Just another WordPress.com site

Archive for February, 2020

Դաս-առաջադրանք 5-րդ դասարանցիների համար. փետրվարի 28-ին

Երբ մի բան անելու թույլտ վություն ենք խնդրում, հայերեն ասում ենք. «Կարելի՞ է…», իսկ անգլերեն՝ «May I …?»: Երբ մի բան այնքան էլ չենք ուզում անել, բայց ստիպված ենք անել դա, հայերենում ասում ենք. «Ես ստիպված եմ …», իսկ անգլերեն՝ «I have to …»: Երբ մեզ համար միևնույնն է մի բան անելը կամ չանելը, բայց ուզում ենք, որ դիմացինի կամքով լինի, հայերենում ասում ենք. «Բացե՞մ…, օգնե՞մ…, տանե՞մ…, բերե՞մ… », իսկ անգլերենում՝ «Shall I open…? Shall I help …? Shall I bring?»: Այս բոլոր նշված դեպքերում չի գործածվում «must-պետք է» բառը:

  1. Ընտրեք ճիշտ նախադասությունը

Դու ուզում ես դիտել մի հեռուստահաղորդում: Ի՞նչ կասես այդ դեպքում

  1. May I watch this TV programme?
  2. Do I have to watch this TV programme?

Քո պապիկն ասում է, որ լավ չի զգում: Ի՞նչ կասես:

  1. Shall I bring you a glass of water?
  2. Must I bring you a glass of water?

Ցուրտ է սենյակում և պատուհանն էլ բաց է: Ի՞նչ կասես:

  1. Do I have to close the window?
  2. May I close the window?

Քո մայրիկի պայուսակը ծանր է: Ի՞նչ կասես:

  1. Shall I help you mum?
  2. Do I have to help you, mum?

Դու ուզում ես օգտվել քո ընկերոջ համակարգչից: Ի՞նչ կասես:

  1. May I use your computer?
  2. Shall I use your computer?

Դու վատ ես զգում և ուզում ես դուրս գնալ դասասենյակից: Ի՞նչ կասես:

  1. Must I go out?
  2. May I go out?
  1. If you have a pet at home, write at least 5-6 sentences about them. If you have no pets at home, write about your toys. (pet –տանը պահվող կենդանի՝ շուն, կատու..)
  2. Ենթադրենք նամակագրական կապ ունես մի ամերիկացի քո հասակակցի հետ: Պատմիր նրան քո դպրոցի մասին: Write about your school.

 

Փետրվար ամսվա իմ հաշվետվությունը

Թարգմանություններ

Աշոտ Բլեյանի «Մի բաց նամակ ամենքին 2» -ի երկրորդ մասը՝«Ճամփան ու˜ր, ճամփորդն ու˜ր»

Ռուսերենից անգլերեն եմ թարգմանել Ժաննա Հակոբյանի հոդվածը «Dialogue is an Active Form of Work in Teaching Foreign Languages»:

Ռինա Շագինյանը վրացերեն, իսկ Վիկտորյա Հովսեփյանը ռուսերեն են թարգմանել իմ «Արդյոք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ» հոդվածը:

Այլոց փորձի ուսումնասիրություն՝ «Մաթեմատիկայից նախագծային աշխատանքը»

Մենթորական աշխատանք

Վարել եմ փետրվարի 5-ի օտար լեզու դասավանդողների նախագծային խմբի սեմինար- պարապմունքը: Սեմինար պարապմունքի թեման էր՝ «Մասնագիտական զարգացման տարբեր ուղիները»: Մասնավորապես խոսեցինք Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հայտարարված «Critical Thinking Through Teaching English Program» երկտարյա առցանց ծրագրի մեկնարկի մասին։ Սեմինարի արդյունքը եղավ այն, որ Ավագ դպրոցում անգլերեն դասավանդող Հերմինե Գևորգյանը ցանկություն հայտնեց մասնակցելու այդ ծրագրին: Լրացրեցի Հերմինե Գևորգյանի համար տրվող երաշխավորագիր-ձևաթուղթը:

Փետրվարի 11-ի մանկավարժական ակումբի համար ամփոփել եմ «Օտար լեզուների ընտրությամբ խմբերի գործունեությունը կրթահամալիրում»:

Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբները:

Անգլերենի ֆլեշմոբ՝ փետրվարի 19-ին

2-3-րդ դասարաններ – Միլենա Մանուչարյան – 88 մասնակից

4-5-րդ դասարաններ – Լիլիթ Սարգսյան – 89 մասնակից

6-8-րդ դասարաններ – Յուրա Գանջալյան – 59 մասնակից

9-12-րդ դասարաններ – Հերմինե Գևորգյան – 65 մասնակից

Անգլերենի ֆլեշմոբի հրապարակումը Google-ի ձևաթղթերում՝ Յուրա Գանջալյան

Ռուսերենի ֆլեշմոբ՝ փետրվարի 21-ին

2-3 – րդ դասարաններ – Աննա Ֆրանգյան – 101 մասնակից

4-5-րդ դասարաններ – Դիանա Ղազարյան – 107 մասնակից

6-8-րդ դասարաններ – Անի Ավետիսյան – 90 մասնակից

9-12-րդ դասարաններ – Մարիամ Քալանթարյան_ 120 մասնակից

Ռուսերենի ֆլեշմոբի հրապարակումը Google-ի ձևաթղթերում՝ Դիանա Ղազարյան

Շարունակել եմ կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկումը

https://mskh.am/en

Հեռավար ուսուցում

Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար դաս-առաջադրանքներ՝

Փետրվարի 3-ին –

Փետրվարի 11-ին

Փետրվարի 19-ին

Ավագ դպրոցից հեռավար ուսուցման առաջադրանքները ակտիվորեն են կատարում՝ Մինդելի Դիաննան, Նելլի Գևորգյանը, Ավետիս Տետեյանը, Ալեն Գևորգյանը, Ջուլիետա Պապիկյանը, Լարիսա Սիրունյանը, Էրիկա Ասատրյանը, Մանե Սարգսյանը, Աշոտ Հովհաննիսյանը: Աշխատում է, բայց ոչ այնքան ակտիվ՝ Ալբերտ Ղազարյանը:

Դաս-առաջադրանքներ Միջին դպրոցի սովորողների համար

Փետրվարի 5-ին

Փետրվարի 11-ին

Փետրվարի 19-ին

Միջին դպրոցից հեռավար ուսուցմամբ անգլերեն են սովորում Աստղիկ Հակոբյանը, Մանե Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը և Գոհար Կարագյանը: Գոհ եմ բոլորից: Ժամանակին ուղարկում են առաջադրանքների պատասխանները և բոլորն էլ ունեն իրենց դասարանի պահանջներին համապատասխան լեզվական կարողություններ: Գոհար Կարագյանը նույնիսկ խնդրում է, որ իրեն Ավագ դպրոցի պահանջներին համապատասխան առաջադրանքներ տալ: Արդեն տվել եմ և ջանում է իր ուժերին համապատասխան: Մանե Հովհաննիսյանից շատ գոհ եմ: Նա նաև անգլերենի ֆլեշմոբին է պատասխանում:

5-րդ դասարանի համար

Փետրվարի 5-ին

Փետրվարի 19-ին

Աշխատանքը Քոլեջում

«Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների համար և սովորողների հետ ստեղծել ենք «The Vayots Dzor Province-Վայոց Ձորի մարզը» ուսումնական նյութը:

Առաջադրանք անգլերենից 5-րդ դասարանի հեռավար սովորողների համար. փետրվարի 23-ին


I. Դիտեք այս նկարներով պատմությունը և պատասխանեք հարցերին

https://learnenglishkids.britishcouncil.org/en/short-stories/circus-escape

  1. Where did Billy go with his parents?
  2. Who was the first to come on to the circus ring?
  3. What animals gave a show in the circus ring?
  4. What were the clowns wearing? –Ի՞նչ էին հագել ծաղրածուները:
  5. What was the small elephant’s name?
  6. Where did Minny go?
  7. How did he save Billy?

Բոլոր պատասխաններն առկա են ֆիլմում:

II. Մաթեմատիկան անգլերեն

2+3=5  2 plus 3 is 5  կամ` 2 and 3 is 5:

6-2=4    6 minus 2 is 4  կամ`  2 from 6 is 4

3×5=15    5 times 3 is 15

15:3=5     15 divided into 3 is 5

Նույն ձևով կատարեք այս գործողությունները՝ անգլերեն բարձրաձայն մտածելով և գրելով

  1. 4+3=
  2. 7-3=
  3. 7×3=
  4. 21:3=

III. Հիմա բոլորը Հայաստանում ուզում են, որ գարուն գա: Նկարագրեք գարունը 5-6 նախադասությամբ:

 

 

Առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. փետրվարի 19-ին

I. Finish the sentences. Add either a beginning or an ending

  1. If I were in your shoes …
  2. …. you would definitely be a success.
  3. Help yourself ….
  4. No matter how much money you have got …
  5. You always leave your note-book at home, moreover, ….
  6. Nearly everything is bought and sold nowadays, but …
  7. We haven’t seen him since …
  8. She frequently …

 

II. What will you advise me to do in these situations?

1. Tomorrow is the application deadline, but I haven’t even filled in the forms.

….

2. We haven’t installed a local heating system and it is extremely difficult to warm up our flat in this cold winter.

….

3. To continue my education in Armenia after leaving school or to do it in another country? That’s the question.

….

 

III. Give the meaning of the following conversation in reported speech.

Jane said to Mike: “Do you know how to solve such math problems? I can help you.”

Mike said: “Thank you, for your offer, but I will try to do it myself.”

After half an hour Mike said: “Jane, I have finished doing my home assignments. Let’s go out for a walk.” Jane said: “You don’t say so! You only began it half an hour ago. May I check your answers?” Mike said: “Mind your own business. I don’t need your help.”

Պատասխանել են՝

Ջուլիետա Պապիկյանը՝ փետրվարի 20-ին: Նույն օրը պատասխանել եմ՝ սխալների ուղղումով և բացատրություններով:

Մինդելի Դիանան՝ փետրվարի 21-ին: Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 24-ին:

Մանե Սարգսյանը՝ փետրվարի 22-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 23-ին:

Լարիսա Սիրունյանը՝ փետրվարի 23-ին: Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 24-ին:

Ավետիս Տետեյանը՝ փետրվարի 23-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 25-ին:

Ալեն Գևորգյանը՝ պատասխանել է փետրվարի 26-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Էրիկա Ասատրյանը՝ պատասխանել է փետրվարի 26-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Նելլի Գևորգյանը՝ պատասխանել է փետրվարի 26-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Տաթևիկ Դադալյանը՝ աշխատանքը կիսատ էր արված

Արսեն Մկրտչյան՝ մարտի 4-ին: Պատասխանել եմ մարտի 6-ին:

 

Դաս-առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. փետրվարի 19-ին

I. Հայերենում ասում ենք. «Ժամը 8-ն անց է 50 րոպե», կամ ավելի խոսակցական լեզվում՝ «9-ից 10 րոպե է պակաս»: Իսկ ինչպե՞ս են ժամն ասում անգլերեն: Օրինակ, ենթադրենք հիմա ժամը 9-ն է: 5 րոպե ընդմիջումներով ասենք ժամերը մինչև ժամը 10-ը:

9:00 – It is 9 o’clock;  9:05 – It is 5 (minutes) past 9; 9:10 – It is 10 (minutes) past 9;

9:15 – It is a quarter past 9. Քառորդ-quarter; 9:20 – It is 20 past 9; 9:25 – It is 25 past 9;

9:30 – It is half past 9;  9:35 – It is 25 (minutes) to 10 ; 9:40 – It is 20 (minutes) to 10;

9:45 – It is a quarter to 10; 9:50 – It is 10 (minutes) to 10; 9:45 – It is 5 (minutes) to 10; 10:00 – It is 10 o’clock. Իսկ եթե ուզում ենք ասել «ժամը 9-ին», ապա գործածվում է at նախդիրը. at 9 o’clock, at 5 minutes to 9… և այլն:

Հիմա նույն ձևով գրեք 8:00-ից մինչև 9:00:

II. Օրվա տարբեր ժամանակահատվածները հայերենում այս բառերով են արտահայտվում՝ լուսաբացին (ծեգին, երբ արևը դեռ չի ծագել, բայց արդեն ցրվում է գիշերվա խավարը), արևածագին (արշալույսին), առավոտյան, կեսօրին, կեսօրից հետո, մայրամուտին, աղջամուղջին (երբ արևը մայր է մտել, բայց լիովին դեռ չի մթնել) , երեկոյան, կեսգիշերին, գիշերը.

Դասավորեք խառը տրված անգլերեն համարժեքները հայերենի հերթականությամբ՝ ըստ օրվա ընթացքի. In the evening, at sunrise, in the afternoon, at midnight, at dawn, at dusk, at night, at noon, in the morning, at sunset.

  • Գրի առե′ք ձեր բանավոր անգլերեն պատասխանները.
  1. When does the plane from Paris land?

Ինքնաթիռը վայրէջք է կատարում առավոտյան ժամը 8:25-ին:

  1. At what time does my working day finish?

Ձեր աշխատանքային օրն ավարտվում է կեսօրից հետո ժամը 5:45-ին:

  1. Ե՞րբ պետք է վառել ավտոմոքենայի լույսերը:

Աղջամուղջին. Մարտ ամսին աղջամուղջը սկսվում է երեկոյան 7:35-ին:

  1. When do we see the New Year in?

Ուղիղ կեսգիշերին:

  1. At what time of the day does the sea look most beautiful?

Արևամուտին ծովն ամենագեղեցիկ տեսքն ունի:

 

Առաջադրանք անգլերենից 5-րդ դասարանի հեռավար սովորողների համար.

I. Դիտե′ք անգլերեն սովորեցնող այս մուլտֆիլմի առաջին մասը և պատասխանեք հարցերին.

1. What vegetables did Gogo and his friends buy at the supermarket?

….

2. Which vegetable made Gogo cry?

….

3. Which vegetables do you like?

…..

4. Which vegetables do you dislike?

….

  1. Մի քիչ խոսե՞նք անգլերեն: Ամբողջական պատասխաններ տվեք՝ օգտագործելով հարցերի բառերը:
  2. How many lessons did you have today?

….

  1. Did you speak English or Armenian at the English lesson?

….

  1. What did you eat at lunchtime?

….

  1. When did you come home?

  • «Երաժշտության հնչյունները» ֆիլմում երեխաների դայակը խորհուրդ տվեց նրանց հիշել իրենց ամենասիրելի բաները, երբ իրենք տխուր են: Այդպես անելով նրանց տխրությունը փոխվեց ուրախության: Գրեք ձեր ամենասիրելի և ուրախություն բերող 5 բառ անգլերեն: Կարող եք օգտվել բառարանից:

 

Սկսում ենք կատարել անգլերենի 2020-ի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները

2-3-րդ դասարաններ – Միլենա Մանուչարյան

4-5-րդ դասարաններ – Լիլիթ Սարգսյան

6-8-րդ դասարաններ – Յուրա Գանջալյան

9-12-րդ դասարաններ – Հերմինե Գևորգյան

Vayots Dzor Province

Armenians are hospitable, but the people living in the Vayots Dzor province are very hospitable.

 

Noravank

266px-IMG_-Noravanq

Noravank is a monastery in the Vayots Dzor province. It is 122 kilometers from Yerevan not far from the town of Yeghegnadzor. The road to Noravank goes through the Gorge of the River Amaghu. The gorge is exceptionally beautiful with cliffs on both sides.

The Monastic Complex of Noravank is best known for its Holy Mother of God Church (Սուրբ Աստվածածին եկեղեցի). It is a two-storeyed church. On the wall of the church, there is a stone staircase that leads to the second floor. The Holy Mother of God Church was built in the 13th century. The architect of the church was Momik. Momik designed and built the church. He also created the ornaments, bas-relief sculptures, and cross-stones.

Noravank is also called Amaghu Church which is the name of the village Amaghu, now abandoned.

The monastic complex of Noravank was founded by Bishop Hovhannes in 1105.  The monastic complex includes the church of S. Karapet, S. Grigor chapel with a vaulted hall (կամարակապ սրահ), and the church of S. Astvatsatsin (Holy Mother of God).

On the way to Yeghegnadzor there is a sunny village Areni which is famous for its wine Areni.  There is a wine factory outside the village and just adjacent to the factory there is a small firm shop where travelers and especially tourists can stop to taste a glass of legendary  Areni wine.

areni2

Every year, on the first Sunday of October, a wine festival is held in the village of Areni. If you go to Areni on this day, you will be surprised to see the whole village turned into a huge wine market. The villagers exhibit their bottled wine, dried fruit, honey, home-made cheese, lavash (Armenian traditional bread) just on the doorway of their houses. It is true that they want to sell their goods but they will be happier if you just taste their wine and praise it.

A perfectly preserved shoe has been found in a cave in the Vayots Dzor province near the village of Areni. The 5,500-year-old shoe is the oldest leather shoe in the world. The Armenian shoe is named “Charokh”.d091d0b5d0b7-d0bdd0b0d0b7d0b2d0b0d0bdd0b8d18f-5

Jermuk

Jermuk is another place of interest in Vayots Dzor. It is a spa town and is known for its hot springs of mineral water. That is why Jermuk is also known as a center of medical tourism. The town attracts tourists not only for its mineral water but also for its nature with surrounding forests and the waterfall Shaki. However,  an environmental problem is maturing around Jermuk now. Not far from this spa town, there is a mountain called Amul where geologists have found rich gold reserves, and now they want to open gold mines there. Environmental specialists are of the opinion that the gold mine will pollute the underground waters of Jermuk.

 

Vocabulary

hospitable – հյուրասեր

Cliff – ուղղաբերձ ժայռ

Gorge – կիրճ

exceptionally beautiful – բացառիկ գեղեցիկ

Monastic complex – վանական համալիր

Two-storeyed -երկհարկանի

staircase – աստիճան

bas relief sculptures – գարթաքանդակներ, (պատի վրա արված քանդակ, որը միայն մի կողմով է արված)

Include – ներառել

Abandoned – լքված

adjacent – կից

exhibit – ցուցադրել

bottled – շշալցված

dried fruit – չիր

praise – գովել

spa town -առողջարանային քաղաք

mine – հանք

rich reserves – հարուստ պաշարներ

pollute – աղտոտել

Ինչպե՞ս սկսել մաթեմատիկայի նախագծային ուսուցումը. այլոց փորձի ուսումնասիրում

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ 5 Tips for Getting Started with PBL in Math Classes, edutopia October 15, 2019

Հեղինակ՝ Սյուզի Բոս

Նախաբան թարգմանչի կողմից

Իմ խորին համոզմամբ թյուր առասպել է այն, որ մաթեմատիկան դժվար ուսումնական առարկա է: Այս թյուր կարծիքը ձևավորում են հենց իրենք՝՝ մաթեմատիկա դասավանդողները, որովհետև նպատակ ու բովանդակություն չեն դնում մաթեմատիկայի մեջ:

Օրինակ՝ ինչու՞ պետք է 8-րդ դասարանի սովորողը լուծի հավասարումների այս համակարգը:  

x − 3y − 11 = 0;

5x +y – 7 = 0

Ո՞րն է այդ համակարգի լուծման նպատակը, հետաքրքրությունը: Կարո՞ղ ենք մի այնպիսի նախագիծ կազմել, որի նպատակին հասնելու համար հանգենք այդպիսի համակարգի լուծմանը: Համոզված եմ, որ նման բազմաթիվ վարժությունների մեխանիկորեն լուծումները ավելի բթացնում են երեխայի մտածելու կարողությունը: Դասագրքերի խնդիրներն էլ են մեխանիկական լուծումներ պահանջում: Քիչ թե շատ լավ դասավանդողները հենց դրանով են զբաղված՝ սովորեցնում են տարբեր տեսակի խնդիրների լուծման ձևերը: Խնդիրների լուծման ձևերով առաջընթաց են ունենում միայն դասավանդողին ուշադիր լսող սովորողները: Իսկ ի՞նչ անեն այն սովորողները, ովքեր մտածելու մեծ ներուժ ունեն, բայց դասավանդողին լսելու ժամանակ անուշադիր են, այլ բաների մասին են մտածում, մտածում են իրենց համար հետաքրքիր երևույթների մասին, այն երևույթների մասին, որոնց հետ առնչվում են: Այս հոդվածը իմ ուշադրությունը գրավեց նրանով, որ փորձ է արվում մաթեմատիկան մոտեցնել սովորողների կյանքին, նրանց հետաքրքրություններին: Նախագծային ուսուցմամբ նպատակային է դառնում մաթեմատիկա ուսումնասիրելը, մաթեմատիկան դնում է իր տեղը. այն է միջոց՝ մեզ հետաքրքրող երևույթները հասկանալու ու մեր առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

Երբ նոր ուսումնական տարին սկսվեց Օկլահոմա քաղաքում, Թելանիա Նորֆարի մաթեմատիկա սովորողները միանգամից հասկացան, որ իրենք ուսումնառության մի ուրիշ տեսակի մեջ են ներքաշվել: Առաջին օրը Նորֆարը նրանց մի դժվար խնդիր տվեց լուծելու՝ նախագծել «երևակայական ամենալավ» դասասենյակը, որը ամենահարմարը կլիներ բոլոր սովորողների համար: Սա նոր գիտելիքների ստացման արագ ձև չէր: Դրա փոխարեն՝ Նորֆարը օգտագործեց նախագծով սովորելու մեթոդը, որպեսզի ներկայացվեն լավ հարցեր տալու ռազմավարությունները, արված սխալների վերլուծումը, համակարգերը հասկանալու  և մաթեմատիկական լեզվով հաղորդակցվելու կարողությունը:

-Ես ուզում եմ, որ նրանք սիրեն խնդիր լուծելը, որպեսզի իսկական սովորողներ դառնան,- ասում է փորձառու ուսուցիչը: Նորֆարը կանոնավոր կերպով իր սովորողներին ներքաշում է իրական կյանքի հետ կապված նախագծերի մեջ, որոնք առաջնորդում են նրանց դեպի մաթեմատիկական հասկացությունների ճիշտ պատկերացմանն ու հասկանալուն: Որպես օրինակ կարող ենք դիտել այս տեսադասը, որտեղ Նորֆարի յուրաքանչյուր սովորող պլանավորում է իր ընտանիքի բյուջեն, նշում խնայողությունները, դատողություններ անում հիպոթեկային վարկի մարման ուղղությունների մասին:

5 ռազմավարություն, որոնք պետք է հաշվի առնվեն

Ճնայած նախագծային ուսուցումն արդեն ընթացքի մեջ է երկրի հանրակրթական դպրոցների համակարգում, մաթեմատիկայի որոշ ուսուցիչներ դեռ դժկամությամբ են ընդունում մաթեմատիկայի դասավանդման այս մոտեցումը: Այդ  է եղել պատճառը, որ Նորֆարը համագործակցել է միջին դպրոցի մեթոդիստ-ուսուցիչ Քրիս Ֆենչերի հետ, որպեսզի միասին գրեն «Project-Based Learning in the Math Classroom: Grades 6-10  Մաթեմատիկայի նախագծային ուսուցումը 6-10-րդ դասարաններում» գիրք-ուղեցույցը ուսուցիչների համար: (Այս գրքի թվայնացված PDF տարբերակը արժե մոտ $25, իսկ թղթային գրքի հետ՝ $53:)

Երկու համահեղինակներն էլ (ինչպես և՝ ես) PBLWorks National Faculty –   Նախագծային ուսուցման ազգային ֆակուլտետի անդամներ են և հաճախ է նրանց գործունեությունը նպատակաուղղվում ուսուցիչների մասնագիտական զարգացմանը: Ահա դասարանային գործունեությամբ փորձարկված նրանց հինգ ռազմավարությունները:

  1. Մաթեմատիկային վերաբերող առասպելը.

Որոշ ուսուցիչները անհանգստանում են, որ նախագծային ուսուցումը կխլի մաթեմատիկական հմտությունների ձևավորման համար նախատեսված ժամանակը: Այլ ուսուցիչներ պնդում են, որ պետք է սկզբում սովորեցնել հասկացությունները, իսկ հետո միայն`դրանց կիրառման հմտությունները, կամ էլ՝ անհանգստանում են այն բանի համար, որ խաթարվում է մաթեմատիկական հասկացությունների ուսուցման առարկայական ծրագրով որոշված հերթականությունը:

Ֆենչերը և Նորֆարը ապավինում են «Մաթեմատիկայի ուսուցիչների ազգային խորհրդի –National Council of Teachers of Mathematics (NCTM)» հետազոտությանը, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել նախագծային ուսուցման հետ կապված անհանգստությունները: Օրինակ՝ զարգացնելով NCTM խորհրդի պարզաբանումը այն մասին, որ սովորողների թեմաների յուրացման ընթացակարգային սահունությունը անպայմանորեն չի պահանջում սովորողների աշխատանքը վարժություններով, Ֆենչերը տալիս է այս բացատրությունը. «Ավելի լավէ, որ սովորողները չորս կամ հինգ հարուստ բովանդակային խնդիրներ լուծեն և բացատրեն, թե ինչպես են դրանք լուծել»:  Նախագծային ուսուցման հաջողության ճիշտ մշակույթի մի մասն էլ այն է, որ դրդենք սովորողներին բացահայտելու իրենց մտածողությունը: «Սովորողները պետք է ռիսկի դիմեն ու չվախենան սխալվելուց», ասում է նա: «Մաթեմատիկայի դասին չափազանց շատ են սովորողներին ասում. «Ոչ, դա սխալ է»: Դրա փոխարեն նա պատասխանում է սովորողին՝ ասելով. «Այդ լուծումը տարբերվում է իմ ստացածից: Ինչպե՞ս ստացար այդ արդյունքը»:

  1. Նախագծի խելացի ընտրություն

Ուսուցիչները կարող են ավելացնել նախագծային ուսուցման նկատմամբ իրենց վստահությունը՝ նախագծի ընտրության ռազմավարությամբ: Նորֆարը նախագիծ ընտրելիս հաշվի է առնում չափորոշիչները, բայց դա անում է զգուշությամբ. «Հնարավոր չէ նախագիծ անել այն ամենի մասին, ինչը ուսուցանվում է: Որոշ չափորոշիչներ չունեն այն խորությունը, որը պահանջում է նախագծային ուսուցումը»: Եթե մի հասկացություն հնարավոր է արագ ուսուցանել, պետք չէ երեք շաբաթ տևողությամբ նախագիծ կազմել համար:

Մաթեմատիկական նախագծի գաղափարներ գտնելու համար գրքի հեղինակները առաջարկվում են.

  • Խորհեք ձեր դասագրքի բառային բովանդակային խնդիրների վրա: Կարո՞ղ են դրանք կապ ունենալ սովորողների հետաքրքրությունների հետ, որը կմղի նրանց ավելի մեծ հետազոտությունների:
  • Արդյոք կա՞ն մաթեմատիկական լուծումներ պահանջող համայնքային խնդիրներ, որտեղ գտնվում է ձեր դպրոցը: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է սովորողների կազմակերպությունը ավելի արդյունավետ բարեգործական միջոցների մուտքեր պլանավորել: Ինչպե՞ս է հնարավոր դպրոցի տվյալները ավելի հասկանալի ձևով ներկայացնել հանրությանը:
  • Հարկ է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր մաթեմատիկա են օգտագործում իրենց ամենօրյա կյանքում և աշխատանքում: Ինչպե՞ս է հնարավոր կապ ստեղծել նրանց փորձառության և ձեր ուսուցման բովանդակության հետ:
  • Այլ ուսումնական առարկաներ դասավանդող գործընկերների հետ քննարկեք, թե ինչն է կապում մաթեմատիկային բնագիտությանը ու արվեստին:
  1. Առաջադրանքների կատարումը ընդդեմ նախագծային ուսուցման 

Նախքան նախագիծ սկսելը փորձեք մի ավելի կարճ առաջադրանք, որը հարցում է պահանջում: Նախագծերի նման հարցում-առաջադրանքները իմաստալից բովանդակություն են հայցում: Բավականաչափ ժամանակ է տրվում, որպեսզի սովորողները զրուցեն, լուծման շուրջը տաք քննարկում-վիճաբանություն ունենան և ստանան իրենց քննարկման վերաբերյալ ուսուցչի գնահատականը:

Ֆենչերը և Նորֆարը մի քանի հարցումային առաջադրանքներ են դրել իրենց գրքում, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է 3-ից մինչև 5 `ուշադրությունը կենտրոնացնելով մի քանի յուրահատուկ չափորոշիչների վրա:

  1. Ռազմավարությունները պետք է առավելագույն արդյունավետություն ունենան

Մտեք ֆենչերի և Նորֆարի դասարանները և ամենայն հավանականությամբ կտեսնեք սովորողներին թիմային աորշխատանքով զբաղված, լրագրություն անելիս,  փորձագետի հետ հարցազրույց անելիս, կամ էլ՝ մասնակցում են սոկրատեսյան սեմինարին (երբ մի տեքստ է քննարկվում և մեկնաբանվում են մեկնաբանողների մեկնաբանությունները:):

Ուսուցման այս գործընթացը սովորեցնում է սովորողներին հարցեր տալ, ոչ թե սպասել ուսուցչի ուղղորդումներին: Այստեղ խրախուսվում է հետաքրքրությունը, զարգացվում է պատասխաններ տալը, սովորողները սկսում են խոսել և մտածել մաթեմատիկայի մասին:

Բոլոր այս գործունեությունները պահանջում են ուսուցչի ուղղորդումները: Օրինակ՝ Ֆենչերը միտումնավոր է աշակերտներին սովորեցնում համագործակցության ռազմավարությունները՝ տալով նրանց պատրաստի խոսքային նմուշներ, որպեսզի չփլուզվեն սովորողների քննարկումները, մտքից միտք կապը, անցումը ապահովվի:

Սովորողները իրենց մատյաններն են պահում, որտեղ գրի են առնում մի որևէ հարցի իրենց պատասխանները, որը ռազմավարության մեկ այլ ձև է և իրենն ասում է մափեմատիկայի նախագծեր իրականացնելիս: Մաթեմատիկայի որոշ ուսուցիչները կարող են ասել, որ դա ժամանակի վատնում է, իսկ Նորֆարն այն կարծիքին է, որ սեփական մտքերը գրելը ամրապնդում է մտածելու կարողությունը: Նա վստահեցնում է, որ գրագիտության բոլոր կենսական բաղադրիչները՝ խոսելը, լսելը, ընթերցելը և գրելը կիրառվում են մաթեմատիկայի նախագծեր իրականացնելիս:

  1. Վստահություն սերմանեք ու ձեռք բերեք վստահություն

Մաթեմատիկայի նախագծային ուսուցման գործիքների և ռազմավարությունների զարգացումը ժամանակ է պահանջում և՚՚ ուսուցիչների, և՚՚ սովորողների համար: Ինչպես որ սովորողներն են պայքարում լավ խնդիր լուծողներ դառնալ, նույն կերպ էլ ուսուցիչները պետք է քննադատաբար մոտենան և բարելավեն իրենց նախագծերը:

-Մի՚՚ դադարեք մաթեմատիկայի նախագծային ուսուցում իրականացնելը նույնիսկ, եթե նախագիծը այնպես չի ընթանում, ինչպես նախատեսել էիքերազել էիք, զգուշացնում է Նորֆարը: Մտածեք այն մասին, թե ինչը լավ աշխատեց և ինչը՝ ոչ՚՚, իսկ հետո արդեն մտածեք, թե ինչպես կարող եք լավացնել ձեր նախագիծը հաջորդ անգամ: Նախագծային ուսուցումը ամեն ինչի սպեղանին չէ, բայց այն չափազանց հզոր է արհամարելու ու դրանից չօգտվելու համար:

Առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 11-ը փետրվարի

Արտավազդ պապիկի և Մարիամ տատիկի նամակը Նյու-Յորքում ապրող իրենց թոռնիկներին.

Ձեր հարևանը՝ Արտավազդ պապիկը, գալիս է ձեր տուն և ասում. «Բալիկ ջան, դու գիտես, որ իմ թոռները Նյու-Յորքում են ծնվել, մեծացել և նրանք հայերեն չգիտեն: Կարո՞ղ ես թարգմանել այս նամակը անգլերեն, որպեսզի ուղարկեմ նրանց»:

Բարև ձեզ, իմ սիրելի թոռնիկներ Մայքլ և Ջեյն: Ինչպե՞ս եք: Ես շատ եմ կարոտել (miss) ձեզ: Ես և ձեր Մարիամ տատիկը լավ ենք: Մեր հարևանի տղան/աղջիկն է գրում այս նամակը անգլերեն: Նա ապրում և սովորում է Երևանում և կարողանում է խոսել, գրել և կարդալ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Խնդրեք ձեր ծնողներին, որպեսզի նրանք հայերեն  սովորեցնեն ձեզ: Ե՞րբ եք գալու Հայաստան: Եթե ամռանը գաք, մենք միասին կգնանք Սևան, Ծաղկաձոր: Հիմա Երևանում իսկական գարուն է: Ծիրանենիները և կեռասենիները կաղկունքի մեջ են(are in blossom): Ես և Մարիամ տատիկը համբուրում ենք ձեզ և սպասում: Մենք հույս ունենք, որ կհանդիպենք ամռանը:

Սիրով՝ ձեր Արտավազդ պապիկ և Մարիամ տատիկ

Պատասխանել են՝

Գոհար Կարագյանը՝ փետրվարի 13-ին: Նույն օրը պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրությունով:

Անահիտ Հովհաննիսյանը՝ փետրվարի 15-ին՝ առանց որևէ սխալի:

Մանե Հովհաննիսյանը՝

Առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 11-ը փետրվարի

I. Թվում է, որ այս բոլոր նախադասությունները ճիշտ են, բայց նրանցում առնվազն մեկ սխալ կա: Կարո՞ղ եք ուղղել այդ սխալները: Each of these sentences has at least one mistake. Correct them.

  1. I think he won’t be able to do that work alone.

2. Only then he agreed to join our group.

3. Under no circumstances, I will agree to help you with this evil intention.

4. The film is worth seeing it.

5. I don’t like when you speak like that.

6. He was elected as a member of parliament.

7. All what I have said is true.

8. It is a hard work.

9. She doesn’t allow to take her books.

10. Do not stay under the sun so long.

II. Think over the following expressions and give your own ideas:

  1. You can’t applaud with one hand.
  2. Out of sight out of mind.
  3. Never say never.
  4. The sun always shines behind the thickest clouds.
  5. Do not sit in an armchair until lucky days come by themselves.

III. Try to express these in English. This mathematical language skill will be necessary if you decide to continue your education abroad or at the American University in Yerevan.

Մեկ երրորդ, մեկ ամբողջ մեկ երրորդ, երկու երրորդ, մեկ ամբողջ երեք չորրորդ, զրո ամբողջ վեց:

Պատասխանել են՝

Ալեն Գևորգյանը՝ փետրվարի 13-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 14-ին:

Պետրոս Հովհաննիսյանը՝ փետրվարի 13-ին: Նույն օրը պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրությունով:

Տաթևիկ Դադալյանը՝ փետրվարի 14-ին: Պատասխանել եմ փետրվարի 15-ին:

Ալբերտ Ղազարյանը՝ փետրվարի 14-ին: Պատասխանել եմ նույն օրը՝ սխալների ուղղումով և բացատրություններով:

Մինդելի Դիանան՝ փետրվարի 14-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 15-ին:

Մանե Սարգսյանը՝ փետրվարի 16-ին: Նույն օրը սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ:

Աշոտ Հովհաննիսյանը՝ փետրվարի 16-ին: Նույն օրը պատասխանել եմ՝ սխալների ուղղումով և բացատրություններով:

Էրիկա Ասատրյանը՝ փետրվարի 16-ին: Փետրվարի 17-ին պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրություններով:

 

Օտար լեզուների ընտրությամբ խմբերի գործունեությունը կրթահամալիրում

Անգլերենի ընտրությամբ խմբերի գործունեություն – Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան  Հունվարյան ճամբարի ամփոփում

Իրինա Ապոյան  

Անժելա Մովսիսյան

Հերմինե Գևորգյան

The grade – the 9th graders

The number of  learners- 27

The projects – 1. online dictionary of idiomatic phrases –  https://hermingevorgyan.wordpress.com/2020/01/21/online-dictionary/

 Everything about interesting- The 9th graders talk about the traditions which are common at our school.( part 1) – https://hermingevorgyan.wordpress.com/2020/01/31/everything-about-interesting/

Everything about interesting – The 9th graders talk about their dreams ( part 2) –   https://hermingevorgyan.wordpress.com/2020/02/10/everything-about-interesting-part-2/

Անգլերենի ընտրությամբ խմբերի գործունեություն – Միջին դպրոց

Տաթև ԱլեքսանյանՆախագծեր

Ռուսերենի ընտրությամբ խմբեր

Ժաննա Հակոբյան   

Անի Ավետիսյան

Կարինե Թևոսյանֆրանսերենի ընտրությամբ խմբերի հետ աշխատանքի հաշվետվությունը

Դիանա ՆազարյանՊարսկերենի ընտրությամբ գործունեություն

Ռինա ՇագինյանՎրացերենի ընտրությամբ խմբերի գործունեությունը Միջին դպրոցում

Վրացերենի ընտրությամբ խմբերի գործունեությունը Ավագ դպրոցում, Վրացախոսների ակումբ

Ռուզաննա Սարգսյան – Իսպաներենի ընտրությամբ խմբերի գործունեություն

Մարիամ Սարդարյան  – Իտալերենի ընտրությամբ խմբի գործունեություն

Դաս-առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. փետրվարի 5-ին

  1. Տրված բոլոր արտահայտություններով խոսողը լռություն է ուզում, բայց այդ արտահայտությունները տարբերվում են միմյանցից քաղաքավարության աստիճանով: Կարո՞ղ եք դրանց հաջորդականությունը այնպես դասավորել, որ ամենաքաղաքավարի ու մեղմ խնդրանքից աստիճանաբար անքաղաքավարի դառնա և վերջանա կոպիտ հրամանով:

a)Quiet, please. B)I am terribly sorry to bother you, but would you mind being a little less noisy? c)Could you please be quiet? D)Shut up! E)Will you be quiet please? F) Would you mind being a bit quieter? G) Shhhh!

  1. a)

b)

c)

d)

e)

f)

g)

 

  1. Եկեք խաղանք «կենդանի բառարան» խաղը: Կարո՞ղ եք նկարագրել մի որևէ բան՝ չտալով դրա անունը: Օրինակ՝ ball – It is round and we can play different games with it.
  2. Water
  3. milk
  4. Sun
  5. candy
  6. bicycle

 

  1. Հաճախ ֆեյսբուքյան ընկերական երկխոսություններում մարդիկ ուզում են կարճ ու արագ գրել և այդ պատճառով էլ օգտագործում են u տառը you-ի փոխարեն, y տառը why-ի փոխարեն, c տառը see-ի փոխարեն, 2 թիվը` to-ի փոխարեն, r տառը՝ are-ի փոխարեն, L8-ը late-ի փոխարեն և այլ նման բաներ:

Սովորական անգլերենով գրեք հետևյալ երկխոսությունը՝

“Hi, Jane. RU OK?”

“Hi, Tom. Gr8!”

“Want 2 speak 2 U. W8ing 4 U.”

“I’ll not B L8. CU in 5 minutes.” 

 

 

Դաս-առաջադրանք հեռավար ուսուցմամբ 5-րդ դասարանցիների համար. փետրվարի5-ին

  1. Դիտեք այս նկարներով պատմությունը և պատասխանեք հարցերին

https://learnenglishkids.britishcouncil.org/en/short-stories/circus-escape

  1. Where did Billy go with his parents?
  2. Who was the first to come on to the circus ring?
  3. What animals gave a show in the circus ring?
  4. What were the clowns wearing? –Ի՞նչ էին հագել ծաղրածուները:
  5. What was the small elephant’s name?
  6. Where did Minny go?
  7. How did he save Billy?

Բոլոր պատասխաններն առկա են ֆիլմում:

  1. Մաթեմատիկան անգլերեն

2+3=5  2 plus 3 is 5  կամ` 2 and 3 is 5:

6-2=4    6 minus 2 is 4  կամ`  2 from 6 is 4

3×5=15    5 times 3 is 15

15:3=5     15 divided into 3 is 5

Նույն ձևով կատարեք այս գործողությունները՝ անգլերեն բարձրաձայն մտածելով և գրելով

  1. 4+3=
  2. 7-3=
  3. 7×3=
  4. 21:3=
  5. Հիմա բոլորը Հայաստանում ուզում են, որ գարուն գա: Նկարագրեք գարունը 5-6 նախադասությամբ:

 

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 3-ը փետրվարի

Դուք մի անգամ նման բովանդակությամբ առաջադրանք արել եք, բայց թեման այնքան կարևոր է, որ անհրաժեշտ է լինում պարբերաբար կրկնել այն, որպեսզի կարողանալ անգլերենի տարբեր թեստերի հարցերին ճիշտ պատասխանել ու, ընդհանրապես, ճիշտ հաղորդակցվել:

  1. Հաղորդակցման ընթացքում շատ հաճախ են գործածվում պայման արտահայտող նախադասությունները: Անգլերենում դրանք երեք տիպի են լինում.

Առաջին տիպ. Եթե կարդաս այս նամակը, կհասկանաս ամեն ինչ:

If you read this letter, you will understand everything.

Երկրորդ տիպ. Եթե կարդայիր այս նամակը, կհասկանայիր ամեն ինչ:

If you read (անցյալ ժամանակ) this letter, you would understand everything.

Երրորդ տիպ. Եթե կարդացած լինեիր այս նամակը երեկ, հասկացած կլինեիր ամեն ինչ:

If you had read this letter yesterday, you would have understood everything.

Task 1: Complete these sentences.

If it rains tomorrow ….

If Catalonia becomes an independent country, …

If money grew on trees …

If everyone was telepathic …

If all the peoples were peaceful.. . (people-մարդիկ, peoples-ժողովուրդներ)

If you had come earlier…

They would have seen you …

Task 2.«Երանի տալը» անգլերեն`I wish I were in Denmark now. Երանի ես հիմա Դանիայում լինեի:

Հետաքրքիր է, որ այս դեպքում անցյալ ժամանակն է գործածվում «հիմա, վաղը, հաջորդ տարի…» ներկա և ապագա ցույց տվող բառերի հետ, իսկ «to be» բայն էլ «were» ձևով է գործածվում բոլոր դեմքերի համար գրական անգլերենում: Հնարավոր է նաև «was» ձևը խոսակցական լեզվում:

Երանի տվեք այս իրավիճակներում.

Օրինակ՝ I want to give up smoking.  Ձևափոխում ենք այսպես՝ I wish I gave up smoking.

I love her but she never notices me.

I can’t get a visa to the USA.

German grammar is so hard.

I never win the jackpot with a lottery ticket.

Task 3. Write a letter to a friend you haven’t seen for some time. Mention some recent news about yourself and people you both know. 

 

Պատասխանել են՝

Ջուլիետա Պապիկյանը փետրվարի 4-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ փետրվարի 5-ին:

Մինդելի Դիանան՝ փետրվարի 5-ին:  Նույն օրը պատասխանել եմ:

Աշոտ Հովհաննիսյանը՝ փետրվարի 5-ին: Պատասխանել եմ սխալների ուղղումով և բացատրություններով փետրվարի 6-ին:

Ավետիս Տետեյանը՝ հունվարի 8-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Էրիկա Ասատրյանը՝ փետրվարի 7-ին: Սխալների ուղղումով և բացատրություններով պատասխանել եմ նույն օրը:

Նելլի Գևորգյանը՝ փետրվարի 9-ին: Վատ է գրել: Բացատրությունները չի կարդում: Պատասխանել եմ նույն օրը:

Ալեն Գևորգյան՝ փետրվարի 9ին: Առաջադրանքը չի կատարել: