Just another WordPress.com site

Archive for June, 2023

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի ամառային ուսումնական աշխատանքը

Յուրա Գանջալյան

Մեթոդական մշակում-հոդված

  1. Գիտական բարեվարքության պահպանումը հետազոտական աշխատանք գրելիս հրապարակվել է Դպիրում հուլիսի 16-ին
  2. «Արհեստական բանականության ChatGPT ծրագրի օգտագործումը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում». այլոց փորձի ուսումնասիրություն
  3. Հետազոտական աշխատանքների արդիական թեմաների շտեմարան՝ ըստ հանրակրթության ուսումնական ոլորտների 

Կարգերի մշակում

Մասնագիտական կողմնորոշման նախագծեր իրականացնելու կարգ  Հրապարակել եմ պահոցում 23․07․2023

Իրինա Ապոյան 

Հոդված. այլոց փորձի ուսումնասիրություն

«Բանավոր խոսքի զարգացումը նորարարական մեթոդներով»

Նունե այդինյան

Հոդված.

«Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը սովորողների առաջարկած անհատական նախագծերով»

Աննա Գանջալյան

Հոդված.այլոց փորձի ուսումնասիրություն․

«Ձևավորող գնահատման այլոց փորձը կրտսեր դպրոցում»

Արփի Թովմասյան

Դպիրի մեկ հոդվածի հայերենից անգլերեն թարգմանություն

Միլենա Մանուչարյան

Դպիրի մեկ հոդվածի հայերենից անգլերեն թարգմանություն ․ Թարգմանել է Մարինե Մկրտչյանի հոդվածը «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում – The Performance and Recording of the Songs Written by Komitas »,

Անահիտ Մելքոնյան և Տաթև Ալեքսանյան

Հայերեն-անգլերեն գոյականների պատկերազարդ բառարանի ստեղծման շարունակական նախագծի վրա աշխատանք

Սիլվա Հարությունյան

Հոդված.

«Հետազոտական աշխատանքը որպես օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերում»

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2023-ի հունիսին

Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքներին վերաբերող գործունեություն

Երբ սկսվեց 4-րդ ուսումնական շրջանը, հենց մայիսի 30-ից ուսումնական պարապմունքներ անցկացրեցի Ավագ դպրոցի 4 ջոկատների ու նրանց ղեկավարների հետ: Ուսպարապմունքների նպատակն էր մեթոդական օգնություն տալ սովորողներին և Ավագ դպրոցի դասավանդողներին, որպեսզի նոր ուսումնական տարում բարելավվեն սովորողների հետազոտական աշխատանքները:

Ներկայացնում եմ այդ ուսպարապմունքների լուսաբանումները, որոնք սովորողները հրապարակել են իրենց բլոգներում:

Գոհար Իսկանդարյանի ջոկատ – մայիսի 30-ին Հետազոտական աշխատանք գրելու գաղտնիքները Լիլիթ Մինասյան

Իրինա Ապոյանի ջոկատ – հունիսի 2-ին Հետաքրքիր և արդյունավետ պարապմունք Յուրա Գանջալյանի հետ Լուիզա Արտենյան

Անահիտ Ամիրխանյանի Անուշ Ասատրյանի ջոկատների հետ – հունիսի 6-ին Արդյունավետ պարապմունք անգլերենի մասնագետ Յուրա Գանջալյանի հետ

Կազմել եմ եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հունիսի 12-30-ի մանկավարժական ճամբարի օրացույցը աշխատակարգով:

Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողներ Իլոնա Սահակյանի և Դավիթ Հարությունյանի անգլերեն գրած հետազոտական աշխատանքի գրախոսությունները: Պաշտպանությունը՝ հունիսի 13-ին:

Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Սյուզի Մելիքյանի անգլերեն գրած հետազոտական աշխատանքի գրախոսությունը

Ավագ դպրոցի դասավանդողների հետ քննարկել և Մարթա Ասատրյանին ու Մարգարիտ Սարգսյանին եմ ներկայացրել 2023-2024 ուստարվա համար նախատեսված հետազոտական աշխատանքների նոր թեմաները:

Ուսանելի էր Արեգ Գրիգորյանի հետ հանդիպումը հունիսի 21-ին «Գիտական հետազոտություն կատարելու հմտությունները» թեմայով: Որոշել եմ մինչև հունիսի 30-ը մի թեմայի օրինակով հետազոտական աշխատանք գրելու դա ղեկավարելու մեթոդական ուղեցույց գրել՝ հաշվի առնելով Արեգ Գրիգորյանի դիտարկումները:

Մանկավարժական ճամբար. առարկայական ծրագրաստեղծման աշխատանք

Հունիսի 12-16-ը ամեն օր մինչև ժամը 12-ը ինքս եմ գնացել կրթահամալիրի դպրոցներ և ծրագրաստեղծման խորհրդատվական հանդիպումներ եմ ունեցել այն դասավանդողների հետ, ովքեր չգիտեին, թե ինչպես սկսել անգլերենի առարկայական ծրագրերի ստեղծումը՝ ըստ նոր չափորոշիչների և հեղինակային առարկայական ծրագրերին ներկայացվող պահանջների: Արդյունավետ են եղել իմ այդ օրերի հանդիպումները Անահիտ Մելքոնյանի, Տաթև Ալեքսանյանի և Միլենա Մանուչարյանի հետ: Աննա Գանջալյանը՝ որպես մենթոր, հեռավար աշխատում էր Հասմիկ Սարիբեկյանի հետ: Անի Մրտեյանը, Հայկուհի Հովհաննիսյանը և Ավագ դպրոցի դասավանդողներն էլ այդ օրերին ինքնուրույն էին աշխատում:

Հունիսի 19-ից սկսվել են ժամը 13:00-ի մասնախմբով աշխատանքները:

Հավաքները տեղի են ունենում փոքր դահլիճում՝ անհատական ու գործնական բնույթով: Յուրաքանչյուր դասավանդող կամ դասավանդողների խումբ ներկայացնում է իր (իրենց) կատարած աշխատանքը, շտկումներ եմ անում, գործնական խորհուրդներ եմ տալիս: Այժմ կազմված են բոլոր դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը, բայց կհրապարակվեն և կներկայացվեն կրթահամալիրի լաբորատորիա հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ ավարտվեն խմբագրման բոլոր աշխատանքները:

Հունիսի 15-ի մանկավարժական ակումբի քննարկման թեմայի վերաբերյալ իմ գրառումը:

Հունիսի 16-ին ժամը 13-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության փառատոնային կլոր սեղանն էր: (կազմակերպում, մասնակցում, լուսաբանում)

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Հունիսի 12-ին ժամը 16:00-18:00 մասնակցել եմ «Արհեստական բանականության ChatGPT ծրագրի օգտագործումը հանրակրթության մեջ» առցանց սեմինարին, որը ոչինչ չտվեց: Ընդհանուր դասախոսություններ էին: Որևէ գործնական խորհուրդ, առաջարկություն չեղավ: Իմ եզրակացությունը այն է, որ ոչ ոք դեռ չգիտի, թե ինչպես օգտագործել արհեստական բանականության ChatGPT ծրագիրը հանրակրթության մեջ, քանի որ ծրագրի ստեղծողները անընդհատ կազմակերպչական փոփոխություններ են անում:

Հունիսի 26-ին ժամը 13:00-ին – Մասնագիտական զարգացման սեմինարրը վարում է Նունե Այդինյանը՝ «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների գործիքակազմի օգտագործումը լեզվի դասավանդման և ուսուցման գործընթացում» (“Use of ICT in support of language teaching and learning (ICT-REV)”)»

Մեթոդական մշակում

Աննա Գանջալյանը մշակել է 5-րդ դասարանի առաջին և երկրորդ ուսումնական շրջանների սովորողների ձևավորող բնութագրող գնահատման ձևը, որը ներառել է 5-րդ դասարանի 2023-2024 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրում: Սա նորություն է: Առաջարկվում է 5-րդ դասարանների անգլերեն դասավանդողներին առաջնորդվել գնահատման այդ ձևով:

Հունիսի 15-ին կազմակերպվել է 9-րդ դասարանցիների անգլերենի ավարտական քննությունը:

Օրացույց

Կազմվել է «Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի 2023-2024 ուստարվա օրացույցը»:

Հունիսի 16-ին Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն (մասնակցում, լուսաբանումը)

Հունիսի 11-ին իմ բլոգում գրառում եմ կատարել՝ «2022-2023 ուստարվա ընթացքում իմ մասնագիտական ձեռքբերումները»:

Հիմա աշխատում եմ եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի 2022-2023 ուստարվա պատումային հաշվետվության վրա, որը կավարտեմ հաջորդ շաբաթ:

Այ քեզ հունի~ս:

Մեր սիրելի Գայանե Թերզյանի հիշատակին

Մի փոքրիկ դրվագ, որը ցույց է տալիս, թե ինչ մանկավարժ էր մեր Գայանեն:

Ամպամած մի աշնանային առավոտ էր: նոր էինք եկել Քոլեջ և ես ու Գայանեն Քոլեջի առաջին հարկի սրահում մանկավարժական հարցերով մեր հերթական անչափ հաճելի բանավեճն էինք սկսել, երբ նկատեցինք, որ մուտքի դռան մոտ նախադպրոցական տարիքի մի տղա երեխա էր լացում, իսկ նրա ձեռքը պինդ բռնել էր մի երիտասարդ «մանկավարժ(ուհի)»: Մոտեցանք նրանց: Պարզվեց, որ այդ փոքրիկը կրթական հատուկ կարիքով երեխա էր, իսկ նրա ձեռքից ամուր բռնածը՝ հոգեբանի, թե հատուկ մանկավարժի դիպլոմավոր մի երիտասարդ մասնագետ: Ես լուռ էի, իսկ Գայանեն հարցրեց. «Ինչու ես լացում, բալիկ ջան»: Երեխան ոչինչ չպատասխանեց ու ավելի ուժգին սկսեց լացել: Նա կարծես օգնություն էր ուզում մեզնից: Խոսեց հոգեբանը. «Դրսում ցուրտ է, անձրև է սկսել, իսկ նա ուզում է դուրս գնալ: Նա միշտ էլ լացում է և ուզում է դուրս գնալ, երբ մայրը թողնում է իրեն այստեղ»: Գայանեն իրեն հատուկ հանդարտությամբ ժպտաց ու նայելով տղայի աչքերին՝ ասաց. «Ես էլ եմ ուզում դուրս գնալ: Այնքան շատ եմ ուզում դուրս գնալ, բայց չգիտեմ, թե ում հետ գնամ: Կգա՞ս ինձ հետ»: Նա բռնեց երեխայի ձեռքը ու միասին դուրս գնացին: Ես ու հոգեբանը մնացինք ներսում ու սկսեցինք աչքերով հետևել նրանց: Երեխան այլևս չէր լացում, իսկ Գայանեն ինչ-որ բան էր ասում նրան, որը մենք չէինք լսում: Մի քանի րոպե հետո նրանք ներս մտան՝ մի փոքր թրջված ու մրսած, բայց նրանց երկուսի դեմքերին էլ ինչ-որ հաղթական ժպիտ կար, ու արդեն իմ հերթն էր հուզվելու: Փոքրիկն առանց դժկամության բռնեց հոգեբանի ձեռքը և նրանք միասին գնացին իրենց խմբասենյակը:

«Գիտե՞ս, Յուրա, երբեմն ավելի լավ է երեխան մրսի ֆիզիկապես, բայց ոչ՝ հոգեպես», ասաց Գայանեն:

Շաբաթը երեք անգամ էի հանդիպում Գայանեին՝ այն օրերին, երբ մեր դասերը համընկնում էին ու ամեն անգամ էլ մանկավարժական կամ այլ հարցերով բանավեճի էինք բռնվում, որտեղ հաղթողը ինքն էր լինում, իսկ շահառուն՝ ես:

Միշտ կհիշեմ քեզ, իմ սիրելի Գայանե Թերզյան՝ մեծ մանկավարժ:

Գիրք նվիրելու օրը

Ավագ դպրոցի սովորող Սյուզի Մելիքյանի անգլերեն գրած հետազոտական աշխատանքի գրախոսությունը. պաշտպանությունը հունիսի 23-ին

Թեմա «Music as a tool for learning foreign languages – Երաժշտությունը՝ որպես օտար լեզուներ սովորելու գործիք»

Սովորող՝ Սյուզի Մելիքյան

Ղեկավար՝ Լուսինե Բուշ

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս՝ 4 գլուխներով, եզրակացություն և աղբյուրներ:

Ներածական մասը գրված է լիովին ինքնուրույն, գրագետ անգլերենով: Ներածական մասում Սյուզի Մելիքյանը հիմնավորում է այն գաղափարը, որ օտար լեզու սովորելիս ամենաարդյունավետ ձևերից մեկը այդ լեզվի մշակույթին՝ արվեստին ծանոթանալն է, հատկապես երաժշտությանը ու երգերին, քանի որ երգերով սովորելը ուսումնառությունը դարձնում է հաճելի ու զվարճալի զբաղմունք: Ներածական մասում նշված է, որ հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել, թե ինչպես է կարելի օտար լեզվով երգերի միջոցով օտար լեզու սովորել:

Հիմնական մասի առաջին գլխում նկարագրվում է, թե ինչպես է պետք սկսել երգերով օտար լեզու սովորելը: Հենց առաջին տողերից զգացվում է, որ Սյուզին որևէ աղբյուրից չի արտատպել իր ասելիքը: Շարադրանքը պարզ, մատչելի և ինքնուրույն է արված: Որպես օրինակ՝ թարգմանաբար ներկայացնում եմ մի փոքրիկ հատված.

«Բացի այն, որ երգերի միջոցով սովորելը զվարճալի և մեծ հաճույք է, այն նաև ակտիվացնում է գործունեության երեք կարևոր տեսակ, որոնք տեղին են և անհրաժեշտ ցանկացած օտար լեզու սովորելու համար.

  1. խոսելու և արտասանության վարժանք
  2. Անգլերենի արտասանության և բառապաշարի բարելավում
  3. կարդալու, գրելու և լսելու հմտությունների գործնական կիրառում»:

Երկրորդ գլխում Սյուզին ներկայացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում երգերով օտար լեզուներ սովորեցնելու փորձը: Նա ուսումնասիրել է այդ փորձը կրթական երեք աստիճաններում՝ դպրոց-պարտեզում, միջին դպրոցում և ավագում: Նա գրում է, որ դպրոց-պարտեզում մեծ է ուսուցչի դերը երգեր ընտրելու, երգերի բառերով արտասանական և խոսելու վարժանքներ կատարելու գործում: Այս առումով միանգամայն այլ է իրավիճակը միջին և ավագ դպրոցներում: Այստեղ արդեն ուսուցիչները հաշվի են առնում սովորողների նախասիրությունները, ճաշակը, սիրված երգերի ոճը: Այնուամենայնիվ, ուսուցչի խոսքը կարևոր է վերջնական ընտրության հարցում, քանի որ կան երգեր, որոնց բառապաշարը և լեզվանյութը պատշաճ չեն դպրոցում ներկայացվելու համար: Լավ ուսուցիչը կարողանում է նաև ճաշակ ձևավորել: Երբ երգը ընտրված է, նախագծային խումբը սկսում է տեղեկատվություն հավաքել երգի մեղեդու և խոսքերի հեղինակի մասին: Այնուհետև ուսումնասիրվում է երգի բառապաշարը, արտահայտությունները, որից հետո երգի ձայնագրությունն է արվում՝ պահպանելով հեղինակային իրավունքները: Սովորողները կարողանում են իրենց կատարմամբ երգի կարաոկեն ձայնագրել և հրապարակել YouTube-ի իրենց էջում: Այս ամենի ընթացքում սովորողները այնքան շատ են հաճույքով օգտագործում օտար լեզվի նոր բառերն ու արտահայտությունները, որ սովորում են դրանք առանց որևէ ճիգ գործադրելու:

Երրորդ գլխում Սյուզի Մելիքյանը յուրահատուկ հետազոտություն է կատարել, թե ինչպես են միջին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարաններում զարգացնում իրենց ռուսերենի և անգլերենի լեզվական ունակությունները երգերի միջոցով: Հետազոտական աշխատանքի արդյունքում Սյուզին եկել է այն եզրահանգման, որ այդ աշխատանքը 7 հիմնական փուլերով է արվում: Ուսումնասիրելով երգերի միջոցով օտար լեզուներ սովորելու մեթոդը՝ Սյուզին սկսել է օգտագործել այն սովորող-սովորեցնող նախագծում:

  1. Երգերի քննարկումը
  2. Աշխատանքային գործընթացի բաժանում՝ կախված երգի բարդությունից (նոր բառեր, ոչ պաշտոնական բառապաշար, նոր արտահայտություններ, նոր քերականություն և այլն)
  3. Քերականական կանոնների բացատրություն կամ քննարկում, որտեղ անհրաժեշտ է, օրինակ, «the» որոշյալ հոդի օգտագործումը Մոսկվա գետի աշխարհագրական անվան հետ: Այս երգի օգնությամբ սովորողները միշտ կհիշեն, որ գետերի անուններն օգտագործվում են «the» որոշյալ հոդի հետ:
  4. Խոսակցական՝ ոչ պաշտոնական լեզվին բնորոշ որոշ բառերի և արտահայտությունների յուրացում
  5. Անգլերենի ամերիկյան և բրիտանական տարբերակների տարբերությունների իմացություն
  6. Երգերի հետ կապված հանձնարարությունների քննարկումը
  7. Կատարած աշխատանքի և ձեռք բերված գիտելիքների և ունակությունների քննարկումը

Չորրորդ գլխում տրված է ժամանակակից երաժշտական տարբեր ժանրերի՝ «հիփ հոփ», «ռեփ», «ջազ», «ռոք» երգերին հատուկ բառապաշարի, լեզվական կառույցների հետազոտական աշխատանքի եզրահանգումները:

Եզրակացության մեջ Սյուզին գրում է, որ երաժշտության միջոցով լեզուներ սովորելու վերաբերյալ հետազոտական աշխատանքը ընդգծում է այն հզոր ազդեցությունը, որ երաժշտությունը կարող է ունենալ մարդկանց վրա: Որպես անհատ, ով անձամբ է զգացել այդ երեւույթը, Սյուզին խոստովանում է, որ անձամբ ինքը կատարելագործել է իր անգլերենը երգերի միջոցով: Գրավիչ մեղեդիները, ռիթմիկ անցումները երգերի քնարական բովանդակությունը օգնել են իրեն զարգացնել անգլերենի արտասանության, հնչերանգի և բառապաշարի օգտագործման բնական զգացողությունը: Երգերի միջոցով նա առանց ջանքերի ընկալում է քերականական կառուցվածքներն ու բառակապակցությունները: Եվ ընդհանրապես՝ երաժշտության հետ սովորողների ձևավորած զգացմունքային կապը ուսուցման գործընթացն ավելի գրավիչ և հոգեպես մոտիվացված է դարձնում:

Գրախոսողի եզրակացությունը

Ամենակարևորն այն է, որ իսպառ բացակայում է գրագողությունը: Սա ավագ դպրոցի սովորողի նախասիրությանը ու հակումներին հոգեհարազատ մի յուրահատուկ հետազոտական աշխատանք է: Գերազանց է:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիան առաջարկում է հետազոտական աշխատանքների թեմաներ 2023-2024 ուստարվա համար

Պարզաբանում.

Առաջարկվող թեմաները ըստ ոլորտների են: Սովորողները կարող են առաջարկել նաև թեմաներ՝ ըստ իրենց հակումների և նախասիրությունների, որոնց պետք է հաստատի մասնախումբը:

Կրթություն

1.Կրթական ծրագրերի բազմազանության առավելությունները և թերությունները (հանրակրթական դպրոցներ, այլընտրանքային դպրոցներ և հեղինակային կրթական ծրագրերով դպրոցներ)- Advantages and disadvantages of the diversity of educational programs (public schools, schools with alternative programs and schools with author or original educational programs)

2. Արդյո՞ք մասնավոր դպրոցներն օգտակար են ազգային կրթական համակարգի համար: – Are private schools good for the national education system?

3. Ինչպե՞ս է ժամանակակից տեխնոլոգիան փոխել ուսուցումը: – How has modern technology changed teaching?

4. Համահարթեցված թեստավորման միջոցով քննությունների դրական և բացասական կողմերը: -Pros and cons of standardized testing exams.

5. Կրկնուսույցների գործառույթը աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: The function of tutors in different countries of the world and in Armenia.

Երաժշտություն

6.Երաժշտական կրթությունը հանրակրթական դպրոցներում – Music education in public schools

7. Ժողովրդական երգերի, պարերի և ծեսերի ուսուցումը հանրակրթական դպրոցներում – Teaching folk songs, dances and rituals in the public schools.

8. Ջազմենների և ռեփերների իմպրովիզացիոն գործունեությունը – Improvisational activities of jazzmen and rappers.

9. Ինչպե՞ս է ձայնային էֆեկտների տեխնոլոգիան փոխել երաժշտական արդյունաբերությունը: – How has sound effects technology changed the music industry?

Կառավարման համակարգ

10.Կառավարման միապետական, նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական համակարգեր – Monarchical, presidential, semi-presidential and parliamentary systems of government

11. Կարո՞ղ է կապիտալիստական համակարգը արդյունավետորեն կրճատել անհավասարությունը: – Can the capitalist system effectively reduce inequality?

12. Արդյո՞ք արդյունավետ է կառավարման երեք ճյուղանի համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատաիրավական: – Is the system of three branches of government – executive, legislative and judicial – effective?

13. Ի՞նչն է առաջացնում բևեռայնությունը այսօրվա քաղաքականության մեջ: – Ի՞նչն է առաջացնում բևեռայնությունը այսօրվա քաղաքականության մեջ: – What is causing polarization in today’s politics?

Պատմություն

14. Հայտնի պատմական առաջնորդներ, ովքեր կորցրեցին իշխանությունը. Ի՞նչը հանգեցրեց նրանց վերջնական անկմանը: -Famous historical leaders who lost power. What led to their ultimate downfall?

15. Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում գործած պատմական սխալները, որոնք առաջ են բերել գոյապահպանման պայքար մղելու անհրաժեշտություն. հայ ժողովրդի պատմության դասերը: – The historical mistakes made during the centuries-long history of the Armenian people, which brought forth the need to wage a struggle for survival. the lessons of the history of the Armenian people.

17. Ինչպե՞ս է զարգացել Հայաստանը անցած հարյուրամյակի ընթացքում: – How has Armenia developed over the past century?

18. Ո՞ր պատմական իրադարձությունն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Հայաստանի վրա անկախացումից ի վեր: Which historical event has had the greatest impact on Armenia since independence?

19. Պատմական և քաղաքական ապատեղեկատվություն – Historical and political disinformation

Գրականություն

20. Երբ գեղարվեստական գրականությունը օգտագործվում է քարոզչության համար: – When fiction is used for propaganda

21. Շեքսպիրի Տիմոն Աթենացին և Ավ. Իսահակյանի Աբու Լալա Մահարին – Shakespeare’s Timon of Athens and Av. Isahakyan’s Abu Lala Mahari

22. Վերածծնդի դարաշրջանի գրականությունը Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Անգլիայում – Renaissance literature in Italy, France, Spain, and England

23. Հայ գրողների պատմավեպերը և իրական պատմությունը – Historical novels of Armenian writers and real history

 Հասարակական կյանք

24. Ազգային փոքրամասնությունները մեծ երկրներում: – National minorities in large countries.

25. Սոցիալական պետության մեջ ապրելու առավելությունները – Advantages of living in a welfare state.

26. Ավելի կարևոր է հետևել սոցիալական նորմերի՞ն, թե՞ կրոնին: – Is it more important to follow social norms or religion?

Հոգևոր կյանք

27. Աշխարհի կրոնները և դրանց հիմնական ուսմունքները – World Religions and Their Basic Teachings

Մեդիա

28. Անկախ լրատվամիջոցներն իրենց լրագրողներով և քաղաքական պատվերներ կատարողները Independent media with their reporters and political order takers.

29. Անաչառ տեղեկատվությու՞ն, թե՞ քաղաքագետների փորձագիտական վերլուծություններ – Unbiased information or expert analyzes of political scientists?

30. Ապատեղեկատվությունը մեդիայում Misinformation on the media.

Համացանց

31. Արդյո՞ք սովորողներն ավելի խելացի են դարձել համացանցի հայտնվելուց հետո: – Have students become smarter since the advent of the Internet?

32. Ի՞նչ շեղումներ է կատարել համացանցը իր սկզբնական դիզայնից:

33 Թվային ներբեռնումն օգնե՞լ է երաժշտական արդյունաբերությանը: – Has digital downloading helped music industry?

34. Համացանցի ավելի խիստ գրաքննության առավելություններն ու ծախսերը: – The benefits and costs of stricter Internet censorship The impact of social networks on people’s relationships with each other.

35. Ի՞նչ կլիներ, եթե համացանցն անջատվեր: – What if the internet went down?

Բարձր տեխնոլոգիաներ

36 Արհեստական բանականությունը կփոխի մեր կյանքը: Artificial intelligence will change our lives.

37. Սոցիալական  ցանցերի ազդեցությունը մարդկանց միմյանց հետ փոխհարաբերությունների վրա: The impact of social networks on people’s relationships with one another.

38. Ի՞նչն է ավելի արդիական այսօրվա աշխարհում՝ բջջային հավելվածները, թե՞ կայքերը: What is more relevant in today’s world, mobile apps or websites?

39. Տեքստային հաղորդագրություններն ազդեցությունը դեռահասների գրագիտության վրա: The impact of text messaging on adolescent literacy.

Գիտություն և տեխնիկա

40. 100 Աշխարհահռչակ հայ գյուտարարները – 100 world famous Armenian inventors

41 Տիեզերքի սև խոռոչները Black holes in the Universe.

42. Արդյո՞ք երկրաբնակները տիեզերքի միակ բանական արարածներն են: – Are earthlings the only intelligent beings in the universe?

43. Հակաքաղցկեղային պատվաստանյութի հայտնագործման հնարավորությունը – The possibility of the discovery of an anti-cancer vaccine

44. Կարո՞ղ է գիտությունը օգնել փրկելու բուսական և կենդանական վտանգված տեսակները: – Can science help save endangered plant and animal species?

Շրջակա միջավայր 

45. Մեծածավալ անտառահատումների հետևանքները – Consequences of large-scale deforestation

46. Արդյո՞ք գլոբալ տաքացումը անշրջելի է: – Is global warming irreversible?

47. Covid 19-ի ազդեցությունը գլոգալ տաքացման և կլիմայի փոփոխության պայմաններում: – Impact of Covid 19 on global warming and climate change

48. Պլաստիկ թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա – Harmful impact of plastic waste on the environment

Գործարարություն  

49. Արդյո՞ք ձեռներեցությունը այն հատկանաշին է, որով մարդիկ ծնվում են, թե սովորելով են ձեռք բերում այն: – Is entrepreneurship a trait people are born with or do they learn it?

50. Հնարավո՞ր է բիզնես սկսել առանց փողի: – Is it possible to start a business with no money?

51. Գործարար կյանքը Հայաստանում – Business life in Armenia

52. Աշխարհահռչակ գործարարների հաջողության հասնելու սկզբունքները – The principles of success of world-famous businessmen

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի 2023-2024 ուտարվա օրացույցը

Օգոստոսի 21-31

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Լաբորատորիայի դասավանդողների հավաքները մանկավարժական ճամբարի ընթացքում

Մեթոդական մշակումներ

Սեպտեմբեր ամսվա համար կրթական երեք աստիճաններում աշխատող դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի, ուսումնական նախագծերի ներկայացում:

Նախապատրաստություն նոր ուսումնական տարվան

Օգոստոսի 28-ին

Լաբորատորիայի դասավանդողների առաջարկած հետազոտական աշխատանքների թեմաները

Սեպտեմբեր

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

Առաջին ուսումնական շրջանի համար կրթական երեք աստիճաններում աշխատող դասավանդողների ստեղծած ուսումնական նյութերի, ուսումնական նախագծերի ներկայացում:

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ուսումնական նյութերի եռալեզու փաթեթ-դասընթաց։ Ներկայացված է Մեդիագրադարանին, Տաթև Բլեյանին

Ուսումնական փաթեթը նախատեսված է Քոլեջի <<Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզուների խորացված իմացությամբ>> մասնագիտության սովորողների համար։

Մանկավարժության լաբորատորիայի առաջարկած կարգերի նախագծերի քննարկումներ

Մանկավարժության լաբորատորիա եմ ներկայացրել <<Մասնագիտական կողմնորոշման նախագծեր իրականացնելու կարգի նախագիծը>> 

Մարգարիտ Սարգսյանի հետ աշխատել եմ ուսումնական նյութերի մշակման կարգի վրա։

Սեպտեմբերի 13-ին

Լաբորատորիայի դասավանդողների հավաք.

Սեպտեմբերի 20-ին

Սեպտեմբեր ամսվա անգլերենի ֆլեշմոբը

Հեղինակային մանկավարժության աշնանային 18-րդ հավաքի ընթացքում Ավագ դպրոցի անգլերենի բաց դասերի կազմակերպման առաջարկություն։

Սեպտեմբերի 25-ին

Եվրոպական լեզուների օրը կրթահամալիրում

Հոկտեմբեր

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

«Հետազոտական աշխատանքի վրա աշխատելու օրինակելի ձև», որը օգտակար կլինի և՚ Ավագ դպրոցի դասավանդողների, և՚ սովորողների համար:

Գիտական բարեվարքության պահպանումը հետազոտական աշխատանք գրելիս այս աշխատանքը դեռ հուլիսին էի արել։

Հոկտեմբերի 18-ին

Հոկտեմբեր ամսվա անգլերենի ֆլեշմոբ

Հոկտեմբերի 11-ին

Լաբորատորիայի դասավանդողների հավաք. «Կրթահամալիրի նոր կայքում օտարալեզու նյութերի տեղադրման ընթացքը. առաջացող հարցերի լուծումներ»

Մանկավարժության լաբորատորիայի առաջարկած կարգերի նախագծերի քննարկումներ

Հոկտեմբերի 23-27

Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ավագ դպրոցի անգլերեն դասավանդողների և սովորողների հանդիպումներ Գերմանացի փորձառու մանկավարժ Հանս Քրիստոֆի հետ։

Նոյեմբեր

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

Անգլերենի գործնական քերականության ուսուցումը կրթական երեք աստիճաններում

Նոյեմբերի 15-ին

Նոյեմբեր ամսվա անգլերենի ֆլեշմոբ

Նոյեմբերի 15-ին

Լաբորատորիայի դասավանդողների հավաք. «Մխիթար Սեբաստացի» օրեր. նախագծերի ներկայացում

Մանկավարժության լաբորատորիայի առաջարկած կարգերի նախագծերի քննարկումներ

Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության հատման կետը թարգմանությունն է

Երբ օտար լեզվից մայրենիի ենք թարգմանում, հոգատար տերն ենք օտար լեզվի և հնազանդ գերին՝ մայրենիի:

Իմ մասնագիտության հիմնաքարը անգլերենն է, իսկ ավելի ճշգրիտ՝ անգլերենի իմ լեզվական կարողունակության (competency) փոխանցումն է իմ սովորողներին, և ես, իհարկե, սիրում եմ անգլերենը, բայց ավելին է, աննկարագրելի մեծ է մայրենիի նկատմամբ իմ սերը: Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության հատման կետը՝ երկու սերերի հատման կետը, թարգմանությունն է:

Հունիսի 16-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում էին հավաքվել կրթահամալիրի մայրենի և օտար լեզու դասավանդողները, որպեսզի ներկայացնեն 2022-2023 ուստարվա ընթացքում իրենց թարգմանչական նախագծերի արդյունքները:

Առաջինը խոսեց «Թարգմանիր» էլեկտրոնային ամսագրի խմբագիր Հասմիկ Ղազարյանը: Ես լիովին համաձայն եմ նրա այն մտքի հետ, որ օտար լեզվից մայրենի թարգմանելիս շատ ավելի կարևորվում է թարգմանչի մայրենիի իմացության մակարդակը: Այդ է պատճառը, որ Հասմիկ Ղազարյանը հաճախ է թարգմանչական համագործակցային նախագծեր իրականացնում կրթահամալիրի տարբեր օտար լեզուներ դասավանդողների հետ: Այդ համագործակցային նախագծերի իրականացման արդյունքներից են՝ Ադամի և Եվայի օրագիրը՝ անգլերեն դասավանդող Սիլվա Հարությունյանի հետ, Խորխե Լուիս Բորխեսի Վերջը՝ իսպաներեն դասավանդող Ռուզան Սարգսյանի հետ, ֆրանսերենից թարգմանությունները՝ Կարինե Թևոսյանի հետ:

Երբ խոսքը տրվեց Մարիետ Սիմոնյանին, վստահ էի, որ նա մի ինչ-որ մանկավարժական մոտեցում է կարևորելու մեր թարգմանչական լեզվագործունեության մեջ և չսխալվեցի: Նա ասաց, որ Միջին դպրոցում մի նոր ամսագիր է սկսել գործել՝ «Թարգմանում ենք», որի խմբագիրը Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանն է: Ես այնքան էլ լավ չհասկացա, թե ով է այդ ամսագրի գաղափարի հեղինակը և մանկավարժ համակարգողը, բայց պարզ է, որ Մարիետ Սիմոնյանը շատ մոտ է կանգնած այս ամսագրին, քանի որ այստեղ կա սովորողի ստեղծագործական ազատություն, սովորող-սովորեցնող նախագիծ և ընդհանրապես՝ մանկավարժություն: Առաջին անգամ եմ բացում այս ամսագիրը, որը լի է բազմաթիվ հրապարակումներով, որոնցից շատերը կարելի է որպես ուսումնական նյութ օգտագործել Միջին դպրոցում:

Իր խոսքն ասաց նաև մանկավարժական ծավալուն հոդվածաշարերի և նույնիսկ՝ գրքերի անխոնջ թարգմանիչ Թամար Ղահրամանյանը: Նրա վերջին թարգմանություններից են Տատյանա Չերնիգովսկայայի մանկավարժական հոդվածները: Պատվելի Թամարն իր խոսքում կենտրոնացավ Քոլեջում հիմնած իր «Արհեստագործ» էլեկտրոնային ամսագրի վրա, իսկ վերջում էլ մի փոքր հուզված՝ իր երախտագիտությունը հայտնեց Հասմիկ Ղազարյանին, ում միշտ վստահվել է իր ծավալուն թարգմանությունների խմբագրման աշխատանքները:

Հետաքրքիր էր Աննա Գանջալյանի «Իմ տեղեկատվական մոլորակը – My Info Planet» շարունակական թարգմանչական նախագծի վերջին արդյունքների ներկայացումը: Ուշագրավ է, որ Աննան իր նախագիծը համագործակցային է դարձրել Արևմտյան դպրոց-պարտեզի անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և Հյուսիսային դպրոց-պարտեզի անգլերեն դասավանդող Միլենա Մանուչարյանի հետ:

Անուշ Ներսիսյանը ներկայացրեց «Բառուբան» Ավագ դպրոցի պատանեկան ամսագիրը, որն ունի «թարգմանություններ» բաժինը: Ուշագրավ աշխատանք է «Մաուգլի. Ջունգլիների երկրորդ գիրքը»

Երբ մայրենիից օտար լեզու ենք թարգմանում, հոգատար տերն ենք մայրենիի և հնազանդ գերին՝ օտար լեզվի:

Առանձին, մի անկյունում նստած Ժաննա Հակոբյանը իր ռուսերեն առոգանությամբ ու բավականին գրագետ հայերենով ավելի մտերմիկ դարձրեց մեր կլոր սեղան քննարկումը: Նա օրինակներ կարդաց հրապարակված թարգմանություններից, որտեղ թարգմանիչը բառացի էր թարգմանել մայրենիի որոշ արտահայտություններ և արդյունքը ծիծաղելի էր ստացվել: Ժաննան իրեն հատուկ անկեղծությամբ նշեց, որ իր համար ամենադժվարը միշտ եղել է տիար Բլեյանի տեքստերի թարգմանությունը ռուսերեն: Մեծ է Ժաննա Հակոբյանի կատարած աշխատանքը հեղինակային կրթական ծրագրի տարածման գործում:

Իմ խոսքում նույնպես կարևորեցի թարգմանության միջոցով մեր մանկավարժության տարածման գործը և հատկապես նշեցի ամիսներ առաջ Կարինե Պետրոսյանի «Մարտակերտի շրջանի հոգևոր և մշակութային արժեքները» հոդվածի Արփի Թովմասյանի թարգմանությունը:

Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում

Հունիսի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի վերնատանը իրենց դիպլոմային աշխատանքներն էին պաշտպանում «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում` օտար լեզուների խորացված ուսուցմամբ» մասնագիտության տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերած ուսանողները:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ ԿԳՄՍՆ հաստատումով Տիգրան Սարգսյանն էր՝ Երևանի պետական համալսարանի «Աշխարհագրության և երկրաբանության» ֆակուլտետի «Սերվիս» ամբիոնի դոցենտ:

Ընդհանուր առմամբ կրթությունը չորս բաղադրիչ ունի՝ գիտելիքներ, հմտություններ, դիրքորոշում և արժեքային: Քանի որ ես այդ ուսանողների անգլերենի դասավանդողն էի, վստահ էի, որ նրանք բոլորը կայուն գիտելիքներ և հմտություններ էին ձեռք բերել, բայց նրանց երրորդ և չորրորդ բաղադրիչների ձեռք բերման վերաբերյալ վստահությունս ամրապնդվեց հենց դիպլոմայինի պաշտպանության ընթացքում: Շաբաթական վեց ժամ դասավանդելով՝ ծանոթ էի նրանց աշխարհայացքին, լավ գիտեի նրանց նախասիրությունները և երբ առաջինը սկսեց իր դիպլոմայինի պաշտպանությունը Անի Բարսեղյանը՝ «Գինու տուրիզմը Հայաստանում» թեմայով, ամեն ինչ ընկավ իր տեղը: Գինու մեր «փորձագետը» ընտրել էր իր թեման, դասերից դուրս իր նախասիրությունների և զբաղվածության հիմնական առարկան: Դիրքորոշումն էլ, արժեքայինն էլ ընկան իրենց տեղերը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը երկու մասնագիտական հարց տվեց, որոնց Անին պատասխանում էր ինքնավստահ և արդեն կայացած մասնագետի բանիմացությամբ: Ես շատ էի ուզում, որ Անին ցույց տա նաև անգլերենի իր մասնագիտական գիտելիքները և խնդրեցի նրան անգլերեն ներկայացնել մեր «Սեբաստացի» գինին: Անակնկալ խնդրանք էր Անիի համար, բայց վայրկյաններ անց նա արդեն իրեն հատուկ թեթև ժպիտով ներկայացնում էր «Սեբաստացի» գինու գույնի, բուրմունքի ու համային նրբերանգները:

Հաջորդը Անգելինա Դադյանի հերթն էր: Այնքան ներդաշնակ էր Անգելինայի դիպլոմայինի թեման իր նախասիրությանը՝ «Գաստրոտուրիզմը Հայաստանում»: Իրենց մասնագիտության հանդեպ ճիշտ դիրքորոշման ու արժեքային ընդունելի համակարգի ձևավորման ներդաշնակ դրսևորումներ էին բնության սիրահարներ Մարիամ Շախվերդյանի և Քնար Հարությունյանի, արվեստի նրբաճաշակ գիտակ Նելլի Միսկարյանի, հայ ժողովրդի պատմության եռալեզու մեկնաբան Անահիտ Աբգարյանի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները:

Ուզում եմ առանձնահատուկ կերպով նշել և կարևորել դիպլոմային աշխատանքների ղեկավար Տիգրան Զոհրաբյանի մասնագիտական բարձր կարողությունները: Այս ամենն էլ իրականանում է Տաթև Բլեյանի հմուտ, բանիմաց և հոգատար ղեկավարության շնորհիվ:

Հաջողություն եմ մաղթում մեր սիրելի ուսանողներին իրենց հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության մեջ:

Մանկավարժական ակումբ. հունիսի 15

Սովորողներին ներկայացվող որակական պահանջները ըստ կրթական աստիճանների

2001 թվականին ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը առաջին անգամ հրատարակեց «Լեզուների իմացության (իրազեկության) համաեվրոպական համակարգը – Common European Framework of Reference for Languages. Գիրքը հայերեն թարգմանվեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում 2007-2009 թվականներին: Այդ ժամանակ միայն Հայաստանում առաջին անգամ պատկերացում կազմեցին օտար լեզուների իմացության որակական պահանջների մասին, որոնք բաժանվեցին ըստ մակարդակների՝ A1, A2, B1, B2, C1, C2. Այդ գրքում առաջարկվում էր լեզվի իմացության աստիճանը գնահատել ըստ այդ մակարդակների: Ես այնքան էի ոգևորվել այդ ժամանակ գնահատման այդ միջազգային չափանիշներով, որ նստեցի ու առաջին անգամ Հայաստանում կազմեցի (մշակեցի ) այդ մակարդակները ըատ դասարանների: Գրքում տրված է միայն վերջնարդյունքները ըստ այդ մակարդակների: Օրինակ՝ A1 մակարդակի վերջնարդյունքը (այդ ժամանակ համապատասխանում էր տարրական դպրոցի վերջնարդյունքին), A2 մակարդակի վերջնարդյունքը (այդ ժամանակ համապատասխանում էր միջին դպրոցի վերջնարդյունքին), B1 մակարդակի վերջնարդյունքը(այդ ժամանակ համապատասխանում էր միջնակարգ դպրոցի վերջնարդյունքին): Իհարկե հեշտ էր կրթական աստիճանների վերջնարդյունքները վերցնել ու արտագրել, բայց ինձ պետք էին ոչ միայն կրթական աստիճանների վերջնարդյունքները: Ինձ պետք էր մանրակրկիտ ձևով սահմանել դրանք ըստ դասարանների: Արդյունքում ես ունեցա մի մեծածավալ մշակում՝ օտար լեզու սովորողին ներկայացվող որակական պահանջները ըստ դասարանների: Նույնիսկ մեր նախարարությունը դեռ չուներ այդպիսի մշակում: Մշակումը հրապարակվեց Դպիրում (մոտ 20-25 էջ), մի քանի տարի պահպանվեց, որից հետո ջնջվեց՝ վիրուսի հետևանքով կամ պատճառով:

Հիմա ինձ համար այնքան հոգեհարազատ են այս չափորոշիչները: Այնքան մանրակրկիտ են մշակված որակական պահանջները, վերջնարդյունքները ու ամեն ինչ պատրաստի: Մնում է միայն դնել ու արտագրել, ծրագիր կազմել:

2022-2023 ուստարվա ընթացքում իմ մասնագիտական ձեռքբերումները

2022 սեպտեմբեր – Հետազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույց 2022-ի պարտադիր ատեստավորման ծրագրով վերապատրաստվող ուսուցիչների համար

2022 սեպտեմբեր – հետազոտական աշխատանքի բովանդակությանը վերաբերող ուղեցույց ավագ դպրոցի սովորողների համար

2022 նոյեմբեր – Ինքնաառաջադրվել և ստացել եմ «Մխիթար Սեբաստացի» անվանական մրցանակը

2023 մայիս – Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանքը

2023 մարտ – մեթոդական մշակում «Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները»

2023 հունվար -մեթոդական մշակում-հոդված՝ Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար 

2022 դեկտեմբեր – մեթոդական մշակում-հոդված՝ Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենի լեզուն, թե՞ չգործածել, այս է խնդիրը

2022-2023 ուստարվա Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների լաբորատորիայի և անգլերեն դասավանդողի իմ հաշվետվությունը

Հաշվետվությունը կատարվել է ըստ գործունեության ուղղությունների

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

1.Սեպտեմբերի սկզբին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով երաշխավորվեց ադրբեջաներենի ուսուցումը որպես երրորդ օտար լեզու 10-12-րդ դասարաններում: Ես մի ծավալուն նյութ գրեցի, որում հստակ բացատրեցի, թե ինչ սխալ մեթոդաբանություն է առաջարկվում երրորդ օտար լեզու սովորելու համար: Նյութը քննարկվեց օտար լեզուներ դասավանդողների լաբորատորիայում:

2.ԿԳՄՍ նախարարությունը առաջարկեց քննարկել 5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը: Լաբորատորիայի դասավանդողների սեպտեմբերյան հավաքում քննարկեցինք առաջարկվող նախագիծը: Ես մի հոդված գրեցի, որտեղ համեմատեցի մեր կրթահամալիրի դպրոցների 5-րդ դասարանների առարկայական ծրագրերը ներկայացված ծրագրի հետ: Տարբերությունը մեր բլոգային և նախագծային ուսուցումն էր:

3.Հոկտեմբերին քննարկեցինք ԿԳՄՍ նախարարության նոր նախագիծը ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխուփյուններ անելու մասին նախագիծը: Այս անհասկանալի նախագծով նախարարությունը առաջարկում էր ամբողջությամբ անցում կատարել կամավոր ատեստավորմանը՝ շրջանցելով հերթական պարտադիրը: Ես գրեցի այդ մասին իմ դիտարկումները և առաջարկությունները: Լավ է, որ այս ուստարվա վերջին նախարարությունը հասկացավ իր սխալը և վերականգնեց պարտադիր ատեստավորման գործառույթը:

4. Քննարկեցինք ու իմ դիտարկումները գրեցի՝ «Այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը»

5. Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի նախագծերի, մեթոդական մշակումների աշխատանքներին

Հետազոտական աշխատանքի բովանդակությանը վերաբերող ուղեցույց ավագ դպրոցի սովորողների համար

Հետազոտական աշխատանք գրելու ուղեցույց վերապատրաստվող ուսուցիչների համար

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի սովորողների առաջադիմության գնահատումը

«Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենի լեզուն, թե՞ չգործածել, այս է խնդիրը» Հոդվածում ներկայացրել եմ այս իրարամերժ կարծիքներ հարուցող հարցի վերաբերյալ իմ հիմնավորված դիրքորոշումը, ինչպես նաև, հետազոտել եմ տարբեր երկրներում անգլերեն դասավանդողների փորձն ու տեսակետները: Հոդվածը հրապարակվել է նաև Դպիրում:

Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար (հոդվածը հրապարակվել է նաև Դպիրում) Կարծում եմ, որ ուսումնական նյութերի ստեղծման այս լեզվագործունեության մեթոդական ուղեցույցը օգտակար կլինի նաև մայրենի դասավանդողների համար:

Հետազոտական աշխատանք «Պրոֆ. Եվ. Ս. Պոլատի «Նախագծային մեթոդ» մշակումը կարդալուց հետո»

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները. Մշակումը քննարկվել է լաբորատորիայի դասավանդողների, ինչպես նաև՝ Ժաննա Հակոբյանի, Աշոտ Տիգրանյանի և Մարգարիտ Սարգսյանի հետ: Մշակումը որպես հավելված առկա է նաև ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգի նախագծում: Մատչելի գրված մեթոդական մշակում է՝ ուսումնական նախագծի ձևակերպման մի լավ ուղեցույց:

Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանքը – մեթոդական մշակումը հրապարակվել է նաև Դպիրում: Հունիայան ուսումնական ճամբարի ընթացքում ուսումնական պարապմունքներ եմ ացկացրել 4 ջոկատների և նրանց ղեկավարների հետ:

Մարգարիտ Սարգսյանի, Ժաննա Հակոբյանի և Աշոտ Տիգրանյանի հետ վերամշակել եմ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգի նախագիծը

Ավագ դպրոցի դասավանդողների հետ քննարկել և Մարթա Ասատրյանին ու Մարգարիտ Սարգսյանին եմ ներկայացրել 2023-2024 ուստարվա համար նախատեսված հետազոտական աշխատանքների նոր թեմաները: Անգլիալեզու կայքերից օգտվելով հնարավոր է ամռան ընթացքում ստեղծել ուսումնական բոլոր բնագավառներին վերաբերող հետազոտական աշխատանքների թեմաների մեծածավալ շտեմարան:

Աննա Գանջալյանը մշակել է ամբողջությամբ 4-րդ դասարանի և 5-րդ դասարանի առաջին և երկրորդ ուսումնական շրջանների սովորողների ձևավորող բնութագրող գնահատման ձևերը, որոնք ներառվել են 2023-2024 ուտարվա անգլերենի առարկայական ծրագրերում: Սա նորություն է: Առաջարկվում է 4-րդ և 5-րդ դասարանների անգլերեն դասավանդողներին առաջնորդվել գնահատման այդ ձևով:

«Հայաստանի պատմամշակութային հուշարձանները և տեսարժան վայրերը» եռալեզու դասընթացի ստեղծումը:

Կլոր սեղանների կազմակերպում և անգլերենի ուսուցման հեղինակայինի տարածում

Հետաքրքիր էր օտար լեզու դասավանդողների և Գերմանիայից ժամանած անգլերենի փորձառու ուսուցիչ Հանս Քրիստոֆի հետ կլոր սեղան քննարկումը ուսումնական բաց պարապմունքներից հետո: Ուսումնական բաց պարապմունքների շարք անգլերենի մասնագետ Հանս Քրիստոֆի (Գերմանիա) մասնակցությամբ. A series of open lessons with the participation of English Specialist Hans Christoph (Germany) on November 28-30.

The USA in a Nutshell – Նունե Այդինյան և ընկերներ: նախագծի վերջնական արդյունքի ներկայացմանը ներկա էին հյուրեր Հայաստանում ամերիկյան տարբեր կազմակերպություններից:

Մայիսյան հավաք. Օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերումները կրթահամալիրում

Հունիսյան փառատոնային ճամբար. Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության փառատոնային կլոր սեղան «Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության հատման կետը թարգմանությունն է»  (կազմակերպում, մասնակցում, լուսաբանում)

2022-ի սեպտեմբերին կազմվել են ընտրությամբ դասընթացների ծրագրերը

2023-2024 ուստարվա նոր առարկայական ծրագրերի ստեղծում Պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան.

Հունիսի 12-16-ը ամեն օր մինչև ժամը 12-ը ինքս եմ գնացել կրթահամալիրի դպրոցներ և ծրագրաստեղծման խորհրդատվական հանդիպումներ եմ ունեցել այն դասավանդողների հետ, ովքեր չգիտեին, թե ինչպես սկսել անգլերենի առարկայական ծրագրերի ստեղծումը՝ ըստ նոր չափորոշիչների և հեղինակային առարկայական ծրագրերին ներկայացվող պահանջների: Արդյունավետ են եղել իմ այդ օրերի հանդիպումները Անահիտ Մելքոնյանի, Տաթև Ալեքսանյանի և Միլենա Մանուչարյանի հետ: Աննա Գանջալյանը՝ որպես մենթոր, հեռավար աշխատում էր Հասմիկ Սարիբեկյանի հետ: Անի Մրտեյանը, Հայկուհի Հովհաննիսյանը և Ավագ դպրոցի դասավանդողներն էլ այդ օրերին ինքնուրույն էին աշխատում:

Հունիսի 19-ից սկսվեցին ծրագրաստեղծման մասնախմբով աշխատանքները՝ անհատական ու գործնական բնույթով: Յուրաքանչյուր դասավանդող կամ դասավանդողների խումբ ներկայացնում էր իր (իրենց) կատարած աշխատանքը: Շտկումներ էի անում, գործնական խորհուրդներ էի տալիս: Այժմ կազմված են բոլոր դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը, բայց կհրապարակվեն և կներկայացվեն կրթահամալիրի լաբորատորիա հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ ավարտվեն խմբագրման բոլոր աշխատանքները:

Մասնակցություն Քոլեջի դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն (մասնակցում, լուսաբանում)

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբներ

Ուսումնական տարվա ընթացքում աշխատել ենք պահպանել անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմման հաղորդակցական սկզբունքը:

Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ իմ ծմբի համար ստեղծված հեռավար առաջադրանքները

Կազմվել է Եվրոպական և տարածաշրջանային լեզուների ուսուցման լաբորատորիայի ուսումնական օրացույցը 2023-2024 ուստարվա առաջին ուսումնական շրջանի համար

2022 թվականի ամառային հետազոտական աշխատանքներ

Աշխատանք հուլիսին

«Հումոր» բառի բառագիտական հետազոտությունը

Արձագանք Մարգարիտ Սարգսյանի «Հանրային քննարկումնե՞ր, թե՞…» հրապարակմանը

«Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ» քննարկում

Նախագծայի՞ն աշխատանքին, թե՞ ուսումնական նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները

Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին

Աշխատանք մինչև օգոստոսի 20-ը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար ԳԹԿ-ի ստեղծած ուղեցույցի մասին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը հունիսի 12-ին

Թեման՝ Educational Revolution: “Ilona” Educational Center Կրթական հեղափոխություն. «Իլոնա» ուսումնական կենտրոն 

  • Պաշտպանող՝ Իլոնա Սահակյան
  • Ղեկավար՝ ՆունեԱյդինյան
  • Գրախոս՝Յուրա Գանջալյան 

Հանրակրթական ավագ դպրոցի սովորողը հետազոտական աշխատանքի թեմա է ընտրել իր իսկ գործունեությունը: Նա ուսումնական կենտրոն է հիմնել և սկսել է անգլերեն դասավանդել: Ինչպե՞ս է դա արել, ի՞նչ մանկավարժական, մեթոդական սկզբունքներ է կիրառել, որպեսզի ունենա իր ներկայիս ձեռքբերումները: Այդ ամենը «դեռահասին» բնորոշ համարձակությամբ նա անվանել է «Կրթական հեղափոխություն. Իլոնա ուսումնական կենտրոն»: Այս առումով այս հետազոտական աշխատանքը աննախադեպ է՝ առնվազն հայ իրականության մեջ: Ո՞վ գիտե, միգուցե և ամբողջ աշխարհում:

Ո՞րն է կրթական հեղափոխության տարրը ըստ Իլոնայի: Իր հետազոտականի ներածական մասում նա նշում է, որ հայ հասարակության մեջ բազմաթիվ չլուծված մարտահրավերներ կան և այդ մարտահրավերները չտեսնելու տալը, թերագնահատելը առաջ են բերում բացթողումներ մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ առավելապես կրթական բնագավառում:

Որո՞նք են այդ բացթողումները ըստ Իլոնա Սահակյանի:

Ժողովրդավարության ոչ պատշաճ իրականացումը

Իլոնան ստուգաբանում է «ժողովրդավարություն – democracy» բառը, որն առաջացել է հունարեն «demos – մարդիկ» և «cratos – իշխանություն» բառերից: Այսինքն՝ ժողովրդավարությունը առկա է մի տեղ, երբ իշխանությունը պատկանում է մարդկանց՝ ժողովրդին: Այսքանով Իլոնան չի սահմանափակվում: Նա ավելի է խորանում ժողովրդավարության էության մեջ և սկսում է խոսել «անհատական ինքնավարության» մասին: Այսինքն՝ ժողովրդավարությունը սկսվում է անհատի ինքնավարությունից. ոչ ոք չպետք է ենթարկվի այն կանոններին, որոնք պարտադրված են ուրիշների կողմից: Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա վերահսկել իր կյանքը խելամտության սահմաններում:
Կարծում եմ, որ Իլոնան այստեղ կրթական՝ ուսուցման-ուսումնառության ամենակարևոր բացթողումն է նշում: Ինչու՞ պետք է մայրենիի դասավանդողը իրավունք ունենա անգիր հանձնարարել որևէ բանաստեղծություն: Դա բռնություն է սովորողի հանդեպ: Ընդհանրապես անգիր հանձնարարելը բռնություն է:

Սա մի կարևոր գաղափար է, որը բացակայում է կրթական համակարգում: Իլոնան գրում է. «

Հայաստանում սովորողները զրկված են անհատական ինքնավարության զգացումից
ուսուցիչների պատճառով, ովքեր խիստ սահմանափակում են աշակերտների վարքագծի, ստեղծագործական հակումների, հաղորդակցական ազատությունները: Հետեւաբար, սովորողների մեծ մասը ի վիճակի չեն առաջնորդողներ լինելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Անպատասխանատվությունը հաջորդ մեծ բացթողումն է հայ իրականության մեջ:

Հասարակության անտեղյակությունը նույնպես բնորոշ է հայ հասարակությանը:
Կրթական ոլորտում անհավասար վերաբերմունքը, անհիմն հիմքերով սովորողների նվաստացումները: Շատ են դեպքերը, երբ սովորողների անձը վիրավորող արտահայտություններ են թույլ տալիս ուսուցիչները:

Տնային առաջադրանքների հսկայական քանակություն, որը անհատի ազատ և համապարփակ զարգացման խախտում է:

Մեկ դասարանում սովորողների մեծ քանակությունն է, որի պատճառով ուսուցիչը ժամանակ չի ունենում անհատական մոտեցում ցուցաբերի բոլոր սովորողների հանդեպ: Ծնողը ստիպված է լինում կրկնուսույցի օգնությանը դիմել:

Իլոնա Սահակյանը իր հետազոտական աշխատանքում նշում է, որ ստեղծել է մի ուսումնական կենտրոն, որտեղ վերացված են հայ հասարակությանը բնորոշ բոլոր վերը նշված բացթողումները, այսինքն՝ իրականացվել է կրթական հեղափոխություն: Այդ է պատճառը, որ հիմա ուսումնական կենտրոնում 120 սովորող կա:

Իլոնա ուսումնական կենտրոնում իշխում են հետևյալ սկզբունքները՝

Ընդգծվում է մարդկային արժեքների կարևորությունը, այլ ոչ թե խանդը, որը առաջացել է շնորհիվ սովորողների գնահատականների գաղտնիության բացակայությունից:

Եղի՚ր բարի, երազի՚ր մեծ և գործի՚ր:

Խթանող մրցակցության փոխարեն՝ համագործակցության խթանում:

Սովորողների առաջարկած թեմաների քննարկումներ:

Տարատարիք խմբեր, որոնք ներառում են փոքր թվով սովորողներ (առավելագույնը 8 սովորող յուրաքանչյուր խմբում):

Գնահատման համակարգ, որը չի ներառում ավանդական թվանշանային միավորները: Գնահատման մատյանում նշվում են իրականացված լեզվագործունեությունը, ծրագրային բացթողումները, բացակայությունները:

Լավագույն սովորողները ստանում են կրթաթոշակներ:

Սովորողը չի դիտվում որպես մի երթարկվող կողմ, այլ նա որոշում կայացնող է:

Եզրակացության մեջ նշվում է, որ կրթական հեղափոխությունը, որը սկիզբ է առել Հայաստանում, ընդլայնվելու է մեր երկրում և տարածվելու է ամբողջ աշխարհում:

Հանճարեղ է մեր Իլոնա Սահակյանը:

Թեման՝ Advantages of studying internationally versus locally – Միջազգային ուսումնառության առավելություններն ընդդեմ տեղականի

  • Պաշտպանող՝ Դավիթ Հարությունյան
  • Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան

Այս հետազոտական աշխատանքը չունի որևէ մի էջ, որը արտատպված է մի ինչ-որ էլեկտրոնային աղբյուրից և միաժամանակ ունի անգլերենի իմացության և գործածության բարձր մակարդակ: Դավիթ Հարությունյանը օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, բայց շարադրել է փոխադրաբար՝ այնպես, ինչպես պահանջվում է անել հետազոտական աշխատանք գրելիս:

Ներածական մասում նա բարձրացնում է այս այլընտրանքը՝ սովորել հայկակա՞ն համասարաններում, թե՞ մեկնել արտասահման: Ո՞րն է ավելի նպատակահարմար ու հեռանկարային:

Հիմնական մասում դիտարկվում են հետևյալ հիմնավորումները՝ ակադեմիական հնարավորությունները, մշակութային հարստացումը, անձնական աճը, օտարերկրյա ուսանող լինելու խնդիրները, մշակութային փոփոխությունը, կարոտախտը, նախապաշարմունքն ու խտրականությունը, կարիերայի հեռանկարները, մտերմիկ միջավայրը, հարմարավետությունը և մատչելիությունը, ակադեմիական ծանոթ միջավայրն ու մեթոդաբանությունը:

Ինչպես երևում է դիտարկվող հիմնավորումներից, Դավիթ Հարությունյանը հիմնավոր կերպով տալիս է արտասահմանյան համալսարաններում սովորելու և՚ դրական, և՚ բացասական կողմերը: Նա նկարագրում է նաև հայաստանյան համալսարաններում սովորելու դրական և բացասական կողմերը:

Եզրակացության մեջ Դավիթը գրում է, որ յուրաքանչյուր անձնավորություն ինքը պետք է որոշի ուսումը շարունակելու վայրը և երկիրը՝ հաշվի առնելով իր թվարկած բազմաթիվ ազդակները:

Գերազանց հետազոտական աշխատանք է:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մանկավարժական ճամբար հունիսի 12-30

Այս տարվա ամառային մանկավարժական ճամբարի հիմնական գործառույթը 2023-2024 ուստարվա նոր ուսումնական նախագծերի և նոր հանրակրթական չափորոշիչներին համապատասխան հեղինակային առարկայական ծրագրերի ստեղծման աշխատանքներն են լինելու: Այդ պատճառով էլ նախապատվություն է տրվել անհատական խորհրդատվական հանդիպումները դասավանդողների հետ:

Հունիսի 12-ին,

ժամը 10:00, «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Նոր առարկայական չափորոշիչներով հեղինակայանի առարկայական ծրագրերի ստեղծում. Յուրա Գանջալյանի խորհրդատվական հանդիպումը Ավագ դպրոցի անգլերեն դասավանդողների հետ

Ժամը 11:00, «Տիգրան Հայրապետյան» գրադարան. 

Նոր առարկայական չափորոշիչներով հեղինակայանի առարկայական ծրագրերի ստեղծում. Յուրա Գանջալյանի խորհրդատվական հանդիպումը Միջին դպրոցի անգլերեն դասավանդողների հետ

Ժամը 16:00-18:00

Արհեստական բանականության ChatGPT ծրագրի օգտագործումը հանրակրթության մեջ

Հունիսի 13-ին

Ժամը 12:15-13:00 – Մասնակցություն լաբորատորիաների ղեկավարների հավաքին

  • Լաբորատորիաները նոր ուսումնական տարում
  • Լաբորատորիաների օրացույցները նոր ուսումնական տարում
  • Խնդիրներ, առաջարկներ
  • Նոր լաբորատորիաների ստեղծում

13:00 Անգլերեն գրած հետազոտական աշխատանքների պաշտպանություն

14:00 Մանկավարժական ակումբ 4-րդ խումբ, Մարգարիտ Սարգսյան

Հունիսի 14-ին

Ժամը 10:00, Հյուսիսային դպրոց-պարտեզ. Ծրագրաստեղծման անհատական աշխատանք Միլենա Մանուչարյանի հետ:

11:10 – Միջին դպրոց, ծրագրաստեղծ աշխատանք Անահիտ Մելքոնյանի և Տաթևիկ Ալեքսանյանի հետ

14:00 – Մանկավարժական ակումբ

Հունիսի 15-ին

9-րդ դասարանցիների անգլերենի քննություն

Հունիսի 16-ին, Քոլեջ

Ժամը 10:00, Քոլեջ

Մասնակցություն դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը

Ժամը 13:00 – Ավագ դպրոցի ընթերցասրահ

Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության փառատոն. կլոր սեղան «Թարգմանչական նախագծերի արդյունքների ներկայացում»

Հունիսի 19-ին

ժամը 13:00, փոքր դահլիճ

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք. քննարկվում են 2023-2024 ուստարվա նոր ուսումնական նախագծերի և նոր հանրակրթական չափորոշիչներին համապատասխան հեղինակային առարկայական ծրագրերի ստեղծման աշխատանքները:

Հունիսի 20-ին

Ժամը 10:00 – Մասնակցություն լաբորատորիաների ղեկավարների հավաքի

Ժամը 11:00

Հանդիպում Արեգ Գրիգորյանի հետ

Ժամը 13:00 – ծրագրաստեղծման խորհրդատվական ժամ. մասնակցում են ծրագրաստեղծման աշխատանքների վերաբերյալ հարցեր ունեցող դասավանդողները:

Հունիսի 21-ին

Ժամը 13:00 – ծրագրաստեղծման խորհրդատվական ժամ. մասնակցում են ծրագրաստեղծման աշխատանքների վերաբերյալ հարցեր ունեցող դասավանդողները:

Հունիսի 22-ին

Ժամը 13:00 – ծրագրաստեղծման խորհրդատվական ժամ. մասնակցում են ծրագրաստեղծման աշխատանքների վերաբերյալ հարցեր ունեցող դասավանդողները:

Հունիսի 23-ին

Ժամը 13:00 – ծրագրաստեղծման խորհրդատվական ժամ. մասնակցում են ծրագրաստեղծման աշխատանքների վերաբերյալ հարցեր ունեցող դասավանդողները:

Հունիսի 26-ին

Ժամը 13:00

Մասնագիտական զարգացման սեմինարրը վարում է Նունե Այդինյանը՝ ««Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների գործիքակազմի օգտագործումը լեզվի դասավանդման և ուսուցման գործընթացում» (“Use of ICT in support of language teaching and learning (ICT-REV)”)»

Հունիսի 28-29-30

Ժամը 13:00

2023-2024 ուստարվա արդեն ստեղծված առարկայական ծրագրերի, ուսումնական նոր նախագծերի, գնահատման վերաբերյալ մշակումների ներկայացում մասնախմբում: Քննարկումներ, լրամշակումներ և շտկումներ:

Հունիսի 27-ին

Ժամը 10:00 Մասնակցություն լաբորատորիաների ղեկավարների հավաքին

Մայրենիի և օտար լեզուների լեզվագործունեության փառատոն. կլոր սեղան «Թարգմանչական նախագծերի արդյունքների ներկայացում»

Հունիսի 16-ին, ժամը 13:00, Փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցներում մայրենի և օտար լեզուներ դասավանդողներ, հյուրեր

Բովանդակությունը՝ ներկայացվում են 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում հայերենից օտար լեզուներ և օտար լեզուներից հայերեն կատարված լավագույն թարգմանչական աշխատանքները

Յուրաքանչյուր ելույթին հատկացվում է 5 րոպե:

Հասմիկ Ղազարյանի և Ռուզան Սարգսյանի համագործակցային թարգմանչական նախագծի արդյունքը «Թարգմանիր» էլեկտրոնային հանդեսում

Կարինե Գոմցյան – Վիլյամ Սարոյանի «Գյուղացին» պատմվածքի ռուսերեն թարգմանությունը.

Հասմիկ Ղազարյան – Ով ով է

Սիլվա Հարությունյան և Հասմիկ Ղազարյան – Ադամի և Եվայի օրագիրը (թարգմանություն անգլերենից)

Ժաննա Հակոբյան – հայերենից ռուսերեն թարգմանությունները «Դպիր» ամսագրում

Կարինե Թևոսյան և Հասմիկ Ղազարյան Թարգմանություններ ֆրանսերենից

Աննա Գանջալյան – «Իմ տեղեկատվական մոլորակը – My Info Planet»

Յուրա Գանջալյան – Հայերենից անգլերեն թարգմանությունները «Դպիր» ամսագրում

Անի Ավետիսյան Рубрика перевода в журнале » Калейдоскоп

Մարիետ Սիմոնյան – Թարգմանում ենք Խմբագիր՝ Կարինե Գոմցյան

Թամար Ղահրամանյան – Ռուսերենից հայերեն Տատյանա Չերնիգովսկայա և «Արհեստագործ» ամսագրի թարգմանությունների էջը

Անուշ Ներսիսյան – Բառուբան

Կլոր սեղանի լուսաբանումը կատարվելու է դասավանդողների բլոգներում և կրթահամալիրի կայքում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն: