Just another WordPress.com site

Archive for June, 2022

Իմ պատասխանը փորձագիտական եզրակացությանը

Փորձագիտական եզրակացությունը

Փորձագիտական եզրակացությունից պարզ հասկացվում է, որ ԵՊՀ պրոֆեսոր Ալ. Սաֆարյանը, միգուցե, թուրքագիտության բարձրակարգ փորձագետ է, բայց հեռու է դպրոցից և հանրակրթական մանկավարժությունից: Սկզբում արժանիորեն նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում թուրքերենի ուսուցման նորարարական մեթոդներով իրագործվող ծրագիրը, որն ապահովում է աշակերտների ակտիվ ներգրավվածությունը, իսկ դրանից հետո էլ ասում է, որ հենց այդ պատճառով էլ նպատակահարմար չէ այդ ծրագիրը տարածել հանրակրթական այլ դպրոցներում: Այլ բառերով ասած՝ պրոֆեսորը այն կարծիքին է, որ մեր հանրապետության այժմյան դպրոցներում չի կարելի առաջադեմ նոր մեթոդներ կիրառել և պետք է այնպես դասավանդել, ինչպես արվել է խորհրդային ժամանակներում՝ 60-70-ականների ժամանակ:

Հետո էլ կրթական փոխանակումների առջև արգելք է դրվում՝ աշխարհաքաղաքական տարբեր նկատառումների պատճառով: Ինչպե՞ս կարելի է թուրքագետ լինել և արգելել թուրքիայի հետ կրթական փոխանակումները: Չէ՞ որ Թուրքիայում հայկական դպրոցներ, վարժարաններ, եկեղեցիներ են գործում:  

Պրոֆեսոր Սաֆարյանը առաջարկում է ծրագիրը գրել թուրքերենի ամբողջական բովանդակային միջուկով՝ ըստ դասարանների: Այստեղ հարց է առաջանում. ո՞ր դասարանների համար: Թուրքերենի դասընթացը, որպես երրորդ օտար լեզու, առաջարկվում է սովորողներին ըստ իրենց նախասիրության՝ որպես լրացուցիչ կրթություն: Նրանց թիվը այնքան էլ շատ չէ, և կազմվող խումբը ընդգրկում է տարատարիք սովորողների: Իմ խորին համոզմամբ երրորդ օտար լեզվի դասընթացը հանրակրթական դպրոցում այնպես պետք է կազմված լինի, որ հնարավորություն տա սովորողին զարգացնելու իր հաղորդակցական կարողությունները, այլ ոչ թե քերականական երևույթների իմացությունը: Պրոֆեսորը առաջարկում է հստակ առանձնացնել քերականությանը հատկացվող ժամերը: Ես դեմ եմ այդ առաջարկին: Դա սխալ է և հետադիմական: Միգուցե նման մոտեցումը ճիշտ կարող է լինել թուրքագիտության ֆակուլտետում սովորողների համար, իսկ հանրակրթական դպրոցի համար՝ ոչ: 

Համաձայն եմ դասագրքերի վերաբերյալ պրոֆեսորի դիտարկումներին: Ծրագրում նշված դասագրքերը բարդ են: Կան ավելի լավ դասագրքեր: Վերջում նա այն կարծիքն է հայտնում, որ հանրակրթական դպրոցներում թուրքերենի դասավանդումը պետք է իրականացվի հատուկ մշակված դասագրքերով և ընթերցարան-զրուցարաններով: Հետքրքիր է, թե իրենց թուրքագիտության ամբիոնը ինչու չի ստեղծում նման դսագրքեր և զրուցարաններ դպրոցների համար:

Վերջում պրոֆեսորը խորհուրդ է տալիս առաջնորդվել երրորդ օտար լեզվի իմացության չափորոշիչներից՝ անտեղյակ լինելով այն իրողությունից, որ նախարարությունը դեռ չի մշակել երրորդ օտար լեզուների չափորոշիչները: Նախարարությունը հանրակրթական դպրոցներին առաջարկել է միայն «օտար լեզու» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչները (նկատի են ունեցել միայն առաջին և երկրորդ օտար լեզուները՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն) և փակագծում նշված օտար լեզուների առարկայական ծրագրերը ըստ դասարանների: Ես համաձայն եմ, որ պետք է ունենալ նաև երրորդ օտար լեզուների իմացության չափորոշիչները: Մենք արել ենք առաջին քայլը: Մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով բացի այդ նշված լեզուներից, որպես երրորդ օտար լեզու, ուսուցանվում են նաև իսպաներեն, իտալերեն, արաբերեն, վրացերեն, պարսկերեն: Ժամանակն է, որ նախարարությունը կազմակերպի նաև երրորդ օտար լեզվի իմացության չափորոշիչների մշակումը: Կրկնում եմ, որ երրորդ օտար լեզվի ուսուցում-ուսումնառության առաջնահերթությունը տարբեր ժողովուրդների մշակույթների իմացությունն է ու նրանց հետ բարեկամության սկզբնավորումն է ու խթանումը դեռ պատանի հասակից: Մենք միշտ լսել ենք տարբեր ամբիոններից, որ հայերն ու վրացիները եղբայր ժողովուրդներ են, բայց միայն մեր կրթահամալիրում վրացերենի դասավանդման փաստը հիմք դրեց «Հայ-վրացական կրթական կամուրջներ» նախագծին և իրական դարցան ամբիոնից ասված խոսքերը մի քանի հարյուր հայ և վրացի պատանիների համար: Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել ու աջակցել մեր կրթահամալիրում երրորդ օտար լեզուների ուսուցում-ուսումնառությանը և այնպես անել, որ մեր առաջավոր փորձը տարածվի նաև Հայաստանի այլ հանրակրթական դպրոցներում:        

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը հունիսի 27-30-ի մանկավարժական ճամբարի ընթացքում

Հունիսի 27-30

Հունիսի 27-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

«Հուզող թեմաներով քննարկումները՝ հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» վարող՝ Իրինա Ապոյան

Դպրոց-պարտեզների և Միջին դպրոցի օտար լեզու դասավանդողները ներկայացնում են 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերը իրենց ուսումնական նախագծերով:

Հունիսի 28-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, 3-4 կաբինետ

Սեմինար պարապմունք «Բանավեճը որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» վարող՝ Սիլվա Հարությունյան

Ավագ դպրոցի դասավանդողները ներկայացնում են 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերը իրենց ուսումնական նախագծերով:

Հունիսի 29-ին, ժամը 13:00-14:00, Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

«Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում. ամառային ուսումնական ճամբար» ներկայացնում է Աննա Գանջալյանը:

«Անգլերենի ուսումնական նյութերի փաթեթի ներկայացում» Յուրա Գանջալյան

Օտար լեզուների լաբորատորիայի աշխատանքը հունիս ամսին

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրած լավագույն նախագիծը 2021-2022 ուստարվա ընթացքում. Յուրա Գանջալյան և 4-րդ կուրսի ուսանողներ

Հունիսի 16-ին ես և Սիլվա Հարությունյանը առաջին անգամ ձայնագրությամբ իրականացրել ենք հեռավար սովորող 9-րդ դասարանցիներ Մանե Հովհաննիսյանի և Դավիթ Խաչատրյանի անգլերենի առցանց քննությունը:

Անգլերեն PowerPoint ներկայացում կրթահամալիր ժամանող անգլիալեզու հյուրերի համար Յուրա Գանջալյան և Իրինա Ապոյան

Դասավանդողների հետ քննարկվել և կրթահամալիրի լաբորատորիա է ներկայացվել հուլիս և օգոստոս ամիսներին օտար լեզուների լաբորատորիայի հետազոտական աշխատանքների ցուցակը

Հաջողված նախագծեր

«Բանավեճը որպես ուսուցման մեթոդ» – “Should exams be abolisհed from schools?” Սիլվա Հարությունյան

Մայրենի և օտար լեզուներ. լեզվագործունեության նախագծեր Իրինա Ապոյան

Քաղաքային թափառումներ՝ «Օտարերկրացիները Հայաստանում» նախագծի շրջանակներում Հերմինե Գևորգյան

Մայրենի և օտար լեզուներ-լեզվագործունեություն Նունե Այդինյան

Լեզվական Խաղերի կազմակերպում Վայոց ձորից եկած ճամբարականների հետ Աննա Գանջալյան

Մասնագիտական զարգացման սեմինարներ հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին:

Լուսաբանումներ կայքում

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրն իմ մասնակցությամբ

Մանկավարժական ճամբարի երրորդ օրն իմ մասնակցությամբ

Այլոց փորձի ուսումնասիրություն

Ի՞նչ է խառը (համակցված) ուսուցում-ուսումնառումը

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը իմ մասնակցությամբ

Հունիսի 22-ին դպրոցների մանկավարժական խորհուրդները ներկայացնում էին հաջողված համագործակցային նախագծերը: Ըստ իմ անհատական աշխատակարգի այսօր ժամը 11-ին պետք է գնայի Արևմտյան դպրոց-պարտեզ, և ինձ համար հաճելի զուգադիպություն էր այն, որ Աննային էլ էին այսօր ուղարկել այստեղ Հարավային դպրոց-պարտեզից:

Դասվար Աշխեն Թադևոսյանը ներկայացրեց իր մնջախաղի թատրոնի համագործակցային նախագիծը, որն իրականացրել էր Քրիստինե Հովսեփյանի հետ: Աշխենին միացան իր երկրորդ դասարանցի ճամբարական սաները և ներկաներին զվարճացրեցին իրենց մնջախաղերով:

Աշխենը ներկայացրեց նաև սովորողների ծնողների հետ իրականացրած վարպետության դասերը: Ծնող Լիլիթ Դանիելյանը խոսեց իր «Աստղաբանություն, մաթեմատիկա, հայկական տառեր» վարպետության դասի մասին:

Աշխենը ավելացրեց, որ մի ոստիկան ծնողի հետ իրականացրել են նաև «Երթևեկության կանոններ և հետիոտնի անվտանգ տեղաշարժի մասին» նախագիծը, ինչը չափազանց կարևոր է երեխաների անվտանգության համար:

Դասվար Քրիստինե Հովսեփյանը մեծ ոգևորությամբ պատմեց «Անխելք մարդու խելացի ճամփորդությունը» թատերական ներկայացման մասին:

Հետաքրքիր էր ծնող Արամ Մելիքյանի ելույթը, ով մասնակցել էր իր որդու դասընկերներին կրթահամալիրի ֆուտբոլային մրցաշարին նախապատրաստելու գործում: Երբ Արևմտյան դպրոց-պարտեզից ես ու Աննան դուրս էինք գալիս, խոստովանեցինք, որ նույն զգացողությունն ապրեցինք այդտեղ՝ մեծ սեր սովորող-դասվար-դասավանդող-ծնող միջանձնային հարաբերություններում՝ մի բան, որն այնքան հատուկ է մեր կրթահամալիրի դպրոց-պարտեզներին:

Ժամը 13:20-ին Ավագ դպրոցի 3-4 կաբինետում սկսվեց օտար լեզուների լաբորատորիայի հերթական սեմինար-պարապմունքը «Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» թեմայով: Շատ դեպքերում են հայոց լեզվի հնչյունական համակարգը, բայական ժամանակաձևերը, գոյականի անորոշ և որոշյալ առումների հասկացությունները օգնում, որպեսզի հայ մարդը հեշտությամբ հասկանա, ճիշտ արտասանությամբ ու ճիշտ լեզվական կառույցներով խոսի անգլերեն: Բայցևայնպես, կան դեպքեր, երբ հայերենի լեզվական կառույցները խանգարող դեր են կատարում: Հենց այս մասին էր մեր այսօրվա սեմինար պարապմունքը: Իմ բերած օրինակներին դասավանդողները ավելացնում էին իրենցը: Աշխույժ և ուսանելի քննարկում էր:

Հունիսյան մանկավարժական ճամբարի երկրորդ օրը իմ մասնակցությամբ

Հունիսի 21-ը դպրոցների մանկավարժական խորհուրդներում ուսճամփորդությունների ներկայացման օրն էր: Ժամը 11:15-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում էի: Վարդան Կարապետյանը ներկայացնում էր իրենց եռօրյա ուսճամփորդությունը դեպի Կոռնիձոր: Պարզ, հասկանալի, գրագետ, հանգիստ, չափազանց հավասարակշռված ու առանց որևէ հույզերի է Վարդան Կարապետյանի խոսքը: Ինչպե՞ս է պետք գրել ուսճամփորդության նախագիծը, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում սովորողները և դասավանդողը, ինչպե՞ս է կազմվում նախահաշիվը, ի՞նչ անհրաժեշտ պարագաներ են իրենց հետ վերցնում սովորողները, ինչպե՞ս են լուծվում գիշերակացի հարցերը, գնալու և ետդարձի մանրամասն երթուղիները և ամենակարևորը՝ ի՞նչ ուսումնական նպատակի է ծառայում տվյալ ուսճամփորդությունը: Յուրաքանչյուր բարձրացված հարց այնքան լավ էր մեկնաբանվում, որ երբ Վարդանը վերջացրեց իր խոսքը, Մարթա Ասատրյանը խոստովանեց, որ ինքը չունի որևէ ավելացնելու բան: Հյուրի ունկնդրող կարգավիճակում էր Անահիտ Հարությունյանը՝ Արևելյան դպրոցից:

Ժամը 12:10-ին մի բավականին հետաքրքիր հանդիպման մասնակցեցի Ավագ դպրոցի երրորդ հարկում: Մայրենի դասավանդող Հասմիկ Ղազարյանի, տարբեր օտար լեզուներ դասավանդողների և այդ լեզուները սովորողների համագործակցային նախագծի իրականացման վերջին՝ ամենահետաքրքիր փուլն էր դա: Սովորողները նախապես պետք է ընտրած լինեին հայերեն, անգլերեն, թուրքերեն, իտալերեն և իսպաներեն դարձվածքային արտահայտություններ՝ ակնկալելով, որ իրենց ընկերները կկարողանան այլ լեզուներով տալ համարժեք դարձվածքային արտահայտությունները: Բոլորը աշխատում էին փոքրիկ խմբերով: Ես միացել էի դարձվածքները անգլերեն ներկայացնողների խմբին: Աշխույժ, ուսանելի և մի փոքր էլ զվարճալի աշխատանքը համակարգում էր Հասմիկ Ղազարյանը: Չզգացինք, թե ինչ արագությամբ թռավ ու անցավ հանդիպման այդ կես ժամը: Խոսքս ավարտեմ ռուսերեն և անգլերեն մի դարձվածքային արտահայտությամբ, որն այդ պահին զգացի` «Счастливые часов не наблюдают. – Time flies when you are having fun»:

Ժամը 13:20-ին սկսեցինք մեր օտար լեզուների ուսուցման մասնախմբի մասնագիտական զարգացման սեմինար պարապմունքը՝ «Ձևավորող գնահատում» թեմայով: Կարծում եմ, որ թեման հոգեհարազատ է մեր կրթահամալիրի դասավանդողների համար: Չէ՞ որ մենք բոլորս էլ թվանշանային գնահատականը առաջնահերթություն չենք համարում մեր կրթահամալիրում:

Իմ աշխատակարգը հունիսի 20-24-ի մանկավարժական ճամբարի ընթացքում

Հունիսի 20

9:00-11:00 Քոլեջ

Մասնակցություն Քոլեջի մանկավարժական խորհրդի հանդիպմանը

2022-2023 ուստարվա օտար լեզուների առարկայական ծրագրերի լրամշակման աշխատանքներ

11:00-12:00

Մասնակցություն լավագույն նախագծերի ներկայացմանը

Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետ իմ իրականացրած լավագույն նախագիծը՝

7-օրյա զբոսաշրջային փաթեթ Հայաստանում

A 7-day Tour Package in Armenia

13:00 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:20-14:00 Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Սեմինար պարապմունք «2021-2022 ուստարվա հաջողված նախագծեր, զարգարցող նախագծեր, նախաձեռնություններ»: Ներկայացնում են դասավանդողները: 

Դասավանդողների հետ քննարկում ենք հուլիս և օգոստոս ամիսներին կատարելիք հետազոտական աշխատանքները

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ:

14:00 մարզական պարապմունք – սեղանի թենիս

20:00 – Կրթահամալիրի լաբորատորիա ներկայացնել օտար լեզու դասավանդողների ամառային հետազոտական աշխատանքները: Կատարված է:

Հունիսի 21

9:00-12:15 Աշխատանք Ավագ դպրոցի և Քոլեջի մանկավարժական խորհուրդներով

Օտար լեզու դասավանդողների ուսումնական բլոգների ուսումնասիրություն

11:00-12:15 Մասնակցում եմ Ավագ դպրոցի դասավանդողների ճամփորդական նախագծերի ներկայացմանը որպես ունկնդիր:

13:00 – Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:20-14:00 Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

1. «Ձևավորող գնահատում» Յուրա Գանջալյան

Օտար լեզու դասավանդողները քննարկում են ձևավորող գնահատման հնարավոր տարբերակները տարբեր ուսումնական գործունեությունների ընթացքում՝ հաղորդակցություն, մշակույթ, քննական մտածողություն, ինքնություն, արժեքներ, դիրքորոշում

2. 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրերի քննարկում, նոր նախագծերի առաջարկում

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

14:00 մարզական պարապմունք, սեղանի թենիս

18:00 – 19:00 Հունիսյան ճամբարի առաջին երկու օրվա օտար լեզուների ուսուցման մասնախմբի աշխատանքների լուսաբանում:

Հունիսի 22

9:00-11:00 Մասնակցություն Քոլեջի մանկավարժական խորհրդի աշխատանքներին

11:00-12:15 Մասնակցություն Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողների համագործակցային նախագծերի ցուցադրությանը

13:00 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:20-14:00 Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

1. «Մայրենիի ինտերֆերենցիայի երևույթը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում» հոդվածի քննարկումը. Յուրա Գանջալյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ

14:00 – մարզական պարապմունք, սեղանի թենիս

17:00-18:00 Օտարլեզվի մասնախմբի աշխատանքային երրորդ օրվա լուսաբանում

Հունիսի 23

9:00-11:00 Կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում, մասնակցություն Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի աշխատանքներին

11:00-12:15 Մասնակցություն Հարավային դպրոց-պարտեզի ճամբարային նախագծերի ներկայացմանը որպես ունկնդիր:

13:00- Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:20-14:00 Ավագ դպրոց, Սիլվա Հարությունյանի կաբինետ

Մասնագիտական զարգացման սեմինար պարապմունք՝

  1. «Ի՞նչ է խառը ուսուցում-ուսումնառությունը» այլոց փորձի ուսումնասիրության քննարկումը. Յուրա Գանջալյան

Մասնակիցներ՝ ռուսերեն և այլ օտար լեզուներ դասավանդողներ

14:00 մարզական պարապմունք, սեղանի թենիս

17:00-18:00 Օտարլեզվի մասնախմբի աշխատանքային չորրորդ օրվա լուսաբանում

Հունիսի 24

9:00-11:00 – Դպիրի անգլերեն էջի սպասարկում, թարգմանչական աշխատանք

11:00-12:15 մասնակցություն Արևելյան դպրոց-պարտեզի տարեկան հաշվետվությունների ներկայացմանը որպես ունկնդիր:

13:00 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13:20-14:00 մասնախմբի աշխատանք փոքր խմբերով՝ ըստ կրթական աստիճանների. 2022-2023 ուստարվա առարկայական ծրագրեր, նոր նախագծերի առաջարկներ

14:00 մարզական

17:00-18:00 Հինգերորդ օրվա լուսաբանում

2021-2022 ուստարվա ընթացքում Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրած լավագույն նախագիծը

7-օրյա զբոսաշրջային փաթեթ Հայաստանում

A 7-day Tour Package in Armenia

Օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը ամառային հուլիս և օգոստոս ամիսներին

Նախատեսված են հետևյալ աշխատանքները՝

Մեթոդական մշակումներ, հոդվածներ

«Բանավեճը՝ որպես անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» Սիլվա Հարությունյան

«Փաստարկված գրավոր և բանավոր քննարկումները՝ որպես անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց» Իրինա Ապոյան

«Լեզվական խառը կարողունակություններ ունեցող սովորողներով համալրված դասարանի հետ աշխատանքը» Հերմինե Գևորգյան

«Անգլերենի ուսուցումը ՏՀՏ միջոցների օգնությամբ» Նունե Այդինյան

«Սովորողի անհատական աշխատանքը՝ որպես ինքնակրրթության կարևոր բաղադրիչ» Արփի Թովմասյան 

«2021-2022 ուստարվա իմ լավագույն հաղորդակցական նախագծերը» Աննա Գանջալյան

Այլոց Փորձի ուսումնասիրություն

«Գնահատման կրեդիտային համակարգը հանրակրթությունում» Յուրա Գանջալյան

«Միջառարկայական նախագծային ուսուցում-ուսումնառություն» Յուրա Գանջալյան

«Ինտեգրված ուսուցումը. գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն» Յուրա Գանջալյան

Դպիրի անգլերեն էջի սպասարկում

Կրթահամալիրի դասավանդողների հետաքրքիր հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ

Ուսումնասիրություն, որի նպատակն է ավելի պատրաստ դիմավորել 2022-2023 ուստարին:

«Օտար լեզու դասավանդողների բլոգների համապատասխանությունը դասավանդողի ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներին» Յուրա Գանջալյան

Անգլերեն PowerPoint ներկայացում կրթահամալիր ժամանող անգլիալեզու հյուրերի համար

Առաջին մաս.

Հեղինակային կրթական ծրագիր՝ կյանքով ուսուցում

Մարզական հեղինակային հանրակրթական համակարգ, այդ թվում՝ արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ. ներկայացնում է Յուրա Գանջալյանը

Mkhitar Sebastatsi Educational Complex

Երկրորդ մաս.

Սովորողների նախասիրությունների ուսումնական փառատոնային ճամբարներ. ներկայացնում է Իրինա Ապոյանը

Annual Educational Festivals of Learners’ Preferences

Մեկնարկել է անգլերենի հունիսյան ֆլեշմոբը

Սկսում են կատարել առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ – Վալենտինա Թումանյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Անիկ Խաչատրյան

Ի՞նչ է խառը (համակցված) ուսուցում-ուսումնառությունը. այլոց փորձի ուսումնասիրություն

Շեղատառով գրվածները լուսաբանում են մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի փորձը:

Խառը ուսուցումը համատեղում է երկու ուսումնական միջավայրերի լավագույն կողմերը՝ ավանդական առկա (դեմ առ դեմ) դաս-դասարանային ուսուցում-ուսումնառությունը և  բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային ուսումնառությունը: Խառը ուսուցմամբ հնարավոր է ներգրավել բոլոր տեսակի սովորողներին՝ նրանց, ովքեր ավելի լավ են սովորում կառուցվածքային միջավայրում, որը ներառում է ուսուցչի հետ դեմ առ դեմ շփումը, և սովորողների անկախ տիպերին, ովքեր ավելի լավ են սովորում կիսաինքնավար, համակարգչային ուսումնառության միջոցով: Խառը ուսուցումը երկու տիպի սովորողներին էլ ծառայում է:

Դաս-դասարանայինը դերախաղերի հնարավորություն է ընձեռում, որոնց անմիջապես հետևում են դեմ առ դեմ արձագանքները:

Առցանց ուսուցումը առաջարկում է անհատականացված, ինքնուրույն տեմպերով ուսումնառություն էլեկտրոնային ուսումնառության բաղադրիչներով, երբ սովորողները տրվում են ինտերակտիվ մեդիա միջոցներին, ինչպիսիք են խաղերը, տեսանյութերը, տեսադասերը, վիկտորինաները և սոցիալական մեդիայի բաղադրիչները, որոնք հասանելի են ոււսուցման կառավարման համակարգում (LMS-Learning Management System), և երբ սովորողը որպես ուսումնական գործիք օգտագործում է իր սմարթֆոնը կամ պլանշետը: Այստեղ սիրով եմ տեղեկացնում, որ կարելի է կարդալ Արևելյան դպրոց-պարտեզի դասվար Անահիտ Հարությունյանի «Առաջին դասարանցու ուսումնական անհատական գործիք» հոդվածը: Առաջին դասարանցու պլանշետով է սկսվում ամեն ինչ, որին հետևում են անհատական նոթբուքերն ու նեթբուքերը, ժամանակակից սմարթֆոնները, որոնցով իրականացվում է բլոգային ու նախագծային ուսուցումը:  

Ինչու՞ խառը ուսուցում-ուսումնառություն  

Հինգ հիմնական առավելություն ունի խառը ուսուցում-ուսումնառությունը:

  • 1. Ոչ մի սովորող դուրս չի մնում ուսումնական գործընթացից

Խառը ուսուցումը հաշվի է առնում սովորողների յուրաքանչյուր տեսակ, անկախ նրանից՝ նրանք նախընտրում են ծանոթ ավանդական դաս-դասարանայինը, թե  հեռավարն ու առցանցը, թե փորձում են երկուսի խառնուրդը:

Մեր կրթահամալիրում արդեն չորրորդ տարին է, սովորողներին հնարավորություն է տրվում ընդգրկվել հեռավար սովորողների խմբերում: Բլոգային ուսուցումը մեծապես նպաստում է հեռավար ուսուցում-ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը: Քովիդ 19-ի համավարակի պայմաններում մեր կրթահամալիրում   նույնիսկ համատեղվեց առկա-հեռավար-առցանց ուսուցումը բլոգային ուսուցմամբ և Teams հարթակի օգնությամբ, ինչ մասին գրել է Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը իր «Կրթության կազմակերպման հիբրիդային եղանակը ավագ դպրոցում – The Hybrid Way of Organizing Education at High School» հոդվածում: Կարելի է կարդալ նաև իմ «Առկա-առցանց հիբրիդային դասարաններ» վերնագրով իմ այլոց փորձի ուսումնասիրությունը:  

  • 2. Խառը ուսուցմամբ հնչեղություն են ստանում դասավանդողի և սովորողի արձագանքները

Դրա վառ ապացույցն է կրթահամալիրի դասավանդողների և սովորողների հրապարակումները ուսումնական բլոգներում, կրթահամալիրի կայքի առաջին էջում և դպրոցների ենթակայքերում:

  • 3. Խառը ուսուցմամբ կարող են նվազել կրթությանը հատկացվող ծախսերը

Teams և Zoom ուսումնական առցանց հարթակների օգնությամբ հնարավոր է վարպետության դաս կազմակերպել միանգամից մինչև 300 սովորողի համար:

  • 4. Խառը ուսուցմամբ մեծանում է սովորողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում:

Օգտագործելով անհատական ՏՀՏ միջոցները՝ հնարավոր է յուրաքանչյուր սովորողի տալ իր ունակություններին համապատասխան առաջադրանքներ և այդ ձևով ապահովել բոլոր սովորողների ներգրավվածությունը:

Ասվածի ապացույցը կարող է լինել 2019 թվականի հոկտեմբերի 10-ի մասնագետ-դասավանդողի իմ օրագիրը:  Կարելի է կարդալ նաև իմ «Մանկավարժական երեք հնարք, որոնք խթանում են ամբողջ դասարանին ակտիվորեն ներգրավվել ուսումնական գործունեության մեջ» այլոց փորձի ուսումնասիրությունը:

  • 5. Խառը ուսուցում-ուսումնառությամբ հնարավոր է դառնում ուսուցման անհատականացումը

Այս ենթակետի տակ տեղին է կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածը:

Խառը ուսուցում-ուսումնառության մոդելները

  • Առկա կամ դեմ առ դեմ.

Դասավանդողի ղեկավարությամբ ավանդական դաս-դասարանային ուսումնական պարապմունքներ՝ համալրված ՏՀՏ միջոցներով, որը թույլ է տալիս սովորողներին վերահսկել իրենց ուսուցման տեմպերը: Առավելություններից են՝ դերախաղը, մենթորությունը, գործնական պրակտիկան և հետադարձ կապը:

  • Ուսուցման-ուսումնառության գործունեության ձևերի ռոտացիոն կամ պարբերական կրկնությունների բնույթը:

Սովորողները մի ուսումնական գործունեությունից անցնում են մեկ այլ ուսումնական գործունեության՝ կամ ուսուցչի կողմից ղեկավարվող կառուցվածքային ուսումնական պարապմունքներով, կա՛մ առցանց՝ ինքնուրույն ուղղորդված ձևով: Օրինակները ներառում են դասարանական խմբային ուսուցումը, վիրտւալ լաբորատորիաները և շրջված դասարանը, որտեղ սովորողները ուսումնասիրում են դասի թեման ՏՀՏ միջոցների օգնությամբ՝ նախքան առկա կամ դեմ առ դեմ դաս-դասարանային ուսումնական պարապմունքին մասնակցելը:

  • Ճկուն ուսուցում-ուսումնառությունը

Խառը ուսուցման այս տիպը հայտնի է նաև որպես մոդուլային ուսուցում, որը սովորողներին տալիս է որոշակի ընտրություն իրենց ուսումնական ձևաչափում: Նրանք կարող են որոշել, թե արդյոք ցանկանում են մոտենալ դասերին կամ նույնիսկ դասընթացներին առկա (դեմ առ դեմ), թե առցանց, կամ էլ՝ խառը ուսուցման դասարաններում: Դասավանդողը ավելի շատ մենթորի դեր է կատարում՝ միայն պատասխանում է սովորողի հարցերին:

Նման ճկուն ուսուցում-ուսումնառությունը մեր կրթահամալիրում փորձարկվել է Քովիդ 19-ի համավարակի դեմ պայքարի պայմաններում:

  • Խաղային ուսուցում-ուսումնառությունը

Սովորողներին մոտիվացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը նրանց խաղալն է: Օգտագործելով խաղի տարրերը, ինչպիսիք են միավորները կամ խաղացողի վարպետության մակարդակները, սովորողները զգում են փոքր մրցակցություն և ավելի են մոտիվացվում:

Անգլերեն դասավանդողի ուղեցույց. լեզվական խաղեր

  • Առցանց լաբորատորիայի մոդելը

Պատկերացրեք հեռավոր գյուղական վայրի մի դպրոց, որտեղ սովորողների թվի սակավության պատճառով քիչ են մասնագետ դասավանդողները: Սովորողները իրենց ուսումնական պարապմունքների մեծ մասը անցկացնում են համակարգչային լաբորատորիայում, որը տեղակայված է գյուղական ավանդական դպրոցում: Ուսուցումն իրականացնում է քաղաքի կամ շրջկենտրոնի լավագույն մասնագետ դասավանդողը հեռավար-առցանց ձևաչափով: Ուսումնական պարապմունքը համակարգչային լաբորատորիայում վերահսկում է մի ոչ մասնագետ: Նա հետևում է միայն սովորողների վարքագծին և հաճախելիությանը: Սա խառը ուսուցման առցանց լաբորատոր մոդելի օրինակ է: Այս մոդելը շատ օգտակար է այն գյուղական վայրերում, որտեղ դպրոցները սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Կարծում եմ, որ այս մոդելը կիրառելի կլինի «Գագարին» նախագծով գյուղական համայնքների հետ ուսումնական նախագծեր իրականացնելու համար:

  • Խառը ուսուցում-ուսումնառության ինքնախառնուրդ մոդելը

Խառը ուսուցման ինքնախառնուրդ մոդելը գրեթե բացառապես հիմնված է մեդիա համացանցային ուսուցման վրա: Սովորողները կարող են օգտվել համակարգչային լաբորատորիաներից իրենց դպրոցում կամ քոլեջում և ուսուցիչներից օգնություն ստանալ համացանցային ռեսուրսների հասանելիության վերաբերյալ: Իրոք, ինքնախառնուրդի մոդելն ամենևին էլ չի հիմնվում ուսպարապմունքների դաս-դասարանային ձևի վրա: Սովորողները կարող են նույնքան հեշտությամբ ավարտել դասընթացը, որն անցկացվում է տանը՝ ՏՀՏ միջոցների օգտագործմամբ:

Խառը ուսուցման ինքնախառնուրդի մոդելի հիմքում ընկած գաղափարն այն է, որ այն սովորողներին թույլ է տալիս ընտրել կրթության ոլորտներ, որոնք այլ կերպ կարող են անհասանելի լինել ավանդական հանրակրթական դպրոցի դաս-դասարանային ուսպարապմունքների միջոցով: Օրինակ, ավագ դպրոցի միջավայրում սովորողները կարող են չկարողանալ ուսումնասիրել որոշակի ուսումնական առարկա, քանի որ դպրոցի դասավանդման ցուցակում չկա մեկը, ով իրավասու է այն դասավանդելու համար:

  • Ինքնամղող հեռավար մեդիա մոտեցում 

Որպես խառը (համակցված) ուսուցման մոդել՝ կրթության համացանցային ինքնամղող հեռավար մոտեցումն ընդգրկում է թվային տեխնոլոգիաները, ինչպես ոչ մի ուրիշը: Հետևաբար, այն առավել հարմար է այն սովորողներին, ովքեր հասել են որոշակի հմտությունների մակարդակի և իրենց նախասիրությունների համար անհրաժեշտ որակական մակարդակներով բավականին առաջ են ընթացել իրենց համադասարանցիներից: Այս մոդելը հավասարապես կիրառելի է գիտության և տեխնիկայի, ինչպես նաև արվեստի և հասարակագիտական կրթության համար:

Մեր Ավագ դպրոցի սովորողներ Հայկ Խաչատրյանը և Միքայել Վարդանյանը ընդգրկված են հեռավար ուսումնառությամբ խմբում, չնայած ապրում են Երևանում: Նրանք ընտրել են հեռավար ուսումը, քանի որ շատ ժամանակ է մնում իրենց հիմնական նախասիրությանը անհրաժեշտ որակական զարգացումը ապահովելու համար: Հայկը և Միքայելը կատարում են ուսումնական բոլոր առարկաների հեռավար առաջադրանքները իրենց բլոգներում և ժամանակ են շահում լուրջ ձևով զբաղվելու մեկը՝ ծրագրավորմամբ, իսկ մյուսը՝ դասական երաժշտությամբ:

  • Ուսուցում-ուսումնառությունը նախագծերով

Ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը սովորողներին ստիպելու առնչվել ուսումնական առարկայի հետ: Ինչպե՞ս կարող են սովորողները  պատասխանատվության զգացում ձեռք բերել իրենց աշխատանքի համար: Ի՞նչ է անհրաժեշտ սովորողներին հաշվետու դարձնելու իրենց գաղափարների և այն տեղեկատվության համար, որից պահանջվում է օգտվել: Այս նշված հարցերի պատասխանը մեկն է՝ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ սովորողները հարցադրումներ են անում, որոնց պատրաստի պատասխանները չկան դասագրքերում: Այդ հարցադրումների պատասխանները և խնդիրների լուծումները ստանալու համար նրանք ստիպված են լինում կատարել իրենց առաջին հետազոտական աշխատանքները՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, հանդես գալ սեփական գաղափարներով և եզրակացություններով ու ստեղծել նախագծերի վերջնական արդյունքները:

Գործունեության այս ձևի վերաբերյալ չեմ ուզում օրինակներ բերել մեր կրթահամալիրում արված ու արվող ուսումնական նախագծերի մասին: Դրանցով լի են մեր դասավանդողների ուսումնական բլոգները, «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսի էջերը:  

Վերջաբան

Խոսքս ուղղում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վերջերս մուտք գործած երիտասարդ մանկավարժներին: Հեղինակային մանկավարժության կրթական ծրագրով աշխատող մեր մանկավարժները բավականին փորձ են ձեռք բերել, որը թափանցիկ է և հասանելի՝ բոլորի համար: Ուսումնասիրեք ձեր փորձառու գործընկերների ուսումնական բլոգները, կարդացեք Հայաստանում եզակի «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսում հրապարակված հոդվածները: Տարիներ առաջ նման առիթով մի հոդված էի գրել այս վերնագրով՝  «Ակնոցդ այլ տեղ մի՚ փնտրիր, այն քո աչքերին է»:

Օգտագործված աղբյուրներ

What is Blended Learning? Everything You Need to Know

Online Lab Model in Blended Learning

Flex Learning: Helping Students Choose their Path to Success Students՚՚ Perception of Project-Based Learning Model in Blended Learning

Անգլերենի առցանց դաս Ավագ դպրոցի հեռավար ուսումնառությամբ սովորողների համար հունիսի 9-ին

On the 9th of June, at 17:00 Yerevan time, we are going to speak on the topic “Is there a fake news problem? How can we overcome it?”

Please write down your ideas on your blog and send me the link.

Լեզվագործունեության բաց ճամբար հունիսի 6-10 (4-8-րդ դասարանցիներ)

Ճամբարի ջոկատները գործում են կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, Մայր դպրոցում

Հենքային աշխատակարգ (յուրաքանչյուր ջոկատավար պետք է տեղայնացնի այս աշխատակարգը՝ նշելով իր ջոկատի մասնակիցներին, գործունեության վայրը, կարող է նաև փոխել կամ լրացնել աշխատակարգում նշված լեզվագործունեության ձևերը)

Հունիսի 6

9:00-9:30 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Ճամբարականները ներկայանում են հայերեն և անգլերեն, որից հետո լեզվական խաղեր (ջոկատավարներն իրենք են որոշում լեզվական խաղի տիպը)

10:30-11:00 պարատուն (պարատունը ղեկավարում է երաժշտության ուսուցիչը)

11:00-12:00 Հայերեն և անգլերեն դերախաղեր (մարզերից եկած ճամբարականները ներկայացնում են իրենց գյուղերի բարբառները, կարող են կազմակերպվել անգլերեն դերախաղեր՝ վաճառող-գնորդ, մանկական սրճարանի մատուցող-հաճախորդ, այլ)

12:00 – 12:30 մարզական խաղեր

12:30 – 13:00 ընդմիջում

13:00 – 14:00 Այցելություն բրուտանոց (կավով աշխատանք)

Հունիսի 7

9:00-9:30 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Զրույց-քննարկում հայերեն և անգլերեն «Our School – մեր դպրոցը»

10:30-11:00 պարատուն

11:00-12:00 -Հայերեն և անգլերեն լեզվական գործունեություններ. հայերեն և անգլերեն բեմադրություն. Հ.Թումանյանի «Կիկոսի մահը-The Death of Kikos»

12:00 – 12:30 մարզական խաղեր

12:30 – 13:00 ընդմիջում

13:00-14:00 – Այցելություն ուսումնական ագարակ

Հունիսի 8

9:00-9:30 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Զրույց-քննարկում հայերեն և անգլերեն «Արդյո՞ք մաքուր ենք պահում մեր շրջապատը»:

10:30-11:00 պարատուն

11:00-12:00 -Հայերեն և անգլերեն լեզվական գործունեություններ. հայերեն և անգլերեն բեմադրություն. Հ.Թումանյանի «Սուտասանը-The Liar»

12:00-12:30 մարզական խաղեր, լող

12:30 – 13:00 ընդմիջում

13:00- 14:00 Այցելություն Քոլեջ. Խաղողի և գինու դպրոց

Հունիսի 9

9:00-9:30 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 լեզվական խաղեր

10:30-11:00 պարատուն

11:00-12:00 Հայերեն և անգլերեն լեզվական գործունեություններ. Ճամբարականները բանավոր կատարում են մայրենիի և անգլերենի ապրիլյան և մայիսյան ֆլեշմոբների 4-5-րդ և 6-8-րդ դասարանների ֆլեշմոբների առաջադրանքները:

12:00-12:30 մարզական խաղեր, լող

12:30-13:00 ընդմիջում

13:00-14:00 Անգլերեն մուլտֆիլմի դիտում «Mowgli»

Հունիսի 10

9:00-9:30 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:30 Խոսքային փոխներգործության արտահայտությունների յուրացում. ներկայանալը, ողջունելը և հրաժեշտ տալը օրվա տարբեր ժամանակահատվածներին, շնորհակալություն ասելը և պատասխանելը, համաձայնվելը և չհամաձայնվելը, ներողություն խնդրելը և պատասխանելը, հրավիրելը և հրավերի ընդունումը ու մերժումը ..,

10:30-11:00 պարատուն

11:00 – 12:00 Երկխոսությունների կազմում՝ օգտագործելով խոսքային փոխներգործության արտահայտություններ:

12:00-12:30 մարզական խաղեր, լող

12:30-13:00 ընդմիջում

13:00 – 14:00 Անգլերեն մուլտֆիլմի դիտում «Mowgli» երկրորդ մասը

15:15 – Մասնակցություն մեդիաուրբաթ համերգին:

Լեզվագործունեության բաց ճամբար հունիսի 13-17 (8-11-րդ դասարանների սովորողների համար )

Հենքային աշխատակարգ (յուրաքանչյուր ջոկատավար պետք է տեղայնացնի այս աշխատակարգը՝ նշելով իր ջոկատի մասնակիցներին, գործունեության վայրը, կարող է նաև փոխել կամ լրացնել աշխատակարգում նշված լեզվագործունեության ձևերը)

Հունիսի 13

Ժամը 9:30-10:00 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

Ժամը 10:00-11:00, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Ճամբարի մասնակիցները ներկայանում են՝ խոսելով իրենց սովորած օտար լեզուներով (անուն ազգանուն, նախասիրություններ, բնավորության գծեր, նպատակներ)

Ժամը 11:00-11:30

Պարատուն՝ մարմարյա սրահում

Ճամբարի մասնակիցներին միանում են երաժշտություն դասավանդողները:

Ժամը 11:30- 12:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրվա երկիրը և լեզուն՝ Վրաստան – վրացերեն

Վրացերենի դասավանդող Ռինա Շագինյանը տեսաֆիլմով ներկայացնում է Վրաստանը, հետաքրքիր պատմամշակութային վայրերը, տեսարժան վայրերը, Վրաստանի ժամանակակից մշակույթը:

Մասնակիցները սովորում են չորս վրացերոն բառ և արտահայտություն.

Բարև ձեզ, ինչպե՞ս եք, շնորհակալություն, ցտեսություն

12:30-13:00 ընդմիջում,

13:00 – 14:00 այցելություն ուսումնական ագարակ. ձիավարություն

Հունիսի 14

Ժամը 9:30-10:00 Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

Ժամը 10:00 – 11:00, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Քննարկում «Should we listen to the parents while choosing a future profession? – Պե՞տք է լսել ծնողների կամ այլ մարդկանց կարծիքը, երբ մասնագիտություն ենք ընտրում»:

11:00-11:30 պարատուն մարմարյա սրահում

Ճամբարի մասնակիցներին միանում են երաժշտություն դասավանդողները:

Ժամը 11:30- 12:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրվա երկիրը և լեզուն՝ Իտալիա – իտալերեն

Իտալերեն դասավանդող Մարիամ Սարդարյանը տեսաֆիլմով ներկայացնում է Իտալիան, հետաքրքիր պատմամշակութային վայրերը, տեսարժան վայրերը, իտալական ժամանակակից մշակույթը:

Մասնակիցները սովորում են չորս իտալերեն բառ և արտահայտություն.

Բարև ձեզ, ինչպե՞ս եք, շնորհակալություն, ցտեսություն

12:30 – 13:00 ընդմիջում,

13:00- 14:00 Այցելություն Գինու և խաղողի դպրոց, Քոլեջ

Հունիսի 15

Ժամը 10:00-11:00 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Լեզվական խաղ «Live Dictionary – կենդանի բառարան»

11:00 – 11:30 պարատուն մարմարյա սրահում

11:30- 12:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրվա երկիրը և լեզուն՝ Ավստրալիա – անգլերեն

Անգլերեն դասավանդող Հերմինե Գևորգյանը տեսաֆիլմով ներկայացնում է Ավստրալիայի պատմամշակութային վայրերը, տեսարժան վայրերը

12:30 – 13:00 ընդմիջում.

13:00-14:00 Այցելություն Գեղարվեստի քանդակի դպրոց

Հունիսի 16,

Ժամը 10:00-11:00, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Քննարկում՝ «Is history taught in the right way at schools? – Արդյո՞ք պատմությունը ճիշտ է դասավանդվում դպրոցներում»:

11:00-11:30 պարատուն մարմարյա սրահում

11:30 – 12:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրվա երկիրը և լեզուն՝ Ֆրանսիա – ֆրանսերեն

Ֆրանսերեն դասավանդող Կարինե Թևոսյանը տեսաֆիլմով ներկայացնում է Ֆրանսիայի պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, ֆրանսիական ժամանակակից մշակույթը:

Մասնակիցները սովորում են 4 ֆրանսերեն բառ և արտահայտություն.

Բարև ձեզ, ինչպե՞ս եք, շնորհակալություն, ցտեսություն

12:30-13:00 ընդմիջում.

13:00-14:00 այցելություն Գեղարվեստի քանդակի դպրոց

Հունիսի 17

Ժամը 10:00-11:00 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Լեզվական խաղ «Snowball – Ձնագունդ»

11:00-11:30 պարատուն մարմարյա սրահում

11:30 – 12:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրվա երկիրը և լեզուն՝ Իսպանիա – իսպաներեն

Իսպաներեն դասավանդող Ռուզաննա Սարգսյանը տեսաֆիլմով ներկայացնում է Իսպանիայի պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, իսպանական ժամանակակից մշակույթը:

Մասնակիցները սովորում են 4 ֆրանսերեն բառ և արտահայտություն.

12:30-13:00 ընդմիջում

13:00-14:00 Այցելություն Գնել Հարությունյանի լաբորատորիա