Just another WordPress.com site

Archive for October, 2018

Օտար լեզու դասավանդողների հավաքները

 

20181030_134418.jpg

Մանկավարժական աշնանային ճամբարը օտար լեզու դասավանդողների համար նշանավորվեց մասնագիտական աշխատանքային հավաքներով: Հավաքները կարևորվում են, նախ և առաջ, նրանով, որ օտար լեզու դասավանդող մի քանի նոր մասնագետ ունենք՝ Շուշան Միկոյանը և Ծովիկ Կասսաբյանը՝ Ավագ դպրոցում, Լիլիթ Խալաթյանը՝ Հարավայինում, Աննա Ֆրանգյանը՝ Հյուսիսայինում, Դիանա Ղազարյանը՝ Արևմուտքում, Դիանա Նազարյանը՝ Միջին և Ավագ դպրոցներում: Հոկտեմբերի 29-ի հավաքի թեման էր ‹‹Օտար լեզուների առարկայական չափորոշիչների, առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը››: Դասավանդողներին ներկայացրեցի ‹‹Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները››, բացատրեցի, թե ինչպես կարելի է օգտվել այդ եռամակարդակ չափորոշիչներից, երբ դասավանդողներն իրենց առաջ խնդիր է դնում կազմել օտար լեզվի դասավանդման առարկայական ծրագրերը, ուսումնական նախագծերը կրթական տարբեր աստիճաններում:

Հոկտեմբերի 30-ի հավաքի թեման էր ‹‹mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը››: Մեկ առ մեկ բացեցինք և քննարկեցինք մեր կայքի տարբեր լեզուներով էջերի վերջին երկու ամիսների հրապարակումները, արվեցին օտարալեզու էջերի ակտիվացմանն ուղղված առաջարկություններ:

20181030_134447.jpg

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան

Այս հարցով անգլերեն տեղեկատվությունը բավականին մեծ է: Կան բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ, դասավանդողների և ծնողների դիտարկումներ: Տեղեկատվության այս մեծ հոսքում ինձ առանձնապես հետաքրքրում էին այն հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնք պարունակում էին իրական կյանքում, իրական դպրոցում և դասարանում փորձարկված ու հաջողություն ունեցած մանկավարժական մոտեցումները: Այս նշանաբանով համացանցային իմ որոնումները տարան ինձ TeacherVision դասավանդողների մասնագիտական կայքը, որից օգտվում է ամերիկյան ուսուցիչների 1/3 –րդ մասը: Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: Կայքում նշված են մշտադիտարկումների արդյունքում ուրվագծված այն ընդհանրությունները, որոնք այս կամ այն չափով բնորոշ են հատուկ կարիքով սովորողների համար: Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիսհաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումներըորոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայիխնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

 

Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները՝ առաջարկվում է ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:         

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ ունեցող ներառական դասարանների համար մի քանի ռազմավարական գործունեություն է առաջարկում Ջիմ ՄակՔլաֆերտին «Autism Resources and Community-Աուտիզմի ռեսուրսները և համայնքը» անունով մասնագիտական բլոգում:

  • Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով:  

Միացյալ նահանգներում լայնորեն կիրառվում է «Brain Parade See.Touch.Learn – Ուղեղի շքերթ՝ տես, շոշափիր, սովորիր» համակարգչային ծրագիրը, որը անվճար և հասանելի գործիք է աուտիկ երեխաների հետ աշխատելու համար: Ծրագիրն ունի հավաստագրված վարքային վերլուծաբանների ստեղծած 4400 պատկեր և 2200 վարժություն: Մանկավարժները կարող են ստեղծել նաև իրենց պատկերները, որոնք կարող են հատուկ կարիքով սովորողների համար գրված դասի անձնավորված պլաններ լինել: Մեկ միօրինականացված թեմատիկ պատկերներով դասը կարող է մի քանի այլ արդյունավետ դասերի պլաններ հուշել: «Տես, շոշափիր, սովորիր» ծրագիրը հետազոտվել և ներդրվել է աշխարհի տարբեր երկրների դպրոցներում: Այն ապացուցել է, որ արդյունավետ գործիք է աուտիզմով երեխաների հետ աշխատելու համար:

  • Եթե հնարավոր է, դասասենյակում նստարանները պետք է շարքով դնել, այլ ոչ թե շրջանաձև:

Աուտիզմով սովորողները իրենց անձնական տարածքի կարիքն ունեն: Այդպես նրանց համար կենտրոնանալը   ավելի  հեշտ  կլինի:  Ուշադրության պակասով  և գերակտիվ սովորողները շատ շուտ են շեղվում  իրենց  առաջադրանքից: Այդ պատճառով էլ նրանց պետք է նստեցնել ուսուցչի դիմաց:

  • Բանավոր հաճախակի հուշեք, թե ինչ պետք է անել:Համոզված եղեք, որ ձեր ցուցումները հասկանալի են: Կրկնեք ձեր ցուցումները, եթե սովորողը թվում է, որ չի հասկանում, թե ինչ եք ասում:
  • Օգտագործեք դիդակտիկ նյութեր, ինչպիսիք են՝ աղյուսակները, գրաֆիկները, նկարները:‹‹Տես, շոշափիր, սովորիր›› համակարգչային ծրագիրը բաղկացած է գունավոր, վառ նկարներից, որոնք պետք է, որ  գոհացնեն  նրանց:  Աուտիզմով երեխաները լավ են արձագանքում նոր տեխնոլոգիաներին: ‹‹Տես,շոշափիր,սովորիր›› ծրագիրը թույլ է տալիս նրանց ինտերակտիվ  լինել դասի  ընթացքում:
  • Որոշ դասարանական գործունեություններ, նախագծեր իրականացնելիս աուտիզմով երեխային կարելի է կցել մի համատեղելի հասակակցի, ով միայն դրականորեն կարող է ազդել:
  • Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր: Նախօրոք նրանց ասեք, եթե փոփոխություն է լինելու: Ասեք նրանց նախատեսվող ճամփորդության մասին, սպասվող հատուկ հյուրի կամ էլ՝ փոխարինող ուսուցչի մասին:
  • Սովորեցրեք նրանց սոցիալական հմտություններ, ինչպիսիք են ձեռք բարձրացնելը, հերթով մի բան անելը, ընկերոջ հետ ունեցածով կիսվելը:

Այս ամենը պետք է ընդգրկվի նրանց ուսումնական ծրագրում: Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ. անտեղի ծափ տալը, տեղում ճոճվելը, կամ նույնիսկ ինքն իրեն ապտակելը: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին:

  • Տվեք նրանց կարճատև ընդմիջման հնարավորություն:

Երբեմն տեղից վեր կենալը և դասասենյակում քայլելը կարող է բարերար հանգստություն տալ աուտիզմով երեխաներին: Կարող եք այդ պահին կարճ խաղ խաղալ: Ուսուցիչը պետք է զգա, թե երբ է հատուկ կարիքով երեխան կարճատև հանգստի կարիք ունենում:

  • Ուշադրություն դարձրեք հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերի վրա:

Եթե երեխան մի որևէ բան լավ է անում, նա կարիք ունի, որ ցուցադրի դրանք դասարանում: ‹‹Տես,շոշափիր,սովորիր›› ծրագիրը մեծապես օգնում է այս գործում, եթե ուսումնական ծրագիրը կազմված է սովորողի անհատական հետաքրքրությունների հիման վրա:

Նկատելի ձեռքբերումների հասած փորձառու ծնողի դիտարկումներ      

 Միչիգանում ապրող աուտիզմի զարգացման խանգարումով 11-ամյա Լուիի մայրն է  Կարեն Վանգը: Լուին արդեն կարողանում է մասնակցել համայնքային միջոցառումներին, որոշ չափով լավացել է նրա մարդկանց հետ շփվելու հաղորդակցվելու ունակությունները: Կարեն վանգին հաճախ են հարցնում, թե ինչպես է նա կարողացել հասնել այդ հաջողություններին: Նա մասնակցում է ծնողական կլոր-սեղան քննարկումներին և պատրաստակամությամբ է փոխանցում իր փորձը երիտասարդ ծնողներին: Ահա′ Կարեն Վանգի և իր որդի Լուիի հաջողությանը նպաստած մի քանի մանկավարժական մոտեցումներ, որոնք Կարեն Վանգը ներկայացրել է իր «8 Important Tips for Working with a Special Needs Child – Ութ կարևոր խորհուրդ, թե ինչպես պետք է աշխատել հատուկ կարիքով երեխայի հետ». Այդ ութ խորհուրդներից ընտրեցի միայն երեքը:

  • Ձգտեք փոխազդեցության (ինտերակտիվ) կապ ստեղծել

Մեծահասակների ամենամեծ սխալն այն է, որ չեն կարողանում փոխազդեցության կապ ստեղծել հատուկ կարիքով երեխաների հետ: Սովորաբար նրանք փորձում են հարցեր տալ նման երեխաներին. մի բան, որն ատում են աուտիզմով տառապող երեխաները: Մեծահասակի և երեխայի միջև քաղաքավարի խոսակցություն սկսելու ու վարելու կանոնները վերաբերում են նաև հատուկ կարիքով երեխաներին: Եթե ուզում եք, որ երեխան ասի իր անունը, նախ պետք է ինքներդ ներկայանաք: Եթե առաջին ծանոթությունն է, մոտեցեք երեխային, սիրալիր բռնեք նրա ձեռքը, կամ էլ ձեր ձեռքը դրեք նրա ուսին, ասեք ձեր անունը, բացատրեք այն գործունեությունը, որով նա պետք է զբաղվի և հետո միայն, երբ մի փոքր արդեն փոխազդեցության մեջ եք նրա հետ, կարող եք հարցնել նրա անունը: Երբ բացատրում եք կատարելիք գործունեության քայլերը, աշխատեք որքան հնարավոր է շատ նայել իր աչքերին: Ձեր միջև դրական փոխազդեցություն կհաստատվի, եթե նա նույնպես նայի ձեր աչքերին:

  • Դիտարկումներ արեք

Հատուկ կարիքով երեխաները հաճախ չեն կարողանում խոսքերով ասել, թե ինչ են իրենք ուզում: Հիշեք, որ նրանց վարքը շատ հաճախ պատմում է նրանց այդ պահի հույզերի մասին: Նրանք իրենց վարքով էլ են հաղորդակցվում: Եթե չեք հասկանում վարքի որոշ դրսևորումներ, հարցրեք նրանց ծնողներին:

  • Որքան հնարավոր է շատ դիդակտիկ նյութեր օգտագործեք

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ են համարվում նաև առանձնահատուկ օժտվածություն ունեցողները:

TeacherVision կայքը անդրադարձել է օժտվածերեխաների հետ աշխատանքին:

Օժտված երեխաների բնորոշ գծերը

  • Օժտված երեխաները հետաքրքրության բարձրմակարդակ և լավ զարգացած երևակայությունունեն:
  • Հաճախ ոչ սովորական պատասխաններ են տալիսսովորական հարցերին:
  • Կարող են հիշել և վերարտադրել մեծ քանակիտեղեկատվություն:
  • Կարող են ոչ միայն ինքնատիպ լուծումներ տալխնդիրներինայլ նաև առաջարկել ինքնատիպխնդիրներ:
  • Երկար ժամանակ կարող են մի որևէ խնդրի վրակենտրոնացած մնալ:
  • Հաճախ նրանք անկախ սովորողներ են:

Օժտված երեխաների ուսուցումը

Օժտված երեխաների ամենաընդհանուր և անփոփոխբանը նրանց հարցեր տալն է և մանկավարժներիցպահանջվում է դրսևորել ստեղծական ու նորարարականունակությունների սահմանային հնարավորությունները:

  • Թույլ տվեք օժտված երեխաներին իրականացնելիրենց նախաձեռնած նախագծերըԹույլ տվեքորիրենք ընտրեն այն հարցերըորոնցպատասխանները հետաքրքրում են իրենց:
  • Տվեք օժտված երեխաներին անավարտ խնդիրներովզբաղվելու հնարավորությունայնպիսի խնդիրներ,որոնք չունեն ոչ ճիշտ և ոչ էլ սխալ պատասխաններ,կամ էլ որևէ այլ կանխակալ պատկերացումներ:
  • Շեշտը դրեք տարաբնույթ մտածողության վրա՝օգնելով նրանց կենտրոնանալ հնարավոր այլուղղությունների փնտրտուքների վրաայլ ոչ թե՝գտնելու հարցերի կանխորոշված պատասխանները:
  • Այնպիսի խնդիրներ պետք է տաք օժտվածերեխաներինոր իրենք իրենց եզրակացությամբհանգեն դրանց լուծմանըայլ ոչ թե՝ ձեր մշակածլուծման ձևերով:
  • Խրախուսեք ու ոգևորեք օժտված երեխաներին,որպեսզի նրանք դասարանում առաջնորդություննիրենց ձեռքը վերցնենՊետք է միշտ նկատիունենաքոր օժտված սովորողները սոցիալապեսուշ են հասունանում:   

Ամփոփում

Ամփոփելով այլոց փորձի այս ուսումնասիրությունը, պետք է ասեմ, որ բոլոր հոդվածներում նշվում են միայն մանկավարժահոգեբանական վերաբերմունքի տարբեր ձևեր, որոնք չեն ենթադրում ուսումնական անհատական պլանի փոփոխություն, ինչպես նաև՝ ուսումնական հարմարեցված միջավայրի ստեղծում: Դրա գլխավոր պատճառն այն է, որ առաջարկություններն ուղղված են բոլոր հանրակրթական դպրոցներին, որոնք, միգուցե, չունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հնարավորությունները, որոնց մասին վերջերս գրել ենՔնարիկ Ներսիսյանը և Աննա Գանջալյանը: Վստահ եմ, որ ճիշտ օգտագործելով մեր կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորությունները և ստեղծված ուսումնական միջավայրը, ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

Աղբյուրներ

Kathryn Stout  Strategies for Teaching Kids with Special Needs

Effective Teaching Strategies for Special Education

TeacherVision  Teaching Students with Special Needs

Karen Wang  8 Important Tips for Working with a Special Needs Child

Jim McClafferty  Classroom Management Strategies for Children with Special Needs

Քնարիկ Ներսիսյան «Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար»

Աննա Գանջալյան «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում»

Դաս-առաջադրանք Միջին և Ավագ դպրոցներիհեռավար ուսուցմամբ սովորողների համար. հոկտեմբերի 28

Հաճախ է պատահում, որ սովորողները երկընտրանքի առաջ են կանգնում. իրենց խոսքի մեջ գործածել Simple Present թե՞ Present Progressive (Present Continuous) ժամանակաձևը: Հայերենում ներկա անկատար ժամանակաձևը մեկն է, որը շփոթեցնում է հայ սովորողին:

Հայերեն նախադասությունը Simple Present Present Continuous
Ամռանը մենք հաճախ Սևան ենք գնում: We often go to Sevan in summer.
-Ու՞ր եք գնում:

-Սևան ենք գնում: Մեքենան դրսում սպասում է:

Where are you going?

We are going to Sevan. The car is waiting for us outside.

Արևը ծագում է արևելքում: The sun rises in the East.
Հիմա մենք սպասում ենք  արևածագին ֆոտոխցիկներով:

-Նայի′ր արևը ծագում է այն սարերի ետևից:

Now we are waiting for the sunrise with our cameras.

Look, the sun is rising from behind those mountains.

Ամեն կիրակի նա լվանում է իր ավտոմեքենան: Every Sunday he washes his car.
-Որտե՞ղ է Հակոբը:

-Նա իր ավտոմեքենան է լվանում:

 

Where is Hakob?

He is washing his car.

Վաղը մենք գնում ենք ուսումնական ճամփորդության: We are going on an educational trip tomorrow.
Նա երեք օտար լեզու գիտի: He knows three foreign languages.
Ինչու՞ ես միշտ վերցնում իմ հեռախոսը առանց իմ թույլտվության: Why are you always taking my phone without my permission?
Այդքան բարձրաձայն մի խոսիր: Ես քեզ լավ եմ լսում: Do not speak so loudly. I hear you well.
Խոսիր, ես քեզ լսում եմ: Speak, I am listening to you.

 

Բացեք փակագծերը՝ օգտագործելով բայերի ճիշտ ժամանակաձևերը:

  1. He usually (to water) these flowers once a week.
  2. Where is he now? He (to water) the flowers in the garden.
  3. She (to go swimming) every day?
  4. We generally (to have) 6 lessons, but today we (to have) 7 lessons.
  5. He always (to complain).
  6. Do not switch off the radio. I (to listen) to the latest news.
  7. You (to understand) me now?
  8. What you (to see) in this picture?
  9. I (to meet) my grandfather at the airport tonight.
  10. Whenever she (to ask) such questions I can’t answer any of them.

 

Translate the sentences into English.

  1. Ե՞րբ եք մեկնում Հայաստանից: Ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի քանի տեսարժան վայր: (places of interest)
  2. Ես չեմ հավատում ձեզ: Դուք ստում եք:
  3. -Որտե՞ղ է պարոն Գրինը:

-Նա ճամփորդության մասին հաշվետվությունն (report) է գրում:

  1. Ես ուզում եմ ձեզ լսել, բայց այստեղ աղմկոտ է և ես չեմ կարողանում ձեզ լսել:
  2. Հաջորդ շաբաթ մենք Արատես ենք գնում:
  3. Ի՞նչ եք խմում:
  4. Ես սովորաբար սուրճ եմ խմում այս ժամին, բայց այսօր ցուրտ է և ես թեյ եմ խմում:

 

Պատասխանել է Արտյոմ Կիրակոսյանը Միջին դպրոցից

https://wp.me/pacZ1U-20

Սխալների ուղղում

We generally have six lessons but today we are having 7 lessons. Ընդհանրապես, ըստ դասացուցակի, նրանք ունեն 6 դաս ամեն օր: Ճիշտ է, որ ընտրել ես Simple Present ժամանակաձևը: Երկրորդ մասում պետք է ընտրել Present Continuous, որովհետև դա միայն այդ օրվան է վերաբերում:

He is always complaining. Երբ մարդուն լավ կողմով են բնորոշում, գործածվում է Simple Present. Երբ վատ կողմով են բնորոշում, գործածվում է Present Continuous. Բողոքելը սովորաբար վատ է:

I am listening to the latest news. Ժամանակը ճիշտ ես ընտրել, բայց listen բառից հետո to նախդիրը չես գրել:

I am meeting my grandfather at the airport tonight.  “tonight” բառը նշանակում է “այս երեկո”, որը ապագա ցույց տվող բառ է: Այդ պատճառով էլ պետք է գործածել Present Continuous.

When are you leaving Armenia? “ing” վերջավորությունը չէիր գրել:

He is writing a report about his trip. Այստեղ պետք է գործածել Present Continuous, որովհետև նա հենց հիմա է գրում:

I want to listen to you, but it is noisy here, and I can’t hear you. Գործածվում է listen, երբ լսում ես հասկանալու համար, իսկ hear բառը ցույց է տալիս, որ ականջին ձայն է հասնում:

“The” հոդը պետք չէ next week-ից առաջ:

I usually drink coffee at this time but today it is cold and I am drinking tea.

Պատասխանել է Ռուբեն գալստյանը. Ավագ դպրոց

Սխալների ուղղում

 

  1. He usually waters these flowers once a week.
  2. Where is he now? He is watering the flowers in the garden.
  3. Is she going to swim every day? “Every day”-ի հետ չի կարելի գործածել “continuous”. Պետք է լինի՝ Does she go swimming every day? (go swimming – լողի գնալ)
  4. We generally have 6 lessons, but today we are having 7 lessons. Պահանջվում է գործածել կամ Simple Present կամ Present Continuous. Քո գրածն էլ ճիշտ էր, բայց պահանջից դուրս էր:
  5. He is always complaining.
  6. Do not switch off the radio. I am listening to the latest news.
  7. Do you understand me now?
  8. What do you see in this picture?
  9. I am meeting my grandfather at the airport tonight.
  10. Whenever she asks such questions I can’t answer any of them.
  1. Ե՞րբ եք մեկնում Հայաստանից: Ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի քանի տեսարժան վայր: (places of interest)

When are you leaving Armenia. I want to show you some places of interest.

  1. Ես չեմ հավատում ձեզ: Դուք ստում եք:

I don’t believe you. You are lying.

  1. -Որտե՞ղ է պարոն Գրինը:

-Նա ճամփորդության մասին հաշվետվությունն (report) է գրում:

Where is Mr Green?

Hi is writing a report about his trip.

  1. Ես ուզում եմ ձեզ լսել, բայց այստեղ աղմկոտ է և ես չեմ կարողանում ձեզ լսել:

I want to listen to you, but it is too noisy here and I can’t hear you.

  1. Հաջորդ շաբաթ մենք Արատես ենք գնում:

Next week we are going to Arates.

  1. Ի՞նչ եք խմում:

What are you drinking. or What do you drink.(usually) both ways possible

  1. Ես սովորաբար սուրճ եմ խմում այս ժամին, բայց այսօր ցուրտ է և ես թեյ եմ խմում:

I usually drink coffee at this time, but today it is very cold and I am drinking tea.
Usually բառը դրվում է ենթակայից հետո:

It is – ով են սկսում անդեմ նախադասությունները: Օրինակ՝ ցուրտ է – it is cold, շոգ է – it is hot, դժվար է – it is difficult

Ավետիս Տետեյանի աշխատանքը և սխալների ուղղումը

https://avetisteteyan.blogspot.com/p/english.html

Ավետիսին և Լիլիթ Գասպարյանին եմ ուղարկել սխալների ուղղումը՝ կարմիր նշումներով:

 

Պատասխանել է Գրիգոր Շաբոյանը

Անգլերեն

Սխալների ուղղումը իմ բացատրություններով ուղարկել եմ նոյեմբերի 5-ին:

 

Պատասխանել է նաև Աշոտ Հովհաննիսյանը

 

Անգլերենի և ռուսերենի 2018-ի հոկտեմբերյան ֆլեշմոբների ամփոփումը

Ռուսերենի առաջադրանքները.

Անգլերենի առաջադրանքները.

Ռուսերենի ֆլեշմոբը

դասարան Առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Մասնակիցների թիվը
2-3-րդ դասարաններ Մարիամ Քալանթարյան 62
4-5-րդ դասարաններ Անահիտ Նաղդալյան 36
6-8-րդ դասարաններ Սեդա Այվազյան 9
9-12 –րդ դասարաններ Սեդա Այվազյան 1

Անգլերենի ֆլեշմոբ

դասարան Առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Մասնակիցների թիվը
2-3րդ դասարաններ Լիանա Ասատրյան 84
4-5-րդ դասարաններ Յուրա Գանջալյան 66
6-8-րդ դասարաններ Յուրա Գանջալյան 22
9-12-րդ դասարաններ Շուշան Միկոյան 18

 

Harmony of Speech and Melody

 

images (1)

On October 23 the students and teachers of the “Mkhitar Sebastatsi” Educomplex had an exceptionally exciting meeting in the Media Hall of the Mother School. The guest speaker was Lilit Bleyan, the well-known songwriter and singer. She spoke about language intonation, stress, tempo and rhythm and about how important it is to take them into account while composing music. Lilit stated that the well-known Armenian scholar Manuk Abeghyan was the first to investigate these prosodic features of the Armenian language. She had brought the copy of Manuk Abeghyan’s book entitled “Տաղաչափություն-Prosody” published in 1932. As to Manuk Abeghyan, many Armenian poets and songwriters do not follow the rules of Armenian prosody. Lilit Bleyan read out some extracts from Manuk Abeghyan’s book and then she gave some examples of songs in which the lyrics and melody violated the language rules of prosodic features, and on the contrary, she gave examples of real art when poets and composers create a harmony of speech and melody.

20181023_152520

Խոսքի ու մեղեդու ներդաշնակություն

images (1) Հոկտեմբերի 23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները մի բացառիկ հետաքրքիր հանդիպում ունեցան կրթահամալիրի Մեդիա դահլիճում: Հանդիպումը կազմակերպել էր կրթահամալիրի Գրական ակումբը: Ակումբի հյուրն էր երգահան-երգիչ Լիլիթ Բլեյանը: Նա խոսեց լեզվի հնչերանգի, շեշտի, տեմպի և ռիթմի մասին և այն մասին, թե որքան կարևոր է դրանց կանոնները հաշվի առնելը՝ երգեր գրելիս: Լիլիթը նշեց, որ հայ հայտնի լեզվաբան Մանուկ Աբեղյանը առաջինն էր, որ հետազոտեց հայերենի տաղաչափական բաղադրիչներին բնորոշ կանոնները: Նա իր հետ բերել էր Մանուկ Աբեղյանի «Տաղաչափություն» վերնագրով գիրքը, որը հրատարակվել է 1932 թվականին: Ըստ Մանուկ Աբեղյանի շատ հայ բանաստեղծներ և երգահաններ չեն հետևում հայերենի տաղաչափական կանոններին: Լիլիթ Բլեյանը բարձրաձայն կարդաց հատվածներ Մանուկ Աբեղյանի գրքից, իսկ հետո օրինակներ բերեց երգեր դարձած հայկական չափածոյից, որտեղ խախտված են լեզվի տաղաչափական կանոնները, որից հետո էլ տվեց իսկական արվեստի օրինակներ, երբ բանաստեղծները և երգահանները խոսքի ու մեղեդու ներդաշնակություն են ստեղծում: Փաստորեն Լիլիթը փորձեց գիտական բացատրություն տալ անբացատրելի համարվող մտքին՝ «ինչու՞ է մի երգ այդքան հաճելի մեր ականջին, իսկ մյուսը՝ ոչ»: Իմ կարծիքով Լիլիթին հաջողվեց անել դա:

20181023_152520

Դաս-առաջադրանք անգլերենից Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների համար.հոկտեմբերի 22-ին

Սիրելի սովորողներ, մենք սկսում ենք սովորել անգլերենի բայական ժամանակաձևերը: Ուշադիր կարդացեք իմ բացատրությունները: Միանգամից մի անցեք առաջադրանքի կատարմանը: Մեր առաջին ժամանակաձևը Simple Present – ն է:

Simple Present

To be բայը

I am a student.

You are a student.

He is a student.

She is a student.

It is a dog.

We are students.

You are students.

They are students.

They are dogs.

Am I a student?

Are you a student?

Is he a student?

Is she a student?

Is it a dog?

Are we students?

Are you students?

Ar they students?

Are they dogs?

I am not a student.

He isn’t a student.

They aren’t students.

Այլ բայերը

I usually get up at 7 am.

You usually get up at 6:30 am.

He,she usually gets up at 7 am.

It usually eats meat.

We, you, they usually get up at 7 am.

 

Do I usually get up at 7 am?

Do you usually get up at 7 am?

Does he usually get up at 7 am?

Does it usually eat meat?

Do they usually get up at 7 am?

 

I don’t usually get up at 7 am.

He, she doesn’t usually get up at 7 am.

They don’t usually get up at 7 am.

He usually gets up at 7. Հատուկ հարցեր

Who usually gets up at 7?

What does he usually do at 7?

What time does he usually get up?

Այլընտրանքային հարցեր

Does he usually get up at 7 or 8?

Անջատական հարց

He usually gets up at 7, doesn’t he?

Ուղեկցող բառերը Դրանց տեղը նախադասության մեջ թարգմանությունը
usually Ենթակայից հետո

He usually …

Does he usually …?

He doesn’t usually …

սովորաբար
generally Ենթակայից հետո

She generally comes …

Does she generally come …?

She doesn’t generally come …

ընդհանրապես
sometimes Կամ ենթակայից հետո կամ նախադասության սկզբում

They sometimes ..

Sometimes they …

 

երբեմն
often Ենթակայից հետո

I often …

Do I often …?

I don’t often ….

հաճախ
Frequently Ենթակայից հետո

Often-ի նման

հաճախ
seldom Ենթակայից հետո

She seldom …

 

Հազվադեպ

 

rarely Ենթակայից հետո հազվադեպ
As usual Նախադասության սկզբում, իսկ հարցի դեպքում՝ նախադասության վերջում

As a rule he doesn’t come late.

Does he come early as a rule?

Որպես կանոն
Never

 

 

Ենթակայից հետո

Հարցի դեպքում never բառը դառնում է ever

 

He never comes late.

Doesn’t he ever come late?

 

 

Every day, every week, every month, every year բառերը դրվում են նախադասության սկզբում կամ վերջում, իսկ հարցական նախադասություններում՝ միայն վերջում:

 

Թարգմանեք նախադասությունները անգլերեն

 

  1. Թոմը հազվադեպ է գիրք կարդում.
  2. Թոմը հաճախ է գնում օպերա:
  3. Ջեյնը երբեմն թարգմանություններ է անում: (անել – to do )
  4. Նա հաճա՞խ է բառարան օգտագործում:
  5. Մենք հաճախ ենք քաղաքից դուրս գնում (go to the country) ամռանը:
  6. Ու՞ր եք դուք սովորաբար գնում ամռանը:
  7. Որպես կանոն ես չեմ ուշանում իմ դասերից: (to be late for the lessons)
  8. Հաճախ մենք չենք գիտակցում (realize) մեր սխալները:
  9. Որպես կանոն, որտե՞ղ եք ճաշում: (have dinner)
  10. Նա երբեք չի ստում: (to tell a lie)

Կարող եք դիտել նաև այս տեսադասը:

Պատասխանել է Ռուբեն Գալստյանը հոկտեմբերի 25-ին: Ես ուղղել եմ սխալները և բացատրություններով հետ եմ ուղարկել Ռուբենին և Լիլիթ Գասպարյանին:

  1. Թոմը հազվադեպ է գիրք կարդում.

Tom rarely reads books.

  1. Թոմը հաճախ է գնում օպերա:

Tom often goes to the opera.

  1. Ջեյնը երբեմն թարգմանություններ է անում: (անել – to do )

Sometimes Jane does translations.

  1. Նա հաճա՞խ է բառարան օգտագործում:

Does he often use a dictionary?

  1. Մենք հաճախ ենք քաղաքից դուրս գնում (go to the country) ամռանը:

We often go to the country in summer.

  1. Ու՞ր եք դուք սովորաբար գնում ամռանը:

Where do you usually go in summer?

  1. Որպես կանոն ես չեմ ուշանում իմ դասերից: (to be late for the lessons)

As a rule I am never late for my lessons.

  1. Հաճախ մենք չենք գիտակցում (realize) մեր սխալները:

We don’t often realize our mistakes.

  1. Որպես կանոն, որտե՞ղ եք ճաշում: (have dinner)

Where do you have your dinner, as a rule?

  1. Նա երբեք չի ստում: (to tell a lie)

He never tells lies.

Պատասխանել են Լիանա և Նարեկ Ակիմյանները

Իմ ուղղումները

Սխալների ուղղում
Պետք է վերջակետ դնել յուրաքանչյուր նախադասության վերջում:
1.Tom  seldom reads books.
2)Tom often goes to the opera.
3)Jane sometimes does translations. “Sometimes” բառի տեղը վերջում չէ:
4)She often uses a dictionary.
5)We often go to the country.
6)Where do you usually go in summer.
7)As a rule I am never late for my classes.
8)We don’t often realize our mistakes.  “don’t”-ը դրվում է “often”-ից առաջ:
9)Where do you usually have lunch as a rule?
10)He never tells lies.  “Ստել” – tell a lie
Պատասխանել է Շաբոյան Գրիգորը
Սխալների ուղղում
4.Երբ հարց ենք կազմում, երրորդ դեմք եզակի թվով բայի s վերջավորությունը չի գործածվում:
5.Քաղաքից դուրս գնալ – go to the country.
8. Often-ը դրվում է don’t -ից հետո:
Պատասխանել է Տիգրան Խաչատրյանը
Սխալների ուղղում
1.Tom rarely …  կարիք չկա ‘s գործածել այստեղ:
6.Where do you usually go in summer? Բառերի տեղերն էր սխալ:
9.Where do you have dinner as a rule? Որպես օգնություն գրել էի (have dinner): Ինչու՞ չես օգտվում իմ օգնությունից:
10.He never tells lies. Որպես օգնություն ես գրել էի tell a lie:
Մնացածը լավ էր:

2018-ի աշնանային մանկավարժական ճամբարի իմ անհատական պլանը

Առաջարկում եմ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքներ ըստ հետևյալ օրակարգերի.

Հոկտեմբերի 29-ին

Ժամը 13:00-14:00 – Օտար լեզուների առարկայական չափորոշիչների (Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ), առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը. Պատասխանատու՝ Յուրա գանջալյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողները

Ժամը 15:00-16:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Հոկտեմբերի 30-ին    

Ժամը 13:00-14:00 – mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը.

Պատասխանատուներ՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան, Ռինա Շագինյան, Աննա Մարության, Նարինե Բարսեղյան, Դիանա Նազարյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

Հոկտեմբերի 31-ին – 

13:00-14:00 – Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբները. նոր դասավանդողների ներգրավվածություն. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն և ռուսերեն դասավանդողներ

Ժամը 14:00-15:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Նոյեմբերի 1-ին – 

13:00-14:00 – Ներկայանում են մեր նորեկները իրենց առաջին հաջողություններով, խնդիրներով. Շուշան Միկոյան, Ծովիկ Կասսաբյան, Լիլիթ Խալաթյան, Արաքս Աբգարյան, Աննա Ֆրանգյան, Դիանա Նազարյան:

 

 

Սկսում ենք կատարել 2018-ի անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները

Սիրելի սովորողներ, այսօր հոկտեմբերի 17-ն է, ժամը 19:00: Սկսում ենք կատարել անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը)

4-5-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Շուշան Միկոյան)

Դաս-առաջադրանք անգլերենից 5-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ սովորողի համար. հոկտեմբերի 15-ին

Այսօր մեր ուշադրությունը դարձնում ենք տեղ ցույց տվող նախդիրների վրա՝ գործածելով there is/there are-կա/կան:

on – վրա

on the table-սեղանի վրա, on the floor- հատակի վրա

There is a picture on the wall. Կա մի նկար պատի վրա: There are two pictures on the wall. Պատի վրա երկու նկար կա:

in – մեջը

in the classroom – դասասենյակում, in the bag – պայուսակի մեջ, պայուսակում

There is a bag on the table. There are books in the bag. There are three pictures in the room.

in front of – առջևում

There is a sofa in the room. Սենյակում մի բազմոց կա: There is a small table in front of the sofa. Բազմոցի առջև մի փոքրիկ սեղան կա:

behind – հետևում 

There is a garden behind the school. – Մի պարտեզ կա դպրոցի ետևում:

Next to – կողքին 

There is a TV set next to the book-case. – Մի հեռուստացույց կա գրապահարանի կողքին:

Սովորելով տրված դասի բառերը և նախդիրների գործածումը՝ նկարագրիր ձեր ընդհանուր սենյակը (living-room):

This is our living-room

There is a …

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հոկտեմբերի 12-ին

Շարունակում ենք Gerund-ի կամ to մասնիկով անորոշ դերբայի գործածման մասին դասը:

like և try բայերից հետո կարող է գործածվել Gerund կամ անորոշ դերբայ:

I like reading. Ինձ դուր է գալիս կարդալը: (ընդհանրապես)

I like to read the poems written by Tumanyan. (գործածվում է անորոշ ձևը, երբ մասնավորեցնում ենք) Ես սիրում եմ կարդալ Թումանյանի բանաստեղծությունները:

He tried to raise the suitcase but it was too heavy. Նա փորձեց բարձրացնել ճամպրուկը, բայց այն չափազանց ծանր էր: (նա մի անգամ փորձեց)

He tried unlocking the door with the wrong key. Նա փորձում էր բացել դուռը սխալ բանակիով: (նա մի քանի անգամ փորձեց)

help  և can’t help

He helped me to solve the problem. Նա ինձ օգնեց լուծել խնդիրը:

He can’t help dancing when he hears that music. Նա չի կարողանում չպարել, երբ լսում է այդ երաժշտությունը:

need to do և need doing

I need to go home earlier today. Ինձ պետք է ավելի շուտ տուն գնալ այսօր:

The house needs repairing. Տունը կարիք ունի վերանորոգման:

Թարգմանեք հետևյալ նախադասությունները անգլերեն:

  1. Այս բջջային հեռախոսը վերալիցքավորման կարիք ունի: (charge-լիցքավորել)
  2. Ինձ պետք է մնալ տանը:
  3.  Երեխան չկարողացավ զսպել իր լացը: (cry-լացել)
  4. Կարո՞ղ ես ինձ օգնել թարգանել այս նախադասությունը:
  5. Հենրին սիրում է երգել:
  6. Հենրին սիրում է երգել, երբ աշխատում է տանը:
  7. Փորձիր բացել դուռը տարբեր բանալիներով: Մի հուսահատվիր:
  8. Փորձիր զանգել նրան: Նա անպայման կպատասխանի, եթե քաղաքում լինի:
  9. Պատուհանները կեղտոտ են: Նրանք կարիք ունեն մաքրման:
  10. Ես չկարողացա չասել նրան ճշմարտությունը:

 

Ավետիս Տետեյանի պատասխանը.

https://avetisteteyan.blogspot.com/p/english.html

Իմ ուղղումները

7-րդ նախադասությունը պետք է այսպես լինի՝

Try opening the door with different keys. Երբ մի քանի անգամ է փորձում, պետք է Gerund գործածել:

9-րդ նախադասությունը պետք է լինի՝ They need cleaning. Հոգնակիի դեպքում s չի գործածվում:

10-րդ նախադասությունը.

I couldn’t help telling him the truth.

 

Առաջադրանքը կատարել է Ռուբեն Գալստյանը

  1. Այս բջջային հեռախոսը վերալիցքավորման կարիք ունի: (charge-լիցքավորել)

This phone needs charging.
Եթե իրը կարիք ունի մի բան անելու, պետք է օգտագործել Gerund.

  1. Ինձ պետք է մնալ տանը:

I need to stay at home.

  1.  Երեխան չկարողացավ զսպել իր լացը: (cry-լացել)

The child couldn’t help crying.

  1. Կարո՞ղ ես ինձ օգնել թարգանել այս նախադասությունը:

Could you help me to translate this sentence.

  1. Հենրին սիրում է երգել:

Henry likes singing.

  1. Հենրին սիրում է երգել, երբ աշխատում է տանը:

Henry likes to sing when he works at home. Ուշադիր կարդա like-ի մասին իմ գրածը:

  1. Փորձիր բացել դուռը տարբեր բանալիներով: Մի հուսահատվիր:

Try opening the door with different keys.

  1. Փորձիր զանգել նրան: Նա անպայման կպատասխանի, եթե քաղաքում լինի:

Try to call him. He will answer, if he is in the city.

  1. Պատուհանները կեղտոտ են: Նրանք կարիք ունեն մաքրման:

The windows are dirty. They need cleaning.

  1. Ես չկարողացա չասել նրան ճշմարտությունը:

I couldn’t help telling him the truth.

 

Դաս-առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար.հոկտեմբերի 12-ին

too, also, as well, either – չորս բառ, որոնք բոլորն էլ նշանակում են ‹‹նույնպես››: Ինչպե՞ս ճիշտ օգտագործել դրանք:

too և as well բառերը դրվում են նախադասության վերջում և չեն օգտագործվում ժխտական նախադասություններում:

Vardan is a good swimmer. Hakob is a good swimmer too. Կամ՝ Hakob is a good swimmer as well.

‹‹also›› բառը դրվում է նախադասության ենթակայից հետո:

Vardan speaks English very well. Hakob also speaks English very well. Եթե նախադասության ստորոգյալը կազմված է to be բայով, ապա also բառը դրվում է to be բայից հետո:

Tom is a good dentist. Michael is also a good dentist.

either բառը ‹‹նույնպե›› իմաստով օգտագործվում է միայն ժխտական նախադասություններում և դրվում է վերջում:

Jim isn’t a good driver. Mike isn’t a good driver either.

Առաջադրանք.

Օգտագործեք too, also և as well:  Սկզբում արտագրեք տրված նախադասությունը, իսկ հետո գրեք նորը՝ ենթակա դարձնելով փակագծի միջինը:

  1. Tim is a very good driver. (Sam)
  2. Our teacher speaks English quite well. (My father)
  3. They are clever students. (Susan)
  4. Mike is a bad driver. (They)
  5. Jim and Jack like playing basket-ball. (Andrew)
  6. She doesn’t drink tea in the mornings. (They)

Ներկայացրեք ձեր երկու ընկերներին անգլերեն` օգտագործելով too, also, as well և either բառերը:

Արտյոմ Կիրակոսյանի պատասխանը

https://artyomkirakosyan.wordpress.com/2018/10/13/%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-2/

 

I am Sorry, I Can’t Speak French

–I am sorry I can’t speak French. Do you speak English?

These were the two introductory sentences with which our college students, Angela and Milena Shamoyans, Marianna Sulyan, Narine Manasyan and Gohar Jhangiryan studying “Organization of Tourism Services”, came up to the representatives of Francophonie Countries in their Francophone pavillions.   Of course, coming up with this question and request is a little impropriety of the Francophone prior idea ″speaking French″ but with our kind and sincere smiles we were showing that we fully accepted and maintained the fundamental principles of the Francophone General Assembly: establishing international relations based on friendship, love, solidarity and tolerance, appreciating democratic values, protecting human rights. French is an official language in 40 countries 21 out of which are African countries. At first it was not easy for us to find a pavilion where it would be appropriate for our students to come up with that request. Our efforts were in vain in the pavilions of Congo, Cote d’ivoir (Ivory Coast) and in two other pavilions where there were many visitors speaking French, and in one pavilion we were welcomed in Armenian. It turned out that we had stepped into the pavilion of Goris Cultural Francophone Center.

20181010_134026_Burst01

The first pavilion, where Angela Shamoyan was able to start a conversation, belonged to Canada. The pavilion was run by a Canadian woman, Catherine by name, with a kind and sincere smile. Catherine said that she liked sunny Armenia and Yerevan. She was showing landscapes of Canada on the monitor, and at the same time, saying that Armenia is also a very beautiful country.

20181010_133102

In return for that, Angela said that she was studying the specialty “Organization of Tourism” and she would show Catherine the places of interest of Armenia with great pleasure. We said good bye to the mistress of Canadian pavilion in French “Au revoir” which was taught to our students by Gayane Terzyan at the right time. Catherine’s smile became kinder and more sincere. Au revoir, Catherine.

20181010_133245_Burst01

The second pavilion where they kindly agreed to speak to us in English belonged to Ruanda. A beautiful woman, with a national costume on, introduced her country to our group. She said that Ruanda has two similarities with Armenia: like Armenia, Ruanda is one of the few countries in the world where there are fountains with drinkable water, and the second is that Ruanda is also a mountainous country.

20181010_134615_Burst01 (1)

When Angela asked her whether many tourists visit their country, she answered that tourists from different countries of the world come to Ruanda to see their elephants, zebras and other animals and birds of the subequatorial zone.20181010_134926_Burst01

We also spoke in the pavilions of Morocco and Maurice. The students again and again revised the speech patterns and expressions of our first English lessons: greeting words, introducing ourselves, meeting strangers, kind words of saying good bye.

Eventually, we had a live lesson of communicative language in the Freedom Square of Yerevan.

 

Կներեք, որ ֆրանսերեն չեմ խոսում

–Կներեք, որ ֆրանսերեն չեմ կարողանում խոսել: Դուք անգլերեն խոսու՞մ եք:

Այս երկու ներածական նախադասություններով էին մոտենում Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներում ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներին մեր Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությունը սովորող ուսանողները՝ Անժելա և Միլենա Շամոյանները, Մարիաննա Սուլյանը , Նարինե Մանասյանը, Գոհար Ջհանգիրյանը: Իհարկե, այս հարցադրումով և խնդրանքով մոտենալը մի փոքր խախտում է Ֆրանկոֆոնիայի առաջնային գաղափարը՝ ‹‹Խոսել ֆրանսերեն››, բայց մեր բարեհամբույր ու անկեղծ ժպիտներով ցույց էինք տալիս, որ լիովին պահպանում և ընդունում ենք Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հիմնարար սկզբունքները՝ ‹‹տարբեր ժողովուրդների միջև բարեկամության, սիրո և հանդուրժողականության հաստատում, ժողովրդավարական արժեքների գնահատում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն››: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է աշխարհի 40 երկրներում, որոնցից 21-ը աֆրիկական են: Մեզ համար սկզբում դժվար էր գտնել տաղավար, որտեղ կընդառաչեին մեզ և կխոսեին անգլերեն: Մեր ճիգերն ապարդյուն անցան Կոնգոյի, Կոտ դ՛իվուարի (Փղոսկրյա ափի) և երկու այլ տաղավարներում, որտեղ ֆրանսերեն խոսող շատ այցելուներ կային, իսկ մի տաղավարում էլ սկսեցին հայերեն խոսել: Պարզվեց, որ մենք Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տաղավարում ենք:

20181010_134026_Burst01.jpg

Առաջին տաղավարը, որտեղ Անժելա Շամոյանը կարողացավ երկխոսության մեջ մտնել, Կանադայինն էր, որը տնօրինում էր Քեթրին անունով ու բարեհամբույր ժպիտով մի կին: Քեթրինն ասաց, որ շատ է սիրում արևաշող Հայաստանը և Երևանը: Նա մոնիտորի վրա սիրով ցույց էր տալիս Կանադայի բնապատկերներ և, միևնույն ժամանակ, ասում էր, որ հայաստանը նույնպես շատ գեղեցիկ երկիր է:

20181010_133102.jpg

Անժելան ասաց, որ ինքը սովորում է ‹‹զբոսաշրջության կազմակերպում›› մասնագիտությունը և հաճույքով նրան ցույց կտա Հայաստանի տեսարժան վայրերը: Կանադայի տաղավարի տիրուհուն հրաժեշտ տվեցինք ֆրանսերեն, որը մեր ուսանողներին ճիշտ տեղին ու պահին սովորեցրեց Գայանե Թերզյանը՝ ‹‹Au revoir››: Ֆրանսերեն խոսք լսելով Քեթրինի ժպիտն ավելի անմիջական դարձավ:

20181010_133245_Burst01.jpg

Երկրորդ տաղավարը, որտեղ սիրով համաձայնվեցին խոսել անգլերեն, Ռուանդայինն էր: Ազգային տարազ հագած կինը սիրով ներկայացրեց իր երկիրը: Նա ասաց, որ Ռուանդան երկու նմանություն ունի Հայաստանի հետ. մեկն այն է, որ իրենց երկիրը  Հայաստանի նման աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ խմելու ջրի ցայտաղբյուրներ կան, իսկ երկրորդն էլ այն է, որ Ռուանդան նույնպես լեռնային երկիր է:

20181010_134615_Burst01 (1).jpg

Երբ Անժելան հարցրեց, թե արդյոք շատ զբոսաշրջիկներ են այցելում իրենց երկիրը,  նա պատասխանեց, որ աշխարհի տարբեր երկրներից գալիս են Ռուանդա, որպեսզի տեսնեն իրենց փղերին, զեբրաներին և այլ մերձհասարակածային կենդանիներ ու թռչուններ:

20181010_134926_Burst01

Խոսեցինք նաև Մարոկկոյի տաղավարում: Սովորողները նորից ու նորից կրկնեցին անգլերենի մեր առաջին դասերի խոսքային նմուշներն ու արտահայտությունները՝ ողջույնի խոսքերը, ներկայանալը, ծանոթանալը, հրաժեշտի բարեմաղթանքները: Պարզվեց նաև, որ Մարոկկոյում խոսում են արաբերեն, ֆրանսերեն և մի քիչ էլ անգլերեն:

Փաստորեն այսօր անգլերենի կենդանի շփման հաղորդակցական դաս անցկացրեցինք Երևանի Ազատության հրապարակում:

 

 

Տրված է ռուսերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, ընտրեք ձեզ համապատասխան տարիքային խումբը և սկսեք կատարել առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ (Մարիամ Քալանթարյան)

4-5-րդ դասարաններ (Անահիտ Նաղդալյան)

6-8-րդ դասարաններ (Սեդա Այվազյան)

9-12-րդ դասարաններ (Սեդա Այվազյան)

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 9-ը հոկտեմբերի

Շատ հաճախ են սովորողները ածականներ գործածում իրենց նախադասություններում: Օրինակ՝ «Shoghik is a beautiful girl. -Շողիկը գեղեցիկ աղջիկ է:  Aram is a slow reader. Արամը դանդաղ ընթերցող է»: Իսկ ինչպե՞ս կարելի է ասել. «Շողիկը գեղեցիկ է երգում»: Այսինքն՝ ինչպե՞ս է կատարում գործողությունը: Եթե ուզում ենք ասել, թե ինչպես է նա կատարում գործողությունը, պետք է «beautiful» ածականի վրա ավելացնել ly մասնիկը:

Shoghik sings beautifully. 

How does Shoghik sing? She sings beautifully

Vahag is a dangerous driver. Վահագը վտանգավոր վարորդ է:

Vahag drives dangerously. Վահագը վտանգավոր է վարում:

How does Vahag drive?  He drives dangerously.

Առաջադրանք

Թարգմանել նախադասությունները անգլերեն.

  1. Սուսանը հանդարտ (quiet) խոսող է:
  2. Սուսանը հանդարտ է խոսում:
  3. Լևոն Ջավախյանը գերազանց (excellent) գրող (writer) է:
  4. Լևոն Ջավախյանը գերազանց է գրում:
  5. Նրանք աղմկոտ (noisy) երեխաներ են:
  6. Երեխաները աղմկոտ խաղում են բակում:
  7. Հասմիկը վատ խոհարար է:
  8. Հասմիկը վատ է պատրաստում (cook):

 

Աշոտ հովհաննիսյանի աշխատանքը

  • Exercise
  • Translate the sentences.

Սուսանըհանդարտ (quiet) խոսողէ:

  • Susan is a quiet speaker.

Սուսանըհանդարտէխոսում:

  • Susan speaks quietly.

ԼևոնՋավախյանըգերազանց (excellent) գրող (writer) է:

  • LevonJavakhyan is an excellent writer.

ԼևոնՋավախյանըգերազանցէգրում:

  • LevonJavakhyan writes excellently.

Նրանքաղմկոտ (noisy) երեխաներեն:

  • They are noisy kids.

Երեխաներըաղմկոտխաղումենբակում:

  • Kids are playing noisily in the yard.

Հասմիկըվատխոհարարէ:

  • Hasmik is a bad cook.

Հասմիկըվատէպատրաստում (cook):

  • Hasmik cooks badly.

 

 

Հեռավար ուսուցման առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի սովորողների համար.հոկտեմբերի 2-ին

Որքան կարող եք տարբեր տեսակի հարցեր տվեք տեքստի վերաբերյալ.

I study at the Middle School of “Mkhitar Sebastatsi” Educational Complex. I am a sixth-grade student. Every morning before classes we have a general morning training (Առավոտյան ընդհանուր պարապմունք) in the Marble Hall (մարմարյա սրահում). We sing and dance in the Marble Hall. Our lessons begin at 9:20. We usually have 5 or six lessons every day. We have a long break (դասամիջոց) after the 4th lesson. At break time we go to the school canteen (ճաշարան) and eat something.

Ասհօտ Հովհաննիսյանի պատասխանը և իմ ուղղումները.

  1. Where do I study?
  2. What grade student am I?
  3. When do we have a general morning training?
  4. Where do we have a general morning training?
  5. What do we do in the Marble Hall?
  6. When do our lessons begin?
  7. How many lessons do we have every day?
  8. When do we have a long break?
  9. Where do we go at break time?
  10. What do we eat?

 

 

Լեզուների եվրոպական օրը-European Day of Languages

Սեպտեմբերի 26-ին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մեծ դահլիճը լի էր Երևանի և Հայաստանի այլ մարզերից ժամանած դպրոցների և համալսարանների ուսանողներով, մանկավարժական աշխատողներով. նշում էին լեզուների եվրոպական օրը:

20180926_150544_burst01 (1)

Օտար լեզուների դասավանդման մեթոդոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը բացման խոսքը սկսեց Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի այս իմաստուն պնդումով, որը նա ներկայացրեց չորս լեզվով. «Wer fremde Sprache nicht kennt, weiß nichts von seiner eigenen. If a man doesn’t know a foreign language is ignorant of his own. Человек, который не знает чужих языков, не знает ничего о своем. Այն մարդը, ով չգիտի օտար լեզու, անտեղյակ է իր մայրենիից:»

Այո′, 21-րդ դարի շարժուն կյանքը շատ բան է փոխել ամբողջ աշխարհում: Միջմշակութային հարաբերությունները, միջազգային կրթական փոխանակումները, բարձր տեխնոլոգիաների արագ զարգացումները, համաշխարհային համընդհանուր համացանցի առկայությունը և եվրոպական երկրներում ներգաղթյալների հոսքի բարձր մակարդակը շատ բաներով են փոխել մեր կյանքը: Եվրոպան ավելի ու ավելի բազմալեզվային է դառնում: Նշված փոփոխությունների արդյունքում Հայաստանի շատ դպրոցներում սկսել են երրորդ օտար լեզու դասավանդել: Մեր ապագա բազմալեզվային հասարակության ձևավորման առաջին քայլերն արվում են ինստիտուցիոնալ բազմալեզվային կրթության զարգացումով:

Պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանի ելույթին հաջորդեցին դպրոցականների և համալսարանի ուսանողների ներկայացումները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներոն և ֆրանսերեն լեզուներով: Իսկ ես էլ ներկայացրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքը՝ https://mskh.am/ :

20180926_153204 (1)

 

20180926_154245_burst01

European Day of Languages

https://mskh.am/en/78084

On September 26 the big hall of the Faculty of Culture of Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan was full of school and university students, teachers and educators from Yerevan and different provinces of Armenia. The European Day of Languages was being celebrated. Professor Melanya Astvatsatryan, head of the chair of methodology of teaching foreign languages, began her opening speech with this wise statement by Johann Wolfgang von Goethe in four languages: “Wer fremde Sprache nicht kennt, weiß nichts von seiner eigenen. If a man doesn’t know a foreign language is ignorant of his own. Человек, который не знает чужих языков, не знает ничего о своем. Այն մարդը, ով չգիտի օտար լեզու, անտեղյակ է իր մայրենիից:”

Yes, the mobile life of the 21st century has changed a lot in the whole world. Intercultural relationships, international educational exchanges, the rapid development of high technologies and the existence of the global network of the Internet, the high rate of immigration in the European countries have changed a lot in our lives. Europe is becoming more and more multilingual. In the result of these changes, many schools in Armenia have started to teach a third foreign language. The first steps of our future plurilingual society are made in the educational sphere by developing multilingual education.

Professor Melanya Grigoryan’’s speech was followed by the students’ performances in Armenian, Russian, German, French and English. I, myself, presented the multilingual website of “Mkhitar Sebastatsi” Educational Complex.