Just another WordPress.com site

Archive for the ‘Մանկավարժական ճամբար’ Category

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը իմ մասնակցությամբ

Հունիսի 22-ին դպրոցների մանկավարժական խորհուրդները ներկայացնում էին հաջողված համագործակցային նախագծերը: Ըստ իմ անհատական աշխատակարգի այսօր ժամը 11-ին պետք է գնայի Արևմտյան դպրոց-պարտեզ, և ինձ համար հաճելի զուգադիպություն էր այն, որ Աննային էլ էին այսօր ուղարկել այստեղ Հարավային դպրոց-պարտեզից:

Դասվար Աշխեն Թադևոսյանը ներկայացրեց իր մնջախաղի թատրոնի համագործակցային նախագիծը, որն իրականացրել էր Քրիստինե Հովսեփյանի հետ: Աշխենին միացան իր երկրորդ դասարանցի ճամբարական սաները և ներկաներին զվարճացրեցին իրենց մնջախաղերով:

Աշխենը ներկայացրեց նաև սովորողների ծնողների հետ իրականացրած վարպետության դասերը: Ծնող Լիլիթ Դանիելյանը խոսեց իր «Աստղաբանություն, մաթեմատիկա, հայկական տառեր» վարպետության դասի մասին:

Աշխենը ավելացրեց, որ մի ոստիկան ծնողի հետ իրականացրել են նաև «Երթևեկության կանոններ և հետիոտնի անվտանգ տեղաշարժի մասին» նախագիծը, ինչը չափազանց կարևոր է երեխաների անվտանգության համար:

Դասվար Քրիստինե Հովսեփյանը մեծ ոգևորությամբ պատմեց «Անխելք մարդու խելացի ճամփորդությունը» թատերական ներկայացման մասին:

Հետաքրքիր էր ծնող Արամ Մելիքյանի ելույթը, ով մասնակցել էր իր որդու դասընկերներին կրթահամալիրի ֆուտբոլային մրցաշարին նախապատրաստելու գործում: Երբ Արևմտյան դպրոց-պարտեզից ես ու Աննան դուրս էինք գալիս, խոստովանեցինք, որ նույն զգացողությունն ապրեցինք այդտեղ՝ մեծ սեր սովորող-դասվար-դասավանդող-ծնող միջանձնային հարաբերություններում՝ մի բան, որն այնքան հատուկ է մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզներին:

Ժամը 13:20-ին Ավագ դպրոցի 3-4 կաբինետում սկսվեց օտար լեզուների լաբորատորիայի հերթական սեմինար-պարապմունքը «Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» թեմայով: Շատ դեպքերում են հայոց լեզվի հնչյունական համակարգը, բայական ժամանակաձևերը, գոյականի անորոշ և որոշյալ առումների հասկացությունները օգնում, որպեսզի հայ մարդը հեշտությամբ հասկանա, ճիշտ արտասանությամբ ու ճիշտ լեզվական կառույցներով խոսի անգլերեն: Բայցևայնպես, կան դեպքեր, երբ հայերենի լեզվական կառույցները խանգարող դեր են կատարում: Հենց այս մասին էր մեր այսօրվա սեմինար պարապմունքը: Իմ բերած օրինակներին դասավանդողները ավելացնում էին իրենցը: Աշխույժ և ուսանելի քննարկում էր:

Հունիսյան մանկավարժական ճամբարի երկրորդ օրը իմ մասնակցությամբ

Հունիսի 21-ը դպրոցների մանկավարժական խորհուրդներում ուսճամփորդությունների ներկայացման օրն էր: Ժամը 11:15-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում էի: Վարդան Կարապետյանը ներկայացնում էր իրենց եռօրյա ուսճամփորդությունը դեպի Կոռնիձոր: Պարզ, հասկանալի, գրագետ, հանգիստ, չափազանց հավասարակշռված ու առանց որևէ հույզերի է Վարդան Կարապետյանի խոսքը: Ինչպե՞ս է պետք գրել ուսճամփորդության նախագիծը, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում սովորողները և դասավանդողը, ինչպե՞ս է կազմվում նախահաշիվը, ի՞նչ անհրաժեշտ պարագաներ են իրենց հետ վերցնում սովորողները, ինչպե՞ս են լուծվում գիշերակացի հարցերը, գնալու և ետդարձի մանրամասն երթուղիները և ամենակարևորը՝ ի՞նչ ուսումնական նպատակի է ծառայում տվյալ ուսճամփորդությունը: Յուրաքանչյուր բարձրացված հարց այնքան լավ էր մեկնաբանվում, որ երբ Վարդանը վերջացրեց իր խոսքը, Մարթա Ասատրյանը խոստովանեց, որ ինքը չունի որևէ ավելացնելու բան: Հյուրի ունկնդրող կարգավիճակում էր Անահիտ Հարությունյանը՝ Արևելյան դպրոցից:

Ժամը 12:10-ին մի բավականին հետաքրքիր հանդիպման մասնակցեցի Ավագ դպրոցի երրորդ հարկում: Մայրենի դասավանդող Հասմիկ Ղազարյանի, տարբեր օտար լեզուներ դասավանդողների և այդ լեզուները սովորողների համագործակցային նախագծի իրականացման վերջին՝ ամենահետաքրքիր փուլն էր դա: Սովորողները նախապես պետք է ընտրած լինեին հայերեն, անգլերեն, թուրքերեն, իտալերեն և իսպաներեն դարձվածքային արտահայտություններ՝ ակնկալելով, որ իրենց ընկերները կկարողանան այլ լեզուներով տալ համարժեք դարձվածքային արտահայտությունները: Բոլորը աշխատում էին փոքրիկ խմբերով: Ես միացել էի դարձվածքները անգլերեն ներկայացնողների խմբին: Աշխույժ, ուսանելի և մի փոքր էլ զվարճալի աշխատանքը համակարգում էր Հասմիկ Ղազարյանը: Չզգացինք, թե ինչ արագությամբ թռավ ու անցավ հանդիպման այդ կես ժամը: Խոսքս ավարտեմ ռուսերեն և անգլերեն մի դարձվածքային արտահայտությամբ, որն այդ պահին զգացի` «Счастливые часов не наблюдают. – Time flies when you are having fun»:

Ժամը 13:20-ին սկսեցինք մեր օտար լեզուների ուսուցման մասնախմբի մասնագիտական զարգացման սեմինար պարապմունքը՝ «Ձևավորող գնահատում» թեմայով: Կարծում եմ, որ թեման հոգեհարազատ է մեր կրթահամալիրի դասավանդողների համար: Չէ՞ որ մենք բոլորս էլ թվանշանային գնահատականը առաջնահերթություն չենք համարում մեր կրթահամալիրում:

Օտար լեզու դասավանդողների հավաք օգոստոսի 25-ին

13:00-14:00

Փոքր դահլիճ

Քննարկում ենք օտար լեզվի ուսումնական նյութերի մշակման հարցերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Ուսումնական նյութերի օրինակներ՝

Միջին դպրոցի համար

Միջին դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնագիտական հարցերով հավաքներ օգոստոսի 23-27-ը

Մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն դասավանդողներ

Օգոստոսի 23

Ժամը 13:00-14:00 Ավագ դպրոց

Քննարկում ենք օտար լեզվի առարկայական նախագծերի մշակման հարցերը և իրականացման փուլերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Օգոստոսի 25

Ժամը 13:00-14:00 փոքր դահլիճ

Քննարկում ենք օտար լեզվի ուսումնական նյութերի մշակման հարցերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Ուսումնական նյութերի օրինակներ՝

Միջին դպրոցի համար

Միջին դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Օգոստոսի 27

Ժամը 13:00-14:00 Ավագ դպրոց

Սեպտեմբերյան առաջին նախագծային շաբաթ. իրենց նախագծերը ներկայացնում են դասավանդողները

Մանկավարժական գարնանային բաց ճամբար մարտի 22-27-ը. օր առաջին

Մարտի 22-ին Ավագ դպրոցի անգլերեն դասավանդողների աշխատանքային խմբով (Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Հերմինե Գևորգյան, Նունե Այդինյան և Անիկ Խաչատրյան) քննարկեցինք և համաձայնության եկանք 9-րդ դասարանի անգլերենի ավարտական քննության քննական տոմսերի հարցաշարերի պահանջների վերաբերյալ:

1. Ունկնդրելով հասկանալու կարողության ստուգումը՝ օգտագործելով համացանցից վերցրված նախամիջին մակարդակի ձայնագրություններ: Ներբեռված ձայնագրությունները իրենց հղումներով տեղադրվում են Soundcloud.com կայքում: Յուրաքնյուր քննական տոմս ունի իր ձայնագրությունը և բովանդակությանն ուղղված հարցեր:

2.Ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողությունների ստուգում: Տեքստի առաջին մասը տրված ՝ է անգլերեն , իսկ մյուսը ՝ հայերեն:Անգլերենը ընթերցելուց հետո պահանջվում է թարգմանել տեքստի հայերեն հատվածը անգլերեն՝ ուշադրություն դարձնելով լեզվական կառույցների ճիշտ օգտագործմանը:

3.Լեզվական կառույցների ճիշտ կիրառման կարողությունների ստուգում ըստ 9-րդ դասարանի անգլերենի առարկայական չափորոշիչների:

4. Խոսելու կարողության ստուգում ըստ ոսումնական բլոգներում հրապարակված նախագծային նյութերի:

Ստուգարքի հարցեր՝ անգլերենը ոչ որպես քննական առարկա ընտրած սովորողների համար:

Անգլերեն դասավանդողների մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին. անգլերենի ակումբի հանդիպումը նոյեմբերի 6-ին

Տաթևիկ Ալեքսանյան – Հայաստան-Արցախ համակեցության ճամբար

Հերմինե Գևորգյան  պարտիզապուրակային, «Մխիթար Սեբաստացու օրեր» տոն

Իրինա Ապոյան – պարտիզապուրակային, «Մխիթար Սեբաստացու օրեր» տոն

Նունե Այդինյան  – պարտիզապուրակային

Վալենտինա Թումանյան «Մխիթար Սեբաստացու օրեր» տոն

Աննա Գանջալյան – «Մխիթար Սեբաստացու օրեր» տոն

Անգլերենի ակումբի աշխատանքը նոյեմբերի 2-6-ի մանկավարժական ճամբարի ընթացքում

Նոյեմբերի 2

Ժամը 11:00-12:00

Անգլերենի պարապմունք սկսնակների խմբի հետ. Քոլեջում

Մասնակիցներ՝ Մարիամ Մխիթարյան, Մարիամ Քալանթարյան

Ժամը 13:00-14:00

Անգլերենի գրական ակումբի առցանց պարապմունք. Էռնեստ Հեմինգուեյի «Մի մաքուր, լավ լուսավորված տեղ – A Clean, Well-Lighted Place» պատմվածքի ընթերցում և քննարկում: Հղումը

Մասնակիցներ՝ անգլերեն դասավանդողներ

Յուրա Գանջալյանի գրառումը իր բլոգում

Իրինա Ապոյանի գրառումը իր բլոգում.

Հերմինե Գևորգյանի գրառումը իր բլոգում

Անի Մրտեյանի գրառումը իր բլոգում

Նունե Այդինյանի գրառումը իր բլոգում

Նոյեմբերի 3

ժամը 13:00-14:00

Առցանց քննարկում անգլերենի ակումբում «Նոյեմբերյան ուսումնական նախագծերը»: Հղումը

Մասնակիցներ՝ անգլերեն դասավանդողներ

Նոյեմբերի 4

13:00-14:00

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման առցանց պարապմունք՝ ոչ անգլերեն դասավանդողների հետ:

Մասնակիցներ՝ Լիանա Հակոբյան, Արմինե Մնացականյան, Նելլի Գեղամյան, Սոնա Փափազյան, Լուսինե Պետրոսյան (ռուսերենի ուսուցիչ), Քրիստինե Շահբազյան, Լուսինե Ներսեսյան, Էմանուել Ագջոյան: Հղումը

Նոյեմբերի 5

Ժամը 13:00-14:00

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի նախագծերի առցանց ներկայացում: Հղումը

Ներկայացնում են անգլերեն դասավանդողները:

Նոյեմբերի 6

13:00-14:00

Մասնակցություն կրթահամալիրային նախագծերին. ներկայացնում են անգլերեն դասավանդողները՝ առցանց: Հղումը

Անգլերենի առարկայական ֆլեշմոբի մասին պարզաբանումներ նոր ընդունված դասավանդողների համար և նրանց մասնակցությունը ֆլեշմոբների առաջադրանքների կազմմանը:

Անգլերենի ակումբի աշխատանքը օգոստոսի 24-28-ի մանկավարժական ճամբարում

Օգոստոսի 24-ին

Ժամը 12:30 – 14:00

Պարապմունքները լինելու են բացօթյա՝ Մայր դպրոցի պուրակում:

  1. Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի նախագծերն են ներկայացնում ծրագրի հեղինակները՝ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը:
  2. Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցման անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի աշխատանքային պլանն է ներկայացնում Յուրա Գանջալյանը:

Օգոստոսի 25-ին

  1. Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի համար նախատեսված աշխատանքային պլաններն են ներկայացնում Անահիտ Մելքոնյանը, Տաթևիկ Ալեքսանյանը, Միլենա Մանուչարյանը և Լուսինե Բուշը:
  2. Աննա Գանջալյանը ներկայացնում է առաջին դասարանի բանավոր խոսքի զարգացման փաթեթը և երկրորդ դասարանի գիրք-տետր-դասագիրքը իր ձայնագրություններով:

Օգոստոսի 26-ին

  1. Անգլիալեզու էլեկտրոնային մանկավարժական ամսագրերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Յուրա Գանջալյանը:
  2. Ուսումնական նախագծերին ներկայացվող պահանջները. Յուրա Գանջալյան

Օգոստոսի 27-ին

  1. Անգլերենի ուսումնական նյութին ներկայացվող պահանջները. Յուրա Գանջալյան
  2. Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկման բարելավում. առաջարկություններ
  3. Ժամը 16:00-ին Webinar on psychology organized by “Lectures Without Borders”. Հղումը կտրվի օգոստոսի 24-ին:

Օգոստոսի 28-ին

Առցանց ուսուցման հարթակներով աշխատելու փորձի փոխանակում «Teams, Zoom, Google Classroom».

 

 

Օտար լեզու դասավանդողների առցանց սեմինար-պարապմունքը մարտի 27-ին

Այսօրվա սեմինար-պարապմունքին հիմնականում քննարկեցինք մարտի 30-ից ապրիլի 10-ի հեռավար-առցանց ուսպարապմունքների համար նախատեսված դաս-առաջադրանքները, ընտանեկան նախագծերը:

Անի Մրտեյան 

Լիլիթ Սարգսյան

Լիանա Ասատրյան

Հայկուհի Հովհաննիսյան

Միլենա Մանուչարյան

Տաթևիկ Ալեքսանյան

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Հերմինե Գևորգյան

Կարինե Թևոսյան

Ռինա Շագինյան

Դիանա Նազարյան

Անահիտ Մելքոնյան

Սեմինարի ընթացքում խոսեցինք նաև սոց-ցանցերի միջոցով մեր առցանց-հեռավար ուսուցման-ուսումնառության փորձը տարածելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընկերները գրեթե լրիվ կրթահամալիրի դասավանդողներն են, ովքեր առանց այդ էլ ամեն ինչի մասին տեղեկացված են մեր կայքի միջոցով: Պետք է ընդլայնել մեր ֆեյսբուքյան ընկերների քանակը:

Առցանց սեմինար-պարապմունքների ամփոփում. դասավանդողների արձագանքները

Դասավանդողները իրենց բլոգներում, կամ էլ սեմինարի ընթացքում, սեմինարից հետո էլ. նամակներով գնահատել են մեր սեմինարները:

Կարինե Թևոսյան – Բարև ձեզ, տիար Յուրա ջան։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպած սեմինարների համար,որովհետև ինձ շատ օգնեցիք հեռավար նախագիծս կազմելու  գործում։Նախագիծս կազմեցի այնպես,որ հնարավորինս  օգտակար ու հետաքրքիր լինի։

Իրինա Ապոյան – Մանկավարժական գարնանային առցանց դպրոցը արդյունավետ էր և հագեցած, ամենօրյա քննարկումներ օտար լեզվի դասավանդողների հետ, յուրաքանչյուր դասավանդողի փորձի փոխանակում, հետտագա անելիքների կազմում: Տիար Յուրայի մեթոդական մշակումների քննարկումների , խորհւրդների արդյունքում ավելի հեշտ եղավ կազմել հաջորդ շաբաթվա առաջադրաները:

Հերմինե Գևորգյան – Գարնանային մանկավարժական առցանց հանդիպումը շատ հետաքրքիր է և արդյունավետ։ Միստր Յուրան իր փորձը կիսեց մեզ հետ՝ առաջարկելով հետաքրքիր նախագծեր, մեթոդներ։ Միստր Յուրայի խորհուրդները միշտ օգտակար, արդի և կրթական են, որոնց հետևելը կնպաստի մանկավարժների մանկավարժական գործնեության զարգացմանը։ Քննարկել ենք հետևյալ հարցերի շուրջը։

  •  Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ
  •  Առարկայական ծրագրային փաթեթների նորացում
  •  Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման տեսադասերի ստեղծման հաջողված  փորձեր. առաջարկում է Լիլիթ Սարգսյանը
  •  Առցանց-հեռավար ուսուցման պահանջով ուսումնական նոր նախագծեր
  •  Ընտանեկան նախագծերի առաջարկներ
  • Մարտի 30-ից ապրիլի 10-ի առցանց-հեռավար ուսուցման նոր նախագծեր, դաս-առաջադրանքներ. Ներկայացնում են դասավանդողները
  • Ստեղծած տեսադասերի, դաս-առաջադրանքների փաթեթների ստեղծում մեդիագրադարանի համար. Առաջարկում են դասավանդողները

 

Օտար լեզու դասավանդողների մարտի 26-ի առցանց սեմինար-պարապմունքը

Այսօրվա սեմինար պարապմունքի հիմնական հարցը ընտանեկան նախագծերն էին: Ընտանեկան նախագծերով ակտիվ է աշխատում Հայկուհի Հովհաննիսյանը:

Հայկուհի Հովհաննիսյանը ներկայացրեց այս ուղղությամբ իր աշխատանքի ամենաթարմ արդյունքները: Հեհց այսօր առավոտյան է հրապարակել Հյուսիսային դպրոցի ենթակայքում՝ Ինքդ քեզ ռեժիսոր:

https://artschool.mskh.am/?p=87969

Այս հրապարակումները նույնպես այսօր կհրապարակեմ անգլերեն էջում և հայերեն իմ մեկնաբանություններով կներկայացնեմ առաջին էջում, ինչպես երեկ:

Անահիտ Մելքոնյան

Անահիտը ներկայացրեց ազգությամբ հնդիկ սովորող 6-րդ դասարանցի Մաքս Սինհայի ձայնագրությունը  որտեղ իր հայրը բացատրում է հնդկական մի համով ուտեստի պատրաստումը պարզ անգլերենով:

Անի Մրտեյանը ներկայացրեց իր ընտանեկան նախագծերը.
Իսկ սրանք Մարտի 30-ից ապրիլի 10-ի նախագծերը ըստ դասարանների
Դիանա նազարյանը հայտնեց, որ իր պարսկերենի խումբը միացել է Թեհրանի քաղաքապետարանի «Մնում ենք տանը» ֆլեշմոբին:
Իրինա Ապոյանը ասաց, որ արդեն կազմել է  9101112 -րդ դասարանների գալիք երշաբաթյա առարկայական ծրագիրը՝ ըստ առցանց-հեռավար ուսուցման պահանջների:
Իրինան նշել է, որ այս նոր դաս-առաջադրանքները կազմելուն օգնել է այս շաբաթվա օտար լեզու դասավանդողների առցանց սեմինարները:
Անժելա Մովսիսյանըի նույնպես ներկայացրեց գալիք երկշաբաթյա ծրագիրը:
Սեմինար-պարապմունքի ընթացքում քննարկեցինք նաև կրթական հատուկ կարիք ունեցողների համար առանձին հեռավար դաս-առաջադրանքներ կազմելու հարցը:
Սեմինարի վերջում Հայկուհի Հովհաննիսյանը այն կարծիքը հայտնեց, որ առցանց դասերի համար ավելի լավ ծրագիր է ZOOM-ը, որով նա արդեն իր առաջին առցանց դասն է արել:: Այդ ծրագիրը նա սովորել է Հերմինե Անտոնյանի հրապարակումից:

Օտար լեզու դասավանդողների մարտի 25-ի առցանց սեմինար-պարապմունքը

Սեմինարի ընթացքում դասավանդողներ Հայկուհի Հովհաննիսյանը, Իրինա Ապոյանը, Ռինա Շագինյանը, Հերմինե Գևորգյանը, Տաթևիկ Ալեքսանյանը, Անահիտ Մելքոնյանը, Լիլիթ սարգսյանը, Ռուզան սարգսյանը, Դիանա Նազարյանը խոսեցին մարտի 16-20-ի ընթացքում  իրենց իրականացրած նախագծերից, դաս-առաջադրանքներից, ինչպես նաև՝ հաղորդում տվեցին այն մասին, թե ինչ նախագծերով ու դաս-առաջադրանքներով են աշխատելու  մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը: Խոսեցինք նաև այն մասին, որ այս տարվա Զատիկի տոնը պետք է տարբեր օտար լեզուներով լիարժեք նշվի որպես ընտանեկան ուսումնական նախագիծ: Սեմինար-պարապմունքից հետո դասավանդողներից մի քանիսը հաղորդագրություն ուղարկեցին ինձ սեմինարի ընթացքում իրենց ելույթների մասին, որոնք կցում եմ իմ այս տեղեկատվությանը:

Իրինա Ապոյան

Անգլերենի առաջադրաքներն ընդգրկել են գրելու-ստեղծագործելու, կարդալու-հասկանալու, բանավոր հմտությունները զարգացնող հարցադրումներին պատասխաններ ակնկալող առաջադրաններ, ինչպես նաև լեզվական և քերականական այլ վարժություններ: Նախագծերից առանձնացրել  էինք  «Կարդում ենք» , «Մի  փոքր զվարճանք»:

Մարտի  30-ից – ապրիլի 14  իրականացվելիք նախագծերից  մեկը “Վիրտուալ ճամփորդություն”  նախագծի թարգմանությունն է: Զուգահեռ լինելու են  այլ նախագծեր ինչպես նաև առցանց դասընթացներ:

Ռինա Շագինյան

Ավագ դպրոցի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին առցանց ուսուցումը կրթահամալիրում տեսահոլովակ վրացերենով։ Այս տեսահոլովակը մեծ տարածում գտավ համացանցում։ Հայասատանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն սիրով արձագանքեց և մեկնաբանություններով տարածեց իր ֆեյսբուքյան էջում։
Միջին դպրոցի և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին տեսահոլովակներ, որտեղ վրացերենով ներկայանում և պատմում էին իրենց մասին։

Հերմինե Գևորգյան

9-րդ դասարանի սովորողները պետք է կազմեն 3-օրյա ճամփորդություն իրենց ամերիկացի ընկերոջ համար։ Սովորողը պետք է իր փաթեթի մեջ ընդգրկի այն վայրերը, որտեղ սովորողը մտածում է, որ անհրաժեշտ է իր ընկերն այցելի, ինչպես նաև սովորողները կվերհիշեն իրենց այցելած վայրերը։

https://hermingevorgyan.wordpress.com/2020/03/23/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%9d%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d5%bb%d5%bd-%d5%b0%d5%a1/

Անժելա Մովսիսյան

Մարտի 30-ից ապրիլի 10-ը ավագ դպրոցի 9,10 և 11-րդ դասարանների հետ պատրաստվում ենք իրականացնել հետևյալ նախագծերը՝

  1. <<Ես և իմ Հայաստանը>> “Me and my Armenia”  9,10, 11-րդ դասարանների համար

նախագծի ընթացքում ընտրում ենք ինչ-որ թեմա կապված Հայաստանի կամ հայերի հետ:

Ընտրում ենք որևէ պատմական վայր, անվանի մարդ, մարզ, տարածք: Պատրաստում ենք նյութեր, հավաքագրում հետաքրքիր փաստեր նյութի վերաբերյալ և ներկայացնում տեսանյութի միջոցով:

2.<<Լավագույն ժամանակը կարդալու համար>> “”Best time for Reading”10,11-րդ դասարանների համար

նախագծի ընթացքում ընտրում ենք որևէ պատմվածք արտասահմանյան գրականությունից, դա կլինի սիրելի հեղինակի կողմից կամ սովորողի համար նոր հեղինակ: Կարդում ենք պատմվածքը, ծանոթանում անծանոթ բառերի և արտահայտություններ հետ, փորձում գտնել աուդիո տարբերակ, լսում այն և սկսում ստեղծել մեր սեփական աուդիորքի ձայնագրությունը:

3.Ընդհանուր առաջադրանքների փաթեթ 9,10,11-րդ դասարանների համար:

Լիլիթ սարգսյան

Հայկուհի Հովհաննիսյան

Օտար լեզու դասավանդողների մարտի 24-ի առցանց սեմինար-պարապմունքը

Այսօրվա սեմինար-պարապմունքի առաջին և երկրորդ հարցերը միացրեցինք, որովհետև դրանք փոխկապակցված են.

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ.
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ

Չեմ կարծում, որ ամեն օր ու անընդհատ պետք է առցանց ուսուցման նոր տեխնոլոգիաների յուրացման մրցավազքի մեջ լինենք: Անընդհատ շատ ժամանակ տրամադրելով նոր ձևերին, ժամանակ չի մնա բովանդակության նորացման համար: Շատ դասավանդողներ դեռ չեն էլ յուրացրել ու ամենակարևորը՝ չեն էլ փորձարկել Microsoft Teams-ով առցանց ուսումնական պարապմունք անցկացնելը: Մեր առցանց սեմինար-պարապմունքները այդ ծրագրով բավականին օգուտ կտան և դա բավարար է: Այդ պատճառով էլ այսօր հիմնական ուշադրությունը դարձրեցինք հեռավար ուսուցման դաս-առաջադրանքների բովանդակությանը կրթական տարբեր աստիճաններում:

Դպրոց-պարտեզների դաս առաջադրանքները

Կրթական այս աստիճանում անընդունելի են սոսկ քերականական և բառերի իմացության վրա հիմնված վարժություններ առաջարկելը: Բոլոր առաջադրանքները պետք է ուսուցողական լինեն՝ հիմնված խոսքային նմուշների վրա: Խոսքային որոշակի քանակի նմուշները ամրապնդելուց հետո անցնել դրանց կիրառմանը ընտանեկան իրավիճակներում: Եզակի հնարավորություն է ստեղծվել կրտսեր դպրոցների սովորողների համար այն առումով, որ բոլորը տանն են: Սովորաբար ծնողները, հատկապես՝ հայրերը միշտ ասում են, որ ժամանակ չունեն զբաղվելու իրենց երեխաների հետ: Հիմա այս համավարակի հետևանքով (չկա չարիք առանց բարիքի) ծնողները խուսանավելու տեղ չունեն: Նրանք ստիպված են լրջորեն զբաղվել իրենց երեխաների կրթությամբ, իսկ մանկավարժների ուզեցածն էլ հենց դա է: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել ընտանեկան նախագծեր իրականացնելուի համար: Դպրոց-պարտեզներում օտար լեզու դասավանդողները պետք է պետք է փոքրիկ բեմադրությունների սցենարներ գրեն՝ օգտագործելով սովորողներին լավ հայտնի բովանդակությամբ պատմվածքներ, հեքիաթներ: Օրինակ՝ Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը- The Death of Kikos», «Սուտասանը-The Liar», «Բարիկենդանը-The Pan Cake Day»: Բոլորովին էլ պետք չէ թարգմանել Թումանյանի գրած թեքստը նույնությամբ, որտեղ կարող են լինել շատ անծանոթ բառեր և արտայատություններ ու ստիպել սովորողներին դրանք անգիր անել: Պետք է օգտագործել այն խոսքային նմուշները, որոնք արդեն գիտեն սովորողները և պետք է դրանք որքան հնարավոր է շատ օգտագործեն տարբեր իրավիճակներում: Իհարկե, մեր դասավանդողներից շատերն արդեն արել նման նախագծեր առկա ուսուցման պայմաններում, երբ տարբեր դերերով խաղացել են իրենց դասընկերների հետ: Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել հեքիաթում գործող հոր կամ թագավորի դերում խաղա սովորողի իրական հայրը, մոր դերում՝ իրական մայրը: Այսպես աշխատելով շահում են բոլորը՝ սովորողը (նա իրավիճակային դերախաղով սովորում է խոսել օտար լեզվով), ծնողները (նրանք անչափ կարևորված են զգում՝ նպաստելով իրենց երեխայի կրթությանը): Համավարակային այս լարված օրերի միօրինակ կենցաղը ուրախությամբ է լցվում:

Միջին դպրոց

Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների հետ հեռավար աշխատանքի ոճը շատ բաներով կարող է նմանվել կրտսեր դպրոց 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ տարվող հեռավար աշխատանքին, ինչը կարող է հագեցած լինել ընտանեկան նախագծերով: Այդպիսի ընտանեկան նախագծերի մի օրինակ է Վահե Սերոբյանի և իր մայրիկի օրերս ստեղծած այս տեսաֆիլմը:

Կարելի է միայն ավելացնել Youtube-ի և Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերը, ընթերցանական նյութերը՝ ընտրելով լեզվական այն մակարդակները, որոնք համապատասխանում են տվյալ դասարանի սովորողների լեզվական մակարդակներին:

8-րդ դասարանցիների համար նույնպես բոլոր դաս-առաջադրանքները ուսուցողական են դառնում, նախ և առաջ, խոսքային նմուշներով մատուցվող վարժանքներով: Ճիշտ է, որ հեռավար ուսուցման առաջադրանքները պետք է տարբերվեն առկա ուսուցման առաջադրանքներից հենց միայն այն պատճառով, որ դասավանդողը իր սովորողի կողքին չէ: Այդ բացը լրացվում է նոր լեզվական նյութի մանրամասն ու մատչելի բացատրություններով՝ հիմնված մեծ թվով օրինակների վրա: Հեռավար դաս-առաջադրանքը շահում է, եթե ուղեկցվում է Youtube-ի, Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերեվ, գեղարվեստական և մուլտֆիլմերով: Հարկավոր է միայն դրանք ընտրել ըստ սովորողների լեզվական մակարդակների: Ո՞վ կարող է այդ ընտրությունը ավելի լավ անել, քան տվյալ դասարանի հետ աշխատող դասավանդողը:

Ավագ դպրոց 

Ավագ դպրոցի սովորողների համար դասավանդողն արդեն աստիճանաբար ուղղորդողի, մենթորի դեր է ստանձնում: Ավելի շատ են տրվում քննադատական մտածողություն զարգացնելու, վիճահարույց թեմայի շուրջ սեփական կարծիքը արտահայտելու առաջադրանքներ: Սովորողներն արդեն սովորում են 150-200 բառով շարադրություններ (essay) գրել, մասնակցել քննարկումներին:

Նման լեզվական ունակություններ զարգացնելու համար կարող է նպաստել TED Ideas Worth Spreading կայքը: Մոտ 240 թեմաներին վերաբերող 5000-ից ավելի հարցեր են սպասում ավագ դպրոցի սովորողներին և դասավանդողներին, ովքեր ուզում են անգլերեն խոսել, բայց դեռ չեն որոշել, թե ինչի մասին են խոսելու:

 

Օտար լեզու դասավանդողների մարտի 23-ի առցանց սեմինար-պարապմունքը

Հենց նոր ավարտեցինք օտար լեզու դասավանդողների առցանց սեմինար-պարապմունքը: Սեմինար-պարապմունքին մասնակցեց 26 դասավանդող: Սկզբում Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց Microsoft Teams ծրագրով առցանց ուսումնական պարապմունք անցկացնելու իր փորձը Արևելյան դպրոցում: Երկրորդ հարցը՝ «մասնագիտական զարգացում» ուղղվածությամբ ներկայացրեցի խոսքային նմուշներով (speech patterns) դասավանդման մասին իմ հոդվածի հիմնական դրույթները: Երրորդ հարցը վերաբերում էր առարկայական ծրագրերի վերանայմանը՝ ըստ նոր ստեղծված իրավիճակի, երբ ստիպված ենք դադարեցնել առկա ուսուցումը: Առաջարկեցի գործել երկշաբաթյա ծրագրերով. ծրագրերում հաշվի առնել առցանց դասերի կազմակերպումը, երբ անհրաժեշտ է լսել սովորողների խոսքը և հեռավար դաս-առաջադրանքների ստեղծումը՝ նոր թեմաների բացատրություններով, պատրաստի տեսանյութերով, նախօրոք տեսանկարահանված ու ձայնագրված տեսադասերի միջոցով:
Վերջում դասավանդողները խնդրեցին Լիլիթին նորից մանրամասն բացատրել, թե ինչպես ստեղծել Teams-ի խմբերը և ինչպես տեխնիկապես վարել առցանց դասը:
Առաջին առցանց-սեմինար պարապմունքի գնահատումը.
Կարծում եմ, որ բավարար էր առաջին առցանց-սեմինար պարապմունքի արդյունավետությունը տեղեկատվություն ստանալու առումով: Սեմինար-պարապմունքի համար նախատեսված երեք հարցերի մասին էլ դասավանդողները ստացան անհրաժեշտ տեղեկատվությունը, բայց սեմինարի արդյունավետությունը ավելի կբարձրանա, եթե դասավանդողները իրենց աշխատանքային օրվա ընթացքում իրականացնեն այդ տեղեկատվության դրույթները: Այդ նպատակով յուրաքանչյուր դասավանդող պետք է.
  • ստեղծի իր դասարանների առցանց խմբերը Microsoft Teams ծրագրում:
  • վերանայի հեռավար դաս-առաջադրանքների բովանդակությունը՝ համալրելով դրանք նոր թեմաների բացատրություններով, պատրաստի տեսանյութերով, նախօրոք տեսանկարահանված ու ձայնագրված տեսադասերով:
  • ըստ նոր ստեղծված իրավիճակի՝ վերանայի առկա ուսուցման համար ստեղծված առարկայական ծրագրերը՝ կազմելով երկշաբաթյա առցանց-հեռավար ուսուցման առարկայական ծրագրեր:
  • էապես վերափոխի և ակտիվացնի բլոգավարությունը, բլոգում արձանագրելով հեռավար ուսուցման արդյունքները՝ հրապարակելով դրանք դպրոցների ենթակայքերում, «Դպիր»-ում:

Սեմինար-պարապմունքների անցկացման կազմակերպչական հարցեր

  • Քանի որ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների խմբում ընդգրկված է 39 դասավանդող, քննարկեցինք և որոշեցինք, որ այսուհետ ռուսերեն դասավանդողները Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ կստեղծեն իրենց առցանց խումբը և նույն ծրագրով կշարունակեն իրենց սեմինար-պարապմունքները:
  • Կարծում եմ, որ կշարունակենք առցանց սեմինար պարապմունքները՝ յուրաքանչյուր օրվա ամփոփումով:

 

Մարտի 23-27-ի մանկավարժական նորարարության գարնանային բաց հեռավար-առցանց դպրոց. Օտար լեզու դասավանդողների խումբ. Խմբի ղեկավար՝ Յուրա Գանջալյան

Առցանց սեմինար-պարապմունքների ծրագիր

Մարտի 23, ժամը 11:00

Սեմինար-պարապմունքի անցկացման ձևը՝ Microsoft Teams առցանց ծրագրով.

Քննարկվող հարցեր՝

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. Microsoft Teams ծրագրով ուսուցման հաջողված փորձերի ներկայացում. Ներկայացնում է Լիլիթ Սարգսյանը
  2. Մասնագիտական զարգացում. To teach the language and not some knowledge about the language. Ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացման անհրաժեշտություն. առաջարկում են դասավանդողները

Մարտի 24, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. առաջարկում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացում. առաջարկում են դասավանդողները

Մարտի 24, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. առաջարկվում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման տեսադասերի ստեղծման հաջողված փորձեր. առաջարկում են դասավանդողները
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով ուսումնական նոր նախագծեր

Մարտի 25, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. ընտանեկան նախագծերի առաջարկներ են անում դասավանդողները:
  2. Մասնագիտական զարգացում. youtube-ի տեսադասերի օգտագործումը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացում. առաջարկում են դասավանդողները

Մարտի 26-ին, ժամը 11:00

  1. Մարտի 30-ից ապրիլի 10-ի առցանց-հեռավար ուսուցման նոր նախագծեր, դաս-առաջադրանքներ. Ներկայացնում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. այլոց փորձ. Edutopia 4 Tips for Teachers Shifting to Teaching Online ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Ստեղծած տեսադասերի, դաս-առաջադրանքների փաթեթների ստեղծում մեդիագրադարանի համար. Առաջարկում են դասավանդողները

 

 

Օտար լեզու դասավանդողների սեմինար պարապմունքը 2020-ի հունվարի 15-ին

Հունվարի 15, ժամը 15:15, Ավագ դպրոց – 3.2

Սեմինար պարապմունքի ծրագրում ընդգրկված են հետևյալ հարցերը

  • համագործակցային նախագծերը բովանդակություն են տալիս օտար լեզվի ուսուցմանը. իրենց համագործակցային նախագծերն են ներկայացնում դասավանդողները.
  • կրթահամալիրային նախագիծ՝ «Բնակավայրն առանց ճաղերի». նախագծի մասին պատմող նյութերի թարգմանությունը հայերենից օտար լեզուներ, դրանց հրապարակումը կրթահամալիրի կայքում, սոց-ցանցերում. առաջարկում են դասավանդողները:
  • Մասնակցություն հունվարյան ստուգատեսներին՝ ձմեռային մարզական, բնագիտատեխնիկական, Դիջիթեք 2020. ներկայացնում են դասավանդողները:
  • Հոդվածի քննարկում. «Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ»

  

 

Օտար լեզու դասավանդողների դեկտեմբերի 25-ի սեմինար պարապմունքի ծրագիրը

Դեկտեմբերի 25, ժամը 12:30-13:30, Միջին դպրոցի 2-6 կաբինետ

  1. «Միջմշակութային և միջառարկայական համագործակցային նախագծեր». ներկայացնում են դասավանդողները:
  2. «Հունվարյան նախագծեր» ներկայացնում են դասավանդողները
  3. «TTT – Teacher Talking Time – Դասավանդողի խոսքի ժամանակը». այլոց փորձի ուսումնասիրության դիտարկումներն է ներկայացնում Յուրա Գանջալյանը:

Օտար լեզու դասավանդողների դեկտեմբերի 4-ի սեմինար-պարապմունքի ծրագիրը

  • Դեկտեմբերի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր (ռուսերենի և անգլերենի ամանորյա ֆլեշմոբների բովանդակային քննարկումներ, աշխատանքի բաժանում):
  • 2019-2020 ուստարվա առաջին շրջանի ամփոփման նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:
  • Գեղարվեստը կրթահամալիրում. սեր և բարություն փոխանցող Սուրբծննդյան պատվածքների ընթերցումներ և թարգմանություններ. առաջարկում են դասավանդողները:
  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ստուգատես
    մանկավարժական ճամբարինախագծերի պատրաստություն. օտար լեզուներով ամանորյա և Սուրբծննդյան երգերի ուսուցման առաջարկություններ:

Աշխատանքային լեզուն անգլերեն էր

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին կենտրոնական ընթերցասրահում մեկնարկեց օտար լեզու դասավանդողների նախագծային խմբի աշխատանքային հավաքը:    Քննարկվող թեման էր ՝ ‹‹Տնային հանձնարարությունները որպես լրացուցիչ կրթության նախագիծ››: Մանկավարժական ակումբում նույն թեման արդեն քննարկվել էր, բայց այսօրվա հավաքը յուրահատուկ էր նրանով, որ աշխատանքային լեզուն անգլերեն էր: Իրենց բլոգներում հրապարակված տնային հանձնարարությունների մասին անգլերեն խոսեցին Իրինա Ապոյանը, Լիանա Ասատրյանը, Միլենա Մանուչարյանը, Լիլիթ Սարգսյանը, իսկ Սիլվա Հարությունյանը, Տաթև Ալեքսանյանը, Անի Մրտեյանը տեղից հարցեր էին ուղղում ելույթ ունեցողներին և արտահայտում իրենց կարծիքները:

Վերջում մեր աշխատանքային հավաքին միացավ տիար Բլեյանը: Նա առաջարկեց կենդանի կապ ստեղծել Երևան ժամանող զբոսաշրջիկների հետ: Թանգարանները, պատմական հուշարձանները հիմնականում պատմում են մեր երկրի ու քաղաքների անցյալի մասին, իսկ մեր ներկա՞ն: Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի այցելել մեր կրթահամալիր, տեսնել հեղինակային մանկավարժության անընդհատ զարգացող կրթական միջավայրը, տեսնել ու մեր ազգային ծեսերի մասնակիցը լինել, համտեսել ազգային ուտեստներ, մի որևէ պար սովորել ու հեռանալ Հայստանից ոչ միայն պատմական հարուստ անցյալով տպավորված, այլ նաև՝ ներկայով հիացած:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մանկավարժական ճամբարի ռուսերեն, անգլերեն և այլ օտար լեզու դասավանդողների նախագծային խմբերի աշխատանքային ծրագիրը:

Հոկտեմբերի 28

ժամը 13:00-14:00

Քննարկվող թեմա. ‹‹Տնային հանձնարարությունները որպես լրացուցիչ կրթության նախագիծ››. ներկայացնում են դասավանդողները: Պատասխանատուներ. ռուսերենի խմբում՝ Ժաննա Հակոբյան, անգլերենի և այլ օտար լեզուների խմբում՝ Յուրա Գանջալյան

Հոկտեմբերի 29

Ժամը 13:00-14:00

Քննարկվող թեմա. ‹‹Կրթահամալիրի 30 ամյակին նվիրված նախագծեր›› ներկայացնում են դասավանդողները: Պատասխանատուներ. ռուսերենի խմբում՝ Ժաննա Հակոբյան, անգլերենի և այլ օտար լեզուների խմբում՝ Յուրա Գանջալյան

Հոկտեմբերի 30

Ժամը 13:00-14:00

Քննարկվող թեմա. ‹‹Կրթահամալիրի 30 ամյակին նվիրված նախագծեր›› ներկայացնում են դասավանդողները: Պատասխանատուներ. ռուսերենի խմբում՝ Ժաննա Հակոբյան, անգլերենի և այլ օտար լեզուների խմբում՝ Յուրա Գանջալյան

Հոկտեմբերի 31

Ժամը 13:00-14:00

1.eTwinning-յան նախագծերն է ներկայացնում Լուսինե Բուշը:

2.Քննարկվող թեմա. ‹‹Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբների փաթեթի վերջնական հավաքում և հրապարակում մեդիագրադարանի կայքում և Խոսքի մշակույթի բլոգում››: Պատասխանատուներ՝ Յուրա Գանջալյան, Դիանա Ղազարյան

Նոյեմբերի 1

Քննարկվող թեմա. «Հոկտեմբերի 21-25 ստուգատեսային շաբաթվա ամփոփումը»: Ներկայացնում են դասավանդողները: Պատասխանատուներ՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան

Լեզուների ուսուցման նախագծային խմբերի աշխատանքները համակարգում է Մարիետ Սիմոնյանը:

 

 

Սեպտեմբերի 18-ին ‹‹Օտար լեզուներ›› նախագծային խմբի սեմինար-պարապմունքի ծրագիրը

  1. Ուսումնական պլանով որոշված դասընթացների կազմակերպման ուսումնասիրություն.« Կրթահամալիրում անգլերեն դասավանդողների ուսումնական բլոգների, ուսումնական պարապմունքների կազմակերպման ուսումնասիրություն» Յուրա Գանջալյան. Դասավանդողները կարող են լրացումներ ու պարզաբանումներ անել:
  2. Աշնանային ուսումնական նախագծերի ընթացքի մասին. ներկայացնում են դասավանդողները
  3. կրթահամալիրի 30-ամյակի տոնի, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:

Մանկավարժական ակումբը 2019-2020 ուստարում

IMG_20190822_131716.jpg

Բազմամարդ էին մանկավարժական ակումբի ամենամսյա հավաքները 2018-2019 ուստարում: Եթե աչքի անցկացնենք ակումբի աշխատանքի բովանդակային մասը, կտեսնենք, որ հետաքրքիր ու արդիական թեմաներով ենք աշխատել՝ ‹‹Պատժի  կիրառումը››,  ‹‹Ներառականությունը››,  ‹‹Գնահատումը››,  ‹‹Նախագծային ուսուցումը››, ‹‹Հայոց լեզվի և գրականության դասավանդումը, արդյունքների ամփոփումը և գնահատումը 9-րդ դասարանում››, ‹‹Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա››, ‹‹Քրիստոնեական մշակութային նախագծեր››: Սպասվածից էլ շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայի վրա աշխատելիս: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ արվում էր այլոց առաջավոր փորձի ուսումնասիրություն: Ակտիվ էին անցնում քննարկումները, բայց ամեն անգամ զգացվում էր, որ ինչ-որ բան թերի էր մնում, չկար ակումբի աշխատանքի արդյունավետությունը չափող գործիքը, չէր արձանագրվում առաջընթացը:

Այս խնդիրներով մտահոգված սկսեցինք մանկավարժական ակումբի այս տարվա առաջին հավաքը և եկանք այն եզրահանգման, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե հիմնվենք առաջավոր փորձի փոխանակման ու տարածման վրա: Շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայով, բայց արդյո՞ք դրանք բոլորը կարդում էինք: Միգուցե հենց այդ նյութերում կային մեր որոշ հարցերի պատասխանները: Ամբողջ տարվա ընթացքում որևէ մեկը չարձանագրեց, որ կարդացել ու հավանել է կրթահամալիրի մեկ այլ դասավանդողի բլոգում հրապարակված առաջավոր փորձը ինչ-որ մի հարցում և ներդրել է իր աշխատանքում: Նման արձագանք չեղավ նաև այլոց առաջավոր փորձի ուսումնասիրությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե մենք սկսենք ավելի ուշադիր կարդալ ակումբի հավաքներին ներկայացվող նյութերը, գնահատենք լավը, յուրացնենք այն ու ներդնենք մեր աշխատանքում:

 

Օգոստոսյան մանկավարժական ճամբարի նախագծային խմբի աշխատանքային հավաքներ՝ օտար լեզու և հասարակագիտական առարկաներ դասավանդողների համար

Օգոտոսի 21-ին, 23-ին և 27-ին ժամը 12:30-14:00 օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների նախագծային խմբի աշխատանքների բովանդակությունը.

Օգոստոսի 21-ին

  1. Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են իրենց մասնագիտական և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը կրթահամալիրում օտար լեզու դասավանդողին ներկայացվող պահանջներին:
  2. 2019-2020 ուստարվա ընթացքում նախատեսվող ուսումնական նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:

Օգոստոսի 23-ին

1. Օտար լեզու դասավանդողները շարունակում են ներկայացնել իրենց մասնագիտական և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը կրթահամալիրում օտար լեզու դասավանդողին ներկայացվող պահանջներին:

2. 2019-2020 ուստարվա ընթացքում նախատեսվող ուսումնական նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:

Օգոստոսի 27-ին

 Կրթահամալիրում իրականացվող առարկայական ֆլեշմոբները Բլեյան բաց կրթական ցանցի նախագիծ դարձնելուն նպատակաուղղված աշխատանքներ. նախապատրաստական աշխատանքների առաջարկություններ:   

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքների ծրագիրը դեկտեմբերի 24-27-ը

Դեկտեմբերի 24-ին

Ժամը 12:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Անգլերեն դասավանդողների հետ քննարկվում և փորձարկվում են սովորողի լեզվական կարողությունները զարգացնող լեզվական տարբեր խաղեր: 

Հավանության արժանացած լեզվական խաղերը օգտագործվելու են հունվարյան ճամբարային, նախագծային ուսումնական շրջանի ժամանակ:

Հավաքի աշխատանքային լեզուն անգլերեն է:

Դեկտեմբերի 25-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզու դասավանդողների մասնակցությունը «Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես»-ին:

Քանի որ մի քանի նոր դասավանդողներ կան, սկզբում ներկայացվելու է կրթահամալիրում անցկացվող ամենամյա հանրակրթական դիջիթեքի մասին տեղեկատվություն, որից հետո նշվելու է անցյալ տարիների և այս տարվա՝ Դիջիթեք 2019-ի տարբերությունը: Դասավանդողների հետ քննարկվելու են, թե ինչ աշխատանքներ կարելի է ներկայացնել Դիջիթեք 2019-ին:

Դեկտեմբերի 26-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդողները ներկայացնում են իրենց հունվարյան նախագծային-ճամբարային  ուսումնական շրջանը:

Դեկտեմբերի 27-ին

12:30-ին, Ավագ դպրոցի 2-5 դասասենյակում

Քննարկում ենք կրթական տարբեր աստիճաններում սովորողների օտար լեզվի իմացության ելքային կարողությունները:

 

Օտար լեզու դասավանդողների հավաքները

 

20181030_134418.jpg

Մանկավարժական աշնանային ճամբարը օտար լեզու դասավանդողների համար նշանավորվեց մասնագիտական աշխատանքային հավաքներով: Հավաքները կարևորվում են, նախ և առաջ, նրանով, որ օտար լեզու դասավանդող մի քանի նոր մասնագետ ունենք՝ Շուշան Միկոյանը և Ծովիկ Կասսաբյանը՝ Ավագ դպրոցում, Լիլիթ Խալաթյանը՝ Հարավայինում, Աննա Ֆրանգյանը՝ Հյուսիսայինում, Դիանա Ղազարյանը՝ Արևմուտքում, Դիանա Նազարյանը՝ Միջին և Ավագ դպրոցներում: Հոկտեմբերի 29-ի հավաքի թեման էր ‹‹Օտար լեզուների առարկայական չափորոշիչների, առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը››: Դասավանդողներին ներկայացրեցի ‹‹Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները››, բացատրեցի, թե ինչպես կարելի է օգտվել այդ եռամակարդակ չափորոշիչներից, երբ դասավանդողներն իրենց առաջ խնդիր է դնում կազմել օտար լեզվի դասավանդման առարկայական ծրագրերը, ուսումնական նախագծերը կրթական տարբեր աստիճաններում:

Հոկտեմբերի 30-ի հավաքի թեման էր ‹‹mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը››: Մեկ առ մեկ բացեցինք և քննարկեցինք մեր կայքի տարբեր լեզուներով էջերի վերջին երկու ամիսների հրապարակումները, արվեցին օտարալեզու էջերի ակտիվացմանն ուղղված առաջարկություններ:

20181030_134447.jpg

2018-ի աշնանային մանկավարժական ճամբարի իմ անհատական պլանը

Առաջարկում եմ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքներ ըստ հետևյալ օրակարգերի.

Հոկտեմբերի 29-ին

Ժամը 13:00-14:00 – Օտար լեզուների առարկայական չափորոշիչների (Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ), առարկայական ծրագրերի և ուսումնական նախագծերի համադրումը, փոխկապակցվածությունը. Պատասխանատու՝ Յուրա գանջալյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողները

Ժամը 15:00-16:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Հոկտեմբերի 30-ին    

Ժամը 13:00-14:00 – mskh.am-ի օտար լեզուներով էջերի պատշաճ սպասարկումը.

Պատասխանատուներ՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան, Ռինա Շագինյան, Աննա Մարության, Նարինե Բարսեղյան, Դիանա Նազարյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

Հոկտեմբերի 31-ին – 

13:00-14:00 – Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբները. նոր դասավանդողների ներգրավվածություն. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն և ռուսերեն դասավանդողներ

Ժամը 14:00-15:00 – ‹‹Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն››

Մասնակիցներ՝ Հասմիկ Նալբանդյան, Գայանե Թերզյան, Սոնա Փափազյան, Դիանա Նազարյան, Մանիկ Պողոսյան

Նոյեմբերի 1-ին – 

13:00-14:00 – Ներկայանում են մեր նորեկները իրենց առաջին հաջողություններով, խնդիրներով. Շուշան Միկոյան, Ծովիկ Կասսաբյան, Լիլիթ Խալաթյան, Արաքս Աբգարյան, Աննա Ֆրանգյան, Դիանա Նազարյան: