Just another WordPress.com site

Հեռավար ուսուցման ծրագրեր

Անգլերենի Ավագ դպրոցի հեռավար ուսուցման առարկայական ծրագրերը 9-րդ, 10-րդ, 11-րդ, և 12-րդ դասարանների համար

Դասընթացի նպատակը

Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Ավարտելով դասընթացը` սովորողը 12-րդ դասարանի վերջում պետք է ունենա Եվրախորհրդի մշակած լեզուների իմացության համակարգի B1 (որոշ սովորողներ՝ B2 ) մակարդակը բոլոր բաղադրիչներով՝ լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը՝ մայրենիից օտար լեզու և հակառակը:  

Հեռավար ուսուցման դասընթացի կազմակերպումը

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան շուրջօրյա ինտերնետ հասանելիությամբ անհատական համակարգիչ:

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան իրենց էլեկտրոնային հասցեները և վարեն էլեկտրոնային նամակագրություն միմյանց հետ: Դասընթացի կազմակերպումը համակցված է լինելու (հեռավար և առցանց):

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է վարեն իրենց ուսումնական բլոգները: Դասավանդողի ուսումնական բլոգը պետք է ունենա «Հեռավար ուսուցում» բաժինը, որտեղ պարբերաբար հրապարակվում են դասընթացին վերաբերող ուսումնական նյութերը, դաս-առաջադրանքները:

Սովորողի ուսումնական բլոգում հրապարակվում են դասավանդողի ուղարկած ուսումնական նյութերը, դաս-առաջադրանքները, դրանց պատասխանները, պատասխանները ստուգելուց հետո՝ դասավանդողի դիտարկումները, սխալների ուղղումները, լրացուցիչ անհատական բացատրությունները:

Հեռավար առաջադրանքների արդյունավետությունը

Հեռավար առաջադրանքները պետք է պատասխանեն հեռավար սովորողի բոլոր հնարավոր չտրված հարցերին: Դրանք պետք է ավելի մանրամասն ու ավելի շատ օրինակներով բացատրեն լեզվական երևույթները, կառուցվածքները, քան դա արվում է առկա ուսուցման դեպքում:

Առաջադրանքների արդյունավետությունը բարձրանում է նաև սովորողի ուղարկած պատասխանները ստուգելիս: Որքան հնարավոր է անհատական մոտեցմամբ ստուգվում են սովորողի ուղարկած պատասխանները՝ սխալների ուղղումով և լրացուցիչ բացատրություններով:

Սովորողի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողների հետազոտական աշխատանքի ընթացքը պետք է իր մեջ ներառի`

  • տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելը և մշակելը
  • հիմնական տեղեկատվությունը տարբերելը երկրորդականից
  • երևույթների հատկանիշների և օրինաչափությունների բացահայտումը, դրանց իրար հետ համեմատումը, զուգադրումը, վերլուծումը
  • եզրահանգումներ անելը

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:

Միջառարկայական ինտեգրում

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը կատարվում է ըստ հեռավար սովորողի ուսումնական բլոգում կատարած առաջադրանքների քանակի և լեզվական կառուցվածքների ճիշտ օգտագործման՝ 10 բալային համակարգով:

9-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերներն ու բարեկամները
  • Իմ սիրելի զբաղմունքն ու հետաքրքրությունները
  • Հաղորդակցություն
  • Ինտերնետը իմ կյանքում
  • Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ
  • Օլիմպիական խաղեր
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջումսովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրու­թյուն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներ, հարցազրույց,պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Խոսելու կարողությունները

  • Կարողանալ ներկայացնել ինքն իրեն,ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
  • կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
  • կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
  • կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին
  • կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին
  • կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
  • կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
  • կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
  • կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
  •  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
  • կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ զրուցակցի նախասիրությունների մասին
  • կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
  • կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերըՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշելտեքստի թեման և տիպը
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները:
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով:
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելուկարողությունները

Գրելուհամարտեքստերկարողենլինելինքնակենսագրականտեղեկատվություններ, անձնականթերթիկներ, առօրյայինկարագրություններ, անձնականնամակներ, շնորհավորանքներ, հրավերներ:

  • Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
  • կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-

հորդության մասին

  • կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
  • կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսություն

Հնչյունագրության իմացությամբ ևբառարանի օգնությամբ սովորողը պետք է կարողանա հնչյունների ճիշտ արտասանությամբ և շեշտադրումով կարդալ ցանկացած նոր բառ:

Բարձրաձայն ընթերցանության ժամանակ սովորողը պետք է պահպանի իմաստային դադարները, տարբեր տիպի նախադասությունների ճիշտ հնչերանգները.

  • Պատմողական և հրամայական նախադասություններ` իջնող հնչերանգ
  • Ընդհանուր տիպի հարցական նախադասություններ`բարձրացող հնչերանգ
  • հատուկ հարցերը` իջնող հնչերանգ
  • այլընտրանքային հարցերը` բարձրացող – իջնող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը կասկածում է`իջնող-բարձրացող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը վստահ է`իջնող

Սովորողը պետք է կարողանա նաև լսելով ճանաչել և ճիշտ արտասանել սպասարկու բայերի արտասանության չշեշտված թույլ ձևերը:

Բառապաշարը

9-րդ դասարանի վերջում սովորողի ակտիվ վերարտադրողական բառապաշաը պետք է կազմի մոտ 600-650 բառ:

Քերականությունը

Ձևաբանություն

Հոդերի կիրառումը կայուն կապակցությունների հետ

-ation, -ness, -ment գոյականաստեղծ վերջածանցները

Բարդ գոյականների հոգնակի թիվը

Գոյականներ, որոնք սովորաբար գործածվում են հոգնակի թվով, թեև նրանք ունեն իրենց եզակի թիվը (apples, potatoes, onions, cherries)

Ստացական հոլովի գործածումը ժամանակ, տարածություն, քաղաքներ և երկրներ ցույց տվող գոյականների հետ

Ածականակերտ վերջածանցներ

Far, old, late, near ածականները

Ածականի շարադասությունը

Համեմատական կառուցվածքներ

Up to now, up to the present day, up till now, since then, so far, by then ժամանակի և enough, hardly, quite, rather, nearly չափի մակբայները:

Myself, yourself, himself, herself, itself, ourselves, themselves անդրադարձ դերանունները

None, all, both, either դերանունները

Beside, across, against, along, through, between, round, within, since ժամանակի և տեղի մակբայները

Still, just, soon, recently, lately մակբայները

Each other, one another փոխադարձ դերանունները

Ներկա անորոշ ժամանակը (The Present Indefinite), երբ այն ցույց է տալիս համընդհանուր ճշմարտություններ պատկերող գործողություններ

Անցյալ շարունակական ժամանակը (The Past Continuous), երբ այն ցույց է մի գործողություն, որը կատարվում էր անցյալի մի ժամանակահատվածում, բայց ոչ ամբողջ ժամանակահատվածում անընդհատ

Ապառնի շարունակական (The Future Continuous) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվելու է, ընթացքի մեջ է լինելու ապագայի մի պահի

Ներկա վաղակատար (The Present Perfect)ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ավարտվել է նախքան մի պահ ապագայում` ժամանակի երկրորդական նախադասություններում

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում:

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ ուրիշի անուղղակի խոսքում, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է:

Բայական ժամանակների համաձայնեցումը, երբ խնդիր երկրորդական նախադասություն ունեցող բարդ ստորադասական նախադասության գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է:

Կրավորական սեռը (The Passive Voice)կրկնություն.

Կրավորական սեռը ներկա անորոշ, անցյալ անորոշ, անորոշ ապառնի, Ներկա վաղակատարև անցյալ վաղակատար բայական ժամանակներում

Մոդալ բայերի կրկնությունը և նրանց համարժեքները

Should, needn’t, ought to, shall մոդալ բայերը

Անորոշ դերբայը want, wish, decide, fail, afford, agree, refuse, hope, choose, forget, happen, promise, pretend, manage, make, let բայերից հետո

Շարահյուսություն

4 տիպի հարցերը միջին դպրոցի համար նախատեսված բոլոր բայական ժամանակներով

Հրամայական նախադասության անջատական հարցը

Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի, երբ ուղղակի խոսքը պատմողական, հարցական, հրամայական նախադասություն է:

Խնդիր երկրորդական նախադասություններ

Պայմանի երկրորդական նախադասություններ

Նպատակի պարագա երկրորդական նախադասություններ

Պատճառի պարագա երկրորդական նախադասություններ

———————————————————————————————————-

10-րդ դասարան

(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300-1500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին ուսումնական շրջան (սեպտեմբեր-դեկտեմբեր)

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Երկրորդ և երրորդ ուսումնական շրջաններ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան

Լեզվական նյութը

Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին ուսումնական շրջան

Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։ Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ

Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ

Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ և երրորդ ուսումնական շրջան

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Առողջություն և սպորտ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ

Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական աշխատանք

Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար

Մասնակցություն առցանց քննարկումներին

Հետազոտական աշխատանք.

Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում

Համեմատում, զուգադրում, վերլուծում

Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

Գործունեություն ըստ կրթահամալիրային օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններով )

Մխիթար Սեբաստացու օրեր (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

12-րդ դասարան

Լեզվական նյութը

Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի.

Բառապաշարը

Վերարտադրողական բառապաշարը – մոտ 1500 բառ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղhttp://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները  շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում