Just another WordPress.com site

Archive for September, 2016

Սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը

Սեպտեմբերի 1-ին մասնակցել եմ Հիմնական դպրոցի տոնական բացօթյա պարապմունքին և իմ դիտարկումները ներկայացրել եմ իմ բլոգում:

Լրամշակել եմ սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի իմ աշխատանքային անհատական պլանը

Մշակել եմ դասավանդողի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի աշխատանքային պլանի օրինակ կազմված մեկ դասարանի համար:

Վերլուծություն «Նոր դասավանդողների բլոգները» եզրակացությունով և առաջարկով:

Բարձունքի հաղթահարում-ուխտագնացություն դեպի Հարթագյուղ:

Սեպտեմբերի 15-ից սկսել եմ անգլերենի դասընթացը դասավանդողների համար: Պարապմունքները տեղի են ունենում Ավագ դպրոցում՝ Էմանուել Ագջոյանի կաբինետում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 15:00-16:00:

Գրել և լաբորատորիային եմ ներկայացրել անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի նախագիծը:

Սեպտեմբերի 27-ին կայացավ իմ առաջադրանքներով կազմված սեպտեմբերյան ֆլեշմոբը:

Հոդվածներ Դպիրում

«Դպիր»-ում հրապարակվել են իմ «Սովորողների ակումբների մասին», (այլոց փորձի ուսումնասիրություն և մեր հեղինակային մանկավարժության տարածում) և  «Կրեդոն ընդդեմ դոգմայի» հոդվածները:

Թարգմանություն

Անգլերեն եմ թարգմանել Աշոտ Բլեյանի «Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…» օրագրի գիր-հոդվածը, որը ես շատ էի հավանել:

Անգլերեն թարգմանել և Դպիրում հրապարակել եմ իմ «Կրեդոն ընդդեմ դոգմայի – Credo vs Dogma» հոդվածը:

Նոր նյութերով թարմացրել եմ կայքի անգլերեն էջը:

 

The First Lesson

Առաջին դասը կայացել է սեպտեմբերի 15-ին:

Մասնակիցները՝

Իվետա Ջանազյան

Անահիտ Հարությունյան

Մերի Գրիգորյան

Տաթև Աբրահամյան

Անահիտ Գևորգյան

Անահիտ Եղյան

Մանիկ Պողոսյան

Հասմիկ Թոփչյան

Արմինե Մնացականյան

 

I am Yura Ganjalyan. I am a teacher of English (Mathematics, Armenian, Biology, Physics, Chemistry, History, Technology), or I am a primary school teacher.

I work at “Mkhitar Sebastatsi” Educational Complex. Our Educomplex has 4 primary schools a middle school, a high school, a vocational school and a college. I work at …

Our Educomplex differs from all the public schools in Armenia. Here we realize public education with alternative author educational programmes.

At our pre-schools we organize care and development of children. At our primary schools we realize the programme “Fun of Knowledge”.  But why fun?  For centuries the school has been a place where children get knowledge and prepare for their future life. They do not live a child’s life full of happiness, and as they do not realize the fact that they are preparing for their future life, they are not happy to go to school. With this respect our Educomplex has made revolutionary innovations in the organization of education at pre-school and primary school, and in the result of this all our primary school children come to school with great willingness.

Pre-school – նախադպրոցական հաստատություն

Primary school – կրտսեր դպրոց

Middle school

High school – ավագ դպրոց

Vocational school – արհեստագործական

Organize – կազմակերպել

Realize – իրականացնել

Care and development խնամք և զարգացում

Fun of knowledge իմացումի հրճվանք

Prepare for – նախապատրաստվել մի բանի համար

Future life ապագա կյանք

With this respect – այս առումով

Respect –որպես բայ՝ հարգել, որպես գոյական՝ հարգանք

Result – արդյունք

In the result of this – սրա արդյունքում

Revolutionary – հեղափոխական

Innovations – նորարարություն

Willingness – ցանկություն

 

Ողջույնի և հրաժեշտի ձևերը օրվա տարբեր ժամերին

Give and take

Expressing thankfulness

 

Questions

  1. Who are you? What are you? What is your profession? What is your speciality?
  2. Where do you work?
  3. How does your school differ from all other schools?
  4. How do you teach at your primary school? What programme is Fun of Knowledge?
  5. Why do the children at your school want to come to school willingly?

 

The First Lesson

Part 2

Երկրորդ դասը կայացավ սեպտեմբերի 19-ին:

Մասնակիցներ՝

Իվետա Ջանազյան

Անահիտ Հարությունյան

Մերի Գրիգորյան

Տաթև Աբրահամյան

Ռինա Շագինյան

Մանիկ Պողոսյան

Հասմիկ Թոփչյան

Նշումներ դասի մասին.

Դասի թեման մեր կրթահամալիրն էր: Մասնակիցները հարց ու պատասխանների միջոցով ամփոփեցին առաջին դասի տեքստը: Ողջունելու, հրաժեշտի, շնորհակալության ու դրա պատասխանի Խոսքային նմուշներ սովորեցին:

At our Middle School the learners learn to learn. They are not told to learn only what is written in the text-books. They are asked to read different texts on the same topic and express their own opinions and ideas.

At our  High School learners study according to their individual curriculum. We know that our key objective is to reveal and develop the inner capabilities of each learner. If a learner is keen on Mathematics, he can choose 6 extra hours in Mathematics. Another learner may choose 6 extra hours in English or History.

We carry out project based education at our Educomplex.

 

same – նույն

on the same topic – նույն թեմայով

express opinions and ideas – արտահայտել կարծիքներ և մտքեր, գաղափարներ

individual – անհատական

corresponding to – համապատասխան

reveal – բացահայտել

key objective – գլխավոր խնդիրը, նպատակը

inner capabilities – ներքին ունակությունները

choose -ընտրել

project based – նախագծի վրա հիմնված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծ

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբ կազմակերպել 4-5, 6-8 և 9-12-րդ դասարանների սովորողների համար:

Նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:

Աշխատանքի կազմակերպումը

Որպես անգլերենի ֆլեշմոբի այս ուղղվածության նախաձեռնող՝ ստանձնում եմ յուրաքանչյուր ամիս տարիքային երեք խմբերի համար առաջադրանքներ կազմելու պատասխանատվությունը:

Առաջադրանքները կրթահամալիրի կայքում կհրապարակվեն յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ժ 19:00 (սեպտեմբեր 23, հոկտեմբեր 28, նոյեմբեր 25, դեկտեմբեր 28):

Ֆլեշմոբի մասին իրազեկումը, տարածումը, սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը համակարգում է «Օտար լեզու» մասնախմբի ղեկավարը՝ ստուգման աշխատանքներում ներգրավելով համապատասխան դասարաններում անգլերեն դասավանդողներին:

Անգլերեն դասավանդողներին խորհուրդ է տրվում տեղադրել ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանքներն իրենց ուսումնական բլոգներում, որպեսզի ուսումնական պարապմունքների ընթացքում լեզվական հաղորդակցական ձևերը միշտ լինեն ուշադրության կենտրոնում:

 

Նախագծի իրականացման իմ կողմից կատարվող աշխատանքը ներառում եմ սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի իմ անհատական աշխատանքային պլանի մեջ:

Դասավանդողների համար սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և այդ ստուգումը համակարգողի աշխատանքը համարվում է լրացուցիչ աշխատանք (վճարումը կատարվում է «100 դրամ յուրաքանչյուր աշխատանքի համար» հաշվարկով և 5000 դրամ հատկացվում է նախագիծը համակարգողին):

 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի նախաձեռնող՝

Յուրա Գանջալյան

Մանկավարժական լաբորատորիայի մասնագետ

 

 

Կրեդոն ընդդեմ դոգմայի

Մեր կրթահամալիրի բարեկամներ հոլանդացի Առնո Փիթերսի և Իրիս Հոնդերդոսի վերջին ինստալացիան եղել է Նորվեգիայում, ազատատենչ գրող Էնս Ինգվալդ Բյորնոուի տուն-թանգարանի մոտ: Նոր աշխատանքը կոչվում է CreDogma : Վերնագրում միահյուսվել են «Կրեդո-անձի սկզբունքների համակարգ» և «դոգմա – հաստատված ճշմարտություն, որն ընդունում են առանց կասկածելու» բառերը: «Կրեդոն ընդդեմ դոգմայի» թեման միշտ էլ արդիական է եղել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում: Միշտ էլ եղել է մարդկանց մի խումբ կամ գոնե մեկ անձ, ով չի համակերպվել բոլորի կողմից ընդունելի դոգմա դարձած գորշ իրականության հետ ու պայքարել է իր սկզբունքների՝ կրեդոյի կենսահաստատման համար: Մեր իրականության մեջ արդեն «անվիճելի ու ընդունելի» դոգմա է դարձել այն միտքը, որ որքան մեծահարուստ է անձը, այնքան ընդարձակ է հանրային տարածքից զավթած նրա հողակտորը և նույնքան էլ բարձր է այդ հողակտորը երիզող պարիսպը: Արդեն պարսպապատվել են նաև Սևանի առափնյա տարածքները, Ծաղկաձորի անտառները… Ամենուր հայաստանցուն, երևանցուն, քաղաքացուն հիշեցնում են, որ այս հողակտորը, փողոցը, բակը, քաղաքը, երկիրը իրենը չէ այլևս: Երևանի բազմաբնակարանոց շենքերին կից շատ տարածքներ հանրայինից առանձնացված են արդեն ժանգոտած փշալարերով, տարատեսակ ցանցերով, երկաթյա հին մահճակալների շրջանակներով, մագլցող փշոտ թփուտներով վեր խոյացող պարիսպներով: Իմ աչքերին այս ամենը սովորական ու չվիճարկվող դոգմայի նման   ընդունելի էր դարձել: Ես նույնիսկ լավ չէի պատկերացնում «Կրթական պարտեզ» նախագիծն իր քարտեզով, մինչև որ ինքս, ֆոտոխցիկը ձեռքիս, ոտքով չքայլեցի իրական ցանկապատազուրկ հետիոտնի արահետներով, թարմ ճիմապատված լանջերի կողքով: Այս լուսանկարը ես նույնպես կանվանեի «կրեդոն ընդդեմ դոգմայի»: Սա արդեն ոչ թե արվեստի գործի ինստալացիա է, այլ՝ իրական կյանքի:

%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-credogmaimg_4693

Մի կողմում անհրապույր, վանող ցանկապատն է, որի տերն ասում է. «Սա քոնը չէ′: Սա իմն          է»: Մյուս կողմում Մեր Նոր դպրոցի բաց կանաչապատ տարածքը, կարծես, հրավիրում է.«Սա քո քաղաքն է, քո թաղն ու քո դպրոցը»: Իսկ սա էլ մեր Քոլեջի պարտիզպանների աշխատանքի արդյունքն է: 

 

%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-img_4697%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6-img_4699

Ճաշակ, մաքրություն, հանրային տարածքի հետ ներառում…Որտե՞ղ է վերջանում Բ4 թաղամասում մեր Դպրոց-պարտեզի դպրոցամերձ տարածքը և սկսվում հարակից շենքերի բակը: Ամեն ինչ միահյուսվել ու ներառվել է՝ կարոտ բոլորի խնամքին: Հաջորդ լուսանկարը Գեղարվեստի դպրոցամերձ բակն է, որը բառիս բուն իմաստով դպրոց-պարտեզ է դարձել: Այստեղ կանաչն ամենուրեք է:

%d5%a24-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-img_4717  %d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9img_4690

Նոր դպրոցի ու Քոլեջի կապող արահետը հեծանվաուղին  IMG_4710.JPG%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6img_4689

Երբ 2014-ի ամռանը առաջին անգամ փորելով ձևավորում էինք Մայր դպրոցի նկուղային հարկերի դիմացի լանջերը, ես դեռ չգիտեի, չէի հասկանում մեր աշխատանքի նպատակը: Չգիտեի, որ մասնակցում եմ նոր ուսումնական տարածքների ստեղծմանը՝  «Հեծանվային ակումբ», «Հրաձգարան», «Գրադարան»… իրենց ապագա ճիմապատ լանջերով:

%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-img_4711

Անցյալ օրը հեռուստացույցով ցույց տվեցին, թե ինչպես է «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը բարեկարգել Մասիս քաղաքի կենտրոնը՝ կառուցելով մի ճիմապատ հանգստի գոտի՝ երեխաների խաղահրապարակով: Իհարկե շնորհակալության արժանի գործ է արված, բայց դա արվել է ֆինանսական մեծ ներդրումով, գրչի մեկ հարվածով: Եղել է ցանկություն, քաղաքապետի, մարզպետի աջակցություն ու գոհունակություն, իսկ հետագայում էլ՝ մասնագիտացված խնամք: Մեր դեպքն ուրիշ է: Երբ կրթահամալիրն է այս ծավալի գործ ձեռնարկում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում իր սուղ միջոցներով, իսկ խնամքն էլ իրականացվում է սովորողների ներգրավմամբ՝ որպես կյանքի դպրոցի ուսումնական աշխատանք, ամեն ինչ արդեն «Կրեդոն ընդդեմ դոգմայի» հակասությունների տիրույթում է:

 

 

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում անգլերենի դասավանդման աշխատանքային պլան 2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար մեկ դասարանի օրինակով

11-րդ դասարան (ընտրությամբ գործունեություն, շաբաթական 6 դասաժամ)

Ուսուցումն իրականացնելու եմ լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագծերով և ըստ հեղինակային կրթական ծրագրի իրականացման 2016/2017 ուստարվա օրացույցի նախագծերի:

Սեպտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Անհատ և հարաբերություններ. hին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ

Նախագծի իրականացման ճիշտ ընթացքը հնարավորություն կտա սովորողներին ընթերցել մարդկային փոխհարաբերությունների մասին մի շարք հոդվածներ և տարբեր տեսակետներ, տվյալ թեմայով զրույցի կամ բանավեճի մասնակցել և զրույց վարել, գրել շարադրություն՝ արտահայտելով սեփական կարծիքը մարդկային ճիշտ փոխհարաբերությունների և  ընկերասիրության մասին:

Լեզվական նյութը.

Բայ (The Verb). բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն, կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն, ածականի համեմատական կառուցվածքները:

Բառապաշարը.

Մարդկային հարաբերությունները բնորոշող թեմատիկ բառապաշարի, բառակապակցությունների ակտիվ իմացություն.

friendly, happy, harmonious, healthy, strong | broken, fragile, strained, troubled, uneasy | close, intense, intimate, special ,enduring, lasting, long-standing, long-term, permanent, serious, stable, steady, | brief, casual | family, human, interpersonal, one-to-one, personal | doctor-patient, parent-child, etc. | business, contractual, formal, marital, physical, power, professional, social, working | caring, love-hate, loving,

make friends with, fall out with, geton with, let smb down, split up, be in contact with, be in love with, introduce smb to smb, introduce oneself, have an argument with smb about smth, admire smb for smth, be jealous of smth/smb,

 

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • – «Անկախության տոն. բարձունքների նվաճում»

Արագածի հարավային գագաթ.

Սովորողները անգլերեն փոքրիկ շարադրություններ են գրում գագաթի նվաճման մասին և տեղադրում իրենց բլոգներում: Այն սովորողները, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցել բարձունքի նվաճմանը, կայքի հայերեն էջից այդ թեմայով թարգմանություն են անում և տեղադրում իրենց բլոգում:

  • Սեպտեմբերի 5-16 – հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա

ստեղծագործական 11-րդ հավաք.

Մեթոդական մշակման ուղղվածությամբ մի հոդված եմ գրելու, որտեղ նկարագրելու եմ  կարճաժամկետ թեմատիկ լեզվական նախագծերի իրականացման իմ փորձը:

  • Սեպտեմբերի 23-ից – Կոմիտասյան օրեր

Սովորողները Կոմիտասին ներկայացնող նյութ են պատրաստում անգլերեն և տեղադրում իրենց բլոգներում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Հոկտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Ինչու՞ ենք անգլերեն սովորում

Իրականացնելով այս կարճաժամկետ նախագիծը՝ սովորողները ավելի խորն են գիտակցում օտար լեզուներ՝ հատկապես անգլերեն սովորելու անհրաժեշտությունը, կարողանում են զրուցել տվյալ թեմայով և գրավոր շարադրել օտար լեզու սովորելու իրենց սեփական փորձի մասին տեղեկատվություն և պատմել մի դրվագի մասին, երբ կիրառել են իրենց անգլերենի իմացությունը իրական կյանքում:

Լեզվական նյութը

Հոդ (The Article )  a անորոշ հոդով կայուն կապակցություններ, the որոշյալ հոդով կայուն կապակցություններ, առանց որևէ հոդի կայուն կապակցություններ, հաշվելի և անհաշվելի գոյականներ, վերացական և նյութ ցույց տվող գոյականներ, հատուկ անուններ, հարաբերական դերանունների կիրառումը:

Բառապաշար – «Օտար լեզու» ընդհանուր թեմայով հնարավոր բառապաշարի ակտիվ իմացություն.

Active vocabulary, activate, active listening, authentic language, automaticity, brainstorming, slang, colloquialism, literary, standard English, language competency, discourse competency, communicative language learning, listening comprehension, reading comprehension, strategic competence, diagnostic test, achievement test, write an essay, write a report, use contracted forms, free practice, language skills, elementary level, pre-intermediate level, intermediate level, advanced level

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Հոկտեմբերի 1-2 – ուսուցչի տոնին՝ բարձունքիցՀարթագյուղի, Մեծ Պառնիի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի բարձունքի հաղթահարում, սովորողները Ավագ դպրոցի կայքում լուսաբանում են ճամփորդությունը անգլերեն:
  • Հոկտեմբերի 1-15 – գրաբարի օրեր. թարգմանչաց տոն, էպոսի օրեր

Կրթահամալիրի կայքում այդ օրերի մասին պատմող նյութերի  անգլերեն թարգմանություն և դրանց տեղադրումը սովորողների բլոգներում և կայքի անգլերեն էջում:

  • Հոկտեմբերի 5 – ուսուցչի օր.

Սովորողները գրում են «Ինչպիսին պետք է Ավագ դպրոցի դասավանդողը», որից հետո կազմակերպվում է բանավեճ, ուր յուրաքանչյուրը պաշտպանում է իր տեսակետը: Շարադրանքները հրապարակվում են սովորողների բլոգներում, իսկ լավագույնները՝ կայքի անգլերեն էջում:

  • Հոկտեմբերի 10-14 – «Վահան Ասատրյան» հուշամրցաշար. ռազմամարզական բաց խաղեր

Ռազմամարզական բաց խաղերը լուսաբանվում են նաև անգլերեն:

  • Հոկտեմբերի 24-30 – «Ուսումնական աշուն» նախագիծ

սովորողների ռազմամարզական, արշավախմբային-հայրենագիտական ճամբարներ

մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ճամբարներում մասնակցությունները լուսաբանվում են կայքի անգլերեն էջում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

 

Նոյեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ, համացանց

Իրականացնելով այս թեմատիկ նախագիծը՝ սովորողները ձեռք կբերեն տարբեր հաղորդակցության ձևերի, զանգվածային լրատվության միջոցների, բլոգավարության և համացանցի մասին զրույցներին մասնակցելու, դրանց մասին գրավոր շարադրելու լեզվական կարողություններ:

Լեզվական նյութը.

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ), դերբայական դարձվածքներ,

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech) բանավոր խոսքում:

Բառապաշար.

Հաղորդակցության տարբեր ձևերի, ԶԼՄ-ների, բլոգավարությանը և համացանցին վերաբերող բառերի և բառակապակցությունների ակտիվ իմացություն

Create a blog, category, tag, page, edit, publish, update, broadcast, live broadcasting, disseminate, letter, telegram, television, copyright, commercials and ads, Digital Rights Management, editing, editor, journal, magazine, newspaper, broadsheet, daily, monthly, news-sheet (contains information about an organization or company), organ (a newspaper of a political party), periodical, the print media, criticize, describe, disseminate, issue, release a newspaper, shoot a film, TV show, journalist, columnist, reporter.

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Նոյեմբերի 14-19 – Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Ծանոթանում և աշխատում ենք օգտվել http://armscoop.com/  կայքից:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Դեկտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Իրականացնելով այս կարճաժամկետ թեմատիկ լեզվական նախագիծը՝ սովորողները ձեռք են բերում տարբեր մասնագիտությունների և հատկապես իր երազած մասնագիտության մասին զրուցելու, գրելու լեզվական կարողություններ, ինչպես նաև, ապագա մասնագիտությունը ընտրելիս միանձնյա որոշում կայացնելու՝ որևէ մեկին չլսելու հաստատակամություն:

Լեզվական նյութը.

Պայմանական նախադասությունների երեք տիպերը, ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Բառապաշարը.

Սերունդների հակասություններին (հայրեր և որդիներ), տարբեր մասնագիտություններին վերաբերող ակտիվ բառապաշարի իմացություն.

Teachers, lawyers, economists, doctors, surgeons, physicians, oculists, dentists, engineers, architects, car mechanics, electricians, barbers, hair-dressers, turners, jewelers, carpenters, accountants, bank clerks, nurses, pilots, drivers,…

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Դեկտեմբերի 16 – ամենամյա հաշվետու համերգ երևանյան համերգասրահում

Մասնակցում եմ որպես ունկնդիր, սովորողների հետ լուսաբանում եմ համերգը կրթահամալիրի կայքի անգլերեն էջում:

  • Դեկտեմբերի 26-28 – Ամանորի ուսումնական նախագծեր

Սուրբ ծննդյան հետաքրքիր տեքստերի, պատմությունների, պատումների անգլերենից հայերեն թարգմանություններ: Թարգմանությունները տեղադրվում են կրթահամալիրի կայքում և սովորողների բլոգներում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Խոսքային 4 կարողությունների զարգացմանը նպաստող ի՞նչ  ուսումնական գործունեության ձևեր եմ կիրառելու  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ:

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ինտերնետը իմ կյանքում ` http://iteslj.org/questions/internet.html

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Դասավանդողը www.lingualeo.ru կայքից ընտրում է իր դասարանի սովորողների լեզվական իմացության մակարդակին համապատասխան տեքստեր ունկնդրելու համար
  •  Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

 

 Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել:
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ե՞րբ է լեզվական նախագիծը կատարված համարվում

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի “անգլերեն” բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

  1. Նախագծի անունը
  2. Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված)
  3. Սովորողի ինքնուրույն գրված տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցով http://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_)
  4. Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով)

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 2,3, student’s book,

Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

«English Grammar in Use», Raymond Murphy, Cambridge, third edition

Նշված գրքերը առկա են մեր կրթահամալիրի մեդիագրադարանում: Առաջարկվող գրականությունը լեզվական որոշ կառուցվածքներ լավ յուրացնելու համար է: Բոլորովին պետք չէ լեզվի քերականությանը չափազանց մեծ կարևորություն տալ՝ թերարժևորելով խոսքային 4 գործունեությունները՝ ունկնդրելը կամ լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելը և գրելը: 

 

Սեպտեմբերի 1-ը Հիմնական դպրոցում

IMG_4666IMG_4668IMG_4670

IMG_4682IMG_4676

Հիմնական դպրոցի շենքը տանող ճանապարհը արդեն հանված դարպասների տեղից մինչև շքամուտքը տոնական փուչիկներով էր զարդարված: Տոնական մթնոլորտ էր: Սովորողները և ծնողները շարվեցին ճանապարհի երկու կողմերում և Անդաստանով սկսվեց ընդհանուր առավոտյան պարապմունքը: Լավ կլիներ, որ Անդաստանից հետո ուրախ շնորհավորանքներ ասվեին, բայց Անդաստանից հետո կազմակերպիչները սկսեցին երգել Ազգային օրհներգը: Ազգային օրհներգից հետո երգեցին ուրախ մանկական երգեր: Նոր ուսումնական տարին շնորհավորեցին Շամիրամ Պողոսյանը և Գոհար Բալջյանը: Երբ Կարինե Բաբուջյանը իր 6,  իսկ Գոհար Սմբատյանն էլ իր 5 տարեկանների խմբերով իրենց ծնողների հետ եկան ու կանգնեցին այդ տոնական ուղու մեջ, այլևս տեղ չկար: 5-6 տարեկանների ծնողները կանգնել էին 2-րդ 3-րդ դասարանցիների առաջ ու մեկուսացրել նրանց:

Լավ կլիներ, որ այս տոնական բացօթյա պարապմունքը կազմակերպվեր դպրոցի շենքի ձախ կողմի բաց տարածքում մեծ շրջանով, ուր բոլորը տեսանելի կլինեին, որտեղ կարող են նաև պարել:

Ընդհանուր պարապմունքից հետո գնացի Գոհար Սմբատյանի 5 տարեկանների խմբասենյակը: Գոհարը և Մարինե Մկրտչյանը հինգ տարեկանների իմ կարծիքով փայլուն դաս անցկացրեցին: Շարժումներ, կքանիստեր, ցատկոտումներ, երգեր և այդ ամենի հետ միասին փոքրիկ հաղորդակցական խոսքեր: Ստանալով գնդակը՝ սկզբում յուրաքանչյուր սովորող պետք է ներկայանար և ասեր. “Բարի լույս, իմ անունը …”: Երկրորդ շրջանի ժամանակ գնդակը ստանալով երեխան պետք է ասեր. “Բարի լույս, իմ անունը.. Ես սիրում եմ…”: Փոքրիկների համար լեզվական լավ խաղ էր: Կարծում եմ, որ 5 տարեկանները ուրախ տրամադրությամբ տուն կգնան այսօր:

6 տարեկանների խմբում Կարինե Բաբուջյանը լավ նախապատրաստել էր դասասենյակը և գրենական պիտույքներն ու առաջին դասարանի դասագրքերի փաթեթները: Կարինեն անընդհատ ուզում էր իրենց երեխաներով հմայված ծնողներին դուրս հրավիրել, որպեսզի սկսեր երեխաների հետ զբաղվել: Ես նույնպես դուրս եկա: Հաջողություն եմ մաղթում Գոհար Սմբատյանին, Կարինե Բաբուջյանին, Տաթև Մելքոնյանին, Մարինե Մկրտչյանին, Շամիրամ Պողոսյանին, Գոհար Բալջյանին հիմնական դպրոցի բոլոր դասավանդողներին, սովորողներին ու ծնողներին այս նոր ուսումնական տարում: