Just another WordPress.com site

Archive for August, 2014

Հեղինակային մանկավարժության մեջ իմ կատարած կարևոր աշխատանքները 2013-2014 ուստարում

Հեղինակային մանկավարժության մեջ իմ կատարած կարևոր աշխատանքները 2013-2014 ուստարում.

  1. Վերամշակել եմ Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր դասընթացի ծրագիրը և

և գնահատման համակարգը 10-րդ և 11-րդ դասարանների համար

2013 – 2014 ուստարի

Մշակել եմ Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների համար նախատեսված անգլերենի ընտրությամբ դասընթացի նախագծերի վրա հիմնված ծրագիրը:  

  1. Ուսումնական տարվա սկզբից անընդհատ որոնել եմ, փորձարկել եմ տարբեր մեթոդներ, որոնք կարող են լինել ամենաարդյունավետը ավագ դպրոցում նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններում: Այդ Որոնման ընթացքում թարգմանել եմ Իմոն Դոնովանի «Արժե՞ ներդրում անել նոթբուք/նեթբուքով ուսուցման դասարաններում» հոդվածը
  2. Փորձարկել եմ առցանց դասերով նոր նյութի մատուցման ձևը, որն իմ կարծիքով արդյունավետ է ավագ դպրոցում նոթբուքերով ուսուցմամբ դասարաններում. Քննարկման համար նախատեսված թեմատիկ տեքստեր և լեզվական կառուցվածքներ:  Շուտով համացանցում գտա իմ այս մոտեցման հիմնավորումը. Պարզվում է, որ այս մեթոդը կոչվում է «Flipped Class- Շրջված դասարան»: Մեծ հետաքրքրությամբ թարգմանեցի Սինֆիա Ջ.Բրեյմի «Շրջելով դասարանը» հոդվածը, որը հրապարակվել է Վանդերբիլթի (Թեննեսիի նահանգ ԱՄՆ) համալսարանի ուսուցման կենտրոնի մեդիա գրադարանի կայքում 2014թ.։
  3. Կարևոր եմ համարում նաև Մայիսյան հավաքին իմ վարած կլոր սեղանի քննարկումը` «Օտար լեզու» ուսումնական բնագավառի ավագ դպրոցի համար սահմանված պետական չափորոշիչների և պետական ավարտական ու միասնական քննության պահանջների անհամապատասխանությունը» թեմայով:
  4. Վարել եմ Անգլախոսների ակումբի պարապմունքները: Ակումբի գործունեությունը հիմնականում երկու ուղղությամբ է տարվել` թարգմանչական և բանավոր խոսքի զարգացման: 2013-2014 ուստարում mskh.am-ի անգլերեն էջը հարստացվել է հիմնականում մեր ակումբի թարգմանչական գործունեության շնորհիվ: 
  5. Լուսինե Բուշի հետ միասին վարել եմ “օտար լեզու” բնագավառի դասավանդողների մասնագիտական սեմինարները:
  6. Այժմ “Դպիր”-ի կլոր սեղանի քննարկմանն է դրված 2014-2015 ուստարվա Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների համար նախատեսված ընդհանուր դասընթացի ծրագիրը       
  7. Հետաքրքիր էր Հեդրիկ Սմիթի “Նոր ռուսները” գրքից կատարած իմ թարգմանությունը, որը պատմում է մեր կրթահամալիրի ու Աշոտ Բլեյանի կրթական հայացքների մասին 25 տարվա վաղեմությամբ:

9. Dpir 2013-ի և Dpir 2014—ի խմբագիրը և հիմնական թարգմանիչն եմ եղել:

10. Ամռան ընթացքում Աշոտ Բլեյանի օրագրի 8 գիր եմ թարգմանել անգլերեն իմ ընտրությամբ: Ուզում եմ, որ ոչ հայախոս ընթերցողը կարդա ճանաչի Աշոտ Բլեյան մանկավարժի և քաղաքացու հայացքները: