Just another WordPress.com site

Archive for the ‘Անհատական աշխատանքային պլան’ Category

Փետրվար ամսվա իմ աշխատաժամանակը

Յուրա Գանջալյանի 2020-2021 ուստարվա փետրվար ամսվա աշխատաժամանակը

Անգլերենի հեռավար ուսուցում – 12 դասաժամ, չնորմավորված աշխատանք գրադարանում և տանը

Անգլերենի դասավանդում ըստ դասացուցակի – 6 դասաժամ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝3-րդ և 4-րդ կուրսեր – Քոլեջում

Ուսումնական նախագծեր Քոլեջի ուսանողների հետ

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողներ՝3-րդ և 4-րդ կուրսեր. Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները ներկայացնող անգլերեն և հայերեն տեքստերի կազմում ուսանողների հետ.

Կրթահամալիրային նախագծեր

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում – շաբաթական 4 ժամ, անգլերեն էջի նյութերը հիմնականում վերցնում եմ ենթակայքերից, քանի որ ենթակայքերում լինում են անգլերեն հրապարակումներ: Ամսեկան միջինը 15 անգլերեն նյութ եմ հրապարակում: Հունվարին ավելի քիչ եղավ՝ 6 նյութ: Հունվարին մի նյութ է հրապարակվել, որը անգլերեն գրել է մաթեմատիկայի ուսուցիչ Լուսինե Ներսեսյանը: Նա անգլերենի իմ խմբում է սովորում: Հաճախ եմ հրապարակում մեր հեռավար սովորողների անգլերեն շարադրանքները տարբեր թեմաներով: Մի քանի անգամ հրապարակել եմ Մինդելի Դիանայի և Սոնա Բալայանի նյութերը: Երբ Դպիրում հայերենից անգլերեն հոդված եմ հրապարակում, այդ նյութը անգլերեն էջում նույնպես իր տեղը գտնում է: Որոշ նյութեր նաև Ֆեյսբուքյան իմ էջում եմ հրապարակում: Անպայման միշտ իմ նախնական բացատրությունով ներկայացնում եմ հեղինակին և նաև ամփոփ բովանդակությունը:

Դպիրի-ի անգլերեն էջի սպասարկում      4 ժամ

Այլոց փորձի ուսումնասիրում                  3 ժամ

Մենթորական աշխատանք                        2 ժամ

Անգլերեն ֆլեշմոբների համակարգում – 2

Անգլերենի ակումբի հետ աշխատանք (առցանց հավաքներ, պարապմունքներ) – 2

Մայիսի 25-ից հունիսի 5-ը ժամանակահատվածի, ինչպես նաև՝ հունիսյան իմ աշխատանքային պլանը

  1. Քոլեջի ամառային ճամբարի անգլերենի խմբի համակարգողներ Նինել Աղանյանի և Միլենա Շամոյանի հետ կազմել ենք մայիսի 25-ից հունիսի 5-ի ամառային ճամբարի ծրագիրը:

Ծրագրում նշված են առցանց պարապմունքների ժամերը և ամենօրյա աշխատանքների ուղղությունները:

2. Շարունակելու եմ իրենց ընտանիքների հետ տարբեր երկրներում ապրող, բայց մեր կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսուցման մեջ ընդգրկված սովորողների հետ անգլերենի հեռավար դասընթացը: 

Լրացուցիչ աշխատանք

3. Շարունակելու եմ կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկումը: Անգլերեն եմ թարգմանելու ամառային ճամբարին, քանդակագործների ստեղծագործական հավաքին, հունիսյան ստուգատեսներին վերաբերող նյութերը:

Արդեն անգլերեն եմ թարգմանել «Աննախադեպ ուսումնական հունիս …մայիսի 25-ից – An Unprecedented Educational June …Beginning from May 25» ուղերձը սեբաստացիական ուսումնական համայնքին՝ իր Power Point ծրագրով գրված բովանդակությամբ:

4. Համակարգելու եմ անգլերենի և ռուսերենի հունիսյան ֆլեշմոբները: Հունիսյան ֆլեշմոբը լինելու է թարգմանական՝ թարգմանական ստուգատեսին համահունչ:

2019-2020 ուստարվա առաջին ուսումնական շրջանի իմ աշխատաժամանակը

Ժամաքանակը մեկ շաբաթում դպրոցը Շաբաթվա օրերը
Չնորմավորված ոչ պակաս քան 12 դասաժամ հեռավար ուսուցում

 

Ավագ դպրոց (14 սովորող), Միջին դպրոց (3) Շաբաթվա բոլոր օրերին և տարբեր ժամերին. մեդիա կենտրոնում, Քոլեջում, տանը
12 դասաժամ Քոլեջ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» – մասնագիտական հաղորդակցում անգլերենով. 2-րդ կուրս, 3-4-րդ կուրս Երկուշաբթի –1-2-րդ  ժամերը 9:00-11:00

Չորեքշաբթի – 1-2-3-4-րդ ժամերը (9:00- 12:35)

Հինգշաբթի – 1-2-3-4-րդ ժամերը (9:00- 12:35)

Ուրբաթ – 1-2-րդ ժամերը (9:00-11:00)

     
Ուսումնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակ`         24

 

   
Ուսումնական կայքի սպասարկում

https://mskh.am/en

2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Դպիրի անգլերեն էջի խմբագրում https://dpir.mskh.am/hy/taxonomy/term/415 2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Մենթորական աշխատանք օտար լեզու դասավանդողների հետ

 

2 ժամ Առկա՝ դպրոցներում, հեռավար՝ մեդիա կենտրոնում, տանը
Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբների համակարգում   2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Հետազոտական աշխատանք մանկավարժական ակումբում. մասնավորապես՝ այլոց փորձի ուսումնասիրում

 

2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Հեղինակային մանկավարժական փորձի տարածում. Դպիրի հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ, հեղինակային հոդվածներ

https://dpir.mskh.am/hy/taxonomy/term/88

2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Ընդամենը 36 ժամ  

2018-2019 ուստարվա իմ 3-րդ ուսումնական շրջանի աշխատանքային պլանը

Յուրա Գանջալյանի աշխատանքային պլանը 2018-2019 ուստարվա 3-րդ ուսումնական շրջանում

Ժամաքանակը մեկ շաբաթում դպրոցը Շաբաթվա օրերը
Չնորմավորված ոչ պակաս քան 12 դասաժամ հեռավար ուսուցում

 

Ավագ դպրոց (14 սովորող), Միջին դպրոց (2) և Արևելյան դպրոց (1) Շաբաթվա բոլոր օրերին և տարբեր ժամերին. մեդիա կենտրոնում, տանը
6 դասաժամ Քոլեջ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» – մասնագիտական հաղորդակցում անգլերենով Երկուշաբթի –5-6-րդ ժամերը 12:55-14:20

Չորեքշաբթի – 3-4-րդ ժամերը (11:00-12:35)

Հինգշաբթի (11:00-12:35)

3-4-րդ ժամերը

 

2 դասաժամ Անգլերենի լրացուցիչ կրթություն դասավանդողների հետ Երկուշաբթի

14:30-16:00

Ուսումնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակ`         20

 

Ուսումնական կայքի սպասարկում

https://mskh.am/en

2 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Դպիրի անգլերեն էջի խմբագրում https://dpir.mskh.am/hy/taxonomy/term/415 3 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Մենթորական աշխատանք օտար լեզու դասավանդողների հետ

 

2 ժամ Առկա՝ դպրոցներում, հեռավար՝ մեդիա կենտրոնում, տանը
Անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբների համակարգում   3 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Հետազոտական աշխատանք մանկավարժական ակումբում. մասնավորապես՝ այլոց փորձի ուսումնասիրում

 

3 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Հեղինակային մանկավարժական փորձի տարածում. Դպիրի հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ, հեղինակային հոդվածներ

https://dpir.mskh.am/hy/taxonomy/term/88

3 ժամ Մեդիա կենտրոնում, տանը
Ընդամենը 36 ժամ

 

 

 

 

Փետրվար-մայիս ժամանակահատվածում իմ անհատական աշխատանքային պլանը որպես մանկավարժական լաբորատորիայի մասնագետ

Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման ուսումնասիրություններ կրթահմալիրի դպրոցներում և նկատված թերությունների վերացմանը նպաստող խորհրդատվությունների տրամադրում

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի իրականացման առաջավոր փորձի տարածում, ստուգատեսների մասին տեղեկատվության, հայտարարությունների անգլերեն տեքստերի թարգմանություն, խմբագրում

Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն թարգմանություն-փոխադրությունների, կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական առաջավոր փորձի հետ համեմատական ուսումնասիրությունների կատարում

Ուսումնական նախագծերի իրականացման մեջ օտար լեզուների կիրառում՝ աշխատողի ինքնակրթության, օտար լեզուների դասընթացների միջոցով

Ավագ դպրոցում անգլերենի նախագծային ուսուցման, վերապատրաստման մոդուլի մշակում, իրականացում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների մշակում, Google-ի ձևաթղթերի մեջ դրանց տեղադրում, սովորողների աշխատանքների ստուգում, արդյունքների ամփոփում

Mskh.am –ի անգլերեն էջի նյութերի խմբագրում, նոր նյութերի տեղադրում

Dpir 2017-ի անգլերեն հոդվածների խմբագրում, նոր նյութերի ստեղծում՝ թարգմանելով կրթահամալիրի դասավանդողների հոդվածները հայերենից անգլերեն

Մասնակցություն մասնաժողովի աշխատանքներին