Just another WordPress.com site

Archive for March, 2018

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի մարտ ամսվա հաշվետվությունը

Թարգմանական և խմբագրման աշխատանքներ

Լիանա Ասատրյանը անգլերեն է թարգմանել Դպիրում հրապարակված իմ հոդվածը, որը խմբագրելուց հետո հրապարակել եմ Դպիրում՝ «The knowledge acquired in the result of creative work is always with the learner»:  

Mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում:

 

Ամփոփել եմ ռուսերենի և անգլերենի փետրվարյան ֆլեշմոբները:

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Մարիամ Քալանթարյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 56), Ժաննա Հակոբյանը՝ 4-5-րդ և 6-8-րդ դասարաններ, մասնակիցների թիվը՝ 45 և 20), Սեդա Այվազյանը՝ 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 2

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Աննա Գանջալյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 85), Լիանա Ասատրյանը՝ 4-5-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 86), Յուրա Գանջալյանը՝ 6-8-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 15 ), Իրինա Ապոյանը՝ 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 7):

Վարել եմ անգլերենի հեռավար ուսուցումը.  Կազմել եմ 3 առաջադրանք, ստուգել եմ պատասխանները և ուղարկել սովորողներին:

Վարել եմ մարտի 14-ի չորեքշաբթյա սեմինարը «Թարգմանական նախագծեր» թեմայով:

Մարտի 27-ի մասնաժողովի օրակարգի համաձայն գրել եմ  Միջին և Ավագ դպրոցներում անգլերենի հեռավար ուսուցման հաշվետվությունը:

 

 

Անգլերենի հեռավար ուսուցում Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար

Շատ կարևոր է լսելով հասկանալը: Ներկայացնում եմ Ջեյն Էըր վեպի ընթերցումը հեշտացված անգլերենով: Լսեք և աշխատեք հասկանալ միայն լսելով: Նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ միայն լսելով, կարող են կարդալ տեքստը: Դա շատ է օգնում լսելով հասկանալուն: Մեկ ժամ 20 րոպե տևողությամբ տեսադասը կարող եք լսել 4 մասով՝ յուրաքանչյուր անգամ լսելով միայն 20 րոպե: Listening comprehension is very important. Here is the adapted version of the well-known novel Jane Eyre. Listen and try to understand. Those, who cannot understand, can read the text. It will help you very much. The video lessson lasts one hour and 20 minutes. You can divide it into 4 parts and every time listen to it for 20 minutes.

Սկսում ենք կատարել անգլերենի 2018-ի մարտյան ֆլեշմոբի առաջադրանքները

Սիրելի սովորողներ, ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք պատասխանել առաջադրանքի հարցերին: Պահանջվող տեղում անպայման պետք է գրել ձեր էլեկտրոնային հասցեն: Դա հատկապես կարևոր է այլ դպրոցների մասնակիցների համար, այլապես հնարավոր չի լինի հետադարձ կապ պահպանել:

2-3-րդ դասարաններ   (Աննա Գանջալյան)

4-5-րդ դասարաններ  (Լիանա Ասատրյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Իրինա Ապոյան)

 

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

Մարտի 14. Թարգմանական նախագծեր

Սեմինար-պարապմունքի մեթոդական ուղղվածությամբ ծրագիրը

  1. Թարգմանական նախագծերի տեսակները

Կրտսեր դպրոցում

Կրթական այս աստիճանում թարգմանական նախագծերը պետք է լինեն հայերենից օտար լեզու: Տեքստային նյութը պետք է հիմնված լինի «Ես և իմ շրջակա միջավայրը» թեմայի շրջանակներում (դպրոց, տուն, ընտանիք, ընկերներ ), իսկ լեզվական մակարդակը՝ A1:

Նման նախագծեր իրականացվում են մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզներում:

Դասավանդողները ներկայացնում են իրենց արդեն իրականացրած նախագծերը:

Հնարավոր է նաև հայտնի հեքիաթների լեզվական առումով պարզեցված  թարգմանություններ: Օրինակ՝ կրթահամալիրային «Թումանյանական օրեր» նախագծի իրականացումը:

Դասավանդողները ներկայացնում են նման նախագծեր:

Միջին դպրոցում  

Կրթական այս աստիճանում սկսվում է նաև օտար լեզվից հայերեն թարգմանական նախագծերի իրականացումը: Նման բովանդակության նախագծեր նպատակահարմար է իրականացնեն մայրենիի, դասավանդողները:

Օրինակ՝ «Առականի», «Խոշորացույց»,

Կարևորվում է նաև հասարակագիտական նախագծերի իրականացումը, երբ անհրաժեշտ է լինում մի որևէ թեմայով ուսումնասիրություն կատարել՝ օգտվելով օտար լեզուներով հրապարակված աղբյուրներից:

Օրինակ՝ Աշոտ Տիգրանյանի «այլընտրանքային պատմություն» նախագիծը:

Հայերենից օտար լեզու թարգմանական նախագծերը օտար լեզու դասավանդողների աշխատանքն է:

Ավագ դպրոցում

Կրթական այս աստիճանում կարևորվում է օտար լեզուներով արտահայտվելու կարողությունը, Ավագ դպրոցի ենթակայքի համար օտար լեզուներով փոքրիկ հոդվածներ գրելու կարողությունը:

Դասավանդողները ներկայացնում են նման նախագծեր:

 

Քառալեզու «Դպիր» նախագծի անհոգնել իրականացում.

 

Միջին և Ավագ դպրոցների սովորողների անգլերենի հեռավար ուսուցման կազմակերպման մասին

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բացել եմ Ավագ դպրոցի սովորողների խմբային էլեկտրոնային հասցեն՝ distanceenglish@mskh.am և Միջին դպրոցի սովորողների խմբային էլեկտրոնային հասցեն՝ mijindistanceenglish@mskh.am, որտեղ ընդգրկված են սեպտեմբերից մինչև հիմա հեռավար ուսուցման մեջ ներառված բոլոր սովորողները: Իմ բլոգում բացել եմ «Անգլերենի հեռավար ուսուցման բաժինը», որտեղ հրապարակում եմ անգլերենի հեռավար ուսուցման բոլոր ուսումնական նյութերը և առաջադրանքները, հաշվետվությունները, սովորողների պատասխաններն ուղղումներով և լրացուցիչ բացատրություններով պատասխանները:

Մեդիագրադարանում հրապարակված է սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ստեղծված իմ ուսումնական նյութերի և առաջադրանքների փաթեթը:    Երկրորդ կիսամյակում իմ ստեղծած ուսումնական նյութերը և առաջադրանքները կարելի է տեսնել իմ բլոգի հեռավար ուսուցման բաժնում :

Տեղեկանք սովորողների մասին

Դավիթ Խաչատրյան – կատարել է բոլոր առաջադրանքները

Ինեսա Թումասյանց – Մինչև հիմա միայն մեկ առաջադրանք չի կատարել

Միքայել Մնացականյան – Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսշրջանի բոլոր առաջադրանքները կատարել է: Այս կիսամյակում առայժմ մեկ առաջադրանք է կատարել փետրվար ամսին:

Սերժ Ղազարյան – սեպտեմբեր-նոյեմբերին աշխատում էր կատարել առաջադրանքները և նույնիսկ միջին դպրոցի համար նախատեսված Ֆլեշմոբները, բայց դեկտեմբերից հետո մինչև հիմա չի աշխատում:

Արամ դավթյան – անգլերեն լավ գիտի, բայց աշխատում է միայն կիսամյակը լավ գնահատականով փակելու համար: Ամեն ինչ անում է վերջում և միանգամից:

Նաիրի-Արեգ Հացպանյան – մինչև դեկտեմբեր կատարել է բոլոր առաջադրանքները:

Արթուր Հովակիմյան – միայն մեկ առաջադրանք է կատարել փետրվարին

Սիլվա Սարգսյան – միայն մեկ առաջադրանք է կատարել փետրվարին

Շահ Դանիել – դեկտեմբերի վերջին թվանշանով գնահատվելու համար կատարեց բոլոր առաջադրանքները: Դեկտեմբերից հետո ոչ մի առաջադրանք չի կատարում:

Էրիկ Խաչատրյան – անունը կա, բայց ոչ մի առաջադրանք չի կատարել

Միջին դպրոց

Ռուբեն Գալստյան – կատարել է մինչև հիմա իմ ուղարկած բոլոր առաջադրանքները: Օրինակելի սովորող է:

Սովորողների ինձ ուղարկած բոլոր պատասխանները և իմ ուղղումներով պատասխան նամակները ես հասցեագրում եմ նաև Լիլիթ Գասպարյանին և Անի Տեր Արսենյանին:

 

 

Ոսումնական նյութ հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Հայերենն իր ճկունությունը, խոսքի հակիրճությունը  մեծապես կկորցներ առանց իր դերբայների, դերբայական դարձվածներով նախադասությունների:

Ուսումնասիրեք և համեմատեք դերբայական դարձվածներով կազմված այս հայերեն և անգլերեն նախադասությունները:

  1. Բակում ֆուտբոլ խաղացող տղաներն իմ ընկերներն են:

The boys playing football in the yard are my friends.

՝     Այն պարող աղջիկը իմ քույրն է:

That dancing girl is my sister.

  1. Գիրք կարդալիս նա միշտ դուրս է գրում նոր բառերն ու արտահայտությունները:

While reading a book he always copies out the new words and expressions.

Վազելիս նա վայր ընկավ ու կոտրեց ոտքը:

While running he fell down and broke his leg.

  1. Պատուհանի մոտ կանգնած կինը իմ ուսուցչուհին է:

The woman standing by the window is my teacher.

Կոտրված երկու աթոռը դրեք սենյակի անկյունում:

Put the two broken chairs in the corner of the room.

  1. Փոքրիկ աղջիկը սենյակ մտավ երգելով:

The little girl came into the room singing.

Ուսուցիչն այդ հարցը տվեց ժպտալով:

The teacher asked that question smiling.

  1. Հասնելով տուն նա անմիջապես միացրեց հեռուստացույցը:

Arriving home he immediately turned on the TV set.

Տուն հասնելուն պես նա անմիջապես միացրեց հեռուստացույցը:

On arriving home he immediately turned on the TV set.

  1. Դասերը պատրաստելուց հետո տղան դուրս գնաց խաղալու իր ընկերների հետ:

After doing his lessons the boy went out to play with his friends.

Ֆիլմը դիտելուց հետո մենք քննարկեցինք այն:

After watching the film we discussed it.

  1. Պատասխանիր իմ հարցին առանց դասագիրքը բացելու:

Answer my question without opening the text-book.

Նա արեց դա առանց մտածելու հետևանքների մասին:

He did that without thinking about consequences.

  1. Չիմանալով նրա նոր հասցեն մենք չկարողացանք այցելել նրան:

Not knowing hi new address we couldn’t visit him.

Չգտնելով  նրան տանը ես գնացի նրանց պարտեզը:

Not finding him at home I went into their garden.

  1. Դու կարող ես լավացնել լսելով ընկալելու կարողությունը անգլերեն ֆիլմեր դիտելով:

You can improve your listening comprehension by watching English films.

Դու կարող ես թարգմանել այս տեխնիկական տեքստը օգտագործելով «Google translator» ծրագիրը:

You can translate this technical text by using the program Google translator.

 

Օգտվելով վերը գրված օրինակներից, թարգմանեք հետևյալ  նախադասությունները անգլերեն.

 

  1. Ովքե՞ր են այն (those) երգող աղջիկները:
  2. Նայի՚ ր այն վազող տղային:
  3. Դպրոց գնալիս հանդիպեցի ընկերոջս:
  4. Դու պետք է ուշադիր լինես փողոցն անցնելիս:
  5. Քաղաքավարի չէ նստած մնալ (remain), երբ հյուր է ներս մտնում:
  6. Վերցրեք ստուգած (ստուգել – check) աշխատանքները:
  7. Ջրված ծառերը թարմ տեսք ունեն:
  8. Դերասանը բեմ դուրս եկավ պարելով:
  9. Մի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ առանց կարդալու:
  10. Չտեսնելով իր որդուն խաղահրապարակում, նա անհանգստացավ:
  11. Կարող եք կարդալ այս դեղատոմսը (prescription)՝ օգտագործելով խոշորացույց (magnifying glass):
  12. Դու կհասկանաս ամեն ինչ նամակը կարդալուց հետո:

 

Ռուբեն Գալստյանի պատասխանը

  1. Ովքե՞ր են այն (those) երգող աղջիկները:

Who are those singing girls.

  1. Նայի՚ ր այն վազող տղային:

Look at running boy.

  1. Դպրոց գնալիս հանդիպեցի ընկերոջս:

Wile going to school I met my friend.

  1. Դու պետք է ուշադիր լինես փողոցն անցնելիս:

You should be attentive wile crossing the street:

  1. Քաղաքավարի չէ նստած մնալ (remain), երբ հյուր է ներս մտնում:

It is not polite to continue sitting when guest is coming inside.

  1. Վերցրեք ստուգած (ստուգել – check) աշխատանքները:

Take checked works.

  1. Ջրված ծառերը թարմ տեսք ունեն:

Watered trees have fresh look.

 

  1. Դերասանը բեմ դուրս եկավ պարելով:

The actor came to stage by dancing.

  1. Մի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ առանց կարդալու:

Do not sign any document without reading.

  1. Չտեսնելով իր որդուն խաղահրապարակում, նա անհանգստացավ:

Not finding his sun at the playground, she worried.

  1. Կարող եք կարդալ այս դեղատոմսը (prescription)՝ օգտագործելով խոշորացույց (magnifying glass):

You can read this prescription with using magnifying glass.

  1. Դու կհասկանաս ամեն ինչ նամակը կարդալուց հետո:

You will understand everything after reading the letter.

 

Սխալների ուղղում

2….that running boy.

5….when a guest comes in.

6….the checked ..

7. Watered trees look fresh.

8. The actor came on to the stage dancing.  (by նախդիրը այստեղ նշանակում է «միջոցով», որը պետք չէ)

10. …on the playground…

11. …by using … (by նախդիրն այստեղ պետք է և նշանակում է «մի բան անելու միջոցով»)

Դավիթ Խաչատրյանի պատասխանը

  1. Ովքե՞ր են այն (those) երգող աղջիկները:
    Who are those singing girls?
  2. Նայի՚ ր այն վազող տղային:
    Look at the running boy.
  3. Դպրոց գնալիս հանդիպեցի ընկերոջս:
    When i went to school i met my friend.
  4. Դու պետք է ուշադիր լինես փողոցն անցնելիս:
    You must be careful when you cross the street.
  5. Քաղաքավարի չէ նստած մնալ (remain), երբ հյուր է ներս մտնում:
    It’s not politely to stay seated when guest enters.
  6. Վերցրեք ստուգած (ստուգել – check) աշխատանքները:
    Take checked works.
  7. Ջրված ծառերը թարմ տեսք ունեն:
    Watershed trees look fresh.
  8. Դերասանը բեմ դուրս եկավ պարելով:
    The actor came out to the stage with dancing.
  9. Մի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ առանց կարդալու:
    Don’t sign a document without check.
  10. Չտեսնելով իր որդուն խաղահրապարակում, նա անհանգստացավ:
    Without seeing his son in the playground,he gets worried.
  11. Կարող եք կարդալ այս դեղատոմսը (prescription)՝ օգտագործելով խոշորացույց
    (magnifying glass):
    You can read this prescription by using a bagnifying glass.
  12. Դու կհասկանաս ամեն ինչ նամակը կարդալուց հետո:
    You will understand everything after reading the letter.

 

Միքայել Մնացականյանի պատասխանը

https://wordpress.com/post/miqayelmnacakanyan.wordpress.com/287

1.Ովքե՞ր են այն (those) երգող աղջիկները:

Who are thօse singing girl?

2.Նայի՚ ր այն վազող տղային:

Look at that running boy.

3.Դպրոց գնալիս հանդիպեցի ընկերոջս:

While going to school, i met my friend.

4.Դու պետք է ուշադիր լինես փողոցն անցնելիս:

You must be careful while crossing the street.

5.Քաղաքավարի չէ նստած մնալ (remain), երբ հյուր է ներս մտնում:

It’s not polite to remain seated when a guest enters.

6.Վերցրեք ստուգած (ստուգել – check) աշխատանքները:

Take the checked works.

7.Ջրված ծառերը թարմ տեսք ունեն:

The watered trees look fresh.

8.Դերասանը բեմ դուրս եկավ պարելով:

The actor came on to the stage dancing.

9.Մի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ առանց կարդալու:

Dont sign any document without reading.

10.Չտեսնելով իր որդուն խաղահրապարակում, նա անհանգստացավ:

Not finding his sun on the playground, he got worried.

11.Կարող եք կարդալ այս դեղատոմսը (prescription)՝ օգտագործելով խոշորացույց (magnifying glass):

You can read this prescription by using a magnifying glass.

12.Դու կհասկանաս ամեն ինչ նամակը կարդալուց հետո:

You will understand everything after reading the letter.