Just another WordPress.com site

Archive for April, 2022

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ)

Ընդհանուր տեղեկություններ.

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Ըստ օտար «Օտար լեզուներ» բնագավառի չափորոշիչների վերը նշված ընդհանրական 4 բաղադրիչները իրենց արտահայտությունն են գտնում հետևյալ հասկացություններով՝

  • «Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» :
  • «Մշակույթ» – Դիրքորոշում, «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ». Ազգային, ուսումնասիրվող լեզվակիր երկրի և համաշխարհային մշակութային արժեքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորումը, հանդուրժողականության դրսևորումը այլ ազգերի մշակութային արժեքների նկատմամբ.
  • «Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»
  • «Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներում մանրամասն նկարագրված են այս բովանդակային հասկացությունները և դրանց զարգացումը ըստ դասարանների՝ ըստ լեզուների իմացության եվրոպական շրջանակների (ԼԻԵՇ):

Որպես օրինակ վերցնենք 6-րդ դասարանը (էջ 24)

Մեր թեման է «Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական»: Ի՞նչ բովանդակային չափորոշիչներով է այս թեման ուսուցանվում և ուսումնառվում:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված: Նա այցելել է Օշական ավելի վաղ տարիքում և մայրենիի դասին հայերեն խոսել են այդ ճամփորդության մասին:

Ընթերցանություն – սովորողը ընթերցում է դեպի Օշական ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Օշական կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Օշական կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում – սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Մշակույթ (էջ 36)

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր հայերենն է ու նրա տառերը, որոնցով գրում ու կարդում ենք, իսկ մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է:

Վերաբերմունք – սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում մայրենի լեզվի նկատմամբ, սեր է արթնանում հայերեն տառերի նկատմամբ, որոնց շնորհիվ նա կարողանում է կարդալ ու ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Քննական ստեղծարար մտածողություն – անգլերենը ունի 26 տառ և 44 հնչյուն, իսկ հայերենը՝ 36 տառ և 36 հնյուն: Այս տրամաբանությամբ է սովորողը գիտակցում հայերենի և հայերեն տառերի հանճարեղ լինելը:

Ինքնություն – սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ ու եզակի լեզուն իրենն է, իր մայրենի լեզուն է, որը պետք է սիրել, լավ սովորել և ճիշտ կիրառել:

ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների

 օգտագործմամբ

  • Սովորողներն լսում են Բրիտանական խորհրդի կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/ և պատասխանում տրվող հարցերին:
  • Սովորողները, կատարում են  www.english-test.net կայքի ունկնդրելու ձայնագրությունները և պատասխանում են հարցերին:
  • Սովորողներին առաջարկվում է լսել A1, A2, B1 լեզվական մակարդակների YouTube-յան ձայնագրություններ, դիտել տեսաֆիլմեր և պատասխանել հարցերին
  • Լսելով հասկանալու կարողությունը զարգացնող կայք է Listen a Minute.com-ը: Սովորողները լսում են ձայնագրությունները և պատասխանում են հարցերին:
  • Մի որևէ տեքստի ձայնագրությունը լսելուց հետո սովորողները ընտրում են տրված նկարների շարքից տեքստին համապատասխանողը
  • Տեքստի ձայնագրությունը լսելուց հետո սովորողներին առաջարկվում է տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ

 միջոցների օգտագործմամբ

  • Միջին դպրոցի սովորողների և 9-րդ դասարանցիների համար http://iteslj.org/questions/կայքը խոսելու, և ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր քննարկելու անսպառ աղբյուր է, որից օգտվում են դասավանդողները և սովորողները.
  • Ավագ դպրոցում ունկնդրելու և խոսելու ուսումնական նյութեր է հնարավոր ստեղծել TED Talks կայքի օգտագործմամբ: Դասավանդողը սկզբում ընտրում է սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող ու նրանց հետաքրքրությունները բավարարող մի զրույց և կարճ աննոտացիա է գրում դրա մասին, որից հետո առաջարկվում է սովորողներին կարդալ այդ աննոտացիան և դիտել զրույց-տեսաֆիլմը: Զրույց-տեսաֆիլմը դիտելուց հետո սովորողները իրենց կարծիքներն են արտահայտում բլոգներում: Այս ամենից հետո կազմակերպվում է դասարանական քննարկում:
  • Կրտսեր դպրոցի սովորողների համար հարմար է օգտվել LearnEnglish Kids  կայքից, որտեղ կան նկարազարդումներով կարճ պատմությունների և հեքիաթների բնագիր ձայնագրություններ, մուլտֆիլմեր, տեսադասեր:

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ

միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները:
  • Տեքստն ընթերցելուց հետո սովորողներին առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը:
  • Ընթերցելուց հետո սովորողները ներկայացնում են տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը:
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ

միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը արտադասարանային ուսումնական պարապմունքների ժամանակ

  • Նախքան դեպի մի որևէ պատմամշակութային հուշարձան ուսճամփորդության մեկնելը, սովորողները համացանցից տեղեկություններ են հավաքում դրա մասին և մի կարճ տեղեկատվություն գրում ու հրապարակում բլոգում: Ուսճամփորդության ընթացքում սովորողները օտար լեզվով տեսաֆիլմ են նկարահանում, կամ էլ

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը Մայիսյան 17-րդ հավաքին

  1. Մայիսյան 17-րդ հավաքի լուսաբանումը կրթահամալիրում դասավանդվող բոլոր օտար լեզուներով
  2. 9։20 – 13։35/14։30՝ բաց պարապմունքներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, միջին, ավագ դպրոցներ, քոլեջում

Մայիսի 10-ին, ժամը 13:00

9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի օտարալեզու ընտրությամբ գործունեության ստուգատես

Մայիսի 11-ին, ժամը 11:55

Բաց պարապմունքներ 10-րդ դասարանների անգլերենի ընտրությամբ խմբերում

3. 14։00 -15։00՝ ստեղծագործական հավաքներ, կլոր սեղաններ, առցանց քննարկումներ

Մայիսի 11-ին, ժամը 14:00՝ «Օտար լեզուները կրթահամալիրում» կլոր սեղան:

Անգլերենի առաջադրանք հեռավար սովորողների համար

I. Complete the sentences

Although it was raining heavily, …

He didn’t bring any arguments to prove his innocence, however, …

Besides being harsh he … as well.

I would like you …

He likes criminal comedies whereas his brother …

No matter how tired you are …

II. Interpret the following sayings.

The darkest hour is just before the dawn.

Genius is one percent inspiration and 99 percent perspiration.

Instead of giving a man a fish, teach him to catch it.

Half a loaf is better than no bread.

Know which way the wind blows.

Married in haste, repent at leisure.

Rearranging the deckchairs on the Titanic.

Առաջադրանքը կատարել են՝

Մարիա Ազնաուրյանը – ապրիլի 21-ին: Պատասխանել եմ 24-ին:

Հայկ Խաչատրյան – ապրիլի 21-ին: Պատասխանել եմ 24-ին:

Արինա Ազնաուրյան – ապրիլի 22-ին: Պատասխանել եմ 24-ին:

Հրակ Քոսպեքեան – ապրիլի 25-ին: Պատասխանել եմ 26-ին:

Սոնա Բալայան – ապրիլի 25-ին: Պատասխանել եմ 26-ին:

Ջուլիետա Պապիկյան – ապրիլի 25-ին: Պատասխանել եմ 26-ին:

Դանղյան Արսեն – ապրիլի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Միքայել Վարդանյան – մայիսի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արամ Հովհաննիսյան – մայիսի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մեկնարկել է 2022-ի անգլերենի ապրիլյան ֆլեշմոբը

2-3-րդ դասարաններ – Վալենտինա Թումանյան

4-5-րդ դասարաններ – Աննա Գանջալյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում. անգլերեն դասավանդողների ուղեցույց

Հայերենը իր տարբեր արտահայտչամիջոցներով, լեզվի ձևաբանական և շարահյուսական երևույթներով շատ հաճախ է օգնում հայերենը որպես մայրենի լեզու իմացող սովորողին հաղթահարելու անգլերենի լեզվական այնպիսի դժվար յուրացվող երևույթներ, ինչպիսիք են օրինակ՝ անորոշ և որոշյալ հոդերի, «to do» օժանդակ բայի, «Simple Past» և «Present Perfect» բայական ժամանակաձևերի կիրառումները,     

Այդուհանդերձ, երբեմն մայրենի լեզվի քերականական, լեզվական կառույցները խանգարող միջամտություն են ունենում մի որևէ օտար լեզվի ուսուցում-ուսումնառության ընթացքում: Այդ երևույթը կոչվում է «մայրենի լեզվի ինտերֆերենցիա»:

Անգլերենի դասավանդման երկար տարիների ընթացքում ինձ միշտ էլ հետաքրքրել է այս երևույթը, և դրա ճիշտ հաղթահարումը մեծապես օգնում է սովորողների առաջընթացին:

Այս ուսումնասիրությամբ աշխատել եմ ուղեցույցի ձևով ներկայացնել հայերենի հաճախ հանդիպող ինտերֆերենցիայի երևույթները հայ սովորողին անգլերեն դասավանդելիս:

Ինտերֆերենցիայի երևույթներ նախադասության ձևաբանական կառուցվածքի և շարադասության մեջ

Հայերենը ճկուն լեզու է իր շրջուն շարադասությամբ: Մեր մայրենիի նախադասության շարադասությունը կարող ենք տարբեր ձևերով փոխել՝ անփոփոխ թողնելով նրա իմաստը, իսկ երբեմն էլ այն բանաստեղծական երանգ է ստանում:  Որպես օրինակ, կարող ենք դիտարկել այս նախադասությունը. «Որսորդը սպանեց գայլին – The hunter killed the wolf»: Նույն միտքը կարելի է այլ կերպ շարադրել, մինչդեռ, անգլերեն տարբերակը մնում է անփոփոխ. «Գայլին որսո՚րդը սպանեց:  The hunter killed the wolf.» Իսկ եթե փոխենք հայերենի նախադասությունը արտաբերելու հնչերանքը և այն սկսենք «սպանեց» ստորոգյալով, նախադասությունը արդեն մի փոքր բանաստեղծական հնչերանգ կունենա. «Սպանեց գայլին որսորդը: The hunter killed the wolf.»: Տեսնում ենք, որ անգլերենի շարադասությունը ճկուն չէ և չենք կարող ուղիղ խնդիրը ենթակայից առաջ դնել: Անգլերեն նախադասություններ կազմելիս հայ սովորողների սխալների մեծ մասի պատճառը հայերենի ամենամեծ առավելությունն է՝ շրջուն շարադասությունը:      

Հայերենի «ես կարծում եմ, որ…» գլխավոր նախադասությանը հետևող խնդիր երկրորդական նախադասությունը կարելի է ժխտել, իսկ անգլերենում՝ ոչ: Նույնիսկ անգլերենի «գերազանց » իմացությամբ հայ սովորողները «Ես կարծում եմ, որ նա այսօր չի մասնակցի մեր քննարկմանը» նախադասությունը թարգմանում են այսպես՝ «I think that he won’t participate in today’s discussion», մինչդեռ, պետք է սկսեին՝ «I don’t think that…՚»: Անգլերենում այս դեպքում պետք է ժխտել գլխավոր նախադասությունը:

Հայերենում ասում ենք «Ո՚՚չ 10-րդ դասարանցիները և ո՚չ էլ տիկին Ստեփանյանը ներկա չէին այդ քննարկմանը”, բայց նույն նախադասությունը անգլերենում կլինի «Neither the 10th graders nor Mrs. Stepanyan was present at that discussion”: Հայերենում ստորոգյալը հոգնակի թվով է, իսկ անգլերենում այն համաձայնեցվում է երկրորդ ենթակայի թվի հետ, որն այս նախադասության մեջ եզակի է: Ստորոգյալը հոգնակի թվով կլինի, եթե փոխենք ենթակաների տեղերը. «Neither Mrs. Stepanyan nor the 10th graders were present at the discussion»:

Անգլերենում բայական ժամանակաձևերի համաձայնեցում է կատարվում ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպելիս, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է, ինչը չի կատարվում հայերենում: Օրինակ՝ հայերեն «Նա ասաց, որ շատ է հավանում այդ ներկայացումը» նախադասությունը սովորողները վստահորեն թարգմանում են այսպես՝ «He said that he likes that performance very much», ինչը սխալ է անգլերենում, քանի որ հաշվի չի առնվել ժամանակների համաձայնեցումը և չի օգտագործվել «liked» անցյալի ձևը: Նույն պատճառով էլ նրանք սխալվում են՝ ուրիշի անուղղակի խոսքում գործածելով «Simple Future»` «Future in the Past»-ի փոխարեն, «Present Perfect»`«Past Perfect»-ի փոխարեն:

Հայերենում «բայց» շաղկապը օգտագործվում է զիջողական երկրորդական նախադասություններում, իսկ անգլերենում՝ ոչ: «Թեև նա դեռ դպրոց չէր գնում, բայց կարողանում էր կարդալ»: Անգլերենի համար նման նախադասություններում «but» շաղկապի չկիրառելը կարևոր է համարվում, և գրեթե բոլոր հարցաշարերում զիջողական երկրորդական նախադասություններով առաջադրանք են տալիս, իսկ մեր երեխաների համար էլ շատ հարազատ լեզվական երևույթ է նման դեպքերում «բայց» շաղկապի կիրառումը: Although he didn’t go to school, he could read. Թեև նա դպրոց չէր գնում, բայց կարողանում էր կարդալ:

Հավաքական գոյականով կազմված ենթակայի ստորոգյալը հայերենում եզակի թվով է օգտագործվում, իսկ անգլերենում՝ հոգնակի, եթե գործողություն է կատարվում: Օրինակ՝ Our team are playing well today. Մեր թիմն այսօր լավ է խաղում:

Ինտերֆերենցիայի վառ օրինակ է անգլերենի անջատական հարցի կարճ պատասխանները, երբ համաձայնվում ենք խոսողի հետ, կամ չենք համաձայնվում: Օրինակ՝ «You do not smoke in the children’s room, do you? Դու չես ծխում երեխաների սենյակում, այդպես չէ՞»: Եթե համաձայնվում ենք խոսողի հետ, հայերեն ասում ենք. «Այո, չեմ ծխում»: Իսկ անգլերեն պետք է ասել. «No, I don’t.»: Եթե համաձայն չենք խոսողի հետ, հայերեն ասում ենք. «Ոչ, ծխում եմ», իսկ անգլերեն՝ «Yes, I do.» Ինտերֆերենցիայի ուժն այստեղ շատ մեծ է, և հայ սովորողների մեծ մասը միշտ սխալվում է:

Անգլերենում կա «բարդ խնդիր – complex object» երևույթը, ինչը բացակայում է հայերենում, ինչի պատճառով էլ մեր սովորողները անընդհատ սխալմամբ կազմում են խնդիր երկրորդական նախադասություններով բարդ ստորադասական նախադասություններ: Օրինակ՝ «Ես ուզում եմ, որ դու կարդաս այս գիրքը-I want you to read this book» նախադասությունը մեր սովորողները գրեթե միշտ այս սխալ ձևով են արտահայտում իրենց միտքը անգլերեն «I want that you read this book.»

Հայերենով կարելի է ասել «լուր – լուրեր», «խորհուրդ – խորհուրդներ», «գիտելիք – գիտելիքներ», բայց անգլերենում այդ գոյականները միայն եզակի թվով են օգտագործվում: Օրինակ՝ «Այս լուրը հետաքրքիր է» և «Այս լուրերը հետաքրքիր են» նախադասությունները անգլերեն միայն մի ձևով են թարգմանվում՝ «This news is interesting.»  Ձեր խորհուրդները շատ արժեքավոր են: Your advice is very valuable.

Ասվածին հակառակ օրինակներ են «scissors – մկրատ, մկրատներ», «trousers – տաբատ, տաբատներ», «pincers – աքցան, աքցաններ», «eye-glasses – ակնոց, ակնոցներ» գոյականները: «Where are my trousers? Որտեղ է իմ տաբատը: Որտեղ են իմ տաբատները»: The scissors are on the table. Մկրատը սեղանի վրա է: Մկրատները սեղանի վրա են:  

Ինտերֆերենցիայի հետաքրքիր երևույթներ կան նաև նախդիրների կիրառության մեջ

Հայերեն ասում ենք «ծառի վրա», որին համապատասխանում է անգլերեն «in the tree» ձևը: Հայերեն ասում ենք. «Մի՚՚ պառկիր արևի տակ», բայց անգլերեն պետք է ասենք «Don’t lie in the sun»: Հետաքրքիր է, որ ռուսերենում էլ ասում են՝ «на солнце»:

 Երբ հայ սովորողը ուզում է անգլերեն արտահայտել այս միտքը «Թոմը ամուսնացավ Քեյթի հետ – Tom married Kate», նա միշտ օգտագործում է «with» նախդիրը, ինչը սխալ է: Հայ երեխան «to» նախդիրի փոխարեն «with» է օգտագործում նաև «Թոմը ամուսնացած է Քեյթի հետ – Tom is married to Kate» նախադասության մեջ:   

«Պարզ է ինձ համար –it is clear to me», «անսպասելի է ինձ համար – it is unexpected to me», «անհայտ է ինձ համար – it is unknown to me», «տարօրինակ է ինձ համար – it is strange to me» և նման այլ արտահայտությունները անգլերեն են թարգմանվում «to» նախդիրով՝ «for»-ի փոխարեն:

Կարելի է, իհարկե, շատ այլ օրինակներ բերել: Պետք է միշտ հիշել, որ մայրենիի լավ իմացությունը միշտ էլ օգնում է օտար լեզու սովորելիս, բայց երբեմն այն սկսում է խանգարող դեր կատարել, և դասավանդողի պարտքն է որքան հնարավոր է օգնել սովորողին հաղթահարելու մայրենիի ինտերֆերենցիայի երևույթները:  

Օտար լեզուներ դասավանդողների հավաք ապրիլի 13-ին

Ժամը 15:15, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Քննարկման թեման «Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքները հեղինակային կրթական ծրագրի Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում »

Անգլերեն դասավանդողի ուղեցույց. լեզվական խաղեր

Oտար լեզու սովորելու համար պետք է, նախ և առաջ, մեծ նպատակ ունենալ: Այդպիսի նպատակ են բուհական ընդունելության քննությունը, արտասահման մեկնելու կամ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորվելու ռեալ հեռանկարները: Սովորաբար այս ունկնդիրների հետ աշխատելիս ուսուցիչն առանձնակի դժվարություններ չի հաղթահարում դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար, որովհետև սովորողները ունեն ուժեղ արտահայտված արտաքին մոտիվացիա: Ուսանողի կարգավիճակը, շատ բարձր աշխատավարձը կամ էլ բարձր կենսամակարդակով արտասահմանյան երկրում ապրելու հեռանկարները միշտ խթանի դեր են կատարում, երբ սովորողը ծուլանում է: Բոլորովին այլ բան է մերօրյա հիմնական դպրոցում արդյունավետորեն օտար լեզու դասավանդելը: Դասավանդողի գերխնդիրը այստեղ սովորողի ներքին մոտիվացիան զարգացնելն է, երբ բացակայում է մեծ նպատակը`ամենօրա, ամենահաս խթանը: Սկզբնական խանդավառությունն իր տեղը զիջում է թերարժեքության զգացողությանը, որն այնուհետև փոխվում է անտանելի ձանձրույթի ու միակ ելքը ստեղծված իրադրությունից դառնում է օտար լեզու սովորելու մտադրությունից հրաժարվելը: Հիմնական դպրոցում դասավանդողը պետք է գտնի մեծ նպատակին փոխարինող մեկ այլ խթանիչ ուժ, որն է` հետաքրքրությունը:

Միջին դպրոցում օտար լեզվի դասերը ավելի հետաքրքիր դարձնելու ամենաարդյունավետ հնարքներից մեկը լեզվական խաղն է: Լեզվական խաղի ժամանակ սովորողը կարճ ժամանակահատվածում հայտնվում է մի անելանելի իրադրության մեջ, որից դուրս գալու միակ ելքը օտար լեզվով համապատասխան միտք արտահայտելն է: Դասն ինքնաբերաբար դառնում է աշակերտակենտրոն, գործածվում են խմբային ուսումնական գործունեության տեսակներ, աշակերտների մեծ քանակը մեծ խանգարիչ ուժ չի ունենում: Ստորև ներկայացնում եմ իմ մշակած և փորձարկված, ինչպես նաև` տարբեր աղբյուրներից վերցված լեզվական խաղեր, որոնք կարելի է գործածել անգլերենի և այլ օտար լեզուների  դասավանդման ժամանակ: Որոշ լեզվական խաղեր կարելի է նույնիսկ գործածել մայրենիի լեզվական հմտությունները զարգացնելու նպատակով:

Խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր

Դեմ և կողմ  (խաղը նպատակահարմար է 8-րդ դասարանի համար)

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը կողմ է կենդանաբանական այգու գոյությանը ու բերում է իր փաստարկները, իսկ մյուս խումբը դեմ է կենդանիներին ոչ իրենց բնական միջավայրում պահելուն և ներկայացնում է իր փաստարկները: Դասարանում խոսք կազմելու, մտածելու և հակափաստարկներ բերելու յուրօրինակ մրցույթ է ձևավորվում:  

Մեկ րոպե տևողությամբ խոսքային մտագրոհներ (նպատակահարմար է 7-8-րդ դասարանների համար)

Դասարանը բաժանվում է 3-4 սովորողներից բաղկացած խմբերի: Դասավանդողը նախօրոք պատրաստել է մեկնաբանությունների համար հավասար դժվարություններ ներկայացնող բառեր, հասկացություններ, որոնց մասին սովորողները պետք է մեկնաբանություններ տան ուղիղ մեկ րոպե տևողությամբ իրենց ելույթներով: Երբ խմբի մի սովորողը մեկ-երկու վայրկյան կանգ է առնում, նրան օգնության է հասնում իր ընկերը: Պարտված է համարվում այն թիմը, որի սովորողները չեն կարողանում շարունակել իրենց խոսքը: Մի սովորող իր սմարթֆոնի վայրկյանաչափով հետևում է ժամանակին: Երբ մի րոպեն լրանում է, նա բարձրաձայն ասում է «Stop!»:

Ձնագունդ (խաղը հարմար է միջին դպրոցի բոլոր դասարանների համար)

Առաջարկվում է մի որևէ աշակերտի կազմել մի պարզ ընդարձակ նախադասություն: Երկրորդ աշակերտը պետք է կրկնի առաջին աշակերտի նախադասությունը և ավելացնի իրենը: Երրորդ աշակերտը կրկնում է առաջին երկու նախադասությունները և տրամաբանական շարունակությամբ ավելացնում իրենը և այդպես շարունակ: Ստացվում է այնպես որ վերջին աշակերտը հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն է պատմում: Խաղը մեծապես օգնում է մենախոսության կարողությունների զարգացմանը: Օրինակ` The first student:” Last summer I went to the seaside with my family.”

The second student:” Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea.”

The third student: “Last summer I went to the seaside with my family. We rented a room in a house near the sea. We went to the beach every morning.”

Եվ այդպես շարունակ…

Միջին դպրոցի վեցերորդ դասարանի սովորողները կարող են ավելի պարզ նախադասություններով խաղալ այս խաղը:

I have got a pet dog.

I have got a pet dog. Its name is Rex.

I have got a pet dog. Its name is Rex. Every day I take him out three times.

I have got a pet dog. Its name is Rex. Every day I take him out three times. Yesterday I took him out at 8 in the morning.

I have got …

Կենդանի բառարան (հարմար է 7-8-րդ դասարանցիների համար)

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր առաջնորդին, ով համեմատաբար լավ է կարողանում անգլերենով մտքեր արտահայտել: Դասավանդողը առաջնորդներին է տալիս նախօրոք պատրաստված անգլերենով գրված հինգական բառերի ցուցակ: Առաջնորդը պետք է, խոսքն ուղղելով իր խմբին, բառերն այնպես բացատրի, որ խումբը կռահի այն ու միմյանց հետ փոքր խորհրդակցելուց հետո արտաբերի կռահած բառը անգլերեն: Առաջնորդին չի թույլատրվում ցույց տալ առարկան կամ նրա նկարը: Պարտվում է այն թիմը, որը ավելի քիչ բառ է կարողացել գուշակել: Սեփական, չսերտած խոսք անգլերենով արտահայտելու կարողությունն է զարգացնում այս խաղը: Խաղի ընթացքում ուսուցիչը չի ուղղում առաջնորդների քերականական սխալները: Խաղի գերխնդիրը անգլերենով հասկացված լինելն է:

Օրինակ՝

Առաջին թիմԵրկրորդ թիմ
elephantrabbit
appleapricot
schoolteacher
telephonecomputer
blogmathematics

Իմ երազած բնակարանը (հարմար է միջին դպրոցի բոլոր դասարանների համար)

Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իր երազած բնակարանը իր բոլոր ժամանակակից հարմարություններով ու ներկայացնի ամբողջ դասարանի դատին: Վերջում քվեարկությամբ որոշվում է ամենալավ բնակարանը:

Բանջարեղենային աշխարհ (հարմար է 6-7-րդ դասարանցիների համար)

Դասավանդողը նախօրոք կազմում է 5 բանջարեղենի անուններով մի ցուցակ և այդ ցուցակում գրված բանջարեղենի անունները կռահելու համար կազմված 10 հարց:

Օրինակ` 1. cucumber 2. potato 3. cauliflower 4 . cabbage 5. tomato

1. Can it be boiled?

2. Is it countable or uncountable?

3. Does it grow in the ground?

4. Can you eat it raw?

5. Is it bitter or sweet?

6. Do people eat many/much of them/it in Armenia?

7. What do you eat it with?

8. How big is it?

 9. What colour is it?

10. What’s the first letter?

Առաջին հարցի պատասխանը լսելուց հետո բանջարեղենի անունը ճիշտ կռահողը ստանում է 10 միավոր: Երկրորդ հարցի պատասխանից հետո`9 միավոր և այդպես շարունակ: Փաստորեն որքան շատ հարց է տրվում, այնքան միավորը քիչ է ստանում:

Գրելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր

Ո՞վ, ու՞մ, որտե՞ղ, ի՞նչ … (հարմար է 8-րդ դասարանցիների համար)

Դասարանը բաժանվում է վեցական աշակերտներից բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խմբի տրվում է վեց հորիզոնական սյունակներով ծալված տետրի մի թերթ: Յուրաքանչյուր թերթի վերևի մասում գրված է մի հարց: Հարցերն ըստ հերթականության այսպիսին են. Who? (a man’s name) Whom? (a woman’s name) Where? What did he say? What did she say? What did they do? Առաջին խմբի առաջին աշակերտը պատասխանում է առաջին հարցին և թերթը ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Այնուհետև երկրորդ աշակերտը գրում է երկրորդ հարցի պատասխանը և ծալում է այնպես, որ իր գրածը չերևա: Եվ այդպես մինչև վերջին հարցի պատասխանը: Երբ բոլոր հարցերին բոլոր խմբերը պատասխանել են, յուրաքանչյուր խմբից մի աշակերտ սկսում է կարդալ իրենց ստեղծած պատմությունը հետևյալ ձևաչափով. (man’s name ) met (woman’s name) He said … She said … And so they …

Բարեբախտաբար ու դժբախտաբար (8-րդ դասարան)

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը ավետաբեր է, իսկ մյուսը` գուժող: Դասավանդողն ասում է ստեղծվող պատմության առաջին նախադասությունը: Ավետաբեր խումբը քննարկելով ասվածը` գրում է ասված մտքի շարունակությունը սկսելով իր նախադասությունը «բարեբախտաբար» բառով: Մյուս խումբը շարունակում է միտքը «դժբախտաբար» բառով և պատմության մեջ անհանգստացնող լարվածություն է ստեղծում: Եվ այդպես շարունակ:

Ընտանեկան արձակուրդ  (7-8-րդ դասարաններ)

Դասարանը բաժանվում է վեց աշակերտից բաղկացած խմբերի: Սա դերախաղային գործունեություն է: Գործող անձինք են պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը, որդին և դուստրը: Պապիկն ուզում է արձակուրդն անցկացնել հանգստյան տանը, տատիկն ուզում է մեծ մաքրություն անել, մայրիկն ուզում է այցելել Սանկտ-Պետերբուրգ իր թանգարանններով, հայրիկն ուզում է ծովափ գնալ, որդին ուզում է միանալ լեռնագնացների խմբին իսկ դուստրը`մասնակցել «սուպերսթար» մրցույթին: Յուրաքանչյուր խումբ գրում է ընտանեկան վեճի իր տարբերակը և բանավոր ներկայացնում է դասարանին: Հաղթում է այն խումբը, որի երկխոսությունները ավելի անսխալ են ու հարուստ բառապաշարով: Հաղթողին որոշում է ուսուցիչը:

Թերություններ և առավելություններ

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Դասավանդողը ներկայացնում է որոշ մտքեր. Օրինակ`վրանային ճամբար, հանգիստը լեռներում, համակարգչային խաղեր, հեռուստատեսային սերիալներ, շատ փող ունենալ և այլն: Մի խումբը խոսում է տվյալ գաղափարի միայն առավելությունների մասին, իսկ մյուս խումբը` միայն թերությունների:

Հնարամիտ գովազդ. վաճառվում է ամեն ինչ

 Դասարանը բաժանվում է երեքական աշակերտներից բաղկացած խմբերի: Դասավանդողը խմբերին է տալիս նախօրոք կազմված վաճառքի ամար ամենաանհավանական առարկաների ցուցակներ: Օրինակ`ձնագնդիկ, մեկ լիտր մաքուր անձրևաջուր, ծակ հատակով դույլ, ժանգոտած մեխ և այլն: Խմբերը այդ առարկաների գործածման այնպիսի հնարավոր տարբերակներ պետք է առաջարկեն, որ լսողի մոտ ցանկություն առաջանա գնել այն:

Հրավերքի մերժում

Դասարանը բաժանվում է զույգերի: Յուրաքանչյուր զույգի առաջարկվում է մերժման պատասխան նամակ գրել, երբ հրավիրված են` զբոսախնջույքի, նշանադրության արարողության, հարսանեկան խնջույքի, ժողովի, մի որևէ հարցի քննարկման: Վերջում զույգերը կարդում են իրենց մերժումները: Հաղթում է այն զույգը, ում անկարելի է չներելը:

Սովորողների մոտ մի որևէ լեզվական երևույթի ամրապնդմանը նպաստող լեզվական խաղեր 

Առաջին տիպի պայմանական նախադասություններով խոսելու հմտության զարգացում (8-րդ դասարան)

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը հարց տվողներն են, իսկ մյուսը՝ պատասխանողները:

Հարցերի և պատասխանների մի օրինակ.

I want to win 1000000 AMD.

What will you do if you win 1000000 AMD?

If I win 1000000 AMD, I will go to a travel agency.

What will you do if you go to a travel agency?

If I go to a travel agency, I will find out how I can go England.

What will you do in England if you manage to go there?

If I manage to go to England I will visit Stratford-upon Avon.

What will you do in Stratford-upon-Avon if you go there?

If I go to Stratford-upon-Avon, I will see the birthplace of Shakespeare.

Հարց ու պատասխանները սկսող ներածական մտքերի օրինակներ.

If it rains tomorrow, I will stay at home.

If I save enough money, I will leave for Greece.

I want to learn Spanish.

Հույս ունեմ, որ այս լեզվական խաղերը կօգտագործվեն անգլերենի պարապմունքների ընթացքում:

Օգտագործված գրականություն և աղբյուրներ համացանցից

David Seymour and Maria Popova “700 Classroom Activities”, Macmillan 2006

Games for Middle School Students   

Classroom Games for Middle School Language Arts

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար ապրիլի 7-ին

I. Ածականներ, որոնց մակբայի ձևերը երկուսն են՝ ly վերջավորությամբ և առանց ly-ի:

ածական high – մակբայ high – մակբայ highly

Ararat is a high mountain. Արարատը բարձր սար է:

He jumped high. Նա բարձր ցատկեց: (բարձրությունը կարող ես մետրով, սանտիմետրով չափել:)

I appreciate your work highly. Ես մեծապես գնահատում եմ (բարձր եմ գնահատում) ձեր աշխատանքը: (հնարավոր չէ չափել մետրով, սանտիմետրով)

Task 1

Choose the right word

Our teacher valued my essay (high, highly).

Sergey Bubko broke a new world record by jumping over 6 meters (high, highly) in a pole volt competition.

Mark Grigoryan is a (high, highly) educated man.

ածական – hard (պինդ, դժվար), մակբայ – hard (ջանասիրաբար) – մակբայ hardly (հազիվ)

This is a hard task. Սա դժվար առաջադրանք է:

She usually works hard. Նա սովորաբար ջանասիրաբար է աշխատում:

I can hardly make out the doctor’s handwriting. Հազիվ եմ կարողանում հասկանալ բժշկի ձեռագիրը:

Task 2

Translate into English

Խնդրում եմ, ավելի դանդաղ քայլի՚ր: Ես հազիվ եմ կարողանում հասնել քեզ: (catch up with somebody)

Դու տեսե՞լ ես «Պինդ ընկույզը» ֆիլմը:

Դու հազիվ թե կարողանաս հանձնել քննությունը, եթե ջանասիրաբար չպատրաստվես դրան:

ածական – free (ազատ), մակբայ free – (անվճար), մակբայ – freely (ազատ, ազատորեն)

I hardly ever have free time. Հազիվ թե երբևէ ես ազատ ժամանակ եմ ունենում:

You can use this site for free. Դուք կարող եք անվճար օգտագործել այս կայքը:

You can speak freely here. Կարող եք ազատ խոսել:

ածական – just (արդար) , մակբայ just (հենց նոր, ճիշտ, միայն), մակբայ – justly (արդար կերպով)

You are not just. Դու արդար չես:

He has just gone out. -հենց նոր

I just want to tell you that I am leaving for Paris. միայն, պարզապես

After the competition, he was justly awarded the first prize. արդարացիորեն

Task 3

Մի՚ վախեցիր, ես միայն ուզում եմ զգուշացնել քեզ հնարավոր վտանքների մասին:

Նա արդարացիորեն պատժվեց այդ հանցանքը կատարելու համար: (commit a crime)

Դու պետք է արդար և անկողմնակալ լինես: (impartial)

ածական wide – (լայն), մակբայ wide – (լայն) – մակբայ widely – (լայնորեն)

Our living-room door is wide. լայն (կարելի է չափել սանտիմետրերով, )

He opened the living-room door wide. Նա լայն բացեց … (կարելի է չափել սանտիմետրերով)

This project is being widely discussed now. լայնորեն (հնարավոր չէ չափել սանտիմետրերով)

Task 4

Choose the right word

That issue has been (wide, widely) discussed.

To do this physical exercise you should, first of all, stretch your legs (wide, widely).

ածական cheap – (էժան) մակբայ cheap – (էժան գնել կամ վաճառել), մակբայ cheaply – (բացի վաճառելուց և գնելուց՝ ցանկացած այլ բան էժան անել)

Winter clothes are very cheap at the end of winter. So, if you want to buy a warm coat very cheap, you should buy it at the end of February. If you want to travel cheaply, you should do it in April.

Task 5

Translate into English

Սննդամթերքի գները բարձրացել են, բայց ես այսօր արևածաղկի ձեթը էժան հնեցի:

Ինչպե՞ս կարելի է արձակուրդը էժան և հետաքրքիր անցկացնել:

II. Երբ մի բան ոչ թե մենք ենք անում, այլ անել ենք տալիս:

have (get) something done

“Why don’t you cut your hair?”

“But I can’t cut my hair myself. I usually have (get) it cut”

Task 6

Translate the continuation into English

A friend of mine usually repairs his car himself, whereas I վերանորոգման եմ տալիս իմ ավտոմեքենան:

She has gone to the dressmaker’s shop. She wants կարճացնել իր զգեստը:

He has gone to the dentist. Նա ուզում է հեռացնել իր ատամը:

III. Երբ առաջարկին մեկ այլ առաջարկով ենք պատասխանում

Model

Jane suggested that we should send Aunt Helen a message on her birthday.

Hadn’t we better send her flowers?

Task 7

Make another suggestion in the way it is given in the model.

Tom suggested that we should go to France for our holiday.

Kate suggested that we should go shopping in the afternoon.

Mary suggested that we should buy an umbrella for Mother as a Christmas present.

IV. Write an essay on this interesting topic “Do we work to live or live to work?

Առաջադրանքը կատարել են՝

Սոնա Բալայանը – ապրիլի 11-ին: Պատասխանել եմ 12-ին:

Մարիա Ազնաուրյան – ապրիլի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Մանե Հովհաննիսյան – ապրիլի 13-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հայկ Խաչատրյան – ապրիլի 13-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արինա Ազնաուրյան – ապրիլի 15-ին: Պատասխանել եմ 17-ին:

Հրակ Քոսպեքեան – ապրիլի 14-ին: Պատասխանել եմ 17-ին:

Միքայել Վարդանյան – ապրիլի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Դանղյան Արսեն – ապրիլի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Արամ Հովհաննիսյան մայիսի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2022-ի ապրիլին

1.Մինչև ապրիլի 4-ը կատարել տուն-մանկապարտեզների այլոց փորձի ուսումնասիրություն և ներկայացնել 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանին և կրթահամալիրի լաբորատորիա:

Կատարված է. Արդյո՞ք այս տնային մոդելը երեխաների խնամքի ոլորտի ապագան է:

Այլոց փորձի ուսումնասիրում-թարգմանություն է, որը ներկայացնում է ԱՄՆ Կոլորադո նահանգում սկիզբ առած նոր նախագիծը տնային մանկապարտեզների (երեխաների տնային խնամքի կենտրոնների) գործունեության մասին:

2. Մինչև ապրիլի 12-ը մշակել «Անգլերենի լեզվական խաղերը միջին դպրոցում» անգլերեն դասավանդողների ուղեցույցը:

Կատարված է. Անգլերեն դասավանդողի ուղեցույց. լեզվական խաղեր

3. Մինչև ապրիլի 17-ը մշակել և կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել «Ինտերֆերենցիայի երևույթը և դրա հաղթահարումը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» անգլերեն դասավանդողների ուղեցույցը:

Կատարված է. հրապարակվել է իմ բլոգում ապրիլի 17-ին.

4. Ապրիլի 20-ին նախատեսված անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքների կազմում մինչև ապրիլի17-ը:

Կատարված է.

2-3-րդ դասարաններ – Վալենտինա Թումանյան – 232 մասնակից

4-5-րդ դասարաններ – Աննա Գանջալյան – 133 մասնակից

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան 125 մասնակից

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան – 75 մասնակից

5. Մինչև ապրիլի 23-ը վերամշակել և կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել ուսուցիչների պարտադիր ատեստացիայի համար վերապատրաստման ծրագիր-մոդուլի «օտար լեզու» առարկայական բաղադրիչը:

Կատարված է. Վերապատրաստումներ 2022,

6. Մայիսի 13-ին օտար լեզուներ դասավանդողների հավաքին քննարկել և մինչև ապրիլի 23-ը մշակել և կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաքի աշխատանքային ծրագիրը:

Կատարված է. Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը Մայիսյան 17-րդ հավաքին

Մայիսյան հավաքի լուսաբանումը օտար լեզուներով

Կրթահամալիրում դասավանդվող բոլոր լեզուներով թարգմանվել է հավաքի հայտարարություն հրավերը Անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն

Աշխատակարգը – Անգլերեն , իսպաներեն, թուրքերեն, պարսկերեն, իտալերեն, թուրքերեն, ֆրանսերեն, վրացերեն

Բովանդակային ուղղությունները – Անգլերեն , իսպաներեն, պարսկերեն, իտալերեն, թուրքերեն, ֆրանսերեն, վրացերեն

Արդյո՞ք այս տնային մոդելը երեխաների խնամքի ոլորտի ապագան է     

BELINDA LUSCOMBE   Time October 2020, TIME էլեկտրոնային պարբերական

Այլոց փորձի ուսումնասիրում

Վերջին վեց տարիների ընթացքում Բրիտանի Շուլցը եղել է Դենվերի հանրակրթական համակարգի մանկապարտեզի ուսուցչուհի: Մայիսի 28-ին նա հեռացավ, իսկ հունիսի 15-ին նա բացեց Տիկին Բրիտանիի գյուղական ցերեկային խնամքի կենտրոնը Կոլոյի  իր տանը՝ երեք երեխաների և մեկ այլ ընտանիքից մի երեխայի համար: Բացումից հետո երկու ամսվա ընթացքում նա, ասում է, վաստակում էր նույն գումարը, ինչ վաստակել էր մանկապարտեզում, բայց պատասխանատու էր միայն ինը երեխայի համար:

Շուլցը եռանդուն է, որի ձեռքից ամեն ինչ գալիս է՝ լի կենսուրախությամբ և կենտրոնացածությամբ, որոնք առանցքային են փոքրիկ երեխաների հետ աշխատելու համար: Բայց նույնիսկ շատ եռանդուն մարդկանց համար հրաշալի ցուցանիշ է մի քանի շաբաթվա ընթացքում գնալ ու զրոյից տնային մանկապարտեզ բացել: Լիցենզավորման ընթացակարգերը և անվտանգության պահանջները նշանակալի են և կարող են պահանջել տան վերանորոգում: Համավարակի պայմաններում, երբ ամեն ինչ փակվում է, սեփական բիզնես բացելը որոշակի համառություն է պահանջում: Եվ շատ ուսուցիչներ, հատկապես նրանք, ովքեր մագիստրոսի կոչում ունեն, ինչպիսին Շուլցն է, պատմականորեն խուսափում են մասնագիտության փոփոխությունից, և երեխաների խնամքը ոչ թե մանկավարժության, այլ դայակի (babysitting) աշխատանք են համարում: Տնային խնամքի կենտրոնները հաճախ դիտվում են որպես օգտագործված ավտոմեքենաներ ձեռք բերելու նման մի բան, երբ մարդիկ չեն կարող երենց թույլ տալ բոլորովին նոր ավտոմեքենա գնել, այսինքն՝ երեխային տանել լիովին լիցենզավորված գործունեությամբ մի մանկապարտեզ, որոնց թիվը վերջին ժամանակներում կրճատվել է ավելի քան երկու անգամ:

Պատճառներից մեկը, որ Շուլցը կարողացավ այդքան արագ հաջողության հասնել, այն էր, որ նա միացավ երեխաների խնամքի համար կառավարության կողմից տրվող արտոնություններին, որը հայտնի է MyVillage անվամբ: Արտոնությունների այս համակարգը Կոլորադոյում սկիզբ առած նոր նախագիծ է (startup) է, որը կապ է հաստատում ծնողների և տնային մանկապարտեզի (խնամքի կենտրոնի) հետ, բազմաթիվ վարչական հարցեր է լուծում, ինչպիսիք են երեխաների վարձավճարների հաշվարկները, ապահովագրության հարցերը և այլն: MyVillage-ը աճող թվով ընկերություններից մեկն է, սովորաբար հանգստացնող անուններով, ինչպիսիք են Wonderschool, WeeCare կամ NeighborSchools, որոնք փորձում են տեխնոլոգիաներ օգտագործել՝ վերափոխելու երեխաների ցերեկային խնամքի ոլորտը՝ ստեղծելով ավելի շատ տնային խնամքի կենտրոններ և բարելավելով դրանց հեղինակությունն ու շահութաբերությունը:

Մշակվել և գործարկվում է Կոլորադո նահանգում տնային խնամքի կենտրոնին հավաստագիր տալու կանոնակարգը:  Կանոնակարգում մանրամասն նկարագրվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի տնային խնամքի կենտրոն հիմնողը: Կանոնակարգում նշվում է նաև, որ խնամքի կենտրոն հիմնողը պետք է մասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացին:

5 տարեկանից փոքր մոտ 7 միլիոն երեխա խնամվում է ինչ-որ մեկի տանը՝ ըստ 2016 թվականի վաղ խնամքի և կրթության ազգային հետազոտության: Նրանցից մոտ 4 միլիոնին խնամում է հարազատը։ Մնացած 3 միլիոնը տնային ցերեկային խնամքի կենտրոններում են: Չնայած երեխաների թվին, այնուամենայնիվ, տնային այս ցերեկային խնամքի կենտրոնները հաճախ անտեսվում են քաղաքականություն մշակողների և օրենսդիրների, ծնողների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից, քանի որ դրանց ավելի քան 90%-ը կանոնակարգված չէ, և դժվար է տնային խնամքի ստանդարտի հստակ պատկերացում կազմել:

Բայց հիմա արդեն երեխաների խնամքի ոլորտում մի կատարյալ փոթորիկ է սկսվել: Շատ ծնողներ, վախեցած լինելով մեծ լիցենզավորված մանկապարտեզներում COVID-19-ով վարակվելու հավանականությունից, փնտրում են ավելի փոքր, ավելի տեղական տարբերակներ իրենց երեխաների համար:

Երեխաների խնամքի տեխնոլոգիական ձեռնարկատերերը կարծում են, որ իրենք ունեն այս հարցի լուծումը: Վճարի դիմաց նրանք առաջարկում են տնային խնամողներին օգնել աշխատավարձի վճարման, մարքեթինգի, վարձավճարների հաշվարկների և պլանավորման հարցերում: Նրանք նաև տրամադրում են ուսումնական ծրագրեր, դաստիարակների վերապատրաստման վեբինարներ, մենթորություն:

Տնային մանկապարտեզը նաև եկամտաբեր է: 34-ամյա Անի Ղարիբյանը համավարակի ընթացքում մի քանի շաբաթով փակեց իր Հյուսիսային Հոլիվուդի Busy Bee Daycare տնային խնամքի կենտրոնը, բայց վերաբացվեց, երբ նրա ֆինանսական վիճակը ծանրացավ: Նա 14 երեխա է խնամում՝ 11 ամսականից մինչև առաջին դասարան, այդ թվում՝ իր որդին։ «Չեմ կարող ասել, որ դա ինձ շատ հարմարավետ կյանք է ապահովում։ Ես կարող եմ վճարել այն տան համար, որտեղ ես եմ, և սնունդը իմ տուն եկող երեխաների և իմ երեխաների համար, և դա բավական է», – ասում է նա:

Ակնհայտ է, որ խնամքը տնային պարտեզում երեխաների խնամքի ենթակառուցվածքի կենսական մասն է, որը սպասարկում է ավելի խոցելի բնակչությանը՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: «Տները նաև խնամքի նախընտրելի տարբերակն են ոչ սպիտակամորթ ընտանիքների մեծամասնության համար», ասում է Միրա Ջոնս-Թեյլորը, ով վաղ մանկության «Զրո-ից երեք» կազմակերպության գլխավոր պատասխանատուն է: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ սևամորթ տղաներին վաղ տարիքում վերաբերվում են որպես ապագա սպառնալիքների և սկսում են նրանց «կարգի բերել» դեռ վաղ մանկությունից», – ասում է նա: «Մենք արդեն տեսնում ենք, որ ռասայական կողմնակալությունը առաջանում է նախադպրոցական տարիքում»: Ծնողները զգում են, որ հատկապես իրենց որդիներին կվերաբերվեն ավելի արդար տնային խնամքի կենտրոններում:

Տեխնոլոգիական ցանցերի ներկայացուցիչները խոսում են տնային պայմաններում երեխաների խնամքի մասին ոչ թե որպես վերջին միջոց, այլ որպես ոչ արհեստածին – բնական միջոց, որն օգտագործում է տեղական մարդկային ռեսուրսի հնարավորությունները: Բոստոնում գործող NeighborSchools-ի հիմնադիրներից մեկը՝ Բրայան Շվարցը, այս կարծիքն է հայտնել. «Մենք կարծում ենք, որ սա Ամերիկայում երեխաների խնամքի ապագայի մոդելն է»:

Is This Home-Based Model the Future of the Childcare Industry?

Colorado Office of Early Childhood Child Care Licensing –  Family Child Care Home ApplicationԿոլորադո նահանգում տնային խնամքի կենտրոնին հավաստագիր տալու կանոնակարգը: