Just another WordPress.com site

Archive for January, 2015

Որոշ նկատառումներ Ավագ դպրոց-վարժարանում 2015-ի Ձմեռային ուսումնական և ստուգատեսային ճամբարների կազմակերպման և ընթացքի մասին

Դրականը.

Կազմակերպման ձևը լիովին համապատասխանում էր մեր Ավագ դպրոց-վարժարանի մանկավարժական ոգուն: Առաջին անգամ ուսումնական ճամբարի ընթացքում սովորողներին լիակատար ընտրության իրավունք էր տրված: Սովորողն ինքը պետք է ընտրեր այն դասավանդողին, ում հետ կցանկանար անհատական նախագծային աշխատանք կատարել, ուսումնական առարկային վերաբերող տարբեր՝ իրեն հետաքրքրող հարցեր պարզաբանել և այլն: Ուսումնատենչ սովորողի համար իդեալական պայմաններ էին ստեղծվել: Օրինաակ, կազմակերպման այս ձևը թույլ տվեց ինձ համար բացահայտելու 10-րդ դասարանցի Գոռ Խաչատրյանին: Ակումբային պարապմունքներին հանգիստ, հավասարակշռված ու քիչ հաղորդակցվող Գոռը լիովին օգտվեց այդ ազատությունից ու ընտրելու իրավունքից: Նա գալիս էր իմ կաբինետը և մի քանի ժամ շարունակ բարելավում էր անգլերեն խոսելու կարողությունները: Այդ զրույցների ընթացքում պարզեցի, թե որքան կարդացած ու տեղեկացված է նա առողջ ապրելակերպի, մարդու օրգանիզմի  հնարավորությունների մասին: Այդ օրերին ընտրության իրավունքից լավագույն ձևով օգտվեց նաև Սուսան Ավետիսյանը:

Ակումբային պարապմունքների ընթացքում նույնպես ընտրելու իրավունք էր տրված:

Ստուգատեսային ճամբարը նույնպես լավ էր կազմակերպված: Տարբեր դասարանային խմբեր մասնակցում էին Դիջիտեքյան հանդիպումներին: Այդ օրերի դասարանային ձևը նպաստեց նաև վերջնականապես ամփոփելու սովորողների առարկայական գնահատումը:

Բացասականը.

Սովորողների մեծ մասը չհասկացավ, թե ինչ լավ հնարավորություն է տրված իրենց: Նրանց մեծ մասը Կաբինետից կաբինետ էր գնում միայն ներկա ստանալու համար: Լավագույն դեպքում ջերմ ու մտերմիկ զրույցներով էին անցկացնում այդ օրերը:

Ես մասնակցեցի երկու հանդիպումների՝ Հովիկ Չարխչյան և Սամվել Մարտիրոսյան: Երկու թեմաներն էլ հետաքրքիր էին, բայց նրանք չափազանց անհետաքրքիր վարեցին հանդիպումները:

Առաջարկություն.

Ձմեռային ճամբարների կազմակերպման այս ձևը լավ կլինի կրկնել նաև հաջորդ տարի՝ նախօրոք տարբեր դասարաններում հետևյալ թեմայով քննարկումներ անելով. «Ի՞նչ կարող է ինձ տալ ուսումնական ճամբարը»:    

 

Նախագիծ. Սուրբ ծննդյան պատմություններ

Christmas tree10846589_364485263722621_1236060267_n

Անգլախոսների ակումբը սկսում է հրապարակել Սուրբ Ծննդյան տոներին վերաբերող պատմությունների շարք, որոնք թարգմանվել են անգլերենից:

Առաջին պատմություն. Ներելու շնորհը

Թարգմանությունը անգլերենից կատարել են մեր քարե տոնածառի մոտ նկարված ակումբի անդամները: Նկարողն էլ Սուսաննա Ավետիսյանն էր:

1949 թվականի ծննդյան տոներին մենք չունեինք տոնածառ

Կարծում եմ, որ հայրս բավականաչափ հպարտություն ուներ, և չէր կարող մեզ պարզապես ասել, որ չէինք կարող մեզ թույլ տալ մի տոնածառ գնել: Երբ ես այդ մասին խոսեցի, մայրս ասաց, որ այդ տարի մենք տոնածառ չէինք դնելու և այն, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ գնելու, և նույնիսկ, եթե ունենայինք բավականաչափ փող, ապա հիմարություն կլիներ տունը զարդարել անկենդան մի ծառով:

Ես շատ էի ուզում տոնածառ, և մանկական պարզունակությամբ կարծում էի, որ եթե տոնածառ ունենայինք, մեր ընտանիքում բոլորն ավելի լավ կզգային:

Տոնածառ ձեռք բերելու հոգսը վերցրեցի իմ վրա
Սուրբ Ծննդյան տոներից երեք օր առաջ ես դուրս էի եկել, որպեսզի փող վաստակեմ լրագիր վաճառելով: Բավականին ուշ էր ու արդեն մութն ընկել էր, ձյուն էր գալիս ու շատ ցուրտ էր: Ես մտա մի բազմաբնակարանոց շենք, ուր հույս ունեի գտնել իմ մի հաճախորդի, ով մոտ երկու ամիս ինձ չէր վճարել. Նա ինձ 7 դոլար էր պարտք: Ի մեծ զարմանք ինձ այդ կինը տանն էր: Նա ներս հրավիրեց ինձ և ոչ միայն վճարեց իր 7 դոլար պարտքը, այլ նաև մեկ դոլար էլ թեյավճար տվեց: Դա ինձ համար ոսկեբեր անձրևի էր նման: Հիմա ես ամբողջ ութ դոլար ունեի: Թե ինչ պատահեց դրանից հետո, լրիվ անսպասելի էր:

Տունդարձի ճանապարհին ես անցնում էի վաճառքի հանված տոնածառերի կողքով: Ընտրությունը մեծ չէր, քանի որ շատ քիչ ժամանակ էր մնացել Ծննդյան տոնին, բայց դրանց մեջ մի շքեղ տոնածառ կար, որը, միգուցե, չէին գնել բարձր գնի պատճառով: Հիմա էլ այնքան մոտ էր Սուրբ Ծնունդը, որ վաճառողը վախենում էր այդպես էլ ոչ ոք չգնի այն:

Նա տաս դոլար պահանջեց այդ եղևնու համար, և երբ ես իմ մանկական միամտությամբ ասացի, որ ընդամենը ութ դոլար ունեմ, նա ասաց, որ այդ գնով էլ կտա: Ես իսկապես չէի ուզում իմ ամբողջ գումարը տալ այդ ծառի համար, բայց այն այնքան գեղեցիկ էր, որ համաձայնվեցի: Ես ամբողջ ճանապարհը մինչև տուն քարշ տալով տարա այն՝ մոտ մեկ մղոն:

Ես ջանում էի, որ ոչ մի ճյուղ չկոտրվի այդ ճանապարհին: Նոր նստած փափուկ ձյունը օգնեց ինձ այդ հարցում, և երբ տուն հասա, այն բոլորովին չէր վնասվել: Չեք կարող պատկերացնել, թե որքան հպարտ էի ու հուզմունքով լի: Ես հենեցի այն միջանցքի պատին ու ներս մտա: Սիրտս պայթում էր հուզմունքից, երբ բարձրաձայն հայտարարեցի, որ անակնկալ ունենք: Մայրիկիս ու հայրիկիս ասացի դուրս գալ ու տեսնել իմ անակնկալը: Մենքդուրսեկանքուեսվառեցիշքամուտքիլույսը:

Անակնկալ

–         Որտեղի՞ց ես ճարել այդ ծառըբացականչեց մայրս: Բայց այդ բացականչությունը ոչ մի հաճելի զգացողություն չուներ իր մեջ:

–         Ես այն փողոցում գնեցի: Դա քո երբևէ տեսած ամենալավ է տոնածառն է, այդպես չէ՞: Ես դեռ փորձում էի պահպանել իմ խանդավառությունը:

–         Որտեղի՞ց փող ճարեցիր-: Մորս խոսելու տոնը մեղադրող էր, և սկսեցի մտածել, որ ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ծրագրել էի:

–         Լրագրերի վաճառքից-: Ես բացատրեցի նրան, թե ինչպես էր այն հաճախորդը վճարել ինձ:

–         Եվ դու ծախսեցի՞ր ամբողջ ութ դոլարը այս ծառի վրա:

Նա սկսեց ճառ կարդալ, թե ինչ հիմարություն է փողը ծախսել մի անկենդան ծառի վրա, որին դուրս են շպրտելու, կամ վառելու են մի քանի օրից հետո: Նա ինձ ասաց, թե որքան անպատասխանատու եմ ես, և թե որքան նման եմ իմ հորը այդ ամբողջ հիմար, ռոմանտիկ ու ազնիվ գաղափարներով լցված ու երջանիկ ավարտ ունեցող հեքիաթներով հանդերձ, և որ արդեն վաղուց ժամանակն է, որ խելքս գլուխս հավաքեմ ու կյանքին իրատեսորեն նայեմ, ու մտածեմ, թե ինչպես պետք է վարվել փողի հետ և ծախսել այն իրոք կարևոր բաների վրա: Հետո էլ ավելացրեց, որ ես իմ կյանքը վերջացնելու եմ անօթևան աղքատների համար նախատեսված անկելանոցում, որովհետև ես տոնածառերի նման հիմար բաների եմ հավատում:

Ես անշարժ մնացի իմ տեղում կանգնած:
Իմ մայրս երբեք այդպես չէր խոսել ինձ հետ: Հազիվ էի կարողանում հավատալ այն ամենին, ինչ լսում էի: Սարսափելի վատ էի զգում ու սկսեցի լացել: Հետո մայրս հանգցրեց միջանցքի լույսը:

–         Թող ծառը մնա այդտեղ մինչև այն հոտի, որպեսզի ամեն անգամ դրան լայելիս հիշենք, թե որքան հիմար են այս ընտանիքի տղամարդիկ:

Հետո նա աղմուկով բարձրացավ իր ննջասենյակը ու մենք նրան այլևս չտեսանք մինչև հաջորդ օրը: Հայրս ու ես ներս բերեցինք եղևնին ու մի պատվանդան պատրաստեցինք դրա համար: Նա հանեց տոնածառի խաղալիքների տուփը ու մենք միասին զարդարեցինք այն, բայց պետք է ասեմ, որ այդ գործերում տղամարդիկ այնքան էլ լավ չեն, ու բացի դրանից էլ՝ առանց մամայի այն չէր:

Սուրբ Ծննդյան օրը մի քանի նվերներ կային տոնածառի տակ, որոնց հետ մայրս ոչ մի կապ չուներ: Դա իմ ամենավատ Ծննդյան տոներն էին:.

Տարիներ անցան
Ջուդին և ես ամուսնացանք 1963-ի օգոստոսին, իսկ հայրս մահացավ նույն տարվա հոկտեմբերի 10-ին: Հաջորդ ութ տարիներին մենք մի քանի անգամ փոխեցինք մեր բնակության վայրը: Մայրս տարվա մի մասն ապրում էր իմ ընտանիքի հետ, իսկ մյուս մասն էլ՝ քրոջս Ջերիի հետ: 1971-ին ապրում էինք Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում: Ես արդեն երեք երեխա ունեի: Լինկոլնը յոթ տարեկան էր, Բրենդենը՝ երեք, իսկ Քրիստինը դեռ շատ փոքր էր: Մայրս մեր հետ էր անցկացնելու Ծննդյան տոները: Ծննդյան տոնի նախօրեին քունս չէր տանում: Իմ մտքերի հետ էի… վերհիշում էի իմ մանկությունը: Ուրախ ու թախծոտ մտքերը հաջորդում էին իրար: Սկսեցի հիշել, թե ինչպես էի լրագրեր վաճառում, հիշեցի նաև այն տոնածառը ու ինձ ուղղված մորս խոսքերը, և թե ինչպես էր հայրս իր լավագույնն անում՝ ամեն ինչ հարթելու համար:

Ես խոհանոցից եկող ձայն լսեցի. Մայրս էր: Նրա քունն էլ չէր տանում և վեր էր կացել, որ մի բաժակ թեյ պատրաստի իր համար, որն իր սպեղանին էր ամեն ինչի դեմ: Երբ ջուրը եռալուն էր սպասում, նա եկավ հյուրասենյակ ու ինձ այնտեղ գտավ: Նա բացված Աստվածաշունչը տեսավ իմ ձեռքում և խնդրեց ինձ կարդալ իր համար:

