Just another WordPress.com site

Archive for September, 2022

Ատեղծագործական առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար

Dear students, I would like you to write an essay on the topic “Is higher education a necessary prerequisite for an individual’s financial success in the future?”

You can search for some information on the Internet and find out who usually continues his/her education at high schools and then at universities in developed countries. Do most of the learners strive for higher education there? After having carried out such research you can summarize and write about your own ideas.

Առաջադրանքը կատարել են՝

Հայկ Խաչատրյանը – սեպտեմբերի 29-ին: Պատասխանել եմ 30-ին:

Մարիամ Հարությունյանը – հոկտեմբերի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը: Word office

Գոհար Կարագյանը – հոկտեմբերի 4-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արինա Ազնաուրյանը – հոկտեմբերի 6-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մարիա Ազնաուրյանը – հոկտեմբերի 6-ին: Պատասխանել եմ 7-ին:

2022-2023 ուստարվա օտար լեզուների ուսուցման ընտրությամբ դասընթացների ծրագրերը

Անգլերեն

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Նունե Այդինյան

Անահիտ Մելքոնյան

Վրացերեն

Ռինա Շագինյան

Ֆրանսերեն

Կարինե Թևոսյան

Իսպաներեն

Ռուզաննա Սարգսյան

Իտալերեն

Մարիամ սարդարյան

Թուրքերեն

Աննա Խաչատրյան

The English application form for participation in the 17th Creative Autumn Gathering

Registration

Ի՞նչ է լինելու վաղը

Ասում են, որ մի թուրքական ժողովրդական ասույթ կա. «Հայի հետին խելքը իմը լիներ»: Սրա իմաստն այն է, որ հայերի մեծ մասը սկզբում ասում, շարժվում ու գործում է, իսկ երբ տեսնում է դրա հետևանքները, նստում ու մտածում է. «Էս ի՞նչ արեցի»:

1980-ականների երկրորդ կեսին, երբ Խորհրդային միության գլխավոր կարգախոսը դարձավ «պերեստրոյկան», այն, նախևառաջ ու հիմնականում, վերաբերում էր տնտեսության զարգացմանը: Տնտեսական մտածողության փոփոխության  այդ վերելքին մի քանի հայ մտավորական՝ չունենալով տնտեսական մտածողության փոփոխության որևէ գաղափար ու գաղափարախոսություն, այդ «պերեստրոյկան» առաջինը դիտարկեցին որպես ազգային ազատագրական շարժման ազդակ ու սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այդ ժամանակ դեռ Խորհրդային միություն էր, ու 15 հանրապետություններում ապրում էին 120 ազգություններ և որոնցից ովանք էլ ունեին իրենց ազգային ինքնորոշման խնդիրները, բայց ոչ ոք ձայն չէր բարձրացնում ու մենք եղանք առաջինը: Լինել առաջինը, նշանակում էր առաջինը կրել այդ պայքարից առաջացող բոլոր զրկանքները և՚ մարդկային դժբախտությունների, և՚ տնտեսության լիակատար փլուզման առումով: Հայաստանում ու Ղարաբաղում սկսվեցին բազմահազարանոց ցույցեր, որտեղ ամենաբարձր ձայնով բղավում էին՝ «միացու՚մ», «պայքա՚ր, պայքա՚ր մինչև վերջ», «Լենին, պարտիա, Գորբաչով»: Այդ շարժումը բոլորովին ողջունելի չէր Խորհրդային միության համար և թշնամական վերաբերմունք էր հրահրում Ադրբեջանում: Սկսվեցին մասսայական գործադուլները և դասադուլները: Դրան հետևեցին հայերի ջարդերը Սումգաիթում և Բաքվում: Մենք բոլորս էլ գիտենք, որ թուրքը վայրագ է, բայց ինչու՞ արթնացնել նիրհի մեջ գտնվող նրանց այդ բնազդը: Երբ ուշացած տեղ հասան ռուսական զորքերը, Միխայիլ Գորբաչովը շտապեց արդարանալ՝ «Мы только на два часа опоздали»: Այնուամենայնիվ, հարևան ժողովուրդների խաղաղ համակեցության ամբարտակի պատերը ճեղքվել էին: Կարճ ժամանակի ընթացքում Հայաստանում և Արցախում ոչ մի ադրբեջանցի չկար, իսկ Ադրբեջանում էլ՝ ոչ մի հայ: Բաքվից, Սումգաիթից ու այլ ադրբեջանական քաղաքներից ու գյուղերից ողջ մնացած մոտ 350.000 հայ վտարվեց ծեծված, ջարդված ու սնանկացած՝ թողնելով այդ երկրում իրենց տները, ամբողջ ունեցվածքը: Այդ նույն ժամանակահատվածում որոշ արկածախնդիր ազգայնամոլ մտավորականներ ուզում էին բարձրացնել նաև Ջավախքի հարցը: Դա արդեն կլիներ ոչ թե ազգային ազատագրական, այլ ազգակործան շարժում: Այդ նոր սկսվող շարժման դեմն առան ողջամիտ մտածողները ու հիմա մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի հետ: Թբիլիսիում Հավլաբարը կա, կա խաղաղ ապրող հայկական համայնք Ջավախքում:

1992 թվականի աշուն: Արցախի ժողովուրդը Հայաստանի կամավորական երկրապահների հետ պաշտպանում էին Արցախը: Գոյապահպանման պատերազմ էր: Հայաստանում չկար էլեկտրականություն, շրջափակման հետևանքով պարենային ճգնաժամ էր: Ամեն օր նորանոր զոհեր էին ավելանում թե՚ Հայկական, և թե՚ Ադրբեջանական կողմում: Երևանի փողոցներում սովորական տեսարաններ էին դարձել զոհված ազատամարտիկների անուն ազգանուններով սև պաստառները: Թեկուզև ուշացած, բայց բոլոր հարցերը կարգավորող Խորհրդային միությունը այլևս չկար: Դրա փոխարեն կար նոր կազմավորված Ռուսաստանի դաշնային հանրապետությունը իր նոր ներքին խնդիրներով: Հիմա, երբ հակամարտությունը վերաճում է ռազմական առճակատման, միանգամից տարբեր պետություններ կոչ են անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջը: Հայաստանի այժմյան վարչապետը և Ադրբեջանի նախագահը նույնիսկ ուղիղ հեռախոսակապ ունեն: Այն ժամանակ բացակայում էր այս ամենը: Ո՞վ  էր լինլու երկու կողմերին սթափության կոչ անողը: Ո՞վ էր լինելու հայի հետին խելքով մտածողը, ում ձայնը կարող էր հրաշքով լսելի լինել երկու կողմերում էլ: Սթափության կոչի այդ ձայնը բարձրացրեց Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը: 1992 թվականի հոկտեմբերի 13-ին իր դիմումն ուղղեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին: Դիմումի տակ ստորագրել էին Աշոտ Բլեյանի համախոհ 55 պատգամավորներ: Պետք է ասել, որ պատերազմական իրադրության ժամանակ պատգամավորի աշխատանքը ինքնաձիքով մարտական դիրքում կանգնելը չէ: Նրանը դիվանագիտական ասպարեզն է: Շուտով նա կատարեց դիվանագիտական առաքելության այդ սխրանքը: Նույն թվականի նոյեմբերի 4-9-ը, առանց անվտանգության լուրջ երաշխիքներ ստանալու՝ Աշոտ Բլեյանը անձամբ այցելեց Բաքու և այդ դիմումը փոխանցեց Ադրբեջանի Գերագույն խորհրդին: Այդ դիմումն իհարկե լուրջ ընթացք չստացավ այնտեղ: Նրանք ճիշտ չգնահատեցին այդ պահը և չանսացին կոչին, քանի որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանը ռազմական հաջողություններ էր արձանագրում: Նրանք սխալվեցին: 1994 թվականին Հայկական ուժերը ազատագրեցին Շուշին և Արցախը Հայաստանից բաժանող ադրբեջանական յոթ շրջան դարձրեցին անվտանգության գոտի: Կնքվեց հրադադարի պայմանագիր՝ Արցախի հանրապետության ստատուս-քվո կարգավիճակով:

Աշխարհի ոչ մի պետություն չճանաչեց Արցախի նորաստեղծ անկախ պետականությունը: Ընդհակառակը՝ բոլոր պետությունները ճանաչեցին Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Տարիներն անցնում էին: Հայաստանը չէր կարող շրջափակման մեջ բնական ու լիարժեք տնտեսական զարգացում ունենալ: 90-ական թվականներին Հայաստանը և Արցախը ավելի հզոր էին, քան Ադրբեջանը, բայց Ժամանակն աշխատում էր Ադրբեջանի օգտին: Պետք էր որքան հնարավոր է շուտ լուծել Արցախի կարգավիճակի հարցը, քանի դեռ Հայաստանը և Արցախը կարող էին հաղթողի դիրքերից խոսել: Այդ ողջամիտ առաջարկի կրողը Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ: Նա առաջարկում էր Արցախի նոր կարգավիճակի դիմաց գնալ փոխզիջումների՝ վերադարձնել գրավված շրջանները բացի Լաչինի շրջանից, որը կարող էր լինել Հայաստանի հետ կապող միջանցք:

1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որի բովանդակային քննարկումը եղավ  անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում:

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասն ու հիմնավոր կերպով պատասխանեց բոլոր հակառակ տեսակետներ արտահայտողների փաստարկներին: Ահա մի հատված նրա ելույթից.

«Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը: … Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հա րցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։

Ցավալիորեն ականատես եղանք ու համոզվեցինք, թե որքան ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Անվտանգության նիստի մասնակիցների ծանրակշիռ ու ազդեցիկ խոսք ունեցողների  մեծամասնությունը ընտրեց ստատուս-քվոյի պահպանման տարբերակը:

Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Իր հրաժարականի հայտարարության մեջ նա գրել էր. «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»։ 

Հայաստանի անկախության տարիների մեծագույն ողբերգություններից էր հոկտեմբերի 27-ը: Մեծ էր ողբերգությունը նրանով, որ մեծ էին ժողովրդի ակնկալիքները Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միասնությունից, որոնք ավաղ չիրականացան:   

Հաջորդ 20 տարիները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությամբ, անցան Արցախի ստատուս-քվոյի կարգավիճակի պահպանմամբ ու ամեն գնով ձգձգմամբ, իսկ տարիներն անցնում էին: Ժամանակն էլ աշխատում էր Ադրբեջանի օգտին, ինչպես առաջին նախագահն էր կանխատեսել: Մեզ անընդհատ հանգստացնում էին անվտանգություն ու ապահովություն ներշնչող խոսքերով առ այն, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Երևի տարածաշրջան ասելով նկատի ունեին միայն Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ մարտունակություն ասելով էլ նկատի ունեին միայն հայ զինվորի մարտական ոգին ու անձնազոհությունը: Ի՞նչ կարող է հայ զինվորի բարձր մարտական ոգին անել առանց 21-րդ դարի նորագույն զինտեխնիկայի: Բավական չէ՞ հայ զինվորին իր մարտական ոգու հետ անընդհատ անձնազոհության ուղղորդել:

2018-2022 թվականներ. անկախ Հայաստանի համար անհասկանալի, ողբերգական, անհեռանկար և անհույս ժամանակաշրջան

Անհասկանալին

«Հայաստանի հպարտ քաղաքացիներ», «Արցախի հպարտ քաղաքացիներ», «Նախկինները լափում էին», «Ժողովրդից գողացվածը մինչև վերջին կոպեկը վերադարձնելու ենք ժողովրդին», «Քայլ արա՚՚, մերժի՚՚ր Սերժին»: Այս կարգախոսներն էին միայն հնչում ամեն օր և դրանք բավական էին, որպեսզի սին հույսերով լցվեին հարյուր հազարավոր մարդկանց հոգիները: Սերժ Սարգսյանն էլ Մարիոտ հյուրանոցում կայացած հանդիպմանը այնքան հեշտ ու հանգիստ ասաց. «Դու ճիշտ ես: Ես սխալ էի»: Այնպիսի տպավորություն էր, որ նա երջանիկ է՝ իր ուսերի վրայի մեծ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին դնելու համար: Եվ եղավ իշխանափոխություն: 

Սկսվեց մեր նոր վարչապետի անհասկանալի մտքերի շարանը: Դրանք բազմաթիվ են, բայց ես ուզում եմ հիշեցնել միայն ամենաանհասկանալի մի քանիսի մասին:

Երբ 2020 թվականին ամբողջ աշխարհում բռնկվեց կորոնավիրուսի համավարակը և շատ զարգացած երկրներում տնտեսական աճի անկում էին կանխատեսում, պարզվեց, որ մեր երկրում կորոնավիրուսը նոր հնարավորությունների շրջան է բացում: Այդպես էլ ինձ համար անհասկանալի մնաց, թե այդ ինչ նոր հնարավորություններ էին:

Անհասկանալի էր, թե ինչու մեր վարչապետը 2019-ի գարնանը Շուշիում բարձրաձայն ու հպարտությամբ ասաց. «Արցախը Հայաստան է և վե՚՚րջ»: Դա պատերազմի մարտահրավեր էր Ադրբեջանի համար: Ադրբեջանը ընդունեց մարտահրավերը:

Անհասկանալի նախադասություններով ու պատճառաբանություններով Ազգային ժողովի ամբիոնից 2022-ի սեպտեմբերի 14-ին՝ փաստացի պատերազմական իրադրության ժամանակ, հայտարարվեց, որ 44-օրյա պատերազմից հետո նոր զինտեխնիկա Հայաստանը չի կարողանում գնել, չնայած դրա համար բավարար միջոցներ ունեն: Պարզվում է, որ մեր հայ զինվորներն այս անգամ էլ միայն ինքնաձիգերով ու մի քանի հին հրանոթներով են անձնազոհաբար ու բարձր մարտական ոգով կռվել ու զոհվել: Ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե նրանցից քանիսն են զոհվել ու քանիսը գերեվարվել:  

Անհասկանալի էր, թե ինչու Նիկոլ Փաշինյանը 2022-ի սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից, երբ իրեն ողջ հայ ժողովուրդն էր լսում, հայտարարեց, որ պատրաստվում է մի փաստաթուղթ ստորագրել, որի համար կարող են իրեն հայհոյել, դավաճան անվանել և պահանջել իր հրաժարականը, բայց նա կանի դա, քանի որ դրանով ապահովելու է Հայաստանի 29.840 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը: Դրանից մի քանի ժամ անց էլ առցանց ելույթով փորձեց համոզել հայ ժողովրդին, որ չկա այդպիսի փաստաթուղթ, և ոչ մի փաստաթուղթ էլ չի պատարաստվում ստորագրել: Իսկ մինչ այդ հրադադար էր հաստատվել հայ-ադրբեջանական շփման գծում: Լիովին անհասկանալի էր:

Դրանից հետո իշխանական թևը հայտարարեց, որ հրադադարը հաստատվել է միջազգային հանրության ճնշման ներքո: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտարարեցին, որ միայն Ռուսաստանի ջանքերի շնորհիվ կայացավ հրադադարը:

Անհասկանալիների շարքի ամենացավալին

Մարդկության պատմության մեջ ամբողջ աշխարհում եղե՞լ է ավելի ստոր արարք, քան որդեկորույս մայրերին Եռաբլուրում իրենց որդիների շիրիմների մոտից քարշ տալով ոստիկանություն բերման ենթարկելն էր:         

Ողբերգականը

1915 թվականից հետո հայ ժողովրդի համար ամենաողբերգական օրերն էին 44-օրյա պատերազմի օրերը: Մեր զինվորները զոհվում էին՝ չտեսնելով թշնամուն՝ անօդաչու թռչող սարքերից նետված ռումբերի պայթյուններից: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը ամեն օր հուսադրում էր՝ «Հաղթելուենք»: Մինչև հիմա էլ պարզ չէ անհետ կորածների և գերեվարվածների ստույգ թիվը:

Անհեռանկարն ու անհույսը   

1990-ականների սկզբներին, երբ չկար հաց, չկար գազ, չկար էլեկտրականություն, մարդկանց հոգիներում հույս կար ու մեծ հավատ ապագայի հանդեպ: Լորիս Ճգնավորյանը չջեռուցվող Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում սիմվոլիկ մեկ դրամով սիմֆոնիկ համերգներ էր տալիս իր խանդավառ երաժիշտներով: Մարդիկ հավաքվում էին վառարան ունեցող հարևոնի տանը և  ջերմ ու մտերկիկ զրույցներով երեկոներ էին անցկացնում: Ավագ դպրոցի ավարտական դասարանների սովորողներն էլ մոմի լույսի տակ պատրաստվում էին բուհական քննություններին: Բոլորը գիտակցում էին, որ դժվարությունները ժամանակավոր էին:

Բոլորովին այլ է հիմա. հաց կա, գազ կա, էլեկտրականություն կա: Հույսն ու հավատն է կորել վաղվա նկատմամբ: Հարցեր են առաջանում, որոնց պատասխանները չկան: Իմ մտքի ուժը, զբաղվածության առարկան միշտ էլ եղել է մանկավարժությունը՝ օտար լեզվի ուսուցման մեթոդաբանությունը, բայց այս վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ եմ համացանցում կարդում լուրերը և որքան կարդում եմ, այնքան ավելի եմ տարակուսում. Իսկ ի՞նչ է լինելու վաղը: Կկարողանա՞նք գոյատևել այս գոյատևման պայքարում: Ի՞նչ կլինի Հայաստանի վիճակը, եթե իշխանական թևը երես թեքի ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից: Մի քիչ շատ չէի՞ն ակնկալիքները Նենսի Փելոսիից: Արդյո՞ք Հայաստանը չի դառնա Իրան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԱՄՆ շահերի բախման կենտրոն, ինչպես ասում են որոշ քաղաքագետներ: Անհասկանալի է:

Անգլերենի 2022-ի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները

2-3-րդ դասարաններ. Հայկուհի Հովհաննիսյան

4-5-րդ դասարանցիներ. Աննա Գանջալյան

6-8-րդ դասարաններ. Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ. Անիկ Խաչատրյան

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. սեպտեմբերի 20-ին

«Երանի տալը» անգլերեն` I wish I were in Stepanavan Dendropark now. Երանի ես հիմա Ստեփանավանի դենդրոպարկում լինեի: Հետաքրքիր է, որ այս դեպքում բայի անցյալ ժամանակն է գործածվում «հիմա, վաղը, հաջորդ տարի…» ներկա և ապագա ցույց տվող բառերի հետ, իսկ «to be» բայն էլ «were» ձևով է գործածվում բոլոր դեմքերի համար գրական անգլերենում: Հնարավոր է նաև «was» ձևը խոսակցական լեզվում:

Օրինակ՝ I want to give up smoking. Ձևափոխում ենք այսպես՝ I wish I gave up smoking.

Task 1. Երանի տվեք այս իրավիճակներում:

  1. I want to enter the UWC in Dilijan.
  2. I would like to have enough money to start a journey around the world.
  3. You can make so many delicious dishes. I can’t.
  4. I can’t read Shakespeare in the original.
  5. I envy those who can speak several foreign languages.

Paraphrasing

Our previous lesson was devoted to paraphrasing. Now we are going to express the same idea of a sentence by changing it grammatically.

Express the same idea with the given beginning.

  1. They forbid us to smoke in public places.

Smoking …

2. After he had filled in the form, he handed it to the receptionist, at once.

On ……

3. You can improve your pronunciation if you listen to original recordings.

listening to …

4. The book impressed me more than the film.

The book was ….

5. Since we didn’t know his new address, we couldn’t visit him.

Not…

6. Being very tired he couldn’t continue working.

As …

7. She is not old enough to get married.

She is too …

8. He will only come to the meeting if he makes a final decision.

He won’t …

9. Can dogs get on the bus?

Are dogs …

  1. Think over the following sayings and give your own ideas:

Fortune favors the bold.

Out of sight out of mind.

Never say never.

God helps those who help themselves.

Beggars can’t be choosers.

All that glitters is not gold.

Actions speak louder than words.

Հայկ Խաչատրյանը – սեպտեմբերի 21-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մարիա Ազնաուրյանը – սեպտեմբերի 23-ին: Պատասխանել եմ 25-ին:

Միքայել Մարգարյան – սեպտեմբերի 24-ին: Պատասխանել եմ 25-ին:

Արինա Ազնաուրյանը – սեպտեմբերի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Անահիտ Հովհաննիսյանը – սեպտեմբերի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Հետազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույց 2022-ի վերապատրաստվող ուսուցիչների համար (օտար լեզուներ)

Կրթահամալիրի վերապատրաստման կենտրոնի բլոգում ներկայացված է հետազոտական աշխատանքի կառուցվածքը

Տիտղոսաթերթ

Բովանդակություն

Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնցից փոխառնվել են օգտագործված նյութերը)

Հիմնական մասն իր ենթակետերով

Եզրակացություն, առաջարկություն

Օգտագործված էլեկտրոնային աղբյուրներ և տպագիր գրականություն

Հետազոտական աշխատանքը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը՝ Sylfaen – 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5

Ռուսերեն դասավանդողները կարող են հետազոտական աշխատանքը գրել ռուսերեն, իսկ այլ օտար լեզուներ դասավանդողները՝ հայերեն:

Տիտղոսաթերթի լրացման օրինակելի ձև

—————————————————————————————————————

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կենտրոն

Վերապատրաստվողի հետազոտական աշխատանք

ԹեմաԱնգլերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում
                          ՎերապատրաստվողԱնուն ազգանուն
                                ՂեկավարՅուրա Գանջալյան

Երևան 2022

—————————————————————————————————————-

Բովանդակություն – (Ուսումնական գործունեության ձևերը և էջերը պայմանական են դրված դրանք կարող են փոփոխվել ըստ վերապատրաստվողի շեշտադրման, աշխատանքային փորձի)

Ներածություն ………………………………………………………………………………….1

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը ………………………………………….5

Ուսումնական գործունեության ձևերը ………………………………………………………5

Մենախոսություն ……………………………………………………………………………….6

Երկխոսություն  …………………………………………………………………………………7

Դերախաղեր  ……………………………………………………………………………………8

Բանավեճեր ……………………………………………………………………………………..10

Քննարկումներ ………………………………………………………………………………….12

Ուսումնական նախագծեր …………………………………………………………………….13

Եզրակացություն, առաջարկություն ………………………………………………………….16

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ ………………………..16  

Ներածություն

Ներածական մասում վերապատրաստվողը պետք է հիմնավորի, թե ինչու է ընտրել այդ թեման՝ շեշտադրում անելով թեմայում արծարծվող մեթոդաբանական հարցերի, ուսուցման-ուսումնառության գործունեության ձևերի կարևորությանը: Կարևոր է, որպեսզի վերապատրաստվողը ուսումնասիրի տվյալ թեմային առնչվող կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրների փորձը, ցույց տա, թե ինչ ձեռքբերումներ ունեն նրանք, և արդյոք իր աշխատանքային փորձը որոշ գործառույթներում համընկնում է այլոց փորձի հետ: Այլոց առաջադեմ փորձի ուսումնասիրության մասին գրելիս վերապատրաստվողը պետք է անպայմանորեն նշի էլեկտրոնային աղբյուրները իրենց հղումներով:

Ստորև տրված են համացանցային աղբյուրներ, որոնք վերաբերում են օտար լեզուներ  դասավանդողների ընտրած հետազոտական աշխատանքի թեմաներին: Այս աղբյուրները կօգնեն, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչը կարողանա ներկայացնել իր հետազոտական թեմայի վերաբերյալ միջազգային  առաջավոր փորձը և զուգահեռներ տանել այդ այլոց փորձի և իր անձնական աշխատանքային փորձի միջև:  Ողջունելի կլինի, եթե վերապատրաստվող ուսուցիչները կարողանան Google-ի որոնողական համակարգում գտնել թեմային վերաբերող այլ հոդվածներ, մեթոդաբանական այլ մոտեցումներով: Կարևորն այն է, որ նշվի աղբյուրը և հոդվածում արծարծվող հիմնական գաղափարները՝ առանց արտատպելու (copy and paste) դրանք:

Տարբեր թեմաներով ամենամեծ տեղեկատվությունը անգլերեն աղբյուրներում են:   Այլ օտար լեզու դասավանդողները կարող են Google Translator-ով թարգմանել անգլերեն հոդվածը հայերեն՝ ընդհանուր միտքը հասկանալու համար: Ընդհանուր միտքը հասկանալուց հետո վերապատրաստվողը կարող է գրի առնել այն իր բառերով:

Էլինա Սիմոնյան  – Ռուսերենի ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

Методы создания электронного учебного пособия

Վիկտորյա ՀովսեփյանՌուսերենը՝  ամենօրյա հաղորդակցության միջոց կրտսեր դպրոցում

Коммуникативный подход в преподавании иностранных языков

Լուսինե Այվազյան  –Ռուսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում

Communicative approach in teaching English

Բանավեճը՝ որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում. Սիլվա Հարությունյան

Նելլի Ադամյան –   Ֆրանսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում

Applying the communicative language teaching approach

Գրավոր և բանավոր փաստարկված քննարկումները՝ որպես անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց ավագ դպրոցում  Իրինա Ապոյան

Ժաննա Հակոբյան –  Ռուսերենի օրացուցային տոները, համագործակցային նախագծերը, կրթական փորձառություն

Шмольные проекты  

Проектная деятельность в новой школе  

Նունե Այդինյան – Անգլերենը՝ սովորողի նախասիրությունների զարգացման գործունեություն ավագ դպրոցում

High School Students’ Topic Preferences and Oral Development in an English-only Short-term Intensive Language Program   

 Pupils’ Learning Preferences and Interest Development in learning  

Անի Մրտեյան  – Անգլերենի հեղինակային ուսուցումը կրտսեր դպրոցում՝ համեմատելով միջազգային այլոց փորձի հետ

The use of technology in English language teaching

Աննա Գանջալյան – – Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց կրտսեր դպրոցում

Communicative language teaching for young learners

How to use the communicative approach

Ռուզաննա Սարգսյան – Ավագ դպրոցում իսպաներենի նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

Cultural exchange programs  

Culture project ideas for high school  

 21 Ways to Make the Most of Your Cultural Exchange Experience

Լաուրա Հակոբյան ռուսերեն Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Ռուսերենը՝ սովորողի նախասիրությունների բաց ակումբի գործունեություն ավագ դպրոցում

laurashavarshovna@inbox.ru

35 Unique high school club ideas to start at your school

Extracurricular Participation and Student Engagement

Անահիտ Մանվելյան ռուսերեն Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Ռուսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում  
manvelyana789@gmail.com

Communicative language teaching

Communicative language teaching approach

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում ուշադրությունը դարձվում է սեփական աշխատանքային փորձին՝ լուսաբանելով այն ուսումնական գործունեության ձևերը, որոնք վերապատրաստվող ուսուցիչը օգտագործում է իր աշխատանքում: Հիմնական մասում ավելի մանրամասն պետք է համեմատել այլ երկրների առաջավոր փորձը սեփական աշխատանքային փորձի հետ: Ո՞ր գործունեության ձևերում են դրանք համընկնում: Այլոց փորձի ո՞ր գուրծունեության ձևերը ցանկալի կլիներ յուրացնել և ներդնել: Հատուկ ուշադրություն է դարձվում այն բանին, թե այդ ուսումնական գործունեությամբ ինչ գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային բաղադրիչներ են ձեռք բերվում և ձևավորվում:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը ավելի հարուստ և արժանահավատ կլինի, եթե տարբեր գործունեության ձևերը ներկայացվեն նաև տեսաֆիլմերով, տեսադասերով և ձայնագրություններով:

Եզրակացություն, առաջարկություններ

Վերապատրաստողը ամփոփում է տվյալ թեմայով այլոց փորձի և կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ուսումնասիրման այն կարևոր մանկավարժական մոտեցումները, ուսումնական գործունեության ձևերը, որոնք ինչ-որ ձևով համընկնում են իր աշխատանքային փորձի հետ և ամենակարևորը՝ այն ամենը, ինչը նորություն էր իր համար և որոնցով նա կցանկանար շարունակել իր աշխատանքը իր դպրոցում:    

Օգտագործված էլեկտրոնային աղբյուրներ և տպագիր գրականություն

Նշվում են օգտագործված էլեկտրոնային աղբյուրները հիպերլինք հղումներով և տպագիր գրականության ցանկը:

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

I. Do you know what paraphrasing (վերափոխում) is? It is rephrasing a text by replacing words that are similar in meaning or using similar sentence structures with words that are synonyms to the words in the original sentence. Paraphrasing is very often used by students, bloggers, and writers when they don’t want others to know that they have copied an idea from a book or article.

For example, let’s paraphrase these sentences.

The original sentence: I got this instrument without paying for it.

The paraphrased sentence: I got this tool free of charge.

Another example: These results support the claim that musical talent is inherited – many children have some talent, but few are exceptionally talented.

The paraphrased sentence: These results show that children acquire their musical capabilities from their parents. Many children have some talent, but very few are especially gifted.

Task I Paraphrase these sentences

Mistakes should be eliminated before you hand in your term paper.

Cavelike dwellings have been preserved near the town of Goris.

Some countries pursue destructive foreign policy.

The history teacher emphasized some aspects of that historical period.

The solution to the problem was actually quite elementary.

Our government sometimes exaggerates the success of its programs.

Fake news and stories are prevalent on Facebook.

Smoking is hazardous to health.

This dramatic film captures the imagination of millions of teenagers.

We got lost in the forest, and it was a terrifying experience.

Our school principal usually speaks briefly.

Sometimes young artists avoid exhibiting their paintings.

When people impulsively insult one another by saying rude things, they regret doing that later.

During the pandemic people sometimes have to live in isolation.

It is indisputably clear that you should send your response before the mentioned deadline.

II. Have you chosen the theme of your research work? What is it about?

Առաջադրանքը կատարել են՝

Գոհար Կարագյանը – սեպտեմբերի 11-ին: Պատասխանել եմ 12-ին

Մարիա Ազնաուրյանը – սեպտեմբերի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Արինա Ազնաուրյանը – սեպտեմբերի 13-ին: Պատասխանել եմ 14-ին:

Միքայել Մարգարյանը – սեպտեմբերի 14-ին: Պատասխանել եմ 15-ին:

Սեպտեմբերի 13-ին պատասխանել է նաև Արամ Հովհաննիսյանը Word Office ֆայլով: Բլոգ չունի:

Հայկ Խաչատրյանը – սեպտեմբերի 15-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Դանղյան Արսենը – սեպտեմբերի 19-ին: Պատասխանել եմ 20-ին:

Անահիտ Հովհաննիսյանը – սեպտեմբերի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը: Word Office ֆայլով է ուղարկել

Սուրեն հարությունյանը – հոկտեմբերի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հետազոտական աշխատանքի բովանդակությանը վերաբերող ուղեցույց ավագ դպրոցի սովորողների համար

Սիրելի սովորողներ, գիտեմ, որ ձեզանից շատերը, հատկապես պատասխանատվության մեծ զգացում ունեցողները, մտատանջության մեջ են և անընդհատ իրենք իրենց նույն հարցն են տալիս. «ի՞նչ թեմա եմ ընտրելու հետազոտական աշխատանքի համար և ինչպե՞ս եմ այդ թեմայի մասին 15 էջ գրելու»: Այս ուղեցույցը տալիս է այդ հարցերի պատասխանները:

Ի՞նչ թեմա ընտրել և ինչպե՞ս աշխատել այդ թեմայի վրա  

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր սովորող մի երազանք ունի իր ապագայի համար: Կան սովորողներ, ովքեր արդեն պատմել են իրենց մտերիմ ընկերներին, կամ էլ ակնածանքով գրել են այդ երազանքի մասին իրենց բլոգներում: Կան նաև նրանք, ովքեր դեռ բացահայտ չեն խոսել դրա մասին: Նրանք դա պահում են իրենց հոգու խորքում և չեն ուզում դրա մասին խոսել՝ կարծելով, որ դա իրենց հոգու հարստությունն է և չի՚ կարելի այն գցել ուրիշների ոտքերի տակ՝ տրորման: Այո՚, չի կարելի երազանքը ոտնատակ տալ: Մեծ շա՚՚տ մեծ սիրո խոստովանության նման բան պետք է լինի երազանքի մասին խոսելը, և որքան լրջություն ու վեհություն լինի այդ խոստովանության մեջ, նույքան լուրջ ու վեհ կընկալվի այն շրջապատի կողմից: Որեմն՝ կառչե՚՚ք ձեր երազանքից: Մի՚ թողեք այն շատ հեռանա ձեզնից, մոտեցրե՚ք այն ձեզ: Դուք արդեն պատանի եք ու կանգնած եք մեծ կյանք մտնելու շեմին: Արե՚ք առաջին քայլը: Դա կոչվում է ինքնության բացահայտում: Ոչ ոք չի անի դա ձեր փոխարեն և ձեզանից ավելի լավ: Այդ ինքնության բացահայտումն էլ կլինի ձեր հետազոտական աշխատանքի հիմնական բովանդակությունը: Հետազոտական թեմայի վերնագիրն էլ կլինի հենց ձեր երազանքի բացահայտման բանալին: Օրինակ, ձեզանից ինչ-որ մեկը ուզում է փաստաբան դառնալ ու պաշտպանել մարդկանց իրավունքները: Մեր օրերում այնքան շատ են անօրինական մեղադրանքներն ու ձերբակալությունները: Թեմայի վերնագիրն էլ ինքնաբուխ է առաջանում. «Արդարադատությունը պետք է արդարադատ լինի»: Մեր սովորող ապագա փաստաբանը Google-ի որոնման պատուհանում գրում է. «The greatest cases won by the lawers in the history of justice – Ամենամեծ դատական գործերը, որ շահել են փաստաբանները արդարադատության պատմության մեջ»: Այս վերնագիրը ես հորինեցի և անպայման չի, որ հենց նույն վերնագրով հոդվածներ լինեն համացանցում, բայց մեր ապագա փաստաբանը պետք է վստահ լինի, որ նման բովանդակությամբ մի քանի հոդվածներ կհայտնվեն իր համակարգչի էկրանին: Նա կկարդա դրանք և թարգմանաբար կփոխադրի դրանց հիմնական բովանդակությունները:  Ահա և պատրաստ է հետազոտական աշխատանքի ներածական մասը, որը շատ հավանական է, որ կհետաքրքրի ընթերցողին: Իսկ ամենակարևորն այն կլինի, որ մեր ապագա փաստաբանը ավելի շատ կոգևորվի ու փաստաբան դառնալու մոտիվացիան էլ ավելի կմեծանա: Նա ավելի շատ կսիրի իր ապագա մասնագիտությունը, քանի որ էլ ավելի խորը կգիտակցի այդ մասնագիտության կարևորությունը: Պատմական էքսկուրս կատարելուց հետո մեր սովորողը ուշադրությունը կդարձնի հայաստանյան իրականությանը: Նա տարբեր էլեկտրոնային պարբերականներում կկարդա Հայաստանում ընթացող դատավարությունների ու փաստաբանների աշխատանքի մասին: Դրանք նույնպես հետաքրքիր կլինեն, եթե լուսաբանվեն հետազոտական աշխատանքում, քանի որ վերաբերում են մեր իրականությանը, մեր երկրում իրականացվող արդարադատությանը: Մեր ապագա փաստաբանը կարող է նաև սեփական եզրահանգումներ անել որոշ փաստաբանական աշխատանքների վերաբերյալ: Նա նույնիսկ կարող է իր հետազոտական աշխատանքի ղեկավար ընտրել հայաստանում գործող մի որևէ փաստաբանի: Չեմ կարծում, որ իր գործին նվիրված ու արդարադատությանը ձգտող փաստաբանը կմերժի մեր սովորողին: Հետազոտական աշխատանքի ամփոփման մասում մեր սովորողը նորից կարող է հակիրճ ձևով նշել փաստաբանական աշխատանքի համաշխարհային և հայաստանյան լավագույն օրինակները ու հույս հայտնել, որ գալու են այն ժամանակները, երբ կասի. «Հայաստանում արդարադատությունը հաղթանակել է նաև իմ շնորհիվ»:

Հետաքրքիր հետազոտական աշխատանքներ կարող են գրել նաև նրանք, ում երազանքը կապված է գիտության ու տեխնիկայի զարգացման հետ: Նրանց երազանքը չի կարող սահմանափակվել Երևանի պետական կամ ճարտարագիտական համալսարանների մի ինչ-որ ֆակուլտետ ընդունվելով: Հուսով եմ, որ մեր ապագա գիտնականներն ու ճարտարագետները ավելի հեռուն են նայում: Վստահ եմ, որ նրանց, ինչպես նաև սպորտի և արվեստի հետ իրենց երազանքները կապող սովորողներին կօգնի «Աշխարհահռչակ հայերը» ուսումնական նյութը , որը ստեղծված է «We are Armenians – Մենք հայ ենք» տեսաֆիլմի հիման վրա: Կարող եք ավելի մանրամասն ուսումնասիրել աշխարհահռչակ հայ գյուտարարների կյանքն ու գործունեությունը ու դարձնել դա ձեր հետազոտական աշխատանքի հիմնական բովանդակությունը: Բոլորս ենք հպարտանում մեր մեծ գիտնականների աշխատանքներով, գյուտարարների մեծ գյուտերով, բայց այնքան քիչ բան է հայերեն գրված նրանց մասին: Որոնեք ու գտեք հոդվածներ նրանց մասին ու թարգմանաբար հայերեն փոխադրեք դրանք ձեր հետազոտական աշխատանքում՝ շարադրանքի նույն ոգով, ինչպես ներկայացվեց ապագա փաստաբանի հետազոտական աշխատանքի ուղեցույցը: Համոզված եղեք, որ ձեր հետազոտական աշխատանքը շնորհակալությամբ կընդունի հայ ընթերցողը, իսկ ամենակարևոր շահառուն կլինեք դուք, քանի որ կամրապնդվի ձեր ոգևորությունը՝ ձեր իսկ երազանքի նկատմամբ: Տեխնիկայի սիրահարներին կարող եմ առաջարկել նաև միանալ Գնել Հարությունյանի սովորողների խմբին ու սեփական ներուժով պիտանի մի տեխնիկական սարք պատրաստել՝ մանրամասն նկարագրելով աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները ու դրանց հաղթահարման և լուծման ուղիները: Դա արդեն կլինի իսկական հետազոտական աշխատանք՝ հիմնված սեփական փորձի վրա:

Այստեղ պահն է եկել մի քիչ իջնել ցած, ամուր կանգնել մեր հողի վրա ու ուղեցույց տալ այն պատանուն, ում երազանքն է երկրագործ դառնալ, ավելի ստույգ՝ գինեգործությամբ՝ զբաղվել: Ի՞նչ պետք է գրի մեր ապագա գինեգործը Google-ի որոնման պատուհանում: Կռահե՚ք ինքներդ: Աշխարհի գինեգործության հայտնի կենտրոնները ու նրանց նվաճումները ներկայացնելուց հետո կարելի է անցում կատարել հայ գինեգործական պատմությանը ու ձեռքբերումներին՝ հետազոտական աշխատանքի հիմնական մասը նվիրելով մեր կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի ստեղծմանը և ձեռքբերումներին: Երբ որևէ կարևոր հյուր է գալիս մեր կրթահամալիր, ով հետաքրքրված է մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ, դպրոցներով շրջայցը եզրափակում ենք Խաղողի և գինու դպրոց այցելելով: Այստեղ Արտակ Ռշտունին ամեն անգամ սեբաստացիական գինու ստեղծման այնքան հետաքրքիր ու մասնագիտական պատումով է դիմավորում հյուրերին, որ  հաճելիորեն զարմանում են բոլոր այցելուները: Այս ամենը ստեղծվում է դպրոցու՞մ, սովորողների մասնակցությա՞մբ: Ձեր հետազոտական աշխատանքը հետաքրքիր կլինի և արդիական շունչ կստանա, եթե գրի առնեք Արտակ Ռշտունու ամեն անգամ բանավոր ասված խոսքերը: Կարող եք նույնիսկ միանալ այս տարվա գինու պատրաստման գործընթացին, որը ծեսի է վերածվում ու մանրամասն նկարագրեք այդ գործընթացը՝ պարզելով ձեր մոտ առաջացած հարցերը. «Ինչու՞ ենք այդպես անում, ինչու՞ է պետք սպասել, ի՞նչ է խմորումը …»: Կարելի՞ պատկերացնել դրանից ավելի լավ հետազոտական աշխատանք:

Պարզ է, որ ավագ դպրոցի ոչ բոլոր սովորողներն են շարունակելու իրենց ուսումը համալսարաններում: Կան պատանիներ, ում երազանքները կապված են տարբեր արհեստների վարպետներ դառնալու հետ: Ինչ հետաքրքիր կլինի այն սովորողի հետազոտական աշխատանքը, ով որոշել է երաժշտական գործիքներ պատրաստող դառնալ. Անդրեա Գուարների, Ամատինի, Անտոնիո Ստրադիվարի… Կարելի է ու պետք է խոսել մի ինչ-որ արհեստի լավ վարպետ լինելու երազանքի մասին: Պագանինիի մասին խոսելիս նշում են նաև, որ նա նվագել է Ջուզեպեի պատրաստած ջութակով: Մեկ այլ արհեստ-արվեստի՝ ոսկերչության, մասին նույնպես կարելի է այնքան նյութ հավաքել, հետազոտել ու գրել, որ 15 էջում չտեղավորվի: 

Ուրեմն՝ ամուր կառչեք ինքներդ ձեր երազանքից ու պատմեք դրա մասին առավելագույն հետաքրքրությամբ, լրջությամբ ու ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ և շատ շուտով կհամոզվեք, որ 15 էջը այնքան քիչ է ձեր ասելիքը լիովին արտահայտելու համար:

Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական հաջողություն:

Նախարարության հաստատած 5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը, որը պետք է փորձարկվի Տավուշի մարզում 2022-2023 ուստարվա ընթացքում, համեմատում եմ մեր հեղինակային ծրագրի հետ

Նախարարության ծրագիրը հիմնված է 6 թեմաների ուսուցման վրա:  

  1. Նախասիրություններ/ հոբի
  2. Աշխատանք/մասնագիտություն  (այս թեման ընդգրկված է մեր ավագ դպրոցի ծրագրերում. Մասնավորապես 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերում: Կարծում եմ, որ դա է ճիշտը: )
  3. Բնակավայր/համայնք  (այս թեմայի փոխարեն ուսումնասիրվում է «մեր դպրոցը» և «դպրոցական առօրյա» թեմաները
  4. Ուղևորություն (մեր ծրագրում գրված է «ուսճամփորդություններ»)
  5. Ընտանի և վայրի կենդանիներ  (այս թեման մեր «Իմացումի հրճվանք» ծրագրում է)
  6. Առողջություն (առողջ ապրելակերպի թեման մեր Ավագ դպրոցում են ուսումնասիրում)

Նախարարության ծրագրում յուրաքանչյուր թեմա ներկայացված է թեմայի ուսուցման գործունեության ձևերով և յուրաքանչյուր թեմայի վերջնարդյունքները: Իմ կարծիքով նախարարության ծրագրի գլխավոր թերությունն այն է, որ չեն նշվում ուսումնական տարվա վերջին ձեռք բերվող վերջնարդյունքները ըստ օտար լեզվի բնագավառի չափորոշիչների:

Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման սկզբում գրված է, որ սովորողները լսում են թեմայի վերաբերյալ ձայնագրությունը, դիտում են տեսանյութը, բայց ոչ մի հղում չկա: Ծրագրի վերջում կան հղումներ, որոնք հիմնականում քերականությանն են վերաբերում:

Մեր հեղինակային ծրագրում նշված են հետևյալ թեմաները

 Դպրոց

Դպրոցական առօրյա

Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

Հագուստ

Գնումներ

Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր

Մեր հեղինակային ծրագրի մեջ չեն նշվում յուրաքանչյուր թեմայի վերջնարդյունքները:  Թեմաների ուսումնասիրության արդյունքում ստացած գիտելիքները և լեզվական  կարողությունները, դասարանական գործունեության ձևերը նշվում են իրականացվող նախագծերում: Ծրագրում նշվում են միայն տարվա վերջում սովորողների ձեռք բերվող վերջնարդյունքները, որոնք չափորոշչային են: Կարծում եմ, որ դա է ճիշտը: Մեր հեղինակային ծրագրում ընդգրկված թեմաները ավելի են համապատասխանում 5-րդ դասարանի տարիքային խմբի առանձնահատկություններին:

5-րդ դասարանում հեղինակային ծրագրով իրականացվող նախագծերը

5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Նախագծային գործունեությունից երևում է, որ մեր հեղինակային ծրագրով անգլերենի ուսուցում-ուսումնառության ընթացքում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ՏՀՏ միջոցների կիրառմանը, երբ սովորողն ինքը բովանդակության սպառողից դառնում է բովանդակության ստեղծող:

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Նախարարության ծրագրի վերջում տրված քերականական նյութերի բովանդակությունը հիմնականում հակընկնում է մեր հեղինակային ծրագրի քերականական նյութերի բովանդակությանը: Միայն մի կարևոր տարբերություն կա: Նախարարության ծրագրում նշված է The Past Continuous բայական ժամանակաձևը, որը չի համապատասխանում այդ տարիքային խմբի առանձնահատկություններին: Այս ժամանակաձևը ավելի հեշտ է ընկալվում 8-9-րդ դասարաններում:

Ո՚չ եմ ասում օտար լեզուների ուսուցման 200-ամյա հնություն ունեցող քերականաթարգմանական մեթոդին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով երաշխավորվում է ադրբեջաներենի ուսուցումը որպես երրորդ օտար լեզու 10-12-րդ դասարաններում: Միանգամից պետք է ասեմ, որ ես դեմ չեմ հարևան երկրների լեզուների ուսուցմանը որպես երրորդ օտար լեզու: Ես դեմ եմ, երբ դա արվում է ոչ ճիշտ:

Օտար լեզուների ուսուցման մեթոդաբանության պատմությունը 4 ժամանակաշրջանների է բաժանվում: 

Առաջին  ժամանակաշրջան`դասական  1750-1880

Այս ժամանակաշրջանը այլ կերպ անվանվում է «Քերականաթարգմանական»:

Ժամանակաշրջանը դասական է կոչվում որովհետև այդ ժամանակ քերականական դպրոցներում, ճեմարաններում և համալսարաններում ուսումնասիրում էին դասական լատիներենը իր քերականությամբ, բառապաշարով և արտահայտություններով: Մեռած լեզվի ուսումնասիրության այդ նույն մեթոդաբանությամբ այդ ժամանակներում սկսեցին ուսումնասիրել նաև մի որևէ նոր օտար լեզու. օրինակ, երբ գերմանիայի համալսարաններում առաջին անգամ սկսեցին անգլերեն ուսուցանել: Այս մեթոդով օտար լեզու սովորողը կարող է իր մայրենի լեզվով բացատրել օտար լեզվի լեզվական օրինաչափությունները և օտար լեզվից իր մայրենի լեզու գրավոր թարգմանություններ անել, բայց նա չի կարող հաղորդակցվել լեզվակիր խոսողի հետ այդ օտար լեզվով:  

Երկրորդ՝ ռեֆորմային ժամանակաշրջանը՝ 1880 – 1920                      

Սա խոսակցական լեզվի ուսուցման ժամանակաշրջանն է, որը նաև օտար լեզվի ուսուցման «բնական» կամ «ուղիղ» մեթոդ են անվանում: Այս մեթոդով ուսումնառությունը չի ընդունում որևէ թարգմանություն և քերականություն: Անունը «բնական» է, որովհետև օտար լեզուն սովորում են այնպես, ինչպես երեխան է սովորում մայրենի լեզուն՝ առանց որևէ քերականական բացատրությունների և «ուղիղ», որովհետև չի կիրառվում թարգմանությունը: Այս մեթոդով օտար լեզու սովորելը հասանելի էր մեծահարուստներին, ովքեր լեզվակիր դայակներ էին վարձում իրենց երեխաների համար, որոնք առավոտից մինչև երեկո անընդհատ օտար լեզվով շփվում էին տան երեխաների հետ: Այս մեթոդը չկիրառվեց դպրոցներում, որովհետև այն պահանջում է շաբաթական 24-25 օտար լեզվի դասաժամ:

3. Երրորդ՝ բանավոր գիտակցական մեթոդը – 1920–1970

Իրավիճակային թեմաների և գործնական քերականության վրա հիմնված մեթոդ է, որն օգտագործում է նաև երկկողմանի թարգմանություններ: Այս մեթոդով են օտար լեզուներ սովորել խորհրդային դպրոցներում և համալսարաններում:

Այս ժամանակաշրջանում առաջին անգամ սովորողները լսեցին լեզվակիր խոսողի արտասանությունը լինգաֆոնային կաբինետներում:

4. Չորրորդ՝ հաղորդակցական ժամանակաշրջանը 1970–2000+

Այս մեթոդով ուսուցում-ուսումնառությունը նպատակաուղղված է իրականացնելու իրական կյանքի հաղորդկցություն: Լինգաֆոնային կաբինետները փոխարինվում են անձնական թվային միջոցներով:  Թեմաները, տեքստերը, մենախոսություններն ու երկխոսությունները այնպես են ուսուցանվում և կիրառվում, որ սովորողը չի գիտակցում ու չի սևեռվում լեզվական նյութի վրա, չի կենտրոնանում քերականական երևույթների ու դրանց օրինաչափությունների բնորոշման վրա: Սովորողը կենտրոնանում է իր խոսքի բովանդակության վրա: Սկզբում նա օգտագործում է գործնական քերականության լեզվական նմուշներ, իսկ այնուհետև՝ տարբեր փոխակերպումներով ստեղծում է իր նախադասությունները, որոնք աստիճանաբար դառնում են մենախոսություններ, հաղորդակցական երկխոսություններ, գրավոր պատումներ:    

Սա է օտար լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունը: Այս մեթոդն է կիրառվում մեր կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Մեր դպրոց-պարտեզներում անգլերենի հաղորդակցական նախագծեր են իրականացվում սկսած 3-րդ դասարաններից, իսկ Ավագ դպրոցում գերիշխող են բանավեճերն ու քննարկումները, գրավոր խոսքի բլոգային պատումները: Օտար լեզուների ուսուցման առարկայական ծրագրերում նշված սովորողների լեզվական կարողություններն էլ համընկնում են հանրակրթության չափորոշչային վերջնարդյունքներին:     

Օտար լեզվի ուսուցման ի՞նչ մեթոդաբանություն է առաջարկվում ադրբեջաներենի ծրագրում և ի՞նչ վերջնարդյունքներ են պահանջվում:

68 դասաժամ է հատկացված 10-րդ դասարանի ծրագիրը իրականացնելու համար: Այդ 68 դասաժամից միայն 16 դասաժամն է հատկացվում լեզվի իրական ուսուցմանը (Թեմա 3. Շփման համար անհրաժեշտ նվազագույն բառապաշար և Թեմա 4. Հաղորդակցական հմտություններ), իսկ մնացած 52 դասաժամը հատկացվում է քերականությանը, քերականական երևույթների բնորոշմանը:

11-րդ դասարանում ընդհանուր 68 դասաժամից ընդամենը 14 դասաժամ է հատկացված լեզվի իրական ուսուցմանը՝ հաղորդակցական կարողությունների զարգացմանը: Մնացած 54 դասաժամը նվիրված է քերականությանը, քերականական երևույթների բնորոշմանը և հայերենի լեզվական նյութի հետ համեմատությանը:

Նույնն է նաև 12-րդ դասարանի ծրագրում:  

2022 թվականին առաջարկվում է 1750-1880 թվականներին օտար լեզուների ուսուցման դասական մեթոդը՝ քերականաթարգմանականը:

Բերենք մի քանի օրինակ:

10-րդ դասարան

Թեմա 6 ( 7 ժամ)

Հոլովներն ու գոյականի կապակցության ձևերն ադրբեջաներենում

….

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնասիրության արդյունքում սովորողը պետք է կարողանա՝

1)         ընկալել հոլովների դերն ու նշանակությունը կապակցված խոսք կազմելու մեջ

2)         ճանաչել ու տարբերել բոլոր հոլովներն ըստ իրենց տեսակների և նշանակության

3)         խմբավորել ադրբեջաներենի հոլովակերտ վերջածանցներն ըստ իրենց տեսակների

4)         հոլովել բառերն ըստ անհրաժեշտության

5)         խոսքի մեջ ճշգրիտ գործածել հոլովները՝ պահպանելով հոլովման աղյուսակի կանոնները

6)         հասկանալ գոյականների կապակցության ձևերի էությունը և դրանց գործառնական առանձնահատկությունները

7)         կարդալ և հասկանալ նախադասությունները, որտեղ առկա են գոյականների կապակցության ձևեր

8)         գրագետ կերպով կիրառել գոյականների կապակցության ձևերը՝ հետևելով քերականական կանոններին

11-րդ դասարան

Թեմա 3 (8 ժամ)

Հետադրություններ

Նպատակ

1)         աշակերտներին ծանոթացնել հետադրություններին որպես առանձին խոսքի մաս

2)         ցույց տալ, թե որոնք են հետադրությունների գործառույթներն ադրբեջաներենում

3)         ներկայացնել հետադրություններն ըստ համապատասխան խմբերի

Վերջնարդյունքներ                                          

Թեմայի ուսումնասիրության արդյունքում սովորողը պետք է իմանա՝

1)         հետադրության դերն ադրբեջաներենում որպես ոչ ինքնուրույն խոսքի մաս

2)         ադրբեջաներենի հետադրությունների համարժեք բառերը հայերենում

3)         հետադրությունների գործածության առանձնահատկություններն ու հնարավորությունները

4)         հետադրությունների խմբավորման սկզբունքները և խմբերից յուրաքանչյուրի գործածության առանձնահատկությունները

Թեմայի ուսումնասիրության արդյունքում սովորողը պետք է կարողանա՝

1)         ընկալել հետադրությունների գործառութային նշանակությունը, դրանց դերը կապակցված խոսք կազմելու գործում

2)         գրավոր և բանավոր խոսքում ըստ անհրաժեշտության գործածել համապատասխան հետադրությունները

3)         խմբավորել հետադրություններն ըստ իրենց իմաստային և գործառնական նշանակության

4)         ներկայացնել ադրբեջաներենի ամենագործածական հետադրությունները և դրանց կիրառման կանոնները:

Փաստորեն ադրբեջաներենի դասին սովորողը անընդհատ պետք է խոսի իր մայրենի լեզվով և ներկայացնի ադրբեջաներենի քերականության տեսությունը:

Այստեղից պարզ է դառնում, թե որքան ձանձրալի է եղել օտար լեզուների ուսուցումը 1750-1880 թվականներին: Այդ մեթոդով սովորեցնելիս 90%-ով գերիշխում է ուսուցչի ձայնը: Այդ պատճառով էլ այն ժամանակներում ծեծը ընդունված երևույթ էր: Հակառակ դեպքում՝ սովորելու ինչ ահռելի մոտիվացիա պետք է ունենային աշակերտները:

Առաջարկ.

Մեր կրթահամալիրում թուրքերենը սովորողների ընտրությամբ դասավանդվող երրորդ օտար լեզու է: Ունենք ժամանակակից պահանջներին բավարարող թուրքերենի մեր ծրագիրը:

Կարծում եմ, որ պետք է հրաժարվենք նախարարության երաշխավորած ադրբեջաներենի ծրագրից և շարունակենք սովորողների ընտրությամբ դասավանդել թուրքերենը որպես երրորդ օտար լեզու: