Just another WordPress.com site

Archive for August, 2021

2021-2022 ուստարվա իմ աշխատաժամանակը

Յուրա Գանջալյանի 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի աշխատաժամանակը

Անգլերենի հեռավար ուսուցում  Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար– 12 դասաժամ, չնորմավորված աշխատանք գրադարանում և տանը

Անգլերենի դասավանդում ըստ դասացուցակի – 6 դասաժամ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝3-րդ և 4-րդ կուրսեր – Քոլեջում

Ուսումնական նախագծեր Քոլեջի ուսանողների հետ

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝3-րդ և 4-րդ կուրսեր. Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները ներկայացնող անգլերեն և հայերեն տեքստերի կազմում ուսանողների հետ.

Կրթահամալիրային նախագծեր

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում – շաբաթական 5 ժամ

Դպիր-ի անգլերեն էջի սպասարկում      4 ժամ

Այլոց փորձի ուսումնասիրում                  3 ժամ

Անգլերեն ֆլեշմոբների համակարգում – 2

Անգլերենի ակումբի հետ աշխատանք (առցանց հավաքներ, պարապմունքներ) – 4

Անգլերենի գրական ակումբի հետ աշխատանք – 2

Մասնագիտական զարգացման հավաք-սեմինարներ օտար լեզու դասավանդողների հետ – 2 

Սեպտեմբերի – հոկտեմբերի վերապատրաստման դասընթացի վարում –

Նոր ուսումնական տարվա սեպտեմբերյան երկշաբաթյա նախագծային մեկնարկ

Օգոստոսի 27

13:00-14:00 փոքր դահլիճ

Նոր ուսումնական տարվա սեպտեմբերյան երկշաբաթյա նախագծային մեկնարկն են ներկայացնում կրթահամալիրի օտար լեզու դասավանդողները.

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Հերմինե Գևորգյան

Ռինա Շագինյան և Դիանա Նազարյան

Կարինե Թևոսյան

Ռուզաննա Սարգսյան

Անիկ Խաչատրյան

Անի Մրտեյան

Աննա Գանջալյան

Վալենտինա Թումանյան

Օտար լեզու դասավանդողների հավաք օգոստոսի 25-ին

13:00-14:00

Փոքր դահլիճ

Քննարկում ենք օտար լեզվի ուսումնական նյութերի մշակման հարցերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Ուսումնական նյութերի օրինակներ՝

Միջին դպրոցի համար

Միջին դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների վերապատրաստում. 2021, սեպտեմբեր-հոկտեմբեր

Վերապատրաստման դասընթացի մոդուլը

Առկա՝ սեպտեմբերի 11-ից սկսած՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը՝ 15:00 — 18:00

հեռավար՝ ըստ անհատական նամակագրության, առցանց հանդիպումների

համակցված՝ ըստ անհատական նամակագրության, առցանց և ֆիզիկական միջավայրում

Վերապատրաստվողների գնահատման և հաշվառման մատյաններ

Վերապատրաստվողներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից

ԿԳՄՍ նախարարության «Կրթության բարելավում ծրագրի» շրջանակներում վերջերս (օգոստոսի 12-14) մասնակցեցի եռօրյա առցանց սեմինարին: Չեմ կարող ասել, որ սեմինարի ընթացքում ներկայացվող նյութերը լիովին նոր բացահայտումներ էին ինձ համար, բայց օգտակարն այն եղավ, որ երեք օրերի ընթացքում՝ 9 ժամ շարունակ, ընթերցել ու քննարկել ենք այն ամենակարևոր դրույթները, որոնք ներկայացված են պետական չափորոշչի 29 և օտար լեզու բնագավառի նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի 320 էջերում: Կարծում եմ, որ մեր կրթահամալիրի դասավանդողների համար էլ օգտակար կլինի վերապատրաստման սեմինարի իմ այս լուսաբանումը: Դասավանդողը պետք է իմանա, թե կրթական ինչ նոր ռազմավարություն է մշակվել մեր երկրում, որի մեկնարկը տրվելու է 2023 թվականին:

Լուսաբանման ընթացքում ես աշխատելու եմ վեր հանել ու նշել հանրակրթության կազմակերպման մեջ որպես նորը ներկայացվող այն դրույթները, որոնք մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից են եղել տարիներ շարունակ: Դա կարող է մեր ամենօրյա աշխատանքի նկատմամբ ինքնավստահության բարձրացման և Հայաստանի հանրակրթության նոր ռազմավարության մեջ ինքնաճանաչման քայլ լինել:

Սեմինարի առաջին օրը. պետական չափորոշիչ, կարողունակություն, վերջնարդյունք, կրթության բովանդակություն

Հանրակրթության նոր պետական չափորոշչում առանցքային տեղ է գրավում կարողունակություն նոր տերմինը: Այս տերմինը բացակայում է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Տերմինը հնարավոր չէ գտնել նաև «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում»ՙ Նոր չափորոշիչների հեղինակները այսպես են թարգմանել անգլերեն «competence» բառը, որը ըստ Հասմիկ Ասմանգուլյանի «Անգլերեն – հայերեն բառարանի»՝ մի քանի հայերեն մեկնություն ունի՝ կարողություն, ունակություն, ձեռնհասություն, իրազեկություն:

Ընդունված է, որ միջնակարգ դպրոցի եռաստիճան համակարգով կրթության կազմակերպմամբ (տարրական, հիմնական, միջնակարգ) սովորողի մոտ պետք է ձևավորվեն հետևյալ 8 կարողունակությունները՝ 

  1. Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. բլոգային ուսուցումը սովորողի համար հնարավորություն է ստեղծում մայրենի և օտար լեզուներով ձեռք բերել ընդհանուր գրագիտություն ոչ միայն մայրենի և օտար լեզուների լեզվական նյութերով, այլ նաև անել հրապարակումներ ուսումնական տարբեր բնագավառներին համապատասխան՝ հետազոտելով, քննելով, մեկնաբանելով, կարծիքներ արտահայտելով, եզրահանգումներ անելով: 

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. թիմային կամ անհատական աշխատանքով նախագծային ուսումնառությունը, նախ և առաջ, նպաստում է սովորել սովորելուն: Նախագծային ուսուցում-ուսումնառության գործընթացում սովորողը մի որևէ ուսումնական առարկայի դասագրքից մի որևէ տեքստ տանը չի սովորում, որպեսզի դպրոցում այն վերապատմի ու ստանա իր ընթացիկ գնահատականը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ հիմք է դրվում ամբողջ գիտակցական կյանքում անընդհատ սովորելու արժեհամակարգի ստեղծմանը:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն        

 Անհատական ուսումնական պլանով սովորողի ուսումնառությունը հնարավորություն է տալիս սովորողին ճանաչելու իր ներքին ունակությունները և կատարելու ճիշտ մասնագիտական կողմնորոշում, իսկ թիմային նախագծային աշխատանքն էլ օգնում է, որպեսզի սովորողը իր հետագա կյանքում ուղղորդվի կառուցողական ու համերաշխ սոցիալական հարաբերություններով:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ

Կարելի է սահմանադրության դրույթները սովորել որպես դաս, պատմել այդ դասը ու թվանշանային գնահատական ստանալ, բայց ժողովրդավարությունը և քաղաքացիականությունը այդպես էլ կենսակերպ չդառնան:   

Կրթահամալիրի սովորողները ժողովրդավարության հիմունքների հետ առնչվում են իրենց ամենօրյա ուսումնառության ընթացքում: Դրա սկիզբը դրվում է ուսումնական պայմանագրի կնքումով: Սովորողը կարդում ու ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ նշված են իր իրավունքները և պարտականությունները ու դառնում է իր ուսումնառության պատասխանատուն: Դրա սկիզբը դրվում է նաև անհատական ուսումնական պլանի ստեղծմամբ, երբ սովորողն ունի ուսումնառության ուղղվածության ընտրության իրավունք: Նախագծային ուսումնառությունը սովորողներին հնարավորություն է տալիս նույնիսկ կրթության բովանդակություն ստեղծել՝ ըստ իր ձեռք բերած կարողունակությունների, դիրքորոշման և արժեհամակարգի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

2010 թվականին կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարեց՝ «Կա մեդիա՝ կա կրթություն, չկա մեդիա՝ չկա կրթություն»:  Կրթահամալիրի դպրոցների սովորողները և դասավանդողները դպրոց են գալիս իրենց անհատական թվային միջոցներով: Սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքով ստեղծվում և սպասարկվում են բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, ուսումնական TV և ռադիո, մանկավարժական քառալեզու և պատանեկան, մանկական էլեկտրոնային պարբերականներ: Լաբորատորիաների, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներում յուրաքանչյուր օր մեդիա արտադրանք է ստեղծվում:

  • Մշակութային կարողունակություն

Կրթահամալիրում սովորողներն այս կարողունակությունը ձեռք են բերում կրթական երեք աստիճաններում անընդհատ՝ ոչ այնքան տեսականորեն որքան գործնականորեն՝ իրենց անմիջական մասնակցությամբ: Մի բան է պատմության դասագրքի մշակույթ բաժնում կարդալ Կոմիտասի մշակութային մեծ ժառանգության մասին, միանգամայն այլ՝ ուսումնական ծրագրի մեջ ներառել այն ու սովորեցնել սովորողներին երգել այդ երգերը, իմանալ հայկական տարբեր պարերգերի խոսքերն ու շարժումները, եկեղեցում մասնակցել ժամերգությանը, իրական մասնակցությամբ զգալ հայկական հինավուրձ ծեսերի էությունն ու բերկրանքը: Կրթահամալիրում սովորողը 7 օտար լեզուների և այդ երկրների մշակույթներն ուսումնասիրելու հնարավորություն ունի: Կրթահամալիրը Հայաստանում միակ հանրակրթական հաստատությունն է, որտեղ վրացերեն է դասավանդվում և տարիներ շարունակ կրթական փոխանակումներ են կազմակերպվում Վրաստանի դպրոցների և կրթահամալիրի միջև:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն  

Շնորհիվ շրջապատող տարածքների չափումներ, նախնական հաշվարկներ և խանութներում ու շուկաներում իրական առևտուր պարունակող նախագծերի՝ մեր դպրոց-պարտեզների սովորողների համար մաթեմատիկան հասանելի ու կենցաղում կիրառելի է դառնում: Միջին դպրոցում արդեն սովորողները ինքնուրույն մաթեմատիկական առաջադրանքներ են կազմում մաթեմատիկական ֆլեշմոբների համար, իսկ Ավագ դպրոցի սովորողները ՏՀՏ լաբորատորիայում մաթեմատիկական մոդելավորում են սովորում:

  • Տնտեսական կարողունակություն

Դժվար է ասել, թե այս կարողունակությունն ինչպես է ձևավորվում հանրակրթական դպրոցում, երբ պետական չափորոշչում կարդում ենք այս տողերը. « Աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները և արժևորում են առողջ ու անվտանգ կենսակերպը։ » Կարծում եմ, որ հնարավոր չէ նման կարողունակություն զարգացնել միայն դասագիրք ընթերցելով: Տնտեսական կարողունակությունը ձեռք են բերում մեր Քոլեջի սովորողները, ովքեր միջին մասնագիտական կրթություն են ստանում տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ մասնագիտություններ սովորելով: Օրինակ, «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողները նախագիծ են իրականացնում՝ իրենց առաջ խնդիր դնելով, թե ինչպես է կարելի հիմնել և աշխատեցնել իրենց մասնավոր զբոսաշրջային ծառայությունը: Իսկ Խաղողի և գինու դպրոցում ուսանողները սովորում են, թե ինչպես խաղողի այգի հիմնել ու զբաղվել գինեգործությամբ:

Սեմինարի առաջին օրվա ընթացքում խոսեցինք նաև կրթական տարբեր աստիճանների վերջում սովորողների ձեռք բերվող վերջնարդյունքներից, որոնց մասին այս հոդված-լուսաբանման մեջ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն ինչ հստակ գրված է չափորոշչում, որը պարտադիր է համարվում բոլոր դպրոցների համար: Այստեղ միայն պետք է ընդունել, որ սովորողները տարբեր են իրենց ակադեմիական ընդունակություններով, նյութը ընկալելու կարողությամբ և հմտություններ ձեռք բերելու ունակություններով: Ամեն ինչ քարացած չէ ու ամեն ինչ չէ, որ չափելի է:

Երկրորդ օրվա ամենակարևոր քննարկումը նախագծային գործունեությանն էր նվիրված: Սեմինարավարը ներկայացրեց նախագծային գործունեության արդիականությունը նոր չափորոշչի և ծրագրերի համատեքստում: Ներկայացվեցին նաև նախագծի իրականացման փուլերը, որոնց մեջ առանձնակի ուշադրության է արժանի անդրադարձի՝ վերջին փուլը, երբ սովորողները, դասավանդողները, ծնողները ամփոփում են նախագիծը՝ ինչպես հարկն է արժևորելով այն: Ամփոփելով սեմինարի նյութերը, ինչպես նաև՝ վերընթերցելով կրթահամալիրի «Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը, ու տարիներ առաջ իմ կատարած այլոց փորձի ուսումնասիրությունը, առաջարկում եմ ուսումնական նախագծի մշակման և իրականացման այս ձևը, որը պարզ ու հասանելի կարող է լինել նաև երբևէ նախագիծ չիրականացրած դասավանդողի համար:

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ. ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. Սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Երրորդ օրվա կարևոր քննարկումը սովորողների գնահատմանն էր նվիրված: Միշտ էլ դեմ եմ եղել ընթացիկ թվանշանային գնահատմանը ու լավ է, որ մեր կրթահամալիրում ընթացիկ գնահատումը ձևավորողն է, երբ սովորողի բլոգում հրապարակված աշխատանքին դասավանդողը բնութագրիչ գնահատականներ է տալիս, իսկ թվանշանայինը միայն ամփոփիչն է՝ ուսումնական շրջանի ավարտին, երբ գնահատվում է սովորողի գործունեությունը, կատարած աշխատանքը ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում:

Կարծում եմ, որ հետաքրքրության են արժանի նախագծային աշխատանքների գնահատման այս ձևավորող չափանիշները.

  • նախագծի վրա աշխատանքի ինքնուրույնությունը,
  • նախագծի թեմայի արդիականությունը եւ կարևորությունը,
  • որոնողական, հետազոտական աշխատանքի արդյունքի առկայությունը
  • առաջարկվող լուծումների ինքնատիպությունը,
  • սովորողների նպատակային գիտելիքների և հմտությունների ձեռք բերումը
  • վերջնական արդյունքի համոզիչ ներկայացումը, նախագծի բովանդակության բացահայտումը:

Աղբյուրներ

Սեմինարավար Էմմա Ռևազյանի ներկայացրած նյութերը    

Պետական չափորոշիչ

«Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը

Կրթահամալիրի կայքը

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնագիտական հարցերով հավաքներ օգոստոսի 23-27-ը

Մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն դասավանդողներ

Օգոստոսի 23

Ժամը 13:00-14:00 Ավագ դպրոց

Քննարկում ենք օտար լեզվի առարկայական նախագծերի մշակման հարցերը և իրականացման փուլերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Օգոստոսի 25

Ժամը 13:00-14:00 փոքր դահլիճ

Քննարկում ենք օտար լեզվի ուսումնական նյութերի մշակման հարցերը. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Ուսումնական նյութերի օրինակներ՝

Միջին դպրոցի համար

Միջին դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Ավագ դպրոցի համար

Օգոստոսի 27

Ժամը 13:00-14:00 Ավագ դպրոց

Սեպտեմբերյան առաջին նախագծային շաբաթ. իրենց նախագծերը ներկայացնում են դասավանդողները

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների լաբորատորիայի ղեկավարման հայտ

Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունները

Ծրագրաստեղծ աշխատանքներ

  • Առարկայական ծրագրերի պարբերաբար կատարվող լրամշակումներ՝ ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչների և ծրագրերի, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օտար լեզվի դասավանդման հեղինական մոտեցումների:

Օտար լեզուների ուսուցումը կրթահամալիրի դպրոցներում   

  • Օտար լեզուների ուսուցումը կրթահամալիրի դպրոցներում իրականացվում է ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի, ինչպես նաև՝ կրթահամալիրում օտարլեզվի դասավանդման հեղինակային մոտեցումների`(ուսուցում նախագծերով և ուսումնական բլոգներով, կրթահամալիրի կայքում և դպրոցների ենթակայքերում ուսումնառության ձեռքբերումների օտարալեզու լուսաբանմամբ, առարկայական ֆլեշմոբներով, ուսումնական ճամփորդություններով, հրավիրյալ մասնագետների ներգրավմամբ, սովորող-սովորեցնող նախագծերի իրականացմամբ, կրթական փոխանակման տարածաշրջանային նախագծերով):

Օտար լեզուներ դասավանդողների մասնագիտական զարգացման աշխատանքներ

  • Օտար լեզուներ դասավանդողների ատեստավորման համար նախատեսված  վերապատրաստման դասընթացների կազմակերպան աշխատանքներ,
  • Օտար լեզուների դասավանդման մեթոդաբանական առկա և հեռավար սեմինարների, զրույց-հանդիպումների կազմակերպում,
  • անգլերենի պարապմունքներ անգլերենի միջին մակարդակի իմացությամբ դասավանդողների հետ: Պարապմունքները նպատակաուղղված են անգլերենի օգտագործմանը՝ որպես գործիք մասնագիտական զարգացման համար.
  • անգլերենի պարապմունքներ անգլերեն չիմացող դասավանդողների, սկսնակների համար․ վերջնական նպատակը նույնն է՝ անգլերենի օգտագործումը որպես գործիք՝ մասնագիտական զարգացման համար:
  • անգլերենի գրական ակումբի գործունեության կազմակերպում:

Այլոց փորձի ուսումնասիրման և թարգմանական աշխատանքներ

  • օտար լեզուներով մանկավարժական ամսագրերում հրապարակված հոդվածների ուսումնասիրություններ, թարգմանություններ:

Հեղինակային մանկավարժության ձեռքբերումների լուսաբանումը և տարածումը օտար լեզուներով

  • կրթահամալիրի դասավանդողների հեղինակային մանկավարժական փորձի լուսաբանումը օտար լեզուներով կրթահամալիրի օտարալեզու էջերում և սոցիալական ցանցերում,  
  • կրթահամալիրի կայքի օտարալեզու էջերի սպասարկում,
  • «Դպիրի» օտարալեզու էջերի սպասարկում։