Just another WordPress.com site

Archive for the ‘Uncategorized’ Category

Թվաբանության ուսուցումը I. Մի գիտափորձի պատմություն

Լ.Փ. Բենեզեթ

Նյու Հեմփշայեր նահանգի Մանչեսթերի դպրոցների տեսուչ

Առաջին անգամ հրատարակվել է Ազգային կրթական միության ամսագրի 24-րդ հատորի 8-րդ համարում, 1935-ի նոյեմբերին:  

Անգլերենից հայերեն թարգմանությունը`Յուրա Գանջալյանի

 

1929 թվականի գարնանը Նյու Յորք նահանգի Իթաքայի դպրոցների տեսուչ և տեսչության բաժնի նախագահ՝ լուսահոգի Ֆրանկ Դ. Բօյնթոնը, իր մի քանի ընկերներին և աշխատակից տեսուչներին մի հոդված ուղարկեց, որը հանրակրթական դպրոցների մի նոր ծրագիր էր: Նրա թեզի մեխն այն էր, որ մեզ   անընդհատ առաջարկվում է նոր ուսումնական առարկաներ ավելացնել ուսումնական պլանին (անվտանգության հիմունքների ուսուցում, առողջապահության հիմունքների ուսուցում, տնտեսողականության հիմունքների ուսուցում և նման այլ բաներ), բայց ոչ ոք երբևէ չի առաջարկում, որ մենք որևէ բան հանենք ուսպլանից: Նրա հոդվածն ավարտվում էր մի մարտահրավերի նմանվող կոչով, որը, կարծես, ասում էր. «Փորձեք ցույց տալ ինձ, թե ինչը կարող ենք կրճատել  այս նյութից»: Այստեղ, իհարկե՛, մեր միտքն է գալիս ՄաքԷնդրյուսի հայտնի համեմատությունը առ այն, որ ամերիկյան տարրական դպրոցի ուսումնական պլանը նման է Ջոունսի տան ձեղնահարկին: Ջոունսներն այս տուն են տեղափոխվել հիսուն տարի առաջ և երբեք որևէ բան դեն չեն նետել:

Ես մի ամիս սպասեցի և հետո մի ութ էջանոց նամակ գրեցի Բոյնթոնին՝ ասելով նրան, թե, իմ կարծիքով, ինչը կարող է հանվել մեր ներկայիս ուսումնական պլանից: Ես մեջբերում եմ երկու պարբերություն.

Առաջին հերթին, ինձ թվում է, որ մենք շատ ժամանակ ենք վատնում տարրական դպրոցներում՝ մաքառելով այնպիսի թեմաների հետ, որոնք հարկ է բաց թողնել, կամ էլ՝ հետաձգել դրանց ուսուցանումը մինչև այն ժամանակը, երբ երեխաները դրանց սովորելու պահանջն ունենան: Եթե իմ որոշելով լիներ, ես թվաբանության ուսուցումը կհանեի առաջինից վեցերորդ դասարանների ուսպլանից: Ես կթույլատրեի երեխաներին ինքնաշեն նկարված թղթադրամներով առք ու վաճառքի գործառույթների մեջ վարժվել՝ գումարելով գնված ապրանքների գները, և հանում կատարելով՝ որոշել փողի մնացորդը: Չէ՞ որ 11 տարեկան երեխայի համար թվաբանությունն իրական կյանքում միայն այդ իրավիճակում է պետք գալիս:

Կարծում եմ, որ անիմաստ է ութ տարի շարունակ երեխաներին սովորեցնել թվաբանական գործողություններ կատարել հիմնական դպրոցում: Արդյո՞ք տաս տարեկան երեխային կարիք կա իմանալու երկար կամ սյունակով բաժանման գիտելիքը: Թվաբանության ամբողջ նյութը կարելի է հետաձգել մինչև յոթերորդ դասարանը, որից հետո երկու տարում ցանկացած նորմալ երեխա կկարողանա յուրացնել այն:

Նամակը գրելուց հետո որոշեցի, որ եթե իրապես հավատում եմ սրան, ապա կթերանամ իմ աշխատանքում, եթե գործնականում դա չկիրառեմ: Այդ ժամանակ ես արդեն հինգ տարի Մանչեսթերի դպրոցների տեսուչն էի և արդեն ինձ խիստ քննադատության էին ենթարկել, որովհետև ես առաջին երկու ուսումնական տարիների ընթացքում, ինչպես նաև երրորդ ուսումնական տարվա առաջին կեսում, թվաբանությունը դուրս էի թողել ուսումնական պլանից: 1924 թվականին սովորողների թիվը առաջին դասարանում 20%-ով ավելի մեծ էր քան երկրորդում, որովհետև սովորողների մեկ հինգերորդ մասը չէր կարողանում բավարարել երկրորդ դասարան տեղափոխվելու համար թվաբանության պահանջներին և ստիպված էին կրկնել ուսումնական տարին: Մինչև 1929 թվականը առաջին դասարանում սովորողների ներգրավվածությունը ավելի մեծ չէր քան երրորդում:

Միևնույն ժամանակ, ինձ վհատություն էր պատճառում միջին կարողություններով սովորողի անգլերենի գործածման անկարողությունը: Եթե երեխաները ինքնատիպ մտքեր էին ունենում, նրանք չէին կարողանում հասկանալի կերպով վերարտադրել դրանք անգլերեն: Մի օր ես մի ութերորդ դասարան մտա սղագրողի հետ, որը պետ է բառ առ բառ գրի առներ իմ հարցերին տրված երեխաների պատասխանները: Ես փորձում էի հասնել այն բանին, որ երեխաներն իրենց բառերով ասեին ինձ, որ եթե մենք նույն համարիչով երկու կոտորակ ունենք, ապա ավելի փոքր հայտարար ունեցող կոտորակն է մեծը: Ես մեջբերում եմ բնորոշ պատասխաններ առանց խմբագրման:

  •  «կոտորակի մեջ փոքր թիվը միշտ ամենամեծն է»:
  • «Եթե համարիչները երկուսն էլնույնն են, իսկ հայտարարները մեկը ավելի փոքր է քան մեկը, մեկը, որը փոքր է ավելի մեծ է››:
  • «Եթե մի բան ունենայիր և կտրեիր այն ու բաժանեիր երկու կտորների, ավելի փոքր կտորը ավելի մեծն է: Ես նկատի ունեմ այն որը կարող էիր բաժանել ավելի քիչ թվով կտորների ավելի մեծ կտորներն են»:
  • «Հայտարարը որը ամենափոքրն է ամենամեծն է»:
  • «Եթե երկու համարիչներն էլ նույն թվերն են, ավելի փոքր հայտարարը ամենամեծն է – ավելի մեծը երկուսից»:
  • «Եթե ունեք երկու կոտորակ և մի կոտորակը ունի ամենափոքր թիվը ներքևի մասում: Այն կտրվում է մասերի և մեկը ունենում է ավելի շատ մասեր: Եթե երկու կոտորակները հավասար են, ներքևի թիվը ավելի փոքր էր քան մյուս կոտորակինը: Ամենափոքրը ունի ամենամեծ թվով մասեր, ապա կունենար ամենաքիչ թվով մասեր, բայց նրանք ավելի մեծ կտորներ կլինեին քան այն մեկը, որը բաժանել էին ավելի շատ կտորների»:

Սովորական ոչ մասնագետը կկարծի, որ սա հատուկ ընտրված սակավամիտ երեխաների խումբ է, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ մտքերն անգլերեն ձևակերպելու նման կարողությունը բնորոշ է ամբողջ երկրի ցանկացած մասի տասնչորսամյա երեխաներին: Խնդիրն այստեղ երեխաներինը կամ ուսուցչինը չէ. խնդիրն ուսումնական ծրագրի հետ է կապված: Եթե դասընթացի ծրագիրը պահանջում էր, որ երեխաները լավ յուրացնեին սյունակով երկար բաժանումը նախքան չորրորդ դասարանը ավարտելը, իսկ կոտորակների թեման էլ՝ նախքան հինգերորդ դասարանը վերջացնելը, ապա ուսուցիչը ստիպված էր լինում մեծ քանակի ժամեր ծախսել այդ աշխատանքի վրա՝ անտեսելով մտքերն անգելերեն ձևակերպելու-իմաստավորելու վարժանքը: Ես նույն գիտափորձն արել եմ Ինդիանայի նահանգի Վիսկոնսին քաղաքում և ունեցել եմ ճիշտ նույն արդյունքը, ինչը եղել էր Նյու Յորքի Հեմփշայերում:

1929 թվականի աշնանը ես որոշում կայացրեցի փորձարկել մինչև յոթերորդ դասարանը մաթեմատիկան ուսպլանից հանելու և երեխաներին ընթերցել, պատճառաբանել ու մտքերը արտաբերել սովորեցնելու գիտափորձը: «Արտաբերել» ասելով ես նկատի չունեի ուսուցչի ասածի, կամ էլ դասագրքում գրածի նույնությամբ վերարտադրելը: Ես նկատի ունեի անգլերեն խոսելը: Ընտրությամբ կազմեցի 5 դասարան. երրորդ դասարանցիներից բաղկացած երեք դասարան, մեկ դասարան՝ միավորելով երրորդ և չորրորդ դասարանցիներին, և մեկ դասարան՝ բաղկացած միայն հինգերորդ դասարանցիներից: Ես հարցրեցի ուսուցիչներին, թե արդյոք նրանք կցանկանային մասնակցել գիտափորձին: Նրանք երիտասարդ ուսուցիչներ էին՝ միջինը չորս տարվա աշխատանքային փորձառությամբ: Ուսուցիչների մանրազնին ընտրություն կատարեցի, բայց ավելի ուշադիր և մանրազնին էր դպրոցների իմ ընտրությունը: Ներգրավված չորս դպրոցներից երեքը գտնվում էին այն շրջաններում, որտեղ երեխաների ծնողների մայրենի լեզուն անգլերենը չէր: Ես գրություններ ուղարկեցի երեխաների ծնողներին՝ պատմելով պատմելով նրանց գիտափորձի մասին, որը պատրաստվում էի իրականացնել և խնդրեցի նրանց դիմել ինձ, եթե որևէ մեկը դեմ է այդ գիտափորձին: Ես ոչ մի բողոք չունեցա: Իհարկե, ես բավականին համոզված էի դրանում, երբ գրություններ էի ուղարկում նրանց: Եթե ես քաղաքի այլ դպրոցներ գնայի, որտեղ ծնողները ավագ դպրոցների կամ քոլեջների շրջանավարտներ էին, ես բողոքների հեղեղներ կունենայի և իմ գիտափորձը երբեք էլ չէր փորձարկվի: Ես մի քանի զրույց ունեցա ուսուցիչների հետ և նրանք ուսուցման նոր ծրագրին միացան խանդավառությամբ:

Այս նորաստեղծ դասարաններում երեխաներին խրախուսում էին մեծ չափի բանավոր ստեղծական աշխատանք կատարել: Նրանք զեկույցներ էին անում իրենց կարդացած գրքերի,  տեսած միջադեպերի, կատարած այցելությունների մասին: Նրանք պատմում էին իրենց տեսած կինոֆիլմերի մասին և հանպատրաստից պատմություններ էին հորինում: Կենսական լիցքեր էիր ստանում, երբ այցելում էիր այդ դասարաններից որևէ մեկը: Երջանիկ և ուրախ ոգի էր թևածում այնտեղ: Երեխաներն այլևս բազմապատկման աղյուսակը սերտելու կամ էլ սյունակով բաժանումը հաղթահարելու մաքառման լարվածության մեջ չէին: Նրանք լիովին բավականություն էին ստանում դպրոցում անցկացրած ժամերից:

Ութ ամիս անց ես մի սղագրողի հետ այցելեցի քաղաքի բոլոր չորրորդ դասարանները: Քանի որ մեզ մոտ կիսամյակային փոխադրումներ են, այն երեխաները, ովքեր երրորդ դասարանի ավարտական փուլում էին գիտափորձի սկզբին, այժմ արդեն չորրորդ դասարանի առաջին կեսում էին: Հակադրությունը ուշագրավ էր: Երբ ավանդական չորրորդ դասարաններում հարցրեցի, թե ինչ են իրենք կարդում, նրանք կարկամեցին, շփոթվեցին ու երկչոտեցին: Որևէ չորրորդ դասարանում ես մի եզակի երեխա չգտա, ով կարող էր ընդունել, որ կարդալու մեխք է գործել: Խոսք ասելու ոչ մի կամավոր չեղավ, և երբ փորձեցի նրանց հարկադրել խոսել, նրանք ոտքի կանգնեցին, գլուխները տարուբերեցին ու նորից նստեցին: Փորձարարական 4 չորրորդ դասարաններում նույնիսկ չմտածեցին էլ այն մասին, թե ինչ են իրենք կարդում: Յուրաքանչյուր դասարանում անմիջապես 10-12 ձեռք էր թափահարվում օդում, իսկ դեմքերն էլ ընկճված տեսք էին ընդունում, քանի որ մենք ժամանակ չունեինք լսելու իրենց:

Գիտափորձից առաջ մի քանի տարի շարունակ ես այն մտքին էի եղել, որ թվաբանության վաղ ներմուծումը բթացնում ու քնեցնում է երեխայի մտածելու ընդունակությունը: Թվաբանական մի խնդիր կար, որը ես ոչ թե մեկ այլ հարյուր անգամ էի փորձել վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դասարաններում: Ահա այդ խնդիրը. «Եթե ես կարող եմ քայլել հարյուր յարդ մեկ րոպեում (1 յարդը 91,44 սմ է), քանի՞ մղոն կարող եմ քայլել մեկ ժամում՝ պահպանելով իմ շարժման նույն արագությունը»: Քսանից տասնիննի դեպքում պատասխանը լինում է 6000 և, եթե ես ժպտալով համաձայնվեի, ամբողջ դասարանը ինքնագոհ շունչ կքաշեր: Բայց եթե ես ասեի. «Պարզ է: Դա նշանակում է, որ ես կկարողանայի այստեղից Սան Ֆրանցիսկո ոտքով գնալ և վերադառնալ մեկ ժամում»: Այս դեպքում անկասկած ծիծաղ է լսվում և երեխաներն էլ հիմարացած տեսք են ընդունում: Այդ պատճառով էլ գիտափորձով դասարանների ուսուցիչներին ասում էի, որ նրանք պետք է երեխաների հետ բարձրություններ, երկարություններ, տարածքների մեծություններ, տարածություններ և նման այլ բաներ չափելու շատ վարժանքներ անեն: Նման աշխատաոճի մեկ տարվա ուսումից հետո ես այցելեցի գիտափորձով դասարան, որն ուսումնական տարվա սկզբում կազմված էր եղել 3-րդ և 4-րդ դասարանցիների միավորումով: Տարվա վերջին նրանք արդեն 4-րդ և 5-րդ դասարանցիներ էին: Ես գրատախտակի վրա մոտավոր քարտեզ նկարեցի, որը պատկերում էր Օնթարիո լճի արևմտյան վերջնամասը, Էրի լճի արևելյան վերջնամասը և Նիագարա գետը: Ես հարցրեցի նրանց, թե ինչ է պատկերված և չզարմացա, երբ նրանք գուշակեցին պատկերված տեղանքը: Հետո ես գետի վրա երեք կետ նշեցի տառերով «Q», «NF» և «B». Նրանք անմիջապես առանց դժվարության հասկացան, որ NF-ը «Niagara Falls-Նիագարայի ջրվեժների»-ի հապավումն է (Նիագարան երեք իրար մոտ գտնվող ջրվեժ ունի), B-ն Բաֆըլլոու քաղաքի առաջին տառն է, բայց նրանց համար հանելուկային էր «Q» տառը: Մի քանիսը պնդեցին, որ դա Քվեբեքն, ուրիշներն այլ կարծիքի էին: Ի վերջո ես ասացի, որ դա Քուինզթաունն է (Queenstown): Հետո ես մեծ ջրվեժը հատող մի գիծ քաշեցի՝ ցույց տալով ջրվեժի վերևի մասի պինդ ու մեծ ժայռաբեկորը և դրա տակի քարազերծ մասը, որը ժամանակի ընթացքում մաշվում էր: Սովորողներն իրենք բացատրեցին, որ ժամանակի ընթացքում ջուրն այնքան է քշում տանում ներքևի փափուկ շերտերը, որ մի օր էլ մեծ ժայռաբեկորն է ընկնում և ջրվեժը, կարծես, հետ է շարժվում՝ հոսանքի հակառակ ուղղությամբ: Հետո ես հայտարարեցի, որ 1680 թվականին, երբ առաջին սպիտակամորթ մարդիկ տեսան ջրվեժը, այն գետի հոսանքի ուղղությամբ  այժմյան դիրքից 2500 ոտնաչափ ավելի ցած էր: Հետո հարցրեցի նրանց, թե ինչ արագությամբ է ջրվեժը շարժվում գետի հոսանքի հակառակ ուղղությամբ: Այս երեխաները, որ մի ամբողջ տարի թվաբանության ֆորմալ դասեր չէին ունեցել, բայց մտածելու վարժանքներ էին արել, ասացին ինձ, որ, եթե արդեն 250 է անցել այն ժամանակից, ինչ առաջին անգամ սպիտակամորթ մարդիկ տեսել են այդ ջրվեժը, ուրեմն ջրվեժը շարժվում է հոսանքի հակառակ ուղղությամբ տարեկան 10 ոտնաչափ արագությամբ: Հետո ես ակնարկեցի, որ գիտությունը պարզել է, որ իրականում ջրվեժը սկիզբ է առել Քուինզթաուն քաղաքի մոտից, որը 10 մղոն հոսանքն ի վար տարածքում է: Ես հարցրեցի, թե քանի տարի է, ինչ ջրվեժը նահանջում է: Նրանք պատասխանեցին, որ եթե 250 տարի է պահանջվել ջրվեժին կես մղոն տեղաշարժվելու համար, ուրեմն 500 տարում մեկ մղոն կշարժվեր, կամ էլ՝ 5000 տարի Քուինզթաունից մինչև ներկայիս դիրքը: Քարտեզն այնպես էի նկարել, որ Նիագարայի ջրվեժից մինչև Բաֆըլոու տարածությունը երկու անգամ ավելի երկար լիներ, քան Քուինզթաունից մինչև Նիագարայի ժրվեժը: Հետո ես հարցրեցի երեխաներին, թե արդյոք որևէ գաղափար ունեն, թե երբ ջրվեժը հետ գնալով կհասնի Բաֆըլոու քաղաքը և կցամաքեցնի դրա կողքի լիճը: Նրանք ասացին, որ դա հաջորդ 10000 տարիների ընթացքում չի լինի: Ես հարցրեցի նրանց, թե ինչպես նրանք գտան այդ պատասխանը և նրանք պատասխանեցին, որ Նիագարա ջրվեժից մինչև Բաֆըլոու 20 մղոն է, իսկ դա երկու անգամ ավելի շատ է, քան Քուինզթաունից մինչև Նիագարա ջրվեժը:

Այնպես պատահեց, որ գիտափորձով դասարանի հետ այդ հանդիպումից հետո ես այցելեցի Նյու Ինգլանդ շրջանի մի մեծ քաղաք իմ գործընկերներ հինգ տեսուչների հետ: Այդ շրջանի դպրոցների աշխատանքը վերահսկող տեսուչը հետաքրքրվեց իմ գիտափորձով դասարանի հետ այդ խնդրի լուծմամբ և առաջարկեց, որ ես նույն խնդիրը տամ իրենց դպրոցներից մեկի հինգերորդ դասարանցիներին: Ընտրվեց քաղաքի լավագույն ցուցադրական դպրոցը, ուր սովորաբար տանում են կրթությամբ հետաքրքրված քաղաքի այցելուներին: Այսպիսով, ես կանգնած էի այդ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտների դիմաց: Փորձնական դասին հետևում էին նաև իմ գործընկեր տեսուչները որպես հանդիսատես: (Հաջորդում է այդ փորձնական դասի սղագրությունը:)

Հյուրընկալող տեսուչ. «Երեխաներ, կցանկանա՞ք, որ Նյու Հեմփշայերի Մանչեսթերի տեսուչ  Բենեզեթը մի քանի հարց տա ձեզ Նիագարայի ժրվեժի մասին»:

Երեխաները հաճույքով համաձայնվեցին:.

Պ-ն Բենեզեթ. (նկարելով մի քարտեզ գրատախտակին)«Երեխաներ, ի՞նչ եմ նկարել գրատախտակին»:

Երեխաներ. «Մեծ լճերը»:

Պ-ն Բ. «Լավ, ո՞ր լճերն են»:

Մի երեխա. «Օնտարիո լիճը և Էրի լիճը»:

Պ-ն Բ. «Լավ. ո՞ր գետն է սա»:

Մի երեխա. «Սուրբ Լոուրենս գետն է»:

Պ-ն Բ. «Դա, իրոք, ճիշտ է: Դա Սուրբ Լոուրենս գետն է: Բայց այստեղ այն ուրիշ անունով են կոչում: Այն կոչում են Նիագարա: Ի՞նչ գիտես Նիագարա գետի մասին»:

Մեկ ուրիշ երեխա. «Նիագարայի ջրվեժներն են այնտեղ»:

Մեկ ուրիշ երեխա. «Նիագարայի ջրվեժները կապված են Նիագարա գետի հետ»:

Պ-ն Բ. «Ինչպե՞ս են նրանք կապված»:

Մի երեխա. «Ջուրը ջրվեժներով թափվում է և լցվում է Նիագարա գետը»:

Պ-ն Բ. «Այո՛, ուժեղ է թափվում: Ձեզնից որևէ մեկը տեսել է Նիագարայի ջրվեժները»:

Երեքը ձեռք է բարձրացնում:

Պ-ն Բ. «Որքան է այդ ջրվեժների բարձրությունը: Որևէ գաղափար ունե՞ք դրանց մասին: Դրանք ավելի բա՞րձր են, քան այս սենյակը»:

Երեխաներ. «Այո» (կասկածանքով)

Պ-ն Բ. «Որքա՞ն է այս սենյակի բարձրությունը»:

Ամենուր սենյակների բարձրությունը 11-40 ոտնաչափ է (3,3-ից 12 մ): Սենյակի բարձրությունը  փաստորեն մոտ 16 ոտնաչափ է (4,8 մետր):  Այս ամենից հետո  ջրվեժների բարձրության հարցը ավելորդ եղավ:

Պ-ն Բ.  «Լավ, պետք չէ հիմա մտատանջվել, թե որքան է Նիագարայի ջրվեժների բարձրությունը: Այս քարտեզի վրա ես մի կետ եմ նշել և անվանել եմ այն “NF” և մեկ ուրիշ կետ էլ նշել եմ “B”. Ի՞նչ է նշանակում “NF”-ը:

Երեխաներ. «Նիագարայի ջրվեժներ».

Պ-ն Բ.  «Ի՞նչ է ցույց տալիս “B”-ն:

Մեկ ուրիշ երեխա. «Ծովախորշ»

Պ-ն Բ. «Ոչ, հիշեք, որ Նիագարա ֆոլզը ոչ միայ ջրվեժի անուն է, այլև՝ քաղաքի»:

Մի երեխա. «Բալթիմոր»

Երկար դադարից հետո սենյակի վերջում նստած հյուրընկալող տեսուչը ասաց, որ այդ քաղաքի անունը նաև կենդանու անուն է:

Մի երեխա. «Բաֆըլոու»

Պ-ն Բ.  «Այո’՚՚: Մեկ ուրիշ քաղաք էլ կա այստեղ, որը ես նշանակում եմ “Q” տառով, բայց այն Քվեբեքը չի: Դա Քուինզթաունն է: Մարդիկ, ովքեր մանրազնին  ուսումնասիրել են այս տեղանքը, պարզել են, որ ինչ-որ մի ժամանակ ջրվեժները եղել են Քուինզթաունի մոտ: Հիմա ինձ ասե’ք: Ի՞նչ եմ ուզում ասել, եթե ասեմ, որ ուզում եմ ցույց տալ ձեզ խնձորի կտրվածքը:

Դասարանը տարակուսած է:

Պ-ն Բ. «Ենթադրենք դանակով կիսում եք խնձորը: Ի՞նչ եմ ցույց տալիս ձեզ, եթե ձեռքում պահեմ խնձորի մի կեսը»:

Մի երեխա. «Խնձորի կեսը»:

Մեկ ուրիշ երեխա. «Խնձորի միջուկը»:

Երրորդ երեխա. «Խնձորի ներսը»:

Պ-ն Բ. «Ասացեք ինձ, արդյոք «կտրվածք»-ը նոր բառը է ձեր մեծամասնության համար»:

Բոլորը միասին. «Ո՚՚’չ»

Պ-ն Բ. ‹‹Լավ, խնձորի կտրվածքը նշանակում է խնձորը մեջտեղից կտրած վիճակում. Ինչու՞ ես ասացի դա ձեզ››:

Միևնույն ժամանակ նա Նիագարայի ջրվեժի կտրվածքն է գծում գրատախտակին:

Մի երեխա. ‹‹Որովհետև դա ջրվեժի կտրվածքն է››:

Պ-ն Բենեզեթը հիմա ցույց է տալիս ջրի տակի երկու տեսակի ապարները և հարցնում է, թե որն է ավելի ամուր: Նրանք ի վերջո գտան, որ վերևի ապարը ավելի ամուր է: Հետո նա բացատրում է, թե ինչպես է ներքևի փափուկ ապարը աստիճանաբար քշվում ջրի շփումից և գալիս է մի պահ, երբ վերևի ապարը օդում, կարծես, կախված է և ծանրության ուժից ընկնում է ցած: Այդ պատճառով է, որ ջրվեժը հետ է գնացել մոտ 10 ոտնաչափ:

Պ-ն Բ. ‹‹Երբ սպիթակամորթ մարդիկ առաջին անգամ տեսան ջրվեժները 1680 թվականին (նա այդ թվականը գրում է գրատախտակին), ջրվեժներն այդ ժամանակ գետի հոսանքի ուղղությամբ ավելի ներքև էին, նրանց այժմյան դիրքը և հաշվարկված է, որ այդ ժամանակվանից ի վեր ջրվեժները հետ են գնացել գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մոտավորապես 2500 ոտնաչափ: Որքա՞ն ժամանակ առաջ էր, երբ սպիտակամորթները առաջին անգամ տեսան ջրվեժները:

Մի երեխա. ‹‹Չորս հարյուր տարի››:

Մեկ ուրիշ երեխա. ‹‹Երկու հարյուր տարի››:

Երրորդ երեխա. ‹‹Երեք հարյուր տարի››:

Կռահումների սահմանները տատանվում էին 110-ից 450 տարի: Մի տղա ասում է, որ դա այն ժամանակ էր, երբ Կոլոմբոսը նավով Ամերիկա եկավ: Մեկ ուրիշն էլ ասում է, որ դա ուխտագնացների և պուրիտանների ժամանակաշրջանում էր:

Պ-ն Բ. ‹‹Դե, ինչպե՞ս ենք գտնելու պատասխանը››:

Որոշ ժամանակ ընդհանուր շփոթվածություն տիրեց:

Մի երեխա. ‹‹1680-ից հանենք այժմյան թվականը՝ 1930››:

Պ-ն Բ. ‹‹Հրաշալի է››:

Նա գրատախտակին գրում է.

1680

1930

Պ-ն Բ. ‹‹Հիմա նայք այս գրածին և առանց հանելու ասեք, թե քանի տարի էր տարբերությունը: Տեսեք, թե արդյոք կարող եք հանում կատարել՝ թիվ առ թիվ››

Պետք է նշել, որ ոչ մի երեխա ուշադրություն չդարձրեց այդ թվերի սխալ տեղերի վրա: Նրանք միայն կռահում են՝ 350 տարի, 200 տարի, 400 տարի:

Պ-ն Բ. ‹‹Լավ, եկեք հանենք թիվ առ թիվ››:

Մի երեխա. ‹‹0-ն հանած 0-ից հավասար է 0: 8-ից հանած 3 հավասար է 5: 6-ից հանած 9 հավասար է 3: Պատասխանը երեք հարյուր հիսուն է››:

Պ-ն Բ. ‹‹Ովքե՞ր են կարծում, որ 350-ը ճիշտ պատասխանն է››:

Աշակերտների մոտ երկու երրորդը ձեռք է բարձրացնում: Ի վերջո երկու երեք աշակերտ կարծում է, որ դա սխալ է:

Պ-ն Բ. ‹‹Շատ լավ, ուղղի՛ր››:

Մի երեխա. ‹‹Պետք էր 16-ից հանել 9, որը հավասար կլիներ 7››:

Պ-ն Բենեզեթը գրում է 750-ը որպես պատասխան: Երբ նա հարցրեց, թե քանիսն են մտածում, որ դա է ճիշտ պատասխանը, գործնականում բոլորը ձեռք բարձրացրեցին: Մինչև այս պահը տեղական հյուրընկալող տեսուչը հուսահատ բարկությունից ետ ու առաջ էր անում դռան մոտ, մերթ ընդ մերթ էլ հուսահատությունից ձեռքերը վեր էր բարձրացնում, որ իրենց մրցանակակիր աշակերտները այդպես են իրենց դրսևորում: Որոշ ժամանակ անց, քանի որ պ-ն Բենեզեթը շփոթված տեսք ուներ, երեխաներն էլ աստիճանաբար կորցրեցին ինքնավստահությունը: Ի վերջո, Էլսի Միլլեր անունով մի փոքրիկ աղջիկ գալիս է գրատախտակի մոտ, շրջում է թվերը, կատարում հանում և ասում է, որ պատասխանը 250 տարի է:

Պ-ն Բ. ‹‹Շատ լավ, եթե ջրվեժները 250 տարվա ընթացքում նահանջել են 2500 ոտնաչափ, ապա մեկ տարվա ընթացքում քանի՞ ոտնաչափ են նրանք գետն ի վեր շարժվել››:

Մի երեխա. ‹‹Երկու ոտնաչափ››:

Պ-ն Բենեզեթը ցույց է տալիս , որ լիովին բավարարված է և հարցնում է, թե քանիսն են համաձայն այդ պատասխանի հետ:

Գործնականում ամբողջ դասարանը նորից ձեռք է բարձրացնում:

Պ-ն Բ. ‹‹Որևէ մեկը ունի՞ այլ պատասխան››:

Մի երեխա. ‹‹Ութ ոտնաչափ››:

Մեկ ուրիշ երեխա. ‹‹Քսան ոտնաչափ››:

Ի վերջո Էլսի Միլլերը նորից վեր է կենում և ասում, որ պատասխանը 10 ոտնաչափ է:

Պ-ն Բ. ‹‹Ի՞նչ, տաս ոտնաչա՞փ››(մեծ զարմանք արտահայտելով):

Ամբողջ դասարանը սկսեց ծիծաղել: Էլսի Միլլերը պնդում է իր պատասխանը և պ-ն Բենեզեթը ասում է նրան գալ գրատախտակի մոտ և ապացուցել իր պատասխանը: Նա ասում է, որ տարօրինակ է, որ Էլսի Միլլերը այդքան համառն է, երբ բոլորը նրա դեմ են: Նա, ի վերջո, ապացուցում է իր տեսակետը և պ-ն Բենեզեթը ընդունում է այն և ասում, որ բոլոր մնացած աշակերտները սխալ են:

Պ-ն Բ. ‹‹Մի մղոնի որքան մասն է ջրվեժը հետ շարժվել 250 տարվա ընթացքում››:

Երեխաները կռահում են. ‹‹3/2, 3/4, 2/3, 1/20, 7,8›› – ամեն ինչ բացի 1/2-ից: Դասի ավարտի զանգը տալիս է:

Պետք նշել, որ տեղական տեսուչը մի փոքր հուշում կատարեց սկզբում, որը չարվեց Մանչեսթերի երեխաներին, երբ ասվեց ‹‹Նիագարայի ջրվեժներ››: Նրանք նախապատրաստված էին, որ ճանաչեին իմ քարտեզը: Մանչեսթերի երեխաները, որոնք չէին սովորել բազմապատկման աղյուսակներ, բայց շատ էին խոսել տարածությունների և չափսերի մասին, միանգամից հասկացան, որ 2500 ոտնաչափը մոտավորապես կես մղոն է, մինչդեռ, ավելի մեծ քաղաքի երեխաները, որոնք նոր էին սերտել բազմապատկման աղյուսակը, քիչ գաղափար ունեին տարածության մասին:

Ես այնքան էի հիացած գիտափորձի հաջողությամբ, որ 1930-ի աշնանը մենք 6-7 նոր գիտափորձով դասարաններ բացեցինք:

Մի օր էլ ես անգլերեն արտահայտվելու գիտափորձ արեցի: 7-բ դասարանի առջև կախեցի Ֆրեդերիք Վոգի մի նկարի կրկնօրինակը, որտեղ բաց ծովում լողում էր մի փոքրիկ սառցաբեկոր, որի վրա մի բևեռային սպիտակ արջ էր նստած: Սկզբում գիտափորձն արեցի ավանդական ուսումնական պլանով ու առարկայական ծրագրերով սովորող երեխաների հետ: Այդ դասարանում սովորողների գերակշիռ մասի համար անգլերենը մայրենի լեզու էր: Ես խնդրեցի երեխաներին գրեն այն, ինչ զգում են և ինչն իրենց ոգեշնչում է, երբ նայում են նկարին: Երեք քառորդ ժամ հետո ես այդ նույն նկարը կախեցի մեկ ուրիշ՝ գիտափորձով 7-բ դասարանի առջև, որտեղ միայն 3 երեխայի համար էր անգլերենը մայրենի լեզու: Հետո ես կանչեցի քաղաքի դպրոցների 7-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին և նրանց համար բարձրաձայն կարդացի նախ մի դասարանի 10 ամենալավ գրավոր աշխատանքները, իսկ հետո՝ մյուս դասարանի 10 ամենալավ աշխատանքները: Ես հարցրեցի նրանց, թե արդյոք նրանք զգացին տարբերությունը: Մի ուսուցիչ ակնարկեց, որ մի խումբը մյուսից մոտ մեկ ու կեսից երկու տարի ավելի առաջ է արտահայտվելու հասունությամբ քան մյուսը և բոլորն էլ համաձայնվեցին այդ պնդման հետ: Ես ասացի ուսուցիչներին. ‹‹Եթե ասեմ ձեզ, որ մի խումբը ‹‹A›› դպրոցից է, իսկ մյուսը՝ ‹‹B››, ի՞նչ եք կարծում, որ դպրոցի աշակերտներն են ավելի լավ գրել››: Նրանք ասացին. ‹‹Անկասկած ‹‹A›› դպրոցի երեխաները, ում ծնողները տանը անգլերեն են խոսում››:

«Ոչ, այդպես չէ, հենց հակառակը››, ասացի ես, և անվստահության ու անհավատության շշուկներ լսվեցին: Հետո մենք վերլուծեցինք գրավոր աշխատանքները և հաշվեցինք ավանդական ուսուցմամբ աշակերտների օգտագործած ածականները: Օգտագործված էր քառասուն ածական. սիրուն, լավ, կապույտ, կանաչ, ցուրտ, սառը և այլն: Հետո մենք հաշվեցինք մյուս խմբի օգտագործած ածականները և մենք գտանք 128 ածական, որոնք ներառում էին այնպիսիները, ինչպիսիք են՝ հոյակապ, ապշեցուցիչ, ոգեշնչող, եզակի, փառահեղ և այլն: Փոքրիկ հույները, հայերը, լեհերը, ֆրանսիացի-կանադացիները շատ էին առաջ անցել իրենց անգլիախոս հակառակորդներից:

Հաջորդը մի նմանատիպ թեստ էր: Ես միևնույն բնանկարը (գետ Մանչեսթերի մոտ) կախեցի 10 հինգերորդ դասարաններում: Նրանց հինգը ավանդական դասարաններ էին, իսկ մյուս հինգը՝ գիտափորձային: Նույն պատմությունը եղավ: Գիտափորձով դասարանները գերազանցեցին իրենց արտահայտվելու սահունությամբ: Գիտափորձով ուսուցմամբ երեխաները այնպիսի բառեր էին օգտագործել, որ մյուսները նույնիսկ չէին էլ լսել: Գիտափորձով ուսուցմամբ ամենավատ ուղղագրությամբ գրավորը ավելի քիչ ուղղագրական սխալներ ուներ, քան ամենալավ ավանդական ուսուցմամբ սովորողը: Ամենազարմանալին այն էր, որ 5-րդ դասարանի առաջին ուսումնական շրջանում սովորող գիտափորձով երեխաները, ովքեր մաթեմատիկա չէին սովորում, ավելի լավ արդյունք ցույց տվեցին քան ավանդական 5-րդ դասարանի սովորողները, ովքեր ավարտական ուսումնական շրջանում էին:

Այժմ արդեն պատրաստ էինք իրականացնելու ավելի մեծ ծավալի գիտափորձ: Մինչև 1932 թվականի աշունը Մանչեսթերի դպրոցների երրորդ, չորրորդ և հինգերորդ դասարանների մոտ կեսը արդեն նոր ուսումնական պլանով էր աշխատում: Դպրոցների տնօրեններից մի քանիսը կասկածամիտ էին և խնդրեցին թվաբանության ֆորմալ ուսուցումը հետաձգել մինչև վեցերորդ դասարանի սկիզբը՝ յոթերորդի փոխարեն: Չորս դպրոցի թույլատրվեց սկսել օգտագործել թվաբանության դասագիրքը 6-րդ դասարանի երկրորդ ուսումնական շրջանում, որը պայմանականորեն անվանվում է 6-B դասարան:

Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Գայ Ուիլսոնը թույլտվություն խնդրեց մեր կրթական ծրագրի զննում իրականացնել: Մեր ավագ դպրոցի ուսուցիչներից մեկը Բոստոնի համալսարանի մագիստրատուրայում էր սովորում և Գայ Ուլյամսը նրան հանձնարարություն տվեց պարբերաբար, ուստարվա ընթացքում, թվաբանության ստուգողական աշխատանքներ տալ Մանչեսթերի դպրոցների 200 վեցերորդ դասարանցիների: Այդ 200 թիվը արդար բաժանված էր 98 գիտափորձով աշակերտների և 102՝ ավանդական: Նրանք քաղաքի բոլոր վեցերորդցիներն էին: Նրանց կեսը թվաբանություն չէր անցել մինչև վեցերորդ դասարանի սկիզբը, իսկ մյուս կեսը թվաբանության առարկայական ծրագրով ուսում էր ստացել երրորդ դասարանի սկզբից: Ինչպես և սպասվում էր, առաջին ստուգողական աշխատանքները ավելի լավ կատարեցին ավանդական կրթություն ստացողները, քանի որ ստուգվում էին թվաբանական չորս գործողություններ կատարելու հմտությունները: Ապրիլին արդեն բոլոր դասարաններն իրենց արդյունքներով հավասարվեցին, իսկ երբ հունիսին տրվեց վերջին ստուգողականը, ամենաբարձր արդյունքը քաղաքում գիտափորձով մի դասարանինն էր: Այլ կերպ ասած, այս երեխաները՝ շրջանցելով թվաբանական գործողություններ կատարելու սկզբնական վարժանքը, կարողացան մեկ տարվա ընթացքում հասնել 6-րդ դասարանի ավարտական մակարդակին, որին ավանդական ուսումնական պլանով սովորողները հասնում են երեք ու կես տարվա թվաբանական  վարժանքների ընթացքում:

 

Advertisements

Մեկնարկին հետևում է ընթացքը

Պատմեին, չէի հավատա:

Երեկ ներկայացրեցի Արևմտյան դպրոցի ուսումնական ստուգատեսային ճամբարի տարատարիք ջոկատների գործունեության մեկնարկը: Այսօր նորից Արևմտյան դպրոցում եմ և հետևում եմ նախագծերի իրականացման ընթացքին: Որքան էլ ինձ պատմեին, չէի հավատա ու զգա այն ամենը, ինչի ականատեսը եղա այսօր:

Եթե ինձ ասեին, որ հինգերորդ դասարանցին կարդում է կենդանիների մասին հանրագիտարանը, բարդ լեզվով ու անհարկի մանրամասնություններով գրված տեքստից քաղում է իր համար հետաքրքիր միտքը և պարզ ռուսերենով շարադրում իր բլոգում, չէի հավատա: Բայց ես տեսա՝ Էդուարդ Սարգսյանի և Հայկ Ղազարյանի աշխատանքի ականատեսը եղա: Տեսա նաև, թե ինչպես են Լուզիա Եղիազարյանը և Անահիտ Թովմասյանը ռուսերեն կենդանիների մասին երաժշտական մուլտֆիլմի թարգմանությունն անում:

20180109_10581320180109_105826

Դպրոցի մեդիահարթակում հավաքվել էր Արմինե Աբրահամյանի ընթերցասեր-ստեղծագործողների ջոկատը: Երբ վարագույրը մի կողմ քաշեցի ու ներս մտա, ինձ համար անսովոր տեսարան էր: Դասավանդողը լուռ հետևում էր, թե ինչպես է սովորող Հայկ Նահապետյանը իր ընկերներին համակարգչային նոր ծրագիր սովորեցնում: Ծրագիրը կոչվում է Playbuzz, որը, կարծում եմ, օգտակար կլինի նաև ուսուցիչներին, քանի որ այդ ծրագրով կազմում են ուսումնական առաջադրանքներ, թեստեր: «Հայկ, դիմացդ սովորողներ են նստած, որոնք չգիտեն այդ ծրագիրը: Մի քիչ դանդաղ ու ավելի մանրամասն բացատրիր», լսվում է Արմինեի ձայնը: Որքան լուրջ էին հետևում Հայկի բացատրություններին: Շատ ու շատ դասավանդողներ կուզենային այդպիսի լսարան ունենալ:

file1-2   file2-2

Իսկ հարևանությամբ Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի կաբինետն է, որտեղ աշխատում է տեխնոլոգիական ջոկատը: Այո՚ նրանք աշխատում են բառի առաջնային ոչ փոխաբերական իմաստով. առաջին դասարանցիների համար գունավոր տառախաղ են ստեղծում: Մի ժամից նրանք հյուր են գնալու Աշխեն Թադևոսյանի առաջին դասարանցիներին՝ իրենց հետ տանելով նորաստեղծ տառերը: Փոքրիկները կարող են տառերը կողք-կողքի շարելով՝ բառեր ու նախադասություններ գրել սեղանի վրա:

IMG_0354 Без названия (1)

Սոնա Փափազյանը հավատարիմ է իրենց «ազգագրական ավանդական խաղեր» նախագծին: Իրենց հերթական ծիսական խաղի համար տարեգաթա են թխում:

20180109_113402

 

Շատ էի ուզում տեսնել, թե ինչպես է Գրետա Բակունցը մաթեմատիկան համակցում խոհանոցին:  Կարելի է ապրել այնպես, որ երբեք չառնչվել մաթեմատիկային: Կարելի է ապրել այնպես, որ ամենուր առնչվել մաթեմատիկային: Գրետա Բակունցը ապրելու երկրորդ ձևն է սովորեցնում իր ջոկատի անդամներին: Այսօր նրանք վերցրել են մրգային աղցանի բաղադրատոմսը և իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ խանութ են գնացել: Ի՞նչ արժե տանձի, բանանի, խնձորի և նարինջի մեկ կիլոգրամը: Իսկ ի՞նչ կարժենա բանանի 200 գրամը, խնձորի 250 գրամը և որքա՞ն պետք է վճարել դրանց համար: Կյանքում հանդիպող, ոչ դասագրքային մաթեմատիկայի իսկական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում ոտքի վրա:

20180109_095544    Без названия

Զարմանալի ուսումնական ճամբար է Արևմտյան դպրոցում:

Արևմտյան դպրոցի ուսումնական ստուգատեսային ճամբարի նախագծային տարատարիք ջոկատները. հունվարի 8

 

26175644_1536344963101540_230752233_n

Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Տրված է  ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարի մեկնարկը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Այսօր եղել եմ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում:

Սկսել են գործել Սոնա Փափազյանի հայրենագետների, Շուշան Ալեքսանյանի բնագետների, Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական, Գրետա Բակունցի մաթեմատիկների, Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի թարգմանիչների և Արմինե Աբրահամյանի ստեղծագործողների ջոկատները:

Ինձ համար բնական էր, որ առաջինը հետաքրքրվեցի թարգմանիչների ջոկատի գործունեությամբ: Հետաքրքիր ճամբարային նախագիծ է սկսել Լիլիթ Հայկազունին. «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները հայերեն կարդալը և հեշտացված անգլերենով ներկայացնելը»:

Էլինա Սիմոնյանի բլոգում, կարդում ենք նույն ջոկատի ռուսերեն թարգմանական նախագծերի մասին: Ուշադրության է արժանի «В мире животных» նախագիծը, որը և հետազոտական է և թարգմանական:

Մաթեմատիկների ջոկատի խոհարարական նախագիծը:  

Նախագծի բովանդակությունից երևում է, որ Գրետա Բակունցը համառորեն ուզում է մաթեմատիկայի ուսուցումը իրական կյանքի հետ կապել:  Իրոք, կոտորակների գաղափարի ամենատեսանելի բացատրությունը խոհանոցում է՝ նոր թխած կլոր գաթան կտրատելիս:

Շուշան Ալեքսանյանի բնագիտական ջոկատի գործունեությունը համապատասխանում է ջոկատի անվանը. կենդանիների խնամք ագարակում, բույսերի և դրանց թաղարների խնամք և’ իրենց Արևմտյան դպրոցում և’ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց լաբորատորիայում:

Սոնա Փափազյանն իր բլոգում հայրենագետների ջոկատն անվանել է «հայրենագետ-հետախույզների» ջոկատ:  Ջոկատի առաջիկա օրերի առանցքային նախագիծը «Ազգային և ավանդական խաղերն» է:

Բազմազան է Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական ջոկատի գործունեության ցանկը: Ահա այդ ցանկից մի օրինակ. «-«2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում»:

Խոստումնալից ու հետաքրքիր նպատակ է դրել Արմինե Աբրահամյանը իր ստեղծագործողների ջոկատի առջև. «Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ»:

Բոլոր ջոկատների թվարկված նախագծերի բնույթն ու էությունը մի բան ստեղծելն է: Սերտածը շատ շուտ մոռացվում է, բայց ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Բուլատ Օկուջավայի երկու երգերի հայերեն թարգմանությունը տարեմուտի երեկոյին

 

Без названия

Ֆրանսուա Վիյոնի աղոթքը (Երգի ձայնագրությունը)
Բուլատ Օկուջավա

Քանի դեռ պտտվում է երկիրը,
Քանի դեռ պայծառ է լույսը,
Տեր Աստված, տուր յուրաքանչյուրին այն,
Ինչի կարիքը նա ունի:

Իմաստունին խելք տուր,
Վախկոտին՝ նժույգ,
Փող տուր երջանիկին,
Ու իմ մասին էլ չմոռանաս:

Քանի դեռ պտտվում է երկիրը,
Տեր Աստված, Քոնն է զորությունը,
Թող նա հագենա իշխելուց, ով
տենչում է իշխանության,

Առատաձեռն էլ թող դադար առնի՝
Գոնե մինչև մայրամուտ,
Կայենին ապաշխարում տուր
Ու իմ մասին էլ չմոռանաս:

Ես գիտեմ՝ ամենակարող ես,
Հավատում եմ Քո իմաստությանը,
Ինչպես սպանված զինվորն է հավատում,
Որ դրախտում է ինքը ապրում,

Ինչպես ամեն մի ականջ հավատում է,
Քո խոսքերին ցածրաձայն,
Ինչպես և մենք ենք հավատում,
Չիմանալով, թե ինչ ենք մենք անում:

Տեր իմ Աստված,
Կանաչաչյա Տեր իմ,
Քանի դեռ պտտվում է երկիրը,
Եվ նույնիսկ ի զարմանս իրեն,

Քանի դեռ կա նրա մեջ
Ժամանակ ու կրակ,
Տուր ամենքին քիչ-քիչ,
Ու իմ մասին էլ չմոռանաս:

 

Վրացական երգ (Երգի ձայնագրությունը)
Բուլատ Օկուջավա

Տաք հողի մեջ խաղողի կորիզը կթաղեմ,
Ու որթատունկը կհամբուրեմ, ու հասած ողկույզը կքաղեմ,
Ու ընկերներիս կկանչեմ, սիրտս էլ սիրուն կհարմարեցնեմ,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Հավաքվե′ք, հյուրեր իմ, եկե′ք, հյուրասիրում եմ,
Հենց իմ երեսին ասե′ք այն, ինչին արժանի եմ,
Երկնային Տերը մեղքերիս համար ներում կուղարկի,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Իմ Դալին կերգի ինձ համար՝ իր մուգ կարմիր զգեստը հագին,
Ինքս էլ՝ սպիտակ ու սևով, կխոնարհեմ գլուխս նրա առաջ,
Եվ կլսեմ ու կլսեմ, եվ կմեռնեմ սիրուց ու վշտից,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Եվ երբ վերջալույսի շողերը կանցնեն անկյունից անկյուն,
Թող նորից ու նորից աչքերիս առաջ գան
Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,
Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Ռուսերենից թարգմանությունը՝
Յուրա Գանջալյանի

Այս երգերը անցյալ տարի դեկտեմբերի 31-ի երեկոյան էի թարգմանել, բայց իմ բլոգում չէի հրապարակել: Հրապարակել էի միայն Ֆեյսբուքում ու մոռացել էի այդ մասին: Ուղիղ մեկ տարի անց Ֆեյսբուքն ինձ հիշեցրեց այն: Շնորհակալ եմ:

Մշակույթ, արվեստ, քաղաքակրթություն, արժեք. Գևորգ Տեր-Գաբրիելյանի ձևակերպումների քննարկում

Մի քանի անգամ կարդացի Գևորգ Տեր-Գաբրիելյանի բանավոր խոսքի սղագրությունը՝ հասկանալու համար նրա ձևակերպումները մշակույթի, ստեղծագործության, արվեստի գործի և քաղաքակրթության մասին:

Որոշ դեպքերում համաձայնվեցի նրա ձևակերպումների հետ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ոչ:

Նախ խոսենք մշակույթի մասին: Նա այնքան անհասկանալի է խոսում այդ բոլորի կողմից ընդունված և հստակ պատկերացված հասկացության մասին, որ, ակամայից, կասկածներ են առաջանում մշակույթի մեր սեփական պատկերացումների մասին: Ստիպված նոից բառարան նայեցի և ամեն իր տեղն ընկավ: Oxford-ի բացատրական բառարանում մշակույթ բառը ունի երե հիմնական նշանակություն և ձևակերպում.

  1. Արվեստի և մարդկային այլ ինտելեկտուալ նվաճումների ամբողջությունը: Օրինակ՝ գրականությունը, թատրոնը, բալետը, ճարտարապետությունը, …
  2. Մի որոշակի ժողովրդի կամ հասարակության գաղափարները, սովորույթները և սոցիալական վարքը: Օրինակ`հայկական գորգագործությունը, հարսանեկան ծեսը, ամանորի տոնակատարությունը հայաստանցիների ընտանիքներում, հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, խաչքարերը, ռուս մոլոկանների և հնահավատների-староверы կենսակերպը…
  3. Կյանքի երևույթների նկատմամբ վերաբերմունք, վարք, որը բնորոշ է մի որոշակի սոցիալական խմբի. Օրինակ՝ գողականությունը, Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցի և Թայլանդի մարմնավաճառների կենսակերպերը

Ես համաձայն չեմ Գևորգ Տեր-Գաբրիելյանի մշակույթի ձևակերպման հետ:

Մշակույթը ստեղծագործական արարքի, գործողության վրա հիմնված մի արդյունք է, որը ունիկալ է, որի պեսը աշխարհում, քաղաքակրթությանը, մեզ հայտնի աշխարհում, մեզ հայտնի մարդկության պատմության ընթացքում չի եղել: Այդպիսի իրը, այդպիսի արարքը, այդպիսի ստեղծագործությունը պատկանում է մշակույթին:

Այս ձևակերպումը համընկնում է մշակույթի օքսֆորդյան ձևակերպման վերը նշված երեքից միայն երկրորդին՝ մեր խաչքարերի և լավաշի օրինակով: Բայց չէ՞ որ մշակույթ է նաև արվեստը (օքսֆորդյան ձևակերպումներից առաջինը), որը մարդկային նվաճումների ամբողջության մասն է կազմում:

Բանախոսի հետ չի համաձայնվում նաև դահլիճում նստած մի ունկնդիր. Դահլիճ Իմ տեսանկյունով մեկնաբանեմ. ուղղակի ես, էստեղ մենք, մշակույթը իրոք ավելի մի գլոբալ հասկացողություն է, մի կաթսա է, որի մեջ մտնում է նաև արվեստը: Եվ մշակույթի մեջ կա (ամեն ինչ). մարդկության զարգացման, հասարակություն, համայնք ստեղծելու էդ գործիքները նորից դառնում են մշակույթ:

Համաձայն եմ բանախոսի առաջ քաշած այն դրույթին, որ մշակութային արժեքը քաղաքակրթական է դառնում, երբ այն արժևորվում, ընդունվում և տիրաժավորվում է այլ ժողովուրդների կողմից: Օրինակ՝ դուդուկը քաղաքակրթական արժեք է ստացել, քանի որ այն օգտագործում են նաև այլ երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում է: Դուդուկի երաժշտությունն օգտագործվում է տարբեր երկրների ֆիլմերում: Հայկական խաչքարերը մնացել են միայն որպես հայկական մշակութային արժեքներ (օքսֆորդյան երկրորդ ձևակերպումը):

Հետաքրքիր և ընդունելի են ստեղծագործականության քայլերի և քաղաքակրթական արժեքների մասին ձևակերպումները: Եթե նրա մտքերը տեղայնացնենք մեր կրթահամալիրի օրինակով, ապա պատկերն այսպիսին է. մեր կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային մանկավարժությունը կրթական մշակութային երևույթ է Հայաստանում: Հիմա մեր ամենօրյա աշխատանքի (մարզերի մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ, մեր մանկավարժական աշխատողների հեղինակային մանկավարժական փորձի տարածման համար կատարվող արտագնա նախագծերը)քայլերն ուղղված են այն բանին, որ մեր մանկավարժությունը դառնա Հայաստանի կրթական մշակութային արժեք: Մեր հեռահար նպատակը մեր մանկավարժությունը քաղաքակրթական արժեք դարձնելն է:

 

Աղբյուրը՝ http://am.epfarmenia.am/wp-content/uploads/2017/12/Culture-Civilization-Value_November-7-2017_published-December-23-2017.pdf

 

Վիրտուալ ճամփորդություն mskh.am-ի ենթակայքերով և դասավանդողների ու սովորողների բլոգներով

Ավագ դպրոցի իր սովորողներին ֆիզիկայի դասավանդող Հասմիկ Նալբանդյանը հետաքրքիր ու ժամանակակից առաջադրանք է տվել. Ի՞նչ սկզբունով են աշխատում ռադիոն, հեռուստացույցը, բջջային հեռախոսը և համացանցային կապը:

Դեկտեմբերի 15-ին Հասմիկ Նալբանդյանը Ավագ դպրոցի սովորողների հետ  իրականացրել է ուսումնա-գիտական ճամփորդություն դեպի «Արփի սոլար»:

Հետաքրիր է Էմանուել Ագջոյանի “Համագործակցություն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ” նախագիծը:

Իսկ ո՞վ և ինչի՞ց է պատրաստել Մարմարյա սրահում տեղադրված ձնեմարդը:

Հնարավոր չէ Մարիետ Սիմոնյանի բլոգը բացել ու չկարդալ հրապարակված նյութերը: Մոտեցող ամանորի ու Սուրբ ծննդյան շնչին համահունչ ընտրված ընթերցանության նյութեր են Պաուլո Կոելոյի «Խոսեի սանդալները» և «Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին», Հանս Քրիսիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթները 6-րդ դասարանցիների համար:

Միջին դպրոցի ենթակայքը նույնպես նախատոնական շնչով է լցված: Այստեղ վերջին օրերի նյութերում գերիշխում են Ժաննա Հակոբյանի հրապարակած սովորողների ռուսերեն նյութերը. Միլենա Մանուչարյան:

Արևելյան դպրոցում Մարինե Ամիրջանյանի հանձնարարությամբ 2017 թվականը ամփոփում են սովորողներ Արեգ Հակոբյանը, Շահանե Հովսեփյանը, Սյուզաննա Գրիգորյանը, Օֆելյա Անդրեասյանը, Մարիա Աբրահամյանը, Նարե Ղազարյանը:

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Գրետա Բակունցը 4-5-րդ դասարանների  սովորողների հետ պատրաստել է մաթեմատիկական տոնածառ:

Հյուսիսային դպրոցի դաստիարակներ Օլյա Մանդալյանը և Սաթեն Գևորգյանը դեկտեմբերի 23-ին ժամը 10:00-ին սկսում են 2-4 տարեկանների ծնողական սեմինարը:

Հարավային դպրոցի անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանի 3-րդ դասարանցիները անգլերեն նամակ են գրել Ձմեռ պապիկին՝ ներկայանալով և նշելով, թե ինչ նվեր են ուզում ստանալ:

Իր տեսակի մեջ եզակի է Առնոլդ Միքայելյանի Շախմատի ուսումնական կենտրոնի բլոգը:

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը

Դեկտեմբեր ամսվա համար առանձնացրել եմ հետևյալ աշխատանքները՝

Արևմտյան դպրոց

Լիլիթ Հայկազունի

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և աշխատանքների ստուգում.

Էլինա Սիմոնյան  – ռուսերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում (4-5-րդ դասարաններ): Ֆլեշմոբը կայանալու է դեկտեմբերի 22-ին:

Արևելյան դպրոց

Լիանա Ասատրյանը – իր թարգմանությամբ օգնել է այլոց փորձի ուսումնսիրությանը ‹‹Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում››:

Գայանե Փարվանյան – ռուսերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում (9-12-րդ դասարաններ): Ֆլեշմոբը կայանալու է դեկտեմբերի 22-ին:

Անահիտ Նաղդալյան – – ռուսերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում (2-3-րդ դասարաններ) և բոլոր առաջադրանքների խմբագրում և հրապարակում  Google –ի ձևաթղթերում: Ֆլեշմոբը կայանալու է դեկտեմբերի 22-ին:

Անահիտ Նաղդալյանը թարգմանել է նաև Ռինա Շագինյանի հոդվածը ռուսերեն:

Հյուսիսային դպրոց

Հայկուհի Հովհաննիսյան – անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և աշխատանքների ստուգում.

Հարավային դպրոց

Աննա Գանջալյան անգլերեն է թարգմանել Աշոտ Բլեյանի Դպիրում հրապարակված գրերից հատվածներ անգլերեն:

Միջին դպրոց

Ժաննա Հակոբյան – Մարիետ Սիմոնյանի 2 հոդվածների հայերենից ռուսերեն թարգմանությունները

  Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան – Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում (2-3-րդ դասարաններ) և աշխատանքների ստուգում.

Իրինա Ապոյան – Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում (4-5-րդ  դասարաններ) և աշխատանքների ստուգում.

Նարինե Բարսեղյան – այլոց փորձի ուսումնասիրության համար թարգմանություն իսպաներենից <<Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում>>

Էլեն Քոքչյան – – այլոց փորձի ուսումնասիրության համար թարգմանություն թուրքերենից <<Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում>>

 

Ռինա Շագինյան –վրացերեն է թարգմանել իր գրած <<Հայ-վրացական հանրակրթական կամուրջները 2018-ի շեմին>> հոդվածը:

Մանկավարժության կենտրոն

Յուրա Գանջալյան

mskh.am-ի անգլերեն էջի նյութերի ստեղծում, խմբագրում, որի մեջ հրապարակել եմ նաև տնօրենի օրագրի երեք գրերի իմ համառոտ թարգմանությունները:

Խմբագրել եմ Աշոտ Բլեյանի ‹‹Չվերջացող, զարմանալի աշունն այս – This autumn, endless and wonderful›› օրագրի գրերի շարքից հատվածների Աննա Գանջալյանի թարգմանությունը:

Խմբագրել և Google ձևաթղթերում եմ հրապարակել անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները և ամփոփել եմ արդյունքները:

Շարունակել եմ Միջին և Ավագ դպրոցներում հեռավար ուսուցման մեջ ընդգրկված սովորողների համար առաջադրանքների կազմումը, պատասխանների ստուգումը:

Եղել եմ mskh.am-ի կայքի հերթապահ-խմբագիրը դեկտեմբերի 15-ին:

Դեկտեմբերին այլոց փորձի ուսումնասիրության ամփոփեչ հոդվածն եմ գրել ‹‹Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում››:

 

 

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների 2017-ի նոյեմբերի նախագծային աշխատանքների հաշվետվությունը

Արևելյան դպրոց

Լիանա Ասատրյան

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքի կազմում և ստացված պատասխանների ստուգում, ամփոփում: (2-3-րդ դասարանցիների համար)

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի բացահայտումները

«Պապն ու շաղգամը» անգլերեն ռադիոբեմադրություն

Այլոց փորձի ուսումնասիրություն. Անգլերենից հայերեն թարգմանություն «Արվեստի և տեխնոլոգիայի համադրությունը բարձրացնում է ստեղծականությունը»

Այլոց փորձի ուսումնասիրություն. Անգլերենից հայերեն թարգմանություն «Ինչու ես չեմ հանձնարարում տնային աշխատանք»  Այս թարգմանությունը Լիանան արել էր նոյեմբերի սկզբին և ես օգտագործել էի այն իմ ամփոփիչ հոդվածում, բայց լիանայի աշխատանքը հոկտեմբերյան հաշվետվության մեջ չէր մտել:

 

Անահիտ Նաղդալյան

Ռուսերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքի կազմում, ստացված պատասխանների ստուգում, ամփոփում (6-8-րդ և 9-12-րդ դասարաններ)

Ռուսերենը նույնպես օտար լեզու է

Проект «Себастаци»

 

Արևմտյան դպրոց

Լիլիթ Հայկազունի

Լիլիթ Հայկազունին իր առաջին թարգմանությունն է արել Dpir 2017-ի համար: Թարգմանել է Մարիետ Սիմոնյանի հոդվածը «To Be Independent, Responsible, Enthusiastic Means To Be Creative»

 

Էլինա Սիմոնյան

Ռուսերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքի կազմում, ստացված պատասխանների ստուգում, ամփոփում (2-3-րդ դասարաններ)

Ռուսերենը նույնպես օտար լեզու է

Հիվանդ լինելու պատճառով տնային աշխատանքի վերաբերյալ «Учительская газета»-ից իր թարգմանությունը Էլինա Սիմոնյանը ներկայացրել էր ուշացումով՝ նոյեմբերի 14-ին «Տնային աշխատանքներ՝ կողմ կամ դեմ»

Ռադիոնյութեր

 

Հարավային  դպրոց

Աննա Գանջալյան

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքի կազմում և ստացված պատասխանների ստուգում, ամփոփում: (4-5-րդ դասարանցիների համար)

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի բացահայտումները

Աննա Գանջալյանը և Մարիամ Քալանթարյանը նոյեմբերին հրապարակել են իրենց համագործակցային նախագծի արդյունքը՝ «Մեր զբոսայգիները» անգլերեն և ռուսերեն էլեկտրոնային գիրքը, որը ստեղծել են Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ:

Նախագիծ Անգլերենը մեր տանը 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների հետ:

Նախագիծ 4-րդ դասարանցիների հետ «Իմ ընկերոջ մասին»

Անգլերեն Ռադիոնյութեր

 

Մարիամ Քալանթարյան

Ռուսերենի նոյեմբերյան առաջադրանքի կազմում և պատասխանների ստուգում, ամփոփում

(4-5-րդ դասարաններ)

Ռուսերենը նույնպես օտար լեզու է

Մարիամ Քալանթարյանը ԱննաԳանջալյանի հետնոյեմբերին հրապարակել են իրենց համագործակցային նախագծի արդյունքը՝ «Մեր զբոսայգիները» անգլերեն և ռուսերեն էլեկտրոնային գիրքը, որը ստեղծել են Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ:

Նախագիծ «Я и моя семья»

 

 

Հյուսիսայի դպրոց

Հայկուհի Հովհաննիսյան

Նախագիծ Sport + English

 

Ավագ դպրոց

Իրինա Ապոյան

«Հետաքրքիր աշխարհը մեր շուրջըThe Interesting World Around Us» շուրջտարյա նախագծի առաջին տեսահոլովակը Ավագ դպրոցի սովորողների հետ:

 

Ռինա Շագինյան

Դպիրի նոյեմբերյան համարում հրապարակվել է Ռինա Շագինյանի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջները 2018-ի շեմին» հոդվածը:

 

Աննա Մարության

Աննա Մարությանը ֆրանսերեն աղբյուրներից այլոց փորձի ուսումնասիրություն թարգմանություն է կատարել «Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթությունում»

 

Էլեն Քոքչյան

Դպիրի նոյեմբերյան համարում հրապարակվել է Էլեն Քոքչյանի թուրքերենից արված թարգմանություն-ուսումնասիրությունը տնային աշխատանքի վերաբերյալ:

 

 

Միջին դպրոց

Ժաննա Հակոբյան

Դպիրի նոյեմբերյան համարում հրապարակվել է Ժաննա Հակոբյանի թարգմանությամբ Մարգարիտ Սարգսյանի հոդվածը «Образовательный обмен как учебный проект»:

Նոյեմբեր ամսին Ժաննա Հակոբյանը ուսումնական նախագծեր է իրականացրել Միջին և Ավագ դպրոցներում:

Ռուսերենի հեռավար ուսուցման դասեր է տալիս Ռուբեն Գալստյանին:

 

Քոլեջ

 

Անահիտ Մելքոնյան և Գայանե Թերզյան 

Քոլեջի դասավանդողներ Անահիտ Մելքոնյանը և Գայանե Թերզյանը ավարտին են հասցրել «Խոսող գիրք» նախագծային աշխատանքի  2-րդ մասը, որը կոչվում է «Նվեր պստիկներին և մեծերին»:

 

 

Յուրա Գանջալյան

Իմ համակարգած աշխատանքները

Տրված է անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի բացահայտումները

 

Սկսում ենք մասնակցել ռուսերենի նոյեմբերյան ֆլեշմոբին

Ռուսերենը նույնպես օտար լեզու է

 

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի հավաք-քննարկում

 

Նոյեմբերին Դպիրում հրապարակվեց «Սովորողի տնային ուսումնական աշխատանք» այլոց փորձի ուսումնասիրության իմ հոդվածը, որը արվել էր օտար լեզուների դասավանդողների թարգմանությունների և անձամբ իմ համացանցային փնտրտուքների հիման վրա:

 

Անգլերենի հեռավար ուսուցման ուսումնական նյութ , վարել եմ հեռավար դասերը Ռուբեն Գալստյանի, Դավիթ Խաչատրյանի, Միքայել Մնացականյանի, Ինեսա Թումասյանցի հետ:

Նոյեմբերի 2-ի բազմալեզու սեմինարը

Խմբագրել եմ To Be Independent, Responsible, Enthusiastic Means To Be Creative» Լիլիթ Հայկազունու թարգմանությունը:

Խմբագրել եմ mskh.am-ի անգլերեն էջը

Անձամբ թարգմանել եմ “Հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումներ” նյութը անգլերեն:

Մեթոդական ցուցումներ եմ տալիս դասավանդողներին, պատասխանում եմ նրանց նամակներին:

Ռուսերենը նույնպես օտար լեզու է

Սովորողների մասնակցությունը ռուսերենի նոյեմբերյան ֆլեշմոբին բավականին ակտիվ էր՝ 225, որից 125-ը 4-5-րդ դասարանցիներն էին: Միջին դպրոցից 23 սովորող է մասնակցել:  Միջին դպրոցի սովորողների մասնակցությունը հատուկ է նշվում, որովհետև սեպտեմբերյան ֆլեշմոբին այս դպրոցից ոչ մի մասնակից չէր եղել: Ո՞րն էր ռուսերենի նոյեմբերյան ֆլեշմոբի   հաջողության կարևոր գրավականը: Նորաստեղծ օտար լեզուների ուսումնական լաբորատորիան պարզապես ընդունեց, որ ռուսերենը նույնպես օտար լեզու է հայաստանում ապրող երեխաների համար և հարկավոր է, որ առաջադրանքները ոչ թե լեզվաբանական բարդ խնդիրներ, ռեբուսներ և հանելուկներ լինեն, այլ բավարարեն պարզ ամենօրյա  հաղորդակցական լեզվի պահանջներին: Ահա 4-5-րդ դասարանցիների համար նախատեսված  առաջադրանքներից մեկը, որը կազմել է Մարիամ Քալանթարյանը. «. Что бы вы сказали в этих ситуациях?

Артур – твой друг, и сегодня его день рождения.

Твой друг помог тебе. Что ты скажешь ему?

Ты опоздал на урок. Что ты скажешь учителю?

Ваш друг случайно сломал ручку. Что вы скажете ему?

Вы были в гостях. Что вы скажете перед уходом?

Իսկ Էլինա Սիմոնյանը 2-3-րդ դասարանցիներին այսպիսի առաջադրանք է տվել.  Ներկայացրեք ձեր տան իրերը և ասեք, թե ինչ եք կարողանում անել դրանցով.

  1. Это наш телевизор. Я могу …
  2. Это наш компьютор. Я могу …
  3. Это мои игрушки. Я могу …
  4. Это мои цветные карандаши. Я могу …

Ավագ դպրոցի սովորողներին ուղղված Անահիտ Նաղդալյանի  առաջադրանքներից մեկն այսպիսին էր.   «По каким предметам вы любите делать домашнее задание? Какие задания вам нравится делать (творческие/грамматические/проекты/другое)»:

Կարծում եմ, որ ռուսերենի դեկտեմբերյան նախատոնական ֆլեշմոբն ավելի շատ մասնակից կունենա:

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի հավաք նոյեմբերի 22-ին

Հավաքին քննարկվող հարցերն են՝

  1. Դասավանդողների ներգրավվածությունը ռուսերենի և անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների կազմակերպման մեջ (առաջադրանքների կազմում, Google ձևաթղթերի մեջ հրապարակում, պատասխանների ստուգում):
  2. mskh.am-ի օտար լեզուների համապատասխան էջերի սպասարկում, նյութերի հրապարակում
  3. Դասավանդողների ավելի ակտիվ մասնակցություն “Քառալեզու Դպիր” նախագծի իրականացման գործում
  4. Դեկտեմբեր ամսվա համար այլոց փորձի ուսումնասիրման հարցի առաջարկություններ:

Բնության մեջ, հասարակական կյանքում և ընտանիքում

Երբեմն մեր սերմը բիբարի է լինում ու ցանում ենք այն մեծ սիրով, հավատով ու հույսով, որ մի օր պոմիդոր է ծլարձակելու։ Բայց ավա՜ղ, բնության մեջ հրաշքներ չեն լինում։ Ինչու՞ ենք մենք հասարակական կյանքում հրաշքներ ակնկալում։

Ավելի շատ ձախե՞ր կան, թե՞ աջեր մեր երկրում։  Ինչպիսի՞ն է մեր ցանած սերմը և ի՞նչ ենք մենք ակնկալում։

 

Ձախ   3%                                                             Աջ  97%

  Ես մեծացել եմ փոքր հզորություն

ունեցող ազդեցության տակ

Ես մեծացել եմ մեծ հզորություն

 ունեցող ազդեցության տակ

 

Ընտանիքում Երեխաներին քաջալերում էին ունենալ սեփական կամքը:

Ծնողները հավասար իրավունքներ

ունեին:

Երեխաները դաստիարակվում էին ծնողների նկատմամբ ընդգծված

հնազանդությամբ:

Ծնողների ասածն օրենք էր:

Դպրոցում Աշակերտակենտրոն կրթություն:

Մի նոր բանի սովորելը չէր դիտվում, որպես անձնավորված

ճշմարտություն:

Ուսուցչակենտրոն կրթություն

 

Մի նոր բանի սովորելը ներկայացվում էր որպես ուսուցչի հետ անձնավորված ճշմարտություն:

Աշխատանքի

վայրում

Հիերարխիան հարմարության

համար հաստատված դերերի անհավասարությունն է:

 

 

 

Ակնկալվում է, որ պետք է խորհրդակցել ենթակաների հետ։

 

 

 

Էդեալական տնօրենը ճարտարամիտ ժողովրդավարն է, որը քաջալերում է  ինքնուրույն գործելու ձգտումները և որն ինքն է թարմ գաղափարների

մի անսպառ շտեմարան։

Հիերարխիան մարդկանց   տրված կարողությունների,

արտոնությունների և իրավունքների սկզբունքային անհավասարությունն է։

 

Ակնկալվում է, որ ենթակաները պետք է անեն այն, ինչն ասվում է իրենց առանց քննարկման։

 

Իդեալական տնօրենը առատաձեռն ինքնակալն է (կամ էլ` լավ պապան):

 

 

Տրված է անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը

Սիրելի սովորողներ, այսօր նոյեմբերի 17-ն է և ուղիղ ժամը 19:00-ին տրվեց անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի մեկնարկը: Ընտրեք ձեր համապատասխան դասարանը և կատարեք առաջադրանքը: Վերջում սեղմեք Submit կոճակը և ձեր աշխատանքը կուղարկվի ստուգող ուսուցչին: Հարկավոր է ճիշտ գրել դպրոցի անունը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցների անուններն են՝ Հյուսիսային դպրոց, Հարավային դպրոց, Արևելյան դպրոց և Արևմտյան դպրոց:

Հաջողություն ենք մաղթում բոլորին:

Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

2-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

 

 Ռուբեն Գալստյանի պատասխանը իմ ուղղումներով

  1. Մոտավորապես ի՞նչ պետք է ասած լինի դիմացինը, որպեսզի քո արձագանքը այսպիսին լինի:
  2. Never mind  Sorry
  3. OK, when? Are you coming with us to the cinema?
  4. You are joking! I am going to scuba diving.
  5. Well done! I was able to reach the finals in chess.
  6. Of course! Do you love to learn Chinese?
  7. Really? I have done my homework for 15 minutes.
  8. Great! I have decided to learn karate with you.
  9. Bad luck! My family and me were trying to go to sea but it rained.
  10. Thank you very much! I can help you with your homework.
  11. You are welcome! Thank you for helping me.
  12. Հաճախ են սովորողները խոսելիս կամ գրելիս շփոթում Simple Past և Present Perfect բայական ժամանակաձևերը: Ճիշտ կողմնորոշվելու համար օգնում են այդ ժամանակաձևերին ուղեկցող բառերը: Simple Past – yesterday, two days ago, last month, in my childhood, the other day – անցյալ օրը. Present Perfect – already – արդեն, just-հենց նոր, yet – դեռ (ժխտական և հարցական նախադասություններում), for six days, since –ինչ-որ մի ժամանակից ի վեր,

Պատասխանեք այս հարցերին ճիշտ ժամանակաձևերով:

  1. When did you go to Lake Sevan? (անցյալ ամռանը)

I went to Lake Sevan last summer.

  1. When did you last see Edward? (Ես նրան չեմ տեսել անցյալ կիրակիից ի վեր:)

I haven’t seen him since last Sunday.

  1. Hand in your essay, please. (Բայց ես դեռ չեմ վերջացրել այն:)

But, I haven’t finished it yet.

  1. Is Tom your friend? (Այո, ես նրանճանաչում եմ արդեն 10 տարի:)

Yes, I have known him for already 10 years!

  1. Have you done your homework? (Այո, ես վերջացրեցի այն 10 րոպե առաջ:)

Yes, I finished it 10 minutes ago.

  • Do you like to do homework? In what subjects do you like to do homework and why?

I do not like to do homework especially when I am doing homework in which I am not interested in. When I was in 6-th class, nobody could compete with me in history sometimes even the teacher. I know everything about Tigran II The Great. During the lessons I was listening like a zombie, but for example, at Armenian grammar lessons I was half asleep (I know that is the worst thing ever done by me), but during the lessons of Armenian literature I was as interested as in history. Sometimes, I think, that the teacher should make the student interested in the lesson, for example, I had a friend that hated English lessons. At that time, he was reading a book <<Askanio>> (written by Alexander Duma). He fell in love with that book. His English teacher knew about that so she had an idea. At one of the lessons the Teacher asked my friend to retell <<Askanio>> in English. My friend was the the happiest kid ever (he always tries to find a reason to tell the book, and now at the lesson of English, he was asked by the teacher to do it.  After that, he said that in English he could tell more because it was easier to explain. After that, he started to learn English more seriously. I think I am lazy that’s why I do not like to do homework, but when you read a bit it is interesting. Anyway I don’t like to learn grammar. When I am reading some book that I am not interested in, after 5 minutes I imagine our Armenian history lessons and that makes me continue reading.

 

10-րդ դասարանի սովորող Միքայել Մնացականյանի պատասխանը իր բլոգում

https://miqayelmnacakanyan.wordpress.com/category/%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6/

Ինեսա Թումասյանցը նույնպես պատասխանել է նոյեմբերյան ֆլեշմոբին

Ինեսա Թումասյանցի պատասխանը անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբին

 

  1. Think of reasons for doing these things, for example: play the lottery – I play the lottery with some hope to win the jack pot.

I study..

I study to be smart.

People work to…

People work to earn money and be healthy.

We sleep to…

We sleep to restore our energy.

I go to the gym to

I go to the gym to be strong.

I learn English to …,

I learn English to travel around the world.

I am learning to cook to …,

I am learning to cook to eat tasty dishes.

People plant trees to…

People plant trees to live in a healthier world.

  1. Some difficult cases of turning direct speech into reported speech.
  2. He said, “No, thank you”

He thanked me and refused to take it.

  1. He said, “Yes, please. I’d like a cup of coffee with a piece of cake.”

He said he would like a cup of coffee with a piece of cake.

  1. He said, “You are from Armenia, aren’t you?”

He wanted to be sure whether I was from Armenia.

  1. He said, “I am sorry for keeping you waiting.”

He apologized to me for keeping me waiting.

  1. He said, “Are you coming with us or do you prefer to stay at the hotel?”

He wondered whether I was going with them or whether I preferred to stay at the hotel.

  1. Some educators say that homework is very useful, others are of the opinion that teachers should cover the teaching material during the lesson, and there is no need to give homework to students. What is your opinion?

I think homework is helpful when it isn’t too much.

Ամասյա Նիզիբլյանի պատասխանը

http://blueplasticbird.blogspot.am/2017/12/hm.html

Հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը

Այլոց փորձի ուսումնասիրում. «Ուսումնական ճամփորդություն» Դպիր 122

Այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանքը այլ երկրների հանրակրթական դպրոցներում. կողմ և դեմ տեսակետներ

Ուսումնասիրության մեջ ներգրավված են Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Աննա Գանջալյանը,  Լիանա Ասատրյանը – թարգմանություններ անգլերենից, Աննա Մարությանը – թարգմանություն ֆրանսերենից, Էլինա Սիմոնյանը – թարգմանություն ռուսերենից, Վանուհի Բաղմանյանը – թարգմանություն գերմաներենից, Նարինե Բարսեղյանը – թարգմանություն իսպաներենից: Աշխատանքները շարունակվում են: (more…)

Հեռավար ուսուցմամբ անգլերեն սովորողների գործունեության մասին հաշվետվություն

Էլեկտրոնային նամակագրության համար Ավագ և Միջին դպրոցների սովորողների խմբեր եմ ստեղծել` Distanceenglish Ավագ դպրոցի և Mijindistanceenglish միջին դպրոցի սովորողների համար: Սեպտեմբերի սկզբից մինչև հիմա Ավագ դպրոցի սովորողներին տվել եմ 4 առաջադրանք և մեկ Ֆլեշմոբ, իսկ Միջին դպրոցի սովորողների համար՝ երկու առաջադրանք և մեկ ֆլեշմոբ: Իմ բլոգում բացել եմ անգլերենի հեռավար ուսուցման էջը, որտեղ հրապարակում եմ առաջադրանքները ըստ դպրոցների, յուրաքանչյուր սովորողի կատարած աշխատանքները, իմ ուղղումներն ու արձագանքները: (more…)

Միջազգային կրթական փոխանակման մի նոր նախագիծ

 

22278618_871002939731646_1071775412_n

 

22278600_871002979731642_945494227_n

Հրանտ Դինք հիմնադրամի աջակցությամբ արդեն գործում է «Թուրքիա-Հայաստան ընկերակցության ծրագիրը»: Ծրագիրը երկու հարևան երկրների տարբեր ոլորտների մասնագետներին համագործակցելու, համատեղ նախագծեր իրականացնելու, միմյանց օգնելու հնարավորություն է տալիս: (more…)

Օգոստոսի 22-25-ը

Ամեն օր մասնակցելու եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին, որից հետո մինչև ժամը 12-ը մասնակցելու եմ այն հավաքներին, որոնք առաջարկվում են Մանկավարժության կենտրոնի կողմից: Ժամը 13-ից հետո Մեդիակենտրոնում աշխատելու եմ իմ այս տարվա նախագծերի վրա` ըստ այդ օրվա առաջնահերթության:

What is it? Ի՞նչ է սա

What is it Ինչ է սա

Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրում 2017-2018 ուստարվա ընթացքում

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի պատվերով շարունակելու եմ այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրությունները անգլալեզու աղբյուրներից. մեկ ուսումնասիրություն յուրաքանչյուր ամսում:

Ծախսվող մոտավոր աշխատաժամանակը՝ շաբաթական 2 ժամ:

Նախագիծ. քառալեզու «Դպիր», «Բազմալեզու կայք»

2017-2018 ուստարում նույնպես շարունակելու եմ մասնակցել «Քառալեզու Դպիր» կրթահամալիրային նախագծին՝ հայերենից անգլերեն թարգմանելով մեր կրթահամալիրի դասավանդողների մեթոդական մշակումները, ուսումնական նախագծերի մասին պատմող հոդվածները և այս ձևով աշխատելու եմ տարածել մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության առաջավոր փորձը:

Այս տարի պատրաստ եմ անգլերենի երիտասարդ դասավանդողներին փոխանցել մանկավարժական տեքստեր հայերենից անգլերեն թարգմանելու իմ փորձը:

Կարող ենք աշխատել առցանց:

Շարունակելու եմ խմբագրել կրթահամալիրի կայքի անգլերեն էջը:

Աշխատաժամանակը՝ շաբաթական 6 ժամ:

Սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծ 2017-2018 ուստարվա ընթացքում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբ եմ կազմակերպելու 3-4, 4-5, 6-8 և 9-12-րդ դասարանների սովորողների համար:

Նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:

Աշխատանքի կազմակերպումը

Որպես անգլերենի ֆլեշմոբի այս ուղղվածության նախաձեռնող՝ ստանձնում եմ յուրաքանչյուր ամիս տարիքային 4 խմբերի համար առաջադրանքներ կազմելու պատասխանատվությունը:

Առաջադրանքները տեղադրվելու են Google Drive համակարգի ձևաթղթերում և  կրթահամալիրի կայքում կհրապարակվեն կրթահամալիրային ուսումնական օրացույցում նշված ժամանակում:

Կատարելու եմ Ֆլեշմոբի մասին իրազեկումը, տարածումը, սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և արդյունքների ամփոփումը:

Անգլերեն դասավանդողներին խորհուրդ է տրվում տեղադրել ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքներն իրենց ուսումնական բլոգներում, որպեսզի ուսումնական պարապմունքների ընթացքում լեզվական հաղորդակցական ձևերը միշտ լինեն ուշադրության կենտրոնում:

Դասավանդողների համար սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և այդ ստուգումը համակարգողի աշխատանքը համարվում է լրացուցիչ աշխատանք (վճարումը կատարվում է «100 դրամ յուրաքանչյուր աշխատանքի համար» հաշվարկով և 5000 դրամ հատկացվում է նախագիծը համակարգողին):

Ծախսվող ժամանակը ֆլեշմոբների իրականացման համար՝ շաբաթական 6 ժամ:

Ցանկացողները կարող են աչքի անցկացնել 2016-2017 ուստարվա անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները և ամփոփիչ արդյունքները:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի նախաձեռնող՝

Յուրա Գանջալյան

 

Նախագիծ. Հայաստանի պատմամշակութային հուշարձանները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ ուսանողների համար եռալեզու դասընթացի ստեղծում. (more…)

Ուսումնասիրում ենք այլոց փորձը. Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում

Մեր հանրապետությունում չկան հեռավար հանրակրթական դպրոցներ: 2016 թվականին իրենց առցանց Առագաստ դպրոցի առաջին մեկ քայլն են արել Մարտիրոսյան եղբայրները և կանգ առել: Իրենց պահոցում գրված է՝ «Ներեցե′ք, դասեր չկան»: Որոշ քայլեր է արել dasaran.am  կայքը, բայց դա էլ լիիրավ հանրակրթություն չէ: Հեռավար հանրակրթության բնագավառում ամենամեծ աշխատանքը մինչև հիմա արել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ կազմակերպելով բլոգային ուսուցում, հեռավար ուսուցման շաբաթներ, (2016-ի հունվարին՝ նույնիսկ մի ամբողջ միամսյակ): Կրթահամալիրում մշտապես հեռավար կրթություն է իրականացվել այն սովորողների համար, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել առկա ուսուցմանը: 2017-2018 ուստարվանից սկսած առաջին անգամ բացվելու է մեր կրթահամալիրի մշտապես գործող հեռավար հանրակրթական դպրոցը: Իհարկե մենք արդեն ունենք հեռավար աշխատելու որոշակի փորձ, բայց մեզ համար բոլորովին նոր է հեռավար հանրակրթական դպրոցի կարգավիճակը, որն իր կրթական ծառայությունները կարող է առաջարկել հանրապետության և հանրապետությունից դուրս գտնվող հայ երեխաներին: Անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրելու, թե ինչպես են կազմակերպում հանրակրթությունը հեռավար ձևով աշխարհի այլ երկրներում:

Հանրակրթությունը հեռավար ձևով իրականացվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում:  Հանրակրթության այս ձևը սկիզբ է առել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, որտեղ 1997 թվականին սկսել է գործել առաջին վիրտուալ ավագ դպրոցը, իսկ 2000 թվականից Ֆլորիդայի վիրտուալ դպրոցը սկսել է հանրակրթական ծառայություն մատուցել կրթական բոլոր աստիճանների համար՝ սկսած մանկապարտեզից մինչև ավարտական 12-րդ դասարանը: Վիրտուալ դպրոցը ֆինանսավորում է Ֆլորիդայի կրթական ֆինանսական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Ֆլորիդայի բոլոր 67 շրջանների սովորողներին անվճար ներգրավվել այդ ծրագրում, իսկ մնացած նահանգների սովորողները վճարում են տարեկան $ 800:

Փենսիլվանիան իր Ֆիլադելֆիա կենտրոնով երկրորդ նահանգն է ԱՄՆ-ում, որտեղ զարգացած է հեռավար հանրակրթությունը: Այստեղ այդ դպրոցները կոչվում են «Cyber Charter Schools – Կիբեռ մասնավոր դպրոցներ» կամ էլ` «Distance Schools – հեռավար դպրոցներ»: Այստեղ նույնպես դպրոցների ֆինանսավորումը կատարում է Փելսինվանիայի նահանգային կրթական ծրագիրը և սովորողները չեն վճարում իրենց ուսման համար, բայց պետք է ասել, որ կրթական ծրագրում ընդգրկված են երկրի լավագույն դասավանդողներն իրենց առաջադեմ մեթոդներով, մանկավարժական մոտեցումներով, տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ամենաարդիական ուսումնական նյութերով,  լաբորատոր սարքավորումներով և գիտելիքների ու կարողությունների ստուգմամբ, տարբեր դասընթացների յուրացումը հավաստող առարկայական քննություններով: Այս ամենի ապահովման համար մեկ դպրոցի մոտավոր տարեկան ֆինանսավորումը կազմում է $ 8 մլն:

Հեռավար դպրոցների անհրաժեշտության հիմնավորումը  

Ոչ բոլորն են կրթություն ստանալու համար կարողանում դպրոց հաճախել: 21-րդ դարում աշխատուժն ավելի մոբիլ է դարձել: Հաճախակի են լինում տեղաշարժեր: Պայմանագրով երկու կամ երեք տարի մի քաղաքում աշխատելուց հետո ընտանիքի հայրը, մայրը մեկ այլ աշխատանքային պայմանագիր են կնքում ուրիշ քաղաքում և ստիպված են տեղափոխվել այլ քաղաք: Ընդհատվում է նրանց երեխաների բնականոն դպրոցական կյանքը: Նոր քաղաքում երեխաների համար դժվար է ինտեգրվելը նոր դպրոցական միջավայրում: Որոշ փոքր  բնակավայրերում (օրինակ Ալյասկայի բնակավայրերը, որոնք շատ հեռու են միմյանցից), չկան դպրոցներ և երեխաները ստիպված են լինում երկար ճանապարհներ հաղթահարել հարևան բնակավայրի դպրոցը հասնելու համար: Լինում են դեպքեր, երբ ծնողները ստիպված են լինում տևական ժամանակ մեկ այլ երկիր գործուղման մեկնել և իրենց հետ տանում են իրենց երեխաներին: Կան հաշմանդամ երեխաներ, որոնց համար ֆիզիկապես անհնար է ամեն օր դպրոց հաճախել: Կան ակադեմիական շատ թույլ ընդունակություններ ունեցող և հակառակը՝ ակադեմիական արտակարգ մեծ ընդունակություններով օժտված երեխաներ, որոնց ծնողները և հենց իրենք նախընտրում են խիստ անհատական կրթական ծրագիր: Հենց այստեղ է օգնության հասնում ամենահաս ինտերնետը իր հեռավար (էլեկտրոնային, կիբեռ, վիրտուալ) դպրոցով:

Հեռավար  ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը

Հեռավար ուսումնական պարապմունքները լինում են համաժամանակյա (սինխրոն), երբ սովորողների խումբը տեղեկատվությունը ընդունում է հենց հաղորդման պահին (Skype) և ոչ համաժամանակյա (ասինխրոն) (ուսումնական կայքում, բլոգում տեղադրված նյութերի միջոցով): Համաժամանակյա ձևի առավելությունը ինտերակտիվ դաս անցկացնելու մեջ է, երբ սովորողները կարողանում են հարցեր ուղղել դասավանդողին հենց հաղորդման ժամանակ: Ոչ համաժամանակյա ձևի հիմնական առավելությունը այն է, որ այն խիստ անհատականացված է: Այն առավելագույնս հարմարեցվում է սովորողի ակադեմիական կարողություններին: Մի սովորող կարող է այդ ուսումնական նյութը յուրացնել 10 րոպեում, իսկ մյուսը՝ 2 ժամում, մի սովորողի համար այդ նյութով զբաղվելը հարմար է առավոտյան, իսկ մյուսի համար՝ երեկոյան ժամերին:

Օգտագործվում է նաև խառը (blended) ձևը, որը սինխրոն և ասինխրոն ձևերի միահյուսումն է:

Ի՞նչ թերություններ և դժվարություններ ունի հեռավար հանրակրթական դպրոցը

Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Ալի Քարր Չելմանը իր «At what cost does innovation come? – Ի՞նչ գնով է նորարարությունը գալիս» հոդվածում նշում է իր կողմից դիտարկված թերությունները.

  •  Կիբեռ (վիրտուալ) մասնավոր դպրոցները չափազանց շատ փող են ծախսում հեռավար ուսուցման գովազդների վրա, ինչը նրանց գործունեությունը ոչ շահութաբեր է դարձնում:
  • Վիրտուալ դպրոցների սովորողների համայնքը ցայտուն երկբևեռային է. այստեղ մեծ քանակություն են կազմում օժտված երեխաների թիվը և հակառակը՝ ցածր ակադեմիական ընդունակություններ ունեցողների թիվը, ինչն էապես դժվարացնում է դասավանդողների գործը՝ այդքան շատ տարբերակված ծրագրեր և ուսումնական նյութեր օգտագործելու առումով: Ֆիզիկական միջավայրով սովորական դպրոցներում մեծամասնություն են կազմում միանման ընդունակություններով սովորողները:
  • Ըստ գոյություն ունեցող կարգի ավանդական հանրակրթական դպրոցը պարտավոր է վճարել յուրաքանչյուր սովորողի ուսման ծախսերը վիրտուալ դպրոցում, եթե նա որոշել է թողնել այդ ավանդական դպրոցը և գնալ վիրտուալ դպրոց:
  • Վիրտուալ դպրոցները մեծ ծախսեր են անում թանկարժեք ուսումնական նյութեր և տարբերակված ծրագրեր գնելու համար:
  • Վիրտուալ-հեռավար դպրոցները շատ քիչ հնարավորություն ունեն վերահսկելու սովորողների խաբեությունները առաջադրանքները կատարելիս (արտագրություններ, պատճենահանումներ և այլ ոչ ընդունելի ձևեր).

Առաջարկվում է մի տեսաֆիլմ, որն ավագ դպրոցի սովորողների կարծիքն է հեռավար դպրոցի մասին: Աղջիկը գովում Փենսիլվանիայի իր հեռավար դպրոցը, քանի որ ազատ տնօրինում է իր ժամանակը: Նա ասում է, որ նույնիսկ ժամանակ ունի աշխատելու և փող վաստակելու համար և թանկ է գնահատում իր կյանքի ժամանակը ու ձանձրանալու ժամանակ էլ չունի: Տղան հակառակ կարծիքի է: Նա լքել է հեռավար դպրոցը և նորից սկսել է հաճախել սովորական ավագ դպրոց, որտեղ հնարավորություն ունի ինտերակտիվ ձևով մասնակցելու դասերին, շփվելու իր համադասարանցիների հետ և երես առ երես հաղորդակցվելու իր դասավանդողների հետ:

https://www.youtube.com/watch?time_continue=200&v=KcwPNTHcOtM

Այստեղից կարելի է եզրակացնել, որ տարբեր են մարդիկ և նրանց պետք է հնարավորություն տալ ապրելու և սովորելու այնպես, ինչպես իրենց հարմար է:

 

Փենսիլվանիայի կիբեր մասնավոր դպրոցը

Ներկայացվում է Փենսիլվանիայի հեռավար դպրոցի 2017-2018 ուստարվա կրթական ծրագրի և առաջարկվող դասընթացների ցանկի ու դրանց իրականացման մեթոդների, մանկավարժական մոտեցումների  ուսումնասիրման արդյունքները:

Սովորելը երբեք չի դադարում

Սովորողներին կրթական ծառայություններ են մատուցվում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարանը ներառյալ:  Դպրոցի առցանց ուսուցման միջավայրը, ուսուցման անհատականացված մեթոդները, ուսումնական պլանների ընտրությունները կապող օղակներ են մի կողմից սովորողների ու նրանց ընտանիքների և մյուս կողմից՝ պետական-նահանգային կրթական դեպարտամենտի կողմից հավաստագրված բարձրակարգ ուսուցիչների միջև, ովքեր իրականացնում են պետական չափորոշիչներին համապատասխան բովանդակային կրթություն: Դպրոցը հիմնադրվել է 2000 թվականին: Կենտրոնը գտնվում է Միդլենդ քաղաքում, որն ունի իր գրասենյակները նահանգի բոլոր 18 շրջաններում:  Որպես հանրակրթական դպրոց այն բաց է նահանգի բոլոր դպրոցահասակ սովորողների համար՝ առանց որևէ ուսման վճարի:

Փենսիլվանիայի հեռավար դպրոցը հավաստագրվել է ԱՄՆ քոլեջների և հանրակրթական դպրոցների հավաստագրման միության կողմից, ընգրկված է ԱՄՆ կրթական հաստատությունների ցանցում և ճանաչվում է աշխարհի 85 երկրներում:

Առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի տրամադրում

Երկրում գործում են հատուկ մասնագիտացված ընկերություններ, որոնք կազմում են հեռավար ուսուցման դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր: Փենսիլվանիայի հեռավար դպրոցը օգտվում է «Linkoln Learning Solutions» ընկերության վճարովի ծառայություններից: Այս ընկերությունը տրամադրում է էլեկտրոնային դասընթացների ծրագրեր և ամենատարբեր ուսումնական նյութեր կրթական բոլոր աստիճանների համար՝ սկսած մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան: Ամերիկայում շատ խիստ են պահպանվում հեղինակային իրավունքները և հեռավար դպրոցը չի կարող որևէ ուսումնական նյութ կամ առարկայական ծրագիր օգտագործել առանց վճարման: Դպրոցը կարող է անվճար օգտագործել միայն իր դասավանդողների ստեղծած առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը:

Հայաստանում նույնիսկ ավանդական հանրակրթական դպրոցների համար ուսումնական նյութեր ստեղծող մասնագիտացված ընկերություն չկա: Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է այնպես, ինչպես կարողանում է: Իմ «Ուսումնական նյութ» հոդվածում նշել եմ, որ   էլեկտրոնային ուսումնական նյութերի հայկական ամենամեծ աղբյուրը Հայկական կրթական միջավայր. պաշարների շտեմարանն է: …Պատահական ընտրությամբ արված ուսուսումնասիրությունն էլ բավական էր, որպեսզի հասկանայի, որ այստեղ հրապարակված ուսումնական նյութերը տարբեր առարկայական դասագրքերի մի քիչ ձևափոխված կրկնություններն են: Դրանք բոլորովին չեն կարող համապատասխանել ժամանակակից հեռավար դպրոցի պահանջներին: Մեր կրթահամալիրի դասավանդողների բլոգներին ներկայացվող պահանջներում «Ուսումնական նյութ» բաժին կա, և վստահաբար կարելի է ասել, որ մեր դասավանդողները պատրաստ են հեռավար դպրոցի դասավանդող աշխատելու համար, բայց արդյո՞ք նրանք պատրաստ են աշխատել և′ առկա և′ հեռակա դպրոցներում և միաժամանակ էլ ուսումնական նյութեր ստեղծել: Առանց այդ էլ նրանցից շատերը գերծանրաբեռնված են առկա դպրոցի ամենօրյա հոգսերով:   

 

Ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը     

Վիրտուալ համաժամանակյա դասարաններ

Վիրտուալ դասարաններ են կազմակերպվում 2-12-րդ դասարանների սովորողների համար: Դասարանները հեռավար համաժամանակյա դասեր են ունենում ըստ դասացուցակի՝ որոշակի ժամերի: Ուսումնական պարապմունքներն իրականացվում են BUZZ Learning management System էլեկտրոնային հեռավար կրթական գործիքի միջոցով՝ օգտագործելով «Linkoln Learning Solutions» ընկերության առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Վիրտուալ դասարանների բոլոր դասերը ձայնագրվում են և սովորողը կարող է դասերից հետո մի քանի անգամ վերանայել դրանք: Վիրտուալ դասարանների սովորողները կարող են հաղորդակցվել իրենց դասավանդողների հետ յուրաքանչյուր օր: Սովորողները ունեն հիմնական հանրակրթական և ընտրությամբ դասընթացներ: Դպրոցի ֆինանսավորումը կախված է ոչ միայն սովորողների, այլ նաև սովորողների ընտրած ընտրությամբ դասընթացների թվից: 

Վիրտուալ ոչ համաժամանակյա դասարաններ

Հեռավար ուսուցման կազմակերպման այս ձևն ընտրող սովորողները որևէ կերպ պարտադրված չեն հետևելու որևէ դասացուցակի, քանի որ չեն մասնակցում համաժամանակյա առցանց ուսումնական պարապմունքներին: Նրանց հիմնական գործն այն է, որ իրենց հարմար ժամանակին միանում են հեռավար ուսուցման կառավարման BUZZ Learning management System համակարգին և դիտում են ուսումնական նյութերը, կատարում առաջադրանքները: Հեռավար ուսուցման կառավարման Buzz համակարգում հրապարակված նյութերը ներառում են ընթերցանություն, տեսաֆիլմեր, խաղեր, քննարկումներ և զանազան գնահատվող առաջադրանքներ: Համակարգն այնպիսին է, որ դասավանդողը կարողանում է ուղղորդել սովորողին, իսկ առաջադրանքը կատարելուց հետո տեքստային գնահատական տալ՝ նշելով սովորողի ձեռքբերումները, թույլ կողմերը և խորհուրդներ դրանք վերացնելու համար:

Խառը (blended) տիպի վիրտուալ դասարան

Խառը տիպի վիրտուալ դասարանները հիմնականում ոչ համաժամանակյա են: Միայն շաբաթվա ընթացքում մեկ օր կազմակերպվում են համաժամանակյա առցանց ուսումնական պարապմունքներ:

 

Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգում և գնահատում

PSSA Exams – Փենսիլվանիա նահանգի դպրոցական քննություններ

Փենսիլվանիան իր դպրոցական գնահատման համակարգն ունի իր հանրակրթական չափորոշիչներին համապատասխանող քննություններով: Այն վերաբերում է և′ ավանդական և′ հեռավար հանրակրթական դպրոցներին:

Հեռավար դպրոցի 3-8-րդ դասարանների սովորողները պետք է ուսումնական տարվա վերջին քննություն հանձնեն մաթեմատիկայից և անգլերենից, իսկ 4-րդ և 8-րդ դասարանների սովորողները՝ նաև բնագիտությունից: Քննությունները գարնանն են հանձնում՝ քննության տեղը և օրը համաձայնեցնելով յուրաքանչյուր սովորողի ընտանիքի հետ:

Keystone Exams

Սրանք դասընթացների ավարտական քննություններն են, ինչպես նաև՝ դպրոցական ավարտական քննությունները Փենսիլվանիա նահանգում:  Սովորողները հիմնականում քննություն են հանձնում հանրահաշիվ 1-ից, կենսաբանությունից և անգլերեն գրականությունից:

Հեռավար դպրոցների սովորողներին հնարավորություն է տրվում երկու անգամ հանձնել ավարտական քննությունները. առաջինը՝ դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ մայիսին: Եթե առաջին քննական շրջանը սովորողը չի հաղթահարում, նա կարող է մասնակցել երկրորդին, իսկ եթե երկրորդն էլ չի կարողանում հաղթահարել, ապա նա ընդգրկվում է քննություններին նախապատրաստվելու դասընթացների մեջ: Նրան ժամանակ է տրվում և դասավանդող-խորհրդատուի հետ հեռավար ձևով պատրաստվում է հաջորդ քննական շրջանին:

Գնահատման համակարգի առումով այս տարի առաջին առաջադեմ քայլն արեց մեր կրթահամալիրը՝ օտար լեզվի քննության պահանջները մի քիչ մոտեցնելով բլոգային ուսուցման արդյունքներին, որը դրական էր: Կարծում եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ մեր աշխատանքները:     

Աջակցություն հեռավար դպրոցի սովորողին

Հեռավար ուսուցումը իդեալական կլինի, եթե դրանում գիտակցված ձևով ընդգրկված լինեն ինքնակրթությանը մեծ տեղ տվող, ուսումնատենչ սովորողները, բայց շատ դեպքերում այդպիսին չէ կյանքը, հատկապես, երբ դրանում ընդգրկվում են ստիպված՝ ծնողների այլ քաղաքներ և երկրներ տևական գործուղումների պատճառով: Շատ սովորողներ նույնիսկ առկա ուսուցման պարագայում թերանում են, ծուլանում են , չեն կատարում առաջադրանքները և ընդհանրապես՝ անտարբեր են ուսման նկատմամբ: Շատ հեշտ է պայմանագրում գրել, որ նման դեպքերում լուծարվում է սովորողի պայմանագիրը և վերջ: Ի՞նչ մանկավարժական մոտեցումներ են կիրառում Փենսիլվանիայի հեռավար դպրոցում՝ սովորողին որքան հնարավոր է շատ մոտիվացնելու  համար: Ահա այդ մոտեցումները.

  • i-ready– մոտեցում.

Յուրաքանչյուր դասընթացի սկզբում գիտելիքների ախտորոշիչ թեստ է տրվում և ճշգրիտ կերպով որոշվում է տվյալ սովորողի գիտելիքներն ու կարողությունները տվյալ ուսումնական առարկայից: Այդ սկզբունքով կարող են հետ գնալ մինչև այն կետը, որտեղ սովորողն ունակ է ինքնուրույն գործելու: Հենց այդ կետից էլ սկսում են ուսուցումը և առաջընթացն ապահովված է:

Համաձայն եմ այս մոտեցման հետ: Ուսումնական տարվա սկզբին սովորողների մեծ մասը ուզում է սովորել, բայց սկսում է թերանալ և ծուլանալ, որովհետև իր նախնական գիտելիքներն ու կարողությունները բավարար չեն: Պետք է հետ գնալ, անհատական մոտեցում ցուցաբերել:

  • Study Island – մոտեցում

   Ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ 3-8-րդ դասարաններում սովորողների գիտելիքների և կարողությունների PSSA և Keystone քննությունների բովանդակությամբ ելակետային գնահատում են կատարում՝ օգտագործելով խաղեր, տեսաֆիլմեր, ֆլեշքարտեր: Փորձը ցույց է տվել, որ դրանք բարձրացնում են սովորողների ներքին և արտաքին մոտիվացիան:

  • Let’s Go Learn մոտեցում

Օգտագործվում են Dora (առցանց ախտորոշիչ քննություն ընթերցանական կարողությունները որոշելու համար) և Doma (առցանց ախտորոշիչ քննություն մաթեմատիկական կարողությունները որոշելու համար): Այս քննությունների արդյունքն այն է, որ մասնագիտական խորհուրդներ են տրվում քննություններին մասնակցած յուրաքանչյուր սովորողին՝ մանրամասն բացատրելով, թե ինչ թեմաների վրա պետք է սովորողն ուշադրություն դարձնի:

  • Reading Assisstant – մոտեցում

Սա առցանց ուսումնական գործիք է, որը օգնում է սովորողին զարգացնելու ճիշտ ընթերցելու և ընթերցելով հասկանալու կարողությունները: Երբ այս ծրագրով սովորողը մի որևէ տեքստ է կարդում, ականջակալներ է դնում, և երբ մի որևէ բառ սխալ է կարդում, անմիջապես լսում է բառի ճիշտ արտասանությունը: Կատարվում են նաև տեքստը հասկանալու վարժանքներ:

  • TutaPoint – Tutoring – մոտեցում

TutaPoint.com- ը կրկնուսույցների առցանց կայք է, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետները կարողանում են առցանց ռեժիմում պատասխանել սովորողների տարբեր ուսումնական առարկաներին վերաբերող հարցերին:

  • Title I Coaching – մոտեցում

Շտկողական աշխատանք կատարող կայք է: Կայքի մասնագետները յուրաքանչյուր սովորողի հետ, որը հետ է մնում մի որևէ առարկայից, շտկողական աշխատանքներ են կատարում:

Այս բոլոր թվարկած մոտեցումների մեծ մասը վճարովի ծառայություններ են, բայց սովորողի փոխարեն հեռավար դպրոցն է վճարում, որը նահանգային ֆինանսավորում ունի:

Այստեղից երևում է, թե որքան մեծ էական նշանակություն է տրվում յուրաքանչյուր սովորողի  կրթությանը Միացյալ նահանգներում և որքան շատ է միայն խոսքերով կարևորվում կրթությունը մեր երկրում, իսկ իրականում այս տարի նվազեցրել են կրթության ֆինանսավորումը:  

  • Ընտանիքի հետ կապը

Ստեղծված Family Link ծրագրով հեռավար դպրոցի սովորողների ծնողները սոցցանցի միջոցով կապի մեջ են դպրոցի դասավանդողների և միմյանց հետ:

  • ArtReach ծրագիրը սովորողներին առաջարկում է երաժշտության դասեր, երգեցողության և պարուսուցման պարապմունքներ:

 

Հեռավար դպրոցի ուսումնական ակումբները

Կրտսեր դպրոցի ակումբներ

Coding Club – կոդավորման ակումբ

Սովորողները 7 տարեկանից են ընդգրկվում այս ակումբում: Ակումբում սովորեցնում են համակարգչային պարզ visual – տեսանելի ծրագրեր կազմել տարբեր տեսակի խաղերի համար:

Օտար լեզվի ակումբ  – սովորողները ընտրում են այն օտար լեզուն, որն ուզում են սովորել և ուսուցումը սկսվում է: Ուսուցումը հաղորդակցական մոտեցմամբ է արվում:

Բնագիտական ակումբ – Տեսաֆիլմերով տարբեր տեսակի բնագիտական փորձեր են ցուցադրվում և սեր են արթնացնում բնագիտության նկատմամբ:

 

Միջին դպրոցի ակումբներ

Ընթերցանական ակումբ – Առցանց հանդիպումը ամիսը երկու անգամ է լինում: Հանդիպման ընթացքում կարդացած գրքերն են քննարկում:

 

Բնախույզների ակումբ – այս ակումբում ներգրավվում են այն սովորողները, ովքեր անընդհատ հարցեր ունեն պարզելու. ինչու՞ է այդպես լինում, ո՞րն է դրա պատճառը, իս ես կկարողանա՞մ այդ փորձն անել: Մատչելի ձևով լուսաբանվում են գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները:

Սովորող մենթորների ակումբ   – Սովորողները օգնում են սովորողներին: Շատ հաճախ է պատահում, երբ հասակակցի ասված մեկ բառը ավելի տպավորիչ է և հասկանալի, քան դասավանդողի մի ամբողջ դասը, որովհետև սովորողը ասում է այն ճանապարհը, որով ինքն է անցել և հասկացել է:

 

Ավագ դպրոցի ակումբներ 

Արվեստի ակումբ – սովորողների միմյանց ցույց են տալիս իրենց ստեղծած արվեստի գործերը, քաջալերում են իրար, դասավանդողների խորհուրդներն են լսում: Նրանք նաև հնարավորություն ունեն միանալու ազգային արվեստի տարբեր ճյուղերի միություններին:

«Ամսվա գիրքը» ակումբ  – (գրական ակումբ)

Շախմատի ակումբ – սովորողները առցանց շախմատ են խաղում միմյանց հետ, լսում են դասավանդողի խորհուրդները:

DECA ակումբ – ապագա լիդերների ակումբն է: Այս ակումբում են ներգրավվում այն սովորողները, ովքեր հետաքրքրվում են կառավարման գիտությամբ:

Աստվածաշնչյան ակումբ – ներգրավված են այն սովորողները, ովքեր սիրում են ընթերցել աստվածաշունչը և մտքեր փոխանակել իրենց ընթերցածի վերաբերյալ:

Բնագիտական ակումբ – սովորողներն իրենց կարծիքներն են արտահայտում գիտության և տեխնիկայի վերջին նորությունների մասին: …

Պատմության ակումբ  – Ուսումնասիրելով պատմական տարբեր իրադարձությունները՝ սովորողները գտնում են կապը ներկայի հետ և աշխատում են տալ հնարավոր զարգացումների պատկերը:

Լրագրի ակումբ – լրագրի ակումբի անդամները առցանց հանդիպում են ունենում շաբաթը մեկ անգամ: Նրանք քննարկում են շաբաթվա իրադարձությունները և պետք է գոնե մեկ հոդված գրեն ամսվա ընթացքում:

Լուսանկարչական ակումբ – ակումբի անդամները ունեն իրենց կայքը, որտեղ ցուցադրում են իրենց լուսանկարները:

Օտար լեզուների ակումբներ – չինարենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի.

«Ինքդ արա» ակումբ – ամենատարբեր համակարգչային ծրագրերից օգտվել, իմանալ զանազան արհեստների գաղտնիքները, կենցաղային իրերի նոր օգտագործման բացահայտումներ անել …

 

Ուսումնական պարտադիր հանրակրթական դասընթացները   

Calvert անհատական ուսուցման ծրագիրն է օգտագործվում կրտսեր դպրոցի տարիքային խմբերի համար: Ծրագիրը վճարովի է, բայց սովորողի ծնողը չի վճարում դրա համար: Վճարում է հեռավար դպրոցը:

Օգտագործվում է նաև  «Linkoln Learning Solutions»-ի էլեկտրոնային դասընթացները, որոնք հիմնականում միջին և ավագ դպրոցներում են ավելի շատ նախապատվության արժանանում:

Ուսումնասիրել եմ մաթեմատիկական, ընթերցանական, գրելու, բնագիտական և հասարակագիտական կարողությունների զարգացման ծրագրերը վաղ մանկապարտեզային, մանկապարտեզային և առաջինից մինչև երրորդ դասարանների տարիքային խմբերի համար: Որոշ նմանություններ կան մեր «Իմացումի հրճվանք» ծրագրի հետ: Ինձ հատկապես հետաքրքրեց հասարակագիտությանը հատկացվող կարևորությունը: Վաղ մանկապարտեզային տարիքից սկսում են երեխաներին սովորեցնել լավ քաղաքացի լինել:  Երեխաներին սովորեցնում են համագործակցել ընկերների հետ, մի բան տալ նրանց և վերցնել նրանցից, հետևել ընդունված կանոններին և ժողովրդավարական համակեցության  այլ առաջին քայլեր կատարել: Առաջին դասարանից սկսած կարևորություն են տալիս փող վաստակելու,  խնայելու և ճիշտ ծախսելու գաղափարին, ԱՄՆ-ի խորհրդանիշներին, երկրի քաղաքացիական կյանքի բնորոշումները անցյալում և ներկայում: Կարևորվում է նաև քարտեզի հետ ծանոթացումը:   

Linkoln Learning Solutions  -ը առաջարկում է հետևյալ դասընթացները 1-3-րդ դասարանների համար. մաթեմատիկա,  ընթերցանություն, գրելը, բնագիտություն, հասարակագիտություն: 4-8-րդ դասարանների համար առաջարկվում են հետևյալ դասընթացները. անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն, հասարակագիտություն: Ուսումնական դասընթացների անունները նույնն են, բայց ընդլայնվում է բովանդակային բաղադրիչը:

Մարմնակրթությունը կամ ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր է բոլոր դասարաններում: Առաջարկվում են ֆիզիկական վարժություններ, որոնք հրապարակված են աշխատանքային գիրք-տետրում: Սովորողը պետք է սովորի կատարել, տեսաձայնագրի դրանք և ուղարկի հեռավար դպրոց:

    9-12-րդ դասարանները ավագ դպրոցն են

Ավագ դպրոցի սովորողը ընտրում է առաջարկվող բազմաթիվ առարկաներից նրանք, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի և որոնց հանրագումար կրեդիտներով (22 կրեդիտ է հարկավոր) կարող է ավարտել ավագ դպրոցը:

Անգլերենը (դպրոցն ավարտելու համար անհրաժեշտ է հավաքել 4 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական ճյուղավորումները.  ընդհանուր անգլերեն, ամերիկյան գրականություն, բրիտանական գրականություն, անգլերեն գրականություն, գրական հետազոտություններ, դասական առասպելաբանություն, գոբալ առասպելաբանություն, անգլերենի քերականությունը, անգլերեն կարճ պատմվածքներ, աֆրո-ամերիկյան գրականություն, տեխնիկական տեքստեր գրելը, ստեղծագործականորեն գրելը,

Մաթեմատիկան (անհրաժեշտ է հավաքել 4 կրեդիտ, որից մեկը պետք է լինի հանրահաշիվ 1-ը) ունի հետևյալ առարկայական ճյուղավորումները. հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, վիճակագրություն, դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվումներ, գործնական մաթեմատիկա, սպառողական մաթեմատիկա, բիզնես մաթեմատիկա:

Ինձ առանձնապես հետաքրքրեցին «սպառողական մաթեմատիկա» և «բիզնես  մաթեմատիկա» առարկաները: Սպառողական մաթեմատիկան սովորողին տալիս է այն անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք են գալիս առօրյա կյանքում: Օրինակ, անցած ճանապարհի, ծախսված ժամանակի և արագության կապը, տարաների ծավալին վերաբերող հարցերը, տոկոսայնության գաղափարը և այլն: Բիզնես մաթեմատիկան սովորեցնում է այն մաթեմատիկան, որը գործածվում է բանկային ծառայություններում, հարկային գործընթացներում, վարկային գործառույթներում և այլն:   

 

Բնագիտությունը (անհրաժեշտ է հավաքել առնվազն 3 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական ճյուղավորումները. կենսաբանություն, կիրառական կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, երկիր մոլորակի մասին գիտություն, բնապահպանության հիմունքները, շրջակա միջավայր, քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, դատական փորձաքննություն, սպորտային բժշկություն, կյանքի դժվարությունների հաղթահարում գիտելիքների միջոցով (Cutting Edge Science) այլ կերպ ասած՝ «Գոյատևելու արվեստը», ճարտարագիտության հիմունքները,

 

Հասարակագիտությունը (անհրաժեշտ է հավաքել առնվազն 4 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական ճյուղավորումները. Ամերիկայի պատմությունը, ԱՄՆ-ի պատմությունը, Փենսիլվանիայի պատմությունը, քաղաքացիության հիմնադրույթները (ուսումնասիրում է ԱՄՆ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործառույթները, սահմանադրությունը, սովորողները ուսումնասիրում են ընդհանուր պետական և տեղական կառավարման մարմինների գործունեությունը, իրենց դերը կառավարման գործընթացում որպես քաղաքացի), կառավարություն, տնտեսագիտություն, մշակութային հետազոտություններ, աշխարհի մշակույթները, աշխարհագրություն, հին աշխարհի պատմություն, աշխարհի պատմություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, իրավագիտության հիմունքները, քրեական և պառողական իրավագիտություն,

Գեղարվեստը  (անհրաժեշտ է հավաքել առնվազն 2 կրեդիտ) ունի հետևյալ առարկայական ճյուղավորումները. կենդանի արվեստ, արվեստի պատմություն, հետազոտում ենք կինոն, նորաձևության դիզայն, գրաֆիկական դիզայն, արվեստը և տեսանելի մշակույթը, թատրոն, երաժշտության գնահատումը, ջազի պատմությունը և զարգացումը, ժամանակակից երաժշտության ուսումնասիրում,

 

Աշխարհի լեզուները (ընտրությամբ առարկաների խմբին  է պատկանում և անհրաժեշտ է 3,5 կրեդիտ)

Իսպաներեն 4 մակարդակներով, ֆրանսերեն 4 մակարդակներով, գերմաներեն 4 մակարդակներով, չիներեն 2 մակարդակով, իտալերեն 2 մակարդակով,

Գործարարություն (ընտրությամբ առարկաների խմբին է պատկանում , 3,5 կրեդիտ  )

Ֆինանսական գրագիտություն, մարկետինգ, գովազդներ պատրաստելը,

Մուլտիմեդիա, համակարգչային գրագիտություն (ընտրությամբ առարկաների խմբին է պատկանում, 0,5 կրեդիտ)

Web-design, Python ծրագրավորում…

 

Ճիշտ են ասել, որ Ամերիկան մեծ հնարավորությունների երկիր է: Այսքան մեծ ու անվճար հնարավորություններ են տվել քեզ , սովորող: Դե արի ու մի′ սովորիր:

 

Ուսումնասիրված աղբյուրները

Is Online Learning Beneficial For Students?

What is distance education?

The Pennsylvania Cyber Charter School

The 21st Century Cyber Charter Scool

List of Virtual Schools

Florida Virtual School

A Simple Caring Act – Սիրո ու հոգածության մի դրսևորում

A simple caring act creates an endless ripple.

Սիրո ու հոգածության մի պարզ դրսևորումը անվերջանալի ծփանքներ է առաջացնում:

1924464_682399835201165_3961219926653107658_n

https://web.facebook.com/search/top/?q=A%20simple%20act%20of%20caring%20creates%20an%20endless%20ripple%20Singapour&init=mag_glass&tas=0.

Իմ գործունեությունը հուլիս ամսին

Հուլիսյան ֆլեշմոբ

Կազմելու եմ անգլերենի հուլիսյան ֆլեշմոբի առաջադրանքները, իսկ ֆլեշմոբն անցկացնելուց հետո ամփոփելու եմ արդյունքները:

Կայքի հետ աշխատանք

Խմբագրելու եմ կրթահամալիրի կայքի անգլերեն էջի նոր նյութերը, նոր նյութեր եմ գրելու,  միջազգային նախագծերին վերաբերող նյութերի հայերենից անգլերեն թարգմանություններ եմ անելու:

Դպիր

Դպիրում հրապարակված 2-3 հոդված եմ թարգմանելու անգլերեն:

Ճամփորդություններ

Հուլիսի 5-ին իմ գործընկերների հետ մեկօրյա ճամփորդություն կատարեցի դեպի Երնջատապ գյուղ: Այցելեցինք Աստվածընգալ եկեղեցին:

Կարծում եմ, որ կլինեն նման այլ մեկօրյա ճամփորդություններ:

 

 

 

 

 

 

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

untitled_4_3

Ամառային արձակուրդային տրամադրությունը կտրուկ նվազեցրել է մասնակիցների թիվը, բայց ինչպես Գևորգ Հակոբյանն է ասում. «Ֆլեշմոբի առաջադրանքներ պետք է կազմվեն նույնիսկ մեկ ուսումնատենչ սովորողի համար»: Այսպիսով 42 ուսումնատենչ սովորող ունենալը ամառային արձակուրդի առաջին տասնօրյակում բարձր ցուցանիշ կարելի է համարել: Ավագ դպրոցի համար նախատեսված առաջադրանքները երկու սովորող է կատարել. Աննա Հարությունյանը և Արման Մարտիրոսյանը: Նրանց երկուսի էլեկտրոնային հասցեներին նամակներ եմ գրել՝ իրենց աշխատանքների մանրամասն վերլուծությամբ: Կարծում եմ, որ նրանց համար այդ վերլուծությունները ուսանելի կլինեն:

Միջին դպրոցի 13 սովորող է մասնակցել ֆլեշմոբին, որոնցից 4-ը ստացել է առավելագույն 10 միավոր: Առաջադրանքները հաղորդակցական ստեղծական բնույթի էին: Սիսիանի թիվ 5 դպրոցում սովորող Նարե Առաքելյան անուն ազգանունով մի աղջիկ չի նշել իր էլեկտրոնային հասցեն ձևաթղթի վրա: Հնարավոր է Նարեն կարդա իմ այս ամփոփումը և իմ էլեկտրոնային հասցեին մի նամակ գրի, որպեսզի կարողանամ ուղարկել իր աշխատանքի վերլուծությունը:

19 սովորող է կատարել 4-5-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Այս տարիքային խմբի համար կարևորել էի «ես նույնպես» հակադարձող խոսքի գործածումը տարբեր իրավիճակներում, զրուցակցի արտաբերած տարբեր նախադասություններից հետո:

1-3-րդ դասարաններում սովորողների համար կազմված առաջադրանքները նույնպես ստեղծական էին: 8 սովորող է մասնակցել ֆլեշմոբին: Առաջադրանքի նպատակն էր ստուգել, թե որքանով են կարողանում սովորողները պարզ ընդարձակ նախադասություններով ներկայացնել իրենց շրջապատող առարկաները և ասել, թե ինչ են կարողանում անել դրանցով:

Հուսով եմ, որ հուլիսի երկրորդ տասնօրյակում սովորողների զգալի մասն արդեն կարոտած կլինի դպրոցին և ավելի մեծ թվով մասնակից կունենա անգլերենի հուլիսյան ֆլեշմոբը:

Լողափնյա ընթերցանություն. քաղցրավենիքի և այն մասին, թե ուր կորան դինոզավրերը

Երբ մտա Հարավային դպրոցի լողափնա տարածքը, Սեդա Խաչատրյանի ջոկատի ճամբարականներն արդեն լողացել էին և սկսել էին իրենց առաջին ընթերցած գրքերի քննարկումը: Գոհար Բալջյանն էր վարում քննարկումը, որն այնքան անմիջական էր, հանպատրաստից ու բնական, որ մեծ ցանկություն ունեցա փոքրիկ տեսաֆիլմերով ներկայացնել որոշ դրվագներ:

Վեց տարեկան Դավիթը իր գրքում կարդացել է, որ վնասակար է շատ քաղցրավենիք ուտելը և այդ մասին պատմում է իր ընկերներին:

 

Այնուհետև բուռն քննարկում գնաց դինոզավրերի մասին:

 

Իսկ Արևելյան դպրոցում ճամբարականները չէին ուզում դուրս գալ ջրից:

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի առաջին օրը. բլոգային ուսուցում

Այսօր կայացավ կրթահամալիրի մանկավարժական մի կարևոր նորարարության՝ բլոգային ուսուցման սեմինարը, ճամբարի մասնակիցների չորս խմբերում: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես էին կարողանալու սեմինարավարներ Հասմիկ Թոփչյանը, Նունե Մովսիսյանը, Հերմինե Անտոնյանը և Անահիտ Հարությունյանը այդքան կարճ ժամանակում ներկայացնելու այս հարցում այն դրականը, որը ստեղծված է մեր կրթահամալիրում: Իմ այցելած առաջին խմբի սեմինարը վարում էր Հասմիկ Թոփչյանը: Այս խմբում էին նաև Վրաստանից ժամանած մանկավարժները, որոնց համար սեմինարը թարգմանում էր Ռինա Շագինյանը: Մեր կրթահամալիրում դասավանդողի լավագույն բլոգներից մեկը Հասմիկ Թոփչյանինն է և պարզ էր, որ նա կկարողանա իր սեփական փորձի հիման վրա մատչելի ձևով ամեն ինչ ներկայացնել:

IMG_6870

Դժվար աշխատանք է մեր կրթահամալիրի մանկավարժական նորարարությունները ներկայացնել եռօրյա ճամբարի ընդամենը մի քանի ժամ տևող սեմինարների ընթացքում: Դժվար է, որովհետև հյուր-մասնակիցների համար միանգամից տեղեկատվական հեղեղ է թափվում, որը նախ և առաջ, ընկալել է պետք: Հյուր-մասնակիցների համար ավելի է դժվարանում ընկալելը, երբ նյութը տեսական գաղափարներով է մատուցվում: Երևի այս բոլոր դժվարությունները հաշվի էին առել մեր սեմինարավարները և բլոգային ուսուցման հիմնական սկզբունքները, առավելությունները և յուրահատկությունները բացատրում էին կրթահամալիրի դասավանդողների կոնկրետ գործող բլոգները ցուցադրելով: Սեմինարի սկզբում բոլոր չորս խմբերում էլ կարևորվեց այս հարցի պատասխանը. «Իսկ ինչու՞ բլոգային ուսուցում: Ի՞նչն է դրա առավելությունը»: Հենց այս հարցն էր պարզաբանում Նունե Մովսիսյանը, երբ միացա իրենց խմբին:

IMG_6872.JPG

Այդ պահին նա բացեց Դպիրի «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, որի ենթակետորը հենց առաջ քաշված հարցի պատասխանն են տալիս

  • Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:
  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

Սեմինարի ընթացքի երկրորդ մասում Լուսինե Բուշի խմբում էի: Լուսինեն դասավանդողի բլոգի բաժինները ցույց էր տալիս՝ բացելով կրթահամալիրի դասավանդողների բլոգները: Նա բլոգի յուրաքանչյուր բաժին բացատրում էր կոնկրետ օրինակներով: Երբ ներկաներն արդեն բավականաչափ մոտիվացված էին, Լուսինեն սկսեց ցույց տալ նրանց, թե ինչպես կարելի է գտնել տարբեր կրթական աստիճանների տարբեր առարկաների դասավանդողների բլոգները մեր կրթահամալիրի կայքում:

IMG_6876.JPG

Անահիտ Հարությունյանի սեմինարի թեման էր «Բլոգային ուսուցումը կրտսեր դպրոցում»: Իր սեմինարի ընթացքում նա կարևորել էր ընտանիք-սովորող-դպրոց կապը, որի արդյունավետ գործիքն է կրտսեր դպրոցի դասավանդողի և սովորողի բլոգը: Այստեղ ես ուզում եմ մի նկատառում անել: Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, որ ամեն օր ժամը 12:30-ին երիտասարդ ծնողների բազմություն է հավաքվում այլ դպրոցների մոտ: Նրանք չեն հեռանում նույնիսկ, երբ իրենց երեխաները դուրս են գալիս դպրոցից: Նրանց հետ ամեն օր դասվարները ոտքի վրա ծնողական ժողովներ են անցկացնում. բացատրում են ծնողներին, թե ինչ նոր թեմա է բացատրվել դասարանում և ի՞նչ տնային աշխատանք է հանձնարարված: Պետք է ասեմ, որ բոլոր այլ առավելությունների հետ մեկտեղ բլոգային ուսուցումը ավելորդ է դարձնում նաև նմանատիպ հարկադրված ամենօրյա ծնողական ժողովները:

Հերմինե Անտոնյանը մեր կրթահամալիրի մեդիա կրթության նորարարներից է: Հիմա էլ՝ լինելով այս ճամբարի ղեկավարը, մի պահանջ էր դրել բոլոր խմբերի սեմինարավարների առաջ. սեմինարի վերջում հյուր-մասնակիցների ուժերով սեմինարն ամփոփող նյութ հրապարակել ճամբարի նորաստեղծ բլոգում:

Վաղը նախագծային ուսուցումն է ներկայացվելու: Հաջողություն եմ ցանկանում մեր մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի երկրորդ օրվա բոլոր սեմինարներին և նախաձեռնություններին:

 

 

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբ

UntitledՍիրելի սովորողներ և ծնողներ, ամառային ուրախ արձակուրդներն ավելի բովանդակալից դարձնելու համար մենք շարունակելու ենք մեր անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները:

Այսօր հունիսի 22-ն է՝ անգլերենի հերթական ֆլեշմոբի օրը: Ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք կատարել առաջադրանքը: Առաջադրանքները կընդունվեն նաև հունիսի 23-ին, քանի որ հնարավոր է ձեզնից շատերը մեկնել են ճամփորդության: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

9-րդ դասարանի օտար լեզվի բանավոր քննության նոր մոտեցում

Այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանցիների օտար լեզվի քննությունը տարբերվում է հանրապետության այլ դպրոցներում ընդունված կարգից: Հանրապետության բոլոր դպրոցներում սովորողը կարող է ընտրել կամ ռուսերեն կամ որևէ այլ՝ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) օտար լեզու և քննություն տալ այդ լեզվից միայն: Ըստ մեր կրթահամալիրում ընդունված նոր կարգի՝ ստուգվում է յուրաքանչյուր սովորողի լեզվական կարողությունները 2 օտար լեզուներից՝ ռուսերեն և անգլերեն. սովորողի ընտրությամբ մի լեզվից միայն ստուգարք, իսկ մյուսից՝ գնահատականով քննություն: Քննության ընթացակարգն էլ է փոխված: Յուրաքանչյուր սովորող քննության է ներկայանում իր համակարգչով: Քննություն հանձնողը ոչ թե կարդում է ԳԹԿ-ի կազմած շտեմարանների տեքստերը, որոնց բովանդակությունն ու հարցերի պատասխանները անգիր գիտեն բոլորը, այլ իր իսկ կազմած տեքստը տարվա ընթացքում արված որևէ նախագծի վերաբերյալ: Փաստորեն քննող ուսուցիչն էլ չգիտի, թե ինչ տեքստ է կարդալու սովորողը և նախօրոք էլ պատրաստած հարցեր չունի, որովհետև այդ նախագիծը կարող է մեկ այլ ուսումնական առարկայից լինել: Հարցերը առաջանում են ընթերցման ընթացքում, իսկ պատասխաններն էլ հանպատրաստից են: Բնական ընթացքով ուսուցիչ-սովորող հաղորդակցություն է լինում: Մեր կրթահամալիրում բլոգային-նախագծային ուսուցում է իրականացվում և օտար լեզուն միջոց է համացանցից մի նոր տեղեկատվություն իմանալու, ուսումնասիրելու և սեփական մտքերով դա զարգացնելու և փոխանցելու համար: Քննության ընթացքը, սովորողների լեզվական կարողությունները ցույց տվեցին, որ օտար լեզվի դպրոցական դասագրքերից հրաժարվելը և համացանցից կենդանի և նպատակային տեքստերով աշխատելը, տեսաֆիլմերի, ֆիլմերի կենդանի խոսք լսելը շատ ավելի լուրջ արդյունքների է հանգեցնում:

Ահա մի քանի սովորողների պատասխանների տեսաձայնագրությունները, երբ նրանք խոսում են անգլերեն և ռուսերեն:

Առաջին տեսաֆիլմում Անատոլի Լալայանն է, ով անգլերենը որպես ստուգարք է հանձնում, իսկ ռուսերենը՝ քննություն:

 

Միայն «զարմանահրաշ» բառը կարող է բնորոշել Միքայել Կամենդատյանի անգլերեն քննությունը: Սկզբում նա ներկայացրեց Թբիլիսիի թաղամասերի մասին իր նախագիծը: Այդ նախագծի բնագիր տարբերակը վրացերեն է եղել, որից հետո նա այն թարգմանել է հայերեն, որպեսզի ներկայացնի թարգմանչական ստուգատեսին, իսկ այժմ այդ նույն նախագիծը ներկայացնում է անգլերեն: Քննության վերջում Միքայելին իր ապագա մասնագիտության մասին հարց տվեցի, որին նա այսպես պատասխանեց.

 

 

Գևորգ Հովհաննիսյանը իր անգլերեն քննությանը ներկայացրեց կենսաբանություն առարկայի «Գույները և մարդկանց բնավորությունը» նախագիծը: Ռուսերենի ստուգարքի ընթացքում նա խոսեց իր սիրած զբաղմունքների մասին:

 

 

Անգլերեն և ռուսերեն իր մտքերն ազատ շարադրում էր Հրաչ Եղիազարյանը:

 

 

 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերից լավ էի ճանաչում Հուրի Իսկանյանին, իսկ ահա իր եղբայրը՝ Սարո Իսկանյանը, ինձ համար հայտնություն էր:

 

Սոֆյա Գալստյանը տևական ժամանակ հեռավար ուսուցմամբ է սովորել մեր կրթահամալիրում: Նա խոսեց կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության, հարկ եղած դեպքում էլ հեռավար ուսուցման հնարավորությունների ու դրա առավելությունների մասին:

 

Նարեի տարեվերջյան հաշվետու համերգը

 

IMG_6313

 

 

Մայիսյան ճամբարային երաժշտական ֆլեշմոբի արդյունքները

untitled_4_3

1-3-րդ դասարաններ

Բոլոր 46 մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Սա ճամբարային երաժշտական և անցած լեզվական նյութը կրկնելու առաջադրանք էր, որի համար գնահատական չի նշանակվում: Գնահատականը այն հաճելի պահերն են, որոնք անցկացրել եք այս առաջադրանքը կատարելիս:

4-5-րդ դասարաններ – 38 մասնակից

Բոլոր մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Նրանք լսել են ուրախ երգը, արտագրել են տեքստը և թարգմանել հայերեն: Վստահ եմ նաև, որ նրանք սովորել են երգի մեջ նշվող կենդանիների անունները: Սա ամառային ճամբարային, երաժշտական ֆլեշմոբ էր, որը հասավ իր նպատակին:

6-8-րդ դասարաններ – 6 մասնակից

Նարե Մելքոնյանը, Սերգեյ և Մանե Բոյախչյանները իրենց պատասխանները անգլերեն են գրել, իսկ Նազելի Տեր-Պետրոսյանը և Անի Գևորգյանը՝ հայերեն: Բոլորն էլ հասկացել են երգի իմաստը: Նրանք գիտեն, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել և չվախենալ դժվարություններից:

9-12-րդ դասարաններ – մեկ սովորող՝ Մերի Մարկոսյան – 10-րդ դասարան և մեկ դասավանդող՝ Բաբկեն Փաշինյան:

Այս առաջադրանքը հաճելի հիշողություններ է արթնացրել նաև իմ նախկին սովորողների մոտ, ովքեր իրենց տպավորությունները գրեցին Ֆեյսբուքյան իմ էջում:

 

 

Կրթական համակարգերի ժողովրդավարացում. Հունիսի 3, Թբիլիսի

 

IMG_6214

Հունիսի 3-ին Թբիլիսիի Բոմոնդ Գարդեն հյուրանոցի առաջին հարկի  նիստերի դահլիճում կայացավ «Նոր հնարավորություններ և համագործակցություններ տարածաշրջանում կրթական համակարգերի ժողովրդարացման համար՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան» աշխատանքային սեմինարը: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ բոլոր չորս երկրներից:

IMG_6216

Աշխատանքային սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքեր ասացին Իստանբուլի Քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Սինան Գոգչեն և Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Երկու ելույթ ունեցողներն էլ նշեցին, որ մեր տարածաշրջանի երկրներում հակամարտությունների վերացման, կայուն խաղաղության հաստատման, տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ պետք է ունենա կրթական համակարգի ժողովրդավարացումը: Սինան Գոգչեն հատկապես նշեց հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության թուլացման գործում երկու երկրների կրթական համակարգերի դերը այն առումով, որ դասագրքերի բովանդակությամբ և ուսուցիչների անմիջական խոսքերով թշնամություն չսերմանվի հարևան երկրի նկատմամբ: Իր ողջույնի խոսքում էլ Արթուր Սաքունցը մասնավորապես նշեց, որ բացառությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որը մեր երկրի կրթական բնագավառում ժողովրդավարության և ազատ մտքի արտահայտման կղզյակ է, հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները համապատասխանում են ամբողջատիրական երկրների փակ կրթական համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներին: Որպես օրինակ՝ նա նշեց մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի հանրակրթական դպրոցների տնօրենների մեզ հայտնի հակաօրինական գործունեությունները: Ելույթ ունեցողները նաև հույս հայտնեցին, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի մասնակիցների առաջարկություններով և դրանց իրականացման համար հարթակների ստեղծումով առաջին քայլերը կարվեն տարածաշրջանի 4 երկրներում կրթական համակարգերի ժողովրդավարացման գործում:

IMG_6218

Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը և Քաղաքացիական ասամբլեայի Իստանբուլի գրասենյակի աշխատակից Էսրա Գուչլյուրը ներկայացրեցին, թե ինչ աշխատանք են կատարել «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով, որը «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման» ընդհանուր նախագծի շրջանակներում է: Մեր կրթահամալիրը մասնակցել է «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով 2015 թվականի աշխատանքներին, որը կայացել է Աղվերանում:  Պետք է նշեմ, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի վերջում տիար Աշոտ Բլեյանը խոսեց այդ ամառային դպրոցի համակարգող Էսրա Գուչլյուրի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017 թվականի հուլիսի 9-16 –ը Իստանբուլում կայանալիք «Յավաշ-կամաց» ամառային դպրոցին մեր կրթահամալիրից մեկ ուսուցչի մասնակցության համար:

Ըստ օրակարգի՝ 10:45-ին սկսվեցին մասնակիցների 10 րոպեանոց ելույթները: Առաջինը սկսեց խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ողջունեց աշխատանքային սեմինարի մասնակիցներին և նշեց, որ դրա նշանաբանը՝ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է իր քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը նա արել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ: Անգլերեն թարգմանելով մեր տնօրենի այս խոսքերը՝ ես մոտեցա պրոյեկտորին միացված համակարգչին և սկսեցի մեր ցուցադրությունը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով: Առաջին սլայդով ներկայացվեց «Georgia and Armenia: happy with each other’s achievements and anxious about each other’s difficulties and always sincere… Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…» Աշոտ Բլեյանի արդեն հայտնի դարձած խոսքը երկու տեսահոլովակներով, որտեղ վրացի սովորողները ողջունում են Հայաստանի 1918 թվականի անկախացումը հայերեն, իսկ կրթահամալիրի սովորողները Վրաստանի 1918 թվականի անկախացումը ողջունում են վրացերեն: Ցուցադրության ժամանակ ես նայում էի ներկաների աչքերին: Բոլորն էլ ժպտացող աչքեր էին, բայց առանձնակի գնահատում, բավարարվածություն և երանություն կար վրացի մասնակիցների աչքերում: Հպարտություն կար հայ մասնակիցների և զարմանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների աչքերում: Սեմինարավար Սինան Գոգչեն հարցրեց՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոց է մերը: Տիար Բլեյանը պատասխանեց, որ մեր կրթահամալիրը հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն է, և այդ միջազգային նախագիծն էլ արժանացել է մեր և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանը: Այդ պահին էլ ցուցադրվեց Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարների այս տարվա մայիսի 17-ին Կրթահամալիր կատարած այցի մասին պատմող նյութը: Այնուհետև ներկայացվեցին «Գետը քաղաքում», «Վրացերենի օրը կրթահամալիրում» նախագծերի մասին պատմող սլայդները: Ըստ ներկայացվող ցուցադրության՝ դեռ շատ բան կար ասելու և ցուցադրելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մասին, բայց սեմինարավարը հարց տվեց, թե արդյոք մեր կրթահամալիրը որևէ կրթական կապ է ունեցել թուրքական որևէ դպրոցի հետ: Աշոտ Բլեյանը խոսեց Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մեր կրթահամալիրի մասնակցության մասին: Ես ավելացրեցի AIESEC կազմակերպության միջոցով երիտասարդ թուրք մասնագետների՝ մեր կրթահամալիրում կրթական փոխանակման նախագծեր իրականացնելու մասին: Ցուցադրության վերջում ներկայացվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանների մասին պատմող սլայդները: Ցույց տալով կացարանների լուսանկարները՝ տիար Աշոտ Բլեյանը ասաց, որ հարևան երկրների հետ կրթական փոխանակումներ իրականացնելու համար կրթահամալիրն ունի բոլոր հարմարությունները: Իհարկե 10 րոպեն բավարար չէր ներկայացնելու ամբողջ ցուցադրությունը և այն ամենը, ինչն արվում է կրթահամալիրում կրթության ժողովրդավարացման հարցում: Բայց կարող եմ վստահորեն ասել, որ մենք կարողացանք ներկաներին փոխանցել ամենակարևորը. կրթահամալիրն ունի բաց կրթական համակարգ և նախագծային-բլոգային ուսուցման հիման վրա իրականացվող կրթությունը իր միջազգային նախագծերով, ստուգատեսներով ու փառատոներով մեծապես նպաստում է սովորողների, դասավանդողների, ծնողների, հետևաբար նաև համայնքի ժողովրդավարական, հանդուրժողական ու ազատ մտածողության զարգացմանը:

Վրացական կողմը ներկայացրեց Վրաստանի հանրակրթական դպրոցներում իրենց կատարած ուսումնասիրությունը վրացական կրթական համակարգի խնդիրների մասին: Զեկուցողը նշեց, որ Վրաստանը բազմազգ հանրապետություն է և իրենց դպրոցներում կողք կողքի սովորում են ռուս, հայ, ադրբեջանցի, վրացի և այլ ազգային փոքրամասնությունների երեխաներ: Այստեղից էլ բխում են իրենց կրթական համակարգին բնորոշ խնդիրերը. տարբեր ազգություններին պատկանող, տարբեր կրոններ դավանող երեխաների նկատմամբ հանդուրժողականություն սերմանելը, խտրականության բացառելը, ազգային փոքրամասնությունների լեզուների և միևնույն ժամանակ պետական լեզվի՝ վրացերենի նկատմամբ հարգանքի և պարտադիր ուսուցման անհրաժեշտությունը: Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ Վրաստանում կրթական փակ համակարգ է գործում՝ մեկ միասնական ուսումնական պլանով, որը պարտադիր է կատարման համար:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչն արտահայտեց այն միտքը, որ այս չորս երկրների հակամարտության, կրթության ժողովրդավարացման խնդիրները հենց իրենց երկրների և անմիջական հարևանների լուծելիք խնդիրներն են, այլ ոչ թե՝ մի այլ արտաքին ուժի:

Թուրքիայի կրթական խնդիրների մասին խոսեց Ուզփեդերը: Նա հատկապես նշեց խնդիրները, որոնք առաջացել են Սիրիայից փախստականների երեխաների մեծ հոսքի պատճառով: Դժվարություններ կան նաև քուրդ երեխաների կրթական գործում, որի հիմնական դժվարությունը թուրք և քուրդ երեխաների միմյանց չհանդուրժելն է:

Թուրքական կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սոներ Սիմսեկը, ներկայացրեց նորաստեղծ «Online Citizenship Academy-Քաղաքացիության առցանց ակադեմիա» կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպության հիմնական նպատակը Թուրքիայում տարբեր ազգություններին պատկանող մարդկանց (հիմնականում ներգաղթյալների և փախստականների) որպես քաղաքացի ինտեգրումն է Թուրքիայում: Նրանք իրենց նպատակին նպաստող տարբեր առցանց դասընթացներ են վարում: Դասընթացները թուրքերեն են: Օրինակ, իրենց ցուցադրության ժամանակ հասցրեցի կարդալ մի դասընթացի վերնագիր՝ «Լեզվական արգելքի հաղթահարումը բազմազգ դասարանում»:

Աշխատանքային սեմինարն ավարտվեց մասնակիցների ամփոփիչ խոսքերով, նոր հնարավոր համագործակցային առաջարկներով:

Թուրքական կողմից Սինան Գոգչենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և առաջարկեց ստեղծել առցանց հաղորդակցության կրթական հարթակ չորս հարևան երկրների միջև: Նա ավելացրեց, որ առայժմ չի կարող ասել, թե ինչպես է ստեղծվելու և գործելու այդ հարթակը, քանի որ ամեն ինչ պետք է քննարկել և համաձայնեցնել կողմերի միջև:

Տպավորիչ և ազդեցիկ էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ամփոփիչ խոսքը՝ այնքան ազդեցիկ, որ գրեթե անգիր եմ հիշում: Խոսքն ասվեց հատու, կարճ նախադասություններով և ինձ համար էլ հեշտ էր միտքն ու ոգին անգլերեն փոխանցել ներկաներին: Նա ասաց. «Ես Աշոտ Բլեյանն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն եմ: Ժամանակին եղել եմ «Նոր ուղի» կուսակցության առաջնորդը, եղել եմ նորանկախ հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Հայաստանի լուսավորության նախարար, Երևան քաղաքի փոխքաղաքապետ, երկու տարի եղել եմ քաղբանտարկյալ: Միշտ էլ ակտիվ քաղաքացիական կյանքով եմ ապրել և երբեք չեմ դավաճանել հեղինակային նորարարական մանկավարժական գործունեության իմ սկզբունքներին և քաղաքական-քաղաքացիական համոզմունքին՝ կոնկրետ, իրական նախագծերով, այլ ոչ թե սոսկ խոսքերով բարիդրացիական խաղաղասիրական հարաբերություններ իրականացնել մեր հարևան երկրների սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների հետ:

Առաջարկում եմ մեր կրթահամալիրում կազմակերպել մանկավարժության  տարածաշրջանային ճամբար: Այդ մանկավարժության ճամբարը կօգնի մեր չորս երկրների կրթական համակարգերի ժողովրդավարացմանը և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված համագործակցմանը: Հավաստիացնում եմ, որ մեր կրթահամալիրն ունի մանկավարժության տարածաշրջանային ճամբար կազմակերպելու բոլոր հնարավորությունները՝ միջազգային կրթական փոխանակումների կազմակերպման փորձ և կրթական փոխանակումների կացարաններ»:

 

Democratising Educational Systems

The objectives of an educational system (1) (1)

Մայիս ամսվա հաշվետվությունը

Հրապարակումներ Դպիրում

Թարգմանություն-գրախոսություն

Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների առաջադիմությու՞նն է

My reflections after reading Brenda Iasoveli’s article “Merit pay for teachers can lead higher scores for students, a study finds. Published on April 11, 2017”

Այս իմ գրախոսությունը մի քիչ կրճատեցի (500 բառ պետք է լիներ) և ուղարկեցի Education Week ամերիկյան մանկավարժական էլեկտրոնային ամսագրի նամակների բաժնին: Այդտեղից պատասխան եկավ, որ գերազանց գրախոսական նյութ է, բայց ըստ իրենց կարգի նմանատիպ նյութերը, որոնք իրենց որևէ հոդվածի քննադատականն են, պետք է ուղարկել գլխավոր խմբագրին 300 բառով: Նորից կրճատեցի ու դարձրեցի 300 բառ և ուղարկեցի իրենց գլխավոր խմբագրին և մինչև հիմա ոչ մի պատասխան չկա: Ես շատ էի ուզում, որ մեր կրթահամալիրի առաջավոր փորձի մասին հրապարակվի այդ ամսագրում:  Մի քիչ էլ կսպասեմ:

Անահիտ Հարությունյանի հոդվածի թարգմանությունը. The first grader’s individual educational tool.

Ուսումնասիրություն-ճամփորդություն Ստեփանավան-Տաշիր նյութը հրապարակվեց նաև կրթահամալիրի կայքում, ֆեյսբուքում, Ֆեյսբուքի Tashir էջում, որը մեծ արձագանք ունեցավ:

Իմ գնահատականն եմ տվել անգլերեն խաղարկային դատարանի երկրորդ գործին:

Ամփոփեցի անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի արդյունքները: 

Կազմեցի անգլերենի մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքները, որը լինելու է ճամբարային և երաժշտական:

Թարգմանել եմ «Ամառ 2017 Summer 2017» նախագիծը անգլերեն:

Անգլերեն եմ թարգմանել Աշոտ Բլեյանի «Վրաստան և Հայաստան. ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար» նյութը

«Գետը քաղաքում» նախագծով իմ թոռնիկների հետ եղանք «Իմ մանկության Զանգուն» վայրում:    Նյութը հրապարակվեց նաև կայքում:

Նույն նախագծով անգլերեն նամակ ուղարկվեց ԱՄՆ դեսպանին, որն ունեցավ իր պատասխանը: USAID գործակալության աշխատակիցը պատասխանեց կրթահամալիրի տնօրենին: Հնարավոր է USAID գործակալության հետ համագործակցություն լինի:

Մայիս ամսվա ամենամեծ աշխատանքը կրթահամալիրի կանոնադրության թարգմանությունն էր: 

Հայերեն եմ թարգմանել Թբիլիսի քաղաքում տեղի ունենալիք աշխատանքային սեմինարի նամակ-հրավերը, բովանդակությունը և աշխատակարգը:

Անգլերեն եմ դասավանդել 9-րդ դասարանցիների իմ խմբին մինչև իրենց վերջին զանգի նախապատրաստությունները:

Երկուշաբթի օրերին ժամը 15-ին կայացել են դասավանդողների անգլերեն պարապմունքները:

Անգլերենի ճամբարային երաժշտական ֆլեշմոբ

Untitled               Կրթահամալիրի դպրոցներում սկսվել է «Ամառ 2017» ուսումնական ճամբարը: Բոլորովին այլ՝ ճամբարային է դարձել սովորողի ուսումնական օրը: Ճամբարային է նաև մեր այսօրվա անգլերենի ֆլեշմոբը: Այն երաժշտական է: Հաճելի երաժշտական ֆլեշմոբ եմ  ցանկանում ձեզ:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Անգլերեն խաղարկային դատարանի երկրորդ գործը

IMG_5872.JPG

Արդյունավետ է Իրինա Ապոյանի և Վանիկ Գաբրիելյանի համագործակցությունը: «Պատահար ուսումնական ճամփորդության ժամանակ» դատական գործի լսումը իր ամբողջ արարողակարգերով, գործածվող դատաիրավական բառապաշարը, դատավոր Տիգրան Աբրահամյանի հավասարակշռված խոսքը, հայցվորի և պատասխանող կողմի վկաների հուզումնառատ ելույթները գերեցին ու զարմացրեցին Ավագ դպրոցի ընթերցասրահում հավաքվածներին: Այսպիսի ուսումնական նախագիծ հնարավոր է իրականացնել միայն այն ուսումնական հաստատությունում, որտեղ անգլերենը նույնիսկ կրտսեր դպրոցներում սովորում են նախագծերով և իրավիճակային դերախաղերով: Ես ուշադիր լսում էի բոլոր մասնակիցների խոսքը: Անգլերեն արտասանությունը ճիշտ էր, խոսքի արագությունը, հնչերանգները բնական էին: Շնորհավորում եմ խաղարկային դատարանի սովորող-մասնակիցներին, դասավանդողներ Իրինա Ապոյանին և Վանիկ Գաբրիելյանին:

IMG_5870.JPG

IMG_5873.JPG

Ստեփանավանի ու Տաշիրի բնակիչները սիրում են իրենց փոքր հայրենիքը՝ քաղաքները, գյուղերը, սարերը, ձորերն ու Ձորագետը

Երբ մարտ ամսին մեր կրթահամալիրում սկսվեց «Զանգու (Հրազդան) գետը» իսկ այնուհետև՝ «Գետը քաղաքում» նախագծերի իրականացումը ու սկսեցինք ճամփորդել Զանգվի ու նրա ջրանցքների հունով դեպի վեր և դեպի վար, ամենուր, որտեղ բնակավայրեր էին, հանդիպում էինք մարդկանց անհոգի, անփույթ ու հանցագործության աստիճանի ապականող վերաբերմունքը մեր Մայր գետի՝ Զանգվի ու նրա ջրանցքների նկատմամբ: Մեր կրթահամալիրում սկիզբ առած ճանաչողական նախագծերը վերածվեցին բնապահպանականի: Ճամփորդական խմբերը մաքրման աշխատանքների համար սկսեցին իրենց հետ վերցնել մոմլաթե մեծ տոպրակներ և ռետինե ձեռնոցներ, որովհետև ամենուրեք այսպիսի տեսարանների էինք հանդիպում Երևանում, հարակից  գյուղերում, Արարատյան դաշտում մինչև Արաքսավան:

thumbnail_17011     thumbnail_12011

Ապրիլ ամսին նախագիծն արդեն լայն թափ էր ստացել և Կրթահամալիրի սովորողների ու դասավանդողների շատ խմբեր էին միացել դրա իրականացմանը: Նորանոր խմբեր էին մեկնում՝ զինված մոմլաթե տոպրակներով և ռետինե ձեռնոցներով: Բայց մի՞թե հնարավոր էր հավաքել տարիների ընթացքում կուտակված այդ ամբողջ աղբը: Կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի և նախագիծն իրականացնող սովորողների ու դասավանդողների հիմնական գործը դարձավ նախագծի ոգևորությունը փոխանցել նաև Զանգվի հարակից բնակավայրերի բնակիչներին, համայնքապետերին ու այդ ձևով նրանց նույնպես դարձնել նախագիծն իրականացնողներ: Այդ օրերին Հայաստանի հանրային ռադիոյով մի հաղորդում տվեցին Ստեփանավանի մասին, որտեղ շեշտադրումը քաղաքի, Ձորագետի մաքրությունն էր: Ձորագետն անցնում է Տաշիր և Ստեփանավան քաղաքների միջով: Այդ ինչպե՞ս է լինում, որ մեր այս փոքրիկ երկրում այդքան տարբեր է մարդկանց վերաբերմունքը իրենց բնակավայրերի նկատմամբ: Ինչպե՞ս է հնարավոր Լոռվա բնակիչների սերը իրենց բնակավայրի նկատմամբ փոխանցել Արարատյան դաշտի բնակիչներին, համայնքապետերին: Եվ եղավ Գևորգ Հակոբյանի առաջարկը. գնալ Ստեփանավան ու Տաշիր քաղաքները և առաջին հետախուզական ուսումնասիրությունն անել: Իմ ոգևորությունն ու ուրախությունը անսահման էին: Ես 18 տարի չէի եղել Տաշիրում (Կալինինոյում), որտեղ իմ մանկության շատ ամառներ էի անցկացրել իմ քեռու տանը: 42 տարի չէի եղել Տաշիրից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նորաշեն գյուղում, որտեղ ուղեգրով երկու ուսումնական տարի առաջին անգամ անգլերենի ուսուցիչ էի աշխատել: Գևորգ Հակոբյանը եղել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, բարձրացել է գրեթե բոլոր լեռնագագաթները, բայց Տաշիրում լինելու էր առաջին անգամ: Ճանապարհին երեք ժամ շարունակ պատմում, ներկայացնում էի Տաշիրը, նրա ալպիական մարգագետինները, ծառազուրկ սարերի ծաղկազարդ լանջերը և անընդհատ մտքում կրկնում էի իմ միակ ցանկությունը. «Երանի անկախ Հայաստանի մեծահարուստներն իրենց «օբյեկտներով» Ձորագետն ապականած չլինեն, հանրախույս սեփականատերերը գետի ափերը ցանկապատած չլինեն և սովորական բնակիչներն էլ ափամերձ տարածքները աղբավայրեր դարձրած չլինեն»:

Թեթևացած շունչ քաշեցի, երբ  Ստեփանավանի կամրջից մեր առջև բացվեց այս տեսարանը: Գետի աջ ափին բնակելի տներ են, բայց ափը աչք է շոյում իր մաքրությամբ:

IMG_5852.JPG  Ստեփանավանի կամրջից (2).JPG

Չուշացան նաև Գևորգ Հակոբյանին իմ խոստացած ալպիական մարգագետինները.

IMG_5839.JPG

Շատերը կարող են առարկել, որ այս տարածքները մաքուր են, որովհետև հեռու են բնակավայրերից: Ի՞նչ կասեն նրանք՝ տեսնելով Ձորագետն ու իր Տաշիր վտակը Տաշիրում`բնակելի տների անմիջական հարևանությամբ: Օդը՝ մաքուր, տարածքը՝ մաքուր, գետը՝ մաքուր: Հենց սա է իսկական հայրենասիրությունը, այլ ոչ թե՝ հայրենասիրական կոչվող երգերն ու բանաստեղծությունները:

Տաշիր իմ մանկության վայրըIMG_5860.JPG

մաքրությունը բնակելի տարածքումIMG_5859.JPG

Բնակիչները սիրում են իրենց Տաշիրն ու նրա միջով հոսող գետը: Այստեղ մաքրության ակցիաներ չեն կազմակերպում, այստեղ պարզապես չեն աղտոտում այն վայրը, որտեղ ապրում են: Սա ոչ հերոսական ամենօրյա տաշիրյան հայրենասիրություն է, որը տասնամյակներ շարունակ սերնդե սերունդ է փոխանցվում:

IMG_5857.JPG

Տաշիրում Գևորգ Հակոբյանն ու ես երկու ժամով հյուրընկալվեցինք իմ քեռու տանը: Պարզվեց, որ Մարինա Վանյանը՝ իմ քեռու հարսը, աշխատում է Տաշիրի քաղաքապետարանում և վերջերս համայնքի զարգացման իր կազմած ծրագիրը Եվրոմիության մրցանակն է շահել և մի քանի օրով հրավիրվել է Ստրասբուրգ: Մարինան նաև հայերեն է թարգմանում ֆրանսիացի ժամանակակից բանաստեղծներին: Նա իր նոր լույս տեսած գրքի մի քանի օրինակ նվիրեց մեզ և կրթահամալիրի գրադարանին:

Վերջապես եկավ Նորաշեն գնալու ժամանակը: Նորաշենը ընդամենը երեք-չորս կիլոմետր է հեռու հայ-վրացական սահմանից: Ահա Նորաշեն գյուղի կենտրոնական փողոցը: Պարզվում է, որ Նորաշենցիներն էլ են հայրենասերներ: Նրանք նույնպես շատ են սիրում իրենց գյուղը:

Նորաշեն գյուղըIMG_5864.JPG

Հիմա մեզ մնում է իրականացնել մի նոր ու աննախադեպ նախագիծ՝ «Լոռվա աշխարհի բնակիչների հայրենասիրության փոխանցումը Արարատյան դաշտավայրի՝ Զանգվի ավազանի բնակիչներին»:

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումը ըստ ձեռք բերված լեզվական կարողությունների

untitled_4_3                                  Մասնակիցների ընդանուր թիվը՝ 274:

1-3-րդ դասարաններ՝ 93 մասնակից

  • Կարողանալ շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ
  • Կարողանալ շնորհակալությունը հայտնել օգնություն ստանալու դեպքում
  • Կարողանալ ներողություն խնդրել դասից ուշանալու համար
  • Կարողանալ դուրս գնալու թույլտվություն խնդրել դասի ընթացքում
  • Կարողանալ օգնություն խնդրել
  • Կարողանալ ներկայանալ, պատմել ընտանիքի, նախասիրությունների մասին

31 մասնակից անթերի է գրել և ստացել է 10 միավոր:

4-5-րդ դասարաններ՝ 91 մասնակից

  • Կարողանալ հեռախոսային խոսակցություն վարել
  • Կարողանալ ճիշտ ժամանակաձևով և բովանդակությամբ հարց տալ
  • Կարողանալ պայմանավորվել հանդիպման վայրի և ժամանակի հարցում
  • Կարողանալ նախաճաշ պատվիրել հյուրանոցի համարից
  • Կարողանալ գրել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված կարողությունների մասին

6-8-րդ դասարաններ՝ 83 մասնակից

  • Կարողանալ ոչ պաշտոնական նամակ գրել:
  • Կարողանալ ըստ տեքստի բովանդակության գործածել բայական ճիշտ ժամանակաձևերը՝ ներկա, անցյալ, ապառնի:
  • Կարողանալ հարց կազմել բայական երեք ժամանակաձևերով՝ Present Indefinite-ներկա անորոշ, Past Indefinite- անցյալ անորոշ, Future Indefinite – անորոշ ապառնի
  • Թարգմանչական կարողություններ

9-12-րդ դասարաններ՝ 7 մասնակից

  • Կարողանալ անգլերեն բացատրել որոշ ասացվածքներ, թևավոր խոսքեր: Այս առաջադրանքը գերազանց են կատարել Հուրի Իսկանյանը և Տիգրան Աբրահամյանը:
  • Կարողանալ ուղղել առաջին հայացքից ճիշտ թվացող նախադասության սխալը: Ահա ճիշտ ձևերը՝

Ա) I don’t think he will be able to work alone. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Բ) Only then did he agree to join our group. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Գ) Under no circumstances will I agree to help you with this evil intention. Ճիշտ է գրել միայն Տիգրան Աբրահամյանը:

Դ) The film is worth seeing. Միայն Նինա Կարապետյանն է սխալ գրել:

Ե) I don’t like it when you speak like that. Ճիշտ են գրել միայն Հուրի Իսկանյանը և Աննա Հարությունյանը

Զ) He was elected Member of Parliament. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Է) All (that) I have said is true. Ճիշտ են գրել Աննա Հարությունյանը և Տիգրան Աբրահամյանը:

Ը) It is hard work. Բոլորը ճիշտ են գրել:

Թ) She doesn’t allow taking her books. Ոչ ոք ճիշտ չի գրել:

Ժ) Do not stay in the sun so long. Ճիշտ է գրել միայն Նինա Կարապետյանը:

  • Կարողանալ կարդալ կոտորակ արտահայտող թվերը անգլերեն:

Ափսոսում եմ, որ ապրիլյան ֆլեշմոբին այդքան քիչ մասնակցություն ունեցավ Ավագ դպրոցը: Ասում են, որ այդ օրերին նրանք զբաղված էին հյուրերով:

Իմ մանկության Զանգուն

Այսպիսին էր Երևանի տարածքում հոսող կապույտ Հրազդան գետը՝ Աբովյանի Զանգուն, անցյալ դարի 50-60-ական թվականներին: Այս լուսանկարը վերցրել եմ համացանցից՝ հին Երևանի լուսանկարները շարքից:

download (5)

Այսօր իմ Նարեի և Հովհաննեսի հետ գնացինք իմ մանկության թաղամասը, որտեղով անցնում է Զանգվի ջրանցքը: Այդ վայրում Զանգուն (այն ժամանակ բոլորն էլ այդ ջրանցքը Զանգու էին ասում) անցնում է Տիգրան Մեծ (Խորհրդային տարիներին՝ Հոկտեմբերյան)  պողոտայի տակով անցնող թունելով և դուրս է գալիս մեր թաղամասում, որտեղ այն ժամանակ ֆուտբոլ, պահմտոցի, յոթ քար, չլիկ դաստա, բանկա փլավ, էշ միլիցա, լախտի էինք խաղում  Լիսինյան և Բուռնազյան փողոցներում ապրողներս: Բայց, այնուամենայնիվ, այն տարիներին ամենագրավիչը Զանգուն էր: 50-60-ական թվականներին Զանգուն այնքան մաքուր էր, որ կապտավուն երանգ ուներ: Կարծես հենց նոր էր Սևանից դուրս եկել և թաղամասում ապրող բոլոր երեխաներն էլ լողալ էին սովորում այստեղ, չնայած ջուրն այն ժամանակ 2,5-3 մետր խորություն ուներ: Ավելի ավագ սերնդի տղաներն իրենց պարտքն էին համարում լողալ սովորեցնել փոքրերին: 3-4 հոգով թռնում էին ջուրը ու հրամայում. «Թռե՛ք ջուրը»: Իրավունք չունեինք վախենալ: Թռնում էինք, ոտքերով ու ձեռքերով անկանոն շարժումներ անում մինչև սուզվելը, որից հետո մի քանի ուժեղ ձեռքեր մեր թևերի տակից բռնում էին ու մեզ ափ շպրտում: Մի քանի օրում լողալ էինք սովորում: Փոքրերն էլ մեծանալով՝ լողալու իրենց կարողությունները փոխանցում էին նոր եկող սերնդին:

thumbnail_20170508_130736

Հենց այստեղ եմ ես լողալ սովորել: Այն ժամանակ բետոնապատնեշներ չկային և ափերն էլ շատ հարմար էին ջրին մոտենալու համար:

1968 թվականին, երբ Երևանը տոնում էր իր 2750-ամյակը, առաջին անգամ սկսվեց գործածվել «Էրեբունի» բառը: Սկսեցին արտադրել «Էրեբունի» ծխախոտը, Երևանի հարավ-արևելյան թաղամասը իր երկար փողոցով կոչվեց «Էրեբունի», Էդգար Հովհաննիսյանը Պարույր Սևակի խոսքերով ստեղծեց «Էրեբունի Երևան» երգը, իսկ Զանգվի մեր հատվածում կառուցված գեղեցիկ լիճը իր ճիմապատ լանջերով, ծաղկուղիներով ու բնական ժայռերի նմանվող մեծ տուֆ քարերի համադրություններով, անվանվեց «Էրեբունի լիճ»: Ի՞նչ է մնացել այդ լճից հիմա: Անհրապույր, վանող մի տեսարան, իսկ բետոնե պատնեշների արանքով իր աղտոտված ջրերով հոսում է բոլորի կողմից մոռացված մեր սիրելի Զանգուն:

thumbnail_20170508_131422

Լուսանկարները՝ Նարե Մելքոնյանի

Ապրիլ ամսվա իմ հաշվետվությունը

Հրապարակումներ Դպիրում

Թարգմանություն-ուսումնասիրություն-կրթահամալիրի փորձի տարածում

Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների առաջադիմությո՞ւնն է

My reflections after reading Brenda Iasoveli’s article “Merit Pay for Teachers Can Lead to Higher Test Scores for Students, a Study Finds” published on April 11, 2017

Թարգմանություն

Zangu, One end in the Calm Waters of Sevan, the Other End on the Seedy Side of Araks

Խմբագրում

May Gathering: when a school topic becomes a family project

Թարգմանական խմբագրական աշխատանք mskh.am-ի անգլերեն էջում 

The River in the City April 28

“The River in the City” Armenian Georgian joint project

School without Walls

Չեմ նշում այն հրապարակումները, որոնք Դպիրից եմ բերել հղումով:

Հրապարակումներ բլոգում

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ

Դպրոց առանց պատերի Նյութը հրապարակվել է նաև կայքում:

Թարգմանել եմ «Տեղեկատվական թերթիկ-Information sheet» հայերենից անգլերեն հայ-վրացական կրթական կամուրջների ծրագրի շրջանակներում:

Հոդված

Հրազդանի (Զանգվի) հունով Երևանից մինչև Արաքսավան   Հրապարակվել է նաև կայքում

Ճամփորդություն

Գևորգ Հակոբյանի, Էմանուել Ագջոյանի և Հապետյան Մարիաննայի հետ ճամփորդել ենք Զանգվի հունով մինչև Արաքսավան իմ ավտոմեքենայով: Արդյունքի մասին գրել եմ փոքրիկ հոդված:

 

Ավագ դպրոցում շաբաթական 4 ժամ դասավանդել եմ 9-րդ դասարանցիների իմ խմբին:

Յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի վարել եմ դասավանդողների անգլերեն պարապմունքները:

My reflections after reading Brenda Iasoveli’s article “Merit Pay for Teachers Can Lead to Higher Test Scores for Students, a Study Finds” published on April 11, 2017

Yura Ganjalyan

dpir2_24
The article interested me a lot, and I wanted to search for other opinions, other points of view on the Internet because the way they are trying to solve this issue in Armenia isn’t perfect either.

If I was asked to try to summarize Brenda Iasoveli’s article by giving the main idea of Matthew Springer’s study in one sentence, I would say: “The author of the study, Matthew Springer, has come to the conclusion that the fairest, most eligible and easily calculable way of giving merit pay to teachers is taking into account the students’ test scores”.

While searching for other opinions I came across Bingyu Zhao’s, a Chinese educator, article ““Merit Pay” in Education” in the educational blog “Education Policy Talk”. She writes: Merit pay system aims to motivate teachers to improve themselves and put more efforts into teaching. At the same time, merit pay system can create a competitive environment among teachers, whereby teachers compete with each other through students’ grades. With this system, the ideal outcome would for students to have good grades and for teachers to teach efficiently”. Bingyu Zhao goes on writing that this system of merit pay also receives some criticism and mentions Canadian teacher Joe Bower’s opinion about it: “…One of his main arguments is that merit pay requires the education systems to pursue measurements such as standardized testing, and additionally encourages teachers who have chosen a career of public service to focus on extra rewards such as pay. Meanwhile, he thinks that merit pay will change teachers’ attitudes towards students, which means teachers will regard students as test scores increasers instead of real students.

I myself fully agree with Joe Bower’s opinion. Too much motivated standardized testing may extrude the necessity of critical and creative thinking in education. But there is also another very strong argument against the merit pay system based on the students’ test scores. This merit pay system can’t be considered fair in the countries where private tutoring has very deep roots. Private tutoring in many countries of the world has been studied and analyzed by Mark Bray, and the results of these analyses and studies are shown in his book entitled “Confronting the shadow education system. What government policies for what private tutoring?”   Mark Bray has come to the conclusion that in many developed and developing countries great is the role of private tutors in learners’ knowledge and skills acquisition. Bearing this evidence-based conclusion in mind, can we consider the merit pay system based on the students’ test scores to be fair?

Bingyu Zhao writes that merit pay is practiced in China too, but the criterion for calculation of the merit pay amount for each teacher is defined according to the length of his/her teaching work experience. That is the reason why young teachers in China get much less salary than older ones. As Bingyu Zhao writes: “It seems unfair to those new teachers who perform well in their teaching, which is a potential threat for the merit pay plan in China.”

One thing is certain: in many countries of the world they are trying to find fair ways for giving merit pays to public school teachers, but they fail to do it. But does the world know how this problem is settled down at Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex? Teachers at the schools of our Ed complex are given merit pay for some extra work which is factual, calculable and favors the realization of the author, alternative educational programs. Everything is fair: do at least one of these work activities and get your merit pay. Here is the list of extra work activities:

·         Educational program development

·         Educational research work

·         Study-assessment of educational work

·         Educational project coordination

·         Leading Educational trips

·         Participation in educational camps

·         Educational exchange projects, projects of spreading the author educational programs

·         Conducting teacher training courses, mentoring work

·         Coordinating the projects within the framework of “Educational Garden”

·         Coordinating the projects defined by the Educational Calendar

·         Management and coordination of the reviews, exhibitions and PleinAirs

·         Translational work

·         Some other work by civil law contract

Zangu, One end in the Calm Waters of Sevan, the Other End on the Seedy Side of Araks

Emanuel Agjoyan

Translated into English by Yura Ganjalyan

“The River Hrazdan” educational project of Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex

The aim of the project is to study the whole riverbed of the River Hrazdan addressing the ecological problems of the river, its economic importance, the historical events connected with the river, organizing riverside readings, photo and drawing PleinAirs.

Ecological Problems

The River Hrazdan is considered the most used river in Armenia. A number of canals, built on it, irrigate several dwelling areas, and the Sevan-Hrazdan Hydroenergetic Cascade with its seven hydroelectric power stations work with the waters of the Hrazdan. With all this, the river faces a number of environmental problems requiring urgent solutions. We are going to elucidate the environmental part of the project as much as we can, carrry out cleaning work in different sectors of the river with the help of the local inhabitants, make video lessons telling about the environmental problems of the river. While carrying out the project parallels will be drawn with the same problems in other countries trying to find optimal solutions.

Economic Importance

Today the River Hrazdan is still important for the economy of Armenia. Besides irrigating several dwelling areas in Ararat Valley, it plays a significant role in the energetic system of   the Republic of Armenia. We are going to clarify the role of the river both for the whole country and for the settlements of Ararat Valley in particular. While carrying out the project we will consider the effective use of the river resources and will draw the outline of the possible future of the river.         

The river itself can be considered a river of historical significance. A number of ancient settlements were formed in the basin of the river, and Yerevan is among them. A reference will be made to the impact of the river on the formation and development of the settlements throughout the whole basin of the river. The River Hrazdan has been a source of inspiration for a number of writers. With this respect we will try to experience the writers’ reflections by organizing riverside readings on different sectors of the riverbed.

The project will have a complete coverage when we add fine art and photographic PleinAirs to the above mentioned components. Despite man’s constant impact and careless treatment the River Hrazdan still retains its originality and unique beauty.

Results        

Although the project has several directions which seem to have no connections with each other, the final results of the project can be summarized in a few sentences. First of all a big number learners will get to know the river better making new discoveries for themselves. The environmental problems, economic and historical importance of the river will be elucidated. Video lessons will be shot just on the bank of the river, new terrain maps and guidebooks  will be made and a huge database will be created for photo and painting exhibition. Finally, we will have a big media package telling about the River Hrazdan.

The main directions of the educational research trips  

Up the Riverbed of the Hrazdan  The trip begins in the north outskirts of Yerevan. Let me remind you that besides flowing in its natural bed the waters of the Hrazdan also flow through the canal which serves to regulate the water flow into the hydroelectric power stations. The canal water flows underground in some sectors.  The first stopping place is the water reservoir called Kanaker Lake where the Kanaker Hydroelectric Power Station begins its work. Near the Village of Ptghni we can see the canal come out of the underground tunnel, and if we continue our way we will see the canal go into the underground tunnel near the Village of Getamej. The next stopping place will be in Arzni where Arzni Hydroelectric Power Station begins its work. After the Arzni Hydroelectric Power Station, the river ramifies. One part of the water continues its flow through the natural riverbed, the other part flows through the canal. We will see a similar picture when we reach the next electric power station near Argel. The final stopping place will be near the Hrazdan Reservoir which is quite a big one because the waters of the canal, coming from the Sevan Hydroelectric Power Station, fall into it. During all this educational trip we witness the use of the waters of the River Hrazdan both in its natural riverbed and in the canals.

During all this trip we can see that the Hrazdan is quite a fast flowing river although it is constantly changing its amount of water flow, from time to time turning into a shallow stream and then becoming a big river. Travelling in this direction we can also see the environmental problems which are the result of both household waste and the work of the hydroelectric power stations.

Down the Riverbed of the Hrazdan  In this case our educational trip begins in the south- western part of Yerevan and continues in the direction of the river flow up to the place whre the Hrazdan flows into the Araks. The trip in this direction is not less interesting although we see a change in the river flow mode, economic importance and environmental problems. The river flow slows down, and getting rid of the hydroelectric power stations, ramifies into several canals irrigating Ararat Valley. The closer we come to the outfall, the the deeper the river is as there are no hydroelectric power stations; in addition to that, Artesian Basin waters are added, some sectors of which seem to be rivers. The environmental problems are quite different here. The cornerstone of these problems is eutrophication caused by careless use of the river water. In spite of all this, the area is good for organizing PleinAirs as everywhere one can admire the close and wonderful view of Mount Ararat.

 

Yerevan Sector of the Hrazdan Riverbed  

Different roads of the city lead to the Hrazdan Gorge in a few minutes; here we appear in  entirely another world immediately adjacent to the city. When we study the formation and development of settlements in the world, we find out that in most cases towns were formed and developed on the banks of big rivers, and Yerevan is not an exception. Our educational project “The River Flowing through our City” is aimed at studying the Yerevan sector of the River Hrazdan, elucidating and speaking out the environmental problems of the river, carrying out cleaning work in the riverside areas, getting to know the people living in these areas. We are going to organize walking tours along the river bed in Yerevan to see everything with our own eyes and study the river more closely.

A special attention will be paid to the sector of Yerevan Lake. Yerevan Lake is a huge reservoir of the River Hrazdan in the place of a village named Koghb. The construction of the reservoir was aimed at regulating the river flow for irrigation purposes. Besides this the reservoir was also intended to have a recreation importance. Although the reservoir is not adjacent to dwelling areas, environmental problems are rather impressive here. First of all, on different sectors of the reservoir, there is huge variety of waste, and only part of it is visible on the surface of the water. In addition to that, eutrophication process has begun due to creating favorable conditions for growing land plants at the bottom of the reservoir by periodically lowering and raising the level of the water. It is true that environmental problems are very acute in Yerevan Lake, but it is also true that it has a huge potential to become a recreational area for the citizens of Yerevan.

         

 

The photo by Marianna Hapetyan

 

Սկսում ենք անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի առաջադրանքների կատարումը

Այսօր ապրիլի 27-ն է, ժամը 19:00 և տրված է անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի մեկնարկը:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Առաջադրանքների պատասխաններն ընդունվում են այսօր  մինչև 24:00: Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դասավանդողի հավելավճարը կարող է հանգեցնել սովորողների ավելի բարձր առաջադիմության Հեղինակ՝ Բրենդա Այզովելի

ԱՄՆ-ում և արտասահմանյան այլ երկրներում 44 ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ հավելավճարային ծրագրում դասավանդողների ներգրավման արդյունավետությունը համարժեք է սովորողների ուսումնառությունը 4 շաբաթով ավելացնելուն: Միայն Միացյալ նահանգներում հավելավճարի արդյունավետությունը համարժեք է ուսումնառության ավելացմանը երեք շաբաթով:

Ուսումնասիրության հեղինակ Վանդերբիլթի համալսարանի հանրային քաղաքականության և հանրակրթության գծով պրոֆեսորի օգնական Մեթյու Գ. Սփրինգերն ասել է. «Պարզվել է, որ հավելավճարները բավականին մեծ ազդեցություն են ունենում սովորողի ուսումնական գործունեության վրա: Հիմա մենք պետք է շարունակենք հետազոտական աշխատանքները, որպեսզի հաշվարկենք և պարզենք, թե որն է հավելավճարների օպտիմալ, ամենաբարենպաստ ծրագիրը»:

«Դասավանդողի հավելավճարը և սովորողի առարկայական քննության արդյունքները. մետա-վերլուծություն» ուսումնասիրությունը Մեթյու Սփրինգերը կատարել է ուսանողներ Լեմ Ֆամի և Տուան Նգուենի հետ չորս տարվա տվյալների միջին ցուցանիշներով, որոնք ցույց են տալիս, որ հավելավճարները տատանվում են $26-ից մինչև $20.000: Հավելավճարները եղել են կամ միանվագ՝ որպես բոնուս, կամ՝ ամենամսյա աշխատավարձի բարձրացման ձևով: ԱՄՆ-ում դասավանդողների  հավելավճարները տատանվում են $2500-ից $3000: Այստեղից կարելի էր ենթադրել, որ հավելավճարների վերևում նշված փոքր չափերը վերաբերում են զարգացող երկրներին:

Սովորողների առաջադիմության վրա հավելավճարների ծրագրերի ներդրման բարենպաստ ազդեցությունը ապացուցող տվյալների լույսի ներքո Սփրինգերն ասել է, որ հետազոտողների կողմից բարձրացվող հաջորդ հարցը սա է լինելու. «Հավելավճարային ո՞ր ծրագիրն է ամենալավն աշխատում»: Ծրագրերը մի շարք ձևերով է հնարավոր նախագծել՝ հավելավճարների նվազագույն և առավելագույն չափերի սահմանման առումով. արդյո՞ք դասավանդողները միմյանց հետ են մրցակցում, թե՞ միասին են աշխատում հավելավճարը վաստակելու համար. հաշվի է՞ առնվում սովորողների քննություններից ստացած գնահատականների մակարդակը, որն իրավասու է դարձնում դասավանդողներին հավելավճար ստանալ:

Վանդերբիլթյան ուսումնասիրության անակնկալ բացահայտումն այն էր, որ հավելավճարային 7 ծրագրերում ներառված աշխատող ուսուցիչների վերապատրաստումը որևէ նշանակալից ազդեցություն չունեցավ սովորողների առաջադիմության՝ քննություններից ստացած գնահատականների մակարդակի վրա: Այդուհանդերձ, վերապատրաստման բաղադրիչը պահանջ է՝ առաջարկված ուսուցիչների խրախուսման ֆոնդի կողմից, որը դրամաշնորհներ է տրամադրում նահանգներին և շրջաններին, որպեսզի նրանք կատարողականի վրա հիմնավորված փոխհատուցման համակարգեր ստեղծեն, որոնց նպատակն է ավելացնել արդյունավետ աշխատող ուսուցիչների թիվը ցածր վարկանիշային կատարողական ունեցող դպրոցներում՝  բարելավելով սովորողների առաջադիմությունը: Ուսուցիչների խրախուսման ֆոնդի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարկանիշային կատարողականի վրա հիմնված վճարումը ունի որոշակի արդյունք, բայց դա առանձնապես համոզիչ չէ:

Ուսումնասիրության հեղինակները պարզեցին, որ հավելավճարային ծրագրերը, որոնք նպատակաուղղված են հավելավճարին արժանանալու համար միասին աշխատող ուսուցիչներին՝ ի տարբերություն միմյանց հետ մրցակցող ուսուցիչների, որոնք նույնպես ձգտում են հավելավճար ստանալ, միջինից երկու անգամ ավելի արդյունավետ են գործում:

«Խմբային խրախուսման համակարգը կարող է համագործակցության ոգևորում հաղորդել ուսուցիչներին և համագործակցության այս ձևով ուսուցիչները սովորում են ուսուցման նոր մեթոդներ և առարկայական ծրագրի կատարման նոր մոտեցումներ», եզրակացրել է Սփրինգերը, «Արդյունքում՝ նրանք ավելի լավ ուսուցիչներ են դառնում»:

Այդուհանդերձ, ուսումնասիրության հեղինակները դեռ չեն կարողանում ասել, թե հատկապես ինչ են անում սովորողների քննական գնահատականների բարձրացման համար: «Հիմա ավելի խորը վերլուծությունների կարիք է զգացվում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում», մեկնաբանեց Սփրինգերը, «Արդյո՞ք ուսուցիչներն ավելի երկար են պարապում սովորողների հետ՝ փորձելով առաջադրանքների տարբեր տարբերակներ, թե թեստային առաջադրանքների խաղային համակարգեր են գործածում»: Սփրինգերն առաջարկում է ներդասարանական դիտարկումներ անել և անհատական հարցազրույցներ վերցնել ուսուցիչներից, որպեսզի հնարավոր լինի ճիշտ եզրահանգումների գալ:

Իսկ եթե ավելի հեռուն գնանք, հնարավոր կլինե՞ր նույն արդյունքներին հասնել ծախսերի ավելի արդյունավետ ռազմավարությամբ, ինչպիսին է համակողմանի մասնագիտական զարգացման ծրագիրը: Սփրինգերը նշել է, որ ինքը և ուսումնասիրության համահեղինակները ի վիճակի չեն եղել պարզելու, թե արդյոք հավելավճարային ծրագրերը համարժեք են կրթական համընդհանուր ծախսերին: Որոշ վայրերի ուսումնասիրություններում նշված չէ, թե որքան հավելավճար է յուրաքանչյուր ուսուցիչը ստանում: Հարցն ավելի է բարդանում, եթե հաշվի ենք առնում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և աշխարհի տարբեր երկրներում ուսուցչի կենսապահովման համար անհրաժեշտ ծախսերի ճշգրտումները: Բայց ծախսերի արդյունավետությունը ապագա ուսումնասիրությունների թեմա կարող է լինել:

Ըստ Սփրինգերի՝ ուսումնասիրությունը մեկ այլ թերի կողմ էլ է ունեցել. դիտարկվել է միայն հավելավճարային ծրագրերի շարժառիթային ազդեցությունը: Սփրինգերը հետագայում մտադիր է քննության ենթարկել այն, թե ինչպես է ծրագիրն ազդում ուսուցիչների հոսունության վրա: Լավ կատարողականներ ունեցողները ամենայն հավանականությամբ հավելավճարներ են ստանում և պահպանում են իրենց աշխատատեղերը, մինչդեռ, նրանք, ովքեր հավելավճարի չեն արժանանում, հավանականությունը մեծ է, որ կլքեն աշխատանքը: Որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ հավելավճարային ծրագիրն ունենում է նման հետևանքներ, և Սփրինգերը դրանք ոգևորիչ է համարում: Բայց, ինչպես ինքն է ասում, սրանք դեռ վարկածներ են, որոնք կհիմնավորվեն հետագա ուսումնասիրություններով:

«Միայն ֆինանսական փաստաթղթերով որոշվող աշխատավարձերի չափը թույլ չի տալիս բարձր կատարողականներ ունեցող ուսուցիչներին հավելավճարներ տալ: Այս ուսուցիչներն արժանի են վեցանիշ թվերով աշխատավարձերի, բայց մենք երբեք չենք հասնի դրան, եթե աշխատավարձի ու հավելավճարի չափը որոշվի ֆինանսական փաստաթղթերով. միևնույն փորձառություններ և պատրաստվածության միևնույն   աստիճաններ ունեցող ուսուցիչներ հայտնաբերելով, որոնք կհամապատասխանեն սահմանված սանդղակներին, որպեսզի նրանք միևնույն չափով վարձատրվեն: Դա հնարավոր չի լինի», նշել է Սփրինգերը:

Մտորումներ հոդվածը թարգմանելուց հետո

Հոդվածն ինձ հետաքրքրեց և ես ցանկացա այս կարևոր հարցի մասին այլ կարծիքներ, այլ տեսանկյունից դիտարկումներ փնտրել համացանցում, որովհետև Սփրինգերը անհնար ու անմիտ բան է համարում այն, ինչը հիմա մեր հանրապետության կրթական համակարգում է իրականացվում: Ես նկատի ունեմ հանրակրթության ուսումնական հաստատությունների ուսուցիչների որակավորման տարակարգերը: Ի՞նչ է տալիս ուսուցչին այն 10000 դրամը, որը հատկացվում է նրան առաջին աստիճանի տարակարգի դեպքում, կամ ի՞նչ ցուցանիշներ են հաշվի առնվում այդ տարակարգը շնորհելիս:

Հոդվածում նկարագրված ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ հավելավճարներ տալու ամենաարդար և հաշվարկելի ցուցանիշը սովորողների ցուցաբերած առաջադիմությունն է առարկայական քննությունների ժամանակ: Չին մանկավարժ Բինգուի Ժաոն «Education Policy Talk – Կրթություն քաղաքականություն զրույց» մանկավարժական բլոգում գրում է հավելավճարներ տալու այս ձևի առավելությունների և թերությունների մասին: Նա ընդունում է, որ ուսուցիչները նույնպես սովորական մարդիկ են, ովքեր ուզում են իրենց աշխատանքի մեջ անընդհատ կատարելագործվելով ավելի ու ավելի շատ վարձատրվեն և այս ամենի իդեալական արդյունքն էլ կլիներ սովորողների բարձր առաջադիմությունը քննությունների ժամանակ: Սա այն է, ինչին ձգտում են նաև ծնողները, համայնքը: Բայց, միևնույն ժամանակ, ավելի լավ աշխատանքի խթանման այս ձևը կարող է առաջացնել վատառողջ մրցակցություն միևնույն առարկան դասավանդող ուսուցիչների միջև: Բինգուի Ժաոն մեջբերում է նաև կանադացի մանկավարժ Ջոու Բաուերի կարծիքը առ այն, որ կրթական համակարգում ուսուցչին այս ձևով հավելավճար տալը վատ գաղափար է: Հավելավճար տալու այս ձևի գլխավոր նախապայմանով առաջարկվում է հետամուտ լինել միայն միօրինականացված հարցաշարերի կիրառմանը և լրացուցիչ ոգևորում է այն ուսուցիչներին, ովքեր հանրային ծառայություն իրականացնելիս ուշքն ու միտքը միայն ավելի շատ հավելավճար ստանալն է: Ուսուցիչների համար հետաքրքիր են միայն սովորողների ստացած գնահատականները, այլ ոչ թե սովորողներն իրենց հետաքրքրություններով:

Այնուհետև Բինգուի Ժաոն գրում է, որ չինական կրթական համակարգում հավելավճարի չափը որոշելու համար հաշվի չեն առնվում սովորողների քննական գնահատականները, քանի որ Չինաստանում առանց այդ էլ սովորողների գիտելիքների ստուգման համակարգը շատ լարված ռիթմ ունի, որովհետև սովորողների շատ մեծ բազմությունից լավագույններին ընտրելու խնդիրը կա: Չինաստանում հավելավճար տալիս հաշվի է առնվում ուսուցչական աշխատանքային ստաժի մեծությունը: Այդ է պատճառը, որ երիտասարդ ուսուցիչները Չինաստանում շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան մեծահասակները, որը երբեմն անարդար է, քանի որ շատ երիտասարդներ կան, ովքեր մեծահասակներից ավելի լավ են աշխատում:

Իմ կարծիքով հավելավճարներ տալու ամերիկյան ձևը անընդունելի է աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում: Ասածիս ամենավառ ապացույցը Մարկ Բրեյի գիրքն է՝ «Դիմակայում ստվերային կրթության համակարգին – Confronting the Shadow Education System», որի մասին գրախոսություն էի գրել Դպիրի 2012-ի 63-րդ համարում: UNESCO-ի պատվերով Մարկ Բրեյը ուսումնասիրել էր կրկնուսույցների դերը, նրանց նկատմամբ վերաբերմունքը աշխարհի տարբեր երկրներում: Մարկ Բրեյը եզրակացրել էր, որ աշխարհի գրեթե բոլոր զարգացած և զարգացող երկրներում մեծ է կրկնուսույցների դերը սովորողների գիտելիքների և կարողությունների ձեռքբերման գործում: Եթե այս տեսակետից դիտարկենք հավելավճարների հարցը, արդյո՞ք արդար կլինի հավելավճար տալ ուսուցչին իր դասարանի սովորողների առաջադիմության համար, եթե գիտենք, որ այդ սովորողների մեծ մասը իրենց գիտելիքները և կարողությունները ձեռք է բերել կրկնուսույցների մոտ պարապելով: «Իսկ ի՞նչ ցուցանիշներ հաշվի առնել առաջինից երրորդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ում սովորողները դեռ քննություններ չեն հանձնում»: Գևորգ Հակոբյանի այս հարցին կարո՞ղ է պատասխանել Մեթյու Սփրինգերը:

Չինացի մանկավարժը քննադատեց հավելավճարների ամերիկյան ձևը և ներկայացրեց չինական ձևը, որը նույնպես չի դիմանում քննադատությանը: Մի բան պարզ է, որ աշխարհի շատ երկրներում հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների լավ աշխատանքի համար հավելավճարներ տալու արդար ձևեր են փորձում գտնել և չեն կարողանում:

Իսկ աշխարհը գիտի՞ արդյոք, թե ուսուցիչներին լրավճարներ և հավելավճարներ տալու ինչ ձևեր են կիրառվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեր կրթահամալիրում դասավանդողներին լրավճարներ և հավելավճարներ են տալիս միայն լրացուցիչ աշխատանքի համար, որը փաստացի է, հաշվարկելի և նպաստում է հեղինակային կրթական ծրագրերի իրականացմանը: Ամեն ինչ արդար է. կատարիր այս աշխատանքներից գոնե մեկը և ստացիր քո հավելավճարը: Ահա այդ լրացուցիչ աշխատանքների ցուցակը.

  • ուսումնական աշխատանքի ծրագրի մշակում
  • ուսումնական հետազոտական աշխատանք
  • ուսումնական աշխատանքի ուսումնասիրություն-գնահատում
  • ուսումնական նախագծերի համակարգում
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում
  • ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն
  • կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր
  • վերապատրաստում, այդ թվում՝ մենթորական աշխատանք
  • «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծերի համակարգում
  • ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում
  • ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում
  • թարգմանական աշխատանք
  • քաղաքացիա-իրավական պայմանագորով այլ աշխատանք։

 

 

 

Աղբյուրներ

Merit Pay for Teachers Can Lead to Higher Test Scores for Students, a Study Finds

Education Week, April 11, 2017

 

Merit Pay in Education

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշներ, 2016 թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածք

 

Դպրոց առանց պատերի

17362875_2069291483297436_6012276466518630522_n

Երեք տարի առաջ Պիետրո Շաքարյանը՝ Միչիգանի համալսարանի մագիստրատուրայի պատմաբան ուսանողը, մեր կրթահամալիր էր եկել մի հատուկ առաքելությամբ: Նա նյութեր էր հավաքում իր մագիստրոսական թեզի համար, որի հիմնական առանցքը լինելու էր մեր կրթահամալիրի նորարարական մանկավարժության պատմական նախադրյալները, ձևավորումը, զարգացումը և ներկա ձեռքբերումները: Պիետրո Շաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին Օհայոյի պետական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում մեծ հաջողությամբ ներկայացրել է իր “School without Walls – Դպրոց առանց պատերի” վերնագրով թեզը: Փաստորեն Պիետրո Շաքարյանը դարձավ մեր փորձարարական հեղինակային մանկավարժական փորձի ամենաակտիվ տարածողը Ամերիկայում: Պիետրոն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ իր ներկայացման հաջողության մասին է վկայում այն, որ Տարտուի համալսարանի շրջանավարտ, իսկ այժմ Օհայոյի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Էփ Աննուսը հիացմունքով է նշել այն փաստը, որ և՚ Պիետրո Շաքարյանի, և՚ իր ելույթների մեջ ներառված են հիշատակումներ Տարտուի (Դորպատի) համալսարանի մասին և հպարտորեն նշել է, որ հայ գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը հերոս է համարվում Տարտու քաղաքում:

“Սեբաստացիներ” կրթական հիմնադրամի այս տեսանյութը լուսանկարներով ցույց է տալիս այն բովանդակային նյութը, որը ներկայացրել է Պիետրո Շաքարյանը իր հետազոտական աշխատանքում: 2015-ի նոյեմբերին, ստանալով Պիետրոյի համաձայնությունը, սկսեցի թարգմանել նրա “Դպրոց առանց պատերի” մագիստրոսական թեզը անգլախոսների ակումբի սովորողների հետ: Թարգմանվեց մոտ 60 էջ: Հուսով եմ, որ Պիետրոյի թեզի այս հաջողությունը ոգևորության նոր շունչ կտա ինձ և ավարտին կհասցնեմ սկսված գործը: Դա մեր կրթահամալիրի համապարփակին ձգտող պատմությունն է:

 

Հրազդանի (Զանգվի) հունով Երևանից մինչև Արաքսավան

Երկու օր առաջ պատասխանեցի ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Նվարդ Գրիգորյանի կազմած հարցմանը, որի հիմնական նպատակն էր պարզել, թե ինչ են հարցման մասնակիցները մտածում Կապան քաղաքի միջով հոսող տարբեր ծանր մետաղներով աղտոտված դեղին գետի մասին, որը թափվում է Ողջի գետը. ի՞նչ բնապահպանական լուծումներ են առաջարկում, ովքե՞ր են այդ հարցի լուծման պատասխանատուները, և վերջապես, ու՞մ ջանքերի միջոցով է կարելի լուծել այդ բնապահպանական խնդիրը: Հարցերից երևում է, որ փակուղի տանող և ամենաթույլ պատասխանը իշխանությունների բարեհաճությանը սպասելն է, իսկ ամենաուժեղը՝ պատասխանատվությունը ինքդ քո վրա վերցնելն է: Այլ խոսքով ասած՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի այդ հարցը լուծվի: Ո՞ր ժողովուրդը: Այն ժողովուրդը, որն այդքան անտարբեր է մեր Մայր գետի՝ Հրազդանի նկատմամբ: Այո՚ մեր մայր գետը Արաքսը չէ: Ոչ մի հայաստանցի հիմա չի կարող «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնալ…»: Հրազդանն է մեր մայր գետը, մի ամբողջ ժողովրդի մայր մայրական առաջին հատկանիշներով՝ կյանք տվող, սնուցող ու լուսավորող: Մեր Մայր գետը սկիզբ է առնում Սևանից՝ կապտավուն, զուլալ մաքրությամբ, բայց մենք չենք կարող երկար ժամանակ ու կիլոմետրեր ձգվող տարածությունների մեջ հիանալ Հրազդանի գեղեցկությամբ:

3-150x1507-150x150

Գալիս է մի վայր, որտեղ Հրազդանը դեմ է առնում մի պատի ու կանգ առնում, չի շարունակվում. ասես գետնի տակն է անցնում: Եվ, իրոք, այստեղ Հրազդանը 100 մետր գահավիժում է ցած, որը մենք չենք տեսնում, և սկսում է աշխատեցնել Սևանի ՀԷԿ-ը, որն առաջինն է Հրազդան կասկադի 7 ՀԷԿ-երից՝ 560 մգվ ընդհանուր հզորությամբ, ինչը կազմում է Հայաստանում արտադրվող էլեկտրականության ամենաէժան 10%-ը: Եվ այսպես լեռնային գետի իր կինետիկ էներգիան Հրազդանը փոխակերպում է էլեկտրական հզորության մինչև հասնում է իր վերջինին՝ Երևանի ՀԷԿ-ին: Այդքան աշխատած, չարչրկված ջուրը բաժանվում է երկու մասի: Ավելի մեծ մասը ուղղվում է դեպի Զանգվի ջրանցքը, իսկ մյուս սակավաջուր մասը քչքչալով հոսում է Երևանի Հրազդանի կիրճով, իր ուսերին կրելով մի քանի ռեստորանային ու սրճարանային համալիրներն ու իր մեջ ներառելով նրանց կեղտաջրերը: Երևանցի մեծահասակները կհիշեն, որ իրենց մանկության ամառները հաճախ են անցկացրել Հրազդանի կիրճում լողալով: Հիմա արդեն կիրճում հոսող գետը շատ է նմանվում Երևանի կենտրոնով հոսող երբեմնի Գետառին իր առնետներով:  Իսկ ջրանցքը գնում է Երևանի տարբեր թաղամասերով՝ ներառելով, իհարկե, այդ թաղամասերի առանձնատների կոյուղաջրերն ու կենցաղային աղբը: Նա կանգ չի առնում, ներում է իրեն աղտոտողներին ու շտապում է իր արդեն աղտոտված  ջրերով ոռոգելու Արարատյան դաշտավայրը: Ի՞նչ երախտագիտությամբ են Արարատյան դաշտավայրի գյուղերը սպասում ու դիմավորում Հրազդանին:

Սա Գեղանիստ գյուղի կամուրջն է: Ներքևում երկու ափերին էլ հնարավոր չէ մոտենալ: Տարիներ շարունակ գյուղի կենցաղային աղբն ու կոյուղաջրերը թափվում են Հրազդանի մեջ: Նույն պատկերն է նաև Գետափնյա, Ղուկասավան գյուղերին հարակից հրազդանյան ափերը մինչև Արաքսավան, որտեղ Հրազդանը վերջապես ազատվում է մեզնից ու թափվում Արաքսը:

thumbnail_17011

thumbnail_12011

thumbnail_14011

Վրաստանի մայր գետը Քուռն է: Համեմատության համար նայեք այս նկարին: Միգուցե այս նկարին նայելով հասկանանք, որ վրացիների համար Վրաստանը իրենց տունն է, իսկ Քուռն էլ՝ իրենց Մայր գետը:

Mtskheta-view

Հրազդան գետի լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի

Քուռ գետի լուսանկարը վերցրել եմ համացանցից:

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի ուրվագիծը

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբի բնույթը մնալու է նույնը՝ ստեղծական և հաղորդակցական:

1-3-րդ դասարաններ

Առաջին և երկրորդ դասարանների համար

  1. Անգլերեն սովորեցնող մուլտֆիլմի դիտում և առաջարկվող հարցեր, որոնց պատասխանները գրված են տողատակին: Այստեղ կարևորը լսելով հասկանալու ունակության զարգացումն է:

Երրորդ դասարանի համար.

2. Դիտած մուլտֆիլմին վերաբերող հարցեր, որոնց պատասխանները գրված չեն տողատակին:

3. Ստեղծական բնույթի առաջադրանք. առաջարկվում է ավարտել սկսված նախադասությունը:

4-5-րդ դասարաններ

  1. Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման կայքից մի մուլտֆիլմի դիտում և դրան վերաբերող հարցեր:
  2. Այցելություն տատիկ-պապիկին, ընկերոջը. իրավիճակային երկխոսություններ
  3. Գնումներ ենք անում

6-8-րդ դասարաններ

  1. Գնումներ. իրավիճակային երկխոսություններ
  2. “Կենդանի բառարան” լեզվական խաղ
  3. Ազատ շարադրանք պահանջող հարց

9-12-րդ դասարաններ 

  1. “Կենդանի բառարան” լեզվական խաղ
  2. Օդանավակայանում. իրավիճակային երկխոսություններ
  3. Ազատ շարադրանք պահանջող հարց

Ինչո՞վ ես հետաքրքրված, 21-րդ դարի սովորող. անգլերենի մարտյան ֆլեշմոբի ամփոփումը

1-3-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 57, 4-5-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 82, 6-8-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 83, 9-12-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 22. ընդամենը՝ 244 մասնակից:

Ինչպես արդեն անգլերենի ֆլեշմոբով բոլոր հետաքրքրվողներըը գիտեն, մեր բոլոր առաջադրանքների մեծ մասը ստեղծական բնույթ ունեն և նպաստում են սեփական մտքերը անգլերեն արտահայտելուն, տարբեր իրավիճակներում հանպատրաստից արագ պատասխաններ տալուն: Երբ ավարտում եմ բոլոր պատասխանների ստուգման և գնահատման աշխատանքները, մեծ ցանկություն է առաջանում հանրայնացնել ամենահետաքրքիր պատասխանները, որոնք բացահայտում են տարբեր տարիքի սովորողների լեզվական կարողությունները, նախասիրությունները և նույնիսկ`բնավորության գծերը:

Օրինակ, 4-5-րդ դասարանների համար նախատեսված երրորդ առաջադրանքն այսպիսին էր. « «Երաժշտության հնչյունները» ֆիլմում երեխաների դայակը խորհուրդ տվեց նրանց հիշել իրենց ամենասիրելի բաները, երբ իրենք տխուր են: Այդպես անելով նրանց տխրությունը փոխվեց ուրախության: Գրեք ձեր ամենասիրելի և ուրախություն բերող 5 բառ անգլերեն: Կարող եք օգտվել բառարանից»:

Գործածման ամենամեծ հաճախականություն ունեցան հետևյալ բառերը. family-ընտանիք, mother and father – մայր ու հայր, sweets or candy – կոնֆետ, ice-cream – պաղպաղակ, cartoon – մուլտֆիլմ, New Year and Christmas – Նոր տարի և Սուրբ ծնունդ, my birthday – իմ ծննդյան օրը: Իր  յուրօրինակ պատասխանով առանձնացավ 5-րդ դասարանցի Ալինա Արզումանյանը Արևելյան դպրոցից. «Bridge – կամուրջ, travel – ճամփորդել, nature – բնություն, meteorite – երկնաքար, star – աստղ»: Մանկավարժության համար կա՞ ավելի կարևոր խնդիր, քան երեխաների նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտելն ու դրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Անգլերենի մարտյան ֆլեշմոբով բացահայտվեց, որ բնագիտական յուրօրինակ հետաքրքրություններով աղջնակ է սովորում մեր Արևելյան դպրոցում: Բայց որքան էլ որ յուրօրինակ է Ալինա Արզումանյանի պատասխանը, այն հեշտ հասկանալի ու կռահելի է: Իսկ ի՞նչ կասեք Հարավային դպրոցի 4-րդ դասարանցի Կարեն Մարգարյանի պատասխանը կարդալուց հետո. «love – սեր, owl – բու, ice – սառույց, electricity – էլեկտրականություն, blue – կապույտ»: 21-րդ դարում ծնված ու մեծացող երեխա է: Միգուցե, նա կանխազգում-հասկանում է այնպիսի բաներ, որ մեզ՝ 20-րդ դարում ծնված ու մեծացածներիս համար դժվար հասանելի՞ են:

Իմ այս վերջին միտքը կարող եմ հիմնավորել անգլերենի մարտյան ֆլեշմոբի 9-12-րդ դասարանների սովորողների համար նախատեսված մի առաջադրանքի պատասխաններով, որոնք գրեթե բոլորը միանման էին: Հարցն այսպիսին էր. «Ի՞նչ կանեք, եթե մի օտար քաղաքում կորել եք և չեք կարողանում գտնել հյուրանոց տանող ետդարձի ճանապարհը»: Բոլոր 22 մասնակիցներն էլ պատասխանեցին, որ կօգտագործեն իրենց հեռախոսների GPS ծրագիրը: Իսկ ես՝ 20-րդ դարում մեծացածս, ակնկալում էի, որ նրանք կգրեն ճանապարհ հարցնելու անգլերենի լեզվական կառուցվածքներն ու արտահայտությունները: Իսկ 2 օր առաջ էլ Էմանուել Ագջոյանը ինձ ու Գևորգ Հակոբյանին զարմացրեց անծանոթ տեղանքում կողմնորոշվելու իր կարողությամբ այդ նույն GPS ծրագրով, երբ մենք գնում էինք Խաչատուր Աբովյանի այնքան լավ նկարագրած Զանգվի (Հրազդան գետի) հունով վեր դեպի նրա ակունքը՝ Սևանա լիճը:

Իմ աշխատանքը մանկավարժական աշխատողների գարնանային ճամբարի ընթացքում

9:00-11:00 Շրջակա միջավայրի բարելավում. մեդիակենտրոնի դիմացի կանաչ տարածքի գազոնների բարեկարգում մեդիակենտրոնի աշխատակիցների հետ

11:00-12:30 և 13:00-13:45 – Անգլերենի մարտյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում, կայքի անգլերեն էջի խմբագրական թարգմանչական աշխատանքներ,

12:00-13:00 ընդմիջում

14:00-15:00 Անգլերենի պարապմունքներ դասավանդողների հետ

Մասնակիցներ՝ Արման Երանոսյան, Բաբկեն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Հասմիկ Նալբանդյան, Մանիկ Պողոսյան, Մենուա Հարությունյան, Հայկանուշ Գևորգյան, Նինա Հովհաննիսյան, Մերի Գրիգորյան, Կարինե Մացակյան, Հասմիկ Ղազարյան, Անահիտ Գևորգյան

15:15-17:00 աշխատանք ըստ իմ անհատական աշխատանքային պլանի

 

Մարտի 5-ի իմ օրագիրը

Կարևոր գործ եմ արել այսօր: Վերջացրել եմ “Գրադարանավարներ ամբողջ աշխարհի” միջազգային նախագծին Մարի Գաբանյանի մասնակցության անգլերեն հոդվածի ստեղծումը: Մարի Գաբանյանը շատ նյութեր էր տվել, որոնցից օգտվելով էլ ստեղծեցի այդ հոդվածը: Հոդվածը երկու մասից է: Առաջին մասում ներկայացվում է “Տիգրան Հայրապետյան” գրադարանը և և գրադարանում իրականացվող նախագծերի համառոտ բովանդակությունը:

Երկրորդ մասում ներկայացվում է Հայաստանի գրադարանային ցանցը:

 

Փետրվար ամսվա հաշվետվությունը

Հաշվետվությունը արված է ըստ անհատական աշխատանքային պլանում նշված կետերի

Աշխատանքի ուղղվածությունը ըստ անհատական աշխատանքային պլանի Աշխատանքի կատարումը
Դասավանդողի աշխատանք Ավագ դպրոցում Փետրվարի 1-ից սկսել եմ վարել «Մեդիալրագրությունը անգլերեն» ակումբի աշխատանքները Ավագ դպրոցում, շաբաթական 4 ժամով, իսկ փետրվարի 14-ից փոխարինում եմ նաև Անահիտ Մելքոնյանին՝ անգլերեն դասավանդելով 9-4 դասարանում ( 3 դասաժամ)

Դասավանդողների անգլերենի դասընթացի վարում. «Ուսումնական նախագծերի իրականացման մեջ օտար լեզուների կիրառում». սկզբունքին աջակցություն  (3 դասաժամ)

Դասավանդման հետ կապված աշխատանք (առաջադրանքների պատրաստում, բլոգի վարում) Փետրվարի 14-ից սկսեցի վարել մասնագետ-դասավանդողի օրագիրը իմ բլոգում:
Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն թարգմանություն-փոխադրությունների, կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական առաջավոր փորձի հետ համեմատական ուսումնասիրությունների կատարում. Վերջնական արդյունքը՝ հոդված Դպիր մանկավարժական ամսագրում: Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները – հոդված Դպիր մանկավարժական ամսագրում.
Մասնակցություն մանկավարժության կենտրոնի ուսումնասիրություններին-գնահատմանը 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներում կրթության կազմակերպման համապատասխան կարգերի ուսումնասիրություն եմ կատարել: Ուսումնասիրության արդյունքներն իմ առաջարկությունների հետ ուղարկել եմ Սուսան Մարկոսյանին փետրվարի 15-ին:
 

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի իրականացման առաջավոր փորձի տարածում, կրթահամալիրում ստեղծված նյութերի թարգմանություն անգլերեն (mskh.am-ի, Դպիրի անգլերեն համարի նյութերի հրապարակում)

 

Անգլերեն եմ թարգմանել Քնարիկ Ներսիսյանի «We are Different but we are Together» հոդվածը: Մարի Գաբանյանի հետ սկսել եմ մասնակցել «Գրադարանավարներ ամբողջ աշխարհի» միջազգային նախագծին:

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում 5 նյութ եմ հրապարակել mskh.am-ի անգլերեն էջում,
Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի առաջադրանքների պատրաստում, հրապարակում,  աշխատանքների ստուգում Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները պատրաստել և հրապարակել եմ մինչև փետրվարի 17-ը:  Ստուգել եմ բոլոր 223 աշխատանքները և Փետրվարի 26-ին հրապարակել եմ ամփոփիչ նյութը իմ բլոգում և կայքում:
Մեդիաուրբաթներ  մասնակցել եմ
Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց  մասնակցել եմ
Մասնաժողով Մասնակցել եմ

 

 

 

Փետրվարի 21-ի օրագիրը

Այսօր 3 դասաժամ եմ ունեցել 9-րդ դասարանցիների իմ երկու խմբերի հետ: Դասավանդման մոտեցումը անհատականացված է: Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև տարեվերջյան բանավոր քննությունը, դասավանդման ուղղվածությունը, բանավոր խոսքի թեմաները հենց քննականներն են: Այն սովորողները, ովքեր կարողանում են ինքնուրույն տեքստեր գրել և դրանց մասին խոսել, այդպես էլ անում են: Օգնում եմ այն սովորողներին, ովքեր չեն կարողանում անգլերեն միտք արտահայտել: Չեմ կարողանում օգնել նրանց, ովքեր որևէ գիտելիք չունեն և չեն էլ ուզում ստանալ: Ինչու՞ են նրանք անգլերենը ընտրել: Մեր կրթահամալիրը ընտրության այնքան մեծ հնարավորություններ է տալիս:

Մտահոգիչ էր Լուսինե Բուշի ներկայացրած տեղեկանքը մասնաժողովին անգլերենի առարկայական օլիմպիադային մեր սովորողների մասնակցության մասին: Անպայման պարզելու ենք, թե արդյոք եղել են միտումնավոր խախտումներ օլիմպիադայի կազմակերպիչների կողմից: Դա կարող ենք հեշտությամբ անել, երբ հրապարակվեն առաջադրանքները:

Աջակցություն Մարի Գաբանյանին՝ միջազգային նախագծի իրականացման գործում

Լատվիայի գրադարանավարների միությունը`LBB JSS, կազմակերպել է «Աշխարհի գրադարանավարները» միջազգային նախագիծը, որի նպատակն է կազմակերպել գրադարանավարի աշխատանքի առաջավոր փորձի փոխանակում, ցույց տալ գրադարանի դերը կրթության կազմակերպման գործում, ինչպես նաև՝ երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրել գրադարանների խնդիրներին ներկա ժամանակներում:

Նախագծի մասնակիցները ներկայացնելու են գրադարանավարի գործի կազմակերպման իրենց փորձը ինչպես նաև՝ տեղեկատվություն իրենց երկրում գրադարանների գործունեության մասին: 37 գրադարանավարներ 24 երկրներից ընտրվել են որպես այս նախագծի մասնակից: Փաստորեն կան երկրներ, որոնց մի մասնակից է ներկայացնում, և կան երկրեներ, որոնց մեկից ավել մասնակից է ներկայացնում: Նամակից պարզ չէ, թե արդյոք Հայաստանից միայն մեր Մարի Գաբանյանն է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը և Հայաստանի գրադարանային գործունեությունը ներկայացնում, թե կա նաև երկրորդ, երրորդ մասնակիցը:    Սա պետք է պարզել: Նախագիծը առցանց է և մասնակցությունը լինելու է հոդվածով, որը ուղարկվելու է lbbjss@gmail.com հասցեին մինչև 2017 թվականի մարտի 15-ը: Հոդվածի անունը լինելու է սա՝ article_Armenia.docx

Հոդվածին ներկայացվող պահանջները.

Հոդվածին պետք է նախորդի հոդվածագիր գրադարանավարի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

  • անուն ազգանուն, գրադարանի անունը, հաստատության անունը, առկայության դեպքում՝ գիտական աստիճանը, քաղաքը, երկիրը, էլեկտրոնային հասցեն.
  • Գրադարանավար-հոդվածագրի լուսանկարը
  • Վիճակագրական տեղեկատվություն Հայաստանի գրադարանների թվի և տեսակների մասին (ակադեմիական, հանրային, դպրոցական)

Հոդվածը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում (350-500 բառ) գրադարանավարը ներկայացնում է գրադարանավարի իր առաջավոր փորձը՝ գործի կազմակերպում, նախագծեր, առանձին միջոցառումներ և այլն:

Երկրորդ մասում ներկայացվում է երկրում գրադարանային գործի վիճակը՝ գրադարանների մասնակցությունը կրթական գործի կազմակերպման մեջ, տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը գրադարաններում, գրադարանային գործի կազմակերպմանը վերաբերող օրենքներ, գրադարանավարների վերապատրաստումը և նրանց ներկայացվող պահանջների մասին:  Խորհուրդ է տրվում երկրորդ մասի ծավալը սահմանափակել մինչև երեք էջի մեջ:

Եթե մի մասնակից է մի երկրից, ապա ամեն ինչ պետք է անել ըստ վերը շարադրվածի, իսկ եթե մեկից ավել գրադարանավար է ներկայացնում այդ երկիրը, ապա պետք է աշխատանքը թիմային համարել: Յուրաքանչյուր գրադարանավար-հոդվածագիր հոդվածի առաջին մասում ներկայացնում է իր փորձը, իսկ երկրորդ մասը Հայաստանի մասշտաբով գրադարանային գործը թիմային աշխատանք է, որն արվում է միասին:

Հոդվածը հրապարակվելու Լատվիայի գրադարանավարների միության բլոգում, որը կարդալու են առնվազն 24 երկրներում:

Հոդվածը պետք է մոտքագրվի A4 ձևաչափով, Times New Roman տառատեսակով , 12 տառաչափով և տողերի միջև 1,5 տարածությամբ: Պետք է երկու կողմից լուսանցքներ պահպանել: Մեջբերումները և հղումները պետք է համապատասխանեն APA ոճին:

Տեքստում բոլոր լուսանկարները իրենց ներքի մասում պետք է ունենան իրենց նկարագրությունները:

Լուսանկարները պետք է համարակալվեն այսպես՝ Armenia_01.png, Armenia_02.png և այլն և ուղարկվեն առանձին zip ֆայլով:

Հարցերի դեքում պետք է դիմել նախագծի ղեկավար  Elina Sniedze-ին:

lbbjss@gmail.com

Աղբյուրը

Հոդվածը գրելու անգլերեն ուղեցույցը

Լատվիայի գրադարանավարների միության «Գրադարանավարներ ամբողջ աշխարհի» միջազգային նախագիծը:

Աջակցության առաջին քայլը հոդվածի ուղեցույցի և նախագծի թարգմանությունն էր: Երկրորդ քայլը՝ անգլերեն թարգմանել Մարի Գաբանյանի գրադարանավարի առաջավոր փորձի մասին իր հոդվածը՝ կրթահամալիրը ներկայացնող ընդհանուր տեղեկատվության հետ միասին: Անգլերեն թարգմանել նաև հոդվածի երկրորդ մասը, որը վերաբերելու է Հայաստանի գրադարանային գործին:

Փետրվարի 6-ի պարապմունքը անգլերեն սովորող դասավանդողների հետ

Գրառումը դասից առաջ.

Պարապմունքի ընթացքում դասավանդողները կներբեռնեն grammarly.com ծրագիրը, որից հետո նրանք մի փոքրիկ տեքստ կգրեն և կստուգեն ծրագրի աշխատանքն ու արդյունավետությունը:

Գրառումը դասից հետո.

Ծրագրի ներբեռնումը չստացվեց, որովհետև բնագիտության լաբորատորիայում, որտեղ պարապմունքն էինք անցկացնում, ինտերնետ չկար:

Անգլերեն քննարկեցինք մեր անելիքները ուսումնական երրորդ շրջանում: Որոշեցինք , որ անգլերեն դասընթացի յուրաքանչյուր մասնակից զբաղվելու է նաև անգլերենից հայերեն թարգմանչական աշխատանքներով: Տեքստերի, հոդվածների ընտրությունը լինելու է ըստ մասնագիտության:

 

Դասավանդողների անգլերեն դասընթացը հունվարի 30-ինThe English Language Course for Teacheon the 30th of January

Some of the teachers of our Educomplex take part in the English Language Course. We have been having lessons twice a week: on Mondays and Thursdays. They have had some progress. At our today’s lesson I asked them to write about their activities during the winter educational camp in January. You may read the notes written by Hasmik Nalbandyan, Mary Grigoryan and Hasmik Ghazaryan in their blogs.

The same information is on the English page of mskh.amour   

Անգլերենի հունվարյան ֆլեշմոբի արդյունքները

122 (1-3-րդ դասարաններ՝ 48, 4-5-րդ դասարաններ՝ 40, 6-8-րդ դասարաններ՝ 15, 9-12-րդ դասարաններ՝ 20) սովորող է մասնակցել անգլերենի հունվարյան ֆլեշմոբին:

9-12-րդ դասարանների 20 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել երկու մասնակից. Տիգրան Աբրահամյանը՝ 11-րդ դասարան և Անահիտ Հարությունյանը՝ 10-րդ դասարան:

6-8-րդ դասարանների 15 մասնակիցներից 10 առավելագույն միավոր է հավաքել 5 սովորող. Նարե Մելքոնյանը՝ 6-րդ դասարան, Արամ Պետրոսյանը՝ 6-րդ դասարան, Սերգեյ Բոյախչյանը՝ 8-րդ դասարան, Մանե Բոյախչյանը՝ 6-րդ դասարան և Էլեն Աբգարյանը՝ 7-րդ դասարան:

4-5-րդ դասարանների 40 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել 12 սովորող, իսկ 1-3-րդ դասարանների 48 սովորողներից՝ 20-ը:

Բոլոր մասնակիցների աշխատանքները Excel ֆայլերեվ կուղարկվեն անգլերեն դասավանդողներին:

Հունվարյան ֆլեշմոբը նշանավորվեց նրանով, որ դրան մասնակցեց մեր հյուրը Թուրքիայից՝ Ահմեդ Թունքը: Առաջադրանքներից մեկի պահանջը սկսված նախադասությունը ավարտին հասցնելն էր. «If I were in your shoes …- Եթե ես ձեր տեղը լինեի…» արտահայտությունը Ահմեդ Թունքը շարունակել է այսպես. «…I would be lucky because you are studying at a great school with great teachers.- ես բախտավոր կլինեի, որովհետև դուք սովորում ես մեծ դպրոցում մեծ ուսուցիչների հետ»:

Բարաք Օբամայի հրաժեշտի նամակը

 

president_official_portrait_hires_bio

Շնորհակալություն

Հունվարի 19, 2017, առավոտյան ժամը 10:05

Նախագահ Բարաք Օբամա

Ամփոփ միտքը. ես ուզում էի մի վերջին անգամ շնորհակալություն ասել որպես ձեր 44-րդ նախագահ ձեզ ծառայելու պատվի համար:

Խմբագրի կողմից։ նախագահ Օբաման նամակն ուղարկել է Սպիտակ տան էլեկտրոնային փոստին այս առավոտ:

Իմ ամերիկացի բարեկամներ,

Միացյալ նահանգների գործող նախագահի համար վաղեմի ավանդույթ է դարձել հրաժեշտի նամակ թողնելը օվալաձև աշխատասենյակում ընտրված ամերիկացու համար, որ զբաղեցնելու է իր տեղը: Սա մի նամակ է, որով փոխանցում ենք մեր իմացածը, սովորածը և այն փոքր իմաստությունը, ինչը կարող է օգնել մեր իրավահաջորդին կրելու այն մեծ պատասխանատվությունը, որը գալիս է մեր երկրի ամենաբարձր պաշտոնի և ազատ աշխարհի ղեկավարման հետ:

Բայց նախքան մեր 45-րդ նախագահին իմ նամակը թողնելը ես ուզում էի մի վերջին անգամ շնորհակալություն ասել որպես ձեր 44-րդ նախագահ ձեզ ծառայելու պատվի համար, որովհետև այն ամենը, ինչը սովորել եմ իմ նախագահության տարիներին, սովորել եմ ձեզնից: Դուք ինձ դարձրիք ավելի լավ նախագահ, և դուք էլ ինձ ավելի լավ մարդ դարձրեցիք:

Այս ութ տարիների ընթացքում դուք եղել եք բարության, ճկունության և հույսի աղբյուր, որից ուժ եմ քաղել: Մեր ապրած տարիների ամենավատ ճգնաժամի ընթացքում տեսել եմ հարևանների և համայնքների, որոնք հոգ են տարել միմյանց նկատմամբ: Ես սգացել եմ զոհվածների ընտանիքների հետ՝ պատասխաններ փնտրելով, և ողորմածություն եմ գտել Չարլսթոնի եկեղեցում:

Ես քաջալերվել եմ մեր երիտասարդ շրջանավարտներով և նորընծա ռազմական սպաներով: Ես տեսել եմ, թե ինչպես են մեր գիտնականները կաթվածահար եղած մարդուն վերադարձրել իր շոշափելիքի զգայարանը և կյանք տվել մահացու վիրավորում ստացած զինվորներին:  Ես տեսել եմ ամերիկացիների, ում կյանքերը փրկվել են, որովհետև նրանց ի վերջո հասանելի է եղել բժշկական օգնությունը, և ընտանիքների, ում կյանքերը փոխվել են, որովհետև նրանց և մեր հասարակական կապերը նույնն են: Ես տեսել եմ, թե ինչպես են փոքր երեխաներն իրենց վարքով ու մեծահոգությամբ հիշեցնում մեզ մեր պարտականությունների մասին՝ հոգ տանել փախստականների մասին և աշխատել խաղաղության համար, և ամենից վեր՝ պատասխանատվություն կրել մեկը մյուսի նկատմամբ:

Ես տեսել եմ ձեզ, ամերիկյան ժողովուրդ, ձեր պարկեշտությունը, վճռականությունը, ուրախ ոգին և բարությունը: Եվ ձեր ամենօրյա քաղաքացիական գործողությունների մեջ ես տեսել եմ մեր ապագա զարգացումը:

Մենք բոլորս, անկախ կուսակցությունից, պետք է լծվենք քաղաքացիության կենսախինդ աշխատանքին: Ո´չ հենց այն ժամանակ, երբ ընտրություններ կան, ո´չ երբ մեր նեղ շահերն են վտանգված, այլ ամբողջ գիտակցական կյանքում:

Ես հենց այդտեղ կլինեմ` Ձեր կողքին, ամեն մի քայլ անելիս:

Եվ երբ թվա, որ առաջընթացի կորը դանդաղում է, հիշե′ք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չէ:

Միակ ամենահզոր բառը մեր ժողովրդավարության մեջ «մենք»-ն է: Մենք՝ մարդիկ: Մենք կհաղթահարենք:

Այո′, մենք դա կարող ենք:

Աղբյուրը՝  Thank You

Գիտագործնական հավաք. անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերի կազմակերպումը կրթահամալիրում

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերի կազմակերպումը  կրթահամալիրում:

Չգիտեմ ինպե՞ս, ու չգիտեմ ինչու՞ հայերեն թարգմանեցի Բուլատ Օկուջավայի այս երկու երգերը տարեմուտի երեկոյին:2016 թվականի դեկտեմբերի 31, ժամը 22:00

Ֆրանսուա Վիյոնի աղոթքը   (Երգի ձայնագրությունը)

Բուլատ Օկուջավա

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Քանի դեռ պայծառ է լույսը,

Տեր Աստված, տուր յուրաքանչյուրին այն,

Ինչի կարիքը նա ունի:

Իմաստունին խելք տուր,

Վախկոտին՝ նժույգ,

Փող տուր երջանիկին,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Տեր Աստված, Քոնն է զորությունը,

Թող նա հագենա իշխելուց, ով

տենչում է իշխանության,

Առատաձեռն էլ թող դադար առնի՝

Գոնե մինչև մայրամուտ,

Կայենին ապաշխարում տուր

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Ես գիտեմ՝ ամենակարող ես,

Հավատում եմ Քո իմաստությանը,

Ինչպես սպանված զինվորն է հավատում,

Որ դրախտում է ինքը ապրում,

Ինչպես ամեն մի ականջ հավատում է,

Քո խոսքերին ցածրաձայն,

Ինչպես և  մենք ենք հավատում,

Չիմանալով, թե ինչ ենք մենք անում:

Տեր իմ Աստված,

Կանաչաչյա Տեր իմ,

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Եվ նույնիսկ ի զարմանս իրեն,

Քանի դեռ կա նրա մեջ

Ժամանակ ու կրակ,

Տուր ամենքին քիչ-քիչ,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Վրացական երգ   (Երգի ձայնագրությունը)

Բուլատ Օկուջավա

Տաք հողի մեջ խաղողի կորիզը կթաղեմ,

Ու որթատունկը կհամբյուրեմ, ու հասած ողկույզը կքաղեմ,

Ու ընկերներիս կկանչեմ, սիրտս էլ սիրուն կհարմարեցնեմ,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Հավաքվե′ք, հյուրեր իմ, եկե′ք, հյուրասիրում եմ,

Հենց իմ երեսին ասե′ք այն, ինչին արժանի եմ,

Երկնային Տերը մեղքերիս համար ներում կուղարկի,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Իմ Դալին կերգի ինձ համար՝ իր մուգ կարմիր զգեստը հագին,

Ինքս էլ՝ սպիտակ ու սևով, կխոնարհեմ գլուխս նրա առաջ,

Եվ կլսեմ ու կլսեմ, եվ կմեռնեմ սիրուց ու վշտից,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Եվ երբ վերջալույսի շողերը կանցնեն անկյունից անկյուն,

Թող նորից ու նորից աչքերիս առաջ գան

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Ռուսերենից թարգմանությունը՝

Յուրա Գանջալյանի

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբը ամենաշատ մասնակիցներն ունեցավ՝ 316, որից 1-3-րդ դասարաններ-110, 4-5-րդ դասարաններ՝ 95, 6-8-րդ դասարաններ՝ 88, 9-12-րդ դասարաններ՝ 23:

Առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեցին 6-8-րդ դասարանների սովորողները:

 

Բոլոր մասնակիցների աշխատանքներն իրենց գնահատականներով ուղարկված են անգլերեն դասավանդողներին՝ իրենց սովորողներին տեղյակ պահելու և քննարկելու համար:

Բոլոր մասնակիցներին նոր հաջողություններ եմ մաղթում 2017 թվականին:

Սիրելի Սանտա, եթե քո մտքով անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ

untitled_4_3

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբն ինձ թույլ տվեց հաղորդակցվել կրթահամալիրի ավելի շատ սովորողների հետ մեկ ուստարվա ընթացքում, քան երբ դասավանդողի լրիվ ծանրաբեռնվածությամբ էի աշխատում: Դեկտեմբերյան ֆլեշմոբին 316 սովորող մասնակցեց: Այս անգամ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների վերջին առաջադրանքը Ձմեռ պապիկին, Սանտա Կլաուսին նամակ գրելն էր: Անկախացումից ի վեր մեր երեխաներին այցելում և նվերներ է բերում նաև Սանտա Կլաուսը: Այնքան անկեղծ ու հետաքրքիր են այդ նամակները, որ հրապարակում եմ դրանց անգլերեն բնօրինակները առանց խմբագրման:  88 նամակներից առանձնացրել եմ 18-ը՝ պատահական ընտրությամբ:

Թող ձեր բոլորի երազանքներն իրականանան: Աստվածային է Ձեր սերն ու ներելու շնորհը:   

Garik Barkhudaryan Grade 6 – Գարիկ Բարխուդարյան 6-2 դասարան  – Dear Santa I wished  a very good and lovely Merry Christmas and New year. I wished for in this year you deliver  all presents for children. I wished for all homeless received homes and to live without worries.  Սիրելի Սանտա, ցանկանում եմ բարի ու լավ Սուրբ ծնունդ և Նոր տարի: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաներին նվերներ բերես: Ցանկանում եմ, որ բոլոր անտունները տուն ստանան և ապրեն առանց հոգսերի:

Davit Martirosyan Grade 6 – Դավիթ Մարտիրոսյան  6-5 դասարան – Dear Santa, my name is David from Erevan. I am ten. I go music school and I want to have drums. My lovely music instrument is udarnik, I playing very well in drums. Thank you Santa. Սիրելի Սանտա, ես Դավիթն եմ Երևանից: Ես տաս տարեկան եմ: Ես երաժշտական դպրոց եմ գնում և թմբուկներ եմ ուզում: Իմ սիրելի երաժշտական գործիքը հարվածայինն է: Ես շատ լավ եմ թմբուկներ նվագում: Շնորհակալություն, Սանտա:

Anna Stepanyan Grade 8 Աննա Ստեփանյան – 8-2  I want peas for my country and for all the world. Let all the children be happy and let all the wishes come thru.  Ես խաղաղություն եմ ուզում իմ երկրի համար: Թող բոլոր երեխաները ուրախ լինեն և իրականանան նրանց ցանկությունները:

Astghik Avagyan Grade 6 Աստղիկ Ավագյան 6-3 դասարան – Hello my lovely Santa. How are you ? This year I  don’t want present for me miself, but for all people in the world. I want that every people in this world  will never be  ill and will never be war .I want that all peopple be happy and kinde .Please Santa do so in order to all my dreams come  true for all people . Ողջույն, սիրելի Սանտա: Ինչպե՞ս ես: Այս տարի ես ինձ համար նվերներ չեմ ուզում, բայց ունեմ ցանկություններ աշխարհի բոլոր մարդկանց համար: Ես ուզում եմ, որ ոչ ոք երբեք չհիվանդանա և երբեք պատերազմ չլինի: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ լինեն երջանիկ և բարի: Խնդրում եմ Սանտա, այնպես արա, որ բոլոր մարդկանց համար իմ երազանքը իրականանա:

Emilia Aidinyan Grade 6 Էմիլիա Այդինյան 6-րդ դասարան – Dear Santa you wrote’ Emilia Aydinyan. I want people to be kind and loving peace. And I am asking you to make my dream come true. Սիրելի Սանտա, Էմիլիա Այդինյանն է քեզ գրում: Ես ուզում եմ, որ մարդիկ բարի լինեն և սիրեն խաղաղությունը: Խնդրում եմ, իրականացրու իմ երազանքը:

Svetlana Melkumyan Grade 6 Սվետլանա Մելքումյան 6-1 դասարան – Dear Santa, I wish that all dreams are fulfilled. Everyone should be happy. Peace reign in the world. All friends are together. I honestly wish everyone a successful and full year. Սիրելի Սանտա, ցանկանում եմ, որ բոլորի երազանքներն իրականանան: Յուրաքանչյուր ոք պետք է երջանիկ լինի: Թող աշխարհում խաղաղություն տիրի: Անկեղծորեն ուզում եմ, որ բոլորը հաջողակ լինեն ամբողջ տարվա ընթացքում:

Elen Yeranosyan Grade 7 Էլեն Երանոսյան 7-2 դասարան – Dear Santa, I wish all wars will finish in New Year, and all people, kids and animals will never be killed!!!! Սիրելի սանտա, ցանկանում եմ, որ բոլոր պատերազմները ավարտվեն նոր տարվա ընթացքում և մարդիկ, երեխաներն ու կենդանիները երբեք չսպանվեն:

Ani Mamikonyan Grade 6 Անի Մամիկոնյան 6-1 դասարան – Dear Santa, I want a world without war. Սիրելի Սանտա, ես ուզում եմ առանց պատերազմի աշխարհ:

Ruzan Minasyan Grade 6 Ռուզան Մինասյան 6-2  դասարան – Hi dear Santa! My name is Ruzan. I am writing to you a letter from Armenia. In expectation of New Year and Christmas it would be desirable to ask you only that  my relatives all be good. I want the world to be in peace and all people to be happy, no wars and no illness. Ողջույն, սիրելի Սանտա: Իմ անունը Ռուզան է: Այս նամակը գրում եմ Հայաստանից: Նոր տարվա և Սուրբ ծննդյան սպասումներով կցանկանայի, որ բոլոր իմ բարեկամները լավ լինեին: Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, և բոլոր բարդիկ էլ երջանիկ լինեին, չլինեին պատերազմներ և հիվանդություններ:

Nazeli Ter-Petrosyan – Նազելի ՏերՊետրոսյան  8-րդ դասարան   Dear Santa I don’t want something, because I know that there are many children who waits you and your presents. They have a many dreams. And I think that it will be better to be able to make my dreams true myself. Սիրելի Սանտա, ես որևէ բան չեմ ուզում, որովհետև գիտեմ, որ շատ երեխաներ են սպասում քեզ ու քո նվերներին: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ ինքս իրականացնեմ իմ երազանքը:

Anna Gharibyan – Grade 7 Աննա Ղարիբյան 7-րդ դասարան  – Dear Santa I’m Ann. I leave in Armenia. I’m 12. This Year I wish peace, happiness and Armenian soldiers health. Սիրելի Սանտա, ես Աննան եմ: Ես ապրում եմ Հայաստանում: Ես 12 տարեկան եմ: Այս տարի ես խաղաղություն եմ ուզում, երջանկություն և առողջություն հայ զինվորներին:

Davit Arakelyan Grade 7 – Դավիթ Առաքելյան 7-րդ դասարան My name is David and I am 12 years old. I have been a very good boy this year. I hope, that you know that my favourite part of Christmas is giving! Giving is better, than getting. It just filles my heart with joy to see someone with blessed. I decided give many presents to the not welfare children in Armenia. You can bring me nothing in this. Իմ անունը Դավիթ է և ես 12 տարեկան եմ: Ես շատ լավ տղա եմ եղել այս տարի: Ես հուսով եմ, որ դու գիտես, որ Սուրբ ծննդյան ժամանակ իմ սիրելի բանը նվերներ տալն է: Տալը ավելի լավ է, քան ստանալը: Դա իմ սիրտը ուրախությամբ է լցնում: Ես որոշել եմ շատ նվերներ տալ Հայաստանի անապահով երեխաներին: Դու ինձ ոչինչ չբերես այս տարի:

Gohar Harutyunyan Grade 6 – Գոհար Հարությունյան 6-րդ դասարան  Dear Santa, I dream of having a small hedgehog. I …will play with him only to bring these little hedgehog. I would like also that this year comes to a lot of snow so we can play a good snowballs.Thanks in advance my dear Santa. Սիրելի սանտա, ես երազում եմ մի փոքրիկ ոզնի ունենալ: Ես կխաղամ նրա հետ: Ես նաև ուզում եմ, որ շատ ձյուն գա այս տարի և մենք ձնագնդիկ խաղանք: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում, սիրելի Սանտա:

Aram Petrosyan Grade 6 – Արամ Պետրոսյան 6-րդ դասարան Dear Santa, Hello, I am Aram from Armenia. I hope you remember me from last letters 🙂  Please give me a brother or sister in next year, please… I don’t have brother and sister. I want to be someones big brother and protector. If you are thinking, that you cannot give me a brother or sister, please give me a invitation to Laplandia. I want to see you, your house, your Elfes, I want to be friend with you, I’m sure you are a friendly grandfather. Ողջույն, սիրելի Սանտա, ես Արամն եմ Հայաստանից: Ես հուսով եմ, որ հիշում ես ինձ իմ նախորդ նամակներից: Ես եղբայր կամ քույր եմ ուզում: Ես չունեմ եղբայր կամ քույր: Ես ուզում եմ ինչ-որ մեկի մեծ եղբայրն ու պաշտպանը լինել: Եթե կարծում ես, որ չես կարող ինձ եղբայր կամ քույր բերել, խնդրում եմ ինձ Լապլանդիայի հրավեր ուղարկիր: Ես ուզում եմ տեսնել քեզ, քո տունը, քո էլֆերին: Ես ուզում եմ քո ընկերը լինել: Համոզված եմ, որ դու բարի պապիկ ես:

Aren Poghosyan Grade 8 – Արեն Պողոսյան 8-րդ դասարան  Dear Santa if you thought come Armenia, bring peace in Armenia. Սիրելի Սանտա, եթե մտքովդ անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ:

Ellada Babayan Grade 7 – Էլլադա Բաբայան 7-րդ դասարան Dear Santa, gifts for me not so important, So I want you to some of my dreams fulfilled by you. I want to give good service to our Armenian soldiers. I want people to host, I wish people learn to  save our planet, I wish peace to our planet. Սիրելի Սանտա, նվերներն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Ես ուզում եմ, որ մեր զինվորներին բարի ծառայություն լինի: Ես ուզում եմ, որ մարդիկ հյուրասեր լինեն: Ես ուզում եմ, որ մարդիկ սովորեն, թե ինչպես կարելի է փրկել մեր մոլորակը: Խաղաղություն եմ ցանկանում մեր մոլորակին:

Vachagan Khachatryan Grade 8 – Վաչագան Խաչատրյան 8-րդ դասարան I love you and believe that you exist. ‘I am asking for only one thing: I know you can do it, but you can not do that. I do not know why but you do not do it. I ask you to bring me a time machine. I will wait for Christmas Christmas miracle. Ես սիրում ու հավատում եմ քեզ: Ես միայն մի բան եմ խնդրում: Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել, բայց չգիտեմ, թե ինչու չես անում դա: Ես խնդրում ժամանակի մեքենա բերել ինձ: Ես կսպասեմ Ծննդյան տոների հրաշքին:

Yana Nahapetyan Grade 6 – Յանա Նահապետյան 6-րդ դասարան I would like to have a drawing implements. I want it because I love to paint. And I dream that would later become a famous painter. That’s why I want to. Ես նկարչական պիտույքներ եմ ուզում: ես ուզում եմ դրանք, որովհետև սիրում եմ նկարել: Ես երազում եմ նշանավոր նկարիչ դառնալ ապագայում: Այդ պատճառով էլ ուզում եմ դրանք:

Թարգմանական առաջադրանքներ անգլերեն սովորող դասավանդողների համար

Հարցեր և պատասխաններ կրթական ֆորումից

Բաբկեն Փաշինյան և Տաթև Աբրահամյան «Ինչպե՞ս կարող եմ գրելն ավելի քիչ սթրեսային դարձնել ինձ համար – How can I make writing less stressful» :

Բաբկեն փաշինյանը իր թարգմանությունը արել է և հրապարակել է իր բլոգում դեկտեմբերի 24-ին:    

Մերի Գրիգորյան և Իվետա Ջանազյան  «How would you summarise the purpose of life in one sentence?- Ինչպե՞ս կամփոփեիր կյանքի նպատակը մեկ նախադասության մեջ»:

Հասմիկ Ղազարյան և Անահիտ Գևորգյան «What are the best lessons of life to teach a primary school kid? – Որո՞նք են ամենալավ կյանքի դասերը, որ կարելի է տալ կրտսեր դպրոցի սովորողին»:

Հասմիկ Նալբանդյան և Մանիկ Ղազարյան «What are the objectives of teaching mathematics in primary school? – Որո՞նք են կրտսեր դպրոցում մաթեմատիկա դասավանդելու խնդիրները»

Հասմիկ Նալբանդյանը արել է թարգմանությունը և հրապարակել իր բլոգում դեկտեմբերի 27-ին:

Մենուա Հարությունյան և Հռիփսիմե Գալստյան «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք ինչ-որ մեկը խելացի է – How do I tell if somebody is intelligent?»

Պարզաբանում.

Յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մի քանի պատասխան: Ընտրեք այն պատասխանը, որի հետ համակարծիք եք և լեզուն էլ շատ բարդ չէ: Եթե հեշտ լինի, կարող եք երկու պատասխան թարգմանել:

 

Անգլերեն սովորող դասավանդողների դեկտեմբերի 19-ի պարապմունքը

A Story without words

The participants read the story on page 183 and try to change it into the Simple Past tense.

The participants talk together using the Simple Past tense.

The participants answer each other’s questions trying to use verbs in the Simple Past tense.

Առաջադրանքներ անգլերեն սովորող դասավանդողներին

Թարգմանչական աշխատանք

Առաջարկում եմ www.quora.com կայքի ինքնակրթությանը վերաբերող հավաքածուից ընտրել մի որևէ հոդված և թարգմանել հայերեն: Կարող եք որոշ կրճատումներով թարգմանել: Ընտրեք այն հոդվածը, որը ձեզ հատկապես կհետաքրքրի և լեզվական առումով էլ շատ դժվար չլինի: Խնդրում եմ տեղյակ պահել ինձ, երբ ընտրեք հոդվածը: Գրեք ինձ, երբ անհաղթահարելի թվացող դժվարությունների հանդիպեք: Միասին կհաղթահարենք:

Այն դասավանդողները, ովքեր կցանկանան թարգմանել հայերենից անգլերեն, առաջարկում եմ թարգմանել Ձեր ձմեռային նախագծերը: Նախքան բլոգում հրապարակելը ուղարկեք ինձ:

Բլոգային ուսուցումը կրթահամալիրում

Երբ 2010 թվականին գործուղվեցի Ավստրիայի Գրաց քաղաքը՝ Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոն, ուր սեպտեմբերի 7-9-ը կայանալու էր  «կրտսեր դպրոցի սովորողների գրավոր խոսքի գնահատումը» թեմայով աշխատանքային սեմինար, ամենակարևոր նյութերը, որ ինձ հետ պետք է տանեյի, մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողների ինքնուրույն գրած անգլերեն շարադրություններն էին: Այսպիսով այդ աշխատանքային սեմինարի ուսումնասիրության առարկան դարձավ եվրոպական 30 երկրներից բերված 4-6-րդ դասարանցիների գրավոր շարադրանքների փաթեթը: Բոլոր շարադրությունները պետք է  լինեին հենց այն վիճակում, ինչպես ի սկզբանե եղել էին՝ իրենց ուղղագրական, ձևաբանական, շարահյուսական սխալներով: Ուսումնասիրելով 30 երկրների միևնույն տարիքի երեխաների գրավոր աշխատանքները, մենք պետք է սահմանեինք դրանց լեզվի իմացության մակարդակը և տայինք կրտսեր դպրոցում «անգլերենը որպես օտար լեզու» ուսումնական առարկայի գրավոր խոսքի չափորոշիչների առաջին ձևակերպումները: Կարծում եմ, որ ճիշտ էին մտածել աշխատանքային սեմինարի կազմակերպիչները. գրելու կարողությունների գնահատումը և գրավոր խոսքի չափորոշիչները պետք է սահմանել՝ հաշվի առնելով երեխաների չխմբագրված տեքստերը: Սովորողների ստեղծած էլեկտրոնային տեքստերը արժեզրկվում են այն պահից ի վեր, երբ դասավանդողը ուղղում է դրանց ձևաբանական և շարահյուսական սխալները: Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին:

Բլոգային ուսուցումը այդ «ոսկե» բնակտորներով «հարստացվող» կրթությունն է, որն ունի մի շարք առավելություններ:

  • Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ

Այս առումով ավելի դիպուկ հնարավոր չէ գրել, քան տիար Աշոտ Բլեյանն է արել իր նոյեմբերի 25-ի օրագրում. «Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը , նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…»

  • Բլոգի արխիվային նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի է դառնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում:

 Որպես օրինակ առաջարկում եմ համեմատել Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Մերի Երանոսյանի 2014 և 2016 թվականների հրապարակումները իր անգլերեն էջում: Այս համեմատությամբ երևում է Մերիի ոչ միայն լեզվական կարողությունների, այլ նաև աշխարհայացքի առաջընթացը որպես անհատականություն:

  • Հնարավո՞ր է փորձի փոխանակման ավելի արդյունավետ ձև գտնել, քան դասավանդողների կողմից միմյանց բլոգային հրապարակումների ընթերցումներն են:

Երբ սովորողն է բացում իր դասավանդողի բլոգը, նա այնտեղ գտնում է առաջադրանքներ, որոնք ինքը պետք է կատարի, ընթերցանության նյութեր, որոնք պետք է կարդա, մի որևէ երևույթի մատչելի բացատրություն, որը դասագրքային խրթին տեքստերի այլընտրանքն է: Երբ դասավանդողն է բացում նույն առարկան դասավանդող իր գործընկերոջ բլոգը, նրան այդտեղ հետաքրքրում է, թե ինչ առաջադրանքներ են կազմվել իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ, տվյալ գրողի, բանաստեղծի ո՞ր գործերն են ընտրվել ընթերցանության համար, մեթոդական ի՞նչ հնարքներով է մեկնաբանվել ուսումնասիրվող թեմայի այս կամ այն երևույթը: Չէ՞ որ, շատ հաճախ, գործընկերների գործնական մոտեցումները ավելին են տալիս քան դպրոցից կտրված մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտների «մեթոդիստ-գիտնականների» մտածածին տեսական մշակումները: Օրինակ, «Հայոց լեզու և գրականություն» դասավանդողները առարկայի դասավանդման առաջադեմ փորձ ձեռք կբերեն՝ ընթերցելով Նունե Մովսիսյանի, Հասմիկ Ղազարյանի, Թամար Ղահրամանյանի և Ելենա Սարգսյանի ուսումնական բլոգները: Էկոլոգիա և աշխարհագրություն դասավանդողների համար օգտակար կլինի Էմանուել Ագջոյանի բլոգը, իսկ մաթեմատիկան էլ մի քիչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ բացում ենք  Հերմինե Անտոնյանի բլոգը: Քրիստինե Սահակյանցի առողջագիտական բլոգը երևի եզակի է մեր իրականության մեջ: Երաժշտություն դասավանդողների համար արժեք է Մարինե Մկրտչյանի բլոգը իր ազգային երգ ու պարով, ծեսերով ու ծես-խաղիկներով: Դասվարների համար ուսանելի փորձի փոխանակում կլինի Անահիտ Հարությունյանի բլոգի բաժիններն ուսումնասիրելը: Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել….

  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

«Հայոց լեզու – գրականություն» դասավանդողը կարող է անհատականացված ուսուցմանը վերաբերող գործնականապես հիմնավորված աշխատանքային փորձի շարադրանքը կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածում: Սա ուսումնական բլոգի վրա հիմնված ախատանքային փորձ է: Ահա մի փոքրիկ հատված այդ հոդվածից. «Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել ուսումնական պարապմունքի ժամանակ կամ տանը: Կան սովորողներ, որ համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա «Ուսումնական աշխատանք» բաժնում:»

  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:

Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում և այդ ժամանակվանից սկսած ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական և միևնույն ժամանակ հասանելի ոչ միայն իրենց ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ ընկերներին ու ամբողջ հանրությանը: Օրինակ, Աննա Գանջալյանը Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիների հորինած հեքիաթները դարձրել  է 5-րդ դասարանցիների թարգմանչական նախագիծ և արդյունքում ստեղծվել է «Անգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմությունների մեդիագիրք»:

Էմանուել Ագջոյանն իր ուսումնական բլոգի «Ուսումնական նյութեր» բաժնում 7-8-9-րդ դասարանների աշխարհագրության և 10-11-րդ դասարանների էկոլոգիայի անընդհատ բարեփոխվող և կատարելագործվող էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել, իսկ Աշոտ Տիգրանյանն ու Վահրամ Թոքմաջյանը իրենց սովորողների հետ էլեկտրոնային այլընտրանքային պատմության դասագրքերն են ստեղծում:

  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:

2016 թվականի ամբողջ հունվար ամսին գրիպի համաճարակի պատճառով հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցները չէին գործում, իսկ մեր կրթահամալիրի դպրոցներում կրթական գործընթացը չընդհատվեց շնորհիվ mskh.am կայքի և դասավանդողների ու սովորողների ուսումնական բլոգների: Առաջին անգամ հաջողությամբ կազմակերպվեց մի ամբողջ ամսվա առցանց-հեռավար ուսուցում կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

  • Ուսումնական բլոգը մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ է:

Նոյեմբերի 30-ի մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական սեմինար-պարապմունքը կազմակերպվեց հեռավար: Կրթահամալիրի բոլոր մասնախմբերի դասավանդողները իրենց բլոգների հրապարակումներով մասնակցեցին հեռավար սեմինարին, քննարկման դրեցին իրենց ձմեռային ուսումնական նախագծերը: 

  • Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

Անհերքելի փաստ է, որ կրտսեր դպրոցի սովորողների ծնողները չխամրող ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա դասերի թեմաների, տնային առաջադրանքների, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում: Ընտանեկան ուսումնական նախագծերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Մարինե Մարտիրոսյանի, Կարինե Մամիկոնյանի, Աննա Գանջալյանի, Մարգարիտ Թամազյանի, Սրբուհի Ներսիսյանի և կրթահամալիրի կրտսեր դպրոցների այլ դասավանդողների ուսումնական բլոգներում:

 

 

 

Մերժում եմ Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադան

Երեկ կրթահամալիրը մի նամակ էր ստացել, որտեղ առաջարկվում է մասնակցել Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադային:   Ներկայացված առաջադրանքները երեք տարիքային խմբերի համար են՝ 7-8-րդ դասարաններ, 9-րդ դասարան և 10-11-րդ դասարաններ: Ռուսաստանում 11-րդը միջնակարգ դպրոցի ավարտական դասարանն է:

Սկսեցի մանրամասն ուսումնասիրել 7-8-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Պետք է ասեմ, որ դրանք շատ ավելի բարդ են և պարունակում են անհարկի և անիմաստ գիտելիքների իմացության պահանջներ, քան այդ դասարանների առարկայական ծրագրերն են: Առաջադրանքներ կան, որ պահանջում են լեզվի իմացության B2 մակարդակ, ինչը համալսարանական մակարդակ է, իսկ մեր հանրապետության և ամբողջ աշխարհի դպրոցների օտար լեզվի ավարտական քննությունները B1 մակարդակի են:  Համաձայն եմ, որ Եվրասիական միության պետություններում լեզվաբանական օլիմպիադաների անցկացման համար պետք է լեզվի իմացության բարձր մակարդակ, բայց ոչ այդ աստիճանի անհարկի տեղեկատվության իմացություն 7-րդ դասարանցու համար: Օրինակ՝ սովորողը պետք է անգլերեն իմանա անգլերենի բոլոր խոսքի մասերի անգլերեն տերմինները և որոշի, թե տվյալ բառը ո՞ր խոսքի մասին է պատկանում(առաջադրանք 14), ստուգաբանորեն ո՞ր լեզվից է փոխառնված (առաջադրանք 18), անգլիացիների Հիշատակման օրը պաշտոնապես նշվում է Բուկինգեմյան պալատում, թե՞ Սուրբ Պողոս եկեղեցիում, Մեծ Բրիտանիայում թե ԱՄՆ-ում են օգտագործվում տվյալ բառերը (առաջադրանք 20), The Sunday Telegraph-ը անգլիական, թե՞ ամերիկյան պարբերական է (առաջադրանք 19): Ամեն ինչ պետք է ընտրել, ոչ մի ստեղծական առաջադրանք: Սա կատարելագործված անգիրի դպրոցն է:

Սա իմ մասնագիտությանը վերաբերող առաջին Եվրասիական փաստաթուղթն էր, որն այնքան անօգուտ ջանքեր է պահանջում և ես մերժում եմ սա: Կյանքն առաջ է գնացել, իսկ այս առաջադրանքները մեզ ետ են տանում դեպի 20-րդ դարի կեսերը: Օրինակ, 2-րդ առաջադրանքում պահանջվում է որոշել, թե արդյոք որ դեպքերում է վերջին բաղաձայնը կրկնապատկվում ing վերջավորությունը ավելացնելիս: 21-րդ դարի երեխան չի առնչվում այդ խնդրին: Համակարգիչն է դա անում: Դուք չեք էլ կարող մուտքագրել swimming բառը մեկ m-ով: Միգուցե քաղաքականության մեջ էլ նույն վիճակն է. չգիտեմ… ես քաղաքագետ չեմ:

 

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբը ունեցել է 187 մասնակից: Մասնակիցների թիվն ըստ դասարանների. 1-3-րդ՝ 66, 4-5-րդ՝ 83, 6-8-րդ՝ 22, 9-12-րդ՝ 16:

1-3-րդ դասարանների նոյեմբերյան առաջադրանքով ստուգվում էր, թե որքան լավ են սովորողները հասկանում անգլերեն դասավանդողների դասարանական հրահանգները, դասավանդողի պարբերաբար կրկնվող անգլերեն խոսքը: Պատասխանները պետք է լինեին անգլերենից հայերեն թարգմանություններ: Ֆլեշմոբը ցույց տվեց, որ 1-3-րդ դասարանների սովորողները և ծնողները բավականին լավ են հասկանում դասավանդողի անգլերեն խոսքը: Այս առաջադրանքի համար գնահատականներ չեն դրվել:

4-5-րդ դասարանների համար նախատեսված բոլոր առաջադրանքները հաղորդակցական էին և սովորեցնում էին, թե ինչպես պետք է հաղորդակցվել սեղանի շուրջը: Առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները.

  1. Արեգ Հակոբյան, Հարավային դպրոց 5-րդ.
  2. Սուսաննա Բալախչյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  3. Լիլիթ Արևշատյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  4. Գոհարինե Ազնաուրյան, Հարավային դպրոց, 4-րդ.
  5. Սաթինե Սաֆարյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  6. Դավիթ Հարությունյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  7. Մարկ Հովհաննիսյան, Հարավային, 5-րդ.
  8. Դավիթ Խաչատրյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  9. Վիկտորյա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  10. Արամե Սաֆարյան, Հարավային, 4-րդ
  11. Լյուբով Բաբայան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  12. Ջանիկյան Արթենի, Արևելյան դպրոց, 5-րդ.
  13. Սեդա Մարգարյան, Հարավային դպրոց, 4-րդ.
  14. Սոս Ղահրամանյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  15. Լեո Դավթյան, 4-րդ, դպրոցը նշված չէ
  16. Արևիկ Արզումանյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  17. Եվա Սահրադյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  18. Միլենա Հարությունյան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  19. Մանե Մկրտչյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  20. Սվետլանա Համբարձումյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  21. Եվա Մխիթարյան, Արևմտյան դպրոց,
  22. Էլեն Կարապետյան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  23. Մարտին Բարսեղյան, Հյուսիսային դպրոց, 4-րդ.
  24. Հովհաննես Աճեմյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  25. Ալինա Արզումանյան, Արևելյան դպրոց, 5-րդ.
  26. Արսեն Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  27. Տիգրան Մարջանյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  28. Հրաչյա Աբգարյան, Հյուսիսային դպրոց, 5-րդ.

6-8-րդ դասարանների բոլոր առաջադրանքները և հաղորդակցական էին և պահանջում էին ստեղծագործական մոտեցում: Առավելագույն 10 միավոր են ստացել միջին դպրոցի հետևյալ սովորողները՝

  1. Նարե Մելքոնյան, 6-րդ դասարան
  2. Մարտին Աթոյան, 6-րդ դասարան
  3. Անուշ Թադևոսյան, 8-րդ դասարան
  4. Հայկ Մկրտչյան, 6-րդ դասարան
  5. Սերգեյ Բոյախչյան, 8-րդ դասարան
  6. Անի Գևորգյան, 8-րդ դասարան

9-12-րդ դասարանների առաջադրանքները նույնպես պահանջում էին ստեղծագործական մոտեցում և ցավալի է, որ Ավագ դպրոցից ընդամենը 15 մասնակից էր եղել:  16-րդ-ը Բաբկեն Փաշինյանն է: Առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Մերի Երանոսյան, 10-րդ դասարան
  2. Դավիթ Ստեփանյան, 10-րդ դասարան
  3. Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան
  4. Տիգրան Աբրահամյան, 11-րդ դասարան
  5. Ամասյա Նիզիբյան, 11-րդ դասարան
  6. Բաբկեն Փաշինյան, մաթեմատիկայի դասավանդող

Անգլերենի բոլոր դասավանդողներին կուղարկեմ բոլոր մասնակիցների պատասխաններն իրենց գնահատականներով Excel ֆայլերով: Այդպես ավելի հեշտ կլինի դասավանդողների համար պատասխանել իրենց սովորողների հնարավոր հարցերին, կատարած սխալների քննարկում անել:

 

 

 

 

 

 

Գրագիտության փոխվող դեմքը Ինչպե՞ս է պետք կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում

Հեղինակ՝ Լիանա Հայթին «Education Week» շաբաթաթերթ, 8 նոյեմբերի, 2016

Թարգմանությունը կատարված է որոշ կրճատումներով:

Քննարկման ենթակա չէ այն, որ ընթերցելու բնույթը փոխվել է վերջին տասնամյակում՝ էլեկտրոնային շարժական սարքերի, էլեկտրոնային մուլտիմեդիա կայքերի, թվայնացված գրքերի, ինտերակտիվ գծապատկերների և սոցցանցերի զարգացումներով: Բայց արդյո՞ք տարրական դպրոցներում էլ է փոխվել կարդալ սովորեցնելու ձևը: Ի՞նչ պետք է ուսուցիչներն անեն, որպեսզի սովորողներին նախապատրաստեն ժամանակակից իրական ընթերցանությանը:

Մինչև հիմա ընդհանուր համաձայնություն չկա այն բանում, թե ինչպես պետք է ներառել թվային սարքերով աշխատելու կարողությունները գրագիտության ուսուցանման մեջ: Գործող ուսուցիչները քիչ ուղենիշներ ունեն և նրանցից շատերն իրենց դասերը պարզապես հարմարեցնում են նոր իրողությանը իրենց հայեցողությամբ: Գրագիտության ուսուցանման շատ փորձագետներ էլ գոնե մեկ բանում ընդհանուր համաձայնության են եկել. բոլոր սովորողները՝ նույնիսկ ամենակրտսերները, պետք է միաժամանակ սովորեն և′ տպագիր և′ թվային տեքստերով:

«Հենց այնպես ինչպես մենք կրտսեր տարիքի երեխաներին սովորեցնում ենք գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսքը հասկանալը, կարող ենք խոսել նախադպրոցական և մանկապարտեզային տարիքի երեխաների հետ. սա այն տեքստն է, որի էջերը շրջում ենք, իսկ այս տեքստի տարբեր էջերին կտտացնում ենք», ասել է Ֆորդհեմ համալսարանի անգլերենի ուսուցման և ժամանակակից գրագիտության դոցենտ Քրիսթեն Հոլին: Շատերի կողմից է ընդունված, որ վաղ հասակում սովորողներին իրական ու ժամանակակից ձևով կարդալ սովորեցնելու եղանակը միաժամանակ տպագիր և թվային տեքստեր տալն է:

«Սա այն ձևն է, որով մարդիկ ժամանակակից աշխարհում կարդում, գրում, հաղորդակցվում և սովորում են, և ուրեմն երեխաներն էլ պետք է սկսեն նույնկերպ սովորել ամենասկզբից», ասել է Կոլորադոյի համալսարանի գրագիտության ուսուցանման դոցենտ Բրիջիտ Դալտոնը, «չի կարելի սպասել, մինչև նրանք լավ յուրացնեն կարդալու մի ձևը և հետո անցնեն մյուսին: Դա համաժամանակյա զարգացում է»: Բայց, ինչպես փորձագետներն են ասում, դժբախտաբար այդ ձևով ուսուցանման անցումը շատ վայրերում դանդաղ է իրականացվում: «Կարդալ» բառը տարրական դասարաններում դեռ հաճախ վերաբերում է միայն տպագրին:

Ըստ Կրթության զարգացման ազգային գնահատման 2015 թվականի հարցման տվյալների՝ 4-րդ դասարանցիներից օրեկան միայն 10-ից մեկն է համակարգիչ օգտագործում, որպեսզի հասանելի լինի ընթերցանության համար նախատեսված կայքերին: Չորրորդ դասարանցիների մոտավորապես 30%-ը երբեք, կամ գրեթե երբեք այդպիսի էլեկտրոնային տեքստեր կարդալու համար համակարգիչ չի օգտագործում դպրոցում:…

Հավելում Տպագրային ունակություններին

Կրտսեր դպրոցի սովորողներին տպագիր տեքստ կարդալու հիմնարար ունակություններ սովորեցնելու արդեն իսկ դժվար աշխատանքին թվայնացված տեքստեր ավելացնելը կարող է վհատեցնող լինել:

Նույնիսկ թվայնացված դարում ծնված սովորողները կարիք ունեն մի խումբ նոր ունակությունների ձեռքբերման, ինչը ներառում է նոր սարքեր ու առցանց գործիքներ աշխատացնելուն, ուշադրության կենտրոնացնելուն, անվտանգության և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելուն:

«Դժվար է մեր համար: Լինելով ուսուցիչներ՝ ինքներս ենք նոր միայն գիտակցում, թե որքան է փոխվել մեր ընթերցելն ու գրելը առօրյա կյանքում», խոստովանել է Ֆրենկի Սիբերսոնը՝ երրորդ դասարանի ուսուցիչը Դուբլինից, Օհայո նահանգ, ով նաև անգլերենի ուսոուցիչների ազգային խորհրդի փոխնախագահն է:

Շատերն են այն կարծիքին, որ տեխնիկական ունակություններ սովորեցնելու ամենալավ ձևերից մեկը մոդելավորման միջոցով է լինում: Ուսուցիչները կարող են իրենք գործածել տեխնոլոգիան և միաժամանակ էլ բարձրաձայն ասել, թե ինչ են անում: Չիկագոյի առաջին դասարանի ուսուցիչ Քրիստին Զիմկեն էլ այսպես է արտահայտվել. «Այս շաբաթ մենք կարող ենք թղթե տպագիր գիրք կարդալ, իսկ հաջորդ շաբաթ կարող եմ անցնել իմ ընտրած «Kindle»-ին (էլեկտրոնային գրքերի հավաքածու): Ես ուզում եմ, որ իմ աշակերտները տեսնեն, թե ինչպես եմ ես  էլեկտրոնային գրքի էջը առաջ և հետ շրջում: Կարիք չկա, որ յուրաքանչյուր սովորող՝ հատկապես ամենակրտսերները, ունենա իր սեփական համակարգիչը դասարանում: Մեկ համակարգիչը իր պրոյեկտորով ամեն ինչ փոխում է և ուսուցիչների և սովորողների համար»:

«Կրտսեր սովորողների համար բոլորովին էլ դժվար չէ տպագիր բառերից ու տեքստից հայացքներն ուղղել էկրանին: Դա իրենց աշխարհընկալման բնական ձևի ընդլայնում է: Դա այն է, ինչին առերեսվում են իրենց կենցաղում», ասել է Կարեն Պելեքիսը՝ առաջին դասարանի ուսուցիչը Սքարսդեյլից:

 Ոչ գծային տեքստեր

Թղթե տպագիր և էլեկտրոնային առցանց ընթերցումների ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ընթերցելուց բացի տալիս է նաև որոշում կայացնելու հնարավորություն:  Քեթրին Հեյլը՝ տեխնոլոգիայի դասավանդողը Արլինգտոն քաղաքից, հայտնել է հետևյալ կարծիքը. «Տպագիր ընթերցանությունը վերջ ունեցող մեկուսի ընթերցանություն է, իսկ թվային ընթերցանությունը ավելի շատ նման է արկածներ որոնելուն: Դու կարող ես կտտացնել մի այլ բանի վրա ու նորից շարունակել ընթերցելը»: Այլ խոսքերով ասած ընթերցանությունը գծային բնույթով տպագրից անցում է կատարում դեպի ոչ գծային առցանցը: Փորձագետներն ասում են, որ ուսուցիչները պետք է ուղղակիորեն օգտվեն այդ տարբերությունից՝ ցույց տալով սովորողներին, որ երբեմն մի որևէ հոդվածի կեսին հասնելով ճիշտը դադար առնելն է և մի հղումին կտտացնելը կամ էլ՝ մի տեսաֆիլմ դիտելը, եթե դա օգնելու է նրանց տեքսի բովանդակությունը ավելի լավ հասկանալ: Թերներն ասել է. «Մենք պետք է կրտսեր սովորողներին սովորեցնենք, որ թվայնացված տեքստերը հղումներով են և համացանցի տարբեր կայքերում են, և ընթերցողը մի տեղից մյուս տեղն է գնում թռիչքաձև, այլ ոչ թե միայն ձախից աջ»:

Միևնույն ժամանակ սովորողները պետք է գիտակցեն, որ առցանց ընթերցանության և տպագիր ընթերցանության ֆորմատները տարբեր են, բայց նպատակը նույնն է մնում:… Այդուհանդերձ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 3-ից 6 տարեկան երեխաները, երբ իրենց ծնողների հետ էլեկտրոնային գրքեր են կարդում, ավելի քիչ բովանդակային մանրամասներ են հիշում, քան երբ աշխատում են տպագիր գրքերով:…Առցանց ընթերցման ընթացքում կրտես սովորողները կարիք ունեն, որպեսզի իրենց սովորեցնեն, թե ինչպես է կարելի չշեղել ուշադրությունը ընթերցանության բուն նյութից. ե՞րբ անտեսել հղումները, հարակից ներդիրները և չթռչել մի այլ տիրույթ: …

 Առցանց տեքստերի որոնում

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ հենց այնպես, ինչպես սովորողները սովորում են տպագիր գրքեր ընտրել գրադարանում, նույնկերպ էլ նրանք պետք է սովորեն տեքստեր որոնել առցանց, բայց, իհարկե, առցանց որոնումը լի է անվտանգության և անձնական տվյալների գաղտնիության խնդիրներով և այս պատճառով կրտսեր սովորողները որոնումը պետք է կատարեն ավելի սահմանափակ տիրույթներում: Փելեկիսն, օրինակ, խուսափում է իր առաջին դասարանցիներին որոնում առաջադրելուց և միանգամից տալիս է նրանց պահանջվող տեքստի հղումը:…Այդ ձևով նա իր սովորողներին հեռու է պահում հնարավոր անպատշաճ տեքստերից: …

Իսկական ընթերցանությունը ընդդեմ խաղերի

Անհաշիվ քանակության առցանց խաղեր կան, որոնք օգնում են սովորողներին վարժանքների միջոցով բարելավել իրենց կարդալու կարողությունները և դասավանդողներն էլ տարիներ շարունակ օգտագործում են դրանք, բայց թվային ընթերցանության փորձագետները զգուշացնում են, որ էական տարբերություն կա ընթերցանական խաղեր (հնչյունական բնույթի, բառապաշարային) օգտագործելու և իսկական առցանց ընթերցանության միջև:       

Խաղերի վերաբերյալ Զիմկեն հետևյալ միտքն է ասել. «Երբ ինձ հարցնում են, թե որն է երկրորդ դասարանի համար ամենալավ բառային խաղը, որը հիմնված է ամենաշատ օգտագործվող բառերի վրա, ես պատասխանում եմ, որ չգիտեմ, ես չեմ օգտագործում խաղային տեխնոլոգիան: Ես որևէ կերպ դեմ չեմ խաղերին, բայց երբ խոսքը վերաբերում է ամնասկզբին, թե ինչից սկսենք, ես այն կարծիքին եմ, որ մենք այնքան շատ բան կարող ենք անել մեր ամենօրյա աշխատանքը մոդելավորելով և տեխնոլոգիան նպատակային իսկական ձևով օգտագործելով»:…

 Դասարանային խոչընդոտներ  

…Շատ ուսուցիչներ բողոքում են, որ իրենք դասարանում չունեն համակարգիչներ և ինտերնետ կապ, որպեսզի սկսեն առցանց ընթերցում իրականացնեն: Թերներն այն կարծիքին է, որ դա ուսուցիչների ամենափոքր խնդիրն է: «Ավելի մեծ խնդիր է այն, որ ուսուցիչները երկընտրանքի մեջ են ընկնում և չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ տարվող կրթական քաղաքականությունը անհրաժեշտաբար չի զարգացնում թվային առցանց ընթերցանությունը: Համացանցը լցված է միօրինականացված թեստերով, որոնք չեն պահանջում իսկական ընթերցանական կարողություններ, ինչպիսին է համացանցում որոնողական մեխանիզմների գործածումը: Եվ շատ դեպքերում, քանի որ իսկական առցանց ընթերցման կարողությունը չի գնահատվում, ուսուցիչները առաջնայնություն չեն տալիս դրա ձևավորմանը»:…

Չեստերֆիլդի մանկավարժական նորարարության համակարգող Բասսը իր բլոգում գրել է. «Մեծ հաշվով ժամանակին մեզ չեն պատրաստել որպես ուսուցիչներ, ովքեր աշխատելու էին թվայնացված տիրույթում սովորողների հետ: Մենք հետ ենք ընկնում և ապավինում ենք այն ամենին, ինչին մեզ են սովորեցրել, իսկ դա հենց խոչընդոտ է»: Որոշ ուսուցիչներ էլ այլ մտածելակերպեր ունեն, որ հետ են պահում իրենց առցանց ընթերցանությունից: Զիմկեն իր բլոգում նշել է. «Կան ուսուցիչներ, ովքեր սպասում են մինչև կանցնեն այլ աշխատանքի, կամ էլ ասում են, որ կգնան այլ դպրոց, որտեղ տեխնոլոգիային այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Որոշ մանկավարժներ էլ գիտակցորեն կապված են այն մտքին, որ սիրահարված են տպագիր գրքերին՝ ասելով …Ինչ-որ մի ձգող կախարդական բան կա գիրքը ձեռքում պահելու և թերթերը շրջելու մեջ», բայց Հալեն գրել է. «Ընթերցելն այլևս տպագիր տեքստ ընթերցել չէ: Ընթերցելը աշխարհի ընթերցումն է դարձել»:

 

Աղբյուրը՝

How Should Reading Be Taught in a Digital Era?

 

Թարգմանությունը՝ Յուրա գանջալյանի

Այլոց փորձի ուսումնասիրում. առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար

Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ձգտում են անգլերեն սովորել, որովհետև այն միջազգային հաղորդակցության լեզու է դարձել գրեթե բոլոր ասպարեզներում՝ գիտություն, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, միջմշակութային կապեր, կրթական փոխանակումներ, միջազգային ավիաուղիներ: Գրեթե բոլոր երկրներում կազմում են անգլերենի գիտելիքներն ու կարողությունները ստուգող առաջադրանքներ: Լավ կազմված առաջադրանքներում հաշվի է առնվում այն հանգամանքը, թե որքանով են այդ գիտելիքներն ու կարողությունները կիրառելի ուսման և աշխատանքային բնագավառներում, որքանով են դրանք մոտիվացված սովորողներին սովորելու դրդող ներքին և արտաքին դրդապատճառներով:

Ներքին դրդապատճառները որպես կանոն սովորողների հետաքրքրություններն են, նախասիրությունները, որոնք այնքան տարբեր ու բազմազան են, որ գործնականում հնարավոր չէ առաջնորդվել ըստ յուրաքանչյուրի անձնական նախասիրությունների: Իդեալական կլիներ, եթե յուրաքանչյուր սովորողի համար մի առանձին առաջադրանքների փաթեթ կազմվեր ըստ իր նախասիրությունների:

Արտաքին դրդապատճառները կիսամյակային և տարեվերջյան քննություններն են, ամենօրյա հարցումներն ու գնահատականները: Հիմա Հայաստանում մեծաթիվ են այն դպրոցներն ու դասավանդողները, ովքեր հիմնվում են միայն արտաքին դրդապատճառների վրա՝ պատճառաբանելով, որ այդ կարողությունները պետք են գալու քննություններ հանձնելիս: Այդ պատճառով էլ ավագ դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում ԳԹԿ-ի կազմած տարբեր ուսումնական առարկաների շտեմարանների հարցաշարերին: Սովորելու դրդապատճառներն այս կերպ ունենում են միայն արտաքին բնույթ: Դրան հակառակ, անգլերենի անգլիական և ամերիկյան քննական առաջադրանքները այնպես են կազմում, որ հնարավորին չափ արտաքին դրդապատճառների բնույթը համընկնի սովորողների ներքին դրդապատճառների բնույթին: Տարբեր երկրների, ինչպես նաև մեր երկրի անգլերեն դասավանդողները այդպիսի առաջադրանքների մեծ ընտրություն ունեն համացանցում՝ մի առավելություն, որից զրկված են նույնիսկ մեր կրթահամալիրի մայրենիի դասավանդողները, ովքեր այդքան շատ են համացանցով աշխատում:

Ընդհանրապես անգլախոս երկրների շատ դպրոցներում «Գրել սովորեցնելը – Teaching Writing» առանձին ուսումնական առարկա է համարվում, որը հաջողությամբ փոխարինում է լեզվի քերականության ավանդական դասընթացին: Այս առարկան դասավանդում են հատուկ որակավորում ունեցող դասավանդողները՝ Writing teachers – գրավոր խոսքի դասավանդողները: Գրել սովորեցնելով երկու հիմնական կարողություն է ձևավորվում՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսք ստեղծելու կարողություններ: Այս երկու ուղղությունների հիմնական նպատակն է օգնել սովորողներին, որպեսզի նրանք՝

  • Գրելով սովորեն
  • Գրելով հասկանան
  • Գրելով նոր գիտելիք կառուցեն
  • Գրելով ուսումնասիրեն
  • Գրելով հարցադրում անեն
  • Գրելով հաղորդակցվեն
  • Գրելով տեսակետ արտահայտեն

Մեր իրականության մեջ մայրենիի դասավանդողները արդեն խոր արմատներ ունեցող և  ավանդույթ դարձած սովորություն են ձեռք բերել գրեթե միշտ աշխատել գրավոր խոսքի գեղարվեստական շարադրանքի ունակությունների ու կարողությունների ձևավորման վրա՝ աչքաթող անելով ոչ գեղարվեստականը, իմ կարծիքով, ավելի կարևոր ուղղությունը: Այս բացը լրացնելու համար առաջարկում եմ ստեղծական բնույթ ունեցող և գրավոր խոսքը զարգացնող առաջադրանքներ, որոնք վերցրել եմ անգլալեզու աղբյուրներից, տեղայնացրել ու հաջողությամբ փորձարկել եմ իմ աշխատանքային գործունեության տարբեր տարիներին:

Ստեղծագործական բնույթ ունեցող դասավանդողի կողմից ուղղորդվող առաջադրանքներ 

  1. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս հրավերը այնպես, որ հրավիրողը չվիրավորվի.

Հարգելի Ստեփանյաններ, խնդրում ենք ընտանյոք հանդերձ ներկա լինել Արայի և Աշխենի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին ժամը 16:00-ին, Փարավոն ռեստորանային համալիրում:

  1. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս խնդրանքը այնպես, որ խնդրողը չվիրավորվի և չկորցնի հարգանքը Ձեր նկատմամբ.

 Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը գործում է արդեն 40 տարի առանց պետական հովանավորության: Մեր միավորման և երգչախմբի 32 անդամների անունից խնդրում ենք երգչախմբին տալ պետական կարգավիճակ համապատասխան բյուջետային հատկացումներով:   

  1. Կարևոր է կարողանալ կարդալ, հասկանալ ու մեկնաբանել ոչ միայն բաց տեքստը`այլև մի որևէ երևույթի զարգացման գրաֆիկական պատկերը:

Տեքստային ձևով մեկնաբանեք երեխաների ծնելիության զարգացման կորը 1987-2010 թվականների ժամանակահատվածում՝մեկնաբանելով անկման և բարձրացման պատճառները: Հաշվի առեք այդ պատմական ժամանակաշրջանի առանձնահատկությունները՝ խորհրդային միության փլուզում, պատերազմական տարիներ, կենսամակարդակի անկում, արտագախթ և այլ հանգամանքներ:

cneliutyu

 

  1. Ահա մեկ այլ տիպի պատկեր՝ աղյուսակ, որը ցույց է տալիս, թե մոտավորապես ինչ ուղղություններով են Հայաստանի ավագ դպրոցների շրջանավարտները ցանկանում շարունակել իրենց կրթությունը համալսարաններում: Վերլուծեք այդ աղյուսակը՝ արտահայտելով ձեր կարծիքները, պատճառաբանությունները և դրանց հիմնավորումները:
Մասնագիտություններ Վերջին տարիներին դիմորդների միջին թվի աճ կամ նվազում ըստ մասնագիտությունների
Տնտեսագիտություն աճ
բանասիրություն նվազում
իրավագիտություն Մնացել է նույն մակարդակին
Օտար լեզու (անգլերեն) Մնացել է նույն մակարդակին
ռուսերեն նվազում
Արևելագիտություն նվազում
ճարտարագիտություն նվազում
Ֆիզիկոմաթեմատիկական, բնագիտական նվազում
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային տեխնիկա աճ
պատմագիտություն Որոշակի աճ
գյուղատնտեսություն Շեշտակի նվազում
բժշկություն նվազում
Միջազգային հարաբերություններ աճ
փիլիսոփայություն նվազում
  1. Հիվանդության կամ այլ պատճառով մի ամբողջ շաբաթ դպրոց չեք հաճախել և շատ առաջադրանքներ չեք կատարել, որովհետև չեք լսել դասավանդողի խոսքը, բացատրություններն ու պարզաբանումները, չեք կարողացել հարցեր ուղղել նրան: Նամակով դիմեք մի որևէ դասավանդողի և խնդրեք, որ նա օգնի ձեզ: Նամակը պետք է ունենա 100-150 բառ`իրավիճակի նկարագրությամբ և պարզաբանումներ ակնկալող  հարցերով:
  2. Նկարագրեք, թե ինչպես եք դպրոց հասնում ամեն առավոտ՝ նշելով փողոցների անունները, աջ ու ձախ շրջադարձերը և այլ մանրամասներ:
  3. Մի որևէ մարզից առաջին անգամ Երևան եկած քո հասակակցին բացատրիր, թե ինչպես նա կարող է Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ոտքով հասնել մեր կրթահամալիրի Քոլեջը:
  4. Երբ գրանցվում եք մի որևէ սոցիալական կամ մասնագիտական ցանցում, ձեզնից պահանջվում է ստեղծել ձեր անձնական տեղեկատվական էջը (Personal profile): Կազմեք ձեր անձնական տեղեկատվական էջը`նշելով տեղեկություններ ձեր կրթական հաստատության, նախասիրությունների, անձնական աշխատանքային որակների, լեզուների և համակարգչային ծրագրերի իմացության մասին:
  5. Օգտվելով տեքստ-նմուշներից՝ գրեք ձեր սեփական տեքստը (դիմում, ինքնակենսագրություն, պայմանագիր, շնորհավորանք, բողոք, հրավեր, հարցում տեղեկատվություն ստանալու համար, տեղեկատվության տրամադրում, համագործակցության առաջարկ, եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) CV…):

Ազատ ստեղծագործական բնույթ ունեցող և դասավանդողի կողմից չուղղորդվող վիճահարույց թեմաներով առաջադրանքներ.  

  1. Արդյո՞ք ճիշտ են վարվում գիտնականները՝ տարբեր տիպի փորձարկումներ անելով կենդանիների վրա:
  2. Բջջային հեռախոսների, սմարթֆոնների տված օգուտն է շա՞տ, թե՝ վնասը:
  3. Արդյո՞ք ավարտական և միասնական միօրինականացված հարցաշարերը բարելավել են կրթությունը Հայաստանում:
  4. Արդյո՞ք ուղիղ համեմատական է տեսախաղերի օգտագործման ծավալը և բռնության դրսևորումները պատանիների կյանքում:
  5. Կարծիք կա, որ տնային հանձնարարությունները չեն նպաստում կրթության բարելավմանը: Իսկ ինչ է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:
  6. Կարծիք կա, որ գիտության և տեխնիկայի զարգացումը անխուսափելիորեն մարդկությանը դեպի կործանման է տանում: Կարո՞ղ եք ձեր կարծիքը հայտնել և որոշակի հիմնավորումներով պաշտպանել  այն:
  7. Արդյո՞ք գողություն է առանց թույլտվության երաժշտություն կամ ֆիլմ ներբեռնելը:
  8. Դուք արդարացնու՞մ եք այն տեսակետը, որ սոցիալական զրկանքները հանցագործություններ են առաջացնում:
  9. Արդյո՞ք կենդանիները նույնպես պետք է իրավունքներ ունենան:
  10. Կարծիք կա, որ ընդունելության քննությունների համար կրկնուսույցներին դիմելը վատ ավանդույթ է դարձել, որից պետք է հրաժարվել և ինքնակրթությամբ զբաղվել: Կհիմնավորե՞ք ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Դասավանդողները կարող են նույն ոգով շարունակել և առաջարկել իրենց սեփական առաջադրանքները, որոնք կդրդեն սովորողներին մտածել և արտահայտել սեփական տեսակետները և հնարավորին չափ պաշտպանել դրանք իրենց հիմնավորումներով:

National Writing Project

Joe Sheils: “Communication in the Modern Languages Classroom” 1996

David Seymour & Maria Popova: “700 Classroom Activities” 2005

http://esl.about.com/cs/teachingtechnique/a/a_twrite.htm

http://www.tuition.com.hk/essay-writing.htm

http://www.letter-samples.com/referral-letters.html

Յուրա Գանջալյան «Գրել սովորեցնելը ավագ դպրոցում», Դպիր 37

Teaching Writing Classes

Debate Topics

100 Topics for Debates

«Դրական միավորներով բոլոր դիմորդները կընդունվեն ԵՊՀ»

Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները

1-3-րդ դասարաններ՝ 83

Նախ պետք է շնորհավորեմ 1-3-րդ դասարանցի մասնակիցներին իրենց առաջին CV-ն անգլերեն գրելու առիթով: Դա մի կարողություն է, որն ամբողջ գիտակցական կյանքում պետք է գալու: Ցանկանում եմ, որ Ձեր ուսումնական, աշխատանքային ու անձնական կյանքով անընդհատ հարստացնեք Ձեր այս առաջին CV-ները:

Դպրոց-պարտեզի մասնակիցների թիվը`32, որոնցից առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝ 

  1. Վիկտորյա Հովհաննիսյան
  2. Հրանտ Խաչատրյան 3-րդ դասարան
  3. Մարիաննա Գրիգորյան 2-րդ դասարան
  4. Դավիթ Հովհաննիսյան 2-րդ դասարան
  5. Սեդա Ստեփանյան 3-րդ դասարան
  6. Սարգիս Սարգսյան 2-րդ դասարան
  7. Ավետ Ղամսարյան 2-րդ դասարան
  8. Քեթրին Եփրեմյան 3-րդ դասարան
  9. Էմմա Ազարումյան
  10. Անիտա Գրիգորյան 3-րդ դասարան

Նոր դպրոցի մասնակիցների թիվը՝ 24, որոնցից առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Միլենա Բաբայան 3-րդ դասարան
  2. Սոֆի Նահապետյան 3-րդ դասարան
  3. Գուրգեն Աբրահամյան 2-րդ դասարան
  4. Վահան Դանիելյան 3-րդ դասարան
  5. Ստեփան Հարությունյան 3-րդ դասարան
  6. Անի Բաղդասարյան 3-րդ դասարան
  7. Դավիթ Թադևոսյան 1-ին դասարան
  8. Էրիկ Կակոյան 3-րդ դասարան
  9. Էմիլ Սողոմոնյան 1-ին դասարան
  10. Նարե Աշուղյան 2-րդ դասարան

Հիմնական դպրոցի մասնակիցների թիվը՝ 21, որոնցից առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Աստղիկ Ալեքսանյան 3-րդ դասարան
  2. Կորյուն Գաբոյան 2-րդ դասարան
  3. Արտյոմ Զաքարյան 3-րդ դասարան
  4. Անահիտ Ալեքսանյան 3-րդ դասարան
  5. Տարոն Մկրտչյան 3-րդ դասարան
  6. Իրինա Գյուրջինյան 3-րդ դասարան

Գեղարվեստի դպրոցի մասնակիցների թիվը՝ 8, որոնցից առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Դանիել Մարկոսյան 1-ին դասարան
  2. Արամ սարգսյան 1-ին դասարան
  3. Հասմիկ Սարգսյան 3-րդ դասարան
  4. Կարեն Ասլանյան 1-ին դասարան

10 է ստացել նաև դպրոցի անունը չնշած մեկ սովորող՝

Էրիկ Աղախանյան

Պետք է ասեմ, որ մնացած բոլոր մասնակիցներն էլ լավ են գրել: Ուզում եմ նշել միայն մի սխալի մասին, որն ընդհանուր էր շատերի համար: Լեզուների, ուսումնական առարկաների անունները անգլերենում մեծատառով են գրում:

Սովորողների անուններ, ովքեր չեն նշել դպրոցները

Դավիթ Բաբաջանյան  – 9,5

Արեգ Մարկոսյան  9

Տիգրան Գալստյան, թերի է արված

Ստելլա Ղոսալմյան 9,5

Մեկ մասնակից այլ դպրոցից

Էմմա Ավդալյան Վարդկես Պետրոսյանի անվան Թիվ 51 դպրոց – 9,5

 

4-5-րդ դասարաններ

Դպրոց- պարտեզի մասնակիցների թիվը՝ 26, որոնցից առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Հովհաննես Աճեմյան 4-րդ դասարան
  2. Աշոտ Բադեյան 5-րդ դասարան
  3. Մարիաննա Մանուկյան 5-րդ դասարան
  4. Եվա Սահրադյան 4-րդ դասարան

Նոր դպրոցի մասնակիցների թիվը՝ 17, որոնցից առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Մարիա Աբրահամյան 4-րդ դասարան
  2. Արթենի Ջանիկյան 5-րդ դասարան

Հիմնական դպրոցի մասնակիցների թիվը՝ 12, որոնցից որևէ մեկը առավելագույն 10 միավոր չի ստացել:

 Գեղարվեստի դպրոցի մասնակիցների թիվը՝ 10, որոնցից առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Տարոն Անտոնյան 4-րդ դասարան
  2. Հրաչյա Աբգարյան 5-րդ դասարան

Իսկ սրանք այն մասնակիցներն են, ովքեր չեն նշել իրենց դպրոցների անունները:

Դավիթ Մկրտչյան

Էդուարդ Սարգսյան

Մարգարիտ Պետրոսյան

Սյուզաննա Գրիգորյան

Անդրե Վիրաբյան 4-րդ,

Արեն հակոբյան

 

6-8-րդ դասարաններ

Այս դասարանների մասնակիցներին կարող եմ շնորհավորել առաջին անգամ ձայնարկություններով առաջադրանք կատարելու և դրանք սովորելու կապակցությամբ: Չէ՞ որ ձայնարկությունները համ ու հոտ են տալիս հաղորդակցությանը:

Միջին դպրոցի մասնակիցների թիվը՝ 35, որոնցից առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝  

  1. Էդգար Սարգսյան 6-րդ դասարան
  2. Էլեն Աբգարյան 7-րդ դասարան
  3. Նարե Մելքոնյան 6-րդ դասարան
  4. Մարիամ Գրիգորյան 7-րդ դասարան
  5. Սերգեյ Բոյախչյան 8-րդ դասարան
  6. Մանե Բոյախչյան 6-րդ դասարան
  7. Գոհար Արղության 6-րդ դասարան
  8. Ալեքս Մանթաշյան 6-րդ դասարան

Ուրախալի է նշել 6-րդ դասարանցիների ակտիվությունը: 35 մասնակիցներից 19-ը 6-րդ դասարանցիներ են:

9-12-րդ դասարանցիներ

Ավագ դպրոցի մասնակիցների մեջ դրականորեն առանձնանում ու հիացնում են  10-րդցիները: Դեռ ամառային 9-րդ դասարանի քննությունների ընթացքում էի նրանց մասին գրել, որ արտակարգ սովորողներ են իրենց հայերենի, պատմության, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների իմացությամբ, քննական միջավայրում իրենց վարքագծի լրջությամբ, իսկ հիմա էլ հիացա իրենց անգլերենի լեզվական գիտելիքներով ու կարողություններով: Առաջադրանքների մեջ ընդգրկված հարցերի մեծ մասը պահանջում էին ստեղծագործական մոտեցումներ: Զարմանալ կարելի է, թե ինչ հնարամիտ պատասխաններ են գրում տարբեր իրավիճակներին համապատասխան՝ գործածելով լեզվական ճիշտ կառուցվածքներ:

Ավագ դպրոցի մասնակիցների թիվը՝ 28, որոնցից 16-ը 10-րդցիներ են և որոնցից էլ առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Մերի Երանոսյան 10-րդ դասարան
  2. Հուրի Իսկանյան 10-րդ դասարան
  3. Դիանա Տատինցյան 10-րդ դասարան
  4. Դավիթ Գևորգյան 10-րդ դասարան
  5. Աստղ Կիրակոսյան 10-րդ դասարան
  6. Մարգարիտա Մանվելյան 10-րդ դասարան
  7. Դավիթ Ստեփանյան 10-րդ դասարան
  8. Անուշիկ Նիկողոսյան 10-րդ դասարան

 

Մնացած բոլոր մասնակիցները կարող են իրենց արդյունքների մասին իմանալ անգլերեն դասավանդողներից:

Իմ անհատական աշխատանքային պլանը հոկտեմբերի 24-28-ի մանկավարժական աշնանային ճամբարի օրերին

  1. Մասնակցություն դասավանդողների առավոտյան ընդհանուր պարապմունքին – Մայր դպրոց

2. Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի աշխատանքների ստուգումն ու ամփոփումն եմ իրականացնելու: Մեդիակենտրոն

3. Մանկավարժական ճամբարի բոլոր օրերին վարելու եմ խորհրդատվության ժամ բոլոր այն դասավանդողների համար, ովքեր կցանկանան մանկավարժական հոդվածների անգլերենից հայերեն թարգմանելու, ինչպես նաև՝ մեր կրթահամալիրը և իրենց աշխատանքը ներկայացնող անգլերեն պրեզենտացիա պատրաստելու որոշակի հմտություններ ձեռք բերել: Խոհրդատվության ժամերին պատրաստ եմ նաև պատասխանելու դասավանդողների անգլերենի հետ կապված բոլոր հարցերին: Ամեն օր ժամը 13:00-14:00, Էմանուել Ագջոյանի կաբինետ

4. Դասավանդողների խմբի հետ անգլերեն լուսաբանելու ենք ճամբարի աշխատանքները: Նյութերը տեղադրվելու են դասավանդողների բլոգներում և կայքի անգլերեն էջում: Մեդիակենտրոն, տուն-առցանց

5. Խմբագրելու եմ խորհրդատվության ժամին արված թարգմանությունները: Մեդիակենտրոն, տուն

Յուրա Գանջալյան

Հոկտեմբերի 24-28-ի մանկավարժական աշնանային ճամբարում իմ խորհրդատվության ժամի ծրագիրը

Խորհրդատվության ժամը լինելու է 13:00-14:00-ին Էմանուել Ագջոյանի կաբինետում:

 

Ծրագրի նպատակը.

Խորհրդատվության ժամերը նպատակաուղղված են լինելու անգլերեն մանկավարժական տեքստերի հասկանալուն, անգլերեն մանկավարժական տեքստերը հայերեն թարգմանելու որոշ հմտությունների և կրթահամալիրը ու սեփական աշխատանքը անգլերեն ներկայացնելու որոշ կարողությունների ձևավորմանը:

Խորհրդատվության ընթացքը, գործունեությունները.

Խորհրդատվության ընթացքում դասավանդողների հետ հաղորդակցվելու եմ անգլերեն՝ աշխատելով որքան հնարավոր է հասկանալի լինել:

Հոկտեմբերի 24-ին

ա. Սկսում ենք ամենապարզից. ուսումնասիրում ենք կայքի անգլերեն էջը: Գտնում ենք լեզվական առումով ոչ շատ բարդ նյութեր, որոնք ունեն իրենց հայերեն տեքստերը: Դասավանդողներին առաջարկվում է թարգմանել այդ նյութերը հայերեն՝ չնայելով բնագրին: Վերջում համեմատվում են բնագրերը և դասավանդողների թարգմանությունները:

բ. Դասավանդողներին ծանոթացնում եմ «Glossary of Pedagogy – մանկավարժական բառարան» կայքով աշխատելու նրբություններին:

Հոկտեմբերի 25-ին և 26-ին

ա. Դասավանդողներին առաջարկում եմ գրանցվել ամերիկյան մանկավարժական  Education Week և Quora կայքերում`ընտրելով իրենց հետաքրքրող բնագավառներն ու թեմաները: Գրանցվելուց հետո նրանք ընտրում են մի հոդված և սկսում են թարգմանել: Կարող են աշխատել խմբերով: Կատարված թարգմանությունները հրապարակվում են դասավանդողների բլոգներում:

Հոկտեմբերի 27-ին և 28-ին

Դասավանդողների խմբի հետ անգլերեն լուսաբանելու ենք ճամբարի աշխատանքները և նյութերը տեղադրվելու են դասավանդողների բլոգներում և կայքի անգլերեն էջում:

Խորհրդատվության մասնակիցները Power Point ծրագրով պրեզենտացիա են պատրաստում կրթահամալիրի և իրենց աշխատանքի մասին: Աշխատանքները տեղադրվում են իրենց բլոգներում և կայքի անգլերեն էջում:

 

Յուրա Գանջալյան

Balance in Love – Հավասարակշռությունը սիրո մեջ

Well balanced state keeps our world and life in order. The nature is kept in balance by the laws of nature: the law of gravitation, the law of preserving energy, the law of rejecting vacuum and so on. And if on our planet any physical object is unbalanced, the laws of nature immediately bring it to the state of balance. For example, if we throw a stone high up into the air, the force of gravitation will bring it back to the ground, and rolling for a while, it will stand still and well balanced.

The life on our planet physically would be impossible without the nature laws established on it.

On the other hand, Man has established his own laws of coexistence. These laws are supposed to keep our souls in the state of balance, and to my mind, Love is the most effective impulse for doing it: Love towards our parents and close relations and even towards strangers, Love towards our beloved one, Love towards our occupation, Love towards our home-town and country. However, people very often don’t realize this simple truth and occasionally become negative impulses for unbalancing the souls of others. For example, a scene in a market for fruit and vegetables in Yerevan:

“How much are these oranges?”

“800 drams a kilo.” (nearly 2 $)

“What?, 800 drams for these juiceless, rotten oranges?”

At this point both the seller and the buyer are upset, nervous and depressed. They are in a stressful situation. Their souls are unbalanced. If time travel were possible I would get them back and conduct the conversation in this way:

“How much are these oranges?”

“800 drams a kilo.”

“ What? 800 drams a kilo? Then they must be very juicy, tasty and sweet. But would you cut down the price a little?”

“ Sure..”

Now both the buyer and the seller are full of positive impulses and, therefore, are trying to please each other. They are full of love and respect and are ready to transfer it to other people needing love and respect.

What great things in our life would have been done if people had loved and respected the importance of one another a little more! Politicians would have loosened the tension on the hot spots on our planet; charity-mongers wouldn’t have advertised every tea-kettle in nursery homes; every child would have been brought up in a loving family atmosphere.

When in the 1960s the famous Armenian actor Mher Mkrtchyan was being shot in the film “Aibolit 66” in India, there happened something which might be a sort of lesson for selfish, proud, self conceited, self centered  and arrogant people. Mher Mkrtchyan was coming back to the hotel very tired after a day of hard work. The shooting of the film had taken place in a swamp area. So he was tired and decided to take a taxi. Most of the taxis in that city were rickshaws then. (a two-wheeled oriental man pulled carriage)  Mher Mkrtchyan’s rickshaw was being pulled by a thin pale boy of sixteen. The weak boy could hardly pull the rickshaw. Despite his overwhelming efforts the little boy every now and then turned his head back and smiled to Mher Mkrtchyan. Mher couldn’t stand it any longer. He was feeling discomfort. And he wouldn’t have been our favourite Mher if he hadn’t restored the state of his love balance. Suddenly he stopped the rickshaw, got off it, took the boy in his arms, put him on the seat of the carriage and began pulling the rickshaw himself. He was pulling the rickshaw and every now and then was turning his head back and smiling to the pleasantly astonished pale boy. Our Mher was happy again. His soul was in triumph; it was balanced in love: a natural state of being for our great actor.

Yura Ganjalyan

Հավասարակշռությունը սիրո մեջ

Հավասարակշռված վիճակն է պահում մեր աշխարհն ու կյանքը իր բնականոն կարգի մեջ:  Բնության մեջ ամեն ինչ հավասարակշռում են բնության օրենքները. տիեզերական ձգողականության օրենքը, էներգիայի պահպանման օրենքը, վակուումը չհանդուրժելու օրենքը և այլն: Եվ եթե մեր մոլորակի վրա որևէ ֆիզիկական մարմին հավասարակշռությունից դուրս է գալիս, բնության օրենքներով ուղղորդվող ուժերն անմիջապես բերում են դրան հավասառակշռության վիճակի մեջ: Օրինակ, եթե մենք մի քար նետենք վեր, տիեզերական ձգողականության ուժը ետ կբերի նրան դեպի գետին և, մի քիչ գլորվելով, այն կանշարժանա՝ լավ հավասարակշռված վիճակում:

Մեր մոլորակի վրա կյանքն անհնարին կլիներ առանց նրա վրա հաստատված բնության օրենքների: Մյուս կողմից էլ  մարդն է հաստատել համակեցության իր սեփական օրենքները: Այս օրենքները կոչված են հավասարակշռության մեջ պահելու մեր հոգիները, իսկ Սերը դա անելու ամենաուժեղ ազդակն է. Սերը  մեր ծնողների, հարազատների,  մոտիկ ու հեռու բարեկամների և նույնիսկ անծանոթների հանդեպ, Սերը մեր  սիրելիի հանդեպ,  Սերը մեր աշխատանքի, Սերը մեր քաղաքի ու երկրի հանդեպ: Այնուամենայնիվ, մարդիկ շատ հաճախ չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը և երբեմն ուրիշների հոգիները անհավասարակշռող բացասական ազդակներ են դառնում:

Օրինակ` մի տեսարան Երևանի շուկաներից մեկում.

– Ի՞նչ արժեն այս նարինջները:

– 800 դրամ:

– Ի՞նչ, 800 դրամ այս սմքած, հոտած նարինջների համա՞ր:

Այս պահին և՛ վաճառողը, և՛ գնորդը վրդովված, նյարդայնացած ու ընկճված են: Նրանց հոգիներն անհավասարակշռված են: Եթե ժամանակի մեքենան իրական  լիներ, ես մի քանի վայրկյան ժամանակի սլաքը ետ կտանեի ու կուղղորդեի նրանց երկխոսությունն այսպես.

– Ի՞նչ արժեն այս նարինջները:

– 800 դրամ:

-Ի՞նչ, 800 դրամ մեկ կիլոգրամի համա՞ր: Դրանք պետք է որ շատ հյութեղ ու քաղցր լինեն: Բայց չէի՞ք կարող մի փոքր իջեցնել գինը:

-Իհարկե՛ կարող եմ:

Այժմ և՛ գնորդը, և՛ վաճառողը լի են դրական ազդակներով, և այդ պատճառով էլ փորձում են գոհացնել իրար: Նրանց հոգիները լի են սիրով ու հարգանքով և նրանք պատրաստ են փոխանցել  հոգու այդ երանելի դրությունը այլ մարդկանց, ովքեր նույնպես սիրո ու հարգանքի կարիք ունեն:

Ի՜նչ լավ գործեր արված կլինեին կյանքում, եթե մարդիկ մի փոքր ավելի շատ սիրած ու հարգած լինեին միմյանց կարևորությունը: Քաղաքական գործիչները հնարներ կգտնեին մեր մոլորակի թեժ կետերում լարվածությունը թուլացնելու համար, բարեգործներն իրենց արած բարեգործություններից առավել չէին գովազդի իրենց բարեգործությունները, յուրաքանչյուր երեխա սիրո ջերմությունը կզգար տանը, դպրոցում ու բակում:

Երբ 1960-ական թվականներին հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում նկարահանվում էր «Այբոլիտ 66» ֆիլմում, մի միջադեպ եղավ, որը կարող էր դաս լինել եսասեր, հպարտ, ինքնահավան, եսակենտրոն և ամբարտավան մարդկանց համար:  Մհեր Մկրտչյանը հյուրանոց էր վերադառնում այդ օրվա հոգնեցուցիչ նկարահանումներից հետո: Ֆիլմի նկարահանումներն այդ օրը եղել էին ճահճոտ տեղանքում: Նա շատ հոգնած էր և որոշեց տաքսի նստել: Այդ քաղաքում այն ժամանակ տաքսիների մեծամասնությունը ռիկշաներ էին, որոնց մեկնությունը բացատրական բառարանում այսպիսին է. «մարդաքարշ երկանիվ արևելյան շարժակազմ, որը ծառայում է, որպես տաքսի»: Մհեր Մկրտչյանի ռիկշան քաշում էր մոտ 16 տարեկան մի գունատ ու վտիտ պատանի:  Թույլ տղան հազիվ էր քաշում ռիկշան: Չնայած գերլարում պահանջող ճիգերին, փոքրիկ տղան մերթընդմերթ շրջում էր իր գլուխը և ժպտում էր ՄհերՄկրտչյանին, կարծես, հասկացնելով, որ ինքը ուժեղ է և կարող է քաշել և պետք չէ, որ պարոնը ուրիշ ռիկշա նստի: Մհերն այլևս չկարողացավ համբերել: Նա շատ անհարմար էր զգում: Եվ նա չէր լինի մեր սիրելի Մհերը, եթե նա սիրով չվերականգներ իր հոգու հավասարակշռությունը:  Հանկարծ նա կանգնեցրեց ռիկշան, իջավ դրանից ու մինչև տղան կհասկանար, թե ինչ է կատարվում, բարձրացրեց նրան ու նստեցրեց ռիկշայի նստատեղին: Ու Մհերը սկսեց ինքը քաշել ռիկշան: Նա քաշում էր ռիկշան և մերթ ընդ մերթ գլուխը շրջում էր ու ժպտում էր հաճելիորեն ապշած տղային: Մեր Մհերը վերագտավ իր ուրախությունը: Նրա հոգին ցնծության մեջ էր. այն հավասարակշռված էր սիրո մեջ` մեր մեծ արտիստի համար բնական մի հոգեվիճակ:

Յուրա Գանջալյան

Ուսումնական նյութ

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների օգոստոսյան սեմինարներից մեկի ժամանակ դասավանդողներն ուզում էին հստակ պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչը կարող է ժամանակակից ուսումնական նյութ համարվել: Սկսեցի ուսումնասիրել ու այդ հարցի պատասխանը գտնել անգլալեզու և հայկական աղբյուրներում, ինչպես նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ենթակայքում և կրթահամալիրի դասավանդողների բլոգներում: Էլեկտրոնային ուսումնական նյութերի հայկական ամենամեծ աղբյուրը «Հայկական կրթական միջավայր. Պաշարների շտեմարան»-ն է: Հնարավոր չէր ուսումնասիրել այդ շտեմարանում հրապարակված հարյուրավոր նյութերը: Պատահական ընտրությամբ արված ուսուսումնասիրությունն էլ բավական էր, որպեսզի հասկանայի, որ այստեղ տարբեր առարկայական դասագրքերի մի քիչ ձևափոխված կրկնություններն են: Օրինակ, մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին են այս շտեմարանում հրապարակված «Հայոց լեզու» ուսումնական առարկայի ուսումնական նյութերը, մեջբերեմ Power Point ծրագրով կազմված «Բայի սեռը» ուսումնական նյութի մեկ էջը՝ չնշելով հեղինակին.

Բայի սեռ

Բայի սեռը ցույց է տալիս գործողության հարաբերությունը ենթակայի և նրան առնչվող առարկայի հետ:

Բայն ունի երեք սեռ՝

Ներգործական, կրավորական և չեզոք:

Մի քանի նույնանման կանոնային «ուսումնական նյութեր» կարդալուց հետո համոզվեցի, որ հայկական կրթական իրականության մեջ ավելի առաջադեմ են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված էլեկտրոնային ուսումնական նյութերը, որոնք գրեթե ամբողջությամբ ներառում են ՏՀՏ-ների ժամանակակից հնարավորությունները:

Նախ պետք է ասեմ, որ անգլերենում օգտագործվում է TLM (Teaching/Learning Material) հապավումը, որն իր մեջ ներառում է և ուսուցանելը և ուսանելը: Որոշ մանկավարժներ օգտագործում են միայն Teaching Material տերմինը, որը բառացի նշանակում է «ուսուցողական նյութ» և դասավանդողներն օգտագործում են այն ուսուցանելու համար: Դրան հակառակ՝ «Learning Material» -ը սովորողներն օգտագործում են ինքնակրթության համար: Teaching/Learning Materials տերմինի լրիվ իմաստը տալիս է մեր հայերենի «ուսումնական նյութ»-ը: Իրոք որ փառավոր լեզու է հայերենը:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը

Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո
  • Գործունեությունների ժամանակացույցը
  • Թեմայի յուրացման գնահատման կարգը

Անսովոր և ուսանելի է այս մոտեցումը. Փաստորեն սա սովորողին ուղղված դասի պլան է՝ ամենակարևոր և ամենաարդյունավետ դասի պլանը: Դասը սովորողինն է, ուրեմն դասի պլանն էլ պետք է սովորողինը լինի: Սա ուսումնասիրվող թեմայի արժևորման ուսումնական նյութ է:

  1. Ուսումնական կայքեր

Անդառնալիորեն անցել են այն ժամանակները, երբ ուսուցիչը գիտելիքի, կարողությունների ձեռքբերման միակ աղբյուրն էր: Գիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը: Օրինակ, Բրիտանական խորհրդի կայքը անգլերեն դասավանդողի և տարատարիք սովորողների համար գիտելիքների և լեզվական կարողությունների ձեռքբերման անընդհատ թարմացվող աղբյուր է: Այստեղ կան և′ տեսադասեր և′լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:

MathTv.com կայքում դասավանդողները, ծնողները և սովորողները կարող են լսել և դիտել, թե ինչպես է մաթեմատիկայի մի հմուտ մասնագետ բացատրում իրենց հետաքրքրող մաթեմատիկական երևույթը:

Աշխարհագրությամբ հետաքրքրվողները կարող են օգտվել Geography.com կայքից:

Մի իսկական հեռավար դպրոց է https://www.quora.com/ կայքը, որտեղ կարելի է ընտրել քեզ հետաքրքրող ուսումնական առարկան ու քո առաջ կբացվի  հետաքրքրություններիդ մի ամբողջ աշխարհ:

  1. Վեբ-ֆորումներ

Վեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է: Ընտրած ապագա մասնագիտության Վեբ-ֆորումներին մասնակցելու համար հարկ է, նախ և առաջ, օտար լեզուներ լավ սովորել, որովհետև հայերեն ֆորումներ գրեթե չկան: Ես գիտեմ միայն, որ գոյություն ունի հայերեն «Մայրենի լեզվի դասեր» ֆորումը Ֆեյսբուքում:

  1. Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ

21-րդ դարի դասավանդողը չի կարող կառչել դասավանդվող առարկայի մի որևէ դասագրքին և ամբողջ ուսումնական աշխատանքը սահմանափակել տվյալ դասագրքում եղած թեմաներով: Յուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել  մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման: Սովորողներն էլ ազատ պետք է լինեն և համացանցից այնպիսի տեքստեր գտնեն, որոնք հակադրվում են դասագրքի շարադրանքին, կասկածող հարցադրումներ են անում:

Իր ուսումնական բլոգում բնապահպանության և աշխարհագրության յուրահատուկ էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել Էմանուել Ագջոյանը:

Մնայուն արժեք ներկայացնող ուսումնական նյութ է «What is it? – Ի՞նչ է սա»  անգլերեն-հայերեն պատկերազարդ բառարանը, որը ստեղծվել է կրթահամալիրի անգլախոսների ակումբի սովորողների ներգրավմամբ: Համաշխարհային պատմության այլընտրանքային դասագիրք են ստեղծում կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ:

  1. Պատճենահանված բաժանվող նյութեր

Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը: Երբ սովորողը իր ձեռքի տակ ունենում է պատճենահանված նյութը, նա ուշադրությունը կենտրոնացնում է հասկանալու վրա, այլ ոչ թե գրի առնելու այն, ինչը դասավանդողն ասում է:

Բաժանվող նյութերը կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել սովորողներին:

  1. Տեսողական դիդակտիկ նյութեր

Դիագրամներ

Գրաֆիկներ

Քարտեզներ

Լուսանկարներ

Կարելի է սովորողներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծեն գրաֆիկներ, քարտեզներ, տեսողական այլ նյութեր՝ մի որևէ նյութի ընթերցումից հետո կամ ուսումնական ճամփորդությունից առաջ և հետո: Դրանք նույնպես կարող են ուսումնական նյութեր համարվել:

  1. Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր

Եթե նախկինում գիտա-մանկավարժական ամսագրի խմբագիրն էր որոշում մի որևէ ուսուցչի առաջավոր փորձի մասին հոդվածի ճակատագիրը, ապա այժմ հենց ինքը ուսուցիչը կարող է ձայնագրել, նկարահանել իր խոսքը և տեղադրել https://www.youtube.com/ կայքում:

Նախակրթարանային և կրտսեր դպրոցի սովորողների և դաստիարակ-դասվարների համար ծիսական խաղերգերի տեսաֆիլմերի մեծ հավաքածու է ստեղծել կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանը:

  1. Ֆլեշմոբ

Մեր կրթահամալիրում արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ անցկացվում են ամենամսյա ֆլեշմոբեր «հայոց լեզու», «մաթեմատիկա», «բնագիտություն», «պատմություն», «Շախմատ», «անգլերեն» ուսումնական առարկաներից:

Ֆլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների,  օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում: Մեր մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները զարգացնում են տրամաբանական մտածողությունը, այլ ոչ թե՝ պահանջում տարբեր մաթեմատիկական բանաձևերի իմացություն և կիրառում: Նույն կերպ էլ պատմական տարեթվերի մեխանիկական հիշողություն չեն պահանջում մեր պատմության ֆլեշմոբի առաջադրանքները: Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի նպատակն էր սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:

  1. Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ

Կարծում եմ, որ ամբողջ աշխարհի 5-6 տարեկանների դաստիարակների համար ուսանելի խաղ-գործունեություն է մեր կրթահամալիրում երկու տարի առաջ մեկնարկ տրված «Տառթխիկ. ուրախ այբբենարան» նախագիծը:

Դպրոց-պարտեզի դաստիարակների համար հետաքրքիր կլինի կարդալ Մարինե Մարտիրոսյանի «5 տարեկանների խաղ-ուսուցում-գործունեություն» հոդվածը:

Նախակրթարանի և կրտսեր դպրոցի սովորողների և դաստիարակ-դասվար-դասավանդողների համար բավականաչափ ուսումնական խաղեր են հավաքված Բզեզ և Պարտեզ ամսագրերի խաղադարաններում, ինչպես նաև  http://mocak.am/ կայքում:

Կարծում եմ, որ Դպիրի 24-րդ համարում հրապարակված իմ Լեզվական խաղեր հոդվածում նկարագրված լեզվական խաղերը հիմա էլ հետաքրքիր կլինեն իրենց ինտերակտիվությամբ, հաղորդակցական մոտեցմամբ: Դրանք կարող են գործածվել նաև մայրենիի դասերին:

Օգտագործված գրականություն

Instructional Materials: Definition, Examples & Evaluation

“TLM – Teaching/Learning Materials” By Beth Lewis

Variety in teaching materials

Teaching resources

http://dpir.mskh.am/

A Cheerful Version of Tumanyan’s Giqor in English

I don’t want, I don’t want you to take our son to that dishonest world.

-I will take Gikor to Tiflis, and he will become a real man. What will he do here in the village? Will he become a shephard like me?

In the morning Gikor’s mother, sisters and brothers were seeing Hambo and Gikor off. There was not any taxi in sight, moreover there wasntt any Yandex taxi. There was not any bus either. So Hambo and Gikor put their rucksacks on their shoulders and set off to Tiflis.

-Dad, I am tired, I am hungry and thirsty.

-Dear Gikor, have a little more patience and walk to that oak-tree. WE will sit under that oak tree, have rest and eat bread and cheese. There is also a spring of mountainious water there.

When they got to that big oak tree, they stopped and sat down in the shade of the tree. Hambo took a big piece of bread and cheese, black caviar with butter and lamb chops out of his rucksack. (գառան մսով կոտլետներ) They ate bread and cheese with butter and black caviar. Gikor wanted to drink water from the spring but at that moment Hambo told him that he had brought two bottles of Coca. Gikor didn’t want to drink that artificial drink and said that he would miss their pure spring water. Then they continued walking. It was getting dark. They stopped at Hambo’s old friend over the night.

-Where are you going to, Hambo.

-We are going to Tiflis. I want my son to become servant and then he will open his own business.

-That is the right decision.

When they got to Tiflis it was already afternoon. They went to the market. There were a lot of people in the market. They were buying and selling fruits and vegetables. They were also bargaining.

-How much are these apples?

-Ten.

-You don’t say so! They are too expensive. Cut down the price.

-How much can you give?

-Five rubles.

-You are robbing me. I can give you for 6 rubles.

-That’s a deal.

-Ծտի վանդակ, ծտի վանդակ, an Armenian Kinto was shouting..

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է 247 սովորող և  2 դասավանդող: 1-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 101 սովորող (B4 Դպրոց-պարտեզ 45, Հիմնական դպրոց՝ 29, Նոր դպրոց՝ 20, Գեղարվեստ՝ 6):

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները.

Բ4 Դպրոց -պարտեզից

Ալեն Սարգսյան 3-րդ դաս

Նորայր Գևորգյան

Անիտա Գրիգորյան -3-րդ դաս.

Սոնա Շահսուվարյան 3-րդ դաս

Հրանտ Խաչատրյան 3-րդ դաս.

Գոհարիկ Սանոյան 2-րդ դաս.

Հիմնական դպրոցից

Իրինա Գյուրջինյան  3-րդ դաս.

Կորյուն Գաբոյան 2-րդ դաս.

Արման Փանոսյան  3-րդ դաս.

Մերի Խաչատրյան 1-ին դաս

Հայկ Սարգսյան 3-րդ դաս.

Նոր դպրոցից

Նարե Աշուղյան 2-րդ դաս.

Գեղարվեստից

Սամվել Պետրոսյան 1-ին դաս.

4-5-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել 106 սովորող (B4 Դպրոց-պարտեզ 48, Նոր դպրոց  26, Հիմնական 23, Գեղարվեստ 4)

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

Բ4 Դպրոց-պարտեզից

Սիլվի Կարապետյան 4-րդ դաս.

Միքայել Մարգարյան 5-րդ դաս

Մարիաննա Մանուկյան  5-րդ դաս.

Մարկ Սիմոնյան 5-րդ դաս.

Հիմնական դպրոցից

Դավիթ Մկրտչյան 5-րդ դաս.

Նոր դպրոցից

Գևորգ Հովհաննիսյան 5-րդ դաս.

Գեղարվեստից.

Դավիթ Արտենյան 5-րդ դաս.

Լուիզա Արտենյան  5-րդ դաս

ԱՄՆ-ից Միքայել Սահակյանը

6-8-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 14 սովորող և մեկ դասավանդող

Առավելագույն 10 գնահատակ են ստացել հետևյալ սովորողները`

Մանե Բոյախչյան 6-րդ դաս.

Սերգեյ Բոյախչյան 8-րդ դաս.

Նարե Մելքոնյան 6-րդ դաս.

Մարկ Միքայել  6-րդ դաս.

Բաբկեն Փաշինյան  դասավանդող

9-12-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները կատարել է 27 սովորող և մեկ դասավանդող:

Առավելագույն 10 գնահատական են ստացել հետևյալ սովորողները՝

Դավիթ Գևորգյան 10-րդ դասարան

Պետք է ասել, որ շատ էին նաև 9 և 9,5 ստացող սովորողները: Հաջորդ ֆլեշմոբը կլինի հոկտեմբերի 21-ին:

Բոլոր մասնակիցների արդյունքները ուղարկվել են դպրոցների ղեկավարներին և անգլերեն դասավանդողներին:

Իսկ այստեղ հասանելի են սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները:

 

 

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծ

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբ կազմակերպել 4-5, 6-8 և 9-12-րդ դասարանների սովորողների համար:

Նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:

Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:

Աշխատանքի կազմակերպումը

Որպես անգլերենի ֆլեշմոբի այս ուղղվածության նախաձեռնող՝ ստանձնում եմ յուրաքանչյուր ամիս տարիքային երեք խմբերի համար առաջադրանքներ կազմելու պատասխանատվությունը:

Առաջադրանքները կրթահամալիրի կայքում կհրապարակվեն յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ժ 19:00 (սեպտեմբեր 23, հոկտեմբեր 28, նոյեմբեր 25, դեկտեմբեր 28):

Ֆլեշմոբի մասին իրազեկումը, տարածումը, սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը համակարգում է «Օտար լեզու» մասնախմբի ղեկավարը՝ ստուգման աշխատանքներում ներգրավելով համապատասխան դասարաններում անգլերեն դասավանդողներին:

Անգլերեն դասավանդողներին խորհուրդ է տրվում տեղադրել ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանքներն իրենց ուսումնական բլոգներում, որպեսզի ուսումնական պարապմունքների ընթացքում լեզվական հաղորդակցական ձևերը միշտ լինեն ուշադրության կենտրոնում:

 

Նախագծի իրականացման իմ կողմից կատարվող աշխատանքը ներառում եմ սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի իմ անհատական աշխատանքային պլանի մեջ:

Դասավանդողների համար սովորողների ուղարկած աշխատանքների ստուգումը և այդ ստուգումը համակարգողի աշխատանքը համարվում է լրացուցիչ աշխատանք (վճարումը կատարվում է «100 դրամ յուրաքանչյուր աշխատանքի համար» հաշվարկով և 5000 դրամ հատկացվում է նախագիծը համակարգողին):

 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի նախաձեռնող՝

Յուրա Գանջալյան

Մանկավարժական լաբորատորիայի մասնագետ

 

 

Կրեդոն ընդդեմ դոգմայի

Մեր կրթահամալիրի բարեկամներ հոլանդացի Առնո Փիթերսի և Իրիս Հոնդերդոսի վերջին ինստալացիան եղել է Նորվեգիայում, ազատատենչ գրող Էնս Ինգվալդ Բյորնոուի տուն-թանգարանի մոտ: Նոր աշխատանքը կոչվում է CreDogma : Վերնագրում միահյուսվել են «Կրեդո-անձի սկզբունքների համակարգ» և «դոգմա – հաստատված ճշմարտություն, որն ընդունում են առանց կասկածելու» բառերը: «Կրեդոն ընդդեմ դոգմայի» թեման միշտ էլ արդիական է եղել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր երկրներում: Միշտ էլ եղել է մարդկանց մի խումբ կամ գոնե մեկ անձ, ով չի համակերպվել բոլորի կողմից ընդունելի դոգմա դարձած գորշ իրականության հետ ու պայքարել է իր սկզբունքների՝ կրեդոյի կենսահաստատման համար: Մեր իրականության մեջ արդեն «անվիճելի ու ընդունելի» դոգմա է դարձել այն միտքը, որ որքան մեծահարուստ է անձը, այնքան ընդարձակ է հանրային տարածքից զավթած նրա հողակտորը և նույնքան էլ բարձր է այդ հողակտորը երիզող պարիսպը: Արդեն պարսպապատվել են նաև Սևանի առափնյա տարածքները, Ծաղկաձորի անտառները… Ամենուր հայաստանցուն, երևանցուն, քաղաքացուն հիշեցնում են, որ այս հողակտորը, փողոցը, բակը, քաղաքը, երկիրը իրենը չէ այլևս: Երևանի բազմաբնակարանոց շենքերին կից շատ տարածքներ հանրայինից առանձնացված են արդեն ժանգոտած փշալարերով, տարատեսակ ցանցերով, երկաթյա հին մահճակալների շրջանակներով, մագլցող փշոտ թփուտներով վեր խոյացող պարիսպներով: Իմ աչքերին այս ամենը սովորական ու չվիճարկվող դոգմայի նման   ընդունելի էր դարձել: Ես նույնիսկ լավ չէի պատկերացնում «Կրթական պարտեզ» նախագիծն իր քարտեզով, մինչև որ ինքս, ֆոտոխցիկը ձեռքիս, ոտքով չքայլեցի իրական ցանկապատազուրկ հետիոտնի արահետներով, թարմ ճիմապատված լանջերի կողքով: Այս լուսանկարը ես նույնպես կանվանեի «կրեդոն ընդդեմ դոգմայի»: Սա արդեն ոչ թե արվեստի գործի ինստալացիա է, այլ՝ իրական կյանքի:

%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-credogmaimg_4693

Մի կողմում անհրապույր, վանող ցանկապատն է, որի տերն ասում է. «Սա քոնը չէ′: Սա իմն          է»: Մյուս կողմում Մեր Նոր դպրոցի բաց կանաչապատ տարածքը, կարծես, հրավիրում է.«Սա քո քաղաքն է, քո թաղն ու քո դպրոցը»: Իսկ սա էլ մեր Քոլեջի պարտիզպանների աշխատանքի արդյունքն է: 

 

%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-img_4697%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6-img_4699

Ճաշակ, մաքրություն, հանրային տարածքի հետ ներառում…Որտե՞ղ է վերջանում Բ4 թաղամասում մեր Դպրոց-պարտեզի դպրոցամերձ տարածքը և սկսվում հարակից շենքերի բակը: Ամեն ինչ միահյուսվել ու ներառվել է՝ կարոտ բոլորի խնամքին: Հաջորդ լուսանկարը Գեղարվեստի դպրոցամերձ բակն է, որը բառիս բուն իմաստով դպրոց-պարտեզ է դարձել: Այստեղ կանաչն ամենուրեք է:

%d5%a24-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-img_4717  %d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9img_4690

Նոր դպրոցի ու Քոլեջի կապող արահետը հեծանվաուղին  IMG_4710.JPG%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab%d5%b6img_4689

Երբ 2014-ի ամռանը առաջին անգամ փորելով ձևավորում էինք Մայր դպրոցի նկուղային հարկերի դիմացի լանջերը, ես դեռ չգիտեի, չէի հասկանում մեր աշխատանքի նպատակը: Չգիտեի, որ մասնակցում եմ նոր ուսումնական տարածքների ստեղծմանը՝  «Հեծանվային ակումբ», «Հրաձգարան», «Գրադարան»… իրենց ապագա ճիմապատ լանջերով:

%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81-img_4711

Անցյալ օրը հեռուստացույցով ցույց տվեցին, թե ինչպես է «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների ընտանիքը բարեկարգել Մասիս քաղաքի կենտրոնը՝ կառուցելով մի ճիմապատ հանգստի գոտի՝ երեխաների խաղահրապարակով: Իհարկե շնորհակալության արժանի գործ է արված, բայց դա արվել է ֆինանսական մեծ ներդրումով, գրչի մեկ հարվածով: Եղել է ցանկություն, քաղաքապետի, մարզպետի աջակցություն ու գոհունակություն, իսկ հետագայում էլ՝ մասնագիտացված խնամք: Մեր դեպքն ուրիշ է: Երբ կրթահամալիրն է այս ծավալի գործ ձեռնարկում մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում իր սուղ միջոցներով, իսկ խնամքն էլ իրականացվում է սովորողների ներգրավմամբ՝ որպես կյանքի դպրոցի ուսումնական աշխատանք, ամեն ինչ արդեն «Կրեդոն ընդդեմ դոգմայի» հակասությունների տիրույթում է:

 

 

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում անգլերենի դասավանդման աշխատանքային պլան 2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար մեկ դասարանի օրինակով

11-րդ դասարան (ընտրությամբ գործունեություն, շաբաթական 6 դասաժամ)

Ուսուցումն իրականացնելու եմ լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագծերով և ըստ հեղինակային կրթական ծրագրի իրականացման 2016/2017 ուստարվա օրացույցի նախագծերի:

Սեպտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Անհատ և հարաբերություններ. hին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ

Նախագծի իրականացման ճիշտ ընթացքը հնարավորություն կտա սովորողներին ընթերցել մարդկային փոխհարաբերությունների մասին մի շարք հոդվածներ և տարբեր տեսակետներ, տվյալ թեմայով զրույցի կամ բանավեճի մասնակցել և զրույց վարել, գրել շարադրություն՝ արտահայտելով սեփական կարծիքը մարդկային ճիշտ փոխհարաբերությունների և  ընկերասիրության մասին:

Լեզվական նյութը.

Բայ (The Verb). բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն, կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն, ածականի համեմատական կառուցվածքները:

Բառապաշարը.

Մարդկային հարաբերությունները բնորոշող թեմատիկ բառապաշարի, բառակապակցությունների ակտիվ իմացություն.

friendly, happy, harmonious, healthy, strong | broken, fragile, strained, troubled, uneasy | close, intense, intimate, special ,enduring, lasting, long-standing, long-term, permanent, serious, stable, steady, | brief, casual | family, human, interpersonal, one-to-one, personal | doctor-patient, parent-child, etc. | business, contractual, formal, marital, physical, power, professional, social, working | caring, love-hate, loving,

make friends with, fall out with, geton with, let smb down, split up, be in contact with, be in love with, introduce smb to smb, introduce oneself, have an argument with smb about smth, admire smb for smth, be jealous of smth/smb,

 

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • – «Անկախության տոն. բարձունքների նվաճում»

Արագածի հարավային գագաթ.

Սովորողները անգլերեն փոքրիկ շարադրություններ են գրում գագաթի նվաճման մասին և տեղադրում իրենց բլոգներում: Այն սովորողները, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցել բարձունքի նվաճմանը, կայքի հայերեն էջից այդ թեմայով թարգմանություն են անում և տեղադրում իրենց բլոգում:

  • Սեպտեմբերի 5-16 – հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա

ստեղծագործական 11-րդ հավաք.

Մեթոդական մշակման ուղղվածությամբ մի հոդված եմ գրելու, որտեղ նկարագրելու եմ  կարճաժամկետ թեմատիկ լեզվական նախագծերի իրականացման իմ փորձը:

  • Սեպտեմբերի 23-ից – Կոմիտասյան օրեր

Սովորողները Կոմիտասին ներկայացնող նյութ են պատրաստում անգլերեն և տեղադրում իրենց բլոգներում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Հոկտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Ինչու՞ ենք անգլերեն սովորում

Իրականացնելով այս կարճաժամկետ նախագիծը՝ սովորողները ավելի խորն են գիտակցում օտար լեզուներ՝ հատկապես անգլերեն սովորելու անհրաժեշտությունը, կարողանում են զրուցել տվյալ թեմայով և գրավոր շարադրել օտար լեզու սովորելու իրենց սեփական փորձի մասին տեղեկատվություն և պատմել մի դրվագի մասին, երբ կիրառել են իրենց անգլերենի իմացությունը իրական կյանքում:

Լեզվական նյութը

Հոդ (The Article )  a անորոշ հոդով կայուն կապակցություններ, the որոշյալ հոդով կայուն կապակցություններ, առանց որևէ հոդի կայուն կապակցություններ, հաշվելի և անհաշվելի գոյականներ, վերացական և նյութ ցույց տվող գոյականներ, հատուկ անուններ, հարաբերական դերանունների կիրառումը:

Բառապաշար – «Օտար լեզու» ընդհանուր թեմայով հնարավոր բառապաշարի ակտիվ իմացություն.

Active vocabulary, activate, active listening, authentic language, automaticity, brainstorming, slang, colloquialism, literary, standard English, language competency, discourse competency, communicative language learning, listening comprehension, reading comprehension, strategic competence, diagnostic test, achievement test, write an essay, write a report, use contracted forms, free practice, language skills, elementary level, pre-intermediate level, intermediate level, advanced level

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Հոկտեմբերի 1-2 – ուսուցչի տոնին՝ բարձունքիցՀարթագյուղի, Մեծ Պառնիի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի բարձունքի հաղթահարում, սովորողները Ավագ դպրոցի կայքում լուսաբանում են ճամփորդությունը անգլերեն:
  • Հոկտեմբերի 1-15 – գրաբարի օրեր. թարգմանչաց տոն, էպոսի օրեր

Կրթահամալիրի կայքում այդ օրերի մասին պատմող նյութերի  անգլերեն թարգմանություն և դրանց տեղադրումը սովորողների բլոգներում և կայքի անգլերեն էջում:

  • Հոկտեմբերի 5 – ուսուցչի օր.

Սովորողները գրում են «Ինչպիսին պետք է Ավագ դպրոցի դասավանդողը», որից հետո կազմակերպվում է բանավեճ, ուր յուրաքանչյուրը պաշտպանում է իր տեսակետը: Շարադրանքները հրապարակվում են սովորողների բլոգներում, իսկ լավագույնները՝ կայքի անգլերեն էջում:

  • Հոկտեմբերի 10-14 – «Վահան Ասատրյան» հուշամրցաշար. ռազմամարզական բաց խաղեր

Ռազմամարզական բաց խաղերը լուսաբանվում են նաև անգլերեն:

  • Հոկտեմբերի 24-30 – «Ուսումնական աշուն» նախագիծ

սովորողների ռազմամարզական, արշավախմբային-հայրենագիտական ճամբարներ

մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ճամբարներում մասնակցությունները լուսաբանվում են կայքի անգլերեն էջում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

 

Նոյեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ, համացանց

Իրականացնելով այս թեմատիկ նախագիծը՝ սովորողները ձեռք կբերեն տարբեր հաղորդակցության ձևերի, զանգվածային լրատվության միջոցների, բլոգավարության և համացանցի մասին զրույցներին մասնակցելու, դրանց մասին գրավոր շարադրելու լեզվական կարողություններ:

Լեզվական նյութը.

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ), դերբայական դարձվածքներ,

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech) բանավոր խոսքում:

Բառապաշար.

Հաղորդակցության տարբեր ձևերի, ԶԼՄ-ների, բլոգավարությանը և համացանցին վերաբերող բառերի և բառակապակցությունների ակտիվ իմացություն

Create a blog, category, tag, page, edit, publish, update, broadcast, live broadcasting, disseminate, letter, telegram, television, copyright, commercials and ads, Digital Rights Management, editing, editor, journal, magazine, newspaper, broadsheet, daily, monthly, news-sheet (contains information about an organization or company), organ (a newspaper of a political party), periodical, the print media, criticize, describe, disseminate, issue, release a newspaper, shoot a film, TV show, journalist, columnist, reporter.

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Նոյեմբերի 14-19 – Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Ծանոթանում և աշխատում ենք օգտվել http://armscoop.com/  կայքից:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Դեկտեմբեր

Լեզվական կարողությունները զարգացնող կարճաժամկետ թեմատիկ նախագիծ

  • Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Իրականացնելով այս կարճաժամկետ թեմատիկ լեզվական նախագիծը՝ սովորողները ձեռք են բերում տարբեր մասնագիտությունների և հատկապես իր երազած մասնագիտության մասին զրուցելու, գրելու լեզվական կարողություններ, ինչպես նաև, ապագա մասնագիտությունը ընտրելիս միանձնյա որոշում կայացնելու՝ որևէ մեկին չլսելու հաստատակամություն:

Լեզվական նյութը.

Պայմանական նախադասությունների երեք տիպերը, ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Բառապաշարը.

Սերունդների հակասություններին (հայրեր և որդիներ), տարբեր մասնագիտություններին վերաբերող ակտիվ բառապաշարի իմացություն.

Teachers, lawyers, economists, doctors, surgeons, physicians, oculists, dentists, engineers, architects, car mechanics, electricians, barbers, hair-dressers, turners, jewelers, carpenters, accountants, bank clerks, nurses, pilots, drivers,…

Աշխատանք ըստ ուստարվա օրացույցի նախագծերի

  • Դեկտեմբերի 16 – ամենամյա հաշվետու համերգ երևանյան համերգասրահում

Մասնակցում եմ որպես ունկնդիր, սովորողների հետ լուսաբանում եմ համերգը կրթահամալիրի կայքի անգլերեն էջում:

  • Դեկտեմբերի 26-28 – Ամանորի ուսումնական նախագծեր

Սուրբ ծննդյան հետաքրքիր տեքստերի, պատմությունների, պատումների անգլերենից հայերեն թարգմանություններ: Թարգմանությունները տեղադրվում են կրթահամալիրի կայքում և սովորողների բլոգներում:

  • Սովորողները մասնակցում են անգլերենի Ֆլեշմոբին, իսկ ես մասնակցում եմ անգլերենի Ֆլեշմոբի ստեղծման աշխատանքներին:

Խոսքային 4 կարողությունների զարգացմանը նպաստող ի՞նչ  ուսումնական գործունեության ձևեր եմ կիրառելու  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ:

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ինտերնետը իմ կյանքում ` http://iteslj.org/questions/internet.html

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Դասավանդողը www.lingualeo.ru կայքից ընտրում է իր դասարանի սովորողների լեզվական իմացության մակարդակին համապատասխան տեքստեր ունկնդրելու համար
  •  Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

 

 Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել:
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ե՞րբ է լեզվական նախագիծը կատարված համարվում

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի “անգլերեն” բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

  1. Նախագծի անունը
  2. Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված)
  3. Սովորողի ինքնուրույն գրված տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցով http://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_)
  4. Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով)

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 2,3, student’s book,

Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

«English Grammar in Use», Raymond Murphy, Cambridge, third edition

Նշված գրքերը առկա են մեր կրթահամալիրի մեդիագրադարանում: Առաջարկվող գրականությունը լեզվական որոշ կառուցվածքներ լավ յուրացնելու համար է: Բոլորովին պետք չէ լեզվի քերականությանը չափազանց մեծ կարևորություն տալ՝ թերարժևորելով խոսքային 4 գործունեությունները՝ ունկնդրելը կամ լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելը և գրելը: 

 

Սեպտեմբերի 1-ը Հիմնական դպրոցում

IMG_4666IMG_4668IMG_4670

IMG_4682IMG_4676

Հիմնական դպրոցի շենքը տանող ճանապարհը արդեն հանված դարպասների տեղից մինչև շքամուտքը տոնական փուչիկներով էր զարդարված: Տոնական մթնոլորտ էր: Սովորողները և ծնողները շարվեցին ճանապարհի երկու կողմերում և Անդաստանով սկսվեց ընդհանուր առավոտյան պարապմունքը: Լավ կլիներ, որ Անդաստանից հետո ուրախ շնորհավորանքներ ասվեին, բայց Անդաստանից հետո կազմակերպիչները սկսեցին երգել Ազգային օրհներգը: Ազգային օրհներգից հետո երգեցին ուրախ մանկական երգեր: Նոր ուսումնական տարին շնորհավորեցին Շամիրամ Պողոսյանը և Գոհար Բալջյանը: Երբ Կարինե Բաբուջյանը իր 6,  իսկ Գոհար Սմբատյանն էլ իր 5 տարեկանների խմբերով իրենց ծնողների հետ եկան ու կանգնեցին այդ տոնական ուղու մեջ, այլևս տեղ չկար: 5-6 տարեկանների ծնողները կանգնել էին 2-րդ 3-րդ դասարանցիների առաջ ու մեկուսացրել նրանց:

Լավ կլիներ, որ այս տոնական բացօթյա պարապմունքը կազմակերպվեր դպրոցի շենքի ձախ կողմի բաց տարածքում մեծ շրջանով, ուր բոլորը տեսանելի կլինեին, որտեղ կարող են նաև պարել:

Ընդհանուր պարապմունքից հետո գնացի Գոհար Սմբատյանի 5 տարեկանների խմբասենյակը: Գոհարը և Մարինե Մկրտչյանը հինգ տարեկանների իմ կարծիքով փայլուն դաս անցկացրեցին: Շարժումներ, կքանիստեր, ցատկոտումներ, երգեր և այդ ամենի հետ միասին փոքրիկ հաղորդակցական խոսքեր: Ստանալով գնդակը՝ սկզբում յուրաքանչյուր սովորող պետք է ներկայանար և ասեր. “Բարի լույս, իմ անունը …”: Երկրորդ շրջանի ժամանակ գնդակը ստանալով երեխան պետք է ասեր. “Բարի լույս, իմ անունը.. Ես սիրում եմ…”: Փոքրիկների համար լեզվական լավ խաղ էր: Կարծում եմ, որ 5 տարեկանները ուրախ տրամադրությամբ տուն կգնան այսօր:

6 տարեկանների խմբում Կարինե Բաբուջյանը լավ նախապատրաստել էր դասասենյակը և գրենական պիտույքներն ու առաջին դասարանի դասագրքերի փաթեթները: Կարինեն անընդհատ ուզում էր իրենց երեխաներով հմայված ծնողներին դուրս հրավիրել, որպեսզի սկսեր երեխաների հետ զբաղվել: Ես նույնպես դուրս եկա: Հաջողություն եմ մաղթում Գոհար Սմբատյանին, Կարինե Բաբուջյանին, Տաթև Մելքոնյանին, Մարինե Մկրտչյանին, Շամիրամ Պողոսյանին, Գոհար Բալջյանին հիմնական դպրոցի բոլոր դասավանդողներին, սովորողներին ու ծնողներին այս նոր ուսումնական տարում:

Kirva

Written by Levon Javakhyan

LevonLevon books

Levon Javakhyan is a modern Armenian short story writer. He wrote the story “Kirva” in 2008. In this story he describes the beginning of the Armenian-Azerbaijani conflict in 1988 and the sufferings of common people on both sides. This humanistic story stands above any religious, political or national ambitions. Kirva is a friendly addressing mode used to address Azeris and Kurds. In 2010 this story won the peace award of the Baku Peace Centre in the nomination for spreading tolerance and peace in the South Caucasus.          

We didn’t go to war: war came to us. Peace and happiness had ruled before then. Happiness was complete at 5 pm. The radio said “Banshr Baki”. We turned it up to the highest volume. What an enchanting channel it was! And then a gurgling came, a sort of heartbreaking, doleful and melancholic gurgling…

“Hey, whose wedding …?”, wondered my Granny Ashkhen.

She wasn’t to blame. They only used to sing at wedding parties in our village. In the meanwhile the gurgling melody bubbled out of the radio, filled the house, got out and floated around the yards and the maidan… Azerbaijan used to walk with wide steps then.

The world was a great state, the USSR. Happiness was a sad mugham, communist type.

The summer heat was slightly blinking on the tile roofs, slothfully raising the sunburnt dust off the tired footsteps, and as Eden hashish the sweet chagrin with sorrowful gurgling was honey flow seeping into our tranquilized brains. We were somewhere on the way to communism…

Our life was a fallacious music tune which was sometimes vocalized by my Grandpa Ashot with his velvet baritone. He would put his hand on his carotid, and the world could hear his mournful mugham. His voice was gurgling like water springs in my Village Shnogh. He had an Azeri friend, kirva, Hasan by name who lived in Airum, a village in Armenia where Azerbaijanis lived. His song took its source from there. Their friendship was real. If my granpa told Hasan to throw himself down the mount, he would do it. But he wouldn’t tell him to throw himself down the mount. He used to take him up to the mount.                       

It was the February of 1988. There came the time to roll down the mountains.   

When war broke out we were not leading an idle life: we were conducting rallies. The war news came before the war itself. Armenians’ pogroms took place in Sumgait. We went up to Tsitsernakaberd with the pictures of 32 casualties in our hands. History repeated itself. Then there were the pogroms in Baku. How long did we have to be slaughtered…? I was working in the Ministry of Education then. Next to our building there was an Azerbaijani theatre which had been idle for years. I took an ax and went to take my nation’s revenge. The administration was against it: as I raised the ax, they pulled it down saying, “You mustn’t do it.” Moscow had taught us so. At first I broke down Moscow’s taboo and then I turned to the door. What a bang it was!… The door squeaked and gave way. The inside was not welcoming with its musty smell that filled the empty hall and seats. I was a little frustrated, unsatisfied. Perhaps like Alexander of Macedon, encountering the Indian Jungles. But he had reached the end of the world, whereas I had just stepped on the theater backstage. The location was too small for our heroic deeds. Only years later did I realize that my battle was merely against a locked door, of which I am ashamed now. But I wasn’t ashamed then. I was a hero then until I came back to the human nature of mine, and the heroic times never came again. Man is generally a hero when he is struggling against evil. But in which army is the evil?… That’s the question…

Blessed is the one who is simply man. 

But I don’t consider heroes to be in bliss. Let the fatherland glorify him… My heroes are common people. Real man has no rival boundaries. His fatherland’s boundaries are somewhere near his heart and conscience, and woe to him who breaches these boundaries. Our Kirva crossed the border but he didn’t breach the boundaries. My story is about it.

My Granpa Ashot’s Jeyran, a cow, was unique in our village. No other cows could give so much milk, and no other cows would gore like Jeyran. There was a sea of sadness in her two lake like eyes. She would ruminate her share of grass gazing at the surrounding world with her mournful eyes, and nobody could guess that there might be such rise of revolt in this mournfulness. Late in the afternoon she would come back lowing and heavily rocking her stout body. People would pass by him undisturbedly as they used to pass by a cow. It is difficult to say whether the cow in her was asleep or whether the bull in her was alert at that moment. For a moment she would stare her gloomy look at a passer-by and warm steam rose out of her black wet nostrils. All of a sudden she would lower her head against her breast, stretch her sharp horns forward and attack. Men could somehow defend themselves. God forbid, if the passer-by was a woman. Shame and pain mixed on the hooked horns. The woman fell down with her dress pulled up, and her naked thighs were up in the air. My poor grandpa had lost his sleep. He was constantly compensating losses… He punished Jeyran by hitting her with a stick, but with no result. Jeyran obediently stayed in the same place and stared at her master with a mournful look. After each blow she slightly lowed and stretched her neck to lick my grandpa’s cheeks. The stick petrified in the air… How could Grandpa make that animal comprehend anything?… No, he couldn’t turn to knife. He thought selling Jeyran was the right thing to do. But who would buy that crazy animal? And again Kirva Hasan gave a hand.

“On my word, Kirva Ashot”, said he, “Let me buy your cow Jeyran.”

Pan-Armenian Movement was just speeding up. Anti-Azerbaijani passions were boiling everywhere.

It is hard to say whether Kirva Hasan needed our cow’s lavish milk or her sharp horns. In any case, our Kirva left an initial deposit of 100 rubles and took her to Airum where Azeri’s   lived. In the meanwhile, “The time was out of joint.” Our dawns were not peaceful.

The news coming from the borders with Azerbaijan was becoming more and more dreadful. Only my mother was peaceful. She used to say: “Whoever throws stones at you, throw apples and pomegranates in return.” My mother was poetical and lyrical, furthermore, she was maternal….

Airum didn’t belong to Azeris. It was an area in Lori, Armenia, inhabited by Azeris. The Pan-Armenian Movement had reached there. Those were troublesome days. The village woke up with morning dew but people stayed at home like frightful chickens. They trusted in their Gods. We trusted in our God. They read the Quran, and we read the Bible. That was the difference. Personally my belief is a bit different. I believe in God, not in the way it is written in the Book but in the way He exists. He is the Peacemaker, Almighty… People had lost the Peacemaker. Meanwhile the country was in resentment. New idols spoke up who enjoyed exceptional popularity and love. God is love but love is not God. The opposite of love is hatred. Together they were creating a fight, and people were “enjoying” it.

If people hadn’t divided the God, they wouldn’t have divided His sons as well.

That night my grandpa changed seven drawers. Closing his eyes he saw the same nightmare, and felt feverish when he opened them. The bed was wet with cold sweat. His drawers stuck to his body and he chattered his teeth involuntarily. Cold threatened to get to his bones.

“Ashkhen”, my grandpa was groaning, “Get me dry drawers.”

“Again?”, reacted my half asleep granny.

…Squad Kaitson  was there when his eyelids were down again: Avetants Pasho, Petnants Koto, Mrjanants Shalo, Trtmanants Giko, Grap Osan’s Purchul, Azaronts Vahan, Inanants Kamsar, Hansants Miso, Chichil Piliz, Hwbosants Gevo, Boshants Samat, Chichonts Suro, Iritsants Tato, Javakhants Javahir and others were attacking. Airum was in smoke and on fire. Chichil Piliz had overturned the canvas roof of UAZ Willis and protruded the machine gun barrel which began firing at the houses. The naked village began rising instead of raising their hands. Like in a fairy tale they were rising as if on a flying carpet they were going up trying to hide themselves in the clouds. But there was no rescue in the sky either. The houses were being tossed among the clouds and they collided into one another as if they were in a huge sieve. The houses were big, and people were small…

The big houses remained in the sieve and the people were dropping out of the holes and piling up in a heap. In that heap of people the innocent were the sinful. The heap was like a movable ant-hill.

“Ashot, Ashot” a voice came from that heap. It was Kirva Hasan strangely riding on Jeyran. He was creeping out of small insect like people. He was not alone on Jeyran. All his belongings and family members were with him. Hasan was whipping the cow to go but she wouldn’t… She was looking at him with her bent neck and a big yearning for something in her eyes and mooing like a calf having lost its mother.

“Ashot, Ashot…”

The rising sun rays were tickling my grandpa’s nose. He was involuntarily touching his nose, murmuring something unwilling to open his eyes.

“Ashot, Ashot…,” his eyelids were heavy as if they were riveted with bitumen and wouldn’t split. But the voice was unpleasantly drumming his tympanic membrane. He couldn’t realize where its source was. Was it coming from that human heap or from this window? However, little by little, his opening eyes could distinguish the light source.

“I say Ashot, they’ve come to see you…” That was my Granny Ashkhen, who had gone out into the yard to do her early sweeping.

Rubbing his eyes unsteadily Grandpa said, “What’s up?”

“He says he has news from Hasan,” said Granny.

That was something he didn’t expect. He threw the blanket aside and came to consciousness immediately. In no time did he get dressed. Avetants Pasho was quietly smoking under the mulberry tree. He was the commander of the village fedayeens. He looked as if he hadn’t shaved for centuries, a hajduk who had just come out of the forest. His face was covered with thick beard and moustache. He was lighting another cigarette after he had smoked one.

“Have good news?”, asked my grandpa hesitatingly.

“Last night we made the Azeris evict from Airum…”, Pasho was calm. He was holding the lit match under the cigarette. His rough hand palms were protecting the shivering light from the front breeze. He was quiet and thoughtful, as if he was doing the most serious work in the world.

“I saw your Kirva Hasan on the border of Sadakhlo, ” uttered he at last, and meanwhile, my grandpa was listening with bated breath, “they were all moving, old and young, with all their belongings…On seeing me he came up to me begging desperately, “Kurban olum, Pasho jan, bu para verasan manim kardash Ashot…I’ll be your sacrifice, Pasho jan, give this money to my brother Ashot.”

Pasho put his hand into his breast pocket. It was a bundle of fifty red Soviet ten-ruble bills carefully wrapped in a sheet of paper. We guessed it was the rest of the payment for the cow… But my grandpa refused to guess. He stood baffled not knowing: to take it or not? He didn’t know which pocket to put it into… He was taking it out of one pocket putting it into another, and then out of one and into another…That money was certainly not to my grandpa’s liking… Then some years later a great inflation of the ruble took place. But great enough as the inflation was, the Soviet ruble already didn’t have the same value in my grandpa’s wrinkled hands.

 

 

The English translation by Yura Ganjalyan

 

Pietro Shakaryan, a PHD student at Ohio University, has written the following comment on this story: “This is an excellent and beautiful short story about friendship and humanity and the challenges that war and ethnic nationalism pose to harmony among nations and peoples.  It is heartbreaking to see how a conflict can tragically change relationships among people simply due to national differences.  The story is especially powerful because it illustrates all this from the perspective of the average man.  It is a great work and the English translation is fine!   Javakhyan is a great writer and this work conveys a strong sense of humanness (человечность).”

 

Ուսումնական նյութեր -Teaching/Learning Materials

Մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի հանձնարարությամբ փոքրիկ ուսումնասիրություն արեցի, որի նպատակն էր պարզել, թե ինչն է «ուսումնական նյութ» համարվում անգլալեզու աղբյուրներում:

Նախ պետք է ասեմ, որ անգլերենում օգտագործվում է TLM հապավումը, որն իր մեջ ներառում է և ուսուցանելը և ուսանելը: Որոշ մանկավարժներ օգտագործում են միայն Teaching Material տերմինը, որը բառացի նշանակում է «ուսուցողական նյութ» և դասավանդողներն օգտագործում են այն ուսուցանելու համար: Դրան հակառակ՝ «Learning Material» -ը սովորողներն օգտագործում են ինքնակրթության համար: Teaching/Learning Materials տերմինի լրիվ իմաստը տալիս է մեր հայերենի «ուսումնական նյութ»-ը: Իրոք որ փառավոր լեզու է հայերենը:

Ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը

Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

  • Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո
  • Գործունեությունների ժամանակացույցը
  • Թեմայի յուրացման գնահատման կարգը

 2.Ուսումնական կայքեր

Լավ ուսումնական կայքը հեշտից դեպի բարդը գծային ուղղվածությամբ առաջ է տանում թեման, այլ ոչ թե միանգամից տարբեր առաջադրանքներ առաջարկում:

  1. Դասագրքեր և առանձին տեքստեր, ընթերցարաններ

Յուրաքանչյուր թեմայի համար կարող են լինել մի քանի դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող թեման: Թեմայի լավ յուրացման համար կարելի է ընտրել մի տեսական նյութ, որի գաղափարներին հակադրվել, կասկածող հարցադրումներ անել:

Դասագրքերը սովորաբար թանկարժեք են: Պետք է դրանք լավ ընտրել և համոզված լինել, որ դրանում արծարծված թեմաների մեծ մասը լավ է շարադրված: Պետք է նաև սովորողներին զուգահեռաբար տալ լրացուցիչ տեքստեր, եթե տվյալ թեման այդ դասագրքում լավ չէ լուսաբանված: Պետք է նաև հետաքրքրվել, թե արդյոք հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային տարբերակ, որը ավելի մատչելի շարադրանքով է և այն սովորողների համար է, որոնք հատուկ կարիքներով են:

Սովորական դասագրքից օգտվելուց հետո սովորողները կարող են օգտագործել աշխատանքային գրքերը (workbooks), որոնք թույլ են տալիս շատ գործնական առաջադրանքներ կատարել:

  1. Պատճենահանված բաժանվող նյութեր

Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրությունն է: Դրանք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը: Երբ սովորողը իր ձեռքի տակ ունենում է պատճենահանված նյութը, նա ուշադրությունը կենտրոնացնում է հասկանալու վրա, այլ ոչ թե գրի առնելու այն, ինչը դասավանդողն ասում է:

Բաժանվող նյութերը կարելի է նաև ինտերնետով էլեկտրոնային փոստով ուղարկել սովորողներին:

5. Տեսողական դիդակտիկ նյութեր

  • Դիագրամներ
  • Գրաֆիկներ
  • Քարտեզներ
  • Լուսանկարներ
  • Մուլտֆիլմեր, որոնք տեսակետ, թեմա են արտահայտում

Կարելի է սովորողներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծեն գրաֆիկներ, քարտեզներ, տեսողական այլ նյութեր՝ մի որևէ նյութի ընթերցումից հետո: Դանույնպես կարող է համարվել  ուսումնական նյութ:

  1. Դասախոսության ձայնագրություն

 

  1. Դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերը

Դասավանդողները հիմնականում ստեղծում են սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգող-գնահատող նյութեր, որոնք նույնպես համարվում են ուսումնական նյութեր: Օրինակ, մի որևէ թեմա ամփոփելուց հետո դասավանդողը կարող է ստեղծել և սովորողներին առաջարկել գիտելիքների և կարողությունների ստուգման առաջադրանքներ: Հաջողված առաջադրանքները նպատակաուղղված են լինում այն բանին, թե ինչպես է սովորողը կարողանում կիրառել ստացած գիտելիքները և կարողությունները:

  1. Ուսումնական խաղեր
  2. Ֆլեշքարտեր

 

http://staff.mq.edu.au/teaching/evaluation/resources_evaluation/developing_unit/effective_materials/

http://study.com/academy/lesson/instructional-materials-definition-examples-evaluation.html

http://k6educators.about.com/od/educationglossary/g/gtlm.htm

 

 

 

 

Ակումբային գործունեություն. այլոց փորձի ուսումնասիրում

Ժամանակակից առաջադեմ մանկավարժությունն այսօր արդեն չի դիտում դպրոցը որպես մի վայր, որտեղ միայն առարկայական գիտելիքներ և կարողություններ են փոխանցում տարատարիք սովորողներին: Լավագույն կրթօջախներ են համարվում այն դպրոցները, որտեղ բացահայտվում ու զարգացում են ապրում յուրաքանչյուր սովորողի միայն իրեն հատուկ ունակություններն ու հետաքրքրությունները և անհատի մեջ այնպիսի ներուժ են ձևավորում, որն օգնում է արդեն դպրոցական հասակում պիտանի լինել շրջապատին, մարդկանց ու երկրին: Այս կարևոր առաքելությանն է ուղղված դպրոցական ոչ ֆորմալ կրթությունը՝ ակումբային գործունեությունը:

Վերջին տարիներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում սովորողների ընտրությամբ ձևավորված մի շարք ուսումնական ակումբներ են աշխատել՝ «Գիտակների», «Ընթերցասերի», «Հայրենագետ-բնապահպանների», «Անգլախոսների», «Ծրագրավորողի», «Ռոբոտիքս», «TV mskh», «Վրացախոսների», «Երաժշտական լաբորատորիա»: 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ակումբային գործունեությունը դարձավ պարտադիր Ավագ դպրոցի բոլոր սովորողների համար և ընդգրկվեց ուսպլանի մեջ`ներառվելով դասացուցակային պարապմունքներում: Որոշակի ձեռքբերումներով հանդերձ, ակումբային գործունեության կազմակերպման այդ ձևը լիովին չարդարացրեց իրեն, քանի որ խաթարված էր ակումբների ձևավորման հիմնական սկզբունքը՝ հաշվի առնել յուրաքանչյուր սովորողի անհատական հետաքրքրություններն ու ներքին ունակությունները: Ինչպե՞ս կարող է ակումբի գործունեությունը հաջողված համարել, եթե նրա անդամներից մի քանիսը պարտադրված ու չուզենալով են հաճախում պարապմունքներին: Երբ 2015-2016 ուսումնական տարում ակումբային գործունեությունը հանվեց ուսումնական պլանից և դասացուցակային պարապմունքներից, ակումբներից դուրս եկան պարտադրված հաճախողները և թվում էր, որ վերջապես ակումբներում կընդգրկվեն միայն տվյալ ակումբի ամենախանդավառները, բայց պարզվեց, որ այդ ամենախանդավառների թիվը շատ քիչ է և որոշ ակումբներ դադարեցրեցին իրենց գործունեությունը հենց միայն այդ պատճառով, բայց հիմա պարզվում է, որ ակումբային գործունեության կարգում չի նշված ակումբի անդամների այն նվազագույն թիվը, որն ակումբին գործելու իրավունք է տալիս: Կարծում եմ, որ ակումբի գործունեության նոր կարգ պետք է առաջադրվի, քանի որ ներկայիս կարգը հետ է մնացել արդի պահանջներից: Կարո՞ղ են լինել ինքնաֆինանսավորվող ակումբներ, որոնց դեպքում դեպքում կվերանա ակումբի անդամների նվազագույն թվաքանակի պահանջը: Ավելին՝ կարո՞ղ են արդյոք գործել սովորողների նախաձեռնությամբ ինքնաղեկավարվող ակումբներ:

Ընդհանրապես, ինչպիսի՞ն են լինելու ակումբային գործունեության զարգացման ուղիները մեր կրթահամալիրում: Կարո՞ղ ենք այս հարցում մեզ համար ընդունելի լուծումներ գտնել՝ ուսումնասիրելով դպրոցական ակումբային գործունեության համաշխարհային փորձը: Իմ կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս հարցում մեծ ձեռքբերումներ ունեն երեք երկրներ՝ ԱՄՆ, Կանադա և Ճապոնիա:

Միացյալ Նահանգներում դպրոցական ակումբային գործունեությունը երեք ուղղություններով է զարգացած՝ (Fundraising) բարեգործական ֆոնդերի ստեղծման կամ էլ՝ բարեգործական ֆոնդերին աջակցության, (Community Service) հանրային ծառայությունների և (Career Interest) մասնագիտական կողմնորոշման:

ԱՄՆ-ի դպրոցներում ակումբային գործունեությունը պարտադիր չէ և այն չի ընդգրկված ուսպլաններում և դասացուցակային պարապմունքներում, բայց սովորողների մեծամասնությունը կամավոր սկզբունքով ընդգրկվում է այս կամ այն ակումբում, քանի որ քոլեջներ, համալսարաններ ընդունվելիս և ապագայում էլ՝ աշխատանքի ընդունվելիս ինքնակենսագրական տեղեկատվությունում մեծ տեղ են տալիս անձի կատարած կամավորական աշխատանքներին, հանրային ծառայություններին, ինչպես նաև՝ տարբեր մասնագիտությունների նկատմամբ ցուցաբերած գործնական հետաքրքրությանը:

ԱՄՆ-ում դպրոցական ակումբների գործունեությունը երեք ուղղվածություն ունի՝ ֆոնդերի ստեղծման և դրանց աջակցության, սոցիալական ծառայություններ և մասնագիտական կողմնորոշման:

Ֆոնդերի ստեղծման և դրանց աջակցության ակումբներից է օրինակ, China Care Club –Չինական խնամքի ակումբը, որը գործում է Վեսթոնի ավագ դպրոցում և, որի առաքելությունն է դրամահավաքներ կազմակերպել որբ չինացի երեխաների խնամքի համար: Մեկ այլ օրինակ է Լիվինգսթոնի ավագ դպրոցի «Կոտրելով շղթաները» ակումբը, որի անդամները կապ են հաստատում մի որևէ հետամնաց ու աղքատ երկրի դպրոցի հետ և սկսում են դրամահավաքը, որով օգնում են վերանորոգել այդ դպրոցը: Այս տիպի ակումբներից են «Crowdfunding-Ամբոխային դրամահավաք» անունով ակումբները, որոնք գործում են տարբեր քաղաքների դպրոցներում: Այս ակումբները կրթական նպատակների համար դրամահավաքներ են կազմակերպում համացանցի միջոցով:

Հետաքրքիր են հանրային ծառայություններ իրականացնող ակումբների գործունեությունները.

  • Նրանք նոր կամ քիչ օգտագործված խաղալիքներ են հավաքում և տանում են դրանք մանկական հիվանդանոցներ ու այդ քայլով հոգեպես ոգևորում, ուրախացնում են երեխաներին:
  • Գնում են իրենց թաղամասի փոստատունը և խնդրում են իրենց տալ Սանտա Կլաուսին հասցեագրված նամակներ, որոնք անապահով ընտանիքների երեխաներ են գնել և հավաքած գումարով իրականացնում այդ նամակներում նշված փոքրիկ երազանքները:
  • Նամակ են գրում իրենց նահանգից ընտրված կոնգրեսմենին՝ հանրային մի որևէ հարցի լուծման ակնկալիքով:
  • Մեծահասակներին համակարգիչներով և բջջային սմարթֆոններով աշխատել են սովորեցնում:
  • Անվճար առցանց կրկնուսույցի աշխատանք են կատարում տարբեր ուսումնական առարկաներից հետ մնացող սովորողների հետ, ովքեր ի վիճակի չեն վճարել կրկնուսույցներին:
  • Հավաքարարի կամավորական աշխատանք են կատարում գետափերին, զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում:
  • Մի օր ապրում են անտուն մարդկանց կյանքով, ինչը կարեկցանք է արթնացնում նման մարդկանց հանդեպ և դրամահավաք են անում նրանց համար:
  • Գրքեր են հավաքում մանկատների, գիշերօթիկ դպրոցների գրադարանների համար:
  • Որոշ ակումբների անդամներ էլ իրենց նպատակն են դարձնում շատ ժամանակ անցկացնել հատուկ կարիքով երեխաների հետ, օգնել նրանց ներառվել կյանքում և ուսման մեջ:
  • Մենթոր ընկեր են դառնում կրտսեր դասարանում մի որևէ սովորողի հետ:
  • Պարտիզպանի ակումբի անդամները պարտիզպանական աշխատանքներ են կատարում, գեղեցկացնում միջավայրը:

Կարևորն ու հետաքրքիրն այն է, որ այս բոլոր նշված գործունեությունների նախաձեռնողներն ու իրականացնողները հենց իրենք սովորողներն են:

Մասնագիտական կողմնորոշման ակումբները յուրաքանչյուր երեխայի թաքնված հնարավորությունները, ունակությունները, հակումները բացահայտելու նպատակն են հետապնդում: Այս ակումբները սեր ու հետաքրքրություն են արթնացնում այս կամ այն մասնագիտության նկատմամբ: Այս խմբի մեջ մտնող ակումբներից են՝ «Ճարտարապետի», «Բնագետի», «Ծրագրավորողի», «Գրականագետի», «Ռոբոտիքսի», «Լրագրողի», «Գրողի», «Հոգեբանի», «Տնտեսագետի», «Կայք ձևավորողի»: Այն սովորողները, ովքեր առաջնորդի որակներ են ցուցաբերում, ընդգրկվում են համապատասխան ակումբներում՝ «Հանրային կառավարում», «Աշակերտական խորհուրդ»: Մեդիայով հետաքրքրվողները կարող են ընտրել այս ակումբները՝ «Դպրոցական ռադիոկայան», «Դպրոցական հեռուստակայան», «Դպրոցական ամսագիր»: Երաժշտությամբ հետաքրքրվողները ունեն հետևյալ ընտրությունը՝ «Դպրոցական երգչախումբ», «Պարային համույթ», «Սովորողների ստեղծած երաժշտախումբ», «Մենանվագ», «Վոկալ»: Այն սովորողները, ովքեր զգում են, որ հեշտությամբ են կարողանում հաղթել բանավեճերում և բավականություն են ստանում մեծ լսարանի առջև խոսելուց, կարող են միանալ այս ակումբներին՝ «Խաղարկային կոնգրես», «Դեռահաս հանրապետականներ», «Դեռահաս ժողովրդավարներ», «Արտաքին գործերի», «Բանավեճի»: Գործում են նաև ամենատարբեր մարզական ակումբներ:

Ակումբների գործունեության ֆինանսավորումը ԱՄՆում

Պետական հանրակրթական դպրոցի ղեկավարությունը դիմում է կառավարությանը ակումբային գործունեությունը ֆինանսավորելու համար և հիմնավորում է այդ ծախսերը, սակայն ոչ բոլոր ակումբային գործունեություններն են կառավարության կողմից ֆինանսավորվում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են բավարար եկամուտներ չունեցող երեխաների արտադպրոցական գործունեությունները: Այդպիսի կազմակերպություններից է

Կալիֆորնիայի «Think Together»-ը:

Ֆինանսավորման այլ աղբյուրներից է ակումբների անդամների անդամավճարների գանձումը: Հաշիվ է բացվում բանկում և անդամավճարները փոխանցվում են այդ հաշվին: Ինքնաֆինանսավորվող ակումբները ունենում են իրենց հաշվապահը, որը հաշվետու է ակումբի անդամների առաջ: Նա պետք է հաշվետվություն ներկայացնի կատարված ծախսերի մասին:

Ճապոնիայի դպրոցական ակումբները

Այս երկրում դպրոցական ակումբները երկու ուղղության են՝ սպորտային և մշակութային: Դպրոցներում գործում են ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, լողի և այլ մարզաձևերի ակումբներ: Մշակութային ակումբներից են՝ անգլախոսներինը, խոհարարականը, կինոյինը, թեյ խմելու արարողակարգինը և այլ ճապոնական մշակույթին վերաբերող ակումբներ:

Ճապոնիայի որոշ հարուստ դպրոցներում ակումբային գործունեությունը պարտադիր է և ուսպլանի մեջ է ընդգրկված: Ավելի աղքատ դպրոցներում այս գործունեությունը կամավոր է`ավելի սահմանափակ հնարավորություններով:

Կանադայում դպրոցական ակումբները սովորողների ուսումնական տարիները ավելի հետաքրքիր դարձնելու համար են:

Ակումբները ուսումնական պլանների մեջ չեն ընդգրկված, բայց ներառվում են ընդհանուր կրթական ծրագրում: Ակումբների պարապմունքները կազմակերպվում են դասերից հետո: Դրանք հիմնականում սպորտային ակումբներ են. Բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, լող, թիավարություն, հոկեյ:

Կան նաև միջազգային միջմշակութային ակումբներ, որոնց նպատակն է սովորողներին ծանոթացնել այլ երկրների մշակույթներին, լեզվին: Աշնանային արձակուրդների ընթացքում այս ակումբի անդամները երեք շաբաթ անցկացնում են այն երկրում, որի մշակույթը և լեզուն ուսումնասիրում են:

Կան նաև երաժշտական ակումբներ` (ջազ ակումբ, ռոք ակումբ)

Դպրոցում կարող է գործել նաև «Դպրոցական լրագիր» ակումբը, որտեղ սովորողները լրագրողի աշխատանք են կատարում:

Եզրակացնող հետևություններ ուսումնասիրությունից հետո

Որոշակի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում է գործել մեր կրթահամալիրի հայրենագետ-բնապահպանի ակումբը: Կանադական ակումբների նման մեծաթիվ սովորողների համար դպրոցական տարիները հետաքրքիր է դարձրել մեր «Գիտակների ակումբը»: Մասնագիտական կողմնորոշման միտումներ են ունեցել մեր «Տնտեսագետի», «Ընթերցասերի», «Անգլախոսների», «Ծրագրավորողի», «TV mskh», «Ռոբոտիքսի» ակումբները և «Երաժշտական լաբորատորիան»: Այնքան շատ հոդվածներ եմ կարդացել այս թեմայով և պետք է առանձնահատուկ ոգևորությամբ նշեմ, որ իր բնույթով եզակի է  մեր «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեությունը իր համերգային շրջագայություններով, ինչն ամենաիսկական հանրային ծառայություն է: Եզակի են նաև մեր կրտսեր, միջին և ավագ դպրոցների ռադիոհաղորդումները, որոնց ամենաակտիվ մասնակիցները կարող են ստեղծել իրենց ռադիոակումբները: Մեծ աշխարհն էլ մեզանից բան ունի սովորելու: Իսկ մենք սովորելու բան ունենք ակումբների միջոցով հանրային ծառայություններ մատուցելու  ոլորտում:

 

Աղբյուրը՝

https://en.wikipedia.org/wiki/High_school_clubs_and_organizations

http://www.livingston.org/Domain/870

http://www.japan-guide.com/forum/quereadisplay.html?0+43714

https://www.stmarg.ca/student-life/clubs-activities

http://www.edb.gov.hk/attachment/en/sch-admin/admin/about-activities/sch-activities-guidelines/e_eca_2012.pdf

http://blog.prepscholar.com/list-of-extracurricular-activities-examples

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայում իմ մասնակցությունը հեղինակային կրթական ծրագրի իրականացման գործում 2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում

Աշխատանքի սկիզբը 9:00, ավարտը 17:00, ընդմիջում 13:00-14:00

Աշխատանքի հիմնական վայրը` Կրթահամալիրի Կենտրոն

1.Կարող եմ կազմել դասավանդողի անհատական աշխատանքային պլան Ավագ դպրոցի 11-րդ դասարանում անգլերենի ընտրությամբ դասընթացի դասավանդման օրինակով:

Աշխատանքը կատարված է: 

  1. Կշարունակեմ կայքի անգլերեն էջի թարգմանչական, խմբագրման աշխատանքները:
  2. Կրթահամալիրի մանկավարժական փորձի տարածման նպատակով կշարունակեմ անգլերեն թարգմանել մեր կրթահամալիրի դասավանդողների Դպիրում հրապարակված հայերեն հոդվածները:
  3. Կշարունակեմ վարել միայն անգլալեզու ընթերցողի համար նախատեսված https://alternativepedagogyblog.wordpress.com/ բլոգը, որը նույնպես նպաստում է մեր մանկավարժության տարածմանը:
  4. Կշարունակեմ ուսումնասիրել առաջադեմ մանկավարժության համաշխարհային փորձը և հոդվածներ գրել՝ հաշվի առնելով այդ ուսումնասիրությունների արդյունքները: 2015-2016 ուստարվա ընթացքում այդպիսի 7 ուսումնասիրություն-հոդվածներ եմ գրել: Նման ուսումնասիրություն-հոդվածներ գրելու համար ինձ օգնում են թարգմանելու, հոդված վերլուծելու և գրելու կարողությունները:
  5. Օտար լեզու դասավանդողների ուսումնական բլոգները ուսումնասիրելով և հատկապես՝ մասնակցելով նրանց ուսումնական պարապմունքներին՝ կարող եմ նկատել լավն ու վատը, վերլուծություններ անել և ուսուցմանը նպաստող գնահատականներ և գործնական առաջարկություններ անել դասավանդողներին:
  6. Կարող եմ առանձին նախագծերի, ընդհանուր նախագծային շաբաթների, ստուգատեսների իրականացման դիտարկումներ անել, նկատելով լավն ու թերությունները՝ վերլուծություններ անել նախագծերի և ստուգատեսների զարգացմանը նպաստող գնահատականներով և գործնական առաջարկություններով:
  7. Կազմելու եմ անգլերենի ֆլեշմոբի ամենամսյա առաջադրանքները տարբեր տարիքային խմբերի համար:
  8. Վարելու եմ դասավանդողների լրացուցիչ կրթության անգլերենի դասընթացը. Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժ 15:00-16:00:
  9. Աշխատանքի ընթացքում հնարավոր են լաբորատորիայի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հանձնարարություններ, որոնք կընդկրկվեն իմ աշխատանքային պլանում:

Յուրա Գանջալյան

16.08.2016

Նավասարդ

Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Վարդումյանը պնդում է, որ հայերը չեն նշում Նավասարդյան տոնը (հայկական հին նոր տարին), որովհետև մեր հայ առաքելական եկեղեցին դեմ է այդ տոնը նշելուն, քանի որ Նավասարդը նվիրված է հին հայկական 7 հեթանոսական աստվածներին. Արամազդը` հայոց գերագույն աստծված, Անահիտը` գերագույն աստվածուհի, Աստղիկը` ջրի աստվածուհի, Նանեն` պատերազմի և իմաստության աստվածուհի, Վահագն` պատերազմի, որսորդության, կրակի և կայծակի աստված, Միհր` արևի, երկնային լույսի և արդարության աստված, Տիր` գրի, իմաստության, գիտելիքների, գիտությունների հովանավորի և արվեստների աստված:

Նավասարդյան տոնը հայերը նշել են ամեն տարի օգոստոսի 11-ին: Ավանդույթի համաձայն, այդ օրն աստվածներն իջել են երկրի վրա, լողացել են Արածանի սուրբ գետում և հետո դիտել են տոնակատարությունները ձյունապատ լեռներից: Մարդիկ պետք է հաճոյանային աստվածնեևրին, որպեսզի տոնը հաջող անցներ, ուստի նրանց զոհաբերում էին ցորենի հատիկներ, տնային կենդանիների արյուն և անցկացնում էին այլ ծեսեր: Նավասարդը համարվում էր նաև սիրո տոն:

Օգոստոսի 11-ը նշվել է նաև Նոյ նահապետի տապանի Արարատ լեռան վրա իջնելու օր:

Նավասարդը տոնվել է մինչև 16-րդ դարը: Այդ ժամանակ Հռոմի Գրիգորիոս պապը ներմուծել է Գրիգորիանական օրացույցը, որով սկիզբ է դրվել նոր ժամանակացույցի հաստատմանը տարբեր երկրներում: Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեեւ մինչեւ 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը հա-մընդհանուր դարձավ:

Հայ առաքելական եկեղեցին դեմ է Նավասարդը տոնելուն նաև այն պատճառով, որ Հայկ Նահապետը, ով քրիստոնյա չի եղել, օգոստոսի 11-ին է սպանել Բելին՝ ազատություն տալով իր տոհմին:

Հայ արիներն ու ազգայնականները տարիներ առաջ առաջարկել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի Նավասարդը տոնվի Հայաստանում որպես Հայոց ինքնության օր, և երբ կառավարությունը ցանկացել է համաձայնեցնել այդ հարցը եկեղեցու հետ, Հայ առաքելական եկեղեցին պատասխանել է, որ Նավասարդը որևէ առընչություն չունի քրիստոնեության հետ և դեմ է եղել:

2011 թվականին Ազգային ժողովը որոշում է կայացրել, ըստ որի օգոստոսի 11-ը համարվում է Ազգային նույնականացման օր:

Կարծում եմ, որ մեր կրթահամալիրի կրթական օրացույցում կարելի է ներառել Նավասարդյան տոնը ամառային ուսումնական ճամբարի շրջանակներում: Չեմ կարծում, որ մենք պետք է միանանք Հայ արիների և ազգայնականների միության տոնակատարություններին: Օգոստոսի 11-ին հայ ազգային երգ ու պարով, ավանդական գաթայով (իհարկե ոչ շերտավոր խմորով պատրաստած), գունավոր գուլպաների մեջ փոքրիկ նվերներով մի հրաշալի ամառային տոն կարող ենք պարգևել մեր երեխաներին, համայնքին:

Աղբյուր՝

http://www.panarmenian.net/arm/details/52127/

http://www.hayary.org/wph/?cat=9

 

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձը երիտասարդությանը «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարի շրջանակում Կրակով, 30 հուլիսի 2016

PA-28197816-800x500

Բարի երեկո, սիրելի երիտասարդներ

Բարի է լինել այստեղ ձեզ հետ իրիկնային այս արթուն աղոթքի պահին.

 

Ականատեսի իր ցնցող և հուզիչ պատմության վերջում Ռենդը մի բան խնդրեց մեզնից: Նա ասաց. « Ես ջերմեռանդորեն խնդրում եմ Ձեզ աղոթել իմ սիրելի երկրի համար”: Պատերազմով, վշտով ու կորստով լի նրա պատմությունն ավարտվեց աղոթքի համար խնդրանքով: Կարո՞ղ է մեր իրիկնային աղոթքը սկսելու համար ավելի լավ ձև լինել, քան աղոթելը:

Մենք այստեղ ենք եկել աշխարհի տարբեր մասերից, տարբեր մայրցամաքներից, երկրներից, լեզուներից, մշակույթներից ու ժողովուրդներից: Հնարավոր է, որ մեզնից ոմանք դուստրերն ու որդիներն են այն ժողովուրդների, որոնք տարաձայնություններ ունեն և ներքաշված են տարբեր հակամարտություններում և նույնիսկ՝ բաց պատերազմում: Մեզնից մյուսներն էլ հնարավոր է «խաղաղ» երկրներից են, որտեղ չկա պատերազմ և հակամարտություն, որտեղ մեր աշխարհում պատահող բոլոր սարսափելի բաները սոսկ երեկոյան լուրերի պատմություններ են: Բայց մտածեք այդ մասին: Մեզ համար, այսօր, այստեղ, որ եկել ենք աշխարհի տարբեր մասերից, տառապանքը և պատերազմները, որ շատ երիտասարդների համար են այժմյան փորձություն, անանուն չեն այլևս, որոնց մասին կարդում ենք լրագրերում: Դրանք անուն ունեն, դեմք ունեն, պատմություն ունեն, շատ մոտ են մեզ: Այսօր պատերազմը Սիրիայում այնքան շատ մարդկանց է ցավ պատճառել, այնքան շատ երիտասարդների, ինչպիսին մեր Ռենդն է, որ եկել է այստեղ և խնդրել մեզ, որ աղոթենք իր սիրելի երկրի համար:

Որոշ իրավիճակներ հեռու են թվում մեզնից, մինչև որ ինչ-որ կերպ չենք առընչվում դրանց: Մենք չենք գնահատում դրանց, որովհետև տեսնում ենք միայն մեր բջջային հեռախոսի կամ համակարգչի էկրանին: Բայց երբ մենք իրական կյանքում ենք,   իրական մարդկանց կյանքերին ենք առընչվում, այլ ոչ թե սոսկ էկրանի պատկերներին, ինչ-որ զորեղ բան է պատահում: Մենք ներգրավվելու կարիքն ենք զգում. հասկանում ենք, որ չկան «մոռացված քաղաքներ», ուզում ենք Ռենդի կամ «մահով ու սպանությամբ շրջապատված» լիովին անօգնական վիճակում գտնվող մեր այլ եղբայրների ու քույրերի բառերը գործածել: Սիրելի ընկերներ, խնդրում եմ միասին աղոթել պատերազմի բոլոր զոհերի տառապանքների և սիրելի Սիրիայի և մեր աշխարհի այլ մասերի շատ ու շատ տառապող ընտանիքների համար: Թող որ մեկընդմիշտ գիտակցենք, որ ոչինչ չի կարող արդարացնել եղբոր կամ քրոջ արյունը հեղելը, որ ոչինչ ավելի թանկ չէ, որքան անձը մեր կողքի:

Երբ խնդրում եմ ձեզ աղոթել այս ամենի համար, ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Նատալյաին և Միգելին, որ կիսվեցին մեր հետ իրենց վեճերով ու ներքին հակադրություններով: Դուք պատմեցիք մեզ, թե ինչպես եք պայքարել և ինչպես է ձեզ հաջողվել հաղթահարել դրանք: Դուք երկուսդ էլ կենդանի մարմնացումն եք այն բանի, ինչն ուզում է մեր մեջ սերմանել Աստծո ողորմածությունը:

Որևէ մեկին մեղադրելու կամ որևէ մեկի հետ կռվելու ժամանակը չէ հիմա: Մենք չենք ուզում կործանել: Մենք չենք ցանկանում ատելություն շահել ատելությամբ, բռնություն՝ բռնությամբ, ահաբեկչություն՝ ահաբեկչույամբ: Այսօր մենք այստեղ ենք, որովհետև Տերն է մեզ հավաքել այստեղ: Մեր պատասխանը պատերազմող աշխարհին անուն ունի. դրա անունը եղբայրություն է, դրա անունը համախոհություն է, դրա անունը ընտանիք է: Մենք տոնում ենք այն փաստը, որ լինելով տարբեր մշակույթների կրողներ՝ մենք հիմա միասին ենք աղոթում:

Եկեք Տիրոջ առաջ դնենք մեր ընկերների վկայությունները և եկեք համադրենք դրանք կեցության հետ այն մարդկանց, ում համար «ընտանիքը նշանակություն չունեցող հասկացություն է, իսկ տունն էլ միայն՝ քնելու և ուտելու տեղ», և նրանց հետ, ովքեր ապրում են վախով, որ իրենց սխալները ու մեղքերը վտարանդի են դարձրել իրենց: Եկեք նաև Տիրոջ առաջ դնենք ձեր սեփական «վեճերը», ներքին պայքարումները, որ ձեզնից յուրաքանչյուրն իր սրտում է կրում:

Մինչ մենք աղոթում էինք, ես մտածեցի Առաքյալների մասին Հոգեգալստյան ժամանակ: Նրանց պատկերելը մեզ կօգնի գնահատել այն ամենը, ինչն Աստված ուզում է սերմանել մեր կյանքերում, մեր մեջ ու մեզ հետ:

Այդ օրը Հիսուսի աշակերտները միասին էին, կողպված դռների ետևում, վախով համակված: Նրանք սպառնալիք էին զգում, շրջապատված հալածանքի մթնոլորտով, որը փոքր սենյակի անկյունն էր քշել նրանց, և նրանք պապանձված էին ու կաթվածահար: Վախն էր համակել նրանց: Հետո, այդ իրավիճակում ինչ-որ տպավորիչ ու մեծազդու բան պատահեց: Սուրբ Հոգին և կրակի լեզուներն իջան նրանց վրա՝ առաջ մղելով նրանց դեպի աներազելի արկածների:

Այստեղ մենք լսել ենք երեք վկայությունների մասին: Մեր սրտերն ազդվեցին նրանց պատմություններից, ապրած կյանքերից, և մենք տեսանք, թե ինչպես Հիսուսի աշակերտների նման նրանք նույնանման պահեր են ապրել, մեծ վախի պահեր, երբ թվում էր, որ ամեն ինչ կործանվում է: Վախ ու տառապանք, որն առաջանում էր այն բանից, որ տնից դուրս գալը նշանակում էր, որ կարող է այլևս երբեք չտեսնես հարազատներիդ, այլևս չգնահատվելու ու չսիրվելու վախը, ընտրություն չունենալու վախը: Նրանք այնպիսի վախ են ապրել, որը միայն մի բանի է տանում՝ թակարդի մեջ ընկածի զգացողությամբ համակվելուն: Երբ զգում ենք դա, մեր վախը անխուսափելիորեն միանում է իր «երկվորյակ քրոջը»՝ կաթվածահար լինելուն: Մտածել, որ այս աշխարհում, մեր քաղաքներում և համայնքներում այլևս տեղ չկա աճելու, երազելու, ստեղծելու, հորիզոնով զմայլվելու, մի խոսքով՝ ապրելու, ամենավատ բաներից մեկն է, որ կարող է պատահել մեր կյանքում: Երբ մենք կաթվածահար ենք, մենք բաց ենք թողնում ուրիշ մարդկանց հանդիպելու մոգությունը, նոր ընկերներ ձեռք բերելը, երազանքներով կիսվելը, միմյանց հետ զբոսնելը:

Բայց կյանքում կա մեկ ուրիշ՝ կաթվածահար լինելու նույնիսկ ավելի վտանգավոր տեսակ: Հեշտ չէ մատով դիպչել նրան: Ես նկարագրում եմ դա որպես մի կաթվածահար վիճակ, որը գալիս է, երբ մենք երջանկությունը շփոթում ենք բազմոցի հետ: Այլ բառերով ասած՝ մտածել, որ երջանիկ լինելու համար մեզ միայն մի լավ բազմոց է հարկավոր. մի բազմոց, որը մեզ օգնում է զգալ հարմարավետ, հանգիստ ու ապահով. մի բազմոց, որը մերսող սարք ունի իր մեջ, ինչն օգնում է մեզ հեշտությամբ քուն մտնել. մի բազմոց, որը մեզ խոստանում է հարմարավետություն ժամեր շարունակ, որպեսզի մենք փախչենք դեպի տեսախաղերի աշխարհը և մեր ամբողջ ժամանակը ծախսենք համակարգչի էկրանի առջև. մի բազմոց, որը մեզ հեռու է պահում որևէ ցավից ու վախից. մի բազմոց, որը մեզ թույլ է տալիս մնալ տանը՝ առանց մտածելու կամ անհանգստանալու որևէ բանի մասին. «Բազմոց-երջանկություն»:

Դա, հավանաբար, կաթվածահար լինելու ամենավնասակար և նենգ ձևն է, քանի որ կամաց կամաց՝ առանց նույնիսկ գիտակցելու մենք սկսում ենք կռանալ, դառնում ենք ալարկոտ ու ձանձրացող, մինչդեռ ուրիշները՝ ավելի աշխույժ քան մենք ենք, բայց ոչ անհրաժեշտաբար ավելի լավը, քան մենք ենք, և մեր փոխարեն մեր ապագայի մասին որոշումներ են կայացնում: Շատ մարդկանց համար շատ ավելի հեշտ է ու լավ ալարկոտ ու ձանձրալի երեխաներ ունենալը, որոնք երջանկությունը բազմոցի հետ են շփոթում: Շատ մարդկանց համար դա ավելի հարմարավետ է, քան աշխույժ ու պրպտող երեխաներ ունենալ, ովքեր փորձում են արձագանքել Աստծո երազանքին և մարդու սրտին բնորոշ անհանգստությանը:

Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհը չենք եկել հեշտ կյանքով  «պարարտանալու» համար, որ մեր կյանքը քնելու համար մի հարմարավետ բազմոց դարձնենք: Ո′չ, մենք այլ պատճառով ենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքն անցկացնել առանց մի որևէ հետք թողնելու: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, մենք վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը:

Սա ինքնին կաթվածահար լինելու մի մեծ ձև է, երբ սկսում ենք մտածել, որ երջանկությունը հարմարավետությունն ու հարմարությունն է, որ երջանիկ լինելը կյանքը քնած կամ էլ հանգստացուցիչ սպեղանիով ապրելն է, և երջանիկ լինելու միակ ձևը թմրած վիճակում ապրելն է:

Թմրանյութ օգտագործելը, անշուշտ, վատ բան է, բայց կան նաև շատ ուրիշ հասարակության կողմից ընդունելի թմրանյութեր, որոնք կարող են նույն կերպ մեզ ստրկացնել: Մեկը մի ձևով, մյուսը՝ այլ. Նրանք երկուսն էլ խլում են մեզնից մեր ամենամեծ գանձը՝ ազատությունը:

Իմ ընկերներ, Հիսուսը ռիսկի, հավերժ ավելին անելու Աստվածն է: Հիսուսը հարմարավետության, ապահովության ու հեշտ կյանքի Աստվածը չէ: Հիսուսին հետևելը պահանջում է քաջության մի լավ չափաբաժին, բազմոցը քայլարշավի մի զույգ կոշիկի հետ փոխելու պատրաստակամություն և ճանապարհ ընկնել՝ արահետներ բացելով դեռևս չտրորված տեղանքներում:

Դեպի նոր հորիզոնները տանող արահետներ բացել և ունակ լինել ուրախություն տարածելու՝ ուրախություն, որը Աստծո սիրուց է ծնվում և նրա ողորմածությամբ էլ ձեր սրտերը լցվում: Ունակ լինել մեր Աստծո «խենթության» արահետը բռնել, որը սովորեցնում է մեզ իրեն հանդիպել քաղցածների, ծարավների, մերկերի, հիվանդների մեջ, ինչպես նաև անախորժության մեջ ընկած ընկերոջ, բանտարկյալի, փախստականի, ներգաղթյալի ու մեր լքված հարևանների մեջ:

Ունակ լինել գնալ մեր Աստծո արահետով, ով քաջալերում է մեզ դառնալ քաղաքագետներ, մտածողներ, հասարակական ակտիվիստներ: Աստվածը խնդրում է մեզ համերախշությամբ տոգորված ստեղծել մեր տնտեսությունը: Որտեղ էլ որ գտնեք ինքներդ ձեզ, Աստծո սերով միշտ ավետիսի եք արժանանում՝ դարձնելով ձեր կյանքը մի ընծա նրա և ուրիշների համար:

Դուք կարող եք ասել ինձ. «Տեր հայր, դա միայն մի քանի ընտրյալների համար է, այլ ո′չ ամենքի»: Ճիշտ է, և այդ մի քանիսը բոլոր նրանք են, ովքեր պատրաստ են կիսելու իրենց կյանքերը ուրիշների հետ: Ճիշտ այնպես, ինպես Սուրբ Հոգին վերափոխեց  աշակերտների սրտերը Հոգեգալստյան օրը, նույն կերպ էլ նա վարվեց մեր ընկերների հետ, ովքեր կիսվեցին իրենց վկայություններով: Միգել, ես կգործածեմ քո իսկ բառերը: Դու մեզ ասացիր, որ հենց նույն օրը, երբ նրանք քեզ վստահեցին նոր պատասխանատվության աշխատանք, դու սկսեցիր հասկանալ, որ Աստվածը քեզնից մի բան է խնդրում: Հենց այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվեց:

Դա է գաղտնիքը, սիրելի ընկերներ: Աստված մի բան է ակնկալում ձեզնից: Աստված մի բան է ուզում ձեզանից: Աստված հույս է դրել ձեզ վրա: Աստված գալիս է փլուզելու մեր սարքած բոլոր ցանկապատերը: Նա գալիս է բացելու մեր կյանքի դռները, երազանքները և բացահայտելու իրերը տեսնելու մեր ձևերը:

Աստված գալիս է բացելու այն, ինչում դուք փակված եք: Նա քաջալերում է ձեզ երազել: Նա ուզում է ստիպել ձեզ հասկանալ, որ ձեր միջոցով աշխարհը կարող է փոխվել: Փաստն այն է, որ եթե դու ինքդ լավագույնդ չանես, աշխարհը երբեք չի փոխվի:

Մեր ժամանակները բազմոցին նստող ծույլերի համար չեն, այլ նրանց համար, ովքեր կոշիկներ են հագած. Այսօրվա աշխարհը պահանջում է, որ դուք լինեք պատմություն կերտողներ, որովհետև կյանքը միշտ գեղեցիկ է, երբ ընտրում ենք այն լիարժեք ապրել, երբ որոշում ենք հետք թողնել: Այսօր պատմությունը կոչ է անում մեզ պաշտպանել մեր արժանապատվությունը և չթողնել, որպեսզի ուրիշները որոշեն մեր ապագան:

Ինչպես որ արեց Հոգեգալստյան օրը,  Տերն ուզում է ամենամեծ հրաշքներից մեկը գործել: Նա ուզում է ձեր ձեռքերը, իմ ձեռքերը, մեր ձեռքերը հաշտության, համախոհության ու ստեղծականության նշաններ դարձնել: Նա ուզում է, որ ձեր ձեռքերը շարունակեն կառուցել այսօրվա աշխարհը: Եվ նա ուզում է ձեր հետ կառուցել այդ աաշխարհը:

Դուք կարող եք ասել. «Հայր, բայց մենք մեր սահմաններն ունենք. Ես մեղք եմ գործել: Ի՞նչ անեմ:» Երբ Աստված այցելում է մեզ, նրա համար կարևոր չէ, թե ի՞նչ ենք մենք, ի՞նչ ենք եղել, և կամ ի՞նչ ենք արել, կամ չենք արել: Ընդհակառակը, երբ նա այցելում է մեզ, նա մտածում է այն ամենի մասին, ինչը մենք տալու ենք, ամբողջ սիրո մասին, որ մենք ունակ ենք տարածելու: Նրա ներդրումը ապագայի վրա է, վաղվա վրա է: Հիսուսը քո ապագան է մատնանշում:

Այսպիսով, իմ ընկերներ, Հիսուսը հրավիրում է ձեզ, կոչ է անում ձեզ հետք թողնել կյանքում, պատմության մեջ հետք թողնել՝ ձեր սեփական հետքը, ինչպես նաև շատ ուրիշներինը:

Մեր օրերում կյանքը թելադրում է մեզ, որ շատ ավելի հեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչն է մեզ բաժանում, ինչն է մեզ իրարից անջատ պահում: Մարդիկ փորձում են ստիպել մեզ հավատալ, որ ներպարփակված լինելը ապահով և վնասից հեռու լինելու ամենալավ ձևն է: Այսօր մենք՝ մեծահասակներս, կարիք ունենք ձեզնից սովորելու, թե ինչպես բազմազանության ու երկխոսության մեջ ապրել. Ոչ թե որպես սպառնալիք ընդունել բազմամշակույթայնությունը, այլ որպես նոր հնարավորություն:

Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել քան՝ պատեր: Եղբայրության արահետով գնալու մարտահրավեր նետեք մեզ: Կառուցել կամուրջներ… Գիտեք, թե որն առաջին կամուրջը, որը պետք է կառուցվի: Դա կամուրջ է, որը մենք կարող ենք այստեղ կառուցել՝ մեկնելով և բռնելով միմյանց ձեռքերը: Բռնեք միմյանց ձեռքերը: Սա եղբայրության մեծ կամուրջ է, և թող այս աշխարհի զորեղները նույնը սովորեն անել… ոչ ինչպես երեկոյան լուրերի համար նկարներում են անում, այլ իրական, ավելի մեծ ու հավերժ ձեռքսեղմումներով կամուրջներ: Թող, որ այս մարդկային կամուրջը լինի շատ շատ ուրիշ կամուրջների սկիզբը լինի: Այդ ձևով հետք կթողնվի կյանքում:

Այսօր Հիսուսը, որ մեր ճանապարհն է, ճշմարտությունն է ու կյանքը, կոչ է անում ձեզ հետք թողնել պատմության մեջ: Նա, ով կյանքն է, խնդրում է ձեզնից յուրաքանչյուրին հետք թողնել ձեր սեփական և շատ ուրիշների պատմության մեջ: Նա, ով ճշմարտությունն է, խնդրում է ձեզ լքել մերժման, բաժանման և դատարկության արահետները: Դուք հակված ե՞ք անելու դա:  Ձեր ձեռքերով և ոտքերով ի՞նչ պատասխան կտաք Տիրոջը, ով մեր ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը:

Աղբյուրը՝

Full text: Pope Francis’s address at World Youth Day Prayer Vigil

Հեղինակային կրթական ծրագրի իրականացման զարգացումները 2015-2016 հավաքից հավաք

Զարգացումները  ուսուցման նյութական միջավայրում

Հիմնովին վերակառուցվել ու բարեկարգվել են Մայր դպրոցի նկուղային տարածքները: Այդ տարածքների արտաքին ապակեպատումը սև երկաթյա ամրան-անկյունակներով շենքին նոր ու ժամանակակից տեսք է տալիս: Տարբեր անպետք իրերով լցված նկուղնեը վերածվել են մաքուր ուսումնական տարածքների՝ «Հայրենագիտական ակումբ», «Հրաձգարան-նետաձգարան», «Հեծանվային ակումբ», «Ընթերցարան», «Բրուտանոց», իսկ մեր Միջին դպրոցի հատվածն էլ,  կարծես, չորս հարկանի է դարձել:

IMG_1880IMG_1882

IMG_1885IMG_1889

Նույնպիսի վերակառուցումներ են նախատեսվում նաև մեր այլ կրթական օբյեկտներում: Նոր դպրոցն արդեն ունի իր «Հեծանվային ակումբը»: Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում Գեղարվեստի դպրոցում:

Սկսվել ու ընթանում են «Կրթական պարտեզ արվարձանում» քաղաքաշինական մասշտաբի նախագծի աշխատանքները: Նախագծի նպատակն է՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով։

Զարգացումներ ուսուցման մեդիամիջավայրում

2015-2016 ուսումնական տարվա հեղինակային կրթական ծրագրում նշված «մեկ սովորող՝ մեկ համակարգիչ» դրույթի զարգացումը դարձավ «5-6 տարեկանների ուսումնական պլանշետ» նախագիծը, ինչի իրականացումը պարտադրեց «Բզեզ» ուսումնական կայքի ստեղծումը, որն իր տեսակով միակն է Հայաստանում (կայքի ստեղծող և սպասարկող՝ Անահիտ Հարությունյան) 5-6 տարեկան երեխաների, նրանց ծնողների, դաստիարակների ու վաղ տարիքում մեդիագրագիտության հարցերով հետաքրքրվողների համար:  Այս առումով բավականին մեծ արձագանք ունեցավ «Պլանշետները նախակրթարանում» ուսումնասիրություն-հոդվածը:

Կրթահամալիրի կայքը համալրվեց նաև  «Գրապտույտ» և «Կանթեղ» պատանեկան էլեկտրոնային պարբերականներով (խորհրդատու դասավանդող՝ Նունե Մովսեսյան):

Կրթահամալիրի մեդիաաշխարհը էապես հարստացավ՝ զարգացնելով  էլեկտրոնային ուսումնական ռադիոցանցը՝ «Սեբաստացի ռադիոն» դպրոցների ռադիոխմբագրություններով՝  Ավագ դպրոցի «Էթիկետ»-ը և «Սուրհանդակը», Քոլեջ-արհեստների ուսկենտրոնի «Արտբզզանը», Միջին դպրոցի «Ռադիո բանը», Դպրոց-պարտեզի «Ռադիոն», Նոր դպրոցի «Նոր ռադիոն», Գեղարվեստի դպրոցի «Գեղարվեստը», Հիմնական դպրոցի «Հիմնականը». Այժմ կրթահամալիրի մեծաքանակ դասավանդողներ յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ էլեկտրոնային ռադիոնյութ են ստեղծում:

Դասավանդողների, սովորողների ու նրանց ծնողների համար կրթահամալիրի ուսումնական մեդիաաշխարհն իր հաղթարշավը գրանցեց 2016-ի հունվարին`մի ամբողջ ամիս կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ուսումնական գործունեությունը առցանց-հեռավար կազմակերպելով, երբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները չէին գործում՝ գրիպի հնարավոր լայնածավալ համաճարակը կանխարգելու նպատակով: Տեղին ու ժամանակին էր Սոֆյա Այվազանի ուսումնասիրություն-հոդվածը՝ «Հունվարյան առցանց-հեռավար դպրոց կրթահամալիրում», որի անգլերեն թարգմանությունը նույնպես չուշացավ: Կրթահամալիրի առցանց-հեռավար ուսուցման կազմակերպման փորձը արժանի է տարածելու ահաբեկչություններով, բնակլիմայական անոմալիաներով, համաճարակներով և տարաբնույթ այլ արտակարգ իրավիճակներով լի ամբողջ աշխարհում: Կրթությունը պետք է անընդհատ լինի՝ անկախ որևէ պատճառից:

Զարգացումներ կրթական փոխանակումների բնագավառում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթական փոխանակումների պայմանագիր է ստորագրել AIESEC –ի հետ (առևտրի և տնտեսագիտության բնագավառի ուսանողական միջազգային միություն): Ի կատարումն այս պայմանագրի՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կանադայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Հոնգ Կոնգից, ԱՄՆ-ից երիտասարդ մասնագետներ հյուրընկալվեցին մեր կրթահամալիրի կրթական փոխանակումների Գեղարվեստի հյուրատանը: Նրանք հաջողությամբ իրականացրեցին «Ֆինանսական գրագիտություն» նախագիծը կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության միջնորդությամբ նոր կրթական փոխանակումների հեռանկարներ են բացվել կրթահամալիրի և Գերմանիայի գործատուների միջազգային միության հետ:

Զարգացումներ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման աջակցության գործում

Ուսումնական օրացույցը ամենօրյա գործունեության ուղեկիցն ու թելադողը դարձավ:  

Էապես բարեփոխվել է կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Բացի տվյալ ուստարվա ամբողջական օրացույցից, կրթահամալիրի կայքում առաձնացվում է նաև ամսեկան և օրեկան օրացույցներ`իրենց շտկումներով, օրվա աշխատակարգերով, ժամանակացույցով ու այլ մանրամասնություններով: Բացելով տվյալ օրվա օրացույցը՝ կայքի այցելուն անմիջապես տեղեկանում է կրթահամալիրի տվյալ օրվա բոլոր իրադարձությունների մասին:

Ամենամյա ստուգատեսները  համակարգում են սովորողները

Հեղինակային կրթական ծրագրի ոգուն միանգամայն համապատասխան էր Ավագ դպրոցի սովորողներ Էմմա Իսախանյանին և Նարեկ Սահակյանին (հեռավար ռեժիմով) վստահել կրթահամալիրյան «Դիջիթեք 2016» ստուգատեսի համակարգումը:

Հեղինակային մանկավարժության նույն սկզբունքով էլ Ավագ դպրոցի սովորող Սարգիս Հակոբյանին և Միջին դպրոցի սովորող Միքայել Կամենդատյանին վստահվեց «Էկոտուր 2016» ստուգատեսի համակարգումը:

Նման գործունեությունների մեջ ներգրավվելով են սովորողները ձեռք բերում ապագա առաջատարներին բնորոշ որակներ: Նորարար դպրոցներին ուղղված հարցաշարերում  այսպիսի մի հարց է կարևորվում. «Ի՞նչ է անում դպրոցը, որպեսզի սովորողների մոտ առաջատարներին բնորոշ որակներ զարգացնի»: Հսկայական ֆինանսական ներդրումներ պահանջող միջազգային կրթական ծրագրերը, որոնցից են, օրինակ, ամերիկյան Flex-ը և դիլիջանյան միջազգային քոլեջը,  մեծ նշանակություն են տալիս այս հարցին: Այդ ծրագրերով կրթությունը շարունակելու համար ավելի մեծ մրցույթ պետք է հաղթահարել, քան աշխարհի որևէ հեղինակավոր համալսարան: Փաստ է, որ մեր կրթահամալիրը միջազգային այս նշված  չափանիշներով կրթություն է իրականացնում. Ներկայումս Հովհաննես Ալեքյանը իր կրթությունը շարունակում է Դիլիջանի միջազգային քոլեջում, իսկ Նարեկ Սահակյանն էլ՝ Flex –ծրագրով Մեդվիլի ավագ դպրոցում, ԱՄՆ: Այս տարի Flex ծրագրով ԱՄՆ է մեկնելու մեր Նելլի Հարությունյանը:

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Կարծում եմ, որ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան ամենամյա  հավաքի մրցանակների մեջ պետք է ներառել նաև մեկ լրացուցիչ մրցանակ՝ «Տարվա նոր ուսումնական գործունեություն», որը կկարևորի տարվա լավագույն ուսումնական գործունեության մուտքը կրթահամալիր: Այդ մրցանակը որևէ մեկին չի հանձնվի, որովհետև այդ գործունեության մեջ ընդգրկված են եղել գրեթե բոլոր դասավանդողները, սովորողները, ծնողներն ու ընտանիքի այլ անդամները: Այդ մրցանակը կլինի բոլորինը: Այս տարվա այդպիսի ընդգրկուն ուսումնական գործունեություն էր «Ֆլեշմոբ»-ի մուտքը կրթահամալիրի կյանք:

Առարկայական Ֆլեշմոբերի նախաձեռնողը մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանն է եղել: Ֆլեշմոբի մեկնարկի մասին ուստարվա սկզբին ես գրել եմ. «Ֆլեշմոբը հանպատրաստից հանրային կատարում-ներկայացում է, որը հայտնվում է հանկարծակի, չսպասված՝ մեկ մարդու նախաձեռնությամբ, այդ պահին իր տրամադրության և երևույթների համընկումով ու հոգեկան մեծ վերելքի առկայությամբ նա սկսում է պարել: Այդ ոգևորությունը, տրամադրությունը փոխանցվում է ներկա գտնվող մեկ այլ մարդու, երրորդին, չորրորդին: Որոշ ժամանակ հետո արդեն պարում են հարյուրից ավելի մարդիկ: Մարդիկ հրճվում ու զարմանում են, որ այդ պահին պարում են:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբի այս ոգին հետևողականորեն բերվում  է մաթեմատիկական մտածողության թվերի աշխարհ. հետաքրքիր է հնչում՝ մաթեմատիկական ֆլեշմոբ: Ես կարդացել եմ 4-5 –րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Հետաքրքիր, զվարթացնող խնդիրներ են, որոնք երբեմն էլ կարող են ծնողներին ու ընտանիքի այլ անդամներին էլ մարտահրավերներ նետել: Աշխատում ենք առցանց: Ժամանակը սկսում է աշխատել: Թվում է՝ հեշտ է, բայց կարող ես լուծել… դե՛, միացիր: Այս ոգին կարող է աշխատել նաև այլ ուսումնական առարկաների համար: Կարևորը ֆլեշմոբի ոգուն հարազատ առաջադրանքներ կազմելն է»:

Ֆլեշմոբի կայացմանը նպաստել են տարբեր առարկաների դասավանդողներ՝ Գևորգ Հակոբյան և Լիանա Հակոբյան (մաթեմատիկա), Սուսան Մարկոսյան և Վանուհի Բաղմանյան (հայոց լեզու), Վահրամ Թոքմաջյան և Աշոտ Տիգրանյան (պատմություն), Էմանուել Ագջոյան (բնագիտություն), Լուսինե Բուշ (օտար լեզուներ), Առնոլդ Միքայելյան (շախմատ):

 

 Ուսումնական պարապմունքների նոր ձևեր են առաջարկում դասավանդողները

Հերմինե Անտոնյանի նախաձեռնությամբ սկսվեց օգտագործվել մաթեմատիկական  math-o-mir համակարգչային ծրագիրը, որը հնարավոր դարձրեց մաթեմատիկայի ուսուցումը առանց գրատախտակի:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան առաջին անգամ կրթահամալիրի դասավանդողին՝ Աշոտ Տիգրանյանին, վստահել է վարելու իր անհատական լաբորատորիան որպես հեղինակային մանկավարժության հեղինակ:

Շնորհիվ Աշոտ Տիգրանյանի հեղինակային նորարարական աշխատանքի՝ (դասարանային դասի երկդասյա կառուցվածք՝ թեմայի լուսաբանում և դասարանական աշխատանք, տնային աշխատանքի մեկամսյա ժամկետ, նախագծային և հետազոտական աշխատանքի կարևորում գնահատման համակարգում) Միջին դպրոցի սովորողների համար պատմությունը պարտադիր հանրակրթական առարկայից վերածվել է իսկական հետազոտական աշխատանքի:

 

Վահրամ Թոքմաջյանը հետաքրքիր նորամուծություն է իրականացրել Ավագ դպրոցի  պատմության ուսումնական պարապմուններում`դերախաղ «Ժամանակի մեքենա»: Օրինակ, 4-րդ դարի գործիչները (Արշակ և Պապ թագավորները, Փառանձեմը) հայտնվում են այժմյան Հայաստանում և մամուլի ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին: Բանախոսները պատասխանում են ոչ միայն իրենց ժամանակաշրջանին վերաբերվող հարցերին, այլ նաև անցյալի դիտանկյունից վերլուծում են ներկայիս իրադարձությունները: Իհարկե, այս ամենին նախորդում է այդ ժամանակաշրջանի և գործիչների մասին հետազոտական աշխատանք, երբ ուսումնասիրվում են բոլոր հնարավոր աղբյուրները՝ գիտական հոդվածներ, հրապարակախոսական և գեղարվեստական գրականություն, հարցազրույցներ, հաղորդումներ: «Ժամանակի մեքենա»-ով արդարացվում է պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ անցյալից դասեր քաղելը, անցյալի սխալները չկրկնելը և որոշակի պատմական օրինաչափություններից ելնելով ապագայի հնարավոր զարգացումները կանխատեսելը:

2015-ի հունիսից մեծ թափ հավաքեցին ուսումնական ճամբարները

Անընդհատ մի քանի հերթափոխերով գործեցին Մեղրաձորի, Ուրցաձորի և Բյուրականի ճամբարները:

img_8758(1).jpg12166665_846214898829960_1372741116_n_0

2015-ի սեպտեմբերի 21-ին մի խումբ սեբաստացիներ Աշոտ Բլեյանի առաջնորդությամբ առաջին անգամ հաղթահարեցին Խուստուփը (3200 մետր)

 

Khustup12067360_1086524498037985_1374371319_n

https://www.youtube.com/watch?v=iBPDPOLUmS4

2015-2016 ուստարվա ընթացքում ստեղծվեց ռազմամարզական ուսումնական կենտրոնը. Ղեկավար՝  Ալեքսան Մինասյան, զինղեկ՝ Բորիս Վարդանյան

Առաջին անգամ կրթահամալիրում կազմակերպվեց ռազմամարզական ստուգատես, որի անսովորությունը, մրցումային մթնոլորտը, հետաքրքիր և ոչ այնքան էլ հեշտ առաջադրանքները ոգևորեցին և′ սովորողներին, և′ դասավանդողներին:

Ապրիլի սկզբին Սևանի ափամերձ տարածքում գտնվող «Ժայռ» հանգստյան գոտում սկսեց գործել կրթահամալիրի եռօրյա ռազմամարզական ճամբարը, որի մշտական գործունեությունը կրթահամալիրի սովորողների ռազմամարզական դաստիարակության ամենաարդյունավետ ձևը կլինի:

20160430_153414.jpg13077295_598396300337413_1452090637_n.jpg

Կրթահամալիրում սկսեցին գործել նոր մարզաձևեր՝  սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն և ամենասիրվածն ու մասսայականը`հեծանվային սպորտը: 2015-ին կրթահամալիր մուտք գործեց հեծանիվը:

 հեծանիվimg_1381

Կրթահամալիրը կյանքի դպրոց է . «Տրիաթլոն՝ հեծանիվ-լող-վազք»

Վերջերս Տիար Բլեյանը իր ամենօրյա գրերում և տարբեր ելույթներւմ ավելի շատ է շեշտում, որ կրթահամալիրը կյանքի դպրոց է: Այստեղ սովորողները սովորում են ներդաշնակ ապրել համայնքի, շրջակա միջավայրի, բնության հետ: «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը թերի կլիներ առանց «Տրիաթլոն –լող-վազք» նախագծի իրականացման: Այս ուսումնական տարվա ընթացքում առաջնային դարձավ ու բոլորն էլ լուրջ ընդունեցին այս կարգախոսը՝ «Բոլոր սեբաստացիները պետք է կարողանան հեծանիվ քշել, լողալ և վազել՝ բավարարելով որոշակի պահանջների»:

Մանկավարժության լաբորատորիայի աշխատանքի արդյունավետության բարձրացումը

2015-2016 ուստարվա սկզբում կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը զարգացավ, համալրվեց նոր աշխատակիցներով ու նոր անուն ձեռք բերեց`«մանկավարժության լաբորատորիա»: Լաբորատորիան սկսեց ղեկավարել տիար Գևորգ Հակոբյանը:

Մեր մանկավարժության լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակը հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման ու նոր ծրագրերի մշակման, դրանց իրականացման ու տարածման գործում մեթոդական ու գործնական աջակցություն ցույց տալն է կրթահամալիրի ուսկենտրոններին, դասավանդողներին՝ ուղղորդելով ուսումնական գործի կազմակերպումը ըստ փորձարարական մանկավարժության մեր որդեգրած սկզբունքների, մշակված կարգերի:

Ըստ անհրաժեշտության վերամշակվել ու մշակվել են ուսումնական գործունեությունը կազմակերպող մի շարք կարգեր, համակարգվել են համակրթահամալիրային նախագծեր, կատարվել են ուսումնական նախագծերի իրականացման ուսումնասիրություններ:

«Դպիր» մանկավարժական ամսագիրը հարստացել է այլոց փորձի ուսումնասիրման և միաժամանակ մեր հեղինակային մանկավարժության փորձի համադրման առումով  որակապես նոր հոդվածներով`թարգմանություն-փոխադրություն-ուսումնասիրություններով: Ահա մեկ օրինակ՝ «Գնահատե՞լ, թե՞»:

Կրթահամալիրի աշխատակազմի նշանակալից փոփոխություններ

Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Մարթա Ասատրյանը:

Միջին դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Մարգարիտ Սարգսյանը:

Քոլեջ-արհեստների ուսումնական կենտրոնի ղեկավար նշանակվեց Նվարդ Սարգսյանը:

Գեղարվեստի ծրագրի ղեկավար նշանակվեց Քնարիկ Ներսիսյանը:

Հիմնական դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Շամիրամ Պողոսյանը:

Այս երիտասարդ ղեկավարների աշխատանքային հաջողություններն ու ձեռքբերումները կլինեն բոլոր սեբաստացիներինը:

 

Միացյալ նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

download

Հեղինակ՝ սենատոր Մարկ Կիրկ, ԱՄՆ Իլինոյս նահանգից

Հրապարակվել է ամերիկյան «The Hill» էլեկտրոնային պարբերականում

04.27.16

Ադրբեջանի համար ժամանակը եկել է, որպեսզի ԼՂՀ-ի նկատմամբ ակնհայտ ռազմական ագրեսիա իրականացնելու պատճառով ընդունի Միացյալ Նահանգներից և միջազգային հանրությունից եկող հետևանքները:

Տարիներ շարունակ սուր ճոճելուց հետո Ադրբեջանի չորսօրյա ռազմական գրոհը՝ ԼՂՀ վրա այս ամսվա սկզբին, ամենասարսափելի հարձակումն էր 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Այս վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ նոր ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի փոփոխություններ արվի հրադադարն ապահովող համաձայնագրի հենքում, որը հիմա չի աշխատում:

Հրադադարը հսկելու համակարգի բացակայության պայմաններում Ադրբեջանի ագրեսիվությունն աճում է, քանի որ հրադադարի խախտումների համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Սա պետք է փոխվի:

Ես վճռականորեն պաշտպանում եմ նախագահող կոնգրեսական Էդ Ռոյսի և Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի անդամ Էլիոտ Էնջելի պնդումը, որը խաղաղապահ երեք ձեռնարկում է առաջարկում, որպեսզի հրադադարի անհրաժեշտ հսկողություն սահմանվի, ինչն ավելի քան քսան տարի անվստահելի ձևով ինքնահսկել են հայկական և ադրբեջանական ուժերը:

Առաջինը, կողմերը պետք է համաձայնվեն հեռացնել դիպուկահարներին ԼՂՀ ամբողջ շփման գծից:

Երկրորդը, ցանկացած հարձակման արձակված կրակոցների տեղը որոշող լոկատորային համակարգ պետք է տեղադրվի ամբողջ շփման գծի երկայքով, որը հսկելու է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE):

Երրորդ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) լրացուցիչ դիտորդներ պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով, որպեսզի արդյունավետ կերպով հսկեն հրադադարի խախտումները: Հակամարտության գոտում այժմ միայն 6 դիտորդ կա, որը յուրաքանչյուր օր հրադադարի բոլոր խախտումները հսկելու համար բավարար չէ:  Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ ստորագրել է Ռոյս-Ենջելյան այս առաջարկությունները, որոնց պաշտպանել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը և Մինսկի խմբի համանախագահողը:

Որպեսզի տևական խաղաղություն հաստատվի, պետք է բարի կամք և վստահություն լինի երկու կողմերում: Բայց, և′ Հայաստանը, և ԼՂՀ պաշտպանել են խաղաղություն կառուցող այս ձեռնարկումները, իսկ Ադրբեջանը՝ ո′չ: Իրականում հրադադարի պահպանման հսկողության բացակայությունը օգտակար քող է Ադրբեջանի ռազմական նկրտումների համար:
Միացյալ նահանգների առաջնորդող դերն է հիմա անհրաժեշտ, որպեսզի դադարեցվի արյունալի ընդհարումների կրկնվող մոդելը, որում Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ հետո Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարը խախտելու մեջ: Մենք այլևս չենք ընդունելու Բաքվի աղաղակող երկերեսանիությունը:

Ես կոչ եմ անում վարչակազմին Ռոյս-Էնջելյան առաջարկություններն ուղղել Ադրբեջանի կառավարությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին միջազգային քննադատության են ենթարկել մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչպիսիք են Ազատություն ռադիո կայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և 20 այլ անձերի բանտարկությունը, որոնք դատական կարգով հետապնդվել են քաղաքական մեղադրանքներով:  Ինչպես որ միջազգային հանրությունը միասնական է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հանդեպ գործած իրավախախտումների համար Բաքվի կառավարությանը պատասխանատվության կանչելու մեջ, նույն կերպ էլ պետք է նրան պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վերաբերմունքի համար:

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, որը սկսվել է 1995-ին՝ հակամարտության կողմերին խաղաղ և համապարփակ կարգավորման հանգեցնելու համար, այժմ թելից է կախված:  Եթե առկա է լինելու դիվանագիտությունը, ապա ստուգելի և հսկվող հրադադար է անհրաժեշտ:

Ծանր քայլը Ադրբեջանինն է, որպեսզի ցույց տա Միացյալ նահանգներին և միջազգային հանրությանը, որ նա իսկապես ուզում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ հետ: Բաքուն պետք է լիովին կատարի Ռոյս-Էնջելյան առաջարկությունները:

Նախագահ Ալիևի համար ընտրությունը պարզ է. կամ նա պետք է հայերի հետ խաղաղ բանակցությունների մեջ մտնի, կամ շարունակի ընդհարման ռազմատենչ ու անօգուտ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա նա պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ամեն մի գործողություն միայն կարող էլ ավելի  վավերացնել Լեռնային Ղարաբաղի հիմնավորումը, որ այն պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը կգիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Աղբյուրը` The Hill

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

27.04.2016

 

 

 

 

 

Հավաքից հավաք

Բնապահպանական թեմայով հրապարակախոսական հոդված`Երկրի օրը. Ո′չ, մոմլաթե տոպրակներին

Մարտ ամսին առաջին անգամ միջազգայինքաղաքական թեմաներով անգլերենից հայերեն հոդվածների թարգմանություններ եմ արել, որոնցից առաջինը հասարակագիտական ստուգատեսին եմ ներկայացրել:

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. Պետք է վճարել նրանց

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

 

 

Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածմանը նպաստող աշխատանքներ

  1. Հայերենից անգլերեն 22 հոդվածների թարգմանիչ-խմբագիրն եմ եղել.

2015-ի մայիս-դեկտեմբեր Dpir 2015  և 2016-ի հունվար-մայիս ժամանակահատվածում Dpir 2016

2. Ստեղծել եմ Alternative Pedagogy  բլոգը, որտեղ հրապարակել եմ 2013-2016թթ Դպիրում հրապարակված բոլոր անգլերեն թարգմանված հոդվածները: Նոր բլոգը նախատեսված է ոչ հայախոս ընթերցողների համար: Բոլոր հոդվածները հրապարակված են ըստ կատեգորիաների:

2. Անգլախոսների ակումբի սովորողների հետ շարունակել ենք mskh.am-ի անգլերեն էջի համալրման, հարստացման աշխատանքները:

3. “Mkhitar Sebastatsi” Educational Complex

www.mskh.am –ի անգլերեն էջի համար մեր կրթահամալիրը ներկայացնող տեղեկանք եմ ստեղծել, որն առաջին էջի վերևի մասում ֆիքսված վիճակում է: Տեղեկանքը ներկայացնում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը կրթական երեք աստիճաններում: Տեղեկանքում հատուկ ուշադրության է հատկացված կրթական փոխանակումներին:

4. Reference

Հայերենից անգլերեն եմ թարգմանել «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2016-ի տեղեկանքը:

5. Արձագանք Աշոտ Բլեյանի բարձրացրած մտքին՝ «Գնահատել նշանակում է ստեղծել»

Կրթահամալիրը ներկայացնելու յուրահատուկ ձև է: Մորիս Ռավելի «Բոլերոն» համեմատվում է կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հետ:

 

6. Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն (հայերեն)

Professional Practices for English Language Teaching (անգլերեն)

Այս հոդվածը գրել եմ այն ժամանակ, երբ մասնակցում էի Բրիտանական խորհրդի կազմակերպած անգլերեն դասավանդողների միջազգային նույնանուն հեռավար դասընթացին: Աշխարհի տարբեր երկրների մոտ 64,000 անգլերեն դասավանդողներին դասընթացի 6 շաբաթյա ժամանակամիջոցին անընդհատ, ամեն օր ներկայացրել եմ մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության առաջավոր փորձը: Dpir 2015-ում հրապարակված այս հոդվածին դրական է արձագանքել Բրիտանական խորհրդի ծրագրերի տնօրեն Ադդեհ Հովասափյանը:

 

 Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունները.

  1. Պլանշետները նախակրթարանում    

Երբ սկսվեց 5-6 տարեկանների «Ուսումնական պլանշետը տանը և դպրոցում» նախագծի իրականացումը, ցանկություն ունեցա այդ գործընթացի միջազգային փորձն ուսումնասիրել, որպեսզի դրանով ինչ-որ ձևով օգնեմ մեր կրտսեր դպրոցի դաստիարակներին ու դասվարներին: Զուգահեռաբար ուսումնասիրում էի Բզեզի հրապարակումները այդ թեմայով: Հոդվածին 5 դրական արձագանք եղավ և 32 (like), ինչն ինձ հուսադրեց, որ հոդվածը հասել է իր նպատակին:

  1. Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

 

  1. Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Ուսումնասիրություն-հոդվածում ցանկացել եմ ցույց տալ, որ այն ինչը հիմա նախապատրաստվում է անել Ֆինլանդիայում, մեր կրթահամալիրում առօրյա ուսումնական կյանք է արդեն մի քանի տարի:

  1. Գնահատե՞լ, թե՞…

Տարբեր հանրակրթական առարկաների տարածքային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման ուսումնասիրություն-վերլուծություն է այս հոդվածը:

  1. Մաթեմատիկական կրթության չինական հիմնարար սկզբունքները
  2. Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

Տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով՝ փորձել եմ բացահայտել չինական մաթեմատիկական դպրոցի հաջողության գաղտնիքը: Արդեն մի քանի տարի շարունակ Չինաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում առաջին տեղն է գրավում:

  1. Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ

Ուսումնասիրել եմ կրթական ասպարեզում նշանակալից ձեռքբերումներ ունեցող երկրների կրթական համակարգերը`մասնավորապես հանրակրթական դպրոցներում գիտելիքների և կարողությունների ստուգման ձևերը, պարբերականությունը: Նշված բոլոր երկրներում էլ կրթությանը մեծ ուշադրություն է դարձվում, և հաջողություններն էլ առկա են: Բայց ո՞ւմ փորձն է ուսանելի մեզ համար. այս է  խնդիրը:

  1. «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն»

Ներկայացվում է մեկ տարվա ընթացքում իմ կատարած հայերենից անգլերեն թարգմանությունները, անգլերեն աղբյուրներից թարգմանություն-փոխադրություն-ուսումնասիրությունները, մեթոդական մշակումները: Կարծում էի, որ հեղինակների համար հետաքրքիր կլինի կարդալ իրենց հոդվածների վերաբերյալ թարգմանչի կարծիքը: Չէ՞ որ հեղինակից հետո թարգմանիչը երկրորդ մարդն է, որ ամենաշատն է կարդացել ու աշխատել հոդվածի վրա:

 

  1. Ավագ դպրոցում ձմեռային առցանց ուսուցման կազմակերպման ուսումնասիրություն եմ արել, որի արդյունքներն ուղարկել եմ լաբորատորիայի ղեկավար`Գևորգ Հակոբյանին:

 

  1. Նախագծային ուսուցման շաբաթի համար «Օտար լեզու» դասավանդողների նախագծերի ուսումնասիրություն: Արդյունքները ուղարկել եմ Գևորգ հակոբյանին: Առանձին դասավանդողների ուղարկել եմ իմ դիտարկումները՝ աշխատանքները բարելավելու առաջարկություններով:
  2. Անգլերեն դասավանդողներին մեթոդաբանական օգնություն տալու նպատակով մի քանի ուսումնական պարապմունքների ներկա եմ եղել Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում և Ավագ դպրոցում:
  3. Ուսումնասիրել եմ Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմություն» նախագծով հրապարակումները, պատմության հանրակրթական ծրագիրը, ներկա եմ եղել նրա ուսումնական պարապմունքներին և շատ հետաքրքիր հեռավար կառուցողական բանավեճ ենք ենք ունեցել:

Երկրի օրը. «Ո′չ, մոմլաթե տոպրակներին» ուշացած համահայկական նախագծի գաղափար

images (1)

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գոյացել է այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը», որը ջրի մակերեսին հավաքված պլաստիկ շշերի ու տարաների, մոմլաթե տոպրակների ու խցանների, ամեն տեսակ նմանատիպ ջրում չսուզվող աղբի կուտակում է: Օվկիանոսի հոսանքները տարբեր ծայրերից այդ աղբը հավաքում, բերում ու կուտակում է մի շարժվող աղբակղզու նմանվող տեղում, որի միջին մակերեսը հավասարվում է 700,000 քառ.կմ: Մոտավորապես  20 անգամ ավելի մեծ, քան մեր Հայաստաննի տարածքն է: Այս աղբը գոյացել է վերջին 50 տարիների ընթացքում, երբ սկսվել է մոմլաթե տոպրակների և պլաստիկ շշերի արտադրությունը: 1965 թվականին Շվեդացի ինժեներ Գուստավ Սթեն Թուլինը իհարկե մեծ շահույթ ստացավ`պատենտավորելով մոմլաթե տոպրակների արտադրության տեխնոլոգիան, բայց նա այդ ժամանակ չէր էլ գիտակցում, թե ինչ վնաս է հասցնելու երկիր մոլորակին իր գյուտը: 50 տարին երկրի միլլիարդավոր տարիների պատմության հետ համեմատած մի ակնթարթ էլ չէ, բայց այդ չնչին ժամանակահատվածում որքան շատ է աղտոտվածությունը: Բոլոր առափնյա երկրներն էլ մտահոգված են այդ մեծ աղբաբիծը մաքրելու համար, բայց դա անհնար է անելը: Հաշվել են, որ եթե 67 մեծ բեռնատարողության նավ  ամեն օր զբաղվի այդ աղբը ջրի մակերևույթից հանելով և տեղափոխելով, ապա  մեկ տարվա ընթացքում բոլոր նավերը միասին կկարողանան այդ աղբաբծի միայն մեկ տոկոսը մաքրել: Այս աղբաբիծը աշխարհի անլուծելի էկոլոգիական աղետների թվին է պատկանում: Եթե նույնիսկ սկսեն մաքրել օվկիանոսը այդ աղբաբծից, ապա նորից անլուծելի հարց կառաջանա. ո՞ր երկիրը կընդունի այդ աղբը: Չէ՞ որ այն չի քայքայվում հարյուրավոր տարիների ընթացքում, իսկ այրելուց էլ՝ քաղցկեղածին ծուխ է առաջանում: Այդ պատճառով էլ տարբեր երկրներում սկսել են պայքարել միանգամյա օգտագործման  մոմլաթե տոպրակների կիրառման դեմ:

2015-ի հուլիսի 3-ը «Oր՝ առանց մոմլաթե տոպրակների» համաշխարհային նախագծի օրը դարձավ: Աշխարհի 5 մայրցամաքների տարբեր երկրների 100,000 կազմակերպություն սկսեց պահանջել երենց երկրներում ապրող ժողովուրդներին չօգտագործել միանգամյա օգտագործման մոմլաթե տոպրակներ: Դա ամբողջ աշխարհի մասշտաբով ամենամեծ էկոնախագիծն էր, որին չմասնակցեց Հայաստանը:

Մոնտենեգրոյի Փոդգորիքա մայրաքաղաքում մոմլաթե տոպրակներից պատրաստած հրեշ էր շրջում փողոցներում և այդ հրեշից շուտափույթ ազատվելու հոգեբանական ազդեցություն էր թողնում քաղաքացիների վրա:

Հունգարիայում սկսեցին ֆլեշմոբ անել գնումների համար նախատեսված փոքրիկ ձեռնասայլակներով, որոնք իրենց մեջ ունեն կտորից պատրաստված տոպրակներ:

Սլովենիայում ժողովրդին կտորից պատրաստած տոպրակներ բաժանելու ակցիա կազմակերպեցին՝ հայտարարելով, որ 10 մոմլաթե տոպրակ հանձնելով նրանք կստանան կտորից պատրաստած մեկ տոպրակ:

Ֆիլիպինների Մանիլայում ֆիլմերի միջոցով սկսեցին ցույց տալ, թե ինչպես է իրենց փոքրիկ երկիրը ապականում դեն նետելուց հետո չքայքայվող այդ աղբը:

Զամբիայում որոշ կազմակերպություններ դիմել են երկրի օրենսդիր իշխանությանը, որպեսզի մոմլաթե տոպրակների օգտագործումը արգելող օրենք ընդունեն:

Ընդամենը մի քանի տարի առաջ Սինգապուրրը համարվում էր մեկ բնակչի հաշվարկով աշխարհում ամենաշատ մոմլաթե տոպրակ սպառող երկիրը: Այժմ արդեն այդ երկրում գրեթե անհետացել են գնումների համար նախատեսված մոմլաթե տոպրակները:

Կանադայում Վանկուվեր քաղաքում կամավորականները իրենց անձնական գումարով սկսեցին բազմակի օգտագործման կտորից պատրաստած տոպրակներ գնել և բաժանել ժողովրդին: Պարզ է, որ կանադացիներն իրենց աշխատավարձով կամ կենսաթոշակներով կարող են այդ տոպրակներն իրենք գնել, բայց նվիրելու այդ համատարած գործողությունը հոգեբանական ազդեցություն է թողնում և մարդիկ հիմնովին արդեն հրաժարվում են միանգամյա մոմլաթե տոպրակներից:

Ավստրիայում սուպերմարկետներում առևտուրն այնպես է կազմակերպված, որ ձեռնտու չէ օգտագործել միանգամյա մոմլաթե տոպրակներ: Գրեթե բոլոր տեղացի գնորդները նպարեղենի խանութներ և սուպերմարկետներ են գալիս իրենց բազմակի օգտագործման ծղոտե զամբյուղներով կամ կտորից պատրաստած տոպրակներով, քանի որ հսկիչ գանձապահը ոչ մի անվճար մոմլաթե տոպրակ չի առաջարկում: Մոլաթե տոպրակն այստեղ վաճառվում է միայն զարմացած զբոսաշրջիկներին՝ մեկ եվրոյով: Երկրորդ անգամ այդ նույն զբոսաշրջիկը գնումների է գնում արդեն նոր գնված բազմակի օգտագործման տոպրակով:

 

Հայաստանում մոմլաթե տոպրակների լայնածավալ օգտագործումը 30 տարի ուշացումով է սկսվել՝ 90-ականների սկզբում, և հիմա էլ հասել է հաճախակի օգտագործման իր  գագաթնակետին: Երևանում առևտրի քաղաքակիրթ ձև է համարվում մոլաթե տոպրակների օգտագործումը: Որքան շատ ու տարբեր չափսերի մոմլաթե տոպրակների մեջ են դնում մեր գնած ապրանքները, այնքան շատ ենք գոհ լինում ու մտքում ասում. «Ինչ լավ սպասարկում է»: 200 գրամ աղացած սուրճ տուն տանելու համար երեք մոմլաթե տոպրակ է օգտագործվում: Որոշ խանութներ, սուպերմարկետներ նույնիսկ ունեն իրենց տարբերանշաններով պատվիրված մոմլաթե տոպրակներ:

Եկեք մի պահ մտաբերենք ամառային քամոտ երեկոները Երևանում, երբ օդում ծիծեռնակների հետ «պարում են» մոմլաթե տոպրակները: Բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների, Սանիտեկսի աղբարկղերի պարունակության զգալի մասը մոմլաթե տոպրակներն ու պլաստիկ շշերն են: Դրանց վերջին հանգրվանն էլ Նուբարաշենի մոտ գտնվող աղբանոցն է՝ իր էկոլոգիական աղետ գուժող ապագայով: Եթե անցյալ դարում այդ աղբի մեծ մասն այրվում էր, իսկ մնացած մասն էլ փտում ու հող դառնում, ապա հիմա այն չի փտում, չի այրվում: Այն միայն ծխում է ու ծխում, վերածվում անհասկանալի քիմիական բաղադրության սև խեժի՝ ապականելով օդը, հողը, ստորգետնյա ջրերը:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

Ի՞նչ պետք է անել էկոլոգիապես ավելի մաքուր և գեղագիտորեն ավելի հաճելի միջավայրում ապրելու համար: Մենք չենք կարող մոմլաթե տոպրակներ արտադրողին պարտադրել, որ նա փակի արտադրությունը: Չենք կարող սուպերմարկետներում արգելել մոմլաթե տոպրակներով սպասարկումը:

Եկե′ք ձեռք բերենք գնումների բազմակի օգտագործման տոպրակներ:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

Մենք չենք կարող իսպառ վերացնել մոմլաթե տոպրակների օգտագործումը: Մեր ամենօրյա կենցաղային աղբը ինչպե՞ս թափել: Աղբը թափելու համար գոյություն ունեն հատուկ դրա համար արտադրված սև մոմլաթե տոպրակներ:

Ո′չ, գնումների համար նախատեսված մոմլաթե տոպրակներին:

2016-ի մարտ ամսվա իմ հաշվետվությունը

  1. Անգլախոսների ակումբն արդեն առցանց է աշխատում: Կրթահամալիրի կայքի անգլերեն էջում հրապարակվել են հետևյալ թարգմանությունները.

Լուսաբանվել է հասարակագիտական ստուգատեսը՝

The 2016 Annual Open Review of Social Studies in Public Education

A Master Class Lesson with Mesrop Harutyunyan Թարգմ. Էլինա և Արինա Հակոբյաններ

Global Money Week, Expo Economics

Լուսաբանվել են ճամփորդություններ

The Old Walnut Tree in Haghartsin  Թարգմ. Հեղինակի՝ Աննա Մկրտչյան

The Traveller’s Notes  Թարգմ. Եվա Մարկոսյան

Armenian-Georgian Bridges  Թարգմ. Սուսաննա Ավետիսյան

12-րդ դասարանցիների նախագիծ

A Letter to the One Who Will Come Tomorrow   Մերի Թելունց

Էկոդասը Թբիլիսիում

Eco Lesson in Tbilisi

  1. Մարտ ամսին առաջին անգամ միջազգային-քաղաքական թեմաներով անգլերենից հայերեն հոդվածների թարգմանություններ եմ արել, որոնցից առաջինը հասարակագիտական ստուգատեսին եմ ներկայացրել:

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. պետք է վճարել նրանց

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

  1. Դպիրի երեք հոդված հայերենից անգլերեն եմ թարգմանել:

Educational Blog as a Text-book

Distant-Online Science and Country Studies

Online TV as Tool for Education

  1. Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունները

(Տեխնոլոգիական կրթություն)Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

Նախագծային ուսուցման շաբաթի համար «Օտար լեզու» դասավանդողների նախագծերի ուսումնասիրություն: Արդյունքները ուղարկել եմ Գևորգ հակոբյանին: Առանձին դասավանդողների ուղարկել եմ իմ դիտարկումները՝ աշխատանքները բարելավելու առաջարկություններով:

Պլանշետները նախակրթարանում

 

Յուրա Գանջալյան

29.03.2016

Պլանշետները նախակրթարանում

 

DSC_0678             12782428_978593172230412_708343937_n-150x150 (2)

Մանկավարժներին և ծնողներին վերջին տարիներին հուզում է այն հարցը, թե արդյոք ո՞ր տարիքի երեխաների զարգացմանը կարող են նպաստել տեղեկատվական թվային միջոցները: Ամերիկայի մանկաբուժական ակադեմիայի խորհուրդը միաձայն պնդում է, որ արգելվում է էկրանային պատկերները հասանելի դարձնել երեխաներին մինչև նրանց երկու տարեկան դառնալը:  Մինչև երկու տարեկան երեխաների ուղեղները զարգանում են կենդանի շփումներով և ֆիզիկական միջավայրում` չկանոնակարգված խաղերով: Բարձրորակ ինտերակտիվ մեդիա միջավայրը կարող է բարելավել երեխայի սոցիալական, լեզվական կարողությունները և նույնիսկ նախապատրաստել դպրոցին միայն երկու տարեկանից ավելի բարձր հասակում: Այդուհանդերձ, Նախակրթարանային տարիքի երեխաների կրթության ամերիկյան ազգային միությունը և Վաղ հասակի կրթության ու մանկական մեդիայի Ֆրեդ Ռոջերսի կենտրոնը միասնաբար պնդում են, որ պետք է բացառել վաղ հասակի երեխաների կողմից պլանշետների և այլ թվային միջոցների պասսիվ ոչ ինտերակտիվ օգտագործումը առանց մեծահասակների բանիմաց ուղղորդման և համապատասխան ինտերակտիվ համակարգչային ծրագրերի: Դեռ խորը ու հիմնավորված ուսումնասիրություններ չեն արվել այս ասպարեզում, բայց մտավախություն կա, որ մեդիայի պասսիվ օգտագործումը վաղ տարիքային հասակում կարող է հանգեցնել խոսքի զարգացման հապաղման, գիրացման, ապասոցիալականացման, ուշադրության խնդիրների և նույնիսկ՝ կանոնավոր քնի խանգարման, բայց այն արդեն մեր կյանք է մտել և երեխան կօգտագործի այն՝ անկախ մեծահասակների կամքից: Մեր կարևոր գործն այն է, թե ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել, որպեսզի նվազագույնի հասցնել թվարկած բացասական ազդեցությունները և առավելագույնս նպաստել երեխայի զարգացմանը:

Ամերիկյան մանկավարժական «Highscope» էլեկտրոնային ամսագիրը առաջարկում է հետևյալ սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել, երբ գործ ունենք նախակրթարանային տարիքի երեխաների հետ.

Յուրաքանչյուր սկզբունքը նշելուց հետո հնարավորինս հիմնավորում ենք մեր կրթահամալիրային փորձով.

  • Տեխնոլոգիան պետք է չափավոր օգտագործվի. պետք չէ նրանով լիովին փոխարինել իրական ուսումնական նյութերը, որոնք ապահովում են ֆիզիկական, զգայական, մտավոր և սոցիալական ամբողջ փորձառությունները:

Այս սկզբունքը լիովին պահպանվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում: Սաները օրվա ընթացքում մոտ 20 րոպե են զբաղված լինում պլանշետներով: Մնացած ժամանակը նրանք իրական մանկական աշխույժ կյանքով են ապրում: Ինտերակտիվ խաղ՝ Նելլի Արղուտյան և սաներ

  • Տեխնոլոգիան պետք է ինտերակտիվ լինի և զարգացնի բացահայտումով սովորելը, ստեղծականությունը՝ շեշտը չդնելով կրկնողական վարժանքների վրա:

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Այսօր նախագծային ուսուցման երկրորդ օրն էր, ըստ մեր աշխատանքային նախագծի  այսօր իրականացրեցինք պլանշետը որպես նախագծային ուսուցման գործիք ուղղությունը: Սովորողների հետ նոր պլանշետներով  ներբեռնեցինք ծրագիր, որը թույլ էր տալիս գունավորել և զարդարել զատկական ձվիկներ: Մենք աշխատում էինք, իսկ «Արմթաբ» ընկերությունը նկարահանում էր իր գովազդային տեսահոլովակը

 

  • Տեխնոլոգիան պետք է սոցիալական շփման, փոխազդեցության կատալիզատոր (խթանիչ) լինի: Այն պետք է թվային սարքը և ծրագիրը միասին օգտագործելու, միմյանց օգնելու, փորձը փոխանցելու հնարավորություն տա երեխաներին:

Երրորդ դասարանցիները պլանշետներով շախմատ խաղալ են սովորեցնում երեք տարեկաններին:  Տպավորությունն այնպիսին է, որ ամերիկացի փորձագետները այս սկզբունքները գրելուց առաջ 2016-ի փետրվար-մարտ ամիսները մեր կրթահամալիրում են անցկացրել:

Կարեն Քոքսը՝ նախակրթարանի դաստիարակ Ջորջիա նահանգից, իր 70,000 գրանցված օգտատեր ունեցող կայք-էջում հոդված է հրապարակել  Չիկագո քաղաքի դպրոցներից մեկի նախակրթարանի դաստիարակ  Բրայան Փյուրլինգի (Brian Puerling) «Ուսուցանումը թվային տարիքում՝ 3 տարեկանից մինչև 3-րդ դասարան» գրքի 8-րդ գլխի վերաբերյալ, որն  այսպես է վերնագրված «Շարժական բազմակի հպումով թվային սարքերը աշխարհը մոտեցնում են մեր մատների ծայրերին»: Կարեն Քոքսն իր հոդվածը սկսում է գոհունակություն արտահայտելով առ այն, որ Փյուրլինգը իր գրքում չի կենտրոնանում համակարգչային խաղերով հագեցած պլանշետի օգտագործման ձևերի վրա: Նա այն կարծիքին է, որ երեխաները, միևնույնն է, այդ խաղերը բավականաչափ  տանն են խաղում: Նա այն կարծիքին է, որ մեր մանկավարժների կարևոր գործն այն կլինի, թե ինչպես այն ճիշտ օգտագործել: Անօգուտ է երեխային ասել. «Պլանշետը մեծերի համար է, քեզ համար չէ»: Կարեն Քոքսն իր հոդվածում ներկայացում է Նախակրթարանում պլանշետների օգտագործման Բրայան Փյուրլինգի փորձը՝ հիմնական դրույթները, որոնք կարող են օգտակար լինել նախակրթարանի դաստիարակների համար: Ներկայացնելով այլոց փորձը՝ ես զուգահեռաբար ներկայացնելու եմ նաև այն, ինչն արդեն արվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում:

  1. Հեշտացնում ենք սաների խոսքը՝ նկարներ դիտելով

Պլանշետը շրջապատող աշխարհը ճանաչելու համար լայն հնարավորություններ է տալիս: Ոչ մի դասագիրք չի կարող բույսերի, ծաղիկների, կենդանիների այդքան շատ լուսանկարներ պարունակել, որքան պլանշետը: Ուսուցումն ավելի հետաքրքիր է դառնում, երբ սաներն իրենք են լուսանկարում իրենց պլանշետներով: Խորհուրդ է տրվում պլանշետներով գնալ էքսկուրսիա դեպի բնության գիրկը տարբեր եղանակներին. գարնանը՝ ծաղկած ծառերով, ամռանը՝ բազմագույն ու բազմապիսի ծաղիկներով, աշնանը՝ երբներանգ տերևաթափով, ձմռանը՝ ձյունապատ դաշտերով ու մշտադալար եղևնիներով: Մոտիկից ու մեծ պլանով լուսանկարելով տարբեր ծառերի տերևներ, կարելի է տերևների ձևով ծառաճանաչման տեղեկատու ստեղծել: Այստեղ ես կավելացնեի, որ կարելի է գնալ կենդանաբանական այգի և արդյունքում կունենանք կենդանիների ճանաչման տեղեկատու: Սաների համար շատ ավելի է հեշտանում խոսելը, երբ դիտում են իրենց պլանշետներով արված լուսանկարները:

Կրթահամալիրյան փորձը.

Նոր դպրոցի նախակրթարանի դաստիարակ Աննա Ստեփանյանը գրում է իր բլոգում. «Այս շաբաթ նախատեսված էր ներքին բակում ստեղծել մեր դասարանական ծաղկանոցը: Պլանշետների  ֆոտոխցիկներն անհարժեշտ էին ֆիքսելու ծաղկանոցի ստեղծման աշխատանքները, ինչն էլ առանց միջամտության կատարեցին մի խումբ սովորողներ»:

 

12325285_978587878897608_1366370048_n-150x15012782428_978592378897158_1321001045_n-150x15012884503_978592922230437_1249594075_n-150x15012895362_978588568897539_2037330734_n-150x150

  1. Պլանշետների միջոցով երեխաները առընչվում են գրականության հետ    

Խորուրդ է տրվում պլանշետներում ստեղծել «Ունկնդրելու կենտրոններ», որտեղ երեխաները կարող են մատով խփել էջերին տարբեր հեքիաթների նկարներին և լսել հեքիաթների ձայնագրությունները և մի օրինակ է բերվում:

Կրթահամալիրյան փորձը.

Անահիտ Հարությունյանի ստեղծած «Բզեզ» ենթակայքում հատուկ տեղ է հատկացված այս գործունեությանը:

Դեռ ավելին՝ երեխաները կարող են կարդալ Արեգ Պարսիլյանի, Վիկա և Անի Մինասյանների ընթերցարաններին, պատասխանել դրանցում գրված հարցերին և ստեղծել իրենց գիր-օրագիրը:

  1. Պլանշետները զարգացնում են երեխաների երաժշտական ունակությունները

Պլանշետներում ներբեռնվում են մանկական ինտերակտիվ երգեր, երաժշտական ռիթմը զգալու վարժանքներ,  ինչպիսին են, օրինակ, Wheels on the Bus երգը և ռիթմիկ մեքենա  Monkey Drum-ը: Այստեղ մոտ 10000 ռիթմիկ խփոց է ձայնագրված՝ աստիճանական բարդեցմամբ: Երեխաները լսում են խփոցները և փորձում են կրկնել:

Կրթահամալիրային փորձը.

«Բզեզ»-ում առկա են երգ և պար բաժինները: Պարը դեռ ստեղծման փուլում է, իսկ «երգ»-ը արդեն ունի մի քանի անգլերեն և Կոմիտասի մանկական երգերը, որոնք ձայնագրվել են մեր կրթահամալիրում:

  1. Նկարչական ունակությունների զարգացումը պլանշետներով

Աջարկվում է պլանշետներում ներբեռնել Penultimate ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ձեռագիր գրել և նկարել էկրանի վրա: Այս ծրագիրը ինչ-որ ձևով մեղմ հակափաստարկ է պլանշետով աշխատելու ընդդիմախոսների այն դնդումին, որ չի զարգանում երեխայի ուղեղի և մատների շարժումների փոխկապակցվածությունը: Ասում եմ մեղմ, որովհետև, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում լիովին հրաժարվել մատիտներից, թղթից, ջրաներկից ու պլաստիլինից:

Կարծում եմ, որ այս ծրագիրը հարկ է ներբեռնել կրթահամալիրում օգտագործվող պլանշետներում:

Պլանշետը հնարավորություն է տալիս երեխաներին աստիճանաբար ծանոթացնել նաև մեծ նկարիչների գործերին՝ Art Authority ծրագրի օգնությամբ:

  1. Տեսաֆիլմերի ստեղծում պլանշետներով

Պլանշետները հնարավորություն ունեն նաև տեսաֆիլմեր նկարելու՝ օգտագործելով imovie պլանշետներով նկարահանած տեսաֆիլմերի մոնտաժման ծրագիրը:

Նախակրթարանի սաները կարող են նկարահանել, իսկ դաստիարակներըԱյս ծրագրով արդեն կարող են մոնտաժել և ստեղծել ֆիլմն իր վերջնական տեսքով:

Առաջարկում եմ կրթահամալիրի «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագծի աշխատակարգի «Ուսումնասիրության թեմաներ» բաժնում հաշվի առնել նաև imovie ծրագիրը:

Եզրահանգում.

Հաճելի է, երբ այլոց մանկավարժական առաջավոր փորձն ուսումնասիրելիս պարզվում է, որ մեր փորձը նույնպես արժանի է ուսումնասիրման ու գնահատման: Ընդամենը երկու ամիս է անցել, կրթահամալիրի նախակրթարաններում սկսվել է իրականանալ «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագիծը, բայց արդեն բավականին գործ է արված՝ շնորհիվ նախագծի համակարգող Անահիտ Հարությունյանի և նախակրթարանների դաստիարակների: Հաջողություն մաղթելով նրանց՝ ուզում եմ ավելացնել, որ եթե նույնիսկ հայտնաբերենք նախակրթարանում պլանշետների օգտագործման ավելի արդյունավետ, ավելի հետաքրքիր ու հաջողված ձևեր, պետք չէ մոռանալ դարերից եկող հարատև ճշմարտությունը առ այն, որ փոքր երեխաները ամենից լավ սովորում են մարդկանց և տարբեր առարկաների հետ անմիջական շփումով, ինչը զարգացնում է նրանց լեզուն ու մտածողությունը, դրդում է իրավիճակին համապատասխան գործողությունների ու գործունեության: Տեխնոլոգիան վաղ հասակի երեխաների ուսումնական ծրագրի միայն մի մասն է: Այն պետք է այլ գործունեությունների հետ հավասարակշռված և ստեղծականորեն օգտագործել:

 

Աղբյուրներ՝

Fred Rogers Center

Highscope

Using Technology Appropriately in the Preschool Classroom

iPads in the Preschool Classroom

Why Use Technology in Education?

Teaching in a Digital Classroom

http://bzez.mskh.am/

 

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

Ամերիկյան «Investor’s Business Daily» օրաթերթի մարտի 24-ի խմբագրականը 

 

 EDIT4-pope-032816-AP

Ֆրանցիսկոս Պապը Ավագ հինգշաբթի օրը մի մարդու ոտք է համբուրում Ոտնլվա արարողությանը Հռոմի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Քահանայապետը լվաց և համբուրեց մուսուլման, ուղղափառ, հինդուս և կաթոլիկ փախստականների ոտքերը`հայտարարելով, որ նրանք բոլորը նույն Աստծո որդիներն են: Սա բարի գալստյան և եղբայրության ժեստ էր այն ժամանակ, երբ հակամուսուլմանական և հականերգաղթային զգացմունքներն են գլուխ բարձրացրել Բրյուսելում կատարված ահաբեկչությունից հետո:

 

Բազմամշակութայնություն. սա մի պատմություն է, որը շրջանառության մեջ են դրել ծայրահեղ լիբերալականները և բրահմանները այն մասին, որ Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկիչներին օտարում են և վատ վերաբերվում, և դա է պատճառը, որ նրանք սկսեցին աղաղակել և բռնարարքների դիմել: Դա կործանարար սուտ է:

Օբամայի կառավարության նախկին պաշտոնյա՝ պաշտպանության քարտուղարի տեղակալ Էվելին Ֆարկասը, չորեքշաբթի օրվա մասսայական ահաբեկչությունից հետո MSNBC հեռուստաընկերության առավոտյան ծրագրում ասել է. «Այս համայնքներին՝ հատկապես Բրյուսելում, արհամարում են իրենց կրոնի պատճառով: Ամբողջ Եվրոպայի մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի այդ մարդկանց հավասար հնարավորություններ տրվեն և անկեղծ հարգանքի արժանացնեն: Այս համայնքները բավարար չափով հարգված չեն զգում և չեն ընդունվում շատ Եվրոպական երկրներում: Եվ նույնիսկ, եթե դժվարանում եք ինտեգրել նրանց ձեր երկրներում, պետք է նրանց ապրուստ հայթայթելու համար հավասար հնարավորություններ տաք: Այդ երիտասարդներից շատերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»:

Սա զուտ առասպելաբանության ժանրից է: Ֆարկասը և ահաբեկիչներին արդարացնող այլ մարդիկ պետք է իրենց «ջութակները» մի կողմ դնեն և մի քիչ հետազոտություն անեն: Փաստն այն է, որ Բելգիայի կառավարությունը ծայրահեղ առատաձեռն է վարվել մուսուլմանական բնակչության հետ: Երկրի բարեկեցությունն ապահովող բյուջեյի մեծ մասը հատկացվում է մուսուլմաններին, և նույնիսկ սուբսիդավորվում են մզկիթներն ու իմամները:

Այդ երիտասարդ մուսուլմաններից շատերը, ովքեր ենթադրաբար չեն կարողանում շահավետ աշխատանք գտնել, չեն էլ ուզում աշխատել: Ինչու՞ պետք է ուզենան աշխատել, երբ նրանց նպաստը հնարավոր աշխատավարձի 70-80%-ն է կազմում: Ստացվում է, որ աշխատանք չունենալը գիտակից որոշում է: Շատերն իրենց պարտքն են համարում որևէ նպաստ չբերել իրենց ասելով «Քաֆիր» պետության տնտեսությանը, որն իրենց հյուրընկալել է: Չունենալով կանոնավոր աշխատանք նրանք ժամանակ են ունենում «հիջրահ» անել դեպի Սիրիա, որտեղ կարող են մասնակցել «ջիհադի» վերապատրաստմանը և վերադառնալ նոր «հմտություններով», որոնցից են, օրինակ, ապահով ու իշխանության կողմից չվերահսկվող տներում մեխերով լցոնած պայթուցիկներ պատրաստելը: Այդ տներում իշխանությունները գիշերային ռեյդեր չեն անում`ի հարգանք մուսուլմաններով բնակեցված թաղամասերի:

Արևմտյան աշխարհի պատմության մեջ բելգիական մուսուլմանները ամենափայփայված և երես տված փոքրամասնություններն են: Որպեսզի չվիրավորի հարաճուն ու բարգավաճող մուսուլմանական բնակչությանը Բելգիան ապաքրիստոնեացրել է քրիստոնեական տոները: Բոլոր սրբերի օրը հիմա կոչվում է «Աշնան տերև», Սուրբ ծննդյան արձակուրդները՝ «ձմեռային արձակուրդներ», Զատիկը`«Գարնանային արձակուրդ»: Միևնույն ժամանակ, իշխանությունը թույլատրում է հսկայական մզկիթների շինարարությունը, որոնց մեջ է նաև մի մզկիթ 18 մետրանոց մինարեթով, որը լուսավորվելու է աղոթքների ժամանակ: Իշխանությունները նույնիսկ թույլատրում են մուսուլման քարոզիչներին իրենց քարոզն անել Բրյուսելի մետրոյի կայարաններում: Այդ քարոզներից մեկն էլ դրդում է երիտասարդ մուսուլմաններին գնալ և կռվել Սիրիայում:

Բելգիական գերառատաձեռն նպաստային համակարգով սուբսիդավորվելով, հյուսիսային Աֆրիկայի երկրներից ներգաղթածները այս երկրում ինտեգրվելու շատ քիչ դրդապատճառներ ունեն: Դրա փոխարեն նրանք ներպարփակվելով տարանջատվում են և ստեղծում իսլամական փակ գոտիներ՝ կտրված «թշնամական» արևմտյան հասարակությունից:

«Շարիաթ Բելգիայի համար»-ը Բելգիայում ամենամեծաքանակ երիտասարդական կազմակերպությունն է: Դրա երիտասարդ կռվարար զորբաները շրջում են փողոցներում և ոտնձգություններ անում ոչ մուսուլման անցորդների նկատմամբ`արգելելով ծխախոտ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և խոզի մսի վաճառքը: Կանանց, ովքեր չեն կրում գլխաշոր, ձեռք են գցում, կամ էլ վատագույն դեպքում՝ բռնաբարում:

Խնդիրն անհանդուրժողականությունը չէ: Բազմամշակութային սոցիալիստական դրախտի հասկացությունն է, որ ամբողջ Եվրոմիությունն իրեն թույլ է տալիս ունենալ մուսուլմանական ներգաղթյալներ:

Արդյունքում մուսուլմանները մսխում են Եվրոպայում բարեկեցությունն ապահովող հարստությունը: Մուսուլման ներգաղթյալների 80%-ը նպաստառու է, իսկ դրանց կեսը «տնտեսապես պասսիվ» են: Մուսուլմաններն ամենից շատն են դիմում անաշխատունակ ճանաչվելու համար: Բելգիայում, ինչպես նաև՝ հարևան Նիդեռլանդներում մուսուլմանները ամբողջ բնակչության 5%-ն են կազմում, բայց սպառում են բյուջետային սոցիալական հատկացումների 40-60%-ը: Բելգիան ավելի շատ գործազրկության նպաստ է հատկացնում, քան աշխարհի որևէ այլ երկիր բացի Դանիայից:

Եվրոպական հասարակությունը չի ճնշում մուսուլման ներգաղթյալներին: Ընդհակառակը, փաղաքշում է նրանց՝ ապահովելով ապրելու հարմարավետ պայմաններ: Իսկ նրանք այդ լավությունը վերադարձնում են՝ գթառատ տանտերերի փորոտիքը թափելով:

Աղբյուրը՝  The Pernicious Myth Of The Oppressed European Muslim

 

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. պետք է վճարել նրանց

Հեղինակ՝ «Վաշինգտոն փոստ» թերթի բեռլինյան թղթակից Էնթոնի Ֆայոլա, Բեռլին, մարտի 19

Թուրքիայի և Եվրոմիության միջև ուրբաթ օրը կայացավ վիճահարույց գործարքը, որի նպատակն է վերջնականապես կանգնեցնել Մերձավոր արևելքից դեպի Եվրոպա եկող գաղթականների պատմական անկանոն հոսքը: Բայց այսօր Գերմանիան փախստականների հետ կապված ճգնաժամի էպիկենտրոնն է և խնդիր ունի լուծելու՝ ի՞նչ անել բոլոր նրանց հետ, ովքեր արդեն այստեղ են:

030216_athens_wp111457108652

Ժամանակին «էստի համեցեք» անող երկիրը արագ թափով մագնիսի պես դեպի իրեն ձգեց մեծ թվով ներգաղթյալների և քաղաքական ապաստան խնդրողների թիվը հասավ 770000-ի: Իշխանություններն ասում են, որ դրանց մոտավորապես կեսը մերժում է ստանալու: Դա նշանակում է, որ պետք է մտածել, թե ինչպես անել, որ մերժվածները մեկնեն երկրից: Այս մասշտաբի արտաքսումները մեղմ ասած խնդրահարույց կարող են լինել և երկիրը խնդրին լուծում է տվել. «Վճարել նրանց», իսկ ոմանք էլ ասում են. «Կաշառել նրանց»:

Մինչև իրեն նման առաջարկ անելը, Լաուանդ Սադեքը արդեն փոշմանել էր, որ արել էր Իրաքից դեպի Գերմանիա այդ հոգնեցուցիչ ճամփորդությունը: Մի ամիս էր անցել, ինչ ժամանել էր ներգաղթյալներին խոստացված երկիրը, բայցևայնպես, 21-ամյա երիտասարդը դեռ խցանված էր փախստականների լեփլեցուն ճամբարում: Նա գրեթե դուրս չէր գալիս ճամբարից, քանի որ գերմաներեն չգիտեր: Հետո փախստականներով հեղեղված այս երկիրն իրեն մի հետաքրքիր առաջարկություն արեց. «Հետ գնա քո երկիրը և մենք կօգնենք քեզ այնտեղ ավելի լավ կյանք կառուցել»:  «Ես մենակ էի և շփոթված», Սադեքը տեսակապով հայտնեց Իրաքից, ուր նա ինքնակամ վերադարձել էր դեկտեմբերին: Նա այդ ընտրությունն արեց, երբ գերմանական կառավարությունը նրան ինքնաթիռի տոմս և 6,000 եվրո տվեց (մոտ $6,540), որպեսզի դա ներդնի փոքր բիզնեսի մեջ՝ նպարեղենի մի փոքր խանութ Իրբիլում: «Ես ավելի երկար կմնայի Գերմանիայում, բայց նրանց առաջարկը օգնեց ինձ հասկանալու, որ մեկնելու ժամանակն է», ասաց նա:

Այս տիպի առաջարկը ցույց է տալիս, որ Ատլանդյան օվկիանոսի այս կողմում մասսայական արտաքսումները ոչ միայն չեն համարվում հարցի լուծման վերջին նիջոց, այլև՝ ավելի քիչ արդյունավետ գործիք, քան այն որ կարելի է ներգաղթյալներին համոզել հետ գնալու ճանապարհն ընտրել: Մատնացույց անելով Միացյալ նահանգներից շատ մեկսիկացիների արտաքսումը և շատ շուտվ այդ նույն մարդկանց վերադարձի փորձեր անելը, գերմանացիները և նրանց մի շարք հարևան Եվրոպական երկրներ փաղաքշանքով համոզելու ձևեր են փնտրում, որպեսզի ներգաղթյալները մշտապես լքեն իրենց երկրները:

«Եթե ինձ տեղահան անեք, որովհետև ես այստեղ քաղցած եմ մնում, և հետ ուղարկեք ինձ այնտեղ ուր ես նորից քաղցած եմ լինելու, ես նորից կփորձեմ վերադառնալ», ասել է Եվգենիո Ամբրոսին՝ Եվրոմիության միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը:

Գերմանիան, հաշվի առնելով անցյալում ֆաշիստական ոստիկանության բռնությունները և սառը պատերազմը, հայտնի է ապօրինի ներգաղթյալների նկատմամբ իր բարեկիրթ վերաբերմունքով: Օրենքում եղած սողանցքերի և այլ միջոցների շնորհիվ վերջին տաևիներին շատ քիչ մարդ է արտաքսվել Գերմանիայից: Բայց հիմա աննախադեպ է այն մարտահրավերը, որին ստիպված է դիմակայել երկիրը: Կանցլեր Անգելա Մերկելի «բաց դռների» դիրքորոշումը Մերձավոր արևելքի պատերազմից փախչողների համար մագնիսի դեր խաղաց: Ի հավելումն դրա Սիրիայի և Իրաքի պատերազմական փախստականներին այստեղ միացան նաև Մարոկկոյից և Բանգլադեշից եկած աշխատանք փնտրողներ, ովքեր ներկայացնում էին պատմություններ, որ հալածվել են իրենց երկրում: Վերջինների համար գրեթե բացառվում է, որ օրինական կացության թույլտվություն կստանան: Որպեսզի նրանց դուրս հանի երկրից, Գերմանիայի պատասխանը նրանց և սպառնալից է, և բարեգութ ու խթանող, որը ներառում է հավելյալ կանխիկ դրամի առաջարկ, բիզնեսում ներդրման համար դրամաշնորհներ, և նույնիսկ՝ արհեստների ուսուցման դասընթացներ, եթե ներգաղթյալները կամավոր կերպով մեկնեն երենց երկրները:…

Աղբյուրը՝ https://www.washingtonpost.com/world/europe/germany-learns-how-to-send-back-migrants–pay-them/2016/03/19/0685dc96-e552-11e5-a9ce-681055c7a05f_story.html

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

 

 

 

 

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Կայ Դիկման

1rts9soh.jpg

Ամբողջությամբ ցամաքային երկիր բալկանյան Մակեդոնիան հարյուր հազարավոր փախստականների է թույլատրել Հունաստանից իր երկրի միջով անցնել դեպի հյուսիս՝ Գերմանիա: Այս ամսվա սկզբից Մակեդոնիան, որը Եվրոմիության երկիր չէ, փախստականների առջև փակել է իր սահմանը Հունաստանի հետ, որը Եվրոմիության անդամ երկիր է:

Հազարավոր փախստականներ են շարվել Հունաստան-Մակեդոնիա սահմանին, և Մակեդոնիայի նախագահ Ջեորջե Իվանովն էլ պնդում է, որ իր երկիրն այժմ վճարում է Եվրոմիության սխալների համար:

Այս հարցազրույցը վարել է Կայ Դիկմանը՝ գերմանական Bild լրագրի հրատարակիչը և Business Insider-ի (ԲԻ) խմբագիրը:

 

ԲԻ. Պարոն նախագահ, որպեսզի դադարեցվի փախստականների հոսքը ծրագիր է եղել, որ Թուրքիան 6 մլրդ եվրո կստանա և վիզային պահանջների հարց կբարձրացվի: Միևնույն ժամանակ էլ Մակեդոնիան ստիպված է լինում Եվրոմիության համար Հունաստանի սահմանին «կեղտոտ» աշխատանքն անել, ինչպես որակում է Գերմանիայի փոխկանցլեր Գաբրիելը: Դուք ունե՞ք զգացողություն, որ Ձեզ հիմարի տեղ են դրել:

Ջեորջե Իվանով. “Սա առաջին անգամը չէ, որ Եվրոմիությունը անտեսում է  Մակեդոնիային, մեզ ծանոթ է այդ զգացողությունը. Ոչ ոք մեզ չօգնեց, երբ մենք 360.000 փախստական ընդունեցինք Կոսովոյի պատերազմի ժամանակ: Այդ է պատճառը, որ մենք հիմա նախաձեռնություն ենք ցուցաբերել՝ մեր բանակը պաշտպանում է մեր սահմանները: Փախստականների այս ճգնաժամում մենք ենք վճարում ԵՄ սխալների համար: Մենք արդեն ստիպված ենք եղել 25 մլն եվրո հարկային գումար ծախսել: Մենք արդեն արտակարգ դրություն ենք հայտարարել: Իսկ ի՞նչ ենք ստացել Եվրոպայից, ոչի′նչ: Ո′չ մի ցենտ էլ չենք ստացել: Հիմա մենք, չլինելով Եվրոմիության անդամ երկիր, ստիպված ենք պաշտպանել Եվրոպան՝ Եվրոմիության անդամ երկիր Հունաստանից”:

2rtsa5tz.jpg

ԲԻ. «Դուք նաև Շենգենի անդամ երկիր չեք, բայց պաշտպանում եք Շենգենի սահմանը…»

Ջեորջե Իվանով. «Այո, մենք այստեղ ոչինչ ենք, Եվրոմիության անդամ երկիր չենք,  Շենգեն երկիր չենք, ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք: Ոչ ոք մեր կարիքը չունի: Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք Եվրոպան եվրոպական երկրից, որն  անբավարար է վերահսկում, կամ էլ որևէ կերպ չի վերահսկում փախստականներին. Փախստականների ճգնաժամում անվտանգության հարցը ամբողջապես անտեսված է: Եթե մենք վստահեինք Բրյուսելին և մեր նախաձեռնությամբ չգործեինք, ապա մենք հիմա ջիհադներով հեղեղված կլինեինք»:

ԲԻ. «Ի՞նչ նկատի ունեք»:

Ջեորջե Իվանով. «Նայե′ք այս անձնագրերին և փաստաթղթերին: Սրանք բոլորը կեղծ են կամ՝ գողացված: Մենք արդեն սրանցից 9000 հատ բռնագրավել ենք: Եվրոպայում ճանապարհորդում են կեղծ փաստաթղթերով այսպես ասած փախստականներ, իսկ Հունաստանն էլ պարզապես շտամպ է դնում այդ կեղծ փաստաթղթերի վրա, որպեսզի նրանք շարունակեն իրենց ճամփորդությունը: Մենք պետք է ընդունենք, որ այդ մարդկանցից շատերը, ովքեր ճամփորդում են կեղծ փաստաթղթերով և ուզում են մտնել Եվրոմիության գոտի որպես փախստականներ, արմատական կռվողներ են»:

3rts9vci.jpg4rts9yfe.jpg

ԲԻ. «Այսպիսով մենք՝ գերմանացիներս, պետք է երախտապարտ լինե՞նք Մակեդոնիային սահմանը հիմնովին փակելու համար»:

Ջեորջե Իվանով. «Փախստականների ճգնաժամը չափվում է մարդասիրության և անվտանգության խաթարմամբ: Ինչ վերաբերում է մարդասիրությանը, Գերմանիան օրինակելի է վարվել: Բայց Ձեր երկիրը լիովին ձախողել է անվտանգության հարցը: Միայն մեկ օրինակ, մենք ուզում էինք Եվրոպայի և Գերմանիայի հետ տեղեկատվություններ փոխանակել այդ ենթադրյալ ջիհադիստների մասին: Բայց ոչ ոք չուզեց մեր տվյալները: Մեզ ասացին. «Մենք չենք կարող համագործակցել Ձեզ հետ: Դուք երրորդ երկիր եք, մեզ պետք չէ Ձեր հետ տվյալներ փոխանակել»:

ԲԻ. «Գերմանիան նույնպես չուզե՞ց օգնել Ձեզ»:

Ջեորջե Իվանով. «Ո′չ, մենք բիոմետրիկ տվյալներ հավաքող սարքի կարիք ունեինք, իսկ Գերմանիան հրաժարվեց որևէ բանով մեզ օժանդակել: Բայց մենք ուրիշ պետություններ գտանք, որոնք ի վիճակի եղան մեզ օգնել: Ամբողջությամբ անհեթեթություն է՝ մենք ոչ թե փողի այլ ամբողջ մայրցամաքի համար ենք մտահոգված: Բայց ակնհայտ է, որ դա ոչ մեկին էլ չի մտահոգում: Գիտեք, Փարիզի ահաբեկչությունից հետո մեզ հարցրեցին, թե արդյոք մենք որևէ տեղեկատվություն ունենք, բայց դա միայն այդ դեպքերից հետո: Մենք ասացինք, որ երկիր մտած 10 մարդ մարդասպանների նույն ինքնությունն էին ունեցել»:

ԲԻ. «Թուրքիան բանակցություններ է վարում Եվրոմիության հետ, իսկ Մակեդոնիային չեն հրավիրում բանակցությունների սեղանին… »     

Ջեորջե Իվանով. «Դժբախտաբար մենք այդ սեղանի մենյուի մասն ենք կազմում: Մենք միշտ էլ Եվրոմիության հաստատությունների զոհն էնք եղել: 25 տարի շարունակ մեզ խաբել են և հմտորեն բանեցրել: Արդեն յոթ անգամ քննարկվել է Մակեդոնիայի հնարավոր անդամակցության հարցը Եվրոմիությունում, բայց միշտ էլ Հունաստանը դեմ է եղել: Ոչ ոք Եվրոմիությունում չի կարողանում լեզու գտնել հույների հետ, իսկ մեզ վիճակված է միայնակ լուծել հակամարտությունը այս երկրի հետ: »

ԲԻ. «Հունաստանի վարչապետը փախստականների հարցով գովում է կանցլեր Անգելա Մերկելին. Նա ցույց է տալիս Եվրոպայի բարոյական և մարդասիրական դեմքը: Ի՞նչ դեմք է Մակեդոնիան ցույց տալիս»:

Ջեորջե Իվանով. «Մենք նույնպես մարդասիրական դեմք ենք ցույց տալիս: Մակեդոնացիները անհավատալի չափի օգնություն են ցուցաբերել: Նրանք բժշկական խնամք են տարել և հանգանակություններ են արել: Բայց նորից եմ ասում, որ մենք Եվրոմիության երկիր չենք և ստիպված ենք վճարել Եվրոմիության սխալների համար»:

ԲԻ. «Դա նշանակու՞մ է, որ Գերմանիայի բաց սահմանների քաղաքականությունը  սրեց փախստականների ճգնաժամը»:

5rtsa6y0.jpg

Ջեորջե Իվանով. «Կանցլեր Մերկելը քաջաբար գործեց իր մարդասիրական ժեստով: Բայց հիմա ոչ ոք բավականաբար քաջ չէ, որպեսզի ասի, թե ինչ է հաջորդը լինելու: Սուդանի և Եգիպտոսի միջև ընկած տարածքում 20 մլն գաղթականներ են սպասում, ովքեր ուզում են գնալ Եվրոպա: Իսկ Աֆրիկա՞ն…, Փախստականների հոսքը չի վերջանա: Բոլորն էլ լավ տեղեկացված են Twitter-ի և Facebook-ի շնորհիվ: Իսկ ի՞նչ է անում Եվրոպան: Վեց ամսից էլ ավել ժամանակ է պահանջվում միայն մի վեհաժողով կազմակերպելու համար: Մինչև այդ վեհաժողովի ժամանակը արդեն 1 մլն նոր գաղթականներ են ժամանել: Իսկ գերմանիայի վերաբերյալ կասեմ հետևյալը. Այդ ինչպես կարող է պատահել, որ 130,000 փախստական պարզապես անհետացել է Ձեր երկրում: Մենք պետք է արմատապես փոխվենք»:

ԲԻ. «Հատկապես ի՞նչը նկատի ունեք»:

Ջեորջե Իվանով. «Մենք տեսնում ենք, որ Եվրոպան չի գործում ճգնաժամային իրադրությունում: Բրյուսելին ժափազանց շատ ժամանակ է հարկավոր լինում որոշումներ կայացնելու համար: Այս է պատճառը, որ մեր նման բալկանյան երկրները ստիպված եղան ինքնուրույն գործելու: Բայց Եվրոպական ճգնաժամային կառավարությունը չի աշխատում: Ապագայում ավելի շատ երկրներ ստիպված կլինեն անկախ որոշումներ կայացնելու: Կանցլեր Մերկելը նույնպես որոշել է Եվրոպայի փրկչի դերը ինքնուրույն ստանձնել: Իր որոշումներով նա միայնակ է  Եվրոպային մի որոշակի ուղղությամբ հրելով տանում: Հիմա նա ուզում է Թուրքիայի հետ հասնել հարցի լուծմանը: Կտեսնենք, թե դա կաշխատի: Այս առումով ես շատ թերահավատ եմ»:

ԲԻ. «Բայց ի՞նչ կլինի հազարավոր մարդկանց հետ, ովքեր սպասում են հունական Իդոմենի սահմանային գյուղի մոտ»:

7rts9sp2.jpg

Ջեորջե Իվանով. «Փախստականները սպասում են, որ Մերկելը իրենց ինքնաթիռներով կամ գնացքներով կտանի: Նրանք բոլորն ուզում են Գերմանիա գնալ, չեն ուզում մնալ Հունաստանում»:

ԲԻ. «Սահմանի մոտ իրադրությունը սպառնում է ահագնանալ: Եթե փախստականները ուժ կիրառեին Մակեդոնիայի սահմանը հատելու համար, արդյո՞ք  Ձեր զինվորները չէին բավարարվի միայն արցունքաբեր գազ օգտագործելով և զենք կօգտագործեին, որպեսզի հետ մղեին նրանց»:

Ջեորջե Իվանով. «Մենք, իհարկե, անասուններ չենք, որ կրակեինք պատերազմական փախստականների վրա: Նախ պետք է նայեք Հունական կողմը: Եվրոմիության ոստիկանական ուժերը կայանել են այնտեղ և իրենց գործն է կառավարել իրադրությունը: Բայց ակնհայտ է, որ նրանք անկարող են»:

ԲԻ. «Ի՞նչ կլինի Հունաստանի հետ, եթե փակ պահեք սահմանը»:

Ջեորջե Իվանով. «Ստիպված կլինեք հույներին հարցնել: Հիմա նրանք նորից 700 մլն եվրո են ստանում Եվրոմիությունից: Նրանք ինչ ուզում են, ստանում են: Բայց խնդիրն այն է, որ նրանք դա չեն օգտագործում որևէ բանի համար: Ինչու՞ չկան ջեռուցվող ժամանակավոր կացարաններ և ճամբարներ: Ես հասկացել եմ, որ Եվրոպան մեզ որևէ բանի տեղ չի դնում, բայց ես չեմ ընդունի այն իրողությունը, որ մեզ հիմա մեղադրում են ուրիշների սխալների համար: Եվրոմիությունը իրավունք չունի մեղադրելու Մակեդոնիային: Մենք պարզապես մեր մասին ենք հոգ տանում»:

ԲԻ. «Տպավորությունն այնպիսին է, որ Դուք շատ եք բարկացած Եվրոմիության վրա, ճիշտ է՞»:

Ջեորջե Իվանով. «Ի՞նչ կանեիք, եթե ինչ-որ մեկը 25 տարի շարունակ արգելափակեր դեպի Ձեր երկիր տանող ճանապարհները, եթե Ձեզ բանեցնեին ու անընդհատ ստեին:  Անհաշիվ դրական զեկույցներից բացի ոչ մի զարգացում չի եղել մեր երկրի Եվրոմիությանը անդամակցելու հեռանկարների վերաբերյալ: Մենք, կարծես, 25 տարի շարունակ վերելակի մեջ խցանված լինենք»:

 

Աղբյուրը՝ Macedonian President to Germany: “Your country has completely failed.”

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

 

Կրթական համակարգը, որը հիմնված է սովորողներին միայն ակադեմիական գիտելիքներ փոխանցելու վրա, ավելի ու ավելի է հեռանում իրական կյանքից՝ այն ամենից, ինչի կարիքն իրոք ունեն նախակրթարանի սաները, միջին և ավագ դպրոցների սովորողները: Շատ երկրներում են արդեն կրթական համակարգերը բարեփոխում՝ ավելի շատ հիմնվելով տեխնոլոգիական կամ էլ ավելի լայն իմաստով՝ նախագծային ուսուցման վրա: Օրինակ, Ֆինլանդիայում այս տարվանից արդեն սկսել են կրթական հեղափոխություն իրականացնել:  Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնեն այն կարծիքին է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Երեխաները վաղ տարիքից ուզում են ինքնուրույն որևէ կարևոր բան անել, բայց շատ ծնողներ խանգարողի դերում են միայն. ասեղին ձեռք չտաս՝ մատդ կծակես, մկրատին ձեռք չտաս՝ մատդ կկտրես, մուրճի հետ գործ չունես՝ մատիդ կխփես: Այսպես մենք աստիճանաբար վերացնում ենք երեխայի որևէ բան ինքնուրույն անելու ձգտումը, իսկ տարիներ հետո «տեղին» հանդիմանում. մեծ տղա ես դարձել, բայց մի մուրճ բռնել էլ չգիտես, մեծ աղջիկ ես դարձել, բայց մի կոճակ էլ չես կարողանում կարել: Այս ամենը տանը, իսկ դպրոցու՞մ:

Ամերիկացի հոգեթերապևտ Շելլի Ռայթը իր «Why Academic Teaching Doesn’t Help Kids Excel in Life –Թե ինչու ակադեմիական ուսուցումը չի օգնում երեխաներին առաջադիմել իրական կյանքում» հոդվածում գրում է. «Դպրոցը պետք է մի վայր լինի, ուր երեխաները կարողանան հայտնաբերել, թե ինչ են իրենք սիրում կյանքում: Նրանք պետք է ի վիճակի լինեն իրենց հուզող հարցերը տալ և հետամուտ լինեն դրանց պատասխանները գտնելու: Նրանք պետք է հայտնաբերեն, թե ի՞նչն է իրականում խանդավառում իրենց սրտերն ու հոգիները: Նրանք պետք է հայտնաբերեն, որ կարող են փոխել աշխարհը իրենց այդ խանդավառությամբ: Նրանք պետք է ավարտեն դպրոցը մի զգացումով. ինչու՞մ են իրենք լավ: Այսօր, կարծում եմ, որ երեխաների մեծ մասը ավարտում է դպրոցը միայն իմանալով, թե արդյոք իրենք լավ, թե վատ սովորող են եղել դպրոցում: Հաճախ մեր սովորողները մեծ ընդունակություններ ունեն, որոնք պարզապես չեն տեղավորվում «իսկական ակադեմիական գիտելիքի» մեր պատկերացումներում: Իսկ ի՞նչ է դա: Կենսաբանության ծրագրի, որը ես վերջին մի քանի տարիները դասավանդում եմ, բովանդակային կետերից մեկը անձրևորդերի բազմացումն է: Ինչ-որ մեկը կամ էլ՝ մեկից ավելի մարդիկ որոշել են, որ 17-ամյա պատանիների համար կարևոր է իմանալ անձրևորդերի բազմացման մասի՞ն»:

Շելլի Ռայթի այս միտքը շարունակելով ասեմ, որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու էր ինձ պետք այդքան շատ եռանկյունաչափական վարժություններ լուծելը դպրոցում: Դպրոցն ավարտելուց ի վեր, 50 տարի շարունակ իրական կյանքում ինձ պետք չեն եկել ոչ sina-ն ոչ էլ՝ cosa-ն, էլ չեմ ասում arcsin-ի ու arctg—ի մասին: Պետք չէ ասել, որ այդ վարժությունները տրամաբանություն են զարգացրել: Ես մաթեմատիկոս չէի դառնալու և դրանք սոսկ մեխանիկական գործողություններ էին ինձ համար, որոնք ձևավորում էին ոչ մի տեղ պետք չեկող կարողություններ: Համատարած գրագիտության երկիր է Հայաստանը, միջնակարգ կրթությունն էլ՝ պարտադիր: Բոլորն էլ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից քննություններ են հանձնել, բայց երբ բժիշկը  որևէ մեկին ասում է, որ նա պետք է 5%-անոց աղի լուծույթով ողողում անի, նա հարցնում է բժշկին, թե որքա՞ն աղ լցնի մեկ բաժակ ջրի մեջ: Ու՞ր կորան tg-ն ու ctg-ը: Այստեղ Վիետի թեորեմն էլ չի օգնի, եթե նույնիսկ անգիր հիշել: Այո, դպրոցը միշտ էլ կյանքից հեռու է եղել ու կյանքւմ ամենաանպաշտպանները դպրոցում կարգապահ, հլու հնազանդ ու շատ լավ սովորողներն են լինում: Մայքրոսոֆթի հիմնադիր տնօրեն Բիլ Գեյթսի խորհուրդը շատ է խոսուն`«Մի արհամարեք ձեր վատ սովորող դասընկերներին. շատ հնարավոր է գա մի օր, երբ հարկ կլինի խնդրել նրանց, որպեսզի նրանք աշխատանքով ապահովեն ձեզ որպես գործատու»:
Գերի Բենենսոնը իր բավականին ծավալուն հոդվածում «Introducing Technology as a School Subject – Տեխնոլոգիան որպես դպրոցական ուսումնական առարկա» աշխատում է բացահայտել տեխնոլոգիական կրթության էությունը: Նա գրում է, որ շատ կրթական շրջանակներում տեխնոլոգիան նույնացնում են համակարգիչների հետ, իսկ ոմանք էլ ավելի են նեղացնում տեխնոլոգիայի իմաստը և համարում են դա միայն համացանցային փնտրտուք: Գերի Բենենսոնը այն կարծիքին է, որ առօրյա կյանքում պիտանի սովորական թղթե տոպրակներ պատրաստել սովորեցնելը կրտսեր դպրոցում առաջին տեխնոլոգիական կարողություններից է, որ երեխան կարող է ձեռք բերել: Տեխնոլոգիական մոտեցման բոլոր բաղադրիչներն էլ կարող են առկա լինել տոպրակի պատրաստման ժամանակ: Առաջին բաղադրիչը հետազոտելն է: Դասվարի հետ միասին որոշում են, թե ո՞ր թղթի տեսակն է ամենադիմացկունը: Աշխատանքի պլանավորումը կատարում են՝ մատիտով գծելով ապագա տոպրակի բնական չափերով ձևվացքը: Օգտագործելով մկրատ և սոսինձ ստեղծվում է առաջին տոպրակը: Սովորողները կարող են գնահատել իրենց աշխատանքը՝ տոպրակի մեջ որոշ իրեր լցնելով և կշռելով այն: Վերջում պարզում են, թե քանի՞ կիլոգրամ միրգ է կարող պարունակել իրենց պատրաստած տոպրակը:

Ի՞նչ է տեխնոլոգիական կրթությունը

Հայերենի առցանց բացատրական բառարանում «տեխնոլոգիա» բառը երկու բացատրություններով է ներկայացված. «1. Նյութերի՝ արտադրանքի մշակման միջոցների և արտադրական պրոցեսների կատարման մեթոդների մասին գիտելիքների ամբողջությունը:

  1. Որոշակի միջոցներով, եղանակներով ու հաջորդականությամբ կատարվող այն գործառնությունների ամբողջությունը, որոնցից բաղկացած է նյութերի և արտադրանքի մշակության պրոցեսը

Օքսֆորդի բացատրական բառարանում այդ բառն ունի այս բացատրությունները. «Գիտության օգտագործումը արդյունաբերական կամ առևտրային նպատակներով»: Օրինակ, կաուչուկի արտադրության տեխնոլոգիան, կոնյակի արտադրության տեխնոլոգիան…

Ամերիկյան Webster-ի մեջ ավելի պարզ է գրված. «Գործնական նպատակին հասնելու համար օգտագործվող տեխնիկական մեթոդը»:

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրում բացատրությանը կրթական ուղղվածություն է տրված. «Մարդու ստեղծականության կիրառումը խնդրի լուծման գործում»:  Այսինքն`կրթությունը, ուսուցումը տեխնոլոգիապես ճիշտ կազմակերպելու համար հարկ է որ ուսման գործընթացում խթանել սովորողների ստեղծականությունը: Այդ ստեղծականությունը խթանվում է «հաջորդականությամբ կատարվող գործառնությունների ամբողջությամբ»: Գործառնությունների այդ ամբողջությունը 4 քայլից է բաղկացած՝ հետազոտում, աշխատանքի պլանավորում, ստեղծում և գնահատում, իսկ համակարգչային տեխնոլոգիան օգնում է, որ այդ չորս քայլերը ավելի արդյունավետ իրականացվեն: Օրինակ, հետազոտման փուլում, երբ ուսումնասիրվող նյութի մասին անհրաժեշտ է նախնական տեղեկատվության, անգնահատելի է ինտերնետին միացված համակարգիչը: Համակարգչային տարբեր ծրագրերը օգնում են նաև հավաքած տեղեկատվությունը և սեփական փորձով ձեռք բերված արդյունքները համեմատել և տեսանելի ու պատշաճ ձևով ներկայացնել, ինչը նաև կարելի է համարել աշխատանքի արդյունավետ գնահատում:

Միջին և ավագ դպրոցներում հարկ չկա տեխնոլոգիան որպես առանձին առարկա ուսումնասիրել: Մի բան անելու տեխնոլոգիական հմտությունները կարելի է կիրառել գրեթե բոլոր ուսումնական առարկաների դասավանդման ընթացքում:

Օրինակ, դիտարկենք, թե ինչն է տեխնոլոգիական ուսուցումը գրականության դասավանդման մեջ.

  1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման

Մեր ուսումնասիրվող հեղինակը Հովհաննես Թումանյանն է: Սովորողներին հանձնարարվում է կարդալ Թումանյանի բանաստեղծությունները և նրանցում գտնել այնպիսիները, որոնք հնարավոր կլինի ամփոփել մի վերնագրի տակ, որոնք գրեթե նույն թեման են շոշափում: Օրինակ, եթե ինձ տրվեր այդպիսի հանձնարարություն, մի վերնագրի տակ կամփոփեի այն բանաստեղծությունները, որոնք բացահայտում են Թումանյանին որպես մեծ հավատքով լի մի մարդ. «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում», «Բանաստեղծը ծերացել է», «Երբ ես տխուր, հուսահատ», «Ամառային երեկո» «Անմահությանը», «Աստծո սպառնալիքը» և այլ նմանաոգի բանաստեղծություններ:

  1. Պլանավորում. դասավորում ենք ընտրված բանաստեղծությունները ըստ մտքի զարգացման
  2. և 4. Ստեղծում և գնահատում

Նորից ու նորից ենք կարդում այդ բանաստեղծությունները՝ առանց պարտադրված անգիր անելու՝ կարևորը միտքն է, որը պետք է հասկանալ ու գնահատել: Երբ գնահատում ենք այդ մտքերը, ստեղծում ենք մերը: Գնահատել՝ նշանակում է ստեղծել:

Տեխնոլոգիական նույն բաղադրիչներով կարող ենք ավագ դպրոցի սովորողներին առաջարկել մի համեմատական հետազոտություն անել Շեքսպիրի «Տիմոն Աթենացու» և Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարու» խռովահույզ մենախոսությունները:

Մեկ այլ օրինակով քննարկենք հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանչական կարողությունները զարգացնելու տեխնոլոգիան:

  1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման

Հայերենից անգլերեն թարգմանելու համար թեմաներն ընտրվում են ըստ սովորողների հետաքրքրությունների, նրանց արդեն ունեցած փորձառությունների: Հարկ չկա ընտրել այնպիսի թեմա, որում նույնիսկ մայրենի լեզվով անհասկանալի գաղափարներ են շարադրված:

  1. Պլանավորում

Աշխատանքի հաջորդականությունը.

Ա) Սկզբում ակտիվացնում ենք Google-ի թարգմանիչ ծրագիրը

Բ) Թարգմանվող տեքստը արտատպում ենք Microsoft Word –ում:

Գ) Կարդում ենք ամբողջ տեքստը և ընդգծում ենք այն բառերն ու բառակապակցությունները, որոնց անգլերեն ձևերը չգիտենք: Կարևոր է հասկանալ տեքստի ամբողջական բովանդակությունը, որպեսզի էլեկտրոնային թարգմանչի առաջարկած տարբերակներից հնարավորին չափով ճիշտն ընտրենք: Այդ հարցում մեզ շատ է օգնում նաև երկլեզվանի բառարանին կցված անգլերեն բացատրական բառարանը:

  1. Ստեղծում.

Սկսում ենք բուն թարգմանական գործընթացը՝ յուրաքանչյուր թարգմանված նախադասություն մուտքագրելով հայերեն տեքստի վերևում և ջնջելով  համապատասխան հայերեն նախադասությունը: Վերջում մեր էջում մնում է միայն անգլերեն թարգմանվածը:

  1. Գնահատում

Վերջում արագ կարդում ենք մեր թարգմանած տեքստը և հնարավոր վրիպակները ուղղելուց հետո տեղադրում ենք այն մեր բլոգում, կայքի անգլերեն էջում, ուղարկում ենք մեր արտասահմանյան ոչ հայախոս բարեկամին: Միջմշակութային կապերի, միջազգային կրթական փոխանակումների զարգացման համար կարևոր է թարգմանչական կարողությունը:

Դպրոցական տարբեր ուսումնական առարկաների մասնագետները կարող են իրենց առարկայի թեմաները մշակել նշված տեխնոլոգիական բաղադրիչներով:

Այդուհանդերձ, հանրակրթությունը պետք է այնպես կազմակերպվի, որ արդյունքում սովորողները ձեռք բերեն իրենց կյանքում միշտ էլ անհրաժեշտ հետևյալ տեխնոլոգիական կարողությունները.

Մտածելու կարողություններ

Թեմատիկ գաղափարների վրա հիմնված լեզվական բառապաշարի ընդլայնում և կիրառում

Օգտագործել արդեն ձեռք բերած գիտելիքը նոր երևույթի բացահայտման մեջ

Վերլուծել երևույթները համեմատության մեջ՝ գտնելով դրանց նմանությունները և ընդհանրությունները

Կարողանալ ստեղծել մի նոր ամբողջ՝ համակցելով տարբեր երևույթների առանձին մասեր, ստեղծել-հորինել նորը

Կարողանալ ստեղծել՝ գնահատելով տարբեր երևույթներ

Տարբեր տեսակետները հաշվի առնելով՝ առաջ քաշել սեփականը

Սոցիալական կարողություններ

Պատասխանատվություն վերցնել մի որևէ հանձնարարություն կատարելու համար

Կարողանալ լսել և հարգել ուրիշների կարծիքը, որոշումներ կայացնել ելնելով սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներով, հարգել այլ դավանանքներ ունեցող անձանց

Կարողանալ խմբային աշխատանք կատարել՝ իմյանց հետ կիսելով աշխատանքներ և աշխատանքային գործիքներ, ի վիճակի լինել հարթել խմբում առաջացած հակասությունները

Հաղորդակցական կարողություններ

Կարողանալ ունկնդրել ասվող ցուցումները, տեղեկատվությունը

Կարողանալ մի որևէ իրադարձության մասին բանավոր տեղեկատվություն տալ՝ մտքերի հստակ և տրամաբանական հաջորդականությամբ

Կարողանալ մի որևէ երևույթի մասին տեղեկություններ հայթհայթել համացանցից, տեղեկատվական գրքերից և դրանք կարդալով՝ գրավոր և բանավոր եզրակացություններ անել լսարանի առաջ Power Point ներկայացմամբ կամ էլ՝ բլոգում

Կարողանալ երևույթների պատկերման, զարգացման սխեմաներ ու գրաֆիկներ կարդալ և մեկնաբանել դրանք բանավոր և գրավոր

Ինքնակառավարման կարողություններ

Կարողանալ վարքագծով այնպես անել, որ սեփական անձը և ուրիշներինվտանգի մեջ չդնել

Կարողանալ արդյունավետորեն օգտագործել հանգստի և աշխատանքային ժամանակը

Կարողանալ տեղանքի քարտեզից օգտվել, կարողանալ կողմնորոշվել տեղանքում կողմնացույցով և առանց կողմնացույցի

Կարողանալ հետևել անձնական հիգիենային, առողջ սննդի և ապրելակերպի կանոններին

Համակարգչային կարողություններ

Կարողանալ աշխատել  Word office, Power Point, Paint, Photo shop, Excel, Avis, Film maker ծրագրերով

Կարողանալ անձնական բլոգ ստեղծել և վարել այն

Ֆիզիկական և աշխատանքային կարողություններ

Կարողանալ լողալ, թել ու ասեղով կարել

Կարողանալ վրան խփել ու խարույկ վառել, կարողանալ գոյատևել որոշակի էքստրեմալ պայմաններում

 

Նյութն ուսումնասիրելիս օգտագործել եմ հետևյալ աղբյուրները.

Հայերենի առցանց բառարան

Oxford Learner’s Dictionary

Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Why Academic Teaching Doesn’t Help Kids Excel in Life

Project Based Learning

How We Can Connect School Life to Real Life

Introducing Technology as a School Subject

Perspectives of the San Diego Bay

Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները

Աբու Լալա Մահարի

 

 

Իմ գործունեությունը մանկավարժական լաբորատորիայում 2016-ի փետրվարին

Իմ գործունեությունը մանկավարժական լաբորատորիայում 2016-ի փետրվարին

1.Մասնակցել եմ «Ֆինանսական գրագիտություն» նախագծին

http://mskh.am/en/56544

http://mskh.am/en/56558

http://mskh.am/en/56630

http://mskh.am/am/56837

http://mskh.am/en/57063

2.Մարզական ստուգատեսի լուսաբանում-գնահատում

3.Ուսումնասիրել եմ Ավագ դպրոցի դասավանդողների հունվարյան առցանց դպրոցի առաջադրանքները: Արդյունքն ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին:

  1. Շարունակել եմ հայերենից անգլերեն թարգմանել Դպիրի հոդվածները.

Educational Project “Financial Literacy” with Foreign Specialists , Marta Asatryan

January School of Online-Distant Education in “Mkhitar Sebastatsi” Educomplex  Sofia Aivazyan

My Experience in Organizing a Prolonged Day at Primary School  Gohar Baljyan

  1. Alternative Pedagogy ամբողջովին անգլերեն բլոգը թարմացրել եմ 2015-2016 թթ 32 թարգմանություններով՝`հոդվածները հրապարակելով ըստ առարկայական ուղղվածության և կրթական աստիճանների:

6.Շարունակել եմ Պիետրո Շաքարյանի գրքի թարգմանությունը՝ 7 էջ:

«Խրուշչովյան ձնհալը և խորհրդային նորարար մանկավարժների ի հայտ գալը» ամբողջությամբ

«Սեբաստացիների գաղափարական ակունքները» դեռ ավարտված չէ:

 

 

Յուրա Գանջալյան

25.02.2016

 

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը

Հաշվետու ժամանակաշրջանում Դպիրում հրապարակված իմ հոդվածները, թարգմանություն-փոխադրությունները և վերլուծությունները

Music: Thurther Education

Professional Practices for English Language Teaching

Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն

Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

We are all from Childhood by Origin

Մաթեմատիկական կրթության չինական հիմնարար սկզբունքները

Գնահատե՞լ, թե՞…

The Wall of Education 2: Religion and Church

Organization of Education through Educational Calendar

Open Review-festivals as a Way of Organizing Educational Programs and Presenting the Results

When Knowledge and Ability Cooperate

“Fun of Knowledge” Begins from a new Environment

Motherhood Viewed as Beginning of Harmony in Life or Motherhood as a Woman’s Best Career

Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Նոյեմբերին իմ մեկ տարվա թարգմանչական գործունեության հաշվետվությամբ ներկայացա իմ բլոգում, որը եղավ նաև դասավանդողների հոդվածների ու նրանց գործունեության մի յուրահատուկ գնահատական:

Ստեղծեցի Alternative Pedagogy alternativepedagogyblog.wordpress.com  բլոգը, որը նպատակաուղղված է մեր կրթական հեղինակային ծրագրերի ավելի արդյունավետ տարածմանը ամբողջ աշխարհում:

Մտորումներ Սթիվեն Ջոնսոնի “Ամեն ինչի վատը լավ է քեզ համար” գիրքը կարդալուց հետո

Հունվար ամսին Վահրամ Թոքմաջյանի հետ մասնակցեցի միջազգային “Ֆինանսական գրագիտություն” միջազգային ծրագրով կրթահամալիր ժամանած մասնագետների կրթահամալիրում ինտեգրման աշխատանքներին ու սկիզբ դրեցինք նախագծի իրականացման աշխատանքներին:

Հունվարյան առցանց ուսուցում  

Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Անգլիական «The Independent» և ավստրալիական The Conversation էլեկտրոնային լրատվականներում հրապարակված Ռիչարդ Գարների և Փասի Սահլբերգի հոդվածների վերլուծական փոխադրություն

Ֆինլանդիայի կրթական համակարգին ես մի անգամ արդեն անդրադարձել էի իմ «Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ» հոդվածում: Ունենալով այդպիսի առաջավոր կրթական համակարգ նրանք կանգ չեն առնում և որոշել են մի իսկական կրթական հեղափոխություն իրականացնել հանրակրթությունում՝ հրաժարվելով առարկայական ուսուցումից՝ ի օգուտ թեմատիկ ուսուցման: Կրթական այս հեղափոխությունը նրանք ծրագրում են ավարտել մինչև 2020 թվականը:  Տարբեր երկրների քաղաքագետներ ու մանկավարժության կազմակերպիչներ ուխտագնացության նման սկսել են այցելել Ֆինլանդիա, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան այս երկրում նախապատրաստվող կրթական համակարգի նոր ու բովանդակային փոփոխություններին: Նրանց թվում էր նաև անգլիական «The Independent» լրագրի մանկավարժության ուղղվածության թղթակից Ռիչարդ Գարները, որի Հելսինկի  ուղևորվելու հիմնական նպատակն էր պարզել, թե ի՞նչ կարծիք ունեն ֆինն մանկավարժական ոլորտի կազմակերպիչները կրթական նոր ու մեծ փոփոխությունների մասին, ի՞նչ են մտածում իրենց ամբողջ կյանքը մի ինչ-որ առարկայի դասավանդմանը նվիրած ուսուցիչները:

Ռիչարդ Գարները զրուցել է Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնենի և քաղաքի զարգացման հարցերով կառավարիչ Փասի Սիլանդերի հետ: Թղթակիցը պարզել է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Փասի Սիլանդերը ասել է. «Երիտասարդները հիմա բավականին հզոր համակարգիչներ են օգտագործում: Անցյալում բանկը թվերի հետ աշխատող շատ աշխատակիցների կարիք ուներ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք փոփոխություններ անել կրթության մեջ, որպեսզի այն համապատասխանի արդյունաբերությանը և ժամանակակից հասարակության պահանջներին:» Նրանք գտնում են, որ հատուկ առարկայական դասերը՝ մի ժամ պատմություն, մի ժամ աշխարհագրություն, արդեն դուրս են մղվում ավագ դպրոցների 16-ամյա սովորողների ուսումնական պլաններից: Դրանք փոխարինվում են, ինչպես ֆիններն են ասում, «երևույթի» կամ թեմատիկ ուսուցմամբ: Օրինակ, «սրճարանային սպասարկում» մասնագիտության դասընթացը յուրացնել ցանկացող պատանին պետք է սովորի մաթեմատիկայի որոշ տարրեր, լեզուներ՝ օտարերկրյա հաճախորդներին սպասարկելու համար, գրելու և հաղորդակցական կարողություններ: Ավելի ակադեմիական սովորողներին առաջարկվում են թեմաներ, որոնք առնչվում են տարբեր ուսումնական առարկեների հետ: Օրինակ, «Եվրոմիություն» թեման ներառում է տնտեսագիտությունը, պատմությունը, լեզուները և աշխարհագրությունը:

Այդուհանդերձ, այս հարցի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար պետք է նշեմ Հարվարդի համալսարանի այցելու դասախոս, մանկավարժ-գիտնական Փասի Սահլբերգի հոդվածում արծարծված միտքը. «Ֆինլանդիայի կրթական բարեփոխումները ամբողջովին չեն վերացնելու ուսումնական առարկաները. հանգստացե′ք, չնայած վերահաս բարեփոխումներին ֆիննական դպրոցներում շարունակվելու են դասավանդվել մաթեմատիկա, պատմություն, արվեստ, երաժշտություն և այլ առարկաներ: Հիմնական դպրոցի նոր բարեփոխումներով բոլոր երեխաների համար ուսումնական տարվա ինչ-որ ժամանակահատվածներում ուսուցումը կտարվի ավելի ընդգրկուն թեմաներով, ինչպիսիք են՝ Եվրոմիությունը, հանրությունը և կլիմայական փոփոխությունները, Ֆինլանդիայի 100-ամյա անկախությունը, որոնք կներմուծեն լեզուների, աշխարհագրության, բնագիտության և տնտեսագիտության ինտեգրված գիտելիքներով մոդուլներ»:

Շարունակելով իր հոդվածը Ռիչարդ Գարները գրում է, որ այլ կարգի փոփոխություններ էլ կան. չի լինելու դաս-դասարանի ավանդական ձևաչափը, երբ աշակերտները շարքով լուռ նստած են և ուշադիր նայում ու լսում են իրենց ուսուցչին, կամ սպասում են, թե երբ ուսուցիչը հարց կտա: Դասերն ավելի համագործակցային բնույթ են ունենալու, երբ սովորողները աշխատելու են փոքր խմբերով, խնդիրներ լուծելով ու զարգացնելով իրենց հաղորդակցական կարողությունները: Այստեղ պետք է նշեմ, որ մեր կրթահամալիրում արդեն մի քանի տարի է, ինչ խրախուսվում է ոչ ավանդական դաս-դասարանային ձևը, որը հիմա պարապմունք ենք անվանում և որն ավելի լայն տարածում գտավ ամբողջ կրթահամալիրում, երբ սկսեցինք նախագծային ուսուցում կազմակերպել:

Հելսինկիի քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Մարյո Կուլոնենը պատրաստվում է կրթության զարգացման իր ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանի խորհրդին: Ռիչարդ Գարներն իր հոդվածում մեջբերում է անում Մարյո Կուլոնենի մտքերից. «Մենք իսկապես կարիք ունենք վերաիմաստավորելու և վերաձևելու մեր կրթական համակարգը, և որպեսզի այն նախապատրաստի մեր երեխաներին ապագայի համար մենք սովորեցնում ենք մեր երեխաներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այսօր և վաղը: Կան դպրոցներ, որոնք սովորեցնում են հնաոճ ձևերով, որոնք օգտակար էին 1900-ականների սկզբներին, բայց պահանջները հիմա այլ են, մեզ 21-րդ դարին համապատասխան կրթություն է պետք»:

Այս բարեփոխումներն իրենց աճող անդրադարձերն են գտնում նաև Միացյալ Թագավորությունում, մասնավորապես Բրիտանական Արդյունաբերողների միությունից և Պառլամենտի անդամ, լեյբորիստական կուսակցության կրթության գծով քարտուղար Տրիստամ Հանթից. «Մենք այնպիսի կրթության կողմն ենք, որը ձևավորում է բնավորություն, հոգու տոկունություն և հաղորդակցական հմտություններ, այլ ոչ թե երեխաներին անընդհատ անցկացնել «քննական մսաղացներով»:     

Բայցևայնպես, Ռիչարդ Գարների կարծիքով քիչ հավանական է, որ Միացյալ Թագավորությունում երես թեքեն ավանդական ուսումնական առարկաներից:

Նույնիսկ Ֆինլանդիայում այդ բարեփոխումներին դեմ են շատ ուսուցիչներ և տնօրեններ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կենտրոնացած են եղել մի առարկայի դասավանդման վրա և հիմա էլ ասվում է փոխել իրենց մոտեցումները: Տիկին Կուլոնենը պաշտպանում է այն տեսակետը, որ դասը պետք է պլանավորվի և անցկացվի առնվազն երկու տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների համագործակցությամբ, և այն դասավանդողները, ովքեր կընդունեն ու կաշխատեն այս համակարգով, հավելյալ վարձատրություն կստանան:

Ըստ պարոն Սիլանդերի քաղաքի ավագ դպրոցներում դասավանդողների 70%-ը նոր մոտեցման ծրագրով վերապատրաստումներ է անցել: Շատ դժվար է համոզել դասավանդողներին անել առաջին քայլերը, բայց երբ նրանք սկսում են նոր մոտեցմամբ աշխատել, այլևս չեն նահանջում:

Հոդվածի այս մասում առաջարկվում է լրացուցիչ կարդալ Ռոյզին Օ՛Քոնորի «Ֆինլանդիան ուսումնական պլանից հանում է ձեռագիր գրել կարողանալու պահանջը» հոդվածը, որը հրապարակվել է «The Independent»-ում 2015-ի փետրվարի 4-ին: Պետք է նշեմ, որ ես այդ հոդվածը կարդացել եմ Facebook-ում մարտի 24-ին և հենց այդ ժամանակ Facebook-ում թողեցի իմ այս կարծիքը.     At Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, Armenia, we have been practicing lessons in keyboard typing instead of handwriting for several years already. The learners of primary, middle and high schools of our Educomplex come to their schools with their own net-books. In addition to plain texts they even do sums and solve mathematical problems using the keyboard typing. Primary school teachers send the home assignments to their pupils by e-mail, and the pupils send back after having done them. The middle and high school learners do their assignments or educational projects in their blogs, and teachers visit their pupils’ blogs to check, to give instructions or advice to work better. Armenia is a small and ancient country. Come to Armenia, Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, and you will see the revolutionary educational ideas in progress. www.mskh.am is our multilingual school website. Yura Ganjalyan, EFL teacher. Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մենք արդեն մի քանի տարի է, ինչ գործնականում կիրառում ենք համակարգչային մուտքագրումը ձեռագրով  գրելու փոխարեն: Մեր կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները դպրոց են գալիս իրենց  անձնական նեթբուքերով: Բացի սովորական տեքստերից նրանք նույնիսկ մաթեմատիկական վարժություններ և խնդիրներ են լուծում մուտքագրելով: Կրտսեր դպրոցի դասավանդողները տնային առաջադրանքները ուղարկում են իրենց սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ սովորողներն էլ հետ են ուղարկում արդեն կատարած առաջադրանքները: Միջին և ավագ դպրոցների սովորողները անում են իրենց առաջադրանքները և ուսումնական նախագծերը իրենց բլոգներում, իսկ դասավանդողներն էլ՝ այցելելով այդ բլոգները ցուցումներ և խորհուրդներ են տալիս սովորողներին: Հայաստանը փոքր և հնադարյան երկիր է: Եկեք Հայաստան, այցելեք Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և կտեսնեք կրթական հեղափոխական գաղափարները գործողության, ընթացքի մեջwww.mskh.am-ը մեր կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքն է: Այս մասին մի հոդված հրապարակեցի mskh.am-ում 2015-ի մարտի 24-ին: Այս կարծիքը, իհարկե համապատասխան գրանցումից հետո, մուտք արեցի նաև Independent-ի «Comments» բաժնում: Facebook-ում իհարկե իմ կարծիքը հրապարակվեց ու որոշ ժամանակ հասանելի եղավ հանրությանը, բայց անգլիական պարբերականում այն անհետ կորավ, բայց կարծում եմ, որ պետք չէ նահանջել: Պետք է շարունակել տարածել մեր հեղինակային մանկավարժական փորձը օտար լեզուներով:

Հիմա նորից դառնանք Ռիչարդ Գարների հոդվածի վերլուծությանը: Նա գրում է, որ ֆիննական դպրոցներն այժմ տարին մեկ անգամ պարտավոր են մի քանի շաբաթ տևողությամբ կրթությունը կազմակերպել թեմատիկ-նախագծային ձևով: Հելսինկիում տարին երկու անգամ են նախագծային ուսուցում կազմակերպում, որպեսզի  ավելի շուտ ընդունվի նոր մոտեցումը: Ըստ տիկին Կուլոնենի կազմած կրթության զարգացման ծրագրի՝ մինչև 2020 թվականը բոլոր ֆիննական դպրոցները անցած կլինեն կրթական նոր համակարգին: Վերջին մտքի կապակցությությամբ հարկ է, որ նորից անդրադառնանք Փասի Սահլբերգի հոդվածին: Նա գրում է. «Ֆինլանդիայի կրթական համակարգի վերաբերյալ կարևոր է ընդգծել երկու հիմնարար առանձնահատկություն, որպեսզի ունենանք ճշմարիտ պատկերը: Առաջին, կրթության կառավարումը մեծապես ապակենտրոնացված է, որը 320 համայնքային կառավարման մարմիններին նշանակալից ազատություն է տալիս, որպեսզի նրանք կրթությունը կազմակերպեն հաշվի առնելով տեղական պայմանները: … Երկրորդ, Ֆինլանդիայի ազգային տիպական ուսումնական պլանը ունի ընդհանրություններ բոլոր տեղական համայնքների կառավարման մարմիններում, բայց այն նշանակալից չափի ազատություն է տալիս մանկավարժներին՝ գտնելու ուսուցման և ուսման լավագույն ձևերը տեղական պահանջներին համապատասխան»:

Այնուհետև Ռիչարդ Գարներն իր հոդվածում անդրադառնում է նախադպրոցական կրթական բարեփոխումներին: Նա գրում է, որ կրթական նախադպրոցական աստիճանում նույնպես գրկաբաց են ընդունում այս բարեփոխումը մի նորարարական նախագծով, որը կոչվում է «Խաղային ուսումնական կենտրոն», որը հիմա քննարկման փուլում է: Քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է համակարգչային ուսումնական խաղերով նոր «խաղային» մոտեցում ներդնել փոքրիկների ուսման գործընթացում: «Խաղային ուսումնական կենտրոն» նախագծի տնօրեն Օլավի Մենթանենի նպատակը սա է. «Մենք ուզում ենք, որ Ֆինլանդիան նախադպրոցական տարիքի երեխաների խաղային  ուսուցման առաջատար երկիր դառնա»: Եթե միայն իմ ձայնը լսելի լիներ, կառաջարկեի Օլավի Մենթանենին գալ մեր կրթահամալիր և ուսումնասիրել նախադպրոցականների խաղային ուսուցման մեր առաջավոր փորձը, կամ էլ՝ գոնե ընթերցել Տաթև Մելքոնյանի, Աիդա Պետրոսյանի, Մարինե Մարտիրոսյանի, Մանուշակ Աբրահամյանի, հոդվածները:

Ռիչարդ Գարները շարունակում է Օլավի Մենթանենի միտքը գրելով, որ կրթական աշխարհի հայացքը կուղղվի Ֆինլանդիայի վրա, երբ այն ընտրի փոփոխությունների ճանապարհը. արդյո՞ք նա կկարողանա պահպանել կամ բարելավել իր կրթական մակարդակը PISA-ի ցուցանիշներով: Եթե այդպես լինի, ինչպես կարձագանքի դրան կրթական աշխարհը: Դրան հակառակ էլ՝ Փասի Սահլբերգը իր հոդվածում նշում է, որ Ֆինլանդիան հիմա իր կրթական բարեփոխումներով ավելի շատ մտահոգված է երեխաներին իրական կյանքին, քան քննություններին նախապատրաստելոով:

Կրթության իրականացման ֆիննական մոտեցման օրինակներ

Անգլերենի դաս է, բայց գրատախտակի վրա Եվրոպայի քարտեզն է: Երեխաները պետք է խոսեն եվրոպական տարբեր երկրների եղանակային պայմանների մասին: Օրինակ, այսօր արևոտ է Ֆինլանդիայում, իսկ Դանիայում՝ մառախլապատ: Սա նշանակում է, որ սովորողները ինտեգրում են անգլերենի և աշխարհագրության ուսանելը:

Մեկ այլ օրինակ. Բարի գալուստ Հելսինկիի Սիլտամակի կրտսեր դպրոց, որտեղ 7-12 տարեկան 240 երեխա է սովորում և որը գրկաբաց է ընդունել Ֆինլանդիայում իրականացվող ուսուցման նոր ձևը: Դպրոցի տնօրեն Աննե-Մարի Յաատինեն բացատրում է դպրոցի փիլիսոփայությունը. «Մենք ուզում ենք, որ աշակերտները սովորեն ապահով, ուրախ, հանգիստ և ոգևորող միջավայրում»:

Մենք հանդիպում ենք մի միջանցքում շախմատ խաղացող երեխաների, իսկ այլ միջանցքներում որոշ երեխաներ խաղում են կամ էլ՝ վազվզելով տեղեկատվություն են հավաքում Աֆրիկայի տարբեր մասերի մասին: Տիկին Յաաթինեն բացատրում է, որ այն ինչը կատարվում է հիմա, «Ուրախ ուսում» է կոչվում: Նա ուզում է, որ աշակերտների միջև ավելի շատ համագործակցություն և հաղորդակցություն լինի: Սա էլ մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ֆիննական տարբերակն է:    

Աղբյուրը՝

Finland schools: Subjects scrapped and replaced with ‘topics’ as country reforms its education system, Richard Garner, The Independent, March 20, 2015

Finland’s school reforms won’t scrap subjects altogether Pasi Sahlberg, The Conversation, March 25, 2015

Առաջադրանքներ անգլերենից 11-րդ դասարանի իմ խմբի ինչպես նաև անգլախոսների ակումբի սովորողների համար

Հունվարի 11-ից մինչև հունվարի 14-ը

Առաջադրանք 1.

Answer the following questions

  1. What was your main achievement in 2015?
  2. Did you see the New Year in at home or somewhere else?
  3. What did you do in the evening of January 5, 2016?
  4. What did you do in the morning of January 6?
  5. Is Christmas a family or religious holiday in Armenia?

Please publish your answers in your blogs.

Առաջադրանքը կատարել է Էլինա Հակոբյանը

http://elinahakobyan.blogspot.am/2016/01/i-do-not-usually-count-my-achievements.html#links

Մարիա Բաբայանը  https://mariababayan.wordpress.com/

Արինա Հակոբյանը լրացուցիչ աշխատանք է կատարել՝ “Պարը որպես հաղորդակցության միջոց – Dancing as a Means of Communication “: 

Առաջադրանք2.

Watch this film about school life. Try to listen carefully and find out some words and expressions that you don’t know. I myself learned a new word for me “locker”, the case where you lock up and keep your personal things. Watch the film twice and write about your impressions. You may stop playing the film and repeat the last sentence and then go on wathcing.

 

Առաջադրանքներ հունվարի 18-22 ժամանակահատվածի համար

Անհատական առաջադրանքներ (կատարման վերջնաժամկետը՝ հունվարի 18)

Սուսաննա Ավետիսյանին առաջարկում եմ անգլերեն թարգմանել այս նյութը   http://www.mskh.am/am/56111

Սուսաննա Ավետիսյանը կատարել է իր առաջադրանքը՝  http://www.mskh.am/en/56155

Եվա Մարկոսյանին հանձնարարվում է թարգմանել այս նյութը.   http://www.mskh.am/am/56082

Առաջադրանք բոլորին (Կատարման վերջնաժամկետը՝ հունվարի 19)

Առաջադրանքը կատարել է Արինա Հակոբյանը` http://arinahakobyan.blogspot.am/

Կարդացեք ԶԼՄ-ների մասին այս  տեքստը և պատասխանեք հարցերին

Means of Mass Media (MMM)

 

If you have information, you may govern.

There are three branches of government: legislative, judicial and executive.

The legislative body in Armenia is the National Assembly, which makes the laws.

All the courts and the Constitutional Court form the judicial body.

The prime minister and all the ministers form the executive body.

Who keeps them under control? How does the society get information about the work of these three branches? For example, the National Assembly adopts a law. Who informs us of it?  This important work is done by newspapers, radio stations, TV studios, different news agencies which are considered to be the fourth branch of the government. The main task of these means of mass media is to provide transparency of the government’s actions. This is one of the main principals of a democratically country. But are there any free independent newspapers or TV studios which give true information? Yes there are some newspapers in Armenia that give true information. The newspapers Haikakan Zhamanak, Hraparak, Chorord Ishkhanutiun which are the newspapers of opposition, have always tried to give true information. But all the TV studios express the Government’s point of view. The journalists’ work is very difficult and sometimes very dangerous. The means of mass media can form public opinion which is very important. During election campaign different means of mass media support this or that candidate trying to form public opinion in favour of this or that candidate.

Questions

  1. What do you understand by saying “If you have information, you may govern”?
  2. Why are the Means of Mass Media called the fourth Authority or the fourth branch of the government?
  3. What MMM do you know?
  4. Which is the main task of MMM?
  5. Do you think that there are free independent means of mass media in Armenia? What free newspapers do you know? Are there any free radio stations or TV studios?
  6. Which is one of the main principals of democracy?
  7. Can you prove the difficulty of journalists’ profession by giving us examples?

Առաջադրանքներ հունվարի 22-ից մինչև 25-ը

An Interactive English Lesson with its Activities

 

Անգլերենի ինտերակտիվ դաս իր գործնական հարցաշարով

Նախատեսված է 10-11-րդ դասարաններում սովորողների համար

 

Անգլերենին վերաբերող գիտելիքների ու հմտությունների ստուգման բոլոր հարցաշարերում իրենց կայուն տեղն են զբաղեցնում պայմանական նախադասությունների երեք տիպերը: Սիրելի սովորող, հարկ է, որ դու կարողանաս գործածել այդպիսի նախադասությունները քո գրավոր և բանավոր խոսքում: Հուսով եմ, որ այս դասը արդյունավետ օգնություն կլինի քեզ համար, քանի որ այն հիմնված է օտար լեզվի յուրացման հաղորդակցական սկզբունքի վրա:

 

The first type of conditional sentences

Պայմանական նախադասությունների առաջին տիպը

Անգլերենի գլխավոր նախադասությունը ապառնի ժամանակում է, իսկ երկրորդականը` ներկա: Պայմանն իրական է:

If I see Tom, I will invite him to my birthday party. Եթե ես տեսնեմ Թոմին, կհրավիրեմ նրան իմ ծննդյան օրվա հավաքույթին:

If the weather is fine, we will go to the country for the week-end.

Եթե եղանակը լավը լինի, մենք կգնանք քաղաքից դուրս շաբաթվա վերջին:

The second type of conditional sentences

Առաջադրանք. հունվարի 25-29

Պայմանական նախադասությունների երկրորդ տիպը 

Պայմանն իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը անցյալի ապառնի ժամանակաձևում է, իսկ պայմանի երկրորդականը` անցյալ: Հարկ է նշել, որ to be բայը were ձևում է բոլոր դեմքերի եզակի և հոգնակի թվերի համար: Հետաքրքիրն այն է, որ այս տիպի պայմանական նախադասություններում անցյալ ժամանակի հետ կարող են գործածվել ներկա և ապառնի ժամանակային պարագաներ: Այս կետում այն նմանվում է հայերենի ըղձական եղանակին:

 

If he were here now, he would help us willingly. Եթե նա այստեղ լիներ հիմա, ապա սիրով կօգներ մեզ:

If you came to our party tomorrow, you would enjoy yourself greatly. Եթե գայիր մեր հավաքույթին վաղը, մեծ բավականություն կստանայիր:

 

The third type of conditional sentences

Երրորդ տիպի պայմանական նախա

Պայմանը իրական չէ: Անգլերենի գլխավոր նախադասությունը «ապառնի վաղակատար անցյալում – Future perfect in the past» ժամանակաձևում է, իսկ երկրորդականը` անցյալ վաղակատար – Past perfect:

If he had been here yesterday, he would have helped us willingly. Եթե նա այստեղ եղած լիներ երեկ, հոժարակամ օգնած կլիներ մեզ:

If you had come to our party last week, you would have enjoyed yourself greatly. Եթե դու եկած լինեիր մեր հավաքույթին անցյալ շաբաթ, մեծ բավականություն ստացած կլինեիր:

Այս բացատրական նախաբանից հետո սկսում ենք մեր ինտերակտիվ դասը.

Առաջին տիպ

Կառչում ենք զրուցակցի ասած առաջին նախադասությունից և հյուսում նախադասությունների փոխկապակցված մի երկար շղթա: Կարող եք աշխատել երեք կամ չորս սովորողներից բաղկացած խմբերով: Կարող եք աշխատել նաև միայնակ` լարելով ձեր երևակայությունը և պատասխանելով ձեր ընկերների փոխարեն:

Օրինակ`

Ա սովորող – Please lend me 300 drams.

Բ սովորող                    – What will you do if I lend you 300 drams?

Ա սովորող                   – If you lend me 300 drams, I will buy a lottery ticket.

Բ սովորող                    – What will you do with your lottery ticket?

Ա սովորող                    – I will win one million drams with it.

Բ սովորող                   – What will you do, if you win one million drams?

Ա սովորող                   -If I win one million drams, I will buy a computer with all its accessories (a printer, a scan, a projector with its board, a digital camera)

Բ սովորող                    – What will you do if you buy all these?

Ա սովորող                     – If I buy all these, I will be the happiest 14-year-old boy in our district.

 

Սկսելու համար կարող եք օգտվել այս մտքերից, որոնք կլինեն ձեր շղթայի առաջին օղակները.

If I save enough money, I will leave for the UK.

 

Տրված են նախադասությունների երկրորդ մասերը: Զուգընկերդ և դու լրացնում եք առաջին մասերը: Լրացնելուց հետո դու կարդում ես քո գրածները, իսկ զուգընկերդ` իրենը:

…. you will see a lot of wild animals.

… you will have an accident

… I will punish you.

… I will send you an email.

…. We will not come to an agreement.

 

Երկրորդ տիպ

1.Եկեք արտահայտենք մի քանի անիրական ցանկություններ.

What would you wish if you had a time travel machine?

What would you ask Hovhannes Tumanyan, if you met him?

What would you do if you were President of Armenia?

 

  1. Ինչ խորհուրդ կտայիր քո ընկերոջը, եթե նա ասեր`

I am always losing things.

I am in love with her but she takes no notice of me.

I think I will fail my exam in History.

 

Երրորդ տիպ

Եկեք հետադարձ հայացք գցենք մեր անցյալին և ասենք. «Այ, եթե ես այդպես արած լինեի, այդ հնարավորությունը կորցրած չէի լինի»: “If I had done that, I wouldn’t have lost that chance.”

Լրացրեք առաջին մասերը.

…. I would have become a musician.

….. she would have entered the university.

…. you would have lived a happier life.