Just another WordPress.com site

Archive for September, 2021

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիան ներկայացնում է 2021-ի սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը

Օտար լեզու դասավանդողների հավաք է իրականացվել սեպտեմբերի 15-ին:

Կազմվել և Մանկավարժության լաբորատորիա է ներկայացվել 2021-ի առաջին ուսումնական շրջանի առարկայական նախագծերը:

Ջուլիետա Սիմոնյանին է ներկայացվել 2021-2022 ուստարվա 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը:

Անգլերենի Ֆլեշմոբի առաջադրանքները կազմվել և մեկնարկն է տրվել սեպտեմբերի 15-ին:

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. առարկայական նախագիծ

Թեմա 5

Առարկայական նախագիծ 

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք՝ 16 ժամ (1,5 կրեդիտ) 

Պարապմունքների ձևը՝ համակցված սեպտեմբերի 24-ին առկա, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը հեռավար 

Արդեն մի քանի տարի է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում նախագծային ուսուցում-ուսումնառություն է իրականացվում: Նախագծային ուսուցում-ուսումնառությունը իրապես նպաստում է դասավանդողների մասնագիտական զարգացմանը և սովորողների ինքնակրթությանը, էականորեն մղում է նրանց հետազոտական, ստեղծական աշխատանքի, իսկ թիմային ու համագործակցային աշխատանքը բարձրացնում է նրանց ամենօրյա սոցիալական ներգրավվածությունը:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան մշակել է ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:

Ուսումնասիրելով վերը նշված կարգը և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարելի է ուրվագծել առարկայական ուսումնական նախագծի կառուցվածքը.

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները կարդում են Հասմիկ Ղազարյանի «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց » և Յուրա գանջալյանի «Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից » հոդվածները, որից հետո իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում:

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ուսումնասիրում և վերլուծում են ներկայացված առարկայական նախագծերը 

Գործնական աշխատանք 3

Փորձի յուրացում կենդանի միջավայրում.

Երևանի Թիվ 105 ավագ դպրոցի անգլերեն դասավանդողներ Շուշան Իսրայելյանը և Մերի Նուշիկյանը իրենց սովորողների խմբի հետ այցելելու են կրթահամալիրի Ավագ դպրոց և մասնակցելու են Իրինա Ապոյանի նախագծային ուսումնական պարապմունքին: Ուսումնական պարապմունքի մասին իրենց դիտարկումները հրապարակելու են բլոգներում: Այս բաց ուսումնական պարապմունքին մասնակցելու են նաև կրթահամալիրում անգլերեն դասավանդողներ Տաթևիկ Ալեքսանյանը և Հայկուհի Հովհաննիսյանը:

«Արգենտինյան հանրապետություն» Թիվ76 դպրոցի իսպաներենի դասավանդող Արմինե Շաբոյանը, կրթահամալիրում իտալերեն դասավանդող Մարիամ Սարդարյանը և կրթահամալիրում ֆրանսերեն դասավանդող Կարինե Թևոսյանը մասնակցելու են կրթահամալիրում իսպաներեն դասավանդող Ռուզաննա Սարգսյանի նախագծային ուսումնական պարապմունքին:

Վերապատրաստվող դասավանդողները նախագծային ուսումնական բաց պարապմունքների մասին իրենց դիտարկումները հրապարակելու են բլոգներում:

Գործնական աշխատանք 4.

Նախագծերի տեսակները.

կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

ընտանեկան նախագիծ – International Children’s Book Day ,

Ուսումնասիրել առարկայական նախագծերի տեսակները, հրապարակել դրանց հղումները բլոգներում, գրել դիտարկումներ այդ նախագծերի մասին:

Գործնական աշխատանք 5

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ կարճատև նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 6

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծ, հրապարակել բլոգում,

Գործնական աշխատանք 7

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 8

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 9

Կազմած նախագծերից առնվազն երկուսը իրականացնել դպրոցում սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:

Գործնական աշխատանք 10

Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում: 

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիան ներկայացնում է 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի նախագծերը

Հիմա, երբ մեր կրթահամալիրը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստող ուսումնական հաստատություն է դարձել, ժամանակն է վերանայել մեր առարկայական ուսումնական նախագծերը և պարզել, թե արդյոք նրանք համապատասխանում են ընդունված կարգին և նշել ուղիներ, որոնցով մեր առարկայական նախագծերը ավելի ներկայանալի կդառնան:

Ներկայացնում եմ օտար լեզուներ դասավանդողների 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի նախագծերը.

Իրինա Ապոյան – Ավագ դպրոց, անգլերեն

Իրինա Ապոյանը իր սովորողների հետ երեք համագործակցային նախագիծ է իրականացնում. Ռադիոթատրոն (Միջին դպրոցի հետ), Սովորող-սովորեցնող (Արևելյան դպրոց-պարտեզի հետ) և «Թարգմանիր»-ի հետ: Իրինա Ապոյանի նախագծերը ամբողջական կդառնան, եթե աշխատի այդ նախագծերի ներկայացման (ըստ կարգի) և հանրայնացման վրա:

Սիլվա Հարությունյան – Ավագ դպրոց, անգլերեն

Սիլվա Հարությունյանը Ավագ դպրոցի սովորողների համար ընտրում է սեփական մտքերը արտահայտելու մոտիվացնող թեմաներ և արդյունքում լինում են հրապարակումներ սովորողների բլոգներում: Սիլվա Հարությունյանի ուսումնական նախագծերը ամբողջական կդառնան եթե նա նույնպես աշխատի նախագծերի ներկայացման և հանրայնացման վրա: Դրանք արժանի են հանրայնացման:

Նունե Այդինյան – Ավագ դպրոց, անգլերեն

Նունե Այդինյանի «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզPeople who inspire us»-ը ամբողջական ներկայանալի ու կարգին համապատասխան նախագիծ է:

Հերմինե Գևորգյան – Ավագ դպրոց

Տաթևիկ Ալեքսանյան – Միջին դպրոց, անգլերեն

Անահիտ Մելքոնյան – Միջին դպրոց, անգլերեն

Աննա Գանջալյան – Հարավային դպրոց-պարտեզ, անգլերեն

Ամբողջական համագործակցային ներկայանալի նախագիծ է «Իմ տեղեկատվական մոլորակը – My Info Planet»: Փաստորեն այս նախագծի արդյունքը ուսումնական կայք է դարձել:

Անի Մրտեյան – Արևելյան դպրոց-պարտեզ, անգլերեն

Նարե Արիստակեսյան – Հյուսիսային դպրոց-պարտեզ, անգլերեն

Վալենտինա Թումանյան – Արևմտյան դպրոց-պարտեզ, անգլերեն

Հայկուհի Հովհաննիսյան – Արևմտյան դպրոց-պարտեզ, անգլերեն

Ռուզաննա Սարգսյան – Ավագ դպրոց, իսպաներեն

Մարիամ սարդարյան – իտալերեն

Բելլա Աբրահամյան – Քոլեջ, իսպաներեն

Դեռ ոչ բոլոր նախագծերն եմ մանրամասն ուսումնասիրել:

Ուսումնական նախագիծը կրթահամալիրի կարգին և նոր առարկայական չափորոշիչներին համապատասխան ձևակերպում պետք է ունենա.

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում (այս կետն եմ վերցրել նոր առարկայական չափորոշիչներից):

«Օտար լեզու» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. Թեմա 4՝ «Առարկայական ֆլեշմոբ»

Թեմա 4

Առարկայական ֆլեշմոբ  

Տեսական պարապմունք՝ 1ժամ, գործնական`  4 ժամ (0,5 կրեդիտ)

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում) սեպտեմբերի 22-23

Ի՞նչ է առարկայական ֆլեշմոբը:

Եթե YouTube-ի որոնման հարթակում գրենք FlashMob, համակարգչի էկրանին անմիջապես կհայտնվեն պարային, պարերգային ֆլեշմոբներ, երբ մի մարդ սկսում է երգել կամ պարել մի ինչ-որ մարդաշատ վայրում և որին սկսում է մի երաժիշտ նվագակցել: Շատ կարճ ժամանակում նրան են միանում 2-3 մարդ, որոնց որոնց թիվը անընդհատ աճումը ու շուտով մարդկանց մի մեծ բազմություն իրար հետ պարում են նույն պարը կամ էլ երգում նույն երգը: Բոլորն ուրախ են, ոգևորված ու երջանիկ զգացողություն են ապրում:

Եվ մեր մանկավարժության առաջատար գաղափարահեն Գևորգ Հակոբյանը մի միտք հղացավ 2016-ի գարնանային մի պայծառ օր. իսկ ի՞նչ կլինի, եթե մի ինչ-որ ժամի մաթեմատիկա սիրող երեխաները իրենց տանը նստեն համակարգիչների առջև ու սկսեն խնդիրներ լուծել: Խնդիրներն էլ լինեն ոչ սովորական, ոչ դասագրքային: Մաթեմատիկա դասավանդողների ոգևորությանը միացան մայրենիի, հասարակագիտության, անգլերենի, ռուսերենի, բնագիտության դասավանդողները ինչպես նաև՝ Առնոլդ Միքայելյանը իր շախմատային խնդիրներով ու այդպես սկսվեցին մեր առարկայական ֆլեշմոբները: Առարկայական ֆլեշմոբները պարտադիր չեն բոլորի համար: Երբ պարտադրանք չկա, սովորողների գործունեության շարժառիթը միայն սերն է տվյալ ուսումնական առարկայի նկատմամբ:

Անգլերենի ֆլեշմոբների առաջադրանքների կազմման սկզբունքները՝

Ֆլեշմոբների առաջադրանքները պետք է հեղինակային լինեն

Առաջադրանքների պահանջների մոտ 70%-ը, պահանջների օրինակների 100%-ը չի  արտատպվում կամ արտագրվում որևէ այլ գրքից, համացանցի աղբյուրից: Դրանք մեր դասավանդողների ստեղծածներն են:

Ֆլեշմոբները նպատակաուղղված չեն սովորողների լեզվի իմացությունը ստուգելուն: Ընդհակառակը՝ դրանք օգնում են իմացածը ամրապնդելուն և նոր կարողություններ ձեռքբերելուն:

Ֆլեշմոբի գլխավոր նշանաբանը՝ «Լեզուն հաղորդակցության միջոց է»:

Անգլերենի ֆլեշմոբներում բացակայում են բառերի ուղղագրության իմացությունը ստուգող հարցեր: Բացակայում են նաև բառերի ձևաբանական և նախադասությունների շարահյուսական վերլուծություն պահանջող հարցեր: Իսպառ բացակայում են նաև բառերի ստուգամանական իմացություն պահանջող հարցեր: Գրեթե բոլոր հարցերը և դրանց ձևակերպումները նպաստում են միայն հաղորդակցական կարողությունների և այլընտրանքային ու քննադատական մտքի զարգացմանը գրավոր և բանավոր խոսքում: Ֆլեշմոբներում նվազագույնի են հասցված բազմընտրանքային հարցերը: Նախապատվությունը տրվում է ուղղորդված կամ ազատ շարադրանքին, ստեղծականությանը:

Ֆլեշմոբը լեզվի իմացության օլիմպիադա չէ: Այն պետք հեշտ, ուսուցանող, օգտակար ու մի փոքր էլ զվարճալի լինի լինի: 

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները կարդում են Լուսինե Փաշայանի և Յուրա Գանջալյանի հոդվածները առարկայական ֆլեշմոբների մասին և իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում:

Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ-Լուսինե Փաշայան 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ – Յուրա Գանջալյան

Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները-Յուրա Գանջալյան

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ընտրում են այն կրթական աստիճանի ֆլեշմոբները, որտեղ աշխատում են, կատարում են առաջադրանքները և գրում իրենց դիտարկումները բլոգներում:

Առաջադրանքներ կրտսեր դպրոցի համար

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWsTIwVI6d7qYwb6gWVEPNTZaK2ko1XIHw_tJZ-6wzbkUOUQ/viewform

Առաջադրանքներ Միջին դպրոցի համար

https://docs.google.com/forms/d/1wU1AdqzR3LnC_Nip4zucjUfPdSxVdXeHdrx4SU9nXfk/edit

https://forms.gle/KLyxgfBt9qg5EqUv6

Առաջադրանքներ Ավագ դպրոցի համար

https://forms.gle/WxFGZcQc5nttbzpd6

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSejafsrR5JaJs5QwkqScPjvZnleXAd7_WywpTaL5mPP0lBqbQ/viewform

Գործնական աշխատանք 3

Վերապատրաստողները առարկայական ֆլեշմոբի առաջադրանքներ են կազմում այն կրթական աստիճանի համար, որտեղ աշխատում են, հրապարակում են դրանք իրենց բլոգներում, փորձարկում են առաջադրանքները իրենց դասարաններում և արդյունքների մասին հրապարակում են իրենց բլոգներում:

Հեղինակային կրթական բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա հավաքի կլոր սեղան քննարկմանն ենք ներկայացնում

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիան սեպտեմբերյան հավաքին է ներկայացնում կլոր սեղան-քննարկում «Ուսումնական նախագծերի համապատասխանությունը ուսումնական նախագծերի մշակման և իրականացման կարգին» հարցը:

Հանրակրթության նոր պետական չափորոշչով սահմանված է, որ յուրաքանչյուր սովորող մի ուսումնական տարվա ընթացքում մեկ ուսումնական առարկայի նախագծի իրականացման մասնակիցը պետք է լինի: Իհարկե երբևէ ուսումնական նախագիծ չիրականացրած սովորողների համար մեկ ուսումնական նախագիծ անելը մի ուսումնական առարկայից խոհեմ է դիտվում: Կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ նախագծային ուսուցում-ուսումնառությունը առաջնահերթություն ընտրած պարագայում դա անխոհեմորեն քիչ է, բայց կա մի այլ ծայրահեղություն: Կրթահամալիրում իրականացվող բազմաթիվ դասարանական, արտադասարանական գործունեություններ նախագծեր են անվանվում ու համարվում, որոնք չեն համապատասխանում ուսումնական նախագծերի մշակման և իրականացման կարգին:

Հիմա, երբ մեր կրթահամալիրը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստող ուսումնական հաստատություն է դարձել, ժամանակն է վերանայել մեր ուսումնական նախագծերը և պարզել, թե արդյոք նրանք համապատասխանում են ընդունված կարգին և նշել ուղիներ, որոնցով կբարելավվի այս իրավիճակը և մեր առարկայական նախագծերը ավելի ներկայանալի կդառնան:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար. սեպտեմբերի 21-ին

I. Following a healthy lifestyle

Dear students, I think you know that nobody can be happy if he/she is not healthy both mentally and physically. So, to be happy we should, first of all, follow a healthy lifestyle. But how should we organize our everyday routine to have good results? These words and word combinations will help you to write your composition.

  to begin a day with

jogging –  

a sufficient breakfast

healthy food

to smile

not to envy

not to be jealous

to settle down today’s problems

not to live with only dreams

not to waste time

to make friends with

to be sociable

going on a hike – 

to realize one’s dreams by making one real step every day

II. Let’s revise the English verb tenses

Կրկնում ենք անգլերենի բոլոր բայական ժամանակաձևերը ներգործական և կրավորական սեռերում Simple Present –

 Ներգործական սեռ- Active VoiceԿրավորական սեռ – Passive VoiceԱյս բայաժամանակի հետ հաճախ գործածվող ուղեկցող բառերն ու բառակապակցությունները
I usually write e-mail letters.Do I usually write e-mail letters?I don’t usually write e-mail letters.E-mail letters are usually written by me.Are e-mail letters usually written by me?E-mail letters aren’t usually written by me.Usually, generally-ընդհանրապես, never, sometimes, often, frequently հաճախ, rarely-հազվադեպ, seldom-հազվադեպ, as a rule-որպես կանոն, from time to time – ժամանակ առ ժամանակ,
Ես սովորաբար էլեկտրոնային նամակներ եմ գրում:Էլեկտրոնային նամակներ են սովորաբար գրվում:

Simple Past –

I wrote two e-mail letters yesterday.Did I write two e-mail letters yesterday?I didn’t write two e-mail letters yesterday.Two e-mail letters were written by me yesterday.Were two e-mail letters written by me yesterday? Two e-mail letters weren’t written by me yesterday.Yesterday, the other day- անցյալ օրը, two days ago, during the war, last night, last week, a fortnight ago, a short while ago,
Ես երկու էլեկտրոնային նամակ գրեցի երեկ:Երկու էլ. Նամակ գրվեց երեկ:

Simple future

I will write two e-mail letters if I have any information.Two e-mail letters will be written by me if I have any information.Tomorrow, in a week, next week, next month, tonight,
Ես երկու էլ. Նամակ կգրեմ, եթե որևէ տեղեկություն ունենամ:Երկու էլ. Նամակ կգրվի …

Future in the Past

She thought that I would write e-mail letters.She thought that two e-mail letters would be written by me the following week.The next week, the following week,
Նա կարծում էր, որ ես երկու էլ. նամակ կգրեմ:Նա կարծում էր, որ երկու է. Նամակ կգրվի …

Present Continuous կամ Present Progressive

Ashkhen is writing an e-mail letter now.An e-mail letter is being written by Ashkhen now.Now, at the moment, at present
Աշխենը մի է. նամակ է գրում հիմա:Է.նամակ է գրվում (Աշխենի կողմից)

Past Continuous

Ashkhen was writing an e-mail letter at this time yesterday.Ashkhen was writing an e-mail letter when the lights went out.An e-mail letter was being written by Ashkhen when the light went out.At this time yesterday, at 6 yesterday,
Աշխենը մի է. Նամակ էր գրում երեկ այս ժամին:Է. նամակ էր գրվում …

Future Continuous

Ashkhen will be writing an e-mail letter at this time tomorrow.I will still be working when you come home at six.Կրավորական ձև չունիAt this time tomorrow, at this time next week
Աշխենը նամակ գրելիս կլինի …

Future Continuous in the Past

I thought that he would be working that evening, so I didn’t want to visit him.չունի
Ես կարծում էի, որ նա աշխատելիս կլինի այդ երեկո, այսպիսով չայցելեցի նրան:

Present Perfect

I have already written the letter.He has already written te letter.The letter has already been written.Already, just, yet, so far – մինչև հիմա, lately – վերջերս, for six years, since last Sunday – անցյալ կիրակիից ի վեր, this week, this month, today
Ես արդեն գրել եմ նամակը:Նամակն արդեն գրվել է:

Past Perfect

He had written the letter when I came into the room.She said that she had already written the letter.The letter had been written when I came into the room.She said that the letter had been written by her.By last Sunday, by six o’clock yesterday –մինչև երեկ ժամը 6-ը:
Նա գրել էր նամակը, երբ ես մտա սենյակ:Նա ասաց, որ արդեն գրել է նամակը:

Future Perferct

I will have written the letter by six o’clock tonight.I will heve written the letter by the time you come back.The letter will have been written by six o’clock tonight.By six o’clock tomorrow,  by next Sunday
Ես գրած կլինեմ նամակը մինչև ժամը 6-ը երեկոյան:

Future Perfect in the Past

He said that he would have written the letter by 7 o’clock that day,He said that the letter would have been written by 7 that day.
Նա ասաց, որ գրած կլինի նամակը մինչև ժամը 7-ը այդ օրը:Նա սաց, որ նամակ գրված կլինի մինչև ժ 7-ը.

Առաջադրանք բայական ժամանակների վերաբերյալ (հուշում. եթե նախադասության մտքից հասկանում եք, որ ենթական գործողություն չի կատարում, ուրեմն կրավորական սեռում է բայը:)

  1. Use the verb in the correct tense forms.
  2. We (to put) up our tent in the middle of a field.
  3. By the end of the war they (to construct) a new bridge across the river.
  4. She usually (to come) to school in time.
  5. Where are the boys? They still (to play) football.
  6. Lock the door! – But I already (to lock) the door.
  7. I never (to be) to London.
  8. This bridge (to build) by the end of last year.
  9. He said that he (to leave) for New York the following week.
  10. I (to watch) a football match on TV at six o’clock yesterday when my friends came to see me.
  11. My chair (to break) yesterday.
  12. This poem (to write) in 1967.
  13. When I entered the room Mr. Brown (to examine) a student.
  14. I (not to see) Henry since last year.
  15. He said that he (to come) to see us the next Friday.
  16. This castle (to build) in the 10th
  17. If you (to be) tired, we (to stop) working.
  18. I have known him since we (to leave) school.
  19. I said that I (to try) to enter the Yerevan State University the following year.
  20. You (not to be able) to catch the 7.30 train unless you (to take) a taxi.
  21. I think that I (to finish) my work by 5 o’clock.
  22. By that time he (to complete) his test.
  23. I only (to understand) that lesson after I (to read) it several times.
  24. It (to rain) every day since we (to come) here.
  25. Water (to boil) at 100 degrees above 0.

III. Finish these sentences using your own imagination.

The best way of making good relationships with other people is …

Whenever I feel depressed, I …

The best way of refusing an invitation is …

Choosing a birthday present is sometimes …

White lies are sometimes …

Democracy is …

Being literate means to …

Sometimes it is difficult to believe that …

Առաջադրանքը կատարել են

Սոնա Բալայանը – սեպտեմբերի 22-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Հայկ Խաչատրյանը – սեպտեմբերի 22-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Արսեն Դանղյանը – սեպտեմբերի 22-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Միքայել Վարդանյանը – սեպտեմբերի 25-ին: Պատասխանել եմ 28-ին:

Ջուլիետա Պապիկյանը – սեպտեմբերի 27-ին: Պատասխանել եմ 28-ին:

Մարիա Ազնաուրյանը – սեպտեմբերի 27-ին: Պատասխանել եմ 28-ին:

Մանե Հովհաննիսյանը – սեպտեմբերի 28-ին: Պատասխանել սեպտեմբերի 30-ին:

Տրված է 2021-ի անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3 -րդ դասարաններ – Անի Մրտեյան

4-5-րդ դասարաններ – Աննա Գանջալյան

6-8-րդ դասարաններ – Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ Հերմինե Գևորգյան

Անգլերենի հեռավար դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. սեպտեմբերի 14-ին

I.Pardon me…, excuse me…, I am sorry… The meanings of these three English expressions in Armenian are expressed with one Armenian word «ներողություն», but do you know in which situations they are used? (2 points)

a) “How is your Dad doing?” “My Dad died five years ago.”

……

b) You spilled some wine on the hostess’s dress.

…….

c) You didn’t hear the last two words.

……

d) Two people are talking together, and you want to ask them a question.

…..

II. What will you advise your friend to do if he/she says….? (2 points)

a) Whatever I do I can’t remember the new English words.

…..

b) I don’t know why I should go in for boxing instead of taking piano lessons.

…..

c) My grandfather needs to be operated on but he hasn’t got medical insurance.

…..

d) Whatever I do my car won’t start.

…..

e) Ouch! I have cut myself.

…..

f) Hi, John. I am phoning you to find out how I can come back to the hotel. I forgot the hotel name and now I am lost in the big city.

…..

III. If you could translate this sentence into Armenian so that it made a sense, I would appreciate your knowledge both in English and Armenian. (2 points)

The greatest trial of patience is hearing a stammering barrister examining a stuttering witness in the presence of a judge hard of hearing.

IV. The Great Dane or The Dog’s Inspiration (a fable like story. I am the author of this story) (4 points) You can use a dictionary.

This may be a contrived story but it may also be a plausible one if you believe me.

One morning a Great Dane ran out of a block of flats. He looked around and then quickly rushed towards a tree. At that moment a dog of unknown breeding, dirty and gruesome, came out of a cellar, looked around and ran to the rubbish tube. The Great Dane ushered him with a reluctant glance. On seeing the new comer in his territory, the street dog ran up to him, and I overheard the following silent conversation between them. The street dog said,” You are of a high breeding. You are a Great Dane. You are clean and handsome, and I am dirty and repellent and still, I am sorry for you because you are not as free as I am. There isn’t any inspiration in your life.”  “How do you know that? If …”

“You are like a dummy, not a living being. Every day you only eat Pedigree when it is given to you, not when you want it. The choice is diminutive. You can’t have your own point of view. When you inhale, you wait for your master to tell you to exhale. You are constantly being haunted by your master who is also your owner, whereas I am free.”

“But I have got my own corner in a chamber in our flat, and if …”

“You have got only a corner in a chamber, whereas, all the cellars of all the blocks of flats in our district are mine. You have got only one master, whereas, I am loved by all the drunkards and children in this district. All the rubbish tubes are mine. I can make bets that my life is preferable to yours. Every day I have to come to terms with different dogs and in this way I enlarge my world outlook. I even have got a she-dog friend in my district. We love each other passionately. You are deprived of the right of free love. Your loving abilities, your feelings and sacred desires depend on your master’s will. That’s nonsense. I am really sorry for you. You can neither rub yourself on a tree nor run to the bushes when you feel like it. You are a prisoner. Your share in this life is patience. You are a caricature of a dog”. With these words the street dog threw a disdainful glance at the Great Dane and ran back to the rubbish tube which was full of sinister expectations. The Great Dane looked up for a moment and said, “ If all the ifs were pots and pans, life would be so simple.” With these words he marched into the block of flats and went up the stairs to the flat where his chamber was. Its tail was thin but firm and straight.

                                                                                                   Yura Ganjalyan

                                                                                                 Yerevan, 2004

Now please try to analyze this fable like story as much as you can. (10 points)

Սոնա բալայանը պատասխանել է սեպտ. 16-ին. նույն օրը պատասխանել եմ:

Հայկ Խաչատրյանը – սեպտեմբերի 15-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Արամ Հովհաննիսյանը – սեպտեմբերի 15-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Մարիա Ազնաուրյան – սեպտեմբերի 17-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Ռուբեն Գալստյան – սեպտեմբերի 17-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հրակ Քոսպեքեան – սեպտեմբերի 16-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Գոհարինե Ազնաուրյան – սեպտեմբերի 18-ին: Պատասխանել եմ հաջորդ օրը:

Ջուլիետա Պապիկյան – սեպտեմբերի 20-ին: Պատասխանել եմ 21-ին:

Միքայել Վարդանյանը – սեպտեմբերի 22-ին: Պատասխանել եմ 23-ին:

Օտար լեզու դասավանդողների հավաք սեպտեմբերի 15-ին

Ժամը 15:15, փոքր դահլիճ

Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են իրենց 2021-202 ուստարվա առաջին ուսումնական շրջանի ուսումնական նախագծերը:

Իրինա Ապոյան

Սիլվա Հարությունյան

Աննա Գանջալյան

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. ուսումնական նյութ

Թեմա 3. Ուսումնական նյութ

Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ , գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)

 Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում), սեպտեմբերի 19-22

Կրթական նոր առարկայական չափորոշիչներին համապատասխան դասագրքերի բացակայության պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում ուսումնական նյութերի ստեղծումը: Զարգացած կրթական համակարգեր ունեցող երկրներում գործում են հետազոտական, ինստիտուտներ, կազմակերպություններ, որոնք տարբեր ուսումնական նյութեր են ստեղծում՝ տեսաֆիլմեր, սահիկաշարով ներկայացումներ, տեսական և գործնական աշխատանքների համար այլ նյութեր: Մեր հանրապետությունում հիմնականում դասավանդողներն են ստեղծում իրենց ուսումնական նյութերը: Փորձը ցույց է տալիս, որ դպրոցում աշխատող ու ամեն օր սովորողների հետ շփվող և նրանց հարցերին պատասխանող դասավանդողները ավելի մատչելի ուսումնական նյութեր են ստեղծում, քան դասագրքերում հրապարակվածներն են:

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները պետք է կարդան, ուսումնասիրեն «Ուսումնական նյութ» հոդվածը և անեն սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզեն ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնեն այն ուսումնական նյութերի տեսակները, որոնցից իրենք օգտվում են և որոնք իրենք են ստեղծում:

Գործնական աշխատանք 2.

Ուսումնասիրել ուսումնական նյութերի օրինակները և գրել դիտարկումներ դրանց մասին:

Գործնական աշխատանք 3.

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում՝ 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 

Գործնական աշխատանք 4

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

  • Անհատական աշխատանքի համար 

Խմբային աշխատանքի համար 

  • Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում (յուրաքանչյուր վերապատրաստվող փորձարկումը անում է իր դպրոցի նախընտրած դասարանում), արդյունքները հրապարակել բլոգում:

Գործնական աշխատանք 5

Վերապատրաստվողները գրախոսում են իրենց գործընկերների ստեղծած ուսումնական նյութերը՝ նշելով, թե արդյոք դրանք բավարարում են ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներին: Գրախոսությունները հրապարակել բլոգներում:

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Թեմա 2

Առարկայական հեղինակային ծրագիր  

Տեսական ՝ 1 ժամ, գործնական 4 ժամ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նյութեր ուսումնասիրման համար՝

Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում — Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը 

  1. Օտար լեզվի ուսուցման հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» 
  2. Անգլերենի ուսուցումը  

գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ (0, 5 կրեդիտ) 

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները ուսումնասիրում են հետևյալ նյութերը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը 

Օտար լեզվի ուսուցման հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» և «Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում»

Սեփական դիտարկումները անելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ուսումնական միջավայրի, բլոգային և նախագծային ուսուցման-ուսումնառության առավելություններին:

Գործնական աշխատանք 2

Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները 

Գործնական պարապմունք 3

Առարկայական ծրագրեր

Վերապատրաստվողները ուսումնասիրում են կրթահամալիրի կրթական տարբեր աստիճաններում անգլերենի առարկայական ծրագրերը, որպես օրինակ դուրս են բերում 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրի կառուցվածքը, անում են դիտարկումներ և հրապարակում դրանք իրենց բլոգներում:

Դպրոց պարտեզի անգլերենի առարկայական ծրագիրը 1-3-րդ և 4-5-րդ դասարանների համար 

Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագիրը 6-8-րդ դասարանների համար  

Անգլերենի առարևկայական ծրագիրը 9-րդ դասարանի համար 

Ավագ դպրոցի անգլերենի առարկայական ծրագիրը 10-11-12-րդ դասարանների համար 

Գործնական աշխատանք 4

Օգտվելով առաջարկված հեղինակային առարկայական ծրագրերից՝ կազմել որևէ թեմայի հեղինակային թեմատիկ պլան, հրապարակել բլոգում 

Օրինակ՝ (ընտրեք մի որևէ այլ թեմա և տրված օրինակի նման գրեք ձեր թեմատիկ պլանը)

The theme: Hiking – Քայլարշավ (հատկացվում է 3 դասաժամ)

Ուսումնական միջավայրը – տանը և դպրոցում սովորողը պետք է ունենա համացանցին միացված անձնական համակարգիչ:

Հաղորդակցական բաղադրիչը իր վերջնարդյունքներով՝

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ոչ շատ արագ մենախոսությամբ ձայնագրված տեքստը Կարողանում է պատասխանել ունկնդրած տեքստի ընդհանուր բովանդակությանը վերաբերող հարցերին:

Ընթերցանություն – սովորողը հասկանում է տեքստում առկա 2-3 անծանոթ բառերի իմաստը, պատասխանում է տեքստի բովանդակությանը վերաբերող տարբեր տիպի հարցերին:

Մենախոսություն – սովորողը կարողանում է պատմել մի որևէ քայլարշավին իր մասնակցության մասին՝ իր խոսքում կիրառելով քայլարշավի նկարագրմանը բնորոշ բառեր և արտայատություններ:

Փոխներգործություն -սովորողները կարող են իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը արտահայտել տեքստում արտահայտված մտքերի նկատմամբ, սովորողները կարողանում են երկխոսություններ կազմել իրենց արդեն կատարած և մոտ ապագայում նախատեսվող քայլարշավների մասին: Երկխոսության ընթացքում օգտագործվում են ողջույն, հրաժեշտ, խնդրանք, հրավեր, համաձայնություն, առաջարկ արտահայտող բառեր և բառակապակցություններ: Երկխոսությունները հրապարակվում են սովորողների բլոգներում:

Գրավոր խոսք – սովորողները գրավոր շարադրում են ամռանը կատարած իրենց մի որևէ քայլարշավի մասին: Տեքստը հրապարակվում է սովորողի բլոգում:

Մասնակցություն կրթահամալիրային կարճաժամկետ նախագծին -օրինակ՝ «Բարձունքի նվաճում», քայլարշավ Քարե լճից Արագածի հարավային գագաթ: Քայլարշավը լուսաբանվում է անգլերեն: Լուսաբանումը հրապարակվում է բլոգում:

Գնահատում – ոչ թվանշանային՝ ձևավորող գնահատական է դրվում:

Ստեփանավանի Դենդրոպարկը

Ուսումնական նյութ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողների համար

Եթե դուք ուզում եք հայտնվել մի այնպիսի վայրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից բերված սոճիներ և այլ հազվագյուտ ծառեր են աճում, որտեղ սկսում եք լիաթոք շնչել, կարող եք այցելել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում, գտնվող Ստեփանավանի դենդրոպարկ։ Այն իրականում Ստեփանավանում չէ և գտնվում է քաղաքից 12կմ հեռավորության վրա։

Երբ մուտքից ներս ենք մտնում, մի քանի քայլ անելուց հետո երևում է այգու քարտեզը, որի վրա նշված է, թե այգում ինչ տեսակի ծառեր կան։

Այգին 1931 թվականին հիմնադրել է լեհ ինժեներ և անտառագետ Էդմոն Լեոնովիչը, և մինչև 1984 թվականը եղել է այգու տնօրենը։ Հորից հետո նրա գործը սկսել է շարունակել իր որդին։

Այստեղ յուրաքանչյուր ծառ ունի իր ցուցանակը, թե որտեղից է բերված և ինչ ծառատեսակ է։ Ճեմուղիները սարքված են այնպես, որ նրանց ուռուցիկ ձևը չի թողում անձրևաջրերը խոչընդոտեն քայլելուն։

Այգում շատ են բացատ-ծաղկանոցները։

Այգին զբաղեցնում է 35 հա տարածք։

Նրա գոյության ընթացքում մոտ 2500 ծառատեսակ է բերվել այստեղ, որոնցից միայն 500-ն են հարմարվել տեղի կլիմային։

Սոճիների բազմաթիվ տեսակները և այլ հազվագյուտ ծառատեսակներ, ինչպիսիք են՝ կարմիր կաղնին, սև ընկույզը, դեպի երկինք ձգվող սեկվոյաները, կարծես կանչում են․

<<Եկե՜ք, հիացե՜ք, շնչե՜ք այս օդը>>։

Dendropark in Stepanavan

If yoy want to find yourself in a place where pines and various kinds of rare trees, brought from different parts of the world, grow, and where you begin to breathe fully, you can visit Stepanavan Dendropark which is in Lori Province, in the north of Armenia. In fact, it is not in Stepanavan, it is 12 km away from the city.

When we go through the entrance, after taking a few steps, the map of the park appears, which shows what kind of trees there are in the park. The park was founded in 1931 by Polish engineer and forester Edmon Leonovich, and until 1984 he was the director of the park. When Edmon Leonovich died in 1984, his son started to continue his work.

Here each tree has a notice on it which shows where it came from and what kind of tree it is. The alleys are designed so that the bulging surface prevents rainwater from making ponds.

There are many flower gardens in the park. The park occupies an area of 35 hectares. During its existence, about 2,500 tree species have been brought here, of which only 500 have adapted to the local climate.

Many species of pines and other rare species of trees, such as the red oak, walnut, and sequoias stretching to the sky, seem to call. “Come her, be filled with admiration, breathe this air!”

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. Հանրակրթության պետական չափորոշիչ

Գործնական պարապմունքների 4 ժամ (0,5 կրեդիտ)

Առաջին պարապմունքը սեպտեմբերի 13-ին, ձևը՝ առկա, Ավագ դպրոցում

Պարապմունքի տևողությունը՝ 3 ժամ, ժամը 15:30-18:30

Մասնակիցներ՝

Հայկուհի ՀովհաննիսյանԱնգլերենհամակցված
Կարինե ԹևոսյանՖրանսերենհամակցված
Իրինա ԱպոյանԱնգլերենհամակցված
Մարիամ Սարդարյանիտալերենհամակցված
Շուշան Իսրաելյանանգլերենհամակցված
Մերի Նուշիկյանանգլերենհամակցված
Արմինե ՇաբոյանԻսպաներենհամակցված
Տաթև Ալեքսանյանանգլերենհամակցված

Թեմա

Հանրակրթության պետական չափորոշիչ, պետական չափորոշչում ներկայացված ուսումնական պլանը, պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն, հանրակրթության բովանդակությունը

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը

  • հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ)
  • Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը (գիտելիք, հմտություններ, դիքորոշում, արժեքային համակարգ) և ուսումնական բնագավառները
  • առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները
  • ուսումնական պլանները
  • առարկայացանկի ձևավորման սկզբունքները
  • սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Կարողունակությունները սովորողների այն հիմնական որակական պահանջներն են, որոնք պետք է ձևավորվեն ուսուցման, ուսումնառության և դաստիարակության ընթացքում: Նոր պետական չափարաշիչով սահմանված է 8 կարողունակություն:

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են պետական չափորոշչի կառուցվածքը, 4-րդ կետում տրված 8 կարողունակությունները և Յուրա Գանջալյանի ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից» հոդվածում լուսաբանված այն ճանապարհները, որոնցով ձևավորվում են կրթահամալիրի սովորողների նշված կարողությունները:

Վերապատրաստողները կարողունակությունների մասին իրենց դիտարկումները և կրթահամալիրի փորձի մասին գրառումները հրապարակում են իրենց բլոգներում:

Սովորողների ուսումնառության վերջնարդյունքները կրթական տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում

Յուրաքանչյուր կրթական աստիճանի վերջնարդյունքներն են ձևավորում կարողունակությունները: Վերջնարդյունքները պարտադիր են բոլոր հանրակրթական դպրոցների համար:

Գործնական աշխատանք 2.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներում տրված կրթական այն աստիճանի վերջնարդյունքները, որտեղ իրենք աշխատում են: Ուսումնասիրությունից հետո պետք է գրի առնել այն վերջնարդյունքները, որոնք նորություն են իրենց համար և անել համապատասխան դիտարկումներ: Կատարված ուսումնասիրությունը վերապատրաստվողները հրապարակում են իրենց բլոգներում:

Ուսումնական պլանները պետական չափորոշչում և կրթահամալիրի հեղինակային ծրագրում

ԿԳՄՍ նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները

Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ուսումնական պլանները

Գործնական աշխատանք 3.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները և համեմատում են դրանք կրթահամալիրի հեղինակային ծրագրի ուսումնական պլանների հետ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել օտար լեզվի ուսուցմանը վերաբերող պարզաբանումներին: Ուսումնասիրություը պետք է հրապարակվեն բլոգներում:

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Ըստ օտար «Օտար լեզուներ» բնագավառի չափորոշիչների վերը նշված ընդհանրական 4 բաղադրիչները իրենց արտահայտությունն են գտնում հետևյալ հասկացություններով՝

  • «Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» :
  • «Մշակույթ» – «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ»
  • «Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»
  • «Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներում մանրամասն նկարագրված են այս բովանդակային հասկացությունները և դրանց զարգացումը ըստ դասարանների՝ ըստ լեզուների իմացության եվրոպական շրջանակների (ԼԻԵՇ):

Որպես օրինակ վերցնենք 6-րդ դասարանը (էջ 24)

Մեր թեման է «Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական»: Ի՞նչ բովանդակային չափորոշիչներով է այս թեման ուսուցանվում և ուսումնառվում:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված: Նա այցելել է Օշական ավելի վաղ տարիքում և մայրենիի դասին հայերեն խոսել են այդ ճամփորդության մասին:

Ընթերցանություն – սովորողը ընթերցում է դեպի Օշական ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Օշական կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Օշական կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում – սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Մշակույթ (էջ 36)

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր հայերենն է ու նրա տառերը, որոնցով գրում ու կարդում ենք, իսկ մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է:

Վերաբերմունք – սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում մայրենի լեզվի նկատմամբ, սեր է արթնանում հայերեն տառերի նկատմամբ, որոնց շնորհիվ նա կարողանում է կարդալ ու ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Քննական ստեղծարար մտածողություն – անգլերենը ունի 26 տառ և 44 հնչյուն, իսկ հայերենը՝ 36 տառ և 36 հնյուն: Այս տրամաբանությամբ է սովորողը գիտակցում հայերենի և հայերեն տառերի հանճարեղ լինելը:

Ինքնություն – սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ ու եզակի լեզուն իրենն է, իր մայրենի լեզուն է, որը պետք է սիրել, լավ սովորել և ճիշտ կիրառել:

Գործնական աշխատանք 4

Վերապատրաստվողները իրենց բլոգներում հրապարակում են հանրակրթության պետական չափորոշչում տրված հանրակրթության բովանդակության ընդհանրական 4 բաղադրիչները, ինչպես նաև՝ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բովանդակային կառուցվածքի հասկացությունները: Նշվածը հրապարակելուց հետո մի ուսումնական թեմայի և մի դասարանի (2-րդ-12-րդ) օրինակով նկարագրում են բոլոր բովանդակային հասկացությունները: Նկարագրությունը արդյունավետ կլինի, եթե վերապատրաստվողը որպես օրինակ վերցնի այն ուսումնական աստիճանը, որտեղ դասավանդում է:

Սեպտեմբերյան մեկնարկային նախագիծ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանողների համար

Նախագծի վերնագիրը – Ստեփանավանի դենդրոպարկը (հայերեն և անգլերեն)

Նախագծի նպատակը – «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների համար հիմնական կարողունակություններից է մի որևէ տեսարժան վայրի մատչելի, հետաքրքիր ու գրավիչ գովազդումը, որպեսզի զբոսաշրջիկի մոտ ցանկություն առաջանա այցելել այն: Հանրագիտարաններում սովորաբար տեքստերն այդպիսին չեն: Մեր խնդիրն է ստեղծել Ստեփանավանի դենդրոպարկի մասին հայերեն և անգլերեն մի տեքստ, որն ընթերցելով զբոսաշրջիկը կցանկանա այցելել այնտեղ:

Նախագծի իրականացման ժամկետները – սեպտեմբերի առաջին երկու շաբաթները:

Մասնակիցները – Նինել Աղանյան, Անի Պետրոսյան, Մարգարյան Արփի, Սադաղյան Անդրանիկ, Մարգարյան Ռուզան

Նախագծի իրականացման ընթացքում ուսանողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները – տեսարժան վայրը գովազդելու հմտություն, բուսաբանական այգին գրավիչ կերպով ներկայացնելու բառապաշար:

Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը – Սովորողները համացանցում որոնում և գտնում են դենդրոպարկի մասին հրապարակումներ, որտեղ մանրամասն նկարագրված է դենդրոպարկի սոճիների մասին տեղեկություններ, որից հետո կազմում են հայերեն տեքստը՝ ջերմ, մատչելի, հետաքրիր ոճով գրված հայերեն տեքստ: Հայերեն տեքստը միասին խմբագրելուց հետո սկսում ենք թարգմանել այն անգլերեն:

Վերջնական արդյունքը – սահիկաշարով պրեզենտացիա: Պրեզենտացիան լինելու է «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորող առաջինից երրորդ կուրսի ուսանողների և նրանց դասավանդողների ներկայությամբ:

Անդրադարձ – Նախագծի վերջնական արդյունքի մասին իրենց կարծիքն են գրում Քոլեջի ուսանողները, դասավանդողները: