Just another WordPress.com site

Archive for August, 2013

Measurement rubrics for the texts translated by the members of the English speaking club”Mkhitar Sebastatsi” Educomplex

The total score of assessment for each text is 10 points

The following points go to students for:

·         Participation in the pre-translational discussions  0-2 points

·         Adequate vocabulary                                                0-3 points

·         Using the right language structures                         0-3 points

·         Authenticity of the language                                    0-2 points

 

Yura Ganjalyan

«mskh.am» – ը անգլերեն 10-11-12-րդ դասարանների անգլախոսների ակումբի նախագիծը 2013-2014 ուսումնական տարվա համար

Նախագծի ժամկետները- 2013-2014 ուսումնական տարի

Նախագիծն իրականացնողները – անգլախոսների ակումբի անդամները Յուրա Գանջալյանի ղեկավարությամբ

Նախագծի ուսումնական նպատակը – սովորողները ձեռք են բերում հայերենից անգլերեն տարատեսակ տեքստեր թարգմանելու ունակություններ

Նախագծի գործնական նպատակը – կրթահամալիրի mskh.am-ը ունենում է իր ամենօրյա թարմացվող անգլերեն էջը

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողներին են ներկայացվում հետևյալ էլեկտրոնային բառարաններից ճիշտ  օգտվելու ձևերը. http://translate.google.ru/?hl=ru&tab=wT#hy/en/   և http://www.translator.am/am/index.html

http://www.lingvo-online.ru/ru

Ընթացիկ աշխատանքների կազմակերպումը

Նախագծի գործնական նպատակը mskh.am-ի անգլերեն էջը որքան հնարավոր է հարստացնելն է թարգմանություններով, բայց դա չի նշանակում, որ ակումբային աշխատանքի 4 դասաժամերն էլ հատկացվելու են միայն բուն թարգմանչական աշխատանքներին: Ամբողջ տարվա համար դա կլիներ միապաղաղ, ձանձրալի ու ուսումնական գործունեության ձևն էլ` ոչ կառուցողական: Առաջնորդվելու ենք  կառուցողական կրթության հիմնական սկզբունքներով.

  • Նախքան նյութերի ընտրություն կատարելը տեղի է ունենալու վերջին երեք օրերի ընթացքում կրթահամալիրի առաջին էջում հրապարակված ամենահետաքրքիր ու կարևոր նյութերի անգլերեն բանավոր քննարկումներ: Այսպիսով, լինելու են սովորող-սովորող, սովորող-դասավանդող երկխոսություններ, կարծիքների փոխանակումներ: Քննարկումներից հետո սովորողներին 5-10 րոպե ժամանակ է տրվելու, որպեսզի նրանք գրեն իրենց կարծիքները հայերեն նյութերի «կարծիքներ» բաժնում: Այդպիսով կակտիվանա հոդվածագիր-ընթերցող հետադարձ կապը: 
  • Նյութերի ընտրության հարցում հաշվի է առվելու սովորողի կարծիքը: Յուրաքանչյուր սովորող, կամ սովորողների աշխատանքային խումբ ինքն է  ընտրելու թարգմանության համար նյութը` հիմնավորելով ընտրությունը: Հիմնավորումը լինելու է անգլերենով:
  • Նախքան բուն թարգմանչական աշխատանքներին անցնելը սովորողներին`  աշխատանքային խմբերին, տրվելու է այն առաջնային գիտելիքը, որն անհրաժեշտ կլինի տվյալ հոդվածի թարգմանության համար: Առաջնային գիտելիքը կարող է լինել քերականական երևույթ, լեզվական կառուցվածք, բառակապակցություն, դարձվածք,  որոնք դժվար է գտնել բառարաններում: Հիմնվելով առաջնային գիտելիքների վրա և բառարանների օգտագործմամբ սովորողները իմաստի որոնում են կատարելու: Իմաստի որոնումը տվյալ դեպքում հանգեցնելու է անգլերենի այն լեզվական կառուցվածքի հայտնաբերմանը, որը կհամապատասխանի հայերեն նախադասության իմաստին ու ոգուն: 
  • Յուրաքանչյուր հոդվածի հրապարակումից հետո սովորողներին տրվելու է 5-10 րոպե ժամանակ, որպեսզի անգլերեն էջում գրեն իրենց կարծիքը անգլերենով: Դրանով կվերանա անգլերեն էջի ամենամեծ բացթողումը`կարծիքների բացակայությունը:
  • Սովորողներն իրենց թարգմանությունները տեղադրելու են իրենց ուսումնական բլոգերում, որով էլ կարժևորեն իրենց կատարած աշխատանքը:     

 

Յուրա Գանջալյան

5.08.2013