Just another WordPress.com site

Archive for September, 2013

Անգլախոսների ակումբի սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը

Անգլախոսների ակումբի սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը

Ակումբի աշխատանքը կատարվում է ըստ ներկայացված նախագծի ` mskh.am-ը անգլերեն

Կայքի անգլերեն էջը ոչ հայախոս ընթերցողին լրիվ պատկերացում է տալիս մեր կրթահամալիրի կյանքի մասին: Ոչ մի տարի այսպես կանոնավոր չի եղել կայքի անգլերեն էջը: Հաշվետվության մեջ չեմ ներառել այն նյութերը, որոնք ես եմ թարգմանել:

 

 The defence Minister Seyran Ohanyan’s visit to Educomplex

The South pick of Aragats hosted Sebastatsis

Թարգմանեցին`Աննա Մկրտչյան, Եվա Մարկոսյան

We are going to have guests from Argentina

թարգմանեցին` Էրիկ Հարությունյան, Նարեկ Դանիելյան, Սուսաննա Ավետիսյան, Մարիամ Միրզոյան

 The English Speaking Club Extends its Club

թարգմանեցին` Մարիամ Միրզոյան, Եվա Մարկոսյան, Աննա Մկրտչյան

Our Art Lesson Today

թարգմանեցին`Նելլի Հարությունյան-10-րդ, Ժաննա Թաթոսյան, Սվետա Մարգարյան, Մայա Սիմոնյան -9-րդ դասարանցիներ

The 4th Annual Eco Tour

Թարգմանեցին`Հովհաննես Դալլաքյան, Ջուլի Սիմոնյան, Էրիկ Հարությունյան, Սուսաննա Ավետիսյան, Դավիթ Շահինյան

 The Armenian Language and Young Armenians

Թարգմանեցին` Սերգեյան Սևակ, Եվա Մարկոսյան

Այսօր

թարգմանեցին`Նինա Հովհաննիսյան, Նելլի Հարությունյան, Ռոբերտ Ղուկասյան

 

One more wall disappeared   թարգմանեց` Էրիկ Հարությունյան

Work is going on  թարգմ. Նելլի Հարությունյան, Ջուլի Սիմոնյան, Դավիթ Շահինյան

 Guests from Argentina   Ռոբերտ Ղուկասյան, Էրիկ Հարությունյան

 We are preparing for Leonardo Da Vinci contest  Եվա Մարկոսյան, Աննա Մկրտչյան

Man having value forever  Ջուլի Սիմոնյան, Նարեկ Դանիելյան, Էրիկ Հարությունյան, Դավիթ Շահինյան

New acquaintances, new smiles  Մարիամ Միրզոյան

Hello, Educomplex  Նելլի Հարությունյան, Ռոբերտ Ղուկասյան

Education: Do you know what it is? Մարիամ Միրզոյան, Դավիթ Շահինյան

 Komitas performed by Grandpa Kochar   Մարիամ Միրզոյան

 

info.mskh is touring around the High School classrooms Լաուրա Ենոքյան

 The first day of the 8th Autumn Gathering  Դավիթ Նիկողոսյան

 We are both translating and drawing Komitas

 

Յուրա Գանջալյան

30.09.13

 

 

 

Դպրոցական կայքը սովորողին բովանդակության սպառողից դարձնում է բովանդակության ստեղծող

Հոդվածում տրվում է այն ուսումնական գործունեության ձևը, որը ներկայացրել եմ Մայքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչներ» միջազգային ծրագրին:  

Ներկայացվող ուսումնական գործունեության հոգեբանամանկավարժական հիմնավորվածությունը

Մայքրոսոֆթի “Գործընկերներ կրթական ցանցում” ծրագրում նշված են 21-րդ դարի կրթության հիմնական դրույթները, որոնցից ամենակարևորը համարվում է “Բովանդակության սպառողից` բովանդակության ստեղծող”-ը: Դասագրքերի տեքստերը, գեղարվեստական գրքերը, ֆիլմերը, էլեկտրոնային լրատվամիջոցները, ռադիոն, հեռուստատեսությունը և զանգվածային լրատվական այլ միջոցներն անընդհատ նորանոր բովանդակություն են առաջարկում սպառման համար`կարդացե՛ք, սա շատ հետաքրքիր է, լսե՛ք սա նորություն է, դիտե՛ք, այսպիսի բան երբեք չեք տեսել: Լինելով միայն սպառողի վիճակում սովորողը դառնում է պասսիվ ու անտարբեր շրջապատի, իրական կյանքի նկատմամբ, ոչ նախաձեռնող: Լիովին այլ բան է մեր դպրոցական կայքը` “mskh.am”-ը: Սովորողին հնարավորություն է տրված ոչ միայն ընթերցելու, սպառելու ներկայացված բովանդակությունը, այլ նաև` ստեղծելու սեփականը: Եվ սովորողի ստեղծած տեքստն էլ ոչ միայն իր ուսուցիչն է կարդում, այլ նաև`տասնյակ ու հարյուրավոր այլ ընթերցողներ: Անձի, հատկապես դեռահասի հոգեբանական ճիշտ զարգացման համար էական նշանակություն ունի շրջապատում սեփական անձի կարևորությունը զգալը, ինքնահաստատման առաջին քայլերը կատարելը:

Ուսումնական գործունեության նախադրյալը

Այս ուսումնական գործունեության նախադրյալը “ www.mskh.am –ի անգլերեն էջի ստեղծումը” երկարաժամկետ ու անընդհատ նախագիծն է: “Մխիթար Սեբաստացի”  կրթահամալիրի կայքը սովորողի ստեղծագործական աշխատանքի վիրտուալ տարածք է, որտեղ նրանք կարող են տարբեր լեզուներով տեքստեր ստեղծել: Ես անգլերեն էջի պատասխանատուն եմ և իմ նպատակն է անգլերեն էջի բովանդակությունը որքան հնարավոր է մոտեցնել հայերեն էջի բովանդակությանը, որպեսզի օտարազգի ընթերցողները ճանաչեն մեզ, մեր հեղինակային մանկավարժությունը, բայց դա չէ իմ գլխավոր նպատակը: Եթե դա լիներ իմ գլխավոր նպատակը, ես անձամբ կթարգմանեի կայքի առաջին էջի բոլոր կրթական, նախագծային, տեղեկատվական հոդվածները, կամ էլ`դպրոցի ղեկավարությունը կվարձեր մի արհեստավարժ թարգմանչի: Իմ գլխավոր նպատակն է սովորողների մոտ ձևավորել սեփական սեփական անգլերեն տեքստերը ստեղծելու կարողությունները:      

Ներկայացվող ուսումնական գործունեության կրթական միջավայրը

Դասարանն ունի Wi-Fi անլար ինտերնետի հասանելիություն և կահավորված է պրոեկտորին միացված ուսուցչի անձնական համակարգիչով: Բոլոր (15-20) սովորողներն ունեն իրենց անձնական նոթբուք/նեթբուքերը:

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Որպեսզի հասնեմ նպատակիս, ես պետք է որոշ նախապատրաստական աշխատանք անեմ: Սովորողներին ներկայացնում եմ հետևյալ առցանց բառարաններից ճիշտ օգտվելու ձևերը.

http://translate.google.ru/?hl=ru&tab=wT#hy/en/  ; http://www.translator.am/am/index.html  ; http://www.lingvo-online.ru/ru

Նախքան թարգմանչական բուն աշխատանքին անցնելը կազմակերպում եմ վերջին երեք օրերի ընթացքում կայքում հրապարակված կարևոր նյութերի քննարկումներ անգլերենով: Նյութերը հայերեն են, իսկ քննարկումները` անգլերեն: Այս ձևով սովորողները սկսում են խոսել այն թեմաների շուրջը, որոնք նրանք թարգմանելու են: Քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իր անձնական համակարգիչը, նրանք կարող են միևնույն ժամանակահատվածում կարդալ տարբեր տեքստեր և առաջարկել դրանք որպես թարգմանչական աշխատանք: Քննարկումից հետո սովորողներին տրվում է 5-7 րոպե, որպեսզի նրանք հայերեն կարծիքներ գրեն իրենց ընտրած և քննարկած նյութի համար: Հետո դասարանը բաժանվում է  3-4 աշխատանքային խմբերի: Աշխատանքային խմբերի քանակը հավասար է ընտրված տեքստերի քանակին: Յուրաքանչյուր խումբ ունի իր առաջատարը, ու անգլերենի լեզվական մակարդակը ամենաբարձրն է խմբում: Առաջատարը սովորաբար աշխատում է  Microsoft Office ծրագրով, իսկ խմբի անդամները բացում են տարբեր առցանց բառարաններ և արագ օգնում են առաջատարին այս կամ այն դժվար ու անծանոթ բառը թարգմանել: Ես շրջում եմ դասարանում մոտենալով այս կամ այն խմբին և ուղղում եմ նրանց արած լեզվական սխալները: Դասարանում աղմուկ կա, բայց դա նոր անգլերեն բովանդակություն ստեղծող սոորողների հաճելի դժժոցն է:

Չեղարկվում են այն հայերեն նախադասությունները, որոնք արդեն թարգմանվել են: Ինձ ուղարկված տեքստերը խմբագրելուց հետո հհրապարակում եմ դրանք կայքի անգլերեն էջում: Երբ տեքստերն արդեն հրապարակված են, սովորողներին 5-7 րոպե է տրվում` ընտրված և թարգմանված տեքստերին կարծիքներ գրելու համար: Նրանց համար դա դժվար չէ անելը, որովհետև նրանք լավ գիտեն տեքսի բովանդակությունը:

Կատարված թարգմանությունների գնահատումը

Յուրաքանչյուր տեքստի համար հատկացվում է առավելագույն 10 միավոր.

  • Մասնակցությունը նախաթարգմանչական քննարկումներին` 0-2 միավոր
  • Ճշգրիտ բառապաշարի համար` 0-3 միավոր
  • Լեզվական ճիշտ կառուցվածքներ օգտագործելը`0-3 միավոր
  • Լեզվի բնականությունը` 0-2 միավոր

Ուսումնական գործունեությունը պատկերող տեսաֆիլմ: Տեսաֆիլմը նկարահանել է 10-րդ դասարանի սովորող իր i-phone բջջային հեռախոսով. http://www.youtube.com/watch?v=2wjraJc_ZGQ&feature=youtu.be

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի անգլախոսների ակումբի հայտ-նախագիծը Գանձասարում ուսումնական նախագծերի ամփոփման ստեղծագործական հավաքին մասնակցության համար

 

Մասնակիցները– Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանի 6 սովորող, որոնք ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել ակումբի աշխատանքներին 2013-2014 ուստարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ակումբի ղեկավար` Յուրա Գանջալյան

Նախագծի ուսումնական նպատակը – սովորողները ձեռք են բերում իրենց կատարած աշխատանքը ամփոփելու և այն պատշաճ կերպով անգլերենով հանրությանը ներկայացնելու կարողություն: Ներկայացնում են mskh.am-ի անգլերեն էջը:

Նախագծի գործնական նպատակը

  • սովորողները բարեկամական, ընկերական կապեր են հաստատում Արցախի իրենց հասակակիցների հետ
  • ակումբի գործունեության կազմակերպման փորձի տարածումը Արցախի դպրոցներում
  • ստեղծվում է ակումբի Գանձասարյան գործունեության մասին պատմող անգլերեն լեզվով տեսաֆիլմ:  

 

Յուրա Գանջալյան

17.09.2013