Ճշմարտությունն ի հայտ է գալիս
Երբ թեյնիկը սկսեց սուլել, նա գնաց խոհանոց, որպեսզի պատրաստի իր թեյը: Բայց այս անգամ թեյը չէր կարող սպեղանու դեր կատարել ու նավերադարձավ հյուրասենյակ: Եվ մենք սկսեցինք մեր անկեղծ զրույցը: Ես նրան ասացի, թե որքան ուրախ եմ, որ նա մեզ հետ է Ծննդյան տոնին, և թե որքան կուզենայի, որ հայրիկը այնքան ապրեր, որ տեսներ իր թոռներին ու վայելերայս պահը, քանի որ նա այնքան շատ էր սիրում Ծննդյան տոները: Մի պահ լռեցինք ու նա ասաց.«Հիշու՞մ ես այն ժամանակը, երբ ապրում էինք Մայլ փողոցի 12 համարում, երբ դու այն տոնածառը գնեցիր քո լրագրերի վաճառքից ստացված փողով»:

-Այո,-ասացի,- ես հենց նոր այդ մասին էի մտածում:

Նա մի պահ վարանեց. Այդ պահը երկարեց: Կարծես մի բան էր խցանվել իր հոգում և վիրահատություն էր հարկավոր, որ բացվեր ու ազատվեր հոգու բեռից: Վերջապես արցունքի մեծ կաթիլներ գլորվեցին նրա աչքերից ու նա լացակումած ճչաց. «Որդիս, ներիր ինձ, խնդրում եմ: Այդ ժամանակը ու այդ Ծննդյան տոնը 25 տարի շարունակ բեռ է եղել հոգուս վրա: Երանի քո հայրն էլ կենդանի լիներ ու լսեր, թե որքան եմ ես զղջում իմ ասածների համար: Քո հայրը լավ մարդ էր, և ինձ ցավ է պատճառում, երբ մտածում եմ, որ նա մահացավ ու այդպես էլ չլսեց իմ զղջման խոսքերը այդ երեկոյի համար: Ոչինչ չի կարող արդարացնել ինձ, բայց դու պետք է իմանաս, որ քո հայրն իրոք չէր մտածում փող վաստակելու մասին: Մենք միշտ կռվում էինք, չնայած, ոչ՝ քո առջև: Մենք երկու ամիս հետ էինք ընկել մեր բնակարանի վարձը տալու վերջնաժամկետից, մենք փող չունեինք մթերքի համար, և այդ տոնածառը լցրեց համբերության վերջին կաթիլը: Ես իմ բարկությունը քո վրա ուղղեցի: Այդ պահին ես սխալ էի, բայց հույս ունեի, որ ինչ-որ մի օր, երբ հասունացած լինես, կհասկանաս ամեն ինչ: Ես միշտ ուզեցել եմ ասել այս ամենը և ուրախ եմ, որ վերջապես դա արեցի ու հոգիս ազատվեց այդ բեռից»:

Մենք երկուսով իրար գրկած լացում էինք ու ես նրան ներեցիԳիտեք, դա այնքան էլ դժվար չէր:

Հետո մենք երկար խոսեցինք ու ես իրոք հասկացա ամեն ինչ: Ես զգացի այն, ինչը երբեք չէի զգացել և այդ երկար տարիների ընթացքում իմ հոգու մեջ մնացած տխրությունն ու դառնությունը հալվեց ու մաշվեց: Դա հրաշալիորեն հեշտ էր ու պարզ:

Սուրբ ծննդյան տոնի ամենամեծ նվերները հնարավոր չէ դնել տոնածառի տակ: Դուք չեք կարող դրանք հագնել, ուտել կամ էլ՝ դրանցով խաղալ: Մենք այնքան շատ ժամանակ ենք ծախսում Ծննդյան տոնի առթիվ խաղալիքներ, սվիտերներ, ոսկեղեն ու քաղցրավենիք գնելու համար, որոնք մանրուքներ են, և ընդհակառակը՝ այնքան քիչ ժամանակ ենք ծախսում մեծ նվերների վրա, որոնք են՝ միմյանց հասկանալը, սիրելը, ներելու շնորհը: Միգուցե այդ է պատճառը, որ երբ տոներն անցնում են, մենք դատարկված ենք, քանի որ մեզ են մնում միայն ուտելիքի մնացորդներով ափսեները, արդեն չորացած եղևնու ծառը, որը պետք է դեն նետել և հունվարյան վերահաս վճարումների անդորրագրերը:

Ամենամեծ նվերը գնման ենթակա չէ և այն չի կարող լինել որևէ մեկի կազմած գնման ցուցակում: Այն անվճար են տալիս և վերցնում: Սիրեք ու ներեք Ձեր շրջապատի մարդկանց և այդ դեպքում միայն կտաք ու կստանաք Ծննդյան տոների ամենամեծ նվերները:

Աղբյուրը՝  http://www.thoughts-about-god.com/christmas/js_giftof.htm

Երկրորդ պատմություն.  Ոսկեգույն փաթեթավորման թուղթը

Անգլերենից թարգմանեց Նարեկ Սահակյանը

gold paperimages

Մի մարդ քրտնաջան աշխատում էր՝ օրվա հացի փողը վաստակելու համար: Մի տարի,Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ նա պատժեց իր հնգամյա դստերը ՝ տեսնելով, որաղջնակն օգտագործել է իրենց ընտանիքում եղած ոսկեգույն փաթեթավորման թղթիմիակ փաթեթը:

Քանի որ գումարը քիչ էր, նա ավելի բարկացավ, երբ տեսավ, որ Սուրբ Ծննդյաննախօրեին իր երեխան օգտագործել է ամբողջ փաթեթավորման թանկարժեք, ոսկեթուղթը մի կոշիկի տուփ փաթեթավորելու համար ու դրել այն տոնածառի տակ: Հորընաև մտահոգում էր այն, թե որտեղից իր աղջնակին գումար, որով որ նա գնել է կոշիկիտուփի մեջ եղածը:

Այնուամենայնիվ, հաջորդ առավոտյան փոքրիկ աղջնակը՝ հուզմունքով լի, բերեց նվերի տուփը, տվեց իր հայրիկին և ասաց. «Սա քեզ համար է, պա՛պ»:

Տուփը բացելիս, հայրը ամաչեց իր նախկին պահվածքից՝ զղջալով, որ պատժել է իրաղջկան: Բայց երբ նա բացեց տուփը, տեսավ, որ այն դատարկ է և կրկին զայրացավ. «Չգիտե՞ս, դու, օրիո՛րդ»,-խստորեն ասաց նա,-«երբ մեկին նվեր ես տալիս, ենթադրվումէ, որ փաթեթի մեջ ինչ-որ մի բան պետք է լինի»:

Նրա տխուր աչքերից արցունքներ էին գլորվում, երբ գլուղը վեր բարձրացրեց ու շշնջաց. «Պապ, այն դատարկ չէ: Ես լիքը համբույրներ եմ լցրել դրա մեջ»:

Հայրը կոտրվեց: Նա ծնկների վրա ընկավ գետնին և ձեռքերը դրեց իր թանկագինաղջնակի վրա: Նա աղաչում էր՝ ներել իրեն իր ավելորդ զայրույթի համար:

Կարճ ժամանակ անց մի դժբախտ պատահարից աղջիկը զոհվեց: Ասում են, որ հայրըայդ տուփը իր մահճակալի մոտ էր պահում իր ամբողջ մնացած կյանքում:

Երբ էլ որ նա հուսահատված էր լինում, կամ էլ ստիպված էր դժվար խնդիրներդիմակայել, նա կբացեր այդ տուփը, մի երևակայական համբույր կհաներ միջից ուկվերապրեր իր անուշիկ աղջկա սերը, որը որն այդ տուփի մեջ էր ամփոփվում:

Իրականում, մեզանից յուրաքանչյուրին տրված է այդ անտեսանելի ոսկե տուփը՝ լցվածմեր երեխաների, ընտանիքի, ընկերների ու Աստծո անվերապահ սիրով ուհամբույրներով: Չկա ավելի թանկ մի բան, որ որևէ մեկը կարող էր ունենալ:

Հ.Գ. Իմ կողմից կավելացնեմ, որ միմիայն պետք է լինել բարի, ներողամիտ ու միշտսիրով լի: Եթե Դոստոևսկին ասում էր «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», ապա եսկասեմ «Բարությունը կփրկի աշխարհը»:

Աղբյուրը՝ http://christmas.greet2k.com/christmas-stories.html

Երրորդ պատմություն.

Այն մարդու համար, ով չէր սիրում Ծննդյան տոները 
Նենսի Գավին

Անգլերենից թարգմանեց Սուսաննա Ավետիսյանը

download

Այն միայն մի փոքրիկ սպիտակ ծրար է, որը խցկած է լինում մեր տոնածառի ճյուղերի միջև՝ անանուն ու առանց ստորագրության: Արդեն տասերրորդ տարին է, որ այն հայտնվում է մեր տոնածառի ճյուղերի արանքում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մայքը՝ իմ ամուսինը, չէր սիրում Ծննդյան տոները: Օ՜, ոչ′, նա ոչ թե չէր սիրում Ծննդյան տոների իսկական իմաստը, այլ՝ այն անտեղի ծախսերը, որոնք սովորաբար արվում էին հևասպառ վազքի ընթացքում, վերջին րոպեներին. հորեղբայր Հարրիի համար մի փողկապ, տատիկի համար էլ՝ մի լավ գովազդված լվացքի փոշի…նվերներ, որոնք տրվում են հենց այնպես, քանի որ չես կարողանում մի այլ բան մտածել:

Գիտենալով, թե ինչ զգացողություններ է ամուսինս ունենում այս ամենի նկատմամբ, ես մի տարի որոշեցի ձեռնպահ մնալ սովորական դարձած վերնաշապիկներից, սվիտերներից ու փողկապներից: Ես ցանկանում էի ինչ-որ հատուկ մի բան անել Մայքին գոհացնլու համար: Եվ այդ ոգևորիչ գաղափարը մի անսովոր ձևով ծագեց իմ գլխում:

Այդ տարի իմ որդի Կեվինը 12 տարեկան էր: Նա իրենց դպրոցի ըմբշամարտի թիմում էր ընդգրկված: Սուրբ Ծննդյան տոների նախօրերին որդուս թիմը մրցելու էր մի թիմի հետ, որին քաղաքային եկեղեցին էր հովանավորում: Այդ թիմի փոքրիկ մարզիկների մարզակոշիկներն այնքան հնամաշ էին, որ թվում էր, թե ոտքերի վրա դրանց պահողները միայն շնորոքներն էին: Նրանց տեսքի ճչացող հակապատկերն ունեին մեր որդու դպրոցի տղաներն իրենց նորաձև կապույտ ու ոսկեգույն  մարզահագուստով և ըմբշամարտիկի նորությամբ փայլող մարզակոշիկներով:

Երբ մենամարտերը սկսվեցին, ես տագնապով նկատեցի, որ հակառակորդի թիմը ըմբշամարտում էր առանց ականջները պաշտպանող սաղավարթների: Դա մի շռայլություն էր, որ այդ ցնցոտիավոր թիմը չէր կարող թույլ տալ իրեն: Այդ ամենին գումարվեց և այն, որ մեր թիմը ջախջախիչ պարտության մատնեց նրանց բոլոր քաշային կարգերում: Մայքը գլուխը տխուր տարուբերեց ու ասաց. «Երանի գոնե նրանցից մեկը հաղթեր: Ես զգում եմ, որ նրանք ներուժ ունեն, բայց այսպես պարտվելը լիովին կկոտրի նրանց»: Մայքը սիրում էր երեխաներին, բոլոր′ երեխաներին: Եվ հենց այդ պահին այդ միտքը սագեց իմ գլխում:

Հենց այդ օրը ես գնացի մի մարզական իրերի խանութ, գնեցի ըմբշամարտիկների սաղավարթներ ու մարզակոշիկներ և այդ ամենը առանց հետդարձ հասցեի՝ անանուն ուղարկեցի պարտվող դպրոցի հովանավորին: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ես մի փոքրիկ սպիտակ ծրար տեղավորեցի մեր տոնածառի ճյուղերի արանքում, որի մեջ Մայքին ուղղված իմ նամակում ասվում էր, թե ինչ էի ես արել, և ավելացրել էի, որ դա էր իմ Սուրբ Ծննդյան նվերը Մայքին:

Այդ տարվա Սուրբ Ծննդյան տոնի ամենապայծառ բանը Մայքի անդադար Ժպիտն էր: Այդ նույն պայծառ ժպիտն էր հայտնվում Մայքի դեմքին նաև հաջորդ Ծննդյան տոներին: Ամեն տարի ես հետևում էի այդ ավանդույթին. մի տարի կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների խմբին հոկեյի խաղի տոմսեր էի ուղարկում, մեկ այլ տարի էլ՝ գումար փոխանցեցի տարեց մարդկանց, ում տունը Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ հիմնահատակ այրվել էր, և այդպես շարունակ…:

Սպիտակ ծրարը ամենակարևոր սպասված բանը դարձավ մեր Ծննդյան տոներին: Այն միշտ վերջինն էր բացվում Սննդյան օրվա առավոտյան, և մեր երեխաները՝ մեծ ուշադրություն չդարձնելով իրենց նոր խաղալիքներին, աչքերը բացված ու համակ ուշադրությամբ հետևում էին Մայքին, երբ նա տոնածառի ճյուղերի վրայից հանում էր ծրարը, որպեսզի բացեր այն ու բարձրաձայներ դրա բովանդակությունը որպես մի հայտնություն: Երբ երեխաները մեծացան, նրանց խաղալիքներն իրենց տեղը զիջեցին ավելի գործնական նշանակություն ունեցող նվերների, բայց փոքրիկ սպիտակ ծրարը երբեք էլ չկորցրեց իր գերող ու հմայիչ ուժը:
Պատմությունն այստեղ չի վերջանում: Անողոք քաղցքեղի պատճառով մենք կորցրեցինք Մայքին անցյալ տարի: Երբ Ծննդյան տոները մոտեցան, ես այնքան ուժասպառ էի դարձել իմ վշտից, որ հազիվ կարողացա տոնածառ դնել: Ավանդույթի ուժով միայն կարողացա նաև մի սպիտակ ծրար տեղավորել տոնածառի վրա: Եվ հաջորդ առավոտյան հրաշք կատարվեց. իմ մի սպիտակ ծրարին միացել էին երեք նորերը: Միմյանցից անտեղյակ, իմ երեք երեխաներն էլ առաջին անգամ իրենց սպիտակ ծրարն էին տեղավորել եղևնու ճյուղերին՝ հանուն իրենց հոր հոգու պայծառ ժպիտի: Ավանդույթը պահպանվում է ու շարունակություն է ունենում, և հավատում եմ, որ  մի օր էլ մեր թոռները իրենց սպիտակ ծրարները կիջեցնեն եղևնու մշտադալար ճյուղերից:
Աղբյուրը՝ http://www.wanttoknow.info/i/christmas-stories/meaning-of-christmas

Ծանոթագրություն.

Այս իրական պատմությունը առաջին անգամ հրապարակվել է «Woman’s Day magazine» ամսագրի 1982թ դեկտեմբերի 14-ի համարում: Այն առաջին տեղը գրավեց հայտարարված մրցույթում: Պատմությունը այնքան ոգևորեց Ջորջիա նահանգի մի ընտանիքի, որ նրանք  «Սպիտակ ծրարի նախագիծ» ձեռնարկեցին, որին շատ կազմակերպություններ միացան:

Չորրորդ պատմություն.

Սուրբ Ծննդյան կատարյալ նվերը 

Ջոզեֆ Մ. Ռեբեկի, Նյու Ջերսի   

Անգլերենից թարգմանեց Աննա Մկրտչյանը

love images

Հիշում եմ, երբ փոքր երեխա էի, Սուրբ Ծննդյան առավոտյան միշտ աստիճաններով ցած էի վազում և տոնածառի մոտ փնտրում էի ամենամեծ տուփը: Ես միշտ հավատում էի, որ ամենամեծ տուփի մեջ ամենաթանկ ու ամենալավ նվերն է լինելու:

Բայց, ինչպես գիտենք, ժամանակը հրաշքներ է գործում երիտասարդի հոգու ու մտքի հետ, և ես շուտով հասկացա, որ ամեն մի նվեր հատուկ է, եզակի և իմաստալից: Իրականում ամենից շատ այն նվերներն են հիշվում, որոնք սրտից են բխած, ինչպիսիք են օրինակ, մորս գործած սվիտերները կամ շարֆերը: Սուրբ Ծննդյան տոնի էությունը նվերները չեն, այլ թե ինչ սիրով ու մտքերով են տրվել այդ նվերները: Այս տոներին ես արդեն օրհնվել եմ՝ստանալով ամենագեղեցիկ ու զարմանահրաշ նվերն ամբողջ աշխարհում՝ իմընկերուհի Անժելային: Բայց ես գիտեմ, որ Սուրբ Ծննդյան  տոնի էությունը կարելի է գտնել մի բան «տալու» մեջ, այլ ոչ՝ “վերցնելու”: Այսպիսով ինքս ինձ խոստացա, որ կփնտրեմ ու կգտնեմ ամենազարմանահրաշ նվերը այս զարմանահրաշ աղջկա համար:

Ես շատ օրեր ծախսեցի փնտրելով մարդաշատ խանուներում և թերթելով ապրանքանիշերի գովազդային գրքերը, բայց ոչինչ չկարողացա առանձնացնել: Ծննդյան տոները արագ մոտենում էին, և ես սկսեցի մտածել, թե արդյոք ես երբևէ կգտնեմ այդ կատարյալ նվերը: Ես որոշեցի մի վերջին անգամ փորձել գտնել այն տոնավաճառում: Միգուցե ես անցել էի կրպակների կողքով ու չէի նկատել: Մի խանութից մյուսն էի դանդաղորեն անցնում, և ոչ մի բան չգրավեց իմ ուշադրությունը: Հուսախափ ու պարտված քայլերս դանդաղ ուղղեցի դեպի տոնավաճառի ելքը: Բայց նախքան դռներին հասնելը ես հանկարծ գտա այդ «կատարյալ» նվերը:

Ոչ′, այս նվերը թանկարժեք իրերի հանրախանութում չգտնվեց:  Այն չի փաթեթավորվի գունավոր փաթեթավորման թղթով ու ժապավեններով: Փաստորեն այս նվերը հնարավոր չէ հետ վերադարձնել, քանի որ անդորրագիր չունի: Այսպիսով, որտե՞ղ գտա այդ նվերը և ամենակարևորը՝ ինչ էր այն:

Ես գտա այն մեծահասակ մի զույգի աչքերում, ովքեր բռնել էին միմյանց ձեռքերը և նայում էին իրար, ես լսեցի այն մի պապիկի և թոռնիկի երկխոսության մեջ հանդիպող բառերից, և ես նաև տեսա այն մի նոր մայրացած երիտասարդ կնոջ հպարտ պահվածքի մեջ:

Այո′, այդ նվերը ՍԵՐՆ է: Ուրեմն, Անժելա, այս Ծննդյան տոներին ես ԻՄ ՍԵՐՆ եմ նվիրում քեզ և վստահ եմ , որ դու միշտ այն քո մոտ կպահես:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Անժելա: Ես քեզ սիրում եմ:

Ջոզեֆ Մ. Ռեբեկի, Նյու Ջերսի

Աղբյոււրը` http://www.motivateus.com/stories/GIFT.HTM

 

 

 

Անգլախոսների ակումբի 2015թ ձմեռային ուսումնական ճամբարի ամենօրյա ծրագիրը. Ակումբի և իմ անձնական մասնակցությունը EduDigitech 2015-ին

Ծրագիր

Հունվարի 21-ին

1. Քննարկում “Ինչպես կարող եմ առավելագույն օգուտ քաղել ճամբարից”

2. Թարգմանություններ կայքից

Հունվարի 22-ին

1. Դիջիտեքի մեր նյութերը

2. Մասնակցություն Հովիկ Չարխչյանի հետ հանդիպմանը

3. Թարգմանություններ կայքից

Հունվարի 23-ին

Այցելություն Արվեստի թանգարան:

Մասնակցություն Սամվել Մարտիրոսյանի հետ հանդիպմանը

Մասնակցությունը EduDigitech–ին

1. Ուսումնական բլոգ, կայք, էջ անվանակարգով ներկայացրել ենք mskh.am-ի անգլերեն էջը 

2. “Մանկավարժական մեթոդական հոդվածների թարգմանություն” անվանակարգով ներկայացրել ենք “Սուրբ Ծննդյան պատմություններ” թարգմանչական նախագիծը.  

Իմ անձնական մասնակցությունը

1. Մեթոդական մանկավարժական հոդվածի թարգմանություն “Երբեք չեմ ասի որդուս, թե որքան խելացի է նա “

2. Մանկավարժական հոդված “Ավարտական քննությունը պետք է արտացոլի չափորոշչային կարողությունները” 

3. Ուսումնական բլոգ, կայք, էջ “Դպիրի ” անգլերեն էջը Dpir 2014 և Dpir 2015

Մանկավարժական հոդված անվանակարգում առաջարկել եմ Վահրամ Թոքմաջյանի “Սահմանափակ հերոսի ընկալումը պատմության դասագրքերում”, Հասմիկ Ղազարյանի “Արտասահմանյան գրականության փունջը երկու ամսում” և Տաթև Մելքոնյանի “Ավազաթերապիա” հոդվածները: