Just another WordPress.com site

Archive for August, 2019

Իմ ամառային գործունեության հաշվետվությունը

Թարգմանություններ և խմբագրական աշխատանք Դպիրի համար.

Շուշան Միկոյանը անգլերեն է թարգմանել Հասմիկ Նալբանդյանի «Աստղացուցարանը հանրկակրթության գործիք» հոդվածը:

Խմբագրել եմ Հասմիկ Նալբանդյանի «Աստղացուցարանը՝ հանրակրթության գործիք – Planetarium as a Tool for General Education» հոդվածի Շուշան Միկոյանի թարգմանությունը:

Հայերենից անգլերեն եմ թարգմանել իմ հոդվածը՝ «Միջազգային փառատոն մանկավարժական լիցքերով –  An International Festival with Pedagogical Charges»:

Հայերենից անգլերեն եմ թարգմանել Մարգարիտ Սարգսյանի «Գնահատումը որպես ուսումնական նախագիծ – Assessment as an Educational Project» հոդվածը:

Տնօրենի օրագրի նյութերի թարգմանություններ

Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով – I have never lived on someone else’s time or orders.

Ես Աշոտ Բլեյանն եմ – I am Ashot Bleyan

Ամուլսարի շահագործումը հնարավոր է ժողովուրդ-իշխանություն համաձայնության մթնոլորտում – Amulsar Exploitation is Possible in the Atmosphere of People-Government Agreement.

Աշխատանք կրթահամալիրի կայքի անգլերեն էջում 

Անգլերեն էջը հատկապես ակտիվ է եղել հուլիս ամսին

Wedding of sculptures in the residential suburb  Հուլիսի 1-ին

Interesting world around us – հուլիսի 4-ին

Festival Weekend հուլիսի 5-ին

The little campers of the Northern School participate in the festival հուլիսի 5-ին

One day with the campers of the Eastern School  հուլիսի 5-ին

The sculptors are in the Western School հուլիսի 7-ին

Georgian Sculptor Archil Didishvili’s Master Class lesson հուլիսի 9-ին

Reference – տեղեկանք  հուլիսի 19-ին

An International Festival with Pedagogical Charges հուլիսի 20-ին

Our First Day at Izmir Space Camp հուլիսի 25-ին

A Talk with Ashot Bleyan հուլիսի 25-ին

Tatev Abrahamyan Writes from Izmir Space Camp հուլիսի 26-ին

I am Ashot Bleyan հուլիսի 30-ին

Մասնակցություն օգոստոսյան մանկավարժական ճամբարին

Վարել եմ օտար լեզու և հասարակագիտություն դասավանդողների օգոստոսյան աշխատանքային հավաքները: 

Մասնակցել եմ մանկավարժական ակումբի աշխատանքներին:

Մանկավարժական ակումբը 2019-2020 ուստարում

IMG_20190822_131716.jpg

Բազմամարդ էին մանկավարժական ակումբի ամենամսյա հավաքները 2018-2019 ուստարում: Եթե աչքի անցկացնենք ակումբի աշխատանքի բովանդակային մասը, կտեսնենք, որ հետաքրքիր ու արդիական թեմաներով ենք աշխատել՝ ‹‹Պատժի  կիրառումը››,  ‹‹Ներառականությունը››,  ‹‹Գնահատումը››,  ‹‹Նախագծային ուսուցումը››, ‹‹Հայոց լեզվի և գրականության դասավանդումը, արդյունքների ամփոփումը և գնահատումը 9-րդ դասարանում››, ‹‹Բլեյան կրթական բաց ցանցի լաբորատորիա››, ‹‹Քրիստոնեական մշակութային նախագծեր››: Սպասվածից էլ շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայի վրա աշխատելիս: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ արվում էր այլոց առաջավոր փորձի ուսումնասիրություն: Ակտիվ էին անցնում քննարկումները, բայց ամեն անգամ զգացվում էր, որ ինչ-որ բան թերի էր մնում, չկար ակումբի աշխատանքի արդյունավետությունը չափող գործիքը, չէր արձանագրվում առաջընթացը:

Այս խնդիրներով մտահոգված սկսեցինք մանկավարժական ակումբի այս տարվա առաջին հավաքը և եկանք այն եզրահանգման, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե հիմնվենք առաջավոր փորձի փոխանակման ու տարածման վրա: Շատ նյութեր էին հավաքվում յուրաքանչյուր թեմայով, բայց արդյո՞ք դրանք բոլորը կարդում էինք: Միգուցե հենց այդ նյութերում կային մեր որոշ հարցերի պատասխանները: Ամբողջ տարվա ընթացքում որևէ մեկը չարձանագրեց, որ կարդացել ու հավանել է կրթահամալիրի մեկ այլ դասավանդողի բլոգում հրապարակված առաջավոր փորձը ինչ-որ մի հարցում և ներդրել է իր աշխատանքում: Նման արձագանք չեղավ նաև այլոց առաջավոր փորձի ուսումնասիրությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ ակումբի աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, եթե մենք սկսենք ավելի ուշադիր կարդալ ակումբի հավաքներին ներկայացվող նյութերը, գնահատենք լավը, յուրացնենք այն ու ներդնենք մեր աշխատանքում:

 

Սեպտեմբերյան առաջին նախագծային շաբաթը Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտության ուսանողների համար

Նախագիծ`«Ներկայացնում ենք Քոլեջը անգլերեն»

Նախագծի նպատակը. ուսանողները ձեռք են բերում իրենց ուսումնական հաստատությունը անգլերեն ներկայացնելու կարողություն:

Նախագծի իրականացման ընթացքը. 

Սկզբում ուսումնասիրվում է «The College of Yerevan Mkhitar Sebastatsi Educational Complex» անգլերեն տեքստը, որտեղ ներկայացված են Քոլեջում ուսուցանվող  մասնագիտությունները:

Մասնագիտությունների անվանումները անգլերեն սովորելու նպատակով կազմվում են երկխոսություններ, որոնցում գործածվում են նաև այդ մասնագիտություններին առնչվող որոշ մտքեր իրենց բառապաքշարով: Ավելի մանրամասն ներկայացվում է «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտությունը`կրկնելով անցյալ ուսումնական տարվա որոշ ուսումնական նյութեր:

Նախագծի արդյունքը.  Power Point Presentation «The College of Yerevan Mkhitar Sebastatsi Educational Complex»:

 

 

Օգոստոսյան մանկավարժական ճամբարի նախագծային խմբի աշխատանքային հավաքներ՝ օտար լեզու և հասարակագիտական առարկաներ դասավանդողների համար

Օգոտոսի 21-ին, 23-ին և 27-ին ժամը 12:30-14:00 օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների նախագծային խմբի աշխատանքների բովանդակությունը.

Օգոստոսի 21-ին

  1. Օտար լեզու դասավանդողները ներկայացնում են իրենց մասնագիտական և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը կրթահամալիրում օտար լեզու դասավանդողին ներկայացվող պահանջներին:
  2. 2019-2020 ուստարվա ընթացքում նախատեսվող ուսումնական նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:

Օգոստոսի 23-ին

1. Օտար լեզու դասավանդողները շարունակում են ներկայացնել իրենց մասնագիտական և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը կրթահամալիրում օտար լեզու դասավանդողին ներկայացվող պահանջներին:

2. 2019-2020 ուստարվա ընթացքում նախատեսվող ուսումնական նախագծեր. ներկայացնում են դասավանդողները:

Օգոստոսի 27-ին

 Կրթահամալիրում իրականացվող առարկայական ֆլեշմոբները Բլեյան բաց կրթական ցանցի նախագիծ դարձնելուն նպատակաուղղված աշխատանքներ. նախապատրաստական աշխատանքների առաջարկություններ: