Just another WordPress.com site

Archive for June, 2019

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Քոլեջում օտար լեզու դասավանդման ծրագիրը հիմնական կրթությամբ առաջին կուրսի ուսանողների համար

Նպատակը

Քոլեջում օտար լեզվի դասավանդումը նպատակաուղղված է օտար լեզվով սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը՝ ընտրած մասնագիտության գործառույթներին առընչվող թեմաներով ու թեմատիկ բառապաշարով, միջմշակութային փոխըմբռնմանը, ընտրած մասնագիտության այլոց փորձը նկարագրող տեքստերի ընթերցելով ընկալմանը, թարգմանական կարողությունների ձևավորմանը:

Առարկայի դասավանդման խնդիրները

Լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել միջազգայնորեն ընդունված B1 մակարդակի:

Զարգացնել ունկնդրելու ու խոսելու հետևյալ կարողությունները`

բանավոր խոսք կառուցել հաղորդակցական տարբեր խնդիրներին համապատասխան. տեղեկացնել, պատմել, նկարագրել, բնութագրել, հիմնավորել

– պատմել կարդացածի, տեսածի, լսածի, ապրածի, զգացածի մասին

-կարծիք հայտնել, գնահատական տալ

– ուսումնական նախագծերի արդյունքների հիման վրա կարողանալ պատրաստել հաղորդում ներկայացում և ներկայացնել այն բանավոր կերպով պատասխանելով հնարավոր հարցերին և հիմնավորելով սեփական տեսակետը

Լսելով հասկանալ քննարկման ընդհանուր թեման և կարողանալ մեկ երկու նախադասությամբ ասել այդ մասին:

Լսելով հասկանալ ծանոթ թեմայի շուրջ մարդկանց խոսքի հիմնական կետերը, և կարողանալ տալ պատասխաններ։

 

Հասկանալ լսվող խոսքի փաստացի տեղեկատվությունը

(գործողության կատարողը, տեղն ու ժամանակը) և կարողանալ պատասխանել դրանց վերաբերող հատուկ հարցերին։

 

Տարբերել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

 

Կռահել լսվող անծանոթ բառերի նշանակությունը ծանոթ թեմային վերաբերող խոսքում։

 

 

Զարգացնել ընթերցելու հետևյալ կարողությունները

 

  • կարդալ և ընդհանուր գծերով հասկանալ ԶԼՄ-ներում հրապարակումների բովանդակության էական փաստերը, առանձնացնել գլխավոր իմաստը

 

կոնկրետ հանձնարարություն կատարելու համար (օրինակ `ռեֆերատ, նախագծային աշխատանք ) ընթերցելով ԶԼՄ-ների հոդվածներ, ինտերնետային էջեր, տեղեկատվական գրականություն կարողանալ տվյալներ հավաքել

 -Կարդալ և հասկանալ անծանոթ տեքստեր, որոնց անծանոթ բառերը միջազգային բառեր են;

-Առանձնացնել ընթերցված նյութի գլխավոր մտքերը և փաստերը՝ բաց թողնելով երկրորդականները;

-Տեքստն ընթերցելուց հետո կարողանալ պատասխանել դեպքերի և իրադարձությունների մասին հարցերին;

-Բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված միջին (Intermediate) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը, ընտրած մասնագիտությանը վերաբերող տեղեկատվական ոչ բարդ տեքստերը:

Զարգացնել գրելու հետևյալ կարողությունները

– անգլերենով  հաղորդագրություն պատրաստել տեղի ունեցած իրադարձության մասին կրթահամալիրի կայքում տեղադրելու համար

Կարողանալ շնորհակալական կամ հրավերքի կարճ նամակ գրել;

Կարողանալ լրացնել անձնական տվյալների մասին հարցաթերթիկը;

Զարգացնել թարգմանական կարողությունները

Կարողանալ թարգմանել հայերենից անգլերեն և հակառակը առանց բառարանի օգնության միջին մակարդակի (Intermediate) լեզվական դժվարություն ունեցող տեքստեր , իսկ բառարանի օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանել ընտրած մասնագիտությանը վերաբերող բնագիր ոչ շատ բարդ տեղեկատվական տեքստեր:

 

Ընդհանուր ժամաքանակը – առաջին կիսամյակում՝ 24, երկրորդ կիսամյակում՝ 36

Բովանդակությունը

Ուսուցումը ընդգրկում է հետևյալ թեմաները ըստ ընտրած մասնագիտության ուղղվածության.

Խաղողագործություն և գինեգործություն, պարտիզապուրակային գործ, զարդակիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում, գրադարանային գործ, գործավարություն:

Տեքստերի տիպերը

Ունկնդրելու և խոսելու տեքստերը կարող են լինել` կարճ նկարագրություններ, հաղորդագրություններ, արարողակարգային երկխոսություններ, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված հատվածներ թերթերից ինտերնետային էջերից:

Ընթերցելու համար տեքստերը կարող են լինել նկարագրրություններ, տեղեկատվություններ, հարցազրույցներ, գովազդներ և հայտարարություններ, պարզեցված հատվածներ թերթերից և ինտերնետային էջերից:

Անգլերենի լեզվական միջուկը

Բառակազմական գիտելիքներ և կարողություններ

Ածականակերտ վերջածանցներ- ish, -like, -ic, -ical, -ous, -less, -ful,

Գոյականակերտ վերջածանցներ – dom, -ist, -ship, -ance, -ence, -al,

Մակբայակերտ վերջածանցներ – fold, -ward,

Բայակերտ վերջածանցներ –ize, -ate, -en, -ify

Նախածանցներ ( in-, im-, ir-, il-),   de-,  dis-,   mis-

anti-  , bi- ,  extra-,  inter- ,  multi- ,  over-  ,

pre-,  post-,  retro- ,  sub-,  super- ,  trans- , uni-

Քերականական գիտելիքների ծավալը

Ձևաբանություն

Հոդ – որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն

Գոյական անուն – թիվ, հոլով, սեռ

Գոյական + գոյական կառուցվածքը

Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ և  հարաբերական դերանունները

both, either, neither դերանունները

Ածականների համեմատության աստիճանների ուժեղացումը

Տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները

Մակբայների կիրառման յուրահատուկ դեպքերը` hard-hardly, cheap-cheaply, short-shortly, direct-directly, high-highly, wide-widely, close-closely

Նախդիրներ – ժամանակ, տեղ և ուղղություն ցոիյց տվող

Բայական բոլոր ժամանակները` ներգործական և կրավորական

Մոդալ բայերն ու դրանց համարժեքները, մոդալ բայ + Perfect Infinitive ձևերը

Բայի անդեմ ձևերը` Infinitive, Participle, Gerund

Որիշի ուղղակի խոսքը անուղղակիի վերածելու յուրահատուկ դեպքերը

Շարահյուսություն

Համադասական և ստորադասական շաղկապներ

Բարդ ստորադասական նախադասություններ

Ռուսերենի լեզվական միջուկը

Лексико-грамматический материал

Лексика и фразеология

Синонимы, антонимы, фразеологизмы.

Слова и выражения по теме: бережное отношение к природе, природные ресурсы, законы природы, тайны природы, дары природы, природные явления, водные пространства, охрана природы, флора, фауна, Красная книга, заповедник и т.д.

Работа по микроязыку специальности.

 Орфография

Правописание слов с безударными гласными, проверяемыми и не проверяемыми ударением (море, река, гора, ресурсы, собака), с непроизносимыми согласными (солнце, местность).

Пунктуация

Знаки препинания в сложных предложениях.

 Морфология

Значение, основные морфологические признаки наречия. Наречия места, времени, причины, цели, условия.

Синтаксис 14 Выражение объектных отношений в простых и сложных предложениях (охранять что-либо, заботиться о ком-то и о чем-то, опасаться чего-либо, предостерегать от чего-либо; Мы живем на нашей планете, а … и т.д.).

Выражение согласованного и несогласованного определения.

Выражение обстоятельства времени, места, причины, цели, условия.

Выражение времени, места, причины, цели, условия придаточными частями сложноподчиненного предложения

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

 

Թարգմանական գործունեություն

Ինտերնետից, անգլերեն լրագրերից վերցված արդիական հոդվածներ թարգմանել, որոնք ունեն հասարակագիտական ուղղվածություն

Դիտել BBC լրատվական գործակալության հեռուստալուրերը և տալ կարճ տեղեկատվություն հայերենով

Թարգմանել տարբեր դեղերի, կենցաղային սարքերի գործածման մասին ցուցումները

 

 

Ստուգման և գնահատման կարգը

 

Գիտելիքների և կարողությունների ընթացիկ ստուգումները աննկատ որպես հետաքրքիր դասապրոցես  կատարվելու են խոսքային գործունեության 5 բաղադրիչներով` ունկնդրումով հասկանալը, ընթերցումով հասկանալը, խոսելու կարողությունը, գրելու կարողությունը և գրավոր ու բանավոր թարգմանելու կարողությունը :  Տարվա ընթացքում նախատեսվում է երկու կիսամյակային ստուգում` դեկտեմբեր 2019 և մայիս 2020 :

Գնահատումը կկատարվի 10 բալային համակարգով`

  • 0-ից 3` բալ հանձնարարությունը ամբողջությամբ կատարելու համար
  • 0-ից 3` բալ հանձնարարության կատարման որակի համար (հաշվի են առնվում ընտրված բառապաշարը, քերականությունը, խոսքի տրամաբանական իմաստը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում կատարած աշխատանքը ինքնուրույն ներկայացնելու և հիմնավորելու կարողությունը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում ինքնուրույն մտքեր արտահայտելու կարողությունը)

 

Սովորողների հետազոտական աշխատանքներ

  • Ինտերնետային էջերում փնտրվում են ուսումնական տարբեր առարկաներից արդեն սովորած թեմաներին վերաբերող հետաքրքիր հոդվածներ, տեղեկատվություններ և թարգմանվում են հայերեն: Գործունեության այս ձևը ապահովում է միջառարկայական կապերը:

Ուսումնական Ճամփորդություններ 

Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի և ռուսերենի գործնական կիռարման դաս: Խաղարկվում է “էքսկուրսավար-զբոսաշրջիկներ” դերային լեզվական գործունեությունը:

 

Օգտագործվող գրականություն

  1. J.Thomson « A Practical English Grammar » Oxford University Press, 2003
  2. Nick Kenny « First Certificate Pass Key » Macmillan 2000
  3. David Seymour & Maria Popova « 700 Classroom Activities » Macmillan 2005
  4. Raymond Murphy « Englis Grammar in Use » Cambridge University Press 2005
  5. Matyushkina-Guerke « Practical English in Patterns »
  6. Richard Moyer « Science » 2000
  7. Ն.Մ.Ավագյան և ուրիշներ « Անգլերենի թեստային վարժությունների շտեմարան » Երևան 2009

www.englishlearner.com

www.nonstopenglish.com

www.englishpage.com

 

Ծրագիրը կազմել են՝

անգլերեն դասավանդող՝ Յուրա Գանջալյանը

աուսերեն դասավանդող՝ Մարիամ Քալանթարյանը

 

Հուլիս-օգոստոս ամիսներին իմ նախագծային աշխատանքը

Թարգմանչական նախագիծ

Կրթահամալիրի տնօրենի օրագրի գրերի, կրթահամալիրի կայքի առաջին էջի հրապարակումների և Դպիրի հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ

Նախագծի համառոտ նկարագրությունը

Նախագծի նպատակն է անգլիալեզու ընթերցողի համար տարածել հեղինակային մանկավարժության փորձը: Թարգմանչական աշխատանքի արդյունքը կերևա կրթահամալիրի կայքի անգլերեն էջերում, «Facebook»-ում և «Linkedin» մասնագիտական սոցցանցում:

Մասնակիցները

Ոչ ծավալուն և լեզվական ոչ բարդ տեղեկատվական նյութերի թարգմանչական աշխատանքներում ներգրավվելու են նաև Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ ուսանողներ Անժելա և Միլենա Շամոյանները:

2019-2020 ուստարվա առաջին ուսումնական շրջանի իմ անհատական աշխատանքային պլանը

Ուսումնական պարապմունքներ

Անգլերեն եմ դասավանդելու կրթահամալիրի հեռավար ուսուցման մեջ ներգրավված սովորողներին:

Աշխատանքային շաբաթական ժամաքանակը՝ չնորմավորված ոչ պակաս, քան 12 ժամ հեռավար ուսուցում. Ավագ դպրոց –  , Միջին դպրոց – , Դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններ: Աշխատանքի վայրը՝ Մեդիա կենտրոն, տուն. Աշխատանքը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ դաս-առաջադրանքների կազմում, սովորողների պատասխանների ստուգում, սխալների ուղղմանն ուղղված բացատրություններով պատասխանների կազմում, հեռավար ուսուցման բլոգավարություն:

Քոլեջ – «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ ուսանողների խումբ – 6 ժամ  (հնարավոր է ավելանա ևս մեկ խումբ): Աշխատանքի վայրը՝  Քոլեջ

Ուսումնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակ՝ 18 (22)

Լրացուցիչ հետազոտական, ստեղծագործական աշխատանք

«Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտության անգլերենի դասընթացի կազմում – 3 ժամ:

Ուսումնական կայքի սպասարկում, հեղինակային մանկավարժական փորձի տարածում անգլիալեզու ընթերցողների համար – 3 ժամ . աշխատանքի վայրը՝ Մեդիա կենտրոն, տուն:  https://mskh.am/en

Դպիրի անգլերեն էջի խմբագրում, հեղինակային մանկավարժական փորձի տարածում անգլիալեզու ընթերցողների համար, – 2 ժամ.  https://dpir.mskh.am/hy/taxonomy/term/415

Մենթորական աշխատանք օտար լեզու դասավանդողների հետ – 2 ժամ

Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբների համակարգում  – 2 ժամ

Հետազոտական աշխատանք մանկավարժական ակումբում. մասնավորապես՝ այլոց փորձի ուսումնասիրում -3 ժամ

 

Ընդամենը՝ 33 ժամ

 

Տրված է 2019-ի անգլերենի հունիսյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել անգլերենի հունիսյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ – առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Յուրա Գանջալյան

9-12-րդ դասարաններ – Իրինա Ապոյան

 

Հունիս ամսվա իմ հաշվետվությունը

Թարգմանություններ Դպիրում

Անգլերեն եմ թարգմանել Արշակ Մարտիրոսյանի “Մաթեմատիկայի ուսուցումը նախագծերով – Teaching Mathematics through educational projects” հոդվածը:

Սկսել եմ անգլերեն թարգմանել Աշոտ Բլեյանի “Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – We should start with the change of our views-positions” օրագրային գրերից կազմված հոդվածը:

Կրթահամալիրային նախագծերի թարգմանություն կայքում

Երկրագործ-պարտիզպան սեբաստացիների հունիսի 5-ի ուղերձը – Farmer-Gardener Sebastatsies’ June 5 Appeal

Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում – Protected Child in a Continuously Cared off Open Environment

Անգլերեն եմ թարգմանել “Սեբաստացիներ” ուսուցչական երգչախմբի մասին տեղեկատվական նյութը տեղեկատվական թերթիկի համար:

Ներկրթահամալիրային ուսումնասիրություն – 4-րդ ուսումնական շրջանը կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքների պատասխանատու հունիսի 17-21-ի մանկավարժական ճամբարում:

Հեռավար ուսուցում

Հունիսի 10-ին հրապարակել եմ “Տեղեկատու ուսումնական նյութ Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար“, 2018-2019 ուստարվա ամփոփիչ նյութը:

Քոլեջի “Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ” մասնագիտությամբ ուսանողների 3 դիպլոմային աշխատանք եմ գրախոսել:

Ընդգրկված եմ դիպլոմային պաշտպանության հանձնաժողովում:

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբը կայանալու է հունիսի 19-ին

Առաջադրանքները կազմել են՝

Լիանա Ասատրյանը՝  2-3-րդ դասարանների համար

Անի Մրտեյանը՝  4-5-րդ դասարանների համար

Յուրա Գանջալյանը՝ 6-8-րդ դասարանների համար

Իրինա Ապոյանը՝ 9-12-րդ դասարանների համար

 

 

Հունիսի 17-21 մանկավարժական ճամբարի ընթացքում իմ աշխատանքը Քոլեջում

Հունիսի 17–21-ը Քոլեջում

9:00-11:30

  • Փառատոնային նախագծերին վերաբերող թարգմանչական աշխատանք Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտության սովորողների հետ:
  • 2019-2020 ուսումնական տարվա ուսումնական ծանրաբեռնվածության, անհատական պլանի այլ բաղկացուցիչների քննարկում Քոլեջի ղեկավարի հետ:
  • Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտության անգլերենի 2019-2020 ուստարվա անգլերենի դասընթացի մշակման աշխատանքներ:

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքներ հունիսի 17-21-ի մանկավարժական ճամբարում

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքները Մայր դպրոցում

Հունիսի 17-ին

12։00-13։30 – 2019-2020 ուստարվա նախապատրաստական աշխատանքներ. Օտար լեզու դասավանդողների հավաք ‹‹ծրագրային-մեթոդական փաթեթի ամառային մշակման նախագծեր. առաջարկությունների ներկայացում›› օրակարգով. ներկայացնում և առաջարկում են դասավանդողները:

Հունիսի 18-ին

12:00 – 13:30 – ‹‹Գնահատումը կրթահամալիրում 2018-2019 ուստարում և առաջարկություններ 2018-2020 ուստարվա համար››. ներկայացնում և առաջարկում են դասավանդողները:

Հունիսի 20-ին

12:00-13:30 Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաք՝ ‹‹Բլեյան կրթական բաց ցանց. 2018-2019 ուստարվա ընթացքում կատարված նախագծեր և 2019-2020 ուստարվա նոր նախագծերի առաջարկություններ››: Ներկայացնում և առաջարկում են դասավանդողները:

 

Teachers’ Choir Sebastatsies

 

Teachers’ Choir Sebastatsies was founded in 2012 with the initiative of the Educational Foundation ″Sebastatsiner″, the artistic director-conductor is Harutyun Topikyan, founder of Yerevan Chamber Choir, honored artist of RA.

It is an open quartet choir and consists of the pedagogical staff of the Educomplex. The choir performs spiritual and secular songs by Komitas, other medieval Armenian chants and the songs by modern Armenian composers, spreads them with educational-cultural-country study campaign concerts, educational liturgies, organizes national rituals and participates in them. The concerts are accompanied by the performances of the author educational programs and educational exchanges.

The choir performs songs in acting and ruined churches, in the areas of other historical monuments and museums, in the village and town squares, concert halls, contributes to the creation of pedagogical choirs.

In all its initiatives, the choir has the blessing and support of the Armenian Apostolic Church.

The choir disseminates its activities on the blog.

The Choir Sebastatsies always gives immediate respond to the invitations to give concerts in Armenia and outside Armenia.

The trainings of the choir are open, and are organized in the Sebastia Concert Hall of the Educomplex Mother School on Tuesdays and Thursdays at 15:15 – 16:30.

Artistic Director: Harutyun Topikyan, tel: 091429234

Choir Director: Armine Topchyan, tel: 093309389, topchik@mskh.am

Director of “Mkhitar Sebastatsi” Educational Complex: Ashot Bleyan, tel: 094431099, bleyan@mskh.am

 

 

2019-ի 4-րդ ուսումնական շրջանի ամփոփումը Արևելյան դպրոց-պարտեզում. ներկրթահամալիրային ուսումնասիրություն

«Իմացումի հրճվանք» ծրագիր 6 տարեկաններ   1-3-րդ դասարաններ

Ճամբարային նախագիծը (նախագծերը) դասվարի բլոգում՝ ներկայացում, իրականացում

Էլմիրա Մարգարյան– 6 տարեկանների դասվար

Ուսումնական բլոգում հրապարակել է մայիսի 27-31 և հունիսի 3-7 աշխատանքային նախագծերը: (more…)

Տեղեկատու ուսումնական նյութ անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Սկիզբը այստեղ կարող եք գտնել.

Շարունակություն

at

be good at – լավ լինել մի բանում He is good at Mathematics

be good at doing something –

look at somebody (something)

glance at ….

throw something at somebody – He threw the money at him. (Նա նետեց փողը նրա վրա:)

throw something to somebody – Throw the ball to me. (Նետիր գնդակն ինձ:)

to be surprised at something (somebody)

to arrive at the station, բայց to arrive in London

at somebody’s request – ինչ-որ մեկի խնդրանքով  I did that at my mother’s request.

at somebody’s demand – ին-որ մեկի պահանջով

at somebody’s invitation – ինչ-որ մեկի հրավերով -I have come here at your director’s invitation. Ես այստեղ եմ եկել ձեր տնօրենի հրավերով:

at a distance of 120 kilometers – Vanadzor is at a distance of 120 kilometers from Yerevan.

on

depond on  – կախված լինել մեկից կամ մի բանից It depends on the weather.

independent of something, somebody- անկախ լինել մի բանից, մեկից

on somebody’s initiative – ինչ-որ մեկի նախաձեռնությամբ

on somebody’s order – ինչ-որ մեկի հրամանով

on somebody’s instructions – ինչ-որ մեկի ցուցումներով

a lecture on .. He gave a lecture on Armenian Literature. Նա դասախոսություն կարդաց հայ գրականությունից:

a meeting on … ժողով մի բանի վերաբերյալ

 

a debate on … բանավեճ մի բանի վերաբերյալ

a talk on …

agreement on something – համաձայնություն մի բանի շուրջ

a resolution on something – որոշում մի բանի վերաբերյալ

a policy on – քաղաքականությունը մի բանի վերաբերյալ

on the radio – ռադիոյով

on TV – հեռուստատեսությամբ

on the phone -հեռախոսով

operate on somebody – վիրահատել մեկին

for

medicine for a disease – դեղ հիվանդության դեմ

pills, drops, mixture for some ailment – հաբեր, կաթիլներ, լուծույթ

treatment for a disease – բուժում ինչ-որ հիվանդության

operation for appendicitis – կույր աղիքի վիրահատություն

Ինչ-որ մեկի կույր աղիքը վիրահատել – operate on somebody for appendicitis

leave for Moscow – մեկնել Մոսկվա  Leave Yerevan for Kiev. Երևանից մեկնել Կիև:

with

shiver with cold – դողալ ցրտից

tremble with – դողալ վախից

cry out with pain – ցավից ճչալ

in

lie in the sun – պառկել արևի տակ

sit in the tree նստել ծառի վրա

I have a pain in my shoulder – Ուսս ցավում է:

I have a pain in my knee. – Ծնկի ցավ ունեմ:

result in – հանգել մի բանի  Their quarreling resulted in fighting. Նրանց վեճը հանգեց կռվի:

end in victory (failure)- վերջանալ հաղթանակով (ձախողմամբ)

bite somebody in the arm – կծել մեկի թևը

sting somebody in the arm – խայթել մեկի թևը

strike somebody in the arm – խփել մեկի թևին

 

Հունիսի 10-14. աշխատանքային պլան

Հունիսի 10-14

Մասնակցություն փառատոնային ճամբար-դպրոցի գործունեությանը Քոլեջում.

Ժամը 9:00-ից մինչև 12:00

Թարգմանչական նախագծային աշխատանք Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների հետ. անգլերեն ենք թարգմանում ‹‹Գետը բնակավայրում››, ‹‹Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա›› և ‹‹Բանգլադեշը 100 սովորողի աչքերով›› նախագծերի կատարման մասին պատմող նյութերը, որոնք հրապարակվում են կրթահամալիրի կայքում:

12:30-16:00 – անհատական աշխատանք Մեդիա կենտրոնում

Հեռավար ուսուցման ամփոփիչ դաս-առաջադրանքների կազմում, Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում, Դպիրի անգլերեն էջի սպասարկում, հունիսյան ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբների համակարգում (6-8-րդ դասարանների համար առաջադրանքի կազմում), հայերենից անգլերեն թարգմանություններ տնօրենի օրագրից:

Նշված անհատական աշխատանքները շարունակվում են նաև տանը:

 

 

 

Երկրագործ-պարտիզպան սեբաստացիների հունիսի 5-ի ուղերձը

Ուսումնական աշխատանք. թարգմանում ենք անգլերեն

Մենք մեր համայնք Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իշխանություններին դիմում ենք մեր անմիջական շրջակա միջավայրի պաշտպանված, անվտանգ, խնամված պահելու միասնական խնդրով։

Քաղաքը շարունակ մաքուր, խնամված, կանաչ պահելու գործը մերն է՝ քաղաքացունը, բոլոր տարիքների բնակիչներինը. թողե՛ք մեզ։ Դուք մեզ՝ երկրարագործ-պարտիզպան երևանցիներիս աջակցություն-սպասարկումն ապահովեք այնպես, որ՝

  • կանաչին-ծառին-թփին, միջթաղային անցումին, խաղահրապարակին, պուրակին հատկացված հողը՝ պետական-համայնքային, բոլորիս սեփականությունը, այլ նպատակի չծառայի, չօտարվի, չանապատանա.
  • երկրագործ-պարտիզպանը ժամանակին ու կարգով ունենա անհրաժեշտը՝ ոռոգման ջուր՝ անխախտ ռեժիմով, ստանա ոռոգման համակարգի ստեղծման-նորոգման, կանաչի խնամքի-սպասարկման միասնական ծառայություններ։

Մենք ստանձնել ենք մեր մանկավարժության բաց ֆիզիկական աշխարհի՝ կրթահամալիրին հանձնված ու հարակից տարածքների, մեր կրթական պարտեզի շուրջտարյա, ամենօրյա խնամքը՝ որպես ուսումնական աշխատանք։ Հրապարկեք ոռոգման ջրի ռեժիմը կրթահամալիրի բանգլադեշում, նրա շրջակա միջավայրում, որ ամռան տապին մեր ստեղծած կանաչ լանջերը, մեր պարտեզները, մարգագետինները, պուրակները խնամված մնան՝ որպես թավիշ-աճող-տարածվող օազիս։ Եվ ապահովեք, որ թաղամասի մյուս ուսումնական հաստատություններին, այլ կազմակերպություններին, բնակելի շենքերին նպատակային օգտագործման հանձնված հողը խնամվի այնպես, որ բնակելի արվարձանում բոլորիս կրթական պարտեզը միասնական-ներառական լինի։

Միացեք մեզ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, info@mskh.am

 

Հունիսի 5-ին՝ կրթահամալիրում շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա  ստուգատեսի հրավեր։

 

We appeal to the authorities of the municipality of Malatia-Sebastia District in Yerevan, with a joint heartfelt request to maintain our community immediate surroundings protected, secure, safe and well cared of.

The work of keeping the city always clean, well cared of and green is ours: citizens’, inhabitants’ of all ages. Leave it to us. Your task is to provide us, farmer-gardener citizens of Yerevan, with a support-service, so that:

  • the state-community piece of land allocated to greenery, inter-block passages, playgrounds, parks may not serve for other purposes, may not be alienated or become desolated.
  • Farmer-gardeners can get all the necessary things in time: irrigation water in uninterrupted mode, get joint services of creation and renovation of irrigation systems and maintenance of greenery.

We have taken over all the year round, day-to-day care of our educational garden, the open physical world of our pedagogy and the adjacent territories of the Educomplex, as a form of educational work. Publish the irrigation water regime in the Educomplex Bangladesh (the South-West district of Yerevan) and in its surroundings, so that our green slopes, our gardens, meadows, lawns and parks can remain as a growing green oasis in the heat of the summer. And ensure that the land allocated to other educational institutions, other organizations, residential buildings for the purposeful use, will be taken care of with the same approaches so that our educational garden in the residential suburb can be inclusive.

Join us!

″Mkhitar Sebastatsi″ Educational Complex, Raffi 57, tel: 747246 info@mskh.am