Just another WordPress.com site

Posts tagged ‘Լեսսօն Dasi’

Դասի պլան, անգլերենի ընտրությամբ դասընթաց 10-րդ դասարան

Թեմա. Մեսրոպ Մաշտոցը և հայոց սուրբ այբուբենը

Նպատակը. սովորողները պետք է կարողանան մի քանի նախադասությամբ ներկայանալ և կարդալով հասկանալ Մեսրոպ Մաշտոցի մասին տեքստը` պատասխանելով տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր և հատուկ հարցերին

Էլեկտրոնային նյութերը

Ընտրությամբ դասընթաց

Դասի ընթացքը

Դասի սկզբում ես ներկայանում եմ` ասելով իմ ազգանունը և անունը, որից հետո կարճ տեղեկատվություն եմ տալիս իմ մասին- 5 րոպե: Դրանից հետո սովորողները սկսում են աշխատել զույգերովէ մեկը հարց է տալիս, իսկ մյուսը` պատասխանում – 10 րոպե: Երբ բոլոր սովորողները արդեն ներկայացել, ես ծանոթացնում եմ նրանց ընտրությամբ դասընթացի խնդիրների և առանձնահատկությունների մասին:-10 րոպե

Մեսրոպ Մաշտոցի մասին տեքստի հետաքրքիր բառակապակցությունների ներկայացում- 10 րոպե, որից հետո ընթերցում; Տեքստն ընթերցելուց հետո սովորողները պատասխանում են բովանդակությանը վերաբերող հարցերին նայելով տեքստին:

Տնային աշխատանք- բառարանից հանել բոլոր անծանոթ բառերը, տեքստը թարգմանել հայերեն և տեղադրել այդ թարգմանությունը անձնական բլոգներում: