Just another WordPress.com site

Archive for the ‘Անգլերենի առարկայական ծրագիրը 1-3-րդ և 4-5-րդ դասարանների համար’ Category

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի անելիքները 2024-ի մարտին

Մարտի 13-ին – մասնախմբի հավաքը ժամը 15։15-ին, Հետազոտական վարժարանի 3․4 կաբինետ

Օրակարգ՝ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացումը մարտի 14-ին և 15-ին։

Հավաքի եռալեզու հայտարարության, աշխատակարգի, հյուրերի դիմավորման և դեպի նախընտրած դասաժամերը ուղեկցելու մասին պայմանավորվածությունների վերջնական քննարկում։

Հավաքի աշխատանքների լուսաբանում կրթահամալիրի կայքի օտարալեզու էջերում։

Մարտի 13-ին ժամը 19։00-ին մեկնարկելու է 2024-ի անգլերենի մարտյան ֆլեշմոբը։

Մարտ ամսվա ընթացքում մասնախմբի դասավանդողների երկարաժամկետ ու շարունակական ուսումնական նախագծերը։

Աննա Գանջալյան – Տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ․Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Նունե Այդինյան –

Ընթերցում ենք

Թեմատիկ հանդիպումներ
Քաղաքացիական ակտիվությունը երիտասարդության շրջանում
Տեղեկատու սովորողների նախասիրությունների և նվաճումների վերաբերյալ
Բացահայտելով Եվրոպական միությունը
Իրազեկության բարձրացումը և ինքնաարտահայտումը գրավոր խոսքի միջոցով 

Իրինա Ապոյան

Սիլվա Հարությունյան

–  Ընթերցանության և թարգմանության նախագիծ

– Բանավեճը որպես ուսուցման մեթոդ

–  Project – National Stereotypes

– 12-րդ դասարանցիները ներկայանում են անգլերեն լեզվով “That’s me…”: և Saying Goodbye նախագծով

– «Սովորող-սովորեցնող» նախագիծ

–  “The World Is Wonderful”

– Project – Crime and Punishment

Անահիտ Ամիչխանյան

Արմինե Խաչատրյան

Մասնագիտական թարգմանություններ

Հայաստանի մարզերը

Բելլա Աբրահամյան

Սովորում ենք խաղալով

Իսպաներենը զբոսաշրջության ոլորտում

Երևան

Մարիամ Սարդարյան

Մասնախմբի դասավանդողների կատարելիք հետազոտական աշխատանքները

Աննա Գանջալյան – մեթոդական մշակում-հոդված՝ «Օտարալեզու ստվերային թատրոն-ներկայացումները կրտսեր դպրոցում»

Մարիամ Առուշանյանմաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկի ստեղծում

Կրթահամալիրի կայքի օտարալեզու էջերի սպասարկում

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատանքը հունվարին

Հունվարի 16-ին – մեթոդական մշակում-հոդված՝ «Դիտարկումներ՝ նախքան Google Workspace for Education-ի փորձնական ներդնումը մեր կրթահամալիրում»․ հրապարակված է Դպիրում։

Հունվարի 16-ին – Մեկնարկել է 2024-ի անգլերենի հունվարյան ֆլեշմոբը

3-րդ դասարան – Վարդուհի Մարգարյան

4-5-րդ դասարաններ - Աննա Գանջալյան

6-8-րդ դասարաններ - Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ - Անահիտ Ամիրխանյան

Փետրվարի 15-ին – ժամը 15։15

Մասնախմբի հավաքը․ քննարկում ենք․

1․ Գերմանացի մասնագետ Հանս Քրիստոֆի ուսումնական բաց պարապմունքները սովորողների և մասնագիտական առաջավոր փորձի փոխանակման հանդիպումները դասավանդողների հետ

2․ Յուրա Գանջալյանի <<Դիտարկումներ՝ նախքան Google Workspace for Education-ի փորձնական ներդնումը մեր կրթահամալիրում>> հոդվածը։

Կրթահամալիրի Մասնաժողովին է ներկայացվել մասնախմբի փետրվար ամսվա անելիքները՝

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԽՄԲԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ 2024-Ի ՓԵՏՐՎԱՐԻն

Հունվարի 18-ին կազմակերպվել է՝ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՀԱՆՍ ՔՐԻՍՏՈՖԸ

Հունվարի 18-ին ժամը 13։00-ին կազմակերպվել է Հանս Քրիստոֆ Պոխայի հանդիպումը կրթահամալիրի օտար լեզուներ դասավանդողների հետ, որտեղ ներկայացվել է Google Worlspace for Education հարթակը։ Բոլոր դասավանդողները այդ օրը գրանցվեցին այդ հարթակում։ Քրիստոֆը ներկայացրեց հարթակի հնարավորությունները, որոնցով կարող են աշխատել դասավանդողները։

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի հավաքը հոկտեմբերի 11-ին

1․ Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են իրենց գործունեությունը աշնանային 18-րդ հավաքի ընթացքում։

2․ Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխայի անգլերենի արձակուրդային բաց դասընթացը հետազոտական վարժարանի և Քոլեջի սովորողների համար

An English Task

September 28

Եկեք հետադարձ հայացք գցենք մեր անցյալին և ասենք. «Այ, եթե ես այդպես արած լինեի, այդ հնարավորությունը կորցրած չէի լինի»: “If I had done that, I wouldn’t have lost that chance.” Կամ՝ «Եթե ավելի լավ պատրաստված լինեիր քննությանը, գերազանց գնահատական ստացած կլինեիր – If you had prepared for your exam better, you would have got an excellent mark»:

Translate the following into English

Դու ամեն ինչ հասկացած կլինեիր, եթե այդ նամակը ուշադիր կարդացած լինեիր։

Եթե դու ճիշտ ընտրած լինեիր քո մասնագիտությունը, հիմա ավելի երջանիկ կլինեիր։

Եթե դու եկած լինեիր մեր տուն երեկ, դու ճաշակած կլինեիր այդ գառան (lamb) մսով խորովածը։

Complete the first parts.

…. I would have become a musician.

….. she would have entered the university.

…. you would have lived a happier life.

….you would have achieved your aim.

Let’s enrich our vocabulary

to fail to do something – չկարողանալ մի բան անել” and “to manage to do something – կարողանալ մի բան անել”

He failed to get the tickets for the premiere of that performance. Նա չկարողացավ ձեռք բերել այդ ներկայացման պրեմիերայի տոմսերը:

She managed to read that novel within three days. Նա կարողացավ կարդալ այդ վեպը երեք օրում:

neither of these – այս երկուսից ոչ մեկը none of these – սրանցից ոչ մեկը (երկուսից շատի դեպքում)

Neither of these books is interesting. Այս երկու գրքերից ոչ մեկը հետաքրքիր չէ:

None of these books is interesting. Այս գրքերից ոչ մեկը հետաքրքիր չէ:

either of these – յուրաքանչյուրը երկուսից, այս կամ այն any of them – ցանկացածը երկուսից շատի դեպքում

There are two cards on the table. You can take either of them.

There are 6 cards on the table. You can take any of them.

Translate into English

Այդ երկու ֆիլմերից ոչ մեկը ինձ դուր չեկավ։

Ընտրեք այս երկու տուփերից որևէ մեկը։

Այս երկու երգերից ոչ մեկը մեղեդային չի

Write an essay on the topic “Culture Shock”

Մեկնարկել է անգլերենի 2023-ի հունվարյան ֆլեշմոբը. 18-ը հունվարի

3-րդ դասարաններ – Հասմիկ Սարիբեկյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

A Creative Task

Here are some argumentative ideas. Express your own opinions about them.

  1. Do you feel illegal immigrants should be granted all the same rights (and more) than nationalized citizens?

2. Should violent video games be banned?

3. What are the advantages and disadvantages of distance learning?

Առաջադրանքը կատարել են՝

Նարեկ Սուքիասյանը – հունվարի 11-ին: Թերի է: Պատասխանել եմ նույն օրը:

Հայկ Խաչատրյանը – հունվարի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Մարիա Ազնաուրյան – հունվարի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Արինա Ազնաուրյանը – հունվարի 15-ին Word Office: Պատասխանել եմ 16-ին:

Գոհար Կարագյանը – հունվարի 30-ին: Պատասխանել եմ 31-ին:

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Նախագիծը

Ամեն անգամ, երբ հանրային քննարկման է դրվում ԿԳՄՍ նախարարության մի նոր նախագիծ, այն իր հետ նոր ու անպատասխան հարցեր է առաջացնում: Այս նոր նախագիծն էլ է հարցեր առաջացնում:

Հարց առաջին.

Ինչու՞ տարբերակված չեն առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերին ներկայացվող բնութագրիչները: Ինչպե՞ս կարող է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը իմանալ, թե որ տարակարգի համար ինքը կարող է հավակնել:

Հարց երկրորդ

«Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր» պարզաբանման մեջ նշվում է, որ դիմողը կարող է ունենալ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, իսկ առաջին բնութագրիչն ասում է, որ զբաղեցրած պաշտոնին համապատասխան բարձրագույն կրթությունը կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակագի համար դիմելու դեպքում: Այդուհանդերձ, «հավելավճարի տրամադրում» պարզաբանման մեջ ասվում է, որ աշխատողին առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճար է տրվում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ 150 տոկոսի չափով, երրորդ աստիճանի դեպքում՝ 300 տոկոսի չափով: Ստացվում է, որ երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերի դեպքում, երբ հավելավճարները շատ ավելի բարձր են, կարելի է և ունենալ միջի՞ն մասնագիտական կրթություն: Անհասկանալի է տրամաբանությունը:

Հարց երրորդ

Ո՞ր աստիճանի տարակարգի համար է պարտադիր այս բնութագրիչը՝ «վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը»:

Առաջարկություն

Նախագծում պետք է հստակ տարբերակված լինեն առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգերի բնութագրիչները:

Եռալեզու ուսումնական նյութ. Գոշավանք

Goshavank

According to Armenian Historian Kirakos of Gandzak, this monastery was initially called Getik. When in the 12th century, the monastery was destroyed by the earthquake, Mkhitar Gosh, who served as a clergyman there, built a new monastery and named it New Getik. A new village was formed near this monastery by the survivals of the earthquake. After Mkhitar Gosh’s death, the new monastery was renamed Goshavank.

Mkhitar Gosh was a creative clergyman. In his lifetime he wrote more than a dozen works, and the most significant among them are Datastanagirk (criminal and civil code or the first book of law)  and The Book of Fables.

It is interesting that Mkhitar Gosh received the title of Vardapet (similar title to Archimandrite in the Orthodox Church) twice. Historians tell us that having the title of “vardapet” he wanted to get deeper knowledge from a Greek philosopher and theologian who was teaching and giving “vardapet” certificates. So he concealed his first “vardapet” certificate to get the second one with deeper knowledge. He opened a school in New Getik and inspired a generation of students many of whom became prominent theologians and historians of 13th-century Armenia.

Բառերի բացատրություն

«Վանք» բառը անգլերենում ունի իր ձևը «monastery»: «Goshavank»-ը անուն է և այդ պատճառով էլ այն չի թարգմանվում:

«Վարդապետ» բառը չունի անգլերենում ընդունված այլ ձև, որը կնշանակեր «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ուսուցիչ» և այդ պատճառով էլ ընդունված է տառադարձված «vardapet» ձևը: Նույն տրամաբանությամբ էլ անգլերենում գործածվում է «lavash» բառը:  Որոշ բառարաններում «վարդապետ» բառի դիմաց գրված է «archimandrite», որը սխալ է, քանի որ այդ բառը միայն ուղղափառ եկեղեցու հոգևոր ուսուցիչ է նշանակում:

Գոշավանք

Ըստ հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու այս վանքը սկզբում կոչվել է Գետիկ։ Երբ 12-րդ դարում վանքը ավերվել է երկրաշարժից, Մխիթար Գոշը, ով ծառայում էր այդ վանքում որպես հոգևորական, կառուցեց նոր վանք և այն անվանեց Նոր Գետիկ։ Երկրաշարժից փրկվածները այս վանքի մոտ նոր գյուղ հիմնեցին։ Մխիթար Գոշի մահից հետո նոր վանքը վերանվանվեց Գոշավանք։ Մխիթար Գոշը ստեղծագործող հոգևորական էր։ Իր կենդանության օրոք գրել է մեկ տասնյակից ավելի աշխատություններ, որոնցից առավել նշանակալիցներն են «Դատաստանագիրքը» (քրեական և քաղաքացիական օրենսգիրք կամ իրավունքի առաջին գիրք) և «Առակների գիրքը»։ Հետաքրքիր է, որ Մխիթար Գոշը երկու անգամ ստացել է վարդապետի կոչում։ Պատմաբանները պատմում են, որ ունենալով «վարդապետ» տիտղոս՝ նա ցանկանում էր ավելի խորը գիտելիքներ ստանալ հույն փիլիսոփայից և աստվածաբանից, ով դասավանդում էր և տալիս էր վարդապետի վկայականներ։ Այսպիսով նա թաքցրեց իր առաջին վարդապետի վկայականը, որպեսզի երկրորդը ստանա ավելի խորը գիտելիքներով։ Նա դպրոց բացեց Նոր Գետիկում և ոգեշնչեց ուսանողների մի սերունդ, որոնցից շատերը դարձան 13-րդ դարի Հայաստանի նշանավոր աստվածաբաններ և պատմաբաններ:

Гошаванк

По словам армянского историка Киракоса Гандзакеци, этот монастырь первоначально назывался “Гетик” и был недалеко от деревни Гетик. Когда землетрясение 12-го века разрушил монастырь, настоятель монастыря Мхитар Гош с материальной помощью братьев Захарян, построил новый монастырь и назвал его Новый Гетик. Спасенные от  землетрясения жители Гетик основали новую деревню- Новый Гетик недалеко от нового монастыря. После смерти Мхитар Гош Монастырь Новый Гетик переименован Гошаванк.

Мхитар Гош был творческим деятелем своего времени. Помимо духовных псалм и молитв он также создал светские произведения, самые знаменательные из которых – “Датастанагирк” (первый Армянский кодекс законов) и “Басни”.

Мхитару Гошу дважды была присуждена  звание вардапета (звание духовного учителя в Армянской церквы). В первый раз он получил звание вардапета от своего учителя Оганнеса Тавушеци, но это не утомило жажду познания молодого Мхитара и он поехал в Киликийскую Армению, где учился при монастыре Сев Лер и второй раз получил звание вардапета. Он приехал в Гетик. Позже в Нор Гетике он открыл свою школу, где обучал поколений богословов, философов и историков.

Մշակութային զբոսաշրջություն – Cultural Tourism

Մշակութային զբոսաշրջություն, զբոսաշրջության մի բաժին, որը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրվում են այլ երկրների կամ շրջանների  մշակույթով, տեղացի մարդկանց կենսակերպով, պատմությամբ, կրոնով, ճարտարապետությամբ, արվեստով  և նրանց կյանքը կազմող այլ բնագավառներով։ Cultural tourism is a part of tourism that refers to those tourists who are interested in the culture of other countries or regions, the lifestyle of local people, history, religion, architecture, art and other areas that make up their lives.
   Մշակութային տուրիզմը ընդգրկում է ճանապարհորդություններ դեպի քաղաքային վայրեր, մասնավորապես պատմական և մեծ քաղաքներ և մշակութային նշանակություն ունեցող կառույցներ, ինչպիսիք են օրինակ թանգարանները և թատրոնները։ Այն կարող է նաև ներառել զբոսաշրջությունը գյուղական վայրերում, որը ներկայացնում է բնիկ ցեղերի սովորույթները, կենսակերպը, ծեսերն ու ավանդույթները։ Cultural tourism includes travel to urban areas, particularly historic and large cities and structures of cultural significance, such as museums and theatres. It can also include tourism in rural areas that presents the customs, lifestyles, rituals and traditions of the indigenous բնիկ tribes.

Անգլերենի առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզների 1-3-րդ և 4-5-րդ դասարաններում. 2021-2022 ուստարի

Լրամշակել են Աննա Գանջալյանը և Անի Մրտեյանը

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից ուսպարապմունքներն անցկացվում են անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու արտահայտություն՝ անընդհատ գործածելով ու կրկնելով դրանք: Դասարանում կատարվող բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվում են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս հստակ գիտակցում է, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր գործունեությունների շնորհիվ (համակարգչի ստեղնաշարով աշխատանք, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ին դասարան

  1. Սովորողին ուսուցանել անգլերենի պարզ հաղորդակցական արտահայտություններ, շրջապատող առարկաների ու առօրյա գործողությունների անվանումներ՝ -երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարցերի ու պատասխանների միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, ուսումնական նյութերի թղթապանակները, ընտրել խաղը ու խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը ու կատարում այն:
  3. Լեզվական նմուշների օգնությամբ սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրերի, լեզվական պարզագույն կառույցների օգտագործումը բանավոր խոսքում:

1-ին դասարանում ուսուցանվող նախագծերից է  <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը.

Ուսուցանվող թեմաներն են.

Ways of greetings — Ողջույնի ձևեր                                                                                     

Numbers 1-10- Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Colours — Գույներ

http://www.anglomaniacy.pl/coloursDictionary.htm

Fruits — Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

Vegetables — Բանջարեղեններ

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

Domestic and wild animals – Ընտանի և վայրի կենդանիներ

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

https://www.anglomaniacy.pl/wildAnimalsDictionary.htm

Body parts — Մարմնի մասեր

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/bodyPictureTest.htm

Clothes — Հագուստ

http://www.anglomaniacy.pl/clothesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm

Stationery – գրենական պիտույքներ

http://www.anglomaniacy.pl/pencaseDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/pencasePictureTest.htm

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

http://www.lcfclubs.com/englishzone/practicezone/flashEN/03FruitFamily-intro.swf

Feelings — Զգացողություններ

http://www.anglomaniacy.pl/feelingsDictionary.htm

I can — Ես կարող եմ……………

http://www.kizclub.com/storytime/Ican/Ican1.html

Food – մթերք

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/food-2

http://www.anglomaniacy.pl/drinksDictionary.htm

What time is it? — Ժամը քանի՞սն է….

http://www.anglomaniacy.pl/timeTopic.htm

http://www.anglomaniacy.pl/timeMatching.htm

2-րդ դասարան

Խնդիրները

  1. Ձևավորել սովորողի՝ անգլերենի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել անգլերեն բանավոր հաղորդակցվելու հմտությունները (օրվա տարբեր ժամերին ողջունելը ու ողջույնին պատասխանելը, միմյանց ցտեսություն ասելը, իրեն, ընկերոջն ու իր ընտանիքի անդամներին ներկայացնելը, շրջապատող առարկաների, սիրած խաղալիքների ներկայացնելը իրենց գույներով ու չափսերով, մի բան տալը, վերցնելն ու շնորհակալություն ասելը և այլ պարզագույն լեզվական կառույցներ)։
  4. Ընդլայնել բառապաշարը առաջին դասարանի ուսումնական թեմաներով։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

2-րդ դասարանում ուսուցանվող թեմաները ներառված են Աննա Գանջալյանի հեղինակած

աուդիո գիրքտետրդասագրքի մեջ:

Ուսուցանվող նախագծերն են.

Նախագիծ. «Անգլերենը մեր տանը»

Նախագիծ. «Իմ ընկերը»

Նախագիծ.«Իմ ընտանիքը»

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցելով և լսելով հասկանալու հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, lուսանկարում են, ձայնագրում, ստեղծված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր խոսքային նմուշների միջոցով (հոգնակի և եզակի թվով գոյականներով նախադասությունների կազմումը, ցուցական դերանունների this-these, that-those ձևերի օգտագործումը, Simple Present բայական ժամանակաձևով պարզ նախադասությունների կազմումը և օգտագործումը հաստատական, հարցական և ժխտական ձևերով, there is – there are ձևերի օգտագործումը, a և the հոդերի օգտագործումը)

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ(եր)

Նախագիծ. «Իմ օրը»

Նախագիծ.«Մեր բնակարանը»

Նախագիծ.«Ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ»

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ամանոր(A letter to Santa)

Ձոն կնոջը(Mother’s Day)

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը(My family) և իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ(Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 3-րդ դասարանի համար

Ապրեսյան III կամ Վերեշչագինա II, 

Round up (starter), 

բլոգից ուսումնական նյութեր

4-5-րդ դասարաններ

Խնդիրները

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

Ունկնդրումը

  1. ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
  2. հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  3. լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։

Խոսելը

  1. վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
  2. փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  3. արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։

Ընթերցելը

  1. ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  2. կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։

Գրելը

  1. կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
  2. գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
  3. լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 4-րդ դասարանում

  • Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
  • Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
  • Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  • Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 5-րդ դասարանում

  • Փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում անգլերեն՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից:
  • Կատարում են կարճ տեքստերի թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Սովորում են ու իրենց խոսքում կիրառում դարձվածքներ, ասացվածքներ։
  • Կազմում են և վարում երկխոսություններ ընտանիքի, բնակարանի, դպրոցի, ընտանի կենդանիների, խաղերի, սիրելի զբաղմունքի մասին:
  • Ուսումնական պարապմունքի ընթացքում լսում ու կատարում են դասավանդողի անգլերեն հրահանգները, իրենք են տալիս հրահանգներ իրենց դասընկերներին:
  • Իրենց կազմած երկխոսություններում օգտագործում են խոսքային այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են շնորհակալություն հայտնելը, մի բան խնդրելը, համաձայնվելը և անհամաձայնություն արտահայտելը:
  • Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում:

4-5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր


5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • հասկանում են և տալիս տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն,
  • հասկանում են կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալիս են տեղեկատվություն այդ մասին,
  • հասկանում են գործողությունների պարզ հրահանգներ և տալիս նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • հասկանում են ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալիս են կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • ներկայանում են ու ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • զրուցում են դպրոցի, առօրյայի մասին,
  • զրուցում են սիրելի զբաղմունքի մասին,
  • ողջունում են և հրաժեշտ տալիս օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • շնորհակալություն են հայտնում և պատասխանում են շնորհակալությանը,
  • ընդունում են առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժում են դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

  • հասկանում են և կարճ ձևով տալիս են կարդացած տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
  • կարդում և հասկանում են անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
  • հասկանում են ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը,
  • տարբերում են ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի,
  • կռահում են տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • լրացնում են անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կազմում են գրում նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 4-րդ և 5-րդ դասարանների համար

4-րդ դասարան

Ապրեսյան IV կամ Վերեշչագինա III

Round up 2

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

5-րդ դասարան

Վերեշչագինա IV կամ տարբեր ուսումնական նյութեր

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով