Just another WordPress.com site

Archive for the ‘Իմ բողոքը’ Category

Մերժում եմ Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադան

Երեկ կրթահամալիրը մի նամակ էր ստացել, որտեղ առաջարկվում է մասնակցել Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադային:   Ներկայացված առաջադրանքները երեք տարիքային խմբերի համար են՝ 7-8-րդ դասարաններ, 9-րդ դասարան և 10-11-րդ դասարաններ: Ռուսաստանում 11-րդը միջնակարգ դպրոցի ավարտական դասարանն է:

Սկսեցի մանրամասն ուսումնասիրել 7-8-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Պետք է ասեմ, որ դրանք շատ ավելի բարդ են և պարունակում են անհարկի և անիմաստ գիտելիքների իմացության պահանջներ, քան այդ դասարանների առարկայական ծրագրերն են: Առաջադրանքներ կան, որ պահանջում են լեզվի իմացության B2 մակարդակ, ինչը համալսարանական մակարդակ է, իսկ մեր հանրապետության և ամբողջ աշխարհի դպրոցների օտար լեզվի ավարտական քննությունները B1 մակարդակի են:  Համաձայն եմ, որ Եվրասիական միության պետություններում լեզվաբանական օլիմպիադաների անցկացման համար պետք է լեզվի իմացության բարձր մակարդակ, բայց ոչ այդ աստիճանի անհարկի տեղեկատվության իմացություն 7-րդ դասարանցու համար: Օրինակ՝ սովորողը պետք է անգլերեն իմանա անգլերենի բոլոր խոսքի մասերի անգլերեն տերմինները և որոշի, թե տվյալ բառը ո՞ր խոսքի մասին է պատկանում(առաջադրանք 14), ստուգաբանորեն ո՞ր լեզվից է փոխառնված (առաջադրանք 18), անգլիացիների Հիշատակման օրը պաշտոնապես նշվում է Բուկինգեմյան պալատում, թե՞ Սուրբ Պողոս եկեղեցիում, Մեծ Բրիտանիայում թե ԱՄՆ-ում են օգտագործվում տվյալ բառերը (առաջադրանք 20), The Sunday Telegraph-ը անգլիական, թե՞ ամերիկյան պարբերական է (առաջադրանք 19): Ամեն ինչ պետք է ընտրել, ոչ մի ստեղծական առաջադրանք: Սա կատարելագործված անգիրի դպրոցն է:

Սա իմ մասնագիտությանը վերաբերող առաջին Եվրասիական փաստաթուղթն էր, որն այնքան անօգուտ ջանքեր է պահանջում և ես մերժում եմ սա: Կյանքն առաջ է գնացել, իսկ այս առաջադրանքները մեզ ետ են տանում դեպի 20-րդ դարի կեսերը: Օրինակ, 2-րդ առաջադրանքում պահանջվում է որոշել, թե արդյոք որ դեպքերում է վերջին բաղաձայնը կրկնապատկվում ing վերջավորությունը ավելացնելիս: 21-րդ դարի երեխան չի առնչվում այդ խնդրին: Համակարգիչն է դա անում: Դուք չեք էլ կարող մուտքագրել swimming բառը մեկ m-ով: Միգուցե քաղաքականության մեջ էլ նույն վիճակն է. չգիտեմ… ես քաղաքագետ չեմ: