Just another WordPress.com site

Archive for August, 2022

2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԻՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

Յուրա Գանջալյանի 2022-2023 ուստարվա առաջին ուսումնական շրջանի աշխատաժամանակը

Անգլերենի հեռավար ուսուցում  Ավագ դպրոցի սովորողների համար– 12 դասաժամ, չնորմավորված աշխատանք գրադարանում և տանը

Անգլերենի դասավանդում ըստ դասացուցակի – 6 դասաժամ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝4-րդ կուրս – Քոլեջում

Ուսումնական նախագծեր Քոլեջի ուսանողների հետ

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝ 4-րդ կուրս. Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները ներկայացնող անգլերեն և հայերեն տեքստերի կազմում ուսանողների հետ.

Կրթահամալիրային նախագծեր

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում – շաբաթական 5 ժամ

Դպիր-ի անգլերեն էջի սպասարկում      4 ժամ

Այլոց փորձի ուսումնասիրում                  3 ժամ

Անգլերեն ֆլեշմոբների համակարգում – 2

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքների համակարգում – 6

Անգլերենի գրական ակումբի հետ աշխատանք – 2

Հոկտեմբերի 3-24 – վերապատրաստման դասընթացի վարում –30

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի մասնախմբային աշխատանքը օգոստոսի 29-31-ին

Լաբորատորիայի մասնախմբային աշխատանքը կազմակերպվում է և՚ հեռավար և՚ առկա:

Հեռավար -Օտար լեզու դասավանդողները ավարտին են հասցնում առաջին ուսումնական շրջանի նախագծերը, որոնց հիման վրա կազմում են առաջին երկու շաբաթվա կամ ամբողջ սեպտեմբեր ամսվա թեմատիկ ծրագրերը .

1-5-րդ դասարաններ Աննա Գանջալյան, Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ Անահիտ Մելքոնյան և Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Սիլվա ՀարությունյանԻրինա ԱպոյանԱնիկ Խաչատրյան, Անժելա Մովսիսյան, Նունե ԱյդինյանՌուզաննա ՍարգսյանԿարինե Թևոսյան, Ռինա Շագինյան, Մարիամ Սարդարյան

Քոլեջ – Արփի Թովմասյան

Առկա – Անհատական աշխատանք այն դասավանդողների հետ, ովքեր 2022-2023 ուստարին առաջին անգամ են սկսում որպես անգլերեն դասավանդողներ՝ Հասմիկ Սարիբեկյան, Անահիտ Ամիրխանյան. ժամը՝ 13:00-14:00, վայրը Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարան:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար ԳԹԿ-ի ստեղծած ուղեցույցի մասին

Պատասխանում եմ Մարգարիտ Սարգսյանի հարցերին.

 (անգլերենի ուղեցույցի մասին)

  • որքանո՞վ են այս ուղեցույցները օգտակար, կողմնորոշիչ ուսուցիչների համար

Թեստը առանց ցույց տալու՝ բացատրվում է, թե ինչպես պետք է այն կատարել: Հերթական անհեթեթությունն է: Այսինքն՝ «Լողազավանում ջուր կլցնենք այն ժամանակ, երբ լողալ սովորեք»:  

  • նշված կետերից բովանդակությունը պա՞րզ է

Բովանդակությունը ոչնչով չի տարբերվում 1960-ական թվականների անգլերենի բուհական ընդունելության քննությունների ուղեցույցից: Արխիվից հանել են ու արտատպել: Այն ժամանակներում մեծ կարևորություն էր տրվում քերականության իմացությանը: Վերցնում էին մի որևէ ռուսական հրատարակության քերականության գիրք և թարգմանում էին դրա վերջում տպագրված ցանկը հայերեն: Այն ժամանակներում միայն ռուսերեն էին քերականության դասագրքերը: Կրթության մեջ Հայաստանի առաջընթացի անիվը անընդհատ տեղապտույտ է տալիս:    

  • ուղեցույցը տեղեկություն տալի՞ս է թեստի մասին

Ուղեցույցը որևէ տեղեկություն չի տալիս թեստի մասին: Դա հայկական խորամանկություն է, գաղտնիք է: Ինչպե՞ս կարելի է, որ ատեստավորվող ուսուցիչը գոնե մոտավոր տեղեկություն իմանա թեստի կառուցվածքի, առաջադրանքների տիպերի, բարդության աստիճանի մասին: Չէ՞ որ մեծ քանակի ուսուցիչներ կարող են ինքնակրթվել և նախարարության ֆինանսական բաժնին փաստի առաջ կանգնեցնել: Առայժմ նախատեսված չէ մեծ քանակի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել:  

  • հետազոտական հատվածի մասին խո՞սք կա

Հետազոտական աշխատանքի մասին խոսք չկա:  

  • սա կարո՞ղ է ուսուցչի համար իրական ատեստավորում լինել, ինչ կտա

Պետք չէ մոռանալ, որ սա պարզապես անհաջող ուղեցույց է: Իրական ատեստավորում կլինի, եթե նախարարությունը նախապես կազմակերպի ուսուցիչների այն բոլոր վերապատրաստումները, որոնք նշված են ուսուցչին տարակարգ շնորհելու պահանջներում, որից հետո թեստերի նմուշներ հրապարակի, որպեսզի ուսուցիչը կարողանա պատկերացում կազմել թեստի բարդության աստիճանի և իր կարողությունների համապատասխանության մասին, ինքնակրթվի, եթե անհրաժեշտ է ու որոշում կայացնի իր կամավոր ատեստացիայի մասին: Այդ դեպքում կհասկանայինք, որ նախարարությունը ուսուցչի թիկունքին կանգնած է և ուզում է, որ իրական առաջընթաց լինի: Հիմա այն տպավորությունն է, որ նախարարությունը ուսուցչի դիմացը կանգնած մի դժվար հաղթահարելի արգելապատնեշ է:

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի մասնախմբային աշխատանքը օգոստոսի 22-26-ին

Օգոստոսի 22, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց 3-4 կաբինետ

Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը, Հերմինե Գևորգյանը և Աննա գանջալյանը ներկայացնում են իրենց ամառային աշխատանքները:

Օգոստոսի 23, ժամը 13:30-14:30, Ավագ դպրոց 3-4 կաբինետ

Անգլերեն դասավանդողները ներկայացնում են 2022-2023 ուստարվա իրենց առարկայական ծրագրերում արված լրամշակումները (նոր նախագծեր, նոր նախաձեռնություններ)

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

9-րդ դասարան

6-8-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

Իմացումի հրճվանք (անգլերեն)

Օգոստոսի 24, ժամը 13:30-14:30, Ավագ դպրոց 3-4 կաբինետ

ԿԳՄՍՆ և կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի նոր նախագծերի, կարգերի քննարկումները կրթահամալիրի մասնաժողովում. ներկայացնում է Յուրա Գանջալյանը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգերի շնորհման մասին

Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջները

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

Արձագանք Մարգարիտ Սարգսյանի «Հանրային քննարկումնե՞ր, թե՞…» հրապարակմանը

Քննարկում ենք «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը»

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար ԳԹԿ-ի ստեղծած ուղեցույցները

Օգոստոսի 25, ժամը 13:30-14:30, Ավագ դպրոց 3-4 կաբինետ

Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են առաջին ուսումնական շրջանի նախագծերը.

1-5-րդ դասարաններ Աննա Գանջալյան

6-8-րդ դասարաններ Անահիտ Մելքոնյան և Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Անիկ Խաչատրյան, Անժելա Մովսիսյան, Նունե Այդինյան, Ռուզաննա Սարգսյան, Կարինե Թևոսյան, Ռինա Շագինյան, Մարիամ Սարդարյան

Քոլեջ – Արփի Թովմասյան

Օգոստոսի 26, ժամը 13:30-14:30, Ավագ դպրոց 3-4 կաբինետ

Դասավանդողների նոր հետազոտական աշխատանքների, մեթոդական մշակում-հոդվածների առաջարկներ, որոնք ստեղծվելու են 2022-2023 ուտարվա ընթացքում. առաջարկում են դասավանդողները

Քննարկում ենք «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը»

Աշխարհում ընդունված մանկավարժական տերմիններ են Ամերիկայում օգտագործվող «տնային ուսուցումը» և եվրոպական երկրներում օգտագործվող «տնային կրթությունը»: Աշխարհի բոլոր առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում տնային ուսուցումը (կրթությունը) դիտվում է որպես այլընտրանք դպրոցական կրթությանը՝ միանգամայն անկախ դպրոցից, նրանում գործող առարկայական ծրագրերից ու տարբեր թեմաների ուսուցման ժամանակացույցից և ուսուցչի դեր են կատարում ծնողներն ու կրկնուսույցները: Այդուհանդերձ, քննարկվող կարգում տնային ուսուցում է առաջարկվում, բայց մեծ կախվածությամբ դպրոցից՝ նրա ուսումնական պլանից, առարկայական ծրագրերից, թեմաների ուսուցման օրացույցային ժամանակացույցից: Այդպես չի լինում: Դրա համար կա հեռավար կրթությունը: Համավարակի ժամանակ նույնիսկ հեռավար ուսուցումը շատ դեպքերում փոխարինվում էր տնային ուսուցմամբ, քանի որ ծնողները նույնպես տանն էին և հնարավոր էր ամբողջությամբ նվիրվել երեխաների ուսումնառության գործընթացին: Այդպիսի մի այլոց փորձի ուսումնասիրություն արեցի 2020 թվականի գարնանը՝ «Ընտանեկան կրթություն. Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային»:

 Ո՞ր դեպքերում են ծնողները նախընտրում տնային ուսուցումը իրենց երեխաների համար միանգամայն ադեկվատ կրթական լիազոր մարմիններ ունեցող երկրներում:

  1. Երբ ծնողներին չի բավարարում հանրակրթական դպրոցի ուսումնական համակարգը:
    1. Ծնողները իրենց երեխաների կրթության համար տանը  ավելի մեծ հնարավորություններ են տեսնում, քան դպրոցում նրան կարող են տալ:
    1. Ծնողները ավելի լավ են ճանաչում իրենց երեխաների թույլ և ուժեղ կողմերը, նախասիրությունները և կրկնուսույցների ու ծնողների միասնական ջանքերով կազմվում են սովորողների անհատական ուսումնական պլաններ, որոնք ճշգրտորեն համապատասխանում են սովորողի անհատական պահանջներին, նորը ընկալելու ռիթմին՝ ըստ օժտվածության աստիճանի:
    1. Ծնողները կարծում են, որ իրենց երեխան տանը ավելի լավ կպատրաստվի հետագայում ինքնուրույն ապրելու և աշխատելու համար:
    1. Տնային ուսուցումն ընտրած երեխաները զերծ են մնում դպրոցական ուսումնական գործընթացի մարտահրավեր հիշեցնող մրցավազքից, հաճախակի սթրեսային թեստավորումներից, որոշ ոչ գրավիչ ուսումնական առարկաների հոգնեցուցիչ առաջադրանքներից և ավելի շատ ժամանակ է մնում նախասիրած ուսումնական առարկաների ուսումնասիրության համար:
    1. Նրբազգաց, գերօժտված կամ էլ կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներն էլ զերծ են մնում իրենց հասակակիցների ահաբեկումներից (bullying):
  2. Երբ իրենց աշխատանքի բերումով ծնողները հաճախ են փոխում իրենց բնակության վայրը, կամ էլ՝ երկիրը:     
  3. Երբ ծնողը ընտրում է տնային ուսուցումը երեխայի հիվանդության պատճառով:

Այսպիսով պարզեցինք, որ տնային ուսուցման անցնելու պատճառների երեք հիմնական կետերից և 5 ենթակետերից միայն մեկն է վերաբերում երեխայի  հիվանդությանը: Պետք է ասել, որ 2-րդ և 3-րդ հիմնական կետերը կարող են բավարարվել նաև հեռավար ուսուցմամբ, բայց ներկայացված կարգի նախագծով հենց միայն 3-րդ կետը անհեթեթ ձևով պարտադրվում է, որ պետք է լինի տնային ուսուցմամբ՝ ոտնահարելով տնային ուսուցման միջազգայնորեն ընդունված նորմերը՝ դպրոցից անկախ լինելը: Անհեթեթություն է նաև այս միտքը, որը գրված է կարգի նախագծի ընդհանուր դրույթների առաջին կետում. « … սովորողների (այսուհետև՝ սովորող) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այսուհետ՝ տնային պայմաններ)  իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները»։ Որքան էլ թեթև լինի նախագիծը կազմողի ձեռքը, ինչպե՞ս են հավասարեցնում ու նույնացնում հիվանդանոցային և տնային պայմանները: Այսինքն, յուրաքանչյուր գրված միտք ու դրույթ վերաբերում է նաև հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխային: Ինչպե՞ս է հնարավոր հիվանդանոցային պայմաններում պահպանել ուսումնական գործընթացի օրացույցային ժամանակացույցը:

Ես չեմ ուզում մանրամասն դիտարկել ու քննարկել կարգի նախագծի ձևական պահանջները՝ պայմանագրի կնքումը, ժամկետները և այլ ոչ բովանդակային բաներ: Ինձ համար հետաքրքիր է 16-րդ կետը իր 9 ենթակետերով, որոնք վերաբերում են բուն ուսումնական գործընթացին: Երկրորդ ենթակետում գրված է. « … ապահովվում է սովորողների ուսումնառության իրականացումը տանը՝  ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը»: Այստեղ ճիշտ կլիներ, որ գրված լիներ «առցանց և հեռավար ուսուցման…», քանի որ հեռավար ուսուցումն էլ էլեկտրոնային է՝ էլեկտրոնային նամակների և ուսումնական բլոգների միջոցով: Պատկերացնու՞մ եք առցանց կամ հեռավար ուսուցում հիվանդանոցային պայմաններում: Առաձին կետում նույնացվել էին հիվանդանոցային և տնային պայմանները:

Այսուհանդերձ, իմ ասելիքի շեշտադրումն այլ է: Ինչու՞ են նախագիծը կազմողները խուսափել «առցանց, հեռավար ուսուցում-ուսումնառություն» տերմիններից: Չէ՞ որ կրթական ծառայություն մատուցելու այս ձևերը ուղղակիորեն կապված են դպրոցի հետ, ինչը ընդունված է նաև միջազգայնորեն, աշխարհի շատ երկրներում: Իսկ հանրակրթության առցանց և հեռավար կազմակերպման կարգ մշակե՞լ է նախարարությունը: Ես նկատի չունեմ համավարակի ժամանակ ժամանակավորապես ընդունված ուղեցույցները: Չէ՞ որ հեռավար ուսուցման կարիք ունեցողները ավելի շատ են, քան հիվանդության պատճառով առկա ուսուցումից հրաժարվողները:

Առաջարկում եմ լրացուցիչ ընթերցանության նյութ, որը ուսանելի կլինի հանրակրթության հեռավար-առցանց ուսուցման կարգ մշակողների համար:

Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում (այլոց փորձի ուսումնասիրում)