Just another WordPress.com site

Archive for January, 2019

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 31-ին

Ուրիշի ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի

Սովորում ենք առանց տեսության՝ միայն ուսումնասիրելով տրված օրինակները: Կարևոր տեղերը ընդգծված են:

Երբ հեղինակի խոսքը ներկա ժամանակում է:

Aram says: “I want to help you.”  Aram says that he wants to help me.

Aram says to me: “I want to help you.” Aram tells me that he wants to help me.

Aram says: “I wanted to help you yesterday but I didn’t have time.”  Aram says that he wanted to help me yesterday but he didn’t have time.

Aram says: “Do you want me to help you?”  Aram asks if I want him to help me.

Aram says: “Where did you meet your teacher?”  Aram asks where I met my teacher.

Aram says to me: “Where did you meet your teacher”  Aram asks me where I met my teacher.

Aram says to me: “Did you meet your teacher in the classroom or at the bus stop?” Aram asks me whether I met my teacher in the classroom or at the bus stop.

He says to me: “Help me please.”   He asks me to help him.

He says to me: “Go out of the room.”  He tells me to go out of the room.

He says to me: “Don’t go out without your hat on. It is windy outside.” He tells me not to go out without my hat on as it is windy outside.

Երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է.

He said: “I want to help you.” He said that he wanted to help me.

He said to me: “I saw an interesting film yesterday.” He told me that he had seen an interesting film the day before.

“Which is your permanent address?” asked the interviewer. The interviewer asked which was my permanent address.

“What do you usually do in the evenings?”, the teacher asked. The teacher asked what I usually did in the evenings.  Հարցի «do» օժանդակ բայը վերանում է, որովհետև անուղղակի խոսքում նախադասությունը արդեն պատմողական է դառնում:

փոփոխություններ, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է

now – then

here – there

at present – then

was/were – had been

go – went

went – had gone

will – would

would – would

yesterday – the day before կամ the previous day

tomorrow – the next day

in two days – two days later

two days ago – two days before

last week – the previous week

may – might

might – might

should – should

 

Առաջադրանք

Turn into indirect speech

  1. He said: “I have chosen my course.”
  2. He said to me: “Will you take me to your office tomorrow?”
  3. He says to me: “Will you take me to your office tomorrow?”
  4. “I’ll wait for you here”, she said.
  5. The captain said to the sailor: “Raise the flag.”
  6. She asked him: “How many umbrellas did you take to the umbrella maker’s shop yesterday?”
  7. She asks him: “How many umbrellas did you take to the umbrella maker’s shop yesterday?”
  8. “We have a lift but very often it doesn’t work”, they said.
  9. He said: “I’ll join you as soon as I am ready.”
  10. “What do you think of the canteen coffee?”, asked Peter.
  11. “What do you think of the canteen coffee?”, asks Peter.
  12. He said to me: “Don’t lock the door.”
  13. “Don’t watch late night horror films”, said Mother.
  14. “Where is the ticket office?”, asked Mrs Jones.
  15. Peter said: “My father will come to the school tomorrow.”
  16. He said: “I sent him a message last week.”
  17. He asked Jane: “Why don’t you come in time?”
  18. Tom said: “Everything will be ready in two weeks.”
  19. She says: “I think the weather will change tomorrow.”
  20. She said: “I think the weather will change tomorrow.”

 

Պատասխանել են Ավետիս Տետեյանը և Աստղիկ Խաչատրյանը

Ավետիսին հանձնարարեցի նորից կատարել առաջադրանքը՝ իմ բացատրությունները ուշադիր կարդալուց հետո:

Աստղիկ Խաչատրյանին ուղարկեցի սխալների ուղղումը:

Պատասխանել է Ռուբեն Գալստյանը.

Սխալների ուղղումը իմ բացատրություններով ուղարկել եմ փետրվարի 8-ին:

 

Ավետիս Տետեյանը երկրորդ անգամ կատարեց առաջադրանքը: Չէր հասկացել միայն ընդհանուր հարցի փոխակերպումը անուղղակիի: Ուղարկեցի սխալների ուղղումը իմ բացատրություններով: 12.02.2019

 

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 31-ին

Շատ կարևոր է լսելով հասկանալու վարժանքը: Ձեզ եմ ներկայացնում լսելով հասկանալու համար նախատեսված դաս: Լսեք մինչև երկրորդ րոպեի սկիզբը: Լսելու ժամանակ դադար տվեք և աշխատեք կրկնել ասված նախադասությունները: Եթե որևէ բառ չեք հասկանում, կարող եք նայել բառարանում: Տեքստը երկու անգամ լսելուց հետո սկսեք թարգմանել այն: Դադար տվեք յուրաքանչյուր նախադասութւնը էկրանին հայտնվելուն պես: Գրի առեք նախադասությունը և թարգմանեք այն հայերեն:

Ձեր առաջադրանքն է. լսել, գրի առնել բոլոր նախադասությունները և թարգմանել դրանք հայերեն:

 

Պատասխանել է Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 7-ին: Ստուգել եմ պատասխանը և ուղարկել եմ իմ կարծիքը փետրվարի 8-ին:

 

 

Հունվար ամսվա հաշվետվությունը

Օտար լեզու դասավանդողների աշխատանքները.

Հրապարակումներ Դպիրում

Ծովիկ Կասսաբյան – Սուսան Մարկոսյանի հոդվածի անգլ. թարգմանությունը «Խարտո՞ցը»

Անահիտ Նաղդալյան – Սուսան Մարկոսյանի հոդվածի ռուսերեն թարգմանությունը Все о том же

Ժաննա Հակոբյան – հոդված`Международные связи и …

Գայանե Փարվանյան – Նունե Մովսիսյանի հոդվածի թարգմանությունը ռուսերեն

Անահիտ Մելքոնյան և Գայանե Թերզյան – Մարդու իրավունքների մասին՝ ֆիլմերի լեզվով

Ռինա Շագինյան – Նունե Մովսիսյանի հոդվածի թարգմանությունը վրացերեն:

Մարթա Ասատրյանի հոդվածի թարգմանությունը վրացերեն

Հրապարակումներ դասավանդողների բլոգներում և կայքի առաջին էջում

Կուզենայի առանձնահատուկ կերպով նշել Ծովիկ Կասսաբյանի դեկտեմբերի վերջին օրերին իրականացրած նախագիծը, որը եղել է Վիլյամ Սարոյանի «Նարինջները» պատմվածքի իրապատումը: Այդ նախագծի մասին պատմող անգլերեն նյութը թարգմանվել է հայերեն և իսպաներեն:  

Հետաքրքիր է նաև Դիանա Նազարյանի Տրնդեզի մասին պատմող տեղեկատվական նյութի թարգմանությունը պարսկերենից հայերեն:

Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի հունվարյան ֆլեշմոբները

Ռուսերենի ֆլեշմոբ

Դասարաններ Առաջադրանքը կազմել և ստուգել է Մասնակիցների թիվը
2-3-րդ դասարաններ Անահիտ Նաղդալյան 87
4-5-րդ դասարաններ Մարիամ Քալանթարյան 55
6-8-րդ դասարաններ Սեդա Այվազյան 92
9-12-րդ դասարաններ Ժաննա Հակոբյան 17

 

Անգլերենի ֆլեշմոբ

2-3-րդ դասարաններ Անի Մրտեյան 72
4-5-րդ դասարաններ Հայկուհի Հովհաննիսյան 54
6-8-րդ դասարաններ Յուրա գանջալյան 43
9-12-րդ դասարաններ Ծովիկ Կասսաբյան 7

 

Մենթորական աշխատանք

Վարել եմ օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքները դեկտեմբերի 24-27-ը:

Շուշան Միկոյանի անգլերեն նյութը դեկտեմբերի 24-ի հավաքի մասին EFL Games:

Իրինա Ապոյանի նյութը դեկտեմբերի 24-ի հավաքի մասին «Լեզվական խաղերն ու մենք»: Նյութը թարգմանվել է անգլերեն և իսպաներեն:

Հայկուհի Հովհաննիսյանը լուսաբանում է օտար լեզու դասավանդողների դեկտեմբերի 25-ի հավաքը

Հունվարյան նախագծային ուսուցում

Հունվարյան նախագծային ուսուցում եմ կազմակերպել և իրականացրել Քոլեջում: Իրականացվող նախագծի շնորհիվ կրկնապատկվեցին Քոլեջում իմ անգլերենի պարապմունքները և սովորողների հետ միասին, ինչպես նախատեսված էր ծրագրում, կազմել և մշակել եմ հետևյալ մասնագիտական ուսումնական նյութերը՝

Զվարթնոցի տաճարը 

Սուրբ Գայանե Եկեղեցին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

 

Հունվարի 29-ին ուսճամփորդություն գնացինք նշված դեպի նշված վայրերը և երկու անգլերեն  տեսաֆիլմ նկարահանեցինք, որը պատրաստ կլինի հունվարի 31-ին:

Հրապարակումներ Դպիրում

Անգլերեն եմ թարգմանել Մարթա Ասատրյանի «Երկու պատմություն և մեկ սահման- Two Histories and One Border» հոդվածը

Հայերեն եմ թարգմանել Նոամ Չոմսկիի «Իսկական կրթվածության մասին» տեսանյութը:

Այլոց փորձի ուսումնասիրում. Նախագծային ուսուցում

Խմբագրել եմ Ծովիկ Կասսաբյանի թարգմանությունը՝ Susan Markosyan “The Incompatibility of State Educational Standards and Final Examinations”

Հրապարակումներ բլոգում և mskh.am-ի առաջին էջում

Դասավանդողի իմ հետազոտական աշխատանքը

Քոլեջի առաջին կուրսեցիները յուրահատուկ կերպով ամփոփեցին 2018-2019-ի առաջին ուսշրջանը

Հեռավար ուսուցում

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար հունվարի 8-ին

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար հունվարի 9-ին:

Դաս-առաջադրանք 5-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ սովորողի համար հունվարի 10-ին:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար հունվարի 20-ին

 

Շարունակել եմ mskh.am-ի անգլերեն էջի հետ տարվող աշխատանքը:

Դասավանդողի իմ հետազոտական աշխատանքը

Դասավանդողի իմ երկար տարիների հետազոտական-ստեղծագործական աշխատանքը մի քանի ուղղություններով 2016-ի դեկտեմբերին ամփոփել եմ իմ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքում, որը հրապարակված է մեր մեդիագրադարանում: Անցել է երկու տարի: Նոր հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ եմ արել: Նոր երիտասարդ դասավանդողներ են մոտք գործել կրթահամալիր, և կարծում եմ, որ ժամանակն է արժևորելով հինը՝ ներկայացնել նորը: Այս ամփոփումը կարևորվում է նաև նրանով, որ այս երկու տարիների ընթացքում ‹‹Դպիր›› մանկավարժական ամսագրում հրապարակված իմ 10-ից ավելի հոդվածներ կապի խափանման պատճառով ջնջվել են և այստեղ ինձ օգնության հասավ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքի pdf տարբերակը, որի մեջ պահպանվել են իմ բոլոր կարևոր աշխատանքները և որի հետ ավելի հեշտ ու հարմար է աշխատելը: (more…)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին. Saint Hripsime Church

220px-s._hripsime_exterior

Saint Hripsime Church Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Saint Hripsime Church was built by Catholicos Komitas in the seventh century (618). The church was built in the place where Saint Hripsime’s mausoleum was, the place where she was buried. In fact it is one of the oldest surviving churches in Armenia.

In 1776 a brick wall was built around the church by Catholicos Simeon of Yerevan. An open narthex with a bell tower was built in front of the western entrance in the 18th century by Catholicos Ghukas.

It is interesting that its exterior has the form of a rectangle but its interior has a cruciform ground plan with four tabernacles. The church is not the earliest example of this architectural form, however, the form is widely known in architectural history as the “Hripsime-type” since the church is the best-known example of the form. It is also called “Gem of Armenian Architecture”.

The church has been included in the list of UNESCO World Heritage Sites.

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը յոթերորդ դարում (618թ): Եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ եղել է Սուրբ Հռիփսիմեի դամբարանը, այն տեղը որտեղ նա թաղված է եղել: Փաստորեն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի ամենահին պահպանված եկեղեցիներից մեկն է: 1776 թվականին կաթողիկոս Սեմեոն Երևանցին աղյուսե պատ կառուցեց եկեղեցու շուրջը: 18-րդ դարում եկեղեցու արևմտյան մուտքի դիմաց կառուցվեց գավիթ իր զանգակատնով: Հետաքրքիր է, որ եկեղեցու արտաքին տեսքը ուղղանկյան ձև ունի, իսկ ներսում հատակը խաչաձև է՝ խաչի կողմերում չորս խորաններով:

Եկեղեցին այս ճարտարապետական ձևով ամենահինը չէ, այնուամենայնիվ, այդ ձևը լայնորեն հայտնի է ճարտարապետության պատմության մեջ որպես «Հռիփսիմեի ճարտարապետական ձև», քանի որ եկեղեցին այդ ձևի ամենահայտնի օրինակն է: Այն նաև անվանում են «Հայ ճարտարապետության աչքը»:

Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Vocabulary Նոր բառերի ցանկ
Mausoleum

Bury

In fact

Survive

Brick wall

Narthex

Bell tower

Western (eastern, northern, southern)

Entrance

Exterior

Interior

Cruciform

Tabernacle

Since –այս տեքստում՝ քանի որ

 

Դամբարան

Թաղել

Փաստորեն

Պահպանվել

Ացյուսե պատ

Գավիթ

Զանգակատուն

Արևմտյան, արևելյան, հյուսիսային, հարավային

Մուտք

Արտաքին

Ներքին

Խաչաձև

խորան

Տրված է 2019-ի անգլերենի հունվարյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, այսօր հունվարի 23-ն է, ժամը 19:00-ը, և մենք սկսում ենք կատարել անգլերենի հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Անի Մրտեյանը)

4-5-րդ դասարաններ (Հայկուհի Հովհաննիսյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Ծովիկ Կասսաբյան) 

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 21-ը հունվարի

Our previous lesson was about describing people. Today’s lesson is about the place where we live.

I live in Yerevan. It is the capital city of the Republic of Armenia. Although Yerevan is an ancient city it looks like a newly built one. They say that Yerevan is 2800 years old but you can hardly find a house which is more than 100 years old. Anyway, I love Yerevan. The population of Yerevan is more than one million. The center of the city is Republican Square. It is considered to be one of the most beautiful squares in the world. It has a pool with tens of dancing fountains with light effects. One can also admire the Opera House which is not far from Republican Square. In front of the Opera House, there is a square which has two names: Theatrical Square and Freedom Square. There are a lot of public gardens in Yerevan. Tourists say that, first of all, they are impressed by the great number of fountains of drinkable water everywhere in the city. They are also impressed by the friendly atmosphere in our city.

Artem Kirakosyan and Ashot Hovhannisyan, can you describe the place where you are living now? I will publish your descriptions on the English page of our school website.

 

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. հունվարի 20-ին

Ժամանակների համաձայնեցումը.

Երբ գլխավոր նախադասությունը ներկա ժամանակում է, ժամանակների համաձայնեցման անհրաժեշտություն չկա: Անգլերեն նախադասության թարգմանությունը հայերեն նույն ժամանակներով է կատարվում:

He knows that everybody will agree with him. Նա գիտի, որ բոլորը կհամաձայնվեն իր հետ:

She is sure that the plane took off on time. Նա համոզված է, որ ինքնաթիռը ժամանակին թռավ:

I know that you have read a great number of books. Ես գիտեմ, որ դու մեծ քանակի գրքեր ես կարդացել:

Երբ գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է, անհրաժեշտ է համաձայնեցնել բայական ժամանակները:

  1. Անգլերենի երկրորդական նախադասությունը չի կարող լինել Simple Present, Simple Future, Present Perfect, Present Continuous ժամանակներում:

He knew that everybody would agree with him.   Նա գիտեր, որ բոլորը կհամաձայնվեն իր հետ:

2. The mother knew that her child was plaing with the puppy in the next room. Մայրիկը գիտեր, որ իր երեխան խաղում է շնիկի հետ կողքի սենյակում:

3. I was sure that he had passed the exam.   Ես համոզված էի, որ նա հանձնել է իր քննությունը:

4. I asked her if she wanted to drink a cup of coffee. Ես հարցրեցի նրան, թե արդյոք նա ուզում է մի գավաթ սուրճ խմել:

Բացառություն.

Եթե երկրորդական նախադասությունը համընդհանուր ճշմարտություն է, ապա այն մնում է Simple Present ժամանակում՝ նույնիսկ, եթե գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է:

The teacher said that the Earth moves round the Sun. Ուսուցիչն ասաց, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջը:

Translate the following sentences into English.

  1. Նա ինձ ասաց, որ ուզում է Ամերիկա մեկնել:
  2. Թոմը համոզված էր, որ բոլորը սիրում և հարգում են իրենց նոր ուսուցչին:
  3. Ես գիտեի, որ դու կհավանես այդ ֆիլմը:
  4. Ես գիտեմ, որ դու կհավանես այդ ֆիլմը:
  5. Ես համոզված էի, որ նրանք չեն ուշանա:
  6. Ես համոզված եմ, որ նրանք չեն ուշանա:
  7. Սա ամենահետաքրքիր պատմությունն է, որ ես երբևէ լսել եմ:
  8. Դա ամենահետաքրքիր պատմությունն էր, որը ես երբևէ լսել էի:
  9. Նա հարցնում է ինձ, թե ես քանի սխալ եմ արել:
  10. Նա հարցրեց ինձ, թե ես քանի սխալ եմ արել:
  11. Նա ինձ ասաց, որ կօգնի ինձ:
  12. Նա ասում է ինձ, որ կօգնի ինձ:
  13. Նա ասում է, որ շատ գրքեր է կարդացել:
  14. Նա սաց, որ շատ գրքեր է կարդացել:
  15. Ես համոզված էի, որ նրանք աշխատում են և ներս չմտա:

 

Աստղիկ Խաչատրյանի պատասխանը հունվարի 23-ին

https://1drv.ms/w/s!Aox0vdeUrrhwgQ1A39BJ4DFETOXB

Correction of mistakes

2) Tom was sure, that everyone loved and respected their new teacher.

9) He asks me how many mistakes I have made.  Astghik, you have chosen the right tenses in the 9th and 10th sentences but why have you written the word order of interrogative sentences?

10) He asked me how many mistakes I had made.

15) I was sure, that they were working, so I didn’t go in.

Ավետիս Տետեյանի պատասխանը հունվարի 23-ին

https://avetisteteyan.blogspot.com/p/english.html

Սխալների ուղղում

Նա ինձ ասաց, որ ուզում է Ամերիկա մեկնել:

He told me that he wanted to go to America.

Թոմը համոզված էր, որ բոլորը սիրում և հարգում են իրենց նոր ուսուցչին:

Tom was sure that everybody loved and had a respected their new teacher.

Ես գիտեի, որ դու կհավանես այդ ֆիլմը:

I knew that you would like that film.

Ես գիտեմ, որ դու կհավանես այդ ֆիլմը:

I know that you will like this film.

Ես համոզված էի, որ նրանք չեն ուշանա:

I was sure that they wouldn’t be late.

Ես համոզված եմ, որ նրանք չեն ուշանա:

I am sure they will not be late.

Սա ամենահետաքրքիր պատմությունն է, որ ես երբևէ լսել եմ:

This is the most interesting story, that I have ever heard.

Դա ամենահետաքրքիր պատմությունն էր, որը ես երբևէ լսել էի:

That was the most interesting story, that I had ever heard.

Նա հարցնում է ինձ, թե ես քանի սխալ եմ արել:

He asks me how many mistakes I have made.

Նա հարցրեց ինձ, թե ես քանի սխալ եմ արել:

He asked me how many mistakes I had made.

Նա ինձ ասաց, որ կօգնի ինձ:

Ha told me that he would help me.

Նա ասում է ինձ, որ կօգնի ինձ:

He tells me that he will help me.

Նա ասում է, որ շատ գրքեր է կարդացել:

He says that he has read many books.

Նա սաց, որ շատ գրքեր է կարդացել:

He said that he had read many books.

Ես համոզված էի, որ նրանք աշխատում են և ներս չմտա:

 

I was sure that they were working and I didn’t go in. 

Իսկապես կրթված լինելու մասին

Նոամ Չոմսկի

Без названия (5)

Հեղինակի մասին.

Նոամ Չոմսկին ամերիկյան նշանավոր տեսական լեզվաբան է, աշխարհաճանաչողական գիտնական և փիլիսոփա, ով արմատապես փոխեց լեզվաբանության ասպարեզը՝ ընդունելով, որ լեզուն եզակիորեն մարդկային իրողություն է և հիմնված է նրա ճանաչողական կարողությունների վրա: Ըստ նրա տեսության՝ մարդու ուղեղի բնածին հատկանիշներն են ծնունդ տալիս և′ բանավոր խոսքին, և′ քերականությանը: Նոում Չոմսկին «ճանաչողական հեղափոխության» և «վերլուծական փիլիսոփայության» ամենաակնառու դեմքն է: Նրա գիտական հետազոտությունների լայն ազդեցությունը տարածվում է նաև համակարգչային գիտության և մաթեմատիկայի վրա:

Իր ամբողջ գիտակցական կյանքում Նոամ Չոմսկին նաև ակտիվ քաղաքացի-մտավորական է եղել: Երբ ԱՄՆ ներգրավված էր Վիետնամական պատերազմում, Նոամ Չոմսկին այդ պատերազմի ամենաակտիվ հակառակորդներից էր և գրեց  «Մտավորականների պատասխանատվությունը» հակապատերազմական էսսեն ու դարձավ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Նիկսոնի թշնամին:

 2018-ի դեկտեմբերին Նոամ Չոմսկին դարձավ 90 տարեկան:

Ես Նոում Չոմսկին եմ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թոշակի անցած պրոֆեսոր եմ: Ինստիտուտում աշխատել եմ 65 տարի:

Կարծում եմ, որ ավելի լավ չեմ պատասխանի այն հարցին, թե ինչ է նշանակում իսկապես կրթված լինելը, քան եթե հետ գնամ և տվյալ նյութի մասին մի քանի դասական տեսակետներ արտահայտեմ: Օրինակ՝ ժամանակակից բարձրագույն կրթության համակարգի հիմնադիր, մեծ հումանիստ, լուսավորության դարաշրջանի ակնառու ներկայացուցիչ Վիլհելմ Հումբոլդի արտահայտած տեսակետները, ով կրթության և մարդու զարգացման մասին շատ է գրել և, իմ կարծիքով, հիմնավոր կերպով պնդում էր, որ մարդ արարածին ինքնիրացված համարելու գլխավոր սկզբունքը և պահանջմունքն այն է, որ նա կարողանա անկախ, առանց արտաքին վերահսկողության հարցադրումներ անել և կառուցողաբար ստեղծել:

Այս միտքը ժամանակակից պատկերացմամբ մի ֆիզիկոս է արտահայտել հենց այստեղ: Նա իր ուսանողներին ասում էր, որ կարևոր չէ, թե ինչ են իրենք ուսումնասիրում դասապրոցեսի ընթացքում: Կարևորն այն է, թե ինչ են իրենք բացահայտում:

Այս տեսակետից իսկապես կրթված լինել նշանակում է հարցադրումներ անողի վիճակում լինել և ստեղծել քեզ հասանելի ռեսուրսների հիման վրա, որոնց դու հասկանում ես և գոհունակությամբ ընդունում:

Իմանալ, թե որ կողմը նայել, իմանալ, թե ինչպես ձևակերպել լուրջ հարցերը, կասկածել ընդունված ստանդարտ ուսմունքներին, գտնել սեփական ուղին, ձևակերպել այն հարցերը, որոնց պատասխանները արժանի են գտնելու և որոնել այն արահետը, որով գնալու ես, որպեսզի գտնես պատասխանը:

Դա նշանակում է իմանալ, շատ բաներ հասկանալ, բայց ուղեղում ամբարված գիտելիքից շատ ավելի կարևոր է իմանալ, թե որ կողմը նայել, ինչպե՞ս նայել, ինչպե՞ս հարցադրում անել, ինչպե՞ս մարտահրավեր նետել, ինչպե՞ս գործել անկախ, ինչպե՞ս այլոց հետ համերաշխ համագործակցությամբ դիմագրավել աշխարհի մատուցած և քո  հարցադրումների, հետազոտությունների, ինքնակրթության արդյունքում առաջացած մարտահրավերները:

Ահա թե ինչպես պետք է կրթական համակարգը զարգացնի անձին մանկապարտեզից մինչև դպրոցն ավարտելը, և երբեմն, լավագույն դեպքերում, դա այդպես է լինում, ինչը մարդկանց դարձնում է, առնվազն իմ չափորոշիչներով, լավ կրթված:

 

   

Տրված է ռուսերենի 2019-ի հունվարյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել 2019-ի ռուսերենի հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ (Առաջադրանքը կազմել է Անահիտ Նաղդալյանը)

4-5-րդ դասարաններ (Մարիամ Քալանթարյան)

6-8-րդ դասարաններ (Սեդա Այվազյան)

9-12-րդ դասարաններ (Ժաննա Հակոբյան)

Քոլեջի առաջին կուրսեցիները յուրահատուկ կերպով ամփոփեցին 2018-2019-ի առաջին ուսումնական շրջանը

 

20190115_11275920190115_112902

Մարդաշատ էր Քոլեջի առաջին հարկի ընդարձակ սրահը հունվարի 15-ին, ժամը 10:30-ին: Մի կողմում առաջին կուրսեցիների երեք դասարանների վեցական ուսանողներով խմբերն էին, իսկ մյուսում՝ բոլոր առաջին կուրսեցիներն էին, որոնք ոգևորում էին իրենց համակուրսեցիներին: Խաղ-մրցույթը կազմակերպել էին դասավանդողներ   Թամար Ղահրամանյանը, Կարինե Պետրոսյանը, Անահիտ Մելքոնյանը և Գայանե Թերզյանը: Մրցույթում հաղթելու համար սովորողները պետք է ցուցաբերեին իրենց գիտելիքներն ու կարողությունները հայոց լեզվից, գրականությունից, բանահուսությունից ինչպես նաև՝ ազգային երգ ու պարից:

20190115_113957_burst0120190115_113951_burst01

Խաղ-մրցույթի հարցերն այնպիսին էին, որ հիշեցնում էին մայրենիի ֆլեշմոբը:  Մրցույթն ազնիվ էր ընթանում: Յուրաքանչյուր հարցին 1-3-5 րոպե ժամանակ էր տրվում, որի ընթացքում մրցող խմբերը գրում էին իրենց պատասխանները և ներկայացնում ժյուրիին: Գրականության հարցերի մեծ մասը Հովհ. Թումանյանի ստեղծագործություններին էին վերաբերում: Տպավորիչ հնչեցին Թումանյանի քառյակները 1.3 խմբի Արթուր Աբրահամյանի արտասանությամբ: Արթուրը մրցույթից դուրս ներկայացրեց նաև Համո Սահյանի ‹‹Հայաստան ասելիս…›› բանաստեղծությունը:

Խաղ մրցույթի հարց ու պատասխաններին հետևում էին սովորողների երգն ու պարը, որոնց հաճույքով միանում էին նաև դասավանդողները:  Ո՞վ կմտածեր, որ  ուսումնական կիսամյակի ‹‹Ես կարողանում եմ›› հաշվետվությունը այսքան հետաքրքիր, աշխույժ, ուսանելի և գեղարվեստական կարող է լինել:

20190115_114903_burst01

 

 

Սուրբ Գայանե եկեղեցին. Saint Gayane Church

300px-4.2.16_st._gayane_church

Saint Gayane Church Սուրբ Գայանե եկեղեցի
Saint Gayane Church is located in Echmiadzin not far from the Mother Cathedral. According to Armenian historian Agatangeghos, Gayane and Hripsime were nuns in Rome and were living in the nunnery of Saint Pole. Gayane was an abbess. Gayane and Hripsime were being persecuted by the Roman Emperor Diocletian. So they ran away from Rome and came to Armenia. They settled near the town of Vagharshapat (now it is called Echmiadzin). Armenian king Tiridates III was admired by the beauty of Hripsime and he proposed her to marry him. Hripsime refused to do so, and Tiridates ordered Hripsime, Gayane and all their virgin friends to be killed. In 301 Christianity was adopted in Armenia, and Grigor the Enlightener built a wooden chapel in the place where Gayane was killed. Later Gayane and Hripsime were made saints of the Armenian Apostolic Church. In the 7th century (630) a church was built in the place of the chapel by the order of Catholicos Ezra, and it was called Saint Gayane Church.

 

Սուրբ գայանե եկեղեցին գտնվում է Էջմիածնում՝ ոչ հեռու Մայր տաճարից: Ըստ հայ պատմիչ Ագաթանգեղոսի Գայանեն և Հռիփսիմեն կույսեր էին Հռոմում և ապրում էին Սուրբ Պողոս կուսանոցում: Գայանեն կույսերի մայրապետն էր: Գայանեն և Հռիփսիմեն հալածվում էին Հռոմի կայսր Դիոկղետանիոսի կողմից: Այսպիսով նրանք փախան Հռոմից և եկան Հայաստան: Նրանք հաստատվեցին Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքի մոտ: Հայոց արքա Տրդատ Երրորդը հիացած էր Հռիփսիմեի գեղեցկությամբ և առաջարկեց նրան ամուսնանալ իր հետ: Հռիփսիմեն հրաժարվեց անել դա, և Տրդատը հրամայեց մահապատժի ենթարկել Հռիփսիմեին, Գայանեին և բոլոր նրանց կույս ընկերուհիներին: 301 թվականին Քրիստոնեությունը ընդունվեց Հայաստանում և Գրիգոր Լուսավորիչը մի փայտաշեն մատուռ կառուցեց այն վայրում, որտեղ սպանվել էր Գայանեն: Հետագայում Գայանեն և Հռիփսիմեն Հայ Առաքելական եկեղեցու սրբեր դասվեցին: 7-րդ դարում (630թ.) Կաթողիկոս Եզրի հրամանով մի եկեղեցի կառուցվեց մատուռի տեղում և այն անվանվեց Սուրբ Գայանե եկեղեցի:
Vocabulary բառապաշար

 

Vocabulary

saint – սուրբ

to be located – գտնվել

according to – ըստ

historian – պատմիչ, պատմաբան

nun – միանձնուհի

virgin – կույս

nunnery – կուսանոց

abbess – մայրապետ

persecute – հալածել, հետապնդել

settle – բնակություն հաստատել

to be admired – հիացած լինել

propose – ամուսնական առաջարկություն անել

kill – սպանել

Armenian Apostolic Church – Հայ Առաքելական Եկեղեցի

By the order of somebody– ինչ-որ մեկի հրամանով

 

 

Նախագծային ուսուցում. այլոց փորձի ուսումնասիրում

Նախագծային ուսուցման առաջավոր տեխնոլոգիաների որոնումները ինձ տարան ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բաք Կրթության ինստիտուտը, որն իր գիտական հետազոտություններով օգնում է դպրոցներին, ուսուցիչներին և կրթության կազմակերպիչներին կազմակերպել և լավագույն ձևով իրականացնել նախագծային ուսուցումը դպրոցներում: Հատկանշական է, որ ‹‹նախագծային ուսուցում – Project Based Teaching›› բառակապակցության փոխարեն օգտագործվում է ‹‹նախագծային ուսանում – Project Based Learning›› բառակապակցությունը, որն ավելի նպատակային ու աշակերտակենտրոն է: Ինստիտուտն ունի իր կրթական բլոգը, որից օգտվում են ուսուցիչները: Կրթական բլոգի գլխավոր խմբագիր Ջոն Լարմենը 2015-ին մի առաջնորդող հոդված է գրել՝ ‹‹Gold Standard PBL: Essential Project Design Elements – Նախագծով ուսանելու ոսկե չափորոշիչը. ուսումնական նախագծի հիմնական տարրերը››, որտեղ տվել է դպրոցական ուսումնական նախագծի գիտական բնորոշումը և նախագծերի անհրաժեշտ բաղադրիչների մանրամասն նկարագիրը, որոնցով առաջնորդվելով՝ ուսուցիչները կարող են վստահ լինել, որ գիտականորեն հիմնավորված իսկական ուսումնական նախագիծ են իրականացնում:

‹‹Նախագծային ուսուցման›› կամ ‹‹նախագծերով ուսանելու›› բնորոշումը

Նախագծային ուսուցումը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ) կամ երկարաժամկետ (մինչև մեկ կիսամյակ) նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:

Ուսումնական նախագծերի հիմնական տարրերը

Նախագծային ուսուցմամբ աշխատող ուսուցիչներին օգնելու նպատակով Բաք Կրթության ինստիտուտը ուսումնական նախագծերին անհրաժեշտ հիմնական տարրերի սխեմա է առաջարկում: Սխեմայից երևում է, որ կենտրոնում նպատակային գիտելիքն է և կարողությունները:

Նախագծով ուսանելով՝ սովորողը դպրոցական ուսումնական առարկաները խորապես է հասկանում և կարողանում է իր գիտելիքները կիրառել իրական կյանքում, լուծել իրական կյանքում հանդիպող խնդիրներ:

blog_epde_gspbl_2

Կարողություններ, որոնք հաջողություն են բերում

Բովանդակային գիտելիքը և հասկացությունների հասկանալը ինքնին բավարար չեն այսօրվա աշխարհում: Դպրոցում, քոլեջում, ժամանակակից աշխատավայրում և ընդհանրապես իրենց կյանքերում մարդիկ պետք է կարողանան քննադատաբար մտածել, խնդիրներ լուծել, իրենք իրենց դրսևորել թիմային աշխատանքում: Այս բոլոր կարողությունները հաջողություն են բերում: Դրանք նաև հայտնի են որպես 21-րդ դարի կարողություններ: Հարկ է նշել, որ հաջողության կարողությունները կարելի է սովորեցնել միայն բովանդակային գիտելիքի ձեռքբերման միջոցով: Սովորողները քննադատական մտածողության կարողությունները ձեռք չեն բերում առարկայական բովանդակությունից զատ վերացական ձևով: Նրանք այդ մտածողությունը ձեռք են բերում քննադատաբար մտածելով մաթեմատիկայի, բնական գիտությունների, պատմության, մայրենի լեզվի մասին գիտելիքները ձեռք բերելիս: Առաջարկվում է, որ բոլոր ուսումնական նախագծերը կենտրոնանան այս հաջողության կարողությունների վրա՝ քննադատական մտածողություն, խնդրի լուծում, համագործակցություն և ինքնակառավարում:

Ուսումնական նախագծի հիմնական տարրերը

Մարտահրավեր խնդիրը կամ հարցը

Ամենակարևորը նախագծի առաջարկած խնդիրն է, հարցը, որը պետք է հետազոտել և լուծում ու պատասխան տալ: Այդ խնդիրը կարող է ռեալ, գործնական լինել. օրինակ՝ դպրոցը կարող է նպաստել թափոնների վերամշակման աշխատանքներին: (Այստեղ կարող ենք նշել Հայկուհի Հովհաննիսյանի նմանատիպ նախագիծը ‹‹Թուղթը աղբ չէ››: ) Նախագիծը կարող է լինել նաև վերացական խնդրի մասին. օրինակ՝ որոշել, թե երբ կարող է պատերազմը արդարացված լինել: Որպեսզի նախագիծն իրականացնելու շարժառիթը ավելի մեծ լինի, պետք է առաջարկվող խնդիրների լուծումը հետաքրքրի սովորողներին: Նրանց ոչ թե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը պետք է հետաքրքրի, այլ խնդրի լուծումը: Օրինակ՝ այսպիսի զարգացում ենք տալիս վերը նշված նախագծերի խնդիրներին՝ «Ինչպե՞ս կարող ենք նպաստել մեր դպրոցի թափոնների վերամշակմանը» և «Արդյո՞ք արդարացված էր ԱՄՆ-ի վիետնամական պատերազմը»:

Անընդհատ հարցադրումներ

Հարցադրումներ անել նշանակում է փնտրել տեղեկություններ, կամ հետազոտել: Դա ավելի ակտիվ գործունեություն է, քան տեղեկատվական գրքից կամ համացանցից արագ ինչ-որ բան վերցնելը: Երբ սովորողները դեմ առ դեմ են բարդ խնդիրներին՝ առանց պատրաստի լուծումների, նրանք շատ կրկնողական գործողություններ և հարցադրումներ են անում և հնարավոր է, որ նրանք ավելի օպտիմալ  լուծումների հանգեն իրենց ինքնատիպ և քննադատական մտածողությամբ: Նրանք հարցադրումներ են անում, դրանց պատասխանները գտնելու համար աղբյուրների փնտրտուք են անում, հետո ավելի հեռուն գնացող հարցեր են տալիս: Այդ գործընթացը կրկնվում է մինչև նրանք խնդրի լուծմանն են հանգում, կամ էլ հարցին բավարար պատասխան են տալիս:

Նախագծերը կարող են միավորել տարբեր տեղեկատվական աղբյուրները. ավանդական գիրք կարդալը և համացանցում տեղեկատվություն փնտրելը միահյուսվում են իրական կյանքի տեղեկատվական աղբյուրներին՝ առարկայական գիտափորձերին, տվյալ բնագավառի փորձագետների հետ հարցազրույցներին: Սովորողները կարող են նաև հարցեր տալ այն մարդկանց, ովքեր օգտագործելու են իրենց նախագծով ստեղծվող արտադրանքը, կամ էլ՝ հարցումներ անել սոցցանցերում:

 Նախագծի վավերականությունը (իսկությունը)

Երբ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան վավերական է, նկատի ունեն, որ դա իսկական է, կեղծ չէ: Ուսումնական նախագծեր ձեռնարկելիս պետք է մտածել, թե որքանով են դրանք իրական կյանքին մոտ: Վավերականությունը մեծացնում է սովորողների սովորելու շարժառիթը, ձգտումները: Ուսումնական նախագծերում նշվող խնդիրները պետք է նման լինեն այն խնդիրներին, որոնց հետ մարդիկ առնչվում են իրական կյանքում. օրինակ՝ ձեռներեցները գործարար պլան են մշակում, ճարտարագետները կամուրջ են նախագծում, նախագահի (վարչապետի) խորհրդականները խորհուրդներ են տալիս տարվող քաղաքականության վերաբերյալ, լրագրողների խումբը հասարակությանը հուզող մի որևէ հարցի մասին արհեստավարժ վավերագրական ֆիլմ է ստեղծում՝ օգտագործելով տարբեր խմբագրող համակարգչային ծրագրեր: Ուսումնական նախագիծը մեծ ազդեցություն կունենա հանրության վրա, եթե սովորողները հանրային համայնքային նշանակության նախագծեր իրականացնեն. օրինակ՝ դպրոցական պարտեզի նախագծումը և ստեղծումը, հանրային զբոսայգու բարելավման աշխատանքներ կատարելը: Այստեղ տեղին է նշել մեր կրթահամալիրի ‹‹Կրթական պարտեզ բնակելի արվարձանում›› նախագիծը:

Սովորողի ձայնը և ընտրությունը

Սովորողները նախագիծն իրենցն են համարում, եթե իրենց խոսքն են ասել դրա ստեղծման գործում: Այդ դեպքում նրանք ավելի ջանասիրաբար են աշխատում: Նրանք նախագծի իրականացման վերահսկողությունը իրենց ձեռքն են վերցնում, որոշում են իրենց դերը աշխատանքի բաժանման ընթացքում՝ որպես աշխատանքային թիմի անդամ: Հետազոտական աշխատանքի ժամանակ իրենք են ընտրում տեղեկատվական աղբյուրները: Եվ հակառակը, եթե սովորողներին հնարավորություն չի տրվում նախագծի առաջարկ անել, օգտագործել իրենց դատողությունները, ապա այդ աշխատանքը նրանք չուզենալով և պարտավորված են անում՝ ըստ ցուցումների:

Անդրադարձ կատարվող կամ կատարված աշխատանքին

Ջոն Դյուին, որի մտքերը շարունակ մեզ մտածելու տեղիք են տալիս, գրել է. ‹‹Մենք փորձառությունից չենք սովորում: Մենք սովորում ենք մեր փորձառության մասին դատողություններով անդրադարձ կատարելուց››: Նախագծի իրականացման ողջ ընթացքում սովորողները և ուսուցիչը պետք է պարբերաբար անդրադարձ կատարեն իրենց անցած ուղուն՝ պատասխանելով այս հարցերին. ի՞նչ են սովորել, ինչպե՞ս են սովորել և ինչու՞ են սովորել: Այդպես անելով նրանք արժևորում են իրենց ստացած գիտելիքներն ու կարողությունները և գիտակցում են, թե որտեղ կարելի է դրանք կիրառել: Անդրադարձը կարող է լինել հպանցիկ՝ որպես դասարանական ուսուցիչ-սովորող երկխոսության, բայց այն պետք է արձանագրվի նաև նախագծի կատարողական մատյանում, ներկայացվի դպրոցի լսարանին, համայնքին: Դրանք նախագծային կատարված աշխատանքի անհրաժեշտ պաշտոնական գնահատումներ են:

Քննություն և վերանայում

Նախագծային ուսուցմամբ դպրոցում սովորողներին պետք է սովորեցնել քննության ենթարկել և գնահատել իրենց հասակակիցների կատարած աշխատանքը, իրականացվող նախագծի ընթացքը: Իրականացվող և արդեն իրականացված նախագծերը կարող են գնահատել նաև նախագծի բնագավառի փորձագետներ դրսից: Այս գործառույթը մեր կրթահամալիրում իրականացվում է տարբեր ստուգատեսների ժամանակ, երբ անվանակարգերի հանձնաժողովում ընդգրկվում են ծնողներ, այլ փորձագետներ:

Վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Ուսումնական նախագծի վերջնական արդյունքը ‹‹ապրանքը›› կարող է լինել առարկայական, շոշափելի, կամ էլ՝ մի խնդրի լուծման կամ հանրային հնչեղություն ունեցող հարցի պատասխանի ներկայացում: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացման հեռանկարը մեծացնում է նախագծի նկատմամբ լրջությունն ու պատասխանատվությունը: Մի բան է նախագծի արդյունքը ներկայացնել դասընկերներին, մեկ այլ բան է դա ներկայացնել ամբողջ դպրոցին, առավել ևս՝ դպրոցից դուրս՝ համայնքին: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացմամբ հետաքրքրվում են նաև ծնողները և այն ավելի սոցիալական բնույթ է կրում: Նախագծային ուսուցմամբ ձեռք բերվող կրթության հանրային գնահատականը ավելի բարձր է, քան առարկայական քննական թեստերից ստացած միավորները:

  

Օգտագործված աղբյուրներ

 

BIE , BUCK Institute for Education

John Larmer, 2015 “Gold Standard PBL: Essential Project Design Elements

http://www.bie.org/

Դաս-առաջադրանք 5-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 10-ին

«Իմ օրը» ներկա և անցյալ ժամանակներում

Ներկա ժամանակ

Every day I get up at 7:30 (seven thirty կամ half past seven).  I go to the bathroom and wash. Then I put on my clothes and have breakfast. I usually eat bread and cheese or butter and drink a cup of tea. Then I take my bag and go to school. We usually have 5 or 6 lessons. I like our school, my friends and teachers. I come home at 2:30. When the weather is fine I like to play outdoor games with my friends. I have dinner at 3 o’clock. After dinner I do my lessons. In the evenings I like to watch TV. I go to bed at 10 pm.

Answer the questions (հարցերին պատասխանելիս գրեք ձեր օրվանը համապատասխան՝ օգտագործելով տեքստի բառերը)

  1. T what time do you usually get up?
  2. What do you do when you get up?
  3. What do you eat and drink for breakfast?
  4. Do you go to school on foot or by bus?
  5. How many lessons do you have at school every day?
  6. At what time do you usually come home?
  7. Do you play outdoor games with your friends?
  8. At what time do you have dinner?
  9. Do you do homework every day?
  10. What do you do in the evenings?

 

Անցյալ ժամանակ

Yesterday I got up at 7:30. I went to the bathroom and washed. Then I put on my clothes and had breakfast. I ate bread and cheese and drank a cup of tea. Then I took my bag and went to school. We had 6 lessons yesterday. I came home at 2:30. It was sunny yesterday and my friends and I played volley-ball. I had dinner at 4 o’clock.  After dinner I did my lessons. In the evening I watched a film on TV.

  1. At what time did you get up yesterday?
  2. What did you do when you got up yesterday?
  3. What did you eat for breakfast yesterday?
  4. Did you walk to school or did you go to school by bus.
  5. How many lessons did you have yesterday?
  6. What did you do after dinner yesterday?
  7. Did you do your homework?

 

Պատասխանել է Անահիտ Հովհաննիսյանը 

1.Usually I get up at 8:30 (half past eight).

2.I go to the bathroom and wash then comb my hair, and put on my clothes.

3.I eat eggs with butter, bread and drink a cup of tea for my breakfast.

4.I usually go to school on foot.

5.Every day we have 6 lessons.

6.I usually cօme home at 3:30 (half past three).

7.When the weather is fine I play outdoor games with my friends.

8.We usually have dinner at 4:30 (half past four).

9.Every day I do my homework.

10.Every evenings I usually like to draw.

 

 

1.I got up at 9:30 (half past nine) yesterday.

2.I went to the bathroom washed, and put on my clothes.

3.I ate bread and jam and drank a cup of milk.

4.I went to school on foot.

5.I had 5 lessons yesterday.

  1. Yesterday after dinner I had a little rest and did my home work.

7.Yes, I did my home work.

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 9-ին

Անձի արտաքին և ներքին նկարագիրը

What does he look like? – Ինչպիսի՞ն է նա արտաքնապես (հասակը, մաշկի և մազերի գույնը, գե՞ր է, թե՞ նիհար, հագուստի ոճը ):

tall – բարձրահասակ, short-ցածրահասակ, slim- հաճելիորեն նիհար, plump-հաճելիորեն գեր, fat-գեր, thin-նիհար, be of light complection-բաց գույնի մաշկով, be of dark complection-մուգ գույնի մաշկով, brown eyes-, light brown hair-բաց շագանակագույն մազեր, dark brown hair-մուգ շագանակագույն մազեր, sports clothes-սպորտային հագուստ, jeans-, shorts-, T-shirt-, suit-կոստյում, trousers-տաբատ, jacket -բաճկոն

What is he like? – Ինչպիսի՞ն է նրա ներքինը (զգացմունքայնությունը, բնավորության գծերը, հետաքրքրությունները, նպատակները, ձգտումները):

sensitive-զգայուն, easy going-հեշտ առնչվող, sociable-հեշտ շփվող, self-confident-ինքնավստահ, indecisive-ոչ վճռական, optimistic-լավատես, pessimistic-վատատես, talkative-շատախոս, outgoing-շատ դուրս գնացող, reserved-ներամփոփ, interested-հետաքրքրասեր, indifferent-անտարբեր, honest-ազնիվ, liar-սուտասան, imaginative-երևակայող, creative-ստեղծագործող…,

Joe wants to find a penfriend on the Internet. Read Joe’s description of himself and write down yours. Ջոուն ուզում է հաղորդակցվել համացանցով իր հասակակցի հետ: կարդացեք նրա նամակը, որտեղ նա ինքն իրեն է նկարագրում և գրեք ձերը:

Hi! My name is Joe. I am 15 years old. I am from Newcastle which is in the North of England. I am a student. I am not very tall and not short. I am neither fat nor thin. I have light brown hair and grey eyes. I am fond of wearing sports clothes. I am a sociable boy. I have got very good friends. I am an optimistic boy. In fact I never get upset. I like listening to rock music. I also like to watch action films. When I leave school I want to continue my studies at London University. I want to become a doctor. Will you tell me about yourself?

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 8-ին

The Past Perfect ժամանակաձևի կազմությունը և գործածումը

Կազմությունը բոլոր դեմքերի համար նույնն է՝ had + բայի երրորդ ձևը

I (you, he, she it, we, you, they) had eaten. Ես կերել էի:

Had he eaten?  He hadn’t eaten.

Ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում: Անցյալի այդ պահը կարող է արտահայտվել կամ բառակապակցություններով՝ by 6 o’clock yesterday-մինչև երեկ ժամը 6-ը, by last Sunday-մինչև անցյալ կիրակի, by the end of last year-մինչև անցյալ տարվա վերջը:

Ես ավարտել էի այդ աշխատանքը մինչև անցյալ ուրբաթ: I had finished that work by last Friday.

Մենք հանձնել էինք մեր քննությունները մինչև ամառվա սկիզբը: We had taken our examinations by the beginning of summer.

Անցյալի այդ պահը կարող է արտահայտվել նաև մեկ այլ նախադասությամբ, որը անցյալ ժամանակում է:

Երբ նա նորից զանգահարեց ինձ, ես կատարել էի առաջադրանքը: When he telephoned me again, I had done the task.

Նա ասաց, որ կարդացել է այդ գիրքը: He said that he had read that book.

Նախքան ֆիլմը դիտելը նա կարդացել էր այդ վեպը: She had read the novel before she saw the film.

Նա սկսեց թարգմանել բանաստեղծությունը հայերեն, մի քանի բառ բառարանում նայելուց հետո: He began translating tհe poem into Armenian after he had looked up some words in the dictionary.

Նա չէր պառկում քնելու մինչև չպատասխաներ բոլոր նամակներին: She didn’t go to bed until she had answered all the letters.

 

Առաջադրանք 1.

Բացել փակագծերը՝ բայերը գործածելով կամ Simple Past, կամ՝ Past Perfect ժամանակաձևերում:

  1. The teacher (to check) our essays by last Saturday.
  2. She opened the door and (to see) that someone (to turn) everything upside down.
  3. Tom (not to go) to bed until he (to clean) his teeth.
  4. She (to say) that she (to see) that film (not to want) to see it again.
  5. When I (to look) at him I (to think) that I (to meet) him somewhere before.
  6. We (not to have) breakfast when she (to arrive.)
  7. We couldn’t pass the border because we (to leave) our passports at home.
  8. After he (to read) all the names on the list, he realized that he (not to pass) the test.
  9. When she (to come) home it (to seem) to him that something bad (to happen).
  10. When I (to arrive) at the airport, I (to discover) that I (to forget) to bring the passport.

Թարգմանել անգլերեն

  1. Երբ հասա կայարան, հիշեցի, որ մոռացել եմ վերցնել իմ անձնագիրը:
  2. Երեխան սովորաբար չէր քնում, մինչև հեքիաթ չպատմեին:
  3. Նա ավարտել էր տեքստի թարգմանությունը մինչև երեկոյան ժամը 7-ը:
  4. Սիրանուշը շատ էր կարդացել Եգիպտոսի մասին նախքան այնտեղ մեկնելը:
  5. Նա հասկացավ ամեն ինչ, նամակը մի քանի անգամ կարդալուց հետո:
  6. Ուսուցիչն ասաց, որ ստուգել է մեր շարադրությունները:
  7. Ֆիլմն այնքան անհետաքրքիր էր, որ բոլորը լքել էին դահլիճը, նախքան դրա վերջանալը:
  8. Նրանք չկարողացան շարունակել իրենց ճամփորդությունը, որովհետև ծախսել էին իրենց ողջ գումարը:
  9. Նրանք հրաժարվեցին որևէ բան ուտել, քանի որ արդեն ճաշել էին:
  10. Դու ասացի՞ր նրան, որ պատասխանել ես իր նամակին:

Ռուբեն Գալստյանի պատասխանը և իմ բացատրությունները

Առաջադրանք 1.

Բացել փակագծերը՝ բայերը գործածելով կամ Simple Past, կամ՝ Past Perfect ժամանակաձևերում:

  1. The teacher had checked our essays by last Saturday. Անգլերենում շաբաթվա օրերը միշտ մեծատառով են գրվում:
  2. She opened the door and saw that someone had turned everything upside down.
  3. Tom didn’t go to bed until he had cleaned his teeth. Ատամները մաքրելը ավելի շուտ է եղել և այդ պատճառով էլ այդ գործողությունը Past Perfect ժամանակով է: Ճիշտ սրա նման մի նախադասություն որպես օրինակ գրել էի իմ բացատրություններում, որը չես ուզեցել կարդալ:
  4. She said that she had seen (բացատրությունների առաջին կետը Past Perfect-ի կազմության մասին է had + բայի երրորդ ձևը) that film and she doesn’t want to see it again.
  5. When I looked at him I thought that I had met him somewhere before.
  6. We hadn’t had breakfast when she arrived.
  7. We couldn’t pass the border because we had left our passports at home.
  8. After he had read all the names on the list, he realized that he had not passed the test.
  9. When she came home it seemed to him that something bad had happened.
  10. When I arrived at the airport, I discovered that I had forgotten to bring the passport.

Թարգմանել անգլերեն

  1. Երբ հասա կայարան, հիշեցի, որ մոռացել եմվերցնել իմ անձնագիրը:

When I arrived at the airport, I remembered that I had forgotten to bring my passport.

  1. Երեխան սովորաբար չէր քնում, մինչև հեքիաթչպատմեին:

The baby didn’t usually (usually-ի տեղը միշտ ենթակայից հետո է) fall asleep until somebody had told him a fairy tale. (Բացատրության մեջ իմ օրինակը սա էր. Նա չէր պառկում քնելու մինչև չպատասխաներ բոլոր նամակներին: She didn’t go to bed until she had answered all the letters.)

  1. Նա ավարտել էր տեքստի թարգմանությունը մինչևերեկոյան ժամը 7-ը:

He had finished the translation of the text by 7o’clock. (Իմ բացատրության մեջ գրել եմ. ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում: Անցյալի այդ պահը կարող է արտահայտվել կամ բառակապակցություններով՝ by 6 o’clock yesterday-մինչև երեկ ժամը 6-ը, by last Sunday-մինչև անցյալ կիրակի, by the end of last year-մինչև անցյալ տարվա վերջը:) Դու գործածում ես for նախդիրը:

  1. Սիրանուշը շատ էր կարդացել Եգիպտոսի մասիննախքան այնտեղ մեկնելը:

Siranush had read a lot about Egypt before going there.

  1. Նա հասկացավ ամեն ինչ, նամակը մի քանի անգամկարդալուց հետո:

After he had read the letter several times he understood everything. Ըստ  քո գրածի նա ամեն ինչ հասկացել էր նախքան նամակը կարդալը:

  1. Ուսուցիչն ասաց, որ ստուգել է մերշարադրությունները:

The teacher said he had checked our essays.

  1. Ֆիլմն այնքան անհետաքրքիր էր, որ բոլորը լքել էինդահլիճը, նախքան դրա վերջանալը:

The movie was so uninteresting that everybody had left the hall before it ended.

  1. Նրանք չկարողացան շարունակել իրենցճամփորդությունը, որովհետև ծախսել էին իրենցողջ գումարը:

They could not finish their journey, because they had spent all their money.

  1. Նրանք հրաժարվեցին որևէ բան ուտել, քանի որարդեն ճաշել էին:

They refused to eat anything, because they had already had their dinner.

  1. Դու ասացի՞ր նրան, որ պատասխանել ես իրնամակին:

Did you tell him, that you had answered his letter.

Աստղիկ Խաչատրյանի պատասխանը

https://onedrive.live.com/view.aspx?resid=70B8AE94D7BD748C!141&ithint=file%2cdocx&app=Word&authkey=!AEDf0EngMURM5cE

Միայն մեկ սխալ է արել`

8) After he read all the names on the list, he realized that he hadn’t passed the test.

Պետք է լինի՝ After he had read …

Ավետիս Տետեյանի պատասխանը հունվարի 12–ին.

Սխալների ուղղումը ուղարկել եմ հունվարի 13-ին:

https://avetisteteyan.blogspot.com/p/english.html

Ալբերտ Ղազարյանը պատասխանել է հունվարի 15-ին:

1) When I arrived at the station, I remembered that I had forgotten to bring my passport.

2) The baby usually didn’t fall asleep, until they had told him a fairytale.

3) He had finished translating the text by seven o’clock in the evening.

4) Siranush had read a lot about Egypt, before she went there.

5) He understood everything, after he had read the letter for several times.

6) The teacher said that he had checked our essays.

7) The film was so boring, that everybody had left the hall before it ended.

8) They couldn’t continue their trip, because they had spent all their money.

9) They refused to eat anything, as they had already eaten.

10) Did you tell him that you had answered his letter?

Պատասխանել է Լիանա Ակիմյանը հունվարի 16-ին:

Պատասխանը նամակով էր: Սխալներ չկային:

 

 

Զվարթնոցի տաճարը. Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների դասընթաց

images (1)

Zvartnots Cathedral was built during the years 643-652 by the order of Catholicos Nerses the Builder. It is about 3 kilometres to the East of Echmiadzin. In old Armenian “Zvart” meant “հրեշտակ-angel”, so “Zvartnots” meant “հրեշտականոց”, a place where angels lived. Angels are said to be still living here. Be careful, be full of love towards one another. Angels watch you and protect you.  The cathedral remained standing until the 10th century. Historians of those years didn’t write about the reason why the cathedral collapsed. There is a belief that it was pulled down by a terrible earthquake. Nothing was known about Zvartnots until the beginning of the 20th century. A group of archaeologists uncovered the ruins of Zvartnots during the years of 1902-1907. In 1905 the famous Armenian architect Toros Toromanyan studied the ruins and built the small model of the Cathedral. According to Toros Toromanyan Zvartnots had three floors. Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652 տարիներին՝ կաթողիկոս Ներսես Շինարարի պատվերով: Այն Էջմիածնից մոտ 3 կիլոմետր դեպի արևելք է: Հին հայերենում «զվարթ» նշանակել է «հրեշտակ», այսպիսով «զվարթնոց» նշանակել է «հրեշտականոց»՝ մի տեղ, որտեղ հրեշտակներն էին ապրում: Ասում են, որ հրեշտակները մինչև հիմա էլ այստեղ են ապրում: Զգոն, սիրալիր ու սիրառատ եղեք միմյանց նկատմամբ: Ձեզ հրեշտակներն են պահպանում ու հսկում: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը: Այն տարիների պատմիչները չեն նշել, թե որն է Զվարթնոցի փլուզման պատճառը: Կարծիք կա, որ այն կործանվել է հզոր երկրաշարժից: Ոչինչ չգիտեին Զվարթնոցի մասին մինչև 20-րդ դարի սկիզբը: Հնէաբանների մի խումբ Զվարթնոցի ավերակները հողի տակից պեղեցին 1902-1907 թթ.: 1905 թվականին հայ հայտնի ճարտարապետ Թորոս Թորոմանյանը կառուցեց Զվարթնոցի փոքր մակետը: Ըստ Թորոս Թորոմանյանի Զվարթնոցը երեք հարկ է ունեցել:

 

Без названия (6)

Հունվարյան նախագծային ուսուցում Քոլեջի ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար

Նախագծի նպատակը.

‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի պատմական հուշարձանների մասին տեղեկատվական գիտելիքների ձեռքբերումը, դրանց եռալեզու ներկայացումը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև՝  ստեղծվող մասնագիտական տերմինների եռալեզու բառարանի հարստացմանն ուղղված աշխատանքների կատարումը:

Հունվարյան նախագծային ուսուցման ընթացքում առաջարկվում է 3 պատմական հուշարձանների ուսումնասիրում և ներկայացում՝ Զվարթնոցի տաճարը, Սուրբ Գայանե եկեղեցին և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Մասնակիցներ՝ ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողները, դասավանդողներ՝ Գայանե Թերզյան, Մարիամ Քալանթարյան, Յուրա Գանջալյան:

Նախագծի ընթացքը.

Առաջարկվող պատմական հուշարձանների վերաբերյալ տեքստերի ուսումնասիրում,  ավելի մատչելի, հետաքրքիր և կենդանի լեզվով նոր տեքստերի ստեղծում: Տեքստերում գործածվող մասնագիտական տերմինների եռալեզու բառապաշարի ստեղծում:

Ժամանակացույց.

Հունվարի 8-15

Զվարթնոցի տաճարը

Հունվարի 15-22

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հունվարի 22-29

Սուրբ Գայանե եկեղեցին

Հունվարի 30-ին

Այցելություն ուսումնասիրվող պատմական հուշարձանները:

Նախագծի արդյունքների ներկայացումը լինելու է տեսաֆիլմերով: