Անգլերենի հեռավար ամառային ճամբար Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսումնառությամբ սովորողների համար մայիսի 31-ից հունիսի 11-ը
Նախագիծ. «Անգլերենի հեռավար ճամբար»
Մասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսումնառությամբ սովորողները
Նպատակը.
Որպեսզի հեռավար սովորողները նույնպես զգան մեր հունիսյան ամառային ճամբարի շունչը, հեռավար-առցանց հանդիպումների միջոցով կազմակերպվելու են կինոդիտումների և բանավիճային հարցերի հեռավար-առցանց քննարկումներ: Մայքրոսոֆթի Teams հարթակով առցանց հանդիպումները հնարավորություն կտան զարգացնելու սովորողների հաղորդակցական կարողությունները՝ ազատ ու անմիջական զրույցների միջոցով:
Նախագծի ընթացքը.
Սովորողներին առաջարկվում է դիտել չթարգմանված ֆիլմեր ու մասնակցել դրանց քննարկումներին, մասնակցել իրարամերժ կարծիքներ հարուցող բանավիճային քննարկումներին:
Հունիսի 1-ին
Ավագ դպրոց, Ժամը 16:00-ին
Բանավիճային հարց. «Կրթությունը շարունակել հայաստանյա՞ն, թե՞ արտասահմանյան համալսարաններում – Is it better to continue education in Armenian or foreign universities?»:
Բանավիճային քննարկման ժամանակ չեն ուղղվում քերականական սխալները: Սովորողը ազատ ու անկաշկանդ արտահայտում է իր կարծիքը: Առցանց հանդիպումից հետո սովորողները կարող են իրենց ամփոփիչ կարծիքը հրապարակել իրենց բլոգներում և հղումը ուղարկել y.ganjalyan@mskh.am և heravar@mskh.am հասցեներին:
Նշումներ առցանց դասի մասին
Այսօրվա առցանց դասին միացան՝ Արսեն Դանղյանը, Միքայել Վարդանյանը, Սոնա Բալայանը և Զավեն Խանբաբյանը: Ափսոսում եմ միայն, որ Զավենի խոսափողը սարքին չէր և նա միայն լսողի դերում մնաց մինչև դասի վերջը: Իրենց մտքերը քննարկվող հարցի մասին արտահայտեցին Սոնան և Արսենը, իսկ վերջում քննարկմանը միացավ նաև Միքայելը: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ նախընտրելի է կրթությունը շարունակել արտասահմանյան համալսարաններում՝ իրենց յուրօրինակ մեկնաբանություններով: Ինձ համար հետաքրքիր էր լսել իմ հեռավար սովորողների ձայնը ու հանպատրաստից անգլերեն խոսքը: Շատ գոհ եմ նրանցից:
Հրակ Քոսպեքեանի կարծիքը իր բլոգում:
Միջին դպրոց, ժամը 17:15-ին
Ընտրեք այս երկու կարծիքներից մեկը և պաշտպանեք այն՝ հիմնավորելով:
a) I am glad that the school year is coming to an end.
b) I am not glad that the school year is coming to an end.
Նշումներ առցանց դասի մասին
Այսօրվա առցանց դասին միացան՝ Գոհարինե և Մարիա Ազնաուրյանները, Մանե Հովհաննիսյանը և Բագրատ Խանբաբյանը: Ազնաուրյան քույրերը և Մանե Հովհաննիսյանը արտահայտեցին իրենց կարծիքները նշված հարցերի մասին: Նրանք անկեղծորեն ու հիմնավորված պատասխանեցին երկու իրարամերժ հարցերին: Արտահայտվեց նաև Բագրատը՝ ըստ իր անգլերենի իմացության աստիճանի: Առցանց դասին մասնակցում էին նաև ծնողներ՝ Մանեի մայրը և Բագրատի մայրը: Պարզվեց, որ Մանեի մայրը անգլերենի դասավանդող է և առցանց հանդիպման վերջում նա նույնպես միացավ մեր քննարկմանը: Առցանց դասի մի առավելությունն էլ այն է, որ ծնողը նույնպես կարող է ներկա լինել: Հետաքրքիր էր:
Հունիսի 4-ին
Ավագ դպրոց, ժամը 16:00-ին
Սովորողները նախօրոք դիտում են 1953 թվականի արտադրության «Հռոմեական արձակուրդներ» ամերիկյան ֆիլմը: Գլխավոր դերերում՝ Օդրի Հեփբըրն և Գրեգորի Պեկ: Ֆիլմը դիտելուց հետո իրենց կարծիքները հրապարակում են բլոգներում, իսկ առցանց հանդիպման ընթացքում լինելու է անկաշկանդ և ուրախ քննարկում:
https://ok.ru/video/946356619801
In the course of long history of many countries princes and princesses have had no happiness in their private lives. They have had no right to fall in love with others and marry them. Their destiny has always been determined by kings and queens. So, they can’t be considered to be happy individuals. In this film, Princess Anna is an unhappy person. She has to take part in official ceremonies and rituals she is not interested in. She is a young girl and she wants to be like other free citizens. She wants to wander about streets, to dance, eat ice-cream and enjoy her life however she wants but she has no right to do whatever she wants to do.
Ավագ դպրոցի հեռավար-առցանց դասին ներկա էին՝ Զավեն Խանբաբյանը, Արսեն Դանղյանը և Հրակ Քոսպեքեանը: Ֆիլմի քննարկումը հետաքրքիր էր: Մենք ոչ թե ֆիլմի սյուժեն էինք վերապատմում, այլ բացահայտեցինք ֆիլմի հիմնական իմաստը և կապեցինք այն մեր առօրյա կյանքում պատահող իրական դեպքերի հետ: Վերջում հաղորդակցական լսելով ընկալելու վարժանքներ արեցինք “a minute English” կայքի օգնությամբ:
Միջին դպրոց, ժամը 17:15-ինՍովորողները նախօրոք դիտում են «Mowgli» մուլտֆիլմը և դուրս գրում ֆիլմում հանդիպող նոր բառերը: Նրանք կարող են սեղմել էկրանի ներքևի մասի cc կոճակը և հնարավորություն ստանալ կարդալու խոսքերի տեքստը: Առցանց հանդիպման ընթացքում քննարկում ենք ֆիլմը: Ֆիլմի քննարկումից հետո սովորողները իրենց տպավորությունները հրապարակում են բլոգներում:
Առցանց դասին մասնակցում էին՝ Արինա և Մարիա Ազնաուրյանները և Մանե Հովհաննիսյանը: Արդյունավետ պարապմունք էր: Ամերիկյան «Մաուգլի» մուլտֆիլմը Teams-ի էկրանին էր: Դադարներ էինք տալիս ու քննարկում տեսածը: Մոտ 45 րոպե անգլերեն խոսեցինք:
Հունիսի 8-ին
Ավագ դպրոց, ժամը 16:00-ին
Սովորողները նախօրոք դիտում են «The most beautiful thing» կարճամետրաժ ֆիլմը, իսկ առցանց քննարկման ժամանակ անկաշկանդ քննարկում է ընթանում: Առցանց հանդիպումից հետո սովորողները բլոգներում հրապարակում են իրենց տպավորությունները:
Միջին դպրոց, Ժամը 17:15-ին,
Նախօրոք դիտեք այս հուզիչ ֆիլմը «Don’t be too quick to judge – Չափազանց արագ կարծիք մի կազմիր», որից հետո գրեք ձեր տպավորությունները ֆիլմի մասին: Կքննարկենք առցանց դասի ընթացքում:
Առցանց դասին միացան Համիկ Դարբինյանը, Գոհարինե և մարիա Ազնաուրյանները, Մանե Հովհաննիսյանը: Ֆիլմը քննարկելուց հետո սովորողները բերեցին օրինակներ իրենց կյանքից, երբ մարդկանց մասին առաջին տպավորությունները փոխվել են դեպի լավը:
Հունիսի 11-ին
Ավագ դպրոց, ժամը 16:00-ին
Նախօրոք դիտեք «The Art of Love – Սիրո արվեստը» անխոս, հուզիչ ու լավատեսական ֆիլմը, որից հետո գրեք ձեր տպավորությունները ֆիլմի մասին: Կքննարկենք առցանց դասի ընթացքում: Watch this silent, exciting and optimistic film. We will discuss it during our online meeting and find out what the art of love is.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe5uTcVW5d-funFhPt4-GBI-PQVOXa76rKlNTJIiAmeywwGVg/viewform
Առցանց պարապմունքին միացան Սոնա Բալայանը, Մանե Սարգսյանը, Հրակ Քոսպեքեանը, Միքայել Վարդանյանը և Արսեն Դանղյանը: Քննարկեցինք ֆիլմը, որից հետո https://listenaminute.com/ կայքից սովորողների ընտրությամբ տարբեր հարցեր քննարկեցինք:
Միջին դպրոց, ժամը 17:15-ին
Tongue twisters – շուտասելուկներ
Try to read these tongue twisters quickly and then translate them into Armenian. It will be funny, of course, but try.
Can a canner can a can? Can you can a can as a canner can can a can?
She sells seashells on the seashore. The shells she sells are seashells I am sure.
I scream, you scream, we all scream for ice cream.
Susie works in a shoeshine shop. Where she shines she sits, and where she sits she shines
If a dog chews shoes, whose shoes does he choose?
Selfish shellfish.
Don’t trouble trouble until trouble troubles you.
Find Armenian tongue twisters and tell them us during the online lesson.
II. What can you buy at these shops or departments in a mall? Ի՞նչ կարող եք գնել այս խանութներում, կամ տոնավաճառի բաժիններում: Կարող եք օգտվել բառարանից: For example: at the butchers’ we can buy pork, mutton, beef, ground meat. at the bakers’, at the stationery, at the dairy, at the electronics, at the department of electric appliences, at the hosiery department, at the greengrocers’.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeKIVQOPlJ8qEV0TqMyrVDHtcNIIg1Np7hSu4PufZyuSo_q8w/viewform
Առցանց պարապմունքին մասնակցեցին Գոհարինե և Մարիա Ազնաուրյանները, Մանե Հովհաննիսյանը: Վերջին պարապմունքը անցավ ուրախ մթնոլորտում, քանի որ շուտասելուկներն ինքն ուրախ տրամադրություն են ենթադրում: Սովորողները սովորեցին նաև հագուստի և տարբեր կենցաղային ապրանքների անուններ:
Նախագծի վերջնական արդյունքը.
Լավագույն պատասխանները ֆիլմերի հղումների հետ կհրապարակվեն կրթահամալիրի կայքի անգլերեն էջում: Անգլերեն հեռավար ճամբարի առաջին փորձը կունենանք: