Just another WordPress.com site

Archive for November, 2015

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2015»-ին եմ ներկայացնում իմ մեկ տարվա գործունեությունը

2014-ից մինչև հիմա իմ գործունեության գլխավոր առանցքային գիծը մեր կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հոդվածների, մանկավարժական առաջավոր փորձի անգլերեն ներկայացումն է եղել «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագրում: Մեկ տարվա ընթացքում հայերենից անգլերեն 40 հոդված եմ թարգմանել, որոնք ունեցել են 37404 ընթերցող, իսկ նույն հոդվածները հայերեն բնագրով՝ 20910: Այս թվերը ցույց են տալիս, որ Դպիրում հրապարակված անգլերեն հոդվածները, հիմնականում Facebook-ի շնորհիվ, աշխարհի տարբեր երկրներում գտնում են իրենց ընթերցողներին: Մեր կրթահամալիրի այլընտրանքային, հեղինակային մանկավարժությունը շատ ավելի լայն ճանաչում ձեռք կբերի ամբողջ աշխարհում, եթե Դպիրին զուգահեռ անգլերեն alternativepedagogymskh անունով բլոգ ստեղծվի, ուր կհրապարակվեն մեր անգլերեն հոդվածները՝ խմբավորված ըստ կրթական աստիճանների և ուսումնական առարկաների:

Ստորև ներկայացնում եմ հաշվետու ժամանակաշրջանում իմ կատարած հայերենից անգլերեն թարգմանությունները, անգլերեն աղբյուրներից թարգմանություն-փոխադրություն-ուսումնասիրությունները, մեթոդական մշակումները: Կարծում եմ, որ հեղինակների համար հետաքրքիր կլինի կարդալ իրենց հոդվածների վերաբերյալ թարգմանչի կարծիքը: Չէ՞ որ հեղինակից հետո թարգմանիչը երկրորդ մարդն է, որ ամենաշատն է կարդացել ու աշխատել հոդվածի վրա:

 

Հայերենից անգլերեն թարգմանություններ    

  1. Աիդա Պետրոսյան Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց 454 ընթերցող Aida Petrosyan “Knowing Alphabet is not a Goal: it′s Merely a Means”  495 ընթերցող

Մեր այլընտրանքային, հեղինակային մանկավարժությունը սկսվում է կրտսեր դպրոցից և հենց այստեղ է այն ամենամատչելի ու տեսանելի ձևով երևում:

  1. Աշոտ Բլեյան «Թող կենտրոն գա անհատը» 354 ընթերցող “Let the Individual Come to the Center” 664 ընթերցող

Մարդկության պատմության ընթացքում բոլոր բռնակալ, ազգայնամոլ երկրներում պետական մանկավարժական մոտեցումը եղել է գաղափարախոսությունը, մինչդեռ, բոլոր նորարար մանկավարժները՝ այդ թվում նաև մեր Աշոտ Բլեյանը, մեծ կարևորության են արժանացրել անհատին իր հետաքրքրություններով և կարողություններով: Ուրախ եմ, որ 600-ից ավելի ոչ հայախոս ընթերցող իմացել է այս մասին:

  1. Վահրամ Թոքմաջյան «Երեք նախագիծ» 407 ընթերցող «Three Projects» 1603 ընթերցող

Ծավալով փոքր այս հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ հայախոս ընթերցողների մոտ: Անգլերեն տարբերակը չորս անգամ ավելի շատ ընթերցող է ունեցել: «Պատմություն» ուսումնական առարկայի ինչ համարձակ ու հետաքրքիր նախագծեր են, որոնցից մեկը գիտեմ, որ իրականացվել է՝ «Հանրագիտակ» պատանեկան ամսագիրը:  

  1. Յուրա Գանջալյան Անգլախոսների ակումբ. 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային ծրագիր 372 ընթերցող «English Speaking Club: Working plan for the 2014-2015 academic year» 570 ընթերցող

2014-2015 ուսումնական տարին մեր անգլախոսների ակումբի ամենաարդյունավետ տարին եղավ, որովհետև ակումբում էին Հովհաննես Ալեքյանը (այժմ Դիլիջանի միջազգային քոլեջի ուսանող), Դավիթ Նիկողոսյանը (այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող), Մարիամ Միրզոյանը (այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող), Քրիստինա Ներսեսյանը (այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող), Եվա Մարկոսյանը, Սուսաննա Ավետիսյանը, Տիգրան Աբրահամյանը, Արտակ Նշանյանը, Գոռ Խաչատրյանը, Հակոբ Քելեշյանը: Ակումբի գործունեության շնորհիվ մեր կրթահամալիրի առօրյայի, իրականացվող մանկավարժությանը վերաբերող  հայերենից անգլերեն 200-ից ավելի նյութեր տեղադրվեցին մեր կայքի անգլերեն էջում՝ ի լուր աշխարհի:

  1.  Հասմիկ Ղազարյան «Ֆորմա՞լ, թե՞ ոչ ֆորմալ կրթություն» 481 ընթերցող «Formal or Informal Education?» 605 ընթերցող

Որքան լավ է Հասմիկը ձևակերպել իր այս միտքը. «Ավելին, ֆորմալ կրթությունը հենց այն հաստատուն հարթակն է, որի վրա վստահորեն կարող է կառուցվել երևակայության ամենահամարձակ թռիչքների պատրաստ ոչ ֆորմալը»։ “Moreover, formal education is just the firm platform, where informal education can be constructed, ready for the most challenging flights of imagination.”

  1. Մարիետ Սիմոնյան «Սովորողի ուսումնական աշխատանքը դպրոցում, դասարանում և տանը» 984 ընթերցող, «The Learner′s Academic Work at School, in the Classroom and at Home» 692 ընթերցող

Հոդվածը հետաքրքիր է նրանով, որ փորձ է արվում փոխել մեր պատկերացումները դասարանական և տնային աշխատանքների մասին: Մարիետ Սիմոնյանը նշում է, որ դասարանական աշխատանքը լիովին բավարար է նոր նյութի յուրացման համար, իսկ տնային աշխատանքը պետք է ընտրությամբ լինի: Հիմա արդեն այս միտքը զարգացում է ապրել և տնային աշխատանքը դիտվում է, որպես ինքնակրթությանը նպաստող լրացուցիչ աշխատանք, որը կարող է և անմիջական կապ չունենալ այդ օրվա դասարանական աշխատանքի հետ:

  1. Մարիետ Սիմոնյան «Թափանցիկ միջավայր. լա՞վ է, թե՞ վատ» 317 ընթերցող, «Transparent Environment: Is it good or bad?» 305 ընթերցող

Համաձայն եմ, որ երեխայի զարգացման համար միջավայրը մեծ ազդեցություն ունի: Հեղինակն իր դիտարկումներով ցույց է տալիս թափանցիկ և երեխաների տարբեր տարիքային խմբերին համապատասխանեցրած ուսումնական տարածքների առավելությունները:

  1. Մերի Առաքելյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կոմիտաս չսիրելն անհնար է» 500 ընթերցող, «You can’t help loving Komitas at “Mkhitar Sebastatsi” Educomplex» 478 ընթերցող:
  2. Մարինե Մարտիրոսյան «Ընթերցանության խրախուսման մեթոդները կրտսեր դպրոցում» 619 ընթերցող, «Some methods of stimulating reading at primary school» 808 ընթերցող.

Վերնագիրն այսպես ավելի դիպուկ կլիներ՝ « Ընթերցանական նախագծեր կրտսեր դպրոցում»:

  1. Մանուշակ Աբրահամյան «Նեթբուքը` ուսումնական գործիք, օգնական և ընկեր» 517 ընթերցող «The net-book as a tool for education, an assistant and a classmate» 1044 ընթերցող

Հոդվածը թարգմանելիս համբերությամբ լսեցի բոլոր ձայնագրությունները, դիտեցի ստեղծված ֆիլմերը: Որքան շատ աշխատանք է արված: Դասվարի աշխատանքը դժվար է ու հաճելի: Իզուր չէ, որ Ֆինլանդիայում, Գերմանիայում և Հարավային Կորեայում կրտսեր դպրոցի դասավանդողներն ամենաբարձր աշխատավարձերն են ստանում կրթական բնագավառում:

  1. Ժաննա Հակոբյան «Экзаменационный тест: что он проверяет?» 512 ընթերցող, «Examination Test Paper: What Does it Check?» 12617 ընթերցող:

Ահա թե ինչ է նշանակում դիպուկ ու խոսուն վերնագիր: Չնայած Ժաննա Հակոբյանը այնքան էլ դիպուկ չի պատասխանել իր բարձրացրած հարցին, այնուամենայնիվ, գրավիչ վերնագրի շնորհիվ այդքան շատ անգլերեն ընթերցող է ունեցել:

  1. Մարգարիտ Սարգսյան «Ընթերցանությունը քո իրավունքն է ու ճանաչողության իրական հնարավորությունը» 792 ընթերցող, «Reading is your right and the real opportunity for cognition» 623 ընթերցող
  2. Աշոտ Բլեյան «Ավելի գրավիչ, քան փողոցը, առավել հետևողական, քան աղանդավորական գործիչը» 623 ընթերցող, «To be more attractive than the street, more consistent than a sectarian» 620 ընթերցող

Մանկավարժական առաջադեմ մտքեր են, որոնք արժե տարածել ամբողջ աշխարհում: Դրանք արժեքավոր են հենց այն պատճառով, որ հիմնավորված են ամենօրյա իրականում կատարվող աշխատանքներով, այլ ոչ թե`մանկավարժական տեսություններով:

  1. Անահիտ Մելքոնյան «Նոր տեխնոլոգիաները արհեստում. ոսկերչություն» 441 ընթերցող, «New Technologies in Handicraft: Jewelry» 875 ընթերցող

Անահիտ Մելքոնյանը աշխարհում այն եզակի անգլերենի դասավանդողներից է, ով տարբեր արհեստների վերաբերյալ անգլերեն ուսումնական նյութեր է ստեղծում:

  1. Վահրամ Թոքմաջյան «Սահմանափակ հերոսի ընկալումը պատմության դասագրքերում. դասագիրք, թե՞…» 1432 ընթերցող, «Perceiving the idea of a restricted hero in the history text-books: Is it a text-book or …?» 5086 ընթերցող

Այո′, հայրենիքի համար նախ և առաջ պետք է ապրել:

  1. Մարինե Մկրտչյան «Համագործակցությունը՝ որպես հաջողության գրավական» 602 ընթերցող, «Collaboration is the pledge to success» 712 ընթերցող

Մեդիա ուրբաթ համերգի կազմակերպման մասին է այս փոքրիկ հոդվածը: Մարինեի հոդվածներում միշտ էլ երևում է աշխատանքի նկատմամբ նրա անմնացորդ նվիրումը, երաժշտության ուսուցչի բարձր ճաշակը;

  1. Էմանուել Ագջոյան «Բնագիտության դասերը բնական միջավայրում» 1113 ընթերցող, «Science Lessons in Natural Environment» 873 ընթերցող

Ինձ համար բոլորովին հետաքրքիր չեն մանկավարժական գիտությունների դոկտորների, փիլիսոփաների, ակադեմիկոսների իրենց վեհ բարձրություններից ասված խելացի խրատները, խորհուրդները, առաջադեմ համարվող մտքերը մանկավարժության մասին: Դրանք բոլորը սին են թվում, որովհետև դպրոցից չեն հնչում: Ամենահետաքրքիրն ու արժեքավորը գործող մանկավարժի, դպրոցի ուսուցչի խոսքերն են, երբ նա խոսում, կիսվում է իր արդեն իրականացրած փորձի, աշխատանքի մասին: Էմանուել ջան, երիտասարդ ես ու արդեն շատ արժեքավոր մանկավարժական փորձ ունես:

  1. Աշոտ Բլեյան «Մեր ավագ եղբայրն ու ընկերը՝ միշտ Ուսուցիչ Հակոբ Հակոբյանը» 385 ընթերցող, «Our elder brother and friend Hakob Hakobyan: always a teacher» 549 ընթերցող

Փորձարարության վրա հիմնված ֆիզիկայի ուսումնական ձեռնարկ էր ստեղծում Հակոբ Հակոբյանը: Ո՞վ է ավարտին հասցնելու Հակոբ Հակոբյանի այդ կիսատ մնացած գործը:

  1. Մարո Ասատրյան «Թբիլիսիի՝ Վիրսալաձեի անվան գեղարվեստի դպրոցը» 430 ընթերցող, «The Art School after Virsaladze in Tbilisi» 1295 ընթերցող

Վերջապես մեր Դպիրում մի ամբողջական հոդված հրապարակվեց Վրաց գործընկերների հետ մեր համագործակցության մասին:

  1. Հասմիկ Ղազարյան «Համաշխարհային գրականության փունջը երկու ամսում» 1473 ընթերցող, «A Bouquet of World Literature in Two Months» 1953 ընթերցող

Դպրոցում համաշխարհային գրականության դասավանդման մասին իմ երբևէ կարդացած ամենահետաքրքիր հոդվածն էր: Գտնվել և իրականացվում է գրականության դասավանդման կառուցողական մեթոդը` դասը վարելու տարբեր ինտերակտիվ հնարքներով, որոնք հիմնված են համագործակցային նախագծային ուսուցման վրա: Մեծ հետաքրքրությամբ հոդվածը թարգմանեցի անգլերեն: Առանձնակի դժվարություն ներկայացրեցին անգլիացի հեղինակներից մեջբերումների համապատասխան տողերը գտնելը, քանի որ դրանք պետք է բնագիր մեջբերումներ լինեն, այլ ոչ թե թարգմանություններ: Օրինակ, Չարլզ Դարվինի տողերը գտնելու համար ինքս իմ ձևով թարգմանեցի նախադասությունը և այն դրեցի Google-ի որոնման ցանցում ու այդպես գտա բնօրինակը: Անհասանելի եղավ Ջոն Ստյուարտ Միլի միտքը եզրակացություն անելու մասին: Պարզեցի, որ այս անգլիացի փիլիսոփան բազմաթիվ ասույթների հեղինակ է: Կարդացի մոտ 200 ասույթ, բայց այդպես էլ չգտա մեջբերված միտքը: Ինքս թարգմանեցի այդ մեջբերումը անգլերեն, որպեսզի նորից Google-ի ցանցում որոնեմ բնօրինակը, բայց` ապարդյուն: Այդ պատճառով էլ հոդվածի անգլերեն տեքստում այդ մեջբերումը չկա: Անգլերեն տեքստը դրանից բոլորովին չի տուժել, քանի որ հոդվածն այնքան լիարժեք է հոդվածագրի սեփական մտքերով, որ դրա կարիքն էլ չկար:

  1. Թամար Ղահրամանյան «Հեռավար ուսուցման գործընթացը մանակավարժական քոլեջում» 455 ընթերցող, «The process of distance learning at the Pedagogical College of “Mkhitar Sebastatsi” Educomplex» 895 ընթերցող
  2. Աշոտ Բլեյան «Մեկնարկը տրված է» 513 ընթերցող, «The Start is Given» 347 ընթերցող

Եզակի դեպքերից է, երբ անգլերեն ընթերցողները ավելի քիչ են, քան հայերենինը: Իմ կարծիքով պատճառը վերնագիրն է: Վերնագիրը ավելի խոսուն ու գրավիչ կլիներ, եթե ասվեր, թե ինչի մեկնարկն է տրված. Օրինակ, EduDigitech 2014-ի մեկնարկը տրված է:

  1. Աշոտ Բլեյան «Հանրային միասնությունը դաստիարակություն է» 150 ընթերցող, «Together with our learners: This is the only way» 239 ընթերցող

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ավարտման, մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոցի, ինչպես նաև՝ բնագիտատեխնիկական, մարզական և հանրակրթական Digitech-ի մասին է նյութը, բայց զարմանալի ու ցավալի է, որ նույնիսկ մեր ոչ բոլոր մանկավարժներն են կարդացել այն: 150 ընթերցումը մեր կրթահամալիրի համար փոքր թիվ է:

  1. Մարգարիտ Սարգսյան «Ակումբային գործունեություն. զարգացնող և անընդհատ զարգացող կրթական միջավայր ու կրթական գործի կազմակերպում» 219 ընթերցող, «Club Activities: Constantly Developing Educational Environment and Organization of Educational Process» 262 ընթերցող

Հոդվածը հետաքրքիր է այն առումով, որ այստեղ ներկայացված են ակումբային պարապմունքների տարբեր ձևեր: Մարգարիտն անընդհատ աշխատում է խուսափել միօրինակությունից:

  1. Նունե Մովսիսյան «Բլոգոլորտը՝ միավորող վիրտուալ գորգ» 327 ընթերցող, «Blogosphere is a uniting virtual carpet» 457 ընթերցող

Իր հոդվածում Նունե Մովսիսյանը առաջարկում է առարկայական բլոգները միավորել և ստեղծել մեկ ուսումնական տարածք, որն իր բազմազանությամբ կնմանվի վիտուալ «գորգի»:

  1. Մարինե Մկրտչյան «Ծեսը՝ ինքնագիտակցության միջոց» 400 ընթերցող, «Ritual as a means of self-consciousness» 308 ընթերցող

Միշտ խոսուն, հուզիչ ու բարձր ճաշակով են լինում Մարինե Մկրտչյանի  տեսաֆիլմերը: Այս հոդվածն էլ եկավ ամբողջացնելու նրա հարուստ ներաշխարհն ու նվիրվածությունը գործին: Որքան համոզիչ են նրա մտքերը, ինչ սիրուն է նա նկարագրել Հառիճ գյուղի հետ կապված իր մանկական հուշերը:

  1. Գևորգ Հակոբյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում ուսումնական գործի կազմակերպման մի ձևի մասին» 267 ընթերցող, «Another way of organizing education at High School of “Mkhitar Sebastatsi” Educomplex» 243 ընթերցող

Գևորգ Հակոբյանը սովորաբար Դպիրում ներկայանում է իր թարգմանություններով, բայց այս մեկը հաճելի բացառություն էր: Նա ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի իր պատկերացրած ավագ դպրոցը: Կարելի՞ է երազել ու հավատալ, որ մի օր կունենանք այդպիսի ավագ դպրոց:

  1. Տաթև Մելքոնյան «Ավազաթերապիա» 861 ընթերցող, «Sandplay Therapy», 210 ընթերցող

Ձևով և բովանդակությամբ լեցուն հոդված է: Շնորհակալություն, Տաթև Մելքոնյանին: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են մեր կրթահամալիրի վերջին 5 տարիների ամենամեծ 5 ձեռքբերումները, ապա ես անպայմանորեն այդ 5-ի մեջ պատվավոր առաջին երեք տեղերից մեկը կտայի 5-6 տարեկանների զարգացման ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվում է մեր բոլոր 4 նախակրթարաններում: Փառք ու պատիվ մեր դաստիարակներին, նրանց օգնականներին, կրտսեր դպրոցների ծրագրերի ղեկավարներին, Աիդա Պետրոսյանին ու իհարկե մեր Աշոտ Բլեյանին:

  1. Հասմիկ Թոփչյան «Դիջիթեքյան ուսումնական ճամբարը՝ ոգի փոխանցելու հարթակ»  368 ընթերցող, «Digitech Educational Camp is a Spirit Transfering Platform»  154 ընթերցող
  2. Գոհար Բալջյան «Ուսումնական-ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում» 252 ընթերցող, «The Educational-Review Camp in the Basic School» 145 ընթերցող
  3. Էմանութլ Ագջոյան «Հանրակրթական Էկոտուր բոլոր տարիքի սովորողների համար» 468 ընթերցող, «Public Educational Eco Tour for Learners of all Ages» 208 ընթերցող
  4. Արմինե Աբրահամյան և Մարգարիտ Սարգսյան «Համագործակցային հոդված-նախագիծ» 412 ընթերցող, «Collaborative Article-Project» 214 ընթերցող

Իր էությամբ նորարարական հոդված է. ավագ և կրտսեր դպրոցների հետաքրքիր համագործակցություն:

  1. Մանուշակ Աբրահամյան «Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է» 322 ընթերցող, «Speech Processing is a constant and Consistent Process»  147 ընթերցող,

Մանուշակ Աբրահամյանի հոդվածը կարդալով կարելի է շատ օրինակներ բերել, թե ինչով է մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցը տարբերվում այլ հանրակրթական դպրոցներից: Կարելի է մեկ բառով էլ ասել՝ ստեղծարարությամբ:

  1. Աշոտ Բլեյան «Կտրվենք գետնից, նոր թափ ու թեթևություն մեր գործողություններին, մեր ընթացքին…» 243 ընթերցում, «Let’s Get off the Ground; Let’s give New Impetus and Lightness to our Actions, our Movement» 197 ընթերցում

Կենսահաստատության հաստատում՝ «Բանգլադեշն անիվների վրա»:

  1. Արմինե Գյոնջյան « «Մենք հետազոտող ենք» ուսումնական նախագծի ամփոփում» 2175 ընթերցող, «Summarizing the Educational Project “We are Researchers”» 137 ընթերցող
  2. Անահիտ Հարությունյան «Բանավոր մաթեմատիկայի մասին» 281 ընթերցող, «About Oral Mathematics» 120 ընթերցող

«Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի ոգուն համապատասխան դասարանական գործունեություններ է նկարագրվում այս հոդվածում: Նպատակն այն է, որ կրտսեր դպրոցի սովորողը չվախենա թվերից, խաղալով և իմացումի հրճվանքով սովորի մաթեմատիկայի տարրերը:

  1. Յուրա Գանջալյան «Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից» 299 ընթերցող, «Getting Rid of Restrictions Caused by Teaching English with Text-books and Test Store Books» 120 ընթերցող

Անգլերենի նախագծային ուսուցում ավագ դպրոցում. «Միևնույն պարապմունքի ընթացքում մի սովորող բանավոր ներկայացնում և պաշտպանում է իր տեսակետը, երկրորդն այդ ժամանակ զբաղված է իր կարծիքը շարադրելով, իսկ երրորդը դեռ չի էլ վերջացրել նյութի, իմաստի որոնման աշխատանքները: Չորրորդը յուրաքանչյուր րոպեն մեկ մոտենում է ինձ ու հարց տալիս, որպեսզի վստահ լինի, որ ճիշտ ուղու վրա է, իսկ հինգերորդին ամեն պահ լռեցնել է պետք, որովհետև ամեն ինչի մասին ունի պատմականորեն հիմնավորված իր կարծիքը, որը մեծ մասամբ հայերեն է ասում ու բարձրաձայն: Ավանդական ուսուցչի աչքերով եթե կողքից դիտենք մեր այս պարապմունքը, կթվա, որ սա դաս չէ: Այո, սա սովորական դաս չէ: Սա ուսումնական նախագիծ իրականացնող սովորողների ուսումնական աշխատանք է

  1. Սվետա Ճաղարյան «Երաժշտություն. լրացուցիչ կրթություն» 173 ընթերցող, «Music: Thurther Education» 145 ընթերցող
  2. Յուրա Գանջալյան «Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն» 148 ընթերցող, «Professional Practices for English Language Teaching» 317 ընթերցող

Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային վեցշաբաթյա առցանց դասընթացին իմ մասնակցության արդյունքն է այս հոդվածը: Աշխարհի տարբեր երկրներից մոտ 67000 դասավանդող էր մասնակցում: Ահա Բրիտանական Խորհրդի ծրագրերի տնօրեն Ադեհ Հովասափյանի ինձ ուղղված նամակ-կարծիքը իմ հովածի անգլերեն տարբերակի տակ.

Comments

Permalink Submitted by Addeh Hovassapian on Wed, 09/30/2015 – 12:47

A great read dear Yura Gangalyan!

Your article has brought some key aspects of the course in a nutshell in a very concise and accessible way.

Professionals like you who constantly work on their professional development regardless of long working experience and are willing to reflect on their learning through sharing knowledge should be a role model for all other teachers and why not learners.

So thank you for taking an active role in participating British Council courses and hope they are of great use to you.

Kind regards,

Addeh Hovassapian | ELT Projects Manager

British Council Armenian Branch

  1. Հայկազ Մարգարյան «Մենք բոլորս ծագումով մանկությունից ենք» 77ընթերցող, «We are all from Childhood by Origin» 72 ընթերցող

Հայկազ Մարգարյանը պատմության լրացուցիչ կրթության կազմակերպման իր փորձը մատչելի ու մեծահոգաբար փոխանցում է իր գործընկերներին;    դրամագիտություն, (Numismatics), դիցաբանություն (mythology), դրոշագիտություն (Vexillology), կնիքագիտություն, (Sigillography), զինանշանագիտություն (Heraldry) տեղանունագիտություն (Toponymy):

Անգլերեն աղբյուրներից թարգմանություն-փոխադրություններ, մանկավարժական ուսումնասիրություններ, մեթոդական մշակումներ

  1. Դպրոցական կայքը սովորողին բովանդակության սպառողից դարձնում է բովանդակության ստեղծող

Հոդվածում տրվում է այն ուսումնական գործունեության ձևը, որը ներկայացրել եմ Մայքրոսոֆթի «Փորձագետ ուսուցիչներ» միջազգային ծրագրին:

  1. Ավարտական քննությունը պետք է արտացոլի չափորոշչային կարողությունները

Օրինակներով ապացուցվում է, որ  ավարտական և միասնական քննությունների շտեմարանային առաջադրանքների պահանջները չեն համապատասխանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից ավագ դպրոցի համար հաստատված  «օտար լեզուներ» ուսումնական բնագավառին վերաբերող չափորոշիչներին:

  1. «Նոր ռուսները»

Ամերիկացի լրագրող, հրապարակախոս Հեդրիկ Սմիթի «Նոր ռուսները» գրքի 324-329 էջերի թարգմանությունն է: Այդ հատվածը Աշոտ Բլեյանի և այն ժամանակվա (1989, հուլիս ) թիվ 183 դպրոցի մասին է:

Այս ամենը հիանալի է, բայց միևնույն ժամանակ` ցավալի: Ցավալի է, որ ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած այս գրքի մասին, որի 5 էջը մեր դպրոցի ու մեր տնօրենի մասին է, իմանում ենք միայն պատահաբար 25 տարի անց: Հիանալի, ցավալի և միևնույն ժամանակ շատ հաճելի է կարդալ այդ ժամանակները օտարի աչքերով ու մտածողությամբ նկարագրվածը մեր դպրոցի մասին: Դա նման է 25 տարի առաջ թաքուն արված քո լուսանկարի, որը պատահաբար քո ձեռքն է ընկնում, և որին նայելով չես կշտանում: Հիանալի, ցավալի, հաճելի. այս է մեր կյանքը:

  1. Երբեք չեմ գովի իմ սովորողին, թե որքան խելացի է նա

Khan Academy-ի հիմնադիր Սալմա Խանի հոդվածը փոխադրելիս նորից ու նորից համոզվեցի, որ  մանկավարժության անկյունաքարային սկզբունքներից մեկը պետք է լինի միայն սովորողի աշխատանքը, այլ ոչ թե բնածին խելքը գովելը: Երբ գովում ենք սովորողի բնածին ընդունակություններն ու խելքը, բացի այն բանից, որ նրան  ծուլության ենք դրդում, անհարկի նսեմացնում ու թերարժեքության բարդույթ ենք ձևավորում տվյալ դասասենյակում նստած ավելի քիչ ընդունակություններով ու բնածին խելքով օժտված սովորողի մոտ: Եվ ընդհակառակը՝ բոլորին զարգացման ենք մղում ու մտքի զարգացման միտում ենք ձևավորում, երբ գովում ենք սովորողի ինքնուրույն կատարած աշխատանքը:

  1. Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ

Ուսումնասիրել եմ, թե ինչպես են հանրակրթական մեծ հաջողություններ ունեցող երկրներում գիտելիքների և կարողությունների ստուգումներ, քննություններ անցկացնում:

  1. «Գնահատել նշանակում է ստեղծել»

2014-2015 ուստարին յուրօրինակ ձևով ամփոփել եմ՝ համեմատելով կրթահամալիրային աշխատանքը Մորիս Ռավելի Բոլերոյի հետ:

  1. Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն

Փորձել եմ նույնանուն միջազգային առցանց վեցշաբաթյա դասընթացում հնչեցված նոր գաղափարները փոխանցել իմ գործընկերներին:

  1. Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

Վերջին տարիներին Չինաստանի և միջազգային օլիմպիադայում ցուցաբերած արդյունքները, և հանրակրթության ցուցանիշները ըստ PISA-ի ամենաբարձրն ն եղել ամբողջ աշխարհում: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

  1. Մաթեմատիկական կրթության չինական հիմնարար սկզբունքները
  2. Գնահատե՞լ, թե՞…

PISA, դպրոցական առարկայական օլիմպիադաներ, կրթահամալիրային ստեղծագործական օլիմպիադաներ, ֆլեշմոբեր.

Վերջերս ստեղծվել է Անգլախոսների ակումբի բլոգը, որտեղ հրապարակել ենք Պիետրո Շաքարյանի «School Without Walls – Դպրոց առանց պատերի» դիպլոմային աշխատանքի նախաբանի և առաջին մասի թարգմանությունը: Ամբողջական թարգմանությունը նախատեսվում է համալրել լուսանկարներով և որպես գիրք հրապարակել: