Just another WordPress.com site

Archive for January, 2016

Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Անգլիական «The Independent» և ավստրալիական The Conversation էլեկտրոնային լրատվականներում հրապարակված Ռիչարդ Գարների և Փասի Սահլբերգի հոդվածների վերլուծական փոխադրություն

Ֆինլանդիայի կրթական համակարգին ես մի անգամ արդեն անդրադարձել էի իմ «Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ» հոդվածում: Ունենալով այդպիսի առաջավոր կրթական համակարգ նրանք կանգ չեն առնում և որոշել են մի իսկական կրթական հեղափոխություն իրականացնել հանրակրթությունում՝ հրաժարվելով առարկայական ուսուցումից՝ ի օգուտ թեմատիկ ուսուցման: Կրթական այս հեղափոխությունը նրանք ծրագրում են ավարտել մինչև 2020 թվականը:  Տարբեր երկրների քաղաքագետներ ու մանկավարժության կազմակերպիչներ ուխտագնացության նման սկսել են այցելել Ֆինլանդիա, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան այս երկրում նախապատրաստվող կրթական համակարգի նոր ու բովանդակային փոփոխություններին: Նրանց թվում էր նաև անգլիական «The Independent» լրագրի մանկավարժության ուղղվածության թղթակից Ռիչարդ Գարները, որի Հելսինկի  ուղևորվելու հիմնական նպատակն էր պարզել, թե ի՞նչ կարծիք ունեն ֆինն մանկավարժական ոլորտի կազմակերպիչները կրթական նոր ու մեծ փոփոխությունների մասին, ի՞նչ են մտածում իրենց ամբողջ կյանքը մի ինչ-որ առարկայի դասավանդմանը նվիրած ուսուցիչները:

Ռիչարդ Գարները զրուցել է Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնենի և քաղաքի զարգացման հարցերով կառավարիչ Փասի Սիլանդերի հետ: Թղթակիցը պարզել է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Փասի Սիլանդերը ասել է. «Երիտասարդները հիմա բավականին հզոր համակարգիչներ են օգտագործում: Անցյալում բանկը թվերի հետ աշխատող շատ աշխատակիցների կարիք ուներ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք փոփոխություններ անել կրթության մեջ, որպեսզի այն համապատասխանի արդյունաբերությանը և ժամանակակից հասարակության պահանջներին:» Նրանք գտնում են, որ հատուկ առարկայական դասերը՝ մի ժամ պատմություն, մի ժամ աշխարհագրություն, արդեն դուրս են մղվում ավագ դպրոցների 16-ամյա սովորողների ուսումնական պլաններից: Դրանք փոխարինվում են, ինչպես ֆիններն են ասում, «երևույթի» կամ թեմատիկ ուսուցմամբ: Օրինակ, «սրճարանային սպասարկում» մասնագիտության դասընթացը յուրացնել ցանկացող պատանին պետք է սովորի մաթեմատիկայի որոշ տարրեր, լեզուներ՝ օտարերկրյա հաճախորդներին սպասարկելու համար, գրելու և հաղորդակցական կարողություններ: Ավելի ակադեմիական սովորողներին առաջարկվում են թեմաներ, որոնք առնչվում են տարբեր ուսումնական առարկեների հետ: Օրինակ, «Եվրոմիություն» թեման ներառում է տնտեսագիտությունը, պատմությունը, լեզուները և աշխարհագրությունը:

Այդուհանդերձ, այս հարցի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար պետք է նշեմ Հարվարդի համալսարանի այցելու դասախոս, մանկավարժ-գիտնական Փասի Սահլբերգի հոդվածում արծարծված միտքը. «Ֆինլանդիայի կրթական բարեփոխումները ամբողջովին չեն վերացնելու ուսումնական առարկաները. հանգստացե′ք, չնայած վերահաս բարեփոխումներին ֆիննական դպրոցներում շարունակվելու են դասավանդվել մաթեմատիկա, պատմություն, արվեստ, երաժշտություն և այլ առարկաներ: Հիմնական դպրոցի նոր բարեփոխումներով բոլոր երեխաների համար ուսումնական տարվա ինչ-որ ժամանակահատվածներում ուսուցումը կտարվի ավելի ընդգրկուն թեմաներով, ինչպիսիք են՝ Եվրոմիությունը, հանրությունը և կլիմայական փոփոխությունները, Ֆինլանդիայի 100-ամյա անկախությունը, որոնք կներմուծեն լեզուների, աշխարհագրության, բնագիտության և տնտեսագիտության ինտեգրված գիտելիքներով մոդուլներ»:

Շարունակելով իր հոդվածը Ռիչարդ Գարները գրում է, որ այլ կարգի փոփոխություններ էլ կան. չի լինելու դաս-դասարանի ավանդական ձևաչափը, երբ աշակերտները շարքով լուռ նստած են և ուշադիր նայում ու լսում են իրենց ուսուցչին, կամ սպասում են, թե երբ ուսուցիչը հարց կտա: Դասերն ավելի համագործակցային բնույթ են ունենալու, երբ սովորողները աշխատելու են փոքր խմբերով, խնդիրներ լուծելով ու զարգացնելով իրենց հաղորդակցական կարողությունները: Այստեղ պետք է նշեմ, որ մեր կրթահամալիրում արդեն մի քանի տարի է, ինչ խրախուսվում է ոչ ավանդական դաս-դասարանային ձևը, որը հիմա պարապմունք ենք անվանում և որն ավելի լայն տարածում գտավ ամբողջ կրթահամալիրում, երբ սկսեցինք նախագծային ուսուցում կազմակերպել:

Հելսինկիի քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Մարյո Կուլոնենը պատրաստվում է կրթության զարգացման իր ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանի խորհրդին: Ռիչարդ Գարներն իր հոդվածում մեջբերում է անում Մարյո Կուլոնենի մտքերից. «Մենք իսկապես կարիք ունենք վերաիմաստավորելու և վերաձևելու մեր կրթական համակարգը, և որպեսզի այն նախապատրաստի մեր երեխաներին ապագայի համար մենք սովորեցնում ենք մեր երեխաներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այսօր և վաղը: Կան դպրոցներ, որոնք սովորեցնում են հնաոճ ձևերով, որոնք օգտակար էին 1900-ականների սկզբներին, բայց պահանջները հիմա այլ են, մեզ 21-րդ դարին համապատասխան կրթություն է պետք»:

Այս բարեփոխումներն իրենց աճող անդրադարձերն են գտնում նաև Միացյալ Թագավորությունում, մասնավորապես Բրիտանական Արդյունաբերողների միությունից և Պառլամենտի անդամ, լեյբորիստական կուսակցության կրթության գծով քարտուղար Տրիստամ Հանթից. «Մենք այնպիսի կրթության կողմն ենք, որը ձևավորում է բնավորություն, հոգու տոկունություն և հաղորդակցական հմտություններ, այլ ոչ թե երեխաներին անընդհատ անցկացնել «քննական մսաղացներով»:     

Բայցևայնպես, Ռիչարդ Գարների կարծիքով քիչ հավանական է, որ Միացյալ Թագավորությունում երես թեքեն ավանդական ուսումնական առարկաներից:

Նույնիսկ Ֆինլանդիայում այդ բարեփոխումներին դեմ են շատ ուսուցիչներ և տնօրեններ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կենտրոնացած են եղել մի առարկայի դասավանդման վրա և հիմա էլ ասվում է փոխել իրենց մոտեցումները: Տիկին Կուլոնենը պաշտպանում է այն տեսակետը, որ դասը պետք է պլանավորվի և անցկացվի առնվազն երկու տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների համագործակցությամբ, և այն դասավանդողները, ովքեր կընդունեն ու կաշխատեն այս համակարգով, հավելյալ վարձատրություն կստանան:

Ըստ պարոն Սիլանդերի քաղաքի ավագ դպրոցներում դասավանդողների 70%-ը նոր մոտեցման ծրագրով վերապատրաստումներ է անցել: Շատ դժվար է համոզել դասավանդողներին անել առաջին քայլերը, բայց երբ նրանք սկսում են նոր մոտեցմամբ աշխատել, այլևս չեն նահանջում:

Հոդվածի այս մասում առաջարկվում է լրացուցիչ կարդալ Ռոյզին Օ՛Քոնորի «Ֆինլանդիան ուսումնական պլանից հանում է ձեռագիր գրել կարողանալու պահանջը» հոդվածը, որը հրապարակվել է «The Independent»-ում 2015-ի փետրվարի 4-ին: Պետք է նշեմ, որ ես այդ հոդվածը կարդացել եմ Facebook-ում մարտի 24-ին և հենց այդ ժամանակ Facebook-ում թողեցի իմ այս կարծիքը.     At Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, Armenia, we have been practicing lessons in keyboard typing instead of handwriting for several years already. The learners of primary, middle and high schools of our Educomplex come to their schools with their own net-books. In addition to plain texts they even do sums and solve mathematical problems using the keyboard typing. Primary school teachers send the home assignments to their pupils by e-mail, and the pupils send back after having done them. The middle and high school learners do their assignments or educational projects in their blogs, and teachers visit their pupils’ blogs to check, to give instructions or advice to work better. Armenia is a small and ancient country. Come to Armenia, Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, and you will see the revolutionary educational ideas in progress. www.mskh.am is our multilingual school website. Yura Ganjalyan, EFL teacher. Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մենք արդեն մի քանի տարի է, ինչ գործնականում կիրառում ենք համակարգչային մուտքագրումը ձեռագրով  գրելու փոխարեն: Մեր կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները դպրոց են գալիս իրենց  անձնական նեթբուքերով: Բացի սովորական տեքստերից նրանք նույնիսկ մաթեմատիկական վարժություններ և խնդիրներ են լուծում մուտքագրելով: Կրտսեր դպրոցի դասավանդողները տնային առաջադրանքները ուղարկում են իրենց սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ սովորողներն էլ հետ են ուղարկում արդեն կատարած առաջադրանքները: Միջին և ավագ դպրոցների սովորողները անում են իրենց առաջադրանքները և ուսումնական նախագծերը իրենց բլոգներում, իսկ դասավանդողներն էլ՝ այցելելով այդ բլոգները ցուցումներ և խորհուրդներ են տալիս սովորողներին: Հայաստանը փոքր և հնադարյան երկիր է: Եկեք Հայաստան, այցելեք Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և կտեսնեք կրթական հեղափոխական գաղափարները գործողության, ընթացքի մեջwww.mskh.am-ը մեր կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքն է: Այս մասին մի հոդված հրապարակեցի mskh.am-ում 2015-ի մարտի 24-ին: Այս կարծիքը, իհարկե համապատասխան գրանցումից հետո, մուտք արեցի նաև Independent-ի «Comments» բաժնում: Facebook-ում իհարկե իմ կարծիքը հրապարակվեց ու որոշ ժամանակ հասանելի եղավ հանրությանը, բայց անգլիական պարբերականում այն անհետ կորավ, բայց կարծում եմ, որ պետք չէ նահանջել: Պետք է շարունակել տարածել մեր հեղինակային մանկավարժական փորձը օտար լեզուներով:

Հիմա նորից դառնանք Ռիչարդ Գարների հոդվածի վերլուծությանը: Նա գրում է, որ ֆիննական դպրոցներն այժմ տարին մեկ անգամ պարտավոր են մի քանի շաբաթ տևողությամբ կրթությունը կազմակերպել թեմատիկ-նախագծային ձևով: Հելսինկիում տարին երկու անգամ են նախագծային ուսուցում կազմակերպում, որպեսզի  ավելի շուտ ընդունվի նոր մոտեցումը: Ըստ տիկին Կուլոնենի կազմած կրթության զարգացման ծրագրի՝ մինչև 2020 թվականը բոլոր ֆիննական դպրոցները անցած կլինեն կրթական նոր համակարգին: Վերջին մտքի կապակցությությամբ հարկ է, որ նորից անդրադառնանք Փասի Սահլբերգի հոդվածին: Նա գրում է. «Ֆինլանդիայի կրթական համակարգի վերաբերյալ կարևոր է ընդգծել երկու հիմնարար առանձնահատկություն, որպեսզի ունենանք ճշմարիտ պատկերը: Առաջին, կրթության կառավարումը մեծապես ապակենտրոնացված է, որը 320 համայնքային կառավարման մարմիններին նշանակալից ազատություն է տալիս, որպեսզի նրանք կրթությունը կազմակերպեն հաշվի առնելով տեղական պայմանները: … Երկրորդ, Ֆինլանդիայի ազգային տիպական ուսումնական պլանը ունի ընդհանրություններ բոլոր տեղական համայնքների կառավարման մարմիններում, բայց այն նշանակալից չափի ազատություն է տալիս մանկավարժներին՝ գտնելու ուսուցման և ուսման լավագույն ձևերը տեղական պահանջներին համապատասխան»:

Այնուհետև Ռիչարդ Գարներն իր հոդվածում անդրադառնում է նախադպրոցական կրթական բարեփոխումներին: Նա գրում է, որ կրթական նախադպրոցական աստիճանում նույնպես գրկաբաց են ընդունում այս բարեփոխումը մի նորարարական նախագծով, որը կոչվում է «Խաղային ուսումնական կենտրոն», որը հիմա քննարկման փուլում է: Քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է համակարգչային ուսումնական խաղերով նոր «խաղային» մոտեցում ներդնել փոքրիկների ուսման գործընթացում: «Խաղային ուսումնական կենտրոն» նախագծի տնօրեն Օլավի Մենթանենի նպատակը սա է. «Մենք ուզում ենք, որ Ֆինլանդիան նախադպրոցական տարիքի երեխաների խաղային  ուսուցման առաջատար երկիր դառնա»: Եթե միայն իմ ձայնը լսելի լիներ, կառաջարկեի Օլավի Մենթանենին գալ մեր կրթահամալիր և ուսումնասիրել նախադպրոցականների խաղային ուսուցման մեր առաջավոր փորձը, կամ էլ՝ գոնե ընթերցել Տաթև Մելքոնյանի, Աիդա Պետրոսյանի, Մարինե Մարտիրոսյանի, Մանուշակ Աբրահամյանի, հոդվածները:

Ռիչարդ Գարները շարունակում է Օլավի Մենթանենի միտքը գրելով, որ կրթական աշխարհի հայացքը կուղղվի Ֆինլանդիայի վրա, երբ այն ընտրի փոփոխությունների ճանապարհը. արդյո՞ք նա կկարողանա պահպանել կամ բարելավել իր կրթական մակարդակը PISA-ի ցուցանիշներով: Եթե այդպես լինի, ինչպես կարձագանքի դրան կրթական աշխարհը: Դրան հակառակ էլ՝ Փասի Սահլբերգը իր հոդվածում նշում է, որ Ֆինլանդիան հիմա իր կրթական բարեփոխումներով ավելի շատ մտահոգված է երեխաներին իրական կյանքին, քան քննություններին նախապատրաստելոով:

Կրթության իրականացման ֆիննական մոտեցման օրինակներ

Անգլերենի դաս է, բայց գրատախտակի վրա Եվրոպայի քարտեզն է: Երեխաները պետք է խոսեն եվրոպական տարբեր երկրների եղանակային պայմանների մասին: Օրինակ, այսօր արևոտ է Ֆինլանդիայում, իսկ Դանիայում՝ մառախլապատ: Սա նշանակում է, որ սովորողները ինտեգրում են անգլերենի և աշխարհագրության ուսանելը:

Մեկ այլ օրինակ. Բարի գալուստ Հելսինկիի Սիլտամակի կրտսեր դպրոց, որտեղ 7-12 տարեկան 240 երեխա է սովորում և որը գրկաբաց է ընդունել Ֆինլանդիայում իրականացվող ուսուցման նոր ձևը: Դպրոցի տնօրեն Աննե-Մարի Յաատինեն բացատրում է դպրոցի փիլիսոփայությունը. «Մենք ուզում ենք, որ աշակերտները սովորեն ապահով, ուրախ, հանգիստ և ոգևորող միջավայրում»:

Մենք հանդիպում ենք մի միջանցքում շախմատ խաղացող երեխաների, իսկ այլ միջանցքներում որոշ երեխաներ խաղում են կամ էլ՝ վազվզելով տեղեկատվություն են հավաքում Աֆրիկայի տարբեր մասերի մասին: Տիկին Յաաթինեն բացատրում է, որ այն ինչը կատարվում է հիմա, «Ուրախ ուսում» է կոչվում: Նա ուզում է, որ աշակերտների միջև ավելի շատ համագործակցություն և հաղորդակցություն լինի: Սա էլ մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ֆիննական տարբերակն է:    

Աղբյուրը՝

Finland schools: Subjects scrapped and replaced with ‘topics’ as country reforms its education system, Richard Garner, The Independent, March 20, 2015

Finland’s school reforms won’t scrap subjects altogether Pasi Sahlberg, The Conversation, March 25, 2015

Առաջադրանքներ անգլերենից 11-րդ դասարանի իմ խմբի ինչպես նաև անգլախոսների ակումբի սովորողների համար

Հունվարի 11-ից մինչև հունվարի 14-ը

Առաջադրանք 1.

Answer the following questions

  1. What was your main achievement in 2015?
  2. Did you see the New Year in at home or somewhere else?
  3. What did you do in the evening of January 5, 2016?
  4. What did you do in the morning of January 6?
  5. Is Christmas a family or religious holiday in Armenia?

Please publish your answers in your blogs.

Առաջադրանքը կատարել է Էլինա Հակոբյանը

http://elinahakobyan.blogspot.am/2016/01/i-do-not-usually-count-my-achievements.html#links

Մարիա Բաբայանը  https://mariababayan.wordpress.com/

Արինա Հակոբյանը լրացուցիչ աշխատանք է կատարել՝ “Պարը որպես հաղորդակցության միջոց – Dancing as a Means of Communication “: 

Առաջադրանք2.

Watch this film about school life. Try to listen carefully and find out some words and expressions that you don’t know. I myself learned a new word for me “locker”, the case where you lock up and keep your personal things. Watch the film twice and write about your impressions. You may stop playing the film and repeat the last sentence and then go on wathcing.

 

Առաջադրանքներ հունվարի 18-22 ժամանակահատվածի համար

Անհատական առաջադրանքներ (կատարման վերջնաժամկետը՝ հունվարի 18)

Սուսաննա Ավետիսյանին առաջարկում եմ անգլերեն թարգմանել այս նյութը   http://www.mskh.am/am/56111

Սուսաննա Ավետիսյանը կատարել է իր առաջադրանքը՝  http://www.mskh.am/en/56155

Եվա Մարկոսյանին հանձնարարվում է թարգմանել այս նյութը.   http://www.mskh.am/am/56082

Առաջադրանք բոլորին (Կատարման վերջնաժամկետը՝ հունվարի 19)

Առաջադրանքը կատարել է Արինա Հակոբյանը` http://arinahakobyan.blogspot.am/

Կարդացեք ԶԼՄ-ների մասին այս  տեքստը և պատասխանեք հարցերին

Means of Mass Media (MMM)

 

If you have information, you may govern.

There are three branches of government: legislative, judicial and executive.

The legislative body in Armenia is the National Assembly, which makes the laws.

All the courts and the Constitutional Court form the judicial body.

The prime minister and all the ministers form the executive body.

Who keeps them under control? How does the society get information about the work of these three branches? For example, the National Assembly adopts a law. Who informs us of it?  This important work is done by newspapers, radio stations, TV studios, different news agencies which are considered to be the fourth branch of the government. The main task of these means of mass media is to provide transparency of the government’s actions. This is one of the main principals of a democratically country. But are there any free independent newspapers or TV studios which give true information? Yes there are some newspapers in Armenia that give true information. The newspapers Haikakan Zhamanak, Hraparak, Chorord Ishkhanutiun which are the newspapers of opposition, have always tried to give true information. But all the TV studios express the Government’s point of view. The journalists’ work is very difficult and sometimes very dangerous. The means of mass media can form public opinion which is very important. During election campaign different means of mass media support this or that candidate trying to form public opinion in favour of this or that candidate.

Questions

  1. What do you understand by saying “If you have information, you may govern”?
  2. Why are the Means of Mass Media called the fourth Authority or the fourth branch of the government?
  3. What MMM do you know?
  4. Which is the main task of MMM?
  5. Do you think that there are free independent means of mass media in Armenia? What free newspapers do you know? Are there any free radio stations or TV studios?
  6. Which is one of the main principals of democracy?
  7. Can you prove the difficulty of journalists’ profession by giving us examples?

Առաջադրանքներ հունվարի 22-ից մինչև 25-ը

An Interactive English Lesson with its Activities

 

Անգլերենի ինտերակտիվ դաս իր գործնական հարցաշարով

Նախատեսված է 10-11-րդ դասարաններում սովորողների համար

 

Անգլերենին վերաբերող գիտելիքների ու հմտությունների ստուգման բոլոր հարցաշարերում իրենց կայուն տեղն են զբաղեցնում պայմանական նախադասությունների երեք տիպերը: Սիրելի սովորող, հարկ է, որ դու կարողանաս գործածել այդպիսի նախադասությունները քո գրավոր և բանավոր խոսքում: Հուսով եմ, որ այս դասը արդյունավետ օգնություն կլինի քեզ համար, քանի որ այն հիմնված է օտար լեզվի յուրացման հաղորդակցական սկզբունքի վրա:

 

The first type of conditional sentences

Պայմանական նախադասությունների առաջին տիպը

Անգլերենի գլխավոր նախադասությունը ապառնի ժամանակում է, իսկ երկրորդականը` ներկա: Պայմանն իրական է:

If I see Tom, I will invite him to my birthday party. Եթե ես տեսնեմ Թոմին, կհրավիրեմ նրան իմ ծննդյան օրվա հավաքույթին:

If the weather is fine, we will go to the country for the week-end.

Եթե եղանակը լավը լինի, մենք կգնանք քաղաքից դուրս շաբաթվա վերջին:

The second type of conditional sentences

Առաջադրանք. հունվարի 25-29

Պայմանական նախադասությունների երկրորդ տիպը 

Պայմանն իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը անցյալի ապառնի ժամանակաձևում է, իսկ պայմանի երկրորդականը` անցյալ: Հարկ է նշել, որ to be բայը were ձևում է բոլոր դեմքերի եզակի և հոգնակի թվերի համար: Հետաքրքիրն այն է, որ այս տիպի պայմանական նախադասություններում անցյալ ժամանակի հետ կարող են գործածվել ներկա և ապառնի ժամանակային պարագաներ: Այս կետում այն նմանվում է հայերենի ըղձական եղանակին:

 

If he were here now, he would help us willingly. Եթե նա այստեղ լիներ հիմա, ապա սիրով կօգներ մեզ:

If you came to our party tomorrow, you would enjoy yourself greatly. Եթե գայիր մեր հավաքույթին վաղը, մեծ բավականություն կստանայիր:

 

The third type of conditional sentences

Երրորդ տիպի պայմանական նախա

Պայմանը իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը «ապառնի վաղակատար անցյալում – Future perfect in the past» ժամանակաձևում է, իսկ երկրորդականը` անցյալ վաղակատար – Past perfect:

If he had been here yesterday, he would have helped us willingly. Եթե նա այստեղ եղած լիներ երեկ, հոժարակամ օգնած կլիներ մեզ:

If you had come to our party last week, you would have enjoyed yourself greatly. Եթե դու եկած լինեիր մեր հավաքույթին անցյալ շաբաթ, մեծ բավականություն ստացած կլինեիր:

Այս բացատրական նախաբանից հետո սկսում ենք մեր ինտերակտիվ դասը.

Առաջին տիպ

Կառչում ենք զրուցակցի ասած առաջին նախադասությունից և հյուսում նախադասությունների փոխկապակցված մի երկար շղթա: Կարող եք աշխատել երեք կամ չորս սովորողներից բաղկացած խմբերով: Կարող եք աշխատել նաև միայնակ` լարելով ձեր երևակայությունը և պատասխանելով ձեր ընկերների փոխարեն:

Օրինակ`

Ա սովորող – Please lend me 300 drams.

Բ սովորող                    – What will you do if I lend you 300 drams?

Ա սովորող                   – If you lend me 300 drams, I will buy a lottery ticket.

Բ սովորող                    – What will you do with your lottery ticket?

Ա սովորող                    – I will win one million drams with it.

Բ սովորող                   – What will you do, if you win one million drams?

Ա սովորող                   -If I win one million drams, I will buy a computer with all its accessories (a printer, a scan, a projector with its board, a digital camera)

Բ սովորող                    – What will you do if you buy all these?

Ա սովորող                     – If I buy all these, I will be the happiest 14-year-old boy in our district.

 

Սկսելու համար կարող եք օգտվել այս մտքերից, որոնք կլինեն ձեր շղթայի առաջին օղակները.

If I save enough money, I will leave for the UK.

 

Տրված են նախադասությունների երկրորդ մասերը: Զուգընկերդ և դու լրացնում եք առաջին մասերը: Լրացնելուց հետո դու կարդում ես քո գրածները, իսկ զուգընկերդ` իրենը:

…. you will see a lot of wild animals.

… you will have an accident

… I will punish you.

… I will send you an email.

…. We will not come to an agreement.

 

Երկրորդ տիպ

1.Եկեք արտահայտենք մի քանի անիրական ցանկություններ.

What would you wish if you had a time travel machine?

What would you ask Hovhannes Tumanyan, if you met him?

What would you do if you were President of Armenia?

 

  1. Ինչ խորհուրդ կտայիր քո ընկերոջը, եթե նա ասեր`

I am always losing things.

I am in love with her but she takes no notice of me.

I think I will fail my exam in History.

 

Երրորդ տիպ

Եկեք հետադարձ հայացք գցենք մեր անցյալին և ասենք. «Այ, եթե ես այդպես արած լինեի, այդ հնարավորությունը կորցրած չէի լինի»: “If I had done that, I wouldn’t have lost that chance.”

Լրացրեք առաջին մասերը.

…. I would have become a musician.

….. she would have entered the university.

…. you would have lived a happier life.

 

 

Աշխատանքը հունվարի 11-ից 14-ը ներառյալ

 

Դասավանդողի աշխատանքը իր բլոգում

  • Ուսումնական նյութերի ստեղծում և տեղադրում բլոգում
  • Սովորողնրի հետ կապի վերականգնում (էլեկտրոնային նամակներով, գրասենյակները պետք է օգնեն զանգահարելով սովորողներին, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն առցանց աշխատանքի մասին)
  • Դպրոցական առարկայական օլիմպիադայի առաջադրանքներ ուղարկել համապատասխան լեզվական կարողություններ ունեցող սովորողներին

Սովորողի հետ տարվող աշխատանք

  • Երկարաժամկետ նախագծերի շարունակում այդ նախագծերում ընդգրկված սովորողների հետ
  • Սովորողների հետ տանել դիջիթեքյան նախապատրաստական աշխատանքներ (հանձնարարել նրանց իրենց բլոգներում առանձնացնել այն կարևոր աշխատանքները, որոնք նախատեսում են ներկայացնել դիջիթեքյան ստուգատեսին)