Just another WordPress.com site

Archive for September, 2017

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփումը

untitled_4_3

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին համեմատաբար քիչ սովորողներ մասնակցեցին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ սեպտեմբերի 22-ին սովորողների մեծ մասը մասնակցում էր ուսումնական ճամփորդություններին, կամ էլ՝ նոր էին վերադարձել: (more…)

Սեպտեմբերյան ֆլեշմոբների կազմակերպման և անցկացման ուսումնասիրություն

Հայոց լեզվի ֆլեշմոբ

Առաջադրանքները

 Ինչու՞ են արգելափակված հայոց լեզվի վերջին ամիսների առաջադրանքները: Գրված է «Հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբ», իսկ առաջադրանքները արգելափակված են:  Արգելափակված են նաև հունիսյան, մայիսյան, ապրիլյան ֆլեշմոբների առաջադրանքները: Ի՞նչ իմաստ ունի առաջադրանք կազմելը և հետո արգելափակելը: (more…)

2017-ի անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբը

Սեպտեմբերի 22-ն է, ժամը 19:00: Սկսում ենք մասնակցել անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին: Ընտրեք ձեր համապատասխան տարիքային խումբը և սկսեք պատասխանել հարցերին: Հեռավար ուսուցման մեջ ընդգրկված սովորողները անպայման պետք է նշեն այդ մասին համապատասխան վանդակում:

2-3-րդ դասարաններ (ծնողների, ավագ եղբայրների և քույրերի օգնությամբ կարող են նաև առաջին դասարանցիները մասնակցել)

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ 

Distance teaching-learning English: High School, the 3rd task

  1. Do you know that you can form an adverb by adding ly to an adjective?

For example, Anna is a nice singer. Anna sings nicely. (more…)

Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի նախագծի մասին

 

Այս հայեցակարգում ոչ ճիշտ միտք է արտահայտված հետևյալ պարբերության մեջ.
«Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն
Պարբերությունը ճիշտ կլիներ, եթե դրանում տեղ գտած «համաշխարհային հանրության հետ» բառախումբը փոխարինվեր «նախկին խորհրդային պետությունների հետ» բառախմբով, կամ էլ՝ «ռուսաց լեզվի» բառակապակցությունը փոխարինվեր «անգլերենի» բառով: Հանրագիտարանում «աշխարհի լեզուները» մեկնաբանության մեջ նշվում է, որ այժմ ռուսերեն գիտի 260 մլն մարդ: Մոտավորապես այդքան է նախկին Խորհրդային Միության պետությունների բնակչության այժմյան թիվը: Անգլերեն է խոսում աշխարհի 1,5 միլիարդ մարդ և այդ թիվը անընդհատ աճում է, որովհետև չինացիներն էլ են սկսել ինտենսիվ կերպով անգլերեն սովորել՝ աշխարհի տնտեսական դաշտում ավելի լավ ինտեգրվելու և հեգեմոն դեր խաղալու նպատակով:
Փաստորեն այդ սխալ միտք արտահայտող պարբերությամբ ասվում է, որ Հայաստանի ապագայի աշխարհը սահմանափակվելու է հիմնականում Ռուսաստանով, Բելոռուսիայով, Ղազախստանով և Ղրղզստանով: Լավ է գոնե Վրաստան ունենք մեր կողքին:
Փաստաթղթի ամենամեծ սխալը հենց սկզբում է, որտեղ ռուսերենը առանձնացվում է այլ օտար լեզուներից՝ նրան մի առանձնահատուկ կարգավիճակ տալով: Մինչև հիմա ռուսերենը դասավանդվում էր երկրորդ դասարանից, իսկ հիմա արդեն ռուսերեն են սովորեցնելու նախադպրոցական կրթական հաստատություններում: Հայեցակարգում ասվում է, որ համալսարան ընդունվելիս առավելություն են ստանալու ռուսերեն իմացողները: Դա արդեն կարգավիճակ է:
Հայեցակարգի այս կետով « Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում» կանաչ ճանապարհ է բացվում Հայաստանում հայ երեխաների համար նոր ռուսական դպրոցների և բոլոր առարկաները ռուսերենով դասավանդվող դասարանների առաջ:
Հայեցակարգի այս կետով էլ պարտադրվելու է, որ գնահատվեն դպրոցների շրջանավարտների ոչ միայն ռուսերենի գրավոր խոսքը, այլ նաև՝ բանավորը:
Ամենավտանգավորը հայեցակարգի քաղաքական կեղտոտ ու մշուշոտ եզրափակիչ պարբերությունն է. «Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն նախապատրաստելով»: ˜
Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության 98%-ը հայեր են: Նախագծի հեղինակները հայ երիտասարդությանը նախապատրաստում են ապրելու մեկ այլ հանրապետությունում, որը բազմա՞զգ է և բազմամշակութայի՞ն: Երևի այդ բազմազգ հանրապետությունը Ռուսաստա՞նն է: Ոչինչ չեմ հասկանում:
Ընդհանրապես օտար լեզու սովորում են ներքին մոտիվացիա ունենալով: Այն ամենահեշտ ուսումնական առարկան է, երբ ներքին ձգտում կա, և ընդհակառակը՝ ամենադժվար ուսումնական առարկան է դառնում, երբ չկա այդ ներքին մոտիվացիան, երբ այն պարտադրվում է: Կարելի է պարտադրված լինելով մաթեմատիկա սովորել ուժերի գերագույն լարումով, բայց որքան էլ ուժերդ լարես, չես կարող օտար լեզու սովորել, երբ չկա ներքին ձգտում: Լեզուն մեր հոգին է: Որքա˜ն պետք է սիրես մեկ այլ լեզու, որքա˜ն մեծ կենսական անհրաժեշտություն պետք է լինի այն, որ ընդունես քո հոգու մեջ: Այն պարտադրանքով չի լինում:

Սեպտեմբերի 12-ին իմ կատարած դասալսումները

Առաջինը գնացի Արևելյան դպրոց՝ ներկա գտնվելու Լիանա Ասատրյանի անգլերենի դասին: Առաջին ժամը առաջին դասարանում: Լիանան հիացրեց իր դասը վարելու առույգությամբ, դասարանի բոլոր սովորողներին դասին ներգրավելու իր կարողությամբ, առաջին հաղորդակցական խոսքային նմուշների ամրապնդմամբ և երկու անգլերեն մանկական երգերով: Եվ այս ամենը ընդամենը 20 րոպե տևողությամբ դասաժամանակի ընթացքում: Չունեմ որևէ այլ դիտարկում:

Երկրորդ դասաժամին արդեն Հյուսիսային դպրոցում էի և ներկա գտնվեցի Անահիտ Նաղդալյանի վարած ռուսերենի դասերին 5-րդ դասարաններում:

Բաց նամակ եմ գրել Անահիտին, որն ուզում եմ հրապարակել այստեղ:

Дорогая Анаит Нагдалян,

Когда я открыл ваш учебный блог и стал читать учебные проекты, я был приятно удивлен. Мне не верилось, что эти проекты были написаны молодым специалистом, кто никогда ранее не работал в школе. Но все встало на свои места, когда я сегодня присутствовал на двух ваших уроках в двух пятых классах Северной школы. Вы очень хорошо владеете русским языком, но это ваше преимущество никак не может передаваться детям, если и дальше вы будете учить им знаниям по русскому языку, а не навыкам практическому владению языка. Цель обучения  иностранным языкам в общеобразовательных школах, особенно в начальной школе – коммуникативная. Нужно говорить с учащимся так, как говорят в реальной жизни. Не нужно употреблять грамматические термины. Никто в реальной жизни не говорит: “На какой вопрос отвечают неодушевленные предметы?”, или же: “Можете составить существительное от прилагательного красивый ?”. И так продолжался целый урок. Я ждал ждал и не дождался такого примера: “Армения красивая страна. Я люблю красоту. Лилит красивая девочка. Ее красота сказочная. А теперь ваши примеры.”

И так, все время нужно помнить, что наша цель не научно-лингвистическая а – коммуникативная и весь урок строить исходя из этой цели. Я надеюсь, что вы примите мои добрые советы и пожелания. Удачи вам!

Սեպտեմբերի 11-ին իմ կատարած դասալսումների մասին

Երրորդ դասաժամին, Արևելյան դպրոցի երրորդ դասարանում ներկա եմ եղել մեր կրթահամալիրում առաջին անգամ իր մանկավարժական գործունեությունը սկսած Լիլիթ Հայկազունու դասին: Լավ է, որ Լիլիթը կարողանում է դասն անգլերեն վարել, բայց անհաղորդ էին մնում նրա անգլերեն ասված նախադասությունները, քանի որ դասը հաղորդակցական բնույթ չուներ: (more…)

Օտար լեզու դասավանդողների ուսումնական նախագծերը 2017-2018 ուստարվա համար. ուսումնասիրություն

Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան – հրապարակված են 2017-2018 ուստարվա նախագծերը: Ուսումնական նախագծերը համապատասխանում են առարկայական ծրագրին, չափորոշիչներին և մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին: (more…)

Կլոր սեղան քննարկում քոլեջում

 

21442120_888722487958952_1069533209_n

Ի՞նչ ուսումնական առարկաներ են դասավանդվելու, կամ մի քիչ անհասկանալի լեզվով ասած՝ մոդուլներ են իրագործվելու կրթահամալիրի Քոլեջի նոր՝ <<Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված ուսուցմամբ>>  մասնագիտությունն ընտրած սովորողներին կամ սովորողների հետ: (more…)

Ծանոթանում եմ միջին դպրոցի հեռավար ուսուցման սովորողների հետ

Միջին դպրոցից հեռավար ուսուցման մեջ ներգրավված սովորողներն են՝

6-րդ դասարան

Ռավոյան Ալեն – 1 ամիս    r-alen@mskh.am- հեռավար ուսուցման մեկամսյա պայմանագիր

7-րդ դասարան

Օունալլի Նասսիմ   odavit@mskh.am

8-րդ դասարան

Գալստյան Ռուբեն  g.ruben@mskh.am

Միլենա Դանիելյան

 

Ծանոթանանք. իմ անուն ազգանունն է՝ Յուրա Գանջալյան

Ես ուզում եմ որոշ տեղեկություններ իմանալ ձեր մասին:

Պատասխանեք այս հարցերին

What is your full name?

2.      When and where were you born?

3.      Which grade student are you?

4.      What is the reason for which you have decided to continue your education in a distance way?

5.      What are your interests? Which school subjects are you interested in? Can you tell me a few words about your favorite occupation?

 

Պատասխանները ուղարկեք այս հասցեով՝ y.ganjalyan@mskh.am

Ես ձեր սխալները կուղղեմ, կբացատրեմ: Դուք արդեն ուղղված տեքստը իմ բացատրություններով կհրապարակեք ձեր բլոգում:

Դավիթ Օունալլիի պատասխանը
You replied on 9/18/2017 9:01 PM.

1․What is your full name?

my name is David

2.      When and where were you born?

I was born in Armenia on May 31

3.      Which grade student are you?

I am a 7-5 grader

4.      What is the reason for which you have decided to continue your education in a distance way?

I am in the Russian provinces.

5.      What are your interests? Which school subjects are you interested in? I am interested in English Can you tell me a few words about your favorite occupation?

 

(more…)

Միջին դպրոցից հեռավար ուսուցման մեջ ներգրավված սովորողները

6-րդ դասարան

Ռավոյան Ալեն – 1 ամիս    r-alen@mskh.am- հեռավար ուսուցման մեկամսյա պայմանագիր

7-րդ դասարան

Օունալլի Նասսիմ   odavit@mskh.am

8-րդ դասարան

Գալստյան Ռուբեն  gruben@mskh.am

(more…)

Հեռավար ուսուցում. սեպտեմբերի 6

Երեկ ուղարկած ձեր տեքստերից երևաց, որ անգլերենի շաղկապները չգիտեք: Այդ պատճառով էլ այսօր կսովորեցնեմ մի քանի կարևոր շաղկապների և կապող բառերի  կիրառությունը: Շաղկապների իմացությունը կարևոր է նաև քննություններ հանձնելու համար: From your yesterday’s texts I understood that you don’t know the English conjunctions which are very important for fluent speech. Therefore, I am going to teach you the most common English conjunctions. Knowing conjunctions is also important for taking English exams.

 

Շաղկապներ և կապող բառեր, արտահայտություններ Conjunctions and linking words and expressions
«չնայած» , երբ գործածվում է երկրորդական նախադասության մեջ:

Չնայած եղանակը վատն էր, նրանք գնացին էքսկուրսիա քաղաքից դուրս:

 

Ես շարունակեցի աշխատել, չնայած շատ հոգնած էի:

Այստեղ գրիր քո օրինակները:

Though, although

Although the weather was bad they went on an excursion to the country.

 

I went on working, though I was very tired.

 

Here you can write your own 2 examples.

«Չնայած», երբ պարզ նախադասության մեջ է գործածվում:

Չնայած անձրևին նրանք գնացին էքսկուրսիա քաղաքից դուրս:

Բայց, եթե ուզենանք ասել. «Չնայած անձրև էր գալիս, …», ապա պետք է օգտագործել though կամ although

Քո օրինակները.

despite” when it is used in simple sentences.

 

Despite the rain they went on an excursion to the country.

Although it was raining …

 

 

Your examples:

Ուստի, այդ պատճառով, ահա թե ինչու…,

Սրանք գործածվում են, երբ տրամաբանական շարունակություն կա խոսքում:

Նրա ավտոմեքենան փչացավ  ճանապարհին. ահա թե ինչու նա ուշացավ  հանդիպումից:

Քո օրինակները.

 

Therefore, that’s why…

 

 

Something went wrong with his car, that’s why he was late for the meeting.

…therefore, he was late for the meeting.

 

Your examples:

(more…)

The first English lesson of distance education – Հեռավար կրթության առաջին անգլերեն դասը

 

Hello Everybody Ողջույն բոլորին
My full name is Yura Ganjalyan. Students always call me Mr. Yura.

For different reasons, you have decided to continue your education in a distance way. Our Educational Complex is the first educational institution in Armenia to organize a distance education for the learners of school age. I will be your English teacher. Our first lesson will be devoted to introducing yourselves. This lesson will help me to get to know you better.

Answer these questions in English (as much as you can) and in Armenian, please. You can write down the answers on your blog and send me the link to your entry.

1.      What is your full name?

2.      When and where were you born?

3.      Which grade student are you?

4.      What is the reason for which you have decided to continue your education in a distance way?

5.      What are your interests? Which school subjects are you interested in? Can you tell me a few words about your favorite occupation?

Ես Յուրա Գանջալյանն եմ: Սովորողները դիմում են ինձ այսպես՝ Mr. Yura:

Տարբեր պատճառներով դուք որոշել եք ձեր կրթությունը հեռավար ձևով շարունակել: Մեր կրթահամալիրը առաջինն է Հայաստանում, որ կազմակերպում է հեռավար կրթություն դպրոցահասակ սովորողների համար: Ես կլինեմ ձեր անգլերենի դասավանդողը: Մեր առաջին դասը նվիրվելու է ինքներդ ձեզ ներկայացնելուն: Այս դասը կօգնի ինձ ավելի լավ ճանաչել ձեզ: Պատասխանեք այս հարցերին անգլերեն (որքան կարող եք) և հայերեն: Դուք կարող եք պատասխանները գրել ձեր ուսումնական բլոգներում և ուղարկել ինձ այդ մուտքի հղումը:

1.      Ի՞նչ է ձեր անուն ազգանունը:

2.      Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

3.      Ո՞ր դասարանի սովորող եք:

4.      Ի՞նչն է պատճառը, որ որոշել եք ձեր կրթությունը շարունակել հեռավար ձևով:

5.      Ի՞նչ հետաքրքրություններ ունեք: Ո՞ր ուսումնական առարկաներով եք հետաքրքրված: Կարո՞ղ եք կարճ պատմել ձեր սիրելի զբաղմունքի մասին:

Առաջադրանքն ուղղված է Ավագ դպրոցի հետևյալ սովորողներին (more…)