Just another WordPress.com site

Archive for the ‘Translations from English into Armenian’ Category

Ինչու է պարը դպրոցում նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան

Հեղինակ՝ Քեն Ռոբինսոն

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ Ken Robinson IDEAS.TED.COM, March 21, 2018, Why dance is just as important as math in school

featured_art_robinson_stocksy

«Պարը և ֆիզիկական ակտիվ գործունեությունը դպրոցներում պետք է մաթեմատիկայի, բնագիտության և լեզվի նման կարգավիճակ ունենան: Պարը նույնիսկ կարող է բարձրացնել ստուգողական աշխատանքների գնահատականները նշված ուսումնական առարկաներից», ասում է Քեն Ռոբինսոնը

Մի քանի տարի ես Լոնդոնի ժամանակակից պարերի դպրոցի հովանավոր եմ եղել: 2016-ին ինձ հրավիրեցին դպրոցի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կօհանի պատվին դասախոսություն կարդալ, և ես որոշեցի խոսել դպրոցներում պարի դերի մասին:

Նախքան դասախոսությունը սոցցանցում հարցում արեցի հետևյալ վերնագրով. «Ինչու է պարը դպրոցում նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան»: Ես շատ դրական և մի քանի հատ էլ թերահավատ արձագանք ստացա: Արձագանքներից մեկն այսպիսին էր. «Սա ձեր երբևէ կարդացած ամենակարճ դասախոսությու՞նն է»: Մեկ ուրիշն էլ ուղղակի գրեց. «Քեն, պարն այնքան կարևոր չէ, որքան մաթեմատիկան»: Մի մարդ էլ այսպես մեկնաբանեց. «Եվ ի՞նչ: Հեռախոսն ավելի կարևո՞ր է, քան բանա՞նը: Մրջյունն այնքան կարևոր չէ, որքան զուգարանակոնք մաքրող բադիկը: Թղթի ամրակն ավելի կարևոր է, քան արմունկը»: (Այդ մեկը, գոնե, ստեղծական էր:) Եղան նաև ավելի գործին վերաբերող գրառումներ. «Դա այդպե՞ս է: Կարևոր է ինչի՞ կամ ու՞մ համար: Իմիջայլոց, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ»:

Ես չեմ վիճաբանում ընդդեմ մաթեմատիկայի: Դա մարդկային մտքի արկածախնդիր ստեղծականության անփոխարինելի մասն է: Ստեղծական միտքը սերտորեն կապված է նաև պարի դինամիկայի հետ: Երեխայի կրթության գործում այդ գործոնները պետք է հավասար լինեն: Եվ ամեն մի երեխայի ընդհանուր կրթության գործում պարը նույնչափ կարևորություն ունի, որքան նկարչությունը, լեզուները, մաթեմատիկան, հումանիտար և բնագիտական ուսումնական առարկաները:

Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:

Ի՞նչ է պարը: Դա մարդկային հարաբերությունների, զգացմունքների, գաղափարների ֆիզիկական արտահայտումն է շարժումների և ռիթմի միջոցով:  Պարը ոչ մեկի հայտնագործությունը չէ: Այն գալիս է պատմական վաղընջական ժամանակներից և խորը նստած էյուրաքանչյուր մշակույթի սրտի խորքում: Մարդկության զգացմունքային զարկերակի մի մասն է պարը:Այն ընդգրկում է բազմաթիվ ժանրեր, ոճեր և ավանդույթներ և անընդհատ զարգանում է: Նրա դերը վերականգնողականից հասնում է մինչև սրբազան զգացմունքներին և տարածվում է սոցիալական ուղղվածության բոլոր ձևերի վրա:

Որոշ մարդիկ վաղուց են հասկացել, որ պարը կյանքի և կրթության էական մասն է կազմում: «Dance Education around the World: Perspectives on Dance, Young People and Change» աշխատության մեջ հետազոտողներ Շարլոտ Սվենդլեր Նիլսենը և Ստեֆանի Բարիջը ի մի են բերում պարի արժեքի դրսևորումների իրենց վերջերս արված ուսումնասիրությունները աշխարհի տարբեր երկրներում. Ֆինլանդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Գանայից մինչև Տայվան, Նոր Զելանդիայից մինչև Ամերիկա: Պարի ցածր կարգավիճակը դպրոցներում սերում է ավանդական ակադեմիական աշխատանքի բարձր կարգավիճակից, որը մտավոր կարողությունը հիմնականում  կապում է խոսքային և մաթեմամատիկական տրամաբանության հետ: Նիլսենի և Բարիջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես է պարի էության ավելի խորը հասկանալը մարտահրավեր նետում մտավոր կարողության և ձեռքբերումների մասին ստանդարտ հասկացություններին, ինչպես նաև նշում են տարբեր տարիքի և ծագման մարդկանց համար պարի փոխակերպող ուժը: Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:

 

Մի քանի պարային արհեստավարժ ընկերություններ ծրագրեր են առաջարկում դպրոցներին: Նրանցից մեկը շահույթ չհետապնդող Dancing Classrooms– ն է, որը Նյու Յորք Սիթիում է և պարահանդեսային պարեր է առաջարկում տարրական և միջին դպրոցների համար կրթական առումով երկրի ամենադժվար համբավ ունեցող շրջաններում: Օգտագործելով պարը՝ կազմակերպությունը նպատակ ունի բարելավելու գենդերային սոցիալական հարաբերությունները և հարստացնելու դպրոցների կենցաղային մշակույթը՝ սերմանելով համագործակցություն, հարգանք և կարեկցություն: 1994-ին պարող Պիեռ Դուլեյնն է հիմնել ծրագիրը, որն այժմ 20 դաս է առաջարկում 10 շաբաթվա ընթացքում, իսկ դասընթացն ավարտվում է պարային ցուցադրական համերգով:

Dancing Classrooms-ի հետ աշխատանքային փորձի մասին այս պատմությունը տրամադրել է Լիհայի տարրական դպրոցի նախկին տնօրեն Թոնի Ուոկերը:«Երբ այս երիտասարդ օրիորդը առաջին անգամ եկավ Լիհայ, նրա անձնական գործը երկու դյույմ հաստություն ուներ (մոտ 5 սմ)», հիշում է Ուքերը: «Նա զգում էր, որ կարիք ունի ապացուցելու ինքն իրեն և համոզվելու, որ բոլորը գիտեն, որ ինքը ուժեղ է և կպայքարի»: Աղջիկը չէր ուզում միանալ պարահանդեսային պարերի ծրագրին, բայց մասնակցությունը պարտադիր էր: Շուտով նա պարզեց, որ բնական կարողություններ ունի: «Հաջորդ դասին նրա վերաբերմունքը մի փոքր փոխվեց և մենք ստիպված չեղանք ստիպել նրան պարել», հիշում է Ուոքերը: «Նա պարզապես հունի մեջ ընկավ»:

Մինչև երրորդ և չորրորդ դասերը, Ուոքերը ասում է, որ սովորողը վերափոխվեց. «Նրա պահվածքն այլ է դարձել, այլ ձևով է խոսում, նա բարի է, հարգարժան: Նա ոչ մի կարգապահական տույժ չի ունեցել, ո՚՚չ մի: Նրա մայրը իր աչքերին չի հավատում: Զարմանալի է, զարմանալի է: Ծրագիրը շատ ավելի մեծ ուժ ունի, քանի մարդիկ հասկանում են»:

Մի գնահատման մեջ ուսուցիչների 95%-ը ասաց, որ միասին պարելու արդյունքում բարելավվում է սովորողների համագործակցելու կարողությունը:

Պարային կրթությամբ սովորողները կարևոր ձեռքբերումներ են ունենում սոցիալական հարաբերություններում, մասնավորապես տարբեր սեռերի և տարիքային խմբերի միջև: Պարերի շատ ձևեր, ներառյալ պարահանդեսայինները,իրենց բնույթով սոցիալական են: Նրանց մեջ ներառվում է միմյանց զգալով համաժամանակ շարժվելը՝ ուղղակի ֆիզիկական շփումով: Լոս Անջելոսում մի հարցման ժամանակ դպրոցների տնօրենների 66%-ը ասաց, որ ծրագիրն անցնելուց հետո իրենց սովորողների 81%-ը ավելի մեծ հարգանքով էր վերաբերվում ուրիշների նկատմամբ: Պարը ունի նաև տնտեսական օգուտներ: Շատ գործատուներ անձի պարային ունակությունները էական են համարում, որպես համագործակցային, այլոց հետ հարմարվող աշխատուժ:

Մի տնօրեն հատկապես տպավորվել էր իր հինգերորդ դասարանցիների ընթերցանության և մաթեմատիկայի գնահատականների բարելավմամբ: «Որևէ վերապահում «եթե»-ով, «և»-ով կամ «բայց»-ով չկա մեր երեխաների ակադեմիական կյանքի վրա այս ծրագրի ազդեցության հարցում», ասում է Լուիս Հաբթեսը՝ Էմանուել Բենջամեն Օլիվերի անվան տարրական դպրոցից: «Երբ ես առաջին անգամ այստեղ եկա, նրանք ցածր գնահատականներ ունեին: Անցյալ տարի, մեր պարային ծրագրի երկրորդ տարին, 83 % առաջադիմություն ունեցանք: Այս տարի մեր հինգերորդցիները ունեցան 85% ընթերցանությունից, որն ամենաբարձրն էր դպրոցում»:

Դա, իհարկե, սոսկ պար չէ: «Պարող դասարանների»-ի հաջողությունը լավ փաստարկված օրինակ եղավ ֆիզիկական ակտիվ գործունեության և ակադեմիական առաջադիմության կապի մասին: Միացյալ նահանգների դպրոցների մեծ մասի միտումն է կրճատել ֆիզիկական կրթության դասաժամերը ի օգուտ մաթեմատիկայի, բնագիտական առարկաների և անգլերենի անընդհատ ավելացող դասաժաների: Այս ձեռնարկումները պարզապես չեն լավացրել սովորողների առաջադիմությունը, ինչպես սպասում էին նման կրթական քաղաքականության հեղինակները:

Կինեզիոլոգիայի (մկանային շարժումներն ուսումնասիրող գիտություն) և մանկաբուժության հետազոտողների մի խումբ դպրոցահասակ երեխաների վրա ֆիզիկական ակտիվության ազդեցության մոտ 850 ուսումնասիրություն ամփոփեցին: Ուսումնասիրությունների մեծ մասը ներկայացնում էր չափումներ, որոնք արվել էին 30-ից 45 րոպե տևողությամբ չափավորից մինչև բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մի շարք գործոնների վրա. գիրություն, սրտանոթային համակարգ, արյան ճնշում, ինչպես նաև, ընկճախտ և ոսկրային խտություն, դեպրեսիա, հոգեկան անհանգստություն, ներամփոփվածություն և ակադեմիական առաջադիմություն: Հիմնվելով ուսումնասիրությունների ակնհայտ վկայությունների վրա, հետազոտողների խումբը հաստատապես վճռականորեն խորհորդ տվեց, որ սովորողները ամեն օր մեկ ժամ պետք է զբաղվեն չափավորից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվ գործունեությամբ: Դիտարկելով հատկապես ակադեմիական առաջադիմությունը, հետազոտողների խումբը ուժեղ ապացույցներով հիմնավորեց այն եզրակացությունը, որ «ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենումհիշողության, ուշադրության կենտրոնացման և դասարանական վարքի վրա»:

Միացյալ նահանգների շատ դպրոցներում սովորողները երաժշտության և դիտարվեստի որոշ կրթություն ստանում են, ինչը հաճախ շատ կցկտուր է: Բայց պարին ու թատրոնին նայում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների, և ընդհանրապես, սովորողներին արվեստի հետ շփվելու ամենափոքր հնարավորությունն է տրվում աղքատության բարձր մակարդակ ունեցող վայրերում:   «Դեռ միլիոնավոր սովորողներ կան, որոնք արվեստի որվևէ տեսակին վերաբերող ուսուցում չեն ստանում: Նրանցից շատերը մեր աղքատ համայնքներում են, որտեղ այս ծրագրերի կարիքն ամենաշատն է զգացվում», ասում է Quadrant Research-ի հիմնադիր տնօրեն Բօբ Մօրիսոնը:

«Լավ կլինե՞ր, եթե միլիոնավոր սովորողների համար անհասանելի լինեին մաթեմատիկան և լեզուները», հարցնում է նա:  «Իհարկե, ո՚՚, և նույնը չի կարելի հանդուրժել արվեստի նկատմամբ: Համառորեն իր ճանապարհը հարթող աեասպել կա, որ արվեստը միայն օժտված և տաղանդավոր երեխաների համար է, բայց մենք գիտենք, որ արվեստից օգուտ են ստանում բոլորը`անկախ նրանց ընտրած մասնագիտական նեղ արահետից», ասում է նա: «Մենք մաթեմատիկան չենք սովորեցնում, որպեսզի բացառապես բոլորին մաթեմատիկոսներ դարձնենք, և մենք գրել չենք սովորեցնում, որպեսզի վիպասանների մի նոր սերունդ ստեղծենք: Նույն ճշմարտությունն էլ արվեստի դեպքում է: Մենք մեր սովորողներին արվեստ ենք սովորեցնում, որպեսզի նրանք դառնան բազմակողմանի զարգացած քաղաքացիներ, ովքեր կկարողանան արվեստի ոգեղենությամբ կիրառել իրենց ունակությունները, գիտելիքը և փորձը իրենց ընտրած մասնագիտական աշխատանքում և կենցաղում»:

 

 

 

Թվաբանության ուսուցումը (մաս II). մի գիտափորձի պատմություն

Լ.Փ. Բենեզեթ, Նյու Հեմփշիրի Մանչեսթեր քաղաքի դպրոցների տեսուչ

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է Ազգային կրթական միության ամսագրի 24-րդ հատորի 9-րդ համարում, 1935-ի դեկտեմբերին

Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի

 

Սա 1929-ից Նյու Հեմփշիրի Մանչեսթերում իրականացվող մի գիտափորձ նկարագրող հոդվածի երկրորդ մասի հրապարակումն է: Նախորդ մասում, որը հրապարակվել էր ամսագրի նոյեմբերյան համարում, պարոն Բենեզեթը բացատրում էր, որ Մանչեսթերի մի քանի դպրոցներում առաջին վեց տարիների ընթացքում թվաբանության ուսուցումը բարձրությունների, երկարությունների, տարածքների չափումների գործունեությամբ էր սահմանափակվում: Թվաբանության ֆորմալ ուսուցումը սկսվում էր միայն 7-րդ դասարանում: Ավանդական ուսումնական պլանով և գիտափորձով սովորող աշակերտների խմբերին տրված հարցաշարերի արդյունքում պարզվեց, որ գիտափորձով սովորողները մեկ տարվա ընթացքում կարողացան հասցնել կատարողական այնպիսի մակարդակի, որին հասել էին ավանդական ուսումնական պլանով սովորողները երեք ու կես տարվա թվաբանական վարժանքների շնորհիվ: Բացի դրանից, քանի որ գիտափորձով աշխատող դասավանդողները ժամանակ էին ունեցել կենտրոնանալու երեխանրին «կարդալ, պատճառաբանել և միտք արտաբերել» սովորեցնելու վրա, վերջիններս զարգացրեցին ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ձեռք բերեցին ավելի հարուստ բառապաշար և սեփական մտքերն արտահայտելու ավելի մեծ սահունություն: (more…)

Ուսումնական ճամփորդության կազմակերպման այլոց փորձը

Մի քանի օր է, ինչ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի մասնագետները ուսումնասիրում են կրթահամալիրի դպրոցների սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած ուսումնական ճամփորդությունների համապատասխանությունը  կրթահամալիրում ընդունված կարգին:  Իսկ ինչպե՞ս են կազմակերպվում ուսումնական ճամփորդությունները արտերկրում: (more…)

Մարդու կյանքի յոթ փուլերը

Երբ Սողոմոնյան ու Բլեյան Շուշանները, Լիանա Առաքելյանը, Արփինե Սահակյանը, Սոնա Սուքիասյանը, Հայարփի Ավանեսյանը 9-րդ դասարանում էին սովորում, ուսումնասիրական-հետազոտական-թարգմանական մի աշխատանք արեցինք միասին, որի գաղափարը ծնվեց Շեքսպիրի “Ամբողջ աշխարըը բեմ է, իսկ մարդիկ սոսկ դերասաններ”-ի իմ թարգմանությունից հետո: Շեքսպիրի տված այն գաղափարը, որ մարդու կյանքը բաղկացած է 7 փուլերից, շատ էր հետաքրքրել ինձ: Ես հանձնարարեցի սովորողներին համացանցում գտնել այդ փուլերին համապատասխան բանաստեղծություններ: Ընտրված բանաստեղծությունները միասին հաստատում էինք դասարանական խորհրդում: Հետո սկսեցինք այդ բանաստեղծությունների թարգմանական աշխատանքները, ինչպես նաև՝ կարճ տեղեկատվական գրառումներ էինք անում հեղինակների մասին: Այդ թարգմանություններով հետաքրքրվեց նաև Աշոտ Բլեյանը, որի արդյունքում սահմանափակ տպաքանակով մի փոքրիկ գիրք հրատարակեց Շաղիկ հրատարակչությունը:  Շատ քչերն իմացան այդ գրքի մասին: Օրինակները բաժանվեցին և վերջ, բայց այդ բանաստեղծությունների ընտրությունն այնքան լավ էր արված ու այնքան սիրով թարգմանված, որ կուզենայի էլեկտրոնային հրապարակմամբ հասանելի դարձնել դրանք այժմյան ընթերցողներին: Պարզվեց, որ մեր կատարած աշխատանքը մեր առաջին ուսումնական նախագիծն էր: Այդ գրքի իմ օրինակը նվիրեցի անգլիացի աշխարհահռչակ լեզվաբան Շեքսպիրագետ Դեյվիդ Քրիսթալին՝ լեզվի մասին աշխարհում միակ հանրագիտարանի ստեղծողին:   

All the World is a stage 

Դպրոցական տարիք, միջին դպրոց

How to torture the teacher?

Drop the eraser end of your pencil

on your desk.

See how high it will bounce.

Say hum and

Get all your friends to join in.

Then, on your way out

the door, tell the teacher,

“Bet you’re looking forward

to summer vacation this year.

But I’ll miss you.

You’re the best teacher

I’ve ever had.”

Ինչպե՞ս տանջել ուսուցչին

Ռետինե ծայրի կողմով մատիտը

Խփիր գրասեղանին,

Եվ տես, թե այն որքան բարձր կցատկի:

Հը~մ … խուլ գվվոց արա:

Եվ այնպես արա, որ ընկերներդ միանան քեզ:

Հետո, դպրոցի դռնից դուրս գալիս

Ասա քո ուսուցչին,

<<Գրազ կգամ, դուք նույնպես

անհամբեր սպասում եք

ամառային արձակուրդներին,

Բայց ես կարոտելու եմ Ձեզ:

Դուք ամենալավ ուսուցիչն եք,

որ ես երբևէ ունեցել եմ>>:

15-17 տարեկան, պատանեկություն

Quiet Girl

I would liken you

To a night without stars

Were it not for your eyes.

I would liken you

To a sleep without dreams

Were it not for your songs.

Langston Hughes

 

Համեստ աղջիկ

 

Ես կնմանեցնեի քեզ

Մի գիշերվա առանց աստղերի

Եթե չլինեին աչքերը քո:

Ես կնմանեցնեի քեզ

Մի քնի առանց երազների

Եթե չլինեին երգերը քո:

Լենգսթոն Հյուգիս

 

 

 

20-30 տարեկան, վաղ երիտասարդություն

Out of Sight, Out of Mind

The oftener seen, the more I lust,

The more I lust, the more I smart,

The more I smart, the more I trust,

The more I trust, the heavier heart,

The heavy heart breads mind unrest;

The rarer seen, the less in mind,

The less in mind, the lesser pain,

The lesser pain, less grief I find,

The lesser grief, the greater gain,

The greater gain, the merrier I;

Therefore I wish your sight to fly.

The further off, the more I joy,

The more I joy, the happier life,

The happier life, less hurts annoy,

The lesser hurts; pleasure most rife;

Such pleasures rife shall I obtain

When distance doth depart us twain.

Barnabe Googe

Աչքից հեռու, մտքից հեռու

 

Որքան հաճախ եմ քեզ տեսնում, այնքան շատ եմ տենչում,

Որքան շատ եմ տենչում, այնքան շատ եմ տառապում,

Որքան շատ եմ տառապում, այնքան շատ եմ հավատում,

Որքան շատ եմ հավատում, այնքան սիրտս է մռայլվում,

Իսկ մռայլ սիրտը մտքին հանգիստ չի տալիս,

Որքան քիչ եմ քեզ տեսնում, այնքան քիչ ես իմ մտքում,

Որքան քիչ ես իմ մտքում, այնքան քիչ է ցավը,

Որքան քիչ է ցավը, այնքան քիչ է իմ վիշտը,

Որքան քիչ է վիշտը, այնքան մեծ է շահը,

Որքան մեծ է շահը, այնքան ուրախ եմ ես,

Դրա համար էլ ուզում եմ պատկերդ չքվի,

Որքան հեռու է այն, այնքան մեծ է խինդը իմ,

Որքան մեծ է խինդը իմ, այնքան երջանիկ է կյանքս,

Որքան կյանքս երջանիկ է, այնքան քիչ եմ վիրավորվում,

Որքան քիչ են վիրավորանքները, այնքան լի է բերկրանքը,

Բերկրանքներին այս կհասնեմ,

Երբ տարածությունը բաժանի երկուսիս:

Բառնեյբ Գուգ

30-40 հասուն սիրո տարիք

Love Story

Where do I begin ?

To tell the story of how great a love can be,

The sweet love story that is older than the sea,

The simple truth about the love she brings to me,

Where do I start ?

With her first hello!

She gave a meaning to this empty world of mine,

There’d never be another love, another time,

She came into my life and made the living fine,

She fills my heart . . .

She fills my heart with very special things,

With angels’ songs , with wild imaginings,

She fills my soul with so much love,

That anywhere I go, I’m never lonely,

With her along, who could be lonely ?

I reach for her hand, it’s always there . . .

How long does it last ?

Can love be measured by the hours in a day ?

I have no answers now, but this much I can say,

I know I’ll need her ’till the stars all burn away

And she’ll be there . . .

She’ll be there . . .

Սիրո պատմություն

Ո՞րն է սկիզբը իմ ասքի,

Պատմելու, թե որքան մեծ կարող է սերը լինել,

Քաղցր պատմությունն այն, հին է ավելի քան ծովը,

Պարզ ճշմարտությունը սիրո մասին, որ ինձ է նա բերում,

Որտեղի՞ց սկսեմ:

Իր ողջույնով առաջին

Նա իմաստ տվեց փուչ այս աշխարհին,

Չէր լինելու մեկ ուրիշ սեր, մեկ ուրիշ անգամ,

Նա մտավ կյանքիս մեջ ու դարձրեց այն հիասքանչ,

Նա լցնում է սիրտը իմ …

Նա լցնում է սիրտը իմ կարևոր շատ բաներով,

Երգերով հրեշտակների ու մտքերով վայրի,

Նա այնքան սիրով է լցնում իմ հոգին,

Որ ուր էլ գնում եմ, միայնակ չեմ երբեք,

Ո՞վ կարող է միայնակ լինել նրա կողքին:

Ես ձգտում եմ նրա ձեռքին` այն միշտ իմ մոտ է:

Որքա՞ն է դա տևում,

Կարո՞ղ է սերը օրվա ժամերով չափվել,

Պատասխաններ չունեմ հիմա, կարող եմ հենց այսքան ասել,

Ես գիտեմ, որ նրա կարիքը կզգամ, քանի դեռ աստղերը չեն մարել,

Եվ նա այնտեղ կլինի,

Նա այնտեղ կլինի…

40-50 տարեկան, նյութապաշտության տարիք

Corruption

Corruption

Man is the only social animal,

Who is infected hith the visur of corruption,

Greed is its roots,

Narrow thinking is its branches,

Cruelity is its trunk,

Rupees are its food,

You can imagine

What will be the product of corruption?

Ram Sharma

Կաշառակերություն

Կաշառակերություն.

Մարդը միակն է կենդանական աշխարհում,

Ով կաշառքի վիրուսով է վարակվում,

Ագահությությունը նրա արմատներն են,

Նեղմիտ մտքերը՝ նրա ճյուղերը

Անգթությունը` բունը նրա,

Դրամը` սնունդը նրա,

Պատկերացնում եք, թե

Ինչ պտուղ կտա այդ ծառը:

Ռան Շարմա

Հասուն տարիք, 50-70 տարեկան

Once upon a time there was a tavern

Once upon a time there was a tavern,

Where we used to raise a glass or two

Remember how we laughed away the hours

And dreamed of all the great things we would do

Those were the days my friend

We thought they’d never end

We’d sing and dance forever and a day

We’d live the life we choose

We’d fight and never lose

For we were young and sure to have our way.

La la la la…

Those were the days, oh yes those were the days

Then the busy years went rushing by us

We lost our starry notions on the way

If by chance I’d see you in the tavern

We’d smile at one another and we’d say

Those were the days my friend

We thought they’d never end

We’d sing and dance forever and a day

We’d live the life we choose

We’d fight and never lose

For we were young and sure to have our way.

La la la la…

Those were the days, oh yes those were the days

Just tonight I stood before the tavern

Nothing seemed the way it used to be

In the glass I saw a strange reflection

Was that lonely woman really me

Through the door there came familiar laughter

I saw your face and heard you call my name

Oh my friend we’re older but no wiser

For in our hearts the dreams are still the same

Those were the days my friend

We thought they’d never end

We’d sing and dance forever and a day

We’d live the life we choose

We’d fight and never lose

For we were young and sure to have our way.

La la la la…

Those were the days, oh yes, those were the days

Jin Raskin

Ժամանակին մի գինետուն կար

 

Ժամանակին մի գինետուն կար,

Ուր բարձրացնում էինք մեկ երկու գավաթ:

Հիշիր, ինչպես էին ժամերն անցնում անհոգ ծիծաղով,

և երազում էինք բոլոր մեծ բաների մասին, որ կանեինք:

Դրանք այն օրերն էին, ընկեր’,

Որ կարծում էինք երբեք չեն վերջանալու,

Մենք կերգեինք ու կպարեինք ընդմիշտ ու մի օր

Կապրեինք մեր ընտրած կյանքով,

Մենք կպայքարեինք և երբեք չէինք պարտվի,

Քանզի երիտասարդ էինք ու համոզված ընտրած ուղում:

Դրանք օրերն էին այն, օհ, օրերը այն:

Իսկ հետո զբաղված տարիները սլացան մեր կողքով,

ու ճանապարհին կորցրեցինք աստղային երազանքները մեր

Եվ եթե պատահաբար տեսնեինք իրար գինետանը,

Կժպտայինք իրար ու կասեինք.

Դրանք այն օրերն էին, ընկեր’,

Որ կարծում էինք երբեք չեն վերջանալու,

Մենք կերգեինք ու կպարեինք ընդմիշտ ու մի օր

Կապրեինք մեր ընտրած կյանքով,

Մենք կպայքարեինք և երբեք չէինք պարտվի,

Քանզի երիտասարդ էինք ու համոզված ընտրած ուղում:

Դրանք օրերն էին այն, օհ, օրերը այն:

Հենց այս գիշեր կանգնեցի գինետան առաջ,

Որն իսպառ կորցրել էր իր վաղեմի տեսքը:

Բաժակի մեջ տարօրինակ արտացոլում տեսա,

Ե՞ս էի, արդյոք, կինն այդ միայնակ:

Բաց դռնից ծանոթ ծիծաղ լսվեց,

Ես տեսա քո դեմքը ու ձայնդ անունս տվեց,

Օհ, իմ հին ընկե’ր, մեծացել ենք բայց չենք իմաստնացել,

Երազները մեր սրտերում նույնն են մնացել:

Դրանք այն օրերն էին, ընկեր,

Որ կարծում էինք երբեք չեն վերջանալու,

Մենք կերգեինք ու կպարեինք ընդմիշտ ու մի օր

Կապրեինք մեր ընտրած կյանքով,

Մենք կպայքարեինք և երբեք չէինք պարտվի,

Քանզի երիտասարդ էինք ու համոզված ընտրած ուղում:

Դրանք օրերն էին այն, օհ, օրերը այն:

Ջին Ռասկին

Ծերություն

Nursing Home Eyes

Look into my window,

Observe synthetic flowers

Swaying to a ceiling fan breeze,

And a wallflower, wheelchair- bound at that.

For hours I look out

I see concrete, undernourished shrubs,

Cars and bikes rush by

And they keep me company.

Faded draperies

Speak for years that have fallen behind me.

Suddenly a slave to nostalgia

And withered memories.

Do you see the photographs on my vanity?

Notice how they stare back at me

With abstract smiles for the elderly.

I know they are too busy.

Everyone has his own life to live.

I understand!

Hey . . . would you look into my world?

Share a thought?

I know you have no time to visit.

Yes I am still here,

Alone, but alive.

Tod Michael

Ծերանոցի աչքերը

Նայի’ր իմ պատուհանից ներս,

Զննիր սինթետիկ ծաղիկները`

Ճոճվող առաստաղի հովհարաքամուց

Եվ միայնակ կնոջը` գամված սայլակին:

Ժամերով դուրս եմ նայում,

Տեսնում եմ բետոն, անխնամ թփեր,

Ընկերակցում են ինձ միայն

Ավտոմեքենաներն ու հեծանիվները`

Արագ սլացող:

Տարիներ շարունակ խոսում եմ միայն

Խունացած վարագույրների ծալազարդարանքների հետ`

Կախված իմ ետևում:

Կարոտաբաղձության և թոշնած հուշերի

Ստրուկն եմ ես ամեն մի վայրկյան,

Տեսնում եմ լուսանկարներն իմ սնափառ ջահել օրերի

Տես, թե ինչպես են աչքերը հառել ինձ վրա,

Ծերությանն ուղղված ի~նչ անկարեկից ժպիտներ:

Ես գիտեմ` նրանք չափազանց զբաղված են.

Ամեն ոք իր կյանքն է ապրում:

Ես հասկանում եմ:

Իսկ դուք չէի՞ք այցելի իմ աշխարհը:

Մի բան ասեիք:

Ես գիտեմ` այցելության ժամանակ չունեք,

Բայց ես այստեղ եմ

Միայնակ ու դեռ կենդանի:

Թոդ Մայքլ

Վիլյամ Շեքսպիր “Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ` սոսկ դերասաններ”

Վիլյամ Շեքսպիր

Ամբողջ աշխարհը բեմ է… Ժաքի մենախոսությունը “Ինչպես կամենաք” պյեսից

Ամբողջ աշխարհը բեմ է,

իսկ մարդիկ` սոսկ դերասաններ.

Նրանք ունեն իրենց ելքերն ու մուտքերը,

Եվ մարդն իր բաժին ժամանակում շատ դերեր է խաղում

տարիքային խմբերի յոթ արարներում:

Սկզբում թնկթնկացող ու կերած կաթը ետ տվող

մանչուկն է դայակի գրկում:

Իսկ հետո նվնվացող դպրոցականը` իր պայուսակով,

վաղորդյան ցոլացող դեմքով, խխունջի նման ծանրաքայլ ,

իր կամքին հակառակ դպրոց է գնում:

Իսկ հետո սիրահարը` հնոցի նման տնքացող,

հոգու տիրուհու հոնքին ներբողած

իր քնարական վշտաթախիծ տողերով:

Իսկ հետո հովազամորուք զինվորը` լի տարօրինակ երդումներով,

պատվախնդիր, վեճի մեջ արագ ու հանկարծահաս.

Ով նույնիսկ հրանոթի փողի մեջ

պղպջակային համբավ է փնտրում:

Իսկ հետո արդարության ջատագովն է` բավականին կլորիկ փորով`

կաշառքի չափերին հարիր,

Խստահայաց աչքերով ու ձևապաշտ կտրված մորուքով,

Լի հին իմաստուն ասույթներով ու նորօրյա օրինակներով.

Եվ այդպես նա խաղում է իր դերը: Վեցերորդ տարիքային խումբը

նրա արդեն նիհար մարմնին փոխան ու հողաթափեր է հագցնում,

Ակնոցը քթին ու մի տոպրակ կողքին, երբ դեռ լավ պահպանված են

իր ջահել օրերի գիտրիները,

Ու մի աշխարհ` չափազանց մեծ

նրա ծալված ծնկների ու արդեն ոչ ահազդու տղամարդկային ձայնի համար,

Որը կրկին փոխվում է մանկական թոթովանքի`

շնչառության մեջ խզզոցներ, ու ֆսսոցներ: Եվ բացվում է վերջին տեսարանը`

վերջ դնելու մի կյանքի պատմության շղթային:

Դա երկրորդ մանկությունն է` ընդամենը մի ինքնամոռացում`

Առանց ատամների, առանց աչքերի, առանց համի զգացողության, առանց ամեն ինչի:

 Թարգմանեց Յուրա Գանջալյանը

William Shakespeare – All the world’s a stage (from As You Like It 2/7)

All the world's a stage,
And all the men and women merely players:
They have their exits and their entrances;
And one man in his time plays many parts,
His acts being seven ages. At first the infant,
Mewling and puking in the nurse's arms.
And then the whining school-boy, with his satchel
And shining morning face, creeping like snail
Unwillingly to school. And then the lover,
Sighing like furnace, with a woeful ballad
Made to his mistress' eyebrow. Then a soldier,
Full of strange oaths and bearded like the pard,
Jealous in honour, sudden and quick in quarrel,
Seeking the bubble reputation
Even in the cannon's mouth. And then the justice,
In fair round belly with good capon lined,
With eyes severe and beard of formal cut,
Full of wise saws and modern instances;
And so he plays his part. The sixth age shifts
Into the lean and slipper'd pantaloon,
With spectacles on nose and pouch on side,
His youthful hose, well saved, a world too wide
For his shrunk shank; and his big manly voice,
Turning again toward childish treble, pipes
And whistles in his sound. Last scene of all,
That ends this strange eventful history,
Is second childishness and mere oblivion,
Sans teeth, sans eyes, sans taste, sans everything.
Rudyard Kipling

1865 -1936

Ռուդըարդ Կիպլինգը ծնվել է Բոմբեյում, կրթությունը ստացել է Անգլիայում և այնուհետև աշխատանքային գործունեությունը ձևավորել է Հնդկաստանում: Ռուդյարդ Կիպլինգը այն եզակի գրողներից էր, որ պարգևատրվել է Նոբելյան մրցանակով (1907) գրականության ասպարեզում :

[IF]

If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you,
If you can trust yourself when all men doubt you
But make allowance for their doubting too,
If you can wait and not be tired by waiting,
Or being lied about, don’t deal in lies,
Or being hated, don’t give way to hating,
And yet don’t look too good, nor talk too wise:If you can dream–and not make dreams your master,
If you can think–and not make thoughts your aim;
If you can meet with Triumph and Disaster
And treat those two impostors just the same;
If you can bear to hear the truth you’ve spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to, broken,
And stoop and build ’em up with worn-out tools:

If you can make one heap of all your winnings
And risk it all on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breath a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: “Hold on!”

If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings–nor lose the common touch,
If neither foes nor loving friends can hurt you;
If all men count with you, but none too much,
If you can fill the unforgiving minute
With sixty seconds’ worth of distance run,
Yours is the Earth and everything that’s in it,
And–which is more–you’ll be a Man, my son!

–Rudyard Kipling

 

Եթե   

 

Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,

Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,

Բայց և հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,

Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,

Կամ էլ՝ խաբված լինելով խաբեությունը արհեստդ չկարգել,

Կամ էլ սիրված չլինելով հագուրդ չտալ ատելությանը,

և, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել

և ոչ էլ՝ խոսել չափազանց իմաստուն;

Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,

Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,

Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,

և նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչերին,

Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,

որն աղավաղել է խարդախ սրիկան ՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,

կամ նույն կերպ դիտել քանդված այն ամենին, որոնց նվիրել ես քո կյանքը,

Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանց վեր խոյացնես;

….

Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝

միայն մի անգամ վիճակ գցելով,

Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից

և երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,

Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին

երկար ծառայել քո նպատակին մինչև իսկ, երբ դրանք արդեն սպառվել են,

Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ բացի քո կամքից, որն ասում է.

«Շարունակի՜ր»;

….

Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով

ողջախոհության քո արժանիքը,

Եվ ոչ էլ կորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,

Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,

Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,

Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել

անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,

Քոնն է աշխարհը և այն ամենը ինչը նրա մեջ է,

Եվ դեռ ավելին՝ այդ ժամ դու մարդ ես , որդիս։

Translated into Armenian by Yura Ganjalyan in 2001

Ծերունին կամուրջի մոտ Էռնեստ Հեմինգուեյ

 

1936 թվականի ամռանը Իսպանիայում սկսվեց ֆրանկոյական գեներալների խռովությունը: Էռնեստ Հեմինգուեյի համակրանքը Իսպանական Հանրապետության կողմն էր: 1936 թվականի վերջին` հավաքելով 40000 դոլար սանիտարական մեքենաների գնման համար, և 1937-ին գլխավորելով դրանց ձեռք բերման և Իսպանիա տանելու գործով զբաղվող կոմիտեն, Է. Հեմինգուեյը ուղևորվեց Իսպանիա:  1938 թվականի մարտին Ֆրանկոյական զորքերը Էբրո գետի մոտ ճեղքեցին ռազմաճակատը: Էռնեստ Հեմինգուեյը ծանր ապրեց հանրապետականների նոր անհաջողությունները: Կատալոնիայից նահանջող հանրապետականների զորքերի հետ միասին փախչում էին նաև խաղաղ բնակիչները: Գրողն ականատես եղավ վտարանդիների տանջանքներին: Այդ օրերի տպավորության տակ գրվեց Էռնեստ Հեմինգուեյի ամենակարճ պատմվածքներից մեկը:

  Ծերունին կամուրջի մոտ

Պողպատյա շրջանակներ ունեցող ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաները այդ տեղում ճգնելով ու ամեն ինչ սղկելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստած էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործն էր անցնել կամուրջը, հետազոտել այն կողմի կամրջագլխային ամրությունը և պարզել, թե մինչև որտեղ էր առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:

–         Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեցի ես նրան:

–         Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Դա իր հայրենի քաղաքն էր և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:

–         Ես կենդանիներին էի խնամում, – բացատրեց նա:

–         ՜Օ, – արտաբերեցի ես լավ չհասկանալով:

–         Այ՛ո, -ասաց նա,- հասկանու՞մ եք, ես ապրում էի կենդանիներին խնամելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:

Նա ոչ հովվի նման էր, ոչ էլ` նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակներով ակնոցին ու ասացի,-՞ինչ  կենդանիներ էին դրանք:

–         Տարբեր կենդանիներ, -ասաց նա ու թափահարեց գլուխը: – Ես ստիպված էի նրանց թողնել:

Ես դիտում էի աֆրիկյան տեղանքի նմանվող Էբրոյի ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:

–         ՞Ինչ  կենդանիներ էին դրանք, – հարցրեցի ես:

–         Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա: – Երկու այծ ու մի կատու, հետո կար նաև չորս զույգ աղավնի:

–         Եվ դու ստիպվա՞ծ էիր թողնել նրանց, – հարցրեցի ես:

–         Այ՛ո, հրետանու պատճառով: Կապիտանն ինձ կարգադրեց գնալ հրետանու պատճառով:

–         Եվ դու ընտանիք չունե՞ս,- հարցրեցի ես, նայելով կամրջի մյուս ծայրին , որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:

–         Ո՛չ, – ասաց նա, – ես հայտնեցի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:

–         ՞Ինչ  քաղաքականության ես հետևում, – հարցրեցի ես:

–         Ես քաղաքականություն չունեմ, – ասաց նա: – Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:

–         Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես: – Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:

–         Ես մի քիչ կսպասեմ, – ասաց նա, – ու հետո կգնամ: Ու՞ր են գնում բեռնատարները:

–         Դեպի Բարսելոնա, – ասացի նրան:

–         Ես այդ ուղղությամբ ոչ մեկի չեմ ճանաչում:, – ասաց նա, -բայց շ՛ատ շնորհակալություն. Կրկին, շ՛ատ շնորհակալություն:

Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո` կարիք ունենալով որևէ մեկի հետ կիսելու իր վիշտը`ասաց.<<Կատվի հետ ամեն ինչ լավ կլինի, ես համոզված եմ:Կարիք չկա անհանգստանալ կատվի համար:Բայց մյուսները …: ՞Ինչ ես կարծում, ինչ կլինի մյուսների հետ:

–         Դե, նրանք հավանաբար բարեհաջող կերպով դուրս կպրծնեն դրանից:

–         Դու այդպե՞ս ես կարծում:

–         Իսկ ինչ՞ու ոչ, -ասացի ես, դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:

–         Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:

–         Դու աղավնիների վանդակը բաց ե՞ս թողել, – հարցրեցի ես:

–         Այ՛ո.

–         Ուրեմն նրանք կթռչեն:

–         Այ՛ո, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները …: Ավելի լավ է չմտածել մյուսների մասին,- ասաց նա:

–         Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես, -պնդեցի ես: -Վեր կաց և փորձիր քայլել:

–         Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ: – Ես կենդանիներին էի խնամում, – վհատորեն ասաց նա, բայց արդեն` ոչ ինձ: -ես կենդանիներին էի խնամում:

Նրա հետ ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստները առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Այդ և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, ողջ բախտավորությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Անգլերենից թարգմանեց Յուրա Գանջալյանը

Պատմությունը կրկնվում է

Տարիներ առաջ էր: Ես տղայիս հետ գնացել էի Հայաստանի Պետական Կինո-ֆոտո արխիվը` որոշ ձայնագրություններ ձեռք բերելու: Տղաս մտավ ներս, իսկ ես մնացի այգում: Երևանի հյուսիսային ծայրամասի մի ամայի վայրում էր այդ արխիվի շենքը: Մի ծերունի մոտեցավ ինձ ժպտալով: Այգու պահակն էր: Այդ տարիներին շատ հազվադեպ էին արխիվ այցելում: Այգու պահակն էր, բայց օտար մարդ տեսնելով այգում ուրախանում էր: Նա շատ միայնակ էր: Ես շատ շուտ հասկացա, որ վարպետորեն էր կարողանում խոսքն իր քաղցր հուշերի կողմը տանել: Իր տունը Շահումյանում էր եղել, բայց թողել էր այն հրետանու պատճառով: Մինչև հիմա հիշում եմ նրա խոսքերը, <<Ես միայն իմ այգին էի մշակում: Գիտե՞ս ինչ այգի ունեի: Տենաս ո՞վ է տերը հիմա: Ժամանակին ե՞ն էտում: Էս ի՞նչ արեցին: Ապրում էինք էլի: Հիմա չեմ ապրում: Հիմա սպասում եմ մեռնելուն: >>