Just another WordPress.com site

Archive for January, 2017

Դասավանդողների անգլերեն դասընթացը հունվարի 30-ինThe English Language Course for Teacheon the 30th of January

Some of the teachers of our Educomplex take part in the English Language Course. We have been having lessons twice a week: on Mondays and Thursdays. They have had some progress. At our today’s lesson I asked them to write about their activities during the winter educational camp in January. You may read the notes written by Hasmik Nalbandyan, Mary Grigoryan and Hasmik Ghazaryan in their blogs.

The same information is on the English page of mskh.amour   

Փետրվար-մայիս ժամանակահատվածում իմ անհատական աշխատանքային պլանը որպես մանկավարժական լաբորատորիայի մասնագետ

Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման ուսումնասիրություններ կրթահմալիրի դպրոցներում և նկատված թերությունների վերացմանը նպաստող խորհրդատվությունների տրամադրում

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի իրականացման առաջավոր փորձի տարածում, ստուգատեսների մասին տեղեկատվության, հայտարարությունների անգլերեն տեքստերի թարգմանություն, խմբագրում

Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն թարգմանություն-փոխադրությունների, կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական առաջավոր փորձի հետ համեմատական ուսումնասիրությունների կատարում

Ուսումնական նախագծերի իրականացման մեջ օտար լեզուների կիրառում՝ աշխատողի ինքնակրթության, օտար լեզուների դասընթացների միջոցով

Ավագ դպրոցում անգլերենի նախագծային ուսուցման, վերապատրաստման մոդուլի մշակում, իրականացում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների մշակում, Google-ի ձևաթղթերի մեջ դրանց տեղադրում, սովորողների աշխատանքների ստուգում, արդյունքների ամփոփում

Mskh.am –ի անգլերեն էջի նյութերի խմբագրում, նոր նյութերի տեղադրում

Dpir 2017-ի անգլերեն հոդվածների խմբագրում, նոր նյութերի ստեղծում՝ թարգմանելով կրթահամալիրի դասավանդողների հոդվածները հայերենից անգլերեն

Մասնակցություն մասնաժողովի աշխատանքներին

Անգլերենի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները

122 (1-3-րդ դասարաններ՝ 48, 4-5-րդ դասարաններ՝ 40, 6-8-րդ դասարաններ՝ 15, 9-12-րդ դասարաններ՝ 20) սովորող է մասնակցել անգլերենի հունվարյան ֆլեշմոբին:

9-12-րդ դասարանների 20 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել երկու մասնակից. Տիգրան Աբրահամյանը՝ 11-րդ դասարան և Անահիտ Հարությունյանը՝ 10-րդ դասարան:

6-8-րդ դասարանների 15 մասնակիցներից 10 առավելագույն միավոր է հավաքել 5 սովորող. Նարե Մելքոնյանը՝ 6-րդ դասարան, Արամ Պետրոսյանը՝ 6-րդ դասարան, Սերգեյ Բոյախչյանը՝ 8-րդ դասարան, Մանե Բոյախչյանը՝ 6-րդ դասարան և Էլեն Աբգարյանը՝ 7-րդ դասարան:

4-5-րդ դասարանների 40 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել 12 սովորող, իսկ 1-3-րդ դասարանների 48 սովորողներից՝ 20-ը:

Բոլոր մասնակիցների աշխատանքները Excel ֆայլերեվ կուղարկվեն անգլերեն դասավանդողներին:

Հունվարյան ֆլեշմոբը նշանավորվեց նրանով, որ դրան մասնակցեց մեր հյուրը Թուրքիայից՝ Ահմեդ Թունքը: Առաջադրանքներից մեկի պահանջը սկսված նախադասությունը ավարտին հասցնելն էր. «If I were in your shoes …- Եթե ես ձեր տեղը լինեի…» արտահայտությունը Ահմեդ Թունքը շարունակել է այսպես. «…I would be lucky because you are studying at a great school with great teachers.- ես բախտավոր կլինեի, որովհետև դուք սովորում ես մեծ դպրոցում մեծ ուսուցիչների հետ»:

Բարաք Օբամայի հրաժեշտի նամակը

 

president_official_portrait_hires_bio

Շնորհակալություն

Հունվարի 19, 2017, առավոտյան ժամը 10:05

Նախագահ Բարաք Օբամա

Ամփոփ միտքը. ես ուզում էի մի վերջին անգամ շնորհակալություն ասել որպես ձեր 44-րդ նախագահ ձեզ ծառայելու պատվի համար:

Խմբագրի կողմից։ նախագահ Օբաման նամակն ուղարկել է Սպիտակ տան էլեկտրոնային փոստին այս առավոտ:

Իմ ամերիկացի բարեկամներ,

Միացյալ նահանգների գործող նախագահի համար վաղեմի ավանդույթ է դարձել հրաժեշտի նամակ թողնելը օվալաձև աշխատասենյակում ընտրված ամերիկացու համար, որ զբաղեցնելու է իր տեղը: Սա մի նամակ է, որով փոխանցում ենք մեր իմացածը, սովորածը և այն փոքր իմաստությունը, ինչը կարող է օգնել մեր իրավահաջորդին կրելու այն մեծ պատասխանատվությունը, որը գալիս է մեր երկրի ամենաբարձր պաշտոնի և ազատ աշխարհի ղեկավարման հետ:

Բայց նախքան մեր 45-րդ նախագահին իմ նամակը թողնելը ես ուզում էի մի վերջին անգամ շնորհակալություն ասել որպես ձեր 44-րդ նախագահ ձեզ ծառայելու պատվի համար, որովհետև այն ամենը, ինչը սովորել եմ իմ նախագահության տարիներին, սովորել եմ ձեզնից: Դուք ինձ դարձրիք ավելի լավ նախագահ, և դուք էլ ինձ ավելի լավ մարդ դարձրեցիք:

Այս ութ տարիների ընթացքում դուք եղել եք բարության, ճկունության և հույսի աղբյուր, որից ուժ եմ քաղել: Մեր ապրած տարիների ամենավատ ճգնաժամի ընթացքում տեսել եմ հարևանների և համայնքների, որոնք հոգ են տարել միմյանց նկատմամբ: Ես սգացել եմ զոհվածների ընտանիքների հետ՝ պատասխաններ փնտրելով, և ողորմածություն եմ գտել Չարլսթոնի եկեղեցում:

Ես քաջալերվել եմ մեր երիտասարդ շրջանավարտներով և նորընծա ռազմական սպաներով: Ես տեսել եմ, թե ինչպես են մեր գիտնականները կաթվածահար եղած մարդուն վերադարձրել իր շոշափելիքի զգայարանը և կյանք տվել մահացու վիրավորում ստացած զինվորներին:  Ես տեսել եմ ամերիկացիների, ում կյանքերը փրկվել են, որովհետև նրանց ի վերջո հասանելի է եղել բժշկական օգնությունը, և ընտանիքների, ում կյանքերը փոխվել են, որովհետև նրանց և մեր հասարակական կապերը նույնն են: Ես տեսել եմ, թե ինչպես են փոքր երեխաներն իրենց վարքով ու մեծահոգությամբ հիշեցնում մեզ մեր պարտականությունների մասին՝ հոգ տանել փախստականների մասին և աշխատել խաղաղության համար, և ամենից վեր՝ պատասխանատվություն կրել մեկը մյուսի նկատմամբ:

Ես տեսել եմ ձեզ, ամերիկյան ժողովուրդ, ձեր պարկեշտությունը, վճռականությունը, ուրախ ոգին և բարությունը: Եվ ձեր ամենօրյա քաղաքացիական գործողությունների մեջ ես տեսել եմ մեր ապագա զարգացումը:

Մենք բոլորս, անկախ կուսակցությունից, պետք է լծվենք քաղաքացիության կենսախինդ աշխատանքին: Ո´չ հենց այն ժամանակ, երբ ընտրություններ կան, ո´չ երբ մեր նեղ շահերն են վտանգված, այլ ամբողջ գիտակցական կյանքում:

Ես հենց այդտեղ կլինեմ` Ձեր կողքին, ամեն մի քայլ անելիս:

Եվ երբ թվա, որ առաջընթացի կորը դանդաղում է, հիշե′ք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չէ:

Միակ ամենահզոր բառը մեր ժողովրդավարության մեջ «մենք»-ն է: Մենք՝ մարդիկ: Մենք կհաղթահարենք:

Այո′, մենք դա կարող ենք:

Աղբյուրը՝  Thank You

Գիտագործնական հավաք. անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերի կազմակերպումը կրթահամալիրում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերի կազմակերպումը  կրթահամալիրում: