Just another WordPress.com site

Archive for the ‘Այլոց փորձի ուսումնասիրություն’ Category

Ի՞նչ է խառը (համակցված) ուսուցում-ուսումնառությունը. այլոց փորձի ուսումնասիրություն

Շեղատառով գրվածները լուսաբանում են մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի փորձը:

Խառը ուսուցումը համատեղում է երկու ուսումնական միջավայրերի լավագույն կողմերը՝ ավանդական առկա (դեմ առ դեմ) դաս-դասարանային ուսուցում-ուսումնառությունը և  բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային ուսումնառությունը: Խառը ուսուցմամբ հնարավոր է ներգրավել բոլոր տեսակի սովորողներին՝ նրանց, ովքեր ավելի լավ են սովորում կառուցվածքային միջավայրում, որը ներառում է ուսուցչի հետ դեմ առ դեմ շփումը, և սովորողների անկախ տիպերին, ովքեր ավելի լավ են սովորում կիսաինքնավար, համակարգչային ուսումնառության միջոցով: Խառը ուսուցումը երկու տիպի սովորողներին էլ ծառայում է:

Դաս-դասարանայինը դերախաղերի հնարավորություն է ընձեռում, որոնց անմիջապես հետևում են դեմ առ դեմ արձագանքները:

Առցանց ուսուցումը առաջարկում է անհատականացված, ինքնուրույն տեմպերով ուսումնառություն էլեկտրոնային ուսումնառության բաղադրիչներով, երբ սովորողները տրվում են ինտերակտիվ մեդիա միջոցներին, ինչպիսիք են խաղերը, տեսանյութերը, տեսադասերը, վիկտորինաները և սոցիալական մեդիայի բաղադրիչները, որոնք հասանելի են ոււսուցման կառավարման համակարգում (LMS-Learning Management System), և երբ սովորողը որպես ուսումնական գործիք օգտագործում է իր սմարթֆոնը կամ պլանշետը: Այստեղ սիրով եմ տեղեկացնում, որ կարելի է կարդալ Արևելյան դպրոց-պարտեզի դասվար Անահիտ Հարությունյանի «Առաջին դասարանցու ուսումնական անհատական գործիք» հոդվածը: Առաջին դասարանցու պլանշետով է սկսվում ամեն ինչ, որին հետևում են անհատական նոթբուքերն ու նեթբուքերը, ժամանակակից սմարթֆոնները, որոնցով իրականացվում է բլոգային ու նախագծային ուսուցումը:  

Ինչու՞ խառը ուսուցում-ուսումնառություն  

Հինգ հիմնական առավելություն ունի խառը ուսուցում-ուսումնառությունը:

  • 1. Ոչ մի սովորող դուրս չի մնում ուսումնական գործընթացից

Խառը ուսուցումը հաշվի է առնում սովորողների յուրաքանչյուր տեսակ, անկախ նրանից՝ նրանք նախընտրում են ծանոթ ավանդական դաս-դասարանայինը, թե  հեռավարն ու առցանցը, թե փորձում են երկուսի խառնուրդը:

Մեր կրթահամալիրում արդեն չորրորդ տարին է, սովորողներին հնարավորություն է տրվում ընդգրկվել հեռավար սովորողների խմբերում: Բլոգային ուսուցումը մեծապես նպաստում է հեռավար ուսուցում-ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը: Քովիդ 19-ի համավարակի պայմաններում մեր կրթահամալիրում   նույնիսկ համատեղվեց առկա-հեռավար-առցանց ուսուցումը բլոգային ուսուցմամբ և Teams հարթակի օգնությամբ, ինչ մասին գրել է Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը իր «Կրթության կազմակերպման հիբրիդային եղանակը ավագ դպրոցում – The Hybrid Way of Organizing Education at High School» հոդվածում: Կարելի է կարդալ նաև իմ «Առկա-առցանց հիբրիդային դասարաններ» վերնագրով իմ այլոց փորձի ուսումնասիրությունը:  

  • 2. Խառը ուսուցմամբ հնչեղություն են ստանում դասավանդողի և սովորողի արձագանքները

Դրա վառ ապացույցն է կրթահամալիրի դասավանդողների և սովորողների հրապարակումները ուսումնական բլոգներում, կրթահամալիրի կայքի առաջին էջում և դպրոցների ենթակայքերում:

  • 3. Խառը ուսուցմամբ կարող են նվազել կրթությանը հատկացվող ծախսերը

Teams և Zoom ուսումնական առցանց հարթակների օգնությամբ հնարավոր է վարպետության դաս կազմակերպել միանգամից մինչև 300 սովորողի համար:

  • 4. Խառը ուսուցմամբ մեծանում է սովորողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում:

Օգտագործելով անհատական ՏՀՏ միջոցները՝ հնարավոր է յուրաքանչյուր սովորողի տալ իր ունակություններին համապատասխան առաջադրանքներ և այդ ձևով ապահովել բոլոր սովորողների ներգրավվածությունը:

Ասվածի ապացույցը կարող է լինել 2019 թվականի հոկտեմբերի 10-ի մասնագետ-դասավանդողի իմ օրագիրը:  Կարելի է կարդալ նաև իմ «Մանկավարժական երեք հնարք, որոնք խթանում են ամբողջ դասարանին ակտիվորեն ներգրավվել ուսումնական գործունեության մեջ» այլոց փորձի ուսումնասիրությունը:

  • 5. Խառը ուսուցում-ուսումնառությամբ հնարավոր է դառնում ուսուցման անհատականացումը

Այս ենթակետի տակ տեղին է կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածը:

Խառը ուսուցում-ուսումնառության մոդելները

  • Առկա կամ դեմ առ դեմ.

Դասավանդողի ղեկավարությամբ ավանդական դաս-դասարանային ուսումնական պարապմունքներ՝ համալրված ՏՀՏ միջոցներով, որը թույլ է տալիս սովորողներին վերահսկել իրենց ուսուցման տեմպերը: Առավելություններից են՝ դերախաղը, մենթորությունը, գործնական պրակտիկան և հետադարձ կապը:

  • Ուսուցման-ուսումնառության գործունեության ձևերի ռոտացիոն կամ պարբերական կրկնությունների բնույթը:

Սովորողները մի ուսումնական գործունեությունից անցնում են մեկ այլ ուսումնական գործունեության՝ կամ ուսուցչի կողմից ղեկավարվող կառուցվածքային ուսումնական պարապմունքներով, կա՛մ առցանց՝ ինքնուրույն ուղղորդված ձևով: Օրինակները ներառում են դասարանական խմբային ուսուցումը, վիրտւալ լաբորատորիաները և շրջված դասարանը, որտեղ սովորողները ուսումնասիրում են դասի թեման ՏՀՏ միջոցների օգնությամբ՝ նախքան առկա կամ դեմ առ դեմ դաս-դասարանային ուսումնական պարապմունքին մասնակցելը:

  • Ճկուն ուսուցում-ուսումնառությունը

Խառը ուսուցման այս տիպը հայտնի է նաև որպես մոդուլային ուսուցում, որը սովորողներին տալիս է որոշակի ընտրություն իրենց ուսումնական ձևաչափում: Նրանք կարող են որոշել, թե արդյոք ցանկանում են մոտենալ դասերին կամ նույնիսկ դասընթացներին առկա (դեմ առ դեմ), թե առցանց, կամ էլ՝ խառը ուսուցման դասարաններում: Դասավանդողը ավելի շատ մենթորի դեր է կատարում՝ միայն պատասխանում է սովորողի հարցերին:

Նման ճկուն ուսուցում-ուսումնառությունը մեր կրթահամալիրում փորձարկվել է Քովիդ 19-ի համավարակի դեմ պայքարի պայմաններում:

  • Խաղային ուսուցում-ուսումնառությունը

Սովորողներին մոտիվացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը նրանց խաղալն է: Օգտագործելով խաղի տարրերը, ինչպիսիք են միավորները կամ խաղացողի վարպետության մակարդակները, սովորողները զգում են փոքր մրցակցություն և ավելի են մոտիվացվում:

Անգլերեն դասավանդողի ուղեցույց. լեզվական խաղեր

  • Առցանց լաբորատորիայի մոդելը

Պատկերացրեք հեռավոր գյուղական վայրի մի դպրոց, որտեղ սովորողների թվի սակավության պատճառով քիչ են մասնագետ դասավանդողները: Սովորողները իրենց ուսումնական պարապմունքների մեծ մասը անցկացնում են համակարգչային լաբորատորիայում, որը տեղակայված է գյուղական ավանդական դպրոցում: Ուսուցումն իրականացնում է քաղաքի կամ շրջկենտրոնի լավագույն մասնագետ դասավանդողը հեռավար-առցանց ձևաչափով: Ուսումնական պարապմունքը համակարգչային լաբորատորիայում վերահսկում է մի ոչ մասնագետ: Նա հետևում է միայն սովորողների վարքագծին և հաճախելիությանը: Սա խառը ուսուցման առցանց լաբորատոր մոդելի օրինակ է: Այս մոդելը շատ օգտակար է այն գյուղական վայրերում, որտեղ դպրոցները սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Կարծում եմ, որ այս մոդելը կիրառելի կլինի «Գագարին» նախագծով գյուղական համայնքների հետ ուսումնական նախագծեր իրականացնելու համար:

  • Խառը ուսուցում-ուսումնառության ինքնախառնուրդ մոդելը

Խառը ուսուցման ինքնախառնուրդ մոդելը գրեթե բացառապես հիմնված է մեդիա համացանցային ուսուցման վրա: Սովորողները կարող են օգտվել համակարգչային լաբորատորիաներից իրենց դպրոցում կամ քոլեջում և ուսուցիչներից օգնություն ստանալ համացանցային ռեսուրսների հասանելիության վերաբերյալ: Իրոք, ինքնախառնուրդի մոդելն ամենևին էլ չի հիմնվում ուսպարապմունքների դաս-դասարանային ձևի վրա: Սովորողները կարող են նույնքան հեշտությամբ ավարտել դասընթացը, որն անցկացվում է տանը՝ ՏՀՏ միջոցների օգտագործմամբ:

Խառը ուսուցման ինքնախառնուրդի մոդելի հիմքում ընկած գաղափարն այն է, որ այն սովորողներին թույլ է տալիս ընտրել կրթության ոլորտներ, որոնք այլ կերպ կարող են անհասանելի լինել ավանդական հանրակրթական դպրոցի դաս-դասարանային ուսպարապմունքների միջոցով: Օրինակ, ավագ դպրոցի միջավայրում սովորողները կարող են չկարողանալ ուսումնասիրել որոշակի ուսումնական առարկա, քանի որ դպրոցի դասավանդման ցուցակում չկա մեկը, ով իրավասու է այն դասավանդելու համար:

  • Ինքնամղող հեռավար մեդիա մոտեցում 

Որպես խառը (համակցված) ուսուցման մոդել՝ կրթության համացանցային ինքնամղող հեռավար մոտեցումն ընդգրկում է թվային տեխնոլոգիաները, ինչպես ոչ մի ուրիշը: Հետևաբար, այն առավել հարմար է այն սովորողներին, ովքեր հասել են որոշակի հմտությունների մակարդակի և իրենց նախասիրությունների համար անհրաժեշտ որակական մակարդակներով բավականին առաջ են ընթացել իրենց համադասարանցիներից: Այս մոդելը հավասարապես կիրառելի է գիտության և տեխնիկայի, ինչպես նաև արվեստի և հասարակագիտական կրթության համար:

Մեր Ավագ դպրոցի սովորողներ Հայկ Խաչատրյանը և Միքայել Վարդանյանը ընդգրկված են հեռավար ուսումնառությամբ խմբում, չնայած ապրում են Երևանում: Նրանք ընտրել են հեռավար ուսումը, քանի որ շատ ժամանակ է մնում իրենց հիմնական նախասիրությանը անհրաժեշտ որակական զարգացումը ապահովելու համար: Հայկը և Միքայելը կատարում են ուսումնական բոլոր առարկաների հեռավար առաջադրանքները իրենց բլոգներում և ժամանակ են շահում լուրջ ձևով զբաղվելու մեկը՝ ծրագրավորմամբ, իսկ մյուսը՝ դասական երաժշտությամբ:

  • Ուսուցում-ուսումնառությունը նախագծերով

Ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը սովորողներին ստիպելու առնչվել ուսումնական առարկայի հետ: Ինչպե՞ս կարող են սովորողները  պատասխանատվության զգացում ձեռք բերել իրենց աշխատանքի համար: Ի՞նչ է անհրաժեշտ սովորողներին հաշվետու դարձնելու իրենց գաղափարների և այն տեղեկատվության համար, որից պահանջվում է օգտվել: Այս նշված հարցերի պատասխանը մեկն է՝ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ սովորողները հարցադրումներ են անում, որոնց պատրաստի պատասխանները չկան դասագրքերում: Այդ հարցադրումների պատասխանները և խնդիրների լուծումները ստանալու համար նրանք ստիպված են լինում կատարել իրենց առաջին հետազոտական աշխատանքները՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, հանդես գալ սեփական գաղափարներով և եզրակացություններով ու ստեղծել նախագծերի վերջնական արդյունքները:

Գործունեության այս ձևի վերաբերյալ չեմ ուզում օրինակներ բերել մեր կրթահամալիրում արված ու արվող ուսումնական նախագծերի մասին: Դրանցով լի են մեր դասավանդողների ուսումնական բլոգները, «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսի էջերը:  

Վերջաբան

Խոսքս ուղղում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վերջերս մուտք գործած երիտասարդ մանկավարժներին: Հեղինակային մանկավարժության կրթական ծրագրով աշխատող մեր մանկավարժները բավականին փորձ են ձեռք բերել, որը թափանցիկ է և հասանելի՝ բոլորի համար: Ուսումնասիրեք ձեր փորձառու գործընկերների ուսումնական բլոգները, կարդացեք Հայաստանում եզակի «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսում հրապարակված հոդվածները: Տարիներ առաջ նման առիթով մի հոդված էի գրել այս վերնագրով՝  «Ակնոցդ այլ տեղ մի՚ փնտրիր, այն քո աչքերին է»:

Օգտագործված աղբյուրներ

What is Blended Learning? Everything You Need to Know

Online Lab Model in Blended Learning

Flex Learning: Helping Students Choose their Path to Success Students՚՚ Perception of Project-Based Learning Model in Blended Learning

Այլընտրանքային կրթությունը Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում

Միացյալ թագավորություն

Հրապարակված է «The Good Schools Guide – Լավ դպրոցների ուղեցույց» կայքում

Այլընտրանքային դպրոցները, որոնք երբեմն հայտնի են որպես առաջադեմ դպրոցներ, առաջարկում են կրթության ոչ ավանդական մոտեցում: Նրանք համապատասխանում են այն ծնողներին, ովքեր չեն հավանում ավանդական դպրոցներն իրենց ոչ ճկուն ուսումնական ծրագրերով և ուսպլաններով, և այն երեխաներին, ում ներուժը չի ծաղկում ավանդական դպրոցական միջավայրերում:

Ինչու՞ ընտրել այլընտրանքային դպրոցներ

Ծնողները երբեք էլ լիովին վստահ չեն, որ ճիշտ որոշում են կայացնում: Ծնողների համար որևէ գիրք չկա, որը կարող էր ուղեցույցի դեր կատարել, թե ինչպես դաստիարակել երեխաներին, երբ նրանք դպրոցական են: Հասկացող ծնողի համար ավելի դժվար բան չկա: Ինչպիսի՞ կրթության միջոցով կարելի է բացահայտել երեխայի մեջ դեռ քնած ներուժը: Ինչպե՞ս գտնել այն կրթությունը, որը ամենաշատը կօգնի հենց քո երեխային:

Միայն քաջ ծնողն է բռնում իր երեխայի ձեռքից ու դուրս բերում նրան անընդհատ ահագնացող ավելի ու ավելի բարձր արդյունքներին ձգտող քննությունախեղդ մարաթոնյան վազքի հոսանքից, ուր միայն փաստեր են սերտում, կանոնավոր տնային աշխատանքներ կատարում և հարցաշարերին պատասխանում: Բայց եթե դու վագրատիպ ծնող ես, ով իր դաժան հայացքով արդեն նախօրոք ուրվագծել է իր զավակի ապագան Օքսֆորդում կամ Քեմբրիջում, ապա այլընտրանքային դպրոցը, հավանաբար, քո երեխայի համար չէ: Այլընտրանքային դպրոցն ընտրած ծնողն այն կարծիքին է, որ ավանդական խիստ դպրոցում երեխան նմանվում է շարժափոկի դիմաց կանգնած բանվորին, որն արագ ձգում է իր մոտով անցնող պտուտակը ու աստիճանաբար վնասում իր ինքնագնահատականը, անվերադարձ հեռացնում իրենից ստեղծականությունը, նախաձեռնողական ձիրքը:   

Ի՞նչ են տալիս այլընտրանքային դպրոցները

Այլընտրանքային կամ առաջադեմ դպրոցներն առաջարկվում են իրենց սեփական անհատական, սովորաբար ոչ ֆորմալ մոտեցումները կրթական տարբեր աստիճաններում: Նրանք կարող են սկսվել Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ալֆրեդ Թագավորի դպրոցից, որտեղ մինչև 10 տարեկան դառնալը երեխան որևէ քննություն չի հանձնում, համազգեստ չի կրում և ուսուցիչներին անունով է դիմում, իսկ ուսպլանն էլ չի տարբերվում ավանդական դպրոցների ուսպլանից, մինչև Սաֆֆօլքի Սամըհիլ (Summerhill School in Suffolk) դպրոցը, որտեղ ուսումնական առարկաներն իրենց դասաժամերով ամբողջությամբ ընտրովի են: Որոշ դպրոցներ էլ, ինչպիսիք են Սթեյների դպրոցները (Steiner Schools) և Բրոքվուդ Փարկը (Brockwood Park) խիստ հոգևոր ուղղվածություն ունեն, մինչդեռ ուրիշները, ինչպիսիք են Սենդսի (Sands Schools) դպրոցները ժողովրդավարական հիմքի վրա են գործում: Ի տարբերություն ավանդական դպրոցների, այստեղ դասարաններում սովորողները կարող են տարատարիք լինել և համեմատաբար ավելի քիչ ուսումնական առարկաներ են դասավանդվում:        

Ինչպե՞ս են տարբերվում այլընտրանքային դպրոցները

Յուրաքանչյուր այլընտրանքային դպրոց ունի իր ուրույն դեմքը և ուղղվածությունը, բայց ունեն հատկանիշներ, որոնք ընդհանուր է բոլորի համար և որոնցով տարբերվում են ավանդական դպրոցներից.

  • Չափը – նրանք հարաբերականորեն ավելի փոքր են, քան ավանդական դպրոցները՝ ուսուցիչ-սովորող ավելի բարեհոգի ու սերտ հարաբերակցությամբ: Որոշ դպրոցներում, ինչպիսիք են Սթեյների դպրոցները, ուսուցիչը միևնույն դասարանի հետ տարիներով է աշխատում, որպեսզի ամուր հարաբերություններ ստեղծվեն:
  • Ոչ ավտորիտար են: Որոշ դպրոցներ ունեն տնօրեններ, որոշ դպրոցներ էլ՝ չունեն, բայց սովորողները (և երբեմն էլ ծնողները) սովորաբար ընդգրկվում են որոշումներ կայացնելու գործում: Այս դպրոցներում արժևորվում է յուրաքանչյուրի տեսակետը:
  • Ավելի քիչ կառուցվածքային ուսումնական ծրագրեր են գործածվում: Ուսումնառությունն ընթանում է ավելի քիչ քննություններով և ավելի շատ՝ փորձառությամբ սովորելուվ, տարբեր խնդիրներ լուծելով և թիմային աշխատանքով:

 Շատ պետական և անկախ դպրոցներ ընդունել են այլընտրանքային դպրոցներին բնորոշ գործունեության տարրեր, բայց այդ ամենը նրանք մակերեսորեն են անում: Անտառային դպրոցներից մինչև աշակերտական խորհուրդներն ու խաղով ուսումնառությունը ինչ-որ ձևով ու ինչ-որ ժամանակով ընդհատում են ավանդական դպրոցի խիստ ծրագիրը: Այնուամենայնիվ, նրանց գերխնդիրը մնում է քննությունակենտրոն ուսուցումը, դասացուցակով ու դաս-դասարանական պարապմունքներով առարկայական ծրագրերի կատարումը:   

Ի՞նչ ընդհանուր բացասական կողմեր ունեն այլընտրանքային դպրոցները

  • Ուսուցման և ուսումնառության արագությունը. ծնողները բողոքում են, որ ուսուցումն իրականացվում է ըստ նոր նյութը ամենադանդաղը յուրացնող սովորողի կարողությունների, ինչը ձանձրացնում է արագ մտածող սովորողներին: Մեր կրթահամալիրի դպրոցներում նախագծային և բլոգային ուսուցման-ուսումնառության, անհատական ուսումնական պլանների, ընտրությամբ գործունեունեությունների, ուսումնական թվային միջավայրի  շնորհիվ  դասավանդողները կարողանում են հաղթահարել այս մարտահրավերը:  
  • Տարիներ շարունակ այլընտրանքային դպրոցների ուսուցիչների հմտությունները չէին վերահսկվում, և այդ առումով դրանք մի քիչ վիճակախաղի նման էին: Այդուհանդերձ, այդ բացը մեղմացել է ուսուցչի աշխատանքի ավելի հաճախակի գնահատումներով և շարունակական վերապատրաստումներով: Մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության բաց համակարգը, կրթահամալիրի կայքն ու ենթակայքերը, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիաների, ակումբների, ուսկենտրոնների, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգների բաց հասանելիությունը խոսում է այն մասին, որ մեր կրթական ծրագրի իրականացման ընթացքը, դասավանդողների և յուրաքանչյուր սովորողի ուսումնական աշխատանքները բաց են, հասանելի և վերահսկելի:
  • Կառուցվածքը. այլընտրանքային դպրոցների կառուցվածքի ակնհայտ բացակայությունը կարող է խնդիր լինել որոշ սովորողների և ծնողների համար: Կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան կարելի է ստանալ կրթահամալիրի կայքի քարտեզից՝ իր մոտ 110 կետերով ու հղումներով: Արդեն տևական ժամանակ այլոց փորձի ուսումնասիրությունների ընթացքում տարբեր երկրների բազմաթիվ ուսումնական հաստատությունների կայքեր եմ աչքի անցկացրել, սակայն գործառույթների նման համապարփակ ու հասանելի ներկայացում երբևէ չեմ հանդիպել:
  •  Խստության պակաս կա: Այլընտրանքային դպրոցի մի ծնող գրել է. «Կցանկանայի, որ առարկայական դասավանդողները մի քիչ ավելի պահանջկոտ լինեին: Ես համոզված չեմ, որ իմ տղան ուսման մեջ լիարժեք է դրսևորում ինքն իրեն: Կարծում եմ, որ նա միայն այն ժամանակ է ջանասիրաբար աշխատում, երբ հետաքրքրված է»: Բայց ինչու՞ պետք է սովորողը հետաքրքրված լինի բոլոր ուսումնական առարկաներով: Կարծում եմ, որ այլընտրանքային դպրոցի ամենամեծ առավելությունը հենց այն է, որ չի պարտադրվում այն, ինչի նկատմամբ սովորողը չունի հետաքրքրություն: Ես չեմ հիշում, որ մեր կրթահամալիրից որևէ մի սովորող ոսկե մեդալով ավարտած լինի Ավագ դպրոցը: Այդուհանդերձ, մենք բազում պայծառ սովորողներ ենք ունեցել:   

Այլընտրանքային դպրոցների ցանցերը

Forest Schools – անտառային դպրոցներ

Անտառային դպրոցները սկիզբ են առել 1970-ականներին Դանիայում: Անտառային դպրոցները առանձին ֆիզիկական շենքեր չունեն: Դրանք նախակրթարանային տարիքի և տարրական դպրոցի տարիքային խմբերի համար են, որոնք աշխատում են ավանդական դպրոցների նորմալ ուսումնական ծրագրերով, բայց ունեն շաբաթվա մեջ մեկ-երկու օր բնության մեջ (հիմնականում անտառային վայրերում) անցկացնելու գործառույթ: Նրանք գնում են անտառային պարապմունքների ցանկացած եղանակի՝ պայծառ արևային, անձրևոտ, թե ձնառատ: Այնտեղ նրանք փորում են գետինը, հողի շերտերն են ուսումնասիրում, խոշորացույցով մրջյունների և այլ միջատների վարքին են հետևում, եղինջի ցողուններից պարան են հյուսում, ծառի ճյուղերից նետ ու աղեղ են պատրաստում, ծառից ծառ ճոճանակ են կապում, անձրևից պատսպարվելու համար թիմային աշխատանքով ծառի ճյուղերից ու տերևներից ապաստարան են պատրաստում և այլ նպատակաուղղված աշխատանքներ անում և ձևավորում են այնպիսի հմտություններ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել որևէ դասագրքով:

 «Ազատ բացոթյա կյանք» գաղափարով դպրոցների հիմնավորող դրույթներն են՝

  • Ինքնագնահատման և ինքնավստահության բարձրացումը
  • Համագործակցական, հաղորդակցական հմտությունների բարելավումը
  • Մոտիվացիայի բարձրացումը, ինքնաբացահայտումը և ուսման նկատմամբ դրական վերաբերմունքը
  • Միջավայրի նկատմամբ տիրոջ հոգատար վերաբերմունքի և հպարտության զգացումի  ստեղծումը
  • Շրջակա միջավայրի ավելի լավ իմացությունը

Մեր կրթահամալիրի «Արատեսը դպրոց բնության գրկում»-ը արդյո՞ք նույն գաղափարախոսությունը չունի:

Տնային կրթության այլընտրանքային դպրոցներ

2015 թվականի տվյալներով Միացյալ թագավորության 37000 պրոցահասակ երեխա տանն է կրթություն ստանում: Այդ թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ դրանում հաշվառված են միայն այն երեխաները, ովքեր սկզբում դպրոց են հաճախել, բայց մի որոշ ժամանակ հետո ծնողները նախընտրել են իրենց երեխաները պետք է տնային կրթություն ստանան: Տնային այլընտրանքային դպրոցներում ծնողներն են կազմում իրենց երեխաների կրթական ծրագրերը, վարձում են մասնավոր կրկնուսույցներ և սկսվում է ուսումնառությունը: Տնային կրթություն ստացած երեխան միջնակարգ կրթության ավարտական վկայական կստանա, եթե հանձի սահմանված պարտադիր քննությունները

Տնային կրթությունը Միացյալ թագավորությունում ապօրինի չի դիտվում , ինչպես որոշ երկրներում: Օրինակ՝ Գերմանիայում տնային կրթությունը ապօրինի է համարվում. այս երկրում բոլոր երեխաները պետք է դպրոց հաճախեն: Հայաստանում նույնպես չեն գործում տնային դպրոցներ:

Տնային այլընտրանքային դպրոցների դրական և բացասական կողմերը  

Դրական կողմերը

Ազատական են. Ազատված են պետական պարտադրված ուսպլաններից և առարկայական ծրագրերից: Ծնողն ազատ է կրթելու իր երեխային այնպես, ինչպես ուզում է: Կառավարությունը լիովին ծնողի հայեցողությանն է թողնում, թե երբ, ինչպես, որտեղ և ինչ ծրագրով կրթել երեխային: Ուսումը լիովին անձնավորված է: Եթե որևէ ուսումնական առարկա չի հետաքրքրում (ներառյալ պարտադիր համարվող մաթեմատիկան կամ անգլերենը), կարելի է դրանք բաց թողնել, կամ էլ անդրադառնալ դրանց ավելի ուշ:

Անհատականացված ուսումնառություն է.

Որոշ տնային դպրոցներ ինքնուրույն են մշակում ծրագրերը, որոշ դպրոցներ էլ օգտվում են պետական ավանդական դպրոցների ծրագրերից, որոշ ծնողներ էլ այնքան խստապահանջ են, որ կրկնօրինակում են ավանդական դպրոցին հատուկ դասացուցակը: Վիճակագրական հարցումները հայտնում են այն մասին, որ տնային դպրոցներում սովորողների 80%-ը հետագայում ուսումը շարունակում է համալսարանում: Հետաքրքիր դիտարկում. վերը նշված ցուցանիշին հակառակ՝ հիմնական դպրոցների բոլոր սովորողների միայն 10%-ն է իր կրթությունը շարունակում ավագ դպրոցում, իսկ հետո էլ՝ համալսարանում: Սա խոսում է այն մասին, որ տնային այլընտրանքային դպրոց են նախընտրում այն ծնողները, ովքեր ուզում են, որ իրենց երեխաները բարձրագույն մասնագիտական կլրթություն ստանան:

Ցանկացած տեղ կարող է ուսումնական պարապմունքի վայր լինել

Թանգարանները, գրադարանները, թատրոնները, ցուցահանդեսները, բուսաբանական և կենդանաբանական այգիները, խոհանոցը յուրատեսակ ընդարձակ դասասենյակներ են:    

Բացասական կողմերը

Երեխաները կարող են որոշ ուսումնական առարկաներից ակադեմիապես հետ մնալ և չկարողանալ հանձնել միջնակարգ դպրոցի ավարտական և համալսարանի ընդունելության քննությունները:

Կարող են սոցիալական շփման բացթողումներ լինել:

Ավանդական դպրոցները միայն գիտելիք և կարողություններ չեն փոխանցում երեխաներին: Մեծ շեշտադրում կա համագործակցային, թիմային աշխատանք կատարելու հմտությունների ձևավորման վրա: Սրանք հատկանիշներ են, որոնց չափազանց դժվար կլինի ձևավորել տնային դպրոցներում:

Ծնողի համար տնային դպրոցը չափազանց ծախսատար և ժամանակատար է:

Տարիներ շարունակ մի շարք ուսումնական առարկաների կրկնուսույցներ վարձելը, երեխայի հետ տարբեր ուսումնական ճամփորդությունների գնալը, սպորտային ակումբներ հաճախելը և՚՚ ծախսատար է, և՚՚ ժամանակատար:

Շտայներ Վալդորֆյան դպրոցներ

Ի՞նչ դպրոցներ են սրանք:       

Այս դպրոցների առաջինը հիմնադրել է գերմանացի փիլիսոփա և բնագետ դոկտոր Ռուդօլֆ Շտայները 1919 թվականին: Այս դպրոցները նպատակ ունեն ապահովել անշտապ և ստեղծագործ ուսումնական միջավայր, որը կազմակերպվում է Շտայների տեսությունների հիման վրա՝ երեխաների զարգացման տարբեր փուլերի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայում կա մոտ 29 Վալդորֆյան դպրոց, որոնցից չորսը ֆինանսավորվում են պետության կողմից: Ուսուցման վաղ տարիներին կենտրոնանում են խաղի և ձեռքով արվող գործունեության վրա, իսկ ֆորմալ կրթությունը սկսվում է 7 տարեկանից հետո:

Ուղղվածությունը.

Շեշտը դրվում է ստեղծագործության վրա՝ առատ նկարչությամբ, երաժշտությամբ և շարժումներով, պյեսների բեմադրություններով, ձեռագործությամբ և այգեգործությամբ: Նպատակը գործնական և ակադեմիական առարկաների միջև հավասարակշռությունն է: Բոլորը սովորում են փայտագործություն, ինչպես նաև ձեռագործություն և կար ու ձև: Սովորողներն իրենք են պատրաստում իրենց երաժշտական գործիքների պատյանները և կարում իրենց վերնաշապիկները:

Մանկավարժական աշխատողները.

Վալդորֆյան դպրոցը չունի տնօրեն`դասավանդողների խումբ և ղեկավար ամբիոն, որի անդամներն ամեն տարի փոփոխվում են՝ հիերարխիայից խուսափելու համար: Ուղղակի հաշվետվողականության բացակայությունը կարող է հիասթափեցնող լինել ծնողների համար և ֆինանսական կառավարումն էլ այնքան հարթ չի ընթանում, ինչպես ավանդական դպրոցներում:

Michael Hall School – Մայքլ Հոլը երկրում հայտնի տիպիկ Վալդորֆյան դպրոց է: Դպրոցի ամբողջ տեղանքը և դպրոցի շենքը փառահեղորեն կանաչապատված են: Կարծես կախարդական մի վայր է՝ հեռու այսօրվա իրականությունից: Դասասենյակների պատերին արվեստի գործեր են փակցված, իսկ վիտրաժային ապակիներից լուսավորվող աստիճանները շրջագծում են բնական խաղահրապարակները: Աշակերտներն այստեղ ընտրություն չեն կատարում արվեստի և սպորտային գործունեության միջև: Բոլոր ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցում-ուսումնառություն է ընթանում: Այստեղ հավասարապես ուշադրություն է դարձվում երեխայի ֆիզիկական, էմոցիոնալ, ինտելեկտուալ, մշակութային և հոգևոր կարիքներին: Ուսումնական ծրագիրը նախատեսված է երեխայի զարգացման տարբեր փուլերին ներդաշնակ աշխատելու համար նախակրթարանային տարիքից սկսած մինչև 18 տարեկան դառնալը:

Մոնթեսորիի դպրոցները

Ուղղվածությունը

Առաջին դպրոցի (1907) հիմնադիրը  եղել է իտալացի առաջին կին բժիշկ, փիլիսոփա և մանկավարժ Մարիա Մոնթեսորին: Նրա մանկավարժական մոտեցման էությունը երեխայի հոգու մեջ անկախության սերմանումն է. երեխան դեռ վաղ տարիքից իր իսկ ընտրությամբ զբաղվում է իր անձը զարգացնող գործունեությամբ: Տարատարիք խմբերում երեխան ազատ է իր համար հետաքրքիր գործունեության ընտրության հարցում: Միացյալ թագավորությունում հիմնականում նախակրթարանային տարիքի երեխաներն են ընդգրկված այս դպրոցներում, բայց կան նաև մի քանի միջին և ավագ դպրոցներ:

Ի՞նչ կարողություններ են զարգացվում այս դպրոցներում     

Խրախուսվում է ստեղծագործական գործունեությունը, հետախուզումը և խնդիրների լուծումը: Երեխաները ազատ տեղաշարժվում են դասարանում և ամբողջությամբ ներգրավված են իրենց ուսումնառության մեջ: Յուրաքանչյուր երեխա աշխատում է իր մի նոր բան ընկալելու միայն իրեն բնորոշ արագությամբ: Մանկավարժական անձնակազմը միջամտում և օգնում է երեխաներին լուծումներ գտնել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Այստեղ տարատարիք դասարաններում տարիքով փոքրերը հետևում են իրենցից տարիքով ավելի մեծ երեխաների գործունեությանը և որոշ բաներ յուրացնում նրանցից: Այս մոտեցումը հիշեցնում է մեր կրթահամալիրում իրականացվող «Սովորող-սովորեցնող» նախագիծը:

Վաղ տարիների դասասենյակի ուսումնական նյութերը փայտից են կամ ճենապակուց, որոնք սուզվում են ջրում, կամ լողում դրա մակերևույթին, կապում են տարբեր առարկաներ, կամ իրենց ձևերով տեղավորվում են միմյանց մեջ: Երեխաները տառերը սովորում են՝ կտրելով դրանք հղկաթղթից և մատները սահեցնում դրանց եզրերով, իսկ թվերը ուլունքաշղթաներ են կազմում: Հիշեցնում է մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզների նախակրթարանային տարիքի խմբերի «Տառթխիկները»:

Կրթական ավելի բարձր աստիճաններում (տարրական, հիմնական, միջնակարգ) ուսուցում-ուսումնառությունը ավելի շատ ծրագրային է: Սովորողներին մեկ շաբաթվա համար առաջադրանքներ են տրվում, բայց սովորողներն իրենք են որոշում, թե ինչ հերթականությամբ անեն: Նրանք պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու համար:

Երեխաները պատասխանատվություն են կրում առաջադրանքները կատարելու և դրանք ուսուցչի հետ քննարկելու համար: Բացակայում են ֆիքսված դասաժամերով դասացուցակները, չեն տրվում նախօրոք կազմած չանձնավորված առաջադրանքներ և չեն կազմակերպվում քննություններ և թեստային ստուգումներ:

Միացյալ թագավորությունում հայտնի առանձին այլընտրանքային դպրոցներ, որոնք համարվում են գերայլընտրանքայիններ՝ այլընտրանքայինների այլընտրանքներ

Brockwood Park School – Բրոքվուդ Փարք գիշերօթիկ դպրոցը  (Բրամդին)

Ինչպես ասում է հիմնադիր, մանկավարժ և փիլիսոփա Կրիշնամուրտին, «կրթությունը էջի վրա գրվածը ձեր ուղեղին փոխանցելը չէ: Կրթությունը բացում է ընկալման դռները դեպի կյանքի վիթխարի շարժը»: Այս դպրոցում սովորելով՝ երեխաները սովորում են ապրել և հասկանալ իրենք իրենց որպես ուսումնասիրության արժանի մի բան:

Մինչև 16 տարեկանը սովորողները երեք հիմնական դասընթաց են անցնում՝ բնագիտություն, մաթեմատիկա և հումանիտար, ինչպես նաև՝ գեղարվեստ և արհեստներ: Ուսումնառությունն այստեղ միայն գործունեության ու փորձի միջոցով է: «Ես սովորում եմ մի բան, որն ուզում եմ սովորոլ և անում եմ մի բան, որն ուզում եմ անել», ասում է այստեղի սովորողը: Դպրոցում ընդամենը 14-19 տարեկան 75 (յուրաքանչյուր դասարանում 7) աշակերտ է սովորում, բայց այն զբաղեցնում է մոտ 40 հեկտար գեղատեսիլ բնությամբ տարածք իր լաբորատորիաներով, արվեստանոցներով, խաղահրապարակներով, ծաղկուղիներով ու ծառուղիներով:

Սովորողներին առաջարկվում, բայց չեն պարտադրվում IGCSE (հիմնական դպրոցի միջազգային ավարտական քննություններ) և A մակարդակի (միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ): Քննությունները կարևոր են, բայց ոչ որպես իրական արժեքի կամ իրական սովորելու արտացոլում: Տարբեր նախասիրություններ ունեցող սովորողների համար ընդհանուր է միայն երկու դասընթաց՝ «հարցման ժամը» և «մարդկային էկոլոգիան»: Հարցման ժամի ընթացքում սովորողները կյանքի մասին իրենց հուզող ցանկացած հարց կարող են ուղղել իրենց ուսուցիչներին: Նրանք ազատ են նաև իրենց կարծիքներն արտահայտելու այլ սովորողների բարձրացրած հարցերի մասին: Հարցման ժամի սկզբունքն է՝ արտաբերված յուրաքանչյուր խոսք պետք է ականջ ունենա: Մարդկային էկոլոգիայի դասընթացին քննարկվում են մարդաբանության, հնէաբանության, սոցիոլոգիայի, կենսաբանության, տնտեսական պատմության հետ առընչվող հարցեր:

Հարցերի բոլոր քննարկումները, ամբողջ ուսուցում-ուսումնառությունը ընթանում է համագործակցության միջոցով՝ հանուն ճշմարիտի բացահայտման, այլ ոչ թե՝ հանուն մրցակցության ու հաղթանակի: Նույնիսկ ֆուտբոլ, բասկետբոլ կամ հոկեյ խաղալիս այստեղ գնահատվում և արժևորվում է գնդակի փոխանցման, հարվածի և գոլի գեղեցկությունը, այլ ոչ թե՝ հաղթանակն ամեն գնով:

Հետաքրքիր է, որ այստեղ մանկավարժական և սպասարկող անձնակազմում պաշտոնի հիերարխիա չկա: Բոլորի ձայնը լսելի է ու հարգանքի արժանի և բոլորն էլ նույն աշխատավարձն են ստանում՝ հավաքարարից մինչև տնօրեն: 

Sands School – Սենդզ դպրոցը (Քաղաք Աշբուրթոն)

Այս դպրոցին այլ կերպ անվանում են Սենդզի ժողովրդավարական դպրոց: Այստեղ չկա դպրոցի տնօրեն և որևէ պաշտոնական հիերարխիա: Դպրոցը միասին կառավարում են մանակավարժները և սովորողները: Շաբաթը մի անգամ ժողով է լինում, որտեղ քննարկվում և որոշումներ են ընդունվում դպրոցի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի մասին: Փաստորեն այստեղ նոր մանկավարժին աշխատանքի ընդունելու հարցում սովորողը նույնպես ձայն ունի: Բոլորն իրար հավասար են և ունեն նույն իրավունքները՝ սովորող, թե ուսուցիչ:

Առաջնային մանկավարժական մոտեցումը այս դպրոցում քննադատական մտածողության զարգացումն է: Սովորողներին, իհարկե, նախապատրաստում են GCSE-ին (հիմնական դպրոցի ավարտական քննությանը), բայց ամենամեծ կարևորությունը տրվում է ինքնաբացահայտմանը, անձի ինքնազարգացմանը,  երեխայի ներուժի՝ ներսում թաքնված տաղանդը,  բացահայտելուն: Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր կրկնուսույցին և նրանք միասին են կազմում իրենց դասացուցակը: Ուսուցչանոց չկա և սովորողներն ու ուսուցիչները միասին են նախաճաշում և ճաշում, շփվում իրար հետ: 

Summerhill School   Սամըհիլ գիշերօթիկ դպրոցը (Քաղաք Լեյսթոն)

Տեսնու՞մ եք, որ այստեղ էլ ասֆալտ չկա:

Աշխարհի ամենահայտնի և ամենահակասական կարծիքների արժանացած դպրոցն է: Դպրոցը հիմնադրել է շոտլանդացի ապստամբ Նիլը 1927-ին: Նա ուզեցել է մի դպրոց հիմնել, որտեղ երեխաները կարող են ապրել առանց մեծահասակների ի սկզբանե տրված հեղինակության: Այս դպրոցն անվանում են երեխաների ամենահին ժողովրդավարությունն աշխարհում:75 սովորող Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից ստանում են բացարձակապես «ազատ» կրթություն: Դասերին հաճախելու որևէ պարտադրանք չկա: Դպրոցի գաղափարախոսությունը այն է, որ երեխան պետք է իր սեփական կյանքը ապրի ծնողներից հեռու և անի իր սեփական որոշումները: Սովորողի մասին հաղորդագրություն ուղարկել ծնողներին կարելի է միայն սովորողի թույլտվությամբ:

Ակադեմիական գիտելիքները երկրորդական նշանակություն ունեն: Խաղը նույնքան կարևոր է համարվում, որքան առարկայական ուսուցումը: Ուսումնական առարկաները ընտրովի են: Կիսամյակի սկզբում յուրաքանչյուր սովորողի դեռ չլրացված դասացուցակ են տալիս: Սովորողը դասացուցակը լրացնում է այնպես, ինչպես ուզում է: Ուսուցում-ուսումնառությունն ընթանում է մեկ սովորո – մեկ ուսուցիչ ձևաչափով: 17 տարեկանում սովորողները հիմնականում պատրաստ են GCSE քննությանը, բայց ոչ ոք չի պարտադրում նրանց հանձնել այդ քննությունը:

Այլընտրանքային դպրոցներ ԱՄՆ-ում

Եթե Միացյալ թագավորությունում այլընտրանքային դպրոցները իրենց կրթական ծրագրերով, մանկավարժական մոտեցումներով ավանդական դպրոցների այլընտրանքներ են, որոնցում ակադեմիական գիտելիքների և կարողությունների կարևորությունը առաջնայինը չեն դիտվում, սովորողներին հատուկ չեն պատրաստում հիմնական և միջնակարգ դպրոցների ավարտական քննություններին, ապա ամերիկյան դպրոցներում այլընտրանքը հիմնականում սովորող-ուսուցիչ ավելի որակյալ հարաբերությունների հաստատումն է, որտեղ ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարաններում և մեկ սովորող – մեկ կրկնուսույց ձևաչափով սովորողները հեշտությամբ են հաղթահարում գիտելիքների ստուգման ցանկացած քննություն: Ամերիկյան լավագույն այլընտրանքային դպրոցները պետության կողմից հավատարմագրված մասնավոր դպրոցներ են, որտեղ ուսման բարձր վարձավճարների դիմաց սովորողները ավելի բարձրակարգ ուսումնական միջավայրում և ավելի ջերմ սովորող-ուսուցիչ հարաբերությունների առկայությամբ են ստանում իրենց կրթությունը:

Այս երկրում սովորողները այլընտրանքային դպրոց են ընտրում հիմնականում այն պատճառով, որ չեն կարողանում դիմանալ ավանդական պետական դպրոցների լարված ուսումնական գործընթացին, կամ էլ տարբեր պատճառներով դուրս են մնացել դպրոցից:

Երկրում կան նաև կիսաայլընտրանքային (կամ կիսամասնավոր) դպրոցներ, որոնք կոչվում են չարտերային: Պետական ավանդական դպրոցների նման չարտերային դպրոցներին ֆինանսավորում է պետությունը, բայց նրանք լրացուցիչ ֆինանսավորում են ստանում նաև գրանտներից, հիմնադրամներից և առանձին նվիրատվություններից:

Չարտերային դպրոցներ

Ի տարբերություն պետական ավանդական դպրոցների՝ չարտերային դպրոցները ավելի ազատ են իրենց կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ընտրության և դրանց իրականացման հարցում: Չարտերային դպրոցներում սահմանափակ է սովորողների քանակը, քանի որ այստեղ ավելի անհատականացված է ուսուցում-ուսումնառությունը՝ ըստ սովորողների կրթական պահանջների: Շատ ծնողներ կուզենային, որ իրենց երեխաները չարտերային դպրոցում սովորեին, քանի որ առանց ուսման վճարի իրենց երեխան կարող է սովորել լավագույն մասնավոր դպրոցների նման ուսումնական միջավայրում, բայց դրան խանգարող մի քանի պատճառ կա: Առաջին խանգարող պատճառն այն է, որ աշակերտական տեղերը սահմանափակ են: Երբեմն, նույնիսկ, վիճակախաղով են ընդունում սովորողներին, իսկ որոշ դպրոցներ էլ ընդունելության թեստեր է առաջարկվում, կամ հարցազրույցներ կազմակերպում: Երկրորդ պատճառն այն է, որ չառաջադիմող և ծույլ աշակերտին չեն պահում չարտերային դպրոցում: Դպրոցի մանկավարժական անձնակազմը շատ ուշադիր և բծախնդիր է իրենց նոր աշակերտների ընտրության հարցում, որովհետև դպրոցը կարող են փակել, եթե աշակերտները գիտելիքների արտաքին ստուգման թեստերը ձախողեն:

Չարտերային դպրոցների ցանցեր

The Knowledge and Power Program

Կրթական այս ցանցում գործում է 270 դպրոց, իր 160000 սովորողով:

Տարրական դպրոցի մի օրինակ.

KIPP Northeast Elementary, Denver, state Colorado

edillon@kippcolorado.org

Ms. Elizabeth Dillon, Principal

Թարգմանաբար ներկայացնում եմ դպրոցի կայքի «About us-մեր մասին» տեղեկատվությունը.

KIPP Northeast Elementary-ն Դենվերի հյուսիս արևելյան մասում է, որը բաց է բոլոր սովորողների համար: Մենք իրականացնում ենք սովորողների վաղ մանկության կրթությունը մինչև 4-րդ դասարանը: Մեր առաքելությունն է ապահովել գերազանց, արդարացի և անկողմնակալ կրթություն, որը հնարավորություն կտա սովորողներին սովորել կրքով, ձեռք բերել հմտություններ ու մեծ ցանկություն ունենալ դառնալ քոլեջի շրջանավարտներ և Դենվերի հյուսիսարևելյան համայնքի առաջնորդներ: Մեր չորս արժեքներն են՝ համայնք, սեր, աճ և արդարություն:

Կայքում բացվող այլ պատուհաններից են՝

Դպրոցի օրացույցը, որտեղ նշվում են մանկավարժական աշխատողների հետ տարբեր թեմաներով առցանց հանդիպումները, ծնողների հետ առցանց հանդիպումներ, սովորողների հետ իրականացվող միջոցառումներ:

Սովորողների թիվը  – 496

Ընդունելություն – դպրոցում ընդգրկվելու համար ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններ

Մանկավարժական մոտեցումը – ունի երեք ենթաբաժին իրենց առանձին տեղեկատվություններով՝ ուսուցում և ուղղորդում,

Դեպի առաջ – այստեղ ցույց է տրվում այն ճանապարհը, որով սովորողը անցնելու է դեպի իր երազանքների իրականացումը.

Դպրոցի մասին այլ մանրամասն տվյալներ ստանալու համար կայքն այցելողը պետք է գրանցվի և իր հարցն ուղղի դպրոցի ղեկավարությանը:   

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

ԱՄՆ-ում հայտնի չարտերային այլ դպրոցական ցանցեր

ALPHA Public Schools,  Beacon Network Schools, Da Vinci Schools, Brooke Charter Schools

Բոլոր 101 դպրոցների և դպրոցական ցանցերի ցուցակը տրված է այս կայքում:

Ամբողջությամբ այլընտրանքային մասնավոր դպրոցներ

Stone Ridge School in RockvilleՍթոուն Ռիջի կաթոլիկ դպրոց (Քաղաք Ռոքվիլ)

Դպրոցի կայքի ամենաերևացող տեղում գրված է, որ սա երեխայի երազանքի վայրն է:

Այս դպրոցում միայն աղջիկներ են սովորում: Կրթական այս համալիրում գործում են տարրական, միջին և ավագ դպրոցները:

Տարրական դպրոցից սկսած ոչ մի պատրաստի գիտելիք չի փոխանցվում սովորողներին: Աշակերտակենտրոն ուսումնառության ընթացքում սովորողներն իրենք են հանգում հասկացությունների ձևակերպմանը՝ տարբեր գործնական հետազոտությունների, հարցադրումների ու դրանց պատասխանները գտնելու միջոցով: Մանկավարժական անձնակազմը հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մի մոդել է, որից ղեկավարվելով սովորողներն իրենք են այդպիսին դառնում:

Տարրական դպրոցի կրթական ծրագրի ուղղվածությունը ըստ դասարանների

Առաջին դասարան – յուրաքանչյուր երեխայի ինքնատիպության բացահատումը և զարգացումը

Երկրորդ դասարան –    երեխայակենտրոն գործունեություն

Երրորդ դասարան – Խմբային, համագործակցային և անհատական աշխատանքը

Չորրորդ դասարան – բազմաթիվ մանկավարժական մոտեցումներով ուսուցում- ուսումնառություն և 5-րդ դասարան անցնելու նախապատրաստություն

Միջին դպրոցում սովորողները բացահայտում են իրենց հետաքրքրությունները և ապագա կյանքի համար իրենց ներուժը:

 Ուսումնական առարկաները

Լեզվի մշակույթ / Անգլերեն

Միջին դպրոցի ծրագիրը բառապաշարի, քերականության, բանավոր խոսքի, գրավոր խոսքի, ընթերցանության և հետազոտության հաջորդական ու ինտեգրված հմտությունների յուրացում է: Սովորողները սովորում են գրել մի քանի պարբերություններով շարադրություններ, կարճ պատմվածքներ, գրական երկերի վերլուծություններ անել: Յուրաքանչյուր դասարանում նրանք այլ ուսումնական առարկաների ինտեգրված բովանդակությամբ հետազոտական աշխատանքներ են կատարում: Նրանք հրճվանք են ապրում գրավոր և բանավոր ինքնաարտահայտվելու կարողությամբ: 

Մաթեմատիկա

Միջին դպրոցում մաթեմատիկայի ծրագրի բովանդակությունը աճում է տարրական մաթեմատիկայից մինչև նախահանրահաշիվը և հանրահաշվի առաջին մասը և որոշ դեպքերում՝ երկրաչափություն: Մեծ կարևորություն է տրվում մաթեմատիկական հմտությունների կիրառմանը՝ օգտագործելով գործնական փորձարարական ուսումնական միջոցներ: Մաթեմատիկայի միջոցով սովորողները բացահայտումներ անելու իղձ ու հրճվանք են ձևավորում:    

Բնագիտություն 

Բնագիտությունը սովորեցնում է սիրել սեփական սխալները, քանի որ արված սխալները չկրկնելով են գտնում ճիշտ ուղին: Յուրաքանչյուր սովորող զարգացնում է իր քննադատական մտածողությունը այն ամենի վերաբերյալ, ինչը կատարվում է իր շուրջը: Սրան հասնելու մանկավարժական միակ ճիշտ մոտեցումը բնագիտությունը փորձարարությամբ սովորելն է: 

Հասարակագիտություն

Հասարակագիտության ծրագիրը օգնում է սովորողներին գնահատել, հասկանալ և կիրառել կարևոր պատմական սկզբունքները ժամանակակից աշխարհի իրողությունների համար:

Օտար լեզուներ

Սովորողներն իրենց ընտրությամբ սովորում են ֆրանսերեն կամ իսպաներեն:

Կրոն

Սովորողների մոտ մշակվում է քրիստոնեական վերաբերմունք, որն արտահայտվում է հարգանքի, կարեկցանքի, ներողամտության և առատաձեռնության մեջ:

Գեղարվեստ

Այստեղ մշակվում է ձայնը, խրախուսվում է զբաղվել նկարչությամբ, խեցեգործությամբ և քանդակագործությամբ:

Bronx Arena High School  Բրոնքսի Արենա ավագ դպրոց

Յուրաքանչյուր ուսանող ունի մի խորհրդատու, ով տրամադրում է առաջնորդություն և աջակցություն անհատականացված, ինքնուրույն միջավայրում անհատական նպատակների սահմանման համար:

Boston Day and Evening Academy Բոստոնի ցերեկային և երեկոյան ակադեմիա

Անհատականացված մոտեցմամբ թվային գործիքներով աշխատող աշակերտակենտրոն ավագ դպրոց է:

Health Leadership High School in Albuquerque  Ալբուկերկեի Առողջապահական ավագ դպրոց

Առողջապահական նախագծային ուսուցմամբ ավագ դպրոց է: Դպրոցը համայնքային նշանակության առողջապահական նախագծեր է իրականացնում: Դպրոցն ավարտելուց ուսումը շարունակում են համալսարանում և դառնում առողջապահության ոլորտի մասնագետներ:

Liberty Academy, Կանզաս Սիթիի Ազատության ակադեմիա

Սովորողների նախասիրությունների վրա հիմնված 6 շաբաթյա նախագծեր իրականացնող ավագ դպրոց է: Նախագծերն իրականացնում են Կանզաս Սիթիի համայնքային տարբեր գործընկերների հետ:  

Fusion Academy Միջին և ավագ այլընտրանքային դպրոցների ցանց է, որը գործում 19 նահանգներում: Ֆյուժն ակադեմիան համարվում է Միացյալ նահանգների ամենահետաքրքիր այլընտրանքային դպրոցների ստեղծման փորձը:

Դպրոցն առաջարկվում է 1 աշակերտ – մեկ ուսուցիչ ձևաչափով առկա, առցանց կամ հիբրիդային ուսուցում-ուսումնառություն:

Ամերիկյան Education Alternatives – «Կրթական այլընտրանքներ» կրթահամալիրը մի քանի այլընտրանքային կրթական ծրագրեր է իրականացնում Օհայո-ի նահանգում գործող իր դպրոցներում, որոնք նախատեսված են առողջական և կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Վերջաբան

Այլոց փորձի երկշաբաթյա իմ ուսումնասիրության ավարտին կարող եմ ասել, որ ամերիկյան չարտերային դպրոցների մոդելը ֆինանսավորմամբ, ճկուն ուսումնական պլաններով և ազատ կազմված առարկայական ծրագրերով, որոշ առումներով նման է մեր կրթահամալիրին: Ե՚՚վ չարտերային դպրոցները, և՚՚ մեր կրթահամալիրը ֆինանսավորվում են պետության կողմից: Եվ չարտերային դպրոցները, և մեր կրթահամալիրը ունեն նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ,  այդուհանդերձ, մեր կրթահամալիրը որպես առաջնահերթություն չի դիտում սովորողների ակադեմիական գիտելիքների և կարողությունների թեստային ստուգումները: Չարտերային դպրոցների նման սովորողների հետ պայմանագրերը չեն լուծվում՝ ելնելով տարբեր առարկաներից նրանց թեստային գնահատականներից: Մեր մոտ ուսուցումը նախագծային է, ինչպես ամերիկյան մի քանի այլընտրանքային դպրոցներ և առաջնահերթություն է տրվում ստեղծականությանը, քննադատական կարողություններին, ինքնաարտահայտման կարողություններին և մեդիագրագիտության զարգացմանը, հատուկ կարիքով երեխաների ուսուցմանը, օտար լեզուների և գեղարվեստի ուսուցմանը ՝ ըստ նախասիրությունների, ինչպես որոշ Միացյալ թագավորության և ամերիկյան այլընտրանքային դպրոցներ են անում: Ամերիկյան ամենահայտնի այլընտրանքային «Ֆյուժն ակադեմիա» միջին և ավագ դպրոցների կրթական ցանցի նման մեր կրթահամալիրի դպրոցներում իրականացվում է առկա, առցանց-հեռավար և հիբրիդային ուսուցում: Այս հարցում մեր կրթահամալիրը նույնիսկ առավելություն ունի իր բլոգային ուսուցում-ուսումնառության շնորհիվ:    

Մի մեծ տարբերություն էլ կա մեր կրթահամալիրի և անգլիական ու ամերիկյան բոլոր չարտերային և այլընտրանքային դպրոցների միջև: Մեր կրթահամալիրը բաց կրթական համակարգ է ամբողջ աշխարհում իր եզակի կրթահամալիրային կայքով:     

Համացանցից օգտագործվել են հետևյալ աղբյուրները

The Good Schools Guide

Forest Schools

Home Education

Montessori Schools

Steiner-Waldorf schools

The ‘alternative’ alternatives

Understanding Charter Schools vs Public Schools

Five differences between public and charter schools

11 alternative schools that are real alternatives

Charter School

Charter Schools in the USA

The Knowledge and Power Program

KIPP Northeast Middle School, Denver, State Colorado

Bronx Arena High School 

Boston Day and Evening Academy

Health Leadership High School in Albuquerque

Liberty Academy,

Fusion Academy

Նախագծի մշակումը և ներկայացումը կրտսեր դպրոցի բարձր դասարաններում

Այլոց փորձի ուսումնասիրություն, թարգմանություն անգլերենից

Գաղափարների այս պարզ շրջանակը կարող է օգնել կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիներին գտնել նախագծերի մշակման և իրենց հասակակիցներին դրանց ներկայացման կատարյալ ձևեր:

Երբ մեր 5-րդ դասարանցիներին ասում էինք, որ իրենք պետք է նախագիծ իրականացնեն, նրանք անմիջապես հարցնում էին. «Կարո՞ղ ենք Power Point-ով անել»: Ամեն անգամ մեր պատասխանն էլ սա է եղել. «Բայց դուք դեռ չգիտեք էլ, թե ինչ է նախագիծը»: Եվ մենք որոշեցինք, որ պետք է կրտսեր դպրոցի երեխաների հետ ուսումնական նախագծեր իրականացնելու և դրանք ներկայացնելու ավելի լավ ձև մշակել:

Կրտսեր դպրոցի շատ սովորողներ են սիրում ներկայացնել իրենց սովորածն իրենց դասընկերներին, բայց երբեմն վստահ չեն, թե ինչպես դա անել: Սրա արդյունքում հաճախ ունենում ենք հուզված ներկայացնող և անհաղորդ հանդիսատես:   

Սովորողների նախագծերի վերաբերյալ մեր սպասելիքները մտագրոհի ենթարկելուց հետո մենք եզրահանգման եկանք հաջողված նախագծերի մշակման ամենակարևոր երեք նախապայմանների շուրջ՝ նպատակը, բովանդակության խորության չափը և վերջնական արդյուքի ներկայացումը:

Օգտագործելով մեր եռաքայլ շրջանակը, սովորողները կարողացել են ստեղծել ամբողջական ու գրավիչ նախագծեր՝ դրանց ներկայացման զանազան մեթոդներով: Գործողությունների այս շրջանակը սովորողներին ավելի շատ ինքնավարություն է տալիս, ինչն այս տարիքային խմբի համար առանձնապես կարևոր է:                                                                                 

 Նպատակը

Նախքան նախագիծ սկսելը սովորողները պետք է կոնկրետ նպատակ ունենան: Հաճախ այդ նպատակը ուսուցչից է գալիս, բայց երբ սովորողներն են որոշում իրենց նախագծի ուղղվածությունը, նրանք սեփական գաղափարները զարգացնելու ուժ են ստանում:  Եթե նրանք հստակ կարողանան բացատրել իրենց նախագծի նպատակը, կկարողանան արագ ներգրավվել հետազոտական աշխատանքի մեջ՝ առանց անվերջանալի թվացող աղբյուրները փորփրելու:

Մեզ դուր է գալիս օգտվել այսպես կոչված «հարցի ձևակերպման տեխնիկայից», որպեսզի օգնենք սովորողներին սկսել: Նախակրթարանում երեխաները օրեկան միջինը մոտ 300 հարց են տալիս, մի թիվ, որին հանգել է OnePoll-ի հետազոտական ուսումնասիրությունը: Որպես ծնողներ մենք հիշում ենք մեր երեխաների նախադպրոցական տարիները՝ անսպառ հետաքրքրասիրությամբ ու անվերջանալի հարցերով: Բայց ու՞ր են կորում այդ հարցերը երբ երեխաները սկսում են դպրոց հաճախել: Կարո՞ղ ենք համեմատել նախակրթարանի սանի և չորրորդ դասարանցու տված հարցերի քանակները: Ինչպե՞ս հետ գնանք և այնպես անենք, որ ուսուցչի հարցերը վերափոխվեն սովորողի հարցերի: Ինչպե՞ս վարվենք, որ սովորողը մնա հարց տալու, նորը իմանալու ռեժիմում: Պատասխանը ավելի քան պարզ է ու հասարակ: Մենք ենք միշտ որոշում, թե ինչ պետք է իմանա երեխան և մեզ համար հետաքրքիր է, թե արդյո՞ք նա գիտի, ինչը մենք որոշել ենք, որ նա պետք է իմանա: Միգուցե, երեխա՞ն պետք է հարց տա այն մասին, թե ինչն է իրեն հետաքրքրում և ինչն է նա ուզում իմանալ: Նախագծի նպատակն էլ հենց այդ իրենց հարցերի պատասխանները պարզելն է: Սովորողներին պետք է ոգևորել, որպեսզի նրանք որքան կարող են շատ հարցեր տան: Չի կարելի ընդհատել հարցերի տարափը և պատասխանել դրանց կամ էլ դատողություններ անել: Ուսուցիչը պետք է գրի առնի ցանկացած հարց, ինչպես որ այն տալիս են սովորողները: Երբեմն կարելի է սովորողների կասկածանքով արտաբերած պատմողական նախադասությունները ձևակերպել որպես հարցեր: Առավելագույն լավ արդյունքի հասնելու համար ուսուցիչը պետք է սահմանափակի հարցեր տալու ժամանակահատվածը. «Տվեք որքան հնարավոր է շատ հարցեր 4 րոպեի ընթացքում»:  

Սովորողներին պետք է ասել համարակալեն իրենց հարցերը, որպեսզի հետո վերլուծենք և պարզենք, թե որ հարցերն ավելի առաջնային նշանակություն ունեն իրենց համար:      

Բոլոր հարցերը վերլուծելուց հետո դասավանդողները ամփոփում են դրանք նախագծի նպատակը բացահայտող երեք հիմնական հարցերով.

Նպատակն արտացոլող հարցեր՝

  • Ինչու՞ եմ ես այս նախագիծն անում:
  • Ի՞նչ հարցեր ունեմ այս թեմայի մասին:
  • Ի՞նչն է ինձ ամենից շատ հետաքրքիր իմանալ:

Բովանդակության խորության չափը

Թեմա կամ հարց ընտրելուց հետո սովորողները պետք է այն բաժանեն ավելի փոքր մասերի: Դա արվում է այն բանի համար, որ նրանք կարողանան կապեր գտնել իրենց թեմայի և անձնական հետաքրքրությունների միջև կամ առաջացնել ավելի շատ հարցեր, որոնք նրանց ավելի կմոտեցնեն գտնել իրենց հիմնական հարցի պատասխանը: Սա ուղղորդում է նրանց գործողությունները և նրանք հասկանում են, թե ինչը ինչից հետո պետք է անել: Այլ լեզվով ասած՝ ուրվագծվում է նրանց նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը:

Բովանդակության խորության չափի հարցեր.

  • Որքա՞ն մանրամասն պետք է անել կամ ուզում եմ լինել:
  • Ի՞նչ մատչելի և հուսալի ռեսուրսներ կան:

Նախագծի վերջնական արդյունքի ներկայացումը

Մեր շրջանակի ամենակարևոր մասն է օգնել սովորողներին գտնելու նախագծի վերջնական արդյունքի ներկայացման համապատասխան մեթոդը: Նախկինում մեր սովորողները սահմանափակված են զգացել՝ օգտագործելով միայն ներկայացման այնպիսի հայտնի ձևեր, ինչպիսիք են պաստառները և սահիկաշարերը: Այդ տարիքային խմբի սովորողները շշմեցուցիչ ստեղծագործողներ են և պետք է թույլ տալ նրանց այնպես մատուցել իրենց իմացածն ինչպես իրենց է հետաքրքրում: Մենք ոգևորում ենք սովորողներին փոխելու ներկայացման ընդունված գործիքները և վարվելու այնպես, ինչպես իրենք են նախընտրում իրենց նախագծի համար: 

Ներկայացման նախապատրաստական աշխատանքը կայանում է նաև նրանում, որ սովորողները պետք է նույնականացնեն իրենց ներկայացման հանդիսատեսին, և թե արդյոք պետք է նրանց տեղեկատվությու՞ն հաղորդել, համոզե՞լ մի բանում, զվարճացնե՞լ նրանց, թե՞ այս բոլորը միասին:   

Վերջնական արդյունքի ներկայացման հարցեր.

  • Ո՞վ է իմ հանդիսատեսը
  • Ես փորձելու եմ նրանց համոզե՞լ, տեղեկացնել, թե՞ զվարճացնել:
  • Ի՞նչ կցանկանայի տեսնել, եթե ես լինեի հանդիսատեսի շարքերում:

Աջակցում ենք սովորողին ու նրա ընտրությանը

Մեր դասերին մենք սովորաբար հանդիպում ենք երկու տեսակի սովորողների՝  նրանց, ովքեր չեն համբերում ներկայացնել իրենց արածը և նրանք, ովքեր նախընտրում են այլ բան անել, քան որևէ բան ներկայացնել հանդիսատեսի առջև: Մեր խնդիրն է օգնել մեր սովորողներին գտնել ստեղծագործական լուծումներ: Մենք պետք է կարողանանք երկու կողմերին էլ օգնել և ցանկանում ենք, որ մեր բոլոր սովորողները զգան, որ մենք իրենց կողքին ենք ու լավ ու կարևորված զգան, ինչպիսին էլ, որ իրենք կան իրականում: Յուրաքանչյուր ներկայացում պետք տա այդ հնարավորությունը նախագիծն իրականացնող բոլոր մասնակիցներին: Օրինակ, մեր նախկին աշակերտներից մեկը ամաչկոտ էր դասարանի առջև, բայց սիրում էր տիկնիկներով բեմադրություններ անել, երբ ինքը չէր երևում: Նա կարողացավ ներկայացնել վերամշակման և աղտոտման մասին նախագիծը իր տիկնիկներով:

Մենք տեսել ենք ներկայացումներ պաստառներով, երգերով, ֆիզիկական և թվային մոդելներով, տեսանյութերով, ռադիոհաղորդումներով, դինամիկ սահիկաշարերով,  գծանկարներով և անիմացիաներով: Մենք ունենք սովորողներ, որոնք օգտագործում են տեխնոլոգիական գործիքներ և ծրագրեր, որոնց մենք չէինք պատկերացնում, որ երբևէ կկիռարենք, սակայն նրանք կարողանում են հեշտությամբ համատեղել գործիքները իրենց նորահայտ գիտելիքների հետ: Ավելին, ամեն անգամ, երբ սովորողները ներկայացումներ են անում, մենք նոր բան ենք սովորում նրանց մասին և տեսնում ենք, թե ինչպես են նրանց հմտությունները կիրառվում նոր ձևով: Այսպես մենք տեսնում ենք նրանց զարգացումը:

Աղբյուրներ

Expanding students’ ideas how to give presentations    By Michael GlasheenTiffany Perry, Edutopia October 8, 2021

Are Questions the Answer? Mike Lawrence & Rainie Rowell, Edutopia, August 3, 2021

Գերմանիայի կրթական դուալ (երկակի) համակարգը, կամ բոլորի՞ն է անհրաժեշտ ավագ դպրոցում սովորելը

Գերմանիայում հանրակրթական դպրոցի հիմնական աստիճանը ավարտելուց հետո սովորողների զգալի մասը, ովքեր գիտությամբ զբաղվելու ձգտում և հակումներ չունեն, ավագ դպրոց կամ գիմնազիա ընդունվելու փոխարեն իրենց կրթությունը շարունակում են երկրի կրթական դուալ (երկակի) համակարգում: Այն խիստ կանոնակարգված և լավ մտածված համակարգ է, որի միջոցով պատանիները սովորում են և՚՚ արտադրական ձեռնարկությունում, և՚՚ դպրոցում: Այստեղ սովորողները ուսման ժամանակի 70%-ը անցկացնում են արտադրությունում և 30%-ը՝ մասնագիտացված ուղղվածություն ունեցող դպրոցում:

Ի՞նչ է Գերմանիայի կրթական դուալ (երկակի) համակարգը

Կրթական դուալ համակարգը այլ կերպ մեկնաբանվում է որպես միջին մասնագիտական կրթության և որակավորման բարձրացման համակարգ: Այն գործում է որպես սահուն անցում հանրակրթական դպրոցից աշխատավայր: Գերմանիայում երեխաները սկսում են դպրոց հաճախել 7 տարեկանից և արդեն 16 տարեկանում կարող են ընդգրկվել ուսման դուալ համակարգում: Գերմանիայում 16-19 տարեկանների 50%-ը ընդգրկված է կրթական դուալ համակարգում: Սովորողների ուսումնառությունն իրականացվում է և՚՚ արտադրական ձեռնարկության աշխատավայրում, և՚՚ մասնագիտացված դպրոցի դասասենյակներում: Ուսման տևողությունը 2-ից մինչև 3,5 տարի է: Ուսումն ավարտելուց հետո սովորողները ստանում են մասնագիտական որակավորման հավաստագրեր, որոնք ճանաչված են ոչ միայն Գերմանիայի, այլ նաև այլ զարգացած երկրների արտադրական ընկերությունների կողմից, և այս համակարգում սովորողների մոտ 90%-ը ուսումն ավարտելուց հետո միանգամից պահանջված է լինում աշխատաշուկայում և նրանք անցնում են մշտական  աշխատանքի: Այդ է պատճառը, որ Գերմանիայում երիտասարդների գործազրկության մակարդակն այդքան ցածր է՝ 5,6%:

Կրթական դուալ համակարգի աշխատանքի կազմակերպումը

 Կրթական դուալ համակարգը կարգավորվում է կառավարության մասնագիտական ուսուցման քաղաքականությամբ և Գերմանիայի օրենսդրությամբ: Կրթական բարձր չափանիշներն ապահովվում են մի քանի կազմակերպությունների համատեղ աշխատանքով: Աշխատանքում ներգրավված են պետական քոլեջները, համալսարանները, մարզային ղեկավարությունը, արհմիությունները և, իհարկե իրենք՝ արտադրական ընկերությունները: Համակարգը համահարթեցված է (ստանդարտացված է) ամբողջ Գերմանիայում:

Այս երկրում 400,000 ընկերությունների արտադրությունում ավելի քան 330 մասնագիտություն կա, որոնց որակավորումը ստանալու համար լուրջ ֆորմալ կրթություն է պետք:

Համակարգում սովորողները որևէ ուսման վճար չեն մուծում, ընդհակառակը՝ պայմանագրի համաձայն նրանք յուրաքանչյուր ամիս €300 – €600 կրթաթոշակ են ստանում այն ընկերությունից, որտեղ ներգրավված են աշխատանքային ուսուցման մեջ: Ընդունող հանձնաժողովում որոշիչ ձայնը պատկանում է գործատուի ներկայացուցչին: Չէ՞ որ նրանք են վճարելու աշխատավարձ-կրթաթոշակը: Երեք ամսվա փորձաշրջանի ընթացքում և՚ սովորողը, և՚ գործատուն կարող է ցանկացած պահի լուծարել պայմանագիրը: Սովորողը արտադրական պայմաններում կարող է հասկանալ, որ սխալ է ընտրել այդ մասնագիտությունը, իսկ գործատուն էլ կարող է ավելի մոտիկից ճանաչելով սովորողին՝ եզրակացնել, որ նա լավ աշխատող չի լինի: Ընկերությունները հոգում են նաև իրենց մոտ հաշվառված սովորողների ուսումնառության ծախսերը մասնագիտացված դպրոցում:

Երկրներ, որտեղ գործում է դուլ կրթական համակարգը  

Կրթական դուալ համակարգը գործում է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Բելգիայի գերմանախոս համայնքում և Հարավային Կորեայում:

Ինչու՞ չի ստացվում կրթական այս համակարգը ներդնել այլ զարգացած երկրներում

Անգիական Գարդիան պարբերականի «Աջակցություն Գարդիանին» էլեկտրոնային հավելվածի 2020-ի մի հրապարակման վերնագիրն է «Importing Germany’s dual education system is easier said than done – Գերմանիայի դուալ կրթական համակարգի ներմուծման մասին ավելի հեշտ է ասելը, քան անելը»: Այս համակարը երբեք չի ունեցել հիացած երկրպագուների պակաս տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայի կրթության նախկին և ներկա քարտուղարները, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և Դոնալդ Թրամպի դուստրը ԱՄՆ-ում:

Կրթական դուալ համակարգի օգուտների ու արդյունավետության ակնհայտ լինելուն հանդերձ՝ այնուամենայնիվ, դրա պատճենումը և ներդրումը մեկ այլ աշխատաշուկայում, հատկապես բրիտանական, ավելի հեշտ է ասելը, քան անելը: Գերմանական համակարգը տարբեր ոլորտների համակցված աշխատանքների բարդ համակարգում է պահանջում՝ գործատու ընկերությունների աշխատանքը, որոնք վճարում են իրենց մոտ փորձառություն ձեռք բերող սովորողների կրթաթոշակները, դաշնային նահանգների աշխատանքը, որոնք հոգում են մասնագիտացված դպրոցների ծախսերը, արհմիությունների աշխատանքը և ավարտական որակավորման քննություններն իրականացնող առևտրի և արդյունաբերության պալատների աշխատանքը:         

Իսկ ինչպե՞ս է իրականացվում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը այլ երկրներում:

Ուսումնասիրությունը կատարել եմ ըստ այն բանի, թե որն է այսպիսի կրթության ֆինանսավորման աղբյուրը: Այսպիսի մի ասացվածք կա. «Երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է»: Ինչպես պարզեցինք Գերմանիայում ֆինանսական ծախսերի հիմնական բեռը կրում են այն ընկերությունները, որտեղ իրականացվում է արտադրական ուսուցումը:   

Ավստրալիայում արհեստներ են սովորում և միջին մասնագիտական կրթություն են ստանում հիմնականում միջնակարգ կրթություն ստանալուց հետո: Ֆինանսավորումը կատարում է Ավստրալիայի արդյունաբերության և աշխատանքային հմտությունների կոմիտեն – Australian Industry and Skills Committee.

Ֆինլանդիայում – հանրակրթությանհիմնական աստիճանից հետո (9-րդ դասարանը ավարտելուց հետո) սովորողները կրթությունը շարունակելու երկու ընտրություն ունեն՝ ընդունվել ավագ դպրոց, որը դեպի համալսարան տանող ճանապարհնէ, կամ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) դպրոց, որից հետո կարող են աշխատել՝ օգտագործելով ձեռք բերած արհեստի աշխատանքային հմտությունները, կամ էլ՝ կրթությունը շարունակել տեխնիկական բարձրագույն դպրոցում: Արհեստագործական դպրոցներին ֆինանսավորում են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքապետարանները:

Հարավային Կորեայում  գործում են մասնագիտական ավագ դպրոցներ հետևյալ մասնագիտություններով՝ գյուղատնտեսություն, տեխնոլոգիա/ճարտարագիտություն, առևտուր և գործարարություն, ձկնարդյունաբերություն և տնային տնտեսության վարում (սնունդ պատրաստելը, ընտանեկան բյուջեն հաշվարկելը, …)Ֆինանսավորումը կատարում է աշխատանքի նախարարությունը:

Նիդերլանդներում հիմնական կրթությունը ստանալուց հետո սովորողների մոտավորապես կեսը կրթությունը շարունակում է ավագ դպրոցում, իսկ մյուս կեսը՝ մասնագիտական ավագ դպրոցում հետևյալ մասնագիտացումներով՝ տեխնոլոգիա, տնտեսագիտություն, գյուղատնտեսություն, սոցիալական ծառայություններ և առողջապահություն: Սովորողները մասնագիտական ավագ դպրոցում կրթությունը շարունակելու երկու ընտրություն ունեն՝ ուսման 80%-ը արտադրությունում և 20%-ը ավագ դպրոցի դասասենյակում, կամ հակառակը: Գործատու ընկերությունները, ովքեր ավագ դպրոցի սովորողներ են պահում և մասնագիտություն սովորեցնում և ինչ-որ չափի աշխատավարձ են տալիս նրանց, ավելի քիչ հարկ են մուծում պետությանը:

Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործընթացը աններելիորեն նեղանում է, երբ 9-րդ դասարանից հետո բոլոր սովորողներն իրենց կրթությունը շարունակում են ավագ դպրոցում:

Մի քանի օր առաջ կրթահամալիրի Ավագ դպրոցում մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանը մի քննարկում էր կազմակերպել՝ «Անհրաժե՞շտ է արդյոք բարձրագույն կրթությունը ամեն մեկին»: Այլոց փորձի այս ուսումնասիրությունը անելուց հետո կուզենայի այդ հարցը այլ կերպ ձևակերպել. «Անհրաժե՞շտ է արդյոք ավագ դպրոցում սովորելը ամեն մեկին»:

Կրթության ֆինանսավորման մասին.

նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությունը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության հաստատված բյուջեով: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի արտադրական ձեռնարկությունները, ընկերությունները օտարված են նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության պլանավորման, իրենց հարկավոր մասնագետների պատրաստման համար ֆինանսավորման, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության աշխատանքներից: Միգուցե սա է գործատու կազմակերպությունների անտարբերությունը կրթության և կրթական ծրագրերի նկատմամբ: Կարծում եմ, որ հենց արտադրական ձեռնարկություններն ու ընկերությունները պետք է լինեն նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության պատվիրատուն:   

Աղբյուրներ

  1. German Dual Education System  Expatrio
  2. Importing Germany’s dual education system is easier said than done.  The Guardian
  3. Dual Education System
  4. Vocational Education and Training
  5. Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասինՙ
  6. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
  7. Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության ընդհանուր դրույթները, քննությունները ըստ մասնագիտությունների և առարկաների  

Սովորողների գնահատման միջազգային ծրագիրը (PISA)

Այլոց փորձի ուսումնասիրություն

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության   (OECD – ՏՀԶԿ)  անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրներին և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնում են այդ գործընթացներին։ Անմասն չի մնում նաև հանրակրթության ոլորտը, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ մի որևէ երկրի կրթության զարգացումը կարող է լիարժեք լինել, եթե հաշվի են առնվում այլ երկրների գիտատեխնիկական ձեռքբերումներն ու մանկավարժական փորձը:  

ՏՀԶԿ-ը 2000 թվականին առաջին անգամ նախաձեռնել և այնուհետև  երեք տարին մեկ անգամ կազմակերպում է կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրների հանրակրթական դպրոցների սովորողների տրամաբանական մտածողության գնահատման գործընթացը երեք տիպի քննություններով՝ մաթեմատիկա, բնագիտություն և ընթերցելով ընկալում: Առաջադրանքների բովանդակության պարտադիր պայման է համարվում կյանքի իրական իրավիճակներին համապատասխան լինելը:  Ուշագրավն այն է, որ սովորողները կարող են իրենց ընտրությամբ այդ քննությունները հանձնել կամ անգլերեն, կամ՝ իրենց մայրենի լեզվով: 2018-ի PISA-ի քննություններին մասնակցել է 79 երկիր, որից այդ կազմակերպության անդամ երկիր է 35-ը: Փաստորեն կրթության զարգացման կարևորությունը ավելի մեծ առաջնահերթություն է համարվում, քան տնտեսության զարգացումը: Այդպիսի կրթական հեռանկարային մտածողություն ունեն մեր հարևան երկրներ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Մաթեմատիկայից Ադրբեջանի սովորողների արդյունքը 57-րդն է,  բնագիտությունից և ընթերցելով ընկալելուց՝ 69-րդը: Այս երկիրը կրթության արդյունքներով ավելի առաջ է քան, Ղազախստանը, Վրաստանը, Լիբանանը, Ֆիլիպինները և այլ երկրներ: Հայաստանը ընդհանրապես չկա այս ցուցակում:  Հայաստանը միշտ էլ հպարտացել է միջազգային օլիմպիադաներում Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի սովորողների ստացած մրցանակներով, բայց դա հանրակրթություն չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է հանրակրթության բարձր մակարդակը, քան միջազգային օլիմպիադաներում շահած եզակի ոսկե մեդալները:

Ո՞ր տարիքային խումբը և որքա՞ն սովորող է մասնակցում PISA քննություններին յուրաքանչյուր երկրից:

Յուրաքանչյուր երկրից մասնակցում է հանրակրթական դպրոցների առկա ուսումնառությամբ 5000 սովորող, ովքեր 15 տարեկան են (ավելի ճշգրիտ՝ 15,3-16,2): Փոքր բնակչություն ունեցող երկրներից, ինչպիսիք են Իսլանդիան և Լյուքսեմբուրգը, քննություններին մասնակցում են այդ երկրների բոլոր սովորողները, ովքեր մտնում են այդ տարիքային խմբի մեջ: Այս առումով հետաքրքիր է չինական Մակաո քաղաքը, որը մինչև 1999 թվականը եղել է Պորտուգալիայի տիրապետության տիրույթում և այդ պատճառով էլ PISA-ի քննություններին առանձին է մասնակցում՝ ունենալով 650000 բնակիչ բոլոր երեք քննությունների արդյունքներով զբաղեցնում է երրորդ տեղը՝ Չինաստանից և Սինգապուրից հետո:

Քննության ընթացքը

Յուրաքանչյուր սովորողի մի առարկայից համակարգչով քննություն տալու համար հատկացվում է երկու ժամ: Բոլոր երեք առարկաների համար հատկացվում է 6 ժամ, բայց սովորաբար սովորողները մի առարկայից են նախընտրում քննություն հանձնել: Նրանց տրվում է ևս մեկ լրացուցիչ ժամ՝ սովորելու սովորությունների, մոտիվացիայի և ընտանիքի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար:

Յուրաքանչյուր քննական առարկայի համար հատկացվում է առավելագույնը 500 միավոր: Որևէ երկրի հանրակրթության կրթական մակարդակը սովորաբար բարձր է լինում, եթե քննվողների ստացած միավորների տարբերությունը շատ մեծ չի լինում: Հենց այդ միջին միավորի բարձր լինելն է խոսում հանրակրթության բարձր մակարդակի մասին:

Քննությունների հարցաշարերի բովանդակության մասին

Ընթերցելով ընկալելու, մաթեմատիկայի և բնագիտության տեքստերը, հարցաշարերն ու խնդիրները կապված են իրական կյանքի իրավիճակների հետ, երբ սովորողից պահանջվում է ոչ թե գիտելիքների, տեղեկությունների ու համահարթեցված մտքերի իմացություն, այլ տրամաբանական մտածողությամբ տվյալ իրավիճակին համապատասխան ռացիոնալ ընտրություն կատարելու կարողություն: Այս պնդումը ուզում եմ հիմնավորել մի քանի օրինակներով:

Մաթեմատիկա

Պահնջվում է նախագծել մետաղադրամների նոր հավաքածու: Բոլոր մետաղադրամները պետք է լինեն շրջանաձև և արծաթագույն, բայց նրանք պետք է ունենան տարբեր տրամագծեր:

Հետազոտողները պարզել են, որ մետաղադրամների իդեալական համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

  • Մետաղադրամների տրամագծերը 15 մմ-ից ավելի փոքր չեն կարող լինել և 45 մմ-ից էլ ավելի մեծ չեն կարող լինել:
  • Յուրաքանչյուր մետաղադրամի տրամագիծը պետք է իր նախորդից առնվազն 30%-ով ավելի մեծ լինի:
  • Մետաղադրամներ հատող մեքենան կարող է հատել միայն ամբողջական թվերով տրամագծեր ունեցող մետաղադրամներ (օրինակ՝ 17մմ տրամագծով կթույլատրվի, իսկ 17,3 մմ տրամագծով չի թույլատրվի՝):

Հարց.

Ձեզնից պահանջվում է նախագծել վերը նշված պահանջներին համապատասխան մետաղադրամների հավաքածու:

Պետք է սկսել 15 մմ տրամագիծ ունեցող մետաղադրամից և ձեր մետաղադրամների հավաքածուն պետք է ունենա որքան հնարավոր է շատ մետաղադրամ: Ի՞նչ տրամագծեր կունենան ձեր հավաքածուի մետաղադրամները:

Բնագիտություն

Մետրոյի ստորգետնյա համակարգերի մեծ մասը իրենց թունելների որոշ հատվածներում բարձր ջերմաստիճանների խնդիր ունի: Օրինակ՝ Լոնդոնի մետրոն ստորգետնյա մի քանի հատվածներ ունի, որտեղ թունելի ջերմաստիճանը 40 °C-ից բարձր է: Ծագած խնդիրը վատթարացել է վերջին 100 տարիների ընթացքում, քանի որ թունելներին օղակած հողը նույնպես աստիճանաբար տաքացել է:

Հարց՝

Ջերմության ո՞ր աղբյուրներից է հնարավոր եղել թունելներին օղակած հողի տաքացումը:

Նշեք «այո» կամ «ոչ» ջերմության յուրաքանչյուր հնարավոր աղբյուրի դիմաց.

Ջերմության աղբյուրըԱրդյո՞ք այս աղբյուրն է ստորգետնյա թունելին օղակած հողի տաքացման պատճառը
Արևի ջերմությունըԱյո/ոչ
Գնացքների արգելակներից արձակված ջերմությունըԱյո/ոչ
Գնացքների շարժիչների ջերմությունըԱյո/ոչ
Ուղևորների մարմինների ջերմությունըԱյո/ոչ

Ընթերցելով ընկալում

Ծովում կորածը

Արշալույսը երկար չտևեց, ինչպես ցամաքում է լինում: Երկինքը գունատվեց, առաջինը աստղերն անհետացան ու ես նախ ժամացույցիս նայեցի, իսկ հետո՝ հորիզոնին: Սկսեցին երևալ ծովի ուրվագծերը: Տասներկու ժամ էր անցել, ինչն անհնար էր թվում: Գիշերը չէր կարող ցերեկվա չափ երկար լինել: Մարդ պետք է գիշերը ծովում անցկացրած լինի, փրկարար լաստի վրա նստած՝ անընդհատ աչքը ժամացույցին, որպեսզի իմանա, որ գիշերն անչափելիորեն ավելի երկար է քան ցերեկը: Բայց հենց արշալույսն է իրեն զգացնել տալիս, այնքան հոգնեցուցիչ է գիտակցել, որ մի նոր օր է սկսվում: Այդ մտքին հանգեցի առաջին գիշերը փրկարար լաստի վրա անցկացնելուց հետո: Որևէ այլ բան չէր կարևորվում, բացի արշալույսի բացվելը: Ես ո′չ ջրի և ո′չ էլ սննդի մասին էի մտածում: Ես ոչ մի բանի մասին չէի մտածում, մինչև որ քամին մի փոքր ջերմացավ, իսկ ծովի մակերևույթը հանդարտվեց ու փոխվեց ոսկեգույնի: Ամբողջ գիշերը մի վայրկյան չէի քնել բայց բայց այդ պահին ինձ թվաց, կարծես, հենց նոր էի արթնացել: Երբ ձգվեցի փրկարար նավակի մեջ, զգացի ոսկորներիցս եկող ցավը և մաշկիս արևայրուքի ծակոցները: Բայց օրը պայծառ էր ու տաք, իսկ մեղմ քամու շրշյունը նոր ուժ էր տալիս ինձ շարունակել սպասելը: Եվ ես զգացի, որ երանելի եմ տեղավորված լաստի վրա: Առաջին անգամ իմ կյանքի քսան տարիների ընթացքում զգացի, որ կատարյալ երջանիկ եմ: Լաստը շարունակում էր քշվել առաջ: Չէի կարող հաշվարկել, որքան հեռու էր այն գնացել գիշերվա ընթացքում, բայց հորիզոնը ճիշտ նույն տեսքն ուներ, կարծես, ոչ մի սանտիմետր չէի շարժվել: Ժամը յոթին սկսեցի մտածել մարմնակործան ու հոգեցունց բանի մասին: Նախաճաշի ժամն էր: Ես պատկերացրեցի, թե ինչպես են իմ նավակիցները սեղանի շուրջը նստած խնձոր ուտում: Հետո նրանք ձու կուտեին, որից հետո՝ միս, որին կհաջորդեին հացն ու սուրճը: Բերանս թքով լցվեց ու ստամոքսի թեթևակի գալարում զգացի:  

Որպեսզի միտքս շեղեի սնունդից, ես լաստից մեջքով մինչև վիզս ընկղմվեցի ջրի մեջ: Սառը ջուրը հովացնում էր մեջքիս արևայրուքը, ինչն ինձ ուժ էր տալիս:  Ես երկար ժամանակ այդպես ընկղմված մնացի՝ ինքս ինձ հարցնելով, թե ինչու Ռամոն Հերերայի հետ գնացի նավախելի տախտակամածը՝ փոխանակ վերադառնալու ու պառկելու իմ նավախցիկում: Ես րոպե առ րոպե մտաբերեցի այդ ողբերգական միջադեպը և որոշեցի, որ հիմար եմ: Իրոք որևէ պատճառ չկար, որ ես պետք է զոերից մեկը եղած լինեի: Ինձ չէին հսկում: Տախտակամածի վրա լինելու իմ պահանջը չկար:  Երբ եզրակացրի, որ ամեն ինչ պատահել է այն բանի պատճառով, որ բախտս չի բերել, նորից անհանգստություն զգացի: Բայց ժամացույցին նայելը հանգստացրեց ինձ: Օրն արագ էր ընթանում. ժամը  տասնմեկն անց երեսուն էր:    

Հարց.

Ինչպե՞ս է նավաստին փորձում հաղթահարել իրեն բաժին ընկած փորձառությունը պատմվածքի այս հատվածում:

Ա) զգոն մնալով

Բ) խուսափելով անհանգստությունից

Գ) հիշելով պատահածը

Դ) փորձելով մոռանալ անցյալը

Ահա և վերջ: Ես մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցելով ընկալման հարցաշարերից մեկական օրինակ թարգմանեցի՝ ցույց տալու համար նման հարցաշարերի բարդության աստիճանը և առաջադրանքների մոտավոր բովանդակությունը: Կարծում եմ, որ այնքան էլ բարդ առաջադրանքներ չեն: Սրանք անհամեմատ ավելի դյուրին են, քան մեր տեղական առարկայական օլիմպիադաներին տրվող առաջադրանքները և նախատեսված են հանրակրթական դպրոցների 15 տարեկան սովորողների համար: Պարտադիր պայման չէ անգլերեն իմանալը: Երբ մի որևէ երկիր այս ծրագրին մասնակցության հայտ է ներկայացնում, վճարում է քննությունների կազմակերպման համար, որի մեջ մտնում է նաև առաջադրանքների թարգմանությունը այդ երկրի լեզվով: Ինչու՞ է Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Ղազախստանը մասնակցում այս ծրագրին, իսկ Հայաստանը՝ ոչ: Մոլդովան ավելի հարու՞ստ է, քան Հայաստանը: Ադրբեջանի կառավարությունը ավելի շա՞տ է մտահոգված իր երկրի երեխաների կրթությամբ, քան Հայաստանը: Վրաստանի կառավարության համար հետաքրքիր է, թե ինչ մակարդակի վրա է հանրակրթությունը իրենց երկրում, իսկ Հայաստանի կառավարությանը դա բացարձակապես չի՞ հետաքրքրում:

Առանձին մի դպրոց չի կարող հայտ ներկայացնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն   (OECD) այս ծրագրին մասնակցելու համար: Դա պետք է երկրի կառավարությունը անի: Բայց մեր փորձարարական հեղինակային մանկավարժություն իրականացնող կրթահամալիրը կարող է ոչ պաշտոնական՝ փորձնական ձևով իրականացնել ծրագիրը: Չէ՞ որ մեզ է վիճակված հանրակրթության ոլորտում նորը փորձարկելու ու այդ փորձը տարածելու պատասխանատու գործը:

Աղբյուրներ

Program for International Student Assessment PISA

PISA-Based Test for Schools: Sample Test Items

Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց. այլոց փորձի ուսումնասիրություն

Համավարակի այս դժվար ժամանակը սովորողներին հնարավորություն է տալիս աշխատելու իրական խնդիրների վրա, որոնք նրանք տեսնում են ամեն օր:

Հեղինակ՝  Մայքլ ՄաքԴոուել

Նոյեմբերի 12, 2020, Edutopia . թարգմանություն անգլերենից

Համավարակի պայմաններում մանկավարժները փորձում են պարզել, թե ինչպես պետք է համոզվել, որ երեխաները սոցիալապես համահունչ են, հուզականորեն անձեռնմխելի և ճանաչողականորեն ներգրավված: Ավելին, մենք բոլորս փորձում ենք պարզել, թե ինչպես դա անել մեդիայով գերհագեցած միջավայրում, ներառյալ համակարգչային էկրանները, տեսախցիկները, որոնք հոսում են դասասենյակներ և ուսուցման ֆիզիկական միջավայրում  սովորողներն աշխատում են՝ պաշտպանված դիմակներով ու պլաստմասե դիմավահաններով:

Այստեղ դեռ հնարավոր է սովորողներին հնարավորություն տալ քննարկելու իրենց սեփական միջավայրի մարտահրավերները, ամեն օր նրանց հասնող լուրերի պաշարները և այն հիմնական բովանդակությունը, որն անհրաժեշտ է նրանց երկարաժամկետ հաջողության համար: Այս պահանջները բավարարելու լավագույն տարբերակներից մեկն այն է, որ սովորողները խստորեն զբաղվեն միայն հիմնախնդրային կամ նախագծային ուսուցմամբ (PBL) – մոտեցում, որը զարգացնում է սովորողների խստապահանջ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ և սովորողները զգում են խնդիրներ լուծելու և առաջադրանքներ կատարելու իրենց համապատասխանությունը հեռավար կամ ֆիզիկական միջավայրում:

3 հնարք, որոնք կօգնեն ձեզ հաջորդ նախագիծը կազմելիս

1. Կենտրոնացեք մարտահրավերների վրա. սովորողներն ամեն օր կարիք ունեն ուսումնառության մարտահրավերային փորձառությունների և սպասումների: Մարտահրավերն ապահովելու ամենալավ ձևն այն է, որ նախագծերը հիմնված լինեն դրանց արդյունքի ճշգրտության վրա: Ճշգրտություն ասելով հասկանում եմ՝ բազում իրավիճակներում հիմնական փաստերի, խնդրի հետ դրանց առնչության և խնդրի լուծման ընթացքում հմտությունների կիրառման հավասար ինտենսիվություն և ինտեգրում: Այս պահանջները բավարարելու համար իդեալական է նախագծային ուսումնառությունը՝ նախագծերի հաջորդականացման եղանակի պատճառով:

Նախագծերը սկսվում են իրական կյանքում կիրառելի առաջադրանքով կամ հարցով, որից հետո սովորողները որոշում են խնդրի լուծման համար անհրաժեշտ հիմնական փաստերի սահմանները և իրենցից պահանջվող հմտությունները, որպեսզի տան  սկզբնական հարցի պատասխանը: Այս ձևով սովորողները սովորում են, թե ինչպես կարելի է տալ խնդրի բնութագրական սահմանումը և նկարագրումը, ինչպես նաև՝ պահանջվող գիտելիքների կապը, ինչը հանգեցնում է նախագծային հարցի կամ առաջադրանքի լուծմանը: 

Խստապահանջ ճշգրտության ապահովման գործառույթները նախագծային ուսումնառության մեջ:

  • Սովորողներին տվեք ընթերցելու, գրելու և խոսելու բարդության բարձր մակարդակի առաջադրանքներ: Երբ սովորողները կարդում են, գրում կամ խոսում, նրանք ստիպված են լինում մտածել տեքստի հիմնական բովանդակությանն առնչվող գիտելիքի մասին: Փորձեք խուսափել տեքստը կրճատելու, կցելու, գունազարդելու առաջադրանքներից, որոնք սովորաբար չեն խթանում ճանաչողականությունը:
  • Սովորողներին տվեք մարտահրավեր առաջադրող խնդիր կամ հարց, որը ներառում է բազմաթիվ ենթատեքստեր կամ իրավիճակներ: Երբ սովորողներին ցույց են տալիս, որ խնդիրը կամ հարցը կարող է առաջանալ բազմաթիվ իրավիճակներում, նրանք իրենց գիտելիքները կիրառելու ավելի մեծ հավանականություն են ունենում:

 Հեռավար ուսումնառության գործառույթները

  •  Նախապես մի դժվար խնդիր կամ առաջադրանք ուղարկեք սովորողներին, որից հետո առաջարկեք նրանց ուղարկել ձեզ իրենց նախնական գիտելիքի մասին տեղեկատվություն, որն ունեն այդ խնդրի կամ առաջադրանքի բովանդակության մասին, ինչպես նաև` խնդրին կամ առաջադրանքին բնորոշ հարցեր տան:
  • Յուրաքանչյուր հեռավար դաս սկսեք դժվարին հարցի կամ առաջադրանքի համառոտ ակնարկով և խնդրեք ուսանողներին զրուցարանում (chat) տեղադրել, թե ինչպես է առաջիկա դասը աջակցելու առաջադրված հարցին պատասխանելու համար:

2. Կենտրոնացեք հստակության վրա

Ամենակարևոր գործոններից մեկը, որն օգնում է սովորողներին իմանալ տեքստի հիմնական բովանդակությունը, տալ և ստանալ ճշգրիտ արձագանքներ և վերահսկել իրենց սեփական ուսումնառությունը, հիմնական բովանդակության ակնկալիքների հստակության բարձր մակարդակ ունենալն է՝ համեմատած խնդրի կամ առաջադրանքի համատեքստի հետ: Երբ սովորողների համար պարզ է նոր ուսուցանվող երևույթի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքների մակարդակը, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կկենտրոնանան իրենց ուսման վրա, կլսեն ուսուցիչին և հասակակիցներին և ձեռք կբերեն նոր գիտելիքներ: Ուստի, սովորողների ուսման հստակությունը դասավանդողների համար կենտրոնանալու բարձր լծակային ռազմավարություն է: Սովորողների գործառույթների հստակության ապահովումը չափազանց դժվար է, բայց կան մի քանի ռազմավարություններ, որոնք կարող են օգտակար լինել երեխաների միտքը ճիշտ ուղու վրա դնելու համար:

Հստակության գործառույթներ

  • Գնահատման գործիքներ կառուցելու համար սովորողներն օգտագործում են տարբեր որակի աշխատանքային նմուշներ: Սովորողներին տվեք հիմնական բովանդակությունը պարզելու ձեր ակնկալիքների բավարարման հաջող նմուշ-օրինակներ, ապա խնդրեք նրանց մի խորագրի տակ ցույց տալ, թե այդ նմուշներն ինչ ունեն, ինչը նրանց իդեալական է դարձնում:  
  • Սովորողներն օգտագործում են արձանագրություններ՝ քննարկելու կարծիքներ արտահայտելու ձևերը` օգտագործելով աշխատանքային նմուշներ և գնահատման գործիքներ: Սովորողներին պետք է հատուկ ուսուցանել, թե ինչպես միմյանց մասին կարծիք հայտնել: Առաջարկներից մեկն այն է, որ օգտագործեն արձանագրություններ, ինչպիսիք են` քննադատ ընկերները, և կարգաբերման արձանագրությունները, որպես կարծիք հայտնելու և ստանալու կառուցողական եղանակ: Չափազանց կարևոր է, որ սովորողները արձագանք-կարծիքներ առաջարկելիս օգտագործեն աշխատանքային նմուշներ և գնահատման սանդղակներ, որպեսզի հետադարձ կապ ստացողները կարողանան տեսնել ակնկալիքների կոնկրետ օրինակներ և գնահատել կատարողականի ընթացիկ բացերը: 

Հեռավար ուսումնառության գործառույթներ

  • Աշխատանքի նմուշները տեղադրեք ձեր LMS- ի(Ուսումնառության կառավարման համակարգ) վրա, և սովորողներին հանձնարարեք աշխատել զույգերով `աշխատանքային նմուշները դասակարգելու, աշխատանքի նմուշների հիմնավորումները գրի առնելու և գնահատման սանդղակ կազմելու համար: 
  • Տեսանկարահանեք առցանց-հեռավար խմբի աշխատանքը, որն անցկացնում է «քննադատող ընկեր» կամ «կարգաբերման արձանագրություն» գործառույթները, և խնդրեք բոլոր սովորողներին դիտել ֆիլմը, այնուհետև ամբողջ դասարանով քննարկել արձանագրությունների նպատակը և այն ռազմավարությունները, որոնցով սովորողները միմյանց մասին կարծիք են հայտնում կամ ստանում:

3. Զարգացնել ուսումնառության մշակույթը. սովորողի ուսումնառության բարելավման ամենաազդեցիկ ռազմավարություններից մեկը սովորողների ընթացիկ կատարողականի ինքնագնահատման կարողությունների զարգացումն է: Սովորողների ուսումնառությունը զգալիորեն բարելավվում է, երբ իրենք են այն վերահսկում: Նախագծային ուսումնառության ընթացքում դասավանդողները կարող են հատուկ ռազմավարություններ մշակել՝ սովորողների ուսումնառությունը իրենց սեփականությունը դարձնելու համար:

Եվ նորից հստակության գործառույթների մասին

  • Այսպիսով, սովորողները հետևում են ամենօրյա ուսումնական գործընթացներին՝ համոզվելու համար, որ նրանք գիտեն իրենց ուսումնառության հիմնական նպատակները, դրանց ընթացիկ կատարումը և հետագա քայլերը, և իրենց արդյունքների մասին տեղեկացնում են փոքր խմբերում: Խորհելու մղող ամենօրյա վարժությունները կարևոր նշանակություն ունեն ուսանողների համար. կենտրոնանում են ուսումնառության վրա՝ ի հակադրություն առաջադրանքի շուտափույթ կատարմանը
  • Փոխեք ուսանողների առաջնային հանձնարարությունները, սցենարները կամ ենթատեքստերը և առաջադրանքները, ապա քննարկեք այդ փոփոխությունները ամբողջ դասարանի հետ: Սովորողները պետք է գնահատեն խնդրի տարբեր հեռանկարներ և հարմարվեն իրական կյանքում հանդիպող մարտահրավերների փոփոխություններին, որոնց աշխատելու են լուծել: Փոփոխությունները կարող են առաքվել էլեկտրոնային նամակներով, որտեղ կարող են ներառվել արձանագրությունների, գնահատման սանդղակների, ընթերցանության համար նոր տեքստերի, գրավոր և բանավոր առաջադրանքների փոփոխություններ:

Եվ նորից հեռավար ուսումնառության գործառույթների մասին

Յուրաքանչյուր օր առցանց աշխատող խմբի դասը սկսեք՝ սովորողներին տալով երեք հարց. Ու՞ր եմ գնում իմ ուսումնառությամբ: Որտե՞ղ եմ հասել իմ ուսումնառությամբ: Ո՞րն է իմ ուսումնառության հաջորդ քայլը:

Էլեկտրոնային փոստով կամ առցանց խմբային հանդիպումների միջոցով սովորողներին ուղարկեք իրենց խնդիրների կամ նախագծերի վերաբերյալ թարմացումներ, որից հետո առցանց խմբային հանդիպումների ժամանակ սահմանեք փոփոխությունները և ձեռնարկվող քայլերը՝ փոփոխությունները կարգավորելու համար:

Աղբյուրը՝ 3 Keys to Making Project-Based Learning Work During Distance Learning, By Michael McDowell, November 12, 2020

Առկա-առցանց հիբրիդային դասարաններ. այլոց փորձի ուսումնասիրություն

Երբ սովորողների մի քանիսը դասասենյակում են, իսկ մյուսները դասին առցանց են հետևում, ուսուցիչները եզակի մարտահրավերներ և հնարավորություններ են ունենում:

Հեղինակ՝ Քրիստին Բոութմեն

Օգոստոսի 11, 2020,  Edutopia

Նախաբանը թարգմանչի կողմից

Ես շատ էի մտածում համավարակի պայմաններում դպրոց հաճախելու պարետի ուղեցույցի մասին, որն անխնա քննադատության ենթարկվեց: Մեր կրթահամալիրում քննարկման է դրված մեկ այլ ուղեցույց: Հիմնականում համաձայն եմ Գևորգ Հակոբյանի առաջարկած ուղեցույցի պահանջների հետ՝ հիգիենայի պահպանման, ախտահանիչ նյութերի օգտագործման, տրանսպորտից օգտվելու կանոնների մասին և այլն: 
Ինձ մոտ հարցեր են առաջանում ուսումնական պարապմունքների ձևերի վերաբերյալ, որոնք կապված են դասավանդողի աշխատաժամանակի, ծանրաբեռնվածության մեծացման հետ: Վերջին օրերին այս խնդրով այլոց փորձը նկարագրող հոդվածների փնտրտուքների արդյունքում , ի վերջո, կանգ առա առկա-առցանց հիբրիդային դասարանների փորձի վրա, որն իր անձնական փորձով նկարագրել է ԱՄՆ Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցի ուսուցիչ Քրիստին Բոութմենը: Կարծում եմ, որ այս այլոց փորձը արժանի է ուշադրության: 

 

Երբ դպրոցներն անցնում են աշխատանքի բնականոն ռեժիմի Քովիդ-19-ի ընթացքում, դասապրոցեսի «հիբրիդային մոդել» բառակապակցությունը ամենագործածականն է դառնում կրթական ասպարեզում: Օրեգոնի նահանգի Էստակադայի շրջանային դպրոցում, որտեղ ես դասավանդում եմ, մենք ձգտել ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի հիբրիդային մոդելը և ինչպես կարող ենք այն օգտագործել, որպեսզի այն լավագույնս ծառայի մեր սովորողներին: Այս ամռան ընթացքում մենք ամառային կրթական ծրագիր իրականացրեցինք՝ առաջին անգամ օգտագործելով ուսուցման հիբրիդային մոդելը:

Այս հիբրիդային մոդելով ամառային դպրոցի ընթացքում մենք մի քանի արժեքավոր բան սովորեցինք:

Հայեցակարգը

Հիբրիդային դասարանը ենթադրում է սովորողների մի քանիսի առկա մասնակցությունը ուսումնական պարապմունքին, իսկ մի քանիսն էլ հետևում են նույն դասին կենդանի Zoom տեսակապով: Առցանց սովորողները նույն հասանելիությունը ունեն ուսումնական պարապմունքին, ինչն ունեն առկա սովորողները:

Հիբրիդային դասարանն իր մեջ ներառում է մեծ վեբ տեսախցիկ և բարձր որակի բարձրախոսներ, որոնք թույլ են տալիս առցանց մասնակիցներին տեսնելու ամբողջ դասասենյակը, լսելու ուսուցչին և պատասխանելու ուսուցչի և դասընկերների հարցերին: Դասասենյակն ունի նաև մի մեծ սմարթ հեռուստացույց, որով առցանց մասնակիցները կարողանում են տեսնել և լսել միմյանց:

Բոլոր սովորողների առջև աշխատանքային քրոումբուք (նոութբուքի, նեթբուքի, պլանշետի ընդհանուր անունը) է դրված թե′ տանը, և թե′ առկա մասնակցության ընթացքում՝ գրառումներ դասարանական աշխատանք կատարելու համար:

Առավելությունները

 

Այժմ, երբ առողջ մնալը բոլորի համար առաջներթային է դարձել, հիբրիդային դասարանը թույլ է տալիս սովորողներին կապնվել ուսուցչի և դասընկերների հետ՝ մնալով տանը՝ անվտանք պայմաններում:

Ամառային դպրոցի ծրագիրն իրականացնելիս որոշ սովորողներ ի վիճակի չեղան հաճախել առկա պարապմունքներին՝ իրենց կամ իրենց ընտանիքների անդամների առողջական խնդիրների պատճառով:

Հիբրիդային մոդելի շնորհիվ յուրաքանչյուր սովորող ի վիճակի է ուսուցչի նույն տեղեկատվությունը միևնույն ժամանակ ստանալ: Նույն հնարավորությունն է տրվում բոլոր սովորողներին մասնակցելու դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին և առցանց ուսումնական այլ գործունեություններին:

Երբ ես զրուցեցի մի սովորողի հետ հիբրիդային դասերին իր մասնակցության մասին, նա ասաց. «Զիլ է այդքան տեխնոլոգիա օգտագործելը դասարանում, և ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ զրուցել իմ լավագույն ընկերոջ հետ՝ նույնիսկ, եթե նա առկայի փոխարեն Zoom-ով մասնակցությունն է ընտրել»:

Սովորողի ներկրավվածությունը

Ինչպես մաթեմատիկայի ուսուցիչ Մարիա Ուորենն ասաց. «Ամառային հիբրիդային դպրոցի ընթացքում ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն էր, որ Zoom-ով սովորողները ավելի ուշադիր էին ներգրավված դասին, քան առկա սովորողները:

Հիբրիդային դասարանում բոլոր սովորողները աշխատում են դասարանական նույն գործունեության վրա իրենց քրոումբուքերով: Առցանց մասնակիցները առկա մասնակիցների հետ միևնույն ժամանակ մասնակցում են դասարանական քննարկումներին, ուսումնական խաղերին:

Դասարանական համայնքի ձևավորումը

Յուրաքանչյուր դասարանի հիմքում անձնական փոխհարաբերություններն են: Մենք բոլորս էլ կարոտել ենք մեր սովորողներին այն ժամանակվանից ի վեր, ինչ համաճարակի պատճառով փակվեցին դպրոցները: Մենք ուզում ենք գրկել մեր սովորողներին, բայց դեռ համաճարակը շարունակվում է: Հիբրիդային դասարանի մոդելը մի փոքր դժվարություն կստեղծի ուսուցիչ-սովորող սերտ միջանձնային հարաբերություններ ստեղծելու գործում, այնուամենայնիվ, այդ մոդելը ավելի կջերմացնի սովորող-սովորող միջանձնային հարաբերությունները:

Հիբրիդային դասարանի համայնք ձևավորելու համար շատ կարևոր է սովորողներին միմյանց հետ շփվելու, զրուցելու առավելագույն հնարավորություններ տալ: Դա կարելի է անել ներգրավելով նրանց թիմային գործունեությունների մեջ հենց ուսումնական տարվա սկզբին:

Խնդրահարույց թեմաներով քննադատական մտածողության զարգացումը

Սովորողների Հասակակիցների միջև գրավոր և բանավոր խոսքում քննախոսությանը նպաստելը զարգացնում է նրանց քննադատական մտածողությունը և նրանց հաղորդակցվելը ավելի արդյունավետ է դառնում: Հիբրիդային դասարաններում դասավանդողը հասնում է նշված նպատակին՝ դասարանական քննախոսական խմբեր ձևավորելով, որտեղ սովորողները միասին աշխատում են մի որևէ խնդրի լուծման վրա, քննարկում են դասավանդողի հանձնարարությունը, կամ էլ՝ մի որևէ գրական գործ:

Ինչպես արդեն ասվել է, քանի որ հիբրիդային դասարանում յուրաքանչյուր սովորող աշխատում է իր անձնական քրոումբուքով (նոութբուքով, նեթբուքով, պլանշետով), դասավանդողը կարող է 3-5 հոգանոց փոքրիկ աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք բաղկացած են առկա և Zoom հեռավար սովորողներից: Աշխատանքի կազմակերպման այս ձևը սովորողներին հնարավորություն է տալիս պահպանել ջերմ հարաբերությունները հեռավար սովորող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև՝ զարգացնել իրենց գրավոր և բանավոր հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունները:

Նորարարության անհրաժեշտությունը

Համաճարակի հետ կապված, հիբրիդային ամառային դպրոցի տնօրեն Բեն Հարգրավն ասում է. «Դպրոցները փոխվել են, և դրանք շուտով չեն վերադառնա իրենց սովորական բնականոն ռեժիմին: Մենք պետք է ընդունենք այս փոփոխությունը և դպրոցը սովորողների ուսումնառության համար դարձնենք լավագույն վայրը»:

Երբ մենք մտածում ենք, թե ինչպես ստեղծել հնարավոր լավագույնը մեր սովորողների համար, հիբրիդային դասարանի մոդելը փորձարկող ուսուցիչները պետք է ռիսկի դիմեն, լուծեն առաջացող խնդիրները և փորձեն նորերը: Ուսուցիչները պետք է համբերատար և աճի ու զարգացման մտածելակերպով մոտենան այս գործին: Հիբրիդային դասարանը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսուցիչների նորարարական աշխատանքի և սովորողների ուսումնառության միջավայրի համար:

 

Աղբյուրը՝

Lessons from a summer of teaching in hybrid classrooms

 

Պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվան. այլոց փորձի ուսումնասիրում

Թարգմանություն անգլերենից. աղբյուրը՝ Getting Ready to Teach Next Year

Հեղինակ՝ Mary Burns

Մայիսի 26, 2020, Edutopia

Նախաբանը թարգմանչի կողմից

Կրթության կազմակերպման գործի դժվարությունները, որոնք կապված են Covid-19 համավարակի հետ, գրեթե նույնն են ամբողջ աշխարհում: Ամենուրեք միանշանակ վստահ չեն, թե արդյոք ինչպես են կազմակերպելու հանրակրթությունը նոր ուսումնական տարում՝ առկա՞ ուսուցմամբ, թե՞ հեռավար-առցանց: Մայիսի 26-ին ամերիկյան «Edutopia» էլեկտրոնային մանկավարժական ամսագրում հրապարակվել է Մերի Բըրնսի, իմ կարծիքով, ճիշտ ժամանակին գրված հոդվածը: Հեղինակն այն կարծիքին է, որ նոր ուսումնական տարին ավելի վստահ դիմավորելու համար պետք է երկու ուղղությամբ էլ նախապատրաստվել: Նա հատկապես մանրամասն է նկարագրում այն նախապատրաստական աշխատանքները, որոնք ուղղված են հեռավար-առցանց ուսումնառությանը: Իհարկե, մեր կրթահամալիրի սովորողները և դասավանդողները տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման գործում շատ ավելին են արել, քան այն գործունեությունները, որոնք առաջարկում է հեղինակը, բայց կարծում եմ, որ մեր դասավանդողները պետք է ուշադրություն դարձնեն հոդվածում նշված ուսումնառության ճանաչողական և սոցիալական մոդելներին: Իհարկե դրանք նորություն չեն որպես մանկավարժական մեթոդ, բայց արդյո՞ք մենք փորձել ենք դրանք ներդնել հեռավար-առցանց ուսումնառության գործընթացում:

Շատ է անորոշությունը կապված 2020-2021 ուստարվա հետ, բայց հեռավար և առկա ուսուցման-ուսումնառության խառը կրթական ծրագրի կազմումը մեզ կօգնի պատրաստվել դրան:

Covid–19-ը անմոռանալի դարձրեց 2019-2020 ուստարին: Առանց որևէ զգուշացման և նախապատրաստության՝ ուսուցիչները ստիպված եղան անցում կատարել հեռավար ուսուցման: Նրանք հերոսական ջանքեր գործադրեցին: Սա միայն իմ գնահատականը չէ: Այս գնահատականը համաձայնեցված է տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով իրենց ուսումնառությունն իրականացրած բազմաթիվ սովորողների փորձառությամբ:

Այս սովորողները և նրանց ուսուցիչները, որոնցից ես նույնպես հարցազրույց եմ վերցրել վերջին վեց շաբաթների ընթացքում, շատ ավելի քիչ լավատեսորեն են վերաբերվում առցանց ուսուցմանը, բայցևայնպես, իրական որակի և արդյունավետության մասին իրական մտահոգություններով: Այնուամենայնիվ, քանի որ դպրոցական շրջանները սկսում են պլանավորել 2020–21 ուսումնական տարին, առցանց ուսումնառությունը, ամենայն հավանականությամբ, կարևոր դեր կխաղա կրթական համակարգի վերականգնման ջանքերում, քանի որ շատ կրթական համայնքներ կտեղափոխվեն մի համակարգ, որը համատեղում է հեռավար-առցանց և առկա  ուսուցումը:

Քանի որ մենք հիմա կրթության ճգնաժամային կառավարումից դուրս գալու և համակարգի նպատակային պլանավորման փուլում ենք, կարող ենք դիտարկել արտակարգ իրավիճակներում առցանց դասավանդման հաջողություններն ու խնդիրները: Հետևյալ չորս առաջարկությունները, որոնք հիմնված են ուսուցիչների և ուսանողների փորձի վրա, հետագա գործունեության վերաբերյալ քննարկումներ պահանջող ռազմավարություններ են:

 Ուսումնառության պլանավորումը առկա և հեռավար-առցանց հարթակներում

Հարցազրույցներ անցած շատ սովորողների համար առցանց ուսումնառության մեջ հանկարծակի ընկղմվելը մի շարք հարցեր առաջացրեց՝ դասընթացի տեմպը, կառուցվածքը, ուսուցչի հետ հաղորդակցման և խստապահանջության պակասը, ուսումնական ալիքների շատախոսությունը և բազմազանությունը (Google Classroom, Zoom, YouTube, էլ. Փոստ և այլն): Շատերը գտան միայնակ ուսումնառության փորձ ձեռք բերելու ասինխրոն բնույթը:

Տեղեկատվական տեխնոլոգիան ինքնին չի կարող ուսումնառությունը գրավիչ դարձնել: Կրթական առցանց համակարգեր մշակելիս դպրոցները կարիք կունենան ավելի մանրամասն ներկայացնելու իրենց ուսումնական առարկայական ծրագրերը, ապահովելու հեռավար-առցանց և առկա ուսուցման-ումնառության միջև փոխկապակցվածությունը և փոխլրացումը՝ նախատեսելով այնպիսի ուսումնական միջավայր այս երկուսի համար, որ գտնվի դրանց միջև եղած հավասարակշռությունը.

  • ուսումնառության այնպիսի գործունեություններ, որոնք առավելագույնս կուտակում են հեռավար-առցանցի և դասարանայինի լավագույն կողմերը,
  • համաժամանակյա և ոչ համաժամանակյա ուսումնառություն,
  • համակարգային կառուցվածքայնություն և մարտավարական ճկունություն,
  • գործունեություններ, որոնք կարելի է միայնակ անել և այնպիսիները, որոնց ամենալավ դրսևորումը թիմային աշխատանքով է լինում:

Ինչպես միշտ՝ ուսուցիչները կցանկանան պարզել, թե ինչն են սովորողները սովորելու ուսուցիչներից, բովանդակային տեքստից, գործունեություններից և միմյանցից: Ուսուցիչ-սովորող բոլոր հաղորդակցությունները և ուսուցումը հետևողական և համահունչ լինելու համար, գուցե դպրոցները պետք է անցնեն կրթական կառավարման մի համակարգի, որտեղ կարող են տեղակայվել ամբողջ բովանդակությունը, բոլոր քննարկումները, գնահատականները և վեբ-կոնֆերանսները:

Սովորողների համար, ում հետ ես հարցազրույց եմ անցկացրել առցանց ուսումնառության իրենց փորձի մասին, լավ մշակված առցանց դասերը ներառելու են  մի քանի տարրեր.

  • Հաղորդակցության մեծացում. ավելի համագործակցային գործողություններ և համաժամանակյա փոխգործակցություն ուսուցիչների և դասընկերների հետ,
  • Ավելի մեծ ինտերակտիվություն. ավելի շատ խաղեր, ինտերակտիվ տեսաֆիլմեր և ավելի քիչ հանձնարարություններ,
  • Անհատականացված ուսումնառություն. գործունեությունների շարք, որոնք վերաբերում են սովորողների ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին, ինչպես նաև՝ տնային իրավիճակներին: Այս ամենը ուղիներ են հարթում դեպի անհատական նախագծերը:
  • Ավելի դժվար գործունեություններ. Նախագծեր և գործունեություններ, որոնք ուղղված են իրական աշխարհի մարտահրավերներին և սովորողներին ներառում են ստեղծականության մեջ և այլ ոչ թե սպառողի կարգավիճակով սոսկ տեղեկատվություն են ստանում:

 

Ուսուցիչների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսուցմանը

Արտակարգ իրավիճակներում հեռավար-առցանց դասավանդման մի շահեկան կողմն այն է, որ շատ ուսուցիչներ սովորեցին, թե ինչպես իրականում և արդյունավետ ձևերով օգտագործեն տեխնոլոգիան ուսուցման գործընթացում՝ փորձեր կատարելով համեմատաբար ցածր ռիսկային միջավայրում: Այնուամենայնիվ, հարցազրույց անցած դասավանդողներն իրենք են կարծում, որ դեռ շատ բան ունեն սովորելու առցանց դասավանդելու համար: «Տեխնոլոգիան օգտագործել կարողանալը մի բան է, տեխնոլոգիայի միջոցով արդյունավետ դասավանդելը՝ բոլորովին այլ կարողություն»:

Ուսուցիչներին անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն, որպեսզի նրանք մի նոր աստիճանի զարգացնեն սովորողներին հեռավար և առցանց դասավանդելու կարողությունները: Նրանք նաև կարիք ունեն վերապատրաստման, որն ուղղված է հեռավար-առցանց ուսուցման գնահատման տեխնիկային տիրապետելուն, սովորողների հետ առցանց հաղորդակցման դյուրացման եղանակները յուրացնելուն՝ հատկապես այն սովորողների, որոնք ամենախոցելին են:Top of Form

Bottom of Form

 

Առցանց լավ դասավանդելու համար ուսուցիչները պետք է զարգացնեն առցանց մանկավարժական հմտություններ, որոնք ներառում են հետևյալ բաղադրիչների խառը գործածում.

  • Ուղղակի ուսուցում. հասկացությունների, հմտությունների, ուսումնական առարկայի մի որևէ երևույթի ընթացակարգի մասին տեղեկատվության փոխանցում՝ ցուցադրությունների, դասախոսությունների, տեսանյութերի կամ առցանց ներկայացումների միջոցով:
  • Ուսումնառության ճանաչողական մոդելներ. Գործունեություններ, որոնցով սովորողները ինքնուրույն են գիտելիք ձեռք բերում՝ մասնավոր դատողությունների հիման վրա ընդհանուրի մասին եզրահանգում, պատրաստի պատասխան չունեցող հարցադրումներ, մետաճանաչողական ռազմավարություններ և խնդրի լուծում:
  • Ուսումնառության սոցիալական մոդելներ. Ուսումնառության համագործակցային մեթոդներ՝ «Խճանկար կամ Ջիգսո» մոտեցում (համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին), փոխադարձ ուսուցանում (ուսուցիչ-սովորող երկխոսություն է, որի ընթացքում արվում է հարցադրում, պարզապանում, եզրահանգում կամ ամփոփում և կանխատեսում), քննարկումներ, բանավեճեր և սովորող-սովորեցնող գործունեություն:

Ամենից առավել ուսուցիչները կարիք կունենան ուղղորդման, որը կօգնի նրանց սովորողների մոտ հաստատել այն զգացողությունը, որ իրենք ներկա են և առցանց սովորողների համայնքի մի մասն են կազմում:

Սովորողների նախապատրաստումը հեռավար-առցանց ուսումնառությանը

Հարցազրույց անցած սովորողների համար սա եղել էր նրանց առցանց ուսումնառության առաջին փորձը: Շատերը դժվարություն են ունեցել և տեխնոլոգիան յուրացնելու, և հեռավար-առցանց սովորողի կարգավիճակին ընտելանալու համար, հատկապես՝ ոչ համաժամանակյա (հեռավար) միջավայրում:

Այսպիսով, թվայնացված ուսումնառության համակարգ տեղափոխվելիս, ամենակարևոր բանը, որը կարող ենք անել սովորողների համար՝ առցանց-հեռավար ուսումնառությանը նրանց նախապատրաստումն է: Առաջարկվում են հետևյալ գործողությունները.

  • Տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպում.   ստեղնաշարով մուտքագրումը, առցանց բանաժաղովին մուտք գործելը, էլեկտրոնային նամակագրության երի մտապահում, ֆայլերի կառավարում, ուսուցման կառավարման համակարգի կայքից օգտվելը, և այլն:
  • Հաջող առցանց-հեռավար ուսումնառության համար անհրաժեշտ անձնական գծերի ձևավորում. մոտիվացիա, ժամանակի կառավարում, թվային քաղաքացիություն (ներկայություն սոցցանցերում), հետևողականություն, ինքնաուղղորդման հմտություններ, և թվային աշխարհում օգնություն փնտրելու և ստանալու հմտություններ:
  • Առցանց-հեռավար ուսումնառությանը անհրաժեշտ արդյունավետ հմտություններ.  առցանց հարթակում արդյունավետ ընթերցելու և գրելու ռազմավարություններ, ժամանակացույցի կազմում և հետևում դրան, տեղեկատվության կառավարման հմտությունների ձևավորում: (Մարգարիտ Սարգսյանի հոդվածը)

 

Աջակցություն ապահովել բոլոր սովորողներին և նրանց ընտանիքներին

 

Քանի որ դպրոցները համավարակի պատճառով անցնում են առցանց ուսուցման, կրթական համայքները պետք է ապահովեն բոլոր սովորողների կրթական հավասար պայմանները և′ դպրոցում, և′ տանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սովորող ապահովվում է համակարգչով և ինտերնետ կապով, ստեղծվում են ժամանակացույցեր և սովորողի անհատական աշխատանքային պլաններ, օրվա ռեժիմը, հաստատվում են հեռավար-առցանց և առկա դասերին մասնակցության, գնահատման գրանցման նոր քաղաքականություն:

Դպրոցները կարիք են ունենալու պարզել, թե ինչ աջակցություն են տրամադրելու ընտանիքներին: Այն ծնողները և խնամակալները, ովքեր չունեն համապատասխան տեխնոլոգիական հմտություններ և ում տնային պայմանները նպաստավոր չեն հեռավար-առցանց ուսուցուցման համար, կարիք կունենան լրացուցիչ աջակցության:  Դպրոցները կարող են աշխատանքային սեմինարներ առաջարկել ծնողներին: Սեմինարների ընթացքում ծնողները ձեռք են բերում թվային գրագիտության հմտություններ, նրանց են փոխանցվում տեխնոլոգիական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են կրտսեր տարիքի երեխաների առաջընթացը ապահովելու համար: Սեմինարները կարող են առաջարկել նաև այլ սոցիալական, ակադեմիական և տեխնիկական աջակցություններ:

 

 

Դպրոցների ղեկավարները բանավիճում են անորոշ 2020-2021 ուստարվա կազմակերպմանն ուղղված լուծումների շուրջ. այլոց փորձի ուսումնասիրում

Կրթության կազմակերպիչները աշնանը դպրոցները վերաբացելու պլաններ են մշակում, բայց առանց պատվաստանյութի ապահով ցանցի նոր ուսումնական տարին լավագույն դեպքում անկանխատեսելի է:

Հեղինակ Սառա Գոնսեր

Edutopia, Ապրիլի  22, 2020

Հանկարծ բոլորին պարզ է դառնում, չնայած այս ամբողջ ժամանակի ընթացքում ուսուցիչները միշտ էլ տեղյակ են եղել, որ դպրոցները էկոհամակարգում վճռորոշ դեր են խաղում, ինչը դեռ պահպանում է Ամերիկան: Դպրոցները միայն այն տեղը չեն, որտեղ երեխաները կրթվում են, չնայած դա մնում է նրանց անփոխարինելի նպատակը և մշակութային ներդրումը, դրանք նաև այն տեղն են, որտեղ միլիոնավոր ծնողներ թողնում են իրենց երեխաներին, որպեսզի սկսեն իրենց բոլոր ծախսերը հոգացող աշխատանքային օրը:

Քովիդ 19-ի ի հայտ գալով այդ ծնող-դպրոց կախվածությունը կտրուկ փոխվել է: Ծնողներն առաջին անգամ ներգրավված են իրենց երեխաների կրթության վերահսկման աշխատանքներում, միևնույն ժամանակ՝ մի կողմ թողնելով իրենց մասնագիտական պարտավորությունները, կամ էլ՝ վատագույն դեպքում ունենում են գործազրկության հեռանկարը: Հասկանալի է, որ դպրոցների վերաբացման հսկայական պահանջ կա, որպեսզի ուսուցիչները, ծնողները, երեխաները վերադառնան կյանքի նորմալ և արդյունավետ հունը:

-Մենք երեխաներն դպրոց վերադարձնելու կարիքն ունենք: Ես իմ երեխաներին դպրոց վերադարձնելու կարիքն ունեմ: Այս հուսահատ տոնով է արտահայտվել Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը Los Angeles Times  լրագրում, «մենք մեր երեխաներին կրթելու կարիքն ունենք»:

Դա հեշտ չի լինելու: Վաղ զեկույցները տեղեկացնում են, որ դպրոցների ղեկավարները փակ դռների ետևում բանավիճում են, թե արդյոք անվտանգ է, ընդհանրապես, այս աշնանը վերաբացել դպրոցները: Եվ նույնիսկ, եթե դպրոցներն իրոք վերաբացվեն, այն աշխատանքային ժամանակացույցը, որը նրանք ստիպված կլինեն ընդունել, և′  ծնողներին, և′ երեխաներին առնվազն օրվա մի մասը կպահի տանը: Եթե իրավիճակի թեթևացում լինի հորիզոնում, այն շատ դժվար կլինի պարզորոշ նշմարել:

Միևնույն ժամանակ, երկրով մեկ նահանգները սկսում են  արտակարգ իրավիճակների պլաններ նախապատրաստել խիստ անկանխատեսելի ուսումնական տարվա համար:

Ըստ բազմաթիվ լուրերի հաղորդումների ոչինչ սովորական չի լինելու: Սրանք են այն գաղափարները, որոնց շուրջ բանավեճն ընթանում է.

Առցանց ուսումնառության երկարացնելը

Դպրոցների ղեկավարներն ասում են, որ առցանց-հեռավար ուսումնառությունը հավանաբար կրթության կազմակերպման առկա-առցանց համակցված ձևի մեծ մասը կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Այն շրջաններում, որտեղ այսպիսի համակցված ուսումնառության ավելի բարձր արդյունքներ կլինեն, պահանջարկ կլինի տարվա ուսպլաններում ավելի լայն ինտեգրել:

Մերիլենդ նահանգի դպրոցների կառավարիչ Կարեն Սալմոնը կենտրոնանում է հեռավար ուսումնառության կարողությունների ամրապնդման վրա: The Baltimore Sun լրագրում նա իր խոսքն ուղղել է օրենսդիրներին՝ ասելով. «Մենք համոզված չենք, որ դպրոցական շենքում ներփակված լինելը այն բանն է, որին պետք է վերադառնանք աշնանը կամ ձմռանը: Ես իսկապես կենտրոնացած եմ առցանց և հեռավար ուսումնառության ռեսուրսների ընդլայնման և հաշվետվողականության վրա»:

Քրիս Ռեյքդալը՝ Վաշինգտոնի նահանգի հանրակրթության կառավարիչը, նույնպես կատաղորեն պաշտպանում է առցանց ուսումնառության հնարավորությունները: «Ասում են, որ պատվաստանյութ չի լինելու դեռ 12-18 ամիս և մենք պետք է պարզենք ու հասկանանք, թե արդյոք անվտանգ է դպրոց վերադառնալը նույնիսկ այս աշնանը: Գիտությունը դեռ շատ պետք է տքնաջան աշխատի դա պարզելու համար, բայց ես արդեն ստիպված եմ մտածելու, թե ինչպես շարունակել ամրապնդել մեր առցանց մոդելը, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակնհայտորեն լավացել է, մինչդեռ, շատ բան կա դեռ անելու, – ասում է Ռեյքդալը:

Փոփոխվող ժամանակացույցերը և սոցիալական հեռավորության պահպանման շարունակվելը

Սոցիալական հեռավորության պահպանումը, փոփոխվող ժամանակացույցերը և այլ նախազգուշական միջոցները, որոնք ուղղված են վիրուսի փոխանցման կանխարգելմանը, կարող են դպրոցի համար վերսկսվեն ու նորմալ համարվեն, երբ տանը մնալու բոլոր սահմանափակումները վերացվեն և ուսուցիչներն ու երեխաները վերադառնան դպրոց:

-Կարո՞ղ եք մեր սովորողների դպրոց գալու և դասաժամերի ժամանակացույցը փոփոխական դարձնել և այնպես անեք, որ և սովորողները, և ուսուցիչները պատշաճ վարքականոններ դրսևորեն առկա ֆիզիկական միջավայրում՝ հնարավորինս կրճատելով ֆիզիկական շփումները, համատեղ ու միաժամանակյա սննդի ընդունումը, միասին մարզական պարապմունքները, – հարցնում է Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմը, որն առաջիններից էր, ով համավարակին պետական մակարդակով արձագանք տվեց: Նա ավելացնում է, որ դրանք են լինելու իրենց զրույցների թեմաները հաջորդ մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի կրթական քաղաքականության ուսումնասիրությունների տնօրեն Ֆրեդերիկ Հեսսը գրում է Forbesում, որ Քանի որ դպրոցների նախագծերն ընդհանրապես նախատեսված չեն սոցիալական հեռավորություն պահպանելու համար, դպրոցների անվտանգ վերաբացումը կարող է պահանջել, որ կրճատվի միևնույն ժամանակահատվածում դպրոցում առկա սովորողների քանակը. սովորողների մի մասը դպրոց գա առաջին օրը, իսկ մյուս մասը՝ հաջորդ օրը և այդպես մեկընդմեջ հաճախեն դպրոց, կամ էլ՝ ընդունել երկհերթ մոդելը. մինչև կեսօր մի մասը լինի դպրոցում, իսկ կեսօրից հետո՝ մյուսը: Հնարավոր է պահանջել նաև մարզասրահների փակումը, իսկ սովորողների սնունդ ընդունումը կազմակերպել իրենց դասասենյակում, իրենց նստարաններին:

Դասամիջոցներին դասասենյակից դասասենյակ տեղափոխվելը նույնպես լավ ազդեցություն չի ունենա: Այդ պատճառով էլ միջին և ավագ դպրոցների սովորողների համար պետք է ընդունել տարրական դասարանների մոդելը՝ մնալ նույն դասասենյակում բոլոր պարապմունքների ընթացքում:

Բժշկական միջամտությունը և անընդհատ հսկողությունը

Քաի որ աշխարհում դպրոցները, որոնցից շատերը ավելի վաղ էին փակվել, քան ԱՄՆ-ի դպրոցները, սկսում են դանդաղորեն վերաբացվել, սովորողները պետք է համակերպվեն նոր կանոններին՝ ներառելով դիմակներ կրելը, ջերմաստիճանը որոշող տեսախցիկով նկարվելուն և ջերմաստիճանային պատկերահանում անցնեն նախքան դպրոցի շենք մտնելը:

The Washington Post –ը հայտնում է, որ դպրոցների վերաբացման ժամանակն ու պայմանները կախված են այն բանից, թե «որտեղ եք դուք ապրում, ով է ղեկավար որոշումներ կայացնում, և որքան են որոշում կայացնողները հարգում բժիշկ վարակաբան Էնթոնի Ս. Ֆաուչիի և մյուս գիտնականների կարծիքը, ովքեր առաջնորդում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու պայքարը:

Ըստ Ինդիանայի համալսարանի բժշկագիտության դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Աարոն Քերոլի եզրափակիչ խոսքն այն է, որ Ամերիկայի դպրոցները չեն կարող անվտանգ կերպով վերաբացվել, քանի դեռ առողջապահության պաշտոնյաները չեն գտել Քովիդ 19-ով վարակված մարդկանց բացահայտելու և բուժելու ձևը:

Նախապատրաստվեք ուսումնառության կորուստներին

«Ամբողջ աշխարհի դպրոցների սովորողների 10-ից 9-ը դպրոց չի հաճախում և պարզ է, որ դա խորը և երկարատև ազդեցություն կունենա երեխաների վրա», գրում է Անյա Կամենեցը: Դա ի հայտ կգա և′ ակադեմիական երկարատև հետընթացի մեջ, և′ այլ տեղերում, ինչպիսին է, օրինակ՝ հոգեկան առողջությունը: Երբ դպրոցները վերաբացվեն, մանկավարժները ստիպված կլինեն դիմագրավել ոչ միայն ուսումնառության ընդհատման հետևանքներին:

Նման մարտահրավերներին դիմակայելու մի ձև է առաջարկում ուսուցիչներին Ռաֆալ Բայերնը. յուրաքանչյուր սովորողի համար կազմել ուսումնառության անհատական պլան, որը կբավարարի նրա ուսումնառության կարիքները և սոցիալական ու զգացական աջակցություն ցույց կտա նրան:

Մայամի-Դեյդ կոմսության հանրակրթական դպրոցների կառավարիչ Ալբերտո Կարվալլոն իր քաղաքը նախապատրաստում է դիմագրավելու «ակադեմիական պատմական հետընթացի», որի նմանը երբեք չի եղել երկրում: Այս ամառ և եկող ուսումնական տարվա ընթացքում շրջանում հսկայածավալ ջանքեր կգործադրվեն, որոնք կնեռարեն վիրտուալ կրկնուսույցների և մենթոր-ուսուցիչների, ուսումնական տարվա ավելի վաղ մեկնարկ կլինի ակադեմիապես ամենախոցելի սովորողների համար, և կշարունակվի առկա-հեռավար ուսումնառության համակցված ծրագիրը:

-Ամեն ինչ կատարյալ չի լինելու, բայց մենք քարը քարին չենք թողնի, որպեսզի աջակցենք այն սովորողներին, որոնց համար, եթե ոչինչ չանենք, նրանք այնքան հետընթաց կունենան, որ, անկեղծ ասած, անպատվություն կլինի այս երկրի համար և անհատ սովորողներին էլ տկարամտության կհասցնի:

 

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ School leaders debate solutions for an uncertain 2020-21

Ընտանեկան կրթություն. այլոց փորձ

Իմ ուշադրությունը գրավեց այս հոդվածը, նախ և առաջ, նրանով, որ այն լիովին համապատասխանում է մեր կրթահամալիրի մանկավարժական մոտեցումներին՝ համավարակի այս օրերին: 

 

Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային

Հոդվածը հրապարակված է ամերիկյան Edutopia մանկավարժական էլեկտրոնային ամսագրում մարտի 24-ին: (more…)

Ինչպե՞ս սկսել մաթեմատիկայի նախագծային ուսուցումը. այլոց փորձի ուսումնասիրում

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ 5 Tips for Getting Started with PBL in Math Classes, edutopia October 15, 2019

Հեղինակ՝ Սյուզի Բոս

Նախաբան թարգմանչի կողմից

Իմ խորին համոզմամբ թյուր առասպել է այն, որ մաթեմատիկան դժվար ուսումնական առարկա է: Այս թյուր կարծիքը ձևավորում են հենց իրենք՝՝ մաթեմատիկա դասավանդողները, որովհետև նպատակ ու բովանդակություն չեն դնում մաթեմատիկայի մեջ:

Օրինակ՝ ինչու՞ պետք է 8-րդ դասարանի սովորողը լուծի հավասարումների այս համակարգը:  

x − 3y − 11 = 0;

5x +y – 7 = 0

Ո՞րն է այդ համակարգի լուծման նպատակը, հետաքրքրությունը: Կարո՞ղ ենք մի այնպիսի նախագիծ կազմել, որի նպատակին հասնելու համար հանգենք այդպիսի համակարգի լուծմանը: Համոզված եմ, որ նման բազմաթիվ վարժությունների մեխանիկորեն լուծումները ավելի բթացնում են երեխայի մտածելու կարողությունը: Դասագրքերի խնդիրներն էլ են մեխանիկական լուծումներ պահանջում: Քիչ թե շատ լավ դասավանդողները հենց դրանով են զբաղված՝ սովորեցնում են տարբեր տեսակի խնդիրների լուծման ձևերը: Խնդիրների լուծման ձևերով առաջընթաց են ունենում միայն դասավանդողին ուշադիր լսող սովորողները: Իսկ ի՞նչ անեն այն սովորողները, ովքեր մտածելու մեծ ներուժ ունեն, բայց դասավանդողին լսելու ժամանակ անուշադիր են, այլ բաների մասին են մտածում, մտածում են իրենց համար հետաքրքիր երևույթների մասին, այն երևույթների մասին, որոնց հետ առնչվում են: Այս հոդվածը իմ ուշադրությունը գրավեց նրանով, որ փորձ է արվում մաթեմատիկան մոտեցնել սովորողների կյանքին, նրանց հետաքրքրություններին: Նախագծային ուսուցմամբ նպատակային է դառնում մաթեմատիկա ուսումնասիրելը, մաթեմատիկան դնում է իր տեղը. այն է միջոց՝ մեզ հետաքրքրող երևույթները հասկանալու ու մեր առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

Երբ նոր ուսումնական տարին սկսվեց Օկլահոմա քաղաքում, Թելանիա Նորֆարի մաթեմատիկա սովորողները միանգամից հասկացան, որ իրենք ուսումնառության մի ուրիշ տեսակի մեջ են ներքաշվել: Առաջին օրը Նորֆարը նրանց մի դժվար խնդիր տվեց լուծելու՝ նախագծել «երևակայական ամենալավ» դասասենյակը, որը ամենահարմարը կլիներ բոլոր սովորողների համար: Սա նոր գիտելիքների ստացման արագ ձև չէր: Դրա փոխարեն՝ Նորֆարը օգտագործեց նախագծով սովորելու մեթոդը, որպեսզի ներկայացվեն լավ հարցեր տալու ռազմավարությունները, արված սխալների վերլուծումը, համակարգերը հասկանալու  և մաթեմատիկական լեզվով հաղորդակցվելու կարողությունը:

-Ես ուզում եմ, որ նրանք սիրեն խնդիր լուծելը, որպեսզի իսկական սովորողներ դառնան,- ասում է փորձառու ուսուցիչը: Նորֆարը կանոնավոր կերպով իր սովորողներին ներքաշում է իրական կյանքի հետ կապված նախագծերի մեջ, որոնք առաջնորդում են նրանց դեպի մաթեմատիկական հասկացությունների ճիշտ պատկերացմանն ու հասկանալուն: Որպես օրինակ կարող ենք դիտել այս տեսադասը, որտեղ Նորֆարի յուրաքանչյուր սովորող պլանավորում է իր ընտանիքի բյուջեն, նշում խնայողությունները, դատողություններ անում հիպոթեկային վարկի մարման ուղղությունների մասին:

5 ռազմավարություն, որոնք պետք է հաշվի առնվեն

Ճնայած նախագծային ուսուցումն արդեն ընթացքի մեջ է երկրի հանրակրթական դպրոցների համակարգում, մաթեմատիկայի որոշ ուսուցիչներ դեռ դժկամությամբ են ընդունում մաթեմատիկայի դասավանդման այս մոտեցումը: Այդ  է եղել պատճառը, որ Նորֆարը համագործակցել է միջին դպրոցի մեթոդիստ-ուսուցիչ Քրիս Ֆենչերի հետ, որպեսզի միասին գրեն «Project-Based Learning in the Math Classroom: Grades 6-10  Մաթեմատիկայի նախագծային ուսուցումը 6-10-րդ դասարաններում» գիրք-ուղեցույցը ուսուցիչների համար: (Այս գրքի թվայնացված PDF տարբերակը արժե մոտ $25, իսկ թղթային գրքի հետ՝ $53:)

Երկու համահեղինակներն էլ (ինչպես և՝ ես) PBLWorks National Faculty –   Նախագծային ուսուցման ազգային ֆակուլտետի անդամներ են և հաճախ է նրանց գործունեությունը նպատակաուղղվում ուսուցիչների մասնագիտական զարգացմանը: Ահա դասարանային գործունեությամբ փորձարկված նրանց հինգ ռազմավարությունները:

  1. Մաթեմատիկային վերաբերող առասպելը.

Որոշ ուսուցիչները անհանգստանում են, որ նախագծային ուսուցումը կխլի մաթեմատիկական հմտությունների ձևավորման համար նախատեսված ժամանակը: Այլ ուսուցիչներ պնդում են, որ պետք է սկզբում սովորեցնել հասկացությունները, իսկ հետո միայն`դրանց կիրառման հմտությունները, կամ էլ՝ անհանգստանում են այն բանի համար, որ խաթարվում է մաթեմատիկական հասկացությունների ուսուցման առարկայական ծրագրով որոշված հերթականությունը:

Ֆենչերը և Նորֆարը ապավինում են «Մաթեմատիկայի ուսուցիչների ազգային խորհրդի –National Council of Teachers of Mathematics (NCTM)» հետազոտությանը, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել նախագծային ուսուցման հետ կապված անհանգստությունները: Օրինակ՝ զարգացնելով NCTM խորհրդի պարզաբանումը այն մասին, որ սովորողների թեմաների յուրացման ընթացակարգային սահունությունը անպայմանորեն չի պահանջում սովորողների աշխատանքը վարժություններով, Ֆենչերը տալիս է այս բացատրությունը. «Ավելի լավէ, որ սովորողները չորս կամ հինգ հարուստ բովանդակային խնդիրներ լուծեն և բացատրեն, թե ինչպես են դրանք լուծել»:  Նախագծային ուսուցման հաջողության ճիշտ մշակույթի մի մասն էլ այն է, որ դրդենք սովորողներին բացահայտելու իրենց մտածողությունը: «Սովորողները պետք է ռիսկի դիմեն ու չվախենան սխալվելուց», ասում է նա: «Մաթեմատիկայի դասին չափազանց շատ են սովորողներին ասում. «Ոչ, դա սխալ է»: Դրա փոխարեն նա պատասխանում է սովորողին՝ ասելով. «Այդ լուծումը տարբերվում է իմ ստացածից: Ինչպե՞ս ստացար այդ արդյունքը»:

  1. Նախագծի խելացի ընտրություն

Ուսուցիչները կարող են ավելացնել նախագծային ուսուցման նկատմամբ իրենց վստահությունը՝ նախագծի ընտրության ռազմավարությամբ: Նորֆարը նախագիծ ընտրելիս հաշվի է առնում չափորոշիչները, բայց դա անում է զգուշությամբ. «Հնարավոր չէ նախագիծ անել այն ամենի մասին, ինչը ուսուցանվում է: Որոշ չափորոշիչներ չունեն այն խորությունը, որը պահանջում է նախագծային ուսուցումը»: Եթե մի հասկացություն հնարավոր է արագ ուսուցանել, պետք չէ երեք շաբաթ տևողությամբ նախագիծ կազմել համար:

Մաթեմատիկական նախագծի գաղափարներ գտնելու համար գրքի հեղինակները առաջարկվում են.

  • Խորհեք ձեր դասագրքի բառային բովանդակային խնդիրների վրա: Կարո՞ղ են դրանք կապ ունենալ սովորողների հետաքրքրությունների հետ, որը կմղի նրանց ավելի մեծ հետազոտությունների:
  • Արդյոք կա՞ն մաթեմատիկական լուծումներ պահանջող համայնքային խնդիրներ, որտեղ գտնվում է ձեր դպրոցը: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է սովորողների կազմակերպությունը ավելի արդյունավետ բարեգործական միջոցների մուտքեր պլանավորել: Ինչպե՞ս է հնարավոր դպրոցի տվյալները ավելի հասկանալի ձևով ներկայացնել հանրությանը:
  • Հարկ է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր մաթեմատիկա են օգտագործում իրենց ամենօրյա կյանքում և աշխատանքում: Ինչպե՞ս է հնարավոր կապ ստեղծել նրանց փորձառության և ձեր ուսուցման բովանդակության հետ:
  • Այլ ուսումնական առարկաներ դասավանդող գործընկերների հետ քննարկեք, թե ինչն է կապում մաթեմատիկային բնագիտությանը ու արվեստին:
  1. Առաջադրանքների կատարումը ընդդեմ նախագծային ուսուցման 

Նախքան նախագիծ սկսելը փորձեք մի ավելի կարճ առաջադրանք, որը հարցում է պահանջում: Նախագծերի նման հարցում-առաջադրանքները իմաստալից բովանդակություն են հայցում: Բավականաչափ ժամանակ է տրվում, որպեսզի սովորողները զրուցեն, լուծման շուրջը տաք քննարկում-վիճաբանություն ունենան և ստանան իրենց քննարկման վերաբերյալ ուսուցչի գնահատականը:

Ֆենչերը և Նորֆարը մի քանի հարցումային առաջադրանքներ են դրել իրենց գրքում, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է 3-ից մինչև 5 `ուշադրությունը կենտրոնացնելով մի քանի յուրահատուկ չափորոշիչների վրա:

  1. Ռազմավարությունները պետք է առավելագույն արդյունավետություն ունենան

Մտեք ֆենչերի և Նորֆարի դասարանները և ամենայն հավանականությամբ կտեսնեք սովորողներին թիմային աորշխատանքով զբաղված, լրագրություն անելիս,  փորձագետի հետ հարցազրույց անելիս, կամ էլ՝ մասնակցում են սոկրատեսյան սեմինարին (երբ մի տեքստ է քննարկվում և մեկնաբանվում են մեկնաբանողների մեկնաբանությունները:):

Ուսուցման այս գործընթացը սովորեցնում է սովորողներին հարցեր տալ, ոչ թե սպասել ուսուցչի ուղղորդումներին: Այստեղ խրախուսվում է հետաքրքրությունը, զարգացվում է պատասխաններ տալը, սովորողները սկսում են խոսել և մտածել մաթեմատիկայի մասին:

Բոլոր այս գործունեությունները պահանջում են ուսուցչի ուղղորդումները: Օրինակ՝ Ֆենչերը միտումնավոր է աշակերտներին սովորեցնում համագործակցության ռազմավարությունները՝ տալով նրանց պատրաստի խոսքային նմուշներ, որպեսզի չփլուզվեն սովորողների քննարկումները, մտքից միտք կապը, անցումը ապահովվի:

Սովորողները իրենց մատյաններն են պահում, որտեղ գրի են առնում մի որևէ հարցի իրենց պատասխանները, որը ռազմավարության մեկ այլ ձև է և իրենն ասում է մափեմատիկայի նախագծեր իրականացնելիս: Մաթեմատիկայի որոշ ուսուցիչները կարող են ասել, որ դա ժամանակի վատնում է, իսկ Նորֆարն այն կարծիքին է, որ սեփական մտքերը գրելը ամրապնդում է մտածելու կարողությունը: Նա վստահեցնում է, որ գրագիտության բոլոր կենսական բաղադրիչները՝ խոսելը, լսելը, ընթերցելը և գրելը կիրառվում են մաթեմատիկայի նախագծեր իրականացնելիս:

  1. Վստահություն սերմանեք ու ձեռք բերեք վստահություն

Մաթեմատիկայի նախագծային ուսուցման գործիքների և ռազմավարությունների զարգացումը ժամանակ է պահանջում և՚՚ ուսուցիչների, և՚՚ սովորողների համար: Ինչպես որ սովորողներն են պայքարում լավ խնդիր լուծողներ դառնալ, նույն կերպ էլ ուսուցիչները պետք է քննադատաբար մոտենան և բարելավեն իրենց նախագծերը:

-Մի՚՚ դադարեք մաթեմատիկայի նախագծային ուսուցում իրականացնելը նույնիսկ, եթե նախագիծը այնպես չի ընթանում, ինչպես նախատեսել էիքերազել էիք, զգուշացնում է Նորֆարը: Մտածեք այն մասին, թե ինչը լավ աշխատեց և ինչը՝ ոչ՚՚, իսկ հետո արդեն մտածեք, թե ինչպես կարող եք լավացնել ձեր նախագիծը հաջորդ անգամ: Նախագծային ուսուցումը ամեն ինչի սպեղանին չէ, բայց այն չափազանց հզոր է արհամարելու ու դրանից չօգտվելու համար:

Մանկավարժական երեք հնարք, որոնք խթանում են ամբողջ դասարանին ակտիվորեն ներգրավվելու ուսումնական գործընթացի մեջ. այլոց փորձի ուսումնասիրում

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Միլերսվիլ համալսարանի դոցենտներ Փերսիդա և Բիլ Հիմելները ներկայացնում են.

Հոդվածը հրապարակված է edutopia էլեկտրոնային մանկավարժական ամսագրում 2019-ի սեպտեմբերի 26-ին:

Հայտնի է, որ ուսուցիչների ամենատարածված հարցը, երբ ուզում են սովորողներով լի դասարանին ներգրավել մի ինչ-որ քննարկման, ուսումնական գործունեության մեջ, սա է. ‹‹Ո՞վ կարող է ինձ ասել, …››: Նույն հարցը հնարավոր է ձևակերպվի տարբեր ձևերով. ‹‹Որևէ մեկը գիտի՞ այս հարցի պատասխանը, … ››: Արդյունքում նույն պատկերն է. Սովորաբար միայն մի քանի սովորող է ձեռք բարձրացնում, և նրանց պատասխանները որպես բարոմետր են ծառայում՝ ամբողջ դասարանի առաջընթացը գնահատելու համար:

Իհարկե, այդ պատասխանները կարող են ապակողմնորոշող լինել՝ սխալմամբ վստահեցնելով ուսուցիչներին հավատալ, որ իրենց բոլոր աշակերտները սովորում են, մինչդեռ, դա այդպես չէ: Բարեբախտաբար կան շատ ավելի արդյունավետ ձևեր սովորողների ընկալողունակությունը ստուգելու համար՝ ձևեր, որոնք թույլ են տալիս  բոլոր սովորողներին մտածել և արձագանքել ուսուցչի հուշումներով տրված հարցերին:

Կարծիքների կարճ գրառումները գրատախտակին (տեղայնացնելով այս գործունեությունը մեր կրթահամալիրում, կարող ենք ենթավերնագիրը ձևակերպել այսպես. կարծիքների մուտքագրումը անհատական նեթբուք-նոթբուքերում)

Կարծիքների կարճ գրառումները թույլ են տալիս ուսուցիչներին բացահայտել բոլոր սովորողների մտածելակերպն ու արձագանքները ուսուցչի հուշումներով տրված հարցերին: Այս հնարքի արդյունավետությունը հենվում է ուսուցչի բովանդակալից հուշող հարցի վրա, որն ուղղորդում է ուսումնասիրվող թեմայի բուն գաղափարների բացահայտմանը: Օրինակ՝ փոխանակ հարցնելու, թե ինչպես կարելի է բնորոշել կապիտալիզմը, մի հարց, որի դեպքում կարելի էր ակնկալել բոլոր սովորողների գրեթե նույնանման պատասխանները, ուսուցիչը կարող էր հարցը ձևակերպել այսպես. ‹‹Ի՞նչ մարտահրավերներ են հասունանում դեպի կապիտալիզմ գնացող հասարակություններում››:

Ուղեցույց ուսուցչին.

  • Հարկ է, որ ուսուցիչը նախապատրաստի դասի գլխավոր գաղափարին ուղղորդող հուշող հարցը:
  • Ուսուցիչը խնդրում է սովորողներին գրի առնել իրենց պատասխանները առանձին թերթիկների վրա:
  • Որպեսզի այս գործունեությունը շատ ժամանակ չպահանջի, սովորողներն ամենաշատը 15 բառ են օգտագործում իրենց պատասխաններում: Հետո նրանք վերցնում են մի կտոր կավիճ կամ մարկեր գրիչները և գրատախտակի վրա իրենց համար հատկացված տեղում գրում են իրենց կարճ պատասխանները:
  • Ի տարբերություն բանավոր հարցումների՝ կարծիքների կարճ գրառումները թույլ են տալիս բոլոր սովորողներին միաժամանակ ներկայացնելու իրենց պատասխանները. նրանք ստիպված չեն լինում սպասելու և լսելու միշտ առաջինը ձեռք բարձրացնող սովորողի պատասխանը: Այս գործունեության շնորհիվ նույնիսկ ներամփոփ, իներտ ու պասիվ վարքագծով սովորողները սկսում են ակտիվորեն մտածել հուշող հարցին պատասխանելու համար:

Դասարանը ժամատախտակով զույգերի բաժանելու հնարքը

Եթե ուսուցիչներն իրապես ուզում են ներգրավել բոլոր սովորողներին, պետք է հնարավորություն տան նրանց միմյանց հետ թեմայի շուրջը զրուցելու: Դասարանը զույգերի բաժանելու հնարքը թույլ է տալիս ուսուցիչներին դասարանն արագ զույգերի բաժանել՝ պարզապես օրվա ժամեր արտաբերելով: Այս հնարքի շնորհիվ սովորողներն իրենց տեղերից վեր են կենում և տեղափոխվում մեկ այլ նստարանին՝ միանալով այլ սովորողի: Ուղեղի աշխատանքը ակտիվանում է, երբ շարժումը զուգակցվում է սովորելուն:

Ուղեցույց ուսուցչին.

Ուսուցիչը յուրաքանչյուր աշակերտին մի ժամատախտակ է տալիս, որտեղ նշված է տվյալ զուգընկերոջը հանդիպելու պայմանական ժամը:

Ուսուցիչը խնդրում է սովորողներին կազմել իրենց զուգընկերների հետ հանդիպելու ժամատախտակը:

Ենթադրենք սա Վարդանի ժամատախտակն է:

Ժամը Վարդանը հաջորդող սյունակներում գրում է այն սովորողի անունը, ում հետ կցանկանար հանդիպել տվյալ ժամին:
Ժամը 9-ն է Սոնա (Սոնան իր ժամատախտակի այս սյունակում գրում է Վարդանի անունը)
Ժամը 10-ն է Հակոբ
Ժամը 11-ն է Հրայր
Ժամը 12-ն է Արփի

Եվ այսպես ժամատախտակը շարունակվում է մինչև ժամը 24-ը՝ համապատասխանաբար գրելով նոր զուգընկերների անունները:

Երբ ուսուցիչն ուզում է դասարանը զույգերի բաժանել, նա կարող է պարզապես ասել. ‹‹Ժամը 15-ն է››: Բոլոր սովորողները նայում են իրենց ժամատախտակներին և արագ տեղափոխվում են ու հանդիպում այդ ժամվա իրենց զուգընկերոջը: Թեմային վերաբերող հարցը տրվում է և սովորողները զույգերով քննարկում են այն ու առաջարկում պատասխաններ: Ուսուցչին մնում է միայն վերահսկել քննարկումները և ստանալ զույգերի պատասխանները:

Մենք սովորաբար տպում ենք կազմված ժամատախտակները գունավոր թերթիկների վրա, որպեսզի հեշտ լինի դրանք գտնելը: Մենք նաև պատճենահանում ենք դասարանի սովորողների կազմված ժամատախտակները և պահում մեր մոտ, որպեսզի իրենց ժամատախտակները կորցնելու դեպքում կարողանան վերականգնել դրանք: Կազմված ժամատախտակները հնարավոր է օգտագործել բազմակի անգամ:

Դադար, աստղանիշ, աստիճան

‹‹Դադար, աստղանիշ, աստիճան››-ի հնարքը ուղղորդում է սովորողներին վերհիշել ու վերլուծել իրենց սովորածը: Այս հնարքը առանձնապես լավ է աշխատում մեծ ծավալի բովանդակային նյութ յուրացնելու համար: Օրինակ՝ մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ թեմաները ի մի բերելու համար, երբ հարկ է լինում կանգ առնել,  վերանայել ու իմաստավորել նյութը նախքան այն կարող է ծանրաբեռնել սովորողներին:

Ուղեցույց ուսուցչին.

  • Դասի կամ դասերի շարքի վերջում ուսուցիչը խնդրում է սովորողներին արագ աչքի անցկացնել իրենց գրառումները և աստղանիշեր տեղադրել իրենց կարծիքով հիշարժան հասկացությունների, գաղափարների վրա:
  • Հետո ուսուցիչը խնդրում է սովորողներին աստիճանակարգել իրենց աստղանիշերով նշած երեք ամենակարևոր գաղափարները, մտքերը:
  • Վերջում ուսուցիչը խնդրում է սովորողներին կամ իրենց կարծիքների կարճ գրառումներ անել գրատախտակին (մեր դեպքում՝ մուտքագրել համակարգիչներում)՝ այսինքն օգտագործել առաջին հնարքը, կամ էլ՝ կիրառել դասարանը զույգերի բաժանելու հնարքը և քննարկել իրենց նշած ամենակարևոր առաջին գաղափարը զուգընկերոջ հետ:

Եզրակացություն

Ակադեմիական բարձր կարողություններ ունեցող սովորողները միշտ էլ կարողանում են սովորական դասապրոցեսների ընթացքում արտահայտել իրենց տեսակետը, վերանայել, վերլուծել ու քննարկել սովորածը, մինչդեռ, ավելի քիչ կարողություններով օժտված սովորողները սովորաբար դուրս են մնում ուսումնական գործընթացից: Հոդվածում ներկայացված մանկավարժական հնարքները բոլոր սովորողներին են հնարավորություն տալիս ինքնաարտահայտվելու, վերանայելու ու վերլուծելու՝ յուրաքանչյուրն ըստ իր մտածելու արագության ու մտավոր կարողությունների չափով: Ուսումնական գործընթացը ներառական է լինում:

 

 

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝

Persida and Bill Himmele: 3 Ways to Ask Questions That Engage the Whole Class  

 

Մենթոր ուսուցչի աշխատանքը. այլոց փորձի ուսումնասիրում

Յուրաքանչյուր ուսուցիչ մենթորի կարիք ունի

Ամերիկյան «Encompassing Education– Ներառող կրթություն» էլեկտրոնային մանկավարժական բլոգ-ամսագրում հրապարակված է Դիանա Մակ-Քինլիի հոդվածը՝ «The Importance of Mentoring New Teachers – Սկսնակ ուսուցիչների մենթորության կարևորությունը» վերնագրով: Հոդվածի հեղինակը` վերլուծելով Լիզ Ռիգսի «Ինչու՞ են ուսուցիչները ազատվում իրենց աշխատանքից (սկսնակ ուսուցիչների մոտ 50%-ը)» ուսումնասիրությունը, եկել է այն եզրակացության, որ բոլոր սկսնակ ուսուցիչները պետք է ունենան իրենց մենթոր ուսուցիչը, որպեսզի չհիասթափվեն իրենց մանկավարժական գործունեության առաջին տարիներին: Ինչու՞ են սկսնակ ուսուցիչները հիասթափվում իրենց աշխատանքից: Լիզ Ռիգսը սոցհարցումներ է  արել տասնյակ աշխատող և իրենց աշխատանքը թողած նախկին ուսուցիչների և պարզել, որ դրա առաջին պատճառը ուսուցչի նկատմամբ հարգանքի պակասությունն է: Ուսուցիչը որևէ բան ասելու իրավունք չունի՝ նրանց կարծիքը չեն լսում, նրանց ասվում է ինչ անել: Առարկայական ծրագիրը կազմվել է առանց ուսուցչի: Աշխատանքին նվիրված, մեծ պատասխանատվությամբ ու խանդավառությամբ օժտված ուսուցիչը ջանում է իրականացնել գրված ծրագրի յուրաքանչյուր տառը, բառն ու միտքը և շատ շուտով արդեն հոգնատանջված ու հյուծված է լինում: Այս վիճակին էլ գումարվում է նրա ցածր աշխատավարձը (սկսնակ ուսուցչի աշխատավարձը մոտ  $ 3000 է) և նա ստիպված է լինում թողնել իր աշխատանքը: Մենթոր ուսուցիչն, իհարկե, չի կարող բարձրացնել սկսնակ ուսուցչի աշխատավարձը, բայց նա կարող է ազատել սկսնակ ուսուցչին առաջին աշխատանքային օրերի, շաբաթների, ամիսների ու տարիների սթրեսային իրավիճակներից`փոխանցելով նրան ուսուցիչ-սովորող սիրո ու հարգանքի վրա հիմնված միջանձնային ճիշտ փոխհարաբերությունների, դասի ու ամբողջ օրվա պլանավորման, առարկայական ծրագրի իրագործման փորձված գործառույթների, ուսումնական նախագծերի իրականացման վերաբերյալ իր անձնական`տարիների ընթացքում ձեռք բերած փորձը:

Մենթորը սովորաբար տարիների վաստակով բազմափորձ ուսուցիչ է, ով ոչ միայն փոխանցում է կրթական ու առարկայական ծրագիրն իրականացնելու իր սեփական փորձը սկսնակ ուսուցչին, այլ նաև ներառում է նրան տվյալ դպրոցին հատուկ կրթական ու մշակութային կյանքին: Այսառումով յուրահատուկ է մեր կրթահամալիրի մենթոր ուսուցչի աշխատանքը, քանի որ մեր կրթահամալիրն իրականացնում է բլոգային ու նախագծային ուսուցմամբ հեղինակային այլընտրանքային կրթական ծրագիր:

Մենթոր ուսուցիչը նշանակվու՞մ է, թե՞ ընտրվում

Սովորաբար դպրոցի տնօրենն է նշանակում մենթոր ուսուցիչներին, բայց փորձը ցույց է տալիս, որ համագործակցության արդյունավետությունը ավելի բարձր է լինում, երբ ուսուցիչն է ընտրում իր մենթորին:

Իր մենթոր ուսուցչին ուղղված որքա՜ն գորովանք, սեր ու հարգանք կա ուսուցիչ Հիֆեր Ուոլփերթ-Գորենի ‹‹Every Teacher Needs a Mentor– Յուրաքանչյուր ուսուցիչ մենթորի կարիք ունի›› հոդվածում: Լիզն այն մարդն է, ում հետ ես անհոգ ծիծաղում եմ ամեն ուրբաթ, երբ մենք փակում ենք մեր սենյակները ընդմիջման ժամին ու ծլկում ենք սրճարան: Նա այն մարդն է, ով իմ ուղեղը վառ ու ստեղծագործ է պահում և չի թողնում, որ այն պատվի  պատվի ամենօրյա միօրինակության թանձր շղարշով: Նա է, որ վերջին պահին իմ դասի պլանն է կազմում, երբ ստիպված եմ լինում խնամել իմ հիվանդ երեխային: Լիզն առաջին մարդն է, ում հետ կիսում եմ իմ փոքրիկ հաղթանակները և շփոթեցնող պարտությունները: Յուրաքանչյուր ուսուցիչ մի ‹‹Լիզի›› կարիք ունի: Մենթորներն ավելին են, քան ընկերները: Նրանք ոչ պաշտոնական ու ոչ ցուցադրական ձևով են փոխանցում իրենց գիտելիքներն ու փորձը: Նրանք թողնում են, որ խոսես ու արտահայտես քո մտքերը, լուծումներ առաջարկես, բայց կանգնեցնում են, չեն համաձայնվում, երբ սխալ ուղղությամբ ես գնում: Նրանք օգնում են, որպեսզի ձևավորես կրթական սկզբունքներով  քո սեփական վստահ ձանն ու խոսքը:

Ամերիկյան ‹‹Education Week – Կրթական շաբաթ›› էլեկտրոնային պարբերականում հրապարակված են մենթոր ուսուցիչ Քիմբերլի Լոնգի առաջարկած ութ անհրաժեշտ որակները այն վաստակաշատ ու բազմափորձ ուսուցիչների համար, ովքեր ուզում են ստանձնել մենթոր ուսուցչի պատասխանատվությունը:

Հարգանքը  միջանձնային փոխհարաբերությունների առաջին որակն է, որը պետք է ձևավորվի մենթորի և սկսնակ ուսուցչի միջ: Հարգանքը մի օրում չի ձևավորվում: Այն վաստակում են ժամանակի ընթացքում՝ միջանձնային փոխհարաբերությունների չնչին թվացող մանրուքներում, գիտելիքի ու փորձի փոխանցման անկեղծ ու ոչ պաշտոնական զրույցներում:

Լսելը – Սկսնակ ուսուցչին համբերատար ձևով լսելը օգնում է մենթորին ավելի լավ ճանաչել նրան, ավելի լավ, քան առաջին քայլերն անող ուսուցիչը կարող էր սպասել: Լսելով նրան մենթորը հասկանում է, թե երբ է սկսնակ ուսուցիչը լարված լինում վատ վարք ունեցող սովորողների պատճառով, երբ է ինքնավստահ լինում և երբ է օրն ամբողջությամբ հաջողված լինում: Այդ ամենը համակցելով ու վերլուծելով՝ մենթորը կարողանում է ճիշտ ձևով օգնության ձեռք մեկնել:

Մարտահրավերներ նետելըԼավ մենթոր ուսուցիչը չի թողնում հանգստանալ ձեռք բերածով ու մնալ գտնված հարմարավետ հունի մեջ: Նա անընդհատ արթուն է պահում սկսնակ ուսուցչին, օգնում է նրան գտնելու ինքնազարգացման նոր ուղիներ՝ փնտրելով և փորձարկելով դասավանդման նոր մեթոդներ: Մենթորը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ արձագանքել  ուսումնական պարապմունքի ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներում:

Համագործակցելը Մենթոր ուսուցիչը կազմակերպում է սկսնակ ուսուցիչների աշխատանքային հանդիպումներ: Այդ հանդիպումները երկուստեք շահավետ են լինում, քանի որ հանդիպման ավարտին ունենում են նոր գաղափարներ, դժվար իրավիճակները հաղթահարելու նոր ռազմավարություններ:

Հաջողությունը գնահատելը  – Մենթոր ուսուցիչը անկեղծորեն ուրախանում և նշում է իր սկսնակ ուսուցչի ամենափոքր ձեռքբերումները: Չէ՞ որ նրա հաջողությունը նաև մենթորի հաջողությունն է:

Ճշմարտությունն ասելը  – Ազնվությունը ցանկացած փոխհարաբերության հիմքն է: Մենթորը պետք է ճիշտն ասի իր սկսնակ ուսուցչին, օգնի նրան հասկանալու և յուրացնելու դպրոցի ‹‹կարելիների›› և ‹‹չի կարելիների›› քաղաքականությունը ու շատ այլ բաներ, որոնք չեն սովորեցնում համալսարաններում:

Ապահով լինելը – Սկսնակ ուսուցիչը պետք է զգա, որ նորմալ է սխալվելը և այդ մասին մենթորին ասելը: Մենթորին սխալվելու իրողությունը վստահելը և օգնություն ակնկալելը նրանց փոխհարաբերության հիմնաքարային որակներից է: Երբ սխալը խոստովանվում է, մենթոր ուսուցիչը պետք է զգույշ լինի իր պատասխան խոսքում՝ սկսնակ ուսուցչին չվիրավորելու համար: Այդ իրավիճակում ասված խոսքերը երկար են հիշվում: Սկսնակ ուսուցիչը պետք է վստահ լինի, որ իր մենթորը միշտ իր կողքին կլինի և իր սխալները չի քննարկի այլոց ներկայությամբ:

Կարեկցելը Մենթորը չի մոռանում, որ սկսնակ ուսուցիչը մարդ արարած է ու ապրում է իրական կյանքում, որը լի է ուրախ և տխուր միջադեպերով, և նա երբեմն կարող է դասարան մտնել դրսի կյանքի բեռն ուսերին:  Պետք է կարողանալ լսել նրան, ժպտալ և նույնիսկ՝ գրկել ու մխիթարել: Մի խոսքով՝ լինել նրա պաշտոնապես նշանակված, բայց իսկական ընկերը:

 

Մենթորական աշխատանքի ծրագրի կազմումը      

Բրիտանական Խորհուրդը մշակել է մենթորական աշխատանքի ծրագրի կազմման հիմնադրույթները՝ քայլ առ քայլ (Setting up a mentoring programme):

Քայլ առաջին. Որոշվում է սկսնակ ուսուցչի ուժեղ և թույլ կողմերը, որից ելնելով էլ կարելի է կազմել նրա մասնագիտական զարգացման ուղղությունները:

Նախքան սկսնակ ուսուցչի հետ առաջին հանդիպումը մենթոր ուսուցիչը նրան խնդրում է ինքնագնահատման ձևով ներկայացնել իր ուսումնական պարապմունքների հաջողված և զարգացման կարիք ունեցող կողմերը: Կարելի է նաև այս մասին տեղեկություններ ստանալ սովորողներից, մասնախմբի ղեկավարից:

Քայլ երկրորդ. Կազմակերպվում է սկզբնական հանդիպումը և որոշվում է հետագա հանդիպումների շրջանակը ամբողջ ծրագրի իրականացման ընթացքում:

Այս հանդիպումը ավելի շատ հետազոտական է: Միասին քննարկվում են սկսնակ ուսուցչի ուժեղ և թույլ կողմերը, որից ելնելով էլ կազմվում է մեթոդոլոգիական օգնության ուղղվածությունը:

Քայլ երրորդ. Ապահովվում են մենթորի և սկսնակ ուսուցչի համագործակցության պայմանները:

Որոշվում է հանդիպումների ժամանակացույցը, որի համար դասացուցակը կազմելիս նախատեսվում են ազատ ժամեր և′ սկսնակ ուսուցչի և′ մենթորի համար, ինչպես նաև՝ մի խաղաղ վայր միասին աշխատելու համար:

Քայլ չորրորդ.  Ստուգվում է, թե արդյոք ուսումնական հաստատության ղեկավարությունը հաշվի է առնում սկսնակ ուսուցիչմենթոր համագործակցության կարևորությունը:

Սկսնակ ուսուցչի ուսումնական պարապմունքներով ծանրաբեռնվածությունը և արտադասարանական աշխատանքները չեն կարող խանգարել մենթոր ուսուցչի հետ իր ծրագրած աշխատանքին:

 

Մենթորական աշխատանքի ֆիննական խմբային մոդելը

2006-ին Ֆինլանդիայի հանրակրթական համակարգում ներդրվեց և մինչև հիմա գործում է մենթորական աշխատանքի խմբային մոդելը: Մեկ + մեկ՝ մենթոր ուսուցիչ + սկսնակ ուսուցիչ մոդելի փոխարեն սկսեց գործել մեկ + խումբ՝ բազմափորձ ու վաստակաշատ մեկ մենթոր ուսուցիչ + սկսնակ ուսուցիչների խումբ մոդելը: Մենթոր ուսուցիչը ամիսը մեկ անգամ հանդիպում է սկսնակ ուսուցիչների խմբին: Հանդիպման վայրերը կարող են տարբեր լինել՝ դպրոցի գրադարանում, սրճարանում, թանգարանում, ուսուցիչներից մեկի տանը, կամ մի որևէ այլ խաղաղ տեղ: Հանդիպում-հավաքը տևում է 1,5-ից 3 ժամ՝ ուսումնական պարապմունքներից հետո: Հանդիպման ընթացքում ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկում են ձեռքբերումները, տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները, իրականացվում է առաջավոր փորձի փոխանակում:

Կարծում եմ, որ մեր կրթահամալիրում հաջողությամբ կարող ենք համակցել մենթորական աշխատանքի ամերիկյան անհատական և ֆիննական խմբային մոդելները:

Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:

 

Օգտագործված աղբյուրները

 

The Role of Teacher as Mentor

http://norssiope.fi/norssiope/mentoring/aineistot/pdf_materials/zachary_role_teacher_mentor.pdf

 

Every Teacher Needs a Mentor

https://www.edutopia.org/article/every-teacher-needs-mentor

 

The Importance of Mentoring New Teachers

http://www.incompassinged.com/2017/07/14/the-importance-of-mentoring-new-teachers/

 

Introduction to supporting and mentoring teachers

https://englishagenda.britishcouncil.org/continuing-professional-development/teacher-educator-framework/supporting-and-mentoring-teachers/introduction-supporting-and-mentoring-teachers

 

Setting up a mentoring programme

https://englishagenda.britishcouncil.org/sites/default/files/attachments/setting_up_a_mentoring_programme_v1.pdf

 

Observation as a teacher development tool

https://englishagenda.britishcouncil.org/sites/default/files/attachments/observation_as_a_teacher_development_toolv1.pdf

 

Mentor’s Feedback

https://englishagenda.britishcouncil.org/sites/default/files/attachments/feedback_mentor_observation_v1.pdf

 

Mentors and Mentees in the Finnish Model of Teachers’ Peer Group of Mentoring

https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00313831.2018.1554601

 

The Finnish Peer Group Mentoring Model

https://www.nyutdannede.no/media/1179/ossava-verme-finland.pdf

Կրոնական կամ հոգևոր կրթություն. այլոց փորձի ուսումնասիրություն

Հոգևո՞ր, թե՞ կրոնական կրթություն: Աշխարհիկ երկրներ կան, որտեղ կրոնականի փոխարեն  հոգևոր կրթությունն են կարևորում՝ համապատասխան երաժշտությամբ, գրականությամբ, բարոյագիտական նորմերով: Այլ աշխարհիկ երկրներում էլ կրոնական կրթությունը պարտադիր բայց ոչ դավանանքային ուսումնական առարկա է հանրակրթական դպրոցներում: Այդ երկրներում տարբեր կրոնների (Բուդդիզմ, Իսլամ, Քրիստոնեություն) կրոնական հասկացությունները, ծեսերը, կրոնական տոների նշանակությունների պարզաբանումները դասավանդվում են որպես գիտություն: (more…)

Անգլերենի ուսուցումը անգլիայում որպես մայրենի լեզու. այլոց փորձի ուսումնասիրում

Այլոց փորձի այս ուսումնասիրումն արվել է կրթահամալիրի մանկավարժական ակումբի ցուցումով, որի նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվում անգլերենի ուսուցումը Անգլիայի հանրակրթական դպրոցներում՝ որպես մայրենի լեզու: Մասնավորապես, մեզ հետաքրքրում է, թե ինչ պետական և անգլերենի ուսուցման առարկայական չափորոշիչներով են առաջնորդվում, գիտելիքների և լեզվական կարողությունների գնահատման ի՞նչ չափանիշներ են ընդունված, լեզվական ի՞նչ քննություններ են կազմակերպվում սովորողների տարիքային այն խմբի համար, որը համապատասխանում է մեր հանրապետության միջին դպրոցի տարիքային խմբին՝ (11-14 տարեկաններ): Մանկավարժական ակումբին հետաքրքրում է նաև այն, թե որքանով են անգլերենի առարկայական չափորոշիչները համապատասխանում սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգող քննության պահանջներին: (more…)

Նախագծային ուսուցում. այլոց փորձի ուսումնասիրում

Նախագծային ուսուցման առաջավոր տեխնոլոգիաների որոնումները ինձ տարան ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բաք Կրթության ինստիտուտը, որն իր գիտական հետազոտություններով օգնում է դպրոցներին, ուսուցիչներին և կրթության կազմակերպիչներին կազմակերպել և լավագույն ձևով իրականացնել նախագծային ուսուցումը դպրոցներում: Հատկանշական է, որ ‹‹նախագծային ուսուցում – Project Based Teaching›› բառակապակցության փոխարեն օգտագործվում է ‹‹նախագծային ուսանում – Project Based Learning›› բառակապակցությունը, որն ավելի նպատակային ու աշակերտակենտրոն է: Ինստիտուտն ունի իր կրթական բլոգը, որից օգտվում են ուսուցիչները: Կրթական բլոգի գլխավոր խմբագիր Ջոն Լարմենը 2015-ին մի առաջնորդող հոդված է գրել՝ ‹‹Gold Standard PBL: Essential Project Design Elements – Նախագծով ուսանելու ոսկե չափորոշիչը. ուսումնական նախագծի հիմնական տարրերը››, որտեղ տվել է դպրոցական ուսումնական նախագծի գիտական բնորոշումը և նախագծերի անհրաժեշտ բաղադրիչների մանրամասն նկարագիրը, որոնցով առաջնորդվելով՝ ուսուցիչները կարող են վստահ լինել, որ գիտականորեն հիմնավորված իսկական ուսումնական նախագիծ են իրականացնում:

‹‹Նախագծային ուսուցման›› կամ ‹‹նախագծերով ուսանելու›› բնորոշումը

Նախագծային ուսուցումը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ) կամ երկարաժամկետ (մինչև մեկ կիսամյակ) նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:

Ուսումնական նախագծերի հիմնական տարրերը

Նախագծային ուսուցմամբ աշխատող ուսուցիչներին օգնելու նպատակով Բաք Կրթության ինստիտուտը ուսումնական նախագծերին անհրաժեշտ հիմնական տարրերի սխեմա է առաջարկում: Սխեմայից երևում է, որ կենտրոնում նպատակային գիտելիքն է և կարողությունները:

Նախագծով ուսանելով՝ սովորողը դպրոցական ուսումնական առարկաները խորապես է հասկանում և կարողանում է իր գիտելիքները կիրառել իրական կյանքում, լուծել իրական կյանքում հանդիպող խնդիրներ:

blog_epde_gspbl_2

Կարողություններ, որոնք հաջողություն են բերում

Բովանդակային գիտելիքը և հասկացությունների հասկանալը ինքնին բավարար չեն այսօրվա աշխարհում: Դպրոցում, քոլեջում, ժամանակակից աշխատավայրում և ընդհանրապես իրենց կյանքերում մարդիկ պետք է կարողանան քննադատաբար մտածել, խնդիրներ լուծել, իրենք իրենց դրսևորել թիմային աշխատանքում: Այս բոլոր կարողությունները հաջողություն են բերում: Դրանք նաև հայտնի են որպես 21-րդ դարի կարողություններ: Հարկ է նշել, որ հաջողության կարողությունները կարելի է սովորեցնել միայն բովանդակային գիտելիքի ձեռքբերման միջոցով: Սովորողները քննադատական մտածողության կարողությունները ձեռք չեն բերում առարկայական բովանդակությունից զատ վերացական ձևով: Նրանք այդ մտածողությունը ձեռք են բերում քննադատաբար մտածելով մաթեմատիկայի, բնական գիտությունների, պատմության, մայրենի լեզվի մասին գիտելիքները ձեռք բերելիս: Առաջարկվում է, որ բոլոր ուսումնական նախագծերը կենտրոնանան այս հաջողության կարողությունների վրա՝ քննադատական մտածողություն, խնդրի լուծում, համագործակցություն և ինքնակառավարում:

Ուսումնական նախագծի հիմնական տարրերը

Մարտահրավեր խնդիրը կամ հարցը

Ամենակարևորը նախագծի առաջարկած խնդիրն է, հարցը, որը պետք է հետազոտել և լուծում ու պատասխան տալ: Այդ խնդիրը կարող է ռեալ, գործնական լինել. օրինակ՝ դպրոցը կարող է նպաստել թափոնների վերամշակման աշխատանքներին: (Այստեղ կարող ենք նշել Հայկուհի Հովհաննիսյանի նմանատիպ նախագիծը ‹‹Թուղթը աղբ չէ››: ) Նախագիծը կարող է լինել նաև վերացական խնդրի մասին. օրինակ՝ որոշել, թե երբ կարող է պատերազմը արդարացված լինել: Որպեսզի նախագիծն իրականացնելու շարժառիթը ավելի մեծ լինի, պետք է առաջարկվող խնդիրների լուծումը հետաքրքրի սովորողներին: Նրանց ոչ թե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը պետք է հետաքրքրի, այլ խնդրի լուծումը: Օրինակ՝ այսպիսի զարգացում ենք տալիս վերը նշված նախագծերի խնդիրներին՝ «Ինչպե՞ս կարող ենք նպաստել մեր դպրոցի թափոնների վերամշակմանը» և «Արդյո՞ք արդարացված էր ԱՄՆ-ի վիետնամական պատերազմը»:

Անընդհատ հարցադրումներ

Հարցադրումներ անել նշանակում է փնտրել տեղեկություններ, կամ հետազոտել: Դա ավելի ակտիվ գործունեություն է, քան տեղեկատվական գրքից կամ համացանցից արագ ինչ-որ բան վերցնելը: Երբ սովորողները դեմ առ դեմ են բարդ խնդիրներին՝ առանց պատրաստի լուծումների, նրանք շատ կրկնողական գործողություններ և հարցադրումներ են անում և հնարավոր է, որ նրանք ավելի օպտիմալ  լուծումների հանգեն իրենց ինքնատիպ և քննադատական մտածողությամբ: Նրանք հարցադրումներ են անում, դրանց պատասխանները գտնելու համար աղբյուրների փնտրտուք են անում, հետո ավելի հեռուն գնացող հարցեր են տալիս: Այդ գործընթացը կրկնվում է մինչև նրանք խնդրի լուծմանն են հանգում, կամ էլ հարցին բավարար պատասխան են տալիս:

Նախագծերը կարող են միավորել տարբեր տեղեկատվական աղբյուրները. ավանդական գիրք կարդալը և համացանցում տեղեկատվություն փնտրելը միահյուսվում են իրական կյանքի տեղեկատվական աղբյուրներին՝ առարկայական գիտափորձերին, տվյալ բնագավառի փորձագետների հետ հարցազրույցներին: Սովորողները կարող են նաև հարցեր տալ այն մարդկանց, ովքեր օգտագործելու են իրենց նախագծով ստեղծվող արտադրանքը, կամ էլ՝ հարցումներ անել սոցցանցերում:

 Նախագծի վավերականությունը (իսկությունը)

Երբ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան վավերական է, նկատի ունեն, որ դա իսկական է, կեղծ չէ: Ուսումնական նախագծեր ձեռնարկելիս պետք է մտածել, թե որքանով են դրանք իրական կյանքին մոտ: Վավերականությունը մեծացնում է սովորողների սովորելու շարժառիթը, ձգտումները: Ուսումնական նախագծերում նշվող խնդիրները պետք է նման լինեն այն խնդիրներին, որոնց հետ մարդիկ առնչվում են իրական կյանքում. օրինակ՝ ձեռներեցները գործարար պլան են մշակում, ճարտարագետները կամուրջ են նախագծում, նախագահի (վարչապետի) խորհրդականները խորհուրդներ են տալիս տարվող քաղաքականության վերաբերյալ, լրագրողների խումբը հասարակությանը հուզող մի որևէ հարցի մասին արհեստավարժ վավերագրական ֆիլմ է ստեղծում՝ օգտագործելով տարբեր խմբագրող համակարգչային ծրագրեր: Ուսումնական նախագիծը մեծ ազդեցություն կունենա հանրության վրա, եթե սովորողները հանրային համայնքային նշանակության նախագծեր իրականացնեն. օրինակ՝ դպրոցական պարտեզի նախագծումը և ստեղծումը, հանրային զբոսայգու բարելավման աշխատանքներ կատարելը: Այստեղ տեղին է նշել մեր կրթահամալիրի ‹‹Կրթական պարտեզ բնակելի արվարձանում›› նախագիծը:

Սովորողի ձայնը և ընտրությունը

Սովորողները նախագիծն իրենցն են համարում, եթե իրենց խոսքն են ասել դրա ստեղծման գործում: Այդ դեպքում նրանք ավելի ջանասիրաբար են աշխատում: Նրանք նախագծի իրականացման վերահսկողությունը իրենց ձեռքն են վերցնում, որոշում են իրենց դերը աշխատանքի բաժանման ընթացքում՝ որպես աշխատանքային թիմի անդամ: Հետազոտական աշխատանքի ժամանակ իրենք են ընտրում տեղեկատվական աղբյուրները: Եվ հակառակը, եթե սովորողներին հնարավորություն չի տրվում նախագծի առաջարկ անել, օգտագործել իրենց դատողությունները, ապա այդ աշխատանքը նրանք չուզենալով և պարտավորված են անում՝ ըստ ցուցումների:

Անդրադարձ կատարվող կամ կատարված աշխատանքին

Ջոն Դյուին, որի մտքերը շարունակ մեզ մտածելու տեղիք են տալիս, գրել է. ‹‹Մենք փորձառությունից չենք սովորում: Մենք սովորում ենք մեր փորձառության մասին դատողություններով անդրադարձ կատարելուց››: Նախագծի իրականացման ողջ ընթացքում սովորողները և ուսուցիչը պետք է պարբերաբար անդրադարձ կատարեն իրենց անցած ուղուն՝ պատասխանելով այս հարցերին. ի՞նչ են սովորել, ինչպե՞ս են սովորել և ինչու՞ են սովորել: Այդպես անելով նրանք արժևորում են իրենց ստացած գիտելիքներն ու կարողությունները և գիտակցում են, թե որտեղ կարելի է դրանք կիրառել: Անդրադարձը կարող է լինել հպանցիկ՝ որպես դասարանական ուսուցիչ-սովորող երկխոսության, բայց այն պետք է արձանագրվի նաև նախագծի կատարողական մատյանում, ներկայացվի դպրոցի լսարանին, համայնքին: Դրանք նախագծային կատարված աշխատանքի անհրաժեշտ պաշտոնական գնահատումներ են:

Քննություն և վերանայում

Նախագծային ուսուցմամբ դպրոցում սովորողներին պետք է սովորեցնել քննության ենթարկել և գնահատել իրենց հասակակիցների կատարած աշխատանքը, իրականացվող նախագծի ընթացքը: Իրականացվող և արդեն իրականացված նախագծերը կարող են գնահատել նաև նախագծի բնագավառի փորձագետներ դրսից: Այս գործառույթը մեր կրթահամալիրում իրականացվում է տարբեր ստուգատեսների ժամանակ, երբ անվանակարգերի հանձնաժողովում ընդգրկվում են ծնողներ, այլ փորձագետներ:

Վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Ուսումնական նախագծի վերջնական արդյունքը ‹‹ապրանքը›› կարող է լինել առարկայական, շոշափելի, կամ էլ՝ մի խնդրի լուծման կամ հանրային հնչեղություն ունեցող հարցի պատասխանի ներկայացում: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացման հեռանկարը մեծացնում է նախագծի նկատմամբ լրջությունն ու պատասխանատվությունը: Մի բան է նախագծի արդյունքը ներկայացնել դասընկերներին, մեկ այլ բան է դա ներկայացնել ամբողջ դպրոցին, առավել ևս՝ դպրոցից դուրս՝ համայնքին: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացմամբ հետաքրքրվում են նաև ծնողները և այն ավելի սոցիալական բնույթ է կրում: Նախագծային ուսուցմամբ ձեռք բերվող կրթության հանրային գնահատականը ավելի բարձր է, քան առարկայական քննական թեստերից ստացած միավորները:

  

Օգտագործված աղբյուրներ

 

BIE , BUCK Institute for Education

John Larmer, 2015 “Gold Standard PBL: Essential Project Design Elements

http://www.bie.org/

Սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումը հանրակրթական դպրոցներում. Այլոց փորձի ուսումնասիրում

ԱՄՆ  կրթության դեպարտամենտի պաշտոնական կայքի հաճախ տրվող հարցերի բաժնում   մի այսպիսի հարց կա. ‹‹Ասում են, որ թեստային քննությունները հարկադրում են ուսուցիչներին, որպեսզի նրանք դասաժամերի ընթացքում սովորողներին նախապատրաստեն թեստերին: Դա ճի՞շտ է››:

Պատասխան. ‹‹Դասարանում պետք է ուսուցանել պետական չափորոշիչների վրա հիմնված առարկայական ծրագրով: Եթե ուսուցիչները չափորոշիչներով որոշված նյութը լավ ուսուցանեն, ապա սովորողները կյուրացնեն այն նյութը, որով իրենց քննելու են և միգուցե ավելին կիմանան: Այդ դեպքում սովորողները քննությունը լավ հանձնելու համար կարիք չեն ունենա հատուկ թեստային նախապատրաստության››: Որքան ազնիվ է այս պատասխանը: Ըստ ԱՄՆ հանրակրթական դպրոցների կրթական կարգի՝ երրորդ դասարանից մինչև 8-րդ դասարանը ներառյալ սովորողները ամեն տարի պարտադիր արտաքին ամփոփիչ (summative) քննություն են հանձնում անգլերենից և մաթեմատիկայից: Ոչ մի ծնող, ոչ մի աշակերտ, ոչ մի ուսուցիչ և առավել ևս՝ կրթության բնագավառի ոչ մի ղեկավար անձ չի բողոքում այս կարգի դեմ, որովհետև ազնիվ են իրենց կյանքով ու աշխատանքով՝ թեստային պահանջները համապատասխանում են չափորոշիչներին և ամենօրյա ուսուցմանը:  Այնուամենայնիվ, Միացյալ նահանգների կրթական թեմաներով լրագրողների միության փոխտնօրեն Էրիկ Ռոբելենը իր ‹‹Testing and Test Prep: How Much is Too Much? – Թեստային քննությունը և դրան նախապատրաստվելը. որքա՞ն շատն է չափազանց շատ›› հոդվածում գրում է, որ ուսուցիչները ուստարվա ընթացքում միջին հաշվով 14 օր են ծախսում նահանգային և 12 օր շրջանային պարտադիր արտաքին քննություններին սովորողներին նախապատրաստելու համար: Այդ օրերի ընթացքում ուսուցիչները սովորողներին թեստային քննությունները հանձնելու ռազմավարությունն են սովորեցնում: Այդուհանդերձ, երկրում հաստատված կրթական կարգից չեն դժգոհում ու բողոքողներ էլ չկան, քանի որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու սովորողները, կրթության շրջանային, նահանգային համակարգողները և երկրի կրթության դեպարտամենտը ազնվությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում հաստատված կարգին՝ ուսուցումը, քննական թեստերը համապատասխանում են ընդունված չափորոշիչներին: Մոտավորապես նույն կրթական կարգն է գործում նաև շատ այլ երկրներում: Այո, դաժան է, բայց ազնիվ է: Այն ինձ հիշեցնում է հայկական ժողովրդական հնագույն Լախտի խաղը, որը ցավոտ է, բայց ոչ ոք չի տրտնջում. դու համաձայնվել ես խաղի կանոնններին ու ամեն ինչ ազնիվ է:

Այդուհանդերձ, այնպիսի առաջադեմ մանկավարժներ, ինչպիսիք են Քեն ՌոբինզոնըՋոն Հոլտը, Ջոն Թեյլոր Գատոն և Լուիս Փոլ Բենեզեթը այլընտրանքային մոտեցում են ունեցել ԱՄՆ կրթական համակարգին: Օրինակ՝ Ջոն Հոլթը կրթության իսկական բարեփոխումը տեսնում էր տնային կրթության մեջ՝ կրթության ապադպրոցականացման մեջ: Ջոն Թեյլոր Գատոյի «Միացյալ Նահանգների բթացումը. պարտադիր դպրոցական կրթության թաքցրած ծրագիրը» (Dumbing US down: The Hidden Curriculum of Compulsory Schooling) 1992-ին գրած գրքի 200000 օրինակը արագ վաճառվեց, և այն շարունակվում է վերահրատարակվել: Գիրքը ցույց է տալիս, թե որքան մեծ է դպրոցի բացասական ազդեցությունը երեխայի կրթության գործում: Լուիս Փոլ Բենեզեթը մաթեմատիկայի ուսուցման նոր հեղափոխական առաջարկություններ և գործնական քայլեր է կատարել ԱՄՆ կրտսեր և միջին դպրոցներում 1929-1932թթ: ԱՄՆ ժամանակակից մանկավարժ Քեն Ռոբինզոնը իր հրապարակային ելույթներում, հոդվածներում անընդհատ պայքարում է ամերիկյան դպրոցներում երեխաների ստեղծականությունը սպանողների դեմ: Բայց և այնպես, պետական կրթական համակարգը չափազանց դժվարաշարժ-ծանր մեքենա է, չի փոխում կրթության կազմակերպման ձևերն ու գնահատման գործիքները, քանի որ դրանք հարմարեցված են այն ծրագրին և առաքելությանը, որին ծառայում է։

Հանրակրթության ձեռքբերումների միջազգային գնահատման ծրագրով (PISA) երեք տարին մեկ անցկացվող մրցույթների արդյունքներից պարզ է դառնում, որ սովորաբար առաջին և միջին տեղեր են զբաղեցնում այն երկրները, որտեղ վերը նշված կրթական կարգն ամենախիստ ձևով է իրականացվում (Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Կորեա, Սինգապուր (վերջերս այս երկրում կրթական այլ զարգացումներ են ընթանում), ԱՄՆ, Էստոնիա, Շվեյցարիա, Լեհաստան, Նիդերլանդներ…): ԱՄՆ-ը գրեթե միշտ միջին տեղերն է զբաղեցրել:

Նշված ցուցակում միտումնավոր կերպով չներառեցի միշտ պատվավոր առաջին տասնյակում իր տեղը զբաղեցնող Ֆինլանդիային՝ մի երկիր, որտեղ 1980-ականների կրթական հեղափոխությամբ լիովին ապակենտրոնացվեց կրթության կառավարումը՝ ուսուցչին տալով գործելու ազատություն, ցուցաբերոլով նրա նկատմամբ լիակատար վստահություն, և միևնույն ժամանակ, հոգատարությամբ, ու մեծագույն հարգանքով մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր սովորողի անձին՝ նրա անհատականությանը: Այս առումով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային, այլընտրանքային մանկավարժական մոտեցումներով որոշակի ընդհանրություններ ունի Ֆինլանդիայի կրթական համակարգի հետ: Ֆինլանդիայում մինչև երեխայի 3 տարեկան դառնալը ծնողներից մեկին աշխատավարձ են տալիս, որպեսզի նա ոչ մի այլ տեղ չաշխատի և միայն զբաղվի երեխայի խնամքով: Մեր կրթահամալիրում հնարավորություն է տրվում մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, ցանկության դեպքում, շարունակել մանկավարժական աշխատանքը մեդիայի օգնությամբ՝ իր երեխայի զարգացմանը վերաբերող դիտարկումներով, հոդվածներով, թարգմանություններով, ինչպես եղել է օրինակ՝ Մանուշակ Աբրահամյանը, հիմա էլ՝ Մարգարիտ Սարգսյանը:

2015 թվականին աշխարհը սկսեց խոսել այն մասին, որ Ֆինլանդիայում հենց առաջին դասարանում երեխաներին սկսում են սովորեցնել տառերը և համակարգչային մուտքագրումը: Նույն մոտեցումը մեր կրթահամալիրում սկսվել է իրագործվել ավելի վաղ: Ֆինլանդիայում երեխային դպրոց ընդունելիս չեն քննում նրա գիտելիքները, մտավոր կարողությունները ախտորոշիչ թեստերով, ինչպես անում են օրինակ՝ Ամերիկայում և մեր հանրապետության շատ դպրոցներում: Մեր կրթահամալիրում կրթությունը նույնպես ներառական է: Սովորողները չեն տեսակավորվում ըստ իրենց մտավոր կարողությունների: Մեր կրտսեր դպրոցներում սովորողներին չեն գնահատում մինչև երրորդ դասարանը ներառյալ, իսկ 4-5-րդ դասարաններում, Միջին և Ավագ դպրոցներում սովորողները ամենօրյա ընթացիկ գնահատականներ չեն ստանում: Նրանք գնահատվում են ըստ ստեղծական և հետազոտական մոտեցում պահանջող նախագծային աշխատանքների, որոնց արդյունքները երևում են ուսումնական բլոգներում: Այլ հարց է, թե ինչ հաջողությամբ են դա իրականացնում բոլոր դասավանդողները և սովորողները: Ֆինլանդիայում սովորողներն ընդհանրապես թվանշաններով չեն գնահատվում: Ուսուցիչները նախընտրում են գիտելիքների և կարողությունների ձևաչափական ստուգումները (Formative testing), որոնց հիմնական նպատակն է պարզել, թե որքան լավ են սովորողները յուրացնում ծրագրային նյութը: Ուսուցիչն իր մոտ մոտավորապես այսպիսի նշումներ է անում յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց. «լավ է, կարիք ունի լրացուցիչ վարժանքի, թեմայի N կետի բացատրության կարիքն ունի…:  Այդ նշումներն ուսուցիչը գաղտնի է պահում. չի ցույց տալիս դրանք ո′չ սովորողին, ո′չ նրա ծնողին և ո′չ էլ դպրոցի տնօրենին: Այդ նշումները յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք տանելու համար են: Ֆինն ուսուցիչները սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման համար հաճախ են դիմում նաև ինքնագնահատման մեխանիզմին: Գնահատման այս ձևը օգտագործվում է նաև մեր կրթահամալիրում:   Ոչ մի ֆինն սովորող վատ չի զգում այն բանի համար, որ ուշ է հասկանում մի որևէ լեզվական, մաթեմատիկական կամ բնագիտական երևույթ, նույն կերպ էլ՝ ոչ մի սովորող չի ունենում հպարտանալու զգացողություն այն բանի համար, որ բոլորից շուտ է հասկանում այդ երևույթները: Չի ստեղծվում արհեստական մրցակցություն: Ֆինլանդիայի դպրոցների պատերին չկան գերազանցիկների լուսանկարներով ցուցանակներ: Մեր կրթահամալիրում նույնպես չեն կարևորվում գերազանցիկները՝ շնորհիվ անհատական ուսումնական պլանների և ընտրությամբ գործունեության:

Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցի սովորողը առաջին անգամ պետական քննություն է հանձնում հիմնական դպրոցը ավարտելիս՝ 16 տարեկանում, սակայն այդ առաջին քննությունը սթրեսային չէ ո′չ սովորողների, ո′չ ուսուցիչների և ո′չ էլ՝ ծնողների համար: Ինչու՞: Պատասխանը որքան կարճ է, նույնքան էլ՝ պարզ: Պետությունը իր կրթական համակարգով յուրաքանչյուր սովորողի գիտելիքների և կարողությունների երաշխավորն է: Այդ ինչպե՞ս: Հիմնական դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա պետությունը ծախսում է տարեկան $ 7200: Հիմնական դպրոցում  ուսումնառության բոլոր տարիներին սովորողներին ամեն օր երեքանգամյա սնունդ են տալիս, որի համար ծնողները չեն վճարում և բոլոր սովորողները անխտիր մնում են երկարօրյա ռեժիմում, որի համար ծնողները նույնպես ոչինչ չեն վճարում:  Դասերից հետո սովորողներն ըստ իրենց նախասիրությունների մասնակցում են սպորտային, երաժշտական կամ այլ ակումբների պարապմունքներին, խաղերին: Ժամանակ է տրամադրվում նաև կատարելու ուսուցիչների հանձնարարությունները, որոնք չեն կոչվում տնային հանձնարարություններ, քանի որ դրանք դպրոցում են արվում մինչև երկարօրյայի վերջը՝ մանկավարժ-մասնագետի հսկողությամբ: Սովորողները տուն են գնում՝ իրենց հանձնարարությունները կատարած ու նոր թեման էլ՝ հասկացած, իսկ հաջորդ օրը դպրոց են գալիս նույն անհոգ ուրախությամբ: Ուսուցիչները իրենց օրագրերում կանոնավոր կերպով խոսքային՝ վերբալ ձևով գնահատում են յուրաքանչյուր սովորողի առաջադիմությունը ըստ առարկայական ծրագրի: Թվանշային գնահատականներ չեն դրվում:  Հիմնական դպրոցն ավարտելիս սովորողները ամփոփիչ քննություն են հանձնում իրենց հիմնական ուսուցչի կազմած թեստերով: Հենց սովորողների ուսուցիչներն էլ հանձնում են հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Այս երկրում $ 5000 աշխատավարձ ստացող ուսուցչի հեղինակությունը բարձր է և նրան վստահում են մինչև վերջ: Քննության արդյունքները չեն հրապարակվում: Յուրաքանչյուր սովորող իմանում է միայն իր արդյունքի մասին, որն իր համար անակնկալ չէ՝ շնորհիվ պարբերաբար արվող ինքնագնահատման մեխանիզմի: Քննության արդյունքների հիման վրա սովորողների մոտ 60 %-ը շարունակում է իր ուսումը ավագ դպրոցում, որից հետո ճանապարհ է բացվում դեպի համալսարանները, իսկ 40 %-ը շարունակում է իր կրթությունը արհեստագործական ուսումնարանում: Ավագ դպրոցն ավարտելիս սովորողները առաջին անգամ արտաքին քննություն են հանձնում: Քննությունը կազմակերպում է կրթության նախարարությունը և կոչվում է National Matriculation Examination—Ազգային ավարտական քննություն: Սովորողները քննություն են հանձնում հետևյալ 4 առարկաներից՝ 1.պարտադիր մայրենի լեզու, որն իր մեջ ունի նաև ինքնուրույն տեքստ շարադրելու առաջադրանք 2. ընտրում են հետևյալ 4 ուսումնական առարկաներից երեքը՝ երկրորդ ազգային լեզուն(ֆիններեն՝ շվեդական ծագում ունեցողների համար և շվեդերեն՝ ֆինն ծագում ունեցողների համար ), օտար լեզու, մաթեմատիկա կամ բնագիտական  որևէ առարկա, կամ էլ՝ հումանիտար առարկաներից մեկը: Լեզուների և մաթեմատիկայի համար կա թեստերի 2 տարբերակ. հիմնական (basic)՝ համեմատաբար հեշտ առաջադրանքներով և (advanced), որն ավելի բարդ առաջադրանքներ ունի: Օտար լեզվի քննությունն իր մեջ ներառում է գրելու կարողությունը, կարդալով և լսելով հասկանալու կարողությունները: Համալսարաններն իրենք են կազմակերպում իրենց ընդունելության քննությունները՝ հաշվի առնելով ավարտական քննությունների գնահատականները:

Այն սովորողները, ովքեր ընտրում են արհեստագործական ուսումը 9-րդ դասարանից հետո, Ազգային ավարտական քննությունը չեն հանձնում, բայց իրավասու են լինում դիմելու համալսարան՝ արհեստագործական ուսումնարանը ավարտելուց հետո:

Տրամաբանական ու եզրահանգող հարց ՀՀ ԿԳ նախարարությանը

Կարո՞ղ եք այժմյան իններորդցիների գիտելիքների և կարողությունների երաշխավորը լինել 2016-ի մայիսին: Եթե այո′, ապա ի՞նչ տրամաբանությամբ:

Տրամաբանական չէ հենց այս ուսումնական տարվա վերջին անաչառ քննություն անցկացնելը: Իններորդցիները պաշտոնական դիրքերը չարաշահած պաշտոնյաներ չեն, որ բռնացվեն ու նրանց ուսուցիչներն էլ պարսավանքի ենթարկվեն: Ձեր լեզվով ասած՝ քայլ արե′ք, առանց ցնցումների, հոգատար հետևողականությամբ բարեփոխեք մեր կրթական համակարգը: Կա այլ երկրների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջադեմ մանկավարժական փորձը:

 

 

Օգտագործված տեղեկատվություն համացանցից

 

  1. Educational website for reporters, parents and community members -“The Glossary of education reform
  2. Glossary of Education – Standerdized Tests
  3. US Department of Education Frequently asked questions
  4. https://www2.ed.gov/nclb/accountability/ayp/testing-faq.html#4
  5. Kinds of Exams
  6. Testing and Test Prep: How Much is Too Much?
  7. Education in Finland
  8. Matriculation Examination in Finland
  9. Finnish National Agency of Education – Organization of Education
  10. Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներով չեն գնահատվի
  11. Յուրա Գանջալյան – Գնահատե՞լ, թե՞…
  12. Այլոց փորձի ուսումնասիրում – Անընդհատ սերտել ու անընդհատ քննությու՞ն տալ
  13. Յուրա Գանջալյան – Ավարտական քննությունը պետք է արտահայտի չափորոշչային կարողությունները
  14.  Սուսան Մարկոսյան – Նորից նույն թեմայով

 

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան

Այս հարցով անգլերեն տեղեկատվությունը բավականին մեծ է: Կան բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ, դասավանդողների և ծնողների դիտարկումներ: Տեղեկատվության այս մեծ հոսքում ինձ առանձնապես հետաքրքրում էին այն հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնք պարունակում էին իրական կյանքում, իրական դպրոցում և դասարանում փորձարկված ու հաջողություն ունեցած մանկավարժական մոտեցումները: Այս նշանաբանով համացանցային իմ որոնումները տարան ինձ TeacherVision դասավանդողների մասնագիտական կայքը, որից օգտվում է ամերիկյան ուսուցիչների 1/3 –րդ մասը: Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: Կայքում նշված են մշտադիտարկումների արդյունքում ուրվագծված այն ընդհանրությունները, որոնք այս կամ այն չափով բնորոշ են հատուկ կարիքով սովորողների համար: Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիսհաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումներըորոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայիխնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

 

Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները՝ առաջարկվում է ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:         

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ ունեցող ներառական դասարանների համար մի քանի ռազմավարական գործունեություն է առաջարկում Ջիմ ՄակՔլաֆերտին «Autism Resources and Community-Աուտիզմի ռեսուրսները և համայնքը» անունով մասնագիտական բլոգում:

  • Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով:  

Միացյալ նահանգներում լայնորեն կիրառվում է «Brain Parade See.Touch.Learn – Ուղեղի շքերթ՝ տես, շոշափիր, սովորիր» համակարգչային ծրագիրը, որը անվճար և հասանելի գործիք է աուտիկ երեխաների հետ աշխատելու համար: Ծրագիրն ունի հավաստագրված վարքային վերլուծաբանների ստեղծած 4400 պատկեր և 2200 վարժություն: Մանկավարժները կարող են ստեղծել նաև իրենց պատկերները, որոնք կարող են հատուկ կարիքով սովորողների համար գրված դասի անձնավորված պլաններ լինել: Մեկ միօրինականացված թեմատիկ պատկերներով դասը կարող է մի քանի այլ արդյունավետ դասերի պլաններ հուշել: «Տես, շոշափիր, սովորիր» ծրագիրը հետազոտվել և ներդրվել է աշխարհի տարբեր երկրների դպրոցներում: Այն ապացուցել է, որ արդյունավետ գործիք է աուտիզմով երեխաների հետ աշխատելու համար:

  • Եթե հնարավոր է, դասասենյակում նստարանները պետք է շարքով դնել, այլ ոչ թե շրջանաձև:

Աուտիզմով սովորողները իրենց անձնական տարածքի կարիքն ունեն: Այդպես նրանց համար կենտրոնանալը   ավելի  հեշտ  կլինի:  Ուշադրության պակասով  և գերակտիվ սովորողները շատ շուտ են շեղվում  իրենց  առաջադրանքից: Այդ պատճառով էլ նրանց պետք է նստեցնել ուսուցչի դիմաց:

  • Բանավոր հաճախակի հուշեք, թե ինչ պետք է անել:Համոզված եղեք, որ ձեր ցուցումները հասկանալի են: Կրկնեք ձեր ցուցումները, եթե սովորողը թվում է, որ չի հասկանում, թե ինչ եք ասում:
  • Օգտագործեք դիդակտիկ նյութեր, ինչպիսիք են՝ աղյուսակները, գրաֆիկները, նկարները:‹‹Տես, շոշափիր, սովորիր›› համակարգչային ծրագիրը բաղկացած է գունավոր, վառ նկարներից, որոնք պետք է, որ  գոհացնեն  նրանց:  Աուտիզմով երեխաները լավ են արձագանքում նոր տեխնոլոգիաներին: ‹‹Տես,շոշափիր,սովորիր›› ծրագիրը թույլ է տալիս նրանց ինտերակտիվ  լինել դասի  ընթացքում:
  • Որոշ դասարանական գործունեություններ, նախագծեր իրականացնելիս աուտիզմով երեխային կարելի է կցել մի համատեղելի հասակակցի, ով միայն դրականորեն կարող է ազդել:
  • Հատուկ կարիքով սովորողները պետք է ունենան օրվա կանխատեսելի ծրագիր: Նախօրոք նրանց ասեք, եթե փոփոխություն է լինելու: Ասեք նրանց նախատեսվող ճամփորդության մասին, սպասվող հատուկ հյուրի կամ էլ՝ փոխարինող ուսուցչի մասին:
  • Սովորեցրեք նրանց սոցիալական հմտություններ, ինչպիսիք են ձեռք բարձրացնելը, հերթով մի բան անելը, ընկերոջ հետ ունեցածով կիսվելը:

Այս ամենը պետք է ընդգրկվի նրանց ուսումնական ծրագրում: Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ. անտեղի ծափ տալը, տեղում ճոճվելը, կամ նույնիսկ ինքն իրեն ապտակելը: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին:

  • Տվեք նրանց կարճատև ընդմիջման հնարավորություն:

Երբեմն տեղից վեր կենալը և դասասենյակում քայլելը կարող է բարերար հանգստություն տալ աուտիզմով երեխաներին: Կարող եք այդ պահին կարճ խաղ խաղալ: Ուսուցիչը պետք է զգա, թե երբ է հատուկ կարիքով երեխան կարճատև հանգստի կարիք ունենում:

  • Ուշադրություն դարձրեք հատուկ կարիքով սովորողի ուժեղ կողմերի վրա:

Եթե երեխան մի որևէ բան լավ է անում, նա կարիք ունի, որ ցուցադրի դրանք դասարանում: ‹‹Տես,շոշափիր,սովորիր›› ծրագիրը մեծապես օգնում է այս գործում, եթե ուսումնական ծրագիրը կազմված է սովորողի անհատական հետաքրքրությունների հիման վրա:

Նկատելի ձեռքբերումների հասած փորձառու ծնողի դիտարկումներ      

 Միչիգանում ապրող աուտիզմի զարգացման խանգարումով 11-ամյա Լուիի մայրն է  Կարեն Վանգը: Լուին արդեն կարողանում է մասնակցել համայնքային միջոցառումներին, որոշ չափով լավացել է նրա մարդկանց հետ շփվելու հաղորդակցվելու ունակությունները: Կարեն վանգին հաճախ են հարցնում, թե ինչպես է նա կարողացել հասնել այդ հաջողություններին: Նա մասնակցում է ծնողական կլոր-սեղան քննարկումներին և պատրաստակամությամբ է փոխանցում իր փորձը երիտասարդ ծնողներին: Ահա′ Կարեն Վանգի և իր որդի Լուիի հաջողությանը նպաստած մի քանի մանկավարժական մոտեցումներ, որոնք Կարեն Վանգը ներկայացրել է իր «8 Important Tips for Working with a Special Needs Child – Ութ կարևոր խորհուրդ, թե ինչպես պետք է աշխատել հատուկ կարիքով երեխայի հետ». Այդ ութ խորհուրդներից ընտրեցի միայն երեքը:

  • Ձգտեք փոխազդեցության (ինտերակտիվ) կապ ստեղծել

Մեծահասակների ամենամեծ սխալն այն է, որ չեն կարողանում փոխազդեցության կապ ստեղծել հատուկ կարիքով երեխաների հետ: Սովորաբար նրանք փորձում են հարցեր տալ նման երեխաներին. մի բան, որն ատում են աուտիզմով տառապող երեխաները: Մեծահասակի և երեխայի միջև քաղաքավարի խոսակցություն սկսելու ու վարելու կանոնները վերաբերում են նաև հատուկ կարիքով երեխաներին: Եթե ուզում եք, որ երեխան ասի իր անունը, նախ պետք է ինքներդ ներկայանաք: Եթե առաջին ծանոթությունն է, մոտեցեք երեխային, սիրալիր բռնեք նրա ձեռքը, կամ էլ ձեր ձեռքը դրեք նրա ուսին, ասեք ձեր անունը, բացատրեք այն գործունեությունը, որով նա պետք է զբաղվի և հետո միայն, երբ մի փոքր արդեն փոխազդեցության մեջ եք նրա հետ, կարող եք հարցնել նրա անունը: Երբ բացատրում եք կատարելիք գործունեության քայլերը, աշխատեք որքան հնարավոր է շատ նայել իր աչքերին: Ձեր միջև դրական փոխազդեցություն կհաստատվի, եթե նա նույնպես նայի ձեր աչքերին:

  • Դիտարկումներ արեք

Հատուկ կարիքով երեխաները հաճախ չեն կարողանում խոսքերով ասել, թե ինչ են իրենք ուզում: Հիշեք, որ նրանց վարքը շատ հաճախ պատմում է նրանց այդ պահի հույզերի մասին: Նրանք իրենց վարքով էլ են հաղորդակցվում: Եթե չեք հասկանում վարքի որոշ դրսևորումներ, հարցրեք նրանց ծնողներին:

  • Որքան հնարավոր է շատ դիդակտիկ նյութեր օգտագործեք

Ուսումնական հատուկ կարիքով երեխաներ են համարվում նաև առանձնահատուկ օժտվածություն ունեցողները:

TeacherVision կայքը անդրադարձել է օժտվածերեխաների հետ աշխատանքին:

Օժտված երեխաների բնորոշ գծերը

  • Օժտված երեխաները հետաքրքրության բարձրմակարդակ և լավ զարգացած երևակայությունունեն:
  • Հաճախ ոչ սովորական պատասխաններ են տալիսսովորական հարցերին:
  • Կարող են հիշել և վերարտադրել մեծ քանակիտեղեկատվություն:
  • Կարող են ոչ միայն ինքնատիպ լուծումներ տալխնդիրներինայլ նաև առաջարկել ինքնատիպխնդիրներ:
  • Երկար ժամանակ կարող են մի որևէ խնդրի վրակենտրոնացած մնալ:
  • Հաճախ նրանք անկախ սովորողներ են:

Օժտված երեխաների ուսուցումը

Օժտված երեխաների ամենաընդհանուր և անփոփոխբանը նրանց հարցեր տալն է և մանկավարժներիցպահանջվում է դրսևորել ստեղծական ու նորարարականունակությունների սահմանային հնարավորությունները:

  • Թույլ տվեք օժտված երեխաներին իրականացնելիրենց նախաձեռնած նախագծերըԹույլ տվեքորիրենք ընտրեն այն հարցերըորոնցպատասխանները հետաքրքրում են իրենց:
  • Տվեք օժտված երեխաներին անավարտ խնդիրներովզբաղվելու հնարավորությունայնպիսի խնդիրներ,որոնք չունեն ոչ ճիշտ և ոչ էլ սխալ պատասխաններ,կամ էլ որևէ այլ կանխակալ պատկերացումներ:
  • Շեշտը դրեք տարաբնույթ մտածողության վրա՝օգնելով նրանց կենտրոնանալ հնարավոր այլուղղությունների փնտրտուքների վրաայլ ոչ թե՝գտնելու հարցերի կանխորոշված պատասխանները:
  • Այնպիսի խնդիրներ պետք է տաք օժտվածերեխաներինոր իրենք իրենց եզրակացությամբհանգեն դրանց լուծմանըայլ ոչ թե՝ ձեր մշակածլուծման ձևերով:
  • Խրախուսեք ու ոգևորեք օժտված երեխաներին,որպեսզի նրանք դասարանում առաջնորդություննիրենց ձեռքը վերցնենՊետք է միշտ նկատիունենաքոր օժտված սովորողները սոցիալապեսուշ են հասունանում:   

Ամփոփում

Ամփոփելով այլոց փորձի այս ուսումնասիրությունը, պետք է ասեմ, որ բոլոր հոդվածներում նշվում են միայն մանկավարժահոգեբանական վերաբերմունքի տարբեր ձևեր, որոնք չեն ենթադրում ուսումնական անհատական պլանի փոփոխություն, ինչպես նաև՝ ուսումնական հարմարեցված միջավայրի ստեղծում: Դրա գլխավոր պատճառն այն է, որ առաջարկություններն ուղղված են բոլոր հանրակրթական դպրոցներին, որոնք, միգուցե, չունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հնարավորությունները, որոնց մասին վերջերս գրել ենՔնարիկ Ներսիսյանը և Աննա Գանջալյանը: Վստահ եմ, որ ճիշտ օգտագործելով մեր կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորությունները և ստեղծված ուսումնական միջավայրը, ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

Աղբյուրներ

Kathryn Stout  Strategies for Teaching Kids with Special Needs

Effective Teaching Strategies for Special Education

TeacherVision  Teaching Students with Special Needs

Karen Wang  8 Important Tips for Working with a Special Needs Child

Jim McClafferty  Classroom Management Strategies for Children with Special Needs

Քնարիկ Ներսիսյան «Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար»

Աննա Գանջալյան «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում»

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթության մեջ. այլոց փորձի ուսումնասիրություն.

Թվային գործիքներն օգնում են ստեղծելու կերպարվեստի գործեր

Երբ Google-ի փնտրման համակարգում տրվում է «Fine Arts and Technology at Public Schools – Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթական դպրոցներում» փնտրման հրահանգը, ուսուցանող կայքերի և առանձին հոդվածների հիմնական ուղղությունները սրանք են լինում՝ « համակարգչային ծրագրերով նկարչություն, գրաֆիկական դիզայն, անիմացիա և հատուկ էֆեկտներ, մեդիա դիզայն, միջավայրի խելացի ձևավորում, ֆիզիկական օբյեկտների ձևավորում համակարգչային ծրագրերի օգնությամբ…»: Երբ բացում ենք Կարինե Մացակյանի ղեկավարությամբ գործող կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի բլոգը, (կերպարվեստ, դիզայն, տեխնոլոգիա) տեսնում ենք հետևյալ բաժինները՝ «անիմացիայի լաբորատորիա, կայքերի ձևավորում, միջավայրի ձևավորում, գրաֆիկական դիզայն…»: Կարելի է վստահաբար ասել, որ կրթական այս ոլորտում նույնպես մեր կրթահամալիրի գործունեության ուղղությունները համընկնում են համաշխարհային ժամանակակից ուղղություններին: Կարինե Մացակյանը իր Գեղարվեստի ուսումնական կենտրոնով, Գրիգոր Խաչատրյանը իր ‹‹Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն›› նախագծով բավականին մեծ աշխատանք են կատարել և տարբեր երկրների հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են ուսումնասիրել մեր կրթահամալիրի փորձն այս ուղղությամբ: Այնուամենայնիվ, Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի ներկայիս խնդիրն է ուսումնասիրել այլոց առաջադեմ փորձը՝ ‹‹Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթական դպրոցում›› ուղղությամբ և մեր տեղեկատվությամբ  ինչ-որ կերպ օգտակար լինել կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնի գործունեությանն ու զարգացմանը:

Կանադական www.technokids.com–ը կրթական հաստատություններում  տեխնոլոգիաների ներդրման առաջատար կայքերից է աշխարհում, իսկ Հելլա Քոմաթը այդ կայքի առաջատար փորձագետ մասնագետն է, որն արդեն 30 տարի է, ինչ զբաղված է Օնտարիոյի նահանգի հանրակրթական դպրոցներում կրթական տեխնոլոգիաների ներդրմամբ և նույնիսկ ունի իր գրական անունը՝ Տեխնո-Հելլա:

Տեխնո-Հելլան իր ‹‹Create with Google Drawings and Slides›› հոդվածում

հռետորական հարց է բարձրացնում. կարո՞ղ են կրտսեր դպրոցի սովորողները գործածել թվային գործիքներ՝ կերպարվեստի գործեր ստեղծելու համար և հետևում է իր իսկ դրական պատասխանը. «Այո, նրանք կարող են դա անել TechnoGallery ծրագրի միջոցով»:

Technokids ընկերության մշակած այս ծրագիրը կրթական նպատակներ է հետապնդում և նախատեսված է 1-5-րդ դասարանների  սովորողների համար: Ծրագրի օգնությամբ տեխնոլոգիան համակցվում է կերպարվեստի ուսուցմանը: Ուսուցչի ուղղորդող միջամտությամբ սովորողները կերպարվեստի յուրօրինակ գործեր են ստեղծում, որոնցով պատմություն են պատմում, ուղերձ են հղում և մտքեր արտահայտում՝ միաժամանակ, զարգացնելով նաև համակարգչով աշխատելու հմտությունները:

Ծրագիրը սկզբում սովորեցնում է գիծ քաշելու և գծին ձև տալու կարողությունը Google Drawings-ով: Երբ արդեն սովորողները կարողանում են գծերի միջոցով տալ տարբեր առարկաների ձևերը, նրանք արդեն կարող են կիրառել այս ունակությունը մուլտֆիլմերի կերպարներ նկարելու համար:

face1

Կիրառելով իրենց ունակությունները սովորողները կարողանում են նկարի միջոցով պատմություն պատմել:

rain-storm

Ծրագիրը սովորեցնում է նաև, թե ինչպես կարելի է սովորական տառերին տալ գույներ և ձևեր՝ ինչը տեքստը դարձնում է նկարի մի մասը:

words-sentence

Ուսումնառության հաջորդ էտապում սովորողները ձեռք են բերում նկարը գունավորելու հմտությունները:

love

Նկարներն ավարտելուց հետո յուրաքանչյուր նկար դրվում է շրջանակի մեջ Google Slides-ի միջոցով: Սլայդների անցումները անիմացիայի տպավորություն են ստեղծում: Ուսումնառության ընթացքում դպրոցում կազմակերպվում են թվային միջոցներով ստեղծված կերպարվեստի ցուցահանդես, որտեղ սովորողները պատմում են, թե ինչպես են ստեղծել իրենց նկարները և ինչ են ուզեցել արտահայտել դրանցով:

TechnoGallery ծրագիրը ներառում է՝

  • Ուսուցչի ուղղորդող միջամտությունը
  • Սովորողների թվային միջոցներով արված նկարները
  • Կերպարվեստի օրինակելի նմուշներ
  • Սովորողների նկարներով պատկերասրահի բաժինը
  • Նկարների միջոցով ինքնադրսևորման խնդրի լուծումը

Այդուհանդերձ, ներկայացված ծրագիրը օգտագործելու համար դպրոցը պետք է որոշակի գումար փոխանցի www.technokids.com կայքը տնօրինող Technokids ընկերությանը: Հելլա Քոմաթը այն կարծիքին է, որ Microsoft-ի Paint ծրագիրը ամենահասանելի և անվճար ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս կերպարվեստը համակցել տեխնոլոգիայի հետ: Իր «Why not Use Paint – Ինչու՞ չօգտվել Paint ծրագրից» հոդվածում Հելլա Քոմաթը մանրամասն ձևով նկարագրել է, թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել Paint ծրագիրը լավ արդյունքների հասնելու համար: Չեմ կարող այստեղ չմիջամտել և չտալ իմ ոչ մասնագիտական հարցը. ի՞նչ առավելություն ունի Google Drawingsը Microsoft Paint ծրագրի նկատմամբ, որով աշխատում են մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Մեր կրտսեր դպրոցների սովորողները իրենց դասավանդողների, ծնողների ուղղորդմամբ բազմաթիվ նկարներ, հեքիաթների ձևավորումներ են արել Microsoft Paintի միջոցով:

Ահա մի օրինակ. Չորրորդ դասարանի սովորող Լուիզա Եղիազարյանը Paint ծրագրով նկարել է Հ.Թումանյանի «Սևուկ Ուլիկը» հեքիաթը և իր մայրիկի հետ  պատմում է այն անգլերեն: 

Կրթության մեջ տեխնոլոգիաների ներդրման ամերիկյան ազգային կենտրոնը (National Center for Implementing Technology in Education) հոդված է հրապարակել   Integrating the Arts with Technology: Inspiring Creativity” «Արվեստի և տեխնոլոգիայի համադրությունը ոգևորում է ստեղծականությունը», որտեղ ասվում է, որ տեխնոլոգիայի և արվեստի տեսակների համադրումը կրթության մեջ օգնում է կրթական հատուկ կարիք ունեցող երեխաներին ինքնաարտահայտվելու:  Հատուկ կարիքով շատ սովորողներ պայքարում են, որպեսզի կարողանան արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները: Նրանք դժվարանում են գտնել ճիշտ բառը կամ արդյունավետ օգտագործել լեզուն, իսկ վիզուալ արվեստի տեակները, ինչպիսիք են նկարչությունը, համակարգչային գրաֆիկան օգնում են նրանց հաղորդակցվել մարդկանց հետ և միշտ ներգրավված լինել ուսումնական գործընթացում: Ահա կերպարվեստին վերաբերող մի քանի համակարգչային ծրագրեր, որոնք Կենտրոնն է առաջարկում.

Ծրագիրն առաջարկվում է սկսնակների համար: Այս ծրագրով հնարավոր է գունանկարներ անել: Ծրագրով կարող են աշխատել և բավականություն ստանալ նաև արհեստավարժ նկարիչները: Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ նույնիսկ յուղաներկով աշխատելու տպավորություն:

Կերպարվեստի համակարգչային ծրագիր է սկսնակների և հասուն նկարիչների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգչային ծրագրով զգալու իսկական վրձնի աշխատանքը:

Ծրագիրը առցանց է աշխատում և հնարավորություն է տալիս 3D պատկերներով ստեղծել քաղաքներ, շենքեր կամ էլ վերաստեղծել գոյություն ունեցողները: Ի սկզբանե ծրագիրը նախատեսված է եղել ճարտարապետների համար, բայց այն կերպարվեստի հզոր գործիք է նաև սովորողների համար:

Արդեն տարիներ շարունակ Կարինե Մացակյանը աշխատում է այս ծրագրով և սովորեցնում է իր սաներին դրանով աշխատել: Օրինակ՝ Մայր դպրոցի նկուղային հարկը գրադարանի և սպորտային տարածքի վերածելու նախագիծը:

Որո՞նք են կերպարվեստի ուսուցման մեջ տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները:

Ահա Հելլա Քոմաթի դիտարկումները այս հարցի մասին

  • Թվային գործիքով ստեղծվող կերպարվեստի գործը հեշտությամբ է վերանայվում և շտկվում: Նկարիչը կարող է ակնթարթորեն չեղյալ անել իր որևէ գործողություն՝ գծած գիծ, գույն, պատկերի ձև, կամ էլ փոխել պատկերը, հարմարեցնել դիզայնը…: Սա հնարավորություններից օգտվելու ազատություն է տալիս:
  • Փորձարկումներ անել դիզայներական տարբեր ընտրություններով: Նկարիչը կարող է իր գործի կրկնապատկերը ստեղծել և դրա վրա փորձարկումներ անել՝ փոխելով տարբեր պատկերների դիզայնը, գունային համադրությունները:
  • Ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտելու նկարի տարրերի դիզայնը, գիծը, ձևը, տարածության արտահայտումը.
  • Կերպարվեստի թվային գործիքները թույլ են տալիս կարգավորել գույների հակադրությունը, պատկերների համաչափությունը, հավասարակշռությունը, միասնականությունը և ներդաշնականությունը:
  • Թվային գործիքները թույլ են տալիս նկարչին միևնույն կտավի վրա համատեղելու, միավորելու գրավոր տեքստը պատկերի հետ:

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի բլոգի «գրաֆիկական դիզայն» բաժնում բազմաթիվ նման բնութագրով աշխատանքներ են հրապարակված, որոնք ստեղծել է Կարինե Մացակյանը դիզայնի արվեստանոցի սովորողների հետ:  

  • Նկարիչները հաճախ այնպիսի գաղափարներ են ունենում, որ դժվար է լինում իրականացնելը, որովհետև բավականաչափ նկարչական հմտություններ չունեն: Հմտությունների պակասի բացը լրացնում են թվային գործիքները:
  • Կերպարվեստի թվային ստեղծագործությունները հեշտ է տարածելը և այն շատ ավելի մարդիկ են տեսնում և գնահատում: Բավական է այն հրապարակել սոցկայքում և ակնթարթորեն կունենա տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր դիտումներ:
  • Թվային ստեղծագործությունների մասին հնարավոր է կարծիք գրել, իսկ հեղինակն էլ կարող է դրանց պատասխանել և կկայանա հեղինակ-հանրություն երկխոսությունը, ինչը անհնար է ֆիզիկական աշխարհում:

 

Թվային գործիքներն օգնում են ընկալելու կերպարվեստը

Այլոց փորձի այս ուսումնասիրության ընթացքում բնական էր, որ մեր ուշադրությունը   կենտրոնացած էր ստեղծական տեխնոլոգիական գործիքների վրա, բայց ոչ պակաս կարևոր է նաև սովորողներին արվեստի գործերը լավագույն ձևով ընկալել սովորեցնելը: Այս ուղղությանն էր նվիրված Նարինե Բարսեղյանի իսպաներենից կատարած թարգմանությունը՝ «Նորագույն տեխնոլոգիաները և գեղարվեստական կրթությունը»:

 

 

 

Աղբյուրներ

Hella Comat www.technokids.com, August 2015 “Create with Google Drawings and Slides

Hella Comat www.technokids.com August 2015,  “Integrate Technology and Visual Arts with Google Apps, ”

Hella Comat www.technokids.com, September 2017,  “Why not Use Paint?

Center for Implementing Technology in Education, 2017 WETA, “Integrating the Arts with Technology” «Արվեստի և տեխնոլոգիայի համադրությունը բարձրացնում է ստեղծականությունը» հայերեն թարգմանությունը՝ Լիանա Ասատրյանի

Liza Chesser, www.opencolleges.edu.au, January 2014 “50 Resources to Use Animation as a Teaching Tool”

Marian Oswald www.edudemic.com, January 2017,  “Bringing Art Back with Technology

Էլեն Քոքչյան, դեկտեմբեր 2017, «Կերպարվեստն ու տեխնոլոգիան հանրակրթությունում» թարգմանություն-ուսումնասիրություն թուրքերենից

Նարինե Բարսեղյան,  դեկտեմբեր 2017, «Կերպարվեստն ու տեխնոլոգիան հանրակրթությունումՆորագույն տեխնոլոգիաները և գեղարվեստական կրթությունը» թարգմանություն իսպաներենից

 

 

 

 

Մտորումներ տնային աշխատանքի վերաբերյալ այլոց փորձի ուսումնասիրությունից հետո

Ի՞նչն է ընդունելի և ընդօրինակելի այլոց փորձում: Ես չեմ ուզում խոսել Ֆինլանդիայի փորձի մասին, որովհետև, ինչպես նշել էի, նրանք ահռելի գումար են ծախսում յուրաքանչյուր սովորողի հանրակրթության վրա՝ մոտ 13000 դոլար, որը կազմում է նրանց երկրի համախառն եկամուտի 6%-ից ավելին: Իսկ մեր երկրում այս տարվա բյուջեում նույնիսկ անցյալ տարվա չնչին գումարն են ուզում պակասեցնել: Չեմ ուզում խոսել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում իրականացվող փորձի մասին, քանի որ դրանք նույնպես մեծ գումարների ներդրումներով են արվում: (more…)

Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիան ներկայացնում է. այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանք

Կրթահամալիրի նորաստեղծ օտար լեզուների ուսումնական լաբորատորիան ուսումնասիրել է հանրակրթական դպրոցներում տնային աշխատանքների հանձնարարման այլոց փորձը: Առաջին անգամ է, որ կրթահամալիրում նման ուսումնասիրությունը արվել է թիմային աշխատանքով: Օտար լեզուներից  հայերեն հոդվածներ են թարգմանել Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Աննա Գանջալյանը, Լիանա Ասատրյանը (անգլերենից), Էլինա Սիմոնյանը (ռուսերենից), Նարինե Բարսեղյանը (իսպաներենից), Աննա Մարությանը (ֆրանսերենից): (more…)