Just another WordPress.com site

Archive for May, 2017

Մայիս ամսվա հաշվետվությունը

Հրապարակումներ Դպիրում

Թարգմանություն-գրախոսություն

Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների առաջադիմությու՞նն է

My reflections after reading Brenda Iasoveli’s article “Merit pay for teachers can lead higher scores for students, a study finds. Published on April 11, 2017”

Այս իմ գրախոսությունը մի քիչ կրճատեցի (500 բառ պետք է լիներ) և ուղարկեցի Education Week ամերիկյան մանկավարժական էլեկտրոնային ամսագրի նամակների բաժնին: Այդտեղից պատասխան եկավ, որ գերազանց գրախոսական նյութ է, բայց ըստ իրենց կարգի նմանատիպ նյութերը, որոնք իրենց որևէ հոդվածի քննադատականն են, պետք է ուղարկել գլխավոր խմբագրին 300 բառով: Նորից կրճատեցի ու դարձրեցի 300 բառ և ուղարկեցի իրենց գլխավոր խմբագրին և մինչև հիմա ոչ մի պատասխան չկա: Ես շատ էի ուզում, որ մեր կրթահամալիրի առաջավոր փորձի մասին հրապարակվի այդ ամսագրում:  Մի քիչ էլ կսպասեմ:

Անահիտ Հարությունյանի հոդվածի թարգմանությունը. The first grader’s individual educational tool.

Ուսումնասիրություն-ճամփորդություն Ստեփանավան-Տաշիր նյութը հրապարակվեց նաև կրթահամալիրի կայքում, ֆեյսբուքում, Ֆեյսբուքի Tashir էջում, որը մեծ արձագանք ունեցավ:

Իմ գնահատականն եմ տվել անգլերեն խաղարկային դատարանի երկրորդ գործին:

Ամփոփեցի անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի արդյունքները: 

Կազմեցի անգլերենի մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքները, որը լինելու է ճամբարային և երաժշտական:

Թարգմանել եմ «Ամառ 2017 Summer 2017» նախագիծը անգլերեն:

Անգլերեն եմ թարգմանել Աշոտ Բլեյանի «Վրաստան և Հայաստան. ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար» նյութը

«Գետը քաղաքում» նախագծով իմ թոռնիկների հետ եղանք «Իմ մանկության Զանգուն» վայրում:    Նյութը հրապարակվեց նաև կայքում:

Նույն նախագծով անգլերեն նամակ ուղարկվեց ԱՄՆ դեսպանին, որն ունեցավ իր պատասխանը: USAID գործակալության աշխատակիցը պատասխանեց կրթահամալիրի տնօրենին: Հնարավոր է USAID գործակալության հետ համագործակցություն լինի:

Մայիս ամսվա ամենամեծ աշխատանքը կրթահամալիրի կանոնադրության թարգմանությունն էր: 

Հայերեն եմ թարգմանել Թբիլիսի քաղաքում տեղի ունենալիք աշխատանքային սեմինարի նամակ-հրավերը, բովանդակությունը և աշխատակարգը:

Անգլերեն եմ դասավանդել 9-րդ դասարանցիների իմ խմբին մինչև իրենց վերջին զանգի նախապատրաստությունները:

Երկուշաբթի օրերին ժամը 15-ին կայացել են դասավանդողների անգլերեն պարապմունքները:

Անգլերենի ճամբարային երաժշտական ֆլեշմոբ

Untitled               Կրթահամալիրի դպրոցներում սկսվել է «Ամառ 2017» ուսումնական ճամբարը: Բոլորովին այլ՝ ճամբարային է դարձել սովորողի ուսումնական օրը: Ճամբարային է նաև մեր այսօրվա անգլերենի ֆլեշմոբը: Այն երաժշտական է: Հաճելի երաժշտական ֆլեշմոբ եմ  ցանկանում ձեզ:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Անգլերեն խաղարկային դատարանի երկրորդ գործը

IMG_5872.JPG

Արդյունավետ է Իրինա Ապոյանի և Վանիկ Գաբրիելյանի համագործակցությունը: «Պատահար ուսումնական ճամփորդության ժամանակ» դատական գործի լսումը իր ամբողջ արարողակարգերով, գործածվող դատաիրավական բառապաշարը, դատավոր Տիգրան Աբրահամյանի հավասարակշռված խոսքը, հայցվորի և պատասխանող կողմի վկաների հուզումնառատ ելույթները գերեցին ու զարմացրեցին Ավագ դպրոցի ընթերցասրահում հավաքվածներին: Այսպիսի ուսումնական նախագիծ հնարավոր է իրականացնել միայն այն ուսումնական հաստատությունում, որտեղ անգլերենը նույնիսկ կրտսեր դպրոցներում սովորում են նախագծերով և իրավիճակային դերախաղերով: Ես ուշադիր լսում էի բոլոր մասնակիցների խոսքը: Անգլերեն արտասանությունը ճիշտ էր, խոսքի արագությունը, հնչերանգները բնական էին: Շնորհավորում եմ խաղարկային դատարանի սովորող-մասնակիցներին, դասավանդողներ Իրինա Ապոյանին և Վանիկ Գաբրիելյանին:

IMG_5870.JPG

IMG_5873.JPG

Ստեփանավանի ու Տաշիրի բնակիչները սիրում են իրենց փոքր հայրենիքը՝ քաղաքները, գյուղերը, սարերը, ձորերն ու Ձորագետը

Երբ մարտ ամսին մեր կրթահամալիրում սկսվեց «Զանգու (Հրազդան) գետը» իսկ այնուհետև՝ «Գետը քաղաքում» նախագծերի իրականացումը ու սկսեցինք ճամփորդել Զանգվի ու նրա ջրանցքների հունով դեպի վեր և դեպի վար, ամենուր, որտեղ բնակավայրեր էին, հանդիպում էինք մարդկանց անհոգի, անփույթ ու հանցագործության աստիճանի ապականող վերաբերմունքը մեր Մայր գետի՝ Զանգվի ու նրա ջրանցքների նկատմամբ: Մեր կրթահամալիրում սկիզբ առած ճանաչողական նախագծերը վերածվեցին բնապահպանականի: Ճամփորդական խմբերը մաքրման աշխատանքների համար սկսեցին իրենց հետ վերցնել մոմլաթե մեծ տոպրակներ և ռետինե ձեռնոցներ, որովհետև ամենուրեք այսպիսի տեսարանների էինք հանդիպում Երևանում, հարակից  գյուղերում, Արարատյան դաշտում մինչև Արաքսավան:

thumbnail_17011     thumbnail_12011

Ապրիլ ամսին նախագիծն արդեն լայն թափ էր ստացել և Կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների շատ խմբեր էին միացել դրա իրականացմանը: Նորանոր խմբեր էին մեկնում՝ զինված մոմլաթե տոպրակներով և ռետինե ձեռնոցներով: Բայց մի՞թե հնարավոր էր հավաքել տարիների ընթացքում կուտակված այդ ամբողջ աղբը: Կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի և նախագիծն իրականացնող սովորողների ու դասավանդողների հիմնական գործը դարձավ նախագծի ոգևորությունը փոխանցել նաև Զանգվի հարակից բնակավայրերի բնակիչներին, համայնքապետերին ու այդ ձևով նրանց նույնպես դարձնել նախագիծն իրականացնողներ: Այդ օրերին Հայաստանի հանրային ռադիոյով մի հաղորդում տվեցին Ստեփանավանի մասին, որտեղ շեշտադրումը քաղաքի, Ձորագետի մաքրությունն էր: Ձորագետն անցնում է Տաշիր և Ստեփանավան քաղաքների միջով: Այդ ինչպե՞ս է լինում, որ մեր այս փոքրիկ երկրում այդքան տարբեր է մարդկանց վերաբերմունքը իրենց բնակավայրերի նկատմամբ: Ինչպե՞ս է հնարավոր Լոռվա բնակիչների սերը իրենց բնակավայրի նկատմամբ փոխանցել Արարատյան դաշտի բնակիչներին, համայնքապետերին: Եվ եղավ Գևորգ Հակոբյանի առաջարկը. գնալ Ստեփանավան ու Տաշիր քաղաքները և առաջին հետախուզական ուսումնասիրությունն անել: Իմ ոգևորությունն ու ուրախությունը անսահման էին: Ես 18 տարի չէի եղել Տաշիրում (Կալինինոյում), որտեղ իմ մանկության շատ ամառներ էի անցկացրել իմ քեռու տանը: 42 տարի չէի եղել Տաշիրից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նորաշեն գյուղում, որտեղ ուղեգրով երկու ուսումնական տարի առաջին անգամ անգլերենի ուսուցիչ էի աշխատել: Գևորգ Հակոբյանը եղել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, բարձրացել է գրեթե բոլոր լեռնագագաթները, բայց Տաշիրում լինելու էր առաջին անգամ: Ճանապարհին երեք ժամ շարունակ պատմում, ներկայացնում էի Տաշիրը, նրա ալպիական մարգագետինները, ծառազուրկ սարերի ծաղկազարդ լանջերը և անընդհատ մտքում կրկնում էի իմ միակ ցանկությունը. «Երանի անկախ Հայաստանի մեծահարուստներն իրենց «օբյեկտներով» Ձորագետն ապականած չլինեն, հանրախույս սեփականատերերը գետի ափերը ցանկապատած չլինեն և սովորական բնակիչներն էլ ափամերձ տարածքները աղբավայրեր դարձրած չլինեն»:

Թեթևացած շունչ քաշեցի, երբ  Ստեփանավանի կամրջից մեր առջև բացվեց այս տեսարանը: Գետի աջ ափին բնակելի տներ են, բայց ափը աչք է շոյում իր մաքրությամբ:

IMG_5852.JPG  Ստեփանավանի կամրջից (2).JPG

Չուշացան նաև Գևորգ Հակոբյանին իմ խոստացած ալպիական մարգագետինները.

IMG_5839.JPG

Շատերը կարող են առարկել, որ այս տարածքները մաքուր են, որովհետև հեռու են բնակավայրերից: Ի՞նչ կասեն նրանք՝ տեսնելով Ձորագետն ու իր Տաշիր վտակը Տաշիրում`բնակելի տների անմիջական հարևանությամբ: Օդը՝ մաքուր, տարածքը՝ մաքուր, գետը՝ մաքուր: Հենց սա է իսկական հայրենասիրությունը, այլ ոչ թե՝ հայրենասիրական կոչվող երգերն ու բանաստեղծությունները:

Տաշիր իմ մանկության վայրըIMG_5860.JPG

մաքրությունը բնակելի տարածքումIMG_5859.JPG

Բնակիչները սիրում են իրենց Տաշիրն ու նրա միջով հոսող գետը: Այստեղ մաքրության ակցիաներ չեն կազմակերպում, այստեղ պարզապես չեն աղտոտում այն վայրը, որտեղ ապրում են: Սա ոչ հերոսական ամենօրյա տաշիրյան հայրենասիրություն է, որը տասնամյակներ շարունակ սերնդե սերունդ է փոխանցվում:

IMG_5857.JPG

Տաշիրում Գևորգ Հակոբյանն ու ես երկու ժամով հյուրընկալվեցինք իմ քեռու տանը: Պարզվեց, որ Մարինա Վանյանը՝ իմ քեռու հարսը, աշխատում է Տաշիրի քաղաքապետարանում և վերջերս համայնքի զարգացման իր կազմած ծրագիրը Եվրոմիության մրցանակն է շահել և մի քանի օրով հրավիրվել է Ստրասբուրգ: Մարինան նաև հայերեն է թարգմանում ֆրանսիացի ժամանակակից բանաստեղծներին: Նա իր նոր լույս տեսած գրքի մի քանի օրինակ նվիրեց մեզ և կրթահամալիրի գրադարանին:

Վերջապես եկավ Նորաշեն գնալու ժամանակը: Նորաշենը ընդամենը երեք-չորս կիլոմետր է հեռու հայ-վրացական սահմանից: Ահա Նորաշեն գյուղի կենտրոնական փողոցը: Պարզվում է, որ Նորաշենցիներն էլ են հայրենասերներ: Նրանք նույնպես շատ են սիրում իրենց գյուղը:

Նորաշեն գյուղըIMG_5864.JPG

Հիմա մեզ մնում է իրականացնել մի նոր ու աննախադեպ նախագիծ՝ «Լոռվա աշխարհի բնակիչների հայրենասիրության փոխանցումը Արարատյան դաշտավայրի՝ Զանգվի ավազանի բնակիչներին»:

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումը ըստ ձեռք բերված լեզվական կարողությունների

untitled_4_3                                  Մասնակիցների ընդանուր թիվը՝ 274:

1-3-րդ դասարաններ՝ 93 մասնակից

  • Կարողանալ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ
  • Կարողանալ շնորհակալությունը հայտնել օգնություն ստանալու դեպքում
  • Կարողանալ ներողություն խնդրել դասից ուշանալու համար
  • Կարողանալ դուրս գնալու թույլտվություն խնդրել դասի ընթացքում
  • Կարողանալ օգնություն խնդրել
  • Կարողանալ ներկայանալ, պատմել ընտանիքի, նախասիրությունների մասին

31 մասնակից անթերի է գրել և ստացել է 10 միավոր:

4-5-րդ դասարաններ՝ 91 մասնակից

  • Կարողանալ հեռախոսային խոսակցություն վարել
  • Կարողանալ ճիշտ ժամանակաձևով և բովանդակությամբ հարց տալ
  • Կարողանալ պայմանավորվել հանդիպման վայրի և ժամանակի հարցում
  • Կարողանալ նախաճաշ պատվիրել հյուրանոցի համարից
  • Կարողանալ գրել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված կարողությունների մասին

6-8-րդ դասարաններ՝ 83 մասնակից

  • Կարողանալ ոչ պաշտոնական նամակ գրել:
  • Կարողանալ ըստ տեքստի բովանդակության գործածել բայական ճիշտ ժամանակաձևերը՝ ներկա, անցյալ, ապառնի:
  • Կարողանալ հարց կազմել բայական երեք ժամանակաձևերով՝ Present Indefinite-ներկա անորոշ, Past Indefinite- անցյալ անորոշ, Future Indefinite – անորոշ ապառնի
  • Թարգմանչական կարողություններ

9-12-րդ դասարաններ՝ 7 մասնակից

  • Կարողանալ անգլերեն բացատրել որոշ ասացվածքներ, թևավոր խոսքեր: Այս առաջադրանքը գերազանց են կատարել Հուրի Իսկանյանը և Տիգրան Աբրահամյանը:
  • Կարողանալ ուղղել առաջին հայացքից ճիշտ թվացող նախադասության սխալը: Ահա ճիշտ ձևերը՝

Ա) I don’t think he will be able to work alone. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Բ) Only then did he agree to join our group. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Գ) Under no circumstances will I agree to help you with this evil intention. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Դ) The film is worth seeing. Միայն Նինա Կարապետյանն է սխալ գրել:

Ե) I don’t like it when you speak like that. Ճիշտ են գրել միայն Հուրի Իսկանյանը և Աննա Հարությունյանը

Զ) He was elected Member of Parliament. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Է) All (that) I have said is true. Ճիշտ են գրել Աննա Հարությունյանը և Տիգրան Աբրահամյանը:

Ը) It is hard work. Բոլորը ճիշտ են գրել:

Թ) She doesn’t allow taking her books. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Ժ) Do not stay in the sun so long. Ճիշտ է գրել միայն Նինա Կարապետյանը:

  • Կարողանալ կարդալ կոտորակ արտահայտող թվերը անգլերեն:

Ափսոսում եմ, որ ապրիլյան ֆլեշմոբին այդքան քիչ մասնակցություն ունեցավ Ավագ դպրոցը: Ասում են, որ այդ օրերին նրանք զբաղված էին հյուրերով:

Իմ մանկության Զանգուն

Այսպիսին էր Երևանի տարածքում հոսող կապույտ Հրազդան գետը՝ Աբովյանի Զանգուն, անցյալ դարի 50-60-ական թվականներին: Այս լուսանկարը վերցրել եմ համացանցից՝ հին Երևանի լուսանկարները շարքից:

download (5)

Այսօր իմ Նարեի և Հովհաննեսի հետ գնացինք իմ մանկության թաղամասը, որտեղով անցնում է Զանգվի ջրանցքը: Այդ վայրում Զանգուն (այն ժամանակ բոլորն էլ այդ ջրանցքը Զանգու էին ասում) անցնում է Տիգրան Մեծ (Խորհրդային տարիներին՝ Հոկտեմբերյան)  պողոտայի տակով անցնող թունելով և դուրս է գալիս մեր թաղամասում, որտեղ այն ժամանակ ֆուտբոլ, պահմտոցի, յոթ քար, չլիկ դաստա, բանկա փլավ, էշ միլիցա, լախտի էինք խաղում  Լիսինյան և Բուռնազյան փողոցներում ապրողներս: Բայց, այնուամենայնիվ, այն տարիներին ամենագրավիչը Զանգուն էր: 50-60-ական թվականներին Զանգուն այնքան մաքուր էր, որ կապտավուն երանգ ուներ: Կարծես հենց նոր էր Սևանից դուրս եկել և թաղամասում ապրող բոլոր երեխաներն էլ լողալ էին սովորում այստեղ, չնայած ջուրն այն ժամանակ 2,5-3 մետր խորություն ուներ: Ավելի ավագ սերնդի տղաներն իրենց պարտքն էին համարում լողալ սովորեցնել փոքրերին: 3-4 հոգով թռնում էին ջուրը ու հրամայում. «Թռե՛ք ջուրը»: Իրավունք չունեինք վախենալ: Թռնում էինք, ոտքերով ու ձեռքերով անկանոն շարժումներ անում մինչև սուզվելը, որից հետո մի քանի ուժեղ ձեռքեր մեր թևերի տակից բռնում էին ու մեզ ափ շպրտում: Մի քանի օրում լողալ էինք սովորում: Փոքրերն էլ մեծանալով՝ լողալու իրենց կարողությունները փոխանցում էին նոր եկող սերնդին:

thumbnail_20170508_130736

Հենց այստեղ եմ ես լողալ սովորել: Այն ժամանակ բետոնապատնեշներ չկային և ափերն էլ շատ հարմար էին ջրին մոտենալու համար:

1968 թվականին, երբ Երևանը տոնում էր իր 2750-ամյակը, առաջին անգամ սկսվեց գործածվել «Էրեբունի» բառը: Սկսեցին արտադրել «Էրեբունի» ծխախոտը, Երևանի հարավ-արևելյան թաղամասը իր երկար փողոցով կոչվեց «Էրեբունի», Էդգար Հովհաննիսյանը Պարույր Սևակի խոսքերով ստեղծեց «Էրեբունի Երևան» երգը, իսկ Զանգվի մեր հատվածում կառուցված գեղեցիկ լիճը իր ճիմապատ լանջերով, ծաղկուղիներով ու բնական ժայռերի նմանվող մեծ տուֆ քարերի համադրություններով, անվանվեց «Էրեբունի լիճ»: Ի՞նչ է մնացել այդ լճից հիմա: Անհրապույր, վանող մի տեսարան, իսկ բետոնե պատնեշների արանքով իր աղտոտված ջրերով հոսում է բոլորի կողմից մոռացված մեր սիրելի Զանգուն:

thumbnail_20170508_131422

Լուսանկարները՝ Նարե Մելքոնյանի

Ապրիլ ամսվա իմ հաշվետվությունը

Հրապարակումներ Դպիրում

Թարգմանություն-ուսումնասիրություն-կրթահամալիրի փորձի տարածում

Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների առաջադիմությո՞ւնն է

My reflections after reading Brenda Iasoveli’s article “Merit Pay for Teachers Can Lead to Higher Test Scores for Students, a Study Finds” published on April 11, 2017

Թարգմանություն

Zangu, One end in the Calm Waters of Sevan, the Other End on the Seedy Side of Araks

Խմբագրում

May Gathering: when a school topic becomes a family project

Թարգմանական խմբագրական աշխատանք mskh.am-ի անգլերեն էջում 

The River in the City April 28

“The River in the City” Armenian Georgian joint project

School without Walls

Չեմ նշում այն հրապարակումները, որոնք Դպիրից եմ բերել հղումով:

Հրապարակումներ բլոգում

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ

Դպրոց առանց պատերի Նյութը հրապարակվել է նաև կայքում:

Թարգմանել եմ «Տեղեկատվական թերթիկ-Information sheet» հայերենից անգլերեն հայ-վրացական կրթական կամուրջների ծրագրի շրջանակներում:

Հոդված

Հրազդանի (Զանգվի) հունով Երևանից մինչև Արաքսավան   Հրապարակվել է նաև կայքում

Ճամփորդություն

Գևորգ Հակոբյանի, Էմանուել Ագջոյանի և Հապետյան Մարիաննայի հետ ճամփորդել ենք Զանգվի հունով մինչև Արաքսավան իմ ավտոմեքենայով: Արդյունքի մասին գրել եմ փոքրիկ հոդված:

 

Ավագ դպրոցում շաբաթական 4 ժամ դասավանդել եմ 9-րդ դասարանցիների իմ խմբին:

Յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի վարել եմ դասավանդողների անգլերեն պարապմունքները: