Just another WordPress.com site

Archive for March, 2019

Երկարաժամկետ համագործակցային նախագիծ «Գրական Երևան»

Մասնակիցները. Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ անգլերենի և ռուսերենի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները: Դասավանդողներ՝ Գայանե Թերզյան, Յուրա Գանջալյան, Մարիամ Քալանթարյան:

Նպատակը.  Նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում հայ մեծանուն գրողներին երեք լեզվով ներկայացնելու կարողություններ, պատրաստվում է զբոսաշրջային եռալեզու փաթեթ՝ «Գրական Երևան»:

Նախագծի կատարման ժամկետները. սկիզբը՝ 2019-ի ապրիլի 1-ը, ավարտը՝ 2019-ի հունիսի 25-ը:

Նախագծի իրականացման ընթացքը.

Առաջին փուլ. նախագծի իրականացման առաջին փուլը համընկնում է ապրիլյան նախագծային շաբաթին՝ ապրիլի 1-5-ը:

Պատրաստվում են եռալեզու նյաթեր երկու գրողների և նրանց տուն թանգարանների մասին՝ Եղիշե Չարենց և Ավետիք Իսահակյան:

Սովորողները գրողների և նրանց տուն թանգարանների մասին տեղեկատվական նյութեր են հավաքում համացանցից, որից հետո դրանք քննարկվում են դասավանդողների հետ և միասնական վերջնական տեսքի են բերվում: Հայերեն տեքստերը մի քիչ ավելի համառոտ և պարզեցված լեզվով թարգմանվում են անգլերեն և ռուսերեն: Տեքստերը դառնում են ուսումնական նյութեր ուսպարապմունքների համար:

Շաբաթվա վերջին սովորողների և դասավանդողների խումբը այցելում է Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները: Այցելության ընթացքում զբոսաշրջային փաթեթեի համար լուսանկարներ են արվում:

Զբոսաշրջային եռալեզու փաթեթները հրապարակվում են սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգներում, Քոլեջի կայքում:

Երկրորդ փուլ.  սկիզբը՝ ապրիլի 10-ը, ավարտը ապրիլի 30-ը

Նախագծի ընթացքը և վերջնական արդյունքը նույնն է:

Երրորդ փուլ. ամբողջ մայիս ամիսը

Չորրորդ փուլ. Գրականության և արվեստի պետական թանգարան

Ուսումնասիրության համար առաջարկվող այլ նյութեր

Մոսկովյան «ԺԱՄ»  ամսագրի՝ «Եղեգնյա գրչով» շարքի հրապարակումները.

  1. Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մասին
  2. Հովհաննես Թումայանի տուն-թանգարանի մասին
  3. Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մասին
  4. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին
  5. Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասին
  6. Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի մասին
  7. Գրականության և արվեստի պետական թանգարանի մասին (կից ֆայլը)

 

Գայանե Թերզյան

Յուրա Գանջալյան

Մարիամ Քալանթարյան

Մարտ ամսվա հաշվետվությունը

Օտար լեզու դասավանդողների աշխատանքներ.

Ժաննա Հակոբյան – ռուսերեն է թարգմանել Մանիֆեստի գիրը

Ժաննա Հակոբյան – ռուսերեն է թարգմանել «կրթությունը հիմա մեծ մարտահրավեր է, այո…»

Ծովիկ Կասսաբյան – անգլերեն է թարգմանել Մարգարիտ Սարգսյանի «Սոցիալական ցանցեր. Մարդը ափի մեջ – Social Networks: Man on the Palm» հոդվածը:

Յուրա Գանջալյան – այլոց փորձի ուսումնասիրում «Անգլերենի ուսուցումը անգլիայում որպես մայրենի լեզու»

Յուրա Գանջալյան – Տիար Աշոտ Բլեյանի օրագրի թարգմանությունները անգլերեն.

Մարտի 4-ի գիրը. Գիր պատում իր հավելվածով – Political-Economic-Social Index of the Revolution

Մարտի 11-ի գիրը- Մտքի համար ի՞նչ սահման – Is there any Limit for the Mind?

Մարտի 13-ի գիրը – Մանիֆեստի գիրը

Մարտի 14-ի գիրը – Իմ գիրը՝ որպես որպես անդրադարձ ու բլոգային ուսուցման հարթակ – My Diary Note as a Reflection and a Platform for Blog Based Teaching

Մարտի 25-ի գիրը – Եթե մարդու համար՝ ապա մարդու հետ – If it is for Man, It should be with Man

Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի ֆլեշմոբները  

Դասավանդողների մասնակցությունը ռուսերենի և անգլերենի ֆլեշմոբների առաջադրանքների կազմմանը և պատասխանների ստուգմանը

Անգլերենի ֆլեշմոբ՝ մարտի 20-ին

դասարան Առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Մասնակիցների թիվը
2-3-րդ դասարաններ Անի Մրտեյանը 157
4-5-րդ դասարաններ Լիանա Ասատրյանը 77
6-8-րդ դասարաններ Յուրա Գանջալյան 24
9-12-րդ դասարաններ Սիլվա Հարությունյան 22

 

Ռուսերենի ֆլեշմոբ՝ մարտի 22-ին

2-3-րդ դասարաններ Անահիտ Նաղդալյան 52
4-5 –րդ դասարաններ Մարիամ Քալանթարյան 65
6-8-րդ դասարաններ Սեդա Այվազյան Մասնակից չի եղել. Ուրբաթ և արձակուդից առաջ, անհոգ վիճակ
9-12-րդ դասարաններ Ժաննա Հակոբյան 24

 

Խմբագրական աշխատանք – խմբագրել եմ «Social Networks: Man on the Palm» հոդվածը:

Վարել եմ mskh.am-ի անգլերեն էջը:

Մենթորական աշխատանք «Զրույց անգլերենի երիտասարդ մասնագետի հետ»

Անգլերենի լրացուցիչ կրթություն դասավանդողների հետ

Ամսվա ընթացքում շարունակել եմ անգլերենի հեռավար ուսուցումը Ավագ դպրոցի 15, Միջին դպրոցի 2 և Արևելյան դպրոցի 1 սովորողների համար: Անգլերենի հեռավար ուսուցումը մարտ ամսին. Հաշվետվություն:

Վարել եմ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների անգլերենի դասընթացը: Կազմել եմ նոր ուսումնական նյութեր՝ «Երևանի կենտրոնը-The Centre of Yerevan», և «Նախաճաշ ռեստորանում. Հանրապետության հրապարակ – Breakfast in the Restaurant and Republican Square»

 

Զրույց անգլերենի երիտասարդ մասնագետի հետ

Մարտի 22-ին կրթահամալիրի մանկավարժության կենտրոնում զրույց ունեցա անգլերենի երիտասարդ մասնագետ Միլենա Մանուչարյանի հետ: Միլենա Մանուչարյանը 2018-ին է ավարտել Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ‹‹Միջմշակութային հարաբերություններ›› ֆակուլտետը: Միլենան այդ օրը ներկա էր եղել Լիանա Ասատրյանի անգլերենի պարապմունքներին Արևմտյան դպրոցում:

Մոտ 40 րոպե անգլերեն զրուցեցինք: Միլենայի անգլերենի իմացությունը լիովին բավարարում է՝ անգլերենի դասավանդող աշխատելու համար: Միակ մտավախությունն այն է, որ այդ ֆակուլտետում չեն դասավանդել անգլերենի դասավանդման մեթոդիկա: Զրույցի ընթացքում նրան բացատրեցի այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է ուղղորդվել կրտսեր դպրոցում անգլերեն դասավանդելիս: Խորհուրդ տվեցի ուսումնասիրել Աննա Գանջալյանի, Լիանա Ասատրյանի ուսումնական բլոգները: Դասավանդման մի քանի իրավիճակային դերախաղեր ստեղծեցինք զրույցի ընթացքում, որի ժամանակ ես երևակայական 4-րդ դասարանցի էի, իսկ նա՝ անգլերենի ուսուցիչը: Ես խոստացա ներկա գտնվել նրա առաջին փորձնական դասերին:

 

Երևանի կենտրոնը. The center of Yerevan

Եկեք գնանք կարապի լիճ հյուսիսային պողոտայով։ Սա հյուսիսային պողոտան է: Այն շատ լայն է, այդպես չէ՞։ Գրեթե բոլոր շենքերը այս պողատայում կիսադատարկ են (half empty), որովհետև բնակարանները այս շենքերում չափազանց թանկ են։ Պողատայի երկու կողմերում ֆիրմային խանութներ են։ Զբոսաշրջիկները սիրում են քայլել այս պողոտայով։ Ահա մենք մոտենում ենք կարապի լճին։ Կարապի լիճը իր ձևով շատ նման է Սևանա լճին։ Ամռանը այստեղ կարապներ են լողում, իսկ ձմռանը այստեղ արհեստական սահադաշտ է։ Կարապի լճից դեպի ձախ Օպերայի շենքն է իր Ազատության հրապարակով: Սա Երևանի սիրտն է։

Ópera,_Ereván,_Armenia,_2016-10-03,_DD_13

Օպերայի շենքը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը 1930-ականներին: Ըստ Թամանյանի սկզբնական նախագծի օպերայի շենքը պետք է ունենար երկու դահլիճ՝ ձմեռային և ամառային՝ բացօթյա: Հետագայում բացօթյա դահլիճի փոխարեն կառուցվեց ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որը կոչվեց Արամ Խաչատրյանի անունով: Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը ունի 1400 նստատեղ, իսկ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի դահլիճը՝ 1200. 1937 թվականին օպերայի շենքի նախագիծը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ստացավ ոսկե մեդալ: Հայկական եկեղեցիների և վանքերի նման օպերայի շենքի պատերի զարդաքանդակները խաղողի ողկույզներ և նռներ են:

Օպերայի շենքի դիմաց կարող եք տեսնել Հովհաննես Թումանյանի և Ալեքսադր Սպենդիարյանի հուշարձանները: Ալեքսանդր Սպենդիարյանը հայ մեծ կոմպոզիտոր է, որի Ալմաստ օպերան առաջին հայկական օպերան էր, որի լիբրեդոն գրվել էր Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը-The Siege of the Tmbouk Castle» պոեմի հիման վրա: Օպերայի շենքի դիմաց Ազատության հրապարակն է:

-Ինչու՞ է այս հրապարակը կոչվում «Ազատության»:

-Բոլոր հակաիշխանական, ժողովրդավարություն պահանջող ցույցերը այս հրապարակում են կազմակերպվել: Շենքի հյուսիսային կողմում Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճի մուտքն է Արամ Խաչատրյանի հուշարձանով:

Հաջորդ տեսարժան վայրը, որը այստեղից շատ մոտ է, Մարտիրոս Սարյանի հուշարձանն է, որի չորս կողմը ժամանակակից նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքն է կազմակերպվում շաբաթ և կիրակի օրերին: Մենք պետք է միայն կտրենք անցնենք Մաշտոցի պողոտան:

Без названия

Այս հուշարձանը պատրաստված է սպիտակ մարմարից: Դուք կարող եք մոտենալ նկարներին, որոնց կողքին այդ նկարների հեղինակներն են կանգնած: Կարող եք հարցնել նկարների գինը և գնել դրանցից մեկը: Կարող եք նաև գինը սակարկել:

Մարտիրոս Սարյանի հուշարձանից ոչ հեռու կարող եք տեսնել չորս տղամարդկանց մի յուրահատուկ հուշարձան: Այս հուշարձանը պատկերում է հայկական հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին:

Men_in_Yerevan

Այստեղից ոչ հեռու, Սայաթ Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ: Հրապարակի մեջտեղում ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժյուլ բաստիեն լեպաժի-Jules Bastien-Lepage-ի արձանն է, որի հեղինակը Օգյուստ Ռոդենն է:

images

Let’s go to Swan Lake through Northern Avenue. This is Northern Avenue. It is very wide, isn’t it? Almost all the buildings in this avenue are half empty because the apartments here are very expensive. There are firm (brand) shops on both sides of the avenue. Tourists like walking along this avenue. Now we are approaching Swan Lake. Swan Lake is very much like Lake Sevan with its shape. Swans bathe in this lake in summer, and in winter an artificial skating rink opens here.  To the left of Swan Lake is the Opera House with its Freedom Square. This is the heart of Yerevan. The Opera House was designed by Alexander Tamanyan in the 1930-s. According to Tamanyan’s initial design, the Opera House was to have two halls: a summer out-door hall, and a winter hall. Later, instead of the summer hall, a big hall of Philharmonie was built and it was named after Aram Khachatryan. The Big Concert Hall after Aram Khachatryan has 1400 seats, and the Opera and Ballet Hall has 1200 seats. In 1937 the design of the Opera House got a gold medal at the World Exhibition of Art in Paris. Like Armenian churches and monasteries, the wall ornaments of the Opera House are bunches of flowers and pomegranates. In front of the Opera House, you can see the monuments to Hovhannes Tumanyan and Alexander Spendiaryan. Alexander Spendiaryan is a great Armenian composer who created the first Armenian opera “Almast” the libretto of which was written on the bases of Tumanyan’s poem ”The Seige of the Tmbouk Castle”.

Freedom Square is in front of the Opera House.

-Why is this square called “Freedom Square”?

All the anti-government and democratic rallies have been organized here. The Northern side of the Opera House is the entrance to the Big Concert Hall after Aram Khachatryan. There is a monument to him here.

The next place of interest which is very close to this place, is Martiros Saryan’s monument. On Saturdays and Sundays, out-door exhibitions and sale of the works by modern artists are held. We only have to cross the Mashtots Avenue. This monument is built of white marble. You can approach these paintings and the artists who are standing beside them. You can ask the prices of these pictures and buy one of them. You can also bargain.

Not far from the monument to Martiros Saryan, you can see a peculiar monument to four men. This monument portrays the heroes of the well-known Armenian film “Men”.

Not far from here, the crossing of Sayat Nova and Mashtots Avenues is called The Square of France. In the center of the square, you can see the monument to the famous French painter Jules Bastien-Lepage created by Auguste Rodin.

 

 

Անգլերենի հեռավար ուսուցումը մարտ ամսին. հաշվետվություն

Իմ ուսումնական բլոգը ունի հեռավար կրթության բաժինը, որտեղ երևում են բոլոր դաս-առաջադրանքները, սովորողների պատասխանները  իմ արձագանքները նրանց պատասխաններին:

Ավագ դպրոց

Ավագ դպրոցից 15 սովորող է ընդգրկված անգլերենի հեռավար ուսուցման մեջ՝ Ավետիս Տետեյան, Ռուբեն Գալստյան, Աստղիկ Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան, Ինեսա Թումասյանց, Ալբերտ Ղազարյան, Նարե Կարապետյան, Նանե Խալաթյան, Աշոտ Աղաջանյան, Անահիտ Քաթուզյան, Արսեն Մկրտչյան, Լիանա Ակիմյան, Մանուկյան Մարինե, Սիլվա Սարգսյան, Նելլի Գևորգյան: Թվարկած 15 սովորողներից բոլոր առաջադրանքները պարտաճանաչ կատարում են՝ Ավետիս Տետեյանը, Ռուբեն Գալստյանը, Աստղիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը, Նարե Կարապետյանը,    Նանե Խալաթյանը, Նելլի Գևորգյանը:

Մարտ ամսվա առաջին օրերին՝ մինչև ամսի 10-ը սովորողները պատասխանելիս են եղել փետրվարի 26-ի առաջադրանքին:

Dear learners, you have already learned how sentences in direct speech can be turned into indirect speech. Now let’s check your knowledge. Here is a text of a parable (առակ): Read the text and reproduce it in indirect speech. Կարդացեք տեքստը և փոխադրեք այն անուղղակի խոսքով

Աստղիկ Խաչատրյանի պատասխանը մարտի 2-ին գերազանց էր

Մարտի 3-ին պատասխանել է Ավետիս Տետեյանը:

Իմ պատասխանը Ավետիս Տետեյանին սխալների ուղղումներով հետ եմ ուղարկել մարտի 4-ին:

Պատասխանել է նաև Նելլի Գևորգյանը, որը նոր սովորող է: Խորհուրդ տվեցի նրան նախ կատարել հունվարի 31-ի առաջադրանքը, որտեղ տվյալ թեման բացատրված է օրինակներով:

Ռուբեն Գալստյանը պատասխանել է մարտի 9-ին: Մարտի 10-ին սխալների ուղղումներով և իմ բացատրություններով պատասխանել եմ Ռուբեն Գալստյանին:

Նարե Կարապետյանը պատասխանել է մարտի 9-ին: Մարտի 10-ին սխալների ուղղումներով և իմ բացատրություններով պատասխանել եմ Նարե Կարապետյանին:

Մարտի 11-ին ուղարկել եմ նոր դաս-առաջադրանք:

Ռուբեն Գալստյանը և Նելլի Գևորգյանը պատասխանել են մարտի 12-ին: Ողղել եմ սխալները և հետ ուղարկել:

Նանե Խալաթյանը պատասխանել է մարտի 20-ին: Ուղղել եմ սխալները և հետ ուղարկել մարտի 21-ին:

Նարե կարապետյանը պատասխանել է մարտի 18-ին: Նույն օրը ուղղել եմ սխալները և հետ ուղարկել:

Ավետիս Տետեյանը պատասխանել է մարտի 16-ին: Ես իմ պատասխանը ուղարկել եմ մարտի 18-ին:

Արսեն Մկրտչյանը պատասխանել է մարտի 15-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 16-ին:

Աստղիկ Խաչատրյանը պատասխանել է մարտի 17-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 18-ին:

Մարտի 21-ին ուղարկեցի նոր  դաս-առաջադրանքը

Let’s enrich our vocabulary. Եկեք հարստացնենք մեր բառապաշարը:

Someone who…

Մարտի 22-ին պատասխանել է Աստղիկ Խաչատրյանը:

Իմ պատասխանը Աստղիկին՝

Well done, dear Astghik!

Correction of mistakes. You have only two mistakes.

  1. You’ll never be sad with him. He’s a very funny person. a հոդը պետք է գործածվի person գոյականի համար:

10) She’s so forgetful and absent-minded. «ցրված» բառի հայերեն համարժեքը «absent-minded»-ն է:

Մարտի 22-ին պատասխանել է Նելլի Գևորգյանը:  Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:
Մարտի 22-ին պատասխանել է Արսեն Մկրտչյանը: Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:

Սպասում եմ մյուս սովորողների պատասխաններին:

Միջին դպրոց

Միջին դպրոցից հեռավար ուսուցմամբ երեք սովորող ունեմ՝ Աշոտ Հովհաննիսյանը, Արտյոմ Կիրակոսյանը և Անի Պետրոսյանը: Աշոտ Հովհաննիսյանը պարտաճանաչ կերպով ուղարկում բոլոր առաջադրանքների պատասխանները: Արտյոմ Կիրակոսյանը ուսումնական առաջին շրջանում երկու-երեք առաջադրանք կատարեց, իսկ Անի Պետրոսյանը դեռ որևէ առաջադրանք չի կատարել:

Մարտ ամսվա առաջին դաս-առաջադրանքը եղել է ամսի 5-ին՝ «have և have got» թեմայով:

Պատասխանել է Աշոտ Հովհաննիսյանը մարտի 7-ին, բայց շատ սխալներ էր կատարել, որովհետև ուշադիր չէր կարդացել իմ բացատրությունները: Առաջարկեցի նորից կատարել առաջադրանքը: Դեռ Պատասխան չեմ ստացել:

Մարտի 22-ին ուղարկեցի երկրորդ առաջադրանքը:  

Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի սովորող Անահիտ Հովհաննիսյանի հետ իմ աշխատանքը մարտ ամսին

Անահիտ Հովհաննիսյանը միշտ պարտաճանաչ կերպով կատարում է իր առաջադրանքները:

Առաջին առաջադրանքը եղել է մարտի 2-ին, որին Անահիտը պատասխանեց մարտի 13-ին:

Երկրորդ առաջադրանքը ուղարկել եմ մարտի 22-ին:

Առաջադրանք հեռավար ուսուցմամբ սովորող 5-րդ դասարանցի Անահիտ Հովհաննիսյանին.մարտի 22-ին

  1. Երբ ինչ-որ մեկը փռշտում է, ասում են. «Առողջություն: God bless you!», իսկ դրա պատասխանը՝ «Շնորհակալություն: Thank you»: Երբ ինչ-որ մեկը անզգուշորեն տրորել է ձեր ոտքը, ասում է. «Ներողություն: I am sorry կամ պարզապես՝ Sorry», իսկ դրա պատասխանը՝ «Ոչինչ – Never mind»: Երբ ինչ-որ մեկը ասում է «Excuse me», ուշադրություն դարձրեք նրան՝ ասելով՝ «I am listening to you»: Երբ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում ձեզ, կան տարբեր տիպի պատասխաններ՝ «You are welcome , եթե մի բաժակ ջուր, մատիտ կամ էլ գրիչ ես տվել, – Not at all. Don’t mention it. It’s a pleasure to help you, եթե օգնել ես նրան ավելի կարևոր բանում»:Արագ կողմնորոշվեք, թե ինչ եք ասելու և ինչ պատասխան եք ստանալու այս իրավիճակներում.

I am sorry for knocking off your cell phone. Կներես, որ վայր գցեցի քո հեռախոսը:

Thank you for helping me to open my blog.

Your friend sneezed.

Thank you for lending me your pen.

Excuse me, …

 

Ինչպե՞ս հրաժարվել և ինչպե՞ս չհրաժարվել հյուրասիրությունից:Եթե ճաշկերույթի ժամանակ մի որևէ բան են հյուրասիրում և դուք չեք ուզում վերցնել, ապա պետք է ասել. «No, thank you» կամ «No, thank you, I am fed up»: Եթե ուզում եք օգտվել հյուրասիրությունից, ապա պետք է ասել. «Yes, please» կամ «Yes, please, I want some more», կամ «Yes, please. I want a piece of cake». Հիմա եկեք փորձենք.

  1. a) Do you want some more rice porridge? (հրաժարվեք)

 

 

  1. b) Help yourself to apples. (չհրաժարվեք)
  2. c) Taste this piece of cake. It is very delicious (համեղ). (չհրաժարվեք)

 

Պատասխանեք այս հարցերին.

  1. a) Have you got brothers and sisters? Are they older or younger than you? Do you often argue (վիճել) with them?
  2. b) What do you do in your free time? What is your hobby?
  3. c) Where do you live? Can you write your address in English?

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 22-ին

Օտար լեզվի իմացության կարևոր կարողություններից է առանց թարգմանելու տալ մի որևէ բառի բացատրությունը և հակառակը՝ բառի օտար լեզվով բացատրությունից կռահել բառը: One of the important skills of knowing a foreign language is giving the definition or explanation of a word without translating it, and vice versa, to guess a foreign word by reading it or listing to its explanation in the foreign language.

Կարդացեք տրված մի քանի օրինակները. Read some examples.

A place where groceries are sold – supermarket.

A place where children go to get education – school.

A person who writes poems – poet.

A person who trains sportsmen – coach.

 

Task 1. Guess the word.

A place where you go to have dinner. –

A place where people are buried. –

A person who arrests people. –

A person who makes films. –

Something that opens doors. –

A person whose husband has died. –

A person who isn’t married. –

A place where you keep money. –

A place where you can buy medicine. –

In this section of the supermarket you can buy sweets. –

A person whose job is to govern the whole country (nation)-

Task 2. Give your own definitions of these words. Do not use English explanatory dictionaries.

elephant –

hedgehog –

library –

smart phone-

corkscrew –

slippers –

rifle –

prosecutor –

lawyer –

 

 

 

 

 

Դաս-առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 21-ին

Let’s enrich our vocabulary. Եկեք հարստացնենք մեր բառապաշարը:

Someone who…

  1. keeps losing things is (careless-անուշադիր, forgetful-մոռացկոտ, absent-minded-ցրված)
  2. always drops/breaks things is (clumsy-անփույթ)
  3. thinks bad things will happen is (pessimistic – վատատես)
  4. goes to a lot of parties is (outgoing-շատ ման եկող, sociable-շփվող)
  5. keeps his thoughts and ideas to himself is (introverted-ներամփոփ, unsociable-չշփվող)
  6. never smiles is (bad-tempered- միշտ մռայլ վատ տրամադրությամբ, )
  7. makes you yawn is (boring – ձանձրացնող, )
  8. likes making things is (creative – ստեղծագործ, )
  9. keeps things tidy is (neat- կոկիկ, organized- կազմակերպված)
  10. never thinks about other’s feelings is (uncaring-անհոգատար, selfish-եսասեր)
  11. always arrives late for meetings is (unpunctual-անճշտապահ, unreliable -անվստահելի)
  12. makes you laugh all the time is (funny – զվարճացնող, humorous-սրամիտ հումորով)
  13. thinks good things will happen is (optimistic – լավատես, positive – դրական մտածողությամբ)
  14. hurts people or animals is (cruel-չար, sadistic-սադիստային բնավորությամբ)
  15. doesn’t like talking about his achievements is (modest – համեստ)

Translate the following sentences into English.

  1. Երբեք չես տխրի նրա հետ: Նա շատ զվարճալի մարդ է:
  2. Մարդիկ, ովքեր երբեք իրենց հույսը չեն կորցնում դժվար իրադրություններում, լավատես են:
  3. Դու միշտ ուշանում ես մեր հանդիպումներին: Դու անճշտապահ ես:
  4. Չի կարելի այդքան եսասեր լինել: Հարկ է, որ երբեմն մտածես նաև այլ մարդկանց մասին:
  5. Նա այնքան ձանձրալի է, որ երբ սկսում է խոսել, ես հորանջում եմ:
  6. Ամեն օր նա թատրոն, կինո, համերգ կամ հավաքույթի է գնում: (Թարգմանեք այս նախադասությունը երկու բառով:)
  7. Թոմը չի խոսում իր զգացմունքների մասին: Նա այնքան ներամփոփ է:
  8. Պարոն Բրաունը համեստ կյանքով է ապրում, չնայած շատ ունևոր մարդ է:
  9. Քո սենյակը միշտ մաքուր է և ամեն ինչ իր տեղում: Դու շատ կոկիկ ես:
  10. Նա այնքան մոռացկոտ ու ցրված է:

 

Մարտի 22-ին պատասխանել է Աստղիկ Խաչատրյանը:

Իմ պատասխանը Աստղիկին՝

Well done, dear Astghik!

Correction of mistakes. You have only two mistakes.

  1. You’ll never be sad with him. He’s a very funny person. a հոդը պետք է գործածվի person գոյականի համար:

10) She’s so forgetful and absent-minded. «ցրված» բառի հայերեն համարժեքը «absent-minded»-ն է:

Մարտի 22-ին պատասխանել է Նելլի Գևորգյանը:  Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:
Մարտի 22-ին պատասխանել է Արսեն Մկրտչյանը: Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:
Ապրիլի 2-ին պատասխանել է Ավետիս Տետեյանը:
Սխալները ուղղել և պատասխանել եմ ապրիլի 3-ին:
Նարե Կարապետյանը պատասխանել է ապրիլի 8-ին:

Տրված է 2019-ի անգլերենի մարտյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել մարտյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ – առաջադրանքը՝ Անի Մրտեյանի

4-5-րդ դասարաններ – առաջադրանքը՝ Լիանա Ասատրյանի

6-8-րդ դասարաններ – առաջադրանքը՝  Յուրա Գանջալյանի

9-12-րդ դասարաններ – առաջադրանքը՝ Սիլվա Հարությունյանի

Աշոտ Բլեյանի «Manifesto of General Educationon March, 2019» գրի հրապարակումը Linkedin-ում

https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:6512243843310718976/

Անգլերենի լրացուցիչ կրթություն դասավանդողների համար

Մարտի 4-ի և 11-ի պարապմունքների մասին:

Պարապմունքներին մասնակցում էին Գայանե Թերզյանը, Մանիկ Պողոսյանը և Դիանա Նազարյանը:

Պարապմունքները կազմակերպվում են առցանց դասընթացի հիման վրա:

Մի որևէ հատված դիտելուց և լսելուց հետո սկսում ենք մեր անգլերեն զրույցը նույն թեմայով և բառապաշարով: Զրույցի ընթացքում երբեմն օգտագործվում են նաև այլ բառեր և արտահայտություններ, որոնք չկան տեսադասում: Դրանք բոլորը գրի են առնվում և օրինակներով ամրապնդվում հիշողության մեջ: Պատահում են նաև առանձին պահեր, երբ  մեր զրույցները ամբողջությամբ դուրս են գալիս թեմայից: Դա լինում է, երբ զրույցի ընթացքում առնչվում ենք մանկավարժությանը վերաբերող մտքերի հետ:

Պարապմունքները տևում են 2 դասաժամ:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավարուսուցմամբ սովորողների համար. մարտի 11-ին

Երկրորդ և երրորդ տիպի պայմանական նախադասությունները նմուշ օրինակներով.

Նմուշ օրինակներ

It isn’t windy today. We won’t wear scarves. Այսօր քամոտ չէ: Մենք շարֆեր չենք կրի: 

Երկու նախադասությունները միացնում ենք իրար «եթե» շաղկապով:

If it were windy today we would wear scarves. Եթե այսօր քամոտ լիներ, մենք շարֆեր կկրեինգ: (Պետք է ուշադրություն դարձնել to be բայի վրա, որը միշտ were ձևը ունի բոլոր դեմքերի համար:)

Նույնկերպ վարվեք տրված նախադասությունների հետ:

  1. The weather is not cold. The children won’t stay indoors.
  2. He isn’t’ going to enter university. He won’t attend preliminary courses.
  3. The weather isn’t warm today. We won’t go hiking.
  4. The sausage is not fresh. I won’t eat it.
  5. I am not a doctor. I won’t help you.

Նմուշ օրինակ

I don’t like carbonated soft drinks. I don’t buy them. 

If I liked carbonated soft drinks I would buy them.

  1. I have no appetite. I won’t eat anything.
  2. He doesn’t read much. His vocabulary won’t get rich.
  3. I don’t know Mr. Hansen. I can’t meet him at the airport.
  4. He doesn’t sing well. He won’t take part in the concert.
  5. They don’t cook. They don’t eat at home.

Նմուշ օրինակ

I have got no money with me. I can’t lend you any.

If I had money with me I would lend you some. 

  1. Jim doesn’t earn much. He can’t go to the sea every summer.
  2. I don’t know the town. I can’t show it to you.
  3. The soup isn’t ready We can’t have dinner now.
  4. We haven’t got any vegetables at home. We can’t make any salad.
  5. I don’t read any newspapers. I can’t tell you the news.

Ռուբեն Գալստյանը և Նելլի Գևորգյանը պատասխանել են մարտի 12-ին: Ողղել եմ սխալները և հետ ուղարկել:

Նանե Խալաթյանը պատասխանել է մարտի 20-ին: Ուղղել եմ սխալները և հետ ուղարկել մարտի 21-ին:

Նարե կարապետյանը պատասխանել է մարտի 18-ին: Նույն օրը ուղղել եմ սխալները և հետ ուղարկել:

Ավետիս Տետեյանը պատասխանել է մարտի 16-ին: Ես իմ պատասխանը ուղարկել եմ մարտի 18-ին:

Արսեն Մկրտչյանը պատասխանել է մարտի 15-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 16-ին:

Աստղիկ Խաչատրյանը պատասխանել է մարտի 17-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 18-ին:

Անգլերենի ուսուցումը անգլիայում որպես մայրենի լեզու. այլոց փորձի ուսումնասիրում

Այլոց փորձի այս ուսումնասիրումն արվել է կրթահամալիրի մանկավարժական ակումբի ցուցումով, որի նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվում անգլերենի ուսուցումը Անգլիայի հանրակրթական դպրոցներում՝ որպես մայրենի լեզու: Մասնավորապես, մեզ հետաքրքրում է, թե ինչ պետական և անգլերենի ուսուցման առարկայական չափորոշիչներով են առաջնորդվում, գիտելիքների և լեզվական կարողությունների գնահատման ի՞նչ չափանիշներ են ընդունված, լեզվական ի՞նչ քննություններ են կազմակերպվում սովորողների տարիքային այն խմբի համար, որը համապատասխանում է մեր հանրապետության միջին դպրոցի տարիքային խմբին՝ (11-14 տարեկաններ): Մանկավարժական ակումբին հետաքրքրում է նաև այն, թե որքանով են անգլերենի առարկայական չափորոշիչները համապատասխանում սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգող քննության պահանջներին: (more…)

Նախաճաշ հյուրանոցում. Breakfast at the hotel

Փոխադրել անգլերեն.

_ Բարի լույս, սրահում շատ ազատ սեղաններ կան: Որտե՞ղ կցանկանայիք նստել. պատուհանի՞ մոտ, թե՞ աջ կողմի պատի մոտ:

_ Մենք նախընտրում ենք պատուհանի մոտ: Մենք կարող ենք հիանալ Հանրապետության հրապարակի տեսարանով:

_ Շատ լավ. ընտրությունը ձերն է: Ահա մենյուն:

_ Կարո՞ղ եք մեզ առաջարկել որևէ բան հայկական խոհանոցից: Ի՞նչ են հայերը նախընտրում ուտել առավոտյան:

_ Ես կարող եմ ձեզ առաջարկել կարագ, մեղր, տնական թթվասեր, կարտոֆիլի պյուրե, թխվածք, սուրճ, թեյ:

_ Որտեղ են պատրաստում տնական թթվասերը:

_ Դա բերվել է Ազատան գյուղից, որը Գյումրի քաղաքի մոտ է: Շատ համեղ թթվասեր է:

_ Շատ լավ, բերեք մեզ տնական թթվասեր, կարտոֆիլի պյուրե, թխվածք և թեյ կաթով: Մենք պետք է լավ նախաճաշենք, որովհետև այսօր շատ ենք քայլելու Երևանի փողոցներով:

Արդեն ժամը 10:25 – է, մենք պետք է հանդիպենք մեր էքսկուրսավար Միլենայի հետ հյուրանոցի դիմաց:

_Բարի լույս, պ-ն և տիկին Հանսեններ:

_Բարի լույս, սիրելի Միլենա: Մենք պատրաստ ենք քայլարշավի գնալ Երևանի փողոցներով:

_ Մենք սկսում ենք մեր քայլարշավը Հանրապետության հրապարակից: Ինչպես արդեն ասել եմ սա աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է: Հրապարակը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը: բոլոր շենքերը կառուցվել են հայկական վարդագույն տուֆից և ունեն նույն ճարտարապետական ոճը: Ուշադրություն դարձրեք բոլոր շենքերի կամարաձև (arched windows) պատուհանններին, հայկական զարդաքանդակներին, որոնք սովորաբար խաղողի ողկույզներ են (ornaments, bunches of grapes): Հրապարակի դիմացի կողմում (on the opposite side), շատրվանների(fountain) հետևի մասում, Հայաստանի պատմության թանգարանի (the Museum of the History of Armenia) և Հայաստանի պետական պատկերասրահի (the State Picture Gallery of Armenia) շենքն է: Ուզու՞մ եք այսօր այցելենք այդ թանգարանները:

_ Ոչ, այսօր մենք ուզում ենք քայլել Երևանի փողոցներով, տեսնել Երևանը մեր աչքերով:

_Այս շատրվանները ձմռանը չեն աշխատում: Նրանք սկսում են աշխատել մայիսի սկզբին: Շատ մարդաշատ (overcrouded) է այստեղ լինում ամռան երեկոներին, ժամը 9-ից հետո: Ինչպես գիտեք Երևանում շատ շոգ է ամռանը: Հուլիսի միջին  ջերմաստիճանը (the average temperature) 40 է, և այդ պատճառով (because of that) էլ շատ հաճելի է զբոսաշրջիկների, երևանցիների համար գալ հրապարակ և տեսնել պարող շատրվանները: Դա փոփոխվող գույների, պարող ջրի շիթերի շարժումների և երաժշտության միասնությունն է:  It is a combination of changing colours, movements of dancing water, and music.  Ամենահաճելին այն պահն է, երբ քամին ջրի կաթիլները փչում է դեպի ձեզ ու, կարծես (as if), սառը ցնցուղ եք ընդունում:

_Ափսոս (it’s a pity), մենք եկել ենք ապրիլին և շատրվանները դեռ չեն աշխատում: Մյուս կողմից էլ մեր բախտը բերել է (we are lucky), որ 40 աստիճան չէ հիմա և զբոսնելը շատ հաճելի է:

_Այո, հիմա Երևանում 25 աստիճան է, արևոտ ու հաճելի եղանակ է: Հիմա բարձրանում (go up) ենք Աբովյան փողոցով: Այս փողոցը Երևանի ամենահին և ամենանշանավոր (the most significant) փողոցներից մեկն է: Տեսնու՞մ եք վարդեր վաճառող այն մարդու արձանը (statue): Դա հայտնի Կարաբալայի արձանն է, ով վարդեր էր վաճառում այս փողոցում: Ասում են, որ նա իր օրվա հացի փողը վաստակելուց (after earning the money of his daily bread) հետո սկսում էր անվճար բաժանել (give away) վարդերը Երևանի սիրուն աղջիկներին, ովքեր անցնում էին Աբովյան փողոցով:

 

 

 

 

The building on the opposite side of the square, behind the fountains, is the Museum of the History of Armenia and the Picture Gallery of Armenia.

(շարունակելի)

 

-Good morning, there are many vacant tables in the hall. Where would you like to sit: at the window or at the wall on the right?

-We prefer to sit at the window. We can admire the scenery of Republican Square.

-Ok. The choice is yours. Here is the menu.

-Can you offer anything from Armenian cuisine? What do Armenians prefer to eat in the morning?

-I can offer you butter, honey, homemade sour-cream, mashed potatoes, pastry coffee, tea.

-Where is that sour-cream made?

-It is brought from the village of Azatan which is near Gyumri. It is very tasty sour cream.

-Ok. Bring us homemade sour- cream, mashed potatoes, pastry, and tea with milk. We must have a good breakfast because we will walk a lot along the streets of Yerevan.

-It is already 10:25. We are to meet our guide Milena in front of the hotel.

-Good morning, Mr. and Mrs. Hansens.

-Good morning dear, Milena. We are ready to go on hiking along the streets of Yerevan.

– We will start our hiking from Republican Square. As I have already said, this is one of the most beautiful squares in the world. The square was designed by Alexander Tamanyan. All the buildings are built with Armenian rosy tuff and have the same architectural style. Pay attention to the arched windows of all the buildings, Armenian ornaments which are bunches of grapes.

_

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար. մարտի 5-ին

have և have got

Բրիտանական անգլերենում «have got»-ը նշանակում է «ունենալ» հաշվելի և անհաշվելի գոյականների համար՝  տվյալ ներկա ժամանակահատվածում: «Have got»-ով կազմված նախադասությունների հարցը կազմվում է «have»-ը դնելով ենթակայից առաջ:

He has got a new Nissan Tiida. What has he got?

He has got free time now. I think he can help us.

Has he got free time now?

«Have»-ը նշանակում է «ունենալ» ընդհանրապես անհաշվելի գոյականների համար: «Have»-ը նաև ձեռք է բերում տարբեր բայերի նշանակություններ տարբեր գոյականների հետ՝ have breakfast – նախաճաշել, have coffee (tea) – սուրճ (թեյ) խմել, have a good time – լավ ժամանակ անցկացնել, have a smoke (cigarette) – ծխել, …

Հարցական նախադասությունները կազմելիս գործածվում է «to do» օժանդակ բայը:

Do you have breakfast every day? Did you have a good time yesterday?

I am so busy during the working day that I don’t even have time to chat with my fellow workers. Խոսողը ընդհանրապես ազատ ժամանակ չունի: Բայց այս իրավիճակում գործածվում է «have got» ձևը. «I haven’t got time to help you today. Can you come to our office tomorrow? – Ես այսօր ժամանակ չունեմ ձեզ օգնելու համար: Կարո՞ղ եք գալ մեր գրասենյակ վաղը»:

Առաջադրանք.

Շարունակեք սկսված հարցը. Form questions with the given beginnings.

  1. The Smiths have tea at five.

When …?

2. The Smiths have got a new car.

What …?

3. He seldom has accidents.

How often …?

4. Their grandparents have breakfast at 9 am.

What time …

5. Their grandparents have got a house in the country.

What ….?

Translate into English.  

1. Նրանք միշտ ընթրում են երեկոյան ժամը 8-ին:

2. Նրանք մի նոր տուն ունեն գյուղում:

3. Նա աղքատ է և փող չունի:

4. Կարո՞ղ ես վճարել ուղևորավարձը: Ես փող չունեմ: Դրամապանակս թողեցի տանը:

5. Արամը դժվարանում է (դժվարություն ունի) ֆիզիկան սովորելիս:

6. Արամը չունի ֆիզիկայի դասագիրք:

 

Պատասխանել է Աշոտ Հովհաննիսյանը. շատ սխալներ էր արել: Առաջարկեցի նորից կատարել առաջադրանքը՝ իմ բացատրությունները ուշադիր կարդալուց հետո:

Առաջադրանք հեռավար ուսուցման 5-րդ դասարանի համար. մարտի 2-ին

I. Answer these questions. 

  1. What do you do when you are thirsty?
  2. What do you do when there is a good film on TV but you have a lot of homework to do?
  3. What do you do when you are outside, and the battery of your cell phone is very low but you want to call your mother?
  4. What do you do when you are in another country and you miss (կարոտել) Armenia very much?
  5. What do you do when you are hungry and there is nothing in the fridge?

II. Explaining the meaning of words in English. Բառերի նշանակությունը անգլերեն բացատրելը.

Դու օտար երկրում ես և խոսելու ժամանակ մի ինչ-որ բառ չես կարողանում անգլերեն ասել: Ինչպե՞ս կբացատրես այդ բառը անգլերեն քո իմացած այլ բառերով, բառակապակցություններով կամ նախադասություններով:

How can you explain the meanings of these words in English?

  1. անձրև
  2. ձյուն
  3. հեծանիվ
  4. ուսուցիչ
  5. փող
  6. ծով
  7. գետ
  8. մայրաքաղաք
  9. ավտոմեքենա
  10. հաց