Just another WordPress.com site

Archive for June, 2020

Անգլերենի ակումբ. նախագիծ

Անգլերենի ակումբի նպատակը

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների անգլերենի իմացության բարելավում-զարգացում, մասնագիտական նպատակով անգլերենի գործածումը որպես գործիք, անգլերեն աղբյուրներիում այլոց փորձի ուսումնասիրման կարողությունների զարգացում:

Մասնակիցները

Ակումբի անդամ կարող է լինել կրթահամալիրի անգլերեն դասավանդողները և այն մանկավարժական աշխատողը, ով ունի ինքնակրթության, մասնագիտական զարգացման ձգտում և ուզում է անգլերենը գործածել որպես գործիք՝ մասնագիտական նպատակով:

Աշխատանքի ընթացքը

Ակումբի անդամները բաժանվելու են երեք խմբի՝

  • անգլերենի մասնագետներ, ովքեր անմիջապես սկսելու են այլոց փորձի ուսումնասիրման կարողությունների զարգացմանն ուղղված գործունեություն, մասնակցում են անգլերեն գրական ակումբի պարապմունքներին
  • մանկավարժական աշխատողներ, որոնք անգլերենի մասնագետ չեն և

ունեն անգլերենի իրենց իմացությունը զարգացնելու ձգտում:

Կազմակերպվելու են առցանց հանդիպումներ, ուսումնական պարապմունքներ, աշխատանքային սեմինարներ՝ փոխհամաձայնեցված ժամանակացույցով:

Տրված է 2020-ի անգլերենի հունիսյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել անգլերենի հունիսյան ֆլեշմոբի առաջադրանքները.

2-3-րդ դասարաններ – Հայկուհի Հովհաննիսյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-11-րդ դասարաններ – Անժելա Մովսիսյան

Քանդակագործների ստեղծագործական հավաք-փառատոնի նախօրեին

Վաղը մեկնարկում է Քանդակագործների ամենամյա ստեղծագործական հավաք-փառատոնը, որին այս տարի տրվել է մի առանձնակի անուն «Սասնալանջ կամ Մհերի դուռ»:  

Իսկ արվեստի ի՞նչ գործեր ստեղծվեցին անցյալ տարվա Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային փառատոնը: Որտե՞ղ են տեղադրվել և ինչպե՞ս են պահպանվում անցյալ տարվա փառատոնի ընթացքում ստեղծված աշխատանքները: Այս երկու հարցերի դրականորեն արժևորված պատասխանները կարող են ստեղծագործական աշխատանքի նոր ոգևորություն հաղորդել վաղը մեկնարկող փառատոնի մասնակիցներին:

Երեկ ես եղա կրթահամալիրի բոլոր դպրոցներում՝ համոզվելու համար, որ կլինի այդ նոր ոգևորությունը:

Գոռ Դավթյանի «Մայրություն» քանդակը տեղադրված է Հարավային դպրոց-պարտեզի մուտքի մոտ: Մայրության էությունը կա այս քանդակի մեջ՝ սեր, քնքշանք, ապահովություն, մանկիկի համար տաքուկ գիրկ:  Շրջակայքը մաքուր է ու խնամված: Միայն պետք է քանդակի պատվանդանի վրա ցուցանակ լինի «Մայրություն. քանդակագործ՝ Գոռ Դավթյան, 2019»:

thumbnail

Քոլեջի այգում է տեղադրված խաղող ճմռելու ավազանը, որի հեղինակն է Հովհաննես Գրիգորյանը: Այսպես էի գրել այս գործի մասին անցյալ տարի. «Նպատակին հասնելու անկոտրուն համառություն, ֆիզիկական ուժ ու քաջ առողջություն է հարկավոր այս հսկայական պառկած քարից խաղողի ճմռման ավազան կերտելու համար: Չնայած իր հասուն տարիքին, Հովհաննես Գրիգորյանը ծնկած կամ կռացած դիրքով ամեն օր ժամերով զգույշ մրճնահարվածներ է տալիս հատիչին: Մի քանի օրերի տքնաջան աշխատանքից հետո քարն արդեն ունի նկատելի գոգավորություն ու նմանվում է ավազանի, իսկ քարե ավազանի եզրերին խաղողի զարդաքանդակներ են: Երբ աշխատանքն ավարտվի, այն դրվելու է կրթահամալիրի քոլեջի Խաղողի և գինու դպրոցի բակում և արվեստի գործ լինելուց բացի ունենալու է նաև կիրառական նշանակություն:» Իսկ այժն այս քարե ավազանը դրված է Քոլեջի այգու վերջում, բոլոր աչքերից հեռու և առանց ցուցանակ:

thumbnail (1)

Այսօր առավոտյան ես խոսեցի Վիգեն Ավետիսի հետ հեռախոսով: Նա ասաց, որ ցուցանակը դրվելու է և ավազանն էլ տեղադրվելու է Խաղողի և գինու դպրոցի դիմաց՝ նորաստեղծ խաղողի մետաղյա թառմաների տակ: Քանդակը կգտնի իր տեղը:

Վրացի քանդակագործ Արչիլ Դադիշվիլու «Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես է ստեղծվել աշխարհը» փիլիսոփայական հարց-անունով քանդակը գտել է իր մշտական ու արժանի տեղը՝ Արևելյան դպրոց-պարտեզ տանող արահետի սկզբնամասում՝ երևացող, կոկիկ, խնամված ու ցուցանակով:

thumbnail (2)

Չին քանդակագործ Ջի Ֆու Ժոուի խմելու ջրի աղբյուրի քանդակը, նույնպես իր մշտական ու ճիշտ տեղն է գտել՝ Մայր դպրոցի մարզահրապարակում: Աղբյուրի վրա չինարեն հիերոգլիֆներով և հայերեն խորհրդանշական չորս բառ է գրված՝ Հայաստան, Չինաստան, Ընկերներ, Աղբյուր: Ինչպես ամենուրեք մեր կրթահամալիրի դպրոցների բակերում և այգիներում տարածքը խնամված է, քանդակի վրա առկա է ցուցանակը, բայց մի տեխնիկական հարց կա, որը լուծում է պահանջում: Պետք է տեղադրվի քանդակի ոճին արժանի ծորակ և հետադարձ ջրի խողովակ:

thumbnail (3)

Իսկ հիմա մտնում ենք Մայր դպրոցի դիմացի ծառաշատ այգին՝ անցյալ տարվա փառատոնի արարման հարթակը: Այստեղ իր նշանակությամբ ու մոնումենտալ վեհությամբ առանձնանում է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպիի մեծածավալ  ստեղծագործությունը՝ մեծ ու փայլող աչքերով Հիսուսի խորաթափանց դեմքը:

thumbnail (4)thumbnail (5)

Վիգեն Ավետիսը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել այն մասին, որ արձանը նվիրվում է Էջմիածին քաղաքին և այն տեղադրվելու է Սուրբ Մարիամ խոնարհված եկեղեցու և քաղաքի մշակույթի տան հարևանությամբ՝ մի երևացող ու արժանի տեղում: Արձանի տեղադրման և բացման արարողությունը կլինի, երբ Մասիմո Լիպին կարողանա գալ Հայաստան:

Հնարավոր չէ առանց զայրույթի ու անտարբեր անցնել Ալիսա Դանիելյանի «Հայաստան» քանդակի կողքով, որը «Մասիս և Սիս առագաստներով» մի առագաստանավի է նմանվում: Մերօրյա ինչ-որ վանդալների խումբ շրջել է արձանը: Անցյալ տարի, երբ Ալիսան առագաստներն էր քանդակում և դեռ չէր որոշել, թե ինչ է լինելու իր քանդակի անունը, ես նմանեցրել էի այն Ռուբեն Հախվերդիանի «Իմ փոքրիկ նավակ» երգին և այսպես էի գրել. «Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Ալիսա Դանիելյանը փոքրիկ աղջկա երազանքի երևակայական նավն է ստեղծում, որը չնայած սպիտակ ու կարծր քարից է կերտվում, մի օր հասնելու է «կապուտակ ծովին»՝ իր հետ տանելով փոքրիկ աղջկան, որը երևում է, եթե այլ դիտանկյունից նայենք այդ բոլորաքանդակին»: Հայաստանի քարտեզի ուրվագիծը նույնպես աղջկա գլուխ է հիշեցնում և, միգուցե, այդ է պատճառը, որ Ալիսան իր քանդակը «Հայաստան» է անվանել: Հեռախոսազրույցի ժամանակ Վիգեն Ավետիսը խոստացավ, որ անպայման քանդակը իր «Հայաստան» ցուցանակով ուղղվելու է և դրվելու է իր տեղում մինչև վաղը: Հավատում եմ:

thumbnail (6)

Արևմտյան Դպրոց-պարտեզի բակում մի հետաքրքիր քանդակ է տեղադրված, որը չունի որևէ ցուցանակ: Ո՞վ է քանդակի հեղինակը, ինչպե՞ս այն կանվաներ հեղինակը: Ձեռքերը կապվա՞ծ են, ազատությու՞ն է ուզում: Վիգեն Ավետիսը հուշեց ինձ, որ արձանը կոչվում է «Ծաղրածու»: Հիմա ամեն ինչ պարզ է: Ծաղրածուն ազատ է, իր տարերքի մեջ է, երբ բեմի վրա է, իսկ բեմից դուրս նա խեղկատակի կնմանվի, եթե նորից իր տարերքի մեջ լինի: Փաստորեն նա բեմի՝ ազատության ձգտող ծաղրածու է: Հասկացա: Մնում է պարզել հեղինակի անունը: Երբ այս հոդվածը վերջացրել էի, Քնարիկ Ներսիսյանը իմ հարցմանը պատասխանեց, որ «Ծաղրածուի» հեղինակը Փանոս Թեռլեմեզյանի անվան Գեղարվեստի քոլեջի ուսանող Ռազմիկ Ապրոյանն է: Կեցցե՚ս, Ռազմիկ:

thumbnail (10)

Արևմտյան դպրոց-պարտեզի այգու հակառակ կողմում մի քանդակ կա, որը նույնպես ցուցանակ չունի, բայց առանց ցուցանակի էլ պարզ է, որ դա Կորյուն Գևորգյանի քանդակն է: «Նրբագեղություն, գեղեցկություն, էսթետիկական հաճույք պարգևող» բառերով են բնորոշվում Կորյուն Գևորգյանի աշխատանքները: Ոչ մի տողատակի թաքնված միտք, ոչ մի խորամանկ խորհրդանշանակություն. պարզապես պետք է նայել ու հիանալ աչք շոյող գեղեցկությամբ: Թվում է, որ ոչ մի հատիչով մրճնահարված չի ստացել այս ջրահարսի նմանվող գեղեցկուհին: Մի խոսքով, այստեղ Կորյունն է աշխատել:

thumbnail (11)

Ամենուրեք այնպես խնամված է ու մաքուր: Լավ է, որ այս գեղեցկուհին այս մաքուր ու խնամված միջավայրում է:

thumbnail (12)

Իսկ հիմա գնում ենք Հյուսիսային դպրոց-պարտեզ: Տեսնենք, թե ինչ քանդակներով է ներկայանում մեր արտմիջավայրի հոգևոր կենտրոնը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը իր մեջ ներառված Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցով:

Քանդակների առումով ամենաներկայանալին այստեղ Սիենայի հրապարակն է, որը համալիր աշխատանք է և որի հեղինակը Քրիստոֆեր Լիպպին է՝ Մասսիմո Լիպիի որդին:

thumbnail (13)

Փոքրիկ հրապարակի սկզբում մի քարի վրա աչք է քանդակված, որի անցքից եթե նայենք, կտեսնենք մի քիչ վերևում տեղադրված հրեշտակի արձանը:

thumbnail (14)

Սիենայի հրապարակի ամենախորհրդանշական քանդակը «Բողբոջ»-ն է: Քրիստոֆերի մտահղացմամբ այդ քանդակը խաղողի թառմայի հենասյուն է պատկերում և խորհրդանշում է սովորող երեխաներին, ովքեր իրենց ուսերին են պահում ապագա կենսահաստատ բերքի ծանրությունը: Կյանքն է այդպիսին. ապագան այժմյան սովորողների ուսերին է լինելու:

thumbnail (15)

Վիգեն Ավետիս Քանդակի դպրոցի հարևանությամբ տեղադրված է Ստավրոպոլցի քանդակագործ Իվան Կիսլիչենկոյի երևակայություն խթանող «Արևը ամպերի մեջ» ստեղծագործությունը: Որքան մոտ է թեման երեխաների ոգուն: Աշխարհում երևի չկա մի երեխա, ով երեք տարեկանում արդեն արև նկարած չլինի: Քանդակին նայելիս թվում է, որ ամպերն ու արևը շարժման մեջ են երկնքում:

thumbnail (16)

Նորից եմ ուզում շեշտել, որ ամենուրեք զգացվում է շրջակա միջավայրի ճաշակը, ամենօրյա խնամքը ու մաքրությունը: Սա նույնպես արվեստ է, որը ավելի տքնաջան ու տարիների երկարատև աշխատանքի ձեռակերտ ստեղծագործություն է:

thumbnail (18) thumbnail (17)

Այսքանով վերջացնում եմ մեր փառատոնյան անցած ճանապարհի ներկայացումը, իսկ ի՞նչ է սպասում մեզ վաղը: Կրթահամալիրի տնօրենը արդեն զնդանի վրա զնգացրել է հունիսի 15-ին մեկնարկող 2020-ի Քանդակագործների ստեղծագործական հավաք-փառատոնի կանչը:

Սպասվում է, որ այս հավաք-փառատոնով մեր Մայր դպրոցի սարալանջը վերածվելու է Սասնալանջի: «Սասնա ծռեր»-ի թեմաներով քանդակներ են արարվելու Մայր դպրոցի ծառաշատ այգում: Նորից լսվելու են հատիչով մրճնահարվածների հազարավոր ձայներ: Սպասվում է նաև, որ սարալանջի դիմացի պատին Մհերի կիսաբաց դուռն է նկարվելու կամ քանդակվելու: Գիտե՞ք, որ Մհերը դուրս է եկել:

Պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվան. այլոց փորձի ուսումնասիրում

Թարգմանություն անգլերենից. աղբյուրը՝ Getting Ready to Teach Next Year

Հեղինակ՝ Mary Burns

Մայիսի 26, 2020, Edutopia

Նախաբանը թարգմանչի կողմից

Կրթության կազմակերպման գործի դժվարությունները, որոնք կապված են Covid-19 համավարակի հետ, գրեթե նույնն են ամբողջ աշխարհում: Ամենուրեք միանշանակ վստահ չեն, թե արդյոք ինչպես են կազմակերպելու հանրակրթությունը նոր ուսումնական տարում՝ առկա՞ ուսուցմամբ, թե՞ հեռավար-առցանց: Մայիսի 26-ին ամերիկյան «Edutopia» էլեկտրոնային մանկավարժական ամսագրում հրապարակվել է Մերի Բըրնսի, իմ կարծիքով, ճիշտ ժամանակին գրված հոդվածը: Հեղինակն այն կարծիքին է, որ նոր ուսումնական տարին ավելի վստահ դիմավորելու համար պետք է երկու ուղղությամբ էլ նախապատրաստվել: Նա հատկապես մանրամասն է նկարագրում այն նախապատրաստական աշխատանքները, որոնք ուղղված են հեռավար-առցանց ուսումնառությանը: Իհարկե, մեր կրթահամալիրի սովորողները և դասավանդողները տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման գործում շատ ավելին են արել, քան այն գործունեությունները, որոնք առաջարկում է հեղինակը, բայց կարծում եմ, որ մեր դասավանդողները պետք է ուշադրություն դարձնեն հոդվածում նշված ուսումնառության ճանաչողական և սոցիալական մոդելներին: Իհարկե դրանք նորություն չեն որպես մանկավարժական մեթոդ, բայց արդյո՞ք մենք փորձել ենք դրանք ներդնել հեռավար-առցանց ուսումնառության գործընթացում:

Շատ է անորոշությունը կապված 2020-2021 ուստարվա հետ, բայց հեռավար և առկա ուսուցման-ուսումնառության խառը կրթական ծրագրի կազմումը մեզ կօգնի պատրաստվել դրան:

Covid–19-ը անմոռանալի դարձրեց 2019-2020 ուստարին: Առանց որևէ զգուշացման և նախապատրաստության՝ ուսուցիչները ստիպված եղան անցում կատարել հեռավար ուսուցման: Նրանք հերոսական ջանքեր գործադրեցին: Սա միայն իմ գնահատականը չէ: Այս գնահատականը համաձայնեցված է տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով իրենց ուսումնառությունն իրականացրած բազմաթիվ սովորողների փորձառությամբ:

Այս սովորողները և նրանց ուսուցիչները, որոնցից ես նույնպես հարցազրույց եմ վերցրել վերջին վեց շաբաթների ընթացքում, շատ ավելի քիչ լավատեսորեն են վերաբերվում առցանց ուսուցմանը, բայցևայնպես, իրական որակի և արդյունավետության մասին իրական մտահոգություններով: Այնուամենայնիվ, քանի որ դպրոցական շրջանները սկսում են պլանավորել 2020–21 ուսումնական տարին, առցանց ուսումնառությունը, ամենայն հավանականությամբ, կարևոր դեր կխաղա կրթական համակարգի վերականգնման ջանքերում, քանի որ շատ կրթական համայնքներ կտեղափոխվեն մի համակարգ, որը համատեղում է հեռավար-առցանց և առկա  ուսուցումը:

Քանի որ մենք հիմա կրթության ճգնաժամային կառավարումից դուրս գալու և համակարգի նպատակային պլանավորման փուլում ենք, կարող ենք դիտարկել արտակարգ իրավիճակներում առցանց դասավանդման հաջողություններն ու խնդիրները: Հետևյալ չորս առաջարկությունները, որոնք հիմնված են ուսուցիչների և ուսանողների փորձի վրա, հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ պահանջող ռազմավարություններ են:

 Ուսումնառության պլանավորումը առկա և հեռավար-առցանց հարթակներում

Հարցազրույցներ անցած շատ սովորողների համար առցանց ուսումնառության մեջ հանկարծակի ընկղմվելը մի շարք հարցեր առաջացրեց՝ դասընթացի տեմպը, կառուցվածքը, ուսուցչի հետ հաղորդակցման և խստապահանջության պակասը, ուսումնական ալիքների շատախոսությունը և բազմազանությունը (Google Classroom, Zoom, YouTube, էլ. Փոստ և այլն): Շատերը գտան միայնակ ուսումնառության փորձ ձեռք բերելու ասինխրոն բնույթը:

Տեղեկատվական տեխնոլոգիան ինքնին չի կարող ուսումնառությունը գրավիչ դարձնել: Կրթական առցանց համակարգեր մշակելիս դպրոցները կարիք կունենան ավելի մանրամասն ներկայացնելու իրենց ուսումնական առարկայական ծրագրերը, ապահովելու հեռավար-առցանց և առկա ուսուցման-ումնառության միջև փոխկապակցվածությունը և փոխլրացումը՝ նախատեսելով այնպիսի ուսումնական միջավայր այս երկուսի համար, որ գտնվի դրանց միջև եղած հավասարակշռությունը.

  • ուսումնառության այնպիսի գործունեություններ, որոնք առավելագույնս կուտակում են հեռավար-առցանցի և դասարանայինի լավագույն կողմերը,
  • համաժամանակյա և ոչ համաժամանակյա ուսումնառություն,
  • համակարգային կառուցվածքայնություն և մարտավարական ճկունություն,
  • գործունեություններ, որոնք կարելի է միայնակ անել և այնպիսիները, որոնց ամենալավ դրսևորումը թիմային աշխատանքով է լինում:

Ինչպես միշտ՝ ուսուցիչները կցանկանան պարզել, թե ինչն են սովորողները սովորելու ուսուցիչներից, բովանդակային տեքստից, գործունեություններից և միմյանցից: Ուսուցիչ-սովորող բոլոր հաղորդակցությունները և ուսուցումը հետևողական և համահունչ լինելու համար, գուցե դպրոցները պետք է անցնեն կրթական կառավարման մի համակարգի, որտեղ կարող են տեղակայվել ամբողջ բովանդակությունը, բոլոր քննարկումները, գնահատականները և վեբ-կոնֆերանսները:

Սովորողների համար, ում հետ ես հարցազրույց եմ անցկացրել առցանց ուսումնառության իրենց փորձի մասին, լավ մշակված առցանց դասերը ներառելու են  մի քանի տարրեր.

  • Հաղորդակցության մեծացում. ավելի համագործակցային գործողություններ և համաժամանակյա փոխգործակցություն ուսուցիչների և դասընկերների հետ,
  • Ավելի մեծ ինտերակտիվություն. ավելի շատ խաղեր, ինտերակտիվ տեսաֆիլմեր և ավելի քիչ հանձնարարություններ,
  • Անհատականացված ուսումնառություն. գործունեությունների շարք, որոնք վերաբերում են սովորողների ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին, ինչպես նաև՝ տնային իրավիճակներին: Այս ամենը ուղիներ են հարթում դեպի անհատական նախագծերը:
  • Ավելի դժվար գործունեություններ. Նախագծեր և գործունեություններ, որոնք ուղղված են իրական աշխարհի մարտահրավերներին և սովորողներին ներառում են ստեղծականության մեջ և այլ ոչ թե սպառողի կարգավիճակով սոսկ տեղեկատվություն են ստանում:

 

Ուսուցիչների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսուցմանը

Արտակարգ իրավիճակներում հեռավար-առցանց դասավանդման մի շահեկան կողմն այն է, որ շատ ուսուցիչներ սովորեցին, թե ինչպես իրականում և արդյունավետ ձևերով օգտագործեն տեխնոլոգիան ուսուցման գործընթացում՝ փորձեր կատարելով համեմատաբար ցածր ռիսկային միջավայրում: Այնուամենայնիվ, հարցազրույց անցած դասավանդողներն իրենք են կարծում, որ դեռ շատ բան ունեն սովորելու առցանց դասավանդելու համար: «Տեխնոլոգիան օգտագործել կարողանալը մի բան է, տեխնոլոգիայի միջոցով արդյունավետ դասավանդելը՝ բոլորովին այլ կարողություն»:

Ուսուցիչներին անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն, որպեսզի նրանք մի նոր աստիճանի զարգացնեն սովորողներին հեռավար և առցանց դասավանդելու կարողությունները: Նրանք նաև կարիք ունեն վերապատրաստման, որն ուղղված է հեռավար-առցանց ուսուցման գնահատման տեխնիկային տիրապետելուն, սովորողների հետ առցանց հաղորդակցման դյուրացման եղանակները յուրացնելուն՝ հատկապես այն սովորողների, որոնք ամենախոցելին են:Top of Form

Bottom of Form

 

Առցանց լավ դասավանդելու համար ուսուցիչները պետք է զարգացնեն առցանց մանկավարժական հմտություններ, որոնք ներառում են հետևյալ բաղադրիչների խառը գործածում.

  • Ուղղակի ուսուցում. հասկացությունների, հմտությունների, ուսումնական առարկայի մի որևէ երևույթի ընթացակարգի մասին տեղեկատվության փոխանցում՝ ցուցադրությունների, դասախոսությունների, տեսանյութերի կամ առցանց ներկայացումների միջոցով:
  • Ուսումնառության ճանաչողական մոդելներ. Գործունեություններ, որոնցով սովորողները ինքնուրույն են գիտելիք ձեռք բերում՝ մասնավոր դատողությունների հիման վրա ընդհանուրի մասին եզրահանգում, պատրաստի պատասխան չունեցող հարցադրումներ, մետաճանաչողական ռազմավարություններ և խնդրի լուծում:
  • Ուսումնառության սոցիալական մոդելներ. Ուսումնառության համագործակցային մեթոդներ՝ «Խճանկար կամ Ջիգսո» մոտեցում (համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին), փոխադարձ ուսուցանում (ուսուցիչ-սովորող երկխոսություն է, որի ընթացքում արվում է հարցադրում, պարզապանում, եզրահանգում կամ ամփոփում և կանխատեսում), քննարկումներ, բանավեճեր և սովորող-սովորեցնող գործունեություն:

Ամենից առավել ուսուցիչները կարիք կունենան ուղղորդման, որը կօգնի նրանց սովորողների մոտ հաստատել այն զգացողությունը, որ իրենք ներկա են և առցանց սովորողների համայնքի մի մասն են կազմում:

Սովորողների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսումնառությանը

Հարցազրույց անցած սովորողների համար սա եղել էր նրանց առցանց ուսումնառության առաջին փորձը: Շատերը դժվարություն են ունեցել և տեխնոլոգիան յուրացնելու, և հեռավար-առցանց սովորողի կարգավիճակին ընտելանալու համար, հատկապես՝ ոչ համաժամանակյա (հեռավար) միջավայրում:

Այսպիսով, թվայնացված ուսումնառության համակարգ տեղափոխվելիս, ամենակարևոր բանը, որը կարող ենք անել սովորողների համար՝ առցանց-հեռավար ուսումնառությանը նրանց նախապատրաստումն է: Առաջարկվում են հետևյալ գործողությունները.

  • Տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպում.   ստեղնաշարով մուտքագրումը, առցանց բանաժաղովին մուտք գործելը, էլեկտրոնային նամակագրության երի մտապահում, ֆայլերի կառավարում, ուսուցման կառավարման համակարգի կայքից օգտվելը, և այլն:
  • Հաջող առցանց-հեռավար ուսումնառության համար անհրաժեշտ անձնական գծերի ձևավորում. մոտիվացիա, ժամանակի կառավարում, թվային քաղաքացիություն (ներկայություն սոցցանցերում), հետևողականություն, ինքնաուղղորդման հմտություններ, և թվային աշխարհում օգնություն փնտրելու և ստանալու հմտություններ:
  • Առցանց-հեռավար ուսումնառությանը անհրաժեշտ արդյունավետ հմտություններ.  առցանց հարթակում արդյունավետ ընթերցելու և գրելու ռազմավարություններ, ժամանակացույցի կազմում և հետևում դրան, տեղեկատվության կառավարման հմտությունների ձևավորում: (Մարգարիտ Սարգսյանի հոդվածը)

 

Աջակցություն ապահովել բոլոր սովորողներին և նրանց ընտանիքներին

 

Քանի որ դպրոցները համավարակի պատճառով անցնում են առցանց ուսուցման, կրթական համայքները պետք է ապահովեն բոլոր սովորողների կրթական հավասար պայմանները և′ դպրոցում, և′ տանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սովորող ապահովվում է համակարգչով և ինտերնետ կապով, ստեղծվում են ժամանակացույցեր և սովորողի անհատական աշխատանքային պլաններ, օրվա ռեժիմը, հաստատվում են հեռավար-առցանց և առկա դասերին մասնակցության, գնահատման գրանցման նոր քաղաքականություն:

Դպրոցները կարիք են ունենալու պարզել, թե ինչ աջակցություն են տրամադրելու ընտանիքներին: Այն ծնողները և խնամակալները, ովքեր չունեն համապատասխան տեխնոլոգիական հմտություններ և ում տնային պայմանները նպաստավոր չեն հեռավար-առցանց ուսուցուցման համար, կարիք կունենան լրացուցիչ աջակցության:  Դպրոցները կարող են աշխատանքային սեմինարներ առաջարկել ծնողներին: Սեմինարների ընթացքում ծնողները ձեռք են բերում թվային գրագիտության հմտություններ, նրանց են փոխանցվում տեխնոլոգիական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կրտսեր տարիքի երեխաների առաջընթացը ապահովելու համար: Սեմինարները կարող են առաջարկել նաև այլ սոցիալական, ակադեմիական և տեխնիկական աջակցություններ:

 

 

Իմ աշխատանքային գործունեությունը հունիսի 8-ից 30-ը

Ամենօրյա ընթացիկ աշխատանքներ

  1. Անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողների աշխատանքային գործունեության մասին տեղեկանքների պատրաստում – ամեն օր մեկ ժամ:
  2. Ամեն օր ժամը 15:00-16:00 տնօրենի հետ առցանց հանդիպման մասնակից:

Առցանց մասնակցություն.  հունիսի 11-ին ժամը 12:00-ին.  միջին մասնագիտական կրթության 2019-2020 ուստարվա շրջանավարտների դիպլոմային նախագծի պաշտպանություն. «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ».

  1. Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում – ամեն օր մեկ ժամ:
  2.  Թարգմանական աշխատանք – ամեն օր 5 ժամ: Հայերենից անգլերեն եմ թարգմանելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հիմնադրամի կանոնադրությունը: Անգլերեն եմ թարգմանելու քանդակագործների ստեղծագործական հավաքին, հունիսյան ստուգատեսներին վերաբերող նյութերը:
  3. Համակարգելու եմ անգլերենի և ռուսերենի հունիսյան ֆլեշմոբները: Հունիսյան ֆլեշմոբը լինելու է թարգմանական՝ թարգմանական ստուգատեսին համահունչ:

 

Հունիսյան նախագծեր

  1. Սասնալանջը տեսաֆիլմով, լուսանկարներով և համապատասխան տեքստով  հայերեն և անգլերեն ներկայացնել որպես Երևանի տեսարժան վայր: Նախագծի արդյունքը 2020-2021 ուստարում կծառայի որպես ուսումնական նյութ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողների համար:

Աշխատանքի ընթացքը.

Սկզբում ներկայացվելու է սարալանջը մինչև քանդակագործների ստեղծագործական հավաքը: Երբ սկսվի հավաքը, սարալանջն արդեն ներկայացվելու է որպես Սասնալանջ՝ իր ստեղծվող քանդակներով, սարալանջի պատի ձևավորումներով:

Աշխատանքներն իրականացնելու եմ իմ թոռնուհի Նարե Մելքոնյանի հետ:

2. Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Որպես խորհրդատու ուսուցիչ ղեկավարելու եմ Միլենա Շամոյանի «Հայկական ազգային ծեսեր» ուսումնասիրություն-հոդվածի հայերենից անգլերեն թարգմանական աշխատանքը:

Թարգմանական ստուգատեսին եմ ներկայացնելու 2019-2020 ուստարվա ընթացքում իմ կատարած լավագույն թարգմանությունները:

 

 

 

Քոլեջի անգլերենի խմբի աշխատանքը մայիսի 25-ից հունիսի 5-ի ամառային ճամբարում

Մայիսի 17-ին հրապարակվեց ճամբարի մասնակիցների անունները և աշխատանքային ծրագիրը:

Ճամբարի աշխատանքային հիմնական երեք ուղղությունները և կատարված աշխատանքները.

  1. «Աշխարհահռչակ հայեր» նախագիծը: 

Նախագծի նպատակն էր սովորողի ընտրությամբ ընդլայնել ներկայացված աշխարհահռչակ հայերի մասին տեղեկատվությունը հայերեն և անգլերեն: Աշխատանքը նպաստում է սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը, ինքնակրթությանը:

Կատարված աշխատանքները՝

Անահիտ Աբգարյան «Արա Գուլլեր», «Հովհաննես Ադամյան»

Գոհարիկ Ջհանգիրյան  «Վիլյամ Սարոյան»

Ժաննա Մկրտչյան «Սերգեյ Փարաջանով» 
Անի Պետրոսյան «Քրք Քրքորյան»
Ռուզան Մարգարյան «Արամ Խաչատրյան»

2. Ուսումնական նյութ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողների համար՝ «Հայկական ազգային խոհանոց»

Նինել Աղանյան «Հարիսա – Harissa »
3. Ուսումնական նյութ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողների համար՝ «Հայկական ազգային ծեսեր»
Միլենա Շամոյան «Հայկական ազգային ծեսեր»
Հրապարակումներ կրթահամալիրի կայքում
Միլենա Շամոյան
Նինել Աղանյան
Խորհրդատու ուսուցիչ՝ Յուրա Գանջալյան

 

 

 

 

 

Առցանց հանդիպում տնօրենի հետ. ժամանակացույց

Հունիս ամսվա ընթացքում տնօրենի հետ անգլերեն և այլ օտար լեզու դասավանդողների առցանց հանդիպումների ժամանակացույցը.
Հունիսի 2-ին
Անահիտ Մելքոնյան
Տաթևիկ Ալեքսանյան
Լուսինե Բուշ
Հունիսի 9-ին
Սիլվա Հարությունյան
Իրինա Ապոյան
Հերմինե Գևորգյան
Հունիսի 16-ին
Անժելա Մովսիսյան
Կարինե Թևոսյան
Ռինա Շագինյան
Հունիսի 23-ին
Դիանա Նազարյան
Մարիամ Սարդարյան
Բելլա Աբրահամյան
Հունիսի 30-ին
Ռուզաննա Սարգսյան
Լիլիթ Սարգսյան
Յուրա Գանջալյան