Just another WordPress.com site

Archive for October, 2017

Միջին և Ավագ դպրոցների սովորողների հեռավար ուսուցման հոկտեմբերի հաշվետվությունը

Մանրամասն հաշվետվություն եմ ներկայացրել սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ը ժամանակամիջոցի համար:

Նշված հաշվետվությունը գրելուց հետո նամակով դիմեցի հեռավար սովորողներին, որպեսզի նրանք իրենց բլոգներում հրապարակեն բոլոր իրենց աշխատանքները: Ինեսա Թումասյանցը,   պատասխան նամակով գրեց, որ կատարել է իմ այդ պահանջը:

Հոկտեմբերի 15-ի հաշվետվությունից հետո սովորողները շարունակեցին կատարել հոկտեմբերի 10-ի Ավագ դպրոցի և Միջին դպրոցի սովորողների համար նախատեսված առաջադրանքները: Այս հրապարակումների մեջ նշված են սովորողների պատասխանները և իմ մանրամասն վերլուծությունները: Ավագ դպրոցի առաջադրանքը կատարեցին Արամ Դավթյանը, Ինեսա Թումասյանցը, Դավիթ Խաչատրյանը, Յուրի Դանիելյանը, Անասյա Նիզիբլյանը, Միքայել Մնացականյանը: Միջին դպրոցից առաջադրանքը կատարել է միայն Ռուբեն Գալստյանը:

Հոկտեմբերի 16-ին մի նյութ եմ հրապարակել «Հուզիչ ֆլեշմոբ Չինաստանից»:

Հոկտեմբերի 19-ին նոր առաջադրանք հրապարակեցի Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար: Առաջադրանքը նաև ուսումնական նյութ է տարբեր տիպի հարցեր տալու վերաբերյալ: Առաջադրանքի վերջում պարբերաբար հրապարակում եմ սովորողներից ստացված պատասխանները և դրանց վերլուծություններըը: Դեռ ոչ բոլորն են կատարել այն: Առաջադրանքն առայժմ կատարել են հետևյալ սովորողները՝ Ռուբեն Գալստյան – Միջին դպրոց և Ինեսա Թումասյանցը և Դավիթ Խաչատրյանը – Ավագ դպրոց: Յուրի Դանիելյանը գրել է, որ հիվանդ է և առայժմ չի կարողանում աշխատել:

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբը, որին մասնակցեցին նաև հեռավար ուսուցմամբ սովորողներ Դավիթ Խաչատրյանը, Միքայել Մնացականյանը, Սերժ Ղազարյանը:

Երեք օր առաջ նորից նամակ եմ գրել բոլոր սովորողներին, որպեսզի նրանք կատարեն հոկտեմբերի վերջին առաջադրանքը և ֆլեշմոբը:

Սովորողների աշխատանքների պատասխաններն իմ վերլուծություններով միշտ ուղարկում եմ Մարթա Ասատրյանին և Մարգարիտ Սարգսյանին:

 

Հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը

Այլոց փորձի ուսումնասիրում. «Ուսումնական ճամփորդություն» Դպիր 122

Այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանքը այլ երկրների հանրակրթական դպրոցներում. կողմ և դեմ տեսակետներ

Ուսումնասիրության մեջ ներգրավված են Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Աննա Գանջալյանը,  Լիանա Ասատրյանը – թարգմանություններ անգլերենից, Աննա Մարությանը – թարգմանություն ֆրանսերենից, Էլինա Սիմոնյանը – թարգմանություն ռուսերենից, Վանուհի Բաղմանյանը – թարգմանություն գերմաներենից, Նարինե Բարսեղյանը – թարգմանություն իսպաներենից: Աշխատանքները շարունակվում են: (more…)

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի աշխատանքը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը

  1. Այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանքը այլ երկրների հանրակրթական դպրոցներում. կողմ և դեմ տեսակետներ

Ուսումնասիրության մեջ ներգրավված են Իրինա ԱպոյանըՀայկուհի ՀովհաննիսյանըԱննա Գանջալյանը , Լիանա Ասատրյանը– թարգմանություններ անգլերենից, Աննա Մարությանը – թարգմանություն ֆրանսերենից, Էլինա Սիմոնյանը – թարգմանություն ռուսերենից, Վանուհի Բաղմանյանը – թարգմանություն գերմաներենից, Նարինե Բարսեղյանը – թարգմանություն իսպաներենից: Աշխատանքները շարունակվում են

2. Հոկտեմբերի 31-ին ժ. 13:00-14:00 – Հանդիպում-քննարկում օտար լեզու դասավանդողների հետ՝ «Ֆլեշմոբների կազմակերպման բարելավում» թեմայով. Ավագ դպրոցի 3-5 դասասենյակ:

Խմբագրում. այսօր կայացավ հանդիպում քննարկումը:

ա. Առաջարկվեց և որոշվեց, որ այսուհետ 2-3-րդ, 4-5-րդ դասարաններում անգլերեն դասավանդողները իրենք կազմեն անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքները այդ տարիքային խմբերի համար:

բ. Քննարկվեցին ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքները և առաջարկվեց, որ դրանք  ավելի հեշտ, առանց ռեբուսների և  հաղորդակցական պետք է դարձնել:

գ. Առաջարկվեց, որ Ֆլեշմոբի առաջադրանքները և դրանց պատասխանները հրապարակվեն սովորողների բլոգներում և այն սովորողները, ովքեր չեն մասնակցել, մոտակա օրերին դասարանում կամ տանը Word ֆայլով կատարեն այդ առաջադրանքները և հրապարակեն իրենց բլոգներում:

դ.  Ֆլեշմոբներին նախորդող օրերին անընդհատ հիշեցնել սովորողներին մոտեցող ֆլեշմոբի մասին: Օգնել միմյանց:

3. Նոյեմբերի 1-ին ժ. 12:30-13:00 – Սեմինար անգլերեն դասավանդողների համար .«Հայերենից անգլերեն մանկավարժական տեքստերի թարգմանություն»:

Սիլվա Հարությունյանի կաբինետում

4. Նոյեմբերի 2-ին ժ. 12:30-13:30- Բազմալեզու սեմինար օտար լեզու դասավանդողների մասնակցությամբ. «Հոկտեմբերյան իմ ամենահաջողված նախագիծը»: Ներկայացնում են դասավանդողները: Սիլվա Հարությունյանի կաբինետում:

5. «Ուսումնական աշուն» ճամբարի լուսաբանումը տարբեր լեզուներով: Յուրաքանչյուր դասավանդող իր դպրոցի գործունեության մասին իր օտար լեզվով  տեղեկատվություն է պատրաստում ուղարկում այդ լեզվով կայքի խմբագրին:

Արդեն հրապարակվել են նյութեր հետևյալ լեզուներով՝

Անգլերեն 8 նյութ

Ռուսերեն 12 նյութ

Ֆրանսերեն 2 նյութ

Թուրքերեն 3 նյութ   

Իմ անհատական աշխատանքը

  1.  Արևելյան և Հյուսիսային դպրոցներում ուսումնասիրել «Ուսումնական աշուն» նախագծերը  և դրանց ընթացքը՝ դպրոցների ենթակայքերի, ուսուցիչների սովորողների բլոգների միջոցով և ֆիզիկական միջավայրում:
  2. Շարունակել հեռավար ուսուցման սովորողների հետ տարվող ուսումնական աշխատանքը:
  3. mskh.am-ի անգլերեն էջում լուսաբանել «Ուսումնական աշուն» նախագծերը` խմբագրելով ստացված տեղեկատվությունները:
  4. Խմբագրական աշխատանքներ. <<Այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանքը այլ երկրների հանրակրթական դպրոցներում. կողմ և դեմ տեսակետներ>>:

Մարդիկ ապրում են, քանի դեռ իրապես վայելում են կյանքը. մտորումներ անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբից

Ի՞նչ տվեց մասնակիցներին անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբը:

2-3-րդ դասարանների 44 մասնակիցներից 16-ը ստացել է առավելագույն 10 գնահատականը, իսկ մնացածների 90%-ից ավելին ստացել է 8-9: Առաջադրանքի բովանդակությունը համապատասխանում էր այդ դասարաններում օտար լեզվի ծրագրային նյութին ու պահանջվող լեզվական կարողություններին. «Ես և իմ շրջապատը» ընդհանուր թեմայի շրջանակում կարողանալ ներկայանալ և ներկայացնել ընտանիքի անդամներին, սիրած խաղալիքները, դպրոցի պարտեզն իր ծառերով, ծաղիկներով ու մի փոքր էլ դրանց խնամքով: (more…)

Տրված է 2017-ի անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, հոկտեմբերի 20-ն է, ժամը 19:00 և հիմա սկսում ենք մասնակցել անգլերենի ֆլեշմոբին: Ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք պատասխանել հարցերին: Հեռավար ուսուցմամբ սովորողները անպայման նշում են այդ մասին համապատասխան տեղում:

2-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Ուսումնական նյութ-առաջադրանք Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հոկտեմբերի 18, 2017

Թեմա. Բայական տարբեր ժամանակաձևերով տարբեր տիպերի հարցեր տալը

Այն սովորողները, ովքեր լավ գիտեն հարցեր տալը, կարող են մի անգամ կարդալ, համոզվել դրանում և սկսել առաջադրանքը կատարելը: Նրանք, ովքեր լավ չգիտեն հարցեր տալը, մի քանի անգամ պետք է կարդան այս նյութը և վերադառնան նյութին առաջադրանքները կատարելու ժամանակ: Հուսով եմ, որ այս ուսումնական նյութ – առաջադրանքը կատարելով ձեռք կբերեք անգլերենի ամենակարևոր լեզվական ունակություններից մեկը՝ հարցեր տալը: Սա մի թեմա է, որը միշտ ուղեկցում է լեզու սովորողին՝ անկախ նրանից, թե որ դասարանում է, կամ էլ համալսարանի ո՞ր կուրսում է սովորում: (more…)

Հուզիչ ֆլեշմոբ Չինաստանից

Ռուբեն Գալստյանը Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող է: Նա այժմ իր ծնողների հետ Չինաստանում է ապրում, իսկ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակում է կրթահամալիրում, քանի որ այս ուսումնական տարվանից սկած այդ հնարավորությունը տրված է բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես հնարավորություն չունեն առկա ուսուցում ստանալու: Ռուբենը միայն էլեկտրոնային նամակագրությամբ է աշխատում՝ պարզաբանելով, որ Չինաստանում Google համակարգը չի աշխատում, իր բլոգը՝ նույնպես: Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի վերջին առաջադրանքն այսպիսին էր.

Ընտրեք այս երկու վերնագրերից մեկը և գրեք մի կարճ շարադրություն: (more…)

Հեռավար ուսուցմամբ անգլերեն սովորողների գործունեության մասին հաշվետվություն

Էլեկտրոնային նամակագրության համար Ավագ և Միջին դպրոցների սովորողների խմբեր եմ ստեղծել` Distanceenglish Ավագ դպրոցի և Mijindistanceenglish միջին դպրոցի սովորողների համար: Սեպտեմբերի սկզբից մինչև հիմա Ավագ դպրոցի սովորողներին տվել եմ 4 առաջադրանք և մեկ Ֆլեշմոբ, իսկ Միջին դպրոցի սովորողների համար՝ երկու առաջադրանք և մեկ ֆլեշմոբ: Իմ բլոգում բացել եմ անգլերենի հեռավար ուսուցման էջը, որտեղ հրապարակում եմ առաջադրանքները ըստ դպրոցների, յուրաքանչյուր սովորողի կատարած աշխատանքները, իմ ուղղումներն ու արձագանքները: (more…)

Հեռավար ուսուցում. առաջադրանք ավագ դպրոցի սովորողների համար

I.Կարդալ տեքստը և ընտրել հարցերի ճիշտ պատասխանը

Read the text and choose the right answer to the questions (more…)

Հեռավար կրթություն. առաջադրանք միջին դպրոցի սովորողների համար

  1. The Ant and the Cicada

The ant is working all day long. He is gathering food for winter. The cicada isn’t working. She is dancing and singing. The sun is shining and she is very happy. She can find food in the field. She can sleep on a flower. Suddenly she sees the ant. The ant is bringing food to his anthill. The cicada says, “What are you doing? Come and dance with me.” (more…)

Ուսումնական ճամփորդության կազմակերպման այլոց փորձը

Մի քանի օր է, ինչ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի մասնագետները ուսումնասիրում են կրթահամալիրի դպրոցների սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած ուսումնական ճամփորդությունների համապատասխանությունը  կրթահամալիրում ընդունված կարգին:  Իսկ ինչպե՞ս են կազմակերպվում ուսումնական ճամփորդությունները արտերկրում: (more…)

Հեռավար ուսուցման սովորողների անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի աշխատանքները և դրանց վերլուծությունը

 

Միջին դպրոցի սովորող Միլենա Դանիելյանի պատասխանը և իմ արձագանքը

Միլենա, անգլերենի քո բոլոր աշխատանքները անպայման հրապարակիր քո բլոգի անգլերենի բաժնում:

Ահա անգլերենի Ֆլեշմոբի քո պատասխանները և դրանց ուղղումները: Հենց այդպես էլ հրապարակիր, որ ուսանելի լինի: (more…)

Միջազգային կրթական փոխանակման մի նոր նախագիծ

 

22278618_871002939731646_1071775412_n

 

22278600_871002979731642_945494227_n

Հրանտ Դինք հիմնադրամի աջակցությամբ արդեն գործում է «Թուրքիա-Հայաստան ընկերակցության ծրագիրը»: Ծրագիրը երկու հարևան երկրների տարբեր ոլորտների մասնագետներին համագործակցելու, համատեղ նախագծեր իրականացնելու, միմյանց օգնելու հնարավորություն է տալիս: (more…)

Օտար լեզվի ուսումնական պարապմունքները կրթահամալիրի դպրոցներում. հոկտեմբերի 3-ին առաջընթացը նկատելի էր

Առաջին և երկրորդ դասաժամերին Հյուսիսային դպրոցում ներկա եղա 5-րդ դասարանի ռուսերենի (դասավանդող՝ Անահիտ Նաղդալյան) և անգլերենի (դասավանդող՝ Հայկուհի Հովհաննիսյան) պարապմունքներին: (more…)

Սեպտեմբեր ամսվա իմ հաշվետվությունը

Երկու ներկրթահամալիրային ուսումնասիրություն եմ արել.

. Օտար լեզու դասավանդողների ուսումնական նախագծերը 2017-2018 ուստարվա համար. ուսումնասիրություն (more…)