Just another WordPress.com site

Archive for April, 2018

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի ապրիլ ամսվա հաշվետվությունը

Կատարված թարգմանություններ

Ժաննա Հակոբյանը ռուսերեն է թարգմանել Մարիետ Սիմոնյանի հոդվածը “Литературный театр или удовольствие созидания”

Նույն հոդվածի անգլերեն թարգմանությունը ես եմ արել:

Նույն հոդվածի վրացերեն թարգմանությունը կատարել է Ռինա Շագինյանը:

Մարիամ Քալանթարյանը ռուսերեն է թարգմանել Քնարիկ Ներսիսյանի հարցազրույցը Համլետ Խաչատրյանի կնոջ հետ “Беседы о Гамлете Хачатряне”:  Այս թարգմանությունը դեռ մարտ ամսվա հաշվետվությունում պետք է նշված լիներ:

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ

Առաջադրանքները կազմել և պատասխանները ստուգել են հետևյալ դասավանդողները՝

Լիանա Ասատրյան 2-3-րդ դասարաններ – 90 աշխատանք

Աննա Գանջալյան  4-5-րդ դասարաններ  – 114 աշխատանք

Յուրա Գանջալյան  6-8-րդ դասարաններ – 36 աշխատանք

Սիլվա Հարությունյան 9-12-րդ դասարաններ – 45 աշխատանք

Ռուսերենի ապրիլյան ֆլեշմոբ

Առաջադրանքները կազմել և պատասխանները ստուգել են հետևյալ դասավանդողները՝

Մարիամ Քալանթարյան 2-3-րդ դասարաններ – 90 աշխատանք

Անահիտ Նաղդալյան  4-5-րդ դասարաններ  –      59 աշխատանք

Ժաննա Հակոբյան     6-8-րդ դասարաններ       –     27 աշխատանք

Ժաննա Հակոբյան     9-12-րդ դասարաններ      –     1 աշխատանք

 

Հեռավար ուսուցում

Անգլերենի բառակազմության վերաբերյալ մի ծավալուն ուսումնական նյութ-առաջադրանք եմ կազմել:

 

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումը

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբը ապրիլի 18-ին սովորողների անսպասելի մեծ մասնակցություն ունեցավ՝ 284: Ընդհանրապես ուսուցման առցանց ձևի դրական կողմը առավելագույնը երևում է, երբ առկա ուսուցումը հնարավոր չի լինում լիարժեք ապահովել:

2-3-րդ դասարանցիների 90 սովորող կատարեց Լիանա Ասատրյանի կազմած առաջադրանքը: Այդ առաջադրանքի կատարմամբ նրանք կրկնեցին և ամրապնդեցին իրենց լեզվական կարողությունները՝ պատասխանելով առարկաների գույնի, տեղի, չափի մասին հատուկ հարցերին, կազմեցին իրենց ուրույն նախադասությունները ըստ տրված օրինակի:

Աննա Գանջալյանի կազմած առաջադրանքը 4-5-րդ դասարանցիների համար ունեցավ 114 մասնակից: Առաջադրանքի կատարումը ինչ-որ չափով նպաստեց սովորողների ընթերցելով հասկանալու և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

6-8-րդ դասարանցիների 36 սովորող մասնակցեց ապրիլյան ֆլեշմոբին: Այս տարիքային խմբի համար կազմված առաջադրանքը հնարավորություն տվեց սովորողներին ամրապնդելու գործողության կատարման հաճախականություն ցույց տվող մակբայների գործածման, ընթերցելով ընկալելու և սեփական մտքեր շարադրելու հաղորդակցական կարողությունները:

Ավագ դպրոցի կրթական ծրագրի ոգուն համարժեք էր Սիլվա Հարությունյանի կազմած առաջադրանքը, որն ամբողջովին ստեղծական բնույթ ուներ: Ավագ դպրոցի 45 սովորող կատարեց առաջադրանքը: Զարմանալի է մասնակցության այս բարձր ցուցանիշը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ օրը Ավագ դպրոցի սովորողներից շատերը Մարթա Ասատրյանի հետ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ էին, իսկ ուշ երեկոյան սկսեցին կատարել անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքը: Ուշագրավ է 11-րդ դասարանի սովորող Արեգ Գալոյանի պատասխանը առաջադրանքի այս կետին. «Talk about a significant event that caused a positive change in you as a person. –Խոսիր քո կյանքի այն կարևոր իրադարձության մասին, որը դրական ազդեցություն ունեցավ քո որպես անձնավորություն ձևավորման գործում»:  «Մեր իրականացրած հեղափոխությունը»:

Տրված է անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի մեկնարկը

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը)

4-5-րդ դասարաններ (Աննա Գանջալյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Սիլվա Հարությունյան)

 

Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

Հեռավար ուսուցման ուսումնական նյութ. բառակազմություն

Ուսումնական նյութը նախատեսված է IX-XII դասարաններում սովորողների համար

 

Այսօրվա մեր ուսումնական նյութը բառակազմությունն է: Լեզվական այս երևույթը մեծ նշանակություն ունի խոսքը հասկանալու և ինքնուրույն ճիշտ խոսք կազմելու համար: Բառակազմության հիմնական աղբյուրը նախածանցների և վերջածանցների ճիշտ կիրառումն է: Նախածանցները բառին տալիս են նոր իմաստ՝ առանց փոխելու բառի խոսքի մասը: Այսինքն՝ երբ նախածանց ենք գործածում, գոյականը մնում է գոյական, ածականը մնում է ածական, բայը՝ բայ և այլն: Փոխվում են միայն այդ բառերի արտահայտած իմաստները: (more…)