Just another WordPress.com site

Archive for July, 2017

A Simple Caring Act – Սիրո ու հոգածության մի դրսևորում

A simple caring act creates an endless ripple.

Սիրո ու հոգածության մի պարզ դրսևորումը անվերջանալի ծփանքներ է առաջացնում:

1924464_682399835201165_3961219926653107658_n

https://web.facebook.com/search/top/?q=A%20simple%20act%20of%20caring%20creates%20an%20endless%20ripple%20Singapour&init=mag_glass&tas=0.

Իմ գործունեությունը հուլիս ամսին

Հուլիսյան ֆլեշմոբ

Կազմելու եմ անգլերենի հուլիսյան ֆլեշմոբի առաջադրանքները, իսկ ֆլեշմոբն անցկացնելուց հետո ամփոփելու եմ արդյունքները:

Կայքի հետ աշխատանք

Խմբագրելու եմ կրթահամալիրի կայքի անգլերեն էջի նոր նյութերը, նոր նյութեր եմ գրելու,  միջազգային նախագծերին վերաբերող նյութերի հայերենից անգլերեն թարգմանություններ եմ անելու:

Դպիր

Դպիրում հրապարակված 2-3 հոդված եմ թարգմանելու անգլերեն:

Ճամփորդություններ

Հուլիսի 5-ին իմ գործընկերների հետ մեկօրյա ճամփորդություն կատարեցի դեպի Երնջատապ գյուղ: Այցելեցինք Աստվածընգալ եկեղեցին:

Կարծում եմ, որ կլինեն նման այլ մեկօրյա ճամփորդություններ:

 

 

 

 

 

 

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

untitled_4_3

Ամառային արձակուրդային տրամադրությունը կտրուկ նվազեցրել է մասնակիցների թիվը, բայց ինչպես Գևորգ Հակոբյանն է ասում. «Ֆլեշմոբի առաջադրանքներ պետք է կազմվեն նույնիսկ մեկ ուսումնատենչ սովորողի համար»: Այսպիսով 42 ուսումնատենչ սովորող ունենալը ամառային արձակուրդի առաջին տասնօրյակում բարձր ցուցանիշ կարելի է համարել: Ավագ դպրոցի համար նախատեսված առաջադրանքները երկու սովորող է կատարել. Աննա Հարությունյանը և Արման Մարտիրոսյանը: Նրանց երկուսի էլեկտրոնային հասցեներին նամակներ եմ գրել՝ իրենց աշխատանքների մանրամասն վերլուծությամբ: Կարծում եմ, որ նրանց համար այդ վերլուծությունները ուսանելի կլինեն:

Միջին դպրոցի 13 սովորող է մասնակցել ֆլեշմոբին, որոնցից 4-ը ստացել է առավելագույն 10 միավոր: Առաջադրանքները հաղորդակցական ստեղծական բնույթի էին: Սիսիանի թիվ 5 դպրոցում սովորող Նարե Առաքելյան անուն ազգանունով մի աղջիկ չի նշել իր էլեկտրոնային հասցեն ձևաթղթի վրա: Հնարավոր է Նարեն կարդա իմ այս ամփոփումը և իմ էլեկտրոնային հասցեին մի նամակ գրի, որպեսզի կարողանամ ուղարկել իր աշխատանքի վերլուծությունը:

19 սովորող է կատարել 4-5-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Այս տարիքային խմբի համար կարևորել էի «ես նույնպես» հակադարձող խոսքի գործածումը տարբեր իրավիճակներում, զրուցակցի արտաբերած տարբեր նախադասություններից հետո:

1-3-րդ դասարաններում սովորողների համար կազմված առաջադրանքները նույնպես ստեղծական էին: 8 սովորող է մասնակցել ֆլեշմոբին: Առաջադրանքի նպատակն էր ստուգել, թե որքանով են կարողանում սովորողները պարզ ընդարձակ նախադասություններով ներկայացնել իրենց շրջապատող առարկաները և ասել, թե ինչ են կարողանում անել դրանցով:

Հուսով եմ, որ հուլիսի երկրորդ տասնօրյակում սովորողների զգալի մասն արդեն կարոտած կլինի դպրոցին և ավելի մեծ թվով մասնակից կունենա անգլերենի հուլիսյան ֆլեշմոբը: