Just another WordPress.com site

Archive for January, 2023

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Dear students, in the early 90s there was no internet connection in Armenia, and students had to do their tests relying only on their knowledge. Here is a test that is very much like the entrance examination test in English in 1993. Try to do this test without consulting any online dictionary or the Google Translator program. The result will show whether you would be able to pass your English test that year.

I. Insert prepositions where necessary

  1. It’s useless to complain … the weather.
  2. It’s useless to complain … him.
  3. The teacher explained everything … me.
  4. You should obey … your parents.
  5. It is characteristic … him.

II. Choose the right word

  1. He (suggested, offered) to help me.
  2. He (suggested, offered) that we should take part in that festival.
  3. The resolution was (admitted, adopted, accepted).
  4. He was (admitted, adopted, accepted) to the university.
  5. When are you going to (take, pass) your examination?

III. Give the correct form of the verbs in brackets.

  1. Up to now I (not to hear) anything from him.
  2. I was sure that he (to pass) his examination successfully. And I was not mistaken.
  3. I only (to succeed) in solving that problem after I (to work) hard at it.
  4. You looked very busy when I (to see) you last night. What you (to do)?
  5. He (to lose) his job last month and since then he (to be) out of work.

IV. Choose the antonyms to the given words. Underline the chosen words.

  1. strong – delicate, powerless, slim
  2. wide – narrow, thin, broad
  3. deep – profound, shallow, perfect
  4. interesting – amusing, dull, exciting
  5. clean – crystal, muddy, dirty

V. Put questions to the underlined words

  1. The construction of this underground line had been completed by the end of last year.
  2. She is to make a report at the meeting.
  3. Scientists have to study the structure of this mineral brought from the surface of the Moon.
  4. He told us a few words about his studies
  5. Great changes have taken place in our country since 1988.

VI. Put the following into indirect speech.

  1. Nelly asks, “Which is the most beautiful region in Armenia?”
  2. Peter said, “My father is going to make a report at the meeting tomorrow.”
  3. Ashot said, “Peter, help me please. “
  4. My sister said to me, “I got a strange message two days ago.”
  5. Hob said, “Can you think of a better present than a book.”

VII . Complete the sentences

  1. However hard he tried he …
  2. Wherever you go …
  3. Whatever you do …
  4. Whenever you want …
  5. Whoever calls …

VIII Translate into English

  1. Ես տեսա, թե նրանք ինչպես էին բեռնաթափում ավտոմեքենան:
  2. Դու երբևէ լսել ես, թե նա ինչպես է երգում:
  3. Նրա թարգմանած գիրքը վաճառվում է ամենուր:
  4. Նրան հետաքրքրում էր, թե որքան հաճախ եմ ես թատրոն գնում:
  5. Ո՚չ եղբայրդ, ո՚չ էլ դու չեք կարող ինձ օգնել:

Առաջադրանքը կատարել են

Ալիսա Ղասաբյանը – հունվարի 28-ին: Պատասխանել եմ 30-ին:

Մարիա Ազնաուրյանը – հունվարի 30-ին: Պատասխանել եմ 31-ին:

Արինա Ազնաուրյան – հունվարի 30-ին: Պատասխանել եմ 31-ին:

Հայկ Խաչատրյանը – փետրվարի 1-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արամ Հովհաննիսյան – փետրվարի 5-ին: Պատասխանել եմ 8-ին:

Անահիտ Հովհաննիսյան – փետրվարի 8-ին: Պատասխանել եմ 9-ին:

Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորում

Հանրային ներկայացման են դրված կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի անգլերեն դասավանդող Աննա Գանջալյանի և Ավագ դպրոցի անգլերեն դասավանդող Իրինա Ապոյանի վերջին երեք տարիների մանկավարժական գործունեության փաթեթները:

Աննա Գանջալյան

Մանրամասն ուսումնասիրել եմ Աննա Գանջալյանի ներկայացրած փաթեթը: Աննան փաթեթի բովանդակային պահանջների բոլոր կետերին հիմնավորված պատասխաններ է տվել: Կազմած առարկայական ծրագրերը համապատասխանում են օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչներին: Դասավանդողի նրա գործունեությունը լիովին համապատասխանում է հեղինակային կրթական ծրագրով կրտսեր դպրոցում օտար լեզվի ուսուցման պահանջներին: Հատկապես տպավորիչ են կրթահամալիրային օրացույցով իրականացրած նախագծերը, Բրիտանական խորհրդի կայքի թեմաներով նրա աշխատելու փորձը, տարբեր դասարաններում իրականացրած հեղինակային նախագծերը, իր ստեղծած երկրորդ դասարանի ծավալուն ուսումնական նյութ-դասագրքով աշխատելու մեթոդական ուղեցույցը, հաղորդակցական ընտանեկան նախագծերի իրականացումը, «Իմ տեղեկատվական մոլորակը» երկրորդ ուսումնական բլոգի վարումը, որն ինքնին մանկական մի հանրագիտարան է: Աննան նաև պարտաճանաչ է կատարում իր մենթորական աշխատանքը նոր ընդունված դասավանդողների հետ, զբաղվում է ինքնակրթությամբ և ժամանակին է իրականացնում գործնական նամակագրությունը:

Կարծում եմ, որ պետք է դրականորեն բավարարել Աննա Գանջալյանի հայտը՝ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, դրույքաչափը սահմանել 250000 դրամ»:

Իրինա Ապոյան

Մանրամասն ուսումնասիրել եմ Իրինա Ապոյանի ներկայացրած փաթեթը: Իրինան փաթեթի բովանդակային պահանջների բոլոր կետերին հիմնավորված պատասխաններ է տվել: Կազմած առարկայական ծրագրերը համապատասխանում են օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչներին: Դասավանդողի նրա գործունեությունը լիովին համապատասխանում է հեղինակային կրթական ծրագրով ավագ դպրոցում օտար լեզվի ուսուցման պահանջներին: Հատկապես տպավորիչ են նրա կազմակերպած ուսումնական ճամփորդությունները՝ սովորողների անգլերեն լուսաբանումներով, անգլերենի ավագ դպրոցին բնորոշ հեղինակային նախագծերը բանավեճերով ու քննարկումներով, անգլերեն խաղարկային դատարանի նրա ավանդական դարձած փորձով: Հունվարի 24-ին կայացավ Իրինա Ապոյանի ղեկավարած երկու հետազոտական աշխատանքների պաշտպանությունը: Իրինան նաև պարտաճանաչ է կատարում իր մենթորական աշխատանքը նոր ընդունված դասավանդողների հետ, զբաղվում է ինքնակրթությամբ և ժամանակին է իրականացնում գործնական նամակագրությունը:

Կարծում եմ, որ պետք է դրականորեն բավարարել Իրինա Ապոյանի հայտը՝ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, դրույքաչափը սահմանել 250000 դրամ»:

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրված հետազոտական աշխատանքների գրախոսությունը

Հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումը լինելու է հունվարի 24-ին, ժամը 13:00, Ավագ դպրոցի ընթերցասրահում:

Թեման՝ ՛՛Research work, Bermuda Triangle՛՛

  • Պաշտպանող՝ Արշիլ Խաչատրյան,12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Նկատված տեխնիկական թերություն.

Լավ կլիներ, որ Արշիլ Խաչատրյանը նախքան հետազոտական աշխատանքի հիմնական մասը շարադրելը ներկայացներ հետազոտական աշխատանքի տիտղոսաթերթը:

Հետազոտական աշխատանքի նախաբանը և հիմնական մասը

Հետաքրքրությամբ կարդացի Արշիլ Խաչատրյանի «Bermuda Triangle – Բերբուդյան եռանկյունի» հետազոտական աշխատանքը: Նախ պետք է ասեմ, որ սա այնպիսի թեմա է, որի մասին գրեթե անհնար է սեփական մտքեր արտահայտելը: Այստեղ կարևորվում է այն, թե ինչ տեղեկատվական աղբյուրներից է հետազոտական աշխատանք գրողը օգտվում, ինչպե՞ս է ընտրություն կատարում և ինչի՞ն է հավատում ու ի՞նչն է հավաստի համարում:

Երկրորդ կարևոր աշխատանքը այն է, թե ինչպես է ներկայացվում հետազոտական աշխատանքի հիմնական կառուցվածքը:

Պետք է ասեմ, որ իմ նշած երկու ուղղվածություններում էլ Արշիլ Խաչատրյանը գերազանց է դրսևորել իրեն:

Առաջինը խոսեմ աշխատանքի կառուցվածքի մասին:

Արշիլը սկզբում իր առջև խնդիրներ է դնում, որոնք պետք է բացահայտի իր աշխատանքում.

  • Գտնել էական մանրամասներ տարածքի երկրաբանական և օվկիանոսաբանական առանձնահատկությունների մասին,
  • Կատարել հետազոտություն, թե ինչ են ասում մասնագետները թեմայի վերաբերյալ,
  • Գտնել պատմական տվյալներ տարածքի և դրա շուրջ տեղի ունեցած միջադեպերի մասին,
  • Ստուգել օգտագործված յուրաքանչյուր տեղեկատվության հավաստիությունը, (կարծում եմ, որ այս մի խնդիրը անհնար է բացահայտել)
  • Ներկայացնել տեղեկություններ և տվյալներ, որոնք չեն կարող ոչ կեղծել, ոչ էլ կեղծվել:
  • Գտնել հետազոտության նոր գործիքներ և մեթոդներ (այս մի խնդիրը նույնպես չբացահայտված է մնացել)


Խնդիրները ձևակերպելուց հետո Բերմուդյան եռանկյունու տարածքում պատահած դեպքերի նկարագրություններն են տրված, որոնցից հետո տրվել են դրանց կեղծ լինելու հիմնավորումները և ճշմարտության բացահայտումները: Վերջում Արշիլը տալիս է իր եզրակացությունը այն մասին, որ Բերմուդյան եռանկյունուն վերաբերող գրեթե բոլոր առասպելները և լեգենդները հիմնականում ապատեղեկատվություններ են:

Հարցեր, որոնք կուզենայի տալ Արշիլ Խաչատրյանին իր հանրային ներկայացումից հետո

1. On the list of your objectives, you have written that you are going to find new research tools and methods of research. Have you found any? Քո առաջադրած խնդիրների ցուցակում գրել ես, որ պատրաստվում ես գտնել հետազոտական աշխատանքի իրականացման նոր գործիքներ և մեթոդներ: Գտե՞լ ես:

2. How have you checked the reliability of every single piece of information that has been used? Ինչպե՞ս ես ստուգել օգտագործված յուրաքանչյուր տեղեկատվության հավաստիությունը, (կարծում եմ, որ այս մի խնդիրը անհնար է բացահայտել)

3. In your conclusion, you have written that you consider all the information concerning the Bermuda Triangle to be misinformation in their nature. Haven’t you asked a question to yourself: “Why do all these mysterious disappearances and crashes happen in this area?” Քո եզրակացության մեջ գրել ես, որ ապատեղեկատվություն ես համարում բոլոր տեղեկատվությունները Բերմուդյան եռանկյունու մասին: Ինքդ քեզ հարց չե՞ս տվել, թե ինչու են բոլոր այդ խորհրդավոր ձևով անհետացումները, վթարները պատահում հենց այդ տարածքում:

Թեման՝ Press is the Mirror of the World: There are Different Mirrors

  • Պաշտպանող՝ Սոնա Բալայան, 12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան


Գերազանց հետազոտական աշխատանք է գրել Սոնա Բալայանը: Աշխատանքը գերազանց է և՚ տեխնիկական, և բովանդակային առումով: Միայն մի թերացում եմ նկատել հետազոտական աշխատանքի վերնագրի մեջ: Կարծում եմ, որ «մամուլ» բառի փոխարեն պետք էր գրել «մասսայական տեղեկատվական միջոցներ – mass media», քանի որ, աշխատանքում դիտարկվում է ոչ միայն մամուլի (թերթեր և ամսագրեր) ազդեցությունը այլև հեռուստատեսության, և նույնիսկ կինոֆիլմերի ազդեցությունը մարդկանց վրա:

Աշխատանքն ունի իր տիտղոսաթերթը, նախաբանը, հիմնական մասը և եզրակացության մասը: Հետազոտական աշխատանքը գիտական մոտեցումներ է պարունակում: Օրինակ, երբ համեմատվում են «Press – մամուլ» բառի բացատրությունները տարբեր բացատրական բառարաններում:

Աշխատանքի կառուցվածքը նույնպես համոզիչ ու տրամաբանական է: Հետազոտության հիմնական նպատակըն է պարզել, թե ինչպես են մամուլը և մասսայական տեղեկատվական այլ միջոցները ազդում մարդկանց գործունեության և նույնիսկ ճակատագրերի վրա: Որպես երկու ցայտուն օրինակ է բերվում Մերիլին Մոնրոյի և Արքայադուստր Դիանայի մասին պատմությունները:

Հետազոտական աշխատանքում համակարգված ձևով նշվում են մասսայական տեղեկատվական միջոցների ազդեցությունների ուղղությունները՝ վերաբերմունք և դիրքորոշում ձևավորող խմբագրական հոդվածները, գովազդները, զվարճացնող, ողբերգական կամ սկանդալային պատմությունները: Նշվում է, որ մամուլը կարող է և զվարճացնել, և կյանքեր կործանել:

Հետազոտական աշխատանքի մի խնդիրն էլ այն է, որ փորձ է արվում բացատրելու, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ տեղեկատվությունը ճշմարիտից:

Ինձ համար մի յուրօրինակ բացահայտում էր «չորրորդ իշխանություն» հասկացության ծագման պատմությունը, որը անգլերեն չգիտես, թե ինչու կոչվում է «Fourth estate»:

Բացատրական բառարանների օգնությամբ բացատրվում է նաև «Freedom media» հասկացությունը, բայց այստեղ պետք է ասել, որ Սոնան՝ օգտվելով միայն անգլիալեզու աղբյուրներից, եզրահանգում է, որ Ռուսաստանում մեդիան ճնշված է, քանի որ ղեկավարվում է կոմունիստական գաղափարախոսությամբ:

Հետազոտական աշխատանքի հետաքրքիր մաս է կազմում անգլիալեզու թերթերի յուրօրինակ լեզվի մասին տեղեկատվությունը:

Հետազոտական աշխատանքը մեծապես կշահեր և ավելի ամբողջական ու շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե Սոնա Բալայանը փոքրիկ հետազոտություն աներ նաև Հայաստանի մասսայական տեղեկատվական միջոցների մասին և պատասխաներ այն հարցին, թե արդյոք դրանք ճշմարիտ տեղեկատվություն են հրապարակում, թե՞ սպասարկում են նեղ կուսակցական շահերին:

Հարցեր Սոնա Բալայանին

  1. How do you differentiate fake information from accurate information in the newspapers published in Armenia and TV shows on different channels? Ինչպե՞ս ես տարբերում կեղծ տեղեկատվությունը ճշմարիտից Հայաստանում հրատարակվող թերթերում և հեռուստահաղորդումներում:
  2. Do you think the press is not suppressed in Armenia? Կարծում ես, որ մամուլը չի՞ ճնշվում Հայաստանում:

Թեման՝ ՛՛Research paper from English: How art can improve mental health՛՛

  • Պաշտպանող՝ Էլեն Մկրտչյան,12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Առկա է տիտղոսաթերթը, բովանդակալից է նախաբանը, համոզիչ է հիմնական մասը իր հիմնավորումներով, տրամաբանական է եզրակացությունը, խոսուն են օգտագործված աղբյուրները:

Հետազոտական աշխատանքի վերնագիրը՝ «Ինչպես կարող է արվեստը լավացնել մարդու հոգեկան առողջությունը» ինքնին խոստանում է, որ աշխատանքը հետաքրքիր է լինելու: Էլեն Մկրտչյանը կարողացել է իր հետազոտական աշխատանքով ապացուցել, որ արվեստը կարող է բարելավել մարդու հոգեկան առողջությունը:

Ինձ համար մի գերհաճելի հայտնություն էր Էլլեն Մկրտչյանի հետազոտական աշխատանքը այն առումով, որ նա, կարծես, կարդացել է սովորողների համար իմ գրած ուղեցույցը այն մասին, թե ինչպես պետք է գրել հետազոտական աշխատանքը: Նա ընտրել է այն թեման, որով ինքը իսկապես հետաքրքրվում է, առանց որի իր կյանքը կարող է և իմաստ չունենալ: Էլեն Մկրտչյանի հետազոտական աշխատանքի հիմնական մասի մի գլուխը այսպես է վերնագրված՝ «My experience and my art – Իմ փորձառությունը և իմ արվեստը»:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում նա պարզում է, թե ինչից են սովորաբար առաջանում հոգեկան շեղումները և հիվանդությունները, որից հետո մանրամասնորեն զննում է, թե ինչպես կարող է արվեստը իր տարբեր դրսևորումներով բարելավել անձի հոգեվիճակը: Համոզիչ են բոլոր դիտարկումները իրենց հիմնավորումներով, իսկ ամենահամոզիչը և հետազոտական աշխատանքի բարձրակետը իր ստեղծած արվեստի մասին շարադրանքն է:

Հաջողություն եմ մաղթում քեզ, Էլեն Մկրտչյան: Հարցեր չունեմ:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2023-ի հունվարին

Հունվարի 8-ին

Արձագանքել եմ ԿԳՄՍ նախարարության նախագծին «

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Հունվարի 11-ին

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք

Հունվարի 16

Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար (հոդված)

Հունվարի 18-ին

Անգլերենի հունվարյան ֆլեշմոբը

3-րդ դասարաններ – Հասմիկ Սարիբեկյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Հունվարի 18-ին

Ուսումնական ճամփորդություններ 2023 թվականին (ուղեցույց օտար լեզու դասավանդողների համար)

Հունվարի 19-ին

Ուսումնական ճամփորդության համատեղ նախագիծ Քոլեջի անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի հետ

Հունվարի 23-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն

Հուվարի 24-ին

Մասնաժողովին եմ ներկայացրել մասնախմբի ղեկավարի իմ կարծիքը Հարավային դպրոց-պարտեզի անգլերեն դասավանդող Աննա Գանջալյանի և Ավագ դպրոցի անգլերեն դասավանդող Իրինա Ապոյանի հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման փաթեթների մասին:

Կայքի անգլերեն էջի սպասարկում

Անգլերեն լուսաբանում ենք ձմեռային ուսումնական ճամբարի աշխատանքները:

A New Lesson for Librarians

Shopping֊ – գնումներ

Go shopping  –  գնալ գնումների
clothes – ֊հագուստ (clothes բառը միշտ հոգնակի ձևում է)

Your clothes are in the wardrobe – քո հագուստը զգեստապահարանում է

Women’s clothes – ֊կանացի հագուստ
skirt – ֊կիսաշրջազգեստ
blouse – ֊բլուզ
shirt֊ – վերնաշապիկ
T- shirt – ֊կիսաթև մայկա
dress – ֊շրջազգեստ
jacket – ֊բաճկոն
coat֊ – վերարկու
scarf – ֊շարֆ

Shoes – ֊կոշիկ
boots – ֊երկարաճիտ կոշիկ
underwear֊ – ներքնաշոր
panty-hoze֊ – զուգագուլպա

Men’s clothes

Singlet – ֊մայկա
trousers – ֊շալվար
socks – ֊նասկի,գուլպա
belt֊ – գոտի

Sandals – ֊ամառային կոշիկ
suit֊ – կոստյում
costume – ֊դիմակահանդեսի զգեստ

Size

Loose – ֊լայն, մեծ ;  This blouse is loose on me. Give me a size smaller please.
tight֊ – նեղ                This blouse is tight on me. Give me a size larger please.
The blouse is loose on me, give me a size smaller.
Այս բլուզը լայն է ինձ համար, տվեք ինձ մի չափս փոքրը։
The blouse is tight on me, give me a size larger.
Այս բլուզը նեղ է ինձ համար, տվեք ինձ մի չափս մեծը։

Fitting room 

Fitting room – ֊հանդերձարան
May I try on this coat?
Կարող եմ՞ փորձել այս վերարկուն։
Yes you may, go to the fitting room.
Այո, կարող եք, գնացեք հանդերձարան։

Suit, Fit, go with, match

Suit – սազել ընդհանրապես (ոճով, գույնով, չափսով)

This blouse suits you.
Այս բլուզը քեզ սազում է։
This blouse fits you. Այս բլուզը լավ է նստում քո վրա: (Չափսը համապատասխանում է։)
This blouse doesn’t go with your jeans.
Այս բլուզը չի սազում ջինսի հետ։
Your white shirt and this tie don’t go with your jeans.
Քո սպիտակ վերնաշապիկը և այս փողկապը չեն սազում ջինսի հետ։
This shirt matches your jeans.
Այս վերնաշապիկը գույնով սազում է ջինսին:

Իրավիճակային երկխոսություններ – Situational dialogues

Jane:  My dear Dad and Mom, I am going to Europe for a tour. I am going to France, Germany and Spain. So I need summer and autumn clothes.

Dad:  Jane, but you have got summer and autumn clothes.

Jane:  Daddy, my clothes are old. I want new clothes.

Dad:  How much money do you need?

Jane:  200000 AMD (two hundred thousand drams)

At the Women’s Clothes Department

Jane:  Excuse me, where is the section of shirts?

Salesgirl: It’s over there, on the right.

Jane: Thank you. …Are there any shirts made in Italy?

Salesgirl: No, there aren’t. All our shirts are from Turkey.

Jane: I want a shirt to match my Jeans.

Salesgirl: You may choose yourself.

Jane: May I try on this one?

Salesgirl: Yes, you may. Go to the fitting room.

Jane: This shirt is loose on me. Can you give a size smaller?

Salesgirl: Here you are.

Jane: This shirt fits me very well, but I don’t think it goes with my Jeans.

Salesgirl: Then try on this one. I think it will suit you.

Jane: This shirt fits me and it goes with my Jeans. I will buy it. How much is it?

Salesgirl: 5000 AMD. You may pay for it at the cash desk.

Dictionary in Pictures

What is it?

Ուսումնական ճամփորդություններ 2023 թվականին

2023 թվականի համար նախատեսվում է այցելել թանգարաններ և մշակութային գործիչների տուն-թանգարաններ: Յուրաքանչյուր այցելությունից առաջ տարվելու են նախապատրաստական աշխատանքներ: Ուսումնասիրելու ենք տվյալ թանգարանի, տուն-թանգարանի մասին պատմող անգլերեն տեղեկատվությունը: Այցելությունից հետո Միջին և Ավագ դպրոցների սովորողները անգլերեն գրելու են իրենց տպավորությունները, իսկ դասավանդողները ստեղծելու են անգլերեն ուսումնական նյութեր, որոնց լեզվական մակարդակը համապատասխանելու է իրենց սովորողների լեզվական կարողություններին:

Տարբեր կրթական աստիճանների դպրոցների համար

Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան https://gatmuseum.am/hy/collection

Մատենադարան. https://matenadaran.am/en/matenadaran/home/

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան https://abovyanmuseum.am/en/

Հովհաննես Թումանյանի թանգարան http://www.toumanian.am/en

Ավետիք Իսահակյան https://isahakyanmuseum.am/index_eng.html

Եղիշե Չարենցի տուն-թանգարան https://en.wikipedia.org/wiki/Yeghishe_Charents_House-Museum

Փարաջանովի թանգարան https://en.wikipedia.org/wiki/Sergei_Parajanov_Museum

Ավագ դպրոցի համար

1․Հայաստանի պատմության թանգարանՃանաչիր Երկիրդ Տարազով

2․Էջմիածնի գանձարան-թանգարան

14․Ժամանակակից արվեստի թանգարան

18․ Գյումրի․Ձիթողցոնց թանգարան

19․Գյումրի․ Ասլամազյան քույրերի թանգարան

20․ Գյումրի․ Սև բերդ

21․Գյումրի․ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի)

22․Գյումրի․ Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

23․ Գյումրի․Սարդոստային արվեստի պատկերասրահ

24․ Գյումրի․ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

25․Գյումրի․Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան

26․ Գյումրի․ Շիրակի երկրագիտական թանգարան

27․Գյումրի․ Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

28․ Գյումրի․Մհեր Մկրտչյանի թանգարան

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. հունվարի 18-ին

Dear students, the English language has a lot of speech patterns that can be used while speaking or writing. Let’s use them.

It’s not the sort of something/someone to be done something

Model:

Why isn’t this question ever discussed?

It’s not the sort of question to be discussed.

Now translate the Armenian sentences into English according to the model.

Why wasn’t he appointed head of the department?

Նա այն տեսակ անձնավորություն չէ, որ նշանակվի ամբիոնի վարիչ:

Why was this suggestion turned down?

Դա այն տեսակ առաջարկություն չէր, որ ընդունվեր:

Why isn’t this story ever read to children?

Դա այն տեսակ պատմվածք չէ, որ ընթերցվի երեխաներին:

Why wasn’t he offended when he was addressed to that way?

Նա այն տեսակ անձնավորություն չէ, որ հեշտությամբ վիրավորվի:

In the next speech pattern the word “kind” is used instead of “sort”

Model:

Will you ask Tom for help?

No, he’s not the kind of man to turn to

Do you trust him?

Ոչ, նա այնպիսի մարդ չէ, որին վստահես: (to rely on)

Will you go to Mr. Brown with all your troubles?

Ո՚չ, նա այնպիսի անձնավորություն չէ, որի մոտ կարելի է գնալ երբ անախորժության մեջ ես:(in trouble)

Do you count on their help?

Ո՚չ, նրանք այնպիսի մարդիկ չեն, որոնցից կարելի է կախման մեջ լինել: (depend on)

Do you like this book?

Ոչ, սա այնպիսի գիրք չէ, որով հետաքրքրվես:

The next speech pattern: adjective +enough for somebody to do something

Model:

Will the students understand this math formula? (simple)

I think it is simple enough for them to understand.

Can your grandparents walk to the lake? (near)

Կարծում եմ, այն բավականաչափ մոտիկ է նրանց համար, որպեսզի քայլելով գնան այնտեղ:

Will the child drink this remedy mixture?

Կարծում եմ, որ այն բավականաչափ քաղցր է, որ նա խմի:

Can we take Bobby to the beach today?

Կարծում եմ, որ այսօր բավականաչափ տաք է, որ նա գնա այնտեղ:

The next speech pattern: it is (kind, nice, stupid, foolish, clever, wise) of somebody to have done (not to have done) something

I didn’t join the excursion yesterday.

Հիմարություն էր քո կողմից էքսկուրսիային չմիանալը:

She didn’t accept the offer.

Հիմարություն էր նրա կողմից այդ առաջարկը չընդունելը:

They visited their old retired teacher.

Բարի էր նրանց կողմից այցելել իրենց ծեր թոշակի անցած ուսուցչին:

When we express our surprise at someone’s words and try to contradict him/her.

Model:

Mary, I haven’t seen you doing much housework.

Oh, haven’t you? Իրո՞ք: Who helps with the washing up and dusting the furniture?

I don’t believe you can mend anything.

Իրո՞ք: (really բառը չօգտագործել) Իսկ ով է նորոգում էլեկտրական լարերը և ով է փոխում լամպերը, երբ դրանք փչանում են:

Now we have got all the labour-saving devices.

Իրո՞ք: Ի՞նչ կասես հյութ քամելու սարքի մասին: (juice extractor)

I plugged in the electric kettle 20 minutes ago.

Իրո՞ք: Այդ դեպքում ինչու է այն դեռ բավականին սառը:

The next speech pattern: to say nothing of …- էլ չասած …

Model:

You must be missing your home.

Yes, of course. I miss my hometown, my mother, and my husband, to say nothing of my little son.

They are offering us a country house without any conveniences.

Օ, ոչ: Ես չեմ կարող ապրել առանց լոգարանի և ջեռուցման համակարգի, էլ չասած ինտերնետի մասին:,

What are the main advantages of distance learning?

Հեռավար սովորելու գլխավոր առավելություններից է սեփական ժամանակի արդյունավետ օգտագործումը, սիրած զբաղմունքին ավելի շատ ժամանակ տրամադրելը, էլ չասած քաղաքային տրանսպորտից չօգտվելը:

Առաջադրանքը կատարել են՝

Հայկ Խաչատրյանը հունվարի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մարիա Ազնաուրյանը – հունվարի 19-ին , պատասխանել եմ նույն օրը

Ալիսա Ղասաբյանը – հունվարի 21-ին: Պատասխանել եմ 24-ին:

Արինա Ազնաուրյանը – հունվարի 22-ին: Պատասխանել եմ 24-ին:

Նարեկ Սուքիասյանը – հունվարի 25-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Էմմի Արիստակեսյան – հունվարի 25-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մեկնարկել է անգլերենի 2023-ի հունվարյան ֆլեշմոբը. 18-ը հունվարի

3-րդ դասարաններ – Հասմիկ Սարիբեկյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Ուսումնական ճամփորդության նախագիծ. Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան

Հունվարի 19-ին

Նպատակը և խնդիրները

Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում մասնագիտությամբ սովորողների համար կարևոր է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային վայրերը զբոսաշրջիկներին երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այցելությունից հետո սովորողները կկարողանան հայ արվեստի և գրականության գործիչների մասին տեղեկություններ հաղորդել նշված երեք լեզուներով։ Սովորրողները թանգարանից հետո կգնան քայլաշավի Վերնիսաժում, որտեղ կներկայացնեն իենց ստեղծած եռալեզու ուսումնական նյութը «Վերնիսաժ» ։

Մասնակիցներ

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակեպում» մասնագիտությամբ 3-րդ և 4-րդ կուրսերի սովորողներ։

Նախագծի համակարգողներ

Յուրա Գանջալյան և Արփի Թովմասյան

Նախապատրաստական աշխատանք

Սովորողները նախապես ուսումնասիրում են թանգարանի գրական, թատերական, երաժշտական և կինոֆոնդերը, ոպեսզի այցելությունը լինի հետաքրքիր և կարողանան բացահայտել իրրենց հուզող հարցերի պատասխանները հենց այցելության ընթացքում։

Նախագծի իրականացման վերջնական արդյունքը

Անգլերեն, հայերեն և ռուսերեն մասնագիտական ուսումնական նյութի պատրաստում «Հայ նշանավոր արվեստի և գրականության գործիչները» թեմայով։

Ուղևորությունը կազմակերպվելու է 99 համարի քաղաքային ավտոբուսով։ Ճամփորդության սկիզբը՝ քոլեջից, ժամը 10-ին։ Թանգարանի մուտքի արժեքը՝ 300 դրամ ուսանողների համար։

Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար

Հեռավար ուսուցման կազմակերպումը պարտադրում է դասավանդողներին նոր մոտեցումներ ցուցաբերել իրենց ամենօրյա գործունեության մեջ: Ավելի մեծ կարևորություն է ստանում ուսումնական նյութերի ստեղծումը: Առկա ուսուցման ընթացքում սովորողը անմիջապես հարց է ուղղում իր ուսուցչին, երբ որևէ բան տվյալ պահին չի հասկանում, կամ էլ՝ դասագրքի բացատրություներն են խրթին: Կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրներում հեռավար ուսուցման համար ուսումնական նյութեր են ստեղծում հատուկ մասնագիտացված կազմակերպությունները: Մեր երկրում հանրակրթության էլեկտրոնային ուսումնական նյութեր են հրապարակվում «Պաշարների շտեմարանում», որոնք բացարձակապես օգտակար չեն հեռավար ուսուցման  մեջ ներգրավված սովորողների համար: Դրանք կամ համապատասխան ուսումնական առարկաների դասագրքերից վերցված և ուսուցչին ուղղված կարճ շարադրանքներ են, կամ էլ՝ դասի պլաններ: Հեռավար ուսուցման համար ստեղծված ուսումնական նյութերը պետք է բավարարեն որոշակի պահանջների:       

Ուսումնական բյութերին ներկայացվող պահանջները.

  • ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողութթյունների փոխանցման կամ բացահատման նպատակ,
  • ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար,
  • ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ,
  • ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Անգլերենի հեռավար ուսուցման համար ստեղծվող ուսումնական նյութերը պետք է նպատակաուղղված լինեն լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը:  

Ուսումնական նյութերի կազմման ուղղություններ 

Գրել սովորեցնելը

Սովորեցնում ենք մի որևէ բանավեճային թեմայով շարադրություն (essay) գրելը:

Նախքան շարադրության թեման առաջարկելը սովորողներին ենք ներկայացնում մի քանի կարևոր արտահայտություններ, որոնք կարող են ուղղորդել նրանց միտքը և գրավոր խոսքը ավելի հարուստ ու համոզիչ դարձնել: Այլ կերպ ասած՝ սովորեցնում ենք պլանավորել ասելիքը: Ներկայացվող արտահայտությունները, իհարկե չեն վերաբերում գեղարվեստական ոճով ստեղծագործական պատումներին:  

Expressions in the introductory part – Արտահայտություններ նախաբանի համար.

It is generally agreed today that … Համընդհանուր կերպով ընդունված է, որ …

It is a well-known fact that … Հայտնի փաստ է, որ …

The supporters of this (idea) point of view claim that … Այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ ….

There are a great number of people with just an opposite point of view … Կան մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետը:

It is worth pointing out, however, … Այնուամենայնիվ, արժե նշել, որ …

Advantages and disadvantages of different points of view – Տարբեր տեսակետների առավելությունները և թերությունները

The main advantage of this point of view is that –  Այս տեսակետի գլխավոր առավելությունը այն է, որ …

The main disadvantage of this point of view is that – Այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …

Developing an idea – Գաղափարի (մտքի, տեսակետիզարգացնելը

Firstly, … Նախ ….

However – Այնուամենայնիվ, …

Therefore – ուստի

Secondly, … երկրորդն այն է, որ

Thirdly, … երրորդն այն է, որ

Finally, (Lastly) … Եվ վերջապես այն, որ …

Nevertheless, …. Այսուհանդերձ, ….

Moreover, it is important to remember that … Դեռ ավելին՝ կարևոր է հիշել, որ …

In other words … — Այլ կերպ ասած, ….

There is a tendency for the development of this idea. Այս գաղափարի զարգացման միտում կա:

So, bearing this in mind …  –  Այսպիսով, հաշվի առնելով սա …

Conclusion – եզրակացություն

To sum up, I am convinced that … Ամփոփելով այս ամենը՝ ես համոզված եմ, որ …

Taking into account all the above-mentioned facts … Հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …

Խոսելու կարողությունները զարգացնող ուսումնական նյութեր

Օգտվում ենք խոսելը զարգացնելու ուսումնական կայքերից

Եթե YouTube-ի որոնման հարթակում գրենք Cambridge speaking test A2, կարող ենք սովորողների հետ դիտել և խոսել A2 լեզվական մակարդակին համապատասխան տեսադասեր, որոնք կարող են համապատասխանել 6-7-րդ դասարանցիների լեզվական կարողություններին: Աստիճանաբար կարող ենք բարձրացնել լեզվական մակարդակը և արդեն 8-րդ դասարանցիների հետ աշխատել՝ օգտագործելով B1 լեզվական մակարդակի տեսադասերը: Ավագ դպրոցում խոսելու տեսադասերի մակարդակը կարելի է բարձրացնել մինչև B2-ը, իսկ որոշ օժտված սովորողների հետ անհատական մոտեցումով կարելի է ավելի առաջ գնալ և օգտագործել C1 մակարդակի տեսադասեր:    

Ավագ դպրոցում սովորողների խոսելու կարողությունները զարգացնելու լավ միջոց է նաև IELTS-ի խոսելու քննության տեսաֆիլմերից օգտվելը՝ մի փոքր ձևափոխելով և տեղայնացնելով հարցերն ու դրանց պատասխանները:

Ավագ դպրոցի սովորողների համար խոսելու հետաքրքիր ուսումնական նյութեր կարելի է ստեղծել՝ օգտագործելով  TOEFL speaking tests տեսադասերը: Սովորաբար առաջին հարցերը կենցաղային ընդհանուր բնույթի են: Ահա՚՚ մի քանի տեսադասերից ընտրած առաջին հարցերի հավաքածուն:

Question 1. Առաջին հարց

Some people like to have their mobile phones at all times. Other people prefer not to take their mobile phones everywhere they go, or they choose not to own any mobile phone at all.

Որոշ մարդիկ մշտապես իրենց մոտ են պահում իրենց բջջային հեռախոսները: Մյուս մարդիկ նախընտրում են իրենց բջջային հեռախոսները չտանել ամենուր, ուր գնում են, կամ նախընտրում են ընդհանրապես չունենալ բջջային հեռախոս:

Which do you prefer? Explain why. Ո՞րն եք նախընտրում: Բացատրե՚՚ք, ինչու՞:

Question 2. Երկրորդ հարց

Talk about a time when a friend or family member helped you in the past. Describe how the person helped you. Then explain why his help was so much important to you.

Խոսեք մի ժամանակի մասին, երբ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը նախկինում օգնել է ձեզ: Նկարագրեք, թե ինչպես է այդ անձնավորությունը օգնել ձեզ: Ապա բացատրեք, թե ինչու էր նրա օգնությունն այդքան կարևոր ձեզ համար:

Question 3. Երրորդ հարց

Do you agree or disagree with the following statement? “It is important to remember and learn from the past.”

Համաձա՞յն եք, թե՞ ոչ հետևյալ պնդման հետ. «Կարևոր է հիշել և դասեր քաղել անցյալից».

Question 4. Չորրորդ հարց 

If friends from another country were going to spend a few days in your country, what places of interest would you recommend them to see? Explain why.

Եթե մեկ այլ երկրի ձեր ընկերները մի քանի օր անցկացնեին ձեր երկրում, ի՞նչ տեսարժան վայրեր խորհուրդ կտայիք տեսնել նրանց: Բացատրի՚՚ր, ինչու՞:

Միջին դպրոցում խոսելու կարողությունները զարգացնող բազմաթիվ երկխոսություններ կարելի է կազմել՝ օգտվելով Conversation questions for ESL/EFL classroom կայքից:

Ավագ դպրոցում ունկնդրելու և խոսելու ուսումնական նյութեր է հնարավոր ստեղծել TED Talks կայքի օգտագործմամբ: Դասավանդողը սկզբում ընտրում է սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող ու նրանց հետաքրքրությունները բավարարող մի զրույց և կարճ աննոտացիա է գրում դրա մասին, որից հետո առաջարկվում է սովորողներին կարդալ այդ աննոտացիան և դիտել զրույց-տեսաֆիլմը: Զրույց-տեսաֆիլմը դիտելուց հետո սովորողները իրենց կարծիքներն են արտահայտում բլոգներում: Այս ամենից հետո կազմակերպվում է դասարանական քննարկում:   

Բանավեճերի և քննարկումների կազմակերպումը

Ավագ դպրոցի համար.

Կարճ շարադրանքով ներկայացվում է բանավեճային մի թեմա: Շարադրանքի մեջ տրվում են տարբեր իրարամերժ կարծիքներ և առաջարկվում է, որ սովորողները արտահայտեն իրենց սեփական կարծիքները:

Ահա՚՚ մի օրինակ.

Dear students, now it is high time that you tried to write an argumentative essay. The topic of the essay is “Teenagers are too young to teach other people about anything.” The supporters of this point of view claim that teenagers do not have any life experience to give advice on any life situation or to teach anything because they haven’t read many books or they haven’t yet learned any profession. The opponents of this point of view are of the opinion that life has changed very much thanks to the development of high technologies, and teenagers usually respond to these changes much quicker than adults.

What is your opinion?

Սիրելի՛ ուսանողներ, այժմ ժամանակն է, որ փորձեք փաստարկված շարադրություն գրել։ Շարադրության թեման է՝ «Դեռահասները շատ երիտասարդ են այլ մարդկանց որևէ բան սովորեցնելու համար»։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ դեռահասները կյանքի փորձ չունեն կյանքի որևէ իրավիճակի վերաբերյալ խորհուրդներ տալու կամ որևէ բան սովորեցնելու համար, քանի որ շատ գրքեր չեն կարդացել կամ դեռևս որևէ մասնագիտություն չեն սովորել։ Այս տեսակետի հակառակորդները կարծում են, որ կյանքը շատ է փոխվել բարձր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, և դեռահասները սովորաբար շատ ավելի արագ են արձագանքում այդ փոփոխություններին, քան մեծահասակները։

Ինչ է ձեր կարծիքը?

Առաջարկվում է փաստարկված շարադրություններ գրելու այլ թեմաներ.

  1. Do you feel illegal immigrants should be granted all the same rights that are granted to nationalized citizens? Կարծու՞մ եք, որ անօրեն ներաղթյալներին պետք է շնորհվեն նույն իրավունքները, ինչը շնորհված է երկրի քաղաքացիներին:

2. Should violent video games be banned? Արդյո՞ք պետք է արգելվեն բռնություն պարունակող համակարգչային տեսախաղերը:  

3. What are the advantages and disadvantages of distance learning? Որո՞նք են հեռավար ուսուցման-ուսումնառության առավելությունները և թերությունները:

Խոսելու և գրելու կարողությունները զարգացնող ստեղծագործական բնույթի ուսումնական նյութեր

Միջին դպրոցի համար.

Երբ մարդ չգիտի, թե ինչ անել տվյալ իրադրությունում, նա հարցնում է: Այս դեպքում հաճախ է գործածվում «shall» բայը, որը հայերենում չունի իր թարգմանությունը:

It’s so stuffy in this room. Այնքան տոթ է այս սենյակում:

Shall I open the window? Բացե՞մ պատուհանը:

Մի իրավիճակ է նկարագրվում և սովորողին առաջարկվում է խորհուրդ տալ դիմացինին, որպեսզի նա կարողանա դուրս գալ այդ իրավիճակից:

Ի՞նչ կտաք դիմացինին այս իրավիճակներում:

I can’t read in the dark room. (Վառե՞մ լույսը:)

I want to see the football match between Arsenal and Manchester United.

I can’t find this word in this small dictionary.

I don’t remember the way to the railway station.

You do not know the rules.

I am sure the baby is hungry.

Ինչպե՞ս են մի բան անելու առաջարկություն անում:

Կա 5 հիմնական ձև:

Օրինակ՝ ես ուզում եմ, որ իմ զրուցակիցն ու ես միասին թատրոն գնանք եկող շաբաթ:

Let’s go to the theatre next week. Եկեք թատրոն գնանք հաջորդ շաբաթ:

What about going to the theatre next week? Ի՞նչ կասեք թատրոն գնալու մասին հաջորդ շաբաթ:

Shall we go to the theatre next week? Գնա՞նք թատրոն հաջորդ շաբաթ:

Would you like to go to the theatre next week? Կցանկանայի՞ք թատրոն գնալ հաջորդ շաբաթ:

I suggest going to the theatre next week. Առաջարկում եմ թատրոն գնալ հաջորդ շաբաթ:

Այնուհետև սովորողներին ասվում է հինգ տարբեր ձևերով առաջարկություն անել հետևյալ դեպքերում.

Ա) երբ ուզում եք միասին սուրճ խմել

Բ) երբ ուզում եք միասին սեղանի թենիս խաղալ

Գ) երբ ուզում եք միասին մի նախագիծ իրականացնել

Համաձա՞յն ես այս պնդումների հետ: Մեկ երկու նախադասությամբ հիմնավորիր դրական և բացասական պատասխաններդ:

The national football team of Armenia can beat Spanish national team. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է հաղթել Իսպանիայի ազգային թիմին:

Ararat is the highest mountain in the Republic of Armenia. Արարատը Հայաստանի ամենաբարձր սարն է:

The Internet connection is one of the most useful technologies now. Համացանցային կապը ամենաօգտակար տեխնոլոգիաներից մեկն է:  

Yerevan will become cleaner if we ourselves keep it clean. Երևանը ավելի մաքուր կդառնա, եթե տաս անգամ ավելացնենք հավաքարարների քանակը:

Լեզվական կառույցների, քերականական երևույթների ներկայացման ուսումնական նյութեր

Հանրակրթական դպրոցում լեզվական կառույցները, քերականական երևույթները ներկայացնելիս դասավանդողը պետք է հնարավորին չափ խուսափի քերականական տերմիններ օգտագործելուց: Սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչի համար է սովորում տվյալ քերաքանական երևույթը, լեզվական կառույցը:

Նոր գիտելիքի մատուցումը և այդ գիտելիքով լեզվական նոր կարողությունների ձևավորումը ավելի արդյունավետ է լինում, երբ այն խարսխված է մայրենիի համապատասխան գիտելիքների և լեզվական կարողությունների վրա:  

Ահա այդ սկզբունքով ստեղծված մի ուսումնական նյութ, որի նպատակն է միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներին մատչելի ձևով սովորեցնել, թե ինչպես կարելի է բայի ներգործական սեռը փոխակերպել կրավորականի՝ առանց օգտագործելու որևէ քերականական տերմին: Քերականական տերմինները օգտագործվում են, երբ սովորողները հասկացել են տվյալ քերականական երևույթը:

Տրվում են նախադասություններ, որտեղ նշվում են գործողություն կատարողները:

Հավաքարարները մաքրում են փողոցները ամեն առավոտ: The dustmen clean the streets every morning.

Մենք մածուն պատրաստում ենք կաթով: We make matsun of milk.

Երեխաները հետաքրքրությամբ ենք կարդում այս գիրքը: Children read this book with interest.

Նրանք մատիտով են նամակ գրում: They write letters in pencil.

Այս նախադասություններում ենթական գործողություն չի կատարում: Նա կրում է գործողությունը իր վրա: Սրանք կրավորական սեռով նախադասություններ են: Կրավորական սեռը կազմվում է to be բայի խոնարհված ձևերով (is, are, was, were, will be, ….) և բայի երրորդ հիմքով (asked, decided, wanted, translated… taken, seen, bought, written, had, made, brought, shown, ….)

Այսօր մենք սովորելու ենք այնպիսի նախադասություններ կազմել, երբ չենք կարևորում գործողություն կատարողին, երբ չենք նշում գործողություն կատարողին:

Օրինակ՝

Փողոցները մաքրվում են ամեն առավոտ: The streets are cleaned every morning.

Մածունը պատրաստվում է կաթով: Matsun is made of milk.

Այս գիրքը հետաքրքրությամբ է կարդացվում: This book is read with interest.

Նամակները մատիտով են գրվում: Letters are written in pencil.

Ներկա ժամանակ

Ամեն օր նրանք նամակներ են գրում: Every day they write letters. (ներգործական)

Ամեն օր նամակներ են գրվում: Every day letters are written. (կրավորական)

Նրանք գրու՞մ են նամակներ ամեն օր: Do they write letters every day? (ներգործական)

Նամակներ գրվու՞մ են ամեն օր: Are letters written every day? (կրավորական)

Նրանք նամակներ չեն գրում ամեն օր: They don’t write letters every day. (ներգործական)

Նամակներ չեն գրվում ամեն օր: Letters aren’t written every day. (կրավորական)

Անցյալ ժամանակ

Նա մի նամակ գրեց երեկ: He wrote a letter yesterday. (ներգործական)

Մի նամակ գրվեց երեկ: A letter was written yesterday. (կրավորական)

Նա գրե՞ց մի նամակ երեկ: Did he write a letter yesterday? (ներգործական)

Մի նամակ գրվե՞ց երեկ: Was a letter written yesterday? (կրավորական)

Նա նամակ չգրեց երեկ: He didn’t write a letter yesterday. (ներգործական)

Նամակ չգրվեց երեկ: A letter wasn’t written yesterday. Կամ No letter was written yesterday. (կրավորական)

Ապառնի ժամանակ

Նա մի նամակ կգրի վաղը: He will write a letter tomorrow. (ներգործական)

Մի նամակ կգրվի վաղը: A letter will be written tomorrow. (կրավորական)

Նա նամակ կգրի՞ վաղը: Will he write a letter tomorrow? (ներգործական)

Նամակ կգրվի՞ վաղը: Will a letter be written tomorrow? (կրավորական)

Task

Translate the Armenian sentences into English.

People speak English all over the world. (ներգործական) speak – spoke – spoken

Անգլերեն են խոսում ամբողջ աշխարհում: (կրավորական)

2. One uses milk for making butter and cheese. use – used – used

Կաթ է օգտագործվում կարագ և պանիր պատրաստելու համար:

3. They make progress every day in the world of science. make – made – made

Առաջընթաց է կատարվում ամեն օր գիտության աշխարհում:

4. They sell apples by the kilo. sell – sold – sold

Խնձորը վաճառվում է կիլոգրամով:

5. They take Kate to the kindergarten every day. take – took – taken

Կեյթին տանում են մանկապարտեզ ամեն օր:

II.Պատասխանեք հարցերին ըստ տրված օրինակի: Answer the questions according to the given model. Նման խոսքային նմուշներով աշխատելը ոչ թե գիտելիքի ստուգման, այլ ուսուցողական բնույթ ունեն: Դրանք աններելիորեն քիչ են, կամ ընդհանրապես բացակայում են դասագրքերում:  

Model:

 Where is English spoken? (all over the world)

English is spoken all over the world.

Where are Oriental languages taught? (at the university)

Where are meals cooked? (in the kitchen)

Where is milk kept cool? (in the fridge)

Where are books sold? (in the bookstalls)

When are examinations taken? (in June)

Model 2

Is this a gold ring? Yes, this ring is made of gold.

Are these silver spoons? Yes, …

Are these silk ties?

Is this a crystal vase?

Are these fur caps?

Is this a straw hat?

Model 3

They built this bridge last year. This bridge was built last year.

He broke his leg in a car accident.

I left the dog in the garden.

They gave a party last week.

She washed the clothes this morning.

He ate up all the cakes on the plate.

Model 4

They will look after the dog while I am away on holiday. The dog will be looked after while I am away on holiday.

They will hold a dance party in this hall.

Kate will clean the rooms on Saturday.

People will enjoy this film.

Someone will meet the visitors at the station.

They will teach English with the computer.

Միջին դպրոցի սովորողների համար առաջարկվում է մի ուսումնական նյութ, որով նրանք սովորում են ժամը և օրվա տարբեր ժամանակահատվածներն ասել:

I.Հայերենում ասում ենք. «Ժամը 8-ն անց է 50 րոպե», կամ ավելի խոսակցական լեզվում՝ «9-ից 10 րոպե է պակաս»: Իսկ ինչպե՞ս են ժամն ասում անգլերեն: Օրինակ, ենթադրենք հիմա ժամը 9-ն է: 5 րոպե ընդմիջումներով ասենք ժամերը մինչև ժամը 10-ը:

9:00 – It is 9 o’clock;  9:05 – It is 5 (minutes) past 9; 9:10 – It is 10 (minutes) past 9;

9:15 – It is a quarter past 9. Քառորդ-quarter; 9:20 – It is 20 past 9; 9:25 – It is 25 past 9;

9:30 – It is half past 9;  9:35 – It is 25 (minutes) to 10 ; 9:40 – It is 20 (minutes) to 10;

9:45 – It is a quarter to 10; 9:50 – It is 10 (minutes) to 10; 9:45 – It is 5 (minutes) to 10; 10:00 – It is 10 o’clock. Իսկ եթե ուզում ենք ասել «ժամը 9-ին», ապա գործածվում է at նախդիրը. at 9 o’clock, at 5 minutes to 9… և այլն:

Հիմա նույն ձևով գրեք 8:00-ից մինչև 9:00:

II. Օրվա տարբեր ժամանակահատվածները հայերենում այս բառերով են արտահայտվում՝ լուսաբացին (ծեգին, երբ արևը դեռ չի ծագել, բայց արդեն ցրվում է գիշերվա խավարը), արևածագին (արշալույսին), առավոտյան, կեսօրին, կեսօրից հետո, մայրամուտին, աղջամուղջին (երբ արևը մայր է մտել, բայց լիովին դեռ չի մթնել) , երեկոյան, կեսգիշերին, գիշերը.

Դասավորեք խառը տրված անգլերեն համարժեքները հայերենի հերթականությամբ՝ ըստ օրվա ընթացքի. In the evening, at sunrise, in the afternoon, at midnight, at dawn, at dusk, at night, at noon, in the morning, at sunset.

Գրի առե′ք ձեր բանավոր անգլերեն պատասխանները.

When does the plane from Paris land?

Ինքնաթիռը վայրէջք է կատարում առավոտյան ժամը 8:25-ին:

At what time does my working day finish?

Ձեր աշխատանքային օրն ավարտվում է կեսօրից հետո ժամը 5:45-ին:

Ե՞րբ պետք է վառել ավտոմոքենայի լույսերը:

Աղջամուղջին. Մարտ ամսին աղջամուղջը սկսվում է երեկոյան 7:35-ին:

When do we see the New Year in?

Ուղիղ կեսգիշերին:

At what time of the day does the sea look most beautiful?

Արևամուտին ծովն ամենագեղեցիկ տեսքն ունի:

Կան լեզվական կառույցներ, քերականական երևույթներ, որոնց գործածման ժամանակ անգլերեն սովորողները հաճախ են սխալվում: Ավագ դպրոցի սովորողներին է առաջարկվում մի ուսումնական նյութ, որի յուրացումը կօգնի նրանց խուսափել այդ սխալները անելուց:

Do not use negation after unless which means “եթե չ…” Մի ժխտիր բայը «unless»-ից հետո:

I won’t help you unless you tell me the truth. Ես քեզ չեմ օգնի, եթե ճշմարտությունը չասես: Անգլերենում էլ կժխտվի, եթե օգտագործենք if շաղկապը unless-ի փոխարեն: I will not help you if you don’t tell me the truth. Հայերենում չկա unless-ին համապատասխան բառ:

Բացատրությունը յուրացնելուց հետո սովորողներին առաջարկվում է կատարել այս առաջադրանքը:

Translate these sentences in both ways by using unless or if. Թարգմանեք այս նախադասությունները երկու եղանակով՝ գործածելով «unless» կամ «if»:

Մի՚ ներիր նրան, եթե ներողություն չխնդրի:

Ոչ մի տեղ չեմ կարողանա գնալ շաբաթվա վերջին, եթե աշխատավարձ չստանամ:

Եկեք թենիս խաղանք, եթե հոգնած չեք:

2. Do not use negation after the conjunction until (մինչև չ…) Մի՚՚ ժխտիր «until» շաղկապից հետո:

I won’t leave home until you call me. Ես տնից դուրս չեմ գնա, մինչև չզանգես:

Translate into English

Նա չի այցելի մեզ, մինչև չհրավիրես:

Մենք չենք կարողանա լքել երկիրը, մինչև սահմանափակումները չվերացվեն:(remove the restrictions)

Ես չեմ խոսի, մինչև իմ փաստաբանը չգա:

3. Usually – սովորաբար, as usual – ինչպես սովորաբար; Do not say “as usually”

Ինչպես տեսնում ենք, հայերենում երկու դեպքում էլ գործածվում է «սովորաբար» բառը:

I usually come home at 6pm. I come home at 6pm, as usual.

Ես սովորաբար տուն եմ գալիս երեկոյան ժամը 6-ին: Ես տուն եմ գալիս երեկոյան ժամը 6-ին, ինչպես սովորաբար:

Այնուհետև անգլերեն թարգմանելու համար նախադասություններ են տրվում, որտեղ կան «սովորաբար» և «ինչպես սովորաբար» հաճախականության մակբայները:

Շատ կարևոր է անգլերենի անջատական հարցերին ճիշտ կարճ պատասխաններ տալը: Այս փոքրիկ ուսումնական նյութի նպատակն է սովորողների մոտ ձևավորել  անգլերենի անջատական հարցերին ճիշտ ձևով կարճ պատասխաններ տալու կարողությունը:

You do not smoke, do you? Դուք րեք ծխում, այդպես չէ՞: Եթե համաձայն ենք դիմացինի հետ, ապա հայերեն այսպես կպատասխանենք. «Այո՚, չեմ ծխում»: Իսկ անգլերեն կլինի այսպես՝ «No, I don’t»: Իսկ եթե չհամաձայնվենք խոսողի հետ, անգլերեն պետք է ասել՝ «Yes, I do», որի հայերեն ճիշտ թարգմանությունն է՝ «Ո՚՚չ, ծխում եմ»:

You never watch Russian cartoons, do you? Չհամաձայնվե՚ք խոսողի հետ:

You always avoid making such mistakes, don’t you? Չհամաձայնվե՚ք խոսողի հետ:

You never make such mistakes, do you? Համաձայնվե՚ք խոսողի հետ:

Կարելի է անվերջ շարունակել տարբեր ուսումնական նյութերի օրինակների շարադրանքն ու դրանց բացատրությունները, բայց կարծում եմ, որ այսքանն էլ բավարար է, և եթե 1-2 դասավանդող իմ այս հոդված-ուղեցույցը կարդալուց հետո որոշի ստեղծել իր հեղինակային ուսումնական նյութը, ես լիովին բավարարված կզգամ:

A New Lesson for Librarians

The New Year Celebrations – Նոր տարվա տոնակատարությունները

On December 31, when the clock strikes 12, we raise our glasses full of champagne and say: “Happy New Year”, and then we drink it and kiss each other.

Our wishes are: I wish you good health. I wish you happiness. Let it be peace in our country.

Let our children be healthy and happy.

I want you to be healthy and happy. I want all your dreams to come true during this New Year.

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

A Creative Task

Here are some argumentative ideas. Express your own opinions about them.

  1. Do you feel illegal immigrants should be granted all the same rights (and more) than nationalized citizens?

2. Should violent video games be banned?

3. What are the advantages and disadvantages of distance learning?

Առաջադրանքը կատարել են՝

Նարեկ Սուքիասյանը – հունվարի 11-ին: Թերի է: Պատասխանել եմ նույն օրը:

Հայկ Խաչատրյանը – հունվարի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Մարիա Ազնաուրյան – հունվարի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Արինա Ազնաուրյանը – հունվարի 15-ին Word Office: Պատասխանել եմ 16-ին:

Գոհար Կարագյանը – հունվարի 30-ին: Պատասխանել եմ 31-ին:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք հունվարի 11-ին

Հունվարի 11-ին, ժամը 15:15, փոքր դահլիճ

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Նախագիծը

Ամեն անգամ, երբ հանրային քննարկման է դրվում ԿԳՄՍ նախարարության մի նոր նախագիծ, այն իր հետ նոր ու անպատասխան հարցեր է առաջացնում: Այս նոր նախագիծն էլ է հարցեր առաջացնում:

Հարց առաջին.

Ինչու՞ տարբերակված չեն առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերին ներկայացվող բնութագրիչները: Ինչպե՞ս կարող է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը իմանալ, թե որ տարակարգի համար ինքը կարող է հավակնել:

Հարց երկրորդ

«Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր» պարզաբանման մեջ նշվում է, որ դիմողը կարող է ունենալ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, իսկ առաջին բնութագրիչն ասում է, որ զբաղեցրած պաշտոնին համապատասխան բարձրագույն կրթությունը կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակագի համար դիմելու դեպքում: Այդուհանդերձ, «հավելավճարի տրամադրում» պարզաբանման մեջ ասվում է, որ աշխատողին առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճար է տրվում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ 150 տոկոսի չափով, երրորդ աստիճանի դեպքում՝ 300 տոկոսի չափով: Ստացվում է, որ երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերի դեպքում, երբ հավելավճարները շատ ավելի բարձր են, կարելի է և ունենալ միջի՞ն մասնագիտական կրթություն: Անհասկանալի է տրամաբանությունը:

Հարց երրորդ

Ո՞ր աստիճանի տարակարգի համար է պարտադիր այս բնութագրիչը՝ «վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը»:

Առաջարկություն

Նախագծում պետք է հստակ տարբերակված լինեն առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերի բնութագրիչները: