Just another WordPress.com site

Archive for March, 2015

10-12-րդ դասարանների “Հայոց լեզու, գրականություն” դասընթացի առարկայական ծրագրի փորձագիտական գնահատում

Ծրագիրը մի քանի անգամ կարդալուց հետո եկել եմ այն եզրակացության, որ այն լիովին հեղինակային է և համապատասխանում է մեր կրթահամալիրում լեզվի և գրականության դասավանդման որդեգրած սկզբունքներին՝ կազմելով 6-9-րդ դասարաններում «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի հետ բովանդակային մի ներդաշնակություն: Այդուհանդերձ, մեկ-երկու անհամապատասխանություններ գտել եմ, որոնց մասին ուզում եմ տեղյակ պահել ծրագրի համակարգողին՝ Սուսան Մարկոսյանին և կրթահամալիրի ավագ դպրոցներում «Հայոց լեզու, գրականություն դասավանդողներին», բայց գտնում եմ, որ լավ կլինի խոսել բոլոր կետերի մասին՝ նշելով նաև ծրագրի բոլոր լավ կողմերը:

Ծրագրի նպատակաուղղվածությունը.

Ծրագրի նպատակաուղղվածությունը համապատասխանում է պետական չափորոշչին, որն այնքան էլ քննարկման ենթակա չէ:

Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.

Իմ կարծիքով 3-րդ կետի և 2014-2015 ուսումնական տարվա ուսպլանի միջև անհամապատասխանություն կա: Այս տարվա ուսումնական պլանից հանված է “լրացուցիչ կրթություն” դասընթացը: Պետական ավարտական-միասնական քննության նախապատրաստումն այս տարի արվում է «սովորողի ընտրությամբ» դասընթացով:

Հետևաբար՝ դասընթացների համառոտ պարզաբանումների շարքից էլ պետք է հանվի «Լրացուցիչ կրթություն» պարզաբանումը և դրվի «սովորողի ընտրությամբ» դասընթացի մեջ: Բայց պետք է ասեմ, որ այդ լրացուցիչ կրթության պարզաբանումը ունի իր փոքրիկ բացթողումը: Այդտեղ գրականության մասին ոչինչ չի նշված: Չէ՞ որ գրականությունը նույնպես ներառված է հարցաշարերում:

     Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրներն են .

Խնդիրները հստակ, հասկանալի և հասանելի են ձևակերպված:

Փոքրիկ վրիպակ. 5-րդ կետում “կարողություններ” բառը երկու ա-ով է գրված:

Մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությանը շատ համահունչ են 4-րդ և 7-րդ կետերը:

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզու» դասընթացի խնդիրները.

Իմ կարծիքով այստեղ պետք է ավելացվի լրացուցիչ կրթությանը վերաբերող պարզաբանումը պետական ավարտական-միասնական քննություններին նախապատրաստելու առումով 12-րդ դասարանի համար:

Քանի որ սա “Հայոց լեզու, գրականություն” առարկայական ծրագրի «Հայոց լեզու»սովորողի ընտրությամբ դասընթացն է, ապա իմ կարծիքով հարկ չկա այստեղ նշել ակումբային գործունեության մասին (ծրագրում նշվում է Լեզվաբանի և Ընթերցասերի ակումբների գործունեությունը), քանի որ ակումբները ունեն իրենց առանձին ծրագրերը:

Ուսուցման միջավայրը   

Ծայրից ծայր հեղինակային և եզակի ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Միայն մի փոքրիկ վրիպակ կա. Նյութական միջավայրի 4-րդ կետի “հուշարձան” բառը գրված է առանց “ր” տառի: Աշխատանքային գործիքները, համակարգչային ծրագրերը ամեն ինչ հրաշալի է շարադրված:

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջները և հայոց լեզու, գրականություն դասավանդողի բլոգի բովանդակությունըբ;

Հայոց լեզու, գրականություն դասավանդողի համար ինչ լավ ուղեցույց է այս բաժինը: Ամեն ինչ պարզ, հասկանալի և ընդունելի: Ես որոշ բաներ կվերցնեմ և կօգտագործեմ իմ անգլերենի ծրագրում:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սա նույնպես կարելի է ընդօրինակել անգլերենի ծրագրում:

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական

դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

Նշված 15 կետերից 13-ի հետ համաձայն եմ:  Վիճելի է միայն առաջին կետը, որն ասում է հետևյալը՝ «Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի

շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով

Բայց ինչպես գիտեմ հիմնական դպրոցում քերականություն որպես այդպիսին չի դասավանդվում: Ինչպե՞ս կարելի է կրկնել չդասավանդված քերականությունը շարահյուսական և ձևաբանական վերլուծությունների միջոցով: Միգուցե այլ կերպ պետք է միտքը ձևակերպել:

Մյուսը 3-րդ կետն է, որը վերաբերում է գրականոթյան պատմությանը: Կարծում եմ, որ ծրագրում գոնե հավելվածով պետք է տրվի հայ գրողների ցանկը: Այդ ցանկը դասավանդող ուսուցչի հայեցողությանն է՞ թողնվում:

Ի՞նչ է նշանակում 2-րդ կետում նշված «գրապայքար» բառը:

Ծրագրի իրականացում

Դասավանդողին գործելու ազատություն է տրվում, որը հոգեհարազատ է կրթահամալիրային կրթական ծրագրին:

Ուսումնական պարապմունք

Ամեն ինչ հստակ է շարադրված: Օրինակելի է բազմազանությունը:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը

Հրաշալի է շարադրված: Համապատասխանում է մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժությանը:

Գնահատումը

Լավ է շարադրված: Ամենակարևորն այն է, որ նշված է, թե ինչն է հաշվի առնվում լեզուն և գրականությունը գնահատելիս, ի՞նչ ենք հասկանում լեզվի որակ ասելիս:

Ծրագիրը հարստանում և խարսխվում է մեր կրթահամալիրի ավագ դպրոցներում “Հայոց լեզու, գրականություն” մեթոդական մշակումներով, որոնք դրված են ծրագրի վերջում:

Յուրա Գանջալյան

Գարնանային արձակուրդների ընթացքում իրականացված նախագծերը

Նախագիծ “Բազմալեզու կայք” 

Գարնանային արձակուրդի ընթացքում շարունակվել է Անգլախոսների ակումբի աշխատանքը:  Անգլերեն է թարգմանվել 7 նյութ: Կազմակերպել էի առցանց քննարկում հայերեն և անգլերեն լեզուներով: Հայերեն էջում արձագանքեց միայն Լիլիթ Մելքումյանը: Շատ ուրախ եմ, որ անգլերեն էջում իրենց ծավալուն կարծիքներն են գրել Եվա Մարկոսյանը, Սուսաննա Ավետիսյանը և Մարիամ Միրզոյանը:

Նախագիծ “Քառալեզու Դպիր”

Շարունակելով  “Քառալեզու Դպիր” նախագիծը անգլերեն եմ թարգմանել Էմանուել Ագջոյանի հոդվածը Էկոտուր 2015-ի կազմակերպման մասին:

Ծրագրի փորձագիտական գնահատում

Գարնանային արձակուրդների ընթացքում իմ կազմած անհատական աշխատանքային պլանի համաձայն փորձագիտական գնահատման եմ ենթարկել “Իմացումի հրճվանք” մանկավարժական ծրագրի մաթեմատիկայի առարկայական ծրագիրը 1-3-րդ դասարանների համար :   

10-12-րդ դասարանների համար նախատեսված “Հայոց լեզու, գրականություն” ծրագիրը  ​

Մանկավարժական այլոց առաջավոր փորձի ուսումնասիրում

Ֆեյսբուքյան հետադարձ կապ

Ծրագրի փորձագիտական գնահատում

Երբ բացեցի «Իմացումի հրճվանք» ծրագրի «Մաթեմատիկա» բաժինը 1-3-րդ  դասարանների համար, տարակուսանքի, ափսոսանքի ու անհանգստության մի զգացողություն ապրեցի: Մեր չորս կրտսեր դպրոց-պարտեզները որքան որ գունեղ ու խոսուն են ֆիզիկական առօրյայով ու ենթակայքերի մեդիաաշխարհով, «Պարտեզ» էլեկտրոնային հանդեսով, նույնքան անդեմ է  ներկայացված ծրագիրը և′ իր արտաքին տեսքով, և′ բովանդակությամբ:

Նախ արտաքին ձևավորման մասին.

Արտաքին տեսքը վանող է, չի տրամադրում կարդալուն, չի համապատասխանում «Իմացումի հրճվանք» ծրագրի ոգուն: Ենթավերնագրերը առանձնացված չեն: Մի տողի վրա ենթավերնագրին անհարկի ձևով հաջորդում է տեքստը առանց մի որևէ կետադրության: Այնպիս տպավորություն է, որ թթվածինը չի հերիքում:

Օրինակ,      «Առաջին դասարան -144 ժամ Կրթական ընդհանուր խնդիրներ Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի …»

Այնպիսի տպավորություն է, որ թուղթ ենք խնայում: Չէ՞ որ սա էլեկտրոնային տարբերակ է: Տեքստը դիտարժան ու ընթերցահաճո դարձնելու համար որքան շատ հնարավորություններ է տալիս համակարգիչը:

Մաթեմատիկայի ուսուցման նպատակները

ՀՀ ԿԳ նախարարության ԾԻԳ-ի պաշտոնական կայքից վերցրեցի տարրական դպրոցներում մաթեմատիկայի ուսուցման նպատակները (…աշակերտների մոտ ձևավորել լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողություն, աշակերտի մոտ ձևավորել և զարգացնել կռահելու կարողություն, սովորեցնել աշակերտներին ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել աշակերտի երևակայությունը, ուշադրությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, հանդուրժողականությունը..) և համեմատեցի մեր «Իմացումի հրճվանք» ծրագրի մաթեմատիկայի ուսուցման նպատակների (սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ) հետ ու պարզվեց, որ ոչ մի տարբերություն էլ չկա: Մեր ծրագրում լավ է, որ գոնե «ձևավորել հանդուրժողականություն»-ը հանված է: Որքան վառ երևակայություն պետք է ունենա մաթեմատիկայի ուսուցիչը, որպեսզի հանդուրժողականություն ձևավորի իր դասընթացի շրջանակներում: Այստեղից հարց է ծագում. ինչու՞ է մեր ծրագիրը կոչվում «Իմացումի հրճվանք», եթե այն ունի սովորական հանրակրթական դպրոցի նույն նպատակաուղղվածությունը: Որպես մեր կրտսեր դպրոց-պարտեզներով մշտապես հիացող մարդ և այդ դպրոց-պարտեզներում երկու սովորողների հոգատար պապիկ, ես այդ նպատակների մեջ անպայման կավելացնեի. «…սովորողների մոտ ձևավորել սեր դեպի թվերով աշխարհընկալմանը…»: Նպատակների շարքից կհանեի «ալգորիթմական մտածողություն» բառակապակցությունը: Նպատակային այս բառակապակցությունը հարմար կլինի միջին դպրոցի բարձր դասարաններում և հատկապես՝ ավագ դպրոցում: Դպրոցական առաջին տարիներին երեխան նոր-նոր սկսում է մտածել: Յուրաքանչյուր երեխա ունի մտածողության իր ուրույն ձևը, արագությունը: Ինչու՞ այդքան շուտ համահարթեցնել՝ ալգորիթմական ռացիոնալ մտածողության ձևերը պարտադրելով: Միգուցե մենք դա անելով կասեցնու՞մ ենք նրա ստեղծագործական երևակայությունը և ստիպում ենք նրան անգիր անել որոշ բաներ:  Այդ ու՞ր ենք շտապում: Հիշում եմ, երբ աշակերտ էի, մաթեմատիկայի քննության ժամանակ մի խնդիր էի լուծում, որն ուներ կարճ լուծման ձև ինչ-որ մի բանաձևով, որի մասին ես անտեղյակ էի: Երկար տանջվելուց հետո ես կարողացա լուծել այդ խնդիրը երկար ճանապարհով՝ չկիրառելով իմ չիմացած բանաձևը: Ի՜նչ հրճվանք ապրեց մաթեմատիկայի իմ սիրելի ուսուցիչը՝ Կլարա Մանուկյանը:

Որտե՞ղ են գրված կրտսեր դպրոցում մաթեմատիկայի դասավանդման սկզբունքները կամ մանկավարժական մոտեցումները, եթե դրանք գրված չեն «Իմացումի հրճվանք» ծրագրում:                       

ԾԻԳ-ի կայքում տեղադրված ծրագրում նշված են սկզբունքները: Եթե սովորական  հանրակրթական դպրոցներում և մեր կրթահամալիրում մաթեմատիկայի ուսուցման վերջնական նպատակաուղղվածությունը ինչ-որ կերպ կարող է միանման լինել, ապա մանկավարժական մոտեցումների, սկզբունքների հարցում շատ մեծ տարբերություններ կան, որոնք անտեսված են ծրագրում: Ծրագրում ընդհանրապես մանկավարժական մոտեցումների մասին խոսք չկա: Համոզված եմ, որ այս մանկավարժական մոտեցումները հանգամանորեն ու բարձր մակարդակով մատուցվում են կրթահամալիր դիմած նոր դասվարների և տարրական դպրոցում մաթեմատիկա դասավանդողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներում, բայց գոնե հակիրճ, ընդհանրական ձևերով դրանք պետք է նշվեն ծրագրում: Հնարավոր է չէ՞ մի ծնող, պապիկ կամ տատիկ այդ ծրագրի առաջադեմ մանկավարժական մոտեցումները կարդալով որոշում կայացնի իր որդու, թոռնիկի դպրոցի ընտրության վերաբերյալ:

Լավ է, որ ի տարբերություն պետական ծրագրի, մեր ծրագրում նշված են ուսուցման աշխատանքային գործիքները՝ Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ, բայց չեն նշված այդ գործիքների կիրառման մեթոդները, ձևերը: Դրանք կարևոր կլինեն մեծ փորձ չունեցող դասավանդողի համար: Դրանք օգտակար կլինեն նաև ծնողների համար: Այս ամենով հանդերձ տեղին կլիներ նշել օգտագործվող գրականությունը, կրտսեր դպրոցում մաթեմատիկայի դասավանդման էլեկտրոնային ուսումնական նյութերի որոշ հղումներ:

Բովանդակության մասին

Մաթեմատիկայի մասնագետ չեմ և չեմ կարող որևէ բան ասել ըստ դասարանների  ուսումնասիրվող թեմաների ընտրության վերաբերյալ, բայց իմ խորին համոզմամբ մեր ծրագիրը պետք է տարբերվեր թեմաների ուսուցման ուրույն մեթոդներով, փոքրիկ նախագծերով, որոնք իրականում հաջողությամբ գործարկվում են մեր կրտսեր դպրոց-պարտեզներում, և որոնց կիրառումը իմացումի հրճվանք է պատճառում մեր սովորողներին: Օրինակ, Սաթեն Օրդյանի թվաբանարանը, Զարինե Պապոյանի մաթեմատիկական նախագծերը, Մանիկ Պողոսյանի սաների հետաքրքրաշարժ խնդիրները,

Բովանդակությունը և ձևը միասին

Առաջարկում եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի ոգու մասին ոչինչ չասող թեմաների միալար շարադրանքի փոխարեն կիրառել այս մոդելը.

Թեմա Տվյալ թեմայի ուսուցման նպատակը Ի՞նչ մեթոդներով, հնարքներով, կարճաժամկետ նախագծերով կարելի է հասնել ուղենշված նպատակին, կիրառվող գործիքները

 

Գնահատման համակարգի մասին

Սովորողների աշխատանքը որևէ ձևով պետք է խրախուսվի և ծրագրում հարկ է, որ  առաջարկվեն այդ ձևերից մի քանիսը:

 

Վերջնական եզրակացություն

Սովորաբար շատ լավ ներկայացնում են, քան իրականում իրագործում: Սա այն դեպքն է, երբ իրականում իրագործվում է շատ ավելի շատ, քան ներկայացված է ծրագրում՝ հատկապես ոչ թե ինչը, այլ՝ ինչպեսը: Չէ՞ որ մեր կրթահամալիրի ամենակայացած օղակը կրտսեր դպրոցն է: Մնում է շատ քիչ բան՝ մեծ սիրով շարադրել ու ցույց տալ այն, ինչն ամենից շատ ենք սիրում:

 

Կրթահամալիրի երկու սովորողի պապիկ՝ Յուրա Գանջալյան

Մարտի 23-ից մինչև 27-ը կատարելու եմ հետևյալ աշխատանքները.

  1. Անգլախոսների ակումբի աշխատանքը դարձնելու եմ հեռավար:
Շարունակվելու է կայքի հետաքրքիր տեղեկատվական նյութերի թարգմանությունը անգլերեն: Ամեն օր  էլեկտրոնային նամակների միջոցով կատարվելու աշխատանքի բաժանում:
Ակումբի բանավոր քննարկումներին կփոխարինի կարծիքների, տեսակետների հրապարակումը գրավոր ձևով:
Առցանց քննարկման համար առաջարկվում է այս թեման.
Արդյո՞ք բարձրագույն համալսարանական կրթությունը պետք է անհրաժեշտ լինի բոլորի համար:

2. Հայերենից անգլերեն եմ թարգմանելու Էմանուել Ագջոյանի Դպիր-ում հրապարակված հոդվածը Էկոտուր 2015-ի վերաբերյալ:

3. Մի ֆայլի վրա եմ հավաքելու 2014-2015 ուստարում հեղինակային փորձարարական մանկավարժության իրականացմանը ուղղված իմ անհատական և սովորողների հետ  կատարած նախագծերի մասին պատմող հղումները: Հուսով եմ, որ իմ օրինակին   կհետևեն նաև Ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողները:   

4. Ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողների հետ քննարկելու ենք 2015-2016 ուստարվա համար մշակվող առարկայական ծրագրերի հնարավոր փոփոխությունները և լրացումները՝ մայիս ամսին փորձագիտական եզրակացությանը ներկայացնելու համար:

5. Տիար Գևորգ Հակոբյանի առաջարկով մասնակցելու եմ Կրթահամլիրի կրտսեր դպրոցներում մաթեմատիկայի առարկայական ծրագրի փորձագիտական աշխատանքներին:

Գարնանային արձակուրդների օրերին անգլախոսների ակումբի աշխատանքը

1.Շարունակվելու է կայքի հետաքրքիր տեղեկատվական նյութերի թարգմանությունը անգլերեն: Ամեն օր  էլեկտրոնային նամակների միջոցով կատարվելու աշխատանքի բաժանում:
2.      Ակումբի բանավոր քննարկումներին կփոխարինի կարծիքների, տեսակետների հրապարակումը գրավոր ձևով:
Առցանց քննարկման համար առաջարկվում է այս թեման.
Արդյո՞ք բարձրագույն համալսարանական կրթությունը պետք է անհրաժեշտ լինի բոլորի համար:

2015-ի մարտի 11-ի սեմինարը ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողների համար

Մարտի 11-ին ավագ դպրոցում օտար լեզու դասավանդողների մասնագիտական խմբում քննարկվելու են հետևյալ հարցերը.

  1. Ըստ Մայիսյան 10-րդ հավաքի պահանջների հեղինակային ծրագրի քննարկման, գնահատման և փորձագիտական եզրակացության համար փորձագետների խմբի ձևավորում.

Առաջարկվում է փորձագետների խմբի հետևյալ կազմը՝

  1. Մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աստվածատրյան Մելանյա – Խաչատուր Աբ. Անվան Մանկավարժական համալսարանից
  2. Խաչիկյան Անուշ – Կրթության ազգային ինստիտուտից
  3. Առաքելյան Մերի – Սլավոնական համալսարանից

Մինչև սեմինարի օրը աշխատելու ենք ձեռք բերել նշված մասնագետների բանավոր համաձայնությունը, որպեսզի հետո նրանց դիմենք պաշտոնական նամակով:

  1. «Հավաքից հավաք» – Ավագ դպրոցներում օտար լեզու դասավանդողները նշում են 2014-ի մայիսից մինչև 2015-ի մայիս ամիսը ընկած ժամանակաշրջանում իրենց ձեռքբերումները հեղինակային կրթական ծրագրերի իրականացման գործում: Մինչև սեմինարի օրը դասավանդողները պետք է հղումներով ներկայացնեն արված գործը մարտի 10-ի դրությամբ:
  • Դասավանդողները ներկայացնում են Հավաքի օրերին իրենց ակտիվ մասնակցության ձևերը՝ բաց դասեր, ակումբային բաց պարապմունք, մանկավարժական-մեթոդական հոդված, թարգմանություն

Յուրա գանջալյան – ակումբային բաց պարապմունք, հայերենից անգլերեն մանկավարժական հոդվածների թարգմանություններ, հոդված՝ «Անգլերենի նախագծային ուսուցումը ավագ դպրոցում»

Սիլվա Հարությունյան – մանկավարժական հոդվածի թարգմանություն

Նարինե Պետրոսյան – մանկավարժական հոդվածի թարգմանություն

Ռինա Շագինյան – հայերենից վրացերեն հոդվածների թարգմանություններ

Անահիտ Մելքոնյան – բաց դաս «Սովորողների ստեղծած պատկերազարդ բառարանի ներկայացում»

Կարինե Թևոսյան – ֆրանսերենից հայերեն մանկավարժական հոդվածի թարգմանություն

Հայարփի Սարգսյան – իսպաներենից հայերեն մանկավարժական հոդվածի թարգմանություն

Նախագծերի իրականացում

Ecology

Ecology is the greatest problem of our century.

Since ancient times Nature has served Man, being the source of life. For thousands of years people lived in harmony with environment and it seemed to them that natural riches were unlimited. But with the development of civilization man’s interference in nature began to increase.

Mankind long believed that whatever we did, the Earth would remain much the same. We know now that is untrue. Nature is under threat. One county’s pollution can be every country’s problem. So we all need to work together to safeguard our environment.

People have always polluted their surroundings. But until now pollution was not such a serious problem. With the development of crowded industrial cities with thousands of smoky industrial enterprises appear all over the world today. The by – products of their activity pollute the air we breathe, the water we drink, the land we grow grain and vegetable on.

In the 20th century with the growth of science and technology human achievements in conquering the nature became so great, that man’s economic activities began to have an increasingly negative effect on the Earth. There are many ecological problems today : littering, air pollution, water pollution, destruction of natural resources and many others. Nuclear industry has serious technological problems about the nuclear waste.

Among the most urgent problems are the ozone layer, acid rains, global warming, greenhouse effect, disappearance of forests, destruction of soil, contamination of underground waters by chemical elements.

Lakes and rivers are becoming polluted. Many fish are dying in the sea, others are getting contaminated. Some beaches are dangerous for swimming.

The other problem is that our forests are dying from acid rains. The destruction of rainforests affects the balance of nature in many ways. It kills animals, changes the climate and ecosystem in the world. The forests are disappearing very fast. Many Species of fish, birds and mammals disappear. The reason is Man that kills animals and destroys their habitats. There are many illnesses which we still cannot cure. There are old ones like cancer and new ones like AIDS. It maybe that the medicines we need will be discovered in wild plants in savannas or rainforests. If we destroy these places, we will never find the cure. Ecological problems have no borders. April 22, is Earth Day. The activity of many public organizations is directed to protect environment and our fragile planet.

The Earth has enough for every man’s need but not for every man’s greed.

ecology picture2 ecology

Ընթերցելով ընկալելու գործունեություն

Reading for gist –  ընթերցելով հասկանալ տեքստի ընդհանուր միտքը

Reading for specific information – ընթերցելով ընկալել հատուկ տեղեկատվությունը

Reading for details – ընթերցելով հասկանալ տեքստի բոլոր մանրամասները

I Ճանաչում

  1. Բացահայտել տեքստի տիպը
  2. Բացահայտել յուրաքանչյուր պարբերության գլխավոր միտքը և վերնագրել այն
  3. Որոշել հեղինակի նպատակը

II  Բանալի բառեր

 

Տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը: Օրինակ,

(ecology, environment, pollution, industrial waste, economic activities, nuclear waste, contamination, rainforest, endangered species, habitat)

 III   Կռահել անծանոթ բառի իմաստը ծանոթ բառակազմական բաղադրիչների հիման վրա

ecology a)      part of medicine that helps people to lead a healthy life

b)      plants growing in some area

c)      natural balance between plants, animals, people and their environment.

environment a)air, water and land, in which people, animals and plants live

b)an organization that wants to protect the natural world

c)something that we do to prevent air and water pollution.

pollution a)      people who make water, air and atmosphere dirty and dangerous

b)      dirty water, air and atmosphere

c)      making water, air, atmosphere dirty and dangerous for people and animals to live in.

greenhouse a)      the problem of temperature rise in the Earth’s atmosphere

b)       a salad made mainly with green vegetables

c)      a building  in a garden or park which has glass walls and a glass roof in which you grow plants.

IV    Համակցում  – matching

Համապատասխանեցնել տեքստից վերցված ու համարակալված բառերը տառերով նշված բացատրություններին:

1.destruction a. disappearing species of birds and animals
2.contaminated b. spoilt, dangerous, poisonous, causind even death
3.endangered c. what is around us
4.environment d. radioactive remains from the power plants
5.enterprise e. a kind of rain full of chemical elements
6.nuclear waste f. the place where birds and animals live
7.acid rains g. easily broken
8.to pollute h. plants and factories
9.fragile i. the result of destroying
10.habitat j. the act of making dirty and dangerous for people and animals

 

    V .             Դերախաղ        Role – play

Our Correspondent in the City Centre.

Սովորողները բաժանվում են զույգերի: Նրանց ժամանակ է տրվում կազմելու մի ուղղորդված երկխոսություն ըստ տեքստի: Զրուցակիցներից մեկը թղթակից է, մյուսները՝ անցորդներ:

Text – Urban problems

The cities grow very quickly. Those living in the countryside move to the cities. As a result, most cities are very crowded. People are driving more cars, burning more fuel, using more water and energy, eating more food, making more rubbish and producing more things than ever before.

A   Dialogue

 Cor.   – Look around you. What do you see?

What do you hear? What do you smell?

 I  passenger   –  I can hear the noise of traffic.

II passenger   – I can see heavy traffic and traffic jams.

III passenger  – I can smell the pollution of cars and factories.

Cor.  – Don’t the cities grow very quickly?

I pas. – Of course, they do. Yerevan is very crowded. It

Has become more crowded in the last fifteen years.

Cor. – What worries you in such a big city?

II pas. – Besides heavy traffic there is much noise from the construction sites.

III pass. – Many of the houses are dull and faceless.

Cor.  – Then what drives people from the countryside to big cities?

I pass.  – Many jobless people come to the cities in  search of jobs.

Actually they are jobless.

Cor.  – But aren’t there any jobless people in big cities?

I pass.  – Well, you see. This is a social problem that is expected to be solved in the near future.

Cor.  – Thank you. Let’s hope for the best.

I pass. – No thanks at all.

VI  Դեմ և կողմ

Փոքր խմբերով քննարկվում են մի որևէ երևույթի վերաբերյալ կողմ և դեմ հայացքները: Մի խումբը մտածում է «կողմ» փաստարկների մասին, մյուսը` «դեմ»: Այնուհետև խմբերը բանավիճում են` հերթով ներկայացնելով իրենց փաստարկները:

 

All over the world people are moving from the country to the cities. Many prefer to live in the city but some would like to make their home in the country.

Which is your choice?

Example   1. I’d rather live in the country because I can spend a lot of time outside.

  1. I’d rather live in the city because I can lead an interesting life.
      Country words

 

1. to lead a quiet life

2.to work outdoors

3.to take care of animals

4. to breathe fresh air

5.to eat healthy food

6.to enjoy countryside

7. to live among friendly people

     “City” words

 

1.to have many things to do and to see

2.to have all modern conveniences

3. to work with modern machines

4.to have a lot of places to get education

5.to be able to go to the theatre (cinema, museums, galleries)

   VII        Վերնագրել

Կարդալ համաշխարհային կազմակերպությունների անունները և դրանց դասակարգել ըստ իրենց գործունեության ոլորտի:

Look through the list and try to classify them into the categories mentioned below.

List of pressure groups and the spheres of their activity.

  1. World Wide Fund for Animal Rights Society
  2. Anti – Nuclear Group
  3. Age Concern
  4. Nature Struggle for Tropical Rainforests and Marine Conservation
  5. Compaign for Nuclear Disarmament
  6. Friends of the Earth
  7. Nuclear Tests Freeze Compaign
  8. Royal Society for the Preservation of Cruelty to Animals
  9. Greenpeace
  10. Survival International (struggle against rainforest logging)
Anti – Nuclear Pressure groups Environmental Pressure groups

VIII            Ճանաչում- տրված պնդումների մեջ տարբերել ճիշտը, սխալը և այն, որը չի վերաբերում տեքստի բովանդակությանը:

Կարդալ ներկայացված տեքստը և շրջանակի մեջ վերցնել

T (true) –

F (false) –

Irrelative –

Text

Wild animals are also a part of our environment and many of them are in of extinction. Some of them are killed for food or medicine, but most die because we are careless and indifferent. The World Wildlife Fund is an organization for saving wild animals. Many types of animals disappear in Armenia too because pollution destroys their environment. Among them are snakes, wolves, bears, lizards and so on.

T F
  1. Animals have the right to live too.
  2. People are more important than animals.
  3. It makes no difference if snakes disappear.
  4. We need wild animals because they are

beautiful to look at.

  1. Protect birds, they are our friends.
  2. Destroy birds’ nests and eggs.
  3. Wild animals are dangerous and they

always kill people.

  1. The World Wildlife Fund is an organization

that deals with healthy lifestyle.

  1. People kill bears because they are afraid

of them.

  1. Many types of animals disappear in

Armenia because it is hot in Armenia in summer.

  Գրելու կարողությունները զարգացնող գործունեության տեսակներ

 Տեքստի ստեղծում`հետևելով նմուշին

Following a Matrix

Տրված տեքստի քերականական կառուցվածքների, բառապաշարի և բովանդակության հիման վրա հանձնարարվում է գրել մի տեքստ, որը կլինի բնապահպանության, բնաջնջման եզրին կանգնած և «Կարմիր գրքում» դասված կենդանիների մասին:

What are You doing, Man?

Animals in Danger

To begin the essay with these sentences :

We are the only species that can change the world.

We are the only species that can choose either to look after the world or destroy it.

Տեքստի կրճատում

Կրճատել տեքստը՝ չխախտելով հիմնական բովանդակությունը

e.g.                                       “Ecology of Man”

It may sound funny to you, but man needs protection and care as much as animals do. People’s habitats – their homes, town and cities – must be kept ecologically clean. In the places where people drink poisoned water, eat bad food and breathe polluted air they suffer from serious diseases and die early, their children are born weak. No medicines prescribed by the doctors can help them. This problem becomes more and more serious every passing day. The modern way of life when people have little physical activity, use cars  instead of walking, watch television for many hours and work on computers is turning them into legless creatures, etc.

Թեմատիկ բառապաշար

 Vocabulary

1.in harmony with –  a pleasing combination of related things

  1. environment – things around us

3.interference – the action of interesting

to interfere – to concern oneself with or take action affecting somebody else’s affairs without being invited in

4.enterprise –  a) a business company or firm

  1. b) business activity developed and managed by individuals rather than the state
  2. to pollute – to make something dirty or no longer pure
  3. increasingly – more and more

7.destruction –   the action of destroying something or being destroyed

8.to contaminate –  to make something impure by adding substances that are dangerous or carry disease, contamination (n.)  e.g. radioactive contamination

9.to endanger –  a)  to cause danger to smb/smth

  1. b) to put smb/smth in danger
  2. habitat – the natural environment of an animal or a plant

habitation (n.) the process of living in a place

  1. fragile – easily broken
  2. acid rain – rain that is made acid by gasses released from factories and that damages trees, crops, buildings
  3. nuclear waste – substances produced or resulted from nuclear energy.