Just another WordPress.com site

Archive for February, 2018

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի փետրվար ամսվա հաշվետվությունը

Փետրվարի 1-ին Լուսինե Բուշը աշխատանքային այցելություն է կատարել Գյումրի՝ տեխնոլոգիական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու վրացերենի Գյումրու ակումբի դասավանդող Ալլա Հովհաննիսյանին:

Հայկուհի Հովհաննիսյանը իր 7-րդ դասարանցիների ընտրությամբ խմբի սովորողների հետ այլոց փորձի ուսումնասիրություն է կատարել «Bio Ponds – Բիո լճակներ»: Ուսումնասիրությունը հիմնականում մի ուսուցողական տեսաֆիլմի թարգմանություն է: Այն պատմում է կոյուղաջրերի մաքրման կայանների մասին: Այս ֆիլմի թարգմանության ազդակը եղել Փարաքարի Բիո լճակ կատարած իրենց այցելությունը:

Իրինա Ապոյանը 12-րդ դասարանի սովորողներ Արտակ Նշանյանի և Արման Մարտիրոսյանի հետ թարգմանել է Ջեք Մայի հետ հարցազրույցը: Մեծ աշխատանք են արել. 60 րոպե տևող հարցազրույցի առաջին 30 րոպեի թարգմանությունն է, որը մոտ 10 էջ է: Միայն պետք է ասեմ, որ ներկայացված տեքստը խմբագրման կարիք ունի: Այս հաշվետվության հետ կցում եմ նաև այդ թարգմանության “Word” ֆայլը:

Ամփոփել եմ ռուսերենի և անգլերենի փետրվարյան ֆլեշմոբները:

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Անահիտ Նաղդալյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 48), Մարիամ Քալանթարյանը՝ 4-5-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 83), Ժաննա Հակոբյանը՝  6-8-րդ և 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 32 – 6-8-րդ և 4 – 9-12-րդ:

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Լիանա Ասատրյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 31), Աննա Գանջալյանը՝ (մասնակիցների թիվը՝ 45), Սիլվա Հարությունյանը՝ 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 6 ), Յուրա Գանջալյանը՝ 6-8-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 12):

Վարել եմ անգլերենի հեռավար ուսուցումը.  Կազմել եմ 3 առաջադրանք, ստուգել եմ պատասխանները և ուղարկել սովորողներին:

Ամփոփել եմ  «Ուսումնական բաց նախագիծ» անվանակարգին ներկայացված աշխատանքների ուսումնասիրումը, գնահատումը:

Գևորգ Հակոբյանի հանձնարարությամբ արված աշխատանք

Անգլերենից հայերեն եմ թարգմանել Լ.Փ. Բենեզեթի «Թվաբանության ուսուցումը. մի գիտափորձի պատմություն» երկրորդ և երրորդ մասերը:

 Մանկավարժական կենտրոնի հանձնարարությամբ արված աշխատանքներ

  1. Առավոտյան ընդհանուր պարապմունքը Քոլեջում փետրվարի 5-ին
  2. Ծիսական շաբաթվա ընդհանուր պարապմունքը Արևմտյան դպրոց-պարտեզում փետրվարի 6-ին
  3. Ուսումնասիրություն մանկավարժական ակումբին ներկայացնելու համար՝ «Հունվարյան ուսումնական ստուգատեսային ճամբարը Արևելյան դպրոցում»

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Լիանա Ասատրյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 31), Աննա Գանջալյանը՝ (մասնակիցների թիվը՝ 45), Սիլվա Հարությունյանը՝ 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 6 ), Յուրա Գանջալյանը՝ 6-8-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 12):

2-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները համապատասխանում են «Ես և ինձ շրջապատող միջավայրը» ծրագրային թեմային: Սովորողներն իրենց խոսքում գործածում են առարկայի տեղը ցույց տվող նախդիրները: 3-րդ դասարանցիները կարողանում են նկարագրել իրենց սենյակը՝ օգտագործելով տեղ ցույց տվող նախդիրների իմացությունը:

4-5-րդ դասարանների առաջադրանքները հաղորդակցական մոտեցում ունեն: Տրվում է իրավիճակ, երբ դիմացինը ինքը պետք է որոշի, թե ինչ ասել: Սովորողների ճնշող մեծամասնությունը ճիշտ է կատարել առաջադրանքները:

6-8-րդ դասարանների առաջադրանքը զարգացնում է սովորողների լսելով ընկալելու ունակությունը: Օգտագործվել է անգլերեն մուլտֆիլմ, որի տեքստը կարդում է լեզվակիր երկրի խոսողը՝ մատչելի և միևնույն ժամանակ ճիշտ առոգանությամբ:

9-12-րդ դասարանների առաջադրանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում և սեփական կարծիքի արտահայտում կյանքի տարբեր երևույթների նկատմամբ:

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի արդյունքները

Ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել և ստացված աշխատանքները ստուգել են՝ Անահիտ Նաղդալյանը՝ 2-3-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 48), Մարիամ Քալանթարյանը՝ 4-5-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 83), Ժաննա Հակոբյանը՝  6-8-րդ և 9-12-րդ դասարաններ (մասնակիցների թիվը՝ 32 – 6-8-րդ և 4 – 9-12-րդ:

Ընդհանուր առմամբ ռուսերենի փետրվարյան ֆլեշմոբն ունեցել է 167 մասնակից, որից մեկը այլ դպրոցից է՝ Վիկա Սարգսյան – Հրազդանի Թիվ 4 դպրոց, որն իր էլեկտրոնային հասցեն չի գրել և չենք կարող պատասխանել:

Գոհացուցիչ են կրտսեր դպրոցների մասնակիցների պատասխանները: Առաջադրանքները հաղորդակցական մոտեցում ունեին և մասնակիցների մեծ մասը բարձր գնահատականներ է ստացել: Միջին և ավագ դպրոցների առաջադրանքները ավել շատ լեզվաբանական բնույթ ունեին և գնահատականներն էլ համեմատաբար ցածր էին:

Թվաբանության ուսուցումը (մաս III). մի գիտափորձի պատմություն

Լ.Փ. Բենեզեթ
Նյու Հեմփշիրի Մանչեսթեր քաղաքի դպրոցների տեսուչ

Առաջին անգամ հրատարակվել է Ազգային կրթական միության ամսագրի 25-րդ հատորի առաջին համարում, 1936-ի հունվարին, էջ 7-8

 

Սա հանրակրթական դպրոցների տեսուչ Լ.Փ. Բենեզեթի թվով երրորդ և վերջին հոդվածն է, որտեղ նա Նյու Հեմփշիրի Մանչեսթերի դպրոցներում իրականացրած թվաբանության ուսուցման մի գիտափորձ է նկարագրում: Հոդվածի առաջին երկու մասերի հրապարակումները [1935-ի նոյեմբերին, էջ 241-4և1935-ի դեկտեմբերին,էջ 301-3] շատ դրական մեկնաբանություններ են ունեցել: Վիլյամ ՄակԷնդրյուն նյութն անվանում է «զորեղ ու լավ ընթերցվող մի գիտական հոդված, որը զերծ է նման հոդվածներին բնորոշ ձանձրալի բնույթից»: Նյու Ջերսիից Հելեն Այվես Շերմերհորնը գրում է, որ վերադառնալով միջին դպրոց մեծահասակների կրթական դաշտում տարիներ շարունակ աշխատելուց հետո, նա «սարսափահար է եղել այն բոլոր փոփոխություններից, որ տեղի են ունեցել, այն մեծ քանակի նոր ուսումնական գործունեություններից, որոնցից յուրաքանչյուրն ինքնին լավն է, այդուհանդերց, անկանոն կերպով խժռում է երեխաների ժամանակը: Աններելի թվաց երեխաների անգլերենի թույլ իմացությունը. Չափազանց քիչ ժամանակ էր հատկացված լեզվամտածողական հմտություններ ձեռքբերելու համար: Հույս ունեմ պարոն Բենեզեթի հոդվածի ազդեցությամբ շատ բաներ կփոխվեն:  Կանզասի Լորենս քաղաքի դպրոցների տեսուչ Ք.Ե. Բըրչը իր նամակում նշում է, որ Լորենսի դպրոցները վերջին երկու տարիներին վերանայում են թվաբանության ծրագիրը: Պարոն Բըրչը առաջարկել է քննարկել Բենեզեթի հոդվածները մասնագիտական հանդիպումներում և դրանց կիրառման հարց բարձրացնել տեղական իրավիճակի լույսի ներքո:

Արդյո՞ք ձերդպրոցը նույն կերպ է մոտենում այս հոդվածներին: Հետաքրքիր կլիներ այս հարցի քննարկման համար կլոր սեղան քննարկում կազմակերպել ձեր համայնքում՝  ներգրավելով մի քանի առաջատար քաղաքացիների և տեսնել, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը: (more…)

Տրվել է անգլերենի 2018-ի փետրվարյան ֆլեշմոբի մեկնարկը

Փետրվարի 23-ն է, ժամը 19:00, սկսում ենք պատասխանել անգլերենի ֆլեշմոբի հարցերին:

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը)

4-5-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Աննա Գանջալյանը)

6-8-րդ  դասարաններ (առաջադրանքը կազմել է Յուրա Գանջալյանը)

9-12-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Սիլվա Հարությունյանը)

 

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

Թվաբանության ուսուցումը (մաս II). մի գիտափորձի պատմություն

Լ.Փ. Բենեզեթ, Նյու Հեմփշիրի Մանչեսթեր քաղաքի դպրոցների տեսուչ

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է Ազգային կրթական միության ամսագրի 24-րդ հատորի 9-րդ համարում, 1935-ի դեկտեմբերին

Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի

 

Սա 1929-ից Նյու Հեմփշիրի Մանչեսթերում իրականացվող մի գիտափորձ նկարագրող հոդվածի երկրորդ մասի հրապարակումն է: Նախորդ մասում, որը հրապարակվել էր ամսագրի նոյեմբերյան համարում, պարոն Բենեզեթը բացատրում էր, որ Մանչեսթերի մի քանի դպրոցներում առաջին վեց տարիների ընթացքում թվաբանության ուսուցումը բարձրությունների, երկարությունների, տարածքների չափումների գործունեությամբ էր սահմանափակվում: Թվաբանության ֆորմալ ուսուցումը սկսվում էր միայն 7-րդ դասարանում: Ավանդական ուսումնական պլանով և գիտափորձով սովորող աշակերտների խմբերին տրված հարցաշարերի արդյունքում պարզվեց, որ գիտափորձով սովորողները մեկ տարվա ընթացքում կարողացան հասցնել կատարողական այնպիսի մակարդակի, որին հասել էին ավանդական ուսումնական պլանով սովորողները երեք ու կես տարվա թվաբանական վարժանքների շնորհիվ: Բացի դրանից, քանի որ գիտափորձով աշխատող դասավանդողները ժամանակ էին ունեցել կենտրոնանալու երեխանրին «կարդալ, պատճառաբանել և միտք արտաբերել» սովորեցնելու վրա, վերջիններս զարգացրեցին ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ձեռք բերեցին ավելի հարուստ բառապաշար և սեփական մտքերն արտահայտելու ավելի մեծ սահունություն: (more…)

Հունվարյան ուսումնական ստուգատեսային ճամբարը Արևելյան դպրոց-պարտեզում

Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը հունվարյան ուսումնական ստուգատեսային ճամբարի լավ հաշվետվություն է գրել, որում ներառված է ճամբարի ամբողջ գործունեությունը, իրականացված նախագծերը: Հաշվետվության մեջ նշված է ճամբարի լուսաբանումը սովորողների և դասավանդողների բլոգներում, դպրոց պարտեզի ենթակայքում և բազմաթիվ ռադիոներում՝ «Նոր ռադիո», «Պզզան ռադիո», «Խոշորացույց ռադիո», «Բնագետիկ ռադիո», «Ռադիո բզեզ» և այլ ռադիոներ:

Առանձնակի ուշադրության է արժանի «Երևան 2800» նախագիծը, որը ղեկավարել է Իվետա Ջանազյանը: Այս նախագիծը Իվետան ներկայացրել է Դիջիթեք 2018-ի «Ուսումնական բաց նախագիծ» անվանակարգին:

Կարինե Պետրոսյանի սովորող սովորեցնող նախագիծը «Թարգմանում ենք առակներ փոքրիկների համար»:

Սաթենիկ Թորոսյանի բլոգում նույնպես առկա է սովորող սովորեցնող նախագիծը: Նրանք համագործակցում են Միջին դպրոցում մաթեմատիկա դասավանդող Լուսինե Ներսեսյանի և իր դասարանի հետ:

Լիանա ասատրյանը և Գայանե Փարվանյանը նույնպես իրականացրել են «Երևան 2800» նախագիծը;

Հունվարի վերջին շաբաթվա ընթացքում ամփոփվել է մարզական բաց ստուգատեսի արդյունքները:

 

Յուրա Գանջալյան

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Այս առաջադրանքը լսելով հասկանալու ունակությունները զարգացնելու համար է:

This task is for developing listening comprehension skills.

Լսեք զրույցները (մինչև 5-րդ մասը ներառյալ) և գրի առեք բոլոր այն կարևոր արտահայտությունները, որոնք անծանոթ են ձեզ: Գրի առած արտահայտությունները մուտքագրեք ձեր բլոգներում և հղումը ուղարկեք ինձ:

Listen to the conversations (the first 5 Units) and write down all the important expressions and words which you don’t know. Publish these words and expressions on your blog and send the link to me.

 

Ինեսա Թումասյանցի պատասխանը

Անգլերեն․ Առաջին 5 մասերի ինձ անծանոթ բառերը

Անգլերենի առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Պատկերացրու՛, որ հիմա հարցազրույցի ես մասնակցում` « Իմ սիրելիները» թեմայով: Պատասխանի՛ր տրվող հարցերին անգլերեն:

Imagine that you are taking part in an interview the topic of which is “My Favourites”. Answer the questions in English.

  1. What is your favourite day of the week? Why?
  2. What is your favourite holiday? Why?
  3. What is your favourite book? Why?
  4. What is your favourite kind of music?
  5. What is your favourite memory of childhood?
  6. What is your favourite pastime?
  7. What is your favourite season? Why?
  8. What is your favourite TV programme?
  9. What is your favourite Website? Why?
  10. What is your favourite subject at school? Why?
  11. Who is your favourite teacher at school? Why?
  12. Who is your favourite character from literature? Why?
  13. Who is your favourite author? Why?
  14. What is your favourite time of the day? Why?
  15. Who is your favourite actress or actor? What can you tell about her or him?

Առաջադրանք II.  Շարադրություն

Task II. Composition.  Read the instructions before writing your composition.

Կարդա՛ ցուցումները` նախքան շարադրությունը գրելը.

Որքան հնարավոր է մանրամասն ներկայացրու տեղեկատվություն քո դպրոցական կյանքի մասին: Այդ տեղեկատվությունը պետք է այնքան գրավիչ լինի, որ արտասահմանցի քո հասակակցի մոտ հետաքրքրություն առաջանա գալ և տեսնել այն ամենը, ինչի մասին դու տեղեկացնում ես նրան: Թույլատրվում է բառարան գործածել: Կարելի է նաև օգտվել դպրոցական կայքից, բայց արգելվում է գրավոր աշխատանքի մեջ պատճենված նյութ գործածել: Դու կարող ես տալ միայն քո մեկնաբանությունները:

Give detailed information as much as you can about your school life. The information should be attractive enough to arouse interest in a schoolchild of your age to come and see everything you are writing about. You can use a dictionary. You can also take information from your school Web site but you are not allowed to make copies of the Website information. You can only give your interpretations.

 

Ծիսական շաբաթվա առավոտյան ընդհանուր պարապմունքը Արևմտյան դպրոց-պարտեզում փետրվարի 6-ին

Արևմտյան դպրոց-պարտեզի առավոտյան ընդհանուր պարապմունքը ուրախ ու զվարթ, բոլոր սովորողների և դասավանդողների մասնակցությամբ անցավ: Չէի պարում ու երգում միայն ես ու խոհանոցի աշխատողները: Երգեցին ու պարեցին «Պսակ պսակ» և «Գնացեք տեսեք» կատակերգերը, որոնք սազում են այս ծիսական շաբաթին:

Միակ թերի կողմն այն էր, որ բացակայում էին երաժշտության դասավանդողներ Սոֆյա Գրիգորյանը և Նարինե Դավթյանը և երգերը չէին ուղեկցվում ծիսական բառերի կարճ բացատրություններով:

 

Դիջիթեք 2018. «Ուսումնական բաց նախագիծ» անվանակարգ

Դիջիթեք 2018-ի կազմակերպչական և ներկայացված աշխատանքների այն թերությունները, որոնք ընդհանուր են եղել աշխատանքների մեծ մասի համար: 

Ներկայացված շատ աշխատանքներ կան, որոնցից չի հասկացվում, թե ինչ նախագծի մասին է խոսքը: Այդ թերությունը երևում է առանձին սովորողների ներկայացրած աշխատանքներում: Միգուցե, այս թերությունը սկիզբ է առնում դեռ հայտը լրացնելիս, որտեղ ի տարբերություն նախորդ տարիների՝ բացակայում է նախագծի անվանումը:

Հայտի լրացման ձևաթղթում առկա է «խորհրդատու ուսուցիչ» պահանջը, բայց շատ են սովորողների ներկայացրած այն աշխատանքները, որտեղ առկան են ուղղագրական, շարահյուսական սխալներ և տեխնիկական վրիպումներ (օրինակ՝ չափազանց ցածր է, կամ էլ գրեթե չի լսվում տեսաֆիլմի ձայնագրությունը), Youtube-ում հրապարակված նյութի մեջ բացակայում է մեր կրթահամալիրի, դպրոցի անունը: Մի կարևոր թերություն էլ կա, որը ընդհանուր է Youtube-ում մեր կրթահամալիրի կողմից հրապարակված  տեսաֆիլմերի գերակշռող մասին:  Գործունեություններ լուսաբանող տեսաֆիլմերն ուղեկցվում են ոչինչ չասող երաժշտությամբ: Պակասում է խոսքը: Որքան լավ կլիներ, որ այդ տեսաֆիլմերն ուղեկցվեին դասավանդողների, դաստիարակների կամ էլ սովորող-լրագրողների խոսքով: Կարծում եմ, որ խորհրդատու ուսուցիչը պետք է խորհրդատու լինի ոչ միայն նախագիծն իրականացնելու ընթացքում, այլև Դիջիթեքին նյութ ներկայացնելիս:

«Ուսումնական բաց նախագիծ» անվանակարգով եղել է 266 հայտ, որոնցից քննարկման համար առանձնացվել է 11-ը:

266 աշխատանքներից առանձնացված բոլոր այս 11 աշխատանքները արժանի են գնահատման: Կարծում եմ, որ չի կարելի դրանք համեմատել և ասել, որ այս մեկն ավելի լավն է, քան այն մեկը: Չի կարելի Մարինե Մկրտչյանի “Ազգային ծեսերին նոր կյանք” նախագիծը համեմատել Սոնա Փափազյանի “Իմ բնակավայրը” կամ էլ՝ Գրետա Բակունցի “Խոհարարական մաթեմատիկա” նախագծերի հետ: Ո՞ր նախագծի հետ համեմատենք Լուսինե Փաշայանի 6 տարեկանների առաջին բնագիտական փորձերը: Կարծում եմ, որ մանկավարժորեն և տրամաբանորեն ավելի ճիշտ կլինի, եթե չառանձնացվի մի աշխատանք որպես գլխավոր մրցանակակիր: “Ուսումնական բաց նախագիծ” անվանակարգով Դիջիթեք 2018-ի հաղթողներ են բոլոր այս 11 աշխատանքներն իրենց հեղինակներով:

 

77  Սոնա Փափազյան  «Իմ բնակավայրը» Երևան 2800

Երևում է և նախագիծը, և սովորողների աշխատանքները: Նախագծում Սոնա Փափազյանը ձևակերպել է նպատակը, նշել է մասնակիցներին և իրականացման ժամկետները: Կարևոր նախագիծ է: Սովորողները ներկայացնում են իրենց բնակավայրերը: Սովորողների համար աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար Սոնան 13 հարց է կազմել, որոնց պատասխաններից են ստեղծվել տեքստերը: Տեքստերին ուղեկցող լուսանկարներն արել են  սովորողները: 

 Նարեկ Սահակյանի կարծիքը – Շատ լավ ու հետաքրքիր նախագիծ էր արված։ Կարծում եմ՝ սովորողները ևս հաճույքով են իրականացրել այս նախագիծը։ Ինքս էլ բազմաթիվ նոր բաներ սովորեցի։ Ողջունելի է նաև, որ սովորողներն առավելագույնս ներգրավված են եղել նախագծի իրականացման մեջ, իսկ ուսուցչի ներգրավվածությունը համեմատաբար քիչ է եղել։
 Երևում է նախագիծը, կատարված աշխատանքները: Նախագիծն իր մեջ ներառում է դպրոցի ներքին և արտաքին տարածքների, խմբասենյակների, առանձին սրահների ամանորյա ձևավորման աշխատանքներ: Ներկայացված տեսաֆիլմերից մեկը լուսաբանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման 6-րդ փուլը: Միակ թերությունն այն է, որ տեսաֆիլմերը խոսքով չեն լուսաբանվում: 
 Նարեկ Սահակյանի կարծիքը – Սովորողների հետ ոչ ստանդարտ բաներ էին ստեղծել, փորձել մտածել ստանդարտներից դուրս։ Հետաքրիր աշխատանք էր՝ գեղեցիկ ֆոտոշարքերով լուսաբանված։

221  Մարինե Ամիրջանյան,  թարգմանական նախագիծ «Հարյուր հազար հարց ու պատասխան»:

Նախագիծն իրոք ուսումնական է, ընդլայնում է սովորողների աշխարհայացքը, պատասխանում է վաղ հասակից երեխաներինհուզող հարցերին: Նախագծի իրականացմանը մասնակցել է Արևելյան դպրոցի 5- դասարանի բոլոր սովորողները: Նախագծիարդյունքը կարող է որպես ուսումնական նյութ ծառայել կրտսեր դպրոցների այլ սովորողների համար:

Նարեկ Սահակյանի կարծիքը – Լավ ու օգտակար գործ են կատարել։ Սեփական փորձով կարող եմ ասել, որ թարգմանություններ կատարելը բազմակողմանի զարգացնում է մարդուն։ Բայց կարծում եմ՝ տեսակի մեջ յուրօրինակ չէր, քանի որ կրթահամալիրում սովորողներն այսպես, թե այնպես միշտ թարգմանություններ անում ու հրապարակում են։

569 Իվետա Ջանազյան  «Երևան 2800»

Հրապարակված է նախագիծը և սովորողների աշխատանքները: Սա հայրենագիտական նախագիծ է: Հայրենիքի ճանաչումը սկսվում է այն բնակավայրից, որտեղ ապրում ես:

Նարեկ սահակյանի կարծիքը – Մի փոքր նման էր Սոնա Փափազյանենց նախագծին, սակայն այստեղ նաև նշել էին իրենց համայնքի, բնակավայրի, բակի հիմնախնդիրները, ինչը շատ կարևոր է հետագայում դրանց լուծումները գտնելու համար։

583 Էլեն Հովհաննիսյան սովորող  նախագիծ «shopping»

Էլենը ստեղծագործական մոտեցմամբ և տեխնիկական բարդ լուծումներով է նկարահանել այս տեսանյութը, որը «Shopping» անգլերենի նախագծի շրջանակներում է արված: Նա տարբեր հագուստով և մազերի տարբեր սանրվածքներով երկխոսություն է վարում ինքն իր հետ: Չգիտեմ, թե ինչպես է ձայնի և պատկերների մոնտաժն արել:

Նարեկ սահակյանի կարծիքը – Իսկապես շատ հետաքրքիր ու յուրօրինակ նախագիծ էր։ Նկատելի է, որ քիչ ժամանակ չէ ծախսված աշխատանքի վրա։ Բայց ըստ իս, սա ընդամենը շատ լավ նյութ է, որը դժվար թե կարողանանք նախագիծ անվանել։

700 Հերմինե Անտոնյան  «Համակարգչի բաղկացուցիչ մասերը»

Այս նախագծի իրականացմամբ սովորողները ծանոթանում են համակարգչի տարբեր բաղկացուցիչ մասերին, սովորում են խափանված մասերի վերանորոգում կատարել կամ էլ փոխարինել դրանց նորերով:

Արմեն Իշխանյանի կարծիքը – Նախագծի նպատակը լավն է, տեսաուղեցույցով(հայերեն) ավելի մատչելի կլինի շատերի համար ծանոթանալ համակարգչի կառուցվացքին։
Ցավոք տեսաուղեցույցը ինձ համար անհայտ պատճառներով ջնջված է։
Տեսական մասում կա պահանջված չափի ինֆորմացիա։
Ցանկալի կլիներ նաև համառոտ շարադրանք;

Նարեկ սահակյանի կարծիքը – Տեսանյութը ջնջված էր, բայց ուսումնական փաթեթն աչքի անցկացնելուց հետո հստակ երևում է, թե ինչ մեծ աշխատանք է արված, որը նաև շատ օգտակար է բոլորիս համար։

 

750 Գրետա Բակունց Խոհարարական մաթեմատիկա

Նախագծի իրականացումը կատարվել է 2018-ի հունվարյան ստուգատեսային ճամբարի ընթացքում: Նախագծի նպատակն է մաթեմատիկան կապել իրական կյանքի հետ:

Արմեն Իշխանյանի կարծիքը –Արդեն գրել եմ, որ շատ ողջունելի է ցածր դասարանցիների մոտ հետաքրքհություն առաջացնել բնական գիտությունների նկատմամբ, իսկ դա ավելի հեշտ է անել խաղերի միջոցով;
Կցանկանայի, որ շատ լինեն նման նախագծեր;

Նարեկ սահակյանի կարծիքը – կարծում եմ, որ սա բոլոր նախագծերից լավագույնն էր։ Իսկական կրթական նախագիծ էր՝ ոչ ստանդարտ կերպով երեխաներին մաթեմատիկա սովորեցնելու, ինչը շատ ավելի արդյունավետ տարբերակ է, քան գրքային վարժություններ հանձնարարելը։

771 Մարինե Մկրտչյան «Ազգային ծեսերին նոր կյանք»

«Ազգային ծեսերին նոր կյանք» նախագիծը  հանրակրթական դպրոցում իսկական հեղինակային մանկավարժություն է Մարինե Մկրտչյանի համար: Ծիսական պարերգեր կատարելը, արդ ու զարդերը, տարբեր ատրիբուտներ պատրաստելը Մարինե Մկրտչյանից են սովորում թե սովորողները և թե դասավանդողները:

Նարեկ սահակյանի կարծիքը – Շատ լավ օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ուսումնական բաց նախագիծը։ Շատ հավանեցի ու հաճույքով դիտեցի-ունկնդրեցի տեսանյութերը։

818 Մարկ Միկաիլ Բնագիտական փորձեր

Հետաքրքիր է, որ մի հայտով ներկայացված են և քիմիական, և ֆիզիկայի և կենսաբանական փորձեր:

Նարեկ սահակյանի կարծիքը – Հետաքրքրությամբ դիտեցի փորձերը, ամեն մի տեսանյութից նոր բաներ սովորեցի։Բայց սա կարելի է ասել՝ աբստրակտ ու անժամկետ նախագիծ էր, քանի որ ընդամենը ներկայացված էին բլոգում «փորձեր» թեգի տակ տեղադրված բոլոր նյութերը։ Մյուս կողմից սովորողն ինքնուրույն կատարել էր այնպիսի փորձեր, որոնք իրեն հետաքրքրել են (ինչն ամենակարևորն է), ու դրանց տեսանյութերը տեղադրել իր բլոգում՝ առանց դասավանդողի օգնության։

841 Աննա Գանջալյան և Մարիամ Քալանթարյան, էլեկտրոնային գիրք

Սա ռուսերեն դասավանդող Մարիամ Քալանթարյանի և անգլերեն դասավանդող Աննա Գանջալյանի համագործակցային նախագիծն է, որ արդյունքում ստեղծվել է էլեկտրոնային գրքույկ «Մեր զբոսայգիները»:

Նարեկ սահակյանի կարծիքը – Ուսուցողական նախագիծ, որի ընթացքում վստահ եմ սովորողները շատ նոր բաներ են սովորել։

846 Զառա Ոսկանյան «Զարգացնող խաղերի ստեղծում»

Արմեն իշխանյանի կարծիքը- Խաղեր ստեղծելը և օգտակար է և հաճելի;
Հույս ունեմ, որ նախագիծը շարունակելի կլինի;
«Տրամաբանական և տեսողական խաղեր» բաժնի հղումը հավանաբար ճիշտ չի, բացվում է ուրիշ տեղ:

Նարեկ Սահակյանի կարծիքը – Նախագիծը դուրս շատ եկավ, քանի որ սովորողները հենց իրենց իսկ ձեռքերով էին պատրաստել զարգացնող խաղեր, որոնք նախատեսված են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց թե՛ կրտսեր, թե՛ ավագ ընկերների համար։ Հղումներից մեկը հավանաբար սխալ էր դրված, բայց ընդհանուր ուսումնասիրությունը բավական էր կարծիք կազմելու համար։

923 Լուսինե Փաշայան  «Բնագիտական փորձեր»

Երկրորդ դասարանցիների առաջին բնագիտական փորձերն են, որոնք արվել են տանը մեծ պատասխանատվությամբ և հետաքրքրությամբ:

Արմեն Իշխանյանի կարծիքը – Նախագիծի միտքը ինձ դու եկավ։  Լավ է որ երեխանաերը ցածր դասարաններից շփվեն բնագիտական առարկաների հետ, կատարեն փորցեր; Մեր երկրի զարգացումը մեծապես կախված Է ճշգրիտ գիտությթյուննեից և կարևոր Է երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել բնական գիտությունների նկատմամբ:

Նարեկ Սահակյանի կարծիքը – Այս տարիքում հիշում եմ՝ ինչքան էին ինձ դուր գալիս էսպիսի փորձեր անելը։ Ողջունելի է, որ դեռ երկրորդ դասարանում արդեն բնագիտական փորձեր ու նոր բացահայտումներ են անում։

 

“Ուսումնական բաց նախագիծ” անվանակարգի գնահատման հանձնաժողով

Արմեն Իշխանյան՝ – 9-4 դասարանի սովորող Մարինե Իշխանյանի հայրը, ծրագրավորող

Նարեկ Սահակյան՝ – շրջանավարտ

Յուրա Գանջալյան

 

Առավոտյան ընդհանուր պարապմունքը Քոլեջում փետրվարի 5-ին

Առավոտյան ընդհանուր պարապմունքը վարում էր Մարինե Մկրտչյանը: Մասնակցում էին դասավանդողները, նախակրթարանի սաները և Քոլեջի սովորողները: Սկզբում գրաբար լեզվով Տեառնընդառաջի անծանոթ մի երգի ուսուցում սկսվեց: Մարինե Մկրտչյանը բացատրեց երգի բովանդակությունը, Տեառնընդառաջի խորհուրդը և տող առ տող, տուն առ տուն սկսեցին երգել: Դրանից հետո, քանի որ նախակրթարանի սաները բոլորովին չէին հասկանում բառերը և լուռ կանգնած էին, նրանց դաստիարակը խնդրեց Մարինե Մկրտչյանին երգել փոքրիկների իմացած մի երգ ու միասին երգեցին «Գնացեք տեսեք…»: Փոքրիկները միանգամից աշխուժացան ու մեկ մարդու նման՝ այդ երգին բնորոշ շարժումներով երգեցին այդ երգը մինչև վերջ: Դրանից հետո Մարինեն բացատրեց Բարեկենդանի խորհուրդը և մի երգ սկսեցին երգել, որն այդ տոնի խորհրդին համահունչ էր: Մարինե Մկրտչյանի ծիսական երգերի իմացությունը, անհատնում եռանդը կամաց-կամաց փոխանցվում էր ներկաներին:

Լավ կլիներ, որ այս ծիսական շաբաթվա ընթացքում Մարինեն հնարավորություն ունենար իր ծիսական երգերի իմացությունը փոխանցեր ավելի մեծ թվով դասվարների, դասավանդողների իրապես երգել սիրող սովորողների:

 

Առաջադրանք հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Here is the beginning of a story. Think of a logical continuation and narrate your story by using the given words, word combinations and expressions.

Last year we went to the seaside. We wanted to stay there for two weeks. On the day of our arrival the weather was fine and the sea was calm. …

Words and expressions to be used.

To change for the worse-փոխվել դեպի վատը, rough-ալեկոծված, stormy- փոթորկոտ, inside the hotel, regret-փոշմանել, play board games- սեղանի խաղեր խաղալ, not to lose one’s hope, to change for the better, on the day of departure.

Խոսքն ավելի տրամաբանական և հյութեղ դարձնելու համար կարող եք գործածել նաև այս կապող բառերը.

Moreover – դեռ ավելին, hardly … when հազիվ … երբ, for the purpose of նպատակով, not only … but also …- ոչ միայն … այլ նաև, nevertheless – բայցևայնպես, so that – որպեսզի.

Շարադրությունը պետք է ունենա 200-250 բառ:

Արթուր հովակիմյանը պատասխանել է.

Դավիտ Խաչատրյանը պատասխանել է

Սիլվա սարգսյանը պատասխանել է

Ռուբեն Գալստյանի պատասխանը՝

Last year we went to the seaside. We wanted to stay there for two weeks. On the day of our arrival the weather was fine and the sea was calm. And I thought “ this is going to be the best holiday ever!!!”. We rented a big room for us. As I didn’t have anything to do in the room I started to explore the Hotel. That was a cool hotel with a beautifull and clean garden, playgraund, movie room and a swimming pool. I didn’t think that people would use that pool because we were near the sea why should somebody go to the swimming pool? But then I found my favorite part in the hotel sport ground where you could play any kind of sport games: football, basketball, table tennis, volleyball, batminton and chess. Oh yeh, this was gonna be a good time going to the sea in the morning, then relaxing in in the jacuzzi, then whatching some movie, then going to the sports ground and sleeping on the soft bed. But why wasn’t so good? Well, because when we woke up we could see no calm sea, no sunshine, no birds in the sky. The sea was rough and it was raining and the noise of thunder was heard. Actually, I like rain especially when the thunder noise with lightning, but when it changes my plans I start hating it. Well, we got sad because we did not have anything to do. At that time in the hotel, nothing was open so we started to play cards. Cards are good friends for sad and bored travelers. So we decided to watch some TV. While watching Tv we were speaking about weather and thunderstorm. The weather forecast said it such bad weather was going to last for 15 days. Well, I never believe what is said on TV about the weather so I still had some hope that it was going to be the best holiday ever. In the swimming pool, I made friends with many peers and I was even happy that the weather was stormy. On the day of our departure, I got very angry because the weather changed for the better: the sea was again calm, the sky was blue and the birds were singing and flying over the sea.

Միքայել մնացականյանի պատասխանը իր բլոգում

https://wordpress.com/post/miqayelmnacakanyan.wordpress.com/273

Ինեսա Թումասյանցի պատասխանը իր բլոգում

Անգլերեն․ Տնային աշխատանք