Just another WordPress.com site

Archive for August, 2020

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ 3-4-րդ կուրսի ուսանողների հետ անգլերենի հեռավար դասերը սեպտեմբերի 1-12-ին

Մասնագիտական թարգմանչական աշխատանք.

Սեպտեմբերի 1-3-ին.

Առաջարկվում է հայերեն թարգմանել «Why going to Armenia is a must?»

Why going to Armenia is a must?

If I were to be asked where on the planet Earth one can see the most incredible wonders, I would first of all say – Armenia…, said Rockwell Kent.

«There is no other land in the world so full of wonders as the land of Armenians… »
George Gordon Byron.

There is no other land in the world so full of wonders as the land of Armenians… »
George Gordon Byron

In the territory of the Republic of Armenia (29.8 thousand sq. km.), which is less than one-tenth of historical Armenia, there are 25 thousand historical and cultural monuments, which represent all periods of human development, starting with the megalithic era.
Armenia is also a «museum of nature». The amazing diversity of nature – mountain ridges and peaks, alpine lakes and rivers, deep gorges and mountain passes, abrupt landscape variations – gives unique geographical features to the Armenian identity.

The uniqueness of Armenian culture, the fascinating history of Armenia,  the large number of monuments, memorial sites, as well as the events and names of prominent figures of Armenian history and culture associated with them, have always attracted foreign visitors to Armenia. And the guests of Armenia are not mistaken in their choice.

Armenian Travel Bureau has the opportunity to make the visitors experience the best of the country. These are the natural monuments of Armenia such as the extinct volcanoes – the biblical Mount Ararat (5165m); the highest peak of the country – mountain Aragats (4095m), which numbers up to 150 large and small volcanic craters, Geghama ridge, the world’s largest freshwater alpine lake – Sevan (1900m above sea level), the rivers Vorotan, Debed, Azat, Arpa, Kasakh (with depth up to 500m), etc.

Guests will see masterpieces of Armenian architecture such as the unique archaeological monument of the megalithic and prehistoric eras – the observatory Zoratsdasht (Karahunge) – Armenian Stonehenge (4-2 millennium BC) as well as the center of prehistoric metallurgy and the observatory of Metsamor (3-2 millennium BC), the Urartian fortresses  Erebuni and Armavir (IX-VI centuries. BC), the pagan temple of the Sun (I century AD.), the Holy Seat of the Armenian Apostolic Church – Echmiadzin (303 AD), early Christian basilicas and cross-domed churches of IV-VII centuries majestic monasteries of X-XIV centuries, and much more.

Visitors will always remember the image of the biblical Mount Ararat and the Ararat valley landscapes, the river canyons of Vorotan, Debed, Azat, Aghstev, Kasakh, Arpa and many others.

Armenian Travel Bureau offers a rich variety of informative tours to Armenia having as an objective the tourist interest in the natural, recreational, historical, cultural, architectural, archaeological, ethnographic, spa and other resources of the country.

The ability to surprise is a great gift. Armenia is indeed a country that is able to surprise!

Հրապարակեք այս անգլերեն տեքստը և ձեր թարգմանությունը ձեր բլոգներում:

Առաջադրանքը կատարել են՝

Միլենա Շամոյանը – սեպտեմբերի 2-ին 

Գոհար Ջհանգիրյանը – սեպտեմբերի 2-ին

Լիլիթ Աբրահամյանը – սեպտեմբերի 3-ին

Ռուզան Մարգարյանը – սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 7-11-ին.

Hotel Reservation

Սիրելի սովորողներ, սեղմելով այս հղումը՝ կլսեք մի երկխոսություն Նյու Յորք-ի մի հյուրանոցի աշխատակցուհու (receptionist) և Անգլիայից զանգահարող մի տղամարդու երկխոսությունը: Այստեղ կլսեք ամերիկյան և անգլիական ակցենտները:

Ձեր առաջադրանքն է.

Մուտքագրել ամբողջ երկխոսությունը անգլերեն, որը տևում է 5 րոպե 13 վայրկյան, որից հետո կլսեք և կմուտքագրեք հյուրանոցի սենյակ ամրագրելու հետ կապված բառապաշարի բացատրությունները: Այս ամենը անելուց հետո կսկսեք թարգմանել ձեր մուտքագրածը հայերեն: Ամբողջ աշխատանքը հրապարակելու եք ձեր բլոգներում:

Առաջադրանքը կատարել են՝

Միլենա Շամոյանը – սեպտեմբերի 2-ին

Անի Պետրոսյանը – սեպտեմբերի 2-ին

Արփի Մարգարյանը – սեպտեմբերի 11-ին

Առկա-առցանց հիբրիդային դասարաններ. այլոց փորձի ուսումնասիրություն

Երբ սովորողների մի քանիսը դասասենյակում են, իսկ մյուսները դասին առցանց են հետևում, ուսուցիչները եզակի մարտահրավերներ և հնարավորություններ են ունենում:

Հեղինակ՝ Քրիստին Բոութմեն

Օգոստոսի 11, 2020,  Edutopia

Նախաբանը թարգմանչի կողմից

Ես շատ էի մտածում համավարակի պայմաններում դպրոց հաճախելու պարետի ուղեցույցի մասին, որն անխնա քննադատության ենթարկվեց: Մեր կրթահամալիրում քննարկման է դրված մեկ այլ ուղեցույց: Հիմնականում համաձայն եմ Գևորգ Հակոբյանի առաջարկած ուղեցույցի պահանջների հետ՝ հիգիենայի պահպանման, ախտահանիչ նյութերի օգտագործման, տրանսպորտից օգտվելու կանոնների մասին և այլն: 
Ինձ մոտ հարցեր են առաջանում ուսումնական պարապմունքների ձևերի վերաբերյալ, որոնք կապված են դասավանդողի աշխատաժամանակի, ծանրաբեռնվածության մեծացման հետ: Վերջին օրերին այս խնդրով այլոց փորձը նկարագրող հոդվածների փնտրտուքների արդյունքում , ի վերջո, կանգ առա առկա-առցանց հիբրիդային դասարանների փորձի վրա, որն իր անձնական փորձով նկարագրել է ԱՄՆ Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցի ուսուցիչ Քրիստին Բոութմենը: Կարծում եմ, որ այս այլոց փորձը արժանի է ուշադրության: 

 

Երբ դպրոցներն անցնում են աշխատանքի բնականոն ռեժիմի Քովիդ-19-ի ընթացքում, դասապրոցեսի «հիբրիդային մոդել» բառակապակցությունը ամենագործածականն է դառնում կրթական ասպարեզում: Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցում, որտեղ ես դասավանդում եմ, մենք ձգտել ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի հիբրիդային մոդելը և ինչպես կարող ենք այն օգտագործել, որպեսզի այն լավագույնս ծառայի մեր սովորողներին: Այս ամռան ընթացքում մենք ամառային կրթական ծրագիր իրականացրեցինք՝ առաջին անգամ օգտագործելով ուսուցման հիբրիդային մոդելը:

Այս հիբրիդային մոդելով ամառային դպրոցի ընթացքում մենք մի քանի արժեքավոր բան սովորեցինք:

Հայեցակարգը

Հիբրիդային դասարանը ենթադրում է սովորողների մի քանիսի առկա մասնակցությունը ուսումնական պարապմունքին, իսկ մի քանիսն էլ հետևում են նույն դասին կենդանի Zoom տեսակապով: Առցանց սովորողները նույն հասանելիությունը ունեն ուսումնական պարապմունքին, ինչն ունեն առկա սովորողները:

Հիբրիդային դասարանն իր մեջ ներառում է մեծ վեբ տեսախցիկ և բարձր որակի բարձրախոսներ, որոնք թույլ են տալիս առցանց մասնակիցներին տեսնելու ամբողջ դասասենյակը, լսելու ուսուցչին և պատասխանելու ուսուցչի և դասընկերների հարցերին: Դասասենյակն ունի նաև մի մեծ սմարթ հեռուստացույց, որով առցանց մասնակիցները կարողանում են տեսնել և լսել միմյանց:

Բոլոր սովորողների առջև աշխատանքային քրոումբուք (նոութբուքի, նեթբուքի, պլանշետի ընդհանուր անունը) է դրված թե′ տանը, և թե′ առկա մասնակցության ընթացքում՝ գրառումներ դասարանական աշխատանք կատարելու համար:

Առավելությունները

 

Այժմ, երբ առողջ մնալը բոլորի համար առաջներթային է դարձել, հիբրիդային դասարանը թույլ է տալիս սովորողներին կապնվել ուսուցչի և դասընկերների հետ՝ մնալով տանը՝ անվտանք պայմաններում:

Ամառային դպրոցի ծրագիրն իրականացնելիս որոշ սովորողներ ի վիճակի չեղան հաճախել առկա պարապմունքներին՝ իրենց կամ իրենց ընտանիքների անդամների առողջական խնդիրների պատճառով:

Հիբրիդային մոդելի շնորհիվ յուրաքանչյուր սովորող ի վիճակի է ուսուցչի նույն տեղեկատվությունը միևնույն ժամանակ ստանալ: Նույն հնարավորությունն է տրվում բոլոր սովորողներին մասնակցելու դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին և առցանց ուսումնական այլ գործունեություններին:

Երբ ես զրուցեցի մի սովորողի հետ հիբրիդային դասերին իր մասնակցության մասին, նա ասաց. «Զիլ է այդքան տեխնոլոգիա օգտագործելը դասարանում, և ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ զրուցել իմ լավագույն ընկերոջ հետ՝ նույնիսկ, եթե նա առկայի փոխարեն Zoom-ով մասնակցությունն է ընտրել»:

Սովորողի ներկրավվածությունը

Ինչպես մաթեմատիկայի ուսուցիչ Մարիա Ուորենն ասաց. «Ամառային հիբրիդային դպրոցի ընթացքում ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ Zoom-ով սովորողները ավելի ուշադիր էին ներգրավված դասին, քան առկա սովորողները:

Հիբրիդային դասարանում բոլոր սովորողները աշխատում են դասարանական նույն գործունեության վրա իրենց քրոումբուքերով: Առցանց մասնակիցները առկա մասնակիցների հետ միևնույն ժամանակ մասնակցում են դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին:

Դասարանական համայնքի ձևավորումը

Յուրաքանչյուր դասարանի հիմքում անձնական փոխհարաբերություններն են: Մենք բոլորս էլ կարոտել ենք մեր սովորողներին այն ժամանակվանից ի վեր, ինչ համաճարակի պատճառով փակվեցին դպրոցները: Մենք ուզում ենք գրկել մեր սովորողներին, բայց դեռ համաճարակը շարունակվում է: Հիբրիդային դասարանի մոդելը մի փոքր դժվարություն կստեղծի ուսուցիչ-սովորող սերտ միջանձնային հարաբերություններ ստեղծելու գործում, այնուամենայնիվ, այդ մոդելը ավելի կջերմացնի սովորող-սովորող միջանձնային հարաբերությունները:

Հիբրիդային դասարանի համայնք ձևավորելու համար շատ կարևոր է սովորողներին միմյանց հետ շփվելու, զրուցելու առավելագույն հնարավորություններ տալ: Դա կարելի է անել ներգրավելով նրանց թիմային գործունեությունների մեջ հենց ուսումնական տարվա սկզբին:

Խնդրահարույց թեմաներով քննադատական մտածողության զարգացումը

Սովորողների Հասակակիցների միջև գրավոր և բանավոր խոսքում քննախոսությանը նպաստելը զարգացնում է նրանց քննադատական մտածողությունը և նրանց հաղորդակցվելը ավելի արդյունավետ է դառնում: Հիբրիդային դասարաններում դասավանդողը հասնում է նշված նպատակին՝ դասարանական քննախոսական խմբեր ձևավորելով, որտեղ սովորողները միասին աշխատում են մի որևէ խնդրի լուծման վրա, քննարկում են դասավանդողի հանձնարարությունը, կամ էլ՝ մի որևէ գրական գործ:

Ինչպես արդեն ասվել է, քանի որ հիբրիդային դասարանում յուրաքանչյուր սովորող աշխատում է իր անձնական քրոումբուքով (նոութբուքով, նեթբուքով, պլանշետով), դասավանդողը կարող է 3-5 հոգանոց փոքրիկ աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք բաղկացած են առկա և Zoom հեռավար սովորողներից: Աշխատանքի կազմակերպման այս ձևը սովորողներին հնարավորություն է տալիս պահպանել ջերմ հարաբերությունները հեռավար սովորող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև՝ զարգացնել իրենց գրավոր և բանավոր հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունները:

Նորարարության անհրաժեշտությունը

Համաճարակի հետ կապված, հիբրիդային ամառային դպրոցի տնօրեն Բեն Հարգրավն ասում է. «Դպրոցները փոխվել են, և դրանք շուտով չեն վերադառնա իրենց սովորական բնականոն ռեժիմին: Մենք պետք է ընդունենք այս փոփոխությունը և դպրոցը սովորողների ուսումնառության համար դարձնենք լավագույն վայրը»:

Երբ մենք մտածում ենք, թե ինչպես ստեղծել հնարավոր լավագույնը մեր սովորողների համար, հիբրիդային դասարանի մոդելը փորձարկող ուսուցիչները պետք է ռիսկի դիմեն, լուծեն առաջացող խնդիրները և փորձեն նորերը: Ուսուցիչները պետք է համբերատար և աճի ու զարգացման մտածելակերպով մոտենան այս գործին: Հիբրիդային դասարանը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսուցիչների նորարարական աշխատանքի և սովորողների ուսումնառության միջավայրի համար:

 

Աղբյուրը՝

Lessons from a summer of teaching in hybrid classrooms

 

Անգլերենի ակումբի աշխատանքը հուլիս-օգոստոս ամիսներին

Անգլերենի ակումբի աշխատանքը հուլիս – օգոստոս ժամանակահատվածում 

Անգլերենի ակումբի առաջին առցանց հանդիպումը

Աշխատանք անգլերենի ակումբի անդամների հետ 

Հեռավար-առցանց հանդիպում անգլերենի ակումբի անդամներ հետ       

Տեղեկանք անգլերենի ֆլեշմոբների մասին                   

Օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի մասին իմ դիտարկումը             

Օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի մասին Սիլվա Հարությունյանի դիտարկումը:

Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջները                 

Անգլերենի ստեղծագործական դաս-առաջադրանքները Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների համար – Այս նախագիծը կարող է օրինակ ծառայել նաև մայրենի և այլ լեզուներ դասավանդողների համար: Հաշվի են առնված ուսումնական նախագծին վերաբերող պահանջները:

Անգլերենի ակումբի աշխատանքը օգոստոսի 24-28-ի մանկավարժական ճամբարում:

Ավագ դպրոցի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը մշակել են Ավագ դպրոցի 2020-2021 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերը ըստ դասարանների.

9-րդ դասարան 

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

Ստեղծագործական ծավալուն աշխատանք է կատարել Աննա Գանջալյանը: Նա ստեղծել է 2-րդ դասարանի անգլերենի գիրք-տետր-դասագիրքը իր ձայնագրություններով:

Այլոց փորձի ուսումնասիրություն. թարգմանություն ռուսերենից հայերեն «Անգլերենի ուսուցումը առաջին դասարանում» – Միլենա Մանուչարյան

Կատարվել են հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ, որոնք հրապարակվել են Դպիրի անգլերեն էջում:

Անի Մրտեյան

Հերմինե Գևորգյան

Հայկուհի Հովհաննիսյան  – այս թարգմանությունը առայժմ միայն Հայկուհու բլոգում է:

Անգլերենի ստեղծագործական հետազոտական դաս – առաջադրանքները Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների համար. առաջին ուսումնական շրջան

Ավագ դպրոց

Նախագիծ «Սովորում ենք գրել»

Project “We are learning to write”

Dear students, during the first educational period, we are going to implement an educational project in the result of which you will considerably develop your writing skills.

 

Սիրելի սովորողներ, առաջին ուսումնական շրջանում (սեպտեմբեր-դեկտեմբեր) մենք իրականացնելու ենք «Սովորում ենք գրել» նախագիծը, որի արդյունքում նշանակալիորեն կզարգացնեք ձեր գրելու կարողությունները:
The aim of the project.

The project is aimed at developing students’ skills in writing debatable essays.

 

Նախագծի նպատակը.

Նախագիծը նպատակաուղղված է սովորողների գրավոր խոսքի կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ վիճահարույց թեմաներով շարադրություններ գրելուն:

 

The duration of the project

September – December 2020

 

Նախագծի տևողությունը.

 2020-ի սեպտեմբեր – դեկտեմբեր

 

Participants

Distance learning students of Grades 9-12

 

Մասնակիցներ

  9-12-րդ դասարանների հեռավար ուսուցման սովորողները

 

The content of the project: problems needing their solutions

The topics of the essays will be argumentative or debatable. Such topics develop students’ critical thinking, ability to do research work, make their own conclusions by investigating different approaches and opinions.

 

Նախագծի բովանդակությունը. լուծում պահանջող խնդիրները

Շարադրությունները լինելու են վիճահարույց թեմաներով: Յուրաքանչյուր թեմա ինչ-որ մի խնդիր է բարձրաձայնում, որին պետք է լուծում տալ՝ կատարելով հետազոտական աշխատանք: Վիճահարույց թեմաներով շարադրությունները զարգացնում են սովորողների քննադատաբար մտածելու, հետազոտական աշխատանք կատարելու և սեփական եզրահանգումներ անելու կարողությունը՝ ուսումնասիրելով տարբեր մոտեցումներ և կարծիքներ:

 

The process of research work

The learners read publications on the given topic. They investigate the pros and cons of a point of view and make their own conclusions after having made necessary analysis.

 

Հետազոտական աշխատանքի ընթացքը.

Սովորողները կարդում են հայերեն և անգլերեն հրապարակումներ տվյալ թեմայի վերաբերյալ: Ուսումնասիրում են գերիշխող կողմ կամ դեմ կարծիքները մի որևէ տեսակետի վերաբերյալ և անհրաժեշտ վերլուծություններից հետո  կատարում են իրենց եզրահանգումները:

 

The final product of the project

An article on the student’s blog. The best articles are published on the English page of the EduComplex, and the Armenian translations – on the first page.

 

 

Նախագծի վերջնական արդյունքը.

Հրապարակված շարադրություն սովորողի բլոգում, լավագույն շարադրությունների հրապարակում կրթահամալիրի անգլերեն էջում, իսկ դրանց հայերեն թարգմանությունը՝ առաջին էջում:

 

The approximate structure of essays and useful expressions

 

The introductory part –

It is generally agreed today that …

It is a well-known fact that …

The supporters of this (idea) point of view claim that …….

There are a great number of people with just an opposite point of view …

It is worth pointing out, however, …

 

 

Շարադրությունների մոտավոր կառուցվածքը և օգտակար արտահայտություններ

 

Ներածական մասը

Ընդունված է, որ …

հայտնի փաստ է, որ …

այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ …

կան մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետը … այնուամենայնիվ, արժե նշել, որ …

 

The main body

 

The main advantage of this point of view is that ….

The main disadvantage of this point of view is that ….

Therefore

 

Շարադրության հիմնական մասը

 

այս տեսակետի գլխավոր առավելությունը այն է, որ …

այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …

ուստի …

 

Developing an idea

 

Firstly, …

However –

Secondly, …

Thirdly, …

Finally, (Lastly) ……

 

գաղափարի (մտքի, տեսակետի)  զարգացնելը

նախ …

այնուամենայնիվ, …

երկրորդն այն է, որ …

երրորդն այն է, որ

եվ վերջապես այն, որ …

 

 

Conclusion

 

To sum up, I am convinced that …

Taking into account all the above mentioned facts …

 

To my mind, … or in my opinion, …

Moreover, it is important to remember that …

In other words …

There is a tendency for the development of this idea …

So, bearing this in mind …but … also  –

 

 

եզրակացություն

 

Ամփոփելով այս ամենը`ես համոզված եմ, որ …

հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …

իմ կարծիքով ….

դեռ ավելին՝ կարևոր է հիշել, որ …

 

այլ կերպ ասած ….

այս գաղափարի զարգացման միտում կա …

այսպիսով, հաշվի առնելով սա … բայց նաև …

 

Essay topics for each month:

 

September:

 

  1. Is fashion really important?
  2. Should guns be sold to people?

 

Շարադրությունների թեմաները ըստ ամիսների

Սեպտեմբեր

 

  1. Արդյո՞ք նորաձև հագնվելը կարևոր է:
  2. Հրազեն պե՞տք է վաճառվի մարդկանց:

 

 

October:

 

  1. Is it possible to earn money on YouTube?
  2. Should smartphones be banned at schools?

 

 

Հոկտեմբեր

 

  1. Հնարավո՞ր է փող աշխատել YouTube-ով:
  2. Արդյո՞ք սմարթֆոնները պետք է արգելել դպրոցներում:

 

 

November:

 

  1. Should Armenian emigrants be criticized?
  2. It is not possible to get a university education in Armenia by international standards.

 

 

Նոյեմբեր

 

  1. Արդյո՞ք պետք է քննադատել նրանց, ովքեր արտագաղթում են

Հայաստանից:

  1. Հնարավոր չէ միջազգային չափանիշներով համալսարանական կրթություն ստանալ Հայաստանում:

 

December:

 

  1. Animals shouldn’t be used for research.
  2. Should students’ homework be banned?

 

 

Դեկտեմբեր

 

  1. Կենդանիներին պետք չէ օգտագործել գիտական հետազոտությունների համար:

2.    Պե՞տք է արգելվի սովորողների տնային աշխատանքը:

Other tasks demanding creative approach to High school students Ստեղծագործական մոտեցում պահանջող այլ առաջադրանքներ Ավագ դպրոցի սովորողների համար
1.      Challenging ideas to be contradicted 1.      Մարտահրավեր նետող գաղափարներ, մտքեր, պնդումներ, որոնց պետք է ինդդիմանալ:
2.      The students should read and analyze a text with argumentative ideas 2.      Սովորողները կարդում և վերլուծում են վիճահարույց գաղափարներ պարունակող տեքստեր
3.      Giving full answers to the questions having social interest. 3.      Սոցիալական հետաքրքրություն ունեցող հարցերին ընդարձակ պատասխաններ տալը
4.      Discussing սհօռտ եդւցատիօնալ films on the YouTube 4.      Youtube-յան ուսուցողական կարճ ֆիլմերի քննարկում
5.      TED  Discussing unique ideas worth spreading. 5.      ted.com կայքի հետաքրքիր զրույցների քննարկում
6.      Are you an optimist or a pessimist? 6.      Դու լավատե՞ս ես, թե՞ վատատես. լեզվական խաղ:
7.      Making the speech more emphatic. 7.      Խոսքը ավելի ազդեցիկ դարձնելու ձևերը
8.      We and our Constitution: discussion of legal issues. 8.      Մենք և մեր Սահմանադրությունը. իրավական հարցերի քննարկում
9.      How can you come out of this situation? 9.      Ինչպե՞ս կարող ես դուրս գալ այս իրավիճակից
10.  Explaining the meaning of English proverbs 10.  Անգլիական, ամերիկյան ասացվածքների, առածների անգլերեն մեկնաբանում
11.  We are compiling our explanatory dictionary 11.  Մենք կազմում ենք մեր բացատրական բառարանը
12.  These situations demand that you should use a subordinate clause of concession 12.  Այս իրավիճակները պահանջում են, որ օգտագործես զիջման երկրորդական նախադասություն
13.  These situations demand that you should use subordinate clauses of condition. 13.  Այս իրավիճակները պահանջում են, որ օգտագործես պայմանի երկրորդական նախադասություններ:
14.  These situations demand that you should use attributive clauses. 14.  Այս իրավիճակները պահանջում են, որ օգտագործես որոշիչ երկրորդական նախադասություններ:
15.  Giving advice on different situations. 15.  Խորհուրդ տալը տարբեր իրավիճակներում:
16.  We continue a statement optimistically. We continue a statement pessimistically. 16.  Շարունակում ենք միտքը լավատեսորեն: Շարունակում ենք միտքը վատատեսորեն:
17.  Armenian rituals, customs and traditions. 17.  Հայկական ծեսեր, սովորույթներ, ավանդույթներ:
18.  Christmas decisions and resolutions. 18.  Սուրբծննդյան որոշումներ:
19.  Writing formal and informal letters. 19.  Պաշտոնական և ոչ պաշտոնական նամակներ գրելը
20.  Writing invitations and polite refusals to invitations. 20.  Հրավերներ գրելը և դրանց քաղաքավարի մերժելու ձևերը:

 

Միջին դպրոց

1.      Imagine that you are taking part in an interview the topic of which is “My Favourites”. Answer the questions in English. 1.      Պատկերացրու՛, որ հիմա հարցազրույցի ես մասնակցում` « Իմ սիրելիները» թեմայով: Պատասխանի՛ր տրվող հարցերին անգլերեն:

 

2.      So + adjective + that 2.այնքան + ածական, որ …
3.      Used to do something 3.Սովորաբար մի բան անել անցյալում
4.      To be used to doing something 4.սովոր լինել մի բան անելուն անցյալում
5.      Get used to doing something 5.անցյալում մի բան անելու սովորություն ձեռք բերել
6.      When someone doesn’t know what to do in a given situation 6.Երբ մարդ չգիտի, թե ինչ անել տվյալ իրադրությունում
7.      It takes somebody 20 minutes to do something. 7.Պահանջվում է (րոպե, ժամ) մի բան անելու համար
8.      Telling the time 8.Ժամն ասելը
9.      In the evening, at sunrise, in the afternoon, at midnight, at dawn, at dusk, at night, at noon, in the morning, at sunset. 9.Օրվա տարբեր ժամանակահատվածները հայերենում այս բառերով են արտահայտվում՝ լուսաբացին (ծեգին, երբ արևը դեռ չի ծագել, բայց արդեն ցրվում է գիշերվա խավարը), արևածագին (արշալույսին), առավոտյան, կեսօրին, կեսօրից հետո, մայրամուտին, աղջամուղջին (երբ արևը մայր է մտել, բայց լիովին դեռ չի մթնել) , երեկոյան, կեսգիշերին, գիշերը.
10.  An informal letter writing. 10.Ոչ պաշտոնական նամակ գրելը
11.  Contracted forms of writing in the Facebook chat boxes. 11.Ֆեյսբուքյան համառոտագրումներ
12.  Adjective or Adverb? 12.Ածակա՞ն, թե՞ մակբայ:
13.  We speak with comparative structures. 13.Մենք խոսում ենք համեմատական կառուցվածքներով:
14.  We can speak with passive structures. 14.Կարող ենք խոսել կրավորական կառուցվածքներով:
15.  Reading Comprehension 15.Ընթերցելով հասկանալը
16.  Forming general, special, alternative and disjunctive questions. 16.Ընդհանուր, հատուկ, այլընտրանքային և անջատական հարցերի կազմումը:
17.  My diary 17.Իմ օրագիրը
18.   both…and, so, either…or- neither…nor. not only…-but…as well 18. Շատ հաճախ հարկ է լինում կապել երկու պարզ ընդարձակ նախադասությունները՝ խոսքն ավելի հակիրճ ու սահուն դարձնելու համար. and-և կամ իսկ, but-բայց, yet-բայցևայնպես, or-այլապես, both…and-և…և, so-այսպիսով, either…or-կամ…կամ, neither…nor–ոչ…ոչ, not only…-but…as well-ոչ միայն…այլ նաև.
19. 19.Անուղղակի հարցեր տալը
20.  Confusing words 20.Շփոթեցնող բառազույգեր

 

Անգլերենի ակումբի աշխատանքը օգոստոսի 24-28-ի մանկավարժական ճամբարում

Օգոստոսի 24-ին

Ժամը 12:30 – 14:00

Պարապմունքները լինելու են բացօթյա՝ Մայր դպրոցի պուրակում:

  1. Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի նախագծերն են ներկայացնում ծրագրի հեղինակները՝ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը:
  2. Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցման անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի աշխատանքային պլանն է ներկայացնում Յուրա Գանջալյանը:

Օգոստոսի 25-ին

  1. Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագրի նախագիծը և առաջին ուսումնական շրջանի համար նախատեսված աշխատանքային պլաններն են ներկայացնում Անահիտ Մելքոնյանը, Տաթևիկ Ալեքսանյանը, Միլենա Մանուչարյանը և Լուսինե Բուշը:
  2. Աննա Գանջալյանը ներկայացնում է առաջին դասարանի բանավոր խոսքի զարգացման փաթեթը և երկրորդ դասարանի գիրք-տետր-դասագիրքը իր ձայնագրություններով:

Օգոստոսի 26-ին

  1. Անգլիալեզու էլեկտրոնային մանկավարժական ամսագրերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Յուրա Գանջալյանը:
  2. Ուսումնական նախագծերին ներկայացվող պահանջները. Յուրա Գանջալյան

Օգոստոսի 27-ին

  1. Անգլերենի ուսումնական նյութին ներկայացվող պահանջները. Յուրա Գանջալյան
  2. Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկման բարելավում. առաջարկություններ
  3. Ժամը 16:00-ին Webinar on psychology organized by “Lectures Without Borders”. Հղումը կտրվի օգոստոսի 24-ին:

Օգոստոսի 28-ին

Առցանց ուսուցման հարթակներով աշխատելու փորձի փոխանակում «Teams, Zoom, Google Classroom».

 

 

Անգլերենի Ավագ դպրոցի հեռավար ուսուցման առարկայական ծրագրերը 9-րդ, 10-րդ, 11-րդ, և 12-րդ դասարանների համար.

Դասընթացի նպատակը (more…)

Անգլերենի հեռավար ուսուցման առարկայական ծրագրերը Միջին դպրոցի 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների համար.

Անգլերենի դասընթացի նպատակը

(more…)

Հաղորդում օգոսատոսի 10-ի առցանց հանդիպման համար

Իմ անհատական աշխատաժամանակը 2020-2021 ուստարվա ընթացքում. 

  1. Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ երկու խումբ. 2-րդ կուրս – 6 ժամ

3-րդ և 4-րդ կուրս – 6 ժամ

Մոդուլ-ծրագիրը

2. Անգլերենի հեռավար ուսուցում – կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների             սովորողների համար. – 12 ժամ

Առարկայական ծրագրերը

Ավագ դպրոց

Միջին դպրոց

3.  Կրթահամալիրային նախագծեր

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում – շաբաթական 2 ժամ

Դպիր-ի անգլերեն էջի սպասարկում      3 ժամ

Անգլերենի ակումբի հետ աշխատանք. այլոց փորձի ուսումնասիրում, մենթորական աշխատանք –  3 ժամ

Հեռավար ուսուցման առաջադրանքների կազմում – 3

Անգլերեն ֆլեշմոբների համակարգում – 2

Անգլերենի ակումբի աշխատանքը հուլիս – օգոստոս ժամանակահատվածում 

Անգլերենի ակումբի առաջին առցանց հանդիպումը

Աշխատանք անգլերենի ակումբի անդամների հետ 

Հեռավար-առցանց հանդիպում անգլերենի ակումբի անդամներ հետ       

Տեղեկանք անգլերենի ֆլեշմոբների մասին                   

Օտար լեզուների հանրակրթական նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի մասին իմ դիտարկումը             

Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջները                 

Ավագ դպրոցի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը մշակել են Ավագ դպրոցի 2020-2021 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերը ըստ դասարանների.

9-րդ դասարան 

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

Ստեղծագործական ծավալուն աշխատանք է կատարել Աննա Գանջալյանը: Նա ստեղծել է 2-րդ դասարանի անգլերենի գիրք-տետր-դասագիրքը իր ձայնագրություններով:

Կատարվել են հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ

Իրինա Ապոյան 

Յուրա գանջալյան

Անի Մրտեյան

Հերմինե Գևորգյան

Հայկուհի Հովհաննիսյան 

 

Դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջները

  1. Դասընթացի ծրագիրը պետք է ունենա իր ընդհանուր նպատակը, որը պետք է սահմանի դասընթացի ընդհանուր նպատակաուղղվածությունը՝ իր ընդհանուր տարեվերջյան վերջնարդյունքներով: Օտար լեզվի դասընթացի ծրագրում պետք է հստակ նշվի լեզվի իմացության համաեվրոպական համակարգի մակարդակը, որին իր տարեվերջյան վերջնարդյունքներով ձգտում է տվյալ դասընթացով ուսուցումը:
  2. Դասընթացի ծրագրի երկրորդ կարևոր բաղադրիչը առարկայական կարողությունների ձևակերպումն է: Օտար լեզվի դասընթացի ծրագիրը պետք է պարունակի տվյալ տարիքային խմբում, դասարանում ձևավորվող հետևյալ լեզվական կարողությունները՝ ունկնդրելու կամ լսելով հասկանալու, փոխներգործության տարրերով խոսելու, ընթերցելով հասկանալու, փոխներգործության տարրերով գրելու, մայրենիից օտար լեզու և օտար լեզվից մայրենի գրավոր և բանավոր թարգմանելու:
  3. Դասընթացի երրորդ կարևոր բաղադրիչը բովանդակությունն է: Ծրագրի բովանդակային ամբողջությունը ձևավորվում է նախագծային և թեմատիկ ուսումնառությամբ: Յուրաքանչյուր նախագիծ կամ ուսումնառության թեմա իր հերթին ունենում է իր նպատակը, ձևավորվող առարկայական (լեզվական) կարողությունները, բառապաշարը, գործնական քերականության լեզվական կառուցվածքները:

Վերջում պետք է ասեմ, որ դասընթացի ծրագիրը պետք է իրատեսական լինի: Այն պետք է համապատասխանի տվյալ դասարանի սովորողների նախնական առարկայական գիտելիքներին և կարողություններին: Ընդհանրապես, որևէ տարիքային խմբի, դասարանի համար առարկայական ծրագիրը կազմելիս ենթադրում են, որ ուսումնական տարվա սկզբում տվյալ դասարանի սովորողների առարկայական կարողությունները համընկնում են նախորդ ուսումնական տարվա տարեվերջյան վերջնարդյունքներին, ինչը շատ դեպքերում չի լինում: Այդ անհամապատասխանությունը վերացնելու համար դասավանդողները պետք է ուսումնական տարվա առաջին օրերին ախտորոշիչ առաջադրանքներ տան իրենց սովորողներին: Այդ ախտորոշիչ առաջադրանքների կատարումը մեծապես կարող է ուղղորդել դասավանդողներին սկսել իրենց դասընթացի ծրագրի իրականացումը ավելի անհատականացված աշխատանքային պլանով:

Այդ է պատճառը, որ տվյալ դասարանի սովորողների համար կազմված անհատականացված աշխատանքային պլանը շատ ավելի կարևոր է և իրատեսական, քան ամռանը կազմած դասընթացի անթերի ու իդեալական ծրագիրը: