Just another WordPress.com site

Archive for May, 2022

Անգլերենի առցանց դաս Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների հետ հունիսի 2-ին

Dear students, it has already become a tradition to organize online English lessons during the educational camps. Our first online lesson is scheduled for the 2nd of June, at 17:00 Yerevan time.

Please write an essay on the topic “I am doing my best to develop my knowledge and skills for my future profession.”  

Publish your essay on your blogs and send the link to me. During our online lesson, you will present your essay orally. I will ask some additional questions. I think it will be interesting. 

The essays have been written by:

Arina Aznauryan – on the 1st of June.

Sona Balayan – on the1st of June.

Աշոտ Հովհաննիսյան – հունիսի 1-ին:

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը հունիսյան մանկավարժական ճամբարի ընթացքում

Հունիսի 20-24

Հունիսի 20-ին, ժամը 13:20-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Սեմինար պարապմունք «2021-2022 ուստարվա հաջողված նախագծեր, զարգարցող նախագծեր, նախաձեռնություններ»: Ներկայացնում են դասավանդողները: 

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ:

Հունիսի 21-ին, ժամը 13:20-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

1. «Ձևավորող գնահատում» Յուրա Գանջալյան

Օտար լեզու դասավանդողները քննարկում են ձևավորող գնահատման հնարավոր տարբերակները տարբեր ուսումնական գործունեությունների ընթացքում՝ հաղորդակցություն, մշակույթ, քննական մտածողություն, ինքնություն, արժեքներ, դիրքորոշում

2. 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերի քննարկում, նոր նախագծերի առաջարկում

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

Հունիսի 22-ին, ժամը 13:20-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

1. «Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» հոդվածի քննարկումը. Յուրա Գանջալյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

Հունիսի 23-ին, ժամը 13:20-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

  1. «Ի՞նչ է խառը ուսուցում-ուսումնառությունը» այլոց փորձի ուսումնասիրության քննարկումը. Յուրա Գանջալյան

Մասնակիցներ՝ ռուսերեն և այլ օտար լեզուներ դասավանդողներ

Հունիսի 27-30

Հունիսի 27-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

«Հուզող թեմաներով քննարկումները՝ հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» վարող՝ Իրինա Ապոյան

Դպրոց-պարտեզների և Միջին դպրոցի օտար լեզու դասավանդողները ներկայացնում են 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերը իրենց ուսումնական նախագծերով:

Հունիսի 28-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

Սեմինար պարապմունք «Բանավեճը որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» վարող՝ Սիլվա Հարությունյան

Ավագ դպրոցի դասավանդողները ներկայացնում են 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերը իրենց ուսումնական նախագծերով:

Հունիսի 29-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

«Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում. ամառային ուսումնական ճամբար» ներկայացնում է Աննա Գանջալյանը:

«Անգլերենի ուսումնական նյութերի փաթեթի ներկայացում» Յուրա Գանջալյան

Ամփոփում ենք հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաքը. օտար լեզուներ

Ավանդաբար՝ արդեն 17-րդ անգամ մայիս ամսին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ստեղծագործական հավաք են կազմակերպում, որտեղ նշում են ընթացիկ տարվա ձեռքբերումները, առկա խնդիրները և հետագա ծրագրերը:

Հանրակրթության նոր պետական չափորոշչի ընդունման, ՀՀ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների ընդունման, ուսուցիչների նոր պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների իրագործման պայմաններում ընթացավ 2021-2022 ուստարին: Այս բոլոր փոփոխությունների ընթացքում մեր կրթահամալիրը անդավաճան մնաց իր հեղինակային մանկավարժությանը. առաջարկեց և իրականացրեց ուսուցիչների պարտադիր ատեստավորման իր հեղինակային մոտեցումները և հիմա էլ առաջարկում և ուզում է իրականացնել կամավոր ատեստավորման իր հեղինակայինը: Այդուհանդերձ, հեղինակային մանկավարժության հեղինակները իրենց ամենօրյա աշխատանքում հետևողականորեն իրագործում են սովորողների որակական պահանջների ձևավորման նախարարության սահմանած ուղենիշները՝ ձգտում են հասնել , տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը:

Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում օտար լեզուների բաց պարապմունքները և կլոր սեղան քննարկումները սովորողների ուսումնառության վերջնարդյունքների յուրատեսակ ցուցադրություններ էին:

Մայիսի 11-ը օտար լեզուների օրն էր:

Ժամը 11:55-ին սկսվեցին անգլերենի բաց դասերը Ավագ դպրոցի չորս 10-րդ դասարաններում: Կցանկանայի ներկա լինել բոլոր չորս դասարաններում միաժամանակ, ինչը անհնար էր: Կարողացա 20 րոպե մասնակցել Սիլվա Հարությունյանի կազմակերպած « Parents and Children – Ծնողները և երեխաները» թեմայով բանավեճին, իսկ մնացած 25 րոպեն անցկացրեցի Հերմինե Գևորգյանի «The Service of Love -Սիրո ծառայությունը» Օ Հենրիի պատմվածքի քննարկմանը:

Սիլվա Հարությունյանի բանավեճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ այս կամ այն մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր:

Բանավեճը վարում էին սովորողներ Սարգիս Շահինյանը և Անի Ապրոյանը: Բանավեճի կազմակերպման երկրորդ կարևոր սկզբունքը հակառակ տեսակետը արտահայտողի առկայությունն է: Այս դերը իր փոքրիկ թիմի հետ լավ էր կատարում Մարիամ Բադալյանը: Զգացվում էր, որ սովորողները բավականին մեծ նախապատրաստական աշխատանք էին կատարել: Բացի վերը նշված սովորողներից բաց պարապմունքին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացվեցին նաև Արևիկ Արզումանյանը և Տարոն Փաշինյանը: Սիլվա Հարությունյանի բաց պարապմունքի տեսանյութերը այստեղ:

Քննարկվող միանգամայն այլ հարցի վերաբերյալ նույն լրջությունը և ոգևորությունը տեսա նաև Հերմինե Գևորգյանի բաց պարապմունքին: Արդեն անցել էր պարապմունքի կեսը և քննարկման մասնակից սովորողները պատասխանել էին պատմվածքի վերաբերյալ Անգելինա Հակոբյանի պատրաստած հարցերին ու հիմա արդեն քննարկվում էր սիրո թեման ընդհանրապես:

Այստեղ նույնպես նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել սովորողները, իսկ բանավոր քննարկման ժամանակ իրենց հասուն մտքերով ու անգլերենի հաղորդակցական բավականին բարձր մակարդակով աչքի ընկան Կարինե Գոմցյանը, Յուրի Հյուսյանը, Էդվին Մեսրոպյանը և Անգելինա Հակոբյանը: Բաց պարապմունքի տեսաձայնագրությունը այստեղ:

Ժամը 14:00-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում մեկնարկեց «Օտար լեզուները կրթահամալիրում» կլոր սեղանը: «Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» իրեց ներածական խոսքով կլոր սեղանը բացեցին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը: Պահի հանդիսավորությունը, պատասխանատվության զգացումը, մեծ թվով հյուրերի ներկայությունը մի փոքր լարվածություն էին ստեղծել, որը շատ շուտով փոխարինվեց փոխադարձ հարգանքի ու սիրո արտահայտության ջերմ աշխատանքային մթնոլորտի՝ շնորհիվ տիար Բլեյանի գնահատող ու ոգևորող խոսքերի: Սկզբում կենտրոնում ռուսերեն դասավանդողներն էին՝ Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Տպավորիչ էր 9-րդ դասարանի ռուսերենի ելքի ստուգատեսի ներկայացումը: Հետաքրքիր ու օգտակար նախագիծ է սկսել Անի Ավետիսյանը՝ «Калейдоскоп» ռուսերեն ամսագիրը: Ներկայացումների ընթացքում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Հարավային դպրոց-պարտեզի ռուսերենի դասավանդող Վիկտորիա Հովսեփյանի և Հյուսիսային դպրոց-պարտեզի ռուսերեն դասավանդող Աննա Ֆրանգյանի համագործակցային նախագիծը « Когда встречаются Север и Юг »: Մարիամ Քալանթարյանը Քոլեջի իր սովորողների հետ ներկայացրեց շուրջտարյա « Время поэзии » նախագիծը: Ինչպես տիար Բլեյանն է ասում. «Ռուսերենը օտար լեզու չէ»: Բոլոր դասավանդողները և սովորողները մայրենիի նման էին ռուսերեն խոսում:

Մեր համար ամենօրյա ու սովորական, իսկ հյուրերի համար՝ զարմանահրաշ էին պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն խոսող սովորողները: Այլոց մանկավարժական փորձի շատ ուսումնասիրություններ եմ արել, բայց որևէ տեղ չեմ հանդիպել հանրակրթական մի դպրոցի օրինակ, որի կայքը ունենա ութ երկիր խորհրդանշող դրոշների շարք և սովորողներն էլ ունենան այդքան տարբեր օտար լեզուներ սովորելու հնարավորություն: Կլոր սեղանի ընթացքում սովորողները նշեցին, որ տարբեր ժողովուրդների մշակույթների, այդ ժողովուրդների հետ կրթական փոխանակումների, Հայաստանում այդ երկրների պաշտոնական ներկայացուցչությունների հետ համագործակցումը իրենց ուսումնառության կարևոր բաղադրիչներն են:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը կրթահամալիրում. մայիսի 13-ի կլոր սեղանը:

Կլոր սեղանի ներկայացման բովանդակային ուղղությունները՝

  • 21-րդ դարին բնորոշ ուսումնական միջավայրի ստեղծումը
  • ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (կրտսեր դպրոց)
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (Միջին և Ավագ դպրոցներ)
  • Կրթահամալիրում օտար լեզուների ուսուցումը բլոգային և նախագծային է
  • Օտար լեզուների ուսուցումը նախագծերով
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող
  • Քննարկումները և բանավեճերը՝ որպես խոսքի զարգացման միջոց
  • Ուսպարապմունքներ արտասահմանյան երկրների մասնագետների հետ
  • Հայերենից օտար լեզուներ թարգմանությունները՝ որպես Հայաստանը, հայ մշակույթը օտարերկրացիներին ներկայացնելու միջոց
  • Կրթահամալիրի սովորողները իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում

Power Point ներկայացումը – ներկայացնում է Յուրա Գանջալյանը

Կլոր սեղանի մասնակիցները՝

Սովորողներ՝

Արևմտյան դպրոց

Գալեհ Մեղրունի

Նանե Հակոբյան

Լյուսի Դերդերյան

Մհեր Հովհաննիսյան

Արևելյան դպրոց

Տիրան Բարսեղյան

Աննա Ոսկանյան

Արսինե Կարապետյան

Գաբրիել Թանաշյան

Հարավյաին դպրոց

5֊րդ դասարանի սովորողներ՝

Կարոլինա Եսայան

Հասմիկ Մելքոնյան

3֊րդ դասարանի սովորողներ՝

Լիլի Թորոսյան

Էդգար Մուրադյան

Միջին դպրոց

Լիլի Գիրագոսյան

Լևոն Վարդանյանը

Վարազդատ Միքայելյանը

Բեգլարյան Անաիսը

Մանե Հակոբյան

Իռեն Նահապետյան

Մարի Անանյան

Մոնիկա Պողոսյան

Ավագ դպրոց

Սոնա Բալայան

Արեն Մինասյան

Անահիտ Հովսեփյսն

Միլենա Քամալյան

Արաքս Քալիջյան

Նունե Հովհաննիսյան

Կարինե Միքայելյան

Գայանե Պողոսյան

Էլեն Կարապետյան

Անի Ապրոյան

Նարե Հախնազարյան

Սարգիս Շահինյան

Իլոնա Սահակյան

Քոլեջ

Սիմոն Ավետիսյան

Նելլի միսկարյան

Անի Մխիթարյան

Բելա Մարտիրոսյան

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ, մայրենիի դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և ուսումնառության մոտեցումները լիովին նպաստում են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով կրթական տարբեր աստիճանների համար սահմանված սովորողների ուսումնառության վերջնարդյունքների ձևավորմանը:

Եկեք պարզ համեմատություններ անենք մեր սովորողների անգլերենի լեզվական երևույթների իմացության, հաղորդակցական կարողությունների և պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքների միջև:

Տարրական աստիճան (կրտսեր դպրոց)                

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.


Մեր կրտսեր դպրոցների առաջին դասարանում են սովորում հաղորդակցական անգլերենի պարզագույն տարրերը՝ իրար ողջունելու խոսքերը, ներկայանալը, ընտանիքի անդամներին ներկայացնելը, միմյանց անուն հարցնելը և պատասխանելը, գույները, մրգերի, բանջարեղենների ու կենդանիների անվանումները: Կլոր սեղանի ներկայացման ժամանակ երրորդ դասարանցիները նույնիսկ ազատ կարողանում են ուտելիք պատվիրել սրճարանում, իսկ 5-րդ դասարանցիներն էլ կարողանում են անգլերեն խոսելով գնումներ կատարել հագուստի և կոշիկի խանութներում, ինչպես նաև՝ հորինել սեփական փոքրիկ պատումները:

Վալենտինա ԹումանյանԱննա ԳանջալյանԱնի Մրտեյան,

Հիմնական աստիճան (միջին դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզուներով հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավիճակներում:

Կլոր սեղանի ներկայացումների ժամանակ մեր Միջին դպրոցի սովորողները անկաշկանդ բանավոր պատումներով ներկայացնում էին Արատեսում անցկացրած եռօրյա ճամփորդության կենցաղը: Ամենակարևորն այն էր, որ նրանց խոսքը դասավանդողը նախօրոք չէր պատրաստել նրանց համար: Դասավանդողի համար էլ էր հետաքրքիր, թե ինչ է ասելու սովորողը: Միջին դպրոցի սովորողները նաև ներկայացրեցին իրենց յուրատիպ նախագիծը՝ փոքրիկ հումորային մանրապատումների ներկայացումները:

Տաթև Ալեքսանյան, Անահիտ Մելքոնյան

Միջնակարգ աստիճանը (ավագ դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք, առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ, վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ:

Ավագ դպրոցին վերաբերող վերջնարդյունքում «հանպատրաստից» բառը ես մգացրել եմ, որովհետև դա հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքների միջև եղած հիմնական տարբերությունն է: Հանպատրաստից խոսելու, իր տեսակետը պաշտպանելու կարողությունը դրսևորելու ամենավառ ապացույցը Ավագ դպրոցի այն կիթառով աղջիկը եղավ, ով միայն պատրաստվում էր անգլերեն երգել: Նա ընդգրկված չէր նախագծերը ներկայացնող սովորողների խմբերում, բայց երբ տիար Բլեյանը հարց ուղղեց՝ ցանկանալով իմանալ, թե որն է սովորողների անգլերեն սովորելու շարժառիթը, նա միանգամից հանպատրաստից խոսեց անգլերենի՝ որպես միջազգային լեզվի կարևորության մասին: Ավագ դպրոցի սովորողները իրենց ներկայացրած նախագծերով ապացուցեցին, որ կարողանում են անգլերեն հետազոտական աշխատանքներ կատարել և սեփական տեսակետները պաշտպանել իրենց անգլերենի պարապմունքներում հաճախ կազմակերպվող քննարկումների և բանավեճերի ընթացքում՝  Personal boundaries , Gender Inequality , The Keys to a Successful Marriage , Future specialists speak , The treasures of my Land , Radio programs on different topicsCharacters that Changed the WorldForgners in ArmeniaEverything about InterestingDiscussions with Cam

Կլոր սեղանի ընթացքում նշվեց նաև, որ Ավագ դպրոցի սովորողների հետ այս տարի երկու ամիս շարունակ ուսպարապմունքներ է ունեցել կամավոր հոգեբան խորհրդատու Քեմ Ադրիանը Վաշինգտոնիցՙ: Դա էլ պետական չափորոշիչի վերջնարդյունքի այն պահանջն է, որ սովորողը պետք է կարողանա լեզվակիր երկրի ներկայացուցչի հետ հաղորդակցվել:

Կլոր սեղանի ներկայացումները եզրափակեցին Քոլեջի անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի անգլերենի ակումբի անդամները:

Կլոր սեղանի մոտ 3 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունը.

Ձևավորող գնահատում. մեթոդական մշակում

Գնահատման տեսակները

Ներքին և արտաքին գնահատումներ

Ներքին գնահատում (գնահատողը ուսուցիչն է՝ ըստ իր ուսուցանած թեմաների, լեզվական կառուցվածքների, իրականացրած նախագծերի, քննարկումների և բանավեճերի մասնակցության)

Ներքին գնահատումը կարող է լինել թվանշանային (միավորային) և ձևավորող (բնութագրող):

Արտաքին գնահատում – գնահատումը թվանշանային (միավորային) է և կատարվում է ըստ ԳԹԿ-ի կազմած հարցաշարերի (օրինակ՝ 9-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը, 12-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը)

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի 1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատական չի դրվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է կիրառել ընթացիկ թվանշանային (միավորային) գնահատականներ 10 միավորային համակարգով:

Այդուհանդերձ, Ինձ համար միշտ էլ հոգեհարազատ է եղել սովորողների առաջադիմության ձևավորող գնահատումը: Գնահատման այս տեսակով եմ առաջնորդվել դեռ 1989 թվականից, երբ առաջին անգամ ոտք դրեցի մեր կրթահամալիրի ավագ դպրոցը, որն այն ժամանակ գիմնազիա էր կոչվում: Հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ ուսումնական պարապմունքի վերջում բնութագրող գնահատականներ տալիս իմ սովորողներին մոտավորապես այսպես. «Արտաշես, հիմա արդեն կարողանում ես ուրիշի ուղղակի խոսքով տեքստը վերապատմել անուղղակի մեջբերվող խոսքով, բայց քո թերությունը այն է, որ չես օգտագործում խոսքի տրամաբանական շարունակությունն ապահովող կապակցող բառեր, ինչպիսիք են՝ however-այնուամենայնիվ, although-չնայած, moroover-դեռ ավելին…», կամ էլ. «Վահե, բավականին հարստացրել ես բառապաշարդ, բայց միշտ մոռանում ես, որ անգլերենը հայերենի նման շրջուն շարադասություն չունի: Անգլերենի նախադասության անդամները ունեն իրենց հստակ ու անփոփոխ տեղերը՝ ժամանակի պարագա (կամ սկզբում կամ վերջում), ենթակա, ստորոգյալ, ուղիղ խնդիր, անուղղակի խնդիր, ձևի պարագա, տեղի պարագա»: Իսկ 2011 թվականին Դպիրում հրապարակվեց իմ «Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները» մշակումը՝ ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի: Այդ ընդհանրական պահանջները այսօրվա տերմինաբանությամբ սովորողների լեզվի իմացության և կարողունակությունների վերջնարդյունքներն էին: Դեռ այն ժամանակ ես առաջարկում էի գնահատումը կատարել ըստ այդ ընդհանրական պահանջների (վերջնարդյունքների): Փաստորեն մեր հանրակրթության մեջ «օտար լեզու» ուսումնական բնագավառում դա սովորողի առաջադիմության ձևավորող գնահատման առաջին համակարգված մշակումն էր:

Շնորհակալ աշխատանք է կատարել ԿԶՆԱԿ-ը իր պատրաստած տեսանյութ-ուղեցույցով, որտեղ 10 րոպեից ավել ժամանակի ընթացքում սխեմաներով ու ընդհանուր դատողություններով բացատրում է, թե ինչ է ձևավորող գնահատումը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ ուղեցույցը ընդհանուր է բոլոր ուսումնական բնագավառների դասավանդողների համար ու գոնե մեկ օրինակով չի պարզաբանված, թե իրականում ինչպես պետք է դասավանդողը իր ուսումնական բնագավառում իրականացնի ձևավորող գնահատումը:

Այս մեթոդական մշակման նպատակն է օտար լեզու դասավանդողների համար վերջապես պարզաբանել, թե ինչպես է պետք իրականացնել ձևավորող գնահատումը:

Ճիշտ ձևավորող գնահատում կատարելու համար օտար լեզու դասավանդողները պետք է օգտվեն « Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրեր» փաստաթղթից, քանի որ ձևավորող գնահատումը ներկայացնում է սովորողի կարողունակությունների բնութագրումը ըստ տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական առարկայական վերջնարդյունքների, որոնք նշված են հենց այդ փաստաթղթում:

«Օտար լեզու» ուսումնական բնագավառի առարկայական ծրագրերով առաջարկվող տարեկան վերջնարդյունքները ձևավորվում են հետևյալ հասկացություններով, որոնցով էլ իրականացվում է ձևավորող գնահատումը՝

«Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում»:

Որպես օրինակ դիտարկենք, թե որ կարողություններն են հաշվի առնվում 10-րդ դասարանի սովորողի ձևավորող գնահատման մեջ:

Ունկնդրում.

Արդյո՞ք սովորողը կարողանում է հետևել ծավալուն ելույթներին ու փաստարկների բարդ շղթային, եթե թեման բավականաչափ ծանոթ է, իսկ մտքերը` հստակ կապակցված։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հասկանալ ծանոթ թեմաների շուրջ լեզվակիրների զրույցի հիմնական իմաստը, եթե այն ստանդարտ լեզվով է և նորմալ արագությամբ։

Ընթերցանություն

Արդյո՞ք սովորողը հասկանում է տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է կիրառել ընթերցանության տարբեր ձևեր և արագություն, ըստ տեքստերի տիպերի և ընթերցանության նպատակի (բառարանի օգտագործմամբ, ըստ անհրաժեշտության)։

Մենախոսություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հիմնավորել իր տեսակետը՝ ընդգծելով տարբեր կարծիքների առավելություններն ու թերությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է ներկայացնել նախապես պատրաստված կապակցված ելույթ՝ ընդգծելով այս կամ այն տեսակետին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

Գրավոր խոսք

Արդյո՞ք սովորողը կարողանում է կազմել իր հետաքրքրությունների շրջանակին և ընթացիկ իրադարձություններին վերաբերող թեմաներով փաստարկային շարադրանք՝ ներառելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններ:

Արդյո՞ք սովորողը կարողանում է մանրամասն նկարագրել արվեստի գործ կամ մշակութային իրադարձություն (այդ թվում՝ ֆիլմ, գիրք, բեմադրություն)՝ ներկայացնելով սեփական կարծիքը և վերաբերմունքը։

Փոխներգործություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է հաղորդակցվել, այդ թվում լեզվակիրների հետ՝ արժևորելով փաստերն ու փորձը, ներկայացնելով և պաշտպանելով իր տեսակետը՝ բացատրությունների ու փաստարկների միջոցով:

Արդյո՞ք սովորողը կարողանում է ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ ներկայացնել իր կարծիքը և այն պաշտպանել՝ բերելով բացատրություններ, փաստարկներ և մեկնաբանություններ։

«Մշակույթ» – «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ»

Արժեքներ

Արդյո՞ք սովորողը կարողանում է կարևորել համաշխարհային արվեստի և գրականության գեղագիտական արժեքը և դերը մարդու կյանքում։
Արդյո՞ք սովորողը կարողանում է արժևորել գիտությունը որպես աշխարհճանաչման միջոց և առաջընթացի նախապայման։

Վերաբերմունք

Արդյո՞ք սովորողը կարողանում է դրսևորել հարգալից և արժևորող վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի և գրականության գործերի հանդեպ։

Արդյո՞ք սովորողը կարողանում է դրսևորել կոնֆլիկտների լուծելիության, խաղաղ կարգավորման անհրաժեշտության գիտակցություն:

Նորմեր/կանոններ

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել ուսումնասիրվող լեզվով հաղորդակցության նորմերը և պահպանել դրանք այդ լեզվով հաղորդակցվելիս։

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման/լուծման մոտեցումը որպես արդյունավետ եղանակ և հետևել դրան։

Հետաքրքրություններ/նախասիրություններ

Արդյո՞ք սովորողը կարողանում է ցուցաբերել հետաքրքրություն հայ և օտարալեզու գրականության և արվեստի գործերի նկատմամբ:

Արդյո՞ք սովորողը ցուցաբերում է հետաքրքրություն գիտական հետազոտությունների, հայտնագործությունների, առեղծվածային երևույթների և նրանց ուսումնասիրությունների նկատմաբ:

«Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»

Միտք

Արդյո՞ք սովորողը կարողանում է արտահայտել իր տեսակետը՝ անդրադառնալով այլոց կարծիքների առավելություններին ու թերություններին և կատարելով եզրահանգումներ:

Արդյո՞ք սովորողը կարողանում է առաջարկել գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ կոնֆլիկտների, լուծման նոր եղանակներ՝ հիմնավորելով իր մոտեցումը:

Արդյո՞ք սովորողը կարողանում է ստեղծել օտարալեզու մուլտիմեդիոն բովանդակություն՝ պատշաճ հղումներ տալով բովանդակության սկզբնաղբյուրներին:

Տրամաբանական կապեր

Արդյո՞ք սովորողը կարողանում է վեր հանել տարբեր ժանրերի տեքստերում ներկայացված փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

Գնահատել որևէ խնդրի անդրադարձող տարբեր վարկածները՝ ընդգծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը, այս կամ այն վարկածին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

Վերլուծություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է մեկնաբանել գրական և արվեստի գործերի հիմնական ուղերձը՝ նշելով դրանց առանձնահատկությունները:

Արդյո՞ք սովորողը կարողանում է համադրել տարբեր աղբյուրներից որոնված, հավաքված և դասակարգված տեղեկույթը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հետազոտել հասարակական հնչեղություն ունեցող որևէ հարցի/իրադարձության մասին մեդիա աղբյուրներից քաղված փաստերը և վերլուծությունները՝ ձևակերպելու սեփական դիրքորոշումը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

«Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

Անհատ

Արդյո՞ք սովորողը կարողանում է գիտակցել իր մասնագիտական հակումները և նախասիրությունները՝ գնահատելով իր կարողությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է սովորել ինքնուրույն՝ կազմակերպելով իր ուսումնառության գործընթացը, պլանավորելով նախագծեր, համագործակցային աշխատանքներ։

Ընտանիք

Արդյոք սովորողը կարողանում է գիտակցել սեփական դերակատարությունը ընտանեական առողջ փոխհարաբերությունների համար։

Համայնք

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել համայնքի մասնակցային կառավարման սկզբունքները։

Հասարակություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել հասարակության մեջ ի հայտ եկող տարբեր կոնֆլիկտների լուծման հնարավոր եղակաները։

ԿԶՆԱԿ-ի տեսանյութ-ուղեցույցի մեջ միանգամայն համոզիչ է ներկայացված ձևավորող գնահատման կիրառման հետ կապված 5 թյուրընկալումներից 3-ը՝

1. ժամանակն ու ջանքերը չեն բավականացնի

Համաձայն եմ: Անհնար և անտեղի է յուրաքանչյուր ուսպարապմունքից հետո ձևավորող գնահատական տալ սովորողներին վերը թվարկած կարողությունների բոլոր բաղադրիչներով: Կարելի է գնահատումն անել մեկ կամ երկու բաղադրիչով՝ հաշվի առնելով ուսպարապմունքի տեսակը, գործունեության ձևերը:

2. բավարար պատկերացում չունենք, թե ինչ է ձևավորող գնահատումը,

Ուսուցիչը բավարար պատկերացում չի ունենա, եթե բավարարվի միայն այդ տեսանյութ-ուղեցույցով:

3. ձևավորող գնահատման արդյունքները դժվար է վերահսկել:

Այո, դժվար է միայն վերադաս կազմակերպության համար, օրինակ՝ նախարարության տեսչական բաժանմունքի համար: Շատ հեշտ է սովորողի՝ հանրակրթության առաջին շահառուի համար, որն ամենակարևորն է:

Հիմա ավելի մանրամասնեմ և բերեմ ձևավորող գնահատման մի քանի կոնկրետ օրինակներ:

Օրինակ՝ դիտարկենք երրորդ դասարանի մենախոսության վերջնարդյունքների մի կետը. « Սովորողը կարողանում է շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իր դպրոցը, տունը, սենյակը»: Ենթադրենք սովորողները արդեն յուրացրել են «Իմ սենյակը» թեման: Կարող ենք գնահատման մատյանում, մի ինչ-որ սովորողի անունի դիմաց գրել, որ նա ճիշտ արտասանությամբ, պարզ բառերով և լեզվական կառուցվածքներով կարողանում է նկարագրել իր սենյակը: Մեկ այլ սովորողի անունի դիմաց հնարավոր է գրենք. «Կարողանում է նկարագրել սենյակը, բայց դա անում է ոչ ճիշտ արտասանությամբ և բառերի ոչ ճիշտ շարադասությամբ»: Ձևավորող գնահատականը ցույց է տալիս, թե ինչի վրա պետք է տվյալ սովորողը և դասավանդողը ավելի շատ աշխատեն, որպեսզի առաջընթաց լինի: Շատ հավանական է, որ երկու շաբաթ անց տվյալ սովորողի անվան դիմաց գրվի, որ նա արդեն կարողանում է ճիշտ ճիշտ արտասանությամբ և նախադասության բառերի ճիշտ շարադասությամբ նկարագրել սենյակը:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընթերցելով հասկանալու վերջնարդյունքներից է . «Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը»: Օրինակ՝ հնարավոր է ձևավորող այսպիսի գնահատական գրվի Վահե Մարտիրոսյանի անվան դիմաց. «Վահեն կարողանում է մի անգլերեն տեղեկատվական նյութ կարդալ News.am կայքում և պատասխանել այդ տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին»: Մեկ այլ սովորողի անվան դիմաց էլ հնարավոր է գրվի. «Կարողանում է կարդալ, բայց դժվարանում է պատասխանել տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին»:

Մենախոսության վերջնարդյունքներից է. «Հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները»:

Ձևավորող գնահատական Վ. Մ.-ին:

Վահե Մարտիրոսյանը կարողանում է խոսել սպորտային իրադարձությունների մասին՝ օգտագործելով սպորտի բնագավառի բառապաշար: Դա իր սիրելի բնագավառն է:

Անցյալ տարի, երբ վարում էի օտար լեզու դասավանդողների պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը, փորձեցի մտածածին կերպով ձևավորող գնահատումներ անել 6-րդ դասարանցիների իրականացրած «Դեպի Օշական» ուսճամփորդության նախագծի վերաբերյալ: Կարծում եմ, որ այդ փորձը նույնպես ուղեցույցի դեր կկատարի օտար լեզու դասավանդողների համար:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված: Նա այցելել է Օշական ավելի վաղ տարիքում և մայրենիի դասին հայերեն խոսել են այդ ճամփորդության մասին:

Ընթերցանություն – սովորողը ընթերցում է դեպի Օշական ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Օշական կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Օշական կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում – սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Մշակույթ 

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր հայերենն է ու նրա տառերը, որոնցով գրում ու կարդում ենք, իսկ մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է:

Վերաբերմունք – սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում մայրենի լեզվի նկատմամբ, սեր է արթնանում հայերեն տառերի նկատմամբ, որոնց շնորհիվ նա կարողանում է կարդալ ու ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Քննական ստեղծարար մտածողություն – անգլերենը ունի 26 տառ և 44 հնչյուն, իսկ հայերենը՝ 36 տառ և 36 հնչյուն: Այս տրամաբանությամբ է սովորողը գիտակցում հայերենի և հայերեն տառերի հանճարեղ լինելը:

Ինքնություն – սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ ու եզակի լեզուն իրենն է, իր մայրենի լեզուն է, որը պետք է սիրել, լավ սովորել և ճիշտ կիրառել:

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիան ներկայացնում է տեղեկատվություն մայիսի 24-ի մասնաժողովի նիստին

Մայիս ամսվա մասնաժողովի նիստին են ներկայացվում մայիս ամսվա ընթացքում ամփոփված և ամենահաջողված նախագծերը:

Սիլվա Հարությունյանի բանավեճային ուսումնական նախագծերը համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին:

«All parents should be required to attend parenting classes before having a child» Բանավեճը կայացել է մայիսի 11-ին:

«Should exams be abolished from schools?- Արդյո՞ք քննությունները պետք է վերացնել դպրոցներում» Բանավեճը կայանալու է մայիսի 26-ին:

Հերմինե Գևորգյան «The Service of Love» Օ Հենրիի պատմվածքի քննարկում վերլուծությունը: Քննարկումը կայացել է մայիսի 11-ին:

Նունե Այդինյան «Myths and Legends» նախագծի վերջնական արդյունքի ներկայացումը կայացել է մայիսի 20-ին:

Իրինա Ապոյան «Psychology and Relationship – Հոգեբանություն և հարաբերություններ» Վերջնական արդյունքի ներկայացումը կայացել է մայիսի 11-ին:

«Quotes in Modern Life» նախագծի վերջնական արդյունքի ներկայացումը կայացել է մայիսի 8-ին:

Աննա Գանջալյան – 2021-2022 ուստարվա ընթացքում իրականացրած նախագծերի ամփոփումները բաց դասերով. մայիսի 2-13-ը, մայիսի 16-27-ը

Անի Մրտեյան – Ամփոփվել է «Story Writing» նախագիծը

Մայիսյան հավաքի օտար լեզուների կլոր սեղանների լուսաբանումները

 «Ամփոփում ենք հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաքը. օտար լեզուներ 

Օտար լեզուների օրը կրթահամալիրում. մայիսի 11 

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը կրթահամալիրում. մայիսի 13-ի կլոր սեղանը»

Լուսաբանման մեջ համեմատվում է պետական չափորոշիչի վերջնարդյունքները մեր կրթահամալիրում սովորողների անգլերենի իմացության և հաղորդակցական կարողությունների հետ:

Մանկավարժության կենտրոն է ներկայացվել անգլերենի ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա ծրագրեր կրտսեր և ավագ դպրոցների ուսուցիչների համար:

Կրտսեր դպրոցի համար  Աննա Գանջալյան

Ավագ դպրոցի համար  Իրինա Ապոյան

Անգլերենի դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար. մայիսի 20

I. Giving advice

What will you advise your friend to do if she/he says?

  1. My hair won’t stay flat.

2. English spelling is so hard.

3. My dog keeps biting people.

4. I love her but she doesn’t notice me.

II. Expressing the same idea in three ways

Example.

John is poor but he is happy.

  1. Despite his poverty, John is happy.
  2. Although he is poor, John is happy.
  3. John is poor. However, he is happy.

Task. Express the meanings of these sentences in three ways.

Alfred is strong but gentle.

It’s expensive but useless.

They are rich but unhappy.

III. Answer these questions being as honest as you can.

Do you ever imagine being someone else?

What childhood activity do you miss doing?

What are two things you can’t stand other people doing?

What have you always dreamt of doing?

What are you looking forward to doing?

IV. What are these objects used for?

For example

a Kettle

A kettle is used for boiling water

a sieve, a stamp, a pin, a corkscrew, a torch, a rubber, a ruler, an iron, a brick

V. Here is a list of adjectives. Match the adjectives with the following descriptions of peo[ple.

emotional, sentimental, hysterical, careless, forgetful, absent-minded, mean, tight-fisted, pessimistic, negative, stubborn, obstinate, outgoing, sociable, gregarious, conceited, arrogant, big-headed, introverted, unsociable, withdrawn, closed, friendly, easygoing, moody, bad-tempered, miserable, modest, grumpy, boring, uninteresting, dull, reassuming, creative, artistic, cruel, sadistic, neat, organized, efficient, optimistic, funny, humorous, silly, uncaring, insensitive, selfish, unpunctual, unreliable

Someone who ….is …

  1. …keeps losing things …
  2. … always drops/breaks things …
  3. … thinks bad things will happen ..
  4. … goes to a lot of parties …
  5. … keeps to himself …
  6. … never smiles …
  7. … makes you yawn …
  8. …likes making things…
  9. … keeps things tidy…
  10. … never thinks about others’ feelings …
  11. … always arrives late for meetings…
  12. … makes you laugh all the time…
  13. …thinks good things will happen …
  14. … hurts people or animals…
  15. …doesn’t like talking about his/her achievements …
  16. … is easy to get on with …
  17. … brags about himself/herself a lot …
  18. …never changes her/his mind even when she/he knows she/he is not right…
  19. … never gives presents or buys drinks …
  20. … always cries at weddings, in the cinema, etc

VI. Speak about the things that …

  1. … scare you.
  2. … annoy you?
  3. …offend you.
  4. … depress you.
  5. …amuse you.
  6. …shock you.
  7. …bore you.
  8. … relax you.
  9. …impress you.
  10. …embarrass you.
  11. …confuse you.
  12. …interest you.

Առաջադրանքը կատարել են՝

Մարիա Ազնաուրյանը – մայիսի 21-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արամ Հովհաննիսյանը – մայիսի 21-ին: Պատասխանել եմ 24-ին:

Հրակ Քոսպեքեանը – մայիսի 23-ին: Պատասխանել եմ 24-ին:

Հայկ Խաչատրյան – մայիսի 24-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Միքայել Վարդանյան – մայիսի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Մանե Հովհաննիսյան – Մայիսի 29-ին: Պատասխանել եմ 30-ին:

Սոնա Բալայանը – հունիսի 1-ին: Պատասխանել եմ 2-ին:

Մեկնարկել է անգլերենի 2022-ի մայիսյան ֆլեշմոբը

Սկսում ենք կատարել առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ – Աննա Գանջալյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Իրինա Ապոյան

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը կրթահամալիրում. մայիսի 13-ի կլոր սեղանը

Աշխարհի շատ ժողովուրդներ հատուկ վերաբերմունք ունեն «ուրբաթ 13» բառակապակցության վերաբերյալ: Այդ օրը շատերն են համարում ձախորդությունների օր և կարևոր նախաձեռնություններ չեն պլանավորում այդ օրվա համար: Այդուհանդերձ, այնպես ստացվեց, որ մայիսի 13-ի ուրբաթ օրը կրթահամալիրում անգլերենի ուսուցման-ուսումնառության կլոր սեղանն էր և ոչ մի ձախորդություն էլ չարձանագրվեց: Ընդհակառակը, կարելի է վստահորեն ասել, որ մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և ուսումնառության մոտեցումները լիովին նպաստում են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով կրթական տարբեր աստիճանների համար սահմանված վերջնարդյունքների պահանջներին:      

Եկեք պարզ համեմատություններ անենք մեր սովորողների անգլերենի լեզվական երևույթների իմացության, հաղորդակցական կարողությունների և պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքների միջև:

Տարրական աստիճան (կրտսեր դպրոց)                

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

Մեր կրտսեր դպրոցների առաջին դասարանում են սովորում հաղորդակցական անգլերենի պարզագույն տարրերը՝ իրար ողջունելու խոսքերը, ներկայանալը, ընտանիքի անդամներին ներկայացնելը, միմյանց անուն հարցնելը և պատասխանելը, գույները, մրգերի, բանջարեղենների ու կենդանիների անվանումները: Կլոր սեղանի ներկայացման ժամանակ երրորդ դասարանցիները նույնիսկ ազատ կարողանում են ուտելիք պատվիրել սրճարանում, իսկ 5-րդ դասարանցիներն էլ կարողանում են անգլերեն խոսելով գնումներ կատարել հագուստի և կոշիկի խանութներում, ինչպես նաև՝ հորինել սեփական փոքրիկ պատումները:

Վալենտինա Թումանյան, Աննա Գանջալյան, Անի Մրտեյան,

Հիմնական աստիճան (միջին դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզուներով հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավիճակներում:

Կլոր սեղանի ներկայացումների ժամանակ մեր Միջին դպրոցի սովորողները անկաշկանդ բանավոր պատումներով ներկայացնում էին Արատեսում անցկացրած եռօրյա ճամփորդության կենցաղը: Ամենակարևորն այն էր, որ նրանց խոսքը դասավանդողը նախօրոք չէր պատրաստել նրանց համար: Դասավանդողի համար էլ էր հետաքրքիր, թե ինչ է ասելու սովորողը: Միջին դպրոցի սովորողները նաև ներկայացրեցին իրենց յուրատիպ նախագիծը՝ փոքրիկ հումորային մանրապատումների ներկայացումները:

Տաթև Ալեքսանյան, Անահիտ Մելքոնյան

Միջնակարգ աստիճանը (ավագ դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք, առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ, վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ:

Ավագ դպրոցին վերաբերող վերջնարդյունքում «հանպատրաստից» բառը ես մգացրել եմ, որովհետև դա հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքների միջև եղած հիմնական տարբերությունն է: Հանպատրաստից խոսելու, իր տեսակետը պաշտպանելու կարողությունը դրսևորելու ամենավառ ապացույցը Ավագ դպրոցի այն կիթառով աղջիկը եղավ, ով միայն պատրաստվում էր անգլերեն երգել: Նա ընդգրկված չէր նախագծերը ներկայացնող սովորողների խմբերում, բայց երբ տիար Բլեյանը հարց ուղղեց՝ ցանկանալով իմանալ, թե որն է սովորողների անգլերեն սովորելու շարժառիթը, նա միանգամից հանպատրաստից խոսեց անգլերենի՝ որպես միջազգային լեզվի կարևորության մասին: Ավագ դպրոցի սովորողները իրենց ներկայացրած նախագծերով ապացուցեցին, որ կարողանում են անգլերեն հետազոտական աշխատանքներ կատարել և սեփական տեսակետները պաշտպանել իրենց անգլերենի պարապմունքներում հաճախ կազմակերպվող քննարկումների և բանավեճերի ընթացքում՝  Personal boundaries , Gender Inequality , The Keys to a Successful Marriage , Future specialists speak , The treasures of my Land , Radio programs on different topics, Characters that Changed the World, Forgners in Armenia, Everything about Interesting, Discussions with Cam

Կլոր սեղանի ընթացքում նշվեց նաև, որ Ավագ դպրոցի սովորողների հետ այս տարի երկու ամիս շարունակ ուսպարապմունքներ է ունեցել կամավոր հոգեբան խորհրդատու Քեմ Ադրիանը Վաշինգտոնիցՙ: Դա էլ պետական չափորոշիչի վերջնարդյունքի այն պահանջն է, որ սովորողը պետք է կարողանա լեզվակիր երկրի ներկայացուցչի հետ հաղորդակցվել:

Կլոր սեղանի ներկայացումները եզրափակեցին Քոլեջի անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի անգլերենի ակումբի անդամները:

Կլոր սեղանի մոտ 3 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունը.

Անգլերենի ուսուցիչների հնգօրյա վերապատրաստման ծրագիր՝ ըստ կրթահամալիրում անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումների. ավագ դպրոց

Վերապատրաստող՝ Իրինա Ապոյան

Անգլերենի ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա ծրագրի բովանդակային ուղղությունները

  1. Վերապատրաստվողին ծանոթացնել անհրաժեշտ ուսումնական միջավայրին. Wi-Fi 24-ժամյա կապի հասանելիությունը դպրոցում և սովորողների տանը, անձնական ՏՀՏ միջոցների (նոթբուք, նեթբուք, պլանշետ) առկայությունը սովորողների և ուսուցչի մոտ
  2. Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ հանրակրթության երրորդ աստիճանում
  3. Բլոգային և նախագծային ուսուցումը հանրակրթության երրորդ աստիճանում   

Հնգօրյա վերապատրաստման վերջնարդյունքները

Վերապատրաստվողները կարողանում են օգտագործել ՏՀՏ միջոցները՝ սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացման համար, կարողանում են քննական մտածողությունը զարգացնող հաղորդակցական նախագիծ կազմել և իրականացնել ավագ դպրոցում:

Օր առաջին

Բաց դաս 10-րդ դասարանում.

Քննական մտածողությունը զարգացնող արդեն իրականացրած նախագծի ներկայացում

Վերապատրաստվողները ծանոթանում են Ավագ դպրոցի անգլերենի դասավանդող Իրինա Ապոյանի ուսումնական բլոգում հրապարակված «Անգլերեն ասույթների քննարկում» նախագծին:

Նախագծի մասնակից 10-րդ դասարանի սովորողները անգլերեն պատմում են նախագծի իրականացման ընթացքի և կատարած հետազոտական աշխատանքների մասին:

Առաջին օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները վերապատրաստող ուսուցչի օգնությամբ բացում են իրենց սեփական ուսումնական բլոգները և նրանց են ներկայացվում այն ուսումնական կայքերը, որոնք առավել հաճախ են օգտագործվում ավագ դպրոցի սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունները զարգացնելու համար:

  • Սովորողները դիտում և լսում են Ted Talks կայքի տեսանյութերը և կազմակերպվում են թեմատիկ քննարկումներ:
  • Սովորողները լսում են Բրիտանական խորհրդի կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/ և պատասխանում տրվող հարցերին:
  • Օգտագործվում է linguapress.com կայքը:
  • Սովորողներին առաջարկվում է լսել A2, B1 լեզվական մակարդակների YouTube-յան ձայնագրություններ, դիտել տեսաֆիլմեր և պատասխանել հարցերին:
  • Լսելով հասկանալու կարողությունը զարգացնող կայք է Listen a Minute.com-ը: Սովորողները լսում են ձայնագրությունները և պատասխանում հարցերին:

Օր երկրորդ. բաց դաս 11-րդ դասարանում

Քննական մտածողությունը զարգացնող արդեն իրականացրած նախագծի ներկայացում՝

Future Specialists Speak

Նախագծի մասնակից 11-րդ դասարանցիները անգլերեն պատմում են նախագծի իրականացման ընթացքում իրենց կատարած հետազոտական աշխատանքների և նախագծի ընթացքի մասին:

Սովորողները ցուցադրում են նախագծի վերջնական արդյունքները:

Երկրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ուսումնասիրում են սովորողների ուսումնական բլոգները, համացանցի աղբյուրները, որոնցից օգտվել են սովորողները:

Երրորդ օր . բաց դաս 10-րդ դասարանում

Քննական մտածողությունը զարգացնող նախագծի ներկայացում

Քննարկումները որպես լեզվի զարգացման միջոց

Հոգեբանություն և հարաբերություններ

Սովորողները անգլերեն պատմում են այս տարվա ընթացքում իրենց կատարած քննարկումների մասին, նշում են համացանցի այն աղբյուրները, որոնցից օգտվել են իրենց վերջնական արդյունքը ստեղծելիս:

Երրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են Ted Talks ուսումնական կայքի ու նրա տված հնարավորությունների հետ:

Չորրորդ օր. Բաց դաս 10-րդ դասարանում

Նախագիծ «Անգլերեն ռադիոհաղորդումներ տարբեր թեմաներով- Radio programmes on different topics»

Չորրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են ՏՀՏ միջոցներով ռադիոնյութեր պատրաստելու ձևերին:

Օր հինգերորդ              

Վերապատրաստվողները կազմում են մի նախագիծ, որի նպատակն է կազմակերպել  քննարկում, բանավեճ  մի որևէ վիճահարույց թեմայի շուրջ: Նախագիծը իրականացվում է վերապատրաստվողի դպրոցում: Վերջնական արդյունքի տեսաֆիլմը ներկայացվում է վերապատրաստողին:          

Իրինա Ապոյան

Յուրա Գանջալյան

Անգլերենի ուսուցիչների հնգօրյա վերապատրաստման ծրագիր՝ ըստ կրթահամալիրում անգլերենի ուսուցման հեղինակային մոտեցումների. կրտսեր դպրոց

Վերապատրաստող՝ Աննա Գանջալյան

Անգլերենի ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա ծրագրի բովանդակային ուղղությունները

  1. Վերապատրաստվողին ծանոթացնել անհրաժեշտ ուսումնական միջավայրին. Wi-Fi 24-ժամյա կապի հասանելիությունը դպրոցում և սովորողների տանը, անձնական ՏՀՏ միջոցների (նոթբուք, նեթբուք, պլանշետ) առկայությունը սովորողների և ուսուցչի մոտ
  2. Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ հանրակրթության առաջին աստիճանում
  3. Բլոգային և նախագծային ուսուցումը հանրակրթության առաջին աստիճանում    

Հնգօրյա վերապատրաստման վերջնարդյունքները

Վերապատրաստվողները կարողանում են օգտագործել ՏՀՏ միջոցները՝ սովորողների ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացման համար, կարողանում են իրավիճակային հաղորդակցական նախագիծ կազմել և իրականացնել կրտսեր դպրոցում:

Օր առաջին

Բաց դաս.

Երկրորդ դասարանցիների հետ ամփոփում ենք Աննա Գանջալյանի հեղինակային գիրք-տետր դասագրքի դասընթացի արդյունքները  (Աննա գանջալյանի բլոգ)

Առաջին օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են 2-րդ դասարանի համար նախատեսված հեղինակային  My First Steps in English գիրք-տետր դասագրքի հետ:

 Օր երկրորդ

Իրավիճակային հաղորդակցական նախագծի կազմումը և ընթացքը 3-րդ դասարանում

Նախագծի վերնագիրը «Ուտելիք պատվիրելը սրճարանում – Ordering food in a café».

Նախագծի նպատակը

Նախագծի իրականացմամբ սովորողները յուրացնում են սրճարանային տարբեր ուտեստների և հյութերի  անուններ, ձեռք են բերում սրճարանում ուտելիք պատվիրելու կարողություն:

Մասնակիցները – երրորդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ մեկ շաբաթ  

Նախագծի ընթացքը

Իրականացնում ենք թեմատիկ բառապաշարի ներկայացում: Ներկայացվող յուրաքանչյուր բառի հետ տրվում են համապատասխան բառակապակցություններ, բառն ու բառակապակցությունները պարունակող նախադասություններ: Սովորողները կրկնում են տրված բառը, բառակապակցությունները և կազմում են իրենց սեփական նախադասությունները:

Juice – հյութ

Apple juice, banana juice, orange juice, apricot juice, cherry juice[S1] 

Sweet apricot juice, sweet banana juice

I like sweet apricot juice. Aram, do you like sweet apricot juice?

Yes, I do. I like sweet apricot juice too.

Anush, what juice do you like?

I like sweet orange juice.

Pizza – պիցա

Pizza with cheese – պիցա պանրով

Pizza with mushrooms and ham – պիցա սնկով և խոզապուխտով

Pizza with cheese, mushrooms and ham

Pizza with cheese, mushrooms, ham and ketchup

Կազմում ենք երկխոսություն:

Aram, do you want pizza?

Yes, I do.

What pizza do you want?

I want pizza with cheese, mushrooms, ham and ketchup.

Cheeseburger – չիզբուրգեր (պանրով հաց) , double cheeseburger – կրկնակի չիզբուրգեր

Hamburger – համբուրգեր (խոզապուխտով հաց), double hamburger – կրկնակի համբուրգեր

I want double hamburger with Coca-Cola.

I want cheeseburger with orange juice.

Սովորողներին առաջարկվում է երկխոսություններ կազմել: Նրանք այնքան շատ են կրկնել, պատասխանել ուսուցչի հարցերին, որ հիմա արդեն կարող են ինքնուրույն երկխոսություններ կազմել:

Նոր բառերի ներմուծում 

How much is … ի՞նչ արժե …

How much is the pizza with cheese and mushrooms?

It is $5 (dollars).

How much is the cheeseburger?

It is 25 cents.

Here is 5 dollars.

Here is your change (մնացորդ), 4 dollars and 75 cents.

Նոր բառերի ներմուծումից հետո լսում ենք Learnenglishkids.britishcouncil.org կայքի  Ordering food in kids’ cafe ձայնագրությունը: Սովորողների համար շատ հեշտ է հասկանալ ձայնագրությունը նշված նախապատրաստական լեզվական աշխատանքից հետո:

Ձայնագրությունը լսելուց հետո սովորողները զույգերով վերարտադրում են սրճարանի մատուցող-հաճախորդ երկխոսությունը:

Նախագծի վերջնական արդյունքըի նախապատրաստական աշխատանքներ

Սովորողներին առաջարկվում է կազմել սրճարանի մատուցող-հաճախորդ դերախաղային երևակայական երկխոսություններ իրենց և իրենց ընտանիքների անդամների միջև: Սովորողները աշխատում են իրենց համակարգիչներով, իսկ դասավանդողը շրջում է դասարանում՝ մոտենալով և ուղղելով տարբեր սովորողների հնարավոր սխալները:

Սովորողներին հանձնարարվում է տանը իրենց ընտանիքների անդամների հետ իրականացնել գրած դերախաղային երկխոսությունները՝ տեսանկարահանելով դրանք:

Երկրորդ օրվա երկրորդ մասը.   

Վերապատրաստվող ուսուցչին սովորում է բացել սեփական ուսումնական բլոգը WordPress.com տիրույթում: Բլոգը բացելուց հետո նա մուտքագրում է առաջին օրվա դասի նկարագրությունը իր բլոգում:

Վերապատրաստվող ուսուցիչը ծանոթանում է կրտսեր դպրոցում ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացմանը նպաստող առավել հաճախ օգտագործվող ուսումնական կայքերին.

  •  anglomaniacy.pl կայքը լի է կրտսեր դպրոցի սովորողների համար զվարճալի ուսումնական նյութերով՝ թեմատիկ տեքստերի ձայնագրություններ, լեզվական խաղեր, երգեր
  • Genkienglish.net կայքը, որը կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդողին է առաջարկում մի յուրահատուկ թվայնացված ուսումնական նյութերի ժողովածու՝ ծրագրային հետևողականությամբ՝ պարզից դեպի մի քիչ բարդը:  
  • My First Steps in English – Աննա Գանջալյան, անգլերենի գիրք-տետր դասագիրք նախատեսված 2-րդ դասարանի համար
  • Learnenglishkids.britishcouncil.org – Բրիտանական խորհրդի այս կայքը տարբեր լեզվական գործունեություններով ուսումնական նյութերի մի անընդհատ փոփոխվող ու հարստացող շտեմարան է: 

Վերապատրաստվող ուսուցիչը ուսումնասիրում է Learnenglishkids.britishcouncil.org կայքի նյութերը:

Վերապատրաստվող ուսուցչին ցույց է տրվում, թե ինչպես է նկարահանված տեսաֆիլմի ֆայլը հրապարակվում YouTube – ում:

Երրորդ օր

Իրավիճակային հաղորդակցական նախագծի ամփոփում չորրորդ դասարանում

Բաց դաս.

Թեման՝ «Describing people»

Դասի բովանդակային մասը հիմնված է learnenglishkids.britishcouncil.org կայքի համանուն վերնագրով դասի ձայնագրության վրա:

Վերապատրաստվողները ականատես են լինում, թե ինչպես է Բրիտանական խորհրդի տվյալ թեմայով դասի ձայնագրությունը տեղայնացվում և դառնում սեփական երկխոսություններ կազմելու աղբյուրը:

Երրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները ծանոթանում են վերջնական արդյունքի տեսաֆիլմերի հետ, որոնք արդեն ընտանեկան դպրոցի գործունեություն են:

Չորրորդ օր

Բաց դաս

Հաղորդակցական ընտանեկան նախագծերի արդյունքները 4-րդ և 5-րդ դասարաններում

Դասի բովանդակային մասը հիմնված է Բրիտանական խորհրդի կայքի համանուն դասերի ձայնագրությունների վրա:

Interview with famous people

Buying new shoes

Չորրորդ օրվա երկրորդ մասը

Վերապատրաստվողները տեղեկացվում է, թե ինչպես են ստեղծվում տվյալ նախագծով վերջնական արդյունքները սովորողների ընտանիքների անդամների հետ: 

Հինգերորդ օր

Վերապատրաստվող ուսուցիչը կազմում է մի նմանատիպ նախագիծ իր աշակերտների համար: Նախագիծը կազմելու ընթացքում տրվում են անհրաժեշտ ուղղություններ:


 Աննա Գանջալյան

Յուրա Գանջալյան

Օտար լեզուների օրը կրթահամալիրում. մայիսի 11

Ժամը 11:55-ին սկսվեցին անգլերենի բաց դասերը Ավագ դպրոցի չորս 10-րդ դասարաններում: Կցանկանայի ներկա լինել բոլոր չորս դասարաններում միաժամանակ, ինչը անհնար էր: Կարողացա 20 րոպե մասնակցել Սիլվա Հարությունյանի կազմակերպած « Parents and Children – Ծնողները և երեխաները» թեմայով բանավեճին, իսկ մնացած 25 րոպեն անցկացրեցի Հերմինե Գևորգյանի «The Service of Love -Սիրո ծառայությունը» Օ Հենրիի պատմվածքի քննարկմանը:

Սիլվա Հարությունյանի բանավեճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ այս կամ այն մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր:

Բանավեճը վարում էին սովորողներ Սարգիս Շահինյանը և Անի Ապրոյանը: Բանավեճի կազմակերպման երկրորդ կարևոր սկզբունքը հակառակ տեսակետը արտահայտողի առկայությունն է: Այս դերը իր փոքրիկ թիմի հետ լավ էր կատարում Մարիամ Բադալյանը: Զգացվում էր, որ սովորողները բավականին մեծ նախապատրաստական աշխատանք էին կատարել: Բացի վերը նշված սովորողներից բաց պարապմունքին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացվեցին նաև Արևիկ Արզումանյանը և Տարոն Փաշինյանը: Սիլվա Հարությունյանի բաց պարապմունքի տեսանյութերը այստեղ:

Քննարկվող միանգամայն այլ հարցի վերաբերյալ նույն լրջությունը և ոգևորությունը տեսա նաև Հերմինե Գևորգյանի բաց պարապմունքին: Արդեն անցել էր պարապմունքի կեսը և քննարկման մասնակից սովորողները պատասխանել էին պատմվածքի վերաբերյալ Անգելինա Հակոբյանի պատրաստած հարցերին ու հիմա արդեն քննարկվում էր սիրո թեման ընդհանրապես:

Այստեղ նույնպես նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել սովորողները, իսկ բանավոր քննարկման ժամանակ իրենց հասուն մտքերով ու անգլերենի հաղորդակցական բավականին բարձր մակարդակով աչքի ընկան Կարինե Գոմցյանը, Յուրի Հյուսյանը, Էդվին Մեսրոպյանը և Անգելինա Հակոբյանը: Բաց պարապմունքի տեսաձայնագրությունը այստեղ:

Ժամը 14:00-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում մեկնարկեց «Օտար լեզուները կրթահամալիրում» կլոր սեղանը: «Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» իրեց ներածական խոսքով կլոր սեղանը բացեցին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը: Պահի հանդիսավորությունը, պատասխանատվության զգացումը, մեծ թվով հյուրերի ներկայությունը մի փոքր լարվածություն էին ստեղծել, որը շատ շուտով փոխարինվեց փոխադարձ հարգանքի ու սիրո արտահայտության ջերմ աշխատանքային մթնոլորտի՝ շնորհիվ տիար Բլեյանի գնահատող ու ոգևորող խոսքերի: Սկզբում կենտրոնում ռուսերեն դասավանդողներն էին՝ Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Տպավորիչ էր 9-րդ դասարանի ռուսերենի ելքի ստուգատեսի ներկայացումը: Հետաքրքիր ու օգտակար նախագիծ է սկսել Անի Ավետիսյանը՝ «Калейдоскоп» ռուսերեն ամսագիրը: Ներկայացումների ընթացքում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Հարավային դպրոց-պարտեզի ռուսերենի դասավանդող Վիկտորիա Հովսեփյանի և Հյուսիսային դպրոց-պարտեզի ռուսերեն դասավանդող Աննա Ֆրանգյանի համագործակցային նախագիծը « Когда встречаются Север и Юг »: Մարիամ Քալանթարյանը Քոլեջի իր սովորողների հետ ներկայացրեց շուրջտարյա « Время поэзии » նախագիծը: Ինչպես տիար Բլեյանն է ասում. «Ռուսերենը օտար լեզու չէ»: Բոլոր դասավանդողները և սովորողները մայրենիի նման էին ռուսերեն խոսում:

Մեր համար ամենօրյա ու սովորական, իսկ հյուրերի համար՝ զարմանահրաշ էին պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն խոսող սովորողները: Այլոց մանկավարժական փորձի շատ ուսումնասիրություններ եմ արել, բայց որևէ տեղ չեմ հանդիպել հանրակրթական մի դպրոցի օրինակ, որի կայքը ունենա ութ երկիր խորհրդանշող դրոշների շարք և սովորողներն էլ ունենան այդքան տարբեր օտար լեզուներ սովորելու հնարավորություն: Կլոր սեղանի ընթացքում սովորողները նշեցին, որ տարբեր ժողովուրդների մշակույթների, այդ ժողովուրդների հետ կրթական փոխանակումների, Հայաստանում այդ երկրների պաշտոնական ներկայացուցչությունների հետ համագործակցումը իրենց ուսումնառության կարևոր բաղադրիչներն են:

Անգլերենի դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար մայիսի 10-ին

  1.  but in fact … բայց իրականում (բայց փաստորեն)

You are given the endings of some sentences. You should write down the beginnings with some contradicting ideas. Տրվում են նախադասությունների վերջնամասեր: Դուք պետք է տրվածին հակառակ գաղափարներ արտահայտող սկզբնամասեր գրեք:

For example:

…. But in fact, she is about seventy.

She looks like a woman of forty but in fact, she is about seventy.

  • …. but in fact, it tastes OK.
  • …. but in fact, he is a kind person.
  • …. But in fact, my temperature is normal.
  • …. but in fact, it is extremely dangerous.
  • …. but in fact, he looks calm and relaxed.
  • …. but in fact, it really goes fast.

  • II.Write three or four short sentences for each of these things to describe how they look, smell, feel, sound. You may use a dictionary and study the words which you don’t know.

Nouns – Concrete, sandpaper, hair, diamond, lemon, baby, brick, ice-cream, porridge, cashmere (այծի փափուկ բուրդ), curry, garlic, roses, raw fish, bagpipes-պարկապզուկ, piano

Adjectives – sour, cold, silly, hard, tasty, spicy, sweet, smooth, soft, fresh, nice, oily, dusty, out of tune, disgusting, hot, cute, beautiful, exciting, loud, juicy

For example: The lemon looks fresh. The lemon tastes sour. The lemon feels juicy. Եթե գոյականը անհաշվելի է, ապա կարելի է գործածել առանց հոդի:

III.

Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով.

Dear students, I advise that you should at first study the theory and then do the task. If you do so, you will never make any mistakes in predicate-subject agreement while writing your own ideas.

The predicate of a sentence usually agrees with the subject in person and number.

He speaks several foreign languages.

This book is interesting

These books are interesting

BUT…

if the subject is expressed by a collective noun, a singular verb is used if the group acts together as a unit, and a plural verb is used if the members of the group act as separate individuals. Here are some collective nouns: family, committee, team, crew, staff, army, poultry and so on.

Our family consists of four members.

Our family are having tea now.

This team was organized two years ago.

Today this team are playing very badly.

The predicate of the sentence is always in the plural form if the subject is expressed by the nouns: people, police and cattle.

There were a lot of people at the meeting.

The police are looking for the thief.

Some nouns are always used in the plural form and, consequently, the verbs are also used in the plural form: goods, clothes, wages, eye-glasses, spectacles, binoculars, scissors, trousers and so on.

The scissors are in the drawer.

Different goods are sold at the fair market.

The following nouns, on the other hand, are always used in the singular form and, consequently, the verbs that follow them are used in the singular form too: information, advice, progress, furniture, knowledge.

The new furniture has made the flat more comfortable

His advice was helpful.

Different sorts of fruits and vegetables are usually used in the plural form in their general usage.

Potatoes are very expensive this year. Կարտոֆիլը շատ թանկ է այս տարի:

Apples are good for our health. Խնձորը լավ է առողջության համար:

If the subject is expressed by one of the following pronouns: everybody, everything, nobody, no one, somebody, someone, either, neither , the predicate must be in the singular form.

Everybody was ready to begin the discussion. Բոլորը պատրաստ էին սկսելու քննարկումը:

Either of these books is interesting.

Neither of them wants to join us.

If all denotes things, the predicate after it is in the singular form, and if all denotes persons, the predicate is used in the plural form.

All is well that ends well.

All were present.

There are some nouns that have the ending s but the predicate after them is in the singular form:   physics, mathematics, news, phonetics and so on.

Mathematics is a difficult subject.

If a sentence has two subjects connected with the conjunction and, the predicate is used in the plural form.

Andrew and Christine were happy in that small town.

The predicate agrees with the first subject in number after there is (are)

There is a table and six chairs in the room.

There are six chairs and a table in the room.

If two subjects are connected with with, the predicate agrees with the first subject.

A woman with a little girl was standing in the door way.

If two subjects are connected with either…or, neither…nor, the predicate agrees with the second subject.

Either he or his friends are always present at our meetings.

Either his friends or he is always present at our meetings.

In special questions when the subject is expressed by who or what, the predicate is always in the singular form.

What has made him refuse this proposal?

Who is running towards us?

But if who, which and that are relative pronouns, the predicate agrees with the subject in number.

I don’t know the students who are standing outside the dean’s office.

After a number of… the predicate is used in the plural form, and after the number of… the predicate is used in the singular form.

A number of students were speaking to the dean.

The number of students in our university increases every year.

If the name of a country or the title of a book or film is expressed by a noun in the plural form, the predicate is used in the plural form.

The United States is a powerful country.

The Nights in Kabiria is a touching film.

If two or more subjects are expressed by infinitives, the predicate is in the singular.

To sit down at his desk and to create was all that he wanted.

If two subjects are connected with as well as, the predicate agrees with the first subject.

The boys as well as the coach were sure that they would win the match.

The boy as well as the teachers was sure of his success.

If two subjects are connected with and, the predicate is used in the plural form.

Tom and Jane are in love with each other.

But if two things form a close unit, the predicate is in the singular form.

Thread and needle was in her hand.

The predicate is in the singular when the subject is expressed by two nouns denoting one person.

Her husband and children’s father is the man whom she loves most.

EXERCISES

Choose the Right Form of the Predicate

  1. Two dollars (is, are) not enough to buy a ticket for the theatre.
  2. The two dollars (is, are) exactly alike.
  3. Mathematics and Physics (is, are) difficult subjects.
  4. Phonetics (is, are) taught at our university.
  5. The girls as well as the teacher (want, wants) to discuss that question.
  6. The coach as well as the players (want, wants) to postpone the match because of the heavy rain.
  7. Either the headmaster or the staff (is, are) always late for the meeting.
  8. Either the staff or the headmaster (is, are) always late for the meeting.
  9. Neither the teacher nor the pupils (hope, hopes) for better results.
  10. Neither the pupils nor the teacher (hope, hopes) for better results.
  11. To go to school and to study (is, are) his favourite occupation.
  12. Great Expectations ( is, are) one of my favourite books.
  13. His wife and his children’s mother (is, are) abroad.
  14. The boys are playing football in the yard.

Who (is, are ) playing in the yard?

15 .Trousers (was, were) first worn in 1815.

16 Japanese economics (is, are) based on high technology.

17. The Netherlands (is, are) in North Europe.

18. The jury (was, were) speaking loudly in the corridor.

19. The orchestra ( is, are) playing very well today.

20. The orchestra (was, were ) conducted by Ohan Duryan last night.

21. The audience (was, were ) still applauding when the actor left the stage.

22. Many (doesn’t, don’t ) stand the feeling of humiliation.

23. Both Martha and Sarah (is, are )happy to receive guests.

24. Neither he nor we (is, are ) eager to see Mr. Brown.

25. Stars on the flag ( is, are ) another symbol of the country.

26. Measles (is, are ) children’s disease.

27. Everybody was present at the meeting, (wasn’t he, weren’t they) ?

28. The news about his arrival (has, have ) troubled me much.

29. Yeritsyan and Sons (sells, sell) food products.

30. Which of them (is, are ) your partner?

Առաջադրանքը կատարել են՝

Սոնա Բալայանը – մայիսի 13-ին: Պատասխանել եմ 14-ին:

Արինա Ազնաուրյանը – մայիսի 13-ին: Պատասխանել եմ 14-ին:

Մարիա Ազնաուրյանը – մայիսի 12-ին: Պատասխանել եմ 14-ին:

Ջուլիետա Պապիկյան – մայիսի 14-ին: Պատասխանել եմ 15-ին:

Միքայել Վարդանյան – մայիսի 15-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հայկ Խաչատրյան – մայիսի 17-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հրակ Քոսպեքեան – մայիսի 18-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մանե Հովհաննիսյանը – մայիսի 18-ին: Պատասխանել եմ 19-ին:

Արամ Հովհաննիսյան – մայիսի 18-ին: Պատասխանել եմ 19-ին:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կլոր սեղան մայիսի 13-ին

Ժամը 14:00, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Կլոր սեղանի կազմակերպման նպատակը՝

Հեղինակային մանկավարժության հեղինակների 17-րդ ստեղծագործական հավաքին օտար լեզու դասավանդողները պատասխանում են այն հարցին, թե ինչն է հեղինակայինը օտար լեզուների դասավանդման իրենց աշխատանքում, իսկ մասնակից սովորողներն էլ ցույց են տալիս իրենց ուսումնառության արդյունքները:

Կլոր սեղանի ներկայացման բովանդակային ուղղությունները՝

  • 21-րդ դարին բնորոշ ուսումնական միջավայրի ստեղծումը
  • ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (կրտսեր դպրոց)
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (Միջին և Ավագ դպրոցներ)
  • Կրթահամալիրում օտար լեզուների ուսուցումը բլոգային և նախագծային է
  • Օտար լեզուների ուսուցումը նախագծերով
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող
  • Քննարկումները և բանավեճերը՝ որպես խոսքի զարգացման միջոց
  • Ուսպարապմունքներ արտասահմանյան երկրների մասնագետների հետ
  • Հայերենից օտար լեզուներ թարգմանությունները՝ որպես Հայաստանը, հայ մշակույթը օտարերկրացիներին ներկայացնելու միջոց
  • Կրթահամալիրի սովորողները իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում

Power Point ներկայացումը – ներկայացնում է Յուրա Գանջալյանը

Կլոր սեղանի մասնակիցները՝

Սովորողներ՝

Արևմտյան դպրոց

Գալեհ Մեղրունի

Նանե Հակոբյան

Լյուսի Դերդերյան

Մհեր Հովհաննիսյան

Արևելյան դպրոց

Տիրան Բարսեղյան

Աննա Ոսկանյան

Արսինե Կարապետյան

Գաբրիել Թանաշյան

Հարավյաին դպրոց

5֊րդ դասարանի սովորողներ՝

Կարոլինա Եսայան

Հասմիկ Մելքոնյան

3֊րդ դասարանի սովորողներ՝

Լիլի Թորոսյան

Էդգար Մուրադյան

Միջին դպրոց

Լիլի Գիրագոսյան

Լևոն Վարդանյանը

Վարազդատ Միքայելյանը

Բեգլարյան Անաիսը

Մանե Հակոբյան

Իռեն Նահապետյան

Մարի Անանյան

Մոնիկա Պողոսյան

Ավագ դպրոց

Սոնա Բալայան

Արեն Մինասյան

Անահիտ Հովսեփյսն

Միլենա Քամալյան

Արաքս Քալիջյան

Նունե Հովհաննիսյան

Կարինե Միքայելյան

Գայանե Պողոսյան

Էլեն Կարապետյան

Անի Ապրոյան

Նարե Հախնազարյան

Սարգիս Շահինյան

Իլոնա Սահակյան

Քոլեջ

Սիմոն Ավետիսյան

Նելլի միսկարյան

Անի Մխիթարյան

Բելա Մարտիրոսյան

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ, մայրենիի դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ:

Մայրենիի կլոր սեղանը մայիսի 6-ին

Ասելիքը շատ էր, իսկ ժամանակը՝ քիչ: Որքան լավ էր կազմակերպված այսօրվա մայրենիի կլոր սեղանը: Տաթև Աբրահամյանը ներկայացրեց այն ութ բաղադրիչները, որոնցով մեր կրթահամալիրի դպրոցներում հեղինակային կրթական ծրագրով իրականացվում է մայրենիի ուսուցում-ուսումնառությունը: Կենտրոնում, իհարկե, սովորողներն էին՝ մայրենիի ուսուցման հիմնական շահառուները, բայց որքան նրանք ոգևորված խոսում էին մայրենիի այս կամ այն ուղղություններով իրենց ուսումնառության ձեռքբերումների մասին, այնքան իմ աչքին բարձրանում էին ու կարևորվում մայրենիի մեր դասավանդողները: Չէ՞ որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է այս արդյունքը ձևավորվել:

  • Նիրհող գրաբարի վրա խարսխված ամբողջական մայրենիի կենդանի եռամիասնությունը՝ արևմտահայերեն, արևելահայերեն, բարբառներ:

Արևմտահայերեն դասավանդող Հուրի Աթթարեանը ոգևորությամբ ներկայացրեց Միջին և Ավագ դպրոցներում արևմտահայերենի ուսուցման ձեռքբերումների մասին: Երբ Հուրին խոսում էր, հիշեցի, որ բոլորովին վերջերս եմ անգլերեն թարգմանել Մարիետ Սիմոնյանի «Կենդանի մայրենին՝ կենդանի ուսուցմամբ» հոդվածը, որտեղ խոսվում էր արևմտահայերենի և գրաբարի ուսուցման կարևորության մասին: Կլոր սեղանի ներկայացման մեջ տպավորիչ են գրաբարի, արևմտահայերենի և բարբառների նախագծային փաթեթները, որոնք ներկայացրել են մայրենիի դասավանդողները: Այստեղ ուզում եմ ավելացնել նաև Վարդան Կարապետյանի «Մեր բարբառները» նախագիծը, որը մեծ աշխուժություն մտցրեց կրթահամալիրում:

  • Ուսումնական ռադիոները՝ որպես խոսքի զարգացման միջոց

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ սովորողի գրած շարադրությունը հասանելի էր միայն մայրենիի ուսուցչին: Հիմա արդեն սովորողների ուսումնական բլոգների և կրթահամալիրում գործող 8 ուսումնական ռադիոների միջոցով սովորողի խոսքը հասանելի է հանրությանը: Դրանով սովորողը կարևորված է զգում, ինչը սովորելու մոտիվացիայի խթանող ուժ է:

  • Ուսումնական ամսագրերը՝ որպես խոսքի զարգացման միջոց

Երբ Google-ի որոնողական ցանցում մի որևէ երևույթի, հասկացության հայերեն անունն ենք գրում, շատ հավանական է, որ հղումը բերի մեր կրթահամալիրի այս կամ այն ուսումնական ամսագրի մի որևէ էջը: Դա արդեն իրողություն է դարձել: Կրթահամալիրում 9 գործող ուսումնական ամսագիր կա, որոնցից մի քանիսը տարիների պատմություն ունեն և որոնցում դեռ պահպանվում են տարիներ առաջ կրթահամալիրն ավարտած սովորողների նյութերը: Դրանցից են Հասմիկ Ղազարյանի նախաձեռնած «Թարգմանիր»-ը և Նունե Մովսիսյանի «Առականի»-ն: Խոստումնալից սկիզբ է Մարինե Ամիրջանյանի «Լեզվաբանական ամսագիրը»:

Կլոր սեղանի մասնակից սովորողները ներկայացրեցին իրենց թարգմանական նախագծերը: Ճիշտ են ասել, որ ամենաուշադիր ընթերցողը թարգմանիչն է:

  • Ընթերցանություն և թատրոն

Ինձ համար հոգեհարազատ էր Ավագ դպրոցի մի ընթերցասեր պատանու այն միտքը, որ ինքը նախընտրում է կարդալ այն հեղինակներին, որոնց գրելու ոճն է գրավիչ, այլ ոչ թե` գրածի սյուժեն, բովանդակությունը: Զգացվեց, որ այդ տղան լեզվամտածողության նուրբ ճաշակ ունի:

Երևի ժամանակի պակասն էր, որ կլոր սեղանի քննարկման ընթացքում պատշաճ կերպով չնշվեց Մարիետ Սիմոնյանի Գրական ակումբի գործունեությունը: Արդեն մի քանի տարի գործում է այս ակումբը: Դասավանդողների և ընթերցասեր սովորողների ինքնակրթությանը նպաստող անխոնջ մի մշակ է այս ակումբը:   

Մասնակից սովորողները, թատերական ակումբի անդամներն իրենց սերը արտահայտեցին թատրոնի նկատմամբ: Տպավորիչ էր Իլոնա Սահակյանի խոսքը իր իրականացրած դերասանական գործունեության մասին:

Ամփոփում                                                                                         

Կարծում եմ, որ շատերը դեռ ասելիք ունեին, բայց կլոր սեղանին հատկացված ժամանակը սպառված էր: Կլոր սեղանի լուսաբանման այս նյութը գրելը ինձ տալիս է հնարավորություն՝ արտահայտելու իմ չասված ասելիքը:

Խոսքս ուղղում եմ մեր մայրենին սիրող սովորողներին: Սիրելի սովորողներ, հայ մշակույթի պատմության մեջ մի ակնառու գործիչ է եղել, ով իր ստեղծագործական կյանքում ամուր կապ է ստեղծել մեր մայրենիի զարգացմանը նպաստող բոլոր այստեղ նշված բաղադրիչների միջև՝ գրաբար, արևմտահայերեն, արևելահայերեն, ընթերցանություն, թարգմանություն, թատրոն և ընդհանրապես՝ մշակույթ: Նա 20-րդ դարի շեքսպիրյան մեծագույն ողբերգակ դերասան, գրող Վահրամ Փափազյանն է: Նա ընդամենը 5 գիրք է գրել, բայց իր բառապաշարի հարստությամբ 2-րդն է համարվում հայ գրականության մեջ: Արևմտահայերենի և արևելահայերենի մի աննախադեպ գեղեցիկ շաղախով հունցված լեզու ունի Վահրամ Փափազյան գրողը: Կարդացեք նրա «Հետադարձ հայացք» գրքի երկու հատորները, «Իմ Օթելլոն», «Համլետը ինչպես տեսա», «Արքա Լիր » և «Սրտիս պարտքը» գրքերը ու դուք կզգաք, որ ձեր հոգում մայրենին մի մեծ քայլ է կատարել:               

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի դասավանդողների հավաք մայիսի 4-ին

Մայիսի 4-ին, ժամը 15:15. Ավագ դպրոց, երրորդ հարկ

Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են իրենց նախանշած աշխատանքները (բաց դասեր, կլոր սեղան քննարկումներ) մայիսյան 17-րդ հավաքին:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար. մայիսի 1-ին

The word order of adjectives in a sentence. Ածականների շարադասությունը նախադասության մեջ

Գոյականին ամենամոտը պետք է լինի այն ածականը, որը ցույց է տալիս, թե ինչ նյութից է պատրաստված այն:

a wooden chair.

Նյութից առաջ դրվում է այն երկրի, վայրի անունը, որտեղ այդ առարկան պատրաստվել է:

a Chinese wooden chair

Նախքան վայրը ցույց տվող հատկանիշը նշվում է գույնը:

a brown Chinese wooden chair

Գույնից առաջ էլ դրվում է չափս ցույց տվող ածականը:

a big brown Chinese wooden chair

Նախքան չափսը նշելը խոսողը նշում է իր վերաբերմունքը, կարծիքը:

a lovely big brown Chinese wooden chair

Եթե երկու գույն է նշվում, ապա գործածվում է and շաղկապը:

a brown and white cow

Task 1. Use the right word order

bus/German/blue/white/large/

hatchback/large/beautiful/Japanese/dark blue/car/electric

II. The place of the adverbs of manner in a sentence. Ձևի մակբայների տեղը նախադասության մեջ:

If the sentence has a direct object, the adverb of manner is either placed just after the subject or after the direct object. Եթե նախադասությունը ունի ուղիղ խնդիր, ապա ձևի մակբայը կամ դրվում է անմիջապես ենթակայից հետո, կամ ուղիղ խնդիրից հետո:

He answered the question quickly.

He quickly answered the question.

Սխալ է այսպես գրելը կամ ասելը՝ He answered quickly the question.

Իսկ եթե նախադասության մեջ կան նաև անուղղակի խնդիր, տեղի պարագա, ապա ձևի մակբայը դրանցից հետո է դրվում, կամ անմիջապես ենթակայից հետո:

He ate the chocolate bar in the kitchen greedily.

He greedily ate the chocolate bar in the kitchen.

Task 2 Use the right word order.

hopefully/waited/he/for good news/in the camp/every day

was working/ patiently/ she/ in her room/on her project/

III. at the end, at last, in the end

We are supposed to take an exam in mathematics at the end of the term. …կիսամյակի վերջին

At last, we were able to pass that difficult examination. Վերջապես մենք կարողացանք հանձնել այդ դժվար քննությունը:

We tried to be a success in that business several times but each time we were a failure, and in the end, in 2020, we managed to have a large outcome. … ի վերջո, 2020-ին… Փաստորեն «in the end»-ը գործածվում է, երբ նշվում է, որ մի քանի անգամ ձախողում է եղել և ի վերջո հաջողվել է մի բան:

Task 3 Translate into English

Վերջապես ես կարողացա լուծել այդ խնդիրը:

Ես մի քանի անգամ սխալ պատասխան ստացա, բայց ի վերջո, երբ ես նորից կարդացի տեսությունը, ի վիճակի եղա ստանալ ճիշտ պատասխանը:

Ամսվա վերջին մենք ուսումնական ճամփորդության ենք գնալու դեպի Արատես: (to go on an educational trip to…)

IV. Շփոթեցնող բառազույգեր – Do not mix up these words.

  1. հայերենի «տանտեր» բառը երեք համարժեք ունի անգլերենում` host-հյուրի համար տանտեր, hostess – տանտիրուհի, landlord-վարձով ապրողի համար տանտեր, landlady- տանտիրուհի, owner of the house – տանտեր, տան սեփականատեր

The host welcomed the guests.

The tenant transforms a certain amount of money into the landlord’s bank account every month.

The owner of the house wishes to sell his house and leave the country.

Task IV

Տանտիրուհին հյուրերին հյուրասիրեց մրգով և սուրճով: (treat to)

Տանտերը զգուշացրեց տնվորին չուշացնել տան վարձը:

Ո՞վ է այս տան սեփականատերը: Ես ուզում եմ գնել այն:

2. experiment – փորձ, գիտափորձ, experience – փորձ, փորձառություն

Recent experiments on rats have shown that this medicine doesn’t have any side effects.

I know it from my own experience.

Task V Choose the right word

Aren’t you embarrassed that you have had no success after so much work (experiments, experience)?

Aren’t you embarrassed that you have had no success after so many (experiments, experience)?

3. in a week – մեկ շաբաթ հետո, a week later – մեկ շաբաթ անց ,

I hope to see you in a week.

We met again a week later.

Task VI Translate into English

Ես կարծում եմ, որ մենք Իսպանիայում կլինենք մեկ շաբաթից:

Ես չճանաչեցի նրան, երբ նորից հանդիպեցինք 15 տարի անց:

4. last – վերջին անգամ (հնարավոր է նորից լինի) , for the last time – վերջին անգամ (անհնար է նորից լինի)

When did you last take a taxi? Երբ ես վերջին անգամ տաքսի նստել:

When did you last take a tram in Yerevan? Երբ ես վերջի անգամ Երևանում տրամվայ նստել:

Task VII Translate into English

Ե՞րբ ես վերջին անգամ տեսել Ռուբեն Հախվերդյանին:

Ես վերջին անգամ տեսա Արմեն Շեկոյանին 2019 թվական, իսկ 2021-ին նա մահացավ:

5. in somebody’s way – երբ մեկի ճանապարհին ժանգարող բան կա, on sombody’s way – մեկի ճանապարհին, on the way to – մի տեղ գնալու ճանապարհին

Do not stand in my way! I will knock you off.

On my way home, I bought some bread.

On the way to the village, we had a picnic lunch.

Task VIII Choose the right word

Great dictators and successful businessmen always remove people who are (in, on) their way.

I usually meet my classmates (in, on) the way to school.

Առաջադրանքը կատարել են՝

Ջուլիետա Պապիկյանը՝ – մայիսի 2-ին: Պատասխանել եմ 3-ին:

Սոնա Բալայանը – մայիսի 2-ին: Պատասխանել եմ 3-ին:

Արինա Ազնաուրյան մայիսի 3-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Հայկ Խաչատրյան – մայիսի 4-ին: Պատասխանել եմ 5-ին:

Հրակ Քոսպեքեան – մայիսի 4-ին: Պատասխանել եմ 5-ին:

Մարիա Ազնաուրյան – մայիսի 4-ին: Պատասխանել եմ 5-ին:

Արամ Հովհաննիսյան – մայիսի 4-ին: Պատասխանել եմ 5-ին:

Մանե Հովհաննիսյան – մայիսի 7-ին: Պատասխանել եմ 10-ին: