Just another WordPress.com site

Archive for October, 2014

Անգլախոսների ակումբի 2014թ սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը

Այս ուսումնական տարին սկսվեց ակումբի որակական կազմի բարելավումով: Ակումբը համալրվեց բանիմաց, ուշիմ, ուսումնատենչ սովորողներով: Արդյունքում՝ հետաքրքիր ու թեժ քննարկումներ տարբեր թեմաներով.

Ես եմ կերտում իմ ապագան

Զանգվածային լրատվական միջոցները Հայաստանում

Սոցցանցերի առավելությունները և թերությունները

Սերունդները տարբեր են

Հեռուստասերիալների վնասակար ազդեցությունը

Ինչ եմ ընթերցում

Աշնանային հավաքի ժամանակ ակումբի բաց պարապմունք ենք կազմակերպել, որին ներկա էին Ավագ-դպրոց վարժարանի անգլերեն դասավանդողները:Այդ օրը քննարկեցինք “Սերունդները տարբեր են” թեման:

Դիտել ենք երկու ֆիլմ ու քննարկել դրանք: Շարունակել ենք թարգմանել mskh.am-ի հետաքրքիր և տեղեկատվական նյութերի թարգմանությունը: “Եվրոպական լեզուների օր” տոնակատարությանը անգլախոսների ակումբի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Ալեքյանը և Դավիթ Նիկողոսյանը, մանկավարժական համալսարանում ներկայացրել են մեր կայքի անգլերեն էջը անգլերենով, ինչը մեծ տպավորություն է գործել ներկաների վրա:

Հայրենագիտական ակումբի հետ (Է.Ագջոյան) համագործակցել ենք՝ թարգմանելով նրանց բլոգային նյութերը անգլերեն:

Ակումբի աշխատանքի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք այցելել mskh.am-ի անգլերեն էջը, որն ավելի հետաքրքիր է դարձել այս տարվա մեր գործունեությամբ: