Just another WordPress.com site

Archive for January, 2020

Անգլերենի դաս-առաջադրանք 5-րդ դասարանի հեռավար սովորողների համար.հունվարի 31

  1. Գնումների ցուցակ – Shopping List

A shopping list in autumn.

2 kilos of apples, 2 kilos of grapes, 3 kilos of potatoes, 1 cabbage, 2 beetroots (բազուկ), half a kilo of carrots

Օգտվելով ցուցակում նշված բառակապակցություններից թարգմանեք այս գնորդ – վաճառող երկխոսությունը անգլերեն

Գնորդ – Բարև ձեզ, ի՞նչ արժե խնձորը: (How much are the apples?)

Վաճառող – 300 դրամ մեկ կիլոգրամի համար:

Գնորդ – Տվեք ինձ 2 կիլոգրամ խնձոր:

Վաճառող – Ահա, խնդրեմ: (Here you are.)

Գնորդ – Ի՞նչ արժե գազարը:

Վաճառող – 200 դրամ մեկ կիլոգրամի համար:

Գնորդ – Տվեք ինձ կես կիլոգրամ գազար:

 

Վաճառող – Ահա, խնդրեմ:

Գնորդ – Խաղողը քաղցր է՞: (անգլերենում խաղողը միշտ հոգնակի թվով գործածեք)

Վաճառող – Այո, խաղողը շատ քաղցր է: (sweet)

Գնորդ – Տվեք ինձ 2 կիլոգրամ խաղող, մեկ կաղամբ, երկու բազուկ և 3 կիլոգրամ կարտոֆիլ:

Վաճառող – Ահա, խնդրեմ:

Գնորդ – Որքա՞ն պետք է վճարեմ: How much must I pay?

Վաճառող – 2000 դրամ: (thousand-հազար)

 

Դաս-առաջադրանք հեռավար ուսուցմամբ 5-րդ դասարանցիների համար. հունվարի 30-ին

  1. Լրացրեք հեռախոսային երկխոսությունը անգլերեն:

Hello, who is speaking?

….

How are you, Narek?

….

What are you doing?

….

What are your plans for the weekend?

….

If you have no plans for the weekend you can join our class. We are going on a trip to Sevan.

…. (Բայց հիմա ջուրը շատ սառն է:)

We will not swim in Sevan. We will play sports games.

…. (Այստեղ պետք է հարց տալ)

You will only pay 2000 drams for the bus.

… (Համաձայնվեք և հարց տվեք:)

The bus is leaving at 9:00. We will meet outside the Holy Trinity Church.

…. (Շնորհակալություն հայտնեք և ասե՚՚ք  «առայժմ»)

  1. Արտահայտիր քո ցանկությունը, մի բան ուզիր, երբ այս իրավիճակում ես.

Սխալմամբ ջնջել ես քո ընկերոջ հեռախոսի համարը: Ի՞նչ կասես նրան:

Հիշու՞մ եք «Միայնակ տանը» ֆիլմի հերոսին, որը ձեր տարիքին էր: Նա հյուրանոցի իր սենյակից զանգեց և նախաճաշ պատվիրեց, որ բերեն իր սենյակը: Կարո՞ղ եք նույնը անել՝ ասելով ձեր անունը, ի՞նչ եք ուզում ուտել և սենյակի համարը:

Ձեր համակարգչի մարտկոցները նստել են: Հարցրեք, թե արդյոք կարող եք լիցքավորել – charge համակարգիչը այդ սենյակում:

  • I can speak English a little….Շարունակեք ձեր կարողությունները: Նման առաջադրանք դուք արել եք անցյալ տարի: Տեսնենք, թե ինչ կարողություններ ունեք հիմա:

Հունվար ամսվա հաշվետվությունը

I. Հոդված, թարգմանություններ Դպիրում և տնօրենի օրագրում 

Հոդված՝ «Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ»:

Թարգմանություն՝ Margaret Sargsyan “Mkhitar Sebastatsi” Educomplex Website as a Pedagogy Laboratory

Ashot Bleyan “Please Take Note – An Open Letter to Everybody-2″

II. Կայքի էջի սպասարկում

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում

III. Նախագծային խմբի սեմինար-պարապմունքի վարում

Վարել եմ օտար լեզու դասավանդողների նախագծային խմբի սեմինար-պարապմունքը հունվարի 15-ին: 

IV. Մենթորական աշխատանք

Կարծում եմ, որ իմ «Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ» հոդվածը ընդգծված մենթորական ուղղվածություն ունի:

V. Նոր միջազգային կրթական նախագծի մեկնարկ

Կապ եմ հաստատել «Lectures Without Borders – Դասախոսություններ առանց սահմանների» միջազգային կրթական նախագծի տարածաշրջանային համակարգող Անաստասիա Միտյագինայի հետ: Այս նախագծող կապ է հաստատվում աշխարհի հայտնի գիտնականների և դպրոցների միջև: Գիտնականները անվճար ինտերակտիվ դասախոսություն-պարապմունքներ են անցկացնում գործընկեր դպրոցներում՝  նախօրոք փոխհամաձայնեցված օրերին: Թեմաները ընդգրկում են գիտության տարբեր բնագավառներ: Մեր կրթահամալիրի Ավագ դպրոցը արդեն ընդգրկված է այս կրթական ցանցի գործընկեր դպրոցների ցանկում: Անաստասիա Միտյագինային եմ ուղարկել կրթահամալիրի կայքի անգլերեն էջի, Դպիրի անգլերեն էջի հղումները: Առաջիկա օրերին «Lectures Without Borders» կրթական ցանցի կայքի «գործընկեր-դպրոցներ» բաժնում մեր կրթահամալիրի մասին փոքրիկ տեղեկատվական նյութ է հրապարակվելու: Այդ նյութը կարդալու են աշխարհի տարբեր երկրների գիտնականներ, որպեսզի մեր կրթահամալիրի Ավագ դպրոցում պարապմունք անցկացնելու որոշում կայացնեն:

VI. Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի հունվարյան ֆլեշմոբները: 

Ռուսերենի ֆլեշմոբ

2-3-րդ դասարաններ – Լալազարյան Լուսինե, 158 մասնակից

4-5-րդ դասարաններ – Ղազարյան Դիանա, 101 մասնակից

6-8-րդ դասարաններ – Ավետիսյան Անի, 47 մասնակից

9-12-րդ դասարաններ – Ժաննա Հակոբյան, 98 մասնակից

Ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքները Google ձևաթղթերում տեղադրել է Դիանա Ղազարյանը:

Անգլերենի ֆլեշմոբ

2-3-րդ դասարաններ – Լիանա Ասատրյան, 138 մասնակից

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան, 126 մասնակից

6-8-րդ դասարաններ – Յուրա Գանջալյան, 15 մասնակից

9-12-րդ դասարաններ – Սիլվա Հարությունյան, 41 մասնակից

Հեռավար ուսուցում

Շարունակել եմ Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների հետ աշխատանքը՝ դաս-առաջադրանքներով:  

Կրթահամալիրի կայքի անգլերեն էջում հրապարակել եմ 3 հեռավար սովորողների անգլերեն շարադրությունները «Արդյո՞ք պետք է արգելել սմարթֆոնները դպրոցում» թեմայով՝ Էրիկա Ասատրյան, Մինդելի Դիանա, Լարիսա Սիրունյան:

 Ուսուցումը Քոլեջում – մասնակցություն Դիջիթեք 2020-ին:

Անժելա Շամոյանը ներկայացրել է «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների անգլերենի դասընթացի համատեղ ստեղծված հայերեն և անգլերեն տեքստերը:

 

Please Take Note

Picture1-237x190

Translated from Ashot Bleyan’s diary note

December 23, 2019.  The section of the material I will not allow you to be indifferent

An Open Letter to Everybody – 2

“The community land of the Northern School of Yerevan “Mkhitar Sebastatsi” Educational Complex, which is subject to permanent-daily possession (address: Raffi 69/1), is fully created, maintained and used by the state organization for the statutory purposes.

The building of the state-owned institution with its basements, roofs and land have been turned into educational areas with our author pedagogy and non-state resources. These areas are constantly being improved with the efforts of all the learners and teachers. They are turning into a hygienic, attractive-comfortable, inclusive educational environment for the children beginning from two years old.

We are carrying out transparent, open, open-air public educational activities. We return the seized, alienated, isolated, unused and uncared for community-owned areas to the community, the inhabitants. We make all these a residential environment for each person who lives here. We do that by informing about every specific case and appealing to relevant authorities and the public for help. Realizing the project “Educational Garden in a Residential Suburb” we have created a spectacular public space in the neighborhood by clearing decades of garbage, and instead of dilapidated walls and fences we create green slopes, groves, pedestrian and bicycle paths which are used by everybody – the teachers and students of the Educomplex and Public School 181, the kindergartens of Yerevan Municipality, parents, employees, and the residents of the district. The educational garden bears the seal of the Annual Festival of Sculpture, Architecture and Environment, the Art School of the Educomplex.

Today, we have found ourselves in a state of a forced self-defense situation, preventing the neighboring kindergarten 93 from installing fences along the green slopes we have created. The fences with their official permission and with the support of the police, will obstruct our normal activities defined by our educational calendar and the curriculum, create barriers for students, teachers and parents to move freely to the educational establishments of the Educomplex in different places of the residential area.

We demand that the City Hall of Yerevan should provide all day long uninterrupted, convenient, inclusive, safe, lighted passages. For the quick realization of our demand, we will maximize our participation in author pedagogy projects.

We have presented the project “Educational Garden in a Residential Suburb”, and the initiative “Residence without Bars” to the City Council during the public hearing of the city’s 2020 budget. We have personally submitted the proposal to the City Council Members and the mayor for a conclusion. We expect a public discussion of our proposal.

We consistently offer to complete the landscaping and beautification of the Educational Garden in a Residential Suburb as a model for the prospect of using it nationwide. We have also submitted our proposals verbally or in writing to the Government of RA, the Ministry of Education, Science, Culture and Sport, the Ministry of Territorial Administration and Development, the state, public figures, intellectuals, and journalists visiting the educational complex on an official and unofficial visit. We have received them and registered their endorsement, approving reactions. They are open.

That is why our educational environment is without any bars and all kinds of out-door educational areas are gardens and groves. Come together to walk, get to know them better, ask questions and get answers to them, discuss, assimilate, protect and spread them.

Welcome in groups and individually at any time. Ring us up and come, inform us and come. ։

You can also read my first letter on this subject.

Դաս-առաջադրանք անգլերենից Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 22-ը հունվարի

I. A Flying Disaster – Թռչող աղետ

Earthquakes (երկրաշարժերը), floods (ջրհեղեղները), hurricanes (փոթորիկները), Tsunamis (ցունամիները) are different kinds of disasters. It seems that every day we read about at least one of these somewhere in the world. But every year, somewhere, another kind of disaster causes (պատճառ է դառնում) great damage (վնաս) to plants and people. It is something much smaller and not so well-known as an earthquake or a tsunami – it is an insect (միջատ) called the locust (մորեխ).

The locust usually does things alone – it lives on its own and eats on its own. But sometimes something changes the way nature works. When the number of locusts increases somewhere and there are lots of plants to eat, the locusts get together in swarms (պարս).

Perhaps the most dangerous locust is the desert (անապատ) locust. It is found in Africa, the Middle East (Մերձավոր արևելք), and Asia – in about 60 countries altogether. When desert locusts swarm (պարս են կազմում), they bring problems to one-tenth of all the humans in the world.

The numbers are huge and frightening. A swarm of desert locusts can be 1,200 km² in size – imagine an area that is over 20 kilometers wide and 50 kilometers long, full of locusts! And there can be 50 million locusts in each square kilometer. Each locust eats its own weight in plants every day – so a swarm of desert locusts can eat more than 150 million kilos of food in one day. They can also fly very long distances – 1954 a swarm of locusts from northeast Africa flew thousands of miles to finally land in Great Britain.

It’ no wonder that (զարմանալի չէ, որ) farmers in many countries fear the desert locusts more than snakes and spiders. It’s the desert locust that destroys the harvest and brings hunger to people all over the world.

Answer the questions

  1. What do all the disasters mentioned in the text have in common (ընդհանուր)?
  2. Why is it surprising that locusts can cause such enormous damage?
  3. What proportion of the world’s population can be in danger because of locust swarms?
  4. What makes the desert locust so dangerous?
  5. Why can locusts bring death to lots of people?

II.   Որոշ տեղեկություններ հոդերի (articles) մասին.

a հոդն է գործածվում, երբ հաշվելի գոյականի մասին ընդհանրապես ենք խոսում.

I have got a red pen. Երկրորդ անգամ նույն տեքստի մեջ այդ գրիչի մասին խոսելիս պետք է գործածել the հոդը: The red pen is always in my bag.

գրիչ – a pen

գրիչը – the pen

գրիչներ – pens

գրիչները – the pens

Երբ գայլի, կամ էլ՝ ցանկացած կենդանու մասին որպես կենդանու տեսակ ենք խոսում, պետք է գործածենք the հոդը: The wolf is a clever animal. Մեր տեքստում՝ the desert locust – անապատային մորեխ (որպես տեսակ):

Complete the sentences with a, an, the or no article.

  1. I really like …. bicycles! I’ve got two: …. green one and … grey one. I got …green bike as a birthday present when I was 12. I bought … grey bike with my own money.
  2. I read …. newspaper story about …. new plane yesterday.  …. plane can carry 3000 people, but …. story didn’t say when they will finish making it.
  3. My father drives …. old car. He loves it! It was made in 1960, and it looks really beautiful. Every week he gets …. phone calls from …. people who want to buy it. Last week he had ….. phone call from …. woman in London. My father didn’t know …. woman, but she offered him £ 10,000 for …. car!
  4. Last night I had …. dream. My dream was about …. dogs – lots of them! There was …. dog that tried to bite me and I ran away. Some people say that …. dreams tell you …. things about yourself. Perhaps this dream means that I’m afraid of … dogs.

 

Պատասխանել են՝

Աստղիկ Հակոբյանը. հունվարի 23-ին, անթերի աշխատանք էր: Պատասխանեցի նույն օրը:

Գոհար Կարագյանը՝ հունվարի 23-ին, լավ աշխատանք էր: Միայն մեկ հոդի սխալ էր արել: Պատասխանեցի նույն օրը:

Մանե Հովհաննիսյանը՝ հունվարի 24-ին: Պատասխանել եմ հունվարի 25-ին:

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 21-ին

Dear students, as you know, the university language entrance exams in our country are good for nothing. They don’t have any creative character. They are all composed of multiple-choice questionnaires. You only have to choose the right answer. On the other hand, English exams TOEFL and IELTS also check your writing skills, your ability to write essays. Now I am going to teach you some essay writing skills which you will need in case you want to continue your education in another country where they demand that you should be able to write essays.

Essay topics (շարադրությունների թեմաները)

Most of the essay topics are argumentative (բանավեճ հարուցող).

For example: general and university educations should be free, students shouldn’t be allowed to use smartphones in class, plastic bags should be banned …

Expressions in the introductory part – արտահայտություններ նախաբանի համար

It is generally agreed today that … համընդհանուր կերպով ընդունված է, որ …

It is a well-known fact that … հայտնի փաստ է, որ …

The supporters of this (idea) point of view claim that … այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ ….

There are a great number of people with just an opposite point of view … կան մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետը:

It is worth pointing out, however, … այնուամենայնիվ, արժե նշել, որ …

Advantages and disadvantages of one point of view – մի տեսակետի առավելությունները և թերությունները

The main advantage of this point of view is that –  այս տեսակետի գլխավոր առավելությունը այն է, որ …

The main disadvantage of this point of view is that – այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …

Therefore – ուստի

Developing an idea – գաղափարի (մտքի, տեսակետի)  զարգացնելը 

Firstly, … նախ …

However – այնուամենայնիվ

Therefore – ուստի

Secondly, … երկրորդն այն է, որ

Thirdly, … երրորդն այն է, որ

Finally, (Lastly) … Եվ վերջապես այն, որ …

Conclusion – եզրակացություն

To sum up, I am convinced that … ամփոփելով այս ամենը`ես համոզված եմ, որ …

Taking into account all the above mentioned facts … հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …

Moreover, it is important to remember that … դեռ ավելին՝ կարևոր է հիշել, որ …

In other words — այլ կերպ ասած

There is a tendency for the development of this idea … այս գաղափարի զարգացման միտում կա

So, bearing this in mind …but … also  –  Այսպիսով, հաշվի առնելով սա … բայց նաև …

 

Now write an essay of 250 words on the topic “Should smartphones be banned at schools?” 

Պատասխանել են՝

Մինդելի Դիանան՝ հունվարի 23-ին: Հետաքրքիր մտքեր են: Որոշ խմբագրումից հետո որոշեցի հրապարակել այն կայքի անգլերեն էջում: https://mskh.am/en/89828

Էրիկա Ասատրյանը՝ հունվարի 27-ին:  Հետաքրքիր մտքեր են: Շատ քիչ խմբագրումից հետո որոշեցի հրապարակել այն կայքի անգլերեն էջում: https://mskh.am/en/89889

Լարիսա Սիրունյանը՝ հունվարի 27-ին: Կխմբագրվի և կհրապարակվի կայքի անգլերեն էջում: Հունվարի 28-ին հրապարակվեց կայքում: https://mskh.am/en/89823

Ավետիս տետեյանը՝ հունվարի 28-ին: Շատ լավ է գրել՝ օգտագործելով դաս-առաջադրանքի գրեթե բոլոր արտահայտությունները: Որոշեցի նրա շարադրությունն էլ հրապարակել կայքի անգլերեն էջում:

Ռաշիդ զաքիրին՝ հունվարի 29-ին: Լավ է գրել: Պատասխանել եմ նույն օրը:

Սկսում ենք կատարել անգլերենի 2020-ի հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները

2-3-րդ դասարաններ. առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը

4-5-րդ դասարաններ. Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ. Յուրա Գանջալյան

9-12-րդ դասարաններ. Սիլվա Հարությունյան

Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ

Ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի ուսուցիչը և ես՝ ինքս, բավարարու՞մ եմ 21-րդ դարի ուսուցչին ներկայացվող պահանջներին

Վերջին ժամանակների մանկավարժական հոդվածներում հաճախ է հանդիպում «21-րդ դարի ուսուցիչ» հասկացությունը: Իսկ արդյո՞ք դրվել է նման հարցադրում, կամ էլ խորհել են նման հասկացության մասին նախորդ դարերում: Որքան էլ փնտրենք Google-ի բազմալեզու էլեկտրոնային հանրագիտարաններում, չենք կարող գտնել «18-րդ դարի ուսուցիչ», «19-րդ դարի ուսուցիչ», «20-րդ դարի ուսուցիչ» բառակապակցությունները,  որովհետև հարյուրավոր տարիներ գրեթե անփոփոխ են եղել նրանց գործունեության ձևերը: Ուսուցիչը բացատրել է նոր նյութը դասարանում, սովորողները նույն նյութը կարդացել են տանը, տնային աշխատանք են կատարել, եկել են դպրոց, պատասխանել են դասը, ուսուցիչը ուղղել է սխալները, ամփոփել է հին դասը ու բացատրել նորը: Այդպես եղել է միշտ: Ուսուցիչը միշտ էլ աշակերտի համար եղել է տեղեկատվության միակ ու «հուսալի» աղբյուրը, «ամենագետը»: Հիմա արդեն փոխվել են ժամանակները: Արդեն 20 տարի ապրում ենք 21-րդ դարում և ուսուցչի աշխատանքը միանգամայն այլ երևույթ է:

Իսկ ի՞նչ է նշանակում՝ լինել 21-րդ դարի ուսուցիչ:

Նա վարում է աշակերտակենտրոն և անհատականացված ուսումնական պարապմունքներ:

20-րդ դարի վերջերին կազմակերպվող մանկավարժական սեմինարներին էլ էին սեփական փորձի վրա չհիմնված վերացական հասկացություններով խոսում այս երկու մոտեցումների մասին, բայց դրանք անհրաժեշտություն են դարձել 21-րդ դարում: Անհրաժեշտություն են դարձել, որովհետև առկա է իրականացնելու հնարավորությունը: Համացանցը ողողված է միևնույն թեման բարդության տարբեր աստիճաններով բացատրված նյութերով՝ տեքստերի, տեսադասերի, տեսանելի գիտափորձերի միջոցով: Յուրաքանչյուր սովորող աշխատում է իր համակարգիչով իր կարողություններին համապատասխան նյութի վրա՝ իր ընդունակություններին, նյութի ընկալման միայն իրեն համապատասխան ժամանակում: Գրեթե չեն լսվում  բոլոր սովորողներին ուղղված ուսուցչի խոսքն ու հարցերը: Գրեթե չեն երևում հարցերին պատասխանող արագ մտածող սովորողների միևնույն ձեռքերը: Ամենացածր ու ամենաբարձր ակադեմիական ընդունակություններով օժտված սովորողները միևնույն չափով զբաղված ու կարևորված են զգում ուսումնական պարապմունքի ընթացքում:

Հիմա ինքներս մեզ հարց տանք. իմ վարած ուսումնական պարապմունքին միևնույն չափով զբաղված ու կարևորվա՞ծ են զգում տարբեր կարողություններով ու ակադեմիական ընդունակություններով օժտված սովորողները:

Նրա սովորողները ուսումնառության ընթացքում բովանդակության սպառողից վերածվում են բովանդակության ստեղծողի:

Կրթահամալիրի կայքը, «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագիրը, կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների ու լաբորատորիաների ենթակայքերը, դասավանդողների ու սովորողների բլոգները  հարմար, հասանելի, թափանցիկ հարթակ են ստեղծող դասավանդողի ու սովորողի համար: Երբ բացում ենք կրթահամալիրի կայքի առաջին էջը, անընդհատ շարժվող փոխակրիչի նման մեկը մյուսի հետևից հրապարակվում են սովորողների կամ դասավանդողների բլոգներում ստեղծված նյութերը: Պատկերը մի քիչ այլ է դառնում, երբ ուսումնասիրվում են բոլոր դասավանդողների ու բոլոր սովորողների բլոգները, Դպիրում հրապարակված հոդվածները: Հիմա եկեք հարցեր ուղղենք ինքներս մեզ.

  • իմ սովորողների բլոգներում գերակշիռ մաս են կազմում իրե՞նց ստեղծած նյութերը, թե՞ արտատպումները,
  • ուսումնական շրջանի վերջում ամփոփու՞մ եմ սովորողների ձեռք բերած  կարողությունները,
  • իմ բլոգը բացողը կարո՞ղ է այնտեղ գտնել իմ ստեղծած ուսումնական նյութերը, իմ սովորողների իրականացրած նախագծերի արդյունքները,
  • ե՞րբ է վերջին անգամ Դպիրում հրապարակվել իմ մեթոդական մշակումը, թարգմանությունը:

Նա անընդհատ կառչած չէ մի որևէ դասագրքից:      

Նա և իր սովորողները ավելի շատ են օգտվում համացանցից, որովհետև դասագրքերը սահմանափակ են իրենց մեջ արծարծված թեմաներով, նպատակաուղղված են որոշակի նախնական գիտելիքներ և կարողություններ ունեցող սովորողների համար և հեղինակների կարծիքով բավարարում են որոշակի տարիքային խմբի սովորողների հետաքրքրությունները: Մյուս կողմից էլ՝ տարբեր են սովորողների ընկալողունակության աստիճանները և անսահմանափակ են նրանց հետաքրքրությունները ու ուսումնառության կարիքները:

Նա նախագծային ուսուցում է իրականացնում:

21-րդ դարում կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել սովորողների այն կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են լինելու իրենց ապագա աշխատանքային գործունեության ընթացքում: Այդ կարողությունները լավագույն ձևով զարգանում են նախագծային ուսուցմամբ: Այդ կարողություններն են՝ սեփական ներուժին ու նախասիրություններին համաձայն ընտրություն կատարելը, համագործակցային ու փոխօգնության մթնոլորտում թիմային աշխատանքը, տևական ժամանակ (մեկ շաբաթից մինչև մեկ կիսամյակ կամ մեկ ակադեմիական տարի) մի որևէ խնդրի լուծման վրա աշխատելը, վերլուծական ու քննադատական մտածողության զարգացումը, վերջնական արդյունքի (արտադրանքի) ստեղծումը իրական սպառողի համար, կամ էլ՝ նախագծի նշանակության մասին պատմող պրեզենտացիայի, տեսաֆիլմի ցուցադրումը իրական հանդիսատեսին:

Վերջին տարիներին մեր կրթահամալիրում առաջնահերթ մանկավարժական մոտեցումներից է եղել նախագծային ուսուցումը: Իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ուսումնական առարկայական, միջառարկայական համագործակցային, միջազգային կրթամշակութային, ինչպես նաև՝ հանրային նախագծեր: Այդուհանդերձ, խնդրում եմ մեր դասավանդողներին նորից ուշադիր կարդալ վերը նշված նախագծային ուսուցմամբ զարգացող կարողությունների շարքը, որպեսզի ներքին ինքնավստահությամբ ասել. «Ես 21-րդ դարի ուսուցիչ եմ»:

 

 

 

 

 

Օտար լեզու դասավանդողների սեմինար պարապմունքը 2020-ի հունվարի 15-ին

Հունվարի 15, ժամը 15:15, Ավագ դպրոց – 3.2

Սեմինար պարապմունքի ծրագրում ընդգրկված են հետևյալ հարցերը

  • համագործակցային նախագծերը բովանդակություն են տալիս օտար լեզվի ուսուցմանը. իրենց համագործակցային նախագծերն են ներկայացնում դասավանդողները.
  • կրթահամալիրային նախագիծ՝ «Բնակավայրն առանց ճաղերի». նախագծի մասին պատմող նյութերի թարգմանությունը հայերենից օտար լեզուներ, դրանց հրապարակումը կրթահամալիրի կայքում, սոց-ցանցերում. առաջարկում են դասավանդողները:
  • Մասնակցություն հունվարյան ստուգատեսներին՝ ձմեռային մարզական, բնագիտատեխնիկական, Դիջիթեք 2020. ներկայացնում են դասավանդողները:
  • Հոդվածի քննարկում. «Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ»

  

 

Անգլերենի առաջադրանք 5-րդ դասարանի հեռավար սովորող Համիկ Դարբինյանի համար

Dear Hamik, when I was a little boy my most favourite (սիրելի) holiday was the New Year. I liked it very much. When the New Year came I got presents from Santa. I liked the presents but most of all (ամենից շատ) I liked the New Year’s gata (գաթա) baked by my mother. I also liked the peaceful (խաղաղ), kind (բարի) and loving (սիրով լի) atmosphere (մթնոլորտը) at home. The coming of the New Year was especially (հատկապես) beautiful when it snowed on the 31st of December. We went out and played snowballs, made a snowman. We were really happy.

Now answer my questions.

Which is your most favourite holiday?

Do you get Christmas presents? What kind of (ինչպիսի) Christmas presents do you like?

Which is your most favourite New Year food?

Does it snow in the country where you are living now? Ձյուն գալի՞ս է այն երկրում, որտեղ դու ապրում ես հիմա:

What winter games do you like to play?

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. 8-ը հունվարի

I.Կարդալ տեքստը և ընտրել հարցերի ճիշտ պատասխանը

Read the text and choose the right answer to the questions

The Smartest Animal

Once there was a farmer in Lori. Every morning and every evening he plowed (վարում էր) his field with his buffalo (եզ).

One day a wolf saw the farmer and his buffalo working. The wolf was surprised to see a big animal listening to a small animal. He wanted to know more about the buffalo and the man.

After the man had gone home, the wolf spoke to the buffalo. “You are so big and strong. Why do you do everything that the man tells you?” the wolf asked. The buffalo answered, “Oh, the man is very intelligent (խելացի).” The wolf asked, ”Can you tell me how intelligent the man is?” “No, I can’t tell you,” said the buffalo, “but you can ask the man.”

So the next day, the wolf said to the man, “Can I see your intelligence?” The man answered, “It’s at home.” “Can you go home and get it?” asked the wolf. “Yes,” said the man, “but I am afraid that you will kill my buffalo when I am not here. Can I tie you to a tree?”

After the man had tied the wolf up, he didn’t go home to get his intelligence. He took his stick (ճիպոտ) and began hitting the wolf. He was hitting and saying, “Now you know my intelligence. Can you see it?”

 

1.The wolf was surprised to see a big animal listening to a small animal

  1. a) because in animal world big animals usually obey small ones
  2. b) small animals usually obey big ones
  3. c) animals don’t obey one another

 

2.The buffalo admitted the man’s superiority because

  1. a) the man was very clever
  2. b) the man was very strong
  3. c) the man was from Lori

 

  1. The wolf didn’t understand that intelligence
  2. a) was something that couldn’t be seen
  3. b) was eaten with mutton
  4. c) was usually owned by buffaloes

 

  1. The moral of the fable is:
  2. a) an early bird catches the worm
  3. b) if you have strength you don’t need any intelligence
  4. c) you don’t have to be very strong if you are very intelligent

 

  1. Use the correct form of intelligent in each of the sentences.

Օգտագործեք intelligent բառի ճիշտ ձևերը տրված նախադասություններում:

intelligent, intelligence, intelligently

1.The man in the story was very —- .

  1. He acted very —- when he tied up the wolf.
  2. The buffalo knew about the man’s —- .
  3. It was not very —- of the wolf to let the man tie him up.

III. Choose the correct additions to fill in the gaps

Ընտրեք ճիշտ ձևերը իրենց տեղերում:

Last summer I …1… to Ujan to spend my vacations there. My grandmother …2… me very warmly. The best time …3… to Ujan is, of course, August when peaches are ripe. They are so juicy and delicious in the orchards of Ujan. I had a very good time there with my village friends. Every day we went to the river and …4… there. I was sorry to return to Yerevan when it was time to start a new school year.

 

  1. a) was going b) went c) have gone
  2. a) met b) will meet c) is meeting
  3. a) is going b) to go    c) goes
  4. a) swim b) is swimming c) swam

 

  1. Choose the correct words or word combinations.

Ընտրեք ճիշտ բառերն ու բառակապակցությունները:

1.  I feel very well because I went to bed early … .

a) this evening b) tonight c) last night

2.  My mother will come home at 6 o’clock … evening.

a) in this b) this c) on this

3. The sun …. In the East.

a) rises always b) is always rising c) always rises

4. What …. On Sundays?

a) do Mary usually does b) Mary usually does c) does Mary usually do

 

  1. Match the lines of the columns Համապատասխանեցրեք թվով նախադասությունները տառերով նախադասություններին

 

1. I am very tired a. I haven’t got a single free minute
2. I am very busy b. If only you could give me a glass of water
3. I am very thirsty c. I am exhausted
4. I am free now d. I can be at your disposal

Սովորողների պատասխանները՝

Մինդելի Դիանան պատասխանել է հունվարի 9-ին: Մեկ սխալ էր արել: Պատասխանել եմ նույն օրը:

Աշոտ Հովհաննիսյանը պատասխանել է հունվարի 10-ին: Մեկ սխալ էր արել: Պատասխանել եմ հունվարի 11-ին:

Էրիկա Ասատրյանը պատասխանել է հունվարի 10-ին: Անթերի աշխատանք է: Պատասխանել եմ հունվարի 11-ին:

Մանե Սարգսյանը պատասխանել է հունվարի 11-ին: Նույն օրը պատասխանել եմ:

Ալեն Գևորգյանը պատասխանել է հունվարի 11-ին: Անթերի աշխատանք է: Պատասխանել եմ նույն օրը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է հունվարի 13-ին. Պատասխանել եմ հունվարի 15-ին:

Անի Ազատյանը պատասխանել է հունվարի 14-ին: Պատասխանել եմ հունվարի 16-ին:

Նելլի Գևորգյանը պատասխանել է հունվարի 17-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Ջուլիետա Պապիկյանը պատասխանել է հունվարի 17-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Ավետիս Տետեյանը պատասխանել է հունվարի 18-ին: Ես պատասխանել եմ հունվարի 19-ին:

Արսեն Մկրտչյանը՝ հունվարի 27-ին. պատասխանել եմ հունվարի 28-ին:

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. հունվարի 7-ին

Ուշադիր կարդացեք բացատրությունները նախքան առաջադրանքը կատարելը:

Ածակա՞ն, թե՞ մակբայ – Adjective or Adverb?

We use adjectives to talk about nouns – a quiet boy – հանգիստ տղա (ինչպիսի՞ տղա).

We use adverbs to talk about verbs – to speak quietly – խոսել հանգիստ (ինչպե՞ս խոսել ).

Ձևի մակբայներ ենք կազմում՝ ածականներին ավելացնելով «ly»:

slow – դանդաղ  He is a slow runner. Նա դանդաղ վազող է:

slowly – դանդաղ (որեն)  He runs slowly. Նա դանդաղ է վազում:

This is a comfortable armchair. Սա հարմարավետ բազկաթոռ է:

He is sitting comfortably in the armchair. Նա հարմարավետ նստած է բազկաթոռին:

Համեմատության աստիճանները (ավելի …, ամենա…)

Ածական – adjective Մակբայ – adverb
quick quicker than The quickest
slow slower The slowest
beautiful More beautiful than The most beautiful
careful More careful than The most careful
quickly quicker than quickest
slowly slower slowest
beautifully More beautifully than Most beautifully
carefully More carefully than Most carefully

Անկանոն ածականներ և մակբայներ
good – լավ, better than – ավելի լավ քան, the best – ամենալավ

well – լավ, better than, best. Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ մակբայների գերադրական աստիճանը the հոդ չի ընդունում:

Henry is a good football player. He is a better football player than Michael. John is the best football player in our town.

Henry plays football well. He plays football better than Michael. John plays football best of all.

bad – վատ, worse than – ավելի վատ քան, the worst – ամենավատ

badly – worse than, worst

many (հաշվելի գոյականների հետ)  – շատ, more – ավելի շատ քան, the most – մենաշատ

much – (անհաշվելի գոյականների հետ) շատ, – more – ավելի շատ քան, the most – մենաշատ

little – (քիչ անհաշվելի գոյականների հետ) less than – ավելի քիչ քան, the least – ամենաքիչ

few – քիչ (հաշվելի գոյականների համար), fewer -ավելի քիչ, fewest – ամենաքիչ

Որոշ մակբայներ չունեն ly վերջավորությունը:

fast – արագ, արագընթաց,  Ferrari is a fast car.

He was fast asleep. Նա խորը քնած էր:

hard – This is hard work. Սա դժվար աշխատանք է:

hard – ջանասիրաբար  He works hard.

 

Task – առաջադրանք

Ընտրեք ածականը կամ մակբայը.

Last night my father was talking about languages. He says he speaks French good/well, but he doesn’t. I’ve heard him speaking French: he tries to speak very quick/quickly, and his pronunciation is terrible/terribly. But I didn’t say that.

I want to speak Italian fluent/fluently. Yesterday I talked to the Italian teacher about my test. She said I got 4 out of 20 – I did the test really bad/badly. I was surprised. I thought the test was easy/easily and I answered all the questions really quick/quickly. The teacher said I would never be good/well at Italian, but I smiled happy/happily at her because she is wrong. I am going to learn Italian and go to live in Rome.

Նախադասությունները փոխեք ըստ տրված նմուշների.

Նմուշ 1.

a) I have a lot of work. (John)

John has less work. (Օգտագործվեց «less-ավելի քիչ», որովհետև «work»-ը անհաշվելի է: )

b) They have so many children. (The Browns)

The Browns have fewer children. (Օգտագործվեց «fewer-ավելի քիչ», որովհետև «children»-ը հաշվելի է:)

  1. Bobby has too many toys. (Nelly)
  2. He has so much free time. (I)
  3. We have so many flowers in the garden. (They)
  4. He has a lot of money. (His brother)
  5. I have too many mistakes in my dictation. (My friend)

Նմուշ 2.

a) Is Moscow larger or smaller than Rostov?

Moscow is larger than Rostov.

b) Are tragedies more popular or less popular than comedies?

Tragedies are less popular than comedies.

  1. Are you stronger or weaker than your elder brother?
  2. Is German easier or more difficult than English?
  3. Is your street wider or narrower than Arshakunyats avenue?

Նմուշ 3

Which is the highest mountain in Armenia?

The highest mountain in Armenia is Aragats.

  1. Which is the largest city in Armenia?
  2. Which is the most well-known Armenian poet?
  3. Which is the largest lake in Armenia?

Նմուշ 4.

a) Fred is a quick runner. (run)

Fred runs quickly.

b) Mike is a careful worker. (work)

Mike works carefully.

  1. Our teacher is an excellent speaker. (speak)
  2. He is a bad swimmer. (swim)
  3. He is a wonderful actor. (act)