Just another WordPress.com site

Archive for March, 2020

Ընտանեկան կրթություն. այլոց փորձ

Իմ ուշադրությունը գրավեց այս հոդվածը, նախ և առաջ, նրանով, որ այն լիովին համապատասխանում է մեր կրթահամալիրի մանկավարժական մոտեցումներին՝ համավարակի այս օրերին: 

 

Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային

Հոդվածը հրապարակված է ամերիկյան Edutopia մանկավարժական էլեկտրոնային ամսագրում մարտի 24-ին: (more…)

Անգլերենի ստեղծագործական առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 30-ին

This is a creative task. You will watch a short film. Nobody speaks in this film. You will have to write a story about the touching contents of this short film.

The Film Title is The Most Beautiful Thing.

 

 

 

Պատասխանել են՝

Ջուլիետա Պապիկյանը մարտի 31-ին: Պատասխանել եմ ապրիլի 1-ին:

The Film Title is The Most Beautiful Thing.

Sometimes you have to make a step towards your happiness. You often have to find ways to get what you want. Everything is not easy in life. You have to strive for it. You have to be persistent and move on. If you surrender, you will lose everything. In the film, they did what they had never done before not to lose each other. The boy learned the language of the dumb, and the girl tried to speak. They did what they could and what caused them pain brought them together. The barriers of life passed for each other.

Լարիսա Սիրունյանը՝ ապրիլի 1-ին: Պատասխանել եմ ապրիլի 2-ին:

Ալեն Գևորգյանը՝ ապրիլի 2-ին: Պատասխանել եմ ապրիլի 3-ին:

Ալեն Գևորգյան

I think this film is about communication and caring. We, as human beings, cannot be isolated. We need other people around us. We need to communicate. Otherwise we will be unhappy beings.

The film is about how people can communicate even if they miss some communications means, for example, if they do not hear or speak. Even in this case they can communicate, have fun, and be friends.

We also need to care about each other, and not make assumptions, be self-confident, believe in ourselves and trust the people we love. It is very hard sometimes. We face lies and cheating. But sometimes these are our own assumptions. If we talk to each other and hear each other we will see things clearer.

In the film, when in despair, she was able to talk, and he talked back, because they wanted so much to tell something to each other.

We all who are able to hear and speak, who do not have disabilities, very often do not speak to each other. People need to communicate, even if they cannot speak. Because the most beautiful thing is that you can feel in your heart and with your heart, even if you do not say something in a loud voice.  “And now here is my secret, a very simple secret: It is only with the heart that one can see rightly; what is essential is invisible to the eye” (Little Prince, Antoine de Saint-Exupery).

Էրիկա Ասատրյանը՝ ապրիլի 10-ին: Պատասխանել եմ ապրիլի 11-ին:

In my opinion, the movie was not only about communication, affection (warmth) towards each other, misunderstandings but mostly about confidence. Many people choose to avoid their problems just because they are not confident enough. But there always comes a time when we have to face the world and the people around us. The same thing happens in the movie. At first, the boy didn’t have the confidence to face the people around him and to ask the girl he liked to Prom. The girl who was deaf didn’t trust herself to try and talk just because people made fun of her voice. In the end, they both found the confidence to face each other’s problems and flaws. The moral of the story was to stand-tall, to be confident of yourself and that it doesn’t matter what people may say or try to put you down.

Անգլերենի դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 30-ին

A Creative Task 

Երբ մարդ չգիտի, թե ինչ անել տվյալ իրադրությունում, նա հարցնում է: Այս դեպքում հաճախ է գործածվում «shall» բայը, որը հայերենում չունի իր թարգմանությունը:

  • It’s so stuffy in this room. Այնքան տոթ է այս սենյակում:
  • Shall I open the window? Բացե՞մ պատուհանը:

Ի՞նչ կասեք այս իրավիճակներում:

  1. I can’t read in the dark room. (Վառե՞մ լույսը:)
  2. I want to see the football match between Arsenal and Manchester United.
  3. I can’t find this word in this small dictionary.
  4. I don’t remember the way to the railway station.
  5. You do not know the rules.
  6. I am sure the baby is hungry.
  7. Ինչպե՞են մի բան անելու առաջարկություն անում:

Կա 5 հիմնական ձև:

Օրինակ՝ ես ուզում եմ, որ իմ զրուցակիցն ու ես միասին թատրոն գնանք եկող շաբաթ:

Let’s go to the theatre next week.

What about going to the theatre next week?

Shall we go to the theatre next week?

Would you like to go to the theatre next week?

I suggest going to the theatre next week.

Տրված 5 ձևերից ընտրեք և առնվազն 3 ձևով արտահայտեք ձեր այս առաջարկությունները:

  1. Դու ուզում ես, որ գնաք Սևանա լիճ հաջորդ շաբաթ:
  2. Ուզում ես, որ մի փոքր հանգստանաք:
  3. Ուզում ես, որ ամառային արձակուրդները անցկացնեք Հանքավանում:
  • Համաձա՞յն ես այս պնդումների հետ: Մեկ երկու նախադասությամբ հիմնավորիր և′ դրական, և′ բացասական պատասխաններդ:
  1. The national football team of Armenia can beat Spanish national team.
  2. Ararat is the highest mountain in the Republic of Armenia.
  3. The Internet connection is one of the most useful technologies now.
  4. The Earth is the second planet in the Solar System.
  5. Yerevan will become cleaner if we ourselves keep it clean.

 

Առաջադրանքը կատարել են՝

Մանե Հովհաննիսյանը՝ ապրիլի 1-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Գոհար Կարագյանը՝ ապրիլի 5-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:՝

 

 

 

Առցանց մանկխորհրդի նիստ. մարտի 30-ին

կերպարվեստ-դիզայնի, տեխնոլոգիայի ուսուցիչների, քանդակի, խաղողի և գինու դպրոցների բլոգների ուսումնասիրում և առանձնակի լավ աշխատանքների հայտնաբերում, արժևորում

Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց

Առաջարկվում է Մարտի 30-ից ապրիլի 10-ին

Վիգեն Ավետիսը առաջարկում է քանդակել այլընտրանքային ձվեր և ձկներ և ինքն էլ իր բլոգում հրապարակել է մի քանի հնարավոր օրինակ՝ սովորողներին ուղղորդելու և ոգևորելու համար:

Ուշագրավ է մարտի 16-20-ի ամփոփումը Վիգեն Ավետիսի բլոգում : Տարատարիք սովորողները ներկայացրել են տանը կատարած իրենց աշխատանքները:

Տպավորիչ է Վիգեն Ավետիսի առցանց-հեռավար դասը «Ստեղծեք գործ, որի մեջ հոգի կա»,

Նշելու արժանի է նաև Վիգեն Ավետիսի հայտարարած քանդակի, նկարչության առցանց ֆլեշմոբը, որին մասնակցել են նաև Վանաձորի Գուգարքի հիմնական դպրոցի սովորողները:  

Հրապարակված չի աշխատանքային պլանը:

Ալիս Գևորգյան

Բլոգում հրապարակված է մարտի 30-ից ապրիլի 10-ի ծրագիրը:

Զառա Ոսկանյան

Գեղեցիկ աշխատանքների նկարներով ճաշակով ձևավորված բլոգ է: Հաճելի է բացել Զառայի բլոգը: Մարտի 26-ին Զառան հայտարարել է մեկամսյա «Ուսումնական գարուն» նախագծի մեկնարկը: Բացի գեղեցիկ ու դիտարժան լինելուց՝ Զառայի նախագիծը նաև ուսանելի է: Նա մանրամասն բացատրում է, թե ինչ աշխատանքի համար ինչ նյութեր և գործիքներ պետք է օգտագործել: Հրապարակված չի աշխատանքային պլանը:

Արևիկ Բալջյան

Մարտի 30-ից ապրիլի 10-ի առաջադրանքը հրապարակված է բլոգում՝ «Պատրաստվում ենք զատիկին» նախագծով: Արևիկի նախագծում առանձնահատուկն այն է, որ նա առաջարկում է աշխատանքային նյութ դարձնել տան մեջ օգտագործված տարբեր առարկաներից, նյութերից մնացած թափոնները՝ մեկանգամյա օգտագործման բաժակ, թուղթ, բժշկական փայտիկներ, հավկիթի տուփեր: Արևիկ Բալջյանը նույնպես չի հրապարակել իր աշխատանքային պլանը:

Տաթև Աթոյան 

Տաթև Աթոյանի մեկամսյա հեռավար-առցանց ուսուցման նախագծում զատկական պարագաներից բացի կա նաև «Տիկնիկագործություն» առանձին նախագիծը, որտեղ մանրամասն ուսուցանվում է տարբեր նյութերից և առարկաներից տիկնիկներ պատրաստելը: Նախագիծը հարուստ է տարբեր տեսադասերով:  Հրապարակված չէ աշխատանքային պլանը:

Կարինե Մացակյան

Հետաքրքիր առանձնահատկություն ունի Կարինե Մացակյանի բլոգը: Այստեղից երևում է, որ Կարինեի աշխատանքային գործունեությունը և՚ մանկավարժի է, և՚ գործող մասնագետ դիզայների

Գագիկ Չարչյան

Մարտի 26-ին Գագիկ Չարչյանը ջրաներկով աշխատելու տեխնիկայի մի տեսադաս է հրապարակել, որը նախատեսված է Միջին դպրոցի սովորողների համար:

Կարեն Մկրտչյան

Մարտի 24-ին Կարեն Մկրտչյանը իր բլոգում հրապարակել է մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը հեռավար ուսումնառության առաջադրանքներ 6-12-րդ դասարանցիներին 2 տեսադասով՝ պուանտիլիզմ 1, պուանտիլիզմ 2  (կետային նկարչություն):

Մարտի 24-ին նա նաև մի մասնագիտական հոդված է հրապարակել իր բլոգում՝ «Ինքնակազմակերպված՝ դեպի արվեստ»:

Թերեզա Թումանյան

Քոլեջի նախադպրոցական կրթության և զարդակիրառական արվեստ ուսանողներին առաջարկում է մի նախագիծ, որը իրականացվելու է մարտի 30-ից ապրիլի 3-ը:  Նախագծում կան տեսադասերի հղումներ, որոնք կօգնեն ուսանեղներին իրականացնելու նախագիծը:

Որպես տեխնոլոգիայի դասավանդող՝ Թերեզա Թումանյանը առանձնանում է իր բլոգում բավականին շատ մարտյան հրապարակումներով՝ 10 հրապարակում:

Թամար Հարությունյան

Ունի մարտի 30-ից մինչև ապրիլի 14-ի աշխատանքային ծրագիրը:

Խաղողի և գինու դպրոց

Հրապարակված է մարտի 30-ից մինչև ապրիլի 10-ի աշխատանքային ծրագիրը:

Հրապարակված բոլոր աշխատանքների բնույթն այնպիսին է, որ պահանջում է ֆիզիկական ոչ վիրտուալ անհատական աշխատանք՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակային պայմանները: Պարզ է, որ Արտակ Ռշտունին ինքն է անելու այս բոլորը:

 

 

 

 

Իմ աշխատանքային պլանը մարտի 30-ին

09:00-10:00 – փոստի ստուգում, նամակների պատասխանում – կատարված է

09:00-12:00 – աուդիտորական աշխատանք. կերպարվեստ-դիզայնի, տեխնոլոգիայի ուսուցիչների, քանդակի, խաղողի և գինու դպրոցների բլոգների ուսումնասիրում և առանձնակի լավ աշխատանքների հայտնաբերում, արժևորում – պատրաստել եմ հաղորդում

12:30-15:00 –  Քոլեջի ուսանողների և կրթահամալիրի սովորողների հեռավար աշխատանքների ստուգում, սխալների ուղղում` իմ  բացատրություններով – ստուգել եմ Նինել Աղանյանի, Անի Պետրոսյանի կատարած առաջադրանքները և սխալների ուղղումով պատասխանել եմ:

15:00-16:00 – Առցանց մանկավարժական խորհուրդ – մասնակցել եմ:

16:30-18:00 – Կայքի անգլերեն էջի սպասարկում

18:00-21:00 – Նոր հեռավար դաս-առաջադրանքների կազմում, թարգմանչական աշխատանք. ավարտելու եմ «The Dos and Don’ts of Distance Learning in a Pandemic – Այն, ինչը պետք է անել և ինչը պետք չէ անել հեռավար ուսումնառությունում համավարակի ընթացքում» հոդվածի կիսատ մնացած թարգմանությունը:

 

Մարտի 30-ից ապրիլի 1-ը. դաս-առաջադրանք Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների համար

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների փաթեթի ուսումնասիրում և դրանց գործածման կարողությունների ձևավորում:

Խոսքային նմուշ 1

It is worth doing something. Արժե մի բան անելը:

“The Haghpat Monastic Complex is in Lori.”

Is it worth visiting?

“Yes, it is worth visiting. It is one of the most beautiful monasteries in Armenia.”

Translate into English

-Տաթևի վանական համալիրը Սյունիքի մարզում է:

-Արժե՞ տեսնել այն:

-Այո, իհարկե արժե տեսնել այն: Արժե տեսնել նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը Տաթևի վանքի մոտ է:

 

-Ի՞նչ է սա:

-Սա քաղցր սուջուխ է:

-Արժե՞ փորձել (համտեսել) այն:

-Այո, իհարկե: Արժե այն գնել և ուտել, որովհետև շատ համեղ է:

-Ես ճգիտեմ, թե արդյոք արժե այցելել Քարահունջը: Այն շատ հեռու է Երևանից:

-Կարծում եմ, որ արժե այցելել Քարահունջը: Այն 7000 տարվա պատմություն ունի:

Խոսքային նմուշ 2

to enjoy doing something – բավականություն ստանալ մի բան անելուց

“I enjoy traveling in a car about Armenia. What about you?”

“I enjoy looking at old Armenian manuscripts (ձեռագրեր) in the Matenadaran.”

Translate into English

-Ես բավականություն եմ ստանում՝ դիտելով Երևանի տեսարժան վայրերը, իսկ դու՞:

-Ես բավականություն եմ ստանում՝ այցելելով Վերնիսաժ շաբաթ և կիրակի օրերին, իսկ դու՞:

-Ես բավականություն եմ ստանում՝  նայելով Հանրապետության հրապարակի պարող շատրվաններին, որոնք ուղեկցվում են երաժշտությամբ և լույսային եֆեկտներով:

Խոսքային նմուշ 3

to mind doing something – դեմ լինել մի բան անելուն

I don’t mind discussing tomorrow’s  working plan. Ես դեմ չեմ քննարկել վաղվա աշխատանքային պլանը:

I don’t mind your  staying at the Mariotte Hotel.  Ես դեմ չեմ, որ

Won’t you mind ….? Դեմ չե՞ք լինի…

I didn’t mind … Ես դեմ չեղա…, ես դեմ չէի…

Translate into English

Դեմ չե՞ք լինի անցկացնել  ձեր մեկ շաբաթվա արձակուրդը Ծաղկաձորում:

Դուք դեմ չե՞ք, որ մենք ավտոբուսով տանենք ձեզ Ծաղկաձոր:

Ես դեմ չեմ գնալ Ծաղկաձոր ավտոբուսով: Ես միայն ուզում եմ տեսնել Կեչառիս եկեղեցին և վերադառնալ Երևան:

Now you may watch this film in which expressions with Gerund are used.

 

 

 

 

Առաջադրանքը կատարել են՝

Անի Պետրոսյանը՝ մարտի 30-ին: Սխալների ուղղումով պատասխանել եմ նույն օրը:

Նինել Աղանյանը՝ մարտի 29-ին: Սխալների ուղղումով պատասխանել եմ մարտի 30-ին:

Միլենա Շամոյանը՝ մարտի 31-ին: Պատասխանել եմ ապրիլի 1-ին:

Գոհար Ջհանգիրյանը՝ մարտի 31-ին: Պատասխանել եմ ապրիլի 1-ին:

Անժելա Շամոյանը`ապրիլի 1-ին: Նույն օրը պատասխանել եմ:

Լիլիթ Աբրահամյանը՝ ապրիլի 1-ին: Նույն օրը պատասխանել եմ:

Արփի Մարգարյանը՝ապրիլի 1-ին:

Մարիաննա Սուլյանը՝ ապրիլի 1-ին:

Դաս-առաջադրանք անգլերենից հեռավար սովորող 5-րդ դասարանցիների համար.

  1. What can you do now that you couldn’t do last year?

For example: I can swim now. Last year I couldn’t do it.

Can you think of at least 5 things? You can also mention some skills in different school subjects.

II. Shopping

A sample dialogue on shopping.

– Excuse me, I want to buy jeans for me. Will you help me?

– What colour jeans do you want?

– I want to buy black jeans.

– Ok, try on these jeans.

– Where is the fitting room?

– It is there on the left.

– These jeans are loose (լայն) on me. Will you give me a size smaller? These jeans are tight (նեղ) on me. Will you give me a size larger?

-Here you are.

– Now they fit me. Thank you very much.

Հիմա պատկերացրեք, որ ձեր ընտանիքի միակ անգլերեն իմացողը դուք եք և օգնեք ձեր ծնողներին գնումներ կատարել անգլիախոս մի երկրում:

Ձեր մայրիկն ուզում է գնել երկարաճիթ կոշիկներ – boots, իսկ հայրիկը՝ բաճկոն – jacket.

 

Կազմեք հնարավոր երկխոսությունը մայրիկի համար

Կազմեք հնարավոր երկխոսությունը հայրիկի համար:

 

 

Մարտի 30-ից ապրիլի 10-ը անգլերենի առցանց-հեռավար ուսումնառության ծրագիրը Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ ուսանողների համար

Մարտի 30-ից ապրիլի 1-ը

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների փաթեթի ուսումնասիրում և դրանց գործածման կարողությունների ձևավորում: Հեռավար դաս-առաջադրանքի կատարման միջոցով:

Ապրիլի 2-3 

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների գործածմամբ «Էքսկուրսավար-զբոսաշրջիկ» երկոսություններ: Առցանց դասի կազմակերպման միջոցով:

Ապրիլի 6-8 

Լոռու մարզ. տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ (ներածական տեքստի ուսումնասիրում)՝ հեռավար դաս-առաջադրանքի կատարման միջոցով:

Առաջադրանքի կատարմանը կարելի է ներգրավել նաև ծնողներին, տատիկ պապիկներին: Հնարավոր է նրանք ավանդազրույցներ իմանան Լոռվա մասին:

Ապրիլի 9-10

«Լոռու մարզ. տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ» տեքստի հիման վրա «Էքսկուրսավար-զբոսաշրջիկ» երկխոսություն: Առցանց դասի կազմակերպման միջոցով:

 

Օտար լեզու դասավանդողների առցանց սեմինար-պարապմունքը մարտի 27-ին

Այսօրվա սեմինար-պարապմունքին հիմնականում քննարկեցինք մարտի 30-ից ապրիլի 10-ի հեռավար-առցանց ուսպարապմունքների համար նախատեսված դաս-առաջադրանքները, ընտանեկան նախագծերը:

Անի Մրտեյան 

Լիլիթ Սարգսյան

Լիանա Ասատրյան

Հայկուհի Հովհաննիսյան

Միլենա Մանուչարյան

Տաթևիկ Ալեքսանյան

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Հերմինե Գևորգյան

Կարինե Թևոսյան

Ռինա Շագինյան

Դիանա Նազարյան

Անահիտ Մելքոնյան

Սեմինարի ընթացքում խոսեցինք նաև սոց-ցանցերի միջոցով մեր առցանց-հեռավար ուսուցման-ուսումնառության փորձը տարածելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընկերները գրեթե լրիվ կրթահամալիրի դասավանդողներն են, ովքեր առանց այդ էլ ամեն ինչի մասին տեղեկացված են մեր կայքի միջոցով: Պետք է ընդլայնել մեր ֆեյսբուքյան ընկերների քանակը:

Առցանց սեմինար-պարապմունքների ամփոփում. դասավանդողների արձագանքները

Դասավանդողները իրենց բլոգներում, կամ էլ սեմինարի ընթացքում, սեմինարից հետո էլ. նամակներով գնահատել են մեր սեմինարները:

Կարինե Թևոսյան – Բարև ձեզ, տիար Յուրա ջան։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպած սեմինարների համար,որովհետև ինձ շատ օգնեցիք հեռավար նախագիծս կազմելու  գործում։Նախագիծս կազմեցի այնպես,որ հնարավորինս  օգտակար ու հետաքրքիր լինի։

Իրինա Ապոյան – Մանկավարժական գարնանային առցանց դպրոցը արդյունավետ էր և հագեցած, ամենօրյա քննարկումներ օտար լեզվի դասավանդողների հետ, յուրաքանչյուր դասավանդողի փորձի փոխանակում, հետտագա անելիքների կազմում: Տիար Յուրայի մեթոդական մշակումների քննարկումների , խորհւրդների արդյունքում ավելի հեշտ եղավ կազմել հաջորդ շաբաթվա առաջադրաները:

Հերմինե Գևորգյան – Գարնանային մանկավարժական առցանց հանդիպումը շատ հետաքրքիր է և արդյունավետ։ Միստր Յուրան իր փորձը կիսեց մեզ հետ՝ առաջարկելով հետաքրքիր նախագծեր, մեթոդներ։ Միստր Յուրայի խորհուրդները միշտ օգտակար, արդի և կրթական են, որոնց հետևելը կնպաստի մանկավարժների մանկավարժական գործնեության զարգացմանը։ Քննարկել ենք հետևյալ հարցերի շուրջը։

  •  Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ
  •  Առարկայական ծրագրային փաթեթների նորացում
  •  Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման տեսադասերի ստեղծման հաջողված  փորձեր. առաջարկում է Լիլիթ Սարգսյանը
  •  Առցանց-հեռավար ուսուցման պահանջով ուսումնական նոր նախագծեր
  •  Ընտանեկան նախագծերի առաջարկներ
  • Մարտի 30-ից ապրիլի 10-ի առցանց-հեռավար ուսուցման նոր նախագծեր, դաս-առաջադրանքներ. Ներկայացնում են դասավանդողները
  • Ստեղծած տեսադասերի, դաս-առաջադրանքների փաթեթների ստեղծում մեդիագրադարանի համար. Առաջարկում են դասավանդողները

 

Մարտ ամսվա իմ հաշվետվությունը

Թարգմանություններ 

Հայերենից անգլերեն եմ թարգմանել Աշոտ Բլեյանի 3-րդ բաց նամակը ամենքին:

Անգլերենից հայերեն եմ թարգմանել «Support to Armenian-Turkey normalisation process – Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագիծ ներկայացնելու հայտի ձևաթուղթը`մոտ 3,5 էջ: Ուղարկել եմ Մարթա Ասատրյանին:

Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի մարտյան ֆլեշմոբները

Անգլերենի ֆլեշմոբ

Առաջադրանքները կազմել են՝

2-3-րդ դասարաններ – Անի Մրտեյան

4-5-րդ դասարաններ – Լիանա Ասատրյան

6-8-րդ դասարաններ – Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Անժելա Մովսիսյան

Առաջադրանքները խմբագրել և Google ձևաթղթերում եմ հրապարակել:

Ռուսերենի ֆլեշմոբ

2-3-րդ դասարաններ – Դիանա Ղազարյան

4-5-րդ դասարաններ – Վիկտորյա Հովսեփյան

6-8-րդ դասարաններ – Ժաննա Հակոբյան

9-12-րդ դասարաններ – Անի Ավետիսյան

Առաջադրանքները Google ձևաթղթերում է հրապարակել Դիանա Ղազարյանը

 

Մարտի 11-ի մանկավարժական ակումբի համար՝ հոդված-ուսումնասիրություն «Ամենամսյա ֆլեշմոբները որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ»

Ներկրթահամալիրային ուսումնասիրություններ

Ուսումնասիրել եմ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն դասավանդողների բլոգներում հրապարակված առաջադրանքները՝ նախատեսված մարտի 2-6-ի առցանց-հեռավար ուսուցման համար: Ուսումնասիրության արդյունքները ուղարկել եմ մանկավարժության կենտրոնին՝ չհրապարակելով իմ բլոգում:

Իմ բլոգում հրապարակել եմ այս հոդվածը, որը նաև հրապարակվել է կրթահամալիրի կայքի առաջին էջում «Առցանց-հեռավար ուսուցման դաս-առաջադրանքները. մարտի 16-20» 

Մարտի 23-27-ի մանկավարժական առցանց-հեռավար ճամբար. 

օտար լեզու դասավանդողների խմբի առցանց սեմինար-պարապմունքների վարում: 

Մարտի 23-ի հաղորդումը

Մարտի 24-ի հաղորդումը

Մարտի 25-ի հաղորդումը

Մարտի 26-ի հաղորդումը

Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում

Կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների հետ աշխատանք

Առաջադրանք Ավագ դպրոցի սովորողների համար՝ մարտի 3-ին

Միջին դպրոց՝ մարտի 5-ին

Միջին դպրոց՝ մարտի 13-ին

Ավագ դպրոց՝ մարտի 14-ին

Աշխատանք Քոլեջում 

Մարտի 2-6-ի առցանց-հեռավար աշխատանք

Մարտի 16-20-ը առցանց-հեռավար աշխատանք 

Հեռավար դաս-առաջադրանք 

Հեռավար դաս-առաջադրանք քննարկման համար

 

Օտար լեզու դասավանդողների մարտի 26-ի առցանց սեմինար-պարապմունքը

Այսօրվա սեմինար պարապմունքի հիմնական հարցը ընտանեկան նախագծերն էին: Ընտանեկան նախագծերով ակտիվ է աշխատում Հայկուհի Հովհաննիսյանը:

Հայկուհի Հովհաննիսյանը ներկայացրեց այս ուղղությամբ իր աշխատանքի ամենաթարմ արդյունքները: Հեհց այսօր առավոտյան է հրապարակել Հյուսիսային դպրոցի ենթակայքում՝ Ինքդ քեզ ռեժիսոր:

https://artschool.mskh.am/?p=87969

Այս հրապարակումները նույնպես այսօր կհրապարակեմ անգլերեն էջում և հայերեն իմ մեկնաբանություններով կներկայացնեմ առաջին էջում, ինչպես երեկ:

Անահիտ Մելքոնյան

Անահիտը ներկայացրեց ազգությամբ հնդիկ սովորող 6-րդ դասարանցի Մաքս Սինհայի ձայնագրությունը  որտեղ իր հայրը բացատրում է հնդկական մի համով ուտեստի պատրաստումը պարզ անգլերենով:

Անի Մրտեյանը ներկայացրեց իր ընտանեկան նախագծերը.
Իսկ սրանք Մարտի 30-ից ապրիլի 10-ի նախագծերը ըստ դասարանների
Դիանա նազարյանը հայտնեց, որ իր պարսկերենի խումբը միացել է Թեհրանի քաղաքապետարանի «Մնում ենք տանը» ֆլեշմոբին:
Իրինա Ապոյանը ասաց, որ արդեն կազմել է  9101112 -րդ դասարանների գալիք երշաբաթյա առարկայական ծրագիրը՝ ըստ առցանց-հեռավար ուսուցման պահանջների:
Իրինան նշել է, որ այս նոր դաս-առաջադրանքները կազմելուն օգնել է այս շաբաթվա օտար լեզու դասավանդողների առցանց սեմինարները:
Անժելա Մովսիսյանըի նույնպես ներկայացրեց գալիք երկշաբաթյա ծրագիրը:
Սեմինար-պարապմունքի ընթացքում քննարկեցինք նաև կրթական հատուկ կարիք ունեցողների համար առանձին հեռավար դաս-առաջադրանքներ կազմելու հարցը:
Սեմինարի վերջում Հայկուհի Հովհաննիսյանը այն կարծիքը հայտնեց, որ առցանց դասերի համար ավելի լավ ծրագիր է ZOOM-ը, որով նա արդեն իր առաջին առցանց դասն է արել:: Այդ ծրագիրը նա սովորել է Հերմինե Անտոնյանի հրապարակումից:

Օտար լեզու դասավանդողների մարտի 25-ի առցանց սեմինար-պարապմունքը

Սեմինարի ընթացքում դասավանդողներ Հայկուհի Հովհաննիսյանը, Իրինա Ապոյանը, Ռինա Շագինյանը, Հերմինե Գևորգյանը, Տաթևիկ Ալեքսանյանը, Անահիտ Մելքոնյանը, Լիլիթ սարգսյանը, Ռուզան սարգսյանը, Դիանա Նազարյանը խոսեցին մարտի 16-20-ի ընթացքում  իրենց իրականացրած նախագծերից, դաս-առաջադրանքներից, ինչպես նաև՝ հաղորդում տվեցին այն մասին, թե ինչ նախագծերով ու դաս-առաջադրանքներով են աշխատելու  մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը: Խոսեցինք նաև այն մասին, որ այս տարվա Զատիկի տոնը պետք է տարբեր օտար լեզուներով լիարժեք նշվի որպես ընտանեկան ուսումնական նախագիծ: Սեմինար-պարապմունքից հետո դասավանդողներից մի քանիսը հաղորդագրություն ուղարկեցին ինձ սեմինարի ընթացքում իրենց ելույթների մասին, որոնք կցում եմ իմ այս տեղեկատվությանը:

Իրինա Ապոյան

Անգլերենի առաջադրաքներն ընդգրկել են գրելու-ստեղծագործելու, կարդալու-հասկանալու, բանավոր հմտությունները զարգացնող հարցադրումներին պատասխաններ ակնկալող առաջադրաններ, ինչպես նաև լեզվական և քերականական այլ վարժություններ: Նախագծերից առանձնացրել  էինք  «Կարդում ենք» , «Մի  փոքր զվարճանք»:

Մարտի  30-ից – ապրիլի 14  իրականացվելիք նախագծերից  մեկը “Վիրտուալ ճամփորդություն”  նախագծի թարգմանությունն է: Զուգահեռ լինելու են  այլ նախագծեր ինչպես նաև առցանց դասընթացներ:

Ռինա Շագինյան

Ավագ դպրոցի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին առցանց ուսուցումը կրթահամալիրում տեսահոլովակ վրացերենով։ Այս տեսահոլովակը մեծ տարածում գտավ համացանցում։ Հայասատանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն սիրով արձագանքեց և մեկնաբանություններով տարածեց իր ֆեյսբուքյան էջում։
Միջին դպրոցի և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին տեսահոլովակներ, որտեղ վրացերենով ներկայանում և պատմում էին իրենց մասին։

Հերմինե Գևորգյան

9-րդ դասարանի սովորողները պետք է կազմեն 3-օրյա ճամփորդություն իրենց ամերիկացի ընկերոջ համար։ Սովորողը պետք է իր փաթեթի մեջ ընդգրկի այն վայրերը, որտեղ սովորողը մտածում է, որ անհրաժեշտ է իր ընկերն այցելի, ինչպես նաև սովորողները կվերհիշեն իրենց այցելած վայրերը։

https://hermingevorgyan.wordpress.com/2020/03/23/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%9d%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d5%bb%d5%bd-%d5%b0%d5%a1/

Անժելա Մովսիսյան

Մարտի 30-ից ապրիլի 10-ը ավագ դպրոցի 9,10 և 11-րդ դասարանների հետ պատրաստվում ենք իրականացնել հետևյալ նախագծերը՝

  1. <<Ես և իմ Հայաստանը>> “Me and my Armenia”  9,10, 11-րդ դասարանների համար

նախագծի ընթացքում ընտրում ենք ինչ-որ թեմա կապված Հայաստանի կամ հայերի հետ:

Ընտրում ենք որևէ պատմական վայր, անվանի մարդ, մարզ, տարածք: Պատրաստում ենք նյութեր, հավաքագրում հետաքրքիր փաստեր նյութի վերաբերյալ և ներկայացնում տեսանյութի միջոցով:

2.<<Լավագույն ժամանակը կարդալու համար>> “”Best time for Reading”10,11-րդ դասարանների համար

նախագծի ընթացքում ընտրում ենք որևէ պատմվածք արտասահմանյան գրականությունից, դա կլինի սիրելի հեղինակի կողմից կամ սովորողի համար նոր հեղինակ: Կարդում ենք պատմվածքը, ծանոթանում անծանոթ բառերի և արտահայտություններ հետ, փորձում գտնել աուդիո տարբերակ, լսում այն և սկսում ստեղծել մեր սեփական աուդիորքի ձայնագրությունը:

3.Ընդհանուր առաջադրանքների փաթեթ 9,10,11-րդ դասարանների համար:

Լիլիթ սարգսյան

Հայկուհի Հովհաննիսյան

Օտար լեզու դասավանդողների մարտի 24-ի առցանց սեմինար-պարապմունքը

Այսօրվա սեմինար-պարապմունքի առաջին և երկրորդ հարցերը միացրեցինք, որովհետև դրանք փոխկապակցված են.

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ.
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ

Չեմ կարծում, որ ամեն օր ու անընդհատ պետք է առցանց ուսուցման նոր տեխնոլոգիաների յուրացման մրցավազքի մեջ լինենք: Անընդհատ շատ ժամանակ տրամադրելով նոր ձևերին, ժամանակ չի մնա բովանդակության նորացման համար: Շատ դասավանդողներ դեռ չեն էլ յուրացրել ու ամենակարևորը՝ չեն էլ փորձարկել Microsoft Teams-ով առցանց ուսումնական պարապմունք անցկացնելը: Մեր առցանց սեմինար-պարապմունքները այդ ծրագրով բավականին օգուտ կտան և դա բավարար է: Այդ պատճառով էլ այսօր հիմնական ուշադրությունը դարձրեցինք հեռավար ուսուցման դաս-առաջադրանքների բովանդակությանը կրթական տարբեր աստիճաններում:

Դպրոց-պարտեզների դաս առաջադրանքները

Կրթական այս աստիճանում անընդունելի են սոսկ քերականական և բառերի իմացության վրա հիմնված վարժություններ առաջարկելը: Բոլոր առաջադրանքները պետք է ուսուցողական լինեն՝ հիմնված խոսքային նմուշների վրա: Խոսքային որոշակի քանակի նմուշները ամրապնդելուց հետո անցնել դրանց կիրառմանը ընտանեկան իրավիճակներում: Եզակի հնարավորություն է ստեղծվել կրտսեր դպրոցների սովորողների համար այն առումով, որ բոլորը տանն են: Սովորաբար ծնողները, հատկապես՝ հայրերը միշտ ասում են, որ ժամանակ չունեն զբաղվելու իրենց երեխաների հետ: Հիմա այս համավարակի հետևանքով (չկա չարիք առանց բարիքի) ծնողները խուսանավելու տեղ չունեն: Նրանք ստիպված են լրջորեն զբաղվել իրենց երեխաների կրթությամբ, իսկ մանկավարժների ուզեցածն էլ հենց դա է: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել ընտանեկան նախագծեր իրականացնելուի համար: Դպրոց-պարտեզներում օտար լեզու դասավանդողները պետք է պետք է փոքրիկ բեմադրությունների սցենարներ գրեն՝ օգտագործելով սովորողներին լավ հայտնի բովանդակությամբ պատմվածքներ, հեքիաթներ: Օրինակ՝ Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը- The Death of Kikos», «Սուտասանը-The Liar», «Բարիկենդանը-The Pan Cake Day»: Բոլորովին էլ պետք չէ թարգմանել Թումանյանի գրած թեքստը նույնությամբ, որտեղ կարող են լինել շատ անծանոթ բառեր և արտայատություններ ու ստիպել սովորողներին դրանք անգիր անել: Պետք է օգտագործել այն խոսքային նմուշները, որոնք արդեն գիտեն սովորողները և պետք է դրանք որքան հնարավոր է շատ օգտագործեն տարբեր իրավիճակներում: Իհարկե, մեր դասավանդողներից շատերն արդեն արել նման նախագծեր առկա ուսուցման պայմաններում, երբ տարբեր դերերով խաղացել են իրենց դասընկերների հետ: Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել հեքիաթում գործող հոր կամ թագավորի դերում խաղա սովորողի իրական հայրը, մոր դերում՝ իրական մայրը: Այսպես աշխատելով շահում են բոլորը՝ սովորողը (նա իրավիճակային դերախաղով սովորում է խոսել օտար լեզվով), ծնողները (նրանք անչափ կարևորված են զգում՝ նպաստելով իրենց երեխայի կրթությանը): Համավարակային այս լարված օրերի միօրինակ կենցաղը ուրախությամբ է լցվում:

Միջին դպրոց

Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների հետ հեռավար աշխատանքի ոճը շատ բաներով կարող է նմանվել կրտսեր դպրոց 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ տարվող հեռավար աշխատանքին, ինչը կարող է հագեցած լինել ընտանեկան նախագծերով: Այդպիսի ընտանեկան նախագծերի մի օրինակ է Վահե Սերոբյանի և իր մայրիկի օրերս ստեղծած այս տեսաֆիլմը:

Կարելի է միայն ավելացնել Youtube-ի և Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերը, ընթերցանական նյութերը՝ ընտրելով լեզվական այն մակարդակները, որոնք համապատասխանում են տվյալ դասարանի սովորողների լեզվական մակարդակներին:

8-րդ դասարանցիների համար նույնպես բոլոր դաս-առաջադրանքները ուսուցողական են դառնում, նախ և առաջ, խոսքային նմուշներով մատուցվող վարժանքներով: Ճիշտ է, որ հեռավար ուսուցման առաջադրանքները պետք է տարբերվեն առկա ուսուցման առաջադրանքներից հենց միայն այն պատճառով, որ դասավանդողը իր սովորողի կողքին չէ: Այդ բացը լրացվում է նոր լեզվական նյութի մանրամասն ու մատչելի բացատրություններով՝ հիմնված մեծ թվով օրինակների վրա: Հեռավար դաս-առաջադրանքը շահում է, եթե ուղեկցվում է Youtube-ի, Բրիտանական խորհրդի առաջարկած տեսադասերեվ, գեղարվեստական և մուլտֆիլմերով: Հարկավոր է միայն դրանք ընտրել ըստ սովորողների լեզվական մակարդակների: Ո՞վ կարող է այդ ընտրությունը ավելի լավ անել, քան տվյալ դասարանի հետ աշխատող դասավանդողը:

Ավագ դպրոց 

Ավագ դպրոցի սովորողների համար դասավանդողն արդեն աստիճանաբար ուղղորդողի, մենթորի դեր է ստանձնում: Ավելի շատ են տրվում քննադատական մտածողություն զարգացնելու, վիճահարույց թեմայի շուրջ սեփական կարծիքը արտահայտելու առաջադրանքներ: Սովորողներն արդեն սովորում են 150-200 բառով շարադրություններ (essay) գրել, մասնակցել քննարկումներին:

Նման լեզվական ունակություններ զարգացնելու համար կարող է նպաստել TED Ideas Worth Spreading կայքը: Մոտ 240 թեմաներին վերաբերող 5000-ից ավելի հարցեր են սպասում ավագ դպրոցի սովորողներին և դասավանդողներին, ովքեր ուզում են անգլերեն խոսել, բայց դեռ չեն որոշել, թե ինչի մասին են խոսելու:

 

Օտար լեզու դասավանդողների մարտի 23-ի առցանց սեմինար-պարապմունքը

Հենց նոր ավարտեցինք օտար լեզու դասավանդողների առցանց սեմինար-պարապմունքը: Սեմինար-պարապմունքին մասնակցեց 26 դասավանդող: Սկզբում Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց Microsoft Teams ծրագրով առցանց ուսումնական պարապմունք անցկացնելու իր փորձը Արևելյան դպրոցում: Երկրորդ հարցը՝ «մասնագիտական զարգացում» ուղղվածությամբ ներկայացրեցի խոսքային նմուշներով (speech patterns) դասավանդման մասին իմ հոդվածի հիմնական դրույթները: Երրորդ հարցը վերաբերում էր առարկայական ծրագրերի վերանայմանը՝ ըստ նոր ստեղծված իրավիճակի, երբ ստիպված ենք դադարեցնել առկա ուսուցումը: Առաջարկեցի գործել երկշաբաթյա ծրագրերով. ծրագրերում հաշվի առնել առցանց դասերի կազմակերպումը, երբ անհրաժեշտ է լսել սովորողների խոսքը և հեռավար դաս-առաջադրանքների ստեղծումը՝ նոր թեմաների բացատրություններով, պատրաստի տեսանյութերով, նախօրոք տեսանկարահանված ու ձայնագրված տեսադասերի միջոցով:
Վերջում դասավանդողները խնդրեցին Լիլիթին նորից մանրամասն բացատրել, թե ինչպես ստեղծել Teams-ի խմբերը և ինչպես տեխնիկապես վարել առցանց դասը:
Առաջին առցանց-սեմինար պարապմունքի գնահատումը.
Կարծում եմ, որ բավարար էր առաջին առցանց-սեմինար պարապմունքի արդյունավետությունը տեղեկատվություն ստանալու առումով: Սեմինար-պարապմունքի համար նախատեսված երեք հարցերի մասին էլ դասավանդողները ստացան անհրաժեշտ տեղեկատվությունը, բայց սեմինարի արդյունավետությունը ավելի կբարձրանա, եթե դասավանդողները իրենց աշխատանքային օրվա ընթացքում իրականացնեն այդ տեղեկատվության դրույթները: Այդ նպատակով յուրաքանչյուր դասավանդող պետք է.
  • ստեղծի իր դասարանների առցանց խմբերը Microsoft Teams ծրագրում:
  • վերանայի հեռավար դաս-առաջադրանքների բովանդակությունը՝ համալրելով դրանք նոր թեմաների բացատրություններով, պատրաստի տեսանյութերով, նախօրոք տեսանկարահանված ու ձայնագրված տեսադասերով:
  • ըստ նոր ստեղծված իրավիճակի՝ վերանայի առկա ուսուցման համար ստեղծված առարկայական ծրագրերը՝ կազմելով երկշաբաթյա առցանց-հեռավար ուսուցման առարկայական ծրագրեր:
  • էապես վերափոխի և ակտիվացնի բլոգավարությունը, բլոգում արձանագրելով հեռավար ուսուցման արդյունքները՝ հրապարակելով դրանք դպրոցների ենթակայքերում, «Դպիր»-ում:

Սեմինար-պարապմունքների անցկացման կազմակերպչական հարցեր

  • Քանի որ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների խմբում ընդգրկված է 39 դասավանդող, քննարկեցինք և որոշեցինք, որ այսուհետ ռուսերեն դասավանդողները Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ կստեղծեն իրենց առցանց խումբը և նույն ծրագրով կշարունակեն իրենց սեմինար-պարապմունքները:
  • Կարծում եմ, որ կշարունակենք առցանց սեմինար պարապմունքները՝ յուրաքանչյուր օրվա ամփոփումով:

 

Մարտի 23-27-ի մանկավարժական նորարարության գարնանային բաց հեռավար-առցանց դպրոց. Օտար լեզու դասավանդողների խումբ. Խմբի ղեկավար՝ Յուրա Գանջալյան

Առցանց սեմինար-պարապմունքների ծրագիր

Մարտի 23, ժամը 11:00

Սեմինար-պարապմունքի անցկացման ձևը՝ Microsoft Teams առցանց ծրագրով.

Քննարկվող հարցեր՝

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. Microsoft Teams ծրագրով ուսուցման հաջողված փորձերի ներկայացում. Ներկայացնում է Լիլիթ Սարգսյանը
  2. Մասնագիտական զարգացում. To teach the language and not some knowledge about the language. Ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացման անհրաժեշտություն. առաջարկում են դասավանդողները

Մարտի 24, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. առաջարկում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացում. առաջարկում են դասավանդողները

Մարտի 24, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. առաջարկվում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. հեռավար ուսուցման տեսադասերի ստեղծման հաջողված փորձեր. առաջարկում են դասավանդողները
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով ուսումնական նոր նախագծեր

Մարտի 25, ժամը 11:00

Քննարկվող հարցեր

  1. Առցանց-հեռավար ուսուցման նոր լուծումներ. ընտանեկան նախագծերի առաջարկներ են անում դասավանդողները:
  2. Մասնագիտական զարգացում. youtube-ի տեսադասերի օգտագործումը
  3. Առցանց-հեռավար ուսուցման պահանջով առարկայական ծրագրային փաթեթների նորացում. առաջարկում են դասավանդողները

Մարտի 26-ին, ժամը 11:00

  1. Մարտի 30-ից ապրիլի 10-ի առցանց-հեռավար ուսուցման նոր նախագծեր, դաս-առաջադրանքներ. Ներկայացնում են դասավանդողները
  2. Մասնագիտական զարգացում. այլոց փորձ. Edutopia 4 Tips for Teachers Shifting to Teaching Online ներկայացնում է Յուրա Գանջալյանը
  3. Ստեղծած տեսադասերի, դաս-առաջադրանքների փաթեթների ստեղծում մեդիագրադարանի համար. Առաջարկում են դասավանդողները

 

 

Անգլերենի հեռավար դաս քննարկման համար. մարտի 20-ին

This distance lesson is intended for EFL teachers and high school students. I think it will not be difficult for the students to listen to the speech and understand it. The speech is accompanied by English subtitles which will make it easier to comprehend what is spoken about.

William McRaven, a US Navy Admiral, delivers a speech to teenagers. He encourages them not to be afraid of any difficulties in life on the way to their destination. He inspires them to endeavor and overcome their own fears.

 

 

 

 

 

A task for students:

Write an essay on the following title: “If you want to change the world, start off by making your bed.”

Շարադրությունը գրել են՝

Ավետիս Տետեյանը՝ մարտի 24-ին: Նույն օրը սխալների ուղղուիմով պատասխանել եմ:

Մինդելի Դիանա՝ մարտի 24-ին: Պատասխանել եմ մարտի 25-ին: Հոյակապ էր գրել:

Մանե Սարգսյան՝ մարտի 28-ին: Պատասխանել եմ նույն օրը՝ սխալների ուղղումով:

Անի Պետրոսյանը՝ մարտի 27-ին: Պատասխանել եմ մարտի 28-ին՝ սխալների ուղղումով և բացատրություններով:
Ժաննա Մկրտչյանը՝ մարտի 26-ին: Պատասխանել եմ մարտի 28-ին՝ սխալների ուղղումով:

Անժելա Շամոյանը՝ մարտի 26-ին: Պատասխանել եմ մարտի 28-ին:

Էրիկա Ասատրյանը՝ մարտի 30-ին: Ստուգել և պատասխանել եմ մարտի 31-ին:

Արսեն Մկրտչյանը՝ ապրիլի 9-ին: Պատասխանել եմ նույն օրը:

 

Անգլերենի հեռավար դաս-առաջադրանք Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների համար. մարտի 20-ին

Սիրելի ուսանողներ, կատարելով նախորդ առաջադրանքը՝ դուք արդեն անգլերեն եք թարգմանել Գեղարդավանքի մասին տեքսը և ծանոթ եք տեքստի մասնագիտական բառապաշարին, Գեղարդավանքի մասին հիմնական տեղեկատվությանը: Հիմա այդ նույնը ներկայացվում է էքսկուրսավար-զբոսաշրջիկ երկխոսությամբ, որը ավելի հաղորդակցական է: Կարդացեք երկխոսությունը և հեռախոսային դերախաղով հաղորդակցվեք իրար հետ: Մարտի 23-ին կմիանանք Microsoft Teams ծրագրով և առցանց դաս կկազմակերպենք այս երկխոսությամբ:

Geghard Monastery: a dialogue between a travel agent and a tourist.

Guide: “Today we are going to see the Geghard Monastic Complex. It is in a picturesque place and the monastery is worth seeing. All the tourists are taken there when they visit Armenia.”

Tourist: “Is it far from Yerevan?”

Guide: “It is in Kotayk province, about 40 km to the south-east of Yerevan.”

Tourist: “Shall we have to climb up a mountain? Is the monastery off the main roads? What kind of shoes and clothes shall we put on?”

Guide: “No, you don’t need to put on any special clothes or shoes. Put on your everyday clothes and shoes. The monastery is not offroad.”

Now we are in the territory of the Geghard Monastic Complex. 

Tourist: Look, there is an open-air market here. What are these?

Без названия

Guide: These are called “Sujukh”. They are made of nuts, flour, grape juice, sugar and flavoured with cinnamon. They are very tasty. But I advise that you should buy them after visiting the monastery.

Tourist: Oh, what a beautiful church it is! When was it built?

Guide: The exact timing of Geghard’s construction is not known.  It is said that it was founded by St. Gregory the Illuminator in the 4th century.  Originally, the monastery was called Ayrivank, or the Monastery of the Caves.  There were about 140 caves in the area where hermits lived.  Many of the caves have collapsed due to earthquakes.

Tourist: Yes, you are right. That door on the rock looks like a door to the cave.

Guide: According to a legend, a sister and brother from a noble family decided to leave secular life and build a church in that area.  It was difficult for them to choose a suitable place for the church.  There were rocks everywhere and they asked God to help them.  When they woke up in the morning, they saw their pickaxe stuck in the rock, and with their diligent labour they gradually opened a temple in the rock, where lived until their last days. This church was later called the Holy Mother of God. So the Holy Mother of God Church is the oldest in the Geghard Monastic Complex.

Tourist: I guess, this is the main church here.

Guide: You are right. The Catholic Church is the main church of the Geghard Monastic Complex. It was built in the 13th century.  Under the north wall of the church, there is a miraculous water source that has been worshipped since pagan times. In the 13th century the spear, with which a Roman soldier had stabbed the crucified Jesus, was brought to Ayrivank. It was because of that relic spear that Ayrivank was renamed Geghard. The Armenian word for “spear” is “Geghard”. Now, this relic spear is preserved in the Museum of the Mother Cathedral in Echmiadzin.

Tourist: Thank you very much for the explanation. Now, let’s go back to that open-air market. I can’t help tasting that Armenian Sujukh.

 

Տրված է անգլերենի 2020-ի մարտյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել անգլերենի 2020-ի մարտյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ – կազմող՝ Անի Մրտեյան

4-5-րդ դասարաններ – կազմող՝ Լիանա Ասատրյան

6-8-րդ դասարաններ – կազմող՝ Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – կազմող՝ Անժելա Մովսիսյան

 

Առցանց-հեռավար ուսուցման դաս-առաջադրանքները. մարտի 16-20-ը

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով մարտի 2-6-ի հարկադրված արձակուրդային օրերին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ճիշտ ժամանակին անցավ առցանց ուսուցմանը, ինչի հնարավորությունը մենք ունեինք շնորհիվ մեր հեղինակային մանկավարժության առցանց ու հեռավար ուսուցման, բլոգային ու նախագծային ուսուցման կուտակած փորձի: Հիմա էլ է կրթահամալիրը անցել առցանց ուսուցման ռեժիմին: Ուսումնասիրելով տարբեր ուսումնական առարկաներ ուսուցանող դասավանդողների ուսումնական բլոգները՝ ուզում եմ մի քանի օրինակով ցույց տալ այն դրականը, որն առկա է այս գործընթացում:

Առցանց-հեռավար ուսուցումը, նախ և առաջ, ուսուցում է, այլ ոչ թե՝ գիտելիքների հերթական ստուգում: 

Առցանց-հեռավար ուսուցման ընթացքում սովորողը պետք է զգա, որ իր դասավանդողը իր կողքին է, իսկ դասավանդողը կարող է իր սովորողի կողքին լինել իր ստեղծած ուսումնական նյութերով: Որպես ասվածի լավ օրինակ կարող է ծառայել Արևմտյան դպրոց-պարտեզում մաթեմատիկա դասավանդող Գրետա Բակունցի դաս-առաջադրանքները 4-5-6-րդ դասարանցիների համար: Առաջադրանքները տալուց առաջ նա պարզ ձևով տալիս է իր բացատրությունները՝ մի քանի օրինակների իր լուծումներով, որից հետո սովորողների ուշադրությանն է ներկայացնում նաև նույն թեմայի բացատրությունները Քան ակադեմիայի հայաֆիկացված կայքում:  Այս ամենից հետո սովորողն ինքնուրույն է կարողանում կատարել առաջադրանքներըը:

Հետաքրքիր է հետևել Միջին և Ավագ դպրոցներում աշխարհագրություն դասավանդող Էմանուել Ագջոյանի առցանց ուսուցման աշխատանքին: Նախքան յուրաքանչյուր դասարանի առաջադրանքը կատարելը խորհուրդ է տրվում կարդալ տվյալ առաջադրանքի վերաբերյալ ուսումնական նյութը և ուսումնասիրել ինտերակտիվ քարտեզը, որոնք օգնում են սովորողին: Թեման ավելի լավ յուրացնելու համար տրված են նաև ինտերակտիվ խաղերի կայքեր: Մարտի 2-6-ի առցանց ուսուցման շաբաթը այսպես է ամփոփվել: Նույն հետևողականությամբ էլ Էմանուել Ագջոյանը սկսել է մարտի 16-20-ի առցանց ուսուցման շաբաթը:

Բլոգային, նախագծային ուսուցումը յուրաքանչյուր սովորողի ստեղծագործելու հնարավորություն է տալիս, ինչն ավելի ակնհայտ է դառնում առցանց ուսուցման ժամանակ: 

Եթե մաթեմատիկայի և բնագիտական ուսումնական առարկաների առցանց-հեռավար ուսուցման առաջադրանքների համար անչափ կարևոր են նախնական մատչելի բացատրությունները, ապա մայրենիի համար առաջնային են դառնում ընթերցելը, սեփական կարծիքի արտահայտելը, ստեղծագործելը: Այս առումով ժամանակի շունչն ունեն Միջին դպրոցում մայրենիի դասավանդող Տաթև Աբրահամյանի առցանց ուսուցման առաջադրանքները: Ավագ դպրոցին բնորոշ հետազոտական առցանց աշխատանք է առաջարկում իր սովորողներին Ավագ դպրոցում մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանը: Ինձ՝ 60-ական թվականների դպրոցականիս, առաջարկում էին կարդալ Չարենցի «Լենինն ու Ալին», «Մուժիկին հարկավոր էր մի զույգ կոշիկ» ստեղծագործությունները, իսկ հիմա՝ «Երկիր Նաիրի»-ի առցանց քննարկում:

Առաջընթաց է ապրել նաև օտար լեզվի դասավանդումը կրթահամալիրում՝ շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Կարո՞ղ էինք նախկինում պատկերացնել, որ 9-րդ դասարանում անգլերեն դասավանդողը, մեր օրինակով՝ Հերմինե Գևորգյանը, իր սովորողներին շարադրություն հանձնարարի, որի թեման է՝ «Հեռավար-առցանց ուսուցման առավելություններն ու թերությունները – The advantages and disadvantages of distance learning»:

Առցանց ուսուցման ամփոփումը

Արդեն ամփոփվել են մարտի 2-6-ի առաջին առցանց ուսուցման արդյունքները: Հիմա այն պահն է, երբ ստեղծվում են մարտի 16-20-ի արդյունքները: Կարծում եմ, որ կարևոր աշխատանք է առցանց ուսուցման ամփոփումը: Յուրաքանչյուր դասավանդող նշում է ամփոփվող շաբաթվա բացթողումները և ձեռքբերումները, սովորողների կատարած աշխատանքի ոչ թվանշանային գնահատում է անում, նշում է այն գիտելիքները և կարողությունները, որոնք ամրապնդվեցին, կամ էլ՝ ձեռք բերվեցին: Սովորողի և ծնողի համար դա շատ կարևոր է:

Մարտի 16-20-ը. Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների համար. անգլերեն

Սիրելի սովորողներ, շարունակելով «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հայերեն և անգլերեն» երկարաժամկետ նախագծի կատարումը, մարտի 16-20 առցանց շաբաթվա համար առաջարկվում է անգլերեն թարգմանել Գեղարդի մասին պատմող տեքստը՝ օգտվելով թեմատիկ, մասնագիտական տերմինների ներկայացված հայերեն-անգլերեն բառապաշարից: Թարգմանությունը պետք է ինձ ուղարկել մինչև մարտի 18-ը, որից հետո տեքստը կվերածենք զբոսաշրջիկ-էքսկուրսավար երկխոսության:

 

 Գեղարդի վանքը

 Գեղարդի վանքը Կոտայքի մարզում է՝ Երևանից մոտ 40 կմ դեպի հարավ արևելք: Գեղարդի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ասում են, որ այն հիմնադրել է Սուրբ Գրիգոր լուսավորիչը 4-րդ դարում: Ի սկզբանե վանքը կոչվել է Այրիվանք, կամ ՝Քարայրների վանք: Այդ վայրում մոտ 140 քարայր է եղել, որտեղ ճգնավորներ են ապրել: Քարայրներից շատերը փլուզվել են երկրաշարժերի պատճառով:

Ըստ ավանդազրույցի մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ եկեղեցի կառուցել։ Նրանց համար դժվար էր եկեղեցու համար հարմար տեղ ընտրել: Ամենուրեք ժայռեր էին և նրանք խնդրեցին Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով` տեսան, որ իրենց բրիչը խրված է լեռան կատարին և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։ Հետագայում այդ եկեղեցին կոչվեց Սուրբ Աստվածածին:

geghard-125-300x227

Այսպիսով, Գեղարդի վանական համալիրի ամենահին կառույցը Սուրբ Աստվածածին կիսավիմափոր եկեղեցին է:

Կաթողիկե եկեղեցին Գեղարդի վանական համալիրի գլխավոր եկեղեցին է, որը կառուցվել է 13-րդ դարում: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կա հրաշագործ ջրի աղբյուր, որը պաշտել են դեռ հեթանոսական ժամանակներից:

img10_20141217202257

13-րդ դարում Այրիվանք է բերվում այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Հիսուսին: Այդ գեղարդի խորհրդանշով Այրիվանքը անվանեցին Գեղարդավանք:

654654-193x300

Այժմ գեղարդի այս մասունքը պահպանվում է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում:

 

Կառուցման ստույգ ժամանակը – the exact time of constructing (building)

Սուրբ Գրիգոր լուսավորիչ – Saint Gregory the Enlightener

Ի սկզբանե – initially

Ճգնավոր – hermit

Ըստ ավանդազրույցի – according to a legend

Ազնվատոհմիկ ընտանիք – a noble family

Աշխարհիկ կյանք – secular life

Բրիչ – pickaxe

Նրանք տեսան, որ իրենց բրիչը խրված է ժայռի մեջ – They saw their pickaxe stuck in the rock –

Քրտնաջան աշխատանքով ժայռի մեջ մի տաճար բացեցին – they carved out (rocked out) a temple with their hard work

Կիսավիմափոր եկեղեցի – semi carved out church

Կաթողիկե եկեղեցի – Catholic Church

Հրաշագործ ջրի աղբյուր – a spring of miraculous water

Պաշտել են դեռ հեթանոսական ժամանակներից – has been worshiped since pagan times.

Խորհրդանիշ – symbol

Խոցել – pierce, stab

Խաչել – crucify – խաչված – crucified

Jesus Christ – Հիսուս Քրիստոս

գեղարդի մասունքը – the relic of the spear

Թարգմանությունը կատարել են՝

Ժաննա Մկրտչյանը՝ մարտի 16-ին: Ուղղել եմ աշխատանքը և պատասխանել եմ նույն օրը:

Անժելա Շամոյանը՝ մարտի 16-ին: Ուղղել եմ սխալները և պատասխանել եմ Մարտի 17-ին:

Լիլիթ Աբրահամյանը՝ մարտի 17-ին:

Միլենա Շամոյանը՝ մարտի 17-ին. ուղղել եմ սխալները և պատասխանել եմ մարտի 19-ին:

Անի Պետրոսյանը՝մարտի 18-ին: Պատասխանել եմ մարտի 19-ին:

Գոհար Ջհանգիրյանը՝ մարտի 18-ին: Պատասխանել եմ մարտի 19-ին:

Արփի Մարգարյանը՝ մարտի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Նատալի Հովհաննիսյան՝ մարտի 27-ին:

Դանիել Գաբրիելյան՝ մարտի 27-ին: 

Նինել Աղանյանը՝ մարտի 28-ին: Պատասխանել եմ նույն օրը:

 

 

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 14-ին

I. In real life sometimes we begin to worry because we don’t know the real reason for some troublesome situations. Some people are optimists and some are pessimists. So, are you an optimist or a pessimist? Your answers to these questions will show whether you are an optimist or a pessimist. Begin your answers with “Maybe …”

  1. My mother isn’t answering the phone.

….

2. The baby is crying.

….

3. Our neighbor is always smiling these days. It is not typical of him.

….

4. Whatever I do the car won’t start.

….

5. There is a lot of noise next door.

….

 

II. Imagine as if you are staying at a hotel in a foreign country. You want to go out for a walk in the evening but the hotel receptionist warns you not to do that. Answer her questions.

  1. Do you know that it is dangerous to go out for a walk alone in our town in the evening?

….

2. What will you do if are attacked by robbers?

….

3. What will you do if you get lost?

….

4. What will you do if you can’t catch a taxi?

….

III. Making the speech more emphatic. Here is a model which shows how to do it:

  1. “You are tired, aren’t you?”

“Tired? I am absolutely exhausted!”

2. “Tigran is a clever boy.”

“Clever? He is absolutely brilliant!”

Now make these sentences more emphatic using the model.

  1. The Law is the Law is a funny film.

….

  1. Last winter was very cold.

….

  1. Your decision is really good.

….

  1. His report was interesting.

….

  1. Shanghai has a large population.

….

  1. His behaviour was ugly.

 

Պատասխանել են՝

Աշոտ Հովհաննիսյանը՝ մարտի 16-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մանե Սարգսյանը՝ մարտի 16-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մինդելի Դիանան՝ մարտի 16-ին: Պատասխանել եմ մարտի 17-ին:

Ջուլիետա Պապիկյանը՝ մարտի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Տաթևիկ Դադալյանը՝ մարտի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Էրիկա Ասատրյանը՝ մարտի 20-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արսեն Մկրտչյանը՝ ապրիլի 8-ին: Պատասխանել եմ ապրիլի 9-ին:

 

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 13-ին

A Text for Reading Comprehension

A Marathon

 

Joel: You’re not going to believe this. My dad’s going to run in a marathon.

Debbie: Your dad? The marathon? I didn’t know he liked doing sport.

Joel: Well, he doesn’t, really. He does a bit of running now and then, and he goes to the gym and that sort of thing. But there is no way he could finish a marathon.

Three days later

Pete: So, Joel, how did your dad do?

Joel: Hahahaha… it took him seven hours and 12 minutes.

Jess: So he finished it, didn’t he? That’s fantastic!

Joel: Yeah, but guess what? He was slower than almost everyone in the race!

Pete: Still, we are talking about 26 miles (42 kilometers) here. That’s an awful lot of running. There’s no way I could do that!

Debbie: It would take me more than a month. And, honestly, Joel, do you think you could do it?

Joel: That’s not the point. It took him more than seven hours. It’s so embarrassing!

Jess: So what? He set himself a goal, and he did it. At the end of the day, that’s what matters.

Joel:  Well, perhaps you’re right. I have never thought about it like that.

 

Useful words and expressions

run in a marathon – մարաթոնյան մրցավազքի մասնակցել

now and then – մեկ մեկ, դեպքից դեպք, երբեմն

It took him seven hours – նրանից 7 ժամ պահանջվեց

race – մրցավազք

There is no way – ոչ մի կերպ

Honestly – ազնվորեն

That’s not the point – Դա չէ կարևորը, հարցը դրանում չէ

Set oneself a goal – ինքն իրեն նպատակ դնել

That’s what matters – դա է կարևորը

perhaps – միգուցե

Read the sentences and correct the ideas which do not correspond to the text. 

  1. Joel thinks his dad is enthusiastic about sports.
  2. Joel was impressed with the good time his dad had finished the marathon.
  3. Joel’s dad was the fastest runner in the race.
  4. Pete thinks he is a better runner than Joel’s dad.
  5. Debbie is not pleased with the result shown by Joel’s dad.

Translate into English using the new vocabulary of the text.

  1. Ես չեմ կարողանում վազել մարաթոնյան մրցավազք:
  2. Ինձնից պահանջվեց  երկու ժամ տնային հանձնարարությունները անելու համար:
  3. Տիգրանը ինքն իրեն նպատակ է դրել գերմաներեն սովորել:
  4. Ազնվորեն ասած, ես հասկանում եմ բայց չեմ կարող ընդունել (accept) քո տեսակետը (point of view):

-Դու հասկանում ես իմ տեսակետը: Դա է կարևորը:

5.  Միգուցե դուք ճիշտ եք, բայց ես չեմ փոխում իմ կարծիքը:

 

Պատասխանել են՝

Մանե Հովհաննիսյանը՝ մարտի 14-ին: Պատասխանել եմ մարտի 15-ին:

 

 

 

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 5-ին

Թեմա. ածականների համեմատական կառուցվածքները

as + ածական + as -այնքան որքան.

Այս կառուցվածքով համեմատվում են միանման հատկանիշ ունեցող գոյականները:

Yerevan is as beautiful as Tbilisi. Երևանն այնքան գեղեցիկ է, որքան Թբիլիսին:

Echmiatsin is as far from Yerevan as Ashtarak. Էջմիածինն այնքան հեռու է Երևանից, որքան Աշտարակը:

not so +ածական + as – ոչ այնքան, որքան

Gyumri is not so large as Yerevan.  Գյումրին այնքան մեծ չէ, որքան Երևանը:

There are not so many old buildings in Yerevan as there are in Gyumri. Երևանում այնքան շատ հին շենքեր չկան, որքան Գյումրիում:

twice as big as – երկու անգամ ավելի մեծ, քան. three times (five times, ten times) as big as  – երեք անգամ (հինգ անգամ, տաս անգամ) ավելի մեծ, քան ….

Moscow is about ten times as big as Yerevan. Մոսկվան մոտ տաս անգամ ավելի մեծ է, քան Երևանը:

There was three times as much snow in Tsaghkadzor last year than there is this year. Անցյալ տարի Ծաղկաձորում երեք անգամ ավելի շատ ձյուն կար, քան այս տարի:

the + ածականի համեմատական աստիճան + the + ածականի համեմատական աստիճան

որքան … այնքան 

The sooner the better. Որքան շուտ, այնքան լավ:

The more books you read the more things you will learn: Որքան շատ գրքեր կարդաս, այնքան շատ բան կսովորես:

get + ածական – ածականին բայական իմաստ է տալիս:

black – սև —–  get black – սևանալ

short – կարճ —– get short — կարճանալ, get shorter – ավելի կարճանալ

Առաջադրանք.

I. Translate into English

  1. Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:
  2. Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:
  3. Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:
  4. Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:
  5. Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:
  6. Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:
  7.  Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում

որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում

Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,

Ինչու՞ սովորել:

8. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:

9. Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. մարտի 3-ին

Let’s study some words connected with crime. Write down the corresponding Armenian words.

Burglary – breaking into buildings to steal things.

Murder – killing someone intentionally

Mugging – attacking someone and stealing from them in the street

Minor offences – crimes such as illegal parking, speeding, etc.

Forgery – making false documents

Shoplifting – stealing from shops while they are open

Robbery – stealing money from banks, etc.

Theft – stealing objects in general

Assault – attacking and hurting someone physically

Kidnapping – taking someone prisoner and demanding money for their release

 

Answer the questions.

  1. Which is the most serious of these crimes?
  2. Which is the most common in our country?
  3. Which is the least common?

 

Preventing Crime

The first step towards preventing crime is understanding its nature. Most crime is against property, not people. And most is not carried out by professionals; nor is it carefully planned. Property crime thrive on the easy opportunity. They are often committed by adolescents and young men, the majority of whom stop offending as they grow older – the peak ages for offending are 15-18. Also and not surprisingly, the risk of crime varies greatly depending on where you live.

This reliance by criminals on the easy opportunity is the key to much crime prevention. Motor cars, for example, are a sitting target for the criminal. Expensive, attractive and mobile, they are often left out on the streets for long periods at a time. The police estimate that 70-90 per cent of car crime results from easy opportunities. Surveys have shown that approximately one in five drivers do not always bother to secure their cars by locking all the doors and shutting all windows. It’s the same story with our homes. In approximately 30 per cent of domestic burglaries, the burglar simply walks in without needing to use force; the householder has left a door unlocked or window open.

If opportunities like these did not exist, criminals would have a much harder time. The chances are that many crimes would not be committed at all, which would in turn release more police time for tackling serious crime. Of course, the primary responsibility for coping with crime rests with the police and the courts. But there are many ways that you can help reverse the trend.

 

Vocabulary

Prevent crime – կանխել հանցագործությունը

Against property – ուղղված մասնավոր սեփականության դեմ

Carry out –thrive on – բարգավաճել

Commit crime –the synonym is ‘offend’- հանցանք կատարել

Adolescent – պատանի, դեռահաս

Majority – մեծամասնությունը

In approximately – մոտավորապես

In approximately մոտավորապես  30%–ով

Varies greatly – մեծապես տատանվել, տարբերվել

Target – նշանակետ

Bother to do something – նեղություն քաշել մի բան անել

Domestic burglaries – տան գողություններ

Release – ազատել

 

Task

After studying the text with its vocabulary try to find out which of these sentences is true and which are the false ones.

  1. Most crimes involve our properties and not ourselves.
  2. Most criminals make enough money from crimes to live on.
  3. Most criminals follow careful plans.
  4. Most criminals are young people.
  5. Most criminals give up crime after a few
  6. Most crimes are the result of carelessness.
  7. 20% of drivers never lock their cars.
  8. 70% of house burglaries are through open doors or windows.

 

Fill in the omitted places – լրացրեք բաց թողնված տեղերը

 

Verb-բայ Noun – գոյական (հանցանքի տեսակը) Noun – գոյական (հանցագործ անձը)
To steal գողանալ    – thief – գող
To rob robbery
burglary burglar
To commit an offence offence
To – mugging mugger
To murder murder
To – forgery forger
To shoplift shoplifter
To kidnap kidnapper

 

Now do the same in given sentences:

  1. The police are looking for a gang which got away with $2mln in a bank ….
  2. She came home to find her house had been …. and her car ….
  3. A …. Broke into the school at night and took two video players.
  4. Police are very concerned about the increase in … from parked cars.
  5. The …. Knocked him to the ground and ran off with his briefcase.
  6. I shouted ‘Stop’! ….! As the man ran off down the street with my bag.
  7. When the bank …. was arrested by the police, they found a shotgun in the back of his car.
  8. Big stores in the city center have reported a 25% increase in … this winter.
  9. The bank checks all notes in a machine which can detect …

She had committed a number of minor …. before robbing the post office.

Պատասխանել են՝

Աշոտ Հովհաննիսյանը – մարտի 5-ին: Նույն օրը պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրություններով:

Մինդելի Դիանան՝ մարտի 7-ին: Նույն օրը պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրություններով:

Ջուլիետա Պապիկյանը՝ մարտի 7-ին: Մարտի 8-ին պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրություններով:

Ավետիս Տետեյանը՝ մարտի 8-ին: Պատասխանել եմ մարտի 9-ին:

Մանե Սարգսյանը՝ մարտի 9-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Նելլի Գևորգյան՝ մարտի 9-ին: Պատասխանել եմ մարտի 10-ին:

Ալեն Գևորգյանը՝ մարտի 11-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Էրիկա Ասատրյանը՝ մարտի 11-ին: Պատասխանել եմ մարտի 13-ին:

Մարտի 2-6-ը. առցանց աշխատանք Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ ուսանողների հետ. Syunik Province – Սյունիքի մարզ

Շարունակում ենք «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ներկայացումը անգլերեն և հայերեն» նախագիծը:

Առաջարկվում է դուրս գրել տեքստում հանդիպող անծանոթ բառերը և թարգմանել տեքստը հայերեն: Տեքստի բովանդակությունը երկխոսությամբ ներկայացնել երևակայական զբոսաշրջիկի հետ:

Syunik Province is in the south of Armenia. It borders with Iran in the south, with the Nakhchivan Autonomous Republic of Azerbaijan in the west, Vayots Dzor Province in the north and the Nagorno-Karabakh Republic in the east.

250px-Syunik_in_Armenia.svg

Syunik is a mountainous region with high mountains and mountainous rivers. The highest mountain here is Kaputjugh and the River Vorotan is the biggest.

Kapan is the administrative center of the province. Kajaran, Goris, Sisian, Meghri are other important towns in Syunik.

The places of interest in Syunik.

The ropeway “Ta Tever” is the longest in the world. It connects the Monastic Complex Tatev with the village Halidzor.  It goes over the mountains and gorges and there are places where the ropeway is about 380 meters above the ground. The length of the ropeway is 5,7 km.

350px-Տաթևեր_Ճոպանուղի

Tatev Monastery

Tatev Monastery was built in the 9th century. It is about 217 km to the south of Yerevan. It is situated near the village of Tatev, on the right bank of the River Vorotan. The monastic complex had an important defensive role in the middle ages.

300px-Tatev_Monastery_from_a_distance

Sky Observatory – 7,500 years old

 

Без названия (6)Без названия (7)

“Carahunge” or “Zorats Karer” (also known as the Armenian Stonehenge) is a circle of big stones with holes in them. They are located some 200km from the Armenian capital Yerevan, not far from the town of Sisian. The holes (4-5 cm diameters) in the stones are directed to the sky like telescopes. Armenian “Carahunge” is 2000 years older than the famous Stonehenge in England. Prof. P.M. Herouni (1998) dated the structure to around 5,500 BC. There are 222 stones.

 

Անժելա Շամոյանի թարգմանությունը

Միլենա Շամոյանի թարգմանությունը

Անի Պետրոսյանի թարգմանությունը

Արփի Մարգարյանի թարգմանությունը

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ

Երբ 2016-ին առաջին անգամ սկսեցինք ֆլեշմոբների առաջադրանքներ կազմել, մի քանի սկզբունքներ ընդունեցինք, որոնց հետևելը դարձավ մեր ֆլեշմոբային գործունեության կարևոր ուղենիշը: Այդ սկզբունքներին հետևողական լինելն էր պատճառը, որը տարատարիք  սովորողների մոտ  հետաքրքրություն արթնացրեց անգլերենի ֆլեշմոբների նկատմամբ և տարեց տարի ավելացավ մասնակիցների թիվը:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմման սկզբունքները

Ֆլեշմոբների առաջադրանքները պետք է հեղինակային լինեն

Առաջադրանքների պահանջների մոտ 70%-ը, պահանջների օրինակների 100%-ը չի  արտատպվում կամ արտագրվում որևէ այլ գրքից, համացանցի աղբյուրից: Դրանք մեր դասավանդողների ստեղծածներն են:

Օրինակ՝ որևէ դասագրքում կամ համացանցում հնարավոր չէ գտնել նման պահանջով և ուղղուդող բառակապակցություններով առաջադրանք.

Մեր մայրաքաղաքի հյուրին ճանապարհը բացատրելը. Օգտակար արտահայտություններ. On the right – աջ կողմում, on the left – ձախ կողմում, to the right – դեպի աջ, to the left – դեպի ձախ, turn right – շրջվեք աջ, turn left – շրջվեք ձախ , go straight along this street until – ուղիղ գնացեք այս փողոցով մինչև, cross the street – փողոցն անցեք, crossing – խաչմերուկ

  1. a) Դու հիմա Զորավար Անդրանիկի արձանի մոտ ես և քեզ է մոտենում մի ամերիկացի զբոսաշրջիկ ու հարցնում. «Excuse me, can you tell me the way to the Malatia Fair?»: Պատասխանի’ր անգլերեն. Ուղիղ գնացեք այս փողոցով մինչև առաջին խաչմերուկը: Տոնավաճառը ձախ կողմում է:

Ֆլեշմոբները նպատակաուղղված չեն սովորողների լեզվի իմացությունը ստուգելուն: Ընդհակառակը՝ դրանք օգնում են իմացածը ամրապնդելուն և նոր կարողություններ ձեռքբերելուն:

Դասագրքերի լեզվական գիտելիք ստուգող առաջադրանքներում հաճախ են հանդիպում նման պահանջներ. բաց թողնված տեղերը լրացրեք «may, can, could, mind, favour» բառերով: Այստեղ հարց է առաջանում. ինչու՞ պետք է սովորողը լրացնի բաց թողնված տեղերը: Ո՞րն է այդ աշխատանքի նպատակը: Նման պահանջը չի մոտիվացնում սովորողին:

Նույն լեզվական կարողությունը ձևավորելու համար մեր ֆլեշմոբի առաջադրանքի պահանջի մեջ ոգի ու նպատակ է դրվում, որն օգնող ձեռքով է արվում.

Տարբեր բառակապակցություններով են խնդրանքով դիմում: Օրինակ, Can I …? կարող ե՞մ…, could I …? (ավելի մեղմ խնդրանք), may I …?(երբ խնդրանքով դիմում ես անծանոթին, մեծահասակին կամ ուսուցչին) –կարելի է՞ , do you mind if I …? – դու դեմ չե՞ս, եթե ես… do me a favour(երբ դիմում ես մոտիկ ընկերոջը)…ինձ լավություն արա….

Առաջին նախադասության մտքին տրամաբանական շարունակություն տվեք՝ խնդրանք արտահայտող երկրորդ նախադասությամբ:

Օրինակ, տրված է I am tired. Ես հոգնած եմ: – Կարող եք շարունակել այսպես. Do you mind if we have a break?  Դու դեմ չե՞ս, եթե մենք ընդմիջում անենք:

I have got a headache.

I am hungry.

It’s hot in here.

The battery of my cell-phone is very low.  (կարող եք օգտվել այս բառերից «plug in, charge»)

Ֆլեշմոբի գլխավոր նշանաբանը՝ «Լեզուն հաղորդակցության միջոց է»:

Անգլերենի ֆլեշմոբներում բացակայում են բառերի ուղղագրության իմացությունը ստուգող հարցեր: Բացակայում են նաև բառերի ձևաբանական և նախադասությունների շարահյուսական վերլուծություն պահանջող հարցեր: Իսպառ բացակայում են նաև բառերի ստուգամանական իմացություն պահանջող հարցեր: Գրեթե բոլոր հարցերը և դրանց ձևակերպումները նպաստում են միայն հաղորդակցական կարողությունների և այլընտրանքային ու քննադատական մտքի զարգացմանը գրավոր և բանավոր խոսքում: Ֆլեշմոբներում նվազագույնի են հասցված բազմընտրանքային հարցերը: Նախապատվությունը տրվում է ուղղորդված կամ ազատ շարադրանքին, ստեղծականությանը: Ամիսներ առաջ, ֆլեշմոբի այս նշանաբանը ավելի կարևորվեց, երբ այլոց փորձի ուսումնասիրություն արեցի՝ «Անգլերենի ուսուցումը Անգլիայում որպես մայրենի լեզու» :

Հաղորդակցությունը կայանում է, երբ իրավիճակ ենք ստեղծում, երբ սովորողին կենցաղային խնդրի լուծման առաջ ենք կանգնեցնում ու սեփական կարծիքը հայտնելու պահանջ է առաջանում:

What will you advise me to do in these situations? Ի՞նչ խորհուրդ կտաս ինձ անել այս իրավիճակներում:

  1. Tomorrow is the application deadline, but I haven’t even filled in the forms. Վաղը հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է, իսկ ես դեռ ձևաթուղթը մինչև վերջ չեմ լրացրել:

….

2. We haven’t installed a local heating system and it is extremely difficult to warm up our flat in this cold winter. Մենք տեղային ջեռուցման համակարգ չենք տեղադրել, և չափազանց դժվար է բնակարանը տաքացնել այս ցուրտ ձմռանը:

….

3. To continue my education in Armenia after leaving school or to do it in another country? That’s the question. Կրթությունը շարունակել Հայստանու՞մ, թե՞ դա անել մեկ ուրիշ երկրում: Այս է խնդիրը: 

….

Իրավիճակային երկխոսություն 2-3-րդ դասարանցիների համար.

Գիտե՞ք,թե ինչպես են ծանոթանում անգլիացիները: Դա այսպես է լինում. Ինչ-որ մեկը ողջունում է քեզ ու ասում. «Hello, my name is Peter»: 

Դու պետք է ասես. «How do you do, Peter? My name is …(ասում ես քո անունը՝ ենթադրենք Տիգրան)»: Ըստ ընդունված սովորույթի նա ասում է «How do you do, Tigran?»:

Ստացվեց այսպես. Hello, my name is Peter.

                                     How do you do, Peter? My name is Tigran.

                                    How do you do, Tigran?

Կազմիր ծանոթանալու երկխոսությունը, եթե անծանոթի անունը «John» է և նա է առաջինը ողջունում:

….

Հիմա կազմիր ծանոթանալու երկխոսությունը, եթե առաջինը դու ես ողջունում, իսկ անծանոթի անունը «Jane» է:

….

Իրավիճակային հաղորդակցություն՝ նախատեսված 4-5-րդ դասարանցիների համար.

Արտահայտիր քո ցանկությունը, մի բան ուզիր, երբ այս իրավիճակում ես.

Շոգ եղանակին երկար ճանապարհ ես անցել և շատ ծարավ ես ու ճանապարհին մի փոքրիկ տնակ կա, որի առջևի քարին նստած է մի աղջիկ:

Մի բան ես ուզում գրի առնել, բայց ոչինչ չունես ձեռքի տակ: Գնում ես  գրադարանավարուհու մոտ և ասում…

Շտապ ուզում եք զանգահարել ձեր մայրիկին, բայց հեռախոսը թողել եք տանը: Հանկարծ տեսնում ես քո դասընկերոջը:

Ուզում ես արագ մի քանի թվեր բազմապատկել և գումարել: Մոտենում ես ընկերոջդ, որի հաշվիչը միշտ իր հետ է:

Իրավիճակային երկխոսություններ 9-12-րդ դասարանցիների համար

  1. In real life sometimes we begin to worry because you don’t know the real reason of some troublesome situations. Some people are optimists and some are pessimists. So, are you an optimist or a pessimist? Your answers to these questions will show whether you are an optimist or a pessimist. Begin your answers with “Maybe …”
  2. My mother isn’t answering the phone.

….

  1. The baby is crying.

….

  1. Our neighbor is always smiling these days. It is not typical of him.

….

  1. Whatever I do the car won’t start.

….

  1. There is a lot of noise next door.

….

Իրավիճակային երկխոսություն ավագ դպրոցում

Imagine as if you are staying at a hotel in a foreign country. You want to go out for a walk in the evening but the hotel receptionist warns you not to do that. Answer her questions.

Do you know that it is dangerous to go out for a walk alone in our town in the evening?

….

What will you do if are attacked by robbers?

….

What will you do if you get lost?

….

What will you do if you can’t catch a taxi?

….

Ֆլեշմոբը լեզվի իմացության օլիմպիադա չէ: Այն պետք հեշտ, ուսուցանող, օգտակար ու մի փոքր էլ զվարճալի լինի լինի: 

Հաճախ ֆեյսբուքյան ընկերական երկխոսություններում մարդիկ ուզում են կարճ ու արագ գրել և այդ պատճառով էլ օգտագործում են «u» տառը «you»-ի փոխարեն, «y» տառը՝ «why»-ի փոխարեն, «c» տառը «see»-ի փոխարեն, 2 թիվը` to-ի փոխարեն, «r» տառը՝ are-ի փոխարեն, L8-ը late-ի փոխարեն և այլ նման բաներ:

Սովորական անգլերենով գրեք հետևյալ երկխոսությունը՝

“Hi, Jane. RU OK?”

“Hi, Tom. Gr8!”

“Want 2 speak 2 U. W8ing 4 U.”

“I’ll not B L8. CU in 5 minutes.” 

Ամփոփում.

Անգլերենի առարկայական ֆլեշմոբները բառերի ձևաբանական և նախադասությունների շարահյուսական վերլուծությունների հարթակներ չեն: Ֆլեշմոբները լեզվական ունայն շտեմարանների խրթին շարունակողներ չեն: Դրանք հաղորդակցական են, ուսուցանող և օգտակար՝ իրական կյանքում: