Just another WordPress.com site

Archive for February, 2015

Չենք հանդուրժի մայրենիի բռնաճնշում որևէ ձևով

Երկու լեզուներ տարբեր քաղաքական իրավիճակներում բռնաճնշել են մեր մայրենի լեզվի գործածմանը: Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենն էր միջամտում մեր մայրենիի կիրառմանը. Օրինակ, ես 12 տարի անգլերենից ռուսերեն էի թարգմանում, ռուսերեն հաշվետվություններ էի գրում, բայց տանել չէի կարողանում ռուսերենի անհարկի քաղքենիական միջամտությունը մեր կենցաղում, երբ նախադասության կեսը ռուսերեն էր, իսկ մյուս կեսը՝ հայերեն: Իսկ հիմա էլ անգլերենն է գլուխ բարձրացրել: Սիրով ու մեծ հաճույքով անգլերենով հաղորդակցվում եմ օտարերկրացիների հետ, բայց խորհրդային ժամանակների քաղքենիական մոռացված հոտն եմ առնում հիմա, երբ տարբեր կենցաղային իրավիճակներում լսում եմ «էքսքլուսիվ», «փարթի», «Իմիջ մեյքեր», «մեսիջ» և այլ նմանատիպ նորամուծությունները մայրենիի մեջ: Եվ ամենավատն այն է, որ հիմա մի նոր աննախադեպ բռնաճնշման ժամանակաշրջան է մոտենում մեր մայրենիի համար: Ինչու՞ է Ռուսաստանի ԿԳ նախարարը հենց փետրվարի 21-ին՝ Մայրենի Լեզվի օրը Ռուսաստան կանչում մեր հանրապետության ԿԳ նախարարին, որպեսզի հենց այդ օրը քննարկի ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների հարցը մեր հանրապետությունում: Հայաստանի ԿԳ նախարարը Մայրենի Լեզվի օրը Հայաստանում անելիք չունի՞: Երեկ Բրիտանական Խորհրդի հայկական մասնաճյուղից մի նամակ ստացա, որում առաջարկվում է այսօր՝ փետրվարի 21-ին Երևանի ժամանակով 14:00-ից մինչև 20:00 մասնակցել աշխարհահռչակ լեզվաբան Դավիդ Քրիսթալի և այլոց առցանց անգլերենի դասերին: Այդ նամակը (ժամային գոտիները հաշվի առնելով) ուղարկված է աշխարհի բոլոր այն երկրներին, ուր գործում են Բրիտանական Խորհրդի մասնաճյուղերը: Դա, կարծես, մի մարտահրավեր-ուղերձ լինի Մայրենի Լեզվի օրվանը ուղղված. Այո, դուք ունեք ձեր մայրենի լեզուն, բայց անգամ մի օր չի կարելի մոռանալ, որ գերիշխողը անգլերենն է, և վաղն ամբողջ օրը պետք է նվիրեք անգլերենին: Ահա′ այդ նամակը.

Dear all,

Please be informed this Saturday 21 February, 1000 – 1620 (UK time)  / 14:00 – 20:20 (Yerevan time)IATEFL will be hosting a full day of practical pronunciation sessions, live online.

This one-day event is aimed at teachers working in a variety of contexts, who are looking to brush up on traditional approaches to pronunciation in the classroom and try out some new technological techniques.

Live-stream registration link: http://englishagenda.britishcouncil.org/seminars/accentuate-bringing-pronunciation-fore-conference

Plenary Speakers: David Crystal and Ben Crystal, and Adrian Underhill

Programme

1015 – 1115      David Crystal & Ben Crystal Dealing with Accents

1130 – 1230      Mark Hancock Doing things with sounds. Practical pronunciation activities for your classroom

1330 – 1415      Roslyn Young The Silent Way approach to teaching pronunciation, illustrated using French

1430 – 1515      Piers Messum What to teach before you teach sounds

1520 – 1620      Adrian Underhill Proprioception in learning new sounds, words and connected speech

 Enjoy the sessions and have a nice weekend!

Ես էլ գրեցի այդ նամակի պատասխանը.

Dear Addeh Hovasapyan,

International Mother Language Day is celebrated every year on 21st February. The main purpose of celebrating this day is to promote the awareness of language and cultural diversity all across the world. Most of the nations in the world have to or are obliged to learn English because it has become an international language, but we shouldn’t forget that we also have our Mother Tongue, and the 21st of February should be devoted to Mother Tongues of all the nations in the world. On February 21 all the teachers and learners of Mkhitar Sebastatsi Educomplex will mark this Day by carrying out the project “Mother Tongue in my Family“. I myself will spend this day with my granddaughter. I have already selected what to read to her: some pages from Vahram Papazyan’s Backward Glance – Հետադարձ հայացք​ . I hope my granddaughter will feel the beauty of our Mother Tongue. Other teachers may have decided to read Teryan, Charents or Tumanyan to their children or grandchildren. The final product of this project will be the recordings of these readings published on our school website.

With this respect I consider the live-streamed session organized by IATEFL to be anachronism at least on February 21.

Պատասխան նամակի բովանդակությունը հայերեն. Թանկագին Ադե Հովասափյան,

Ամեն տարի փետրվարի 21-ին նշվում է Մայրենի Լեզվի օրը: Այս օրվա տոնակատարության գլխավոր նպատակը ամբողջ աշխարհում մշակութային բազմազանության և սեփական լեզու ունենալու հասկացողության գիտակցումն է: Աշխարհի ազգությունների մեծ մասը ստիպված է անգլերեն սովորել, որովհետև այն միջազգային լեզու է դարձել, բայց մայրենի լեզուն մեր ոգին է և փետրվարի 21-ը ամբողջությամբ պետք է նվիրվի ամբողջ աշխարհի մայրենի լեզուներին: Փետրվարի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դասավանդողները և սովորողները այս օրը նշելու են՝ իրականացնելով «Մայրենին իմ ընտանիքում» նախագիծը: Ես ինքս որոշել եմ այդ օրը իմ թոռնուհու համար ընթերցել մի քանի էջ Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք»-ից: Հույս ունեմ, որ Նարեն կզգա մեր մայրենիի գեղեցկությունը: Այլ դասավանդողներ միգուցե որոշել են իրենց երեխաների կամ թոռների համար ընթերցել Տերյան, Չարենց կամ Թումանյան, կամ էլ՝ որևէ այլ հայ հեղինակի իրենց հոգեհարազատ ստեղծագործություն: Այս նախագծի վերջնական արդյունքը ձայնագրությունների ձևով հրապարակվելու են մեր կրթահամալիրի կայքում`  http://www.mskh.am/  Նկատի ունենալով այս ամենը, այսօրվա IATEFL-ի առցանց դասերի շարքը ժամանակավրեպ եմ համարում:

Իսկ հիմա եկեք միասին մի փոքր ընթերցենք ու մեր բոլոր նյարդերով զգանք մեր մայրենիի գեղեցկությունը:

Հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից.

Ղողանջ հուսո

…Եվ նրանց մեջ՝ սրան նայիր,

Հագին տարազ տաճկահայի.

Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝

Վրան պնդած մազե գոտիկ,

Նախշուն գուլպա՝ վրան զոլեր,

Ու պոչավոր մաշված սոլեր:

Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ,

Իսկ հայացքը՝ քելեր՜-ցոլե՜ր…

Ամենքն իրար մոտիկ-մոտիկ,

Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ:

Թե զարնեին սրտին դանակ՝

Մի պուտ արյուն դուրս չէր հոսի:

Ո՞նց չմնա նա մեկուսի,

Ո՞նց խառնվի, ասի-խոսի,

Թե… հայերեն վատ է խոսում:

Բայց նա, մեկ էլ աստված գիտի,

Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում

Ուսո՜ւմ, ուսո՜ւմ: …

Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»   

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.— փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ,— գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել, նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ …

Ակսել Բակունց «Կյորես»

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,— տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել։ Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների՝ ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»։

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորութ յունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը, և նրա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։ …

Իսկ հիմա մի փոքր ջուր խմեք ու ավելի լավ տեղավորվեք ձեր աթոռին: Առաջարկում եմ դիտել այս տեսաերիզը: Ժան Էլոյանը կարդում է մի հատված «Սասնա ծռեր»-ից և Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»:  

Սիրում եմ անգլերենը, քանի որ այն իմ մասնագիտությունն է: Առավել շատ սիրում եմ իմ Մայրենի Լեզուն, քանի որ այն իմ հոգին է:

Փետրվարի 18-ի սեմինարը

Փետրվարի 18-ի սեմինարին ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողները ներկայացնելու են 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվող ուսումնական նախագծերը​: Այս նախագծերը ներկայացված են նաև այս տարվա առարկայական ծրագրում: Յուրաքանչյուր դասավանդող ազատ է առաջարկվող նախագծերը փոխել և ներկայացնել իրենը: Սեմինարի ընթացքում քննարկվելու են նախագծերի իրականացման ուղիները:

2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսված անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների կարճաժամկետ նախագծեր

10-րդ դասարան

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

11-րդ դասարան

Առողջապահություն

Կրթություն.  Հայաստանի կրթական համակարգը։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