Just another WordPress.com site

Archive for the ‘Flash Mob’ Category

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումը

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբը ապրիլի 18-ին սովորողների անսպասելի մեծ մասնակցություն ունեցավ՝ 284: Ընդհանրապես ուսուցման առցանց ձևի դրական կողմը առավելագույնը երևում է, երբ առկա ուսուցումը հնարավոր չի լինում լիարժեք ապահովել:

2-3-րդ դասարանցիների 90 սովորող կատարեց Լիանա Ասատրյանի կազմած առաջադրանքը: Այդ առաջադրանքի կատարմամբ նրանք կրկնեցին և ամրապնդեցին իրենց լեզվական կարողությունները՝ պատասխանելով առարկաների գույնի, տեղի, չափի մասին հատուկ հարցերին, կազմեցին իրենց ուրույն նախադասությունները ըստ տրված օրինակի:

Աննա Գանջալյանի կազմած առաջադրանքը 4-5-րդ դասարանցիների համար ունեցավ 114 մասնակից: Առաջադրանքի կատարումը ինչ-որ չափով նպաստեց սովորողների ընթերցելով հասկանալու և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

6-8-րդ դասարանցիների 36 սովորող մասնակցեց ապրիլյան ֆլեշմոբին: Այս տարիքային խմբի համար կազմված առաջադրանքը հնարավորություն տվեց սովորողներին ամրապնդելու գործողության կատարման հաճախականություն ցույց տվող մակբայների գործածման, ընթերցելով ընկալելու և սեփական մտքեր շարադրելու հաղորդակցական կարողությունները:

Ավագ դպրոցի կրթական ծրագրի ոգուն համարժեք էր Սիլվա Հարությունյանի կազմած առաջադրանքը, որն ամբողջովին ստեղծական բնույթ ուներ: Ավագ դպրոցի 45 սովորող կատարեց առաջադրանքը: Զարմանալի է մասնակցության այս բարձր ցուցանիշը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ օրը Ավագ դպրոցի սովորողներից շատերը Մարթա Ասատրյանի հետ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ էին, իսկ ուշ երեկոյան սկսեցին կատարել անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքը: Ուշագրավ է 11-րդ դասարանի սովորող Արեգ Գալոյանի պատասխանը առաջադրանքի այս կետին. «Talk about a significant event that caused a positive change in you as a person. –Խոսիր քո կյանքի այն կարևոր իրադարձության մասին, որը դրական ազդեցություն ունեցավ քո որպես անձնավորություն ձևավորման գործում»:  «Մեր իրականացրած հեղափոխությունը»:

Advertisements

Տրված է անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի մեկնարկը

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը)

4-5-րդ դասարաններ (Աննա Գանջալյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Սիլվա Հարությունյան)

 

Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Լիանա Ասատրյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 31), Աննա Գանջալյանը՝ (մասնակիցների թիվը՝ 45), Սիլվա Հարությունյանը՝ 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 6 ), Յուրա Գանջալյանը՝ 6-8-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 12):

2-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները համապատասխանում են «Ես և ինձ շրջապատող միջավայրը» ծրագրային թեմային: Սովորողներն իրենց խոսքում գործածում են առարկայի տեղը ցույց տվող նախդիրները: 3-րդ դասարանցիները կարողանում են նկարագրել իրենց սենյակը՝ օգտագործելով տեղ ցույց տվող նախդիրների իմացությունը:

4-5-րդ դասարանների առաջադրանքները հաղորդակցական մոտեցում ունեն: Տրվում է իրավիճակ, երբ դիմացինը ինքը պետք է որոշի, թե ինչ ասել: Սովորողների ճնշող մեծամասնությունը ճիշտ է կատարել առաջադրանքները:

6-8-րդ դասարանների առաջադրանքը զարգացնում է սովորողների լսելով ընկալելու ունակությունը: Օգտագործվել է անգլերեն մուլտֆիլմ, որի տեքստը կարդում է լեզվակիր երկրի խոսողը՝ մատչելի և միևնույն ժամանակ ճիշտ առոգանությամբ:

9-12-րդ դասարանների առաջադրանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում և սեփական կարծիքի արտահայտում կյանքի տարբեր երևույթների նկատմամբ:

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի արդյունքները

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Անահիտ Նաղդալյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 48), Մարիամ Քալանթարյանը՝ 4-5-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 83), Ժաննա Հակոբյանը՝  6-8-րդ և 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 32 – 6-8-րդ և 4 – 9-12-րդ:

Ընդհանուր առմամբ ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբն ունեցել է 167 մասնակից, որից մեկը այլ դպրոցից է՝ Վիկա Սարգսյան – Հրազդանի Թիվ 4 դպրոց, որն իր էլեկտրոնային հասցեն չի գրել և չենք կարող պատասխանել:

Գոհացուցիչ են կրտսեր դպրոցների մասնակիցների պատասխանները: Առաջադրանքները հաղորդակցական մոտեցում ունեին և մասնակիցների մեծ մասը բարձր գնահատականներ է ստացել: Միջին և ավագ դպրոցների առաջադրանքները ավել շատ լեզվաբանական բնույթ ունեին և գնահատականներն էլ համեմատաբար ցածր էին:

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

untitled_4_3Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբին 116 սովորող է մասնակցել:

Դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել էին կրթահամալիրի անգլերենի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը (2-3-դասարաններ), Իրինա Ապոյանը (4-5-րդ դասարաններ), Հայկուհի Հովհաննիսյանը (6-8-րդ դասարաններ) և Լիլիթ հայկազունին (9-12-րդ դասարաններ):

Առաջադրանքների բնույթը մնացել է նույնը իր հաղորդակցական մոտեցումով:

Դեկտեմբերյան նախատոնական ֆլեշմոբը ցույց տվեց, որ 2-3-րդ դասարանների սովորողները արդեն կարողանում են անգլերեն շնորհավորել իրենց ծնողների, տատիկ պապիկների նոր տարին և Սուրբ ծնունդը: Նրանք նաև կարողանում են անգլերեն արտահայտվել Ձմեռ պապից սպասվող նվերների մասին:

4-5-րդ դասարանցիները կարողացան անգլերեն նոր տարվա գնումներ կատարել՝ կրկնելով տարբեր մրգերի անունները և գնումների ժամանակ ասվող արտահայտությունները: Նրանք նաև կարողացել են փոքրիկ շարադրություններ գրելայն մասին, թե ինչու է ամանորի և Սուրբ ծննդյան տոները այդքան սիրված իրենց ընտանիքներում:

Միջին դպրոցից 39 սովորող է մասնակցել այս ֆլեշմոբին, որոնք սովորել են, թե ինչպես կարելի է արտահայտել իրենց համաձայնությունը և անհամաձայնությունը խոսակցի հետ հաղորդակցման ժամանակ: Այս տարիքային խմբի երրորդ առաջադրանքը ամանորյա մաղթանքներն էին՝ ուղղված իրենց, իրենց ընտանիքի անդամներին և մեր հայրենի երկիր Հայաստանին: Ինչպես անցյալ տարի, Հայաստանին ուղղված մաղթանքների գերակշիռ մասը խաղաղությունն էր: Ամենուր թող լսելի լինեն մեր Միջին դպրոցի սովորողների մաղթանքներն ու խաղաղություն լինի մեր հայրենի Հայաստանում 2018 թվականին:

Տրված է անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, այսօր դեկտեմբերի 15-ն է, ժամը 19-ը և հիմա սկսում ենք մասնակցել անգլերենի դեկտեմբերյան նախատոնական ֆլեշմոբին: Այս ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները կազմել են կրթահամալիրի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը և Լիլիթ Հայկազունին:

Ընտրեք Ձեր տարիքային խումբը և սկսեք պատասխանել հարցերին:

2-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի բացահայտումները

Նոյեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է 127 սովորող, որոնցից 32-ը՝ 2-3-րդ դասարանցիներ, 58-ը՝ 4-5-րդ դասարանցիներ, 23-ը՝ 6-9-րդ դասարանցիներ, 14-ը՝ 9-12-րդ դասարանցիներ:

Կրտսեր դպրոցի 2-3-րդ դասարանների համար առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Լիանա Ասատրյանը, իսկ 4-5-րդ դասարաններինը՝ Աննա Գանջալյանը: Առաջադրանքների հեղինակները փոխվել են, բայց գլխավոր մոտեցումը մնացել է նույնը՝ սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացում: (more…)

Մարդիկ ապրում են, քանի դեռ իրապես վայելում են կյանքը. մտորումներ անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբից

Ի՞նչ տվեց մասնակիցներին անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբը:

2-3-րդ դասարանների 44 մասնակիցներից 16-ը ստացել է առավելագույն 10 գնահատականը, իսկ մնացածների 90%-ից ավելին ստացել է 8-9: Առաջադրանքի բովանդակությունը համապատասխանում էր այդ դասարաններում օտար լեզվի ծրագրային նյութին ու պահանջվող լեզվական կարողություններին. «Ես և իմ շրջապատը» ընդհանուր թեմայի շրջանակում կարողանալ ներկայանալ և ներկայացնել ընտանիքի անդամներին, սիրած խաղալիքները, դպրոցի պարտեզն իր ծառերով, ծաղիկներով ու մի փոքր էլ դրանց խնամքով: (more…)

Տրված է 2017-ի անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, հոկտեմբերի 20-ն է, ժամը 19:00 և հիմա սկսում ենք մասնակցել անգլերենի ֆլեշմոբին: Ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք պատասխանել հարցերին: Հեռավար ուսուցմամբ սովորողները անպայման նշում են այդ մասին համապատասխան տեղում:

2-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփումը

untitled_4_3

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին համեմատաբար քիչ սովորողներ մասնակցեցին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ սեպտեմբերի 22-ին սովորողների մեծ մասը մասնակցում էր ուսումնական ճամփորդություններին, կամ էլ՝ նոր էին վերադարձել: (more…)

Սեպտեմբերյան ֆլեշմոբների կազմակերպման և անցկացման ուսումնասիրություն

Հայոց լեզվի ֆլեշմոբ

Առաջադրանքները

 Ինչու՞ են արգելափակված հայոց լեզվի վերջին ամիսների առաջադրանքները: Գրված է «Հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբ», իսկ առաջադրանքները արգելափակված են:  Արգելափակված են նաև հունիսյան, մայիսյան, ապրիլյան ֆլեշմոբների առաջադրանքները: Ի՞նչ իմաստ ունի առաջադրանք կազմելը և հետո արգելափակելը: (more…)

2017-ի անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբը

Սեպտեմբերի 22-ն է, ժամը 19:00: Սկսում ենք մասնակցել անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին: Ընտրեք ձեր համապատասխան տարիքային խումբը և սկսեք պատասխանել հարցերին: Հեռավար ուսուցման մեջ ընդգրկված սովորողները անպայման պետք է նշեն այդ մասին համապատասխան վանդակում:

2-3-րդ դասարաններ (ծնողների, ավագ եղբայրների և քույրերի օգնությամբ կարող են նաև առաջին դասարանցիները մասնակցել)

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ 

Սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծ 2017-2018 ուստարվա ընթացքում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբ եմ կազմակերպելու 3-4, 4-5, 6-8 և 9-12-րդ դասարանների սովորողների համար:

Նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:

Աշխատանքի կազմակերպումը

Որպես անգլերենի ֆլեշմոբի այս ուղղվածության նախաձեռնող՝ ստանձնում եմ յուրաքանչյուր ամիս տարիքային 4 խմբերի համար առաջադրանքներ կազմելու պատասխանատվությունը:

Առաջադրանքները տեղադրվելու են Google Drive համակարգի ձևաթղթերում և  կրթահամալիրի կայքում կհրապարակվեն կրթահամալիրային ուսումնական օրացույցում նշված ժամանակում:

Կատարելու եմ Ֆլեշմոբի մասին իրազեկումը, տարածումը, սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և արդյունքների ամփոփումը:

Անգլերեն դասավանդողներին խորհուրդ է տրվում տեղադրել ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքներն իրենց ուսումնական բլոգներում, որպեսզի ուսումնական պարապմունքների ընթացքում լեզվական հաղորդակցական ձևերը միշտ լինեն ուշադրության կենտրոնում:

Դասավանդողների համար սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և այդ ստուգումը համակարգողի աշխատանքը համարվում է լրացուցիչ աշխատանք (վճարումը կատարվում է «100 դրամ յուրաքանչյուր աշխատանքի համար» հաշվարկով և 5000 դրամ հատկացվում է նախագիծը համակարգողին):

Ծախսվող ժամանակը ֆլեշմոբների իրականացման համար՝ շաբաթական 6 ժամ:

Ցանկացողները կարող են աչքի անցկացնել 2016-2017 ուստարվա անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները և ամփոփիչ արդյունքները:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի նախաձեռնող՝

Յուրա Գանջալյան

 

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

untitled_4_3

Ամառային արձակուրդային տրամադրությունը կտրուկ նվազեցրել է մասնակիցների թիվը, բայց ինչպես Գևորգ Հակոբյանն է ասում. «Ֆլեշմոբի առաջադրանքներ պետք է կազմվեն նույնիսկ մեկ ուսումնատենչ սովորողի համար»: Այսպիսով 42 ուսումնատենչ սովորող ունենալը ամառային արձակուրդի առաջին տասնօրյակում բարձր ցուցանիշ կարելի է համարել: Ավագ դպրոցի համար նախատեսված առաջադրանքները երկու սովորող է կատարել. Աննա Հարությունյանը և Արման Մարտիրոսյանը: Նրանց երկուսի էլեկտրոնային հասցեներին նամակներ եմ գրել՝ իրենց աշխատանքների մանրամասն վերլուծությամբ: Կարծում եմ, որ նրանց համար այդ վերլուծությունները ուսանելի կլինեն:

Միջին դպրոցի 13 սովորող է մասնակցել ֆլեշմոբին, որոնցից 4-ը ստացել է առավելագույն 10 միավոր: Առաջադրանքները հաղորդակցական ստեղծական բնույթի էին: Սիսիանի թիվ 5 դպրոցում սովորող Նարե Առաքելյան անուն ազգանունով մի աղջիկ չի նշել իր էլեկտրոնային հասցեն ձևաթղթի վրա: Հնարավոր է Նարեն կարդա իմ այս ամփոփումը և իմ էլեկտրոնային հասցեին մի նամակ գրի, որպեսզի կարողանամ ուղարկել իր աշխատանքի վերլուծությունը:

19 սովորող է կատարել 4-5-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Այս տարիքային խմբի համար կարևորել էի «ես նույնպես» հակադարձող խոսքի գործածումը տարբեր իրավիճակներում, զրուցակցի արտաբերած տարբեր նախադասություններից հետո:

1-3-րդ դասարաններում սովորողների համար կազմված առաջադրանքները նույնպես ստեղծական էին: 8 սովորող է մասնակցել ֆլեշմոբին: Առաջադրանքի նպատակն էր ստուգել, թե որքանով են կարողանում սովորողները պարզ ընդարձակ նախադասություններով ներկայացնել իրենց շրջապատող առարկաները և ասել, թե ինչ են կարողանում անել դրանցով:

Հուսով եմ, որ հուլիսի երկրորդ տասնօրյակում սովորողների զգալի մասն արդեն կարոտած կլինի դպրոցին և ավելի մեծ թվով մասնակից կունենա անգլերենի հուլիսյան ֆլեշմոբը:

Մայիսյան ճամբարային երաժշտական ֆլեշմոբի արդյունքները

untitled_4_3

1-3-րդ դասարաններ

Բոլոր 46 մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Սա ճամբարային երաժշտական և անցած լեզվական նյութը կրկնելու առաջադրանք էր, որի համար գնահատական չի նշանակվում: Գնահատականը այն հաճելի պահերն են, որոնք անցկացրել եք այս առաջադրանքը կատարելիս:

4-5-րդ դասարաններ – 38 մասնակից

Բոլոր մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Նրանք լսել են ուրախ երգը, արտագրել են տեքստը և թարգմանել հայերեն: Վստահ եմ նաև, որ նրանք սովորել են երգի մեջ նշվող կենդանիների անունները: Սա ամառային ճամբարային, երաժշտական ֆլեշմոբ էր, որը հասավ իր նպատակին:

6-8-րդ դասարաններ – 6 մասնակից

Նարե Մելքոնյանը, Սերգեյ և Մանե Բոյախչյանները իրենց պատասխանները անգլերեն են գրել, իսկ Նազելի Տեր-Պետրոսյանը և Անի Գևորգյանը՝ հայերեն: Բոլորն էլ հասկացել են երգի իմաստը: Նրանք գիտեն, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել և չվախենալ դժվարություններից:

9-12-րդ դասարաններ – մեկ սովորող՝ Մերի Մարկոսյան – 10-րդ դասարան և մեկ դասավանդող՝ Բաբկեն Փաշինյան:

Այս առաջադրանքը հաճելի հիշողություններ է արթնացրել նաև իմ նախկին սովորողների մոտ, ովքեր իրենց տպավորությունները գրեցին Ֆեյսբուքյան իմ էջում:

 

 

Անգլերենի ճամբարային երաժշտական ֆլեշմոբ

Untitled               Կրթահամալիրի դպրոցներում սկսվել է «Ամառ 2017» ուսումնական ճամբարը: Բոլորովին այլ՝ ճամբարային է դարձել սովորողի ուսումնական օրը: Ճամբարային է նաև մեր այսօրվա անգլերենի ֆլեշմոբը: Այն երաժշտական է: Հաճելի երաժշտական ֆլեշմոբ եմ  ցանկանում ձեզ:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումը ըստ ձեռք բերված լեզվական կարողությունների

untitled_4_3                                  Մասնակիցների ընդանուր թիվը՝ 274:

1-3-րդ դասարաններ՝ 93 մասնակից

  • Կարողանալ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ
  • Կարողանալ շնորհակալությունը հայտնել օգնություն ստանալու դեպքում
  • Կարողանալ ներողություն խնդրել դասից ուշանալու համար
  • Կարողանալ դուրս գնալու թույլտվություն խնդրել դասի ընթացքում
  • Կարողանալ օգնություն խնդրել
  • Կարողանալ ներկայանալ, պատմել ընտանիքի, նախասիրությունների մասին

31 մասնակից անթերի է գրել և ստացել է 10 միավոր:

4-5-րդ դասարաններ՝ 91 մասնակից

  • Կարողանալ հեռախոսային խոսակցություն վարել
  • Կարողանալ ճիշտ ժամանակաձևով և բովանդակությամբ հարց տալ
  • Կարողանալ պայմանավորվել հանդիպման վայրի և ժամանակի հարցում
  • Կարողանալ նախաճաշ պատվիրել հյուրանոցի համարից
  • Կարողանալ գրել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված կարողությունների մասին

6-8-րդ դասարաններ՝ 83 մասնակից

  • Կարողանալ ոչ պաշտոնական նամակ գրել:
  • Կարողանալ ըստ տեքստի բովանդակության գործածել բայական ճիշտ ժամանակաձևերը՝ ներկա, անցյալ, ապառնի:
  • Կարողանալ հարց կազմել բայական երեք ժամանակաձևերով՝ Present Indefinite-ներկա անորոշ, Past Indefinite- անցյալ անորոշ, Future Indefinite – անորոշ ապառնի
  • Թարգմանչական կարողություններ

9-12-րդ դասարաններ՝ 7 մասնակից

  • Կարողանալ անգլերեն բացատրել որոշ ասացվածքներ, թևավոր խոսքեր: Այս առաջադրանքը գերազանց են կատարել Հուրի Իսկանյանը և Տիգրան Աբրահամյանը:
  • Կարողանալ ուղղել առաջին հայացքից ճիշտ թվացող նախադասության սխալը: Ահա ճիշտ ձևերը՝

Ա) I don’t think he will be able to work alone. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Բ) Only then did he agree to join our group. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Գ) Under no circumstances will I agree to help you with this evil intention. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Դ) The film is worth seeing. Միայն Նինա Կարապետյանն է սխալ գրել:

Ե) I don’t like it when you speak like that. Ճիշտ են գրել միայն Հուրի Իսկանյանը և Աննա Հարությունյանը

Զ) He was elected Member of Parliament. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Է) All (that) I have said is true. Ճիշտ են գրել Աննա Հարությունյանը և Տիգրան Աբրահամյանը:

Ը) It is hard work. Բոլորը ճիշտ են գրել:

Թ) She doesn’t allow taking her books. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Ժ) Do not stay in the sun so long. Ճիշտ է գրել միայն Նինա Կարապետյանը:

  • Կարողանալ կարդալ կոտորակ արտահայտող թվերը անգլերեն:

Ափսոսում եմ, որ ապրիլյան ֆլեշմոբին այդքան քիչ մասնակցություն ունեցավ Ավագ դպրոցը: Ասում են, որ այդ օրերին նրանք զբաղված էին հյուրերով:

Ինչո՞վ ես հետաքրքրված, 21-րդ դարի սովորող. անգլերենի մարտյան ֆլեշմոբի ամփոփումը

1-3-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 57, 4-5-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 82, 6-8-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 83, 9-12-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 22. ընդամենը՝ 244 մասնակից:

Ինչպես արդեն անգլերենի ֆլեշմոբով բոլոր հետաքրքրվողներըը գիտեն, մեր բոլոր առաջադրանքների մեծ մասը ստեղծական բնույթ ունեն և նպաստում են սեփական մտքերը անգլերեն արտահայտելուն, տարբեր իրավիճակներում հանպատրաստից արագ պատասխաններ տալուն: Երբ ավարտում եմ բոլոր պատասխանների ստուգման և գնահատման աշխատանքները, մեծ ցանկություն է առաջանում հանրայնացնել ամենահետաքրքիր պատասխանները, որոնք բացահայտում են տարբեր տարիքի սովորողների լեզվական կարողությունները, նախասիրությունները և նույնիսկ`բնավորության գծերը:

Օրինակ, 4-5-րդ դասարանների համար նախատեսված երրորդ առաջադրանքն այսպիսին էր. « «Երաժշտության հնչյունները» ֆիլմում երեխաների դայակը խորհուրդ տվեց նրանց հիշել իրենց ամենասիրելի բաները, երբ իրենք տխուր են: Այդպես անելով նրանց տխրությունը փոխվեց ուրախության: Գրեք ձեր ամենասիրելի և ուրախություն բերող 5 բառ անգլերեն: Կարող եք օգտվել բառարանից»:

Գործածման ամենամեծ հաճախականություն ունեցան հետևյալ բառերը. family-ընտանիք, mother and father – մայր ու հայր, sweets or candy – կոնֆետ, ice-cream – պաղպաղակ, cartoon – մուլտֆիլմ, New Year and Christmas – Նոր տարի և Սուրբ ծնունդ, my birthday – իմ ծննդյան օրը: Իր  յուրօրինակ պատասխանով առանձնացավ 5-րդ դասարանցի Ալինա Արզումանյանը Արևելյան դպրոցից. «Bridge – կամուրջ, travel – ճամփորդել, nature – բնություն, meteorite – երկնաքար, star – աստղ»: Մանկավարժության համար կա՞ ավելի կարևոր խնդիր, քան երեխաների նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտելն ու դրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Անգլերենի մարտյան ֆլեշմոբով բացահայտվեց, որ բնագիտական յուրօրինակ հետաքրքրություններով աղջնակ է սովորում մեր Արևելյան դպրոցում: Բայց որքան էլ որ յուրօրինակ է Ալինա Արզումանյանի պատասխանը, այն հեշտ հասկանալի ու կռահելի է: Իսկ ի՞նչ կասեք Հարավային դպրոցի 4-րդ դասարանցի Կարեն Մարգարյանի պատասխանը կարդալուց հետո. «love – սեր, owl – բու, ice – սառույց, electricity – էլեկտրականություն, blue – կապույտ»: 21-րդ դարում ծնված ու մեծացող երեխա է: Միգուցե, նա կանխազգում-հասկանում է այնպիսի բաներ, որ մեզ՝ 20-րդ դարում ծնված ու մեծացածներիս համար դժվար հասանելի՞ են:

Իմ այս վերջին միտքը կարող եմ հիմնավորել անգլերենի մարտյան ֆլեշմոբի 9-12-րդ դասարանների սովորողների համար նախատեսված մի առաջադրանքի պատասխաններով, որոնք գրեթե բոլորը միանման էին: Հարցն այսպիսին էր. «Ի՞նչ կանեք, եթե մի օտար քաղաքում կորել եք և չեք կարողանում գտնել հյուրանոց տանող ետդարձի ճանապարհը»: Բոլոր 22 մասնակիցներն էլ պատասխանեցին, որ կօգտագործեն իրենց հեռախոսների GPS ծրագիրը: Իսկ ես՝ 20-րդ դարում մեծացածս, ակնկալում էի, որ նրանք կգրեն ճանապարհ հարցնելու անգլերենի լեզվական կառուցվածքներն ու արտահայտությունները: Իսկ 2 օր առաջ էլ Էմանուել Ագջոյանը ինձ ու Գևորգ Հակոբյանին զարմացրեց անծանոթ տեղանքում կողմնորոշվելու իր կարողությամբ այդ նույն GPS ծրագրով, երբ մենք գնում էինք Խաչատուր Աբովյանի այնքան լավ նկարագրած Զանգվի (Հրազդան գետի) հունով վեր դեպի նրա ակունքը՝ Սևանա լիճը:

Փետրվարի 26. հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբը 223 մասնակից է ունեցել, որից 84-ը` (38%), Միջին դպրոցից են եղել: Այսքանով բավարարվենք թվեր նշելը:

1-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքներն այնպիսին էին, որ պատասխանները շատ քիչ են տարբերվում, որովհետև ստեղծագործական տարրը քիչ է դրանց մեջ, քանի որ այդ տարիքային խմբի սովորողները դեռ նոր են սկսում առաջին մտքերը ձևավորել ու գրել:

4-5-րդ դասարանների համար նախատեսված երեք առաջադրանքներն էլ հետաքրքիր էին և նորարարական: Գոհ եմ այն մտքից, որ ֆլեշմոբին մասնակցած այս տարիքային խմբի 54 մասնակից հիմա կարողանում է թվաբանական 4 գործողություններն անել՝ անգլերեն խոսելով: Օրինակ, 8+3=11 (eight plus three is eleven), 8-3=5 (eight minus three is five, կամ՝ three from eight is five), 8×3=24 (eight times three is twenty-four), 8:2=4 (eight divided into two is four): Սա լեզվական կարողություն է, որն ամբողջ կյանքում է պետք գալու:

Հոգեբանների կողմից ընդունված տեսակետ է, որ որևէ միտք կամ տրամաբանական շարադրանք սովորողի երկարատև հիշողության մեջ է պահվում, եթե այն սովորողն է ձևակերպել և որը ինչ-որ հույզեր է արթնացրել իր մեջ: Այս տարվա երկարատև ու ցուրտ ձմռանից հետո Հայաստանի հատկապես՝ Երևանի և Արարատյան դաշտավայրի բոլոր բնակիչներն էլ անհամբեր գարնանն են սպասում: Այս իրողությամբ թելադրված առաջադրանքը. «…որքան լավ գրեք գարնան մասին, այնքան այն շուտ կգա», մեկտեղեց երկարատև հիշողության մեջ պահելու պահանջները: Արդյունքը տեսանելի է սովորողների աշխատանքներից չխմբագրված մեջբերումներում.

Լուիզա Արտենյան, 5-րդ դասարան, Հյուսիսային դպրոց. «I  like  spring. Everyone  waits  for  it. We  miss sunny  and warm days.The  days  become longer. We can see the first flowers and green leaves. Spring  come quickly.»:

Իռեն Կարապետյան, 4-րդ դասարան, Արևմտյան դպրոց. «Soon will come spring. first flower of spring, the snowdrop. Snow and ice are melting in spring. Birds come bag in spring. The nature wakes up in spring. I’ts warmer in spring. And we are happy in spring.»

Փետրվարյան ֆլեշմոբի 6-8-րդ և 9-12-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները մի հիմնական ուղղվածություն ունեին՝ տալ մի որևէ բառի անգլերեն բացատրությունը, գրել թե ինչ մտքեր են արթնանում մի որևէ բառ ասելիս, ասված նախադասության միտքն արտահայտել այլ բառերով և արտահայտություններով: Վստահ եմ, որ լեզուն սիրող սովորողը ստեղծագործական հրճվանք է ապրել այս առաջադրանքները կատարելիս: Որևէ նշանակություն չունի մայրենիով են դրանք արվել, թե՞ օտար լեզվով:

«Candy» բառի բացատրությունը՝ երկու իրարամերժ կարծիքների օրինակով՝

Վիկտորյա Միկաիլ, 7-րդ դասարան . «It is something sweet that all kids like to eat, but it isn’t that healthy»:

v-nane@mskh.am էլեկտրոնային հասցե ունեցող սովորողը, ով մոռացել է գրել իր անունը և ազգանունը. «Candy is the tastiest thing ever»:

«Bicycle» բառի բացատրությունը դասական և սեբաստացիական ձևով՝

Մարկ Միկաիլ, 6-րդ դասարան «It’s a vehicle that has two wheels and you have to pump two pedals with your feet for it to move»:

Սամվել Զաքոյանի բացատրությունն էլ երևի մի որևէ բառարանից է վերցված: Ես չեմ էլ հանդիմանում Սամվելին: Շատ էլ լավ է արել: Անգլերենի բացատրական բառարան է բացել և դուրս գրել բացատրությունը. «It is a human-powered, pedal-driven, single-track vehicle, having two wheels attached to a frame, one behind the other»: Երբ ես 6-րդ դասարանի սովորող էի, չգիտեի, որ բացատրական բառարաններ կան: Առաջին անգամ անգլերենի բացատրական բառարան տեսա, երբ մասնագիտական բուհի առաջին կուրսի ուսանող էի: Հիմա արդեն 21-րդ դարն է: Համացանցը ուսումնատենչ սովորողի համար ավելին է, քան 10000 դասավանդող՝ ԳԹԿ-ն էլ միասին վերցրած:

8-րդ դասարանցի Նազելի Տեր-Պետրոսյանին կհասկանան միայն մեր թաղամասում. «The transport of Ashot Bleyan»:

Ամեն անգամ առանձնահատուկ սպասումով ու հետաքրքրությամբ եմ բացում 9-12-րդ դասարանցիների պատասխանների Excel ֆայլը: Նրանք արդեն մեր կրթահամալիրի մանկավարժության, ստեղծագործական նախագծային ուսուցման արդյունքի լիիրավ կրողներն են:

Այս տարիքային խմբի համար փետրվարյան ֆլեշմոբի ամենահետաքրքիր առաջադրանքը սա էր. «Imagine as if you were a philosopher, and make up your own sayings by continuing the following beginning – Պատկերացրեք որ փիլիսոփա եք և հորինեք ձեր սեփական ասույթները՝ շարունակելով տրված սկիզբները.»

Life is … – Կյանքը …

Մերի Երանոսյան, 10-րդ դասարան. «Life is 10% what happens to us and 90% how we react to it –Կյանքը 10%-ն է այն ամենի, ինչը պատահում է մեզ հետ և 90%-ը այն է, թե ինչպես ենք արձագանքում դրանց»: Ես չգիտեմ, թե արդյոք Մերին ինքն է հորինել այս ասույթը: Հրաշք է, եթե ինքն է հորինել: Հոյակապ է, եթե համացանցում է գտել:

Մերի Մարկոսյան, 10-րդ դասարան (որքան էլ Մերին չուզենա, ես նրան միշտ հիշում եմ որպես Եվայի քույր). «Life is really simple, but we insist on making it complicated – Կյանքն իրականում պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն»:

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան. «Life is a gift which is to be taken care of – Կյանքն ընծա է, որի մասին միշտ պետք է հոգ տանել»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան. «Life is short, so live it to the fullest – Կյանքը կարճ է, ապրի′ր այն լիարժեք»:

Being young is … – Երիտասարդ լինելը …

Աննա Հարությունյան, 11-րդ դասարան. «Being young is a one-time opportunity, don’t waste it. – Երիտասարդ լինելը միանգամյա հնարավորություն է, մի՛ վատնիր այն»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being young is like choosing and starting our favorite chapter in life’s general book – Երիտասարդ լինելը նման է կյանքի ընդհանուր գրքի ամենասիրելի գլուխը կարդալուն»:

Being old is … Ծեր լինելը …

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան «Being old is an honor, which you have to represent by the actions you have taken in your past – Ծեր լինելը պատիվ է, որը ներկայացնում ես քո անցած կյանքի գործողություններով»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being old is like continuing and developing the chapter we have already chosen when we were young – Ծերությունը նման է կյանքի գրքի երիտասարդ ժամանակ ընտրած գլխի ընթերցելը շարունակելուն»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան «Being old is a blessing and a great time to look at the past with a smile – Ծեր լինելն օրհնություն է և անցյալին ժպիտով նայելու մի հիասքանչ ժամանակ»:

Happiness is … Երջանկությունը …

Ադելինա Միքայելյան, «Happiness is to love, to be loved and be able to help others – Երջանկությունը սիրելն է, սիրվելը և ուրիշներին օգնել կարողանալը»:

Սոնա Բեզիրգանյան. «Happiness is not something to expect to reach in the book’s last chapter, it’s something the whole book has to breath with, to reach to the desirable finish – Երջանկությունը մի բան չէ, որին ակնկալում ես հասնել կյանքի գրքի վերջին գլուխը կարդալով. այն մի բան է, որով ամբողջ գիրքը պետք է շնչի, որպեսզի հասնել ցանկալի վերջնագծին»:

Դիանա Տատինցյան, 10-րդ դասարան. «Happiness is Pizza – Երջանկությունը “պիցցա” է»:

Այս նույն հարցերը ես տվել եմ նաև դասավանդողների անգլերեն դասընթացի դասաժամին: Դասավանդողները բանավոր էին պատասխանում, և եթե ինձ տրվեր այս վերջին հարցը, ես կգրեի. «Happiness is being able to compile English flash mob tasks for the students of our Educomplex  and then checking the answer sheets»:

Ֆլեշմոբի բոլոր մասնակիցների աշխատանքները առաջադրանքների հետ ուղարկված են անգլերեն դասավանդողներին: Ամեն ինչ բաց է և թափանցիկ իսկ փետրվարի 9-ին մայրաքաղաքի Թիվ 137 դպրոցում կայացած անգլերենի առարկայական տարածքային օլիմպիադայի առաջադրանքները մինչև հիմա քողարկված են անհասկանալի, գաղտնի շղարշով:

Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները

Ֆիզիկայի գծով 2000 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը «Կյանքի գիծը» հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, որ Խորհրդային Միության տարիներին բավականաչափ անգլերեն էր սովորել, որպեսզի կարողանար իր գիտական զեկուցումը անգլերեն կարդալ Ամերիկայում: Նա շատ հպարտ է, եղել իր լեզվական կարողություններով մինչև ճաշկերույթի հրավիրվելը: Ճաշկերույթի ընթացքում նա լիովին անօգնական է զգացել: Սեղանի շուրջը բոլորն էլ անգլերեն էին խոսում, բայց այդ հզոր ինտելեկտի տեր գիտնականը մոտավորապես այս իրավիճակում էր հայտնվել . «Это мы не проходили, это нам не задавали…»: Իհարկե ներելի և հասկանալի էր այն իրավիճակը, որում հայտնվել էր Ժորես Ալֆյորովը: Նա կրթվել էր «երկաթյա վարագույրով» պատված փակ համակարգում, որտեղ օտար լեզուն հաղորդակցման միջոց չէր: Ու՞մ հետ և որտե՞ղ հաղորդակցվեին:

Հիմա արդեն 21-րդ դարն է, Խորհրդային Միությունը փլուզվել է և Հայաստանն էլ տոնել է իր անկախության 25-րդ տարին: Այլևս չկան երկաթյա վարագույրները: Իրականություն են դարձել միջազգային կրթական, մշակութային, տնտեսական փոխանակումները, բայց այսօրվա օտար լեզու ուսուցանող դասագրքերը և հատկապես հանրակրթության հիմնական  դպրոցի ավարտական բանավոր քննությունների պահանջները մնացել են նույնը: Կյանքի պահանջներն ավելի առաջադիմական են, քան առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, էլ ավելի հետ են մնում գիտելիքների ստուգման քննությունների պահանջները: Ինչու՞ է պետք ստիպողաբար պատմել սովորել Լոնդոնի կամ Վաշինգտոնի տեսարժան վայրերի, Միացյալ թագավորության և Միացյալ նահանգների քաղաքական համակարգերի մասին դեռահասի համար միանգամայն անհետաքրքիր տեղեկատվական դասերը, իսկ մյուս կողմից էլ՝ կարկամել ու չիմանալ, թե ինչ ասել, երբ մի զբոսաշրջիկ Հյուսիսային պողոտայում հարցնում է, թե ինչպես կարող է գնալ Փարաջանովի տուն թանգարանը: Ինչու՞ է պետք, որ դեռահասը պատմել սովորի «Means of Communication – Հաղորդակցության միջոցները» տեղեկատվական դասը, եթե չգիտի, թե ինչ պատասխան տա հյուրին, երբ նա դիմում է իրեն նման իրավիճակում՝ «I am sorry, I broke the cup to pieces»:

Հիմա, երբ անգլերեն դասավանդողի լիարժեք ծանրաբեռնվածությամբ այլևս չեմ աշխատում, ուրախ եմ, որ ստանձնել եմ անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների կազմակերպման պատասխանատվությունը և շարունակում եմ առցանց ռեժիմով շփվել ավելի մեծ քանակի տարատարիք սովորողների հետ: Ամեն ամիս միջինը 200-250  առաջինից 12-րդ դասարանցիներ են մասնակցում ֆլեշմոբներին: Այս ֆլեշմոբային նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է: Պետք է խոստովանեմ, որ դժվար է նման նպատակով առաջադրանքներ կազմելը տարատարիք սովորողների համար: Հուղարկավորության արարողակարգային երաժշտություն է հիշեցնում մեր անգլերենի ավարտական և միասնական բուհական ընդունելության քննությունների շտեմարանը: Այստեղ պահանջվում է միայն երկու բան՝ անգլերենի քերականական տարբեր բաժինների լավ իմացություն և ընթերցելով հասկանալու կարողություն: Իսկ համացանցն էլ ողողված է տարբեր երկրներում ստեղծված լեզվական տարբեր քննություններին նախապատրաստող հարցաշարերով, որոնք պահանջում են լեզվի իմացության տարբեր մակարդակներ՝ ստուգելով լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, գրելու և խոսելու կարողությունները: Այս բոլոր պահանջվող գիտելիքներն ու կարողությունները անհրաժեշտ դասականն են իրենց երկարաշունչ տեքստերով,  լսելու համար նախատեսված ձայնագրություններով ու գրավոր շարադրությունների առաջարկվող թեմաներով: Դրանց կատարման համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Դրանք մեծ բարդություն չպահանջող, ջերմ, մարդամոտ ու ընտանեկան չեն, ինչպես պետք է լինեն մեր կրթահամալիրային ֆլեշմոբները: Պետք էր գնալ շատ քիչ տրորված և երբեմն էլ՝ դեռևս չտրորված արահետով: Պետք էր այնպես կազմել առաջադրանքները, որ դրանց կատարման համար պահանջվեր 15-20 րոպե: Պետք էր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի լեզվական կառուցվածքների, հաղորդակցական արտահայտությունների վրա, որոնցով լեզուն համ ու հոտ է ստանում: Պետք էր այնպիսի գիտելիքների և կարողությունների հաղորդակիցը դարձնել մեր տարատարիք սովորողներին, որոնց տիրապետելով նրանք կկարողանային արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել, ճանապարհ հարցնել ու մոլորվածին ճանապարհը ցույց տալ, որպեսզի ոչ ոք չմոլորվի այս հարափոփոխ հոգևոր և ֆիզիկական աշխարհներում: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին ու դրանով ավելի մարդամոտ դառնում:

Առաջադրանքների ձևն ու բովանդակությունը

Անգլերենը որպես օտար լեզու սովորեցնող բոլոր դասագրքերում իր ուրույն տեղն ունեն հայերենից անգլերեն թարգմանելու պահանջներով առաջադրանքները: Դրանք սովորաբար առաջարկվում են կատարել՝ անցած բառապաշարը, լեզվական կառուցվածքները հիշողության մեջ ամրապնդելու նպատակով: Այդ առաջադրանքներն իհարկե որոշակի չափով իրենց դերը կատարում են, բայց անգլերենի ֆլեշմոբներում ես աշխատել եմ որքան հնարավոր է խուսափել այդ «հնադարյան» թարգմանչական մեթոդից և փոխարենը առաջարկում եմ տարբեր իրավիճակներ, որտեղ սովորողը ստիպված է լինում ինքը որոշի, թե ինչ ասի: Օտար լեզու դասավանդողների համար ծանոթ է սովորողների այս արտահայտությունը. «Չեմ կարողանում…, չգիտեմ, թե ինչ ասեմ…դուք ասեք և ես կթարգմանեմ»: Կրտսեր և միջին դպրոցների համար առաջադրանքները կազմում եմ հայերեն՝ ավելի հասկանալի դառնալու համար, դեռ ավելին՝ հաճախ օգնող բառակապակցություններով, ամբողջական օրինակներով: Ֆլեշմոբների հիմնական նպատակը գիտելիքների և կարողությունների ստուգումը չէ, այլ օգնելը, որպեսզի սովորողները հաղորդակցման համար անհրաժեշտ ինքնավստահություն ձեռք բերեն:

Ահա մի քանի իրավիճակային առաջադրանքներ, որտեղ սովորողն ինքը պետք է որոշի իր ասելիքը:

Այս առաջադրանքը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:

1.Ինչպե՞ս հրաժարվել և ինչպե՞ս չհրաժարվել հյուրասիրությունից:Եթե ճաշկերույթի ժամանակ մի որևէ բան են հյուրասիրում և դուք չեք ուզում վերցնել, ապա պետք է ասել. «No, thank you» կամ «No, thank you, I am fed up»: Եթե ուզում եք օգտվել հյուրասիրությունից, ապա պետք է ասել. «Yes, please» կամ «Yes, please, I want some more», կամ «Yes, please. I want a piece of cake». Հիմա եկեք փորձենք.

  1. a) Do you want some more rice porridge? (հրաժարվեք)
  2. b) Help yourself to apples. (չհրաժարվեք)
  3. c) Taste this piece of cake. It is very delicious (համեղ). (չհրաժարվեք)

 

2.Սեղանի շուրջը նստած ժամանակ հարմար չէ ձեռքը շատ երկարացնել, որպեսզի աղամանը կամ մի կտոր հաց վերցնել: Այդ դեպքերում օգտագործում են այս ձևերը. «Pass me the salt cellar please», «Pass me a piece of cake please», «Pass me the pepper cellar please», «Pass me the sugarpot please», «Pass me the salad bowl please»: Փորձենք սեղանի շուրջը: Ի՞նչ կասեք այս իրավիճակներում:

Կարտոֆիլի պյուրեն մի քիչ անալի է, իսկ աղամանը հեռու է քեզնից:

Թեյը բոլորովին քաղցր չէ: Ինչ լավ կլիներ, որ շաքարամանը մոտիկ լիներ:

Անգլիացիները չգիտեն, որ հայերը հաց շատ են սիրում: Ինչ հեռու են դրել հացը:

 

1-3-րդ դասարանցիների համար առաջադրանքներն ավելի պարզ են և ուղեկցվում են օրինակներով.

Ուզում ենք, վերցնում ենք, շնորհակալություն ենք հայտնում, կամ էլ՝ խնդրածը տալիս ենք ու պատասխանում շնորհակալությանը. We ask for something, take it and thank for it.Օրինակ, Ես կարմիր փուչիկ եմ ուզում. – I want a red balloon.- Ահա′, խնդրեմ: – Here you are. Կամ՝ “Take it please.”-  Շնորհակալություն: – Thank you.-  Խնդրեմ. – You are welcome.

  1. a) – Ես սև մատիտ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի

….

  1. b) – Ես կարմիր խնձոր եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:

….

c)- Ես կապույտ գրիչ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:

 

 

9-12-րդ դասարանցիների համար

  1. Pardon me…, excuse me…, I am sorry… The meanings of these three English expressions in Armenian are expressed with one Armenian word «ներողություն», but do you know in which situations they are used? (2 points)

 

  1. “How is your Dad doing?”

“My Dad died five years ago.”

  1. You spilled some wine on the hostess’s dress.

….

  1. You didn’t hear the last two words.

….

  1. Two people are talking together, and you want to ask them a question.

 

Ընկերոջդ օգնում ես քո խորհուրդներով

9-12-րդ դասարանցիների համար

a)Whatever I do I can’t remember the new English words.  …

b)I don’t know why I should go in for boxing instead of taking piano lessons.

c)My grandfather needs to be operated on but he hasn’t got medical insurance.

  1. d) Whatever I do my car won’t start.
  2. e) Ouch! I have cut myself.
  3. f) Hi, John. I am phoning you to find out how I can come back to the hotel. I forgot the hotel name and now I am lost in the big city.

Բացականչությունների վրա հիմնված առաջադրանքներ

6-8-րդ դասարանների համար

  1. Շատ է պատահում, երբ մարդիկ բացականչություններ են անում, օրինակ`wow, sheesh, oops, yuck, … Կարևոր է հասկանալ այդ բացականչությունների իմաստները, որպեսզի համապատասխան ձևով արձագանքեք: Կարո՞ղ եք ճիշտ կռահել հետևյալ բացականչությունների տեղերը. sh, yuck, oops, oh-la-la, br, yeah: (կարող եք բառարանից օգտվել կամ էլ՝ կռահեք զգալով)
  2. …., I made the same mistake again.
  3. …., the baby is sleeping.
  4. …., it’s terribly cold today.
  5. “Are you Armenian?” “…., I come from Yerevan.” e)
  6. …., don’t touch that worm.
  7. …., he has again bought a new car.

 

Ազատ շարադրանք պահանջող առաջադրանքների օրինակներ

4-5-րդ դասարանցիների համար

Պատասխանեք հետևյալ հարցերին: Ընդարձակ պատասխան տվեք, եթե կարող եք:

  1. a) Who is a better cook: your mother or grandmother?

Վստահ եմ, որ կրտսեր դպրոցների սովորողները ֆլեշմոբերին մասնակցում են իրենց ծնողների հետ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ հույզեր կարող է ընտանիքում արթնացնել այս հարցը: Շատերն են պատասխանել, որ երկուսն էլ լավ խոհարարներ են, կամ էլ վստահ գրել են, որ իրենց մայրիկը կամ տատիկն է ավելի լավ խոհարար, բայց իր եզակի պատասխանով առանձնացավ Արևելյան դպրոցից Ալինա Արզումանյանը. «I love my mother very much, but my grandmother is the best cook-Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, բայց տատիկս ամենալավ խոհարարն է»: Ընդհանրապես, եթե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումներն ուղեկցվել են որոշակի հույզերի ուղեկցությամբ, ապա դրանք շատ դժվար են մոռացվում:

6-8-րդ դասարանցիների համար

Բանավոր խոսքում անգլերենի ամենահաճախ գործածվող շաղկապներից է «if»-ը: Տրված է երկու ավարտուն և մեկ անավարտ նախադասություն: Ավարտեք երրորդ անավարտը և նույն տրամաբանությամբ շարունակեք կազմել չորրորդ, հինգերրորդ և վեցերրորդ նախադասությունները:

If I have enough money, I will buy an iPhone 7 for me. If I buy an iPhone 7, I will connect it to the Internet. If I connect my iPhone 7 to the Internet, I ….

 

6-8-րդ դասարանցիների դեկտեմբերյան ֆլեշմոբի շարադրության թեման «A Letter to Santa» և հատկապես սովորողների պատասխանները մեծ ուշադրության արժանացան: Պարզվեց, որ սովորողների մեծ մասը Ձմեռ Պապից խաղաղություն է ուզում: Նույնիսկ կրթահամալիրի տնօրենը մի քանի անգամ անդրադարձավ այդ պատասխաններին իր օրագրի էջերում:

9-12-րդ դասարանցիների համար

Compose a short story about your possible future life using the following conjunctions: because, but, despite, although, however, or else, as soon as, when, before. Նկարագրեք ձեր հնարավոր ապագան՝ օգտագործելով հետևյալ շաղկապները՝ որովհետև, բայց, բացի, չնայած, այնուամենայնիվ, այլապես, հենց որ, երբ, նախքան:

Իր ապագան այսպես է պատկերացնում 9-րդ դասարանցի Վահե Սարգսյանը (առանց խմբագրման). «I think about my future very often because I want to become older very soon and start to work in my favourite field which is 3 D modelling and animation.Despite of my age I’m already working on different projects , games although it takes much time but I fell very well when my work is appreciated. When I grow up I hope to become a high qualificated spetialist.»

 

  1. b) Do you know the word brainstorm? It is translated into Armenian as “մտագրոհ”: This word is often used by educators, lecturers at the beginning of their work-shops or seminars. They want to find out how much you know about the topic they are going to deliver. For example, if you are asked to brainstorm the word “education” you are to say words associated with education: public school, teaching, college, university, future career, foreign languages …

    Now I want you to brainstorm the word “Computer”. Write at least 10 words.

  1. c) Do you agree about this saying «When poverty comes in through the door, love flies out of the window»? – Համաձայն ե՞ս այս ասացվածքի հետ. «Երբ աղքատությունը դռնից ներս է մտնում, սերը դուրս է թռչում պատուհանից»:

Ահա 11-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանի պատասխանը առանց խմբագրման. «It’s a bit controversial saying, but mostly I think that money makes people happier, and makes our life beautiful. In another hand I can say, that there are very many poor families who live in an extremely poverty, but they are delighted with life, they are happy, they love each other.»

Ամփոփելով այս հոդվածը՝ տեղին է այստեղ մեջբերել դեկտեմբեր ամսին  Դպիրում հրապարակված իմ հոդվածի գլխավոր միտքը. «Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին»: Ֆլեշմոբներում գրված տեքստերի մեծ մասը հենց այդպիսի բնակտորներ են, որովհետև դրանք խմբագրված չեն:

Տեխնիկական և կազմակերպչական հարցեր

Կազմված առաջադրանքները դրվում են Google Drive-ի հարցաշարային ձևաթղթի ծրագրում: Յուրաքանչյուր առաջադրանք հղումով կապվում է իր պատասխանների համար նախատեսված ձևաթղթի հետ, որը Excel ծրագրով է: Երբ սովորողը բոլոր հարցերին պատասխանում է, սեղմում է Submit կոճակը և Google Drive-ի իմ էջում ունենում եմ ֆլեշմոբի բոլոր մասնակիցների պատասխանները մի Excel ֆայլում:

Անգլերեն դասավանդողներին եմ ուղարկում արդեն գնահատված բոլոր աշխատանքները ըստ դասարանների Excel ֆայլով: Առանձին Word Office ֆայլով դասավանդողները ստանում են նաև տվյալ ամսվա առաջադրանքը ու հրապարակում այն իրենց ուսումնական բլոգներում, որոնք արդեն պատրաստի ուսումնական նյութեր են՝ պարապմունքների ընթացքում աշխատելու համար:

Հետաքրքրվողների համար ներկայացնում եմ անգլերենի ֆլեշմոբների բոլոր առաջադրանքները Word Office ֆայլով:

Առաջադրանքներն ըստ ամիսների Google Drive-ի առցանց ձևաթղթերում՝

Սեպտեմբերյան ֆլեշմոբ

Հոկտեմբերյան ֆլեշմոբ

Նոյեմբերյան ֆլեշմոբ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Հունվարյան ֆլեշմոբ

 

 

 

Սիրելի Սանտա, եթե քո մտքով անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ

untitled_4_3

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբն ինձ թույլ տվեց հաղորդակցվել կրթահամալիրի ավելի շատ սովորողների հետ մեկ ուստարվա ընթացքում, քան երբ դասավանդողի լրիվ ծանրաբեռնվածությամբ էի աշխատում: Դեկտեմբերյան ֆլեշմոբին 316 սովորող մասնակցեց: Այս անգամ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների վերջին առաջադրանքը Ձմեռ պապիկին, Սանտա Կլաուսին նամակ գրելն էր: Անկախացումից ի վեր մեր երեխաներին այցելում և նվերներ է բերում նաև Սանտա Կլաուսը: Այնքան անկեղծ ու հետաքրքիր են այդ նամակները, որ հրապարակում եմ դրանց անգլերեն բնօրինակները առանց խմբագրման:  88 նամակներից առանձնացրել եմ 18-ը՝ պատահական ընտրությամբ:

Թող ձեր բոլորի երազանքներն իրականանան: Աստվածային է Ձեր սերն ու ներելու շնորհը:   

Garik Barkhudaryan Grade 6 – Գարիկ Բարխուդարյան 6-2 դասարան  – Dear Santa I wished  a very good and lovely Merry Christmas and New year. I wished for in this year you deliver  all presents for children. I wished for all homeless received homes and to live without worries.  Սիրելի Սանտա, ցանկանում եմ բարի ու լավ Սուրբ ծնունդ և Նոր տարի: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաներին նվերներ բերես: Ցանկանում եմ, որ բոլոր անտունները տուն ստանան և ապրեն առանց հոգսերի:

Davit Martirosyan Grade 6 – Դավիթ Մարտիրոսյան  6-5 դասարան – Dear Santa, my name is David from Erevan. I am ten. I go music school and I want to have drums. My lovely music instrument is udarnik, I playing very well in drums. Thank you Santa. Սիրելի Սանտա, ես Դավիթն եմ Երևանից: Ես տաս տարեկան եմ: Ես երաժշտական դպրոց եմ գնում և թմբուկներ եմ ուզում: Իմ սիրելի երաժշտական գործիքը հարվածայինն է: Ես շատ լավ եմ թմբուկներ նվագում: Շնորհակալություն, Սանտա:

Anna Stepanyan Grade 8 Աննա Ստեփանյան – 8-2  I want peas for my country and for all the world. Let all the children be happy and let all the wishes come thru.  Ես խաղաղություն եմ ուզում իմ երկրի համար: Թող բոլոր երեխաները ուրախ լինեն և իրականանան նրանց ցանկությունները:

Astghik Avagyan Grade 6 Աստղիկ Ավագյան 6-3 դասարան – Hello my lovely Santa. How are you ? This year I  don’t want present for me miself, but for all people in the world. I want that every people in this world  will never be  ill and will never be war .I want that all peopple be happy and kinde .Please Santa do so in order to all my dreams come  true for all people . Ողջույն, սիրելի Սանտա: Ինչպե՞ս ես: Այս տարի ես ինձ համար նվերներ չեմ ուզում, բայց ունեմ ցանկություններ աշխարհի բոլոր մարդկանց համար: Ես ուզում եմ, որ ոչ ոք երբեք չհիվանդանա և երբեք պատերազմ չլինի: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ լինեն երջանիկ և բարի: Խնդրում եմ Սանտա, այնպես արա, որ բոլոր մարդկանց համար իմ երազանքը իրականանա:

Emilia Aidinyan Grade 6 Էմիլիա Այդինյան 6-րդ դասարան – Dear Santa you wrote’ Emilia Aydinyan. I want people to be kind and loving peace. And I am asking you to make my dream come true. Սիրելի Սանտա, Էմիլիա Այդինյանն է քեզ գրում: Ես ուզում եմ, որ մարդիկ բարի լինեն և սիրեն խաղաղությունը: Խնդրում եմ, իրականացրու իմ երազանքը:

Svetlana Melkumyan Grade 6 Սվետլանա Մելքումյան 6-1 դասարան – Dear Santa, I wish that all dreams are fulfilled. Everyone should be happy. Peace reign in the world. All friends are together. I honestly wish everyone a successful and full year. Սիրելի Սանտա, ցանկանում եմ, որ բոլորի երազանքներն իրականանան: Յուրաքանչյուր ոք պետք է երջանիկ լինի: Թող աշխարհում խաղաղություն տիրի: Անկեղծորեն ուզում եմ, որ բոլորը հաջողակ լինեն ամբողջ տարվա ընթացքում:

Elen Yeranosyan Grade 7 Էլեն Երանոսյան 7-2 դասարան – Dear Santa, I wish all wars will finish in New Year, and all people, kids and animals will never be killed!!!! Սիրելի սանտա, ցանկանում եմ, որ բոլոր պատերազմները ավարտվեն նոր տարվա ընթացքում և մարդիկ, երեխաներն ու կենդանիները երբեք չսպանվեն:

Ani Mamikonyan Grade 6 Անի Մամիկոնյան 6-1 դասարան – Dear Santa, I want a world without war. Սիրելի Սանտա, ես ուզում եմ առանց պատերազմի աշխարհ:

Ruzan Minasyan Grade 6 Ռուզան Մինասյան 6-2  դասարան – Hi dear Santa! My name is Ruzan. I am writing to you a letter from Armenia. In expectation of New Year and Christmas it would be desirable to ask you only that  my relatives all be good. I want the world to be in peace and all people to be happy, no wars and no illness. Ողջույն, սիրելի Սանտա: Իմ անունը Ռուզան է: Այս նամակը գրում եմ Հայաստանից: Նոր տարվա և Սուրբ ծննդյան սպասումներով կցանկանայի, որ բոլոր իմ բարեկամները լավ լինեին: Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, և բոլոր բարդիկ էլ երջանիկ լինեին, չլինեին պատերազմներ և հիվանդություններ:

Nazeli Ter-Petrosyan – Նազելի ՏերՊետրոսյան  8-րդ դասարան   Dear Santa I don’t want something, because I know that there are many children who waits you and your presents. They have a many dreams. And I think that it will be better to be able to make my dreams true myself. Սիրելի Սանտա, ես որևէ բան չեմ ուզում, որովհետև գիտեմ, որ շատ երեխաներ են սպասում քեզ ու քո նվերներին: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ ինքս իրականացնեմ իմ երազանքը:

Anna Gharibyan – Grade 7 Աննա Ղարիբյան 7-րդ դասարան  – Dear Santa I’m Ann. I leave in Armenia. I’m 12. This Year I wish peace, happiness and Armenian soldiers health. Սիրելի Սանտա, ես Աննան եմ: Ես ապրում եմ Հայաստանում: Ես 12 տարեկան եմ: Այս տարի ես խաղաղություն եմ ուզում, երջանկություն և առողջություն հայ զինվորներին:

Davit Arakelyan Grade 7 – Դավիթ Առաքելյան 7-րդ դասարան My name is David and I am 12 years old. I have been a very good boy this year. I hope, that you know that my favourite part of Christmas is giving! Giving is better, than getting. It just filles my heart with joy to see someone with blessed. I decided give many presents to the not welfare children in Armenia. You can bring me nothing in this. Իմ անունը Դավիթ է և ես 12 տարեկան եմ: Ես շատ լավ տղա եմ եղել այս տարի: Ես հուսով եմ, որ դու գիտես, որ Սուրբ ծննդյան ժամանակ իմ սիրելի բանը նվերներ տալն է: Տալը ավելի լավ է, քան ստանալը: Դա իմ սիրտը ուրախությամբ է լցնում: Ես որոշել եմ շատ նվերներ տալ Հայաստանի անապահով երեխաներին: Դու ինձ ոչինչ չբերես այս տարի:

Gohar Harutyunyan Grade 6 – Գոհար Հարությունյան 6-րդ դասարան  Dear Santa, I dream of having a small hedgehog. I …will play with him only to bring these little hedgehog. I would like also that this year comes to a lot of snow so we can play a good snowballs.Thanks in advance my dear Santa. Սիրելի սանտա, ես երազում եմ մի փոքրիկ ոզնի ունենալ: Ես կխաղամ նրա հետ: Ես նաև ուզում եմ, որ շատ ձյուն գա այս տարի և մենք ձնագնդիկ խաղանք: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում, սիրելի Սանտա:

Aram Petrosyan Grade 6 – Արամ Պետրոսյան 6-րդ դասարան Dear Santa, Hello, I am Aram from Armenia. I hope you remember me from last letters 🙂  Please give me a brother or sister in next year, please… I don’t have brother and sister. I want to be someones big brother and protector. If you are thinking, that you cannot give me a brother or sister, please give me a invitation to Laplandia. I want to see you, your house, your Elfes, I want to be friend with you, I’m sure you are a friendly grandfather. Ողջույն, սիրելի Սանտա, ես Արամն եմ Հայաստանից: Ես հուսով եմ, որ հիշում ես ինձ իմ նախորդ նամակներից: Ես եղբայր կամ քույր եմ ուզում: Ես չունեմ եղբայր կամ քույր: Ես ուզում եմ ինչ-որ մեկի մեծ եղբայրն ու պաշտպանը լինել: Եթե կարծում ես, որ չես կարող ինձ եղբայր կամ քույր բերել, խնդրում եմ ինձ Լապլանդիայի հրավեր ուղարկիր: Ես ուզում եմ տեսնել քեզ, քո տունը, քո էլֆերին: Ես ուզում եմ քո ընկերը լինել: Համոզված եմ, որ դու բարի պապիկ ես:

Aren Poghosyan Grade 8 – Արեն Պողոսյան 8-րդ դասարան  Dear Santa if you thought come Armenia, bring peace in Armenia. Սիրելի Սանտա, եթե մտքովդ անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ:

Ellada Babayan Grade 7 – Էլլադա Բաբայան 7-րդ դասարան Dear Santa, gifts for me not so important, So I want you to some of my dreams fulfilled by you. I want to give good service to our Armenian soldiers. I want people to host, I wish people learn to  save our planet, I wish peace to our planet. Սիրելի Սանտա, նվերներն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Ես ուզում եմ, որ մեր զինվորներին բարի ծառայություն լինի: Ես ուզում եմ, որ մարդիկ հյուրասեր լինեն: Ես ուզում եմ, որ մարդիկ սովորեն, թե ինչպես կարելի է փրկել մեր մոլորակը: Խաղաղություն եմ ցանկանում մեր մոլորակին:

Vachagan Khachatryan Grade 8 – Վաչագան Խաչատրյան 8-րդ դասարան I love you and believe that you exist. ‘I am asking for only one thing: I know you can do it, but you can not do that. I do not know why but you do not do it. I ask you to bring me a time machine. I will wait for Christmas Christmas miracle. Ես սիրում ու հավատում եմ քեզ: Ես միայն մի բան եմ խնդրում: Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել, բայց չգիտեմ, թե ինչու չես անում դա: Ես խնդրում ժամանակի մեքենա բերել ինձ: Ես կսպասեմ Ծննդյան տոների հրաշքին:

Yana Nahapetyan Grade 6 – Յանա Նահապետյան 6-րդ դասարան I would like to have a drawing implements. I want it because I love to paint. And I dream that would later become a famous painter. That’s why I want to. Ես նկարչական պիտույքներ եմ ուզում: ես ուզում եմ դրանք, որովհետև սիրում եմ նկարել: Ես երազում եմ նշանավոր նկարիչ դառնալ ապագայում: Այդ պատճառով էլ ուզում եմ դրանք:

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է 247 սովորող և  2 դասավանդող: 1-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 101 սովորող (B4 Դպրոց-պարտեզ 45, Հիմնական դպրոց՝ 29, Նոր դպրոց՝ 20, Գեղարվեստ՝ 6):

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները.

Բ4 Դպրոց -պարտեզից

Ալեն Սարգսյան 3-րդ դաս

Նորայր Գևորգյան

Անիտա Գրիգորյան -3-րդ դաս.

Սոնա Շահսուվարյան 3-րդ դաս

Հրանտ Խաչատրյան 3-րդ դաս.

Գոհարիկ Սանոյան 2-րդ դաս.

Հիմնական դպրոցից

Իրինա Գյուրջինյան  3-րդ դաս.

Կորյուն Գաբոյան 2-րդ դաս.

Արման Փանոսյան  3-րդ դաս.

Մերի Խաչատրյան 1-ին դաս

Հայկ Սարգսյան 3-րդ դաս.

Նոր դպրոցից

Նարե Աշուղյան 2-րդ դաս.

Գեղարվեստից

Սամվել Պետրոսյան 1-ին դաս.

4-5-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել 106 սովորող (B4 Դպրոց-պարտեզ 48, Նոր դպրոց  26, Հիմնական 23, Գեղարվեստ 4)

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

Բ4 Դպրոց-պարտեզից

Սիլվի Կարապետյան 4-րդ դաս.

Միքայել Մարգարյան 5-րդ դաս

Մարիաննա Մանուկյան  5-րդ դաս.

Մարկ Սիմոնյան 5-րդ դաս.

Հիմնական դպրոցից

Դավիթ Մկրտչյան 5-րդ դաս.

Նոր դպրոցից

Գևորգ Հովհաննիսյան 5-րդ դաս.

Գեղարվեստից.

Դավիթ Արտենյան 5-րդ դաս.

Լուիզա Արտենյան  5-րդ դաս

ԱՄՆ-ից Միքայել Սահակյանը

6-8-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 14 սովորող և մեկ դասավանդող

Առավելագույն 10 գնահատակ են ստացել հետևյալ սովորողները`

Մանե Բոյախչյան 6-րդ դաս.

Սերգեյ Բոյախչյան 8-րդ դաս.

Նարե Մելքոնյան 6-րդ դաս.

Մարկ Միքայել  6-րդ դաս.

Բաբկեն Փաշինյան  դասավանդող

9-12-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 27 սովորող և մեկ դասավանդող:

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

Դավիթ Գևորգյան 10-րդ դասարան

Պետք է ասել, որ շատ էին նաև 9 և 9,5 ստացող սովորողները: Հաջորդ ֆլեշմոբը կլինի հոկտեմբերի 21-ին:

Բոլոր մասնակիցների արդյունքները ուղարկվել են դպրոցների ղեկավարներին և անգլերեն դասավանդողներին:

Իսկ այստեղ հասանելի են սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները: