Just another WordPress.com site

Archive for February, 2022

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը մարտ ամսին

  1. Մարտի 9-ին, ժամը 15:15-ին, փոքր դահլիճ

Օտար լեզուներ դասավանդողների հավաք-քննարկում. Հասարակագիտական ստուգատես 2022-ի մարտի 29-ի կլոր սեղան-քննարկմանն ընդառաջ հնարավոր առաջարկություններ, լրացումներ են անում 9-րդ դասարաններում անգլերեն դասավանդողները: Քննարկման թեման՝ «9-րդ դասարանցիների անգլերենի ամփոփիչ ստուգատես»:

Քննարկումից հետո Կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել 9-րդ դասարանցիների անգլերենի ամփոփիչ ստուգատեսի լրամշակված և վերջնական տարբերակը:

Իրականացված է: Քննարկմանը մասնակցեցին նաև ռուսերեն դասավանդողները:

Վերջնական տարբերակը ներկայացվել է կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա:

«9-րդ դասարանցիների անգլերենի ամփոփիչ ելքի ստուգատես»
«Проект содержательного компонента проведения выпускного экзамена в 9-м классе при обучении по авторским программам»

2. Մինչև մարտի 15-ը կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել անգլերենի ուսումնական նյութեր ստեղծելու ուղեցույցը դասավանդողների համար:

Անգլերեն դասավանդողների ուղեցույց. ուսումնական նյութ: Հղումը ուղարկված է անգլերեն դասավանդողներին և կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա:

3. Մինչև մարտի 14-ը կազմել անգլերենի մարտյան ֆլեշմոբի առաջադրանքները:

Անգլերենի մարտյան ֆլեշմոբի առաջադրանքները

Մասնակցությունը անգլերենի ֆլեշմոբին.

2-3-րդ դասարանցիներ – 244 սովորող

4-5-րդ դասարաններ – 182 սովորող

6-8-րդ դասարաններ – 118 սովորող

9-12-րդ դասարաններ և Քոլեջ – 117 սովորող

4. Մինչև մարտի 22-ը վերամշակել և կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով անգլերենի վերամշակված ուսուցման ծրագիրը:

Կատարված է. «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. անգլերեն Մշակել և ներկայացրել են Աննա Գանջալյանը և Անի Մրտեյանը

Ծրագիրը ուղարկվել է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ղեկավարին և կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա

5. Մարտի 21-25 Մասնակցություն գարնանային մանկավարժական ճամբարին

6. Մարտի 25-ին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա է ներկայացվել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային ծրագրի այլընտրանքը. առարկայական բաղադրիչ «օտար լեզուներ»

Անգլերենի առցանց դաս դասավանդողների համար փետրվարի 24-ին

Մարդու կյանքի յոթ փուլերը – The Seven Stages of Human Life

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման դասավանդողների հավաք փետրվարի 23-ին

Ժամը 15:15, փոքր դահլիճ

Հավաք-քննարկման թեման «Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2022-ին»: Պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Անգլերենի դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար փետրվարի 22-ին

Dear students, while checking your previous assignment I noticed some mistakes common nearly for all of you. Today’s lesson is devoted to these common mistakes. We shouldn’t neglect our mistakes. We should love them. When we love our mistakes and pay attention to them, they run away from us, but when we neglect them, they fall in love with us and follow us wherever we go.

Ինչպե՞ս անգլերեն ասել «Ես նույնպես», կամ «Ես էլ»:

I speak two foreign languages. – So do I.

I don’t speak any foreign language. Neither does my brother. (Nor does my brother.)

She can ride a horse. So can I.

My brother can’t ride a horse. – Neither can I.

Task 1

He never keeps his promise. – Իր եղբայրը նույնպես:

He always keeps his promise. Իր եղբայրը նույնպես:

You should do this work in time. Ես նույնպես:

Երբ ինչ-որ մեկը մի ինչ-որ ժամանակից սկսած, կամ էլ արդեն մի որոշ ժամանակ է, ինչ մի բան է անում, պետք է գործածել Present Perfect Continuous.

I have been working since morning. Առավոտից աշխատում եմ:

I have been working for 4 hours. Չորս ժամ է, ինչ ես աշխատում եմ:

Բայց եթե դադարեցրել է այդ բանը անելը, ապա գործածվում է Present Perfect.

I have worked at this office for 4 years. Ես 4 տարի այս օֆիսում եմ աշխատել:

Իսկ եթե նշվում է, որ ինչ-որ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվել է այլ տեղ, ապա անցյալ ժամանակն է գործածվում:

I studied English for 3 years and then took up Spanish. Ես երեք տարի անգլերեն սովորեցի, իսկ հետո իսպաներենը ձեռնարկեցի:

Task 2.

She (to work) at this office ever since she graduated from the university.

She (to work) at this office for ten years and then (to move) to the USA.

How long you (to study) English. – I (to study) English for 5 years.

by և with նախդիրների ճիշտ օգտագործումը

Մի բան անելու միջոցով – by doing something

Ինչ-որ մի գործիքի միջոցով – with something

Task 3.

Մենք շատ նոր բառեր ենք սովորում կարդալով:

Մենք բառերի բացատրությունները սովորում ենք բառարանով:

Never, not only, only then բառերով սկսվող նախադասությունները.

Երբեք չեմ լսում ցածրաճաշակ (ռաբիս) երաժշտություն: Never do I listen to tasteless music.

Not only did he accept my suggestion, but he also gave his.

Only then did he understand agree with me.

Task 4.

Երբեք բաց չեմ թողնում իմ անգլերենի դասերը:

Միայն այդ ժամանակ հասկացա, որ նա այլևս չի ուզում աշխատել մեզ հետ:

Sentences beginning with “hardly”

Հազիվ էի ես ներս մտել, երբ հեռախոսը զանգեց: Hardly had I come in when the telephone rang.

Հազիվ էի ես մինչև վերջ կերել այդ մեծ կտոր թղվածքը, երբ տանտիրուհին ասաց … Hardly had I eaten up that big piece of cake when the hostess said …

Task 5

Translate

Հազիվ էր նա ներս մտել, երբ ինչ-որ մեկը բղավեց. «Փախե՚ք, ոստիկանը»:

Հազիվ էր նա մի բառ ասել, երբ տնօրենը ասաց. «Լռի՚ր»:

Now it is time for creative work.

Please write an essay on the topic “Fake news problem on Facebook

Առաջադրանքը կատարել են՝

Սոնա Բալայանը – փետրվարի 24-ին: Պատասխանել եմ 25-ին:

Հայկ Խաչատրյանը – փետրվարի 24-ին: Պատասխանել եմ 25-ին:

Մարիա Ազնաուրյան – փետրվարի 26-ին: Պատասխանել եմ 27-ին:

Հրակ Քոսպեքեանը – մարտի 3-ին: Պատասխանել եմ 4-ին:

Միքայել Վարդանյանը – մարտի 4-ին: Պատասխանել եմ 5-ին:

Գոհար Կարագյանը– մարտի 9-ին: Պատասխանել եմ 10-ին: Ուղարկել է առաջադրանքը առանց կատարելու:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը փետրվարին

1.Անգլերենի առցանց պարապմունքներ փետրվարի 2-ին, 9-ին, 16-ին, 23-ին

2.Մշակվել են 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագրի անգլերենի ամփոփիչ ստուգատեսի անցկացման ձևը:

3.Ընթացքի մեջ է այլոց փորձի ուսումնասիրության համագործակցային նախագիծը:

«Այլընտրանքային կրթությունը Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում» Յուրա Գանջալյան

Альтернативные школы России. Школа-интернат “Летово” Ժաննա Հակոբյան

Լադո Աբխազավա. Վրաստան Ռինա Շագինյան

Այլընտրանքային դպրոցները Ֆրանսիայում դեռևս հետ են մնում. Կարինե Թևոսյան

4.Անգլերենի առարկայական ֆլեշմոբի մեկնարկը տրվել է փետրվարի 16-ին

Կազմված առաջադրանքները խմբագրել ու համապատասխանեցրել եմ անգլերենի ֆլեշմոբների սկզբունքներին և տեղադրել եմ Google-ձևաթղթերում:

2-3-րդ դասարաններ – Վալենտինա Թումանյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Հերմինե Գևորգյան

5. Իրականացվել է մենթորական աշխատանք (առկա հանդիպում-զրույցներ) Ալինա Աղասյանի և Արփի Թովմասյանի հետ:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2022-ին

Գործունեության հիմնական ուղղությունները՝

  • Անգլերենի առցանց պարապմունքներ դասավանդողների հետ,
  • Մանկավարժական առաջավոր այլոց փորձի ուսումնասիրում , որի արդյունքում հոդված է հրապարակվում Դպիրում,
  • Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հեղինակների մեթոդական մշակումների, առաջավոր փորձի լուսաբանումներ և թարգմանություններ օտար լեզուներով
  • անգլերենի գրական ակումբի աշխատանքների վերսկսում կրթահամալիրում անգլերեն դասավանդողների հետ,
  • Օտար լեզուների ուսուցման առարկայական ծրագրերի, ամփոփիչ ստուգատեսների լրամշակում և մշակում,
  • մասնագիտական որակների բարձրացմանը նպաստող առցանց զրույց հանդիպումներ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների հետ,
  • մենթորական աշխատանք կրթահամալիրում անգլերեն դասավանդողների հետ,
  • անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմում և անցկացում,
  • Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում,
  • Դպիրի անգլերեն էջի սպասարկում

Պարզաբանումներ.

Անգլերենի առցանց պարապմունքներ դասավանդողների հետ

Պարապմունքները տեղի են ունենում յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 20:15-21:15: Պարապմունքների նպատակն է՝ անգլերենի օգտագործումը որպես միջոց մասնագիտական զարգացման, առարկայական մեթոդական մշակումների, ուսումնական նախագծերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու:

Մասնակիցները՝ Վարդան Կարապետյան, Անժելա Բլեյան, Տաթև Աբրահամյան   

Այլոց փորձի ուսումնասիրում

Շարունակվելու են մանկավարժության մեջ առաջավոր այլոց փորձի ուսումնասիրման աշխատանքները: Այս տարի փորձ է արվելու ուսումնասիրել ոչ միայն անգլիալեզու, այլ նաև  եվրոպական և տարածաշրջանային երկրների լեզուներով հրապարակումները:

Այս ուղղությամբ առաջին համագործակցային նախագիծը դեռ ընթացքի մեջ է:

Արդեն իրականացվել են հետևյալ ուսումնասիրությունները՝

«Այլընտրանքային կրթությունը Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում» Յուրա Գանջալյան

Альтернативные школы России. Школа-интернат “Летово” Ժաննա Հակոբյան

Լադո Աբխազավա. Վրաստան Ռինա Շագինյան

Այլընտրանքային դպրոցները Ֆրանսիայում դեռևս հետ են մնում. Կարինե Թևոսյան

Ուսումնասիրության թեմաները առաջարկում է կրթահամալիրի լաբորատորիան կամ մանկավարժության ակումբը:

Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հեղինակների մեթոդական մշակումների, առաջավոր փորձի լուսաբանումներ և թարգմանություններ օտար լեզուներով

Թարգմանությունները, օտար լեզուներով լուսաբանումները երևում են օտարալեզու ենթակայքերում և Դպիրի համապատասխան օտարալեզու էջերում:

Անգլերենի գրական ակումբի գործունեությունը

2022-ի մարտ ամսից վերսկսվելու են անգլերենի գրական ակումբի առցանց պարապմունքները: Պարապմունքները լինելու են ամիսը մեկ անգամ:

Մարտ – The Shoemaker and the Devil by Anton Chekhov

Ապրիլ –  A School Story  by M.R. James

Մայիս – The Cop and the Anthem by O. Henry

Հունիս – The Necklace  Guy de Maupassant

Մնացած ամիսների համար թեմաները կգրվեն ընթացքում

Մասնագիտական որակների բարձրացմանը նպաստող առցանց-զրույց հանդիպումներ

Մասնագիտական որակների բարձրացմանը նպաստող առցանց զրույց-հանդիպումները կազմակերպվելու են հիմնականում սովորողների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների ընթացքում՝ ամենօրյա:

Առցանց զրույց-հանդիպումների ընթացքում քննարկվում են իրականացվող նախագծերը, լեզվական կառույցների ուսուցման առանձնահատկությունները, անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմման, օտար լեզուների ուսուցման 4 բաղադրիչների՝ լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, խոսելու և գրելու մեթոդաբանությանը վերաբերող հարցեր:    

Օտար լեզուների ուսուցման առարկայական ծրագրերի, ամփոփիչ ստուգատեսների լրամշակում և մշակում,

Փետրվար ամսին մշակվել է 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագրի անգլերենի ամփոփիչ ստուգատեսների ձևը:

Հունիս ամսվա ընթացքում վերամշակվելու են 2022-2023 ուստարվա օտար լեզուների առարկայական ծրագրերը:

Մենթորական աշխատանք կրթահամալիրում աշխատող, բայց ոչ լիարժեք աշխատանքային փորձ ունեցող անգլերեն դասավանդողների հետ

Շարունակվելու է Արփի Թովմասյանի (Քոլեջ), Ալինա Աղասյանի (Հյուսիսային դպրոց-պարտեզ), Նարե Արիստակեսյանի (Հյուսիսային դպրոց-պարտեզ) և Սոնա Քեհյանի (Արևելյան դպրոց-պարտեզ) հետ տարվող մենթորական աշխատանքները:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները

Շարունակվելու են պահպանվել անգլերենի ֆլեշմոբների առաջադրանքների կազմման սկզբունքները՝

  • Բացակայում են բառերի ուղղագրության իմացությունը ստուգող հարցեր:
  • Բացակայում են բառերի ձևաբանական և նախադասությունների շարահյուսական վերլուծություն պահանջող հարցեր:
  • Իսպառ բացակայում են նաև բառերի ստուգամանական իմացություն պահանջող հարցեր:
  • Գրեթե բոլոր հարցերը և դրանց ձևակերպումները նպաստում են միայն: հաղորդակցական կարողությունների և այլընտրանքային ու քննադատական մտքի զարգացմանը:
  • Ֆլեշմոբներում նվազագույնի են հասցված բազմընտրանքային հարցերը:
  • Նախապատվությունը տրվում է ուղղորդված կամ ազատ շարադրանքին, ստեղծականությանը:

9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագիր. անգլերենի ամփոփիչ ելքի ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշմամբ 9-րդ դասարանցիների անգլերենի ամփոփիչ ելքի ստուգատեսը նախատեսվում է իրականացնել 2 օրերի ընթացքում՝ ներկայացման փուլ և գիտելիքների ու կարողությունների ստուգման փուլ:

Ներկայացման փուլ

Անգլերենը որպես օտար լեզու ընտրած յուրաքանչյուր սովորող նախապես պատրաստում և ելքի ստուգատեսի առաջին օրը իր դասընկերներին, դասավանդողներին և ծնողներին է ներկայացնում մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող իր անգլերեն սահիկաշարային հաղորդում-ներկայացումը:

Սովորողն իր հաղորդում – ներկայացման մեջ ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • Անուն ազգանուն, դասարան
  • Ընտրությամբ ուսումնական առարկաների ցանկը և դրանք ընտրելու հիմնավորումը
  • Ընտրությամբ ուսումնական առարկաների կապը ապագա մասնագիտության հետ
  • Արդյո՞ք իմ ընդունակությունները, բնավորության գծերը, սիրած զբաղմունքները որևէ կերպ համապատասխանում են իմ ընտրած ապագա մասնագիտությանը:
  • Ի՞նչ ուսումնական նախագծեր, հետազոտական աշխատանքներ եմ իրականացրել, որոնք որևէ կերպ կարող են առնչվել իմ ապագա մասնագիտությանը:
  • Ի՞նչ գրքեր, հոդվածներ եմ կարդացել, որոնք իրապես բավարարել են իմ հետաքրքրությունը:
  • Արդյո՞ք կրթահամալիրում կազմակերպված հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները որևէ դեր ունեցել են քո մասնագիտական կողմնորոշման հարցում:
  • Հիմնավորված շարադրանքով ներկայացրու, թե որտեղ ես շարունակելու քո կրթությունը 9-րդ դասարանը ավարտելուց հետո:

Գիտելիքների և կարողությունների ստուգման փուլ

Ունկնդրելու կարողությունների ստուգում

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրություն կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուններ, հարցազրույց, պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից, տեսա­ֆիլ­մ: Ստուգվում են հետևյալ կարողությունները՝

  • Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Առաջարկվում է ունկնդրելով հասկանալու կարողության ստուգման արդեն փորձարկված օրինակելի մի ձև.

https://listenaminute.com/ կայքից ընտրվում են մասնագիտական կողմնորոշմանը, ինքնահաստատմանը, ապագա պլաններին, սեփական ներուժի բացահայտմանը, առողջ ապրելակերպին, ինքնակրթությանը վերաբերող մեկ րոպե տևողությամբ ձայնագրություններ: Լսելով ձայնագրությունները՝ սովորողները պատասխանում են տեքստի հիմնական բովանդակությանը, առանձին փաստերին, իրադարձություններին, մտքերին վերաբերող հարցերին:

  Ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողությունների ստուգում

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել նախամիջին և միջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

Ստուգվում են հետևյալ կարողությունները՝

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշել տեքստի թեման և տիպը,
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը,
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ,
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ նախամիջին (A2) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջին (B1) Intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Առաջարկվում է ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողությունների ստուգման արդեն փորձարկված օրինակելի մի ձև.

Տրված է A2-B1 մակարդակի անգլերեն տեքստի առաջին մասը անգլերեն, իսկ մյուսը՝ հայերեն: Սովորողը կարդում է տեքստի անգլերեն մասը և հայերեն  շարունակությունը թարգմանում է անգլերեն, որից հետո պատասխանում է տեքստի հիմնական տեղեկատվությանը, գաղափարին, հեղինակի ասելիքին վերաբերող հարցերին:

Թարգմանության միջոցով ստուգվում է նաև սովորողի անգլերենի լեզվական նյութի իմացությունը` բառապաշար, ձևաբանական և շարահյուսական տարրեր:

Ստուգվում են խոսելու հետևյալ կարողությունները՝

  • Ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին ներկայացնելը,
  • դպրոցական կյանքի, առօրյաի և ուսումնառության գործունեության մասին զրույց վարելը,
  • սիրելի զբաղմունքը և հետաքրքրությունները ներկայացնելը
  • զրույց վարել ընտրությամբ ուսումնական առարկաների մասին. արդյո՞ք ընտրությամբ ուսումնական առարկաները որևէ կերպ կապ ունեն ապագա մասնագիտության հետ,
  • սեփական ներուժի բացահայտմանը վերաբերող զրույցներ վարելը.
  • Կրթահամալիրի Քոլեջի նախամասնագիտական և միջին մասնագիտական ուսուցման մասին տեղեկատվություն ներկայացնելը,
  • Արդեն անհետացող մասնագիտությունների և նոր զարգացող մասնագիտությունների մասին տեղեկատվություն ներկայացնելը

Գրելու և գրածը բանավոր ներկայացնելու կարողության ստուգում ըստ ոսումնական բլոգներում հրապարակված նախագծային նյութերի: Սովորողները ներկայացնում են իրենց ուսումնական բլոգներում կատարած հետազոտական աշխատանքները:

Առաջարկվում է սեփական մտքերը գրավոր արտահայտելու հետևյալ ստեղծագործական, հետազոտական թեմաները թեմաները՝

  1. SOS – Save Our Space. We need your help to clean up our city. What have you ever done or are going to do to keep it clean?
  2. Your school trips. Tell about your last trip or about the trip which you liked most of all.
  3. If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.
  4. My favourite elective school subjects. Are they connected with my future profession?
  5. What are the advantages of studying at Mkhitar Sebastatsi EduComplex?
  6. The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.
  7. Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? The advantages and disadvantages of using blog as an educational tool?
  8. Educational camps in our school. Which camp do you prefer-summer or winter? Why? Tell about your favourite activity during the camps.
  9. Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
  10. Sports and arts in my life.
  11. Do we live to work or work to live?

Գնահատում

Ներկայացման փուլ – առավելագույնը 5 միավոր

Ունկնդրելու կարողություններ – առավելագույնը 5 միավոր

Ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողություններ – առավելագույնը 5 միավոր

Գրելու և գրածը բանավոր ներկայացնելու կարողության ստուգում ըստ ոսումնական բլոգներում հրապարակված նախագծային նյութերի – առավելագույնը 5 միավոր:

Տրվել է 2022-ի անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի մեկնարկը

2-3-րդ դասարաններ – Վալենտինա Թումանյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Հերմինե Գևորգյան

Անգլերենի առցանց դաս դասավանդողների հետ փետրվարի 16-ին

Առցանց հարթակի հղումը

Let’s discuss this text by asking questions to each other. Եկեք քննարկենք այս տեքստը՝ միմյանց հարցեր տալով:

I work at (at the North School, at the Middle School, at the High School, ) of Yerevan Mkhitar Sebastatsi Educational Complex. Every day I go to school at 9 in the morning. Before classes, we gather (հավաքվում ենք) in the marble hall. We dance and sing in the marble hall. It is called our general morning training. After our general training, we go to the classrooms and have our lessons. I usually have 4-5 lessons every day. After the fourth lesson, we have a long break. It is our lunch break. Some students run out of the school to the shop to buy sandwiches. Some students and the teachers go to the school canteen (ճաշարան). During our lessons, we use notebooks and the big smart TV set. The students open their blogs and read out their homework. Sometimes (երբեմն) they ask questions and I answer their questions.

The lessons are usually over (դասերը սովորաբար ավարտվում են) at 14:30 ( half-past two ). I go home at 3 pm.

I arrive (գալ, ժամանել) home at nearly 4 o’clock. When I am at home, I feel (զգալ) that I am really tired. (հոգնած). We have dinner at five or six. We usually have soup, vermicelli, macaroni, or rice pilaf, mashed or fried potatoes with meat or vegetables for dinner. After dinner, I speak with my wife (sister, parents) and play with my son.

Then it is time for me to open my Email post and answer the letters. I also open my students’ blogs and read their blog entries. (entry -բլոգի հրապարակում)

I sometimes (երբեմն) watch (դիտել) the news on TV.

I usually go to bed at 11:30 (half-past eleven).

Անգլերենի դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար փետրվարի 15-ին

Dear students, all the given sentences seem to be grammatically and lexically correct but there are mistakes in them. Try to correct them.

I enjoyed very much at the party last night.

The beer isn’t enough for everybody.

She entered into the room.

He asked me how much time did I spend on my lessons.

Only then I understood my mistake.

Have you already finished your work?

Whoever telephones me, tell him that I am taking a shower.

Were all the students present? Yes, everybody were in the hall.

What rough mistake!

Please explain me how to translate such idioms into Armenian.

I think he won’t accept our invitation.

I know her for ten years.

He asked me where did I see her the previous day.

Go to the magazine and buy some food for our picnic lunch.

She married with him last year.

Neither his friends nor he are in time for classes.

Bread and cheese are what I prefer in the mornings.

I don’t like rapping. – So do I.

Hardly did I arrive when a quarrel started.

I have forgotten my mobile phone at home.

I am waiting for you here since 9 o’clock.

I have seen him three days ago.

Biologists carry out experiences on rats.

How she dances beautifully!

This is best book I have ever read.

I don’t take care of your opinion. It is my word that counts here. (the mistake is in the first sentence)

Our math teacher allows to use calculators in class.

We can learn a lot of new words with reading.

Come and sit besides me, my dear.

Tom said that I may borrow his car.

Tell me when are you going on holiday.

Are you agree with me?

When was constructed the new building of the Matenadaran?

Առաջադրանքը կատարել են՝

Ջուլիետա Պապիկյանը – փետրվարի 18-ին: Պատասխանել եմ 19-ին:

Մարիա Ազնաուրյան – փետրվարի 17-ին: Պատասխանել եմ 19-ին:

Հայկ Խաչատրյան – փետրվարի 16-ին: Պատասխանել եմ 19-ին:

Հրակ Քոսպեքեան – փետրվարի 21-ին: Պատասխանել եմ 22-ին:

Մանե Հովհաննիսյան – փետրվարի 22-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Միքայել Վարդանյան – փետրվարի 22-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Դանղյան Արսեն – փետրվարի 23-ին: Պատասխանել եմ 24-ին:

Գոհար Կարագյան – մարտի 9-ին: Պատասխանել եմ 10-ին:

Այլընտրանքային կրթությունը Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում

Միացյալ թագավորություն

Հրապարակված է «The Good Schools Guide – Լավ դպրոցների ուղեցույց» կայքում

Այլընտրանքային դպրոցները, որոնք երբեմն հայտնի են որպես առաջադեմ դպրոցներ, առաջարկում են կրթության ոչ ավանդական մոտեցում: Նրանք համապատասխանում են այն ծնողներին, ովքեր չեն հավանում ավանդական դպրոցներն իրենց ոչ ճկուն ուսումնական ծրագրերով և ուսպլաններով, և այն երեխաներին, ում ներուժը չի ծաղկում ավանդական դպրոցական միջավայրերում:

Ինչու՞ ընտրել այլընտրանքային դպրոցներ

Ծնողները երբեք էլ լիովին վստահ չեն, որ ճիշտ որոշում են կայացնում: Ծնողների համար որևէ գիրք չկա, որը կարող էր ուղեցույցի դեր կատարել, թե ինչպես դաստիարակել երեխաներին, երբ նրանք դպրոցական են: Հասկացող ծնողի համար ավելի դժվար բան չկա: Ինչպիսի՞ կրթության միջոցով կարելի է բացահայտել երեխայի մեջ դեռ քնած ներուժը: Ինչպե՞ս գտնել այն կրթությունը, որը ամենաշատը կօգնի հենց քո երեխային:

Միայն քաջ ծնողն է բռնում իր երեխայի ձեռքից ու դուրս բերում նրան անընդհատ ահագնացող ավելի ու ավելի բարձր արդյունքներին ձգտող քննությունախեղդ մարաթոնյան վազքի հոսանքից, ուր միայն փաստեր են սերտում, կանոնավոր տնային աշխատանքներ կատարում և հարցաշարերին պատասխանում: Բայց եթե դու վագրատիպ ծնող ես, ով իր դաժան հայացքով արդեն նախօրոք ուրվագծել է իր զավակի ապագան Օքսֆորդում կամ Քեմբրիջում, ապա այլընտրանքային դպրոցը, հավանաբար, քո երեխայի համար չէ: Այլընտրանքային դպրոցն ընտրած ծնողն այն կարծիքին է, որ ավանդական խիստ դպրոցում երեխան նմանվում է շարժափոկի դիմաց կանգնած բանվորին, որն արագ ձգում է իր մոտով անցնող պտուտակը ու աստիճանաբար վնասում իր ինքնագնահատականը, անվերադարձ հեռացնում իրենից ստեղծականությունը, նախաձեռնողական ձիրքը:   

Ի՞նչ են տալիս այլընտրանքային դպրոցները

Այլընտրանքային կամ առաջադեմ դպրոցներն առաջարկվում են իրենց սեփական անհատական, սովորաբար ոչ ֆորմալ մոտեցումները կրթական տարբեր աստիճաններում: Նրանք կարող են սկսվել Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ալֆրեդ Թագավորի դպրոցից, որտեղ մինչև 10 տարեկան դառնալը երեխան որևէ քննություն չի հանձնում, համազգեստ չի կրում և ուսուցիչներին անունով է դիմում, իսկ ուսպլանն էլ չի տարբերվում ավանդական դպրոցների ուսպլանից, մինչև Սաֆֆօլքի Սամըհիլ (Summerhill School in Suffolk) դպրոցը, որտեղ ուսումնական առարկաներն իրենց դասաժամերով ամբողջությամբ ընտրովի են: Որոշ դպրոցներ էլ, ինչպիսիք են Սթեյների դպրոցները (Steiner Schools) և Բրոքվուդ Փարկը (Brockwood Park) խիստ հոգևոր ուղղվածություն ունեն, մինչդեռ ուրիշները, ինչպիսիք են Սենդսի (Sands Schools) դպրոցները ժողովրդավարական հիմքի վրա են գործում: Ի տարբերություն ավանդական դպրոցների, այստեղ դասարաններում սովորողները կարող են տարատարիք լինել և համեմատաբար ավելի քիչ ուսումնական առարկաներ են դասավանդվում:        

Ինչպե՞ս են տարբերվում այլընտրանքային դպրոցները

Յուրաքանչյուր այլընտրանքային դպրոց ունի իր ուրույն դեմքը և ուղղվածությունը, բայց ունեն հատկանիշներ, որոնք ընդհանուր է բոլորի համար և որոնցով տարբերվում են ավանդական դպրոցներից.

  • Չափը – նրանք հարաբերականորեն ավելի փոքր են, քան ավանդական դպրոցները՝ ուսուցիչ-սովորող ավելի բարեհոգի ու սերտ հարաբերակցությամբ: Որոշ դպրոցներում, ինչպիսիք են Սթեյների դպրոցները, ուսուցիչը միևնույն դասարանի հետ տարիներով է աշխատում, որպեսզի ամուր հարաբերություններ ստեղծվեն:
  • Ոչ ավտորիտար են: Որոշ դպրոցներ ունեն տնօրեններ, որոշ դպրոցներ էլ՝ չունեն, բայց սովորողները (և երբեմն էլ ծնողները) սովորաբար ընդգրկվում են որոշումներ կայացնելու գործում: Այս դպրոցներում արժևորվում է յուրաքանչյուրի տեսակետը:
  • Ավելի քիչ կառուցվածքային ուսումնական ծրագրեր են գործածվում: Ուսումնառությունն ընթանում է ավելի քիչ քննություններով և ավելի շատ՝ փորձառությամբ սովորելուվ, տարբեր խնդիրներ լուծելով և թիմային աշխատանքով:

 Շատ պետական և անկախ դպրոցներ ընդունել են այլընտրանքային դպրոցներին բնորոշ գործունեության տարրեր, բայց այդ ամենը նրանք մակերեսորեն են անում: Անտառային դպրոցներից մինչև աշակերտական խորհուրդներն ու խաղով ուսումնառությունը ինչ-որ ձևով ու ինչ-որ ժամանակով ընդհատում են ավանդական դպրոցի խիստ ծրագիրը: Այնուամենայնիվ, նրանց գերխնդիրը մնում է քննությունակենտրոն ուսուցումը, դասացուցակով ու դաս-դասարանական պարապմունքներով առարկայական ծրագրերի կատարումը:   

Ի՞նչ ընդհանուր բացասական կողմեր ունեն այլընտրանքային դպրոցները

  • Ուսուցման և ուսումնառության արագությունը. ծնողները բողոքում են, որ ուսուցումն իրականացվում է ըստ նոր նյութը ամենադանդաղը յուրացնող սովորողի կարողությունների, ինչը ձանձրացնում է արագ մտածող սովորողներին: Մեր կրթահամալիրի դպրոցներում նախագծային և բլոգային ուսուցման-ուսումնառության, անհատական ուսումնական պլանների, ընտրությամբ գործունեունեությունների, ուսումնական թվային միջավայրի  շնորհիվ  դասավանդողները կարողանում են հաղթահարել այս մարտահրավերը:  
  • Տարիներ շարունակ այլընտրանքային դպրոցների ուսուցիչների հմտությունները չէին վերահսկվում, և այդ առումով դրանք մի քիչ վիճակախաղի նման էին: Այդուհանդերձ, այդ բացը մեղմացել է ուսուցչի աշխատանքի ավելի հաճախակի գնահատումներով և շարունակական վերապատրաստումներով: Մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության բաց համակարգը, կրթահամալիրի կայքն ու ենթակայքերը, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիաների, ակումբների, ուսկենտրոնների, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգների բաց հասանելիությունը խոսում է այն մասին, որ մեր կրթական ծրագրի իրականացման ընթացքը, դասավանդողների և յուրաքանչյուր սովորողի ուսումնական աշխատանքները բաց են, հասանելի և վերահսկելի:
  • Կառուցվածքը. այլընտրանքային դպրոցների կառուցվածքի ակնհայտ բացակայությունը կարող է խնդիր լինել որոշ սովորողների և ծնողների համար: Կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան կարելի է ստանալ կրթահամալիրի կայքի քարտեզից՝ իր մոտ 110 կետերով ու հղումներով: Արդեն տևական ժամանակ այլոց փորձի ուսումնասիրությունների ընթացքում տարբեր երկրների բազմաթիվ ուսումնական հաստատությունների կայքեր եմ աչքի անցկացրել, սակայն գործառույթների նման համապարփակ ու հասանելի ներկայացում երբևէ չեմ հանդիպել:
  •  Խստության պակաս կա: Այլընտրանքային դպրոցի մի ծնող գրել է. «Կցանկանայի, որ առարկայական դասավանդողները մի քիչ ավելի պահանջկոտ լինեին: Ես համոզված չեմ, որ իմ տղան ուսման մեջ լիարժեք է դրսևորում ինքն իրեն: Կարծում եմ, որ նա միայն այն ժամանակ է ջանասիրաբար աշխատում, երբ հետաքրքրված է»: Բայց ինչու՞ պետք է սովորողը հետաքրքրված լինի բոլոր ուսումնական առարկաներով: Կարծում եմ, որ այլընտրանքային դպրոցի ամենամեծ առավելությունը հենց այն է, որ չի պարտադրվում այն, ինչի նկատմամբ սովորողը չունի հետաքրքրություն: Ես չեմ հիշում, որ մեր կրթահամալիրից որևէ մի սովորող ոսկե մեդալով ավարտած լինի Ավագ դպրոցը: Այդուհանդերձ, մենք բազում պայծառ սովորողներ ենք ունեցել:   

Այլընտրանքային դպրոցների ցանցերը

Forest Schools – անտառային դպրոցներ

Անտառային դպրոցները սկիզբ են առել 1970-ականներին Դանիայում: Անտառային դպրոցները առանձին ֆիզիկական շենքեր չունեն: Դրանք նախակրթարանային տարիքի և տարրական դպրոցի տարիքային խմբերի համար են, որոնք աշխատում են ավանդական դպրոցների նորմալ ուսումնական ծրագրերով, բայց ունեն շաբաթվա մեջ մեկ-երկու օր բնության մեջ (հիմնականում անտառային վայրերում) անցկացնելու գործառույթ: Նրանք գնում են անտառային պարապմունքների ցանկացած եղանակի՝ պայծառ արևային, անձրևոտ, թե ձնառատ: Այնտեղ նրանք փորում են գետինը, հողի շերտերն են ուսումնասիրում, խոշորացույցով մրջյունների և այլ միջատների վարքին են հետևում, եղինջի ցողուններից պարան են հյուսում, ծառի ճյուղերից նետ ու աղեղ են պատրաստում, ծառից ծառ ճոճանակ են կապում, անձրևից պատսպարվելու համար թիմային աշխատանքով ծառի ճյուղերից ու տերևներից ապաստարան են պատրաստում և այլ նպատակաուղղված աշխատանքներ անում և ձևավորում են այնպիսի հմտություններ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել որևէ դասագրքով:

 «Ազատ բացոթյա կյանք» գաղափարով դպրոցների հիմնավորող դրույթներն են՝

  • Ինքնագնահատման և ինքնավստահության բարձրացումը
  • Համագործակցական, հաղորդակցական հմտությունների բարելավումը
  • Մոտիվացիայի բարձրացումը, ինքնաբացահայտումը և ուսման նկատմամբ դրական վերաբերմունքը
  • Միջավայրի նկատմամբ տիրոջ հոգատար վերաբերմունքի և հպարտության զգացումի  ստեղծումը
  • Շրջակա միջավայրի ավելի լավ իմացությունը

Մեր կրթահամալիրի «Արատեսը դպրոց բնության գրկում»-ը արդյո՞ք նույն գաղափարախոսությունը չունի:

Տնային կրթության այլընտրանքային դպրոցներ

2015 թվականի տվյալներով Միացյալ թագավորության 37000 պրոցահասակ երեխա տանն է կրթություն ստանում: Այդ թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ դրանում հաշվառված են միայն այն երեխաները, ովքեր սկզբում դպրոց են հաճախել, բայց մի որոշ ժամանակ հետո ծնողները նախընտրել են իրենց երեխաները պետք է տնային կրթություն ստանան: Տնային այլընտրանքային դպրոցներում ծնողներն են կազմում իրենց երեխաների կրթական ծրագրերը, վարձում են մասնավոր կրկնուսույցներ և սկսվում է ուսումնառությունը: Տնային կրթություն ստացած երեխան միջնակարգ կրթության ավարտական վկայական կստանա, եթե հանձի սահմանված պարտադիր քննությունները

Տնային կրթությունը Միացյալ թագավորությունում ապօրինի չի դիտվում , ինչպես որոշ երկրներում: Օրինակ՝ Գերմանիայում տնային կրթությունը ապօրինի է համարվում. այս երկրում բոլոր երեխաները պետք է դպրոց հաճախեն: Հայաստանում նույնպես չեն գործում տնային դպրոցներ:

Տնային այլընտրանքային դպրոցների դրական և բացասական կողմերը  

Դրական կողմերը

Ազատական են. Ազատված են պետական պարտադրված ուսպլաններից և առարկայական ծրագրերից: Ծնողն ազատ է կրթելու իր երեխային այնպես, ինչպես ուզում է: Կառավարությունը լիովին ծնողի հայեցողությանն է թողնում, թե երբ, ինչպես, որտեղ և ինչ ծրագրով կրթել երեխային: Ուսումը լիովին անձնավորված է: Եթե որևէ ուսումնական առարկա չի հետաքրքրում (ներառյալ պարտադիր համարվող մաթեմատիկան կամ անգլերենը), կարելի է դրանք բաց թողնել, կամ էլ անդրադառնալ դրանց ավելի ուշ:

Անհատականացված ուսումնառություն է.

Որոշ տնային դպրոցներ ինքնուրույն են մշակում ծրագրերը, որոշ դպրոցներ էլ օգտվում են պետական ավանդական դպրոցների ծրագրերից, որոշ ծնողներ էլ այնքան խստապահանջ են, որ կրկնօրինակում են ավանդական դպրոցին հատուկ դասացուցակը: Վիճակագրական հարցումները հայտնում են այն մասին, որ տնային դպրոցներում սովորողների 80%-ը հետագայում ուսումը շարունակում է համալսարանում: Հետաքրքիր դիտարկում. վերը նշված ցուցանիշին հակառակ՝ հիմնական դպրոցների բոլոր սովորողների միայն 10%-ն է իր կրթությունը շարունակում ավագ դպրոցում, իսկ հետո էլ՝ համալսարանում: Սա խոսում է այն մասին, որ տնային այլընտրանքային դպրոց են նախընտրում այն ծնողները, ովքեր ուզում են, որ իրենց երեխաները բարձրագույն մասնագիտական կլրթություն ստանան:

Ցանկացած տեղ կարող է ուսումնական պարապմունքի վայր լինել

Թանգարանները, գրադարանները, թատրոնները, ցուցահանդեսները, բուսաբանական և կենդանաբանական այգիները, խոհանոցը յուրատեսակ ընդարձակ դասասենյակներ են:    

Բացասական կողմերը

Երեխաները կարող են որոշ ուսումնական առարկաներից ակադեմիապես հետ մնալ և չկարողանալ հանձնել միջնակարգ դպրոցի ավարտական և համալսարանի ընդունելության քննությունները:

Կարող են սոցիալական շփման բացթողումներ լինել:

Ավանդական դպրոցները միայն գիտելիք և կարողություններ չեն փոխանցում երեխաներին: Մեծ շեշտադրում կա համագործակցային, թիմային աշխատանք կատարելու հմտությունների ձևավորման վրա: Սրանք հատկանիշներ են, որոնց չափազանց դժվար կլինի ձևավորել տնային դպրոցներում:

Ծնողի համար տնային դպրոցը չափազանց ծախսատար և ժամանակատար է:

Տարիներ շարունակ մի շարք ուսումնական առարկաների կրկնուսույցներ վարձելը, երեխայի հետ տարբեր ուսումնական ճամփորդությունների գնալը, սպորտային ակումբներ հաճախելը և՚՚ ծախսատար է, և՚՚ ժամանակատար:

Շտայներ Վալդորֆյան դպրոցներ

Ի՞նչ դպրոցներ են սրանք:       

Այս դպրոցների առաջինը հիմնադրել է գերմանացի փիլիսոփա և բնագետ դոկտոր Ռուդօլֆ Շտայները 1919 թվականին: Այս դպրոցները նպատակ ունեն ապահովել անշտապ և ստեղծագործ ուսումնական միջավայր, որը կազմակերպվում է Շտայների տեսությունների հիման վրա՝ երեխաների զարգացման տարբեր փուլերի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայում կա մոտ 29 Վալդորֆյան դպրոց, որոնցից չորսը ֆինանսավորվում են պետության կողմից: Ուսուցման վաղ տարիներին կենտրոնանում են խաղի և ձեռքով արվող գործունեության վրա, իսկ ֆորմալ կրթությունը սկսվում է 7 տարեկանից հետո:

Ուղղվածությունը.

Շեշտը դրվում է ստեղծագործության վրա՝ առատ նկարչությամբ, երաժշտությամբ և շարժումներով, պյեսների բեմադրություններով, ձեռագործությամբ և այգեգործությամբ: Նպատակը գործնական և ակադեմիական առարկաների միջև հավասարակշռությունն է: Բոլորը սովորում են փայտագործություն, ինչպես նաև ձեռագործություն և կար ու ձև: Սովորողներն իրենք են պատրաստում իրենց երաժշտական գործիքների պատյանները և կարում իրենց վերնաշապիկները:

Մանկավարժական աշխատողները.

Վալդորֆյան դպրոցը չունի տնօրեն`դասավանդողների խումբ և ղեկավար ամբիոն, որի անդամներն ամեն տարի փոփոխվում են՝ հիերարխիայից խուսափելու համար: Ուղղակի հաշվետվողականության բացակայությունը կարող է հիասթափեցնող լինել ծնողների համար և ֆինանսական կառավարումն էլ այնքան հարթ չի ընթանում, ինչպես ավանդական դպրոցներում:

Michael Hall School – Մայքլ Հոլը երկրում հայտնի տիպիկ Վալդորֆյան դպրոց է: Դպրոցի ամբողջ տեղանքը և դպրոցի շենքը փառահեղորեն կանաչապատված են: Կարծես կախարդական մի վայր է՝ հեռու այսօրվա իրականությունից: Դասասենյակների պատերին արվեստի գործեր են փակցված, իսկ վիտրաժային ապակիներից լուսավորվող աստիճանները շրջագծում են բնական խաղահրապարակները: Աշակերտներն այստեղ ընտրություն չեն կատարում արվեստի և սպորտային գործունեության միջև: Բոլոր ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցում-ուսումնառություն է ընթանում: Այստեղ հավասարապես ուշադրություն է դարձվում երեխայի ֆիզիկական, էմոցիոնալ, ինտելեկտուալ, մշակութային և հոգևոր կարիքներին: Ուսումնական ծրագիրը նախատեսված է երեխայի զարգացման տարբեր փուլերին ներդաշնակ աշխատելու համար նախակրթարանային տարիքից սկսած մինչև 18 տարեկան դառնալը:

Մոնթեսորիի դպրոցները

Ուղղվածությունը

Առաջին դպրոցի (1907) հիմնադիրը  եղել է իտալացի առաջին կին բժիշկ, փիլիսոփա և մանկավարժ Մարիա Մոնթեսորին: Նրա մանկավարժական մոտեցման էությունը երեխայի հոգու մեջ անկախության սերմանումն է. երեխան դեռ վաղ տարիքից իր իսկ ընտրությամբ զբաղվում է իր անձը զարգացնող գործունեությամբ: Տարատարիք խմբերում երեխան ազատ է իր համար հետաքրքիր գործունեության ընտրության հարցում: Միացյալ թագավորությունում հիմնականում նախակրթարանային տարիքի երեխաներն են ընդգրկված այս դպրոցներում, բայց կան նաև մի քանի միջին և ավագ դպրոցներ:

Ի՞նչ կարողություններ են զարգացվում այս դպրոցներում     

Խրախուսվում է ստեղծագործական գործունեությունը, հետախուզումը և խնդիրների լուծումը: Երեխաները ազատ տեղաշարժվում են դասարանում և ամբողջությամբ ներգրավված են իրենց ուսումնառության մեջ: Յուրաքանչյուր երեխա աշխատում է իր մի նոր բան ընկալելու միայն իրեն բնորոշ արագությամբ: Մանկավարժական անձնակազմը միջամտում և օգնում է երեխաներին լուծումներ գտնել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Այստեղ տարատարիք դասարաններում տարիքով փոքրերը հետևում են իրենցից տարիքով ավելի մեծ երեխաների գործունեությանը և որոշ բաներ յուրացնում նրանցից: Այս մոտեցումը հիշեցնում է մեր կրթահամալիրում իրականացվող «Սովորող-սովորեցնող» նախագիծը:

Վաղ տարիների դասասենյակի ուսումնական նյութերը փայտից են կամ ճենապակուց, որոնք սուզվում են ջրում, կամ լողում դրա մակերևույթին, կապում են տարբեր առարկաներ, կամ իրենց ձևերով տեղավորվում են միմյանց մեջ: Երեխաները տառերը սովորում են՝ կտրելով դրանք հղկաթղթից և մատները սահեցնում դրանց եզրերով, իսկ թվերը ուլունքաշղթաներ են կազմում: Հիշեցնում է մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզների նախակրթարանային տարիքի խմբերի «Տառթխիկները»:

Կրթական ավելի բարձր աստիճաններում (տարրական, հիմնական, միջնակարգ) ուսուցում-ուսումնառությունը ավելի շատ ծրագրային է: Սովորողներին մեկ շաբաթվա համար առաջադրանքներ են տրվում, բայց սովորողներն իրենք են որոշում, թե ինչ հերթականությամբ անեն: Նրանք պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու համար:

Երեխաները պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու համար: Բացակայում են ֆիքսված դասաժամերով դասացուցակները, չեն տրվում նախօրոք կազմած չանձնավորված առաջադրանքներ և չեն կազմակերպվում քննություններ և թեստային ստուգումներ:

Միացյալ թագավորությունում հայտնի առանձին այլընտրանքային դպրոցներ, որոնք համարվում են գերայլընտրանքայիններ՝ այլընտրանքայինների այլընտրանքներ

Brockwood Park School – Բրոքվուդ Փարք գիշերօթիկ դպրոցը  (Բրամդին)

Ինչպես ասում է հիմնադիր, մանկավարժ և փիլիսոփա Կրիշնամուրտին, «կրթությունը էջի վրա գրվածը ձեր ուղեղին փոխանցելը չէ: Կրթությունը բացում է ընկալման դռները դեպի կյանքի վիթխարի շարժը»: Այս դպրոցում սովորելով՝ երեխաները սովորում են ապրել և հասկանալ իրենք իրենց որպես ուսումնասիրության արժանի մի բան:

Մինչև 16 տարեկանը սովորողները երեք հիմնական դասընթաց են անցնում՝ բնագիտություն, մաթեմատիկա և հումանիտար, ինչպես նաև՝ գեղարվեստ և արհեստներ: Ուսումնառությունն այստեղ միայն գործունեության ու փորձի միջոցով է: «Ես սովորում եմ մի բան, որն ուզում եմ սովորոլ և անում եմ մի բան, որն ուզում եմ անել», ասում է այստեղի սովորողը: Դպրոցում ընդամենը 14-19 տարեկան 75 (յուրաքանչյուր դասարանում 7) աշակերտ է սովորում, բայց այն զբաղեցնում է մոտ 40 հեկտար գեղատեսիլ բնությամբ տարածք իր լաբորատորիաներով, արվեստանոցներով, խաղահրապարակներով, ծաղկուղիներով ու ծառուղիներով:

Սովորողներին առաջարկվում, բայց չեն պարտադրվում IGCSE (հիմնական դպրոցի միջազգային ավարտական քննություններ) և A մակարդակի (միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ): Քննությունները կարևոր են, բայց ոչ որպես իրական արժեքի կամ իրական սովորելու արտացոլում: Տարբեր նախասիրություններ ունեցող սովորողների համար ընդհանուր է միայն երկու դասընթաց՝ «հարցման ժամը» և «մարդկային էկոլոգիան»: Հարցման ժամի ընթացքում սովորողները կյանքի մասին իրենց հուզող ցանկացած հարց կարող են ուղղել իրենց ուսուցիչներին: Նրանք ազատ են նաև իրենց կարծիքներն արտահայտելու այլ սովորողների բարձրացրած հարցերի մասին: Հարցման ժամի սկզբունքն է՝ արտաբերված յուրաքանչյուր խոսք պետք է ականջ ունենա: Մարդկային էկոլոգիայի դասընթացին քննարկվում են մարդաբանության, հնէաբանության, սոցիոլոգիայի, կենսաբանության, տնտեսական պատմության հետ առընչվող հարցեր:

Հարցերի բոլոր քննարկումները, ամբողջ ուսուցում-ուսումնառությունը ընթանում է համագործակցության միջոցով՝ հանուն ճշմարիտի բացահայտման, այլ ոչ թե՝ հանուն մրցակցության ու հաղթանակի: Նույնիսկ ֆուտբոլ, բասկետբոլ կամ հոկեյ խաղալիս այստեղ գնահատվում և արժևորվում է գնդակի փոխանցման, հարվածի և գոլի գեղեցկությունը, այլ ոչ թե՝ հաղթանակն ամեն գնով:

Հետաքրքիր է, որ այստեղ մանկավարժական և սպասարկող անձնակազմում պաշտոնի հիերարխիա չկա: Բոլորի ձայնը լսելի է ու հարգանքի արժանի և բոլորն էլ նույն աշխատավարձն են ստանում՝ հավաքարարից մինչև տնօրեն: 

Sands School – Սենդզ դպրոցը (Քաղաք Աշբուրթոն)

Այս դպրոցին այլ կերպ անվանում են Սենդզի ժողովրդավարական դպրոց: Այստեղ չկա դպրոցի տնօրեն և որևէ պաշտոնական հիերարխիա: Դպրոցը միասին կառավարում են մանակավարժները և սովորողները: Շաբաթը մի անգամ ժողով է լինում, որտեղ քննարկվում և որոշումներ են ընդունվում դպրոցի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի մասին: Փաստորեն այստեղ նոր մանկավարժին աշխատանքի ընդունելու հարցում սովորողը նույնպես ձայն ունի: Բոլորն իրար հավասար են և ունեն նույն իրավունքները՝ սովորող, թե ուսուցիչ:

Առաջնային մանկավարժական մոտեցումը այս դպրոցում քննադատական մտածողության զարգացումն է: Սովորողներին, իհարկե, նախապատրաստում են GCSE-ին (հիմնական դպրոցի ավարտական քննությանը), բայց ամենամեծ կարևորությունը տրվում է ինքնաբացահայտմանը, անձի ինքնազարգացմանը,  երեխայի ներուժի՝ ներսում թաքնված տաղանդը,  բացահայտելուն: Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր կրկնուսույցին և նրանք միասին են կազմում իրենց դասացուցակը: Ուսուցչանոց չկա և սովորողներն ու ուսուցիչները միասին են նախաճաշում և ճաշում, շփվում իրար հետ: 

Summerhill School   Սամըհիլ գիշերօթիկ դպրոցը (Քաղաք Լեյսթոն)

Տեսնու՞մ եք, որ այստեղ էլ ասֆալտ չկա:

Աշխարհի ամենահայտնի և ամենահակասական կարծիքների արժանացած դպրոցն է: Դպրոցը հիմնադրել է շոտլանդացի ապստամբ Նիլը 1927-ին: Նա ուզեցել է մի դպրոց հիմնել, որտեղ երեխաները կարող են ապրել առանց մեծահասակների ի սկզբանե տրված հեղինակության: Այս դպրոցն անվանում են երեխաների ամենահին ժողովրդավարությունն աշխարհում:75 սովորող Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից ստանում են բացարձակապես «ազատ» կրթություն: Դասերին հաճախելու որևէ պարտադրանք չկա: Դպրոցի գաղափարախոսությունը այն է, որ երեխան պետք է իր սեփական կյանքը ապրի ծնողներից հեռու և անի իր սեփական որոշումները: Սովորողի մասին հաղորդագրություն ուղարկել ծնողներին կարելի է միայն սովորողի թույլտվությամբ:

Ակադեմիական գիտելիքները երկրորդական նշանակություն ունեն: Խաղը նույնքան կարևոր է համարվում, որքան առարկայական ուսուցումը: Ուսումնական առարկաները ընտրովի են: Կիսամյակի սկզբում յուրաքանչյուր սովորողի դեռ չլրացված դասացուցակ են տալիս: Սովորողը դասացուցակը լրացնում է այնպես, ինչպես ուզում է: Ուսուցում-ուսումնառությունն ընթանում է մեկ սովորո – մեկ ուսուցիչ ձևաչափով: 17 տարեկանում սովորողները հիմնականում պատրաստ են GCSE քննությանը, բայց ոչ ոք չի պարտադրում նրանց հանձնել այդ քննությունը:

Այլընտրանքային դպրոցներ ԱՄՆ-ում

Եթե Միացյալ թագավորությունում այլընտրանքային դպրոցները իրենց կրթական ծրագրերով, մանկավարժական մոտեցումներով ավանդական դպրոցների այլընտրանքներ են, որոնցում ակադեմիական գիտելիքների և կարողությունների կարևորությունը առաջնայինը չեն դիտվում, սովորողներին հատուկ չեն պատրաստում հիմնական և միջնակարգ դպրոցների ավարտական քննություններին, ապա ամերիկյան դպրոցներում այլընտրանքը հիմնականում սովորող-ուսուցիչ ավելի որակյալ հարաբերությունների հաստատումն է, որտեղ ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարաններում և մեկ սովորող – մեկ կրկնուսույց ձևաչափով սովորողները հեշտությամբ են հաղթահարում գիտելիքների ստուգման ցանկացած քննություն: Ամերիկյան լավագույն այլընտրանքային դպրոցները պետության կողմից հավատարմագրված մասնավոր դպրոցներ են, որտեղ ուսման բարձր վարձավճարների դիմաց սովորողները ավելի բարձրակարգ ուսումնական միջավայրում և ավելի ջերմ սովորող-ուսուցիչ հարաբերությունների առկայությամբ են ստանում իրենց կրթությունը:

Այս երկրում սովորողները այլընտրանքային դպրոց են ընտրում հիմնականում այն պատճառով, որ չեն կարողանում դիմանալ ավանդական պետական դպրոցների լարված ուսումնական գործընթացին, կամ էլ տարբեր պատճառներով դուրս են մնացել դպրոցից:

Երկրում կան նաև կիսաայլընտրանքային (կամ կիսամասնավոր) դպրոցներ, որոնք կոչվում են չարտերային: Պետական ավանդական դպրոցների նման չարտերային դպրոցներին ֆինանսավորում է պետությունը, բայց նրանք լրացուցիչ ֆինանսավորում են ստանում նաև գրանտներից, հիմնադրամներից և առանձին նվիրատվություններից:

Չարտերային դպրոցներ

Ի տարբերություն պետական ավանդական դպրոցների՝ չարտերային դպրոցները ավելի ազատ են իրենց կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ընտրության և դրանց իրականացման հարցում: Չարտերային դպրոցներում սահմանափակ է սովորողների քանակը, քանի որ այստեղ ավելի անհատականացված է ուսուցում-ուսումնառությունը՝ ըստ սովորողների կրթական պահանջների: Շատ ծնողներ կուզենային, որ իրենց երեխաները չարտերային դպրոցում սովորեին, քանի որ առանց ուսման վճարի իրենց երեխան կարող է սովորել լավագույն մասնավոր դպրոցների նման ուսումնական միջավայրում, բայց դրան խանգարող մի քանի պատճառ կա: Առաջին խանգարող պատճառն այն է, որ աշակերտական տեղերը սահմանափակ են: Երբեմն, նույնիսկ, վիճակախաղով են ընդունում սովորողներին, իսկ որոշ դպրոցներ էլ ընդունելության թեստեր է առաջարկվում, կամ հարցազրույցներ կազմակերպում: Երկրորդ պատճառն այն է, որ չառաջադիմող և ծույլ աշակերտին չեն պահում չարտերային դպրոցում: Դպրոցի մանկավարժական անձնակազմը շատ ուշադիր և բծախնդիր է իրենց նոր աշակերտների ընտրության հարցում, որովհետև դպրոցը կարող են փակել, եթե աշակերտները գիտելիքների արտաքին ստուգման թեստերը ձախողեն:

Չարտերային դպրոցների ցանցեր

The Knowledge and Power Program

Կրթական այս ցանցում գործում է 270 դպրոց, իր 160000 սովորողով:

Տարրական դպրոցի մի օրինակ.

KIPP Northeast Elementary, Denver, state Colorado

edillon@kippcolorado.org

Ms. Elizabeth Dillon, Principal

Թարգմանաբար ներկայացնում եմ դպրոցի կայքի «About us-մեր մասին» տեղեկատվությունը.

KIPP Northeast Elementary-ն Դենվերի հյուսիս արևելյան մասում է, որը բաց է բոլոր սովորողների համար: Մենք իրականացնում ենք սովորողների վաղ մանկության կրթությունը մինչև 4-րդ դասարանը: Մեր առաքելությունն է ապահովել գերազանց, արդարացի և անկողմնակալ կրթություն, որը հնարավորություն կտա սովորողներին սովորել կրքով, ձեռք բերել հմտություններ ու մեծ ցանկություն ունենալ դառնալ քոլեջի շրջանավարտներ և Դենվերի հյուսիսարևելյան համայնքի առաջնորդներ: Մեր չորս արժեքներն են՝ համայնք, սեր, աճ և արդարություն:

Կայքում բացվող այլ պատուհաններից են՝

Դպրոցի օրացույցը, որտեղ նշվում են մանկավարժական աշխատողների հետ տարբեր թեմաներով առցանց հանդիպումները, ծնողների հետ առցանց հանդիպումներ, սովորողների հետ իրականացվող միջոցառումներ:

Սովորողների թիվը  – 496

Ընդունելություն – դպրոցում ընդգրկվելու համար ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններ

Մանկավարժական մոտեցումը – ունի երեք ենթաբաժին իրենց առանձին տեղեկատվություններով՝ ուսուցում և ուղղորդում,

Դեպի առաջ – այստեղ ցույց է տրվում այն ճանապարհը, որով սովորողը անցնելու է դեպի իր երազանքների իրականացումը.

Դպրոցի մասին այլ մանրամասն տվյալներ ստանալու համար կայքն այցելողը պետք է գրանցվի և իր հարցն ուղղի դպրոցի ղեկավարությանը:   

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

ԱՄՆ-ում հայտնի չարտերային այլ դպրոցական ցանցեր

ALPHA Public Schools,  Beacon Network Schools, Da Vinci Schools, Brooke Charter Schools

Բոլոր 101 դպրոցների և դպրոցական ցանցերի ցուցակը տրված է այս կայքում:

Ամբողջությամբ այլընտրանքային մասնավոր դպրոցներ

Stone Ridge School in RockvilleՍթոուն Ռիջի կաթոլիկ դպրոց (Քաղաք Ռոքվիլ)

Դպրոցի կայքի ամենաերևացող տեղում գրված է, որ սա երեխայի երազանքի վայրն է:

Այս դպրոցում միայն աղջիկներ են սովորում: Կրթական այս համալիրում գործում են տարրական, միջին և ավագ դպրոցները:

Տարրական դպրոցից սկսած ոչ մի պատրաստի գիտելիք չի փոխանցվում սովորողներին: Աշակերտակենտրոն ուսումնառության ընթացքում սովորողներն իրենք են հանգում հասկացությունների ձևակերպմանը՝ տարբեր գործնական հետազոտությունների, հարցադրումների ու դրանց պատասխանները գտնելու միջոցով: Մանկավարժական անձնակազմը հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մի մոդել է, որից ղեկավարվելով սովորողներն իրենք են այդպիսին դառնում:

Տարրական դպրոցի կրթական ծրագրի ուղղվածությունը ըստ դասարանների

Առաջին դասարան – յուրաքանչյուր երեխայի ինքնատիպության բացահատումը և զարգացումը

Երկրորդ դասարան –    երեխայակենտրոն գործունեություն

Երրորդ դասարան – Խմբային, համագործակցային և անհատական աշխատանքը

Չորրորդ դասարան – բազմաթիվ մանկավարժական մոտեցումներով ուսուցում- ուսումնառություն և 5-րդ դասարան անցնելու նախապատրաստություն

Միջին դպրոցում սովորողները բացահայտում են իրենց հետաքրքրությունները և ապագա կյանքի համար իրենց ներուժը:

 Ուսումնական առարկաները

Լեզվի մշակույթ / Անգլերեն

Միջին դպրոցի ծրագիրը բառապաշարի, քերականության, բանավոր խոսքի, գրավոր խոսքի, ընթերցանության և հետազոտության հաջորդական ու ինտեգրված հմտությունների յուրացում է: Սովորողները սովորում են գրել մի քանի պարբերություններով շարադրություններ, կարճ պատմվածքներ, գրական երկերի վերլուծություններ անել: Յուրաքանչյուր դասարանում նրանք այլ ուսումնական առարկաների ինտեգրված բովանդակությամբ հետազոտական աշխատանքներ են կատարում: Նրանք հրճվանք են ապրում գրավոր և բանավոր ինքնաարտահայտվելու կարողությամբ: 

Մաթեմատիկա

Միջին դպրոցում մաթեմատիկայի ծրագրի բովանդակությունը աճում է տարրական մաթեմատիկայից մինչև նախահանրահաշիվը և հանրահաշվի առաջին մասը և որոշ դեպքերում՝ երկրաչափություն: Մեծ կարևորություն է տրվում մաթեմատիկական հմտությունների կիրառմանը՝ օգտագործելով գործնական փորձարարական ուսումնական միջոցներ: Մաթեմատիկայի միջոցով սովորողները բացահայտումներ անելու իղձ ու հրճվանք են ձևավորում:    

Բնագիտություն 

Բնագիտությունը սովորեցնում է սիրել սեփական սխալները, քանի որ արված սխալները չկրկնելով են գտնում ճիշտ ուղին: Յուրաքանչյուր սովորող զարգացնում է իր քննադատական մտածողությունը այն ամենի վերաբերյալ, ինչը կատարվում է իր շուրջը: Սրան հասնելու մանկավարժական միակ ճիշտ մոտեցումը բնագիտությունը փորձարարությամբ սովորելն է: 

Հասարակագիտություն

Հասարակագիտության ծրագիրը օգնում է սովորողներին գնահատել, հասկանալ և կիրառել կարևոր պատմական սկզբունքները ժամանակակից աշխարհի իրողությունների համար:

Օտար լեզուներ

Սովորողներն իրենց ընտրությամբ սովորում են ֆրանսերեն կամ իսպաներեն:

Կրոն

Սովորողների մոտ մշակվում է քրիստոնեական վերաբերմունք, որն արտահայտվում է հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մեջ:

Գեղարվեստ

Այստեղ մշակվում է ձայնը, խրախուսվում է զբաղվել նկարչությամբ, խեցեգործությամբ և քանդակագործությամբ:

Bronx Arena High School  Բրոնքսի Արենա ավագ դպրոց

Յուրաքանչյուր ուսանող ունի մի խորհրդատու, ով տրամադրում է առաջնորդություն և աջակցություն անհատականացված, ինքնուրույն միջավայրում անհատական նպատակների սահմանման համար:

Boston Day and Evening Academy Բոստոնի ցերեկային և երեկոյան ակադեմիա

Անհատականացված մոտեցմամբ թվային գործիքներով աշխատող աշակերտակենտրոն ավագ դպրոց է:

Health Leadership High School in Albuquerque  Ալբուկերկեի Առողջապահական ավագ դպրոց

Առողջապահական նախագծային ուսուցմամբ ավագ դպրոց է: Դպրոցը համայնքային նշանակության առողջապահական նախագծեր է իրականացնում: Դպրոցն ավարտելուց ուսումը շարունակում են համալսարանում և դառնում առողջապահության ոլորտի մասնագետներ:

Liberty Academy, Կանզաս Սիթիի Ազատության ակադեմիա

Սովորողների նախասիրությունների վրա հիմնված 6 շաբաթյա նախագծեր իրականացնող ավագ դպրոց է: Նախագծերն իրականացնում են Կանզաս Սիթիի համայնքային տարբեր գործընկերների հետ:  

Fusion Academy Միջին և ավագ այլընտրանքային դպրոցների ցանց է, որը գործում 19 նահանգներում: Ֆյուժն ակադեմիան համարվում է Միացյալ նահանգների ամենահետաքրքիր այլընտրանքային դպրոցների ստեղծման փորձը:

Դպրոցն առաջարկվում է 1 աշակերտ – մեկ ուսուցիչ ձևաչափով առկա, առցանց կամ հիբրիդային ուսուցում-ուսումնառություն:

Ամերիկյան Education Alternatives – «Կրթական այլընտրանքներ» կրթահամալիրը մի քանի այլընտրանքային կրթական ծրագրեր է իրականացնում Օհայո-ի նահանգում գործող իր դպրոցներում, որոնք նախատեսված են առողջական և կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Վերջաբան

Այլոց փորձի երկշաբաթյա իմ ուսումնասիրության ավարտին կարող եմ ասել, որ ամերիկյան չարտերային դպրոցների մոդելը ֆինանսավորմամբ, ճկուն ուսումնական պլաններով և ազատ կազմված առարկայական ծրագրերով, որոշ առումներով նման է մեր կրթահամալիրին: Ե՚՚վ չարտերային դպրոցները, և՚՚ մեր կրթահամալիրը ֆինանսավորվում են պետության կողմից: Եվ չարտերային դպրոցները, և մեր կրթահամալիրը ունեն նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ,  այդուհանդերձ, մեր կրթահամալիրը որպես առաջնահերթություն չի դիտում սովորողների ակադեմիական գիտելիքների և կարողությունների թեստային ստուգումները: Չարտերային դպրոցների նման սովորողների հետ պայմանագրերը չեն լուծվում՝ ելնելով տարբեր առարկաներից նրանց թեստային գնահատականներից: Մեր մոտ ուսուցումը նախագծային է, ինչպես ամերիկյան մի քանի այլընտրանքային դպրոցներ և առաջնահերթություն է տրվում ստեղծականությանը, քննադատական կարողություններին, ինքնաարտահայտման կարողություններին և մեդիագրագիտության զարգացմանը, հատուկ կարիքով երեխաների ուսուցմանը, օտար լեզուների և գեղարվեստի ուսուցմանը ՝ ըստ նախասիրությունների, ինչպես որոշ Միացյալ թագավորության և ամերիկյան այլընտրանքային դպրոցներ են անում: Ամերիկյան ամենահայտնի այլընտրանքային «Ֆյուժն ակադեմիա» միջին և ավագ դպրոցների կրթական ցանցի նման մեր կրթահամալիրի դպրոցներում իրականացվում է առկա, առցանց-հեռավար և հիբրիդային ուսուցում: Այս հարցում մեր կրթահամալիրը նույնիսկ առավելություն ունի իր բլոգային ուսուցում-ուսումնառության շնորհիվ:    

Մի մեծ տարբերություն էլ կա մեր կրթահամալիրի և անգլիական ու ամերիկյան բոլոր չարտերային և այլընտրանքային դպրոցների միջև: Մեր կրթահամալիրը բաց կրթական համակարգ է ամբողջ աշխարհում իր եզակի կրթահամալիրային կայքով:     

Համացանցից օգտագործվել են հետևյալ աղբյուրները

The Good Schools Guide

Forest Schools

Home Education

Montessori Schools

Steiner-Waldorf schools

The ‘alternative’ alternatives

Understanding Charter Schools vs Public Schools

Five differences between public and charter schools

11 alternative schools that are real alternatives

Charter School

Charter Schools in the USA

The Knowledge and Power Program

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

Bronx Arena High School 

Boston Day and Evening Academy

Health Leadership High School in Albuquerque

Liberty Academy,

Fusion Academy

Անգլերենի առցանց պարապմունք դասավանդողների հետ փետրվարի 9-ին

Առցանց հարթակի հղումը

Մասնակիցներ՝ Անժելա Բլեյան, Վարդան Կարապետյան, Տաթև Աբրահամյան

Today we are going to learn how to make sentences interrogative in the Simple Present Tense. Այսօր մենք սովորելու ենք, թե ինչպես պետք է հարցեր տալ, երբ բայը ներկա անորոշ ժամանակում է:

Mr. Priestley teaches his students in this room.

Does Mr. Priestley teach his students in this room?

They learn new words at every lesson.

Do they learn new words at every lesson?

I understand.

Do you understand me?

Does he/she/Jane understand the teacher?

Do I/you/they come to the lesson in time?

She is free now. Is she free now?

He can speak, write and read English. Can they speak, read and write English?

Անգլերենի դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար փետրվարի 6-ին

Dear students, now it is high time that you tried to write an argumentative essay. The topic of the essay is “Teenagers are too young to teach other people about anything.” Your essay should have 140-200 words.

Before writing your essay, you should learn the below-mentioned expressions and try to use some of them in your essay.

Expressions in the introductory part – արտահայտություններ նախաբանի համար

It is generally agreed today that … համընդհանուր կերպով ընդունված է, որ …

It is a well-known fact that … հայտնի փաստ է, որ …

The supporters of this (idea) point of view claim that … այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ ….

There are a great number of people with just an opposite point of view … կան մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետը:

It is worth pointing out, however, … այնուամենայնիվ, արժե նշել, որ …

Advantages and disadvantages of one point of view – մի տեսակետի առավելությունները և թերությունները

The main advantage of this point of view is that –  այս տեսակետի գլխավոր առավելությունը այն է, որ …

The main disadvantage of this point of view is that – այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …

Therefore – ուստի

Developing an idea – գաղափարի (մտքի, տեսակետի)  զարգացնելը 

Firstly, … նախ …

However – այնուամենայնիվ

Therefore – ուստի

Secondly, … երկրորդն այն է, որ

Thirdly, … երրորդն այն է, որ

Finally, (Lastly) … Եվ վերջապես այն, որ …

Conclusion – եզրակացություն

To sum up, I am convinced that … ամփոփելով այս ամենը`ես համոզված եմ, որ …

Taking into account all the above-mentioned facts … հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …

Moreover, it is important to remember that … դեռ ավելին՝ կարևոր է հիշել, որ …

In other words — այլ կերպ ասած

There is a tendency for the development of this idea … այս գաղափարի զարգացման միտում կա

So, bearing this in mind …but … also  –  Այսպիսով, հաշվի առնելով սա … բայց նաև …

Առաջադրանքը կատարել են՝

Գոհարինե Ազնաուրյանը – փետրվարի 6-ին: Պատասխանել եմ 9-ին:

Մարիա Ազնաուրյանը – փետրվարի 6-ին: Պատասխանել եմ 9-ին:

Հայկ Խաչատրյանը – փետրվարի 8-ին: Պատասխանել եմ 9-ին:

Դանղյան Արսեն – փետրվարի 9-ին: Պատասխանել եմ 10-ին:

Միքայել Վարդանյան – փետրվարի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Սոնա Բալայան – փետրվարի 11-ին: Պատասխանել եմ 13-ին:

Հրակ Քոսպեքեան – փետրվարի 11-ին: Պատասխանել եմ 13-ին: