Just another WordPress.com site

Archive for May, 2014

Մեր Դպիրը

Image

Մեր կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հայելին է Դպիրը: Դպիրը նաև այդ մանկավարժությունը իրականացնողների հայելին է:

Երբ ուսումնական ծրագրերն ու նախագծերը իրականություն են դառնում, կատարված աշխատանքի հիմնավորումներն էլ իրենց հղումներով անձնական  և ուսումնական բլոգներում են, շատ քիչ բան է մնում, որպեսզի այդ ամենը համալրեն Դպիրի «մանկավարժական մոտեցումներ»,  կամ էլ` «մեթոդական մշակումներ» բաժինները: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև օտար լեզուներից հայերեն բազմաթիվ թարգմանությունները: Հետաքրքիր է, որ մեր թարգմանիչ-դասավանդողները թարգմանելու համար համացանցի հազարավոր նյութերի մեջ որոնում ուգտնում են հենց իրենց խոհերին, սկզբունքներին, մանկավարժական մոտեցումներին հոգեհարազատ հոդվածներ: Այս առումով նրանք սոսկ թարգմանիչներ չեն: Նրանք թարգմանիչ-դասավանդողներ են, որովհետև թարգմանվող նյութի ընտրությամբ արդեն ցուցաբերել են իրենց մանկավարժական մոտեցումները և շատ են ուզում, որպեսզի մյուս գործընկերներն էլ հաղորդակից լինեն այդ մոտեցումներին:

Այս առումով թարգմանչական մեր ծանր հրետանին ԳևորգՀակոբյանն է: Ամեն ինչ սկսվեց Մարիա Մոնտեսորոից, շարունակությունը  իմաստավորվեց ՋոնԴյուիով մինչև որ նա գտավ, իմ կարծիքով մերԳևորգին ամենահոգեհարազատ ՋոնԹեյլորԳատոին: Երբ կարդում եմ այս մանկավարժի հայերեն թարգմանված մտքերը, ինձ թվում է, որ Գևորգ Հակոբյանն է իր հանդարտ ձայնով խոսում իմ ականջներին շատ մոտ: Ահա մի փոքրիկ հատված. «… մենք նորից ունորից մոռանում ենք կոնգրեգացիայի սկզբունքի դասը` մարդը ամբողջական անձ չի լինի, եթե չկարողանա կամավոր միավորվել իրեն հարազատ հոգիների հետ: Միայն ստրուկներին են միասինք շում` առանց նրանց համաձայնությունը հարցնելու»:  Երբ մի նոր բան ենք առաջարկում, Գևորգ Հակոբյանը անմիջապես հարցնում է. «Իսկ սովորողների կարծիքը հարցրե՞լ եք”:

ՄարգարիտՍարգսյանն էլ գտել է իր ԴանիելՊենակին` «Ընթերցողի անօտարելի իրավունքը»: Այս անօտարելի իրավունքը Մարգարիտը

շարադրել է իր «Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը», «Երբ ժամանակը թանկ է`մոտեցումը` խնայող» հոդվածներում:

Հաջորդ թարգմանիչ-դասավանդողը, ում մասին կուզեի նշել,  ՀասմիկՂազարյանն է: Բայց պետք է նշեմ, որ Հասմիկի գործունեությունը Դպիրում բազմաբնույթ է: Նա և՛ թարգմանիչ-դասավանդող է, և՛ հոդվածագիր հեղինակ, և՛ խմբագիր: Հասմիկի թարգմանչական հետաքրքրություններն էլ են բազմաբնույթ: Բերնար Վերբերի ծանր խոհափիլիսոփայական հասկացությունների բացատրությունները Հասմիկը մեծ վարպետությամբ ու մասնագետ լեզվաբանի հմտությամբ է թարգմանել, բայց ուրախ եմ , որ վերջերս նա ազատվել է այդ ծանրախոհ փլիսոփայից ու սկսել է հետաքրքիր մանկավարժական հոդվածներ թարգմանել: Ասվածի վկայությունն է Իվան Իլլիչի «Դպրոցից ազատագրվելու հեղափոխական ներուժը» ևԲորիս Բիմ Բադի «Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածների թարգմանությունները: Այնուամենայնիվ, ինձ համար ավելի հետաքրքիր է կարդալ Հասմիկի հոդվածները լեզվի և հատկապես` գրականության դասավանդման թեմաներով` «Ի պետս քերականության», «Համաշխարհային գրականության փունջը երկու ամսում»: Եվ ընդհանրապես, մերԴպիրը եզակի ու արժեքավոր է, նախևառաջ,   մեր դասավանդողների սեփական աշխատանքային փորձը լուսաբանող հոդվածներով: Այս առումով մեզ համար միշտ էլ ոգևորիչ են եղել Աշոտ Բլեյանի Դպիրում հրապարակված հոդվածները:

Այս ուսումնական տարվա սկզբներին`ճիշտ ժամանակին գրվեց ՆունեՄովսիսյանի «Ուսուցման նախագծային մեթոդ» հոդվածը: Նախագծային ուսուցման առաջին տարին էր ու շատերն այդ հոդվածը որպես մեթոդական ուղեցույց օգտագործեցին:

Դպիրին առանձնահատուկ գրավչություն, լրջություն, սթափ մտածողություն ու լայնախոհություն են տալիս ՎահրամԹոքմաջյանի հոդվածները`«Անցյալը հիշեցնում է»,  «Անցյալի խորխորատներում», «Սահմանափակ հերոսի ընկալումը պատմության դասագրքերում»: Նա չի վախենում դեմ դուրս գալ Հայաստանում իշխող ակադեմիական պատմագրության որոշ կարծրատիպերի ու այդ կարծրատիպերը պաշտպանող պատմագիտական էլիտայի դեմ: Այս հարցով Վահրամը նույնիսկ պայմանագիր է կնքել Բուն TV-ի հետ և 20 թեմաներով նկարահանումներ են լինելու: Այս նախագիծն արդեն  դուրս է գալիս Կրթահամալիրի սահմաններից ու համացանցի շնորհիվ կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհի հայությանը:

Այս ուսումնական տարվանից սկսած Անահիտ Մելքոնյանը նույնպես որոշել է չգնալ անգլերենի դասավանդման համար ուրիշների բացած հարթ ու լայն պողոտաներով, այլ մի նոր արահետ բացել արհեստն իրենց ապագան ընտրած պատանիների համար` « Նոր տեխնոլոգիաները արհեստում. ոսկերչություն», «Օտար լեզուն մասնագիտական կրթության համատեքստում»:

Մարինե Մկրտչյանի «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին`նոր կյանք» հոդվածը իր բազմաթիվ հղումներով մի քանի անգամ եմ կարդացել, իսկ նրա Շիրակի մարզում կատարած ձայնագրությունները «Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում» և «Համբարձումը Շիրակի մարզում» կարելի է անհոգնել լսել տեղի բնակիչների կատարմամբ, ովքեր դրանք լսել են իրենց տատիկներից: Այդ երգերը  պարզ են ու անաղարտ: Փաստորեն Մարինեն իր ուժերի ներածին չափով, հոգու ամբողջ նվիրումով ու ինչ-որ ձևով շարունակում է Կոմիտասի գործը, բայց արդեն թվային տեխնիկայի օգնությամբ:

Դպիրի այս տարվա հոդվածների մեջ մի հաճելի հայտնաբերում արեցի` ինձ համար հայտնաբերեցի Մանուշակ Աբրահամյանին և Մարինե Մարտիրոսյանին: Մանուշակ Աբրահամյանի հոդվածը` «Նեթբուքը`ուսումնական գործիք, օգնական և ընկեր» կարող է ուղեցույցի դեր կատարել այն դասավանդողների համար, ովքեր առաջին անգամ են սկսելու 6 տարեկաններին տառաճանաչություն սովորեցնել նեթբուքերով դասարանում: Իսկ Մարինե Մարտիրոսյանն էլ այնքան է նոր, որ իր անունը դեռ գրանցված էլ չէ Դպիրի հեղինակների ցանկում: Անունը գրանցված չէ, բայց արդեն մի շատ հետաքրքիր հոդված ունի` «Ընթերցանության խրախուսման մեթոդները կրտսեր դպրոցում»: Նա իր առջև խնդիրներ է դրել և աշխատել է լուծել դրանք` « Ինչո՞ւէ գրքեր կարդալը լավ, ինչո՞ւ պետք է սովորողին հորդորել կարդալ: Ինչպե՞ս  ընթերցանությունը կրտսեր դպրոցականի համար դարձնել հետաքրքիր»: Ընդամենը մի ուսումնական տարի է, որ աշխատում է որպես կրտսեր դպրոցի ընթերցավարուհի, բայց արդեն ուսանելի աշխատանքային փորձ ունի: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ միայն տարիները չէ որ ապահովում են աշխատանքային ուսանելի փորձը. ամենակարևորը նվիրումն է և պրպտող միտքը: Ահա մի հատված նրա հոդվածից. «  Նախ սկսենք նրանից, որ մարդը  միշտ է խաղում, իր ողջ կյանքի ընթացքում, թեպետ կարծում է, թե հասուն տարիքում էլ չի խաղում, գործում է հավասարակշռված, բայց, իվերջո, խաղը երբեք չի դադարում, ուղղակի փոխվում է մեկ այլ տեսակի:Փնտրում ես՝ի՞նչ կապ կա խաղի և ընթերցանության միջև. կապ կա, այն էլ`  շատ ուղիղ: Եկեք երկու հարց քննարկենքՈ՞ր գրքերն ենք մենք հիշում տարիներ անց: Հիշում ենք այն գրքերը,   որոնց մեջ մենք մեր տեսակն ենքգտել կամ երազանքները, վախերն ենք հաղթահարել, եթե գիրքը իր բովանդակությամբ չի համապատասխանում ո՛չմեր ներկային, ո՛չ հեռավոր ապագայի երազանքներին, ձգտումներին  և ո՛չ էլ մեր վախերին, չի տպավորվում մեր մեջ: Կարդում ես գիրքը ու մտնում ես կերպարի մեջ՝ապրում նրա հույզերով, ուրախանում հաջողություններով: Թվում է՝հանգիստ ֆիզիկական վիճակում ենք, կարդում ենք նստած կամ պառկած, բայց միտքը թևածում է` ստիպելով կտրվել իրականությունիցԽաղն ազատ հոգեվիճակ է: Երբ ուսումնական գործընթացի ժամանակ սովորողին ասում ես՝դե եկեք հիմա խաղանք, ի՞նչ է անում նա. մի՞թե չի թռչկոտում, ուրախանում, կարծես իրեն ազատեցին  ծանրա շխատանքից, ուրեմնեթե գործ ունենք երեխայի հետ, պետք է  սկսել հենց նրա ազատությունից՝խաղից»

:Մարինեն փնտրված ընթերցավարուհի է:

Ներառական կրթության մասին ծավալուն և ուշագրավ հոդված է գրել Աննա Գանջալյանը` «Ավելի մեծ հոգատարություն կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին»: Աննան այս հոդվածը գրել է Բրիտանական Խորհրդի «Teaching Children with Special Educational Needs (SEN) – կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը» թեմայով առցանց սեմինարին մասնակցելուց հետո: Հոդվածում նա մանրամասն նկարագրել է այդ առցանց սեմինարին քննարկված հարցերը, իրավիճակային խնդիրները և դրանց լուծումները: Հոդվածի վերջում էլ նա մի խնդրի պատասխանը դիտավորյալ կերպով չի տվել` ակնկալելով հոդվածը կարդալուց հետո մեր դասավանդողների հեռակա մասնակցությունը այդ սեմինարին: Ամիսներ են անցել, բայց ոչ մի անդրադարձ, կարծիք չգրանցվեց: Հոդվածի հայերեն տարբերակն ունեցել է 340 ընթերցող, իսկ անգլերենը` 930: Ընդհանրացնելով այս վերջին նկատառումը պետք է ասեմ, որ ցավալիորեն աղքատ է Դպիրում հրապարակված հոդածների «կարծիքներ» բաժինը: Շատ է պատահում, երբ mskh.am-ի առաջին էջում  հրապարակված մի որևէ ֆոտոշարքից հետո մեր դասավանդողները չեն զլանում գրառումներ անել «կարծիքներ» բաժնում մոտավորապես այս բովանդակությամբ` «Վայ,էս ինչ սուր աչք ունես… Ինչ լավ ես կարողացել նկատել այդ վայրի գեղեցկությունը…», իսկ մյուս կողմից` քար լռություն, երբ դասավանդողն իր մանկավարժական մոտեցումները, մեթոդական մշակումներն է հուզմունքով ներկայացնում, որոնք ամիսների, մի ամբողջ տարվա կամ էլ`  տարիների նվիրումով աշխատանքի արդյունքն է:

Քառալեզու Դպիրը

Կարծում եմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարված «Քառալեզու Դպիր» նախագծի իրականացման գործում: 2013-2014 ուստարվա ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանվել մեր դասավանդողների գրած 31 հոդված: Մոտավորապես նույնքան էլ ռուսերեն և 16 հոդված էլ թարգմանվել է վրացերեն: Ուրախալի է այն փաստը, որ բավականին մեծ թվով ընթերցողներ են ունենում անգլերեն թարգմանված հոդվածները: Աշխարհն է սկսում ճանաչել մեզ:

Իմ կոչ առաջարկությունը

Սիրելի գործընկեր, ուշադիր կարդա Դպիրում հրապարակվող հոդվածները: Դրանք դու և քո սիրելի գործընկերներն են գրել: Այդ հոդվածներում դու սիրով նկարագրում ես քո իրականացրած նախագիծը, մեթոդական մշակումը, այս կամ այն հարցի վերաբերյալ քո մանկավարժական մոտեցումները և սպասում ես հետադարձ կապի, արձագանքի` լավ թե վատ, քո աշխատանքը լավացնելու մի որևէ առաջարկության: Հավատա, որ նույն ձևով էլ վարվել է քո սիրելի գործընկերը: Առաջին քայլը դու արա ու մեր աշխատանքն ու կյանքը կդառնան ավելի սիրելի ու հետաքրքիր:

 

Յուրա Գանջալյան

25.05.2014

Մայիսյան հավաքի կլոր սեղան. «Օտար լեզու» ուսումնական բնագավառի ավագ դպրոցի համար սահմանված պետական չափորոշիչների և պետական ավարտական ու միասնական քննության պահանջների անհամապատասխանությունը

Անգլերենի իմացության միջազգային քննությունները`ամերիկյան TOEFL  և անգլիական  IELTS հանձնելու համար անհրաժեշտ են մոտավորապես այն կարողությունները, որոնք նշված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից ավագ դպրոցի համար հաստատված  «օտար լեզուներ» ուսումնական բնագավառին վերաբերող չափորոշիչներին: Որոշ  առումներով մեր չափորոշիչներում նույնիսկ ավելին է պահանջվում. օրինակ, «…սովորողների բանավոր և գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելը և … թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքների  կարողությունների և հմտությունների ձևավորելը…»,

  Այս ամենը նման է մեր սահմանադրությանը, որն իր էությամբ չի զիջում աշխարհի ամենաժողովրդավարական պետությունների սահմանադրություններին: Իսկ ինչպե՞ս են այդ օրենքները կիրառվում իրական կյանքում: Սա արդեն բոլորովին այլ բան է:

Տարբեր ուսումնական աստիճանների համար գրված և հաստատված ուսումնական բնագավառների չափորոշիչներն էլ կրթական ասպարեզի մեր հիմնադրույթներն են, որոնք շատ լավ են գրված ու իրենց էությամբ չեն զիջում աշխարհի առաջավոր կրթական համակարգեր ունեցող երկրների ուսումնական բնագավառների հիմնադրույթներին ու չափորոշիչներին: Իսկ ինչպե՞ս են մեր հանրապետության ավագ դպրոցների սովորողները ձեռք բերում այդ չափորոշիչներում նշված գիտելիքները կարողություններն ու հմտությունները: Աշխարհում ընդունված կարգ է, որ լեզվի քննությունը պետք է ներառի այն բոլոր կարողությունները, որոնք նշված են չափորոշիչներում: Եթե այդ կարողությունները ներառված չեն քննություններում, ապա այդ քննություննները թերի են` ոչ օրինական, ոչ հավաստի:

Եկեք տող առ տող ներկայացնենք և քննարկենք «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի համար հաստատված չափորոշիչները և ավագ դպրոցի անգլերենի ավարտական քննությունների պահանջները: Գաղտնիք չէ, որ հանրապետության պետական հանրակրթական բոլոր ավագ դպրոցներում ուսումնառության երեք տարիների ամենօրյա  աշխատանքն ուղղված է ավարտական և միասնական քննությունների շտեմարանային առաջադրանքների պահանջները կատարելուն: Պարզվում է, որ ավարտական քննությունների պահանջները որևէ ձևով չեն համապատասխանում պետական չափորոշիչներին:

Պետական չափորոշիչ

Ավարտական քննությունների առաջադրանքներ

Ավագդպրոցիծրագրի «Օտարլեզուներ» ուսումնականբնագավառընպատակաուղղվածէ`

1) սովորողներիբանավորևգրավորխոսքիմիջոցովՀայաստանը, նրամշակութայինարժեքները

ներկայացնելուն.

 

Ավարտական քննությունների որևէ առաջադրանք չկա չափորոշիչների այս կետի վերաբերյալ: Ընդհանրապես`բանավորևգրավորխոսքիհաղորդակցական  կարողությանստուգումչկա: Եթեստուգումչկա, ապաօտարլեզվիուսուցմանհիմնականնպատակըբոլորդպրոցներումմնումէանհասանելի:      

Սովորողը կարող է օտարլեզվիավարտականքննությունից 20 միավորստանալ` չունենալովխոսելուևգրելունվազագույնկարողություններ:

Մեր կրթահամալիրում 10 և 11-րդ դասարաններում շտեմարանային նպատակաուղղված ուսուցում չի իրականացվում և այդ պատճառով էլ կարողանում ենք բավարար չափով իրականացնել պետական չափորոշիչների այս կետը:        

2) օտարալեզուաղբյուրներիցինքնուրույնօգտվելու, ստացվածտեղեկությունըբնութագրելու, վերլուծելուև

ընդհանրացնելու, օտարլեզվովհաղորդակցությանմիջավայրումինքնուրույնմտածողությունդրսևորելու, թարգմանականգործընթացումոճականևգեղագիտականորոշհնարներկիրառելուհամարանհրաժեշտ

գիտելիքներիկարողություններիևհմտություններիձևավորմանը.

 

Ավարտական քննությունների առաջադրանքները կարող են միայն խիստ մասամբ բավարարել չափորոշիչի այս կետը`  «օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու»  առումով: Մնացած պահանջները, որոնք են` բնութագրելը, վերլուծելը և ինքնուրույն մտածողության դրսևորելը, լիովին անտեսված են: Սովորողից չի պահանջվում որևէ ինքնուրույն միտք, նախադասություն, բառակապակցություն և նույնիսկ բառ գրել կամ ասել: Սովորողը միայն պասսիվ ընտրողի դերում է: Նա բերանը փակ հերթական խաչն է դնում բազմընտրական լուծում պահանջող առաջադրանքներում:

Մեր կրթահամալիրի 10-11-րդ դասարաններում ուսումնական նախագծեր են իրականացվում, որոնք հնարավոր չէ անել առանց պետական չափորոշիչների այս երկրորդ կետի բոլոր պահանջները բավարարելու:

Օրինակներ մեր սովորողների բլոբներից.     

Մկրտչյան Աննայի բլոգը  

Գասպարյան Անիի բլոգը

1998-ց մինչև 2010 թվականների միջև ընկած ժամանակահատվածում անգլերենի գրավոր քննությունները ներառում էին նաև թարգմանություններ հայերենից անգլերեն: Ներկայիս շտեմարաններում դրանք վերացած են և «թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ կարողությունների» մասին նույնիսկ երազելը անհույս կարող է լինել:

Մեր կրթահամալիրում բավարար ուշադրություն է դարձվում թարգմանական կարողություններին: Դրա վառ ապացույցն է «Լուսաստղը», mskh.am-ի անգլերեն էջը:      

 

 

3) սովորողներիկողմիցօտարլեզուներիկարևորությանևդրանցիմացությունըհարստացնելու

անհրաժեշտությանգիտակցմանը, տվյալօտարլեզունկրողժողովրդիարժեքներիևավանդույթների

գնահատմանը:

 

Շտեմարանայինուսուցմամբօտարլեզուներիիմացությանանհրաժեշտությունըգիտակցվումէմիայնպետականավարտականևմիասնականքննությանըպատրաստլինելուհանգամանքով:

Մերկրթահամալիրումտարբերառարկաներիդասավանդողներնախագծերիրականացնելուհամարսովորողներինհանձնարարություններենտալիստվյալթեմայիվերաբերյալ  օտարլեզուներովտեղեկատվությունորոնելհամացանցումևթարգմանելդրանքհայերեն, որնօգնումէնախագիծնավելիբովանդակալիցդարձնելուհամար: Աշխատանքներենտարվումօտարլեզուներըորպեսգործիքօգտագործելուհամար:  

Օրինակները կարելի է գտնել «Լուսաստղ»-ում:    

                  

Եզրակացություն

Անգլերենի պետական ավարտական և միասնական քննությունների պահանջները բոլորովին չեն համապատասխանում «Օտար լեզու» ուսումնական բնագավառի համար հաստատված պետական չափորոշիչների պահանջներին: Օտար լեզվի իմացության հինգ  բաղադրիչները`լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը ծայրահեղ նեղացվել է` սահմանափակվելով միայն «ընթերցելով հասկանալու» կարողությամբ: Չափորոշիչներով սահմանված բարձր նպատակն իջեցվել է ծնկից էլ ցածր:  Սովորողն իր ուսումնառության հատկապես վերջին տարվա ընթացքում վերածվում է բազմընտրական առաջադրանքների լուծումների տարբերակների փակ բերանով պասսիվ ընտրողի: Այս պայմաններում նույնիսկ կրկնուսույցների դերն է ավելորդ դառնում:  Բոլոր առաջադրանքների պատասխանները տրված են: Հարկ չկա խոսել, միտք շարադրել, ունկնդրել, թարգմանել: Կարդա, մտածիր, ընտրիր ու քո հերթական խաչը դիր: